377

ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի
Page 2: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ՍԵՐՈԽԱՆԶԱԴՅԱՆ

ՔԱՐԱՆՁԱՎԻԲՆԱԿԻՉՆԵՐԸ

«Սովետական գրող»Հրատարակչություն

Page 3: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

1979

Բովանդակություն

Գլուխ առաջին

ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ

Գլուխ երկրորդ

ՀՈւՅՍ ԵՎ ՀՈւՍԱՀԱՏՈւԹՅՈւՆ

Գլուխ երրորդ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈԻՍՏ ՏՂԱՆ

Գլուխ չորրորդ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԳՈՅԱՑԱՎ ՓՈՔՐԻԿՄԱՌԱՆԸ

Գլուխ հինգերորդ

Page 4: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ԹԵ ԻՆՉ ՕԳՈՒՏ ՏՎԵՑ ԴԱՌԸԾՈՒԽԸ

Գլուխ վեցերորդ

ՈԻՂԵՎՈՐՈւԹՅՈւՆ ԴԵՊԻ ՆՈՐԱՇԽԱՐՀ

Գլուխ յոթերորդ

ՆՈՐ ՀՆԱՐԱՄՏՈԻԹՅՈւՆ

Գլուխ ութերորդ

ՀՈւՅՍ ԵՎ ՀՈւՍԱԽԱԲՈւԹՅՈւՆ

Գլուխ իններորդ

ԱՊԱՔԻՆՈւԹՅՈւՆ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔ

Գլուխ տասներորդ

ՎԵՐՋԻՆ ՀՈւՅՍԸ

Page 5: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի
Page 6: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Գլուխ առաջինՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ

Ոչ մի աշխարհագրական քարտեզիվրա դուք չեք գտնի Սոթ գյուղը։Փոքրիկ գյուղ է Սոթը։ Գտնվում է միմեծ լեռնաշղթայի ամենահեռավործալքերից մեկում։ Նրանից վերևբնակավայր չկա։ Այնտեղ լեռներիբարձր գագաթները ամառ-ձմեռծածկված են հավերժական ձյունով,և օգոստոսյան ամենապարզ օրերինանգամ ամպ է լինում նրանց գլխին։Սոթում ծառ չկա։ Ձմեռը ծանր ուխիստ Է լինում։ Բայց Սոթը գեղեցիկէ գարնանն ու ամռանը։ Հենց որձյունը հալվում Է, սարերի լանջերը

Page 7: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ծածկվում են երփներանգծաղիկներով։ Նրանք դալար են մնամմինչև ուշ աշուն, մինչև սառըքամիներից փակվում են նրանցկապույտ, կարմիր ու սպիտակաչիկները։Սոթը ձորի մեջ է։ Բոլոր տներիցերևում է լեռնաշխարհիամենաբարձր գագաթը՝հավերժական ձյունով ծածկվածԶմրուխտ լեռը։ Ոչխարի մեծ հոտերունի Սոթի կոլտնտեսությունը։Ձմռանը ոչխարը պահում են գյուղիցոչ շատ հեռու գտնվող Գայլաբնիձորի հին փարախներում։Սոթի ոչխարաբուծական ֆերմայիհովիվներից է նաև պատանի Վանիկ

Page 8: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Կուխտունցի հայրը։ Նա իր հովիվընկերների հետ ձմեռը մնում էԳայլաբնի ձորում և հազվադեպ էգյուղ գալիս։Ամեն շաբաթ օր Վանիկը նրա համարուտելիք ու փոխնորդ է տանումփարախները։Վանիկը սովորում Է յոթերորդդասարանում։ Կարճահասակ ուպնդակազմ տղա է նա, աչքերըխոշոր են, մազերը՝ կուպրի պես սև։Ամբողջ ամառը նա անց է կացնումհոր հետ և դրա համար էլ իրենցդասարանցիներից ոչ ոք նրա պեսլավ չի ճանաչում ձորերիարահետները, սարերի կածանները,արոտներն ու աղբյուրները։ 

Page 9: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Թեև խաղաղ բնավորության ունիՎանիկը, բայց վա՜յ այն տղային, որփորձի վիրավորել նրան։Բռնցքակռվի մեջ նրանից վախենումեն նույնիսկ իրենից մեծերը։

* * *Ձմեռ էր, ծանր ձմեռ։Այդ օրը Կախտունց Վանիկըդպրոցից շուտ վերադարձավ տան։Հայոց լեզվի ուսուցիչը հիվանդացելէր, և դիրեկտորն ստիպված էր եղելաշակերտներին արձակել առաջիներեք դասից հետո։ Տուն գալով՝Վանիկը գրքերը թափեցպատուհանի գոգին ուպատրաստվեց մաքրել իրենց բակիձյունը։ Բայց նոր էր սկսել ձյունը դեն

Page 10: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

տալ, երբ մայրն ասաց.— Ձյունը ես կմաքրեմ, Վանի՜կջան, դու արի հորդ համար ուտելիքու փոխնորդ տար ձմեռանոց։Վանիկն ուրախացավ։ Չէ՞ որ ինքըերկու գիշեր մնալու է ձմեռանոցում՝հովիվների մոտ… Այդ օրը շաբաթ էր,ուրեմն կվերադառնա երկուշաբթիառավոտյան։ Դասագրքերը կտանիհետը, դասերը կսովորիձմեռանոցում ու մի լավ կխաղանորածին գառների հետ, որոնցգժվելու չափ սիրում է։Մոր պատվերով նա տաք հագնվեց,ականջակալով գլխարկը դրեց և մեծախորժակով սկսեց ուտել մոր արածձվածեղը։ Մայրն ուտելիքի

Page 11: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կապոցներն ու հոր փոխնորդըդասավորում էր խուրջինի մեծ-մեծաչքերում՝ շուտ-շուտ չորս կողմընայելով, թե չլինի որևէ կարևոր բանհանկարծ մոռանա։— Գրքերս էլ դիր խուրջինում,մայրի՛կ,— խնդրեց Վանիկը։— Հրեն՝պատուհանի գոգին են։— Շալակդ ծանր կլինի, բալա ջան,— ասաց մայրը։— Ախր ես հացիցբացի ուրիշ բան էլ եմ դրելխուրջինում։ Հերդ ձեռքի լամպ ունավթ է ուզել, բա չդնե՞մ։— Դի՜ր, դի՜ր, մայրի՜կ ջան, կտանեմ։Ճամփան հեռու չէ, գրքերս էլ դիրդրանց հետ։Մայրը կատարեց որդու կամքը և

Page 12: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

բերանը պարանով կապած խուրջինըտվեց նրա շալակը, հետո մի ուրիշ,ավելի երկար պարանով խուրջինըկապեց որդու մեջքին, որ չերերա,վայր չընկնի։ Ապա երեք բուռ չորթութ ու ընկույզ լցրեց գրպանները։— Դե գնա, բալա՛ ջան,—քնքշանքով ասաց նա։— Ճամփիցդուրս չգաս, հա՜։ Ուշքդ էս կողմ, էնկողմ չգցես։ Արևոտ օր է, ճամփանբռնի, գնա…Թեև Վանիկին դուր չեկան մորխրատները, սակայն ձայն չհանեց,ուրախ էր, որ գնում է ձմեռանոց։Հետաքրքիր ու հաճելի է գիշերը մնալայնտեղ։Հենց որ մթնում է, հովիվները նստում

Page 13: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

են փարախում վառած կրակի շուրջըև սկսում հին զրույցներ ուհեքիաթներ պատմել… Շներըթազնում են դռների մոտ, ոչխարըորոճում է, իսկ նորածին գառներըմայում են անմեղ, ասես մանկականձայնով…Գլխարկի ականջակալների թելերըծնոտի տակ հանգուցելով՝ Վանիկըդուրս եկավ տնից, բայց դեռ բակիցչէր հեռացել, երբ մայրը ձայն տվեց.— Վանի՜կ ջան, կարո՞ղ ես հորդորսի հրացանն էլ տանել։ Հերդապսպրել է, որ ուղարկեմ, եթե բեռդծանր չի, հրացանն էլ տար։— Բե՜ր, բե՜ր,— ուրախացավՎանիկը,— կտանեմ, բեռս սկի էլ

Page 14: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ծանր չի, կտանե՜մ։Մայրը հրացանը գցեց որդու ուսը,տասնհինգ–քսան փամփուշտ լցրեցնրա գրպանները և խնդրեց, որճանապարհին իզուր տեղը չկրակի։Վանիկն արդեն դուրս էր եկել գյուղիցու անցել գետի կամուրջը, երբնկատեց, որ իրենց Ղափլան շունըհետևում է իրեն։— Դու ինչի՞ ես գալիս,— գոռացնրա վրա,— էս րոպեին ետ դառ։Ղափլանը ոտքերի վրա պպզեց ձյանմեջ ու այնպես խղճահարված նայեցՎանիկին, որ կարծես ասում էր.«Ախր ես էլ եմ ուզում գալ ձմեռանոց,ինձ էլ տար»։Վանիկը նորից գոռաց շան վրա,

Page 15: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քացով խփեց նրա կրծքին, որ ետդառնա, սակայն շունը մեջքի վրապառկեց, կտրած ականջները կծկեցև առջևի թաթերը պարզեց դեպիտերը։ Ոչ մի կերպ չէր ուզում ետդառնալ։ Նույնիսկ չվախեցավ, երբՎանիկը հրացանն ուղղեց նրա գլխինու չխկչխկացրեց։— Դե, ես գնում եմ, ապա փորձիրիմ հետևից գալ, այն ժամանակ փորդծխով կլցնեմ,— գոռաց Վանիկն ուհրացանը նորից ուսը գցելով՝շարունակեց ճանապարհը։ Բայցհենց որ մի տասը քայլ հեռացավ,Ղափլանը վեր կացավ, մեջքն ուղղեց,կտրած պոչը կոխեց ոտներիարանքն ու դանդաղ հետևեց

Page 16: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

տղային։ Վանիկը բարկացած շուռեկավ, վազելով հասավ նրան ուհրացանի կոթով մի երկու անգամխփեց նրա մեջքին։— Ե՜տ դառ, ասում եմ, անպետքիմեկը, ե՜տ դառ, թե չէ հենց հիմակսատկացնեմ քեզ…Նա խփում էր շանը, սակայնՂափլանը միայն ատամներն էրկրճտացնում և բոլորովին միտքչուներ ետ դառնալու։ Մի անգամ էլնա ատամներն այնպես կրճտացրեցու այնպես նայեց Վանիկին, որ սանույնիսկ ահ զգաց։— Դե գալիս ես, եկ, սատկածի՜մեկը,— զիջեց ճարահատ տղան։— Որֆերմայի շները բուրդդ գզեն, էն

Page 17: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ժամանակ կիմանաս…— Մի աքացի էլտալով նրա մեջքին, Վանիկը շուռեկավ ու քայլերն արագացրեց։Ղափլանի աչքերում ուրախ կայծերերևացին։ Ճիշտ է, մի լավ քոթակ կերավ, բայց տիրոջ համառությունըկոտրեց և ահա գնում է նրահետևից։ Շուտով նույնիսկ առաջընկավ Վանիկից ու սկսեցհետամուտ լինել քարերի վրա իջածհատուկենտ ագռավներին։Ձյունը փայլում էր արևի շլացուցիչլույսից, նրա վրա թեև ոտնահետքերչէին երևում, բայց Վանիկը լավգիտեր ճանապարհը։ Ահա այսպեսմի երկու-երեք կիլոմետր կգնա ձորն իվեր, հետո կթեքվի ձախ, կանցնի Սև

Page 18: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

սարի լեռնանցքն ու կիջնի Գայլաբնիձոըը։ Տեղ կհասնի կեսօրին։Շունն ուրախ գնում էր նըա առջեիցև երբեմն լիզում ձյան սառած շերտը։Կես ժամ հետո նրանք արդեն Սևսարի գլխին էին։ Բարձունքից միկախարդական բնապատկեր բացվեցնրանց առջև։ Չորս կողմըհամատարած ձյուն էր։ Կարծեսբոլոր սարերն այդտեղ շաքարիցլինեին, իսկ ձորերը՝ սառածմածունով լի։ Ձյունն այնպես էրփայլատակում, որ Վանիկն ակամակկոցում էր աչքերը։ Շատ լավ երևումէր ոչ միայն Զմրուխտ սարի ճերմակբյուրեղի պես փայլատակողգագաթը, այլև նրա ստորոտի

Page 19: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Կապուտան լիճը, որը հիմա մի հարթու հավասար սառցադաշտ էրդարձել։Շրջապատում մեռելային լռությունէր։ Ո՜չ մի ձայն, ո՜չ մի շարժում չկար։Օդն այնպես խաղաղ էր ու անշարժ,որ ասես նա էլ էր սառել։ Վանիկն իրկյանքում երբեք այդպիսի խորլռության մեջ չէր եղել։ Մի պահ նրանթվաց, թե ինքը գտնվում է միվիթխարի դատարկության մեջ՝ երկրիու երկնքի արանքում։ Այդսարսափելի լռությունը ահպատճառեց նրան։ Բայց և այնպեսնա կլանված նայում էրլեռնաշխարհին, որ ասես միփոթորկված ծով էր եղել և մի

Page 20: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մոգական ուժից կախարդվելով,հանկարծ սառել, քարացել էր։ Ոչ միսև բիծ չէր աղտոտում շրջակայքիմաքուր ճերմակությունը։Ձորալանջերն ու արոտավայրերը,քարակարկառներն ու անհամարգետակները, լիճն ու աղբյուրներըթաղվել էին ձյան տակ ու այդպեսմրափած կմնան մինչև գարուն։Վանիկը գնում էր՝ չհասկանալով, թեինչու է այդ օրն իր սիրտը լցվել միարտակարգ հպարտությամբ։Շրջակայքի քար լռությունի՞ց էր դա,թե՞ այն բանից, որ ինքը գուցե սոթեցիառաջին պատանին է, որ ձմեռը մեն-մենակ ոտք է դրել Սև սարիկուսական ձյուներին և ասես քայլում

Page 21: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

է ճերմակ ամպերի վրայով։ Նահիշեց, որ այդ օըը 1956 թվականիփետրվարի տասնյոթն է, և Սև սարըծովի մակերևույթից բարձր է 5274մետր։Երկուսն էլ քայլում էին զվարթ։Անարատ ձյունը հաճույք էրպատճառում։ Ղափլանը գնում էրառջևից։ Դա մի մեծ, լեռնայինգամփռ էր մորթը կարմիր, տեղ-տեղսև ու սպիտակ խազերով։ ԵրբՂափլանը դեռ փոքր քոթոթ էր,Վանիկի հայրը կտրեց նրաականջներն ու պոչը, որ սուրհոտառություն և լավ լսողությանունենա։ Գեղեցիկ շուն էր Ղափլանը։Ահա նա քայլում է գլուխը բարձր,

Page 22: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

դունչը ցցած։ Նրա խելացի աչքերիվերևում երկու սպիտակ պիծակ կա։Դրանք ավելի ահազդու են դարձնումնրան։Երկու ընկերներն արդեն իջել էին Սևսարից ու հասել լճափիտափարակին, երբ Ղափլանը դունչըտնկեց վեր ու անհանգիստ պտտվեցձյան մեջ։ Վանիկն ուշադրությունչդարձրեց նրա արարքին, բայց երբշունն սկսեց տարօրինակ ձայնովհաչել, նա զարմացած ու մի քիչ էլանհանգստացած հարցրեց.— Ի՞նչ է պատահել, Ղափլա՛ն, էդո՞ւմ վրա ես հաչում։— Հա՛ֆ, հա՛ֆ,— դունչը երկինքցցած՝ շարունակեց հաչել Ղափլանը։

Page 23: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Վանիկը նայեց չորս կողմը, բայցհամատարած ճերմակության վրա ոչմի կասկածելի բան չնկատելով՝շարունակեց ճանապարհը։ Արդենմոտեցել էր լճափնյա ժայռերին, երբնրա աչքերը հանկարծ ձյունափոշովլցվեցին։ Նա թևքով սրբեց աչքերը,բայց փոշին լցվեց նաև բերանը,ականջները, քիթը… Քամին երկարսուլեց ականջի տակ։ Վանիկնաչքերը մի կերպ բաց արեց և շուրջընայելով՝ զարհուրեց…Լեռնաշխարհն ասես եռում էր։Գետնի վրայով վազում էին անթիվ-անհամար ձյունեղեն ալիքներ։ Արևըկարմրել էր ու հետզհետե կուլ էրգնում ճերմակ մշուշի մեջ։ Վանիկը

Page 24: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

տեսավ բարձրացող բուքն ու դողաց։Նա արդեն բավականին հեռացել էրՍև սարի լեռնանցքից և հիմագտնվում էր հենց Զմրուխտ սարիստորոտում՝ սառած լճից քիչ հեռու։Գետնի վրայով վազող ձյունի անթիվալիքները սարսափեցրին նրան։Պակաս սարսափած չէր նաև շունը։Նա պպզել էր ետևի ոտքերի վրա ևդունչը երկինք ցցած՝ ոռնում էր…Դա մեծ դժբախտության նշան էր։Վանիկը շուռ եկավ դեպի Սև սարիլեռնանցքը, սակայն մի երկու քայլհազիվ էր արել, երբ բուքը մոլեգնեցվայրենի կատաղությամբ։ Ամեն ինչկորավ աչքից։ Քամին քրքրում էրպատանու զգեստը, ձյունախեղդ

Page 25: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անում նրան։— Ապե՜ր, հե՜յ…—հուսահատությունից իրեն կորցնելով՝գոռաց Վանիկը։ Բայց նրա ձայնըխեղդվեց քամու խլացուցիչ ոռնոցիմեջ։Այլևս ոչինչ չէր երևում։ Վանիկըխարխափում էր կույրի պես։ Ո՞րն էարևելքը, հյուսիսը, ո՞ր կողմն է Սևսարի լեռնանցքը, չգիտեր, ևանհնարին էր որոշել։ «Կորա՜ծ եմ», —սոսկումով մտածեց նա, լացըխեղդեց կոկորդը։— Ու—ո՜ւ…— հազարերախգազանի պես ոռնում էր բաքը՝ ծառսլինելով մինչև երկնքի խորքերը։Վանիկը քայլում էր, բայց ո՞ր

Page 26: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ուղղությամբ, չէր իմանում։ Նրանկպած շունը հազիվ էր ոտքերըհանում ձյան միջից։ Վանիկը աչքերըչէր կարողանում բաց անել, նույնիսկչէր տեսնում շանը, որը պոկ չէրգալիս իրենից։ «Ամեն կերպ պետք էոտքի վրա մնամ, աշխատեմ վայրչընկնել, հենց որ ընկա, բուքն իսկույնինձ կթաղի ձյան տակ»։ Այս միտքն էրմեխվել նրա գլխում, ու նա ոտքերնավելի ամուր էր դնում գետնին՝ վայրչընկնելու համար։Սակայն նրա ուժերն սպառվում էին.դժվարությամբ էր ոտքերը «հանումձյան միջից, հազիվ էր կարողանումդիմադրել բքի մոլեգինհարվածներին։ Որքան էլ զգույշ էր

Page 27: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

փոխում քայլերը, այնուամենայնիվ,չիմացավ, թե ինչպես հանկարծսայթաքեց… Մի պահ զգաց, որպտտվում է դատարկ տարածությանմեջ, հետո թափով ընկավ ինչ-որփափուկ բանի վրա… Նրան թվաց,թե մեռնում է, ու ահից աչքերըփակեց…

* * *«Մի՞թե կենդանի եմ,— ինքն իրենհարցրեց Վանիկը, երբ աչքերը բացարեց ու իրեն գտավ թանձր խավարիմեջ։— Եթե կենդանի եմ, հապա այսի՞նչ խավար է, ինչո՞ւ չեմ կարողանումտեղիցս վեր կենալ, ինչո՞ւ չեմտեսնում ձյունը, սարերը, ձորերը…»Նրան թվաց, թե ձեռքերը կտրվել են,

Page 28: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ուստի շարժեց աջ ձեռքը, հետո՝ձախը։ Ձեռքերն անվնաս էին,ոտքերը՝ նույնպես։ Սակայն ինչ-ործանրություն ճնշում է մեջքը։ Ի՞նչբան է։ Վանիկը ձեռքը տարավ դեպիուսը։ Խուրջինն էր։ Ինչ լավ է, որխուրջինը կապած է եղել մեջքին, թեչէ կընկներ ու կկորչեր։ Նա շոշափեցիր չորս կողմը։ Մատները դիպան միխիստ սառը բանի, հասկացավ, որդա էլ հրացանն է։ Այս արդեն շատլավ է։Սակայն նրա զարմանքը մեծ եղավ,երբ իր չորս կողմը շոշափելովտեսավ, որ ինքը խրված էձյունաթմբի մեջ և շուրջը խավար է։Մի՞թե արդեն գիշերը վրա է հասել։

Page 29: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Վանիկը նայեց վերև։ Ոչ մի աստղ չէրերևում։ Միայն մի փոքրիկկաթնագույն շրջանակ կարգլխավերևում՝ խավարի մեջ, ուրիշոչինչ։ Վանիկն աչքերը չռած՝ երկարնայեց այդ սպիտակ շրջանակին,բայց չհասկացավ, թե ի՞նչ բան է դա։Հանկարծ նա զգաց, որ ինքը մի շատթանկագին բան է կորցրել։ Ի՞նչ։Խուրջինն ու հրացանն իր հետ են,բայց ո՞ւր է իր շունը՝ Ղափլանը։ Ամենհնարավոր վտանգ մոռացածՎանիկը կանչեց.— Ղափլա՜ն, հե՜յ…Նրա ձայնն այնպես թնդաց, կարծեսինքը մի վիթխարի դատարկ կարասիմեջ լիներ։ Նա զարհուրեց սեփական

Page 30: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ձայնից, բայց ավելի սարսափելինդրա արձագանքն էր.— Հե՜ե՜ե՜ե՜յ…Կարծես ինչ-որ տեղ ժայռ փլվեց կամհարյուրավոր արծիվներթափահարեցին իրենց թևերը։Արձագանքը դանդաղ մարեց, ուՎանիկը հենց իր մոտ լսեց շանմեղմիկ ձայնը։ Հետո Ղափլանի տաքշունչը դիպավ երեսին։ Ղափլաննսկսեց լիզել տիրոջ դեմքը, ձեռքերը։Լիզում էր ու տխուր-տխուրկաղկանձում։ Վանիկը գրկեց նրան,համբուրեց թաց դունչն ու շշուկովասաց.— Մենք ողջ ենք, Ղափլան ջան,ո՜ղջ…— ասաց ու հանկարծ լաց

Page 31: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

եղավ։— Ողջ ենք, բայց չգիտեմորտեղ ենք, Ղափլան, սիրելի՜ս… Դուէլ չգիտե՞ս, թե որտեղ ենք։Ի՞նչ պատասխան կարող էր տալանլեզու անասունը։ Նա միայն նորիցտխուր կաղկանձեց ու լռեց… Երկարժամանակ այդ անորոշ, ահավորվիճակում մնալուց հետո, վերջապես,Վանիկը վճռեց պարզել, թե որտեղ ենգտնվում իրենք։ Չլինի ընկել են միխոր անդունդ կամ ուղղակի մեռածեն… Խավարի մեջ ամեն ինչառեղծվածային էր։ Որտե՞ղ էգտնվում ինքը, ինչո՞ւ է իրեն կպածշանը դողում, այն ի՞նչ կաթնագույնշրջանակ է իր գլխավերևում։ Այսհարցերն իրար հետևից ծնվում էին

Page 32: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նրա գլխում ու մնումանպատասխան։ Շան վիզն ամուրգրկած՝ նա կուչ էր եկել ուանշարժացել։ Վախենում էր վերկենալ, որևէ քայլ անել խավարի մեջ։Ի՞նչ անակնկալի ասես, որ չիհանդիպի…Այդպես անցավ բավականժամանակ։ Շունն այլևս չէր դողում,այլ իր մարմնի ջերմությամբտաքացնելով տիրոջ ծնկները՝ ննջումէր։ Վանիկը սիրտ առավ ու կամացոտքի կանգնեց։ Ոչինչ չէր երևում, ոչմի ձայն չէր լսվում։ «Պետք է պարզել,թե որտեղ եմ»,— կատարվածիցդեռևս լիովին չսթափված՝ մտածեցՎանիկը։ Մի վայրկյան առաջ նրան

Page 33: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

թվում էր, որ եթե ինքը շարժվի տեղիցկամ մի թեթև ձայն հանի, ապա ինչ-որ վատ բան կկատարվի։ Բայց ինքնարդեն ոտքի վրա է, ձայն տվեց շանը,սակայն ոչ մի արտակարգ բանչպատահեց։ Այդ բանը սրտապնդեցնրան։ Ապա հիշելով, որ մայրըխուրջինում լուցկու տուփեր էրտեղավորում, վճռեց խուրջիննիջեցնել մեջքից և լուցկի հանել։Այդպես էլ արեց։ Խուրջինի մի աչքիպարանը քանդեց ու ձեռքը ներսկոխեց։ Փոքրիկ կապոցներըշոշափելով՝ հանեց նավթի թիթեղ յաամանը, որի բերանը մայրն ամուրփակել էր կարտոֆիլով և կապելփալասներով։ Հետո հանեց լուցկու

Page 34: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մի տուփ ու ձեռքի փոքրիկ լամպը։Լուցկու մի հատիկ վերցնելով ձեռքը,Վանիկը խոր շունչ քաշեց։Տատանվում էր՝ վառե՞լ լուցկին, թե չէ։Կարող է պատահել, որ մթության մեջվայրի գազաններ լինեն և լույսիցարթնանան ու… Սակայն մինչև ե՞րբկարող է մնալ խավարի մեջ։ Ոչ,պետք է լուցկին վառել։ Վառեց ունայեց շուրջը։ Առաջինտպավորությունն այն էր, որ ինքն ուիր շունն ընկել են մի վիթխարիքարանձավ։ Ուրեմն պետք է նախ ևառաջ պարզել, թե դա ինչքարանձավ է։ Իսկ դրա համարպետք է վառել ձեռքի փոքրիկ լամպը։Հենց որ նա որոշեց լամպը վառել, մի

Page 35: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

տեսակ վճռականություն ուխիզախության ստացավ։ Մթությանմեջ շոյեց շան գլուխը և սկսեցհառաչանքով խոսել նրա հետ.— Ա՜խ, Ղափլա՜ն ջան, տեսնո՞ւմ ես ինչօրի հասանք, ես ու դու ընկել ենք այսխավար աշխարհը։Նա շոշափելով բարձրացրեց փոքրիկլամպի ցանցապատ ապակին, մեջըմի քիչ նավթ լցրեց ու պատրույգըվառեց։ Խավարը մի տասը մետրիչափ նահանջեց, ու նահնարավորություն ունեցավ տնտղելիր շրջապատը։Այն վայրը, ուր ընկել էին երկուբարեկամները, մթին պատերով միստորերկրյա քարանձավ էր։ Նրա

Page 36: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

առաստաղը բարձր էր և հազիվ էրերևում լամպի աղոտ լույսի տակ։Տեսնելով, որ ինքը գտնվում էստորերկրյա անձավի մեջ, Վանիկընորից ամբողջ մարմնով սարսռաց։Բայց և այնպես իր մեջ ուժ գտավ ումի տասը քայլ գնաց խավարում։Լամպի լույսի տակ նա նկատեց, որանձավի ժայռեղեն պատերըաստիճանաբար հեռանում էինիրարից, և անձավը երկար ու բարձրառաստաղ ունեցող թունելի ձև էստանում։ Ձախ կողմից առաստաղըավելի բարձր էր, և հենց նրամեջտեղն էր գտնվում վերևի կլորանցքը։ Դրա միջով անցնող լույսիթույլ շողերը չէին կարողանում ցրել

Page 37: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

խավարը։ Անցքից միայն երբեմնձյունափոշի էր թափվում ներքև։Վանիկը երկար նայեց այդ անցքին ումոտավորապես որոշեց, որ դահատակից բարձր է առնվազն տասը-տասներկու մետր։ Հենց այդ անցքիտակ էր գտնվում ձյունի այն կույտը,որի վրա էին ընկել ինքն ու Ղափլանը։Չլիներ այդ ձնակույտը, երկուսն էլկջախջախվեին։Այժմ Վանիկի համար պարզ էր, որինքն ու Ղափլանը գտնվում ենստորերկրյա մի մեծ քարանձավում։Նա լամպի պատրույգը իջեցրեց՝նավթը խնայելու համար, իսկ քիչհետո առաստաղի անցքից միհատիկ աստղ նկատեց։ Նշանակում

Page 38: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

է՝ բուքը դադարել է ու օրը մթնել։

Գլուխ երկրորդՀՈւՅՍ ԵՎ

ՀՈւՍԱՀԱՏՈւԹՅՈւՆՔարանձավը դիտելիս Վանիկըդեռևս լիովին չէր պատկերացնումայն ծանր ու անմխիթար վիճակը, որիմեջ ընկել էր ինքը։ Բայց երբ եկավ ունստեց խուրջինի մոտ, իր ամբողջահավորությամբ ըմբռնեց գլխինեկած մեծ դժբախտությունը։«Այստեղ ես կմեռնեմ»,— մտածեց նա,և նրա սիրտն ասես դադարեցբաբախելուց, խոշոր աչքերը լցվեցինարցունքներով։ Նա փռվեց գետնինու անզուսպ հեկեկաց։

Page 39: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Նրա շուրջն անապատայինանկենդանություն էր, որը սարսափէր պատճառում նրան։ Լացըկտրելով՝ նա գլուխը բարձրացրեց ևինքն էլ չիմացավ, թե ինչուաղաղակեց.— Հե՜, հե՜, հե՜ե՜ե՜յ…— նրա ձայնըալիք-ալիք տարածվեց խավարում։Ինքն իր ձայնին ականջ դնելով՝սաստիկ զարմացավ, թե ինչու էձայնը տարածվում հեռուներում։Մի՞թե քարանձավն անեզր է։Նա զայրույթով հանգցրեց լամպը՝նորից ընկավ գետնին ու սկսեցթավալվել։ Երբ թպրտալուց հոգնեց,մնաց մեջքի վրա պառկած։ Նրանթվաց, թե ինքը մեռնում է, թե ինչ-որ

Page 40: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անտեսանելի, սուր ճիրաններ ենխրվում կոկորդը։ Զարհուրելի միթմրություն իջավ նրա վրա ու միտքըդադարեց գործելուց։

* * *Այս ի՞նչ է, քնե՞լ է, թե արդեն մեռած է։Մեջքը ցավում է, ոտքերը մրսում են։Եթե մեռած է, հապա ինչո՞ւ է ցավ ուցուրտ զգում, թևն էլ ահա շարժվումէ։ Չէ, ուրեմն չի մեռել։ Դե ինչո՞ւմեռնել, պետք է ապրել։ Չէ՞ որ կարելիէ այս խավար քարանձավում էլապրել։ Ինքը մենակ չէ, Ղափլանն իրհետ է, խուրջինում ուտելիք կա ուքարանձավում այնքան էլ ցուրտ չէ։Եթե ցուրտ լիներ, ինքը բոլորովինկսառչեր քնած ժամանակ։

Page 41: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

— Չէ, մենք չպիտի մեռնենք,Ղափլան,— անսպասելի գոչեցՎանիկն ու ծառս եղավ տեղը։—Չպիտի մեռնենք,— կրկնեց նա։—Մենք կարող ենք երկար դիմանալ ևքարանձավից դուրս գալու ելք գտնել։Ես հիմարություն եմ անում, որանբան վեր եմ ընկել տեղս։ Եթե այսստորերկրյա քարանձավից դուրսգալու ոչ մի ելք էլ չգտնեմ, միևնույն է՝ես կարող եմ ապրել, դիմանալ մինչևգարուն, մինչև մերոնք բարձրանանսարերը։Վանիկը վճռեց պարզել, թե ինչքարանձավի մեջ է ընկել ինքը։ Նալամպը վառեց և սկսեցուսումնասիրել իր «երկիրը»։ Իր

Page 42: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կանգնած տեղից մոտեցավքարանձավի ձախ կողմի պատին ունրա երկարությամբ գնաց դեպիառաստաղի անցքը։ Անցքի տակիցանձավի պատը թեքվում էր աջ,ապա դարձյալ աջ ու մի հիսուն քայլձգվելուց հետո թեքվում ձախ ումիանում աջ կողմի պատին։ Այդպատերը բարձր էին։ Միայն խորքիպատը որոշ խորդուբորդ տեղերուներ, մյուսների վրա ոչ մի ցցվածք,ոչ մի խոռոչ չկար։ Անձավը դրսիաշխարհի հետ կապվում էր միայնառաստաղի անցքի միջով։ Երկարժամանակ առաստաղի անցքիննայելուց հետո Վանիկը ձեռքը թափտվեց։ Ոչ մի հնար չկար բարձրանալ

Page 43: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մինչև այդ անցքը։ Ուրիշ բան էր, եթեքարանձավում քար լիներ։ Այնդեպքում կարելի էր քարից բուրգշինել ու նրա վրայով մագլցելովհասնել անցքին։ Բայց քարանձավումքար կա՞ արդյոք։Լամպն առաջ պահելով Վանիկնսկսեց զննել իր «երկրի» հատակը։Սակայն ընդամենը մի երկու չեչաքարգտավ ձնաթմբի մոտ ընկած, որոնքով գիտե, երբ էին վերևից գլորվելներքև։ Վանիկը համոզվեց, որ այդստորգետնյա խոռոչից դուրս գալուոչ մի ելք չկար։ Անձավը նման էրքարե վիթխարի արկղի, որ իր համրպատերով ճնշում էր խեղճպատանու հոգին։

Page 44: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

— Չէ, Ղափլա՜ն ջան, այստեղից դուրսպրծնելու ոչ մի հնար չկա,— հառաչեցտղան՝ իրենից պոկ չեկող շանըդիմելով։— Երկուսս էլ միասինկկորչենք։Այնուամենայնիվ, նա սկսեց քայլերովչափել իր տարօրինակ բնակարանիերկարությունն ու լայնությունը։Պարզվեց, որ քարանձավիերկարությունը հարյուր մեկ, իսկլայնությունը քառասունհինգ քայլ է,հատակը ժայռեղեն է, տեղ-տեղ հողիչոր շերտով։ Ոչ մի բույս չկարայնտեղ։ Իսկ կենդանի շնչի մասինմտածելը նույնիսկ ավելորդ էր։«Ախ, եթե մերոնք իմանան, թե որտեղեմ ես, ծտի թևով կգան, թոկ կկախեն

Page 45: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

և ինձ կհանեն այս հորից»,—հուսահատ մտածում էր տղան։ Բայցնա լավ գիտեր, որ գյուղում ոչ ոքիմտքով չի անցնի, թե ինքն ու իր շունըկարող են ընկած լինել Զմրուխտսարի փոսերը… Մարդիկ իրենկորոնեն Գայլաբնի ձորիճանապարհին։ Մինչև գարուն,մինչև ձյուների հալվելն ու կանաչիերևալը ոչ ոք չի բարձրանաԿապուտան լճի ափերը։ Վանիկըհասկանում էր, որ ինքն ու իր շունըերկար ժամանակ կմնանանհայտության մեջ և, ով գիտե,գուցե այդտեղ էլ մեռնեն… Դառնարցունքները սրբելով՝ նա նստեցխուրջինի մոտ ու սկսեց ինքն իրեն

Page 46: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

խոսել։«Այսօր փետրվարի տասնութն է։Բայց գուցե արդեն տասնի՞նն է։Կարող է այդպես լինել։ Գուցե միօրից ավելի է, ինչ ես ընկել եմայստեղ։ Թող այդպես լինի, հաշվենք,որ այսօր 1956 թվականիփետրվարի տասնինն է։ Ուրեմնմինչև սարերի ձյան հալվելըբավական ժամանակ կա»։Նա լավ գիտեր, որ իրենց ֆերմաներըձմեռանոցից սար են բարձրանումմայիսի քսանին-քսանմեկին, իսկ եթեգարունը ուշանում է, ապաամառանոց են գալիս մայիսիվերջերին։ Նա հաշվեց ուսարսափեց, մինչև ֆերմաների սար

Page 47: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

բարձրանալը իննսուներեք օրժամանակ կար։«Իննսուներեք օ՜ր…— ահ ու դողովկրկնեց նա։— Արդյոք կարո՞ղ եմիննսուներեք օր ապրել այս խավարիմեջ։ Ասենք խավարի հետհարմարվեցի, բա սնո՞ւնդ։Խուրջինում եղած ուտեստը կարո՞ղ էիննսուներեք օր հերիքել ինձ ուՂափլանին։ Բացի այդ, մի ուրիշանակնկալ բան չի՞ պատահի այսխավար աշխարհում»։Հուսահատությունը նորից համակեցՎանիկին, և նա նորից լաց եղավ։Պառկել էր մեջքի վրա, ու թվում էր,թե այլևս ուժ չի գտնի բարձրանալու։Վերջապես նա չիմացավ, թե ինչպես

Page 48: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

աչքերը դանդաղ փակվեցին ուընկղմվեց մշուշապատինքնամոռացության մեջ։

* * *Ե՞րբ արթնացավ, հաջորդ օրվաառավոտյա՞ն, թե գիշերվա կեսին,չիմացավ։ Իսկ մի՞թե իրոք արթնացելէ։ Չէ՞ որ անթափանցելի խավար էշուրջը։ Ասենք թե արթնացել է, բայցինչպե՞ս որոշի առավոտը, երեկոն,գիշերը։ Վանիկը ձեռքերը տարածեցև շոշափելով գտավ խուրջինն ուհրացանը՝ իր միակ հարստությունը։Իր ունեցվածքը մոտ քաշելուց հետո,զգաց, որ շունը կողքին է, մի քիչսրտապնդվեց ու տեղը նստելով՝նայեց առաստաղին։ Կաթնագույն

Page 49: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անցքն այլևս չէր երևում։ Երևի դեռլույսը չի բացվել։ Սակայն այդ անցքըայնուհետև ոչ մի անգամ չբացվեց։Վանիկը մարմնի մեջ ցուրտ զգաց,մեջքը կարծես չորացել էր, ոտքերըընդարմացել էին։ Մատներըփետացե՞լ են, ի՞նչ է։ Նա թափահարեցիրեն ու ճմլկոտաց։ Ատամներըկափկափեցին, չկարողացավ զսպելանհնազանդ ծնոտը։— Ե՜… չեղա՜վ։ Այսպես եսկցրտահարվեմ,— խոսեց ինքն իրենու ծառս եղավ տեղում, սկսեցվազվզել մութ անձավում։ Այսպեսկարելի է տաքանալ։ Հենց որտաքացավ՝ քաղց զգաց։ Հարկավորէ մի բան ուտել։ Բայց նախ պետք է

Page 50: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կարգի բերել տնտեսությունը։ Պետք էապրել իննսուներեք օր, մի կերպդիմանալ, փրկվել այս զնդանից։Ուրեմն չպետք է հուսալքվել, պիտիհարմարվել ստեղծվածպայմաններին, ապրել մինչև գարնանգալը։ Նա նստեց խուրջինի մոտ, ուիրար հետևից զանազան պլաններսկսեցին ծագել նրա գլխում։Նախ պետք է պարզել, թե որտե՞ղ էգտնվում իր քարանձավը։ Այդ բաննանելու համար նա լամպը վառեց,խուրջինից մի տետրակ հանեց ևնրա վրա քիմիական մատիտով նշեցիրենց գյուղի տեղը։ Դա մի անկանոնփոքրիկ շրջանակ էր, որի տակ մանրտառերով գրեց «Սոթ գյուղ»։ Ապա

Page 51: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

գծեց Գայլաբնի ձորն ու գետը։ Սևսարը գյուղից հեռու էր չորսկիլոմետր, դա ինքը լավ գիտեր, իսկՍև սարի լեռնանցքից մինչևԿապուտանի եզերքը երեք կիլոմետրէ։ Այդ էլ լավ գիտե նա։ Անցածամռանն իրենց դասարանըէքսկուրսիա էր եկել այս կողմիարոտավայրերը և իրենք չափել էինճանապարհները։ Ուրեմն, Սոթիցմինչև Կապուտան լճի եզերքը յոթկիլոմետր է։ ՄտաբերելովԿապուտանի դրվածքը՝ նահամոզվեց, որ ինքը գտնվում է լճիարևմտյան ափին, հենց այն մասում,որտեղ ժայռեր կան։ Դա Զմրուխտսարի տակն է, դրանցից բացի ուրիշ

Page 52: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ժայռեր չկան լճի ափին։ Նա մի կլորգծով նշեց Կապուտան լիճը, իսկ երբնկարեց նրա ափի ժայռերը, հիշեցԿուխտու առասպելն ու սառըքրտինքը վրա տվեց նրան։ Թուքըչորացավ։Եթե այդ պահին մեկնումեկը նայերՎանիկին, կկարծեր, թե նա ահիցխելագարվում է։ Առանց այն էլ նրախոշոր աչքերը չռվել էին, բերանըսեղմվել էր, քիթը սրվել, իսկ այնձեռքը, որով պահում էր տետրը,դողում էր։ Այդպես նա նման էր այնփոքրիկ երեխային, որ տեսնում էկատաղորեն իր վրա հարձակվողշներին և ահից ոչ կարողանում էձայն հանել, ոչ էլ տեղից շարժվել։

Page 53: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Զարհուրելի էր Կուխտու առասպելը։Հանգուցյալ պապը պատմում էր, թեշատ հնում, Կապուտան լճի մոտերքիժայռերի մեջ մի Սարդակերպ հրեշ էապրելիս եղել։ Այդ հրեշն ամեն օրոչխար ու այծ է գողանալիս եղել,ահագին վնասներ տվել հովիվներին։Պապը պատմում էր նաև, թե ինչպեսէ իր ապուպապը՝ հովիվ Կուխտին,մտել Սարդակերպ հրեշիքարանձավը, կոխ բռնել հետը, ծանրվերքեր ստացել նրանից, բայց ևսպանել այդ չար արարածին։Գուցե շատ դարեր են անցելԿուխտու ապրած օրերից։ Թեևայնուհետև ոչ ոք չի տեսելՍարդակերպ հրեշին, բայց չեն

Page 54: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մոռացել նրան ու հիմա էլ ոչ մի հովիվսիրտ չի անում իր ոչխարը տանելլճափի ժայռերի կողմը։ «ԿընկնենքԿուխտու փոսը»,— ասում են նրանք։Իսկ երբ այս կողմերում ոչխար կամայծ էր կորչում, գյուղացիներն ասումէին թե. «Անպայման ընկել է Կուխտուփոսը»։Այդ հինավուրց առասպելը հիշելով՝Վանիկի սիրտը դողաց։ «Ես էլանպայման ընկել եմ Սարդակերպհրեշի քարանձավը՝ Կուխտու փոսը»,— մտածեց նա ու իսկույն մոռացավքաղցը։Թեև նա դպրոցական աչքաբացպատանի էր ու լավ գիտեր, որ իրպապի պատմածը սոսկ առասպել է,

Page 55: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

որ աշխարհում ո՜չ մի տեղ ո՜չ միՍարդակերպ հրեշ չի եղել ու չի լինի,սակայն այդ առասպելը միճշմարտություն չի պարունակում։Դա այն էր, որ այս ստորերկրյաքարանձավն ընկնողը ոչ մի հնարքովդուրս գալ չի կարող։ Այս էր, որբոլորովին ուժասպառ արեցՎանիկին, վհատեցրեց նրան…Վշտից, վախից ու անասելիտառապանքից նրա միտքը բթացել,մարմինը թուլացել էր։ Այլևս որևէբան ուտելու սիրտ չուներ։Արթնացավ դեմքին քսվող ինչ-որտաք, լպրծուն բանից։ Իսկույն հիշեցՍարդակերպ հրեշին ու ճչաց… Բայցհասկանալով, որ իր դեմքը լիզողը

Page 56: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Ղափլանն է, գրկեց նրա գլուխն ուլաց եղավ։ Նա լաց էր լինում, իսկՂափլանը քնքշանքով լիզում էր նրաերեսը, ձեռքերը։ Խելացի անասուննուզում էր հանգստացնել, հուսադրելիր տիրոջը։ Շան այդ արարքը որոշչափով սրտապնդեց Վանիկին, ուիրեն հավաքելով՝ վառեց իր միակմխիթարանքը՝ լամպը։Ամեն ինչ առաջվա պես անփոփոխէր։ Նույն գերեզմանային լռություննէր։ Գոնե մի ճանճ բզզար կամ միմուկ երևար։ Լռությունիցահաբեկված նա ամբողջ ձայնովգոռաց.— Է՜, հե՜, հե՜յ… .Նրա ձայնը հարյուրապատկվեց

Page 57: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

դատարկ քարանձավում, գնացզարնվեց հեռավոր պատին ու ետեկավ… «է՜, հե՜, հե՜յ…»Այնպես տարօրինակ էր այդարձագանքը, որ Վանիկը չճանաչեցիր ձայնը։ Չճանաչեց նույնիսկՂափլանի հաչոցը, որ այնպիսիարձագանք գտավ, կարծես շների միամբողջ ոհմակ է հաչում։ Դանույնիսկ մի քիչ սրտապնդեց նրան։— Է՜հ, Ղափլա՜ն ջան, շատ դարդմի՜ անի,— խոսեց նա՝ հոգոց հանելով։— Գետն ընկածը ինչի՞ց է վախենում։Ընկել ենք, պիտի քաշենք։ Իսկմարդակերպ հրեշ ո՜չ կա, ո՜չ էլ եղել է։Պապիս պատմածը հեքիաթ է,սուտ… Տեսնես ո՞վ է հնարել։

Page 58: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Վանիկի մեջ ապրելու այնպիսի ուժու կամք առաջացավ, որ նա նույնիսկմի տեսակ խիզախություն համարեց,որ ինքն ու իր շունը մեն-մենակգտնվում են ստորերկրյաքարանձավում։Դեռ փոքրուց նա սիրում էր հազարու մի գժություններ անել,տուրուդմփոց սարքել հարևաներեխաների հետ։ Երբեմն սրտաճաքլինելու չափ վախեցնում էր մորը։Թաքնվում էր կովի մսուրում ու չորխոտը վրան լցնելով՝ տապ անում։Մայրը անհանգստանում էր, որոնումնրան, լաց լինում, կանչում, հարայտալիս հարևաններին, բայց Վանիկըերկար ժամանակ դուրս չէր գալիս իր

Page 59: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

թաքստոցից։Շատ անգամ նա իր շուրջն էրհավաքում գյուղի պատանիներին ուտանում հեռավոր տեղեր։ Սիրում էրգիշերը մնալ դաշտում՝ կարկտի ուանձրևի տակ և սաստիկ բարկանումէր այն տղաների վրա, որոնք սիրտչէին անում իր հետ գիշերել սարում։Մի գիշեր էլ իրենց հարևան Գևուհետ քիչ էր մնացել գայլերի բաժինդառնային։Արկածների սիրահար էր Վանիկը։Բայց ոչ մի անգամ նրա մտքով չէրանցել, որ երբևէ ինքը կարող է ընկնելԿուխտու փոսը…Այժմ նրա միտքն ավելի հստակ էրգործում, վախը տեղի էր տալիս, և

Page 60: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նա հետզհետե համակերպվում էր իրանմխիթար վիճակին։ Հիմա նրան միբան էր հետաքրքրում միայն, արդյոքինքը կարո՞ղ է իննսուներեք օր ապրելայս քարանձավում։ Ներքին մի ձայնպատասխանում էր, որ իհարկե,կարող է դիմանալ մինչև գարուն, եթեչկորցնի արիությունը և պարապնստելու փոխարեն, վեր կենա, միբան անի, որևէ ձևով հարմարվի իրնոր ու արտասովոր միջավայրին։ Միբան պարզ էր. եթե մի կերպկարողանա ապրել մինչև գարուն,այսինքն, եթե կարողանաիննսուներեք օր դիմանալ, ապաֆերմայի մարդիկ կբարձրանան այսկողմերի սարերը և ինքը

Page 61: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կկարողանա որևէ կերպ նրանցիմաց տալ իր տեղը։Փրկության միակ միջոցը դա էր։Պետք է դիմանալ մինչև գարնանգալը…

Գլուխ երրորդԱՇԽԱՐՀԻ

ԱՄԵՆԱՀԱՐՈԻՍՏ ՏՂԱՆՀիմա պետք է պարզել, թեապրուստի ինչ միջոցներ կանխուրջինում։ Վանիկը լամպը վառեց,նստեց խուրջինի մոտ ուտետրակներից մեկը բաց անելով՝մատիտով գրեց.«Իմ ստորերկրյա «բնակարանում»ապրում ենք ես ու Ղափլանը։ Երկու

Page 62: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

շունչ ենք, երկու ուտող բերան։Այստեղ օդը մաքուր է և այնքան էլցուրտ չէ, որ սառչենք, ցրտինկդիմանանք։ Իմ «տանը» մի ամբողջթումբ ձյուն կա. դա կարելի է ջրի տեղօգտագործել ու յոլա գնալ։ Ուտելիքշատ թե քիչ ունեմ»։Վանիկը մատիտը թղթից քաշեց ուընկավ մտածմունքի մեջ։ «Ի՞նչուտելիք ունեմ, որ այդպեսպարծենում եմ։ Հապա մի խուրջինըբաց անեմ, տեսնեմ, թե ի՞նչ կա մեջը»։Նա խուրջինի մի աչքը բաց արեց ևհիշեց, թե ինչպիսի խնամքով էրմայրը նրա մեջ տեղավորում հորհամար պատրաստած ուտելիքն ուիրերը։ «Ախ, սիրելի մամի ջան,—

Page 63: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մտովի դիմեց մորը,— եթե դուիմանայիր, թե ինչ դժբախտություն էգալու իմ գլխին, ինձ ֆերմա չէիրուղարկի։ Հիմա դու քո մազերըփետում ես, երեսդ ծվատում ուգոռում. «Գտե՜ք բալիս, գտեք իմՎանիկի՜ն, իմ մինուճարին»»։ Վանիկըպատկերացրեց վշտից գրեթեցնորված մորը, սաստիկ խղճացնրան ու լաց եղավ։ Բայց շուտովձայնը կտրեց և փափկասրտությանհամար իրեն սաստիկ նախատեց.«Չէ, ո՜չ մի լաց։ Ես այլևս լաց չեմ լինի,երդվում եմ մորս արևով, որ լաց չեմլինի։ Լացից ինչ օգուտ»։Նա խուրջինից հանեց առաջինպատահած կապոցը։ Մայրը իր բրդե

Page 64: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

բարակ շալի մեջ նոր թխած լավաշ էրփաթաթել։ Թոնրի ու տաշտիբուրմունքը խփեց Վանիկի գլխին, ևնրա բերանի ջուրը գնաց։ Երևիերկու օր կա, որ բերանը պատառ չիդրել։ Ցանկացավ իսկույն խժռելփափուկ, ծաղկահամ լավաշներիցմեկը, բայց մեծ ճիգով զսպեց իրեն ութուքը կուլ տվեց…Կապոցը բաց անելիս նկատեց, որՂափլանը երկար լեզուն դնչին էքսում ու կարճ պոչով ավլումքարանձավի հատակը։— Հը՞, քո բերանի ջրերն էլ ենգնո՞ւմ, Ղափլա՞ն,— հետաքրքրվեցՎանիկը։— Տեսնում եմ, որ սոված ես,բա՜ն չկա, մի քիչ էլ համբերիր, գործս

Page 65: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

պրծնեմ, նոր մի բան կուտենք։Հացի շորը նա փռեց գետնին ուսկսեց լավաշները համրել։ Նրասիրտը թպրտում էր վանդակ ընկածծտի պես։ Տեսնես լավաշները շա՞տեն, թե՞ քիչ։ Բայց հույս ուներ, որ շատկլինեն։ Մայրն ամեն անգամ երկուշաբաթվա հաց էր ուղարկում հորը։Իսկ հայրը չուտի, չուտի, էլի օրականերեք լավաշ կուտի։ Ուրեմնլավաշները պետք է քառասուն-հիսուն հատ լինեն։Արդեն քսանվեց հատ համրել է, այսէլ քսանյոթ… երեսուներեք,քառասուն։ Քիչ է մնացել։Քառասունմեկ, քառասուներկու…քառասունհինգ։ «Քիչ է,— տնքաց

Page 66: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Վանիկը,— եթե օրը մի լավաշ ուտեմ,հացը կբավականացնիքառասունհինգ օր, իսկ հետո՞, հը՞, բահետո՞», — գլուխը բարձրացնելով ևմտովի դիմելով չգիտես ում, հարցրեցնա։ Հուսահատությունը նորիցգրոհեց նրա վրա։ «Ուրեմնքառասունհինգ օրից հետո ես հացչեմ ունենա ու սովից կմեռնեմ։ Եթեքառասունհինգ օր հետո մեռնելու եմ,էլ ինչո՞ւ եմ ինքս ինձ տանջում, թողհենց հիմա մեռնեմ-պրծնեմ էլի՜, հենցհիմա»։Իր սեփական մտքերից նրա սիրտըդողաց, աչքերը լցվեցին։ Բայց երբնայեց Ղափլանի հանգիստ ու խելոքաչքերին, արցունքները չորացան ու

Page 67: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ավելի շատ իրեն, քան թե շանըհուսադրելու համար ասաց.— Տեսնում եմ, որ դու ավելի ճիշտես մտածում, Ղափլա՛ն, ինչո՞ւհույսներս կտրենք։ Գոտիներսկսեղմենք ու միասին յոլա կգնանք՝օրական կես լավաշ ուտելով։ Յոլակգնանք, պրծավ, գնա՜ց։ Կես լավաշըես կբաժանեմ երեք մասի, երկուբաժինը ինձ, մեկը՝ քեզ։ Դա ղոչաղես, կդիմանաս։ Հը՞, կդիմանա՞ս, թե չէ։Ղափլանը պոչն աշխույժ շարժեց։Երևի ուրախ էր, որ տերը այլևս ախու վախ չէր անում ու սկսել էր լուրջխոսել, մի բան անել։Վանիկը բաց արեց տետրակիմաքուր երեսն ա մանրիկ ձեռագրով

Page 68: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

գրեց. «Մեր ապրուստի պաշարըհետևյալն է»։ Գրածի տակ գիծքաշեց ու շարունակեց. «Թոնրիլավաշ— քառասունհինգ հատ։ Ա՜խ,եթե իննսուն հատ լինե՜ր»,— տրտումասաց նա։ Սակայն եղածն այդ էր։Հացը խնամքով դարսեց շալի մեջ,փաթաթեց ու դրեց մի կողմ։ Հերթըհասավ մյուս ուտելիքներին։Խուրջինից նա հանեց մի ալ յումինետափակ կաթսայիկ, որ տարիներառաջ հայրն էր բերելռազմաճակատից։ Դա ամուրփակվող, ծալովի կափարիչովկաթսայիկ էր։ Վանիկը բարձրացրեցնրա կափարիչն ու տեսավ, որ լիքն էքամած մեղրով։ Դա արդեն Վանիկի

Page 69: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

համար ուղղակի գյուտ էր։ Նա մեղրշատ է սիրում։ Մի քանի րոպեհիացմունքով նայեց մեղրին, հոտքաշեց, մատը թաթախելով համըտեսավ և կափարիչն զգուշությամբփակեց։ Միայն սաստիկ ափսոսաց,որ կաթսայիկի պարունակությունըքիչ էր։ «Մեղր՝ քամած— մեկ կիլո…»,— գրեց տետրակում։Մեղրից հետո Վանիկը խուրջինիցթերթի մեջ փաթաթած շաքարհանեց։ Նա գիտեր, որ շունը մեղր չիուտում, իսկ շաքա՞ր։ Հետաքրքիր է՝Ղափլանը շաքար ուտո՞ւմ է, թե չէ։Հապա փորձենք։ Վանիկը մի փոքրիկկտոր շաքար նետեց շանը։ Սաշաքարը «հա՛ֆ» արավ օդում ու

Page 70: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

աչքերը ճպճպացնելով՝ նայեցՎանիկին։ Կարծես հարցնում էր.«Ուտելի՞ է»։— Կե՛ր, կե՛ր,— կարգադրեցՎանիկը։— Հիմա այստեղ ճաշակ-մաշակ հարցնող չկա։ Ամեն ինչպետք է ուտել։ Նեղն ընկածի համարկորեկի հացը գաթայից էլ լավ է։Ղափլանը շաքարը ծամեց ու կուլտվեց։ Բայց հենց որ դունչը լիզեց,սկսեց փռշտալ, հազալ, պտտվելտեղը։ Նրա այդ տարօրինակծամածռություններից Վանիկիծիծաղը բռնեց և սկսեց քրքջալ։— Դուրդ եկա՞վ, Ղափլա՛ն,—ծիծաղի միջից հարցրեց նա,— եթեդուրդ եկավ, ուրեմն այդ դեպքում

Page 71: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մեղրը՝ ինձ, շաքարը՝ քեզ։ Համաձա՞յնես։Բայց Ղափլանը ոչ մի կերպչհայտնեց իր վերաբերմունքը։Վանիկը քրքիջը կտրեց ուշարունակեց իր գործը։ Խուրջինումմի կտոր շորի մեջ փաթաթած երկուհավ կար, մեկը եփած, մյուսը հում։Դա արդեն այնքան ուրախացրեցՎանիկին, որ նա քիչ մնացթռչկոտեր, պարեր։ Մեծբավականությամբ շոշափեց հավերը,հոտ քաշեց ու համոզվեց, որ երկուսնէլ չաղ են, ճարպոտ։ «Եփածըկամաց-կամաց կուտեմ,— մտածեցնա,— բա հո՞ւմը։ Հումը ո՞նց ուտեմ»։Այս հարցին հետևեց մի ավելի

Page 72: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կարևոր հարց և նա դառնությամբիմացավ, որ ինքը կրակ անելու ոչ միմիջոց չունի։ Իհարկե, խուրջինում միքանի տուփ լուցկի կա, նավթ էլ, բայցդրանցով ո՛չ ձյուն կարող եսհալեցնել, ո՛չ էլ հում հավը եփել։«Կրակ անելու ոչ մի վառելիք չկա»,—չորս կողմը նայելով, մտածեցՎանիկը և նրա հայացքը կանգառավ շան վրա։ Ղափլանըագահությամբ նայում էր հավերին։«Ա՜յ դու անդարդի մեկը, միայն քոփորի համար ես մտածո՞ւմ,— գլուխնօրորեց Վանիկը,— դե , իհարկե,կրակը քո ինչի՞ն է պետք։ Դու հավըհում էլ կխժռես։ Հա՛, հա՛, կխժռե՜ս,եթե տամ։

Page 73: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Դե, լավ, թող քո սրտով լինի, եփածհավը ես կուտեմ, հումը՝ քեզ կտամ։Վճռված է, իսկ հիմա շարունակեմպարզել, թե է՞լ ինչ ուտելիք կա իմխուրջինում»։Բարեբախտաբար մայրըբավականին պաշար էր դրելխուրջինում։ Մի հին գուլպայիճտքերի մեջ տասնչորս հատ պինդեփած ձու կար։ «Լավ է, որ ձվերըեփած են,— ուրախացավ Վանիկը.—թե չէ կջարդվեին, երբ գլորվեցի,ընկա քարանձավի ձյունակույտիվրա»։ Ձվերի հետ, գուլպայի ճտքումվեց գլուխ սոխ ու երկու կարմիրպղպեղ էլ կար։ Վանիկը պղպեղ չէրսիրում։ Լավ կլիներ, որ դրա

Page 74: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

փոխարեն մի ուրիշ բան լիներ,ասենք՝ երեք հատ եփած կարտոֆիլ։Բայց եղածն այդ էր և մնում էր, որտետրակում ավելացնի նաևպղպեղը։ Ո՞վ գիտե, գուցե մի բանիպետք գա։Մոմլաթե մի փոքրիկ տոպրակումվեց հատ աղ դրած վարունգ կար։Վանիկի հայրը թթու դրածբանջարեղեն, մանավանդ վարունգշատ էր սիրում։ Վանիկը հիշեց, թեինչպիսի բավականությամբ էր նադրանք ուտում՝ անվերջ «պա՜հ, պա՜հ»անելով։ Վարունգից հոտ քաշելիսՎանիկը հանկարծ մտաբերեց, որձմեռանոց ճանապարհելիս մայրն իրգրպանները չոր թութ ու ընկույզ էր

Page 75: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

լցրել։ Իսկույն ձեռքը տարավ պիջակիու շալվարի գրպանները։ Բայցայնտեղ ընդամենը երկու բուռ չորթութ ու տասնմեկ ընկույզ էր մնացել.մնացածը թափվել էր ով գիտեորտեղ։ Էլի ապրուստ էր… Դրանցովկարելի է յոլա գնալ մի ամբողջ օր։Նա դարձավ շանը.— Ուրախացիր, է՜, ա՜յ Ղափլան, միօրվա ապրուստ էլ ճարվեց։ Մինչդեռհոնքերդ այնպես ես կիտել ու տեղդայնպես թազնել, որ կարծես քուապերը նոր է մեռել։Իր սրամտության վրա Վանիկըսրտանց քրքջաց ու ձեռքերըթափահարեց։ Ղափլանին դա դուրեկավ, նա գլուխն օրորեց, պոչն

Page 76: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ուրախ պտտեց և նույնիսկգլուխկոնծի տվեց։Սակայն ուրախությունիցքարանձավի բնակիչներին փորձանքպատահեց։ Գլուխկոնծի տալիսՂափլանի կարճ պոչը դիպավփոքրիկ լամպին ու շուռ տվեց։Լամպն իսկույն հանգավ։— Վա՜յ, վա՜յ,— ճչաց Վանիկը,—լամպը կոտրեցի՜ր։ Տեղիցդ չշարժվես,լսո՞ւմ ես, թե չէ հիմա նավթի ամանն էլշուռ կտաս։Նա իսկույն լուցկի վառեց։ Ղափլանըմնացել էր տեղն անշարժ պառկած։Երևի կռահել էր, որ մի վատ բան էպատահել։ Վանիկը վերցրեց լամպնու զննեց… Ապակին ճաքել էր, իսկ

Page 77: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մեջը եղած նավթը թափվել շաքարիվրա։— Այս ի՜նչ արեցիր,— լացակումածգոռաց Վանիկը ու քացով խփեցշանը։Բարեբախտաբար շաքարից երեքկտոր էր նավթոտվել միայն։Մյուսներն անվնաս էին մնացել։Վանիկը նավթոտ շաքարն իսկույնառանձնացրեց և մի կտոր նետեցշանը։ Այս անգամ էլ Ղափլանըշաքարը բռնեց օդում։ Բռնեց, բայցիսկույնևեթ վայր գցեց ու գլուխըթափահարելով և երախըծամածռելով՝ կաղկանձեց։ Վանիկըհռհռաց նրա վրա։— Հիմա կերա՞ր,— կռանալով դեպի

Page 78: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

շունը՝ ծաղրեց նա,— դա՞ռն է նավթոտշաքարը։ Տեղն է քեզ։ Բա ինչո՞ւգժություն արիր…Ղափլանը խռովեց ու քաշվեց միկողմ։ Վանիկը ավելի բարկացավ.— Օհո՜… խռովկանի՜ս նայեցեք։Քեֆիդ կպա՞վ, ի՞նչ է։ Դե լավ, արիհաշտվենք…— նա մոտեցավ շանը,շոյեց նրա գլուխն ու նույնիսկհամբուրեց ճակատը։— Դե, ասում եմ,արի հաշտվենք, Ղափլան։ Չէ՞ որմենք միևնույն սև բախտի տերն ենք,միևնույն դառը վիճակի մեջ։ Ախրինչո՞ւ իրարից խռովենք, սիրելի՜ս։Կամա-ակամա Վանիկն իրհարստության ցուցակի մեջ ուղղումմտցրեց։ Տասնմեկ կտոր շաքարի

Page 79: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

փոխարեն ութ կտոր գրեց։ Բայց դադեռ բոլորը չէր։ Այդ դեպքից հետոՂափլանը կտրականապեսհրաժարվեց շաքար ուտելուց։ Ինչզզվելի ուտելիք է այդ շաքար ասածը։Սննդամթերքի հետ գործըվերջացնելուց հետո Վանիկը որոշեցմի բան ուտել, որից հետո միայնցուցակագրել խուրջինի մյուս աչքումեղած իրերը։ Վանիկը մի ձու վերցրեց,ձեռքը մեկնեց դեպի լավաշի կապոցը,բայց իսկույն ետ քաշեց։ «Ես հիմաայնքան էլ սոված չեմ,— ինքն իրենխոսեց նա։— Իսկ եղած ուտեստիպաշարով ես պետք է իմ ու իմ շանգոյությունը պահպանեմ ուղիղիննսուներեք օր։ Լավ կլինի, որ այսօր

Page 80: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

առանց մի բան ուտելու յոլա գնամ»։Նա ձուն դրեց տեղը։ Ղափլանըշարունակում էր հեռու մնալ։ Դաբարկացրեց Վանիկին, ու նա ձայնըբարձրացրեց.— Ի՞նչ ես քիթդ կախել, հիմա՜ր։ Չէ՞որ խռովելուց հետո հաշտվել էլ էպետք։ Մո՜տ արի,— ասաց, բայց ինքըմոտեցավ շանը ու քնքշանքով սկսեցշոյել նրա գլուխը։ Վերջապես շունըմոռացավ վիրավորանքն ուհնազանդ հետևեց տիրոջը։Վանիկը տետրակի մի առանձին էջիվրա ցուցակագրեց իր ունեցածիրերը։ Այնտեղ գրելու շատ բան չկար։Տղայի ամբողջ գույքը բաղկացած էրմի քանի մանր-մունր առարկաներից,

Page 81: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ինչպես՝ գորգի գեղեցիկ նախշերունեցող խուրջինը, գրպանի փոքրիկդանակը, ալ յումինե կաթսայիկը, վեցտուփ լուցկի, մի թիթեղ յանավթաման՝ չորս ու կես լիտրտարողությամբ, (դա արդեն Վանիկըլավ գիտեր, միշտ ինքն էր խանութիցնավթ առնում)։ Դրանցից բացիխուրջինում դրված էր հորփոխնորդը՝ մի ձեռք սպիտակեղեն,մի բրդյա ջեմպր, մի ջուխտ գուլպա,կոճի թել՝ մի մախաթի ու մի ասեղիհետ։ Խուրջինի տակը վուշի հաստթելի մի մեծ կծիկ էլ կար. «Սա ինչի՞համար է մայրս դրել խուրջինում,—ինքն իրեն հարցրեց վանիկը՝ կծիկըձեռքին շուռումուռ տալով։— Հա՜, սա

Page 82: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

պանրի մոթալները կապելու համարէ,— գլխի ընկավ նա։— Ինչքան,ինչքան էլ ամուր է։ Թող մնա, միբանի պետք կգա»,— մտածեց ուկծիկը դրեց խուրջինի մեջ։Չմրսելու համար Վանիկն իր բլուզիվրա հագավ հոր բրդե ջեմպրն ուգուլպաները, իսկ սպիտակեղենըթողեց խուրջինում։«Ուրիշ էլ ի՞նչ ունեմ,— եղած իրերըցուցակագրելուց հետո ինքն իրենհարցրեց Վանիկը ու նայեց շուրջը,—ըհը՜,— ուրախացավ նա,— բա գրքերս,տետրակներս, մատիտս…»Դասագրքերից բացի Վանիկի մայրըսխալմամբ խուրջինում էր դրել նաևմի հաստափոր վեպ։ Վանիկը երկար

Page 83: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նայեց դրան և հիշեց, որ դա ամռաննիրենց հյուր եկած մորաքրոջ աղջիկնէր բերել քաղաքից, ու ժամերովգետափի քարերին նստած՝ կարդումէր։ Տետրակներից միայն երկուսըկային խուրջինում՝ հանրահաշվիննու հայոց լեզվինը։ Դրանք էլ կիսովչափ գրված էին։ Ասենք այստեղՎանիկը ոչ մի տնային աշխատանքչի կատարելու։ Նավթը պետք էխիստ խնայողաբար գործածել։

* * *«Այժմ պետք է որոշել, թե երկուսովօրական ինչքան սննդամթերք պետքէ գործածեն, որ եղած ուտելիքըհերիքի իննսուներեք օր։ Վանիկնափսոսանքով հիշեց, որ ինքն

Page 84: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

այնքան էլ սակավակեր չէ. սիրում էլավ ուտել։ Բայց հիմա ինչ կարող եսանել։ Պետք է գոտին ձիգ կապել,եղած ուտելիքը բաժանելիննսուներեքի,— ինքն իրեն հարցրեցՎանիկը,— չէ՞ որ արդեն երկու օր է,ինչ գտնվում եմ քարանձավում,ուրեմն իմ ունեցած ուտելիքը պիտիբաժանեմ իննսուն մասի»։Առանց ժամանակ կորցնելու նասկսեց լավաշները կիսել։ Շուտովզգաց, որ այլևս չի կարողանումզսպել ուտելու պահանջը։ Նա կեսլավաշ վերցրեց ու որոշեց ուտել նաևկես ձու։ Ձուն դանակով կիսեց ու միմասը դրեց լավաշի եզրին։ Լավաշիմի կտոր տվեց շանը, մյուսով ձուն

Page 85: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

փաթաթեց, կծեց։ Բայց հենց որսկսեց ծամել, զգաց, որ ձուն անալի է։— Պահո՜…— բերանիպարունակությունը մի կերպ կուլտալուց հետո՝ դառնությամբբացականչեց նա։— Ախր ես աղչունեմ, ա՜ղ…Թեև հաստատ գիտեր, որխուրջինում աղ չկա, համենայն դեպսսկսեց քրքրել նրա անկյունները ուփոքրիկ կապոցները։ Աղ չկար։ Դանորից հուսահատեցրեց Վանիկին։Նա գիտեր, մեծերից լսել էր, որ մարդառանց աղ ուտելու երկար չիդիմանում և մեկ—երկու շաբաթ հետոմեռնում է սոսկալի տանջանքներով։Այս հիշելով՝ նրա ձեռքերը թուլացան։

Page 86: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

— Աղ չկա, Ղափլա՜ն,— սրտաճմլիկտխրությամբ դիմեց նա շանը, բայցնորից ինքն իրեն երդվեց լաց չլինել…Լավաշն ու ձուն մի կերպ ուտելուցհետո նա նայեց մթերքի ցուցակին՝պարզելու համար, թե իրունեցվածքից որը կարելի է անալիուտել, որը՝ ոչ։ Հացը, պարզ է, որաղով չեն ուտում, մեղրը՝ նույնպես,շաքարն էլ։ Բայց ձուն ու հավի միսըանալի չի ուտվի։ Դե սոխը կարելի էուտել առանց աղի։ Աղ դրածվարունգը… Վանիկի աչքերըշողացին։— Վարունգը աղ դրած է, ջա՜ն…—գոչեց նա մեծ ոգևորությամբ։— Դուհասկանո՞ւմ ես, Ղափլան, վեց հատ

Page 87: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

աղ դրած վարունգ ունեմ։ Ահա և քեզաղ։ Է՜… քեզ ի՜նչ… ղու ամեն բանանալի ես ուտում։ Իսկ ես չեմ կարող,հասկանո՞ւմ ես, ես մարդ եմ։ Հիմի եսձվի հետ մի պատառ վարունգ կկծեմու աղի հարցն այսպես կլուծվի…Սակայն նրա ուրախությունը երկարչտևեց, երբ մտածեց, որ թեևքարանձավը սառն է, բայց և այնպեսիր ունեցած հավերն ու ձվերըիննսուն օր չեն դիմանա, կփչանան։Նա ծոծրակը քորեց ու ինքն իրենհարցրեց. «Իսկ հետաքրքիր է, քանի՞օր կդիմանան այդ համեղպատառները»։ Բայց որտեղի՞ց նաիմանար այդ դժվարին բանը, ոչխոհարար էր, ոչ էլ տարիների փորձ

Page 88: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ունեցող տանտիրուհի։ Մնում էրնախ ուտել ձվերն ու հավերը, հետոմեղրն ու շաքարը։Ձմռանը սովորաբար Վանիկըանկողին էր մտնում երեկոյան ժամըիննին։ Իրենք պատի մի հինժամացույց ունեին, հենց որ դրասլաքները ինն էին ցույց տալիս, նապառկում էր քնելու։ Սովորաբարարթնանում էր առավոտյան յոթին։«Ուրեմն եթե հիմա իմ քունը տանումէ, նշանակում է արդեն երեկոյանժամը ինն է, գուցե մի քիչ ավելի կամպակաս»,— վճռեց Վանիկն ու գլուխըդնելով խուրջինին՝ պառկեց գետնին։Ղափլանը մեկնվեց նրա կողքին ուանշարժացավ։ Նրա շնչառությունը

Page 89: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հազիվ էր լսվում։ Թեև Վանիկնաշխատում էր շուտ քնել, բայց քունըչէր մոտենում։ Ինչ-որ ծանրությունճնշում էր նրա կուրծքը, իսկ ոտքերը,ասես ծեծած, ցավում էին։ Հանկարծնրան թվաց, թե խավարի մեջ մեկնաննկատելի մոտենում է իրեն։ «Չլինի՞Կուխտու մարդակերպ հրեշն է, որինգուցե Կուխտին չի սպանել և ահագալիս է»,— մտածեց նա ու արագնստելով՝ հրացանը ձեռքն առավ։Սակայն քարանձավումգերեզմանային լռություն էր։ Ո՜չ միձայն, ո՜չ մի շշուկ, օդն անգամկարծես կարծրացել էր։ Եվվերջապես որտեղի՞ց պիտի հայտնվիմարդակերպ հրեշը, եթե նույնիսկ

Page 90: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կենդանի էլ լինի։ Չէ՞ որ քարանձավըդուռ չունի, իսկ առաստաղի անցքըփակվել է. «է՜, ոչ մի հրեշ-մրեշ չկա,–ինքն իրեն հանգստացրեց Վանիկը։–Քնել, ուրիշ ոչինչ»։Նա գլուխը դրեց խուրջինին ուաչքերը փակեց։ Տաքանալու համարմեջքը դեմ արեց Ղափլանի փորին։Քունը հետզհետե հաղթահարեցնրան…

* * *Խեղճ Վանիկն ի՞նչ իմանար, որ այն,ինչ տեսնում է, երազ է… Ահա ինքըԿապուտանի ափին կանգնածզմայլվում է նրա ջրերի խաղով։Ժայռերի արանքից հանկարծ դուրս էգալիս Կուխտին ու մոտենում իրեն։

Page 91: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Աժդահա մարդ է Կուխտին։Հասակը՝ աթարի դեզի չափ,մորուքը՝ ձյութի պես սև, իսկ աչքերըդարբնի քուրայի նման բոց ենարձակում։ Նրա մեջքին եզան կաշի էփաթաթված, իսկ ուսին լծիմեծության մի թուր ունի։— Է՜յ, դու ո՞վ ես,— ամպի պեսորոտալով, հարցրեց Կուխտին։Իմանալով, որ Կուխտին իրապուպապն է, Վանիկը չվախեցավնրանից ու համարձակպատասխանեց.— Ես սոթեցի եմ։— Ո՞ւմ տղան ես։— Կուխտունց Հովակիմի։— Հը՞,— զարմացած հարցրեց

Page 92: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հսկան ու կռացավ տղայի վրա։— Եսէլ սոթեցի եմ, իմ անունը Կուխտի է։Այս լճի ափի ժայռերում ապրողմարդակերպ հրեշին ես եմ սպանել,ես… Հասկանո՞ւմ ես։ Ամա քու ասածՀովակիմ անունով մարդ չկա մերգյուղում։ Խաբում ես, շան ձագ։ Հը՞,կպատժեմ, խաբո՞ւմ ես…Բնավ չվախենալով նրասպառնալիքից, որքան կարող էրբարձր ձայնով, Վանիկըպատասխանեց.— Ախր դու իզուր ես ինձհայհոյում, պապի՜, ես քո ժառանգնեմ, քո արյունակիցը։ Ես էլ գիտեմ, որդու ես սպանել մարդակերպ հրեշին։Հրե՜ն, այն քարայրին մինչև հիմա էլ

Page 93: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քո անունով Կուխտու փոս են ասում։Իմ ազգանունն էլ քո անունից է՝Կուխտունց Վանիկ։ Ես մեր կոլխոզիհովվի տղան եմ։— Կոլխոզն ո՞վ է,— չհասկանալովտղայի ասածները՝ առաջվազայրույթով հարցրեց հսկան։— Կոլխո՞զը,— նեղն ընկավՎանիկը։— Ախր, ո՜նց ասեմ, կոլխոզըհո մարդ չի, որ ասեմ, թե ով է։Կոլխո՜զը…— Հո՜, հո՜, հո՜…— քրքջաց հսկան։—Մարդ չի, բա ի՞նչ է։ Քու մի մատտեղով ուզում ես ինձ խաբե՞լ։Հսկան ուզեց էլի ինչ-որ բան ասել,բայց այդ պահին լսվեց միզարհուրելի ձայն։ Կուխտին գլուխը

Page 94: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

բարձրացրեց, ականջները սրեց ու իրլծաչափ թուրը օդում տնկելով՝ նայեցհեռուն։ Քարայրի կողմից երևացմարդակերպ հրեշը՝ երկար թաթերով,օձերի նմանող ծամերով ու մի մեծ,ահռելի բերանով։ Վանիկը ահիցկծկվեց։ Իսկ Կուխտին զիլ ձայնովգոռաց.— Հե՜յ-հե՜յ… դու կենդանացե՞լ ես, չարդև։ Կա՜ց, հրես գալիս եմ քո հոգինառնելու։— Կուխտին նետվեց դեպիմարդակերպ հրեշը և նրանց կռվիցերկինք ու գետին դղրդացին…

* * *Վանիկը ծառս եղավ տեղում ուճչաց։ Զարհուրելի երազ էր։Ղափլանը սկսեց հաչել։ Մի՞թե շունը

Page 95: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մարդակերպ հրեշի վրա է հաչում։Խավարի մեջ ոչինչ չէր երևում։ Բայցկարծես մեկը ծանր-ծանր քայլում էմթության մեջ։ Ինչ-որ թրմփոց լսվեցհեռվում։ Մի՞թե մարդակերպ հրեշն էկենդանացել…Ղափլանը շարունակում էր հաչել։Նրա ձայնից քարանձավիկամարները թնդում էին։ Վանիկը միկերպ հավաքեց իր արիությունը,հրացանի մեջ մի փամփուշտ դրեց ուկրակեց…Խավարը պատռվեց կրակի բոցից։Քարանձավի պատն ասես փուլեկավ։ Ինչ-որ տեղ հող թափվեց։Շունչը պահած, աչքերը չռած ուտեղը քար կտրած Վանիկը սպասում

Page 96: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

էր, թե ինչ պիտի պատահի…Սպասեց մի ժամ, երկու ժամ, բայց ոչմի արտակարգ բան չպատահեց։Շունն այլևս չէր հաչում, նորիցմեռելային լռություն էր։Հետզհետե Վանիկը հասկացավ, որինքը մարդակերպ հրեշին ուԿուխտուն տեսել է երազում։ Շուտովերազի պատճառած վախըբոլորովին անցավ, ու նա ծարավզգաց։ Լամպը վառեց, մոտեցավձյունաթմբին, մի մեծ ձնագնդի շինեց,տաքացրեց բռան մեջ ու սկսեց ծծել։Դեռևս քաղց չէր զգում։ Այդպես էրնաև տանը, արթնանալուց մի երկուժամ հետո էր միայն ախորժակըբացվում։ Նրա հաշվով այդ օրը

Page 97: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

փետրվարի քսանն էր։ Լավ է, որդեպի գարուն են գնում, իսկ եթե ինքըքարանձավի մեջ ընկներ նոյեմբերինկամ դեկտեմբերին, այն ժամանակփրկության ոչ մի հույս չէր ունենա,կկորչեր…«Իսկ մի՞թե հիմա չեմ կորչի,—մտածեց նա.— ո՛չ, չե՛մ կորչի,հիմարություն է այդ մասին մտածելը։Ես կդիմանամ ամեն տեսակդժվարության և կսպասեմ մինչևգարուն»։Ձյունը կերավ։ Ծարավը կոտրվեց։Հիմա հարկավոր է լվացվել։ Ջուրչկա, բայց թարմանալու համարկարելի է ձյունով շփել դեմքը,ծոծրակը, ձեռքերը։ Այդպես անելուց

Page 98: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հետո նա լամպը հանգցրեց ուձեռքերը թիկունքին ծալած՝ սկսեցետ ու առաջ քայլել քարանձավում։Քայլում էր պատի տակով, որպեսզիմթության մեջ հանկարծ չտրորիուտելիքն ու խուրջինը։ Քարանձավիմի ծայրից մյուսը հասնելու համարհարյուր մեկ քայլ էր կատարում,ապա շեշտակի շուռ էր գալիս ունորից քայլում։Շուտով նա ձանձրացավ քայլելուց ուսկսեց բարձրաձայն արտասանել իրիմացած ոտանավորները։ Ափսո՜ս, որքիչ ոտանավոր գիտեր։ Ֆիզիկականաշխարհագրության մեծ սերունենալով, նա ուշադրություն չէրդարձրել ոտանավորներ սովորելուն։

Page 99: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Բայց փոխարենը պատմվածքներշատ էր կարդացել։ Հենց հիմակարող է «Գիքորը» ծայրից-ծայրարտասանել։ Եվ նա սկսեցբարձրաձայն արտասանել՝«Գյուղացի Համբոյի տունը կռիվ էրընկել…»Արտասանում էր՝ լիովինպատկերացնելով Գիքորի վիճակը։Երբ հասավ այն տեղին, ուր բազազԱրտեմն անխղճորեն ծեծում էԳիքորին՝ լացը եկավ։ Սաստիկխղճահարվեց դժբախտ Գիքորիհամար։ Իր անմխիթար վիճակըմոռացած՝ երկար ժամանակ նամտածում էր Գիքորի մասին…Այնուամենայնիվ, Վանիկն այդ

Page 100: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

առավոտ այնքան էլ վատ չէրտրամադրված։ Նա լուցկի վառեց,մոտեցավ խուրջինին, որից քիչ հեռուպառկել էր Ղափլանը, և լամպըվառելով՝ ասաց.— Ղափլա՛ն, արի նախաճաշենք։

Գլուխ չորրորդԹԵ ԻՆՉՊԵՍ ԳՈՅԱՑԱՎ

ՓՈՔՐԻԿ ՄԱՌԱՆԸԱռավոտվա բաժինն ուտելուց հետոՎանիկը որոշեց քնելու և իրունեցվածքը պահելու որոշհարմարություններ ստեղծել։ Դրահամար նա մի անգամ էլմանրակրկիտ զննեց քարանձավը։Օթևանի համար ընտրեց

Page 101: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քարանձավի ձախակողմյանանկյունը։ Այդտեղ հատակը մի քիչբարձր էր ու թախտի ձև ուներ։ Բացիդրանից, այդ «բնակարանը» հեռու էրձյունաթմբից և ավելի չոր էր։«Ամենահարմար տեղը սա է»,—մտածեց Վանիկը և գնաց ուտելիքնու իրերը տեղափոխելու նոր«տունը»։ Սակայն ամեն տուն, լինիհարուստ, թե աղքատ, քնելու համարորոշ հարմարություններ է ունենում՝բարձ, անկողին, թախտ կամմահճակալ։ Այդ ամենից, իհարկե,զուրկ էր Վանիկը։ Ինչ արած, պետք էառանց անկողնի յոլա գնալ։Հովիվները մի մեզարով կամ միյափնջով են ամբողջ ամառն անց

Page 102: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կացնում սարերում։ Իսկ ինքը տաք էհագնված, բացի այդ, բամբակալիցբաճկոն ունի, դրանց մեջ ցուրտ չիզգա։Իսկ քնելիս տակը գցելու համարկարող է օգտագործել հաստ թելերիցգործած, գորգի պես նախշունխուրջինը։ Էլ ինչո՞ւ տրտնջալ։Սարում ապրող ո՞ր հովիվն է այսքանբարիքներ ունենում հետը։«Անկողին» ստեղծելու համար նախև առաջ պետք է խուրջինը քանդել ևնրանից կարպետի պես մի բան շինել։Գրպանի փոքրիկ դանակով Վանիկըքանդեց խուրջինի կարերը,կտորները փռեց գետնին ևկարպետի ձև տվեց։ Խուրջինը նոր

Page 103: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

էր, մայրն էր մի տարի առաջ գործել,այնպես որ, եթե նրա կտորներըկպցնի իրար, մի կարգին կարպետկստացվի։— Է՜… Ղափլան ջան, հիմա էլ կար ուձև պիտի անեմ, հնար չկա,— գլուխնօրորեց տղան,— ասենք քեզ ի՜նչ… դաքեզ համար հանգիստ թազնել ես, ո՜չգող կա, որ վրան հաչես, ո՜չ էլ գայլ էմոտենում մեզ, որ հետը կոխ բռնես։Դու հիմա անբան արարած ես, իսկես ստիպված եմ մախաթը ձեռքսվերցնել ու դերձակության անել։Միամոր զավակ լինելով, Վանիկն իրկյանքում ոչ մի տնային գործ չէրարել։ Մայրը չէր թողել, որ նանույնիսկ կարի իր կտրած կոճակը։

Page 104: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Ուստի դժվարությամբ թելեցմախաթը, մի կերպ միացրեցխուրջինի կտորները և դեռ երկուկար չէր արել, երբ մատը ծակեց։ Ոչայնքան ցավից, որքանանզորությունից բարկացավ, մատնարագ կոխեց բերանն ու առաջինանգամ մտքում նախատեց մորը, որիրեն չի վարժեցրել տնային գործերի։«Եթե երբևէ ազատվեմ այս դժոխքիցու վերադառնամ տուն, ապա խմորհունցելն էլ պիտի սովորեմ,— ինքնիրեն վճռեց Վանիկը։— Պապս լավ էրասում, թե՝ «Շան հաչալն իմանալն էլարհեստ է»։Երկար չարչարանքից հետո միայննա կարողացավ խուրջինի կտորները

Page 105: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կարել, իրար կպցնել ու կարպետիպես մի բան շինել։ Իր հաշվով այդգործի համար նա կորցրեց միամբողջ օր ևս։ Ուրեմն մի օր էլապրեց ստորգետնյա մթինաշխարհում։ Ա՜խ, որտե՞ղ ես,գարուն…Աշխատանքով տարված նա մոռացելէր քաղցը, բայց երբ կարպետըպատրաստեց, զգաց, որ սովիցգլուխը թմրել է։ Պետք է մի բանուտել։ Սակայն մինչև ուտելը որոշեցփորձել, թե ինչպիսի անկողին էստեղծել իր համար։ Նա կարպետըփռեց քարե «թախտին»,չեչաքարերից մեկը դրեց բարձի տեղ,մեկնվեց կարպետի վրա ու մոր շալը

Page 106: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

գլխին քաշեց։ «Կարծես թե բանինման է,— խոսեց ինքն իրեն։— Ա՜խ,եթե մի խուրձ խոտ լիներ, այնժամանակ ինձ համար փափուկ տեղկսարքեի ու դեռ իմ շան տակը գցելուբան էլ կունենայի»։Այդ օրվա մի ճոթ հացն ու կես ձունՎանիկը կերավ մեծ հաճույքով։Որպեսզի ձվի անալիությունից չզզվի,աղ դրած վարունգներից մեկըվերցրեց ու ատամով ծայրը ծակելով՝նրա միջի աղաջրից մի փոքր ծծե՜ց…Ապա հում հավի մի թևը կտրելովդարձավ շանը.— Սա էլ քո բաժինն է, Ղափլան։Տե՜ս, չխռովե՜ս, հա՜… Տանը լինեինք,ամբողջ հավը կտայի քեզ, բայց ինքդ

Page 107: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

էլ գիտես մեր ծանր վիճակը։ Սրանովյոլա գնա։ Քիչ չէ, ոսկորներն էլկուտես։ Հետո էլ՝ դանդաղ կեր,իսկույն կուլ չտաս։ Դանդաղ կեր, որախորժակդ շուտ փակվի։Բայց Ղափլանը չլսեց տիրոջը, հավիթևը հափշտակեց ու մի ակնթարթումխժռեց։ Ճաշն ավարտեցին։ Վանիկինթվաց, թե կշտացել է, սակայն զգաց,որ աչքը հացի վրա է։ «Վերջացավ,–ինքն իրեն հանգստացրեց նա։—Այսքանն էլ բավական է, հո շալակովքա՞ր չեմ կրել, որ շատ ուտեմ։ Հրեսպարապ վեր ընկած եմ։ Իսկ հիմապետք է քնել»։ Նա պառկեց իր նոր«անկողնում»։ Նրա հաշվովլուսանում էր փետրվարի

Page 108: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քսաներկուսը։* * *

Արթնացավ կուշտ քնած։ Լամպըվառեց ու հիշեց գիշերվա երազը։…Իրենց գյուղի ամբողջբնակչությունը եկել էր Զմրուխտսարի փեշերը և փնտրում էր իրեն։Մարդիկ բարձրաձայն կանչում էինմիմյանց, հարայ տալիս։ Ինքն էլ էրկանչում, գոռում, բայց իրենփնտրողները չէին լսում իր ձայնը և իվերջո բոլորը դատարկաձեռնվերադարձան գյուղ…Վերհիշելով երազը՝ Վանիկը մտածեց,որ համագյուղացիներն իրոք կարողեն գալ այս կողմերն ու որոնել իրեն։Նա վեր կացավ, գնաց կանգնեց

Page 109: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

առաստաղի անցքի տակ ու որքանձայն ուներ, կանչեց.— Է՜, հե՜, հե՜յ…Կանչեց ու սպասեց։ Հետո շանն էլհասկացրեց, որ հաչի։ Ղափլանիձայնը զրնգաց քարանձավում։ Թեևառաստաղի անցքը փակվել էր, բայցՎանիկը համոզված էր, որ իր կամշան ձայնը կարող է դուրս գալանցքից և եթե մոտակայքում իրոքիրեն որոնում են, հասնել նրանց։Թեև նրա գոռգոռոցն ու շան հաչելըոչ մի արդյունք չտվեցին,այնուամենայնիվ, Վանիկը որոշեցամեն օր մի քանի անգամ կանգնելառաստաղի անցքի տակ ու «Հե՜յ,հե՜յ» կանչել։

Page 110: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Ետ գալով ու նստելով իր «թախտին»՝նա հոր շապիկը պարկ շինեց և իրուտելիքը դասավորեց նրա մեջ։Այդ օրը երկու բարեկամներըճաշեցին հանգիստ ու լուռ։ ՎանիկըՂափլանի բաժինը միանգամիցչտվեց։ Հավի միսն ու հացը մաս-մասկտրում էր ու նետելով նրան՝ ասում.— Կամաց-կամաց կեր, որ ուշքաղցածանաս։ Այ, տես, թե ես ոնցեմ ուտում։— Եվ կես ձու մեջըփաթաթած լավաշի բրդուճը նածամում էր զարմանալի դանդաղ։Իհարկե, կարող էր միանգամից կուլտալ ամբողջ բրդուճը, բայց հաճելի է,եթե բերանումդ բան կա ու ձեռքիդպատառը դեռ չի վերջացել։

Page 111: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Վանիկն ուտում էր դանդաղ, այնինչՂափլանն արդեն լափել-պրծել էր իրբաժինը և հիմա աչքերը լայն բացարած՝ նայում էր տիրոջ ձեռքին…Վանիկը խղճահարվեց։ Պարզ է,Ղափլանը չի կշտացել։ Տան պահած-շահած շուն է, քչով ինչպե՞սբավարարվի։ Ամեն առավոտ մայրըկովի կաթ է լցնում քարե սանդը, միերկու լավաշ բրդում մեջն ու շանըկանչում, որ գա լափի։ Ղափլաննախորժակով լափում էր համովկաթնաբրդոշը, կշտանում և պատիտակ պառկած՝ տռզած փորը դեմանում արևին։ Սարից տուն գալիսհայրը Ղափլանի համար միշտ միս էրբերում։ Մի խոսքով, Ղափլանը

Page 112: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

գյուղում փառավոր կյանք էր վարում։Իսկ այստեղ խեղճի աչքը միշտՎանիկի ձեոքին է։ Նրատառապանքը տեսնելով՝ Վանիկիսիրտը մղկտաց։ Նա փաթաթվեցշանը ու քնքշանքով ասաց.— Ախր, սիրելի՜ Ղափլան, ձեռքիցսայդքան Է գալիս։ Համբերի՜ր, ճարչունենք։ Դու էլ որ հոնքերդ կախ եսգցում, բե ես ո՞ր ջուրն ընկնեմ։Հաջորդ օրը (որ Վանիկի համարպայմանական էր), երբ նա «մառանի»հոգսով էր զբաղված, հանկարծ նրագլուխը մի տարօրինակ կասկածմտավ։ Չլինի՞ սովից ստիպվածՂափլանը գողություն անի… Այդկասկածը հետզհետե խորացավ նրա

Page 113: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

սրտում։ Մթերքը փրկելու համար նապարկը կախեց քարանձավիանկյունի բարձր ցցաքարերից մեկից։Պարկն այնքան բարձր էր, որ ինքըոտքերի թաթերի վրա ձգվելով՝ հազիվէր ձեռքերը հասցնում։ ՀիմաՂափլանը ինչ էլ անի, չի կարողդունչը հասցնել «մառան-պարկին»,—մտածեց նա։ Բայց շուտով նրախիղճն սկսեց տանջել։ Ախր ինչպե՞ս էինքը կասկածում իր հավատարիմբարեկամին, որի հետ գրեթե միասինէին մեծացել ու հիմա էլ միևնույնդժբախտ վիճակի մեջ են։ «Բայցմի՞թե ես միայն Ղափլանիպատճառով պարենի պարկըկախեցի ժայռից,— փորձեց ինքն

Page 114: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

իրեն արդարացնել նա։— Չէ՞ որ ուրիշվտանգ էլ կարող է սպառնալ մերուտեստին։ Ո՞վ գիտե, գուցե գետնիտակ առնետներ ու մկներ կան, և մեկէլ տեսար հայտնվեցին ու եղածպաշարը ոչնչացրեցին»։— ՉԷ, Ղափլա՜ն, դու բոլորովինանհոգ մնա,— շանը շոյեց Վանիկը,—ես քո նկատմամբ մազաչափկասկած չունեմ։ Անտեր մկներն ուառնետներն են անհանգստացնումինձ։ Դու էլ գիտես, որ այդանիծվածները հոտ են առնում ևկարող են մտնել «մեր տուն» ուգողություն անել։ Զգուշությունը լավբան է։ Հիմա արդեն կարող ենքհանգիստ քնել, դե ուրեմն արի լամպը

Page 115: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հանգցնենք ու ես քեզ համարհեքիաթ պատմեմ։Նա հանգցրեց լամպն ու սկսեց.— Լինում է, չի լինում…Բայց դեռ հեքիաթի կեսին չհասած՝քունը տարավ, և մոր շալի մեջշուլալվելով՝ աչքերը փակեց…Այդ գիշեր նա ոչ մի երազ չտեսավ։Արթնացավ ուշ։ Նույն խավարն էր ունույն մեռելային լռությունը։ Լամպըչվառեց։ Շալը վրայից դեն նետեց ուվեր կացավ։Այդ օրը նրա հաշվով փետրվարիքսանչորսն էր։ Ա՜խ, այս ինչ դանդաղեն անցնում օրերը։ Հիմա դեռփետրվարն է, իսկ ո՞ւր է գիժ մարտը,անձրևոտ ապրիլն ու փրկարար

Page 116: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մայիսը։ Դրանք հեռու են, հեռո՜ւ…Դեռ ինչքա՜ն ժամանակ կա… Բայցավելի լավ է այդ մասին չմտածել, թեչէ նորից կարող է հուսահատվել։ Իսկհուսահատությունը զզվելի բան է։Հապա ի՞նչ անել, ինչի՞ մասին մտածել։Հո չես կարող աչքերդ բաց պահել ուոչինչ չմտածել։ Պետք է մի որևէբանով զբաղվել։ Ինչո՞վ։ «Չի լինի՞, միվեր կենամ, տեսնեմ կրակ անելուհամար ինչ կարելի է գտնել»,—մտածեց Վանիկը, և այդ միտքը միփոքր ոգևորեց նրան։ Նա լամպըվառեց ու վեր կացավ։ Իրհետազոտությունն սկսեց «մառանի»մոտից։ Քայլ առ քայլ գնալով դեպիձյունաթումբը՝ նա ուշադիր զննում էր

Page 117: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քարանձավը։ Բայց ամենուրեք նույնլերկ հատակն էր, միայն տեղ-տեղմանր, ասես մաղած ավազի բարակշերտեր կային։ Ուրիշ ոչինչ։ Իսկ ովչգիտի, որ վառելու համար ավազըանպետք նյութ է։Իր «տիրապետության» բոլորանկյունները մանրամասնհետազոտելով՝ Վանիկը կանգ առավքարանձավի «շքամուտքի»՝առաստաղի անցքի տակ, որի միջովվերևից ցած էին ընկել ինքն ու շունը։Մի երկու վայրկյան փակված անցքիկողմը նայելուց հետո նա պպզեցձյունաթմբի մոտ՝ գետինը զննելուհամար։ Շուտով նա ձյան մեջ ցցվածցողուններ նկատեց։ Դրանցից մեկը

Page 118: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հանեց ու տեսավ, որ դա փռնդադուհաստ ցողուն է։ Այս նորությունըսաստիկ ուրախացրեց Վանիկին։ Նագիտեր, որ փռնդադին յուղոտ բույսլինելով՝ լավ է վառվում, հովիվներիկանայք սարում նրանով կաթ ենտաքացնում։ «Քամին է ցողուններըթափել այստեղ»,— մտածեց Վանիկնու լամպը կողքին դնելով՝ սկսեցցողունները ձյան տակից հանել։Որքան ձյունը այս ու այն կողմ էրտալիս, այնքան ավելի շատցողուններ էին դուրս գալիս։ Շուտովսմքած, չորացած խոտի մի մեծկուտակ էլ հանեց ձյան տակից։Մի կես ժամ հետո Վանիկըձյունաթմբի տակից բավական

Page 119: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ցողուն ու խոտ էր հանել արդեն։Հանկարծ նրա ձեռքն ինչ-որ կոշտբանի դիպավ։ Կռացավ ու ձյան տակդիակի նման մի բան նկատելով՝ձեռքը սարսափած ետ քաշեց…«Մարդակեր հրեշի կմա՞խքն է…»,—կայծակեց նրա գլխում ու ահիցսառած մնաց տեղում։ Երանի՜ թեինքը լսած չլիներ այդ զարհուրելիառասպելը։ Ինչո՞ւ հիշեց։ Ինչո՞ւ դահամառորեն դուրս չի գալիս իրգլխից։ Մի՞թե անվերջ պիտիմտաբերի այդ սուտ մարդակերպհրեշին ու ապրի ծանր կասկածներիմեջ։ Վանիկն աշխատում էր մոռանալմարդակերպ հրեշին, այնինչՂափլանը պոչն աշխույժ

Page 120: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

թափահարելով՝ գլուխը խոթել էրձյան տակ։ Քիչ հետո նա սկսեց ինչ-որ սև բան դուրս քաշել ձյան տակից։Վանիկը հետաքրքրությամբ նայումէր նրան։ Շունը ձյան տակից մի դիակհանեց։ Վանիկը աչքերը տրորեց,լամպի պատրույգը մի քիչ էլբարձրացրեց և ուշադիր նայեցդիակին։ Նայեց ու նրա շունչըհետզհետե ետ եկավ։ Ղափլանը ձյանտակից հանել էր մի սովորականոչխարի դիակ՝ կարճ կոտոշներով ուարդեն խոր ընկած աչքերով։— Վա՜յ, չսատկե՜ս դու, Ղափլա՜ն,—մի քանի րոպե տևած սարսափիցհետո այնպես քրքջաց Վանիկը, որիր ավարով զբաղված շունը նույնիսկ

Page 121: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

զարմացած նայեց նրան։— Ախր դու ո՞նց իմացար, որ ձյանտակ ոչխարի դիակ կա, հը՞, Ղափլան,— քիչ առաջվա ահուդողը մոռացած՝ուրախ գոչեց նա և համարձակնայեց դիակին։Ոչխարի դիակի մեծ մասը փտել էր։Նրա վրա ամբողջական էին մնացելմիայն ողնաշարը, ոտքերն ու գլուխը։Մյուս մասերը քայքայվել էին։— Ափսո՜ս,— գլուխը տարուբերեցՎանիկը։— Երևում է, որ այս ոչխարըաշնանն է ընկել Կուխտու փոսը ևմինչև ձմռան գալը կիսով չափ փտելէ, թե չէ ահագին հարստությունկունենայի։Ոչխարի դիակը մի կողմ դնելուց

Page 122: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հետո Վանիկն ավելի եռանդով սկսեցայս ու այն կողմ տալ թմբի ձյունը։ Ո՞վիմանա, գուցե մի ավելի պիտանիբան գտնի նրա տակ։ Սակայն ձյանտակից միայն մի եզան հին կմախքգտնվեց, ուրիշ ոչինչ։ Ըստ երևույթինայդ եզը վաղուց էր ընկել Կուխտուփոսը։ Նրա ոսկորները գրեթե փտելէին, իսկ եղջյուրները՝ փափկել։Ինչևիցե, իր ու Ղափլանի այդ օրվահայտնագործությունից Վանիկըսաստիկ գոհ մնաց։ Ամենից շատնրան ուրախացնում էր խոտի ուցողունների փոքրիկ պաշարը։ Նադրանք գրկեց, բերեց իր«բնակարանը»։ Հետո գնաց ոչխարիդիակի հետևից։ Ղափլանը թազնել էր

Page 123: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նրա մոտ ու կրծում էր ողնաշարը։— Համե՞ղ է, Ղափլա՛ն,— շան մոտպպզելով՝ հարցրեց Վանիկը։Շունն ուրախ մռլտաց։ Ոչխարիողնաշարի վրա ահագին միս կար։Դրանից էլ լավ բա՞ն։ Ղափլանը կուշտկուտի, իսկ ինքը ուտեստից նրանբաժին չի հանի։ Բայց շուննագահությունից կարող է եղած միսըամբողջովին ուտել։ Պետք է մի մասըպահել հաջորդ օրվա համար։— Դե, հերի՛ք է, Ղափլա՛ն, հեռո՛ւկաց,— կարգադրեց Վանիկը,—ինչքան կերել ես՝ բավական է,մնացածն էլ թող մնա, էգուց, մյուսօրը կուտես։— Վանիկը բռնեց նրավզից, որ ետ քաշի, սակայն Ղափլանը

Page 124: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

չարությամբ մռռաց։— Ինչի՞ ես մռռում, անկո՜ւշտ,—նեղացավ Վանիկը,— մսի մի մասն էլոր պահես՝ չի՞ լինի,— գոռաց նա, բայցսիրտ չարեց քացով խփել շանը։Գիտեր, որ եթե ուտելիս ձեռք տասսոված շանը, կարող է փեշդպատռել։— Դե, որքան ուզում ես լափի,զխկտվի,— մի պահ շիվարկանգնելուց հետո նեղացած գոչեցնա ու վերադարձավ «տուն»։Բայց նա իզուր բարկացավ իրընկերոջ վրա։ Շունը ոչխարի դիակըհետևից քարշ տալով բերեց գցեցՎանիկի ոտքերի տակ։— Թերմացքն էլ ինձ համար ես

Page 125: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

բերե՞լ,— նեղացած հարցրեց Վանիկը,— շնորհակա՜լ եմ… Ամբողջ ողնաշարըկերել ես, չոր ոտքերն ու գլուխն ինձհամար բերե՞լ։ Չեմ ուզում, դրանք էլկարող ես լափել, ծակաչքի մեկը։Բայց այս անգամ էլ Վանիկնանիրավացի էր։ Ղափլանը ոչխարիողնաշարից միայն մի կտոր էր կերել,իսկ մեծ մասը մնում էր։ «Շունն էլ էխնայողություն անում»,— մտածեցՎանիկը ու նորից զղջաց, որ անտեղիբարկանում է նրա վրա։Հիմա արդեն ունեցվածքին մի նորբան էլ ավելացավ։ Թեև ինքըսատկած միս չի ուտի, բայց ոչխարիդիակը մի քանի օր կբավականացնիՂափլանին։ Իսկ խոտն ու ցողունը

Page 126: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կրակի համար պետք կգա։Փոնդադու ցողունն ու խոտըչորացնելու համար Վանիկը շաղտվեց քարանձավի հատակին։ Թեևարև չկար ու քարանձավը խավարէր, բայց խոտ է, մի քանի օր հետոկչորանա։Փետրվարի քսանհինգին Վանիկը իրուտեստից բաժին չհանեցՂափլանին։ Նա դանակով կտրեցոչխարի մի ոտքը ու գցեց շան առաջ։Ղափլանը հանգիստ պառկեց ևոչխարի ոտքը առջևի թաթերի մեջպահելով՝ սկսեց ախորժակով կրծել։Փետրվարի քսանվեցն անցավառանց որևէ նորության։ Սակայնայդ օրը մի տարօրինակ տխրություն

Page 127: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

էր համակել Վանիկին։ Երեսը ձյունովշփելուց հետո նա նստեց կարպետիվրա, ծնկները գրկեց և ընկավ տխուրմտքերի մեջ։ Ոչ մի բան անելու սիրտչուներ, նույնիսկ ողջ օրը չխոսեցՂափլանի հետ։ Միայն մի երկուանգամ գնաց, կանգնեց անցքի տակու «Հե՜յ, հե՜յ» կանչեց։ Ղափլանն էլ իրհերթին մի քանի բերան հաչեց ուլռեց։Տխուր օր էր։ Ոչ «Գիքորը»արտասանելու տրամադրությունկար, ոչ էլ երգելու սիրտ ուներ։ Այդօրը նա սովորականից ուշ քնեց։Այդպես անցավ փետրվարիքսանյոթը ևս։

Գլուխ հինգերորդ

Page 128: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ԹԵ ԻՆՉ ՕԳՈՒՏ ՏՎԵՑԴԱՌԸ ԾՈՒԽԸ

Մարտի առաջին օրը ևս անցկացրեցկատարյալ անգործության մեջ. Է ի՞նչգործ կար, որ ծուլանում էր, չէրանում։ Իր «թագավորության» ամենմի սանտիմետրն արդեն հինգ անգամուսումնասիրել, վերջացրել էր։Ուտելիքը մասերի էր բաժանել ուդասավորել պարկում, կախելժայռից։ Ուրիշ էլ ի՞նչ կա, որ նրանովզբաղվի։ Այնքան նավթ չունի, որլամպը ժամերով վառի ու կարդամորաքրոջ աղջկա թողածհաստափոր գիրքը։Ի՜նչ զզվելի բան է անգործությունը։Մի կողմից ձանձրույթն է հոգի

Page 129: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հանում, մյուս կողմից մեկ էլ տեսարվհատության օձն իր գլուխը հանեց,և մարդ քիչ է մնումհուսահատությունից լաց լինի ութավալվի գետնին։Այդ օրը պարկից պակասեց մարտիմեկի բրդուճը։ Թեև Վանիկը իրբաժինը կերավ շատ դանդաղ,բերանի պատառը երկար ծամելով,բայց դարձյալ չկշտացավ։ Հենց այդչկշտանալն էր, որ ամենից շատհուսահատեցնում էր նրան։ Նազգում էր, որ կիսաքաղց մնալուցոսկորներն արդեն սով են ընկնում։Այժմ շատ հաճախ էր մտաբերումայն կերակուրները, որ մայրը զոռովուտեցնում էր իրեն։ Բոլոր համադամ

Page 130: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կերակուրներից ամենից ավելիսիրտը խաշած կարտոֆիլ էր ուզում։«Ա՜խ, եթե մի մեծ աման տաք-տաքկարտոֆիլ լիներ, ոնց կուտեի»,—մտածում էր նա։Թեև մարտի մեկի բաժնից մի փշուրէլ չէր մնացել, սակայն նրա մեջ միանզուսպ ցանկություն առաջացավ՝ուտել մարտի երկուսի բաժինը ևս։Բայց սեփական քաղցի դեմ երկարկռվելուց հետո կտրականապեսհրաժարվեց այդ մտքից։ «Վատկսովորեմ»,— խստորենդատապարտեց ինքն իրեն և այդ օրըևս մի կերպ մթնացնելու համար (թեևնրա բոլոր օրերը մութ էին), նա սկսեցմեղմիկ երգել։ Երգում էր հորից

Page 131: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

սովորած երկարածոր հորովելները։Նրա ձայնը տխուր զնգում էրդատարկ քարանձավում։ Ղափլանըմեջքն ուռցրեց ու մի երկու բերանհաչեց։ Երևի կարծեց թե իր տերըսովորականի պես «Հե՜յ, հե՜յ» է անում։Նրա ձայնը հազիվ էր դուրս գալիսփորից։— Խե՜ղճ Ղափլան,— շան գլուխըգրկելով՝ կարեկցանքով խոսեցՎանիկը,— տեսնում եմ, որ դու էլ եսսոված, նույնիսկ ոչխարի դիակըչկշտացրեց քեզ։ Ախր ես էլ քո օրինեմ, սիրելիս, երևի ես ու դուկիսաքաղց մնալուց այնքանլղարենք, որ տեղներիցս անգամշարժվել չկարողանանք։ Իհարկե,

Page 132: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հենց հիմա մենք կարող ենք մի լավկշտանալ, չէ՞ որ ահագին պաշարունենք՝ ձու, հավ, միս, հաց, մեղր,ընկույզ… Բայց դրանցով մենք կուշտկլինենք միայն մի քանի օր։ Իսկ հետոհո ավազ չենք ուտելու։ Ավելի լավ էկես—քաղցած, կես կուշտ ապրենքմինչև գարուն, քան թե մի քանի օրկուշտ մնալուց հետո մեռնենք,պրծնենք։Նա այդ օրն էլ մոտեցավ առաստաղիանցքին ու մի քանի անգամ «Հե՜յ, հե՜յ»գոռաց։ Դրա համար ահագին ճիգգործադրեց։ Ձայնը դժվարությամբ էրդուրս գալիս, մարմինը ցնցվում էր,փորը կպչում մեջքին, գլուխը՝տմբտմբում։ Ուժերը խնայելու համար

Page 133: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նա որոշեց քիչ «Հե՜յ, հե՜յ» կանչել։«Հիմա արդեն «Հե՜յ–հե՜յ»–ն էլ չի օգնի,«Հո՜յ–հո՜յ»–ն էլ,— մտածեց նա։—Մերոնք ինձ արդեն վաղուց կորած—մեռած են համարում ու անտեղիորոնումներից ձեռք են քաշել»։Մարտի երկուսին Վանիկն անսովորդող զգաց։ Մրսում էր։ Այդ բանըվախեցրեց նրան։ Չլինի՞ թե հանկարծհիվանդանա։ Ուստի որոշեց խոտնու ցողունը վառել։ Գոնե մի քանիրոպե կրակ կունենա, կտաքանա,կուրախանա նրա հեղհեղուկ ցոլքերըտեսնելուց։ Նա լուցկին վառեց ումոտեցրեց խոտի կույտին։ Նախվառվեցին փռնդադու բարակ,մոմանման փշիկները, հետո թանձր,

Page 134: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

սպիտակավուն ծուխ բարձրացավ…Վանիկը ձեռքերը դեմ արեց ծխին,մատները տաքացան։ Շուտով խռիվըմիանգամից բռնկվեց վարդագույնբոցերով, ծուխը սաստկացավ։Լսվում էր կրակի աշխույժ ձայնը ուՎանիկի սիրտը տաքանում էրդրանից։ Սակայն երբ նայեց ելնողծխի հաստ սյանը, մի կասկածելիմիտք ծագեց նրա գլխում։ Չէ՞ որ իրքարանձավի անցք-երդիկը փակվել է,ուրեմն ծուխը որտեղի՞ց պիտի դուրսգա։ Այս բանը վախեցրեց տղային։Թեև քարանձավը մեծ էր, սակայնխոտի ու ցողունի արձակած ծուխնէլ ահագին էր։ Այդ ծուխը կարող էլցվել ամբողջ քարանձավը և իրեն էլ,

Page 135: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Ղափլանին էլ խեղդամահ անել։ Այդբանից զգուշանալով, Վանիկն ուզեցկրակն իսկույն հանգցնել։ Սակայներբ նայեց ծխի սյանը, բոցի լույսիտակ տեսավ, որ ծուխը չիբարձրանում մինչև քարանձավիառաստաղը, այլ կես ճանապարհինթեքվում է դեպի ձախ ու զարմանալիարագությամբ գնամ, կորչում ինչ-որտեղ։ Կարծես պատը ծծում էր ծխիքուլաները։«Մի՞թե այս քարանձավը մի ուրիշանցք էլ ունի»,— խիստ զարմացավՎանիկը և վազեց այն ուղղությամբ,որտեղ կորչում էր ծուխը։Խոտն արդեն այնպես էր բռնկվել, որքարանձավում ամեն ինչ երևում էր։

Page 136: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Հասնելով իր «բնակարանի» ձախպատին, Վանիկը նկատեց, որ ծխիսյունը մտնում է պատի անկյունն ուարագ կորչում այնտեղ։ «Այստեղանցք կա»,— մտածեց նա ուզարմացավ, թե ինչպես է, որ մինչևհիմա չի նկատել դա։ Իհարկե, չէրկարող նկատել, քանի որ անցքըգտնվում էր ժայռապատ)անկյունում, գետնից մոտ երեք մետրբարձր և լամպի լույսը չէր հասնումնրան։Այս նոր հայտնությունը հույսերներշնչեց Վանիկին։ Նրա միտքնսկսեց գործել զարմանալի հստակ ուարագ։ Առաջին որոշումն այն էր, որպետք է բարձրանալ մինչև այդ

Page 137: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

տարօրինակ «ծխնելույզն» ուիմանալ, թե ի՞նչ անցք է դա և ո՞ւր էտանում։Մի բան պարզ էր. եթե ծուխն այդանհայտ անցքի միջով «վազում է»դեպի ինչ-որ տեղ, նշանակում է իր«տան»–քարանձավըհարաբերություն ունի արտաքինաշխարհի հետ։ «Այնտեղ կարող էփրկության ելք լինել»,— ոգևորվածմտածեց Վանիկը՝ շարունակելովնայել անցքին, որի միջով արագկորչում էր ծխի հաստ սյունը։ Անցքունեցող ժայռապատը թեք էր։ Նրավրա բազմաթիվ մանր փոսեր ուցցվածքներ կային։ Դրանք մի տեսակսանդուղք էին կազմում, որոնց

Page 138: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

վրայով հեշտությամբ կարելի էրբարձրանալ մինչև հանելուկայինանցքը։ Առանց երկար մտածելու,Վանիկն արագ մագլցեց պատը,սակայն դեռ անցքին չհասած՝ կրակըմարեց ու քարանձավը նորիցընկղմվեց խավարի մեջ։ Վանիկը ցածիջավ և կրակի թույլ ցոլքերիուղղությամբ գնաց նստեց նրա մոտ։«Անպայման պետք է հետազոտելայդ անցքը»,— վճռեց նա,— գուցե դահասնում է մինչև գետնի երեսը կամդուրս է գալիս մի ուրիշ քարանձավ։Երկու դեպքում էլ պետք է պարզելհանելուկը»։Վանիկը վճռեց Ղափլանի հետ հենցհիմա գնալ դեպի անցքից այն կողմը

Page 139: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

գտնվող անհայտ վայրը։ Նա իսկույնվեր կացավ, հրացանը գցեց ուսը ևլամպը վերցնելով՝ շանը ձայն տվեց.— Դե գնանք, Ղափլան, գնանքտեսնենք, թե այն կողմն ինչ կա, ինչհոր բախտ է սպասում մեզ։Առանց մեծ դժվարության նա ուՂափլանը բարձրացան ժայռիբնական սանդուղքներով ու հասանխորհրդավոր անցքին։ Վանիկըգլուխը խոթեց նրա մեջ և օդի սառըհոսանք զգաց երեսին։ Նրան թվաց,թե ջրի հոտ կպավ քթին։ Լամպըբարձրացրեց, փորի վրա առաջսողաց և ուշադիր նայեց դիմացը։Սակայն լամպի լույսը հալվում էրդատարկ տարածության մեջ և

Page 140: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անցքի գորշ պատերից բացի ուրիշբան չէր երևում։ Այդ խորհրդավորխավարից Վանիկի սիրտն ահընկավ։ «Չլինի՞ թե ես գտնվում եմստորերկրյա անդունդի եզերքին»,—մտածեց նա։ Բայց շուտով չորսկողմը շոշափելով կարողացավպարզել, որ անցքի եզերքից սկսածժայռապատը թեքությամբ իջնում էներքև։ Նա հրացանը տնկելով՝ սկսեցդես ու դեն շարժել։ Հրացանը ոչ միբանի դեմ չառավ։ «Ուրեմն այստեղ էլիմ քարանձավի պես առաստաղըբարձր է»,– եզրակացրեց Վանիկը ևսիրտ անելով՝ հետույքի վրասողալով՝ մի քիչ առաջ գնաց։Այդպես սողալով նա բոլորովին դուրս

Page 141: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

եկավ անցքից և լամպի լույսի տակպարզ նկատեց ներքև իջնող ժայռիմի մասը։ Նրա գլխում մի նոր, ավելիխիզախ միտք ծագեց՝ ժայռի լանջովիջնել ներքև ու պարզել, թե ինչ կաայդ նոր խավարի մեջ։Նա արդեն հաշտվել էր իր վիճակիհետ։ Ինչ էլ պատահելու լինի, չպետքէ հուսահատվել։ Պետք էուսումնասիրել այս «նոր աշխարհը»։Դրա համար հարկավոր էվերադառնալ «տուն» և որոշպատրաստության տեսնել։Վերադառնալով «տուն», նա երկուբրդուճ ուտելիք կոխեց ծոցը,գրպանները լցրեց մեծ-մեծխճաքարերով ու Ղափլանի հետ

Page 142: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նորից բարձրացավ մինչևհանելուկային անցքը։ Առաջվա պեսսողեսող անցավ նրա միջով և նստեցայնտեղ, որտեղ նստած էր քիչառաջ։ Ղափլանը ոչ մի վայրկյան չէրհեռանում նրանից։ Ի՞նչ էր կռահումայդ խելացի կենդանին, դժվար էրիմանալ։Լամպն առաջվա պես լուսավորումէր ընդամենը մի փոքրիկտարածություն, որից այն կողմթանձր խավար էր՝ լուռ, սարսափառաջացնող խավար։ Վանիկըհարմար նստեց ու գրպանից միխճաքար հանելով, նետեց ներքև,իրենից ոչ շատ հեռու։ Քարըզնգոցով կպավ ինչ-որ կոշտ բանի։

Page 143: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

«Ահա, ուրեմն այս նոր քարանձավիհատակը խոր չէ»,— քարի ձայնիցեզրակացրեց Վանիկը և մի նոր քարէլ նետեց ներքև, բայց այս անգամավելի հեռու։ Նորից լսվեց նույնչխկոցը։ «Այս քարանձավի հատակնէլ է ժայռեղեն»,— քարի ձայնիցեզրակացրեց Վանիկը։ Իր մոտ եղածբոլոր քարերը նա նետեց առաջ,երբեմն աջ, երբեմն ձախ, երբեմն էլ իրհաշվով շատ հեռու։ Քարերը զնգումէին ժայռի հատակին դիպչելով։ Այլևսոչ մի կասկած չկար, որ դիմացը մինոր, ստորերկրյա քարանձավ է։Վանիկը սողաց դեպի ներքև…Իջնում էր մեծ զգուշությամբ,հանգամանորեն շոշափելով

Page 144: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

շրջակայքը… Շուտով նա ոտքի տակավազ զգաց ու կանգ առավ։ «Չլինի՞թե դուրս եմ եկել Կապուտան լճիափը»,— կայծակեց նրա գլխում այսմիտքը և նրա սիրտըուրախությունից տրոփեց։ Բայց այդուրախությունը անժամանակ էր։Հաջորդ վայրկյանին նա հասկացավ,որ բոլորովին էլ լճափին չէ, այլապեսկտեսներ շրջակայքը, գոնե կերևարերկինքը, մի աստղ, մի պատառ ամպ,ձյունի մի շերտ։Ամենից հավանականն այն է, որգտնվում էր ստորգետնյա մի նորքարանձավում։ Ուրեմն պիտի քայլելառաջ։ Նա կռացավ, տեսավ, որայստեղ էլ հատակը նույնն է, ինչպես

Page 145: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

իր «բնակարանինը» և սրտապնդվեց։Բայց երբ մի հինգ քայլ գնաց,ոտքերն ավազի մեջ ընկան։Հետզհետե ավազի շերտըհաստացավ, այնպես, որներբանները թաղվում էին նրա մեջ։Վանիկը զգում էր, որ ինքը քայլում էմի վիթխարի, բնական թունելի միջով։Այդ բանը միանգամայն պարզդարձավ, երբ քայլելիս սկսեցհաճախակի դեմ առնել աջ կամ ձախկողմերից ձգվող ժայռի լանջերին։Այս քարանձավի զուգահեռ պատերնիրար ավելի մոտ էին, քան իր«բնակարանինը»։Վանիկը մի հարյուր քայլ հազիվ էրանցել, երբ կանգ առավ։ «Արդյոք

Page 146: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

շարունակե՞մ ճանապարհս։ Չլինի՞հանկարծ մոլորվեմ ու այլևս չգտնեմիմ «բնակարանը»,— մտածեց նա։ Եվիրոք, ի՞նչ իմանար, թե որտեղ է ինքըև ուր է գնում։ Գուցե այսքարանձավը ուրիշ բաժանմունքներէլ ունի և ինքը նրանց մեջ ընկնելովբոլորովին կմոլորվի։ Ի՞նչ անել,շարունակե՞լ ճանապարհը, թե ետդառնալ՝ որևէ արդյունքի չհասած։Այս տարակուսանքի մեջ էր նա, երբիր կողքին կանգնած Ղափլանըհանկարծ մռռաց, մի երկու բերանհաչեց ու պոկվելով տեղից՝ նետվեցառաջ։ Շան արարքը սաստիկտարօրինակ թվաց Վանիկին։ Նաայնպես վախեցավ, որ չիմացավ, թե

Page 147: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ինչ անի։ Նրան թվաց, թե շունըփախչում է՝ իրենց հետևից ինչ-որմեծ վտանգ զգալով։ Այս կասկածիցնրա ծնոտը թուլացավ ու ատամներըսկսեցին չխկչխկալ։ Նրա սարսափնայնքան մեծ էր, որ այլևսանընդունակ էր թեկուզ հրացաննուսից իջեցնելու։— Ղափլա՜ն, հե՜յ…— երկարկարկամած մնալուց հետո՝ահուդողով կանչեց նա։Ղափլանը հաչոցով պատասխանեցտիրոջը։ Նրա ձայնը գալիս էր շատհեռվից։ Բայց պարզվեց, որ շունը ոչթե Վանիկի կանչին էրարձագանքում, այլ այնտեղկատաղորեն հաչում էր ինչ-որ մեկի

Page 148: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

վրա։ Բոլոր ուժերը հավաքելով՝Վանիկը հրացանն իջեցրեց ուսից ուպատրաստվեց կրակելու…«Այն ի՞նչ գազանի է հանդիպելՂափլանը, որի վրա հաչում է այնպեսկատաղած»,— մտածեց Վանիկը,բայց ոչինչ կռահել չկարողացավ։Շունը շարունակում էր կատաղորենհաչել։ Թվում էր, թե նա գզվում է ինչ-որ գազանի հետ։ Ի՞նչ անել, գնա՞լ շանհետևից, թե՞ ետ դառնալ ու փախչել…Փախչե՞լ, դժբախտության մեջ թողնե՞լիր միակ ընկերոջը։ Վանիկը փորձեցգնալ շան հետևից, բայց ոտքերըչշարժվեցին։Դժվար էր ասել, թե որքան մնացայդպես ահից քարացած, անշարժ

Page 149: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

վիճակում, երբ զգաց, որ շունըուրախ քսվում էր ոտքերին։ Դրանիցնրա լեզուն բացվեց։— Ո՞ւր էիր, Ղափլան,— տեղումչոքելով՝ հազիվ կարողացավհարցնել Վանիկը։— Հա՜ֆ, հա՜ֆ,— դեպի քարանձավիխորքերը նայելով՝ չարացած հաչեցշունը։Կասկած չկար, որ այդ թունելաձևքարանձավի հեռավոր խորքում միմեծ վտանգ կա։ Վանիկն արագկանգնեց տեղը, երկար ականջ դրեցխավարին, և հանկարծ շուռ գալով,փախավ… Այնպես էր փախչում, որմի երկու անգամ ուսը կպցրեցթունելի պատին։ Հարբածի պես մի

Page 150: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կողմից մյուսն էր ընկնում։ Բայցորքան էլ խելակորույս լիներ, ոչ միքայլ չէր հեռանամ իր առջևից վազողշնից։ Շանը չէր կորցնի այնճանապարհը, որով եկել էին։Արագ մագլցելով ժայռը, նա հասավերկու քարանձավն իրար կապողանցքին ա շան հետ շնչակտուրընկավ իր «տունը»։«Պրծա, պրծա՜,— ինքն իրեն խոսեցնա,— ով գիտե ինչ փորձանքիցպրծա»։

* * *Մարտի երեքը Վանիկի համարանցավ ծանր ու տանջալի։ Երեկհարևան քարանձավում ապրածսարսափը նրան այնպես էր ընկճել,

Page 151: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

որ ամբողջ օրը մնաց «անկողնու»վրա ընկած։ «Ի՞նչ կար այդխորհրդավոր «նոր աշխարհում», որշունն այնպես կատաղորեն հաչումէր։— Անվերջ մտածում էր նա։— Շուննինչո՞ւ վազեց առաջ, ո՞ւմ հետ էրկռվում։ Իսկ հետո ինչո՞ւ հպարտ-հպարտ ետ եկավ»։ Այս ու նմանբազմաթիվ հարցեր տանջում էիննրա միտքը ու մնումանպատասխան։Իհարկե, Կուխտու մարդակերպհրեշը ո՜չ եղել է, ո՜չ էլ կա, մի անգամընդմիշտ պետք է հասկանալ այդբանը։ Հիմարություն կլինի մտածել,որ «նոր աշխարհում» մարդ չիբնակվում, մանավանդ որ Ղափլանը

Page 152: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մարդահաչ չէր տալիս։ Ուրեմնայնտեղ ինչ-որ գազան է ապրում։ Այնէլ այնպիսի գազան, որից Ղափլաննսկզբում վախեցել է, իսկ հետոհամարձակ կոխ բռնել հետը։ Վանիկըզննեց Ղափլանի մարմինը, սակայնոչ մի վերք կամ չանգռվածք չգտավնրա վրա։— Ախր ի՞նչ կար այնտեղ,Ղափլա՜ն, հը՞,— հարցրեց նա ու ձեռքըմեկնեց հարևան քարանձավի կողմը։— Ո՞ւմ վրա էիր հաչում…— Մը՜ռռռ…— նայելով տիրոջ ցույցտված կողմը՝ ատամներըկրճտացրեց շունն ու կարճ պոչըչարությամբ շարժեց։ Դե արի ու այդ«մը՞ռռ»–ից մի բան եզրակացրու։

Page 153: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Այդ դեպքից հետո Վանիկիհանգիստը կորավ, ու նա ընկավանտանելի կասկածների մեջ։ Ինչպե՞սկարող էր անհոգ ապրել, երբգտնվում էր մի այնպիսի վտանգավորհարևանի մոտ, որից նույնիսկսրտոտ Ղափլանն է վախեցել։Հարևան քարանձավից սպասվողվտանգի առաջն առնելու համար նավճռեց փակել նորահայտ անցքը։Զարմանալի է մարդու բանը, երեկՎանիկը անսահման ուրախացել էր,որ մի նոր անցք է հայտնաբերել իրքարանձավում, իսկ հիմա վախենումէ այդ անցքից և իր կյանքիսսպառնացող ամենամեծ վտանգըայնտեղից սպասում։ Այո, պետք է

Page 154: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անցքը փակել։Այդ օրը Վանիկը երեսը ձյունովչշփեց, այսինքն չլվացվեց,սովորական «Հե՜յ–հե՜յ»–ը չկանչեց։Սաստիկ գրգռված էր, անհանգիստ։Հակառակի պես ուտելու պահանջնավելի էր սաստկացել։ Առանց երկարմտածելու նա մոտեցավ «մառանին»ու պարկից հանեց մարտի երեքիբաժինը, սակայն դրանից բան չտվեցշանը։— Հրեն ոչխարի գլխի վրա դեռուտելու ահագին բան է մնում,Ղափլա՜ն,— ասաց նա,— գնա՜ լափիր,յոլա գնա…Օրվա բաժինը խժռեց գրեթե առանցծամելու։ Ա՜խ, եթե եփած կարտոֆիլ

Page 155: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

լիներ։ Շունը մաքրազարդեց ոչխարիգլուխը։ Վանիկը գանգը տնտղեց։Մսի ոչ մի թել այլևս չէր մնացել նրավրա։ Բայց գանգը դեռ ծանր էր։Հասկանալի է, միջին ուտելու բանկա։ Վանիկը քարով այն ջարդեց,երկու կես արեց, ուղեղը հանեցմիջից ու գցեց շան առաջ։ Նայելով,թե Ղափլանն ինչպես է լափումուղեղը, ինքն էլ ուտելու այնպիսիանզուսպ ցանկություն ունեցավ, որնույնիսկ լիզեց ուղեղոտ մատները։Բայց զզվեց ու սկսեց անվերջ թքել։Ղափլանը մեծ բավականությամբկերավ ոչխարի ուղեղը և ետևիոտքերի վրա պպզելով՝ սկսեց դունչըլիզել։

Page 156: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

— Դու իմ ուղեղն էլ այդպիսիախորժակով կլափես,— չգիտեսինչու հանկարծ ասաց Վանիկն ունրա գլխում մի ահավոր միտքծագեց։ Նրան թվաց, թե երբ այլևսուտելու բան չունենան, Ղափլանըկհարձակվի իր վրա ու իրեն կծվատի։Այս անսպասելի մտքից Վանիկըփշաքաղվեց և աչքերը չռած՝ նայեցմառանի պարկին։ Ուտելիքըպակասում էր։ Թեև կիսաքաղց էրապրում, այնուամենայնիվ,պակասում էր։ Գուցե ինքն իրհաշիվներում սխալվել, և օրական ոչթե մեկ, այլ երեք բաժին է ուտում։ Ի՜նչիմանաս։ Ո՜չ ժամացույց կա, ո՜չ էլարևի լույսն է տեսնում, որ ցերեկն ու

Page 157: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

գիշերը տարբերի իրարից։ Բայցփաստն այն էր, որ շուտով պարենըկվերջանա և ինքն ու շունը բոլորովինսոված կմնան։ Իհարկե, ինքը միերկու-երեք օր կարող է համբերել ումեռնել տեղը պառկած։ ԻսկՂափլանը կհամբերի՞։ «Չի համբերի, -ինքն իր հարցին պատասխանեց նա։— Այո՜, չի համբերի»։ Թեև Ղափլանըոչխարի մի ամբողջ ուղեղ էր լափել,բայց ահա տեղը նստել է խռոված,նրա կաշին ծալծլվել է, քնձռնել,մազերը բիզ—բիզ էին կանգնել, իսկփորը կպել էր մեջքին։Կարծես զգալով, որ իր տերը մի վատբան է մտածում իր մասին, Ղափլանըվեր կացավ, մեջքն ուռեցրեց ու ետևի

Page 158: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

թաթերին պպզելով՝ ոռնաց…Այնպես խորհրդավոր ու զարհուրելիէր նրա ոռնոցը, որ Վանիկի շունչըկտրվեց, թուքը չորացավ։ Նա լսել էր,որ երկար ժամանակ սոված մնալուցշները կատաղում են ու սկսումոռնալ… Այդ բանը բոլորովինսարսափեցրեց Վանիկին, և նասկսեց ավելի շատ վախենալ իր շնից,քան հարևան քարանձավում ապրողանհայտ գազանից։ «Չլինի՞ հանկարծկատաղի ու երբ քնած լինեմ, ինձուտի»,— մտածեց նա և դա ժխտողուրիշ ոչ մի միտք չմտավ նրա գլուխը։— Է՜, հե՜, հե՞յ…—հուսահատությունից ու սարսափիցխելագարի պես գոռաց նա ու մի

Page 159: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քանի քայլ հեռացավ շան մոտից։Ապա ակնապիշ նայելով շանը՝լացակումած բղավեց.— Կուտե՜ս ինձ, կուտե՞ս։Նա նետվեց դեպի ուտեստի պարկը։Ձեռն ընկած ուտելիքի բաժինըհանեց այնտեղից ո՜ւ նետեց շանառաջ։— Կե՜ր, կե՜ր,— խեղդված ձայնովգոռաց նա,— կե՜ր, որ չկատաղես, ինձչուտես։ Դե, լափի՜ր, զխկտվի՜ր…Բայց իզուր էր նա կոկորդըպատռում։ Շունը դադարել էրոռնալուց ու զարմացած նայում էրտիրոջը։ Նա նույնիսկ դունչը չմեկնեցիր առաջ ընկած հացին։— Չե՞ս ուտում, հա՞…— նրա

Page 160: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

վերաբերմունքից ավելի սարսափած՝գոչեց Վանիկը։— Ուրեմն իմ տվածըչե՞ս ուզում ուտել։ Սպասում ես, որ եսքնեմ, հետո հարձակվես վրաս ու ինձլափե՞ս։Վանիկը թուլացած տարածվեցգետնին ու սկսեց հեկեկալ… Այդպահից սկսած Ղափլանի վրաունեցած կասկածը սաստկացավնրա մեջ։ Այժմ ուրիշ բանի մասին չէրմտածում։ Օրվա բոլորզբաղմունքները մոռացած՝ նա միայնհետևում էր շանը։ Ամեն վայրկյաննրան թվում էր, թե Ղափլանն իրենուտելու է։Մարտի հինգի բաժինը կերավմենակ, Ղափլանին ոչինչ չտվեց, թեև

Page 161: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

շունը՝ աչքը նրա ձեռքին, սպասում էրու միայն շրթունքները լիզում։Վանիկի մեջ մի սոսկալի ատելությունէր առաջացել դեպի շունը, և նաորոշեց շղթայել իր բարեկամին։Մոթալ կապելու պարանի կծիկըքանդեց, օղ շինեց ու գցեց Ղափլանիվիզը։ Հետո նրան կապեց ժայռիցցվածքին և մի ուժեղ աքացի տալովխեղճի կռնակին՝ վերադարձավ իրտեղը։ Ամբողջ օրը շունը ձայնչհանեց, իսկ մյուս օրը, երբ Վանիկըոչնչացնում էր մարտի վեցի բաժինը,շունն սկսեց ծառս-ծառս լինելտեղում, թոկը ձիգ տալ, և որ ավելիսարսափելի էր՝ ոռնալ, անվերջոռնալ…

Page 162: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Մարտի յոթին Վանիկի մեջ մի ավելիդաժան միտք ծագեց՝ սպանելՂափլանին։ Ղափլանն այդ օրըոռնում էր սրտամորմոք ուաղաղակող ձայնով։ Վանիկը լավ էրհասկանում, որ ինքը դիմում է միստոր դավաճանության, բայց ուրիշելք չուներ։ Կյանքը կորցնելու, շանբաժին դառնալու ահավորգիտակցությունը նրան դրդում էրդիմել այդ դաժան քայլին։«Շուտով իմ ուտեստի պաշարըկվերջանա,— մտածում էր նա,—հացի վերջին փշուրը կսպառվի, ևսովից կատաղած Ղափլանն ինձկուտի։ Շուտով ես էլ, ինքն էլսատկելու ենք։ Ավելի լավ է թող

Page 163: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

առաջ ինքը սատկի»։Ինչ անում, չէր անում Վանիկը, չէրկարողանում գլխից հանել Ղափլանինկատմամբ ծագած հանցավորմիտքը։ Վայրկյան առ վայրկյանմոտենում էր այն պահը, որ պիտիսպաներ շանը։ Հակառակի պեսշունն այդ օրը քիչ ոռնաց ուերեկոյան դեմ ձայնը բոլորովինկտրեց։ Վանիկը մոտեցավ նրան ումի լուցկի վառեց։ Շունը կարծես չլսեցտիրոջ ոտնաձայնը։ Ոչ մի շարժումչարավ, չդիմավորեց նրան, պառկելէր գլուխը թաթերին, աչքերը փակ։«Սատկում է,– մտածեց Վանիկը։—Դե, իհարկե կսատկի, երեք օր բան չիկերել»։ Վանիկը խղճաց շանը,

Page 164: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ցանկացավ գուրգուրել նրան, կապնարձակել, կերակրել, բայց անիծվածկասկածը դարձյալ սկսեց ուղեղըծակել։ «Եթե չսատկի, անպայմանինձ կուտի»,— ինքն իրեն ասաց նա ուհիշեց հանգուցյալ պապի խոսքերը.«Շան հետ ախպերացիր, սակայնփայտը ձեռքիցդ մի գցիր»։ Ափսոս էՂափլանը, բայց ինչ արած։ Սովիցկկատաղի ու կհարձակվի ինձ վրա։Առայժմ նրանից ոչ մի վտանգ չկա։Նա ամուր կապված է ժայռին։ Ինչո՞ւմի փամփուշտ էլ փչացնեմ, իմձեռքով սպանեմ իմ ընկերոջը։ Թողինքն իրեն սատկի»։ Վանիկը տխուրնայեց անշարժ մեկնված շանը ուհառաչելով ետ եկավ։

Page 165: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Այդ գիշեր համեմատաբար հանգիստքնեց։ Այլևս Ղափլանից ահ չուներ։Շունն անշարժ պառկած սատկումէր։ Վանիկը հանկարծ փղձկաց ևսկսեց անձայն լաց լինել։ Ախ, ինչդաժան է ինքը, ինչո՞ւ է թողնում, որՂափլանը սատկի, ինչո՞ւ չիկերակրում նրան, հաց տալիս։ Ինչո՞ւ։Միթե ինքը քի՞չ է սիրում իր շանը։Սիրում է, շատ է սիրում։ Բայց ի՞նչկարող է անել։ Չէ՞ որ իր պաշարըսպառվում է, իսկ վերևի երդիկ-անցքի ձյունը դեռ հալելու միտքչունի։ Իրե՞ն փրկի, թե՞ շանը…Երկար տառապելուց հետո նա բացարեց իր տետրերից մեկն ու գրեց.— Ով ինձ գտնի մեռած կամ կենդանի

Page 166: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

և իմանա իմ դառն պատմությունը,կամ թե մի կերպ կռահի, որ ես եմսովամահ արել իմ շանը, ապա թողչմեղադրի ինձ։ Ես ուրիշ ճար չունեմ։Ես ուզում եմ ապրել։ Իսկ որպեսզիապրեմ, պետք է Ղափլանը սատկի։Կամ՝ նա, կամ՝ ես։ Գուցե մայրս իրսրտի հեռավոր անկյունում հույսունի, թե մի օր ես կհայտնվեմ մերտանը։ Գուցե իր հույսը չի կորցրելնաև հայրս։ Եթե ես ողջ մնամ,կուրախացնեմ իմ դժբախտծնողներին։ Մեղադրեցեք ինձ, բայցարդար, ուրիշ ելք չկա»։Տետրակը դրեց խուրջինում ուպառկեց այն համոզմամբ, որառավոտյան լաց կլինի Ղափլանի

Page 167: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

դիակի վրա ու նրան կթաղի ավազիմեջ։ Գիշերվա կեսին նա բռնվեցտենդով։ Անվերջ շուռումուռ էր գալիստեղը, սոսկալի երազներ էր տեսնում։Մի երկու անգամ նստեց և ուշքնահով լարեց դեպի այն կողմը, ուրսատկում էր Ղափլանը։ Սակայնպատի տակից ձայն չէր լսվում։ Միանգամ էլ նա քնից արթնացավերեսին քսվող ինչ-որ տաք, լպրծունբանից։ Ամբողջ գիշեր խիստգրգռված վիճակում լինելով՝ նաայնպես վախեցավ այդ տաք բանից,որ քիչ մնաց սրտաճաք լինի։ Ահիցգոռաց ու ձեռքերը կարկառեց առաջ։Մատները մտան ինչ-որ մեկի երախը։Հասկանալով, որ երեսը լիզողը

Page 168: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Ղափլանն է, ճչաց լեղաճաք.— Ինձ մի՜ մոտենա, Ղափլան, հեռո՜ւկաց։Նա մեջքը հենեց ժայռին ուսպասեց… Բայց Ղափլանըչմոտեցավ նրան։ Տեղը պպզած՝աչքերը չռած նայում էր իր տիրոջը։Վանիկը միայն նկատում էր նրաաչքերի ֆոսֆորագույն կրակը…Որքա՞ն մնաց այդ վիճակում, չէրկտրող որոշել։ Միայն զարմանում էր,թե ինչպե՞ս է, որ ուշքը չի կորցրել ևդեռ կենդանի է։ Բայց թեև կենդանիէր, սակայն մի բան անելու կամմտածելու ուժ չէր մնացել նրա մեջ։Մեջքը հենել էր ժայռին, ձեռքերըառաջ պարզել ու ահից քարացած՝

Page 169: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նայում էր իր դիմացը փայլատակողաչքերին։ Նա ամեն վայրկյանսպասում էր, որ Ղափլանըկհարձակվի իր վրա, և ինքը ուժ չիունենա դիմադրելու նրան։Վերջապես տեսնելով, որ շունըհապաղում է, Վանիկի շունչը տեղըեկավ ու դողացող ձեռքերով լամպըվառեց։ Լույսը նրան սրտապնդեց,գիտակցությունը տեղը բերեց։«Գուցե Ղափլանը երբեք էլ մտադիրչի եղել ինձ ուտել»,— եղավ առաջինմիտքը, բայց երբ նկատեց, որՂափլանը կրծելով կտրել է իր կապը,ցնցվեց։«Եթե իրոք ինձ ուտելու միտք չունի,ապա ինչո՞ւ է թոկը կրծել կտրել,—

Page 170: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նորից մտածեց Վանիկը։— Այո՜, այո՜,միտքը ծուռ է, ուզում է ինձ ուտել։Ահա, տեսեք, թե ինչպես է մեջքնուռցրել, դունչը տնկել։ Երախընույնիսկ բաց է, իսկ աչքերին նայել չիլինում։ Նրանք լիքն են գազանայինչարությամբ»։Ուրիշ ելք չկա, պետք է առանցհետաձգելու սատկեցնել Ղափլանին։Ավելի լավ չէ՞ սովից մեռնել, քան թեշան բաժին դառնալ։Այս հաստատ վճիռը կայացնելուցհետո, Վանիկը սողեսող մոտեցավ ուառանց աչքը Ղափլանից կտրելու՝հրացանը վերցրեց։ Նրա մարմինըդող ընկավ, ատամներըչխկչխկացին։ Կյանքում առաջին

Page 171: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անգամ էր փորձ անում որևէ շունչ-արարած սպանել։ Այնինչ իր գլխինկախված վերահաս վտանգինանտեղ յակ Ղափլանը շարունակումէր հետաքրքրությամբ նայել տիրոջը։Վանիկը հրացանը պարզեց դեպինա, մատը դրեց ձգանին՝ որ քաշի,սակայն շան աչքերում մի այնպիսիթախիծ ու այնպիսի բարություննկատեց, որ հրացանն իջեցրեց ուտնքաց՝ ահեղ մտքերիծանրությունից…Նա նստեց սաստիկ լարումիցթուլացած, քիչ էր մնում ուշաթափվի։Չգիտեր ինչ աներ։ Հանկարծ շունըականջները խլշեց, մի ակնթարթնայեց դեպի անցքը ու տեղից պոկ

Page 172: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

գալով՝ կայծակի պես թռավ,անհետացավ նրա մեջ։Շան այդ արարքից Վանիկըբոլորովին շշկլվեց։ Ո՞ւր գնաց շունը։Ինչո՞ւ փախավ։ Մի՞թե կռահեց, որինքը դավաճանել Է նրան, ուվեհանձնաբար փախավ, հեռացավապերախտ ընկերոջից։ Վանիկնայրող ամոթ զգաց։ Անզորությունից,դավադիր լինելու ծանր մտքից ու իրդաժան բախտից զզված՝ նա լացեղավ։ Լաց էր լինում բարձրաձայն։Երբեմն դառնում էր դեպի հարևանքարանձավը ու լացակումած գոռում.— Ղափլա՞ն, հե՜յ…Ոչ մի պատասխան։Տանջալի մտքեր սկսեցին պաշարել

Page 173: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Վանիկին։ Ամենից շատ նրան ցավ էրպատճառում խղճի խայթը.«Ղափլանին սպանելու ստոր միտքըորտեղի՞ց մտավ գլուխս,— ինքն իրենհարցնում էր նա։— Ես հիմա՞ր էի,խե՞նթ էի։ Երբեք էլ Ղափլանը չէրուզում ինձ ուտել։ Այդ բանը ես եմհիմարի պես հնարել։ Ես ապերախտեմ, խոզ եմ, ես, ես… Ես դավաճան եմ,իսկ Ղափլանն ինձ երբեք չիդավաճանել, երբե՜ք…»Երկար ժամանակ անցավ, բայցՂափլանը չերևաց։ Վանիկիանհանգստությունը փոխվեցտագնապի։ Նա ավելի ու ավելի էրհամոզվում, որ շունը բոլորովին իրենվնաս տալու մտադրություն չուներ։

Page 174: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Եթե այդպիսի միտք ունենար, ուրեմնանհապաղ կհարձակվեր իր վրա, երբինքը ահից մի բուռ դարձած՝ կուչ էրեկել պատի տակ ու աղաչում էրնրան՝ խնայել իրեն։ Բացի այդ, շուննիրեն կուտեր, երբ ինքը քնած էր, ևփոխանակ քնքշությամբ իր երեսըլիզելու (այդ քնքշանքը նոր միայնհասկացավ Վանիկը), միանգամիցկբռներ իր կոկորդից ու կխեղդեր…Այս տանջալի մտքերի մեջ էրՎանիկը, երբ Ղափլանը հայտնվեց ևուրախ-ուրախ մոտեցավ նրան։ Նրաբերանում մի սպիտակ բան կար։Վանիկը աչքերը չռած նայեց դրան ևուրախությունից ճչաց։ Ինչպե՞սչուրախանար, ինչպե՞ս չճչար։

Page 175: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Ղափլանի երախում մի բավականինմեծ ձուկ կար…Շունը ձուկը դրեց գետնին ու գլուխըհպարտ բռնած՝ զվարթ նայեցտիրոջը։ Այդ զարմանալինորությունից Վանիկն իսկույնմոռացավ Ղափլանի նկատմամբ իրունեցած կասկածները և մի անհունսիրով փաթաթվելով նրան՝ հազար ումի խոսքով սկսեց ներողությունխնդրել։ Նա կարոտով համբուրում էրշան նիհար վիզը, կտրածականջները, դունչը։ Այդպես մորըհամբուրում է անտառում մոլորվածերեխան, երբ մայրը, երկարչարչարվելուց հետո, ի վերջո գտնումէ նրան։

Գլուխ վեցերորդ

Page 176: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Գլուխ վեցերորդՈԻՂԵՎՈՐՈւԹՅՈւՆ

ԴԵՊԻ ՆՈՐ ԱՇԽԱՐՀՎանիկը շանը բաց թողեց գրկից ուգետնից վերցրեց նրա բերած ձուկը։Դա մի մեծ կարմրախայտ էր՝ մանր,ոսկեգույն պիտակներով։ Վանիկըձեռքի մեջ շուռումուռ էր տալիսձուկը, հոտ քաշում, շոշափում և ոչմի կերպ չէր հավատում իր աչքերին։Ղափլանը ուրախ թափահարում էրգլուխն ու ծմրկոտալով կարծես ինչ-որ բան էր ուզում հասկացնելտիրոջը։ Ըստ երևույթին ձուկը միքանի օր առաջ է ջրից հանվել։Գլուխն արդեն սկսել էր թեթևակի

Page 177: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հոտել, կաշին ծալծլվել էր։ Համենայնդեպս կարելի էր մեծ ախորժակովուտել, եթե հնարավոր լիներ դա եփել։Չնայած Վանիկը որևէ բան եփելումիջոց չուներ, այնուամենայնիվ, բնավչնվազեց նրա ոգևորությունը։ Այժմնրա համար պարզ էր, որմոտակայքում, ինչ-որ տեղ, ջուր կաու այդ ջրի մեջ էլ ձկներ են ապրում։Սա արդեն մի այնպիսի հայտնությունէր, որին Վանիկը երբեք չէր սպասումև որը նրա խավար կյանքի մեջմոտալուտ փրկության մի նոր ու մեծհույս առաջացրեց։Որտեղի՞ց է Ղափլանը ձուկ գտել։Ահա այն հարցը, որ ծառացավՎանիկի առջև։ Նա մոռացել էր

Page 178: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անցած երկու օրվա տանջանքն ուդառը հուսահատությունը և միայնմտածում էր լուծել ձկան հանելուկը։Բայց դա անհնարին էր՝ առանցնորից հարևան քարանձավը գնալու։Մի բան կասկածից դուրս էր.Ղափլանը ձուկը բերել էր «նորաշխարհից», որից Վանիկն այնքանսարսափում էր, և նույնիսկ վճռել էրփակել այնտեղ տանող անցքը։Վանիկը ձուկը դրեց շան առաջ ուքնքշանքով ասաց.— Կե՜ր, Ղափլա՜ն ջան, ձուկը կեր։ Դուիմաստուն շուն ես։ Ես հազարանգամ ներողություն եմ խնդրում, որքեզ վիրավորել եմ, նույնիսկ հրացանքաշել վրադ։ Բայց արի անցյալը

Page 179: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

չհիշենք։ Դու ձուկ կեր, լավ սնունդ է։Բայց Ղափլանը ձուկը չկերավ,գետնից զգուշությամբ վերցրեց ու իրշնային սովորության համաձայն՝տարավ, թաղեց ավազի մեջ։ «Ուրեմնշունս այնտեղ ձուկ շատ է կերել,—եզրակացրեց Վանիկը,— կշտացել է ևհիմա պաշար է պահում նեղ օրվահամար։ Այդ արդեն լավ է, լա՜վ…»Քարանձավ ընկնելուց հետո նաառաջին անգամ սրտանց ծիծաղեց։Նա արդեն չէր սարսափում հարևանքարանձավից։ Պարզ է, այնտեղ միառանձին վտանգ չկա, թե չէՂափլանը երկու անգամ չէր գնա,գնալուց էլ ետ չէր գա։ Պետք էանպայման Ղափլանի հետ գնալ այդ

Page 180: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քարանձավի խորքերը ևհայտնաբերել այն հրաշալի վայրը,որտեղ ջուր ու ձուկ կա։Նա լամպը նավթ լցրեց, երեք բաժինուտելիք դրեց գրպանը և մոթալկապելու թոկի կծիկը բաց անելով՝փաթաթեց մեջքին։ Ո՞վ գիտե, կարողէ այդ թոկը պետք գալ։ Ապա լամպիպատրույգը բարձրացրեց, հրացանըգցեց ուսը և շան հետ ուղևորվեցդեպի «նոր աշխարհ»։Մտան մութ անցքը և զգուշությամբիջան «նոր աշխարհի» հատակը։Սակայն մի քսան քայլ հազիվ էինկատարել, երբ կանգ առան… Նորիցմի մեծ ահ մտավ Վանիկի սիրտը։Առաջվա կասկածն սկսեց տանջել։

Page 181: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Ո՞վ գիտե ինչ ճանապարհ է բռնելինքը, ինչպե՞ս իմանա, թե ո՞ւր է գնումայս խավարի մեջ։ Արդյոք միդժբախտություն չի՞ պատահիայստեղ։ Եղավ մի պահ, որ նաորոշեց ետ դառնալ, նույնիսկ ձայնտվեց իրենից մի քիչ առաջ ընկածշանը, բայց հետո զղջաց։ «Ինչո՞ւվերադառնամ,— մտածեց նա։— ԱհաՂափլանն ուրախ է, նշանակում է միառանձին վտանգ չկա։ «Հինաշխարհն» արդեն զզվեցրել է ինձ։Եթե շուտափույթ միջոցներ չգտնեմիմ գոյությունը պահպանելու համար,ապա իմ ունեցած սննդամթերքըկվերջանա, ու ես կմեռնեմ… Ուրեմնմիևնո՞ւյն չէ, թե որտեղ եմ մեռնելու,

Page 182: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հի՞ն, թե՞ նոր քարանձավում։ Պետք էլիովին վստահել Ղափլանին, ուրուզում է, թող տանի։ Հետո՝ ինչո՞ւվախենամ, չէ՞ որ հրացան ունեմ ևվտանգի դեպքում կարող եմպաշտպանվել»։Այս սրտապնդող մտքից հետոՎանիկը համարձակ հետևեց շանը։Գնամ էին խճի վրայով, բայց քիչհետո խիճը վերջացավ ու սկսվեցմանր, ասես մաղած ավազը։ ՇուտովՎանիկի ոտքերն սկսեցին խրվել–կոշտացած տիղմի մեջ։ Նա կռացավ,նայեց գետնին։ Տիղմի չորացած,բայց բավականին հաստ շերտիցեզրակացրեց, որ այստեղ հաճախջուր է կուտակվում։ «Ուրեմն այս

Page 183: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քարանձավը արտաքին աշխարհիհետ կապ ունի»,— մտածեց Վանիկնու ասես մի նոր ուժ ստացավդրանից։ Մոտալուտ փրկությանհույսը ամրապնդվեց նրա սրտում, ևնա համարձակ շարունակեց իրճանապարհը։ Թեև նրա ճտքերըխրվում էին տիղմի մեջ, բայց նագնում էր արտակարգ ոգևորությամբև շարունակ նայում չորս կողմը։Դիմացը թանձր խավարն էր, որի մեջլամպը հազիվ էր լույսի մի փոքրիկշրջանակ գծում։ Աջ ու ձախ կողմերիժայռի մեջ զանազան տձև խոռոչներու ցցվածքներ կային։Շուտով նա սկսեց զարմանալ, թեինչու են այդքան երկար գնում։

Page 184: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Կարծես թունելը վերջ չունի։ Նասկսեց համրել իր քայլերը։ Մեկ, երկու,հինգ, երեսուն, հարյուր… Ոչ միփոփոխություն։ Նույն խավարն էր ևլամպի նույն փոքրիկ լուսաշրջանը։Վեց հարյուր հիսունմեկ քայլի վրաՂափլանը կանգ առավ ու սկսեցհոտոտել գետինը։ Վանիկի ոտքերիտակ այլևս տիղմ չկար, հատակը չորէր։ Այստեղ նա ձկան մնացորդներ ուկմախքներ նկատեց։ Նրաուրախությանը սահման չկար։ Չէ՞ որմինչ այդ սովամահության վտանգըանվերջ կախված էր նրա գլխին։ Իսկայժմ վերջապես նա ընկել էր միայնպիսի վայր, ուր կենդանությանհետք կար և իր ու իր շան համար

Page 185: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կարելի էր ուտելիք հայթհայթել։Ուրախությունից նրա աչքերըթացացան։Շուտով նրա ականջին միտարօրինակ ձայն հասավ։ Այդ ձայնըՂափլանն ավելի շուտ էր լսել ևգլուխը բարձրացրած՝ անհանգիստականջ էր դնում։ Ձայնը նորիցկրկնվեց ու Ղափլանը սկսեց հաչել՝ոչ այն է մարդու, ոչ այն է գազանիվրա։Վանիկի սիրտը նորից ահ ընկավ։Սակայն դա այն ահը չէր, որ զգացելէր առաջին անգամ, երբ ոտք էր դրել«նոր աշխարհը»։ Ղափլանը երկյուղիոչ մի նշան ցույց չէր տալիս։Ընդհակառակը, այնպիսի դիրքով էր

Page 186: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կանգնել ու այնպես խիզախ էրհաչում, որ կարծես ահա կնետվիառաջ ու կհարձակվի այդխորհրդավոր ձայն հանող արարածիվրա։Վանիկը երկար ականջ դրեց այդձայնին, որ նման էր փակ շենքումխողովակից թափվող ջրի ձայնին, ուվճռեց անպայման պարզել, թե ինչբան է դա։ Նա լամպը կախեց վզից,հրացանը մարտի բռնեց ուհամարձակ շարունակեցճանապարհը։ Մի տասը րոպե նրանքքայլեցին առանց որևէ նոր արկածի։Հանկարծ Վանիկը հոսող ջրի ձայնլսեց ու կանգ առավ։Մի՞թե իրոք ջրի ձայն է լսում, թե՞ դա

Page 187: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

սոսկ իր երևակայության պատրանքնէ։ Բայց ջրի ձայնն այնպես պարզ էրլսվում, որ չէր կարելի շփոթել ուրիշբանի հետ։ Ձյուն ուտելուց Վանիկնարդեն զզվել էր, ուստի այնպիսիծարավ զգաց, որ այլևս ոչ մի ուժ չէրկարող նրան ետ պահել իրճանապարհից։ Մոտ մի հարյուր քայլէլ գնալուց հետո նրա առջև բացվեցմի զարմանալի տեսարան։Թունել-քարանձավի ձախ կողմիժայռի միջից մի ջրառատ գետակ էրդուրս գալիս ու հանդարտ հոսելովմտնում աջ կողմի պատի մեջ եղածլայն խոռոչը։ Ջրի ձայնը հենց այդխոռոչից էր գալիս, որտեղ ըստերևույթին գետակը թափվում էր ցած

Page 188: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ու գնում ով գիտի, ինչ ուղղությամբ։Ծարավն այնքան ուժեղ էր, որՎանիկը լամպը ցած դնելով՝ փռվեցավազի վրա և քիթ ու մռութը կոխեցջրի մեջ։ Երբ ծարավը հագեցրել էր,զգաց, որ այդ ջուրն իր համովմիանգամայն նման է Կապուտանիջրերին։«Անպայման այս ջուրը գալիս էԿապուտանից,— նստելով ավազիվրա՝ եզրակացրեց նա։— Ձուկն էլայնտեղից է»։Նա վեր կացավ, լամպը վերցրեց ումոտենալով գետակի ակունքին՝երկար նայեց այն խոռոչին, որտեղիցդուրս էր գալիս ջուրը։ Դա մի խոր ուլայն անցք էր՝ ամբողջովին ջրով

Page 189: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

լցված։ Մյուս խոռոչը, որտեղով ջուրընորից մտնում էր գետնի տակ, ավելիցածր էր ու նեղ, դրա պատճառով էրջուրն այնտեղ աղմկում։Մեծ էր Վանիկի ցնծությունը։Այստեղ՝ այս նոր աշխարհը հինաշխարհի պես լուռ ու մեռած չէր.այստեղ զուլալ ջուր կար ու ջրի մեջ՝ձկներ։ Այսինքն այստեղ, խմելիքիցբացի, ուտելիք էլ կար թե իր, թեՂափլանի համար։ Վերջապեսայստեղ օդն ավելի մաքուր էր ուգետինն ավելի չոր։ Առանց երկար-բարակ մտածելու, Վանիկը վճռեցհին բնակարանից տեղափոխվել«նոր աշխարհ»։ Բայց մինչև,տեղափոխվելը ցանկացավ պարզել,

Page 190: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

թե այս քարանձավը որքան էպիտանի ու ապահով իր կյանքիհամար։Այդ բանն սկսեց գետակից, որիխորությունը չափելու համար հետըվերցրած բարակ պարանի ծայրին միքար կապեց ու կախեց ջրի մեջ։ Նրազարմանքը մեծ եղավ, երբ պարզվեց,որ գետակը մոտ երեք մետրխորություն ունի։ Դա վշտացրեցնրան։ Նշանակում է ինքը չի կարողանցնել գետակի մյուս կողմը, լողալչգիտե։ Իսկ առանց ջուրն անցնելուանհնարին էր պարզել, թե ինչ կաայնտեղ։ Լողալ չիմացող մարդնինչպե՞ս կարող է անցնել ջուրը, երբնրա լայնությունը հինգ-վեց մետր է։

Page 191: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Նա սկսեց քարեր նետել մյուս ափը։Դրանք զնգոցով կպչում էինքարեղեն զանգվածին, բայց Վանիկըչկարողացավ պարզել, քարերըզարնվում էին թունելըսահմանափակող պատի՞ն, թեհատակին։Մյուս ափն անցնելու գործը թողնելովվաղվան՝ նա վճռեց իր ունեցվածքըտեղափոխել «նոր աշխարհը»։Ղափլանը չպչպացնելով խժռում էրավազի մեջ ընկած ձկները։«Ո՞վ է այդ ձկները հանել գետակից,—մտածեց Վանիկը ու նորից մի մութկասկած սողոսկեց նրա սիրտը։—Ձուկն ինքն իրեն չի ընկել ցամաք,պարզ է։ Ուրեմն այստեղ մի

Page 192: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

խորհրդավոր կենդանի կա, որըգետակից ձուկ է բռնում, և որի հետերեկ կռվում էր Ղափլանը։ Ա՜խ,Ղափլա՜ն, Ղափլա՜ն, ինչո՞ւ դու լեզուչունես, որ պատմես քո տեսածը,լուծես այս տարօրինակառեղծվածը»։Մարտի իննին ու տասին Վանիկը միքանի անգամ գնաց իր հին«բնակարանն» ու բոլոր իրերըտեղափոխեց։ Նա իր համար նորբնակատեղ ընտրեց գետակից ոչհեռու, ժայռի տակ, որտեղ ավազըչոր էր ու ժայռը ցցվածքներ ուներ՝«մառանի» պարկը կախելու համար։Բայց այս նոր բնակարանն էլ խավարէր հնի պես։

Page 193: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Մարտի տասնմեկին Վանիկըհամեմատաբար կուշտ էր։ Արդեն միքանի օր էր, ինչ ունեցվածքից բաժինչէր տալիս Ղափլանին։ Այդ երեկոքնեց կուշտ ու արթնացավ բարձրտրամադրությամբ։ Մութ աշխարհնընկնելուց հետո նա առաջին անգամլվացվեց մեծագույն հաճույքով։Ուտելուց հետո սկսեց գետակի մյուսափն անցնելու հնար մտածել։ Ինքն էլչգիտեր, թե ինչու համոզված էր, որգետակի մյուս կողմին ոչ միայնկյանքի ավելի լավ պայմաններ կլինեն,այլև ելք կլինի դեպի լույս աշխարհ։Սակայն ինչքան ուղեղը տանջում էր,ջուրն անցնելու ոչ մի միջոց չէրգտնում։ Ամբողջ հինգ օր նա

Page 194: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անցկացրեց առանց որևէնորության։ Այդ օրերի ընթացքումմիայն մի բան էր մտահոգում նրան,անցնել գետակը և հետազոտել մյուսափը։ Բայց գետակը այնքան խոր էրու լայն, որ լամպի լույսը հազիվ էրհասնում մյուս ափի ավազին։ Այդօրերին նա իրեն սաստիկ նախատումէր, որ ոչ մի կերպ լողալ չի սովորել։Ինչ գործ ասես, որ նա չգիտեր։Սարում հոր հետ ղըռըխով ոչխար էրխուզում, այծ էր կթում, գիտեր եզպայտել, վար անել, նույնիսկ սովորելէր ջահել արջառներ ամորձատել։Սակայն լողալ չէր իմանում։ Իհարկե,ինքը լողալ էլ սովորած կլիներ, եթեմայրը սրտաճաք լինելու չափ

Page 195: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

չվախենար դրանից։ Վանիկի փոքրիկքույրը խեղդվել էր ջրում, այդպատճառով էլ նրա մայրը աղաչել-պաղատել էր որդուն՝ երբեք չմտնելջրի մեջ։ Վանիկը կատարել է մորխնդրանքը և մնացել առանց լողալիմանալու։ Գետ կամ լիճ տեսնելովմիշտ հիշում էր մոր աղաչանքներն ուպապի ասածները՝ «Ջրի ու կրակիհետ չեն խաղա, որդիս»։Հիմա նա ափսոսում էր, որ լսել էրմորը և լողալ չէր սովորել։ Բայցդատարկ ափսոսանքով գործը գլուխչես բերի։ Պետք է որևէ հնար գտնելև անցնել գետակի մյուս ափը։Վանիկի ողջ միտքն աշխատում էրմիայն այդ ուղղությամբ։ Այդ օրն էլ

Page 196: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նա պառկեց առանց որևէ արդյունքի։Նրա հաշվով լուսանում էր մարտիտասնմեկը։ Մարտի տասի բաժինհացն արդեն չկար պարկի մեջ։ Նորէր աչքը կպցրել, երբ արթնացավՂափլանի կատաղի հաչոցից։ Շանհաչոցի հետ լսվում էր նաև ջրի մեղմճողփյուն։ Մեկը լողում էր գետակում։Շուտով լսվեց մի տարօրինակկոկորդային ձայն։ Կարծես խոզ էրխռնչում։Վանիկն իսկույն վառեց լամպը և ջրիմեջ աղվեսի նմանվող մի շիկավունկենդանի տեսավ։ Տարօրինակկենդանին իսկույն սուզվեց։ Շուննավելի բարկացած հաչեց։ Վանիկիքունը փախավ, կարգին վախեցել էր

Page 197: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ջրային գազանի երևալուց։ Ի՞նչգազան էր դա, որ նման էր աղվեսի,բայց խոզի պես խռնչում էր ու ձկանպես լողում։ Այս հարցը ծանր քարիպես նստեց տղայի գլխում։ Նասկսեց մեկ առ մեկ մտաբերել, թե ինչկենդանիներ են ապրում ջրի մեջ։Շուտով հիշեց, որ ձկներից,գորտերից ու ջրային թռչուններիցբացի լեռնաշխարհի մեծ գետերումու լճերում ապրում են նաև ջրշներ…— Ըհը…— ուրախացավ նա։—Նշանակում է այդ շիկավուն,խռնչացող կենդանին ջրշուն է։ Չէ՞ որուրիշ կենդանի չի ապրում մեր լճում։Այդ բանը նա լավ գիտեր։ Նա հիշեց,թե ինչպես մի անգամ իրենց հարևան

Page 198: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

որսկանը մի սպանված ջրշուն էրբերել գյուղ։ Այդ նույն որսկանըպատմում էր, որ ջրշները երբեմնդուրս են գալիս լճից ու թափառումնրա ափերին։ Վանիկը լավ գիտեր, որջրշան մորթին խիստ թանկ է, միսն էլհամեղ։Այս ամենը հիշելուց հետո նրա մեջջրշանն սպանելու անզուսպցանկություն առաջացավ։ Բայցգազանը մի անգամ էլ կերևա՞, թեշնից ու լույսից վախենալով՝ այլևս չիհայտնվի այս կողմերում։Այլևս քնելու ցանկություն չկար։ Տեղընստած՝ երկար ժամանակ նա չէրմոռանում ջրշանը։ Երանի թե ջրշունըմի անգամ էլ երևա, ինքն անպայման

Page 199: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կսպանի նրան։ Միսը կտաՂափլանին, իսկ մորթին կգցիկարպետի վրա՝ տեղը տաքացնելուհամար։Գետակում հաճույքով լվացվելուցհետո նա լամպը վառեց ու մոտեցավջրին, նորից սկսեց միջոց փնտրելմյուս ափն անցնելու համար։Կարմրախայտ ձկները լողում էինուղղակի ջրի երեսին։ Մեկը նույնիսկնետվեց դեպի լամպի լույսը։ Ջրի մեջանթիվ, անհամար կարմրախայտերկային։ Բայց Վանիկը չէր կարողբռնել այդ խլվլտացողսատանաներին, այ, թեկուզ այնփոքրիկին, որ գլուխը ջրից դուրս էրհանել ու բերանը բացախուփ

Page 200: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անելով՝ զարմացած նայում է լամպիլույսին։ Ոչ մի կերպ չես կարող բռնելանիծվածին։ Ոչ կարթ կա, ոչ ցանց,իսկ չարաճճիները գայթակղում ենուշաթափ անելու չափ։ Լողում ենհենց Վանիկի ոտքերի տակ,սուզվում ու նորից երևում։ Ղափլանըլեզուն հանած դունչն է լիզում։ Պարզէ, թարմ ձուկ տեսնելով՝ նրա բերանիջրերը վազում են։ Կարծես մեր երկուքարանձավաբնակներինկատաղեցնելու և խելքահան անելուհամար էին ձկներն ավելիմեծաքանակ ու ավելի հաճախերևում ջրի երեսին։— Տեսնո՞ւմ ես, Ղափլա՜ն,— խոսեցՎանիկը,— լամպի լույսն է գժվեցնում

Page 201: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

այս ոսկեգույններին։Նա բարկացած փչեց, հանգցրեցլամպը ու եկավ իր տեղը։ «Ինչո՞ւանտեղի նավթ փչացնեմ։ Հերնանիծած, թող կորչեն բոլորկարմրախայտերը»։Մարտի տասներկուսին ջրշունընորից երևաց։ Վանիկը քնած չէր ևխավարի մեջ նստած՝ տխուրմտածմունքների մեջ էր ընկել։ Հենցոր ջրշան խռնչոցը լսվեց, Ղափլանըվեր կացավ։ Սակայն Վանիկը բռնեցնրան ու հասկացրեց, որ տապ անի։Ջրշունը չմփչմփացնելով լողում էր։Երբեմն ինչ-որ բան էր շրխկոցովընկնում ավազին։ Կարծես ջրշունըքար էր նետում ափ։ Շուտով նրա

Page 202: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ձայնը մոտեցավ։ Առանց լամպըվառելու (վախենում էր, որ լույսիցջրշունը խրտնի), Վանիկը վերցրեցհրացանը, և ուղղելով ջրից եկողձայնի կողմը՝ կրակեց…Ջուրը շատրվանի պես ցատկեց վեր,հետո լսվեց ջրշան շտապ հեռանալուձայնը։ Վանիկն իսկույն վառեցլամպը, բայց ջրշունը չկար։ Գնդակըչէր կպել։Թեև Վանիկը չէր կարողացել սպանելջրշանը, բայց ջրի մեջ կատարածնրա կրակոցը շշմեցուցիչ արդյունքէր տվել։ Ջրի երեսը պատված էր մեծու մանր ձկներով։ Գետակի մեջկրակած գնդակից կարմրախայտերըխլացել էին ու այժմ անզոր օրորվում

Page 203: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

էին դանդաղ հոսող ջրի երեսին։Վանիկը մեկնվեց ավազի վրա ուձեռքերը պարզեց դեպի անշնչացածձկները։ Թեև դրանք շատ էին, բայցնրան հաջողվեց բռնել միայն չորսհատ։ Մյուսները ջուրը տարավստորգետնյա խոռոչը։Իր առաջին որսից սաստիկոգևորված՝ Վանիկն սկսեց թռչկոտել,նույնիսկ գլուխկոնծի տվեց փափուկավագի վրա։ Ինչպե՜ս չուրախանա…ինքը չորս ձուկ ունի, այն էլ ի՜նչձկներ… չաղ-չաղ, թարմկարմրախայտեր։ Բացի այդ, նագտավ այն միջոցը, որով կարելի էրձուկ որսալ։ Բավական է, որ միփամփուշտ կրակի ջրի մեջ, ու նրա

Page 204: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

երեսն իսկույն կծածկվի խլացածձկներով…Բայց մենակ դա չէր. երբ Վանիկը իրբռնած ձկները տանում էր «տուն»,ոտքի տակ, ավազի վրա ընկած նորձկներ տեսավ։ Դրանք դեռ ողջ էին ուանզոր թպրտում էին՝ բերաններըբացուխուփ անելով։ Այդ բանը խիստզարմացրեց տղային։ «Մի՞թե այսձկները ջրշունն է նետել ափ…»,—հարցրեց ինքն իրեն, նայեց շանը ուհիշեց Ղափլանի՝ հին «բնակարան»բերած ձուկը։ Հանելուկը պարզվեց։Մեծերից լսել էր, որ ջրշունը ձուկըբռնում, նետում է ափ և միայն միերկու օր հետո ջրից դուրս գալիս ուլափում։ «Փտած ձուկը ջրշան սիրած

Page 205: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կերակուրն է»,— ասում էինորսորդները։Այժմ արդեն պարզ էր, թե որտեղիցէր Ղափլանի բերած ձուկը և ի՞նչ էրջրի միջից դուրս շպրտում ջրշունը։Վանիկը հինգ ձուկ գտավ ավազիմեջ։ Այժմ նա ինը ձուկ ուներ։ Եթեդրանցից մեկը եփի, մի ամբողջ օրկուշտ կմնա։Բայց ինչպե՞ս եփի։Ղափլանի քեֆին քեֆ չէր հասնի, նաձուկը հում էլ է ուտում։ Վանիկըջոկեց ամենափոքր կարմրախայտնու տվեց նրան։ Ղափլանը նստեց ուիսկույն ձուկը խժռեց։ Դա մի ծանրպահ էր Վանիկի համար։ Նա իրկյանքում առաջին անգամ

Page 206: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նախանձեց շանը։ Երանի՜ թե ինքն էլկարողանար ձուկը հում ուտել, այնժամանակ կրակի կարիք չէր ունենա։Իսկ հիմա ահա կանգնել է, ոսկեգույնձկները բռնել ձեռքում ու մնացելշվարած։ Ինչպե՞ս եփի այդանուշիկներին։Ձուկը կարող է մաքրել, կտրտել, լցնելկաթսայիկը, բայց ինչո՞վ կրակ անի։Այս «նոր աշխարհը» ևս հարուստ էմիայն քարով ու ավազով։ Վանիկինհամակած բուռն ուրախությունըփոխվեց դառն հուսահատության։Նա նույնիսկ ցանկացավ ջուրը նետելձեռքում պահած ձկները, բայց ձեռքըչգնաց։Երբ նա ձկները դնում էր մառանի

Page 207: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քարերին, հիշեց, որ ինքը մի քանիգիրք ու երկու տետր ունի։ Դա նրաննորից ուրախություն պատճառեց։Չէ՞ որ թուղթը հիանալի վառվում է։Վանիկը նետվեց դեպի իր«տեղաշորը», որի մոտ ընկած էինդասագրքերն ու մորաքրոջ աղջկահաստափոր վեպը։ Դե, իհարկե,դրանք ահագին վառելանյութ են։Համենայն դեպս դրանցով կարող էձուկ եփել։ Նա կաթսայիկը բացարեց, մեղրից հոտ քաշեց։ Հետո միքանի կտոր լավաշ հանեցտոպրակից, փռեց մի սանդանմանքարի վրա ու մեղրը թափեց հացիվրա։ Ապա լավաշների ծայրերըհավաքեց, միացրեց իրար։ Մեղրն

Page 208: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

այդպես չի փչանա, ծոր չի տա։Կաթսայիկը մեծ չէր, նրա մեջ հազիվկարելի էր երկու ձուկ տեղավորել։Համենայն դեպս վհատվելու ոչինչչկա։ Վանիկը կաթսայիկը մաքրեց,ձկներից երկուսի փորը պատռեց,լվաց ու մանր կտրատելով՝տեղավորեց ամանի մեջ։ Հետո միքիչ ջուր լցրեց ռ պատի տակ միփոքրիկ օջախ շինեց։ Երբ օջախըպատրաստ էր, նա որոշեց առաջինըզոհել մորաքրոջ աղջկա հաստափորգիրքը։ Պոկեց գրքի կազմը, թղթերնառանձնացրեց ու մեկ—մեկ դնելովկաթսայիկի տակ՝ վառեց։Քարանձավը լուսավորվեց։Ղափլանն աչքերը ճպճպացրեց ու

Page 209: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կրակից հեռացավ։ Առաջին թերթերնիսկույն վառվեցին ու միայն նրանցսև մոխիրը մնաց կաթսայիկի տակ։Վանիկը վառեց երկրորդ թերթիկը,երրորդը… Նա աշխատում էր կրակըթեժ պահել, որ կաթսայիկը շիկանաու ջուրը շուտ եռա։ Աչքերը լայնբացած՝ նա նայում էր, թե գոլորշի չի՞բարձրանում արդյոք։ Սակայնահագին թուղթ էր վառվել, բայցդեռևս գոլորշի չկար։ Ահա վառվում էհիսուներեքերորդ թերթը։ Անիծվա՜ծթերթեր, ինչքա՜ն էլ արագ ենվառվում, կարծես բենզինոտ լինեն…Գոնե մի քիչ ուշ հանգչեին։Հիսունվեցերորդ թերթը վառելիսկաթսայիկի բերանից գոլորշի դուրս

Page 210: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

եկավ։— Ըհը՜, Ղափլա՜ն, հիմա ջուրը կեռա,—ուրախ գոչեց Վանիկն ու նրաբերանի ջրերը նորից վազեցին։Բայց գրքից նոր թերթեր պոկելիսնրա սիրտը քամվում էր։ Առանց այնէլ չնչին վառելիք ունի և երկու ձուկեփելու համար ահագին թուղթ էվատնում։ Վանիկն ուշ գլխի ընկավ,որ ջուրը շուտ եռացնելու համարպետք է ամանի բերանը փակել։Կաթսայիկի կափարիչը փակեց ուսպասեց… Համբերություննսպառվում էր, շուտ-շուտ վերցնումէր կափարիչն ու ագահությամբնայում ձկներին։ Իննսունիններորդթերթը վառելուց հետո ջուրը եռաց։

Page 211: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Վանիկն ուրախությունիցխենթացավ։ Երանելի ժպիտը չէրհեռանում նրա դեմքից։ Նա գիտեր,որ կարմրախայտը շուտ է եփվում ևհենց որ ջուրը եռում է, ձկան աչքերըսպիտակում են։ Նորից քսան թերթվառեց։ Հիմա պետք է ստուգել՝ ձկանաչքերը սպիտակե՞լ են, թե ոչ։ Նալամպը վառեց, մի ձեռքով բարձրպահեց ամանի վրա, մյուսով բռնեցձկան պոչի կտորն ու ամանիցհանելով՝ գցեց ավազին… Ձուկն եփելէր։ Վանիկի մեջ երգելու անզուսպցանկություն առաջացավ։ Ինչո՞ւչերգել։ Չէ՞ որ ինքը մի աման լիքըեփած կարմրախայտ ունի ևմորաքրոջ աղջկա գրքի կեսից

Page 212: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ավելին դեռ մնում է։ Մնում են նաևդասագրքերն ու երկու տետրակը։Նշանակում է դեռ մի քանի անգամկարող է ձուկ եփել։Նա վճռեց առաջին տաք կերակուրնուտել պատշաճհանդիսավորությամբ։ Դրա համարմոր շալը փռեց կարպետի վրա, աղդրած վարունգներից մեկը հանեցկապոցից, մի սխտոր կտրտեց ևմիայն մի ձեռքի չափ հաց վերցնելով՝սկսեց իր ճաշը։ Հում ձկներից մեկընա տվել էր Ղափլանին։ Կուշտ ուկուռ կերած շանը թազնել էր«սեղանի» մոտ և իր համար ննջումէր։Ի՜նչ սքանչելի բան է եփած

Page 213: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կարմրախայտը։ Ուտվում է ոնց որմեղրի հետ խառնած կարագ։ Ո՛չփուշ ունի, որ բերանդ ծակի, ո՛չ էլոսկոր է բկիդ դեմ ընկնում։ Նրահամեղ պատառներն առանց հացի էլկարելի է ուտել։ Միայն ափսո՜ս, որվարունգի աղը լիովին չի հագեցնում։Ա՜խ, եթե մի կտոր աղ լինե՜ր…Թեև Վանիկը միայն մի ձուկ կերավ,բայց այնպես կշտացավ, որ այլևսուտելու ախորժակ չմնաց։ Եփածձկան մյուս կտորները նա փաթաթեցլավաշի մեջ ու դրեց քարին՝ վաղվահամար։ Այդ օրը նրա ամենակուշտօրն էր։ Մի լավ ջուր խմելուց հետոնա նորից սկսեց գետակի մյուս ափնանցնելու համար հնար որոնել։

Page 214: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Կարող է պատահել, որ մյուս ափինվառելիք գտնվի կամ (երանի՜ թեայդպես լիներ) այնտեղ գուցե լույսաշխարհ դուրս գալու ելք կա։Պետք է լամպը նորից վառել։ Վանիկըթափ տվեց նավթի ամանը ու ցավովտեսավ, որ նրա միջի նավթն արդենկիսվել է… Ի՜նչ ծանր բան կլինի, եթենավթը վերջանա։ Այն ժամանակինքն ի՞նչ պիտի անի խավարի մեջ։ Չէ՞որ գարունը դեռ հեռու է։ Ուրեմն ինչգնով էլ լինի, պետք է անցնել գետակըև ուսումնասիրել նրա մյուս ափը։«Մեկն էլ չկա, որ անխելք գլուխսծեծի,— ինքն իրեն նախատում էրՎանիկը։— Ամեն բան սովորեցի,բացի լողալուց։ Մորիցս թաքուն

Page 215: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կսովորեի ու վերջացավ։ Եթե լողալիմանայի, հիմա կարող էի ազատանցնել մյուս ափը»։

Գլուխ յոթերորդՆՈՐ ՀՆԱՐԱՄՏՈԻԹՅՈւՆ

Բայց ինչպե՞ս անցներ մյուս ափը։Այս հարցի վրա Վանիկն ապարդյունկորցրեց երեք օր։ Նա արդենհուսահատվել էր ու վճռեց ձեռքքաշել գետակն անցնելու մտքից, երբմի անգամ նկատեց, որ դիմացիափին քարի բազմաթիվ ցցվածքներեն երևում։ Լամպի պատրույգըբարձրացրեց և մյուս ափին երկարնայելուց հետո համոզվեց, որ դրանք

Page 216: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

իսկապես ցցվածքներ են, ինչպիսիքլինում են մեծ խճուղիներիեզերքներին։ Նրա մեջ մի նոր միտքծագեց։ Կարելի է թոկը օղակ անել ևնետել մյուս ափը՝ օղակ գցել այդցցվածքներից մեկնումեկին։ Իհարկե,դա հնարավոր բան է։ Այդ ձևովկարելի է ջրի վրայով ճոպանուղիգցել ու նրանից կախվելով՝ անցնելմյուս ափը։Բայց դրա համար երկար պարան էհարկավոր։ Իր ունեցածը խուրջինիպարանն էր և մոթալ կապելու թոկը,որ եթե երկտակես, հինգ մետրիցավելի չի լինի։ Երկուսը միասինհազիվ վեց-յոթ մետր լինեն, իսկճոպանուղու համար առնվազն

Page 217: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

տասը մետր թոկ է պետք։Եվ նորից տանջող «ինչ անելը»մեխվեց տղայի գլխում։ Ամբողջ օրնանցկացրեց ապարդյունորոնումների մեջ։ Քնեց ընկճված ուտխուր։ Արթնացավ սովորականիցշուտ։ Լամպը վառեց, նայեց շանը։Սա գլուխը դրել էր առջևի թաթերինու, մեկ-մեկ աչքը կիսաբաց անելով ևտիրոջը նայելով, ննջում էր։«Անհոգ ու անդարդ արարա՜ծ»,— շանմասին մտածեց Վանիկը և նույնիսկմտքում բարկացավ նրա վրա։ Ահաինքը տանջվում է՝ գետակն անցնելումի հնար որոնելուց, իսկ նա անփույթննջում է… Ասես գյուղում լինի, իրենցտանը։

Page 218: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Վանիկը վեր կացավ, մոր շալն ուխուրջինը վերցրեց ավազի վրայից ևթափ տալով՝ գցեց ցցաքարերի վրա։«Իսկ եթե խուրջինի թելերը քանդեմ,նրանից չի՞ կարելի պարան հյուսել»—հանկարծ այս միտքը ծագեց նրագլխում, ու նրա հուսահատությունընորից տեղի տվեց ոգևորության։ Նավերցրեց խուրջինի կտորներից մեկըու նստելով լամպի մոտ՝ սկսեց ծայրըքանդել։ Թելերը բավականին հաստու ամուր էին։ Ահա նրանքհեշտությամբ քանդվում են, խճճվումավազի վրա։Վանիկն աշխատում էր արագ,առանց ձանձրանալու։ Գլուխը կախգցելու հետևանքով՝ վիզը մի թեթև

Page 219: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ցավում էր։ Բայց դա ի՞նչ ցավ է որ,կտանի, միայն թե կարողանա անցնելգետակի մյուս կողմը…Կարպետի հինգ կտորից երկուսըքանդեց ու սկսեց պարան հյուսել։Այդ բանը այնքան էլ դժվար չէր։Գյուղում նա պարսատիկներ էրգործում իր և ընկերների համար։Բացի այդ, ամեն տարի ձմռաննօգնում էր մորը՝ հարդ կապելու թոկգործելիս։ Եղած թելերը պետք էոլորել, երեք հաստ ճյուղ անել, հետոայդ ճյուղերը հյուսել այնպես, ինչպեսմայրերն իրենց փոքրիկ աղջիկներիմազերն են հյուսում։ Այդ ձևովուզածդ պարանը կարող ես գործել։Այդ գործի համար թեև նա մի

Page 220: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ամբողջ օր կորցրեց, բայց մոտ հինգմետր երկարությամբ մի ամուրպարան հյուսեց։ Ապա դրանմիացրեց խուրջինի ու մոթալկապելու թոկը և ստացվեց տասը-տասնմեկ մետրանոց մի երկարպարան։ Դա արդեն բավական էրճոպանուղու համար։Ուշադիր դիտելով մյուս ափիցցաքարերը՝ նա վճռեց պարանիծայրը օղակ դարձնել և նետելով մյուսափ՝ աշխատել այդ օղակը գցելցցվածքներից մեկնումեկին։ Հետոթոկի մյուս ծայրը կկապի «մառանի»մոտ եղած ժայռացցին ու պարանիցկախվելով՝ կանցնի մյուս ափը։— Ի՞նչ ես ասում, Ղափլա՜ն, այս բանը

Page 221: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

գլուխ կգա՞, թե ոչ,— հարցրեց նա ուշուռ եկավ դեպի շունը։Սակայն, սովորականի պես,Ղափլանն իր կողքին չէր։ Նա միհինգ քայլ հեռացել էր ու գետափինկանգնած, կարճ պոչը տնկած ևմեջքը տարօրինակ ուռցրած՝ուշադիր նայում էր ջրին։ Դազարմացրեց Վանիկին, և նա հիշեցվաղուց չերևացող ջրշանը։ ԱնշուշտՂափլանը ջրի մեջ նկատել է նրան։Վանիկն իսկույն վերցրեց հրացանը,մոտեցավ Ղափլանին ու ինքն էլսկսեց ուշադիր նայել ջրին։ Շուտովնկատեց, որ ափից մի քիչ հեռուջուրը ալեկոծվում է։ «Ջրշունն է»,—շունչը պահած՝ եզրակացրեց

Page 222: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Վանիկը և հրացանն առաջ պարզեց։Շունն ու տղան մի քանի րոպեմնացին քարացած, բայց ահավերջապես ջրի միջից գազանըգլուխը ցցեց ու լողաց դեպի ափ…Նույն վայրկյանին հրացանըորոտաց…Լամպը հանգավ։ Խավարի մեջլսվում էր ջրշան խռխռոցը ուՂափլանի ուրախ ձայնը։ Վանիկնիսկույն լամպը վառեց և հրացանընորից ուղղեց դեպի գետակը։ Բայցայլևս կրակելու հարկ չկար։ Ափինկանգնած Ղափլանը բռնել էր ջրշաներկար ականջից ու քարշ տալով՝ջրից հանում էր։Ջրշունը վնգստում էր հոգեվարքի

Page 223: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մեջ։ Վանիկը օգնեց շանը, ևերկուսով որսը հանեցին ջրից։ Հենցոր ջրշունը գցեցին ավազի վրա, սամի քանի անգամ ցնցվեց ու շունչըփչեց։ Գնդակը կպել էր նրա գլխին,ձախ ականջից մի քիչ ներքև։Իր տեսքով ու մեծությամբ ջրշունը միերկայնամարմին արարած էր,բավականին նման դաշտայինաղվեսի։ Աղվեսի պես սրածայրականջներ ու երկար դունչ ուներ։Բայց նրա ոտքերը կարճ էին, իսկմատները պատած էին լողամորթով։Ջրշան մուգ գորշ մարմինըամբողջովին ծածկված էր կարճ ուխիտ մազերով։ Պոչը շատ փոքր էր,հազիվ երեք-չորս սանտիմետր։

Page 224: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Վանիկը կռացավ որսի վրա,շուռումուռ տվեց ու զարմացավ նրաչաղությունից։— Տեսնո՞ւմ ես, Ղափլան ջան, քանիգնում, այնքան նոր միջոցներ ենքգտնում մեր ապրուստի համար։ Այսջրշան միսը էլի մի տասը-տասնհինգկիլո կլինի ու մի երկու շաբաթ ես ուդու կուտենք։Նա դանակով սկսեց որսը քերթել։Շուտով պարզվեց, որ ինքը վատմսագործ է։ Մեծ դժվարությամբ էրկարողանում ճարպոտ ջրշանմորթին հանել։ Այդ գործի համար նակորցրեց մի ամբողջ օր։ Նրա շորերը,դեմքն ու ձեռքերն արյունոտվեցին,անսովոր աշխատանքից քրտնեց։

Page 225: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Մեկը չկար, որ օգներ իրեն, բռներքերթված մորթու ծայրը, ետ քաշեր։Մինչև քունը տանելը նաամբողջովին քերթեց ջրշունը։ Հոգնելէր, ուստի որոշեց մի բան ուտել ուիսկույն քնել։ Ջրշան ետևի ոտքիփափուկ տեղից մի կտոր կտրեց ուտվեց Ղափլանին։ Մի փոքրիկ կտորէլ իր համար կտրեց. «Չփորձե՞մ միքիչ հում միս կրծել, մինչև նոր կրականելը… Ի՞նչ կլինի։ Հապա փորձեմ»։Նա տաք մսի կտորը դրեց բերանը։Մսից ձկան համ էր գալիս, բացի այդթթվաշ էր՝ նապաստակի մսի պես։Վանիկը միսը երկար ծամեց, բայցսիրտ չարեց կուլ տալ ու բերանիպարունակությունը մի կողմ թքեց։

Page 226: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Քնից արթնացավ սովորականիցշուտ։ Գլխում ծանրություն էր զգում։Դրանից մի տարօրինակ ահ մտավսիրտը։ Հանկարծ չհիվանդանա ուայլևս վեր չկենա տեղից… Մշտականխավարի մեջ մնալով մարդումարմինը կարող է նույնիսկ որդնոտելու փտել։ Այս կասկածը նրանստիպեց շտապեցնել գետակնանցնելու գործը։ Բայց հեշտ է որոշել,հապա փորձիր մտնել ջուրը, երբլողալ չգիտես։ Վանիկը հիշեցհանգուցյալ պապի խրատները.«Կարկուտի տակ ընկածը անձրևիցչի վախենա, որդիս։ Մարդ արարածըամեն ինչ կարող է անել»։Ի՞նչ անել, թոկը նետելու համար

Page 227: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

վառե՞լ լամպը, թե՞ այդ օրը անցկացնելմթության մեջ։ Բայց ավելի լավ էնավթը խնայել՝ սև օրվա համար։Կարելի է մորաքրոջ աղջկա գրքիցմի երկու թերթ պոկել, մի հատիկլուցկի զոհել ու մի քիչ լույս ստեղծել,որպեսզի որոշի այն ուղղությունը,ուր պիտի նետի պարանը։ Իսկ հետոմթության մեջ էլ կարելի է օղակընետել, սպասել, թե երբ է նա ընկնումցցաքարերից մեկնումեկի վիզը։Երբ Վանիկը գրքից պոկած թերթերըվառեց ու կանգնեց ջրի եզերքին,նկատեց, որ մյուս ափի ցցաքարերնավելի շատ են, քան կարծել էր առաջ։Դրանցից մի քանիսը երկու-երեքմետր բարձրություն ունեին։ Դա մի

Page 228: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քիչ հուսադրեց նրան։ Երկարպարանը փաթաթեց, օղակը բռնեցաջ ձեռքով ու մի երկու անգամթափահարելուց հետո, նետեց…Սրտի թրթռոցով նա քաշեց պարանը։Բայց ավաղ, պարանի օղակը չէրընկել ցցաքարին։ «Վնաս չունի,—ինքն իրեն հուսադրեց Վանիկը։— Ո՞րգործն է հեշտությամբ գլուխ գալիս,որ սա գա։ Նորից կփորձեմ»։Պարանն ընկել էր ջուրն ու թրջվելով՝ծանրացել։ Վանիկը հավաքեց նրածայրերն ու նորից նետեց… «Արդյոքբարձր ցցաքարի ուղղությամբ եմնետո՞ւմ»,— մտածեց նա և, մորաքրոջաղջկա գրքից մի թերթ պոկելով՝վառեց։ Այո, թոկը ճիշտ է նետել,

Page 229: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

սակայն օղակը այս անգամ էլ չիընկել ցցաքարին։ Պետք է երրորդանգամ նետել։ Այս անգամ նա սկսեցխոսել պարանի հետ։— Ա՜խ, պարա՜ն ջան, մի՞թե դու չեստեսնում, որ ես տառապում եմ այսխավար աշխարհում։ Հարկավոր է,որ ես անպայման անցնեմ մյուս ափը։Ի՞նչ կլինի, սիրելի՜ս, որ մի քիչ լայնբացվես, մի քիչ նեղության քաշես ուընկնես ցցաքարերից մեկնումեկիվրա։Օղակը վրիպում էր… Ամեն անգամջուրն ընկած պարանը բռնելիսՎանիկի մատները մրսում էին, և նաստիպված էր լինում ձեռքերը շուտ-շուտ դնել ծոցը։

Page 230: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Արդեն քսաներեք անգամ նետել էրպարանը։ Ձեռքերը հոգնեցին։Թեկուզ ջարդվեն, միևնույն է, պետքէ օղակը նետել։Վանիկը նույնիսկ սկսեց զարմանալիր կամքի վրա։ Ինքը երբեք այդպիսիհամառություն չի ունեցել։ Դպրոցում,եթե թվաբանական խնդիրը հենցսկզբից չէր լուծվում, ապա նա գրիչնու տետրակը դեն էր գցում ու այլևսգլուխ չէր տրաքացնում անիծվածխնդրի վրա։ Բայց հիմա պայմաններնուրիշ էին։ Հիմա նա հասկանում էր,որ խնդիրը վերաբերվում է իրգոյությանը և չէր կարող ձեռք քաշելսկսած գործից։Ահա արդեն վաթսուներեքերորդ

Page 231: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անգամն է, որ պարանը նետում է։Արդեն սկսել է ձանձրանալ, նույնիսկքրտնել։ Սակայն հոգնածությունըքաջաբար վանում է իրենից,ատամները սեղմում ու ձեռքերըմեքենայորեն շարժելով՝ պարանընորից նետում…Զարմանալի էր նաև այն, որ նա չէրբարկանում որևէ մեկի վրա։ Տանը,երբ մի գործ էր անում ու արածըվատ էր ստացվում, ապա դրանումանպայման որևէ մեղավոր էրգտնում և իր ամբողջ բարկությունըթափում նրա գլխին։ Բարկանում էրմոր վրա, եթե չէր իմանում, թե որտեղէ ինքը դրել իր դասագիրքը։Բարկանում էր կացնի դեմ, երբ

Page 232: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նրանով դժվարանում էր փայտջարդել։ Բարկանում էր իրենց էշիվրա, երբ սա սաստիկ համառում էրխոտատեղ տանող կածանի նեղ,երերուն կամուրջն անցնելիս։ Տաննամեն ինչի վրա բարկանում էր։ Իսկհիմա ոչ միայն չէր բարկանում, այլհամբերությամբ խոսում էր պարանիհետ, խնդրում, —աղաչում նրան, որվերջապես ընկնի ցցաքարին։— Ա՜խ, պարա՜ն ջան, դե վերջապեսընկիր ցցաքարին, էլի՜…—ասում էրնա։ Կարծես պարանը մարդ էր,կհասկանար իրեն։Այլևս ձեռքերը շարժելու ուժ չկար։Քաղցն էլ մի կողմից էր տանջում։Հուսահատությունից Վանիկը

Page 233: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

տնքաց, պարանը վայր գցեց ևմոտենալով կարպետին՝ թուլացածընկավ նրա վրա։ Օրվա բաժինուտելիքը ոչնչացրեց մի երկուվայրկյանում։ Մի կտոր ջրշան միստվեց Ղափլանին և քնեց ամբողջօրը քար ջարդած մարդու պես։ Նրաձեռքերը ցավում էին, մեջքըերկտակվում, բայց և այնպես երկարքնեց։ Երբ արթնացավ, զգաց, որգլուխը ցավում է։«Ի՞նչ անեմ, ձուկ որսա՞մ, թե ջրշանմիսը եփեմ,— հարցրեց ինքն իրեն։—Գուցե ջրշան միսը դժվար է եփվում,այդ դեպքում ես անտեղի վառելիքկփչացնեմ»։ Բայց վերջապես պետքէ փորձել։ Նա կաթսայիկը դրեց

Page 234: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

օջախին, նրա մեջ մսի մանր կտորներլցրեց, մի քիչ էլ ջուր ածեց վրան,վառեց գրքից պոկած թերթերն ուսպասեց… Որտեղի՞ց նա կարող էրիմանալ, որ ջրշան միսն էլ ձկան պեսշուտ է եփվում։ Ոչ մի անգամ չէրփորձել։ Երբ կաթսայիկի ջուրն սկսեցեռալ, նա սոխի մի կտոր մանրեց ուլցրեց մսի վրա։ Չկարողացավ երկարհամբերել, դանակի ծայրով մի կտորմիս հանեց եռացող ջրից ու գցեցբերանը։ Լեզվի ծայրը վառելով, նամիսը բերանում շուռումուռ տվեց ուսկսեց ծամել։ Ա՜յ քեզ հրաշք… Միսնարդեն եփվել էր և նրանից ճրագուիու սոխի համ էր գալիս։Վանիկը կաթսան իսկույն վերցրեց

Page 235: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

օջախի վրայից, դրեց մի կողմ ու բացարեց այն տոպրակը, որտեղ պահումէր վերջին երկու վարունգը։ Դրանքթեև սմքել էին, սակայն նրանց մեջդեռ աղաջուր կար։ Վանիկը ատամովծակեց դրանցից մեկի ծայրն ուաղաջուրը ծծելով՝ մի քանի կտոր միսգցեց բերանը։Կշտացավ ինչպես վարկն է։Ղափլանն էլ էր կշտացել և հիմա քնելէր «մառանի» մոտ պառկած։Վանիկի քունն էլ էր տանում։ Պետք էքնել՝ առավոտը պարանի հետ նորիցտանջվելու համար։Մարտի քսանը, քսանմեկն ուքսաներեքը ևս անցանտառապանքով։

Page 236: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Մինչև ուժասպառ լինելը պարանընետեց, բայց դարձյալ անօգուտ։ Միկտոր լավաշի հետ կերավ ջրշան մսիմյուս մասը, որ երկու օր առաջ էրեփել։ Շանը կերակրեց ու ջարդվածմարմնով ընկավ կարպետի վրա։Արդեն մարտի քսանչորսն Էր։Ամբողջ օրը Վանիկը չհեռացավջրափից ու երեք հարյուր քսանհինգանգամ պարանը նետեց։ Նետում էր՝առանց հույսը վարելու։ Հետո հացկերավ, մի ընկույզ ջարդեց, կճպեց ումեծ հաճույքով խժռեց յուղալիմիջուկը։ Թեև քնելու ժամանակն էր,բայց որոշեց այդ օրը ուշ պառկել։ Չէ՞որ դեռ ուժ ունի, առնվազն հարյուրանգամ էլ կարող է նետել հույսի

Page 237: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

պարանը։ Եվ նա ուժերը հավաքեց ուպարանը նետեց… Նետեց, բայցչշտապեց ետ քաշել։ Ինչո՞ւ շուտհուսախաբվել, թող մի երկու րոպե,երկու վայրկյան էլ հույսով մնա։ Նանստեց ավազին, շփեց երկարժամանակ խավարի մեջ մնալուցցավացող աչքե՜րն ու վերջապեսառանց որևէ հույսի պարանըքաշեց…Մի երկու մետր քաշելուց հետոպարանը ձգվեց ու այլևս մոտ չեկավ։Վանիկը ծառս եղավ տեղում։ Մի՞թեօղակն արդեն ընկել է ցցաքարին։Մեծ զգուշությամբ նա պարանըձգեց։ Այո, օղակը ընկել էր ցցաքարիգլխին։

Page 238: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

— Ուռա՜…— գոռաց Վանիկն ուանզուսպ քրքջաց։Ղափլանը վարակվեց նրաուրախությունից ու իր հաչոցովզնգացրեց մթին քարանձավը…Այժմ արդեն լամպը պետք է վառել։Երբ գետակի ջրերը լուսավորվել էին,Վանիկը նայեց մյուս ափին։ Պարանիօղակն ընկել էր բարձր ցցաքարերիցմեկին։ Ամենադժվարին խնդիրըլուծված էր։ Այժմ պետք է դիմելհաջորդ քայլին։

* * *Իսկ հաջորդ քայլը դժվար չէր։ Պետքէ պարանի մյուս ծայրը կապել«մառանի» մոտ եղած ժայռիցցվածքին, ու այդպիսով

Page 239: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ճոպանուղին պատրաստ կլինի։Վանիկը քարեր դարսեց ժայռի տակ,բարձրացավ դրանց վրա, ձեռքըհասցրեց մի կեռ ցցվածքի ուպարանն ամուր կապեց նրանից։Ճոպանուղին պատրաստ էր։Վանիկը կախվեց նրանից, ճոճվեց ուհամոզվեց, որ թոկն ամուր է ևկարող է պահել ոչ միայն իր, այլև իրնման մի երկու հոգու ծանրությունևս։Նա վճռեց անհապաղ սկսել իրհեռավոր ճանապարհորդությունը։Դրա համար հարկավոր է վերցնելհրացանը, լամպը, մի երկու բաժինհաց և ապա կախվելովճոպանուղուց՝ անցնել գետակի մյուս

Page 240: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ափը։ Նա հրացանը գցեց մեջքին,հացի բրդուճները խոթեց գրպանը,մի տուփ լուցկի վերցրեց և լամպըվառելով՝ կախեց վզից։ Թեև լամպիցելնող թույլ ծուխը անախորժությանէր պատճառում նրան, բայց լամպնուրիշ կերպ չէր կարող տանել։ Երկուձեռքով պիտի կախվերճոպանուղուց ու շարժվեր առաջ…Արդեն պատրաստ էր ճամփաընկնելու։— Դե՜, Ղափլան ջան,— դիմեց նաշանը։— Սկսում ենք մեր նորճանապարհորդությունը։ Պետք էխիզախ ու անվհատ լինել,հասկանո՞ւմ ես։ Հենց որ ես հասնեմգետակի մյուս ափը, դու էլ իսկույն

Page 241: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մտիր ջուրն ու լողալով եկ։ Ճիշտ է,ջուրը հիմա բավականին սառը կլինի,բայց ի՞նչ արած, հո ինձ մենակ չե՞սթողնելու այնտեղ։ Դե, ես գնացի…Նա երկու ձեռքով բռնեցհորիզոնական կապած պարանը,կախվեց, մի քանի անգամ մարմինըթափահարեց՝ նորից ստուգելուհամար նրա ամրությունը, և ձեռքերըփոխելով՝ առաջ շարժվեց…Պարանը հետզհետե պրկվում էր։Քանի դեռ ոտքերը հասնում էինգետնին, Վանիկը գնում էրհամարձակ, բայց երբ զգաց, որարդեն կախվել է ջրի վրա՝ ահը նորիցգլուխ բարձրացրեց։ Բայց ինչ էլ լինի,այլևս ետ չի դառնալու։ Աշխատում

Page 242: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

էր չնայել ներքև, նույնիսկ մոռանալ,չմտածել, որ ինքը կախված է ջրիվրա։ Մի քիչ էլ առաջ գնաց, և զգաց,որ ոտքերի թաթերը հասել են ջրիվրա։ Ծնկներն արագ ծալեց՝կոշիկները չթրջելու համար։ Բայց ևայնպես, նրա ոտքերն արդեն ընկելէին ջրի մեջ, ծանրացել և մրսում էին։Ինչքան էլ ոտքերը վեր էր քաշում,բարձրացնում, այնուամենայնիվ,ջրից չէր կարողանում հանել։Վերջապես նա զգաց, որ ոտքերըդիպչում են գետնին։ Մի երկուանգամ էլ ձեռքերը փոխեց ևհամոզվելով, որ իսկապես իր տակըմյուս ափն է, գետինն է, ուրախկանգնեց նրա վրա։ Ղափլանն արդեն

Page 243: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

իր մոտ էր ու թրջված մարմինըթափահարելով՝ ջրի ցայտեր էր շաղտալիս չորս կողմ։ Շան մազերը ցցվելէին վատ շինած խոզանակի պես,փորն այնպես էր կպել մեջքին, որկարելի էր մեկ-մեկ համրելկողաճաղերը։— Մրսո՞ւմ ես, Ղափլա՜ն,—հարցրեց Վանիկը՝ զգալով, որ ինքն էլէ մրսում։— Բան չկա,— ոչ այնքանՂափլանին, որքան իրեն սիրտ տալուհամար՝ շարունակեց նա։—Կմեծանաս՝ կմոռանաս։ Դու քեզ միլավ թափահարիր։Վանիկը նստեց ավազի վրա,կոշիկները հանեց ու քամեց միջիջուրը։ Հետո գուլպաները մզեց և

Page 244: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

դրեց գրպանը։ Կոշիկները հագավբոբիկ ոտքերին, ապա հրացանըիջեցրեց ուսից և համոզվելով, որնրա մեջ փամփուշտ կա,զգուշությամբ գնաց ավազի վրայով։Ձախափնյա քարանձավը նախկինիշարունակությունն էր։ Սակայն սատեղ-տեղ լայնանում էր, իսկ տեղ-տեղայնքան նեղանում, որ Վանիկըձեռքերը տարածում էր ու բռնումնրա երկու պատերը։ Այս քարանձավում ավազ չկար,գետինը պինդ էր ու հաճախ մեծ ումանր քարեր էին հանդիպում։Շուտով Վանիկը նկատեց, որքարանձավի հատակնաստիճանաբար բարձրանում է։

Page 245: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Երբեմն առաստաղը շատ էրցածրանում, երբեմն էլ այնքանբարձրանում, որ լամպի լույսը չէրհասնում նրան։ Վանիկը գետակիափից սկսած համրել էր իր քայլերը։Արդեն հարյուր հիսուն քայլ էր արել,բայց թունել-քարանձավում դեռ ոչ մինորություն չէր տեսնում։Այնուամենայնիվ, պետք է առաջգնալ։ Վեց հարյուր քայլը անելիսնրան թվաց, թե խավարը նոսրանումէ։ Մտքում ծիծաղեց իրմիամտության վրա ու շարունակեցճանապարհը։ Բայց նույն զգացումնունեցավ ինը հարյուր քայլը գցելիսևս… Նա իջեցրեց լամպիպատրույգը, սակայն խավարն

Page 246: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

առաջվա պես թանձր էր ուանթափանցելի։Արդեն հազարերորդ քայլն էր արել։Թեև ոչ մի նորություն չկար, բայցՎանիկին համառորեն թվում էր, թեխավարը նոսրանում է, և ինքը զգումէ դրսի աշխարհի հոտը։Հազար յոթանասուներեք քայլնանելիս հանկարծ նրա աչքին լույսիմի փոքրիկ շերտ երևաց, ու նա կանգառավ… Սիրտն սկսեց տրոփել։ Բայցմի՞թե իրոք դիմացը լույսի շերտ է։ Ոչ,իհարկե, լույսի հետք անգամ չկա։Իրեն է այդպես թվամ։ Նա ձեռքըթափ տվեց ու շարունակեցճանապարհը։ Սակայն մի հարյուրքայլ ևս գնալուց հետո ստիպված

Page 247: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

եղավ նորից կանգ առնել։ Դիմացըինչ-որ կաթնավուն մշուշ էր երևում։Մի՞թե լույս է դա։ Այժմ Վանիկի սիրտնսկսեց այնպես բաբախել, որ թվաց,թե հիմա դուրս կթռչի իր կրծքից։Եղավ մի պահ, որ կարծեց, թեկորցրել է աչքերի բնականտեսողությունը և խավարն իրենկաթնավուն է երևում։ Բայց երբաչքերը փակեց, կաթնավուն մշուշըկորավ և խավարն ավելի խտացավ։Այժմ արդեն չէր կասկածում, որ իրոքիր դիմացը մի փոքրիկ կաթնավունմշուշ է երևում… Այդ բանիցոգևորվելով և մի փոքր էլվախենալով՝ Վանիկը կորցրեցքայլերի հաշիվը ու սկսեց գնալ

Page 248: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

արագ, հաճախ ոտքերը քարիկպցնելով։ Քիչ հետո նա սկսեցվազել։ Եվ քանի առաջ էր գնում,դիմացի կաթնավուն շերտն այնքանավելի էր մեծանում ու մոտենում։Նա վազում էր ինքնամոռացությանմեջ, ինչպես գառն է վազումլեռնալանջով իջնող իր մորնընդառաջ։ Սայթաքում էր, ոտքերըդիպչում էին քարերին, մի անգամնույնիսկ վայր ընկավ, սակայն վերկացավ ու շարունակեց վազել։Շուտով նրա հևոցը բռնեց։ Հոգնելէր։ Ո՞վ գիտե, գուցե վազել է միամբողջ կիլոմետր, գուցե ավելի։Բայց ինչո՞ւ չի հասնում կաթնավունմշուշին։ Ինչո՞ւ։ Եթե հանկարծ

Page 249: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

պարզվի, որ դա լույս չէ, այլ իրբորբոքված երևակայությանպատրանքը, ապա ինքն անպայմանկխելագարվի, սրտաճաք կլինի ուանշնչացած կտարածվի գետնին։Քանի գնում, քարերն այնքանավելանում էին։ Այժմ Վանիկըդժվարությամբ էր փոխում ոտքերը,իսկ Ղափլանը գնում էր գրեթեքարերի վրայով։ Նա էլ էր հևում։Նշանակում է երկար տարածությունեն վազել։ Հանկարծ Վանիկն այնպեսվայր ընկավ, որ լամպը հանգավ ունավթը թափվեց։ Վեր կենալով՝ նաաղոտ կերպով նկատեց իր ոտքերիտակ ընկած քարերը։ Նկատեցառանց լամպի լույսի օգնության… Եվ

Page 250: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անսպասելի ուրախությունից քիչմնաց խելագարվի։— Լո՜ւյս, լո՜ւյս,— խեղդված ձայնովգոչեց նա։— Ղափլան, խավարիցդո՜ւրս ենք եկել… Հրե՜ն լույսը, լո՜ւյսը…Ուռա՜…Եվ քար ու փոսի չնայելով՝ վազեցամբողջ ուժով…Լույսը գալիս էր նրան ընդառաջ։

Գլուխ ութերորդՀՈւՅՍ ԵՎ

ՀՈւՍԱԽԱԲՈւԹՅՈւՆՎանիկը խելակորույս վազում էրդեպի լույսը, և քանի գնում,շրջապատի քարերն այնքան ավելիպարզ ու հստակ էին երևում։

Page 251: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Անասելի ուրախությունից թուլացած՝նա նստեց մի քարի, աչքերը փակեցու քրքջաց։ Չէ՞ որ արդեն դուրս է եկելստորերկրյա որջից և ահա աչքերըկբանա ու կտեսնի երկինքը, սարերը,ձորերը, կտեսնի լույս աշխարհը…Բայց երբ աչքերը բաց արեց ու նայեցշուրջը, ծիծաղը թռավ երեսից ևտարակուսանքով վեր կացավ…Հուսախաբությունը մեծ էր։Ինքն ամենևին էլ դուրս չէր եկելգետնի տակից, այլ գտնվում էր մինոր ու վիթխարի քարե արկղի մեջ,որտեղ վերջանում էր թունել-քարանձավը։ Նրա չորս կողմըքարանձավի բարձր ու լերկ պատերնէին, իսկ գլխավերևը՝ ծանր

Page 252: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

առաստաղը, որի ձախ կողմին միբավականին երկար ու նեղ անցք կարմիայն։ Դրսի լույսը թափանցում էրհենց այդ անցքի միջով։ Անցքնահագին բարձր էր ու իր ձևովնմանվում էր գյուղական հին տներիերդիկներին։ Բայց եթե գյուղականհին տների երդիկները գտնվում ենառաստաղի կենտրոնում, ապա այսքարանձավի անցքը առաստաղիեզրին էր, առաստաղի ուժայռապատի անկյունում։ Նրամիջով երևում էր երկնքի մի պատառըև այնքան լույս էր թափանցումքարանձավը, որ այլևս լամպ վառելուհարկ չկար։Բերանը բաց արած՝ Վանիկը

Page 253: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

այնպիսի ագահությամբ էր նայումլույսի այդ փոքրիկ աղբյուրին, որկարծես իր կյանքում առաջինանգամ էր նման մի հրաշք տեսնում։Շուտով նա զգաց, որ աչքերըջրակալվում են, կկոցվում իրենքիրենց։ Երկար ժամանակ խավարիմեջ մնալով՝ աչքերը լույսինխորթացել էին։ Վերևի անցքիցերևացող երկնքի պատառը պարզ էրու զարմանալի կապույտ։ ԴրանիցՎանիկը եզրակացրեց, որ օրը նոր էբացվել…— Հա՜ֆ, հա՜ֆ,— հանկարծ կամաց,ասես ինչ-որ բանից զգուշանալով՝հաչեց Ղափլանը։Վանիկը, որ մոռացել էր շան

Page 254: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

գոյությունը, զարմացած նայեց նրան։Ղափլանը պպզել էր քարերիարանքում, դունչը ցցել դեպի անցքըև ուրախ շարժում էր կարճ պոչը։Երևում էր, որ լույսը նրան էլ էսաստիկ զարմացրել։Հետզհետե երկնքի կապույտըգունատվեց ու դարձավ կաթնավուն։Արևը բարձրանում էր դեպիերկնակամարը։ Ահա վերջապեսանցքի վերևի եզերքը ոսկեզօծվեցնրա շողերից։ Երկնքի վրայովճերմակ ամպի մի քուլա անցավ…Վանիկի աչքերը լցվեցին արցունքով։Ա՜խ, ի՜նչ թանկագին բաներ են արևը,օդը, լույսը, ամպի փոքրիկ ծվենը։Ինչքա՜ն գեղեցիկ է հեռավոր,

Page 255: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անհասանելի ու անշոշափելիերկինքը, նրա փիրուզե հայելին։Վանիկը ձեռքերը մեկնեց դեպիանցքը և ուրախությունից խզվածձայնով գոռաց.— Լո՜ւյս… լո՜ւյս…Էլի ինչ-որ բան ուզեց ասել, սակայնմիայն այդ բառն էր դուրս գալիս նրաբերանից։ Նա երկու ձեռքով փակեցաչքերն ու հեկեկաց։ Մի տարօրինակտխրությամբ լցվեց նրա հոգին, միմեծ, շատ մեծ կարոտ զգաց նա։ Ինչահավոր բան է խավարը և ինչպիսի՜թանկագին բան՝ լույսը։Թեև իր գլխավերևը գտնվողաշխարհի անհամար բարիքներիցլույսի մի փոքրիկ պատառ էր միայն

Page 256: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

բաժին հասել Վանիկին, բայց դաայնպիսի մեծ ուրախությունպատճառեց նրան, որ կարծես ողջտիեզերքը իրենը լիներ։ Միայն այժմնա լիովին հասկացավ, թե ինչպիսիզարհուրելի տառապանքի մեջ է եղելինքը։ Ուրախությունից նա չէրկարողանում զսպել արցունքները։Այնինչ Ղափլանը թազնել էր նրաոտքերի տակ ու դունչը վեր ցցած՝զարմացած նայում էր դրսիաշխարհի գոյությունը հիշեցնողքարանձավի բնական պատուհանին։Երկու բարեկամներն ուրախ էին։Նրանք հիմա լույս ունեն, ջուրնայնքան էլ հեռու չէ, իսկ ջրի մեջորքան ասես ձուկ կա։ Բացի այդ,

Page 257: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

այստեղ Վանիկը կարող է անսխալորոշել գիշերն ու ցերեկը, և, որամենից կարևորն է՝ որևէ կերպբարձրանալ մինչև վերևի անցքը,դուրս գալ այս տանջարանից։Իսկ կարո՞ղ է արդյոք հասնելփրկության անցքին։ Բայց ավելի լավէ, այդ մասին դեռ չմտածել։ Չէ՞ որանցքին հասնելու միջոց չգտնելուդեպքում սաստիկ կհուսախաբվի ունորից կընկնի տառապանքի մեջ։Ավելի լավ է ահա այսպես անշարժմնալ, ագահությամբ նայել այնանցքին, որն այս անիծվածքարանձավը կապում է բովանդակաշխարհի հետ…Բայց ամբողջ օրը հո չի կարելի մնալ

Page 258: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

արևի լույսով կախարդվածկանգնած։ Պետք է որևէ գործ անել։Եվ ինչպես միշտ, այս անգամ էլՎանիկն իր գործը սկսեց նոր«բնակավայրի»ուսումնասիրությունից։Այն թունել-քարանձավը, որի միջովնա եկել էր մինչև «Լույս աշխարհ»(այսպես նա անվանեց իր նորքարանձավը), գտնվում էրպատուհանի աջ կողմում։Լույսի աշխարհում ահագին մանր ումեծ քարակույտեր կային, իսկհատակը ծածկված էր չոր հողով։Այստեղ էլ բուսականության հետքչէր երևում։ Աչքի չափով հաշվելով՝Վանիկը գտավ, որ գետնից մինչև

Page 259: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

լուսամուտն այնքան էլ բարձր չէ,հազիվ տասնհինգ մետր լինի։ Բայցցավալին այն էր, որ ոչ մի կերպհնարավոր չէր ժայռի լանջով մագլցելու հասնել անցքին։«Հապա ինչպե՞ս պիտի բարձրանամվերև»,— նայելով ժայռին՝ ինքն իրենհարցրեց Վանիկը և երկար գլուխպայթեցնելուց հետո եկավ այնհամոզման, որ քարանձավից դուրսգալու միակ միջոցը հատակից մինչևանցքի բերանը պատ շարելն է։ Պետքէ քարե մի բուրգ շինել ու նրա վրայովհասնել անցքին։ Այս էր փրկությանմիակ ելքը։Վանիկը վճռեց իր ունեցվածքըգետակի մոտից տեղափոխել լույս

Page 260: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

աշխարհ և անմիջապես սկսելպատը շարելու գործը։ Նա լամպըկանոնավորեց, հրացանը թողեցպատի տակ ու շանը ձայն տալով՝գնաց դեպի իր հին բնակարանը։Իր ունեցվածքը լույս աշխարհտեղափոխելու համար նա երկուանգամ ճանապարհորդությունկատարեց քարանձավում։ Երբարդեն ամեն ինչ բերել էր, մութը վրահասավ։Այդ օրվա բաժին ուտելիքը խժռելուցհետո, նա որոշեց քնել և վաղառավոտյան սկսել պատ շարելը։Կարպետից մնացած կտորներըփռեց երկու մեծ քարակույտիարանքը, ջրշան մորթին գցեց նրա

Page 261: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

վրա ու գլուխը մոր շալովփաթաթելով՝ աշխատեց որքանկարելի է շուտ քնել։Անցքից երկու աստղ ժպտում էիննրան։ Երկինքը պարզ էր, ամպի ոչ միծվեն չկար նրա վրա։ Թեև Վանիկըորոշել էր շուտ քնել, բայց քունըդժվարությամբ էր մոտենումաչքերին։ Շուտով նա մարմնումտարօրինակ սարսուռ զգաց,ոտքերն սկսեցին այրվել։ Ավելի պինդշուլալվեց շալի մեջ։ Բայց սարսուռըչանցավ։ Մեջքի վրա կարծեսսառույց էին դրել։ Ծնոտը դողում էր։Վանիկը հասկացավ, որ սաստիկմրսել է, երբ գետակն անցնելիսոտքերն ընկել էին ջուրը։

Page 262: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

«Հիվանդացել եմ»,— ցավով մտածեցնա ու զգաց, որ ջերմությունն արագբարձրանում է։ Գլուխն սկսեց ցավել,ոտքերը կարծես կրակի մեջ էին։«Ա՜խ, մամի՜ ջան,— մտովի դիմեց նա,— ես հիվանդացել եմ։ Հիմի ո՞վ պիտիինձ խնամի։ Ինչպե՞ս պիտիառողջանամ այս գետնախորշում»։Ամբողջ գիշեր նա տապակվում էրտաքության մեջ, ընկնումինքնամոռացության գիրկը,զառանցում։ Երբեմն զարհուրելիպատկերներ էր տեսնում, իսկհաճախ բոլորովին մոռանում, թեորտեղ է գտնվում։ Երբեմն էլբարձրաձայն խոսում էր մոր հետ,բարկանում նրա վրա։ «Մամի՜ ջան,

Page 263: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ջո՜ւր եմ ուզում, ջո՜ւր… Ինչի՞ չես ջուրտալիս»։Միայն լուսադեմին կարողացավբացել աչքերը ու հասկանալ, թեորտեղ է գտնվում… Թեևգիտակցությունը տեղն էր եկել ուայլևս չէր զառանցում, սակայնցավից գլուխը քիչ էր մնում պայթեր։Իսկ աչքերն ասես ուռել, ճաքել էին։Լեզուն այնպես դառն էր, որ եթեհնար լիներ, կպոկեր, դեն կշպրտեր։«Մի՞թե հիվանդությունից պիտիմեռնեմ,— դառնորեն մտածում էրՎանիկը,— ախր հիմա վերջապես եսարևի լույսից բաժին ունեմ, քարեբուրգ պիտի շինեմ մինչև անցքը,որպեսզի դուրս գամ, փրկվեմ

Page 264: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կորչելուց»։Շուտով քարանձավն այնքանլուսավորվեց, որ Վանիկն արդենտեսնում էր ոչ միայն իր շանը ևուտելիքի տոպրակը, այլև մոտիկքարերն ու պատուհանիատամնավոր եզրերը։ Եթե հիվանդչլիներ, հիմա արդեն ահագին քար էրհավաքել ու սկսել պատը շարել։ Միտասը-տասնհինգ օրում կարող էպատը հասցնել լուսամուտիեզերքին։ Տասնհինգ օր հետո դուրսկգա գետնի տակից… Բայցհակառակի պես այնպես էհիվանդացել, որ գլուխը նույնիսկ չիկարողանում բարձրացնել։ Ե՞րբկլավանա, և արդյո՞ք կլավանա, թե՞

Page 265: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

այսպես պառկած էլ կմեռնի։Ամբողջ օրը նա մնաց անշարժ։Հետզհետե ավելի էր թուլանում։Գիշերը սաստիկ ծարավ զգաց, իսկառավոտյան ծարավն այնքանսաստկացավ, որ այլևս համբերելուուժ չմնաց։ Լեզուն այրվում էր,շրթունքները ճաքճքել էին, կարծեսթոքերը կրակ էր ընկել։ «Ջո՜ւր»,–երբեմն թույլ ձայնով կանչում էր նա։Բայց ո՞վ ջուր կբերի։ Ո՞վ կա մոտը։Շո՞ւնը… Վանիկը մի կերպբարձրացրեց գլուխը ու նայեցընկերոջը։ Ղափլանը թազնել էր իրկողքին, գլուխը քիչ բարձրացրել ևտխուր-տրտում նայում էր իրեն։Հասկանո՞ւմ էր, որ իր բարեկամին

Page 266: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ծանր բան էր պատահել։ Ինչիմանաս…— Ղափլա՜ն ջան, վախենո՞ւմ ես, որ եսմեռնեմ,— հարցրեց Վանիկը հազիվշրթունքներն անջատելով։— Է՜հ…սիրելիս, ոնց որ տեսնում եմ, մերբախտը չի բանում, չէ՜… Թե չէ ինչո՞ւպիտի հիվանդանայի, երբ արդենփրկության դռանն ենք… Ա՜խ,Ղափլան ջան, ծարավ մեռնում եմ…Իր անունը լսելիս Ղափլանի աչքերըլայնանում էին, պոչը ծուլորենշարժում էր, ուրիշ ոչինչ։ Դե նաինչպե՞ս հասկանար, որ իր տերըծարավ է։ Հասկանար էլ, ինչպե՞սկարող էր ջուր բերել։Ծանր տառապանքների մեջ անցավ

Page 267: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

այդ օրը։ Երեկոյան Վանիկը նորիցգիտակցությունը կորցրեց և նորիցսկսեց զառանցել։ Ջերմությունը երևիքառասունից անց էր։ Ամբողջ գիշերնա այրվում էր տաքության մեջ։Երբեմն միայն բացվում էին նրացամաքած շրթունքները, ու նա«ջո՜ւր» էր կանչում։Առավոտյան թեև ջերմությունը միքիչ իջել էր, սակայն ավելի թույլ էրզգում, քան երեկ։ Իսկ ծարավնուղղակի սպանում էր։ Երբ լույսը լրիվբացվեց, նա վճռեց գնալ ջրի։ Վճռելըհեշտ է։ Սակայն ինչպե՞ս գնա։ Առանցայդ էլ պառկած տեղը գլուխըպտտվում էր, ուշքը գնում։ Բացիայդ, սաստիկ մրսում էր։ Հենց որ

Page 268: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

դուրս գար ջրշան մորթու տակից,իսկույն կսառչեր։Հուսահատությունից նա լաց եղավ,հասկանում էր, որ եթե վեր կենա ուջրի գնա, կարող է այլևսչվերադառնալ, մնալ կեսճանապարհին։Եվ որոշեց դիմանալ ծարավին, վերչկենալ։ Բայց մարտի երեսունմեկիառավոտյան այլևս համբերելու ուժչուներ։ Ծարավն այնպես էրսաստկացել, որ Վանիկին թվաց, թեսիրտը ուր որ է կպայթի։ Ճար չկար,պետք է գնար ջրի։Տեղից մի կերպ վեր կենալով՝ նա մորշալն ամուր փաթաթեց գլխին, ջրշանմորթին գցեց ուսերին, ծայրերը

Page 269: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

մոտեցրեց, խրեց գոտու արանքն ումեծ դժվարությամբ նավթ լցրեցլամպը։ Հենց որ կռանում էր, արյունըլցվում էր քունքերը և գլխիծանրությունից քիչ էր մնում վայրընկներ։ Նա դատարկեց կաթսայիկնու ճանապարհ ընկավ, սակայնոտքերը չէին շարժվում,յուրաքանչյուրն ասես հինգ փութլիներ։Առաջին քայլը կատարեց մեծդժվարությամբ, քիչ մնաց գլորվեր։Ծնկները ծալվում էին, գլուխըպտտվում, ողնաշարը ջարդվում։Բայց և այնպես ծարավը ստիպումէր գնալ, թեկուզ տեղ չհասներ ումնար կես ճանապարհին։ Ու գնաց։

Page 270: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Գնում էր ծանր, տառապանքով։Երբեմն չորեքթաթ էր տալիս,նույնիսկ սողում։Հազիվ հարյուր քայլ էր խորացելթունել-քարանձավի մեջ, երբհանկարծ լամպը հանգավ։Պատրույգն այրվել, սպառվել էր։Վանիկը լաց եղավ, բայց և այնպեսառաջ գնաց։ Ճանապարհը ծանոթէր։ Բացի այդ, Ղափլանը այնպիսիուղեկից էր, որ հետը չես մոլորվի։Ուրեմն պիտի շարունակելճանապարհը, գնալ դեպի ջուրը՝փրկարար ջուրը…Տանջանքով լի այդ ճանապարհը նաանցավ երևի երեք ժամում։ Երբ ջրիձայնը լսվեց, քիչ մնաց ուշաթափվեր։

Page 271: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Հասնելով գետակին՝ մեկնվեց ավազիվրա և սկսեց ագահաբար խմելքաղցրահամ ջուրը…Երբ ծարավը հագեցրեց, թուլացածտարածվեց ջրի մոտ ու սկսեց հևալ…Մտածում էր, որ հիմա կպայթի շատջուր խմելուց։ Մի քանի րոպեանշարժ պառկելուց հետոկաթսայիկը ջրով լցրեց ու վերկացավ։Վերադարձն ավելի դժվար էր։ Պետքէ զգույշ գնար, որպեսզի չսայթաքերու ջուրը չթափեր։ Ուշքը նորիցչկորցնելու համար նա ատամներըսեղմեց իրար ու համրում էր իրքայլերը, ապա շուտ-շուտ ձայն էրտալիս Ղափլանին, որ շատ հեռու

Page 272: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

չգնա ու ճիշտ առաջնորդի իրեն։Արևն արդեն մայր էր մտնում, երբհասավ «տուն»։Ջրամանն «անկողնու» մոտ դրեց ուորոշեց մի բան ուտել։ Թեև բոլորովինուտելու ախորժակ չուներ, բայցհասկանում էր, որ ուժերըպահպանելու համար սնվել էհարկավոր։ Նա մեղր կերավ։Պատառները զզվանքով էր տանումբերանը, դժվարությամբ էր ծամում,կուլ տալիս։ Սակայն իրեն ստիպումէր ուտել։Նա հիշեց, թե ինչ տառապանքներ էրքաշում մայրը, երբ ինքըհիվանդանում էր։ Խեղճ մայրը հազիվէր կարողանում մի բաժակ թեյ

Page 273: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

խմեցնել կամ մի յուղապատառուտեցնել իրեն։ Ինքը համառում էր ուհրաժարվում որևէ բան ուտելուց։Բայց մայրը չէր հեռանում նրամոտից, աղաչում, պաղատում էր, որկես բաժակ թեյ խմի կամ մի կտորխնձոր ուտի։ Երբեմն լաց էր լինում,մի թանկագին նվեր խոստանում,մինչև կարողանում էր մի բանուտեցնել իրեն։ Իսկ այժմ թեևուտելու ոչ մի ախորժակ չուներՎանիկը և ոչ ոք նրան թանկագիննվեր չէր խոստանում, բայց ևայնպես նա ահագին մեղր ու հացկերավ։ Ճարն ինչ։ Ինքը պետք էխնամի, բժշկի իրեն։Ամբողջ գիշերը նա չկարողացավ

Page 274: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

աչք բաց անել։ Վիճակը ոչ մի կերպչէր լավանում։ Գլուխն առաջվա նմանպայթում էր, ջերմությունը մերթբարձրանում էր, մերթ իջնում։Լուսացավ։ Ապրիլի մեկն էր։Հենց որ լույսը բացվեց, Վանիկըագահորեն խմեց կաթսայիկումմնացած ջուրը։ Ուտելու ախորժակչուներ։ Սիրտը միայն ձավարովսպաս էր ուզում։ Եթե լիներ, կուտերմի ամբողջ պնակ։ Բայց ո՞վ նրանսպաս կտար, որտեղի՞ց։ Ավելի լավ էչմտածել սպասի մասին, հարկավոր էնայել լուսամուտին ու տեսնել, թեինչպես է օրը բացվում։Շուտով արևը ոսկեզօծեցլուսամուտի եզրերն, ու քարանձավը

Page 275: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

պայծառացավ։ Բայց շատ քիչ էրարևը մնում լուսամուտի եզրին, իսկնրա շողերը երբեք չէին ընկնումքարանձավը։ Վանիկն անթարթնայում էր երկնքի մի պատառիկին ուաշխատում որոշել՝ չի՞ վերջանումարդյոք ձմեռը և դեռ շա՞տ ժամանակկա մինչև գարուն։ Իր հաշվով այդօրը ապրիլի մեկն է, բայց ինչո՞վհամոզվես, որ այդպես է։ Գուցե դեռմարտի տասն է։ Չէ՞ որ հին ու նոր աշխարհներում հավիտենականխավար էր և անհնարին՝ ցերեկն ուգիշերը սահմանագծել։ Նույնիսկդժվար էր որոշել՝ թե հիմա որ ամիսնէ։ Իսկ պատուհանից երևացողերկնքի պատառիկն այնպես պարզ

Page 276: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

էր ու այնպես կապույտ, որ դժվար էրկռահել՝ ձմեռվա երկինք է դա, թեգարնանամուտի։Սարսափելին այն էր, որ ուտեստնարդեն պակասում էր։ Եթե չլիներձուկն ու ջրշան միսը, հիմի երևիհացի ոչ մի փշուր չէր մնացել։ Միքանի օր ինքը խնայել էր հացը ուեփած ձկով բավարարվել միայն։Ղափլանն արդեն երկար ժամանակէ, որ յոլա է գնում ձկնեղենով ուջրշան մսով։Երեք օր շարունակ նա միևնույն,անփոփոխ վիճակում էր։ Սոսկալիտառապանքներ կրելով՝ երեք անգամջրի գնաց և հայ գրականության ուռուսաց լեզվի դասագրքերը զոհելով՝

Page 277: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ջուրը եռացրեց, թեյ գցեց և մի կերպհագեցրեց ծարավը։ Շաքարըվերջացավ, իսկ մեղրից շատ քիչ բանմնաց։Ապրիլի հինգի երեկոյան Վանիկնսկսեց քրտնել։ Դա ուրախացրեցնրան, նա գիտեր, որ մրսածիփրկությունը լավ քրտնելն է։ Հիշումէր, թե մայրն ինչպիսի՜ տառապանքովէր իրեն քրտնեցնում, երբ ինքըհիվանդանում էր. «Ձեռքդ մի հանիվերմակի տակից, Վանիկ ջան,–աղաչում էր մայրը։— Ախր որ մի քիչքրտնես, տեղնուտեղը կլավանաս։Մամին քեզ մատա՜ղ, բա ես քո վատըկուզե՞մ, լսի՛ր ինձ»։Մոր ասածները հիշելիս Վանիկի

Page 278: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կոկորդը սեղմվում էր ու լացը գալիս.«Ա՜խ, մամի՜ ջան, հիմի դու էստեղչես, որ ինձ ծածկես, ղանթիփիծաղկով եփած թեյ կամ հոնի թթուտաս,— մտովի մորը դիմելով՝ սկսեցխոսել նա։— Բայց տես, մամի ջան, եսքո խորհուրդները կատարում եմ։ Ա՜յ,ամուր փաթաթվել եմ իմ ունեցածշորերով, ուզում եմ քրտնել, լավանալ,որ գամ գյուղ, որ դու այլևս լացչլինես... Ա՜խ, մամի ջան…»Նոր սկսած քրտինքը կսկծացրեցնրա աչքերը, մեջքը սկսեց քոր գալ,բայց նա զսպում էր իրեն, ոչ միշարժում չէր անում, որ հանկարծքրտինքը չփախչի։Բաց աչքերով նա շարունակում էր

Page 279: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նայել «պատուհանին»։ Ինչո՞ւ միթռչուն չի երևում երկնքում։ Գոնե միանգղ, մի արծիվ կամ մի ճնճղուկհայտնվեր, թե չէ մարդ տխրությունիցկխելագարվի։ Մի՞թե այս կողմերիբոլոր թռչունները կոտորվել են։ Չէ՞ որամռանը նրանք այնքա՜ն շատ ենլինում, որ ուղղակի զահլա ենտանում։ Իսկ հիմա ինչո՞ւ չեն երևում։Բայց ինչպե՞ս երևան, երբ դեռգարունը չի եկել, դեռ ձմեռ է։ Աշնանը,երբ սարերին ձյուն է նստում, բոլորթռչուններն իջնում են ձորերը,ոչխարի հետևից գնում են գյուղ կամԳայլաբնի ձորը, որտեղ կարելի է կերհայթհայթել։ Ոչ միայն թռչունները,այլև գայլերն անգամ ոհմակներով

Page 280: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հեռանում են սարերից ու թափառումձորերում գտնվող գյուղերիշրջակայքում։Մինչև երեկո Վանիկը լողում էրքրտնքի մեջ։ Գիշերը դարձյալչկարողացավ քնել, իսկ մյուսառավոտ իրեն ավելի վատ զգաց։Ծարավը նորից տանջել։ Ի՞նչ անել։Նորի՞ց գնալ ջրի։ Ուժերը կհերիքե՞ն,որ հասնի գետակին ու ետ դառնա…Մինչև կեսօր մի կերպ համբերեց, իսկկեսօրին թվաց, թե ծարավից մեռնումէ։ Եվ նա նորից գնաց ջրի։ Անհնար էպատմել այն տառապանքը, որ այդանգամ կրեց նա։ Բավական է ասել,որ երբ ետ եկավ, չկարողացավ ոտքիվրա մնալ ու ջուրը եռացնել։ Հում

Page 281: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ջրից մի քանի կում խմեց ու գրեթեանշնչացած ընկավ անկողին…Երեք օր նա չկարողացավ տեղից շարժվել։ Չորրորդ օրն աչքերը մի կերպ բաց արեց ու նայելով ի ոտքերի մոտ պպզած Ղափլանին՝ զարհուրեց։ Շունը կմախք էր դարել, նրա փոս ընկած աչքերը պղտորվել էին, ոտքերը բարակել, կողաճաղերը ցցվել, իսկ վերին շրթունքն այնպես էր ետ քաշվել, որ ատամները բացվել էին։ — Այդ ի՞նչ է պատահել քեզ, Ղափլա՛ն,-մի պահ իր վիճակը մոռանալով՝հարցրեց Վանիկը։— Այդ ի՞նչ օրի եսընկել, Ղափլա՜ն ջան։Ղափլանը միայն գլուխը ծուլորեն

Page 282: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

թափահարեց։— Հիվա՞նդ ես, — նորից հարցրեցվանիկն ու ակամա նայեց ջրշան մսիկողմը։ Նայեց ու ամեն ինչհասկացավ։ Իր հիվանդությանօրերին Ղափլանը մսին ձեռք չէրտվել, ոչինչ չէր կերել։— Ա՜յ քեզ հիմար, — դառնացածգոչեց Վանիկը։- Ինչո՞ւ ես սովածմնացել։ Ինչո՞ւ չես մսից լափել, հը՞։ Բաոր սովից սատկեի՜ր։Նա մի կերպ սողաց դեպի ջրշանմիսը ու մի մեծ կտոր կտրելով՝ գցեցՂափլանի առաջ։ Շունն ագահորենսկսեց միսը լափել…Այդ օրն էլ Վանիկը պառկած մնաց։Թեև իրեն մի փոքր լավ էր զգում,

Page 283: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

սակայն տեղից վեր կենալու ուժչուներ։ Միայն կարողացավ մի քիչմեղր ու հաց ուտել, մի կես ժամ քնել։Հիվանդության տասներորդ օրը նաիրեն բավականին կազդուրվածզգաց։ Նույնիսկ կարողացավ տեղիցվեր կենալ ու երթևեկելքարանձավում։ Սակայն այնքան էրթուլացել, որ հազիվ էր կարողանումոտը ոտքի առջև դնել… Ամբողջցերեկը չքնեց, որպեսզի գիշերնարթուն չմնա։ Բայց դա էլ չօգնեց։Գիշերը նորից չկարողացավ աչքկպցնել։ Գլուխը ցավում էր, մարմնումթուլություն էր զգում։ Երբեմնհուսահատությունից ամբողջ ձայնովմորն էր կանչում ու լալիս…

Page 284: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Նրա հուսահատությունըսաստկացավ առավոտյան։Թմրությունից փակված աչքերը բացանելով՝ նա իր կողքին պպզած գտավՂափլանին։ Շունն այնպե՜ս էր տխրելև այնքա՜ն վիշտ կար նրա աչքերում,որ կարծես ամբողջ գիշեր լաց էրեղել։ Այդ բանը վախեցրեց Վանիկին։Այդպիսի տխուր ու տագնապալիհայացք են ունենում միայն անհույսպառկած հիվանդի հարազատները։Իսկ այստեղ իր միակ հարազատըՂափլանն էր, որ ահա թախծոտնայում էր իրեն։Վանիկը լսել էր, որ շները մեկ-երկուօր առաջ են զգում իրենց հիվանդտիրոջ վերահաս մահը։ Պապը

Page 285: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

բացատրել էր, թե նրանք մեռնողիմարմնի հոտից կռահում են նրամահը և դունչները երկինք ցցած՝ոռնում։ Այդ բանը հիշելով՝ Վանիկըսարսափեց։ Նրան թվաց, թե հիմաՂափլանը դունչը կցցի դեպիքարանձավի պատուհանը ուկոռնա…— Չէ՜, Ղափլա՜ն ջան, չոռնա՜ս,—աղերսագին դիմեց նա շանը։—Չոռնա՜ս, մեղք եմ։ Մի ոռնա, թեկուզև մեռնեմ։ Չե՜մ ուզում, չէ՜…Ղափլանը գլուխը բարձրացրեց ուբերանը լայն բաց անելով՝վարդագույն լեզուն քսեց դնչին։— Ասում եմ՝ չոռնա՜ս…—բորբոքվեց Վանիկը։— Չոռնա՜ս, թե

Page 286: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

չէ… հրացանս կվերցնեմ ու այսանգամ չես պրծնի ինձնից…Շունը կարծես զգաց, որ իր տիրոջհետ վատ բան է կատարվում, ուստիսկսեց լիզել նրա վտիտ ձեռքը։ Նրաարարքը սաստիկ խղճահարությունպատճառեց Վանիկին, ու նա նորիցլաց եղավ։Տխուր-տխո՜ւր օր էր։Կարծես ամբողջ քարանձավը լցվածէր վշտով ու դառնությամբ։ Ամեն ինչզզվեցնում էր Վանիկին։ Ատելի էիննույնիսկ սեփական ձեռքերը,ոսկորները ցցվել ու մորթին սմքելէր…Այնուամենայնիվ, այդ գիշեր Վանիկըքնեց։

Գլուխ իններորդ

Page 287: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Գլուխ իններորդԱՊԱՔԻՆՈւԹՅՈւՆ ԵՎ

ՏԱՌԱՊԱՆՔԱրթնացավ, երբ լուսամուտի եզրերնարդեն ոսկեզօծվել էին։ Արևը ծագելէր։ Մոր շալով փաթաթվելով՝ Վանիկըկաթսայիկը վերցրեց ու գնաց ջրի։Պետք է լվացվել, միս եփել, ուտել ուսկսել պատը շարել։Վերադարձավ արդեն բավականինառույգ։ Զգում էր, որ հյուծվածմարմինն սկսել է ապաքինվել։Վառելիքի հերթական զոհըաշխարհագրության դասագիրքն էր։Դրա կեսն այրելուց հետո միայնջրշան միսը եփվեց։ Թեև կաթսայիկի

Page 288: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ջուրը բավականին պղտոր էր,սակայն Վանիկը չթափեց և ամբողջըխմեց։ Եփած ջրից մսի համ էրգալիս։ Ծանր էր խմելը, բայց ավելիօգտակար էր, քան հում ջուրը։Արդեն պետք է բուրգը շարել։ Բայցմինչ այդ հարկավոր է որոշել, թեինչպիսին պիտի լինի այն բուրգը, որիվրայով ինքն ու շունը կարողանանբարձրանալ վեր։Վանիկն իր կյանքում երբեք պատ չէրշարել, իսկ հիմա ստիպված էր ոչմիայն որմնադիրություն, այլևինժեներության էլ անել։«Ինժեներությո՜ւն,— մտքում ասացնա ու քմծիծաղեց։— Ախր ես ո՞ր օրվաինժեներն եմ»։

Page 289: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Բայց մի հասարակ բուրգ շինելուհամար պարտադիր չէ, որ մարդինժեներ լինի։ Հարկավոր էքարանձավում եղած քարերըհավաքել, բրգաձև դարսել իրար վրաու աստիճանաբար բարձրացնելով՝հասցնել մինչև առաստաղիանկյունի անցքը։ Միանգամայն հեշտու հասարակ բան է դա։ «Ես այդգործը կանեմ ամենաուշը երկուշաբաթում»,— ինքն իրեն հուսադրեցՎանիկը։ Այն մտքից, որ երկու շաբաթհետո գետնի տակից դուրս է գալու,նա սաստիկ ոգևորվեց ու սկսեցանձավում եղած խոշոր քարերըգլորել, հավաքել անցքի տակ։ Նախպետք է շարել մեծ, հետո մանր

Page 290: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քարերը։Բայց շուտով պարզվեց, որ առանցինժեներության յոլա չէր կարող գնալ։Տասնհինգ մետր բարձրությամբբուրգ կառուցելու համար հարկավորէ բուրգի հիմքը դնել ժայռիցառնվազն տասը մետր հեռու։ ԵրբՎանիկը մոտավորապես նշեց, թեորտեղից պիտի սկսի կառուցելբուրգը, պարզվեց, որ ահագինտարածություն պիտի քարով լցվի։Շուտով նա համոզվեց, որտասնհինգ օրում չի կարող ավարտելբուրգը։ Դա վշտացրեց նրան։Սակայն ուրիշ կերպ չէր կարողբարձրանալ մինչև «փրկությանդուռը», ուստի առանց ժամանակ

Page 291: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կորցնելու շարունակեց իր սկսածգործը։Այնքան էլ հեշտ չէ խոշոր քարերգլորել։ Մեջքը ցավում էր, մատներիկաշին պլոկվում, աչքերը չռվում էին։Ամբողջ օրը նա աշխատեց գլուխըկախ, իսկ երբ մթնեց, տեսավ, որ դեռպատի առաջին շարվածքը չիավարտել։ Նորից մի ծանրհուսահատություն համակեց նրան։Եթե մի օրում չի ավարտել բուրգիառաջին շարվածքը, ապա ե՞րբկավարտի ամբողջ բուրգը։ Իսկ քանի՞շարք քար պիտի դարսի իրար վրա,մինչև հասնի լուսամուտին։Վանիկը փորձեց որոշել, թե մինչևլուսամուտի եզերքը քանի՞ շարք

Page 292: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

պատ պիտի դնի։ Առաջին շարքիքարերը մեծ-մեծ են և երեսուն-երեսանհինգ սանտիմետրբարձրություն ունեն։ Հետո քարերըկմանրանան։ Համենայն դեպս,պատը մի մետր բարձրացնելուհամար պետք է երեք շարք քարշարել։ Տասը մետրի համարերեսուն… Իսկ ամբողջ բուրգիհամար՝ քառասունհինգ։Վանիկի մազերը փշաքաղվեցին։Ամբողջ օրն աշխատել էր, բայց դեռմի շարք էլ չէր վերջացրել։ Այդպես ո՞ւրկհասնի։ Նշանակում էքառասունհինգ օր պիտի պատի՞։Լավ, ասենք վերևի շարքերի համարքիչ քար է պետք, այնտեղ պատը

Page 293: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նեղանալու է, իսկ չէ՞ ոը բուրգի վերևիմասի համար քարերը պետք էշալակով բարձրացնել։Վանիկը նստեց կարպետի վրա ուգլուխն առավ ափերի մեջ։ Ի՞նչ աներ,հրաժարվե՞ր սկսած գործից, թեշարունակեր: Բայց ինչպե՞ս կարելի էհրաժարվել։ Եթե հրաժարվի, հապաո՞նց պիտի դուրս գա քարանձավից։Ո՛չ, հարկավոր է գործը շարունակել,անպայման շարունակել։Քարանձավն արդեն մթնել էր։ Ջրշանեփած մսից մի պատառ հացի հետուտելուց հետո նա պառկեց քնելու։Արթնացավ, երբ քարանձավիխավարը նոր էր սկսել ցրվել։Համեմատաբար ցուրտ էր։ Երևի

Page 294: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

դրսում ձյուն էր եկել։ Ջրի գնալուցհետո Վանիկն սկսեց աշխատել։Բայց մի տասնյակ քար հազիվ էրիրար կողք շարել, երբ զգաց, որքաղցը նեղում է։ Անցած օրերինայդպիսի սրությամբ ուտելուպահանջ չէր զգացել։ Իսկ հիմասկսել էր ծանր աշխատանք կատարելև դրանից ուտելու պահանջըմեծացել էր։Նա մոտեցավ «մառանին», սակայնհացի բրդուճներին ձեռք չտվեց։Ջրշան մսից մնացած բաժինըվերցրեց ու երբ տարավ բերանը,հիշեց, որ իր մոտ մնացել է միայն կեսկտոր աղ դրած վարունգ։Մի նոր դժբախտություն էր մոտենում

Page 295: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նրան։Վանիկը հանեց շորում փաթաթածվարունգի կտորն ու գլուխըտարուբերեց։ Աղի վերջին պաշարնէր դա։ Աղը խնայելու համար Վանիկըմիայն լիզեց վարունգի սմքած կեղևըև դրանով մի կերպ կերավ մսիկտորը։ Քաղցը մեղմացավ։ Նաաշխատեց ավելի եռանդով։ Սակայներեկոյան ցավով տեսավ, որ այդ օրըկարողացել է ավարտել միայն պատիառաջին շարքը։Մյուս օրը ջրի գնալիս Վանիկըվերցրեց նաև հրացանը։ Չորս ձուկորսաց, չորսն էլ եփեց՝ սպառելովաշխարհագրության դասագրքիմնացած թերթերը։ Այլևս վառելիք

Page 296: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

չկար։ Ջրշան միսը Ղափլանի բաժիննէր, ինքը պետք է բավականանատոպրակում եկած չնչին ուտելիքով։Աղ չկար, վառելիք չկար, իսկուտելիքը վերջանում էր։Պետք է արագացնել պատի գործը։Ապրիլի տասնհինգին Վանիկը միամբողջ շարք պատեց։ Դա ահագինոգևորություն պատճառեց նրան։Երեկոյան, երբ օրվա աշխատանքիցհոգնած «տուն» եկավ, ուտելուանհամեմատ ավելի մեծ պահանջզգաց, քան մյուս օրերին։ Սակայնայդ օրվա բաժին հացն արդեն կերելէր և ոչ մի պայմանով ձեռք չէր տամյուս օրվա պաշարին։Ինչ սոսկալի բան է քաղցը։ Մարդ

Page 297: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ամեն տառապանքի կարող էդիմանալ, բացի այդ անիծվածքաղցից։ Ինչպես դիմանաս, երբաղիքներդ գալարվում ու բերանիդջրերը վազում են…Երկար տառապանքից հետո միայննա կարողացավ աչքերը փակել։Մյուս օրը ևս նա մի շարք պատեց։Արդեն սանդուղքի երկու աստիճանուներ դեպի փրկության դուռը։ Երկուաստիճան դեպի լույս աշխա՜րհ, դեպիմա՜յրը… հայրը… Քարերն իրարայնպես էր հարմարեցրել, որ դրանքկարողանան պահել ամբողջ բուրգիծանրությունը։Հաջորդ օրը, երբ նա արթնացավ ուարագ կերավ այդ օրվա բաժին

Page 298: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ուտելիքը, նկատեց, որ անցքիցերևացող երկինքը պատված է թեթևմշուշով, իսկ օդը համեմատաբարխոնավ է։ Վանիկը լավ գիտեր, որերկինքն այդպիսի գորշ գույն էստանում գարնանամուտին։Երկար նայելով անցքին, նաաշխատում էր պարզել՝ գարնանշունչը ձորերից հասե՞լ է սարերին, թեոչ։ Բայց ոչ մի արդյունքի չհասնելով՝գնաց իր գործին։ Երեկոյան դեմ օդիխոնավությունն ավելի զգալիդարձավ։ Վանիկը նորից երկարնայեց պատուհանին ու վերջապեսնկատեց, որ դրսում ձյուն է գալիս։Դա սաստիկ վշտացրեց նրան։Գարնան թույլ նշանները, որ զգացել

Page 299: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

էր առավոտյան, խաբուսիկ դուրսեկան։Ութ օր հետո բուրգը բավականինբարձրացել էր։ Այդ օրը Վանիկիհաշվով պետք է ապրիլի քսանհինգըլիներ։ Հիմա ինչ լավ օրեր են սկսելգյուղում։ Մոտենում է մայիսի մեկը։Առաջին սոթեցին ինքն էր լինում, որայդ օրերին գյուղից ներքև գտնվողձորակից ձնծաղիկ էր բերում դպրոցու բաժանում ուսուցիչներին։ Հետոհալվում էին գյուղի ու նրաշրջակայքի ձյուները, և նորածինուլիկի ականջների պես հողի միջիցցցվում էին եղինջի ցողունները։Գետը վարարում էր։ Ամեն ինչիցգարնան թարմությունն էր բուրում։

Page 300: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Այդ օրերին հայրը հաճախ էր գալիստուն ու մորն ասում. «Աղջի , հոգսդքաշիր, շուտով սար ենք գնալու»։Գարունը մոտենում էր, այնինչՎանիկի բուրգը դեռ երկու մետր էրբարձրացել։ Այժմ դժվար էր քարըգրկելով գետնից բարձրացնել, դնելպատին։ Ստիպված էր իր կարպետիմնացած մասը քանդել, նորիցմիաչքանի պարկ շինել։ Այդպես էլարեց և քարերը լցնելով պարկը՝սկսեց շալակով բարձրացնել մինչևպատի գլուխը։Որտե՞ղ ես այս գիրքը կարդում,ընթերցող։ Տաք սենյակո՞ւմ, թե ծառիհովասուն ստվերի տակ։ Սակայնորտեղ էլ լինես, մի պահ սպասիր ու

Page 301: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ինքդ քեզ պատկերացրու Վանիկիվիճակում։ Բայց դու ոչ կարող եսլիովին պատկերացնել այնզարհուրելի տանջանքը, որ քաշումէր Վանիկը, ո՞չ էլ ես կարող եմպատմել ամեն ինչ։ Ինչպե՞ս կարող եսդու կռահել այն տառապանքը, որկրում էր հիվանդությունից ուքաղցից հյուծված Վանիկը։ Ահա նաշալակելով ծանր բեռը, բարձրացնումէ կիսատ բուրգն ի վեր։ Մինչևպարկը հասցնում է պատի գլուխը,հոգին դուրս է գալիս։Թեև բուրգի պատը օր-օրի նեղանումէր ու այժմ ավելի քիչ քար էրհարկավոր մի շար պատի համար,բայց այդ քիչը ավելի տառապանքով

Page 302: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

էր Վանիկը բարձրացնում վեր։Քարով լցված պարկը սեղմում էրմեջքը, թոկերը կտրտում էին ուսերը,վզի երակները լարվում էին։ Երբ բեռըհասցնում էր պատի գլուխը, նրամեջքը երկտակվում էր, քրտինքըհեղեղում մարմինը, իսկ ոտքերնայնպես էին ցավում, ասես քարիտակով էին ընկել։Նրա մատներն սկսեցին մաշվել,եղունգները պոկվել։ Երբեմն նանստում էր պատի գլխին, նայումներքև և քիչ էր մնումհուսահատությունից իրեն նետերցած։Պատը բարձրանում էր, իսկ ուտելիքըօր-օրի հալվում, սպառվում։ Վանիկի

Page 303: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

աչքերն անվերջ հացի վրա էին։Երբեմն մոտենում էր «մառանին»՝պարկը բաց անելու և նրա մեջ եղածհացը խժռելու մտադրությամբ,սակայն նորից էր դնում տեղը ևարցունքն աչքերին՝ շարունակումտաժանակիր աշխատանքը։ Օր-օրիվրա նա պակասեցնում էր նաևՂափլանի կերը։ Ջրշան միսն արդենվերջանում էր, և Վանիկն ստիպվածէր շատ քիչ բան տալ շանը։— Հիմա էլ քչով յոլա գնա,Ղափլա՜ն, հո դու էլ ինձ նմանմեջքովդ քար չե՞ս կրում։ Համբերի՜ր։

* * *«Մառանում» մնացել էր ընդամենըչորս բաժին հաց, իսկ բուրգը դեռ չէր

Page 304: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հասել պատուհանին։ Պատնառնվազն երեք մետր էլ պետք էբարձրացվեր։ Ջրշան միսըՂափլանին կհերիքի միայն մի օր։Բայց Ղափլանի բանը հեշտ է։Վանիկը դեռ փամփուշտ ունի,կարող է ձուկ որսալ ու տալ նրան։Իսկ ինքն ի՞նչ պիտի ուտի։ Կրականելու բան չունի, չի կարող ձուկեփել։ Դարձյալ մնում էր նույն միջոցը՝արագացնել բուրգի կառուցումը։Վանիկը դատարկ տոպրակը վերևիցնետում էր ցած, իջնում, մեջը քարլցնում, ինքը բարձրանում պատի վրաու պարանով տոպրակը քաշում վեր։Շուտով մառանում մնաց հացի երկուբաժին միայն։ Երբ ջրշան մսի վերջին

Page 305: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կտորը տվեց շանը՝ թուլացած նստեցնրա մոտ ու սկսեց նայել, թե ինչպես էՂափլանը լափում միսը։— Վերջացա՜վ, Ղափլա՜ն, դուայլևս այդպիսի պատվականկերակուր չես ուտելու,— ասացՎանիկն ու չգիտես ինչու, դառնորենժպտաց։Հաջորդ օրը ջրի գնալիս հրացանըվերցրեց հետը։ Գետակի մեջ երկուփամփուշտ կրակեց, բայց միայնկարողացավ երեք ձուկ բռնել։Վերադարձավ ջրով լի կաթսայիկն ուձկները ձեռքին։ Շանը կես ձուկ տվեց,ջրի կեսը պահեց վաղվա համար,որպեսզի նորից ժամանակ չկորցնի,ջրի չգնա։

Page 306: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Երեկոյան, երբ մի շարք էլ էր պատելու բուրգի գլխին նստած, ձեռքերըխաչած՝ նայում էր մթնողքարանձավին, հանկարծ ծանոթձայներ լսեց։ Զարմանքից այնպեսարագ կանգնեց տեղը, որ քիչ մնացբուրգի գլխից վայր ընկներ։ Երեսըշուռ տալով դեպի անցքը՝ ականջդրեց։ Ծանոթ ձայները նորիցկրկնվեցին։ Վանիկի դեմքըպայծառացավ։ Ինքն ահա ագռավիկռավոց է լսում։ Մի՞թե արդեն դրսումգարուն է և ագռավները ձորերիցեկել են Կապուտանի ափերը։Վանիկը գիտեր, որ գիշակերթռչուններն այս կողմերն են գալիսայն ժամանակ, երբ ձյունն սկսում է

Page 307: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հալվել ու նրա տակից դուրս ենգալիս աշնանը սատկածկենդանիների լեշերը։ Սկզբումայստեղ են գալիս ագռավները, հետոբազեներն ու արծիվները, իսկ երբհամատարած կանաչ է լինում ևոչխարի հոտերը բարձրանում ենսար, նրանց հետ գալիս են նաևճնճղուկները, կաչաղակներն ուգայլերը։— Գարունը եկե՜լ է,— բղավեցՎանիկը ու ձեռքերն սկսեցթափահարել։— Գարունը, Ղափլան,գարունը եկե՜լ է…Բայց գարունը բերել էր միայնագռավներին։ Իսկ մարդիկ՜ երկու-երեք շաբաթ հետո են երևալու

Page 308: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

սարերում՝ ֆերմաների համարարոտի տեղ ընտրելու և քանդվածոչխարանոցները վերանորոգելուհամար։Երկու-երեք շաբաթ, այսինքն՝ամենաքիչը տասնհինգ—քսան օրհետո։ Այնինչ Վանիկի մոտ մնացել էրընդամենը երկու օրվա ուտելիք։ Դաերկու կտոր լավաշ էր, երկու բուռ չորթութ ու չորս ընկույզ։ Ուրիշ ոչինչ։Ահա այն ամենը, որ մնացել էր«մառանում»։ Այնինչ Վանիկը այնպեսէր քաղցած, որ այդ բոլորը կարող էրխժռել միանգամից։Հաջորդ առավոտյան Վանիկըդժվարությամբ բարձրացավ տեղից,բայց երբ նորից լսեց ագռավների

Page 309: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կռավոցը, ուժերը ետ եկան… Երբեքայդքան սիրելի չէին եղելագռավները։ Մինչև կեսօրաշխատելուց հետո որոշեց միփամփուշտ կրակել։ Ո՜վ գիտե, գուցեիրենց գյուղացիներից մեկնումեկըսար է եկել, գուցե ֆերմայի վարիչն իրհոր հետ եկել է արոտատեղերըտեսնելու։Վեց փամփուշտից մեկը դրեցհրացանի մեջ, փողը մեկնեց դեպիպատուհանն ու կրակեց։ Ագռավներնահագին աղմուկ հանեցին։ Դրանիցեզրակացրեց, որ շատ են, գուցեհարյուրից ավելի։ Վանիկը լսեցնրանց թևաբախումն ու սկսեցգոռալ.

Page 310: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

— Է՜, հե՜, հե՜յ…Բայց ոչ մի պատասխանչստանալով՝ իջավ ներքև ուդառնացած սրտով վերցրեց հացիերկու բաժիններից մեկը ևս։ Հացնարդեն ծաղկել էր։ Օրվա պաշարնուտելուց հետո քաղցն ավելիսաստկացավ։ Ախ, եթե մի քսանհատ եփած կարտոֆի՜լ լիներ…Վանիկը Ղափլանին կես ձուկ տվեցու շուռ եկավ, որպեսզի չտեսնի շանհարուստ «ճաշը»։Հաջորդ օրը քսան պարկ քար հազիվկարողացավ բարձրացնել բուրգիգլուխը։ Այդ օրը կերավ երկու ընկույզու մի քանի չոր թութ։ Մեծհամառությամբ հրաժարվեց հացին

Page 311: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ձեռք տալուց։ Քանի դեռ ուժ ուներ,ուզում էր մի կերպ դիմանալ, խնայելվերջին օրվա պաշարը։Ապրիլի քսանի կեսօրին Վանիկըչկարողացավ իջնել պատի գլխից։Այնպես ուժասպառ էր, որ վախեցավներքև իջնի և այլևս չկարողանաբարձրանալ վերև։ Բայցզարմանալին այն էր, որ միտարօրինակ հանդգնություն էրզգում։ Հոգին ավելի խաղաղ էր, քաներեկ, մյուս օրը։ Որտեղի՞ց նաիմանար, որ այդ հոգեկան անդորրըշրջապատի, աշխարհի ու կյանքինկատմամբ ծագած այնճակատագրականանտարբերությունն էր, որ երևան է

Page 312: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

գալիս հույսն ամեն բանից կտրած,մահվան հետ հաշտվող մարդու մոտ։Բուրգի գլխին երկար մնալուց հետո,վերջապես նա իջավ և դանդաղմոտեցավ «մառանին», ուտելիքիվերջին բաժինը ընկած էր քարին։Վանիկը հացը, չոր թութն ու վերջիներկու ընկույզը դրեց գրպանը, որիցկարծես նրա ուժերը տեղը եկան։ Չէ՞որ գրպանում դեռ ուտելու բան ունի։Նա որոշեց մի փամփուշտ էլ կրակել։Բարձրանալով բուրգի գլուխը,հրացանը մեկնեց վերև։ Հրացանիփողն արդեն հասնում էր անցքիեզրին։ Այդ ուրախացրեց տղային։Նա կրակեց զայրույթով։ Սպասեց։ Ոչմի արձագանք, անգամ ագռավները

Page 313: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ձայն չհանեցին։ Հեռացե՞լ են, ի՞նչ է։Դատարկ պարկուճը դեն նետելուց,հետո Վանիկը նայեց բուրգին։ Եթեկարողանա երեք շարք էլ դարսելիրար վրա, ապա ձեռքը կհասցնիանցքի եզրին։ Այո, անպայմանկհասցնի։ Նա ոտքերի թաթերի վրականգնեց վերջին քարին ու հրացանընորից պարզեց դեպի անցքը։ Չիսխալվել, հրացանի փողը հասնումէր անցքի եզրին։«Հիմա իմ կյանքը կախված է երեքշար քարից»,— ինքն իրեն սկսեցխոսել Վանիկը,— Երեք շար,— կրկնեցնա։— Այսինքն եթե պատը մի մետր էլբարձրացնեմ, կհասնեմպատուհանին։ Իսկ դրա համար

Page 314: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հարկավոր է երեսուն քար հասցնելայնտեղ»։Վանիկին թվաց, թե դա անհնարին է։Դանդաղ սահելով իջավ ներքև ուգոչեց.— Կբարձրացնե՛մ։Եթե այդ պահին մեկնումեկըկանգնած լիներ նրա կողքին,կսարսափեր, տեսնելով, թե ինչպեսփայլատակեցին նրա աչքերը,ինչպես սեղմվեցին բռունցքները։Ոտքերը հազիվ քարշ տալով՝ նամոտեցավ կարպետին ու ընկավ՝ նրավրա։ Քնեց մեռածի պես։Առավոտյան, երբ արթնացավ՝ակամա նայեց «մառանի» կողմը,սակայն այնտեղ այլևս ոչինչ չկար։

Page 315: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Հիշեց, որ դեռ երեկ է եղած հացն ումի բուռ չոր թութը լցրել պիջակիգրպանները։ Նշանակում է դեռուտելու մի փոքրիկ պաշար ունի։Ընդամենը հինգ հատ թութ գցեցբերանն ու սկսեց դանդաղ ծամել։Նրա բերանի չմփչմփոցից Ղափլաննաչքերը բաց արեց և ագահորեննայեց տիրոջը։ Բայց շանը տալու ոչմի բան չկար այլևս։ Վանիկը խղճացՂափլանին։ «Հարկավոր է գնալ ձուկորսալու,— մտածեց նա։— Ղափլանինկկերակրեմ ե գուցե ես էլ փորձեմհում ձուկը»։ Նա հիշեց, որ ինքը միքիչ նավթ ունի։ Չի՞ կարելի նավթըթափել հոր փոխնորդի, մոր շալի ուհացի շորի վրա և դրանք վառելով՝

Page 316: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ձուկ եփել։ Այդ անսպասելի միտքըայնքան սրտապնդեց նրան, որ նանույնիսկ ահագին ուժ զգաց իր մեջ,իսկույն վերցրեց հրացանն ուկաթսայիկը և շանը կանչելով՝ վազեցթունելի սովոր ճանապարհով։Մինչ այդ նա հազիվ էր շարժվումտեղում, բայց երբ սնունդ ունենալուհեռանկարը նորից երևաց, իսկույնհուսադրվեց։ Ինչո՞ւ չհուսադրվել, չէ՞որ մի կես ժամ հետո ինքը եփածկարմրախայտ է խժռելու։ Վնասչունի, թող անալի լինի, միայն թե միբանով լցնի փորը։Բայց հինգ հարյուր քայլ հազիվ էրհեռացել «տնից», երբ թափվող ջրիահագին աղմուկ լսեց ու կանգ

Page 317: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

առավ։ Այո՛, լսողությունը չիդավաճանել։ Ահա ինքը ջրի շառաչ էլսում։ Կարծես ջրվեժ է գոյացելթունել-քարանձավի մեջ։ Վանիկըթուքը կուլ տվեց։ «Այս ի՞նչ նորերևույթ է։ Մի՞թե Կապուտանի ջրերնայնքան են բարձրացել, որ հիմաշառաչելով թափվում են այսստորերկրյա խորշերը»,— մտածեցնա և ակամա գնաց էլի մի հարյուրքայլ։Այժմ ջրի ձայնը խլացուցիչ էր։Կարծես աներևույթ ջրվեժը հենց իրքթի տակ էր։ Վանիկը լուցկի վառեցու զարհուրեց…Իրենից մի քանի քայլհեռավորության վրա, հենց

Page 318: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

առաստաղից ահագին գոռում-գոչումով պղտոր ջուր էր թափվումքարանձավի հատակին ու արագհոսում դեպի գետակը։ Կապուտանիջո՞ւրն է դա, թե Զմրուխտ սարիձյուներն են արդեն հալվում ու հոսումդեպի ստորերկրյա քարանձավները։Հիշելով, որ ինքը ապրելիս է եղելգետակի ափին, նրա մարմինը դողընկավ։ Եթե ժամանակին չանցներգետակը ու բնակությունչհաստատեր Լույս աշխարհիքարանձավում, հիմա խեղդվել էր ջրիմեջ…Այժմ ոչ մի կերպ չէր կարողշարունակել ճանապարհը։ Մնաքբարո՜վ, համեղ կարմրախայտեր… Ի՜նչ

Page 319: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հույսով էր Վանիկը գալիս դեպի ձեզև ինչ ստացվեց… Արդեն բանը բանիցանցել էր։ Փշրված սրտով Վանիկըկաթսայիկը մեկնեց թափվող ջրին ուիսկույն հետ քաշեց, կաթսայիկնարդեն լցվել էր։ Վանիկը փորձեց ջրիհամը։ Դրանից սառույցի, հալածձյան ու հողի համ էր գալիս։ Պարզ է,դա Կապատանի ջուրը չէր։Վերադարձին Վանիկը քայլում էրերերալով… Շուրջը խավար էր, բայցավելի խավար էր նրա հոգին, նրաբախտը։Այժմ արդեն բոլորովին պետք չէրամանում մնացած նավթը։ ԻսկՎանիկի գրպանում ընդամենը կեսլավաշ կար ու մի քանի չոր թութ։

Page 320: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Ուրիշ ոչինչ չուներ Վանիկն այսբովանդակ աշխարհի անբավհարստություններից։Ջուր խմելուց հետո նրա քաղցնանտանելի դարձավ։ Ինչո՞վ կարող էրհագուրդ տալ այդ ամեհի գազանին՝քաղցին, որ յոթգլխանի վիշապի պեսպատրաստ էր նրան կուլ տալու։Որպեսզի այդ վիշապը ժամանակիցշուտ կուլ չտա իրեն, Վանիկը ձեռքըխոթեց գրպանն ու այնտեղ եղած չորթութն ամբողջովին հանելով՝ լցրեցբերանը։ Պետք է ապրել, քանի դեռմիջոց կա։ Իսկ վաղը գուցե ինքնայլևս կենդանի չի լինի։ Կարող էպատահել, որ ջուրը վարարի ևխեղդի իրեն։ Հեղեղը այս

Page 321: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քարանձավի գլխից ևս կարող է ներսխուժել հենց այն անցքից, որին ինքը«փրկության դուռ» էր անվանել ևորը, գուցե, մի ժամ հետո մահվանդուռ է դառնալու։Այս մտքից զարհուրելով՝ Վանիկըվերցրեց պարկն ու գնաց դեպիքարանձավի հեռավոր անկյունումթափված քարերը։ Պետք է մինչևվերջին շունչը դիմադրել, համառել։Պետք է քար տեղափոխել,բարձրացնել պատի գլուխը,որպեսզի ձեռքը կարողանա հասցնելփրկության անցքի եզրին ու դուրսգալ լույս աշխարհ։ Քարանձավի այդանկյունում ժայռը համեմատաբարփխրուն էր ու ճաքճքած։ Նրա տակ

Page 322: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ահագին քանակությամբ մանր-մունրքարեր էին թափված։ Դրանցիցմեծերն ընտրելով՝ Վանիկը լցրեցպարկն ու շալակելով՝ ետ եկավ։Պարանի ծայրը կապելով պարկին՝նա արագ մագլցեց բուրգն ու թոկըքաշեց։ Այս ամենը արավ զարմանալիարագ ու հեշտ։Մի մեծ բարկություն էր եռում նրասրտի մեջ։ Կարծես բուռնվրեժխնդրությամբ էր լցվել ինքը իրդեմ և ցանկանում էր սպառել ուժիվերջին մնացորդները։ Անվերջկրկնվող հուսախաբությունից նաարդեն զզվել էր ու այլևս չէր ուզումխնայել իրեն։ Պարկը բարձրացնելովվերև, արագ բաց արեց ու միջի

Page 323: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քարերը թափեց։ Երբ այդ քարերիցմեկը վերցրեց պատին դնելու համար,նրա վրա ինչ-որ շողշողուն գծերնկատեց և զարմացած,հետաքրքրությամբ նայեց նրան։Այդ քարը նման չէր այն բոլորքարերին, որոնցով նա շինել էր իրաստիճանավոր բուրգը։ Անհարթպրիզմայի ձև ունեցող այդ գորշքարը բազմաթիվ ոսկեգույն երակներուներ։ Հետաքրքրությունից Վանիկընստեց, մի պահ մոռանալով իրանմխիթար վիճակը, ավելի ուշադիրսկսեց զննել քարը։— Ախր սա պղնձի հանքաքար է,—վերջապես բարձրաձայն ասաց նա։Համոզված էր, որ չի սխալվել։

Page 324: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Պղնձահանքի մի քանի բեկոր կարիրենց դպրոցի լաբորատորիայում, ևբոլորը գիտեին, որ դա պղնձիհանքաքար է, որ բերել էինլեռնաշխարհում գտնվողհանքավայրերից։Վանիկի նիհար կուրծքն սկսեցվերուվար անել։ Սիրտը թրթռաց,քունքերն սկսեցին վառվելանսպասելի գյուտից։ Ստորգետնյաքարանձավը հանկարծ նրա համարդարձավ սիրելի։ Ոչ մի կասկածչունենալով, որ իր գտածըպղնձահանքի բեկոր է, նա արագիջավ ներքև ու վազեց դեպիքարանձավի այն անկյունը, որտեղգտել էր հանքաքարը։ Լույսը քիչ էր

Page 325: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

թափանցում այդտեղ, և ժայռիլանջերը վատ էին երևում։ ՈւստիՎանիկը գնաց վառեց լամպն ու ետեկավ։ Երբ նայեց լուսավորվածժայռին, զարմանքից բերանը բացմնաց։ Իր ոտքերի տակ թափվածբոլոր մեծ ու մանր քարերը ոսկեգույներակներով պղնձահանքի բեկորներէին։ Կարծես ինքը կանգնած էրկրակի շեղջի մոտ։ Նա բուռ-բուռվերցրեց ոսկեգույն քարախիճն ուսկսեց զարմանալ նրա փայլից։ Իսկերբ ուշադիր նայեց ժայռին, նկատեց,որ այդ ոսկեգույն երակները մի քանիճյուղերով ոլորվում են ժայռի գորշլանջին ու գնում, կորչում ապառիմեջ։ Նույնանման երակներ կային

Page 326: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նաև ժայռի մյուս մասերում։ Վանիկըտոպրակը լցրեց ոսկեգույն խճով ևվերադարձավ «տուն»։— Ի՞նչ ես շնթռել, Ղափլա՞ն,—կանչեց նա շանը,— վե՜ր կաց, է՜։ Հա՜նքեմ գտել, հա՜նք։Ղափլանը վեր կացավ, հորանջեց,մեջքն ուղղեց ու մի խղճալի ձայնհանեց։ Կարծես ասում էր. «Ինչի՞ս էպետք քո հանքը, եթե կարող ես, ինձմի կտոր ուտելու բան տուր ու գնախաղաղությամբ վայելիր քո գանձը»։Նայելով իր գտած հանքաքարին՝Վանիկը նույնիսկ ժպտաց։ Ինչե՜րասես, որ այդ պահին չանցան նրամտքով… Միայն թե ինքը կարողանալույս աշխարհ դուրս գալ, այն

Page 327: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ժամանակ…Ագռավները չարագուշակ կռավեցինվերևում։ Վանիկը սարսռաց։— Ձեր գլուխն ուտե՜ք, հա՜…–զայրացած գոչեց նա։– Ի՞նչ եքկռավում, ես դեռ մեռած չեմ, որ լեշսուտեք։ Եվ չեմ մեռնի, կապրեմ, այո՜,անպայման կապրեմ…Բայց ագռավների կռավոցըսթափեցրեց նրան, ու նա իրեն գտավմեն-մենակ կանգնած կիսատ բուրգիտակ։ Օրն արդեն անցել էր…Մյուս առավոտյան նրա գլուխնսկսեց պտտվել։ Ուշքը չկորցնելուհամար գրպանում եղած հացը մանր-մանր կտրտեց ու սկսեց մեկ-մեկ գցելբերանը։ Մի անգամ էլ, երբ ձեռքը

Page 328: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

տարավ գրպանը, այլևս հացի ոչ միփշուր չէր մնացել…Աղետը մոտենում էր։

Գլուխ տասներորդՎԵՐՋԻՆ ՀՈւՅՍԸ

Վանիկն արդեն կորցրել էր օրերիհաշիվը։ Այդ օրը ամսի քանի՞սն էր,չգիտեր։ Եվ դա մեծ դժբախտությունէլ չէր։ Որ օրն ուզում է լինի։ Ինքնայլևս ուտելիք չունի և եթե այդ օրըկամ ամենաուշը մյուս օրըչկարողանա դուրս գալքարանձավից, ապա սովամահկլինի… Համենայն դեպս նա որոշեցմի անգամ էլ հրացանը կրակել։ Ո՞վգիտե, գուցե իրենց ֆերման

Page 329: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

բարձրացել է սար։ Սակայն այսանգամ էլ նրա կրակոցը միայնվախեցրեց ագռավներին։ Ուրիշոչինչ։Այդ օրը նա կարողացավ հինգանգամ բուրգից իջնել ցած, քար լցնելպարկն ու վեր բարձրանալ։ Բայցամեն անգամ պարկը բարձրացնելիսգրեթե ուշաթափվում էր։ Աղիքներըցամաքել, կպել էին մեջքին։ Գլուխըհազիվ էր կարողանում ուսերի վրապահել։ Գիշերն անցկացրեցտառապանքի մեջ։ Առավոտը երբվեր կացավ, բերանը սարսափելիդառնահամ էր։Սովն իր մագիլներով խեղդում էրՎանիկին։

Page 330: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Բայց և այնպես նա կարողացավպարկը լցնել հանքաքարի խճով ուբարձրացնել բուրգի գլուխը։ Երբհրացանը մեկնեց դեպի անցքը,տեսավ, որ ոտքերի տակի հենարանըբավականին բարձրացել է։ Հրացանիփողը հիմա ցցվում էր անցքի եզրից։Եթե ոտքի հենարանը կարողանա միկես մետր էլ բարձրացնել, ապաանպայման ձեռքը կհասցնի անցքին։Կեսօրին նրա ոտքերն սկսեցինցավել, կարծես ուռել էին։ ԲայցՎանիկն այլևս ուշադրություն չէրդարձնում դրան։ Որքան ուզում են,թող ցավեն, կդիմանա։ Կդիմանա,որպեսզի գիտակցությունը չկորցնի,հանկարծ վայր չընկնի… Եվ քանի դեռ

Page 331: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

վայր չի ընկել, պետք է նորիցաշխատել։Նա իջավ ներքև։ Պարանի ծայրըփաթաթեց մեջքին, հրացանը գցեցուսը, շանը կանչեց, որ գա իրհետևից ու դժվարությամբբարձրացավ սանդուղքի առաջինաստիճանները։ Հետո սկսեց կուրծքըհենել քարերին ու մագլցեց…Մատները դժվար էին կպչումքարերին, ոտքերը հազիվ էինհենարան գտնում։ Մինչև հասավբուրգի գլուխը, եղունգներնարյունոտվեցին։ Մի կերպ հրացանըհանեց մեջքից ու ընկնելով քարերին՝հևաց։ Արդեն գտնվում էր բուրգիգլխին, իսկ կարո՞ղ է տեղից վեր կենալ

Page 332: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ու ներքև գտնվող պարկը ձգել,հասցնել վերև։ Ուժերը կհերիքե՞նարդյոք։ Ուժ ունի՞, որ հերիքի։ Ահապառկած տեղը ձեռքերը հազիվ էկարողանում շարժել։Հուսահատությունը համառորենընկճում էր Վանիկին ու մահվանուրվականն ավելի պարզ էր երևումնրան։Դրսում ագռավները նորիցաղմկեցին։ Հետո լսվեց արծվի սուրկռնչոց։ Երկու ագռավ խելակորույսընկան քարանձավն ու կորան նրահեռավոր անկյուններում։ Մի պահանցքի գլխին երևաց արծիվը։Վանիկին թվաց, թե նա եկել է իրենհոշոտելու։ Մահվան սարսափից նա

Page 333: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

այնպիսի ուժ ստացավ, որ նույնիսկվեր թռավ տեղից ու խելագարի նմանաղաղակեց։ Շունը նույնպես միերկու բերան հաչեց։ Արծիվըզարմացած նայեց ներքև ու շուռգալով՝ թռավ, հեռացավ։ Արծվիպատճառած վախը զգաստացրեց ուսթափեցրեց Վանիկին։ Նա մեջքիցքանդեց պարանն ու սկսեց քաշելներքև թողած պարկը։Սկզբում բեռը հեշտ էր բարձրանում,բայց շուտով Վանիկի ծնկներըչդիմացան, ու նա պառկեց փորիվրա։ Թոկն սկսեց քաշել պառկածվիճակում։ Քաշում էր՝ կուրծքըքարերին հենած, ատամներն իրարսեղմած։ Ձեռքերը երբեմն թմրում-

Page 334: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

թուլանում էին, ու նա գլուխը դնումէր սառը քարին՝ մի երկու վայրկյանհանգստանալու, շունչը հետ բերելուհամար։Մինչև մութն ընկնելը նա հազիվկարողացավ չորս պարկ քարբարձրացնել։ Քարերն իրար վրադարսելով՝ տեսավ, որ անցքինհասնելու համար ոտքի հենարաննարդեն մի քիչ էլ է բարձրացել։ Բայցայլևս որևէ շարժում անելու ուժչուներ ու մնաց քարերի վրապառկած։Գիշերն անցավ տառապանքի մեջ։Արևի շողերը կպան պատուհանիեզրերին։ Հանկարծ Վանիկին թվաց,թե լսեց իր հոր ձայնը։ Խելագարի

Page 335: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

պես վեր թռավ, չորացած մատներովկառչեց հրացանին ու չորսփամփուշտներից մեկը կրակեց…Կրակեց ու սպասեց… Հոր ձայնընորից կրկնվեց։ Այս անգամ արդենշատ մոտիկից, ուղղակի անցքի մյուսկողմից։— Ապեր, հե՜յ…— գոռաց Վանիկը ևվախենալով, որ իր ձայնը չի հասնիհորը, մի փամփուշտ էլ կրակեց։Ոչ մի պատասխան։ Մի՞թե հայրըչլսեց իր կրակոցները, իր ձայնը։ Բայցկանչողը արդյո՞ք հայրն էր։ Եթե հայրնէր, ապա ինչո՞ւ է Ղափլանը լռել, ինչո՞ւչի հաչում։— Ղափլա՛ն,— դարձավ նա շանը,—դու լսեցի՞ր հայրիկի ձայնը։ Հը՞, լսեցի՞ր։

Page 336: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Հապա ականջ դիր։Նա Ղափլանին մոտ քաշեց ու ինքն էլականջ դրեց։Ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն։Վանիկը հասկացավ, որ հոր ձայնըմիայն տխուր պատրանք է եղել։Ուրիշ ոչինչ։ Բայց այդ պատրանքըկյանքի էր կոչում նրա հյուծվածմարմնի վերջին ուժերը։ Նա վճռեցշանը բարձրացնել իր ուսերի վրա ումի կերպ հասցնել պատուհանիեզրին՝ դուրս գցել։Այս միտքը ուժ ներշնչեց նրան։Պետք է մի երկտող գրել, կապելՂափլանի վզին և ուղարկել գյուղ։Իսկ ինչի՞ վրա գրի երկտողը։ Թղթի ոչմի պատառ չի մնացել մոտը։

Page 337: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Բայց Վանիկը այս անգամ էլ ելքգտավ։ Բլուզի փեշերը բարձրացրեց,ատամներով պատռեց սպիտակշապիկը, մի լայն ծվեն պոկեց ուգրպանում մնացած քիմիականմատիտով գրեց. «Ես գտնվում եմԿուխտու փոսում, Կապուտան լճիափի քարանձավում։ Դեռ ողջ եմ,բայց սովից շուտով կմեռնեմ,օգնեցեք։ Վանիկ»։ Գրությունն ամուրկապեց շան վզին։— Դու այս գրությունը կհասցնեսգյուղ,— խրատեց նա Ղափլանին։—Հենց որ ես քեզ բարձրացնեմ անցքիեզրը, դու թռիր, դուրս եկ ու վազիրդեպի գյուղ…Վանիկը հաստատ համոզված էր, որ

Page 338: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

շունը կհասնի գյուղ և մարդիկկփրկեն իրեն։ Այս համոզմունքընորից ուժ տվեց նրան, և նա իրեննախատեց, որ հույսը բոլորովինկտրել էր։Նա կանգնեց քարով լիքը պարկիվրա ու դարձավ շանը.— Դե, արի՛, բարձրացիր ուսերիս,Ղափլա՜ն, բարձրացի՜ր, որ ես էլ քեզբարձրացնեմ։ Գլխի՞ չես ընկնում,անիծվա՜ծ, մո՜տ եկ։Սակայն շունը չէր հասկանում, թե ինչէ իրենից ուզում իր տերը։ Վանիկնստիպված եղավ պպզել ու շանառջևի ոտքերից բռնելով՝ շալակնառնել, հետո վեր կացավ ու գոռաց.— Դե, հիմա թռի՜ր դեպի անցքը։

Page 339: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Հը՛։ Դու հո ինձ չափ սով չե՞ս քաշել,որ չկարողանաս, թռի՜ր, է՜…Շունը հասկացավ տիրոջ միտքը։Ետևի ոտքերը հարմարեցրեց նրանիհար ուսերին, իսկ առջևինըհասցրեց անցքի եզրին։ Վանիկըբարձրացրեց նրան։ Շունը թափառավ ու ցատկեց վեր…Վանիկը նայեց անցքին։ Ղափլաննարդեն գտնվում էր այնտեղ ուզարմացած նայում էր հեռուներին։Անսպասելի հաջողությունիցՎանիկը բարձրաձայն քրքջաց։ Ինչո՞ւչքրքջար։ Շունն այստեղից գյուղկհասնի ամենաշատը մի ժամում։Իսկ այնտեղից մարդիկ մի ժամումկհասնեն իրեն։ Ուրեմն պետք է

Page 340: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

դիմանալ ընդամենը երկու ժամ ևս, ևնա կլինի իր հարազատների գրկում։Երկու չէ, տասը ժամ էլ, երեք օր էլկդիմանա, եթե հաստատ իմանա, որկփրկվի։ Ինչ խոսք, որ կփրկվի։Շունը հիմա լուր կտանի գյուղ։Սակայն Ղափլանը կանգնել էրանցքի եզրին ու միայն պոչն էրուրախ պտտում։— Դե՜, վազիր, է՜, Ղափլան, ի՞նչ եսցցվել։ Վազիր գյուղ, շո՜ւտ…— գոռացՎանիկը։Բայց շունը պտտվեց կանգնածտեղը, գետինը հոտոտեց ու մնաց։— Գնա՜,— նորից գոռաց Վանիկը։— Տո անխե՜լք, գնա, որ ինձ փրկես,է՜…

Page 341: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Դարձյալ ապարդյուն։ Շուննանհանգիստ կաղկանձում էր, մերթՎանիկին, մերթ էլ ներքև՝ ինչ-որբանի նայելով։— Ես քո տիրոջ հերն անիծե՜մ,գնա՜, է՜,— կատաղորեն գոռացՎանիկը։Շունն աչքից կորավ, բայց դա տևեցմիայն մի վայրկյան։ Նա նորից երևացանցքի եզրին։ Այս անգամ Վանիկիկատաղությունն արդեն գազանայինէր։ Նա ատամները կրճտացնում էր,հայհոյում շանը, սպառնում,խնդրում, բայց շունը միայնանհանգիստ կաղկանձում էր ուպտտվելով կանգնած տեղում՝ նորիցնայում ներքև։

Page 342: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Գազազած Վանիկը վերցրեցհրացանը, վերջին երկու գնդակիցմեկն էլ արձակեց անցքի մեջ՝ շանգլխավերևում։ Բայց դա էլ չօգնեց։Շունը վախից կուչ եկավ, ոռնաց,սակայն մնաց տեղում։Ինչպիսի՜ հայհոյանքներ ասես, որչտվեց Վանիկն իր շանը։Հանքաքարի խճերով խփեց նրան,սակայն շունը համառորեն չէրշարժվում տեղից։ Նրա արարքնայնպես սարսափեցրեց Վանիկին, որսկսեց բռունցքներով ծեծել գլուխը…Բայց ի՞նչ օգուտ դրանից։ Գլուխըծեծելով չես կարող դուրս գալմահվան քարանձավից։ Պետք էնորից տառապել, երկու պարկ քար էլ

Page 343: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

հանել վերև ու սեփական ուժերովփորձել ձեռքը հասցնել անցքի եզրին։Շան օգնությունից հույսը կտրելով՝նա վերցրեց քարին գցած թոկը,իջավ ներքև, պարկը քարով լցրեց,բարձրացավ ու սկսեց քաշել։ Ի՜նչծանր է անիծված պարկը, կարծեսհարյուր փութ լինի։ Վանիկըատամներն ամուր սեղմել է իրար,ոտքերը հենել քարերին ու քաշում էր՝օգնության կանչելով իր նիհար ութույլ մարմնում մնացած վերջինուժերը։ Պարկը մի երկու մետրբարձրացնելուց հետո, թուլացածգլուխը դնում էր քարին և հևալով ուտնքալով, կտրվող շունչը մի կերպ ետբերում՝ ուշքը չկորցնելու համար։

Page 344: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Մի անգամ էլ, երբ ատամներն ամուրսեղմեց՝ պարկը ձգելու համար,լեզուն մնաց նրանց տակ… Բերանումարյան համ զգաց ու հեկեկաց…Երբեք նա իր կյանքում այդպիսի սուրցավ չէր զգացել։ Փայտ ջարդելիսկացնով վիրավորել էր ոտքը, խոտքաղելիս մանգաղով կտրել մատը,բայց ատամները սեղմել էր ու լացըզսպելով՝ ցավը տարել լուռ ուանմռունչ։ Սակայն այս անգամ նաայնպես գոռաց լեզվի ցավից ուայնպես սկսեց լաց լինել, որ շունըվերևում անհանգստանալով՝պտտվեց անցքի եզրին ու փորձեցներքև թռչել։Երբեք այդքան աղիողորմ լաց չէր

Page 345: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

եղել Վանիկը։ Այնուամենայնիվ, նապարկը բարձրացրեց, և մի խորհառաչանք դուրս թռավ նրա կրծքից։Հարկավոր է բարձրացնել մի պարկևս։ Իսկ դրա համար պետք է նորիցլարել ուժերը։ Ո՞ւժ է մնացել, որ լարի։— Ա՞խ, եթե մի եփած կարտոֆի՜լլիներ…— հազիվ բերանը բաց անելովասաց նա ու իջավ ներքև…Վերջին պարկը քաշելիս Վանիկիուղեղում մի միտք ծագեց. «Իսկ չի՞լինի, որ թոկը բաց թողնեմ ու մեռնեմհենց այսպես պառկած… Իմ մահովայլևս նոր վիշտ չեմ պատճառի մորսու հորս։ Նրանք արդեն իրենց լացըսպառել են, իսկ ընկերներս վաղուցեն մոռացել ինձ ու երևի հազվադեպ

Page 346: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

են տալիս իմ անունը։ Մեծ բան է.աշխարհի վերջը չի գա, եթեԿուխտունց Վանիկը մեռնի։ Այնքա՜նմարդ է մեռնում… Եվ վերջապեսավելի լա՞վ չէ մեռնել, քան թե ամբողջէությամբ կարոտել մի բրդուճ հացի,մի եփած կարտոֆիլի կամ կաղամբիմի հում կոթի…»Մտածում էր Վանիկն ու իրենիցանկախ թոկը ձիգ տալիս։Պարկը բարձրացնելուց հետո նրագլուխը պտտվեց, և նա սկսեց լիզելքարերն ու հրացանի սառը փողը…Այնինչ անցքը կապտում էր։Մոտենում էր ահավոր գիշերը…Վանիկն ընկել էր չոր քարի վրա ուհևում էր։ Մեկը մյուսից ավելի

Page 347: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

զարհուրելի պատկերներ էինանցնում նրա գլխով։ Ամենից շատնրա աչքերին երևում էր Կուխտումարդակերպ հրեշը, որ գալիս էր իրենլափելու։ Վանիկն այնպես էրթուլացել, որ ոչ մի սոսկալի պատկերայլևս ահ չէր պատճառում նրան։Իսկ երբ մի փոքր սթափվում էրպատրանքներից, դժվարանում էրզանազանել, թե դրանցից ո՜րն է երազեղել, որը՝ իրականություն։Ուտելու պահանջը մեղմացել էր, ևդա մի տեսակ հանգստություն էրբերել Վանիկին։ Սակայն նա չգիտեր,որ սովամահ լինողներն իրենցկյանքի վերջին րոպեներին այլևսքաղց չեն զգում և մեռնում են թեթև

Page 348: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ու հանգիստ։Լուսաբացին նրա քունը տարավ։Արթնացավ, երբ արևը դիպել էրանցքի եզրին։ Նայեց վեր, շունըթազնել էր այնտեղ ու տխուր նայումէր իրեն… «Չեմ մեռել,— եղավ նրաառաջին միտքը,— եթե մեռած լինեի,շունը կոռնար ու ես չէի տեսնի արևիլույսը»։ Ձեռքերը քարերին հենելով՝նա մի կերպ վեր կացավ ու տեսավ,որ հանքաքարով լիքը վերջին պարկնարդեն բարձրացրել է վեր։ Այդ բանըուրախացրեց նրան։ Մեծ ճիգ գործդնելով՝ պարկը դատարկեց, քարերըշարեց մյուսների վրա ու նայեցանցքին։Այլևս նոր միջոց մտածելու ոչ ուժ

Page 349: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կար, ո՜չ ժամանակ։ Քանի դեռ քունըլրիվ չի անցել գլխից ու զզվելի քաղցըչի բռնել կոկորդը, պետք է դիմելվերջին քայլին։ Պետք է փորձելբարձրանալ վեր։Բայց կարո՞ղ է ձեռքը հասցնել անցքիեզրին։ Իսկ եթե հասցրեց, ուժերըկհերիքե՞ն, որ մարմինը ձգի,բարձրացնի վեր, թե՞ թուլացած վայրկընկնի…Բայց և այնպես պիտի փորձել։Վճռական քայլի մոտիկությունը ևոգևորում, և սարսափեցնում էրՎանիկին։ Ոգևորվում էր փրկությանհույսից, սարսափում՝ այն մտքից, որիր ուժերը չեն պատի՝ վերջին թռիչքըկատարելու համար և կընկնի

Page 350: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քարերի վրա ու կջախջախվի…Բայց ինչ էլ լինի, պետք է դիմել այդքայլին։Նա վրայից հանեց պիջակն ուկոշիկները, որ թեթև լինի և ոտքերըլավ հենվեն ժայռի լերկ լանջին,դրանք փաթաթեց, դրեց պարկի մեջ,որտեղ հանքաքարի մի քանի բեկորէր թողել։ Ապա պարանը կապեցպարկին և նայեց վեր… Եթեկարողանա բարձրանալ, ապաայնտեղից կձգի, կհանի շորերն ուհրացանը։Այս նախապատրաստականաշխատանքը կատարելուց հետո նականգնեց ամենավերջին քարի վրա ևաջ ձեռքը մեկնեց դեպի անցքը։

Page 351: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Հրա՞շք է, ի՜նչ է… Ահա մատները հասելեն անցքի եզրին և ամուր կառչելնրան…Վանիկը խոր շունչ քաշեց,բարձրացրեց ձախ ձեռքը ևս։ Ահաարդեն երկու ձեռքով բռնել է անցքիպռունկը։ Իսկ ինչո՞ւ են մատներըխուտուտ գալիս, կարծեսասեղներով ծակծկում են։ Հա՜…արևից է։ Ախր ինչքան ժամանակ է,որ իր մատները արևի երես չենտեսել… Ամուր կառչելով անցքիեզրից, Վանիկը ձգվեց ու կախընկավ։ Մի պահ նրա աչքերըմշուշվեցին։ Ձեռքերը թուլացան ևթվաց, թե այլևս ուժ չի ունենալուկախված մնալ։ Բայց նա

Page 352: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կարողացավ բոբիկ ոտքերը հենելժայռին ու մի քիչ էլ ձգվել… Նրածնոտն արդեն հասել է անցքիեզրին… Մի՜ քիչ էլ, մի՜ քիչ էլ ձգվիր,Վանիկ… Այդպե՜ս… Ահա, տեսնո՞ւմ ես,հիմա էլ ուսերդ հասան փրկարարեզրին, եթե արմունկդ կարողանասհենել ժայռին, ապա այլևս վայր չեսընկնի։ Փորձիր։ Մի վհատվի,փորձիր…Բայց ո՞ւժ ունի, որ փորձի։ Այլևս ոչ միուժ չկար նրա մարմնում։ Պարկի պեսկախվել էր անցքի եզրից…Սակայն նա ձեռքերն այլևս չի պոկիբռնած տեղից։ Ո՜չ, չի պոկի, թեկուզմատը օձը կծի։ Չէ՞ որ իր ձեռքերիվրա զգում է արևի ջերմությունը, որը

Page 353: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ուժ է ներարկում նրա ցամաքածմարմնին։Վանիկը զգուշությամբ փոխեցոտքերը, փորձեց նորից ձգվել, բայցչհաջողվեց։ Միայն կարողացավծնոտն ամուր հենել ժայռի եզրին։Ատամները ճարճատեցին։ Այլևս ուժչուներ, որ մի քիչ էլ ձգվեր ևհազիվհազ էր կարողանումանարյուն մատներով, կապտածծնոտով ու նիհար կրծքով կպածմնալ ժայռին։Զարհուրելին այն էր, որ գլուխընորից սկսեց պտտվել։ Ուր որ էգիտակցությունը կկորցնի ու… Եվայդ ճակատագրական պահին նրալեզուն բացվեց, ու նա սկսեց

Page 354: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

աղաղակել…Դա օգնեց։Տիրոջ աղաղակից ցնցվելով՝Ղափլանը վեր կացավ տեղից,մոտեցավ նրան, հոտոտեց նրադեմքը և ամուր բռնելով նրա բլուզիօձիքը, սկսեց քաշել վեր…Շան օգնությունը սրտապնդեցսարսափած Վանիկին, և նակարողացավ երկու ձեռքերիարմունկները հենել ժայռին։ Քիչհետո նա կրծքով ևս հենվել էրգետնին։— Ղափլա՜ն ջան, քաշի՜ր,— հազիվկարողանում էր ասել նա ծոծրակինզգալով շան տաք շունչը։Որքան ուժ ուներ, Ղափլանը քաշում

Page 355: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

էր նրան։ Իհարկե, եթե առաջվաառողջ և ուժեղ Ղափլանը լիներ, միվայրկյանում կթռցներ իր տիրոջը։Բայց նա էլ այնպես էր հյուծված, որհազիվ էր կարողանում ոտքերը չռածպահել ու ամբողջ մարմինը լարելով՝մի կերպ քաշել տղային։«Ահա թե շունն ինչու չէր գնում գյուղ,— կիսով չափ արդեն ժայռին հենվածմտածեց Վանիկը։— Մնացել է, որ ինձօգնի, իսկ ես նրան հայհոյում էի,նույնիսկ քարկոծում։ Դե, բան չկա,հիմա դուրս կգամ։ Մի քիչ էլ ուժարա, Ղափլան, մի քիչ էլ…»Հանկարծ Վանիկն զգաց, որ ամբողջմարմնով տարածվել է գետնին ուսողում է փորի վրա…

Page 356: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

— Փրկվա՜ծ եմ,— գլուխըբարձրացնելով՝ գոչեց նա ու ոտքիկանգնեց…Շուրջը լույս աշխարհն էր՝ արևոտ,սքանչելի աշխարհը։ Վանիկի աչքերըկկոցվեցին, լցվեցին մշուշով։Ուրախությունից գլուխը կորցրեց ուդանդաղ չոքելով գետնին՝ սկսեցհամբուրել խոնավ հողը, մաքուր,ասես լվացված ժայռը…

* * *Արևը հաճելի ջերմություն էր լցնումՎանիկի մարմինը։ Մաքուր օդից չէրկշտանում նա։ Բայց միևնույնժամանակ չէր կարողանում աչքերըլայն բաց անել։ Նրանք երբեմնմշուշվում էին ու թվում էր, թե ինքը

Page 357: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նորից անթափանց խավարի մեջ է։Բայց հետզհետե վարժվեց լույսին ևագահորեն սկսեց դիտել շրջապատը։Առաջին բանը, որ տեսավ՝Կապուտան լիճն էր։ Ինչպիսիկախարդական գույներով էր ողողվելլիճը։ Կարծես հազարավործիածաններ էին փռվել նրա վրա։Լիճն արդեն ազատվել էր սառցեծածկոցից։ Շրջակա սարերիձյուները հալվում էին ու աղմուկովթափվում նրա մեջ։ Սարերը դեռծածկված էին ձյունով, բայց նրանցարևկող լանջերի հողը սևին էրտալիս։ Կարծես լեռնաշխարհիսպիտակ զգեստը կարկատվել էր սևթավշի կտորներով։ Նրանց վրա

Page 358: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

բեկբեկում էր ճերմակ շղարշը, իջնումդեպի լիճը, սլանամ նրա երփներանգհայելու վրայով։— Գարո՜ւնը…— անսպասելի ուժովճչաց Վանիկը և ձեռքերն այնպեստարածեց, որ կարծես ուզում էրգրկել ողջ լեոնաշխարհը։Մահվան քարանձավից դուրսգալուց հետո նրա տկար մարմինը մինոր ուժ էր ստացել, նա պատրաստէր ճչալ, երգել, նույնիսկ թռչկոտելփրկության անցքի առջև գտնվողհողապատառի վրա։ Նա կռացավդեպի անցքը, թոկը քաշեց,բարձրացրեց հրացանն ու պարկը,որի մեջ հանքաքարի մի քանիբեկորի հետ գտնվում էին նաև

Page 359: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

կոշիկներն ու պիջակը։ Նա արագհագավ կոշիկներն ու պիջակը,հրացանն ու տոպրակը շալակեց, ևշուռ գալով դեպի քարանձավըգոռաց.— Է՜յ, մարդւսկե՜րպ հրեշ, եսհաղթե՜ցի քեզ, հաղթեցի՜… Ահա եսազատ եմ, փրկվա՜ծ… և այլևս չե՜մվախենում քեզանից, չէ՜…Նա թքեց քարանձավի մեջ ու շուռեկավ՝ ժայռի գլխից իջնելու համար։Սակայն այստեղ ևս բախտըչժպտաց Վանիկին։Անցքի մոտից մի տասը քայլհեռանալուց հետո միայն տեսավ, որինքը Կապուտան լճի առափնյավիթխարի ժայռի մեջտեղը գտնվող

Page 360: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

փոքրիկ, շատ փոքրիկ հարթությանվրա է։ Այդ փոքրիկ հարթությանգլխին կախված էր լերկ ժայռը, իսկմյուս երեք կողմերը ուղղահայացիջնում էին մինչև լճի քարքարոտափը։ Ո՜չ մի կերպ հնարավոր չէրժայռի վրայից ցած իջնել։Սակայն այս անգամ Վանիկըբոլորովին չհուսահատվեց։ Ինչհուսահատություն, երբ ինքն արդենդուրս է եկել մթին քարանձավից ու իրսեփական աչքերով տեսնում էհայրենի լեռնաշխարհը, լիճը, ձյունիցազատվող հողը…— Հե՜, հե՜, հե՜յ…— զարմանալիառույգ ձայնով կանչեց նա։— Դե,Ղափլա՜ն, հիմա ես ու դու պարանի

Page 361: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

օգնությամբ կիջնենք ներքև։ Տեսնո՞ւմես, ժայռն այնքան էլ բարձր չէ,հազիվ տասը-տասներկու մետր լինի։Նա հավաքեց անցքի մոտ թողածպարանը, իր գոտին էլ միացրեցնրան ու մի ծայրը կապեց անցքի մոտեղած ցցաքարին։ Հետո շալակիպարկը նետեց ներքև ու քրքջաց։Այժմ արդեն ինքը կարող է բռնելպարանից և իջնել ներքև։ ԻսկՂափլա՞նը։ Դե պարզ է, Ղափլանը չիկարող մարդու պես բռնել պարաննու իջնել, ձեռք չունի, ոչ էլ կարող էցատկել այդքան բարձրությունից՝ուրեմն պետք է Ղափլանինպարանով կապել ու կախ տալովիջեցնել ներքև։

Page 362: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

— Մո՜տ եկ, Ղափլա՜ն, հիմա ես քեզպարանով կիջեցնեմ ներքև։ Մի՜վախենա, ոչ մի վատ բան չիպատահի։ Մոտ եկ։ Բայց չարությանչանես, հա՜, թե չէ կթողնեմ այստեղ ուկգնամ…Նա պարանի ծայրն ամուրփաթաթեց շան փորին ուհանգուցեց։ Բայց երբ շանը հրեցդեպի ժայռի պռունկը, սասարսափեց ու գլուխըթափահարելով՝ սկսեց աղեկտուրկաղկանձել, փաթաթվել Վանիկիոտքերին։— Ի՞նչ ես գժություն անում, այանբան անասուն,— գոռաց Վանիկը։— Բա որ վախենում ես, ես ի՞նչ անեմ,

Page 363: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քեզ ո՞նց իջեցնեմ։ Հը՞։Բայց ինչ արեց-չարեց՝ չկարողացավհամոզել շանը։ Միշտ անվախ ուհամարձակ Ղափլանը այնպես էրվախենում անդունդից, այնպես էրդողում, որ թվում էր, թե հիմասրտաճաք կլինի։ Դա դեռ ոչինչ, նասկսեց ատամները կրճտացնել, քիթըվեր քաշել ու թշնամանքով նայելտիրոջը։ Մի երկու անգամ էլ քիչմնաց, որ կծեր Վանիկին։Ծանր վիճակ էր։ Վանիկը այնքան էրբարկացել, որ հրացանի կոթովխփեց շանն ու գոռաց.— Դե ձայնդ կտրի՜ր, վախկոտի՜մեկը, բա քեզ թողնեմ այստեղ, որսատկե՞ս։ Ձայնդ կտրիր, ասում եմ։

Page 364: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Օրը տարի չէ, հրես կմթնի ու երկուսսէլ գայլի ու գազանի բաժինկդառնանք։Որպեսզի կարողանա շանը խաբել ուիջեցնել ժայռից, Վանիկը մոր շալովամուր կապեց նրա աչքերը։ Հետոաննկատելի մոտեցրեց ժայռին ուհրեց… Ղափլանը կախվեց ժայռից,նրա աչքերի կապը բաց ընկավ, ևխեղճը մի այնպիսի վայնասունբարձրացրեց, որ ժայռերը դղրդացին։Վանիկը նստել էր ժայռի պռունկին ևպարանը դանդաղ բաց էր թողնում։Երբեմն հռհռում էր շան աղեկտուրկլանչոցի վրա։Երբ Ղափլանին հասցրեց գետնին,խոր հոգոց հանեց։ Հրացանը գցեց

Page 365: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

ուսը, երկու ձեռքով բռնեց պարաննու սկսեց իջնել… Իսկ երբ ոտքերըհասան գետնին, նա ուրախությունիցթավալվեց խոնավ ավազի վրա ուդեռ դողացող շանը գրկելով՝ ասաց.— Հանգստացի՜ր, Ղափլան ջան,պրծա՜նք..Շան կապն արձակելով՝ Վանիկըպարկը շալակեց ու գնաց ավազիվրայով։ Լիճը մեղմ ճողփում էր։Ալիքները զարնվում էին ափիքարերին ու փշրվում։Վանիկը քայլում էր ծանր։ Այդպեսքայլում են երկարատևհիվանդությունից կմախքացածմարդիկ։ Ոտքերն այդպես են փոխումզառամյալ ծերունիները։

Page 366: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Հետզհետե քայլելն ավելիդժվարացավ։ Մինչև մի ոտքըփոխում էր, սիրտը քիչ էր մնումնվաղի։ Ծնկները դողում էին, հաճախծալվում։Ախ, եթե մի պատառ հաց լիներ…Քարանձավից դուրս գալուց հետոՎանիկը քաղցը մոռացել էր։ Նրամարմնում նոր ուժեր էին հայտնվել, ևնա կարողացել էր իջնել ժայռից։ Իսկայժմ, երբ արդեն ազատության մեջէր, քաղցն իր ամբողջ ուժով զգալտվեց իրեն և սկսեց սեղմել նրասիրտը, թուլացնել ոտքերը։Պարկն էլ մի կողմից էր ծանրանում,թոկերը սեղմում էին ուսը, քերումոսկրացած մեջքը։ Պետք է պարկը

Page 367: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

թողնել այստեղ։ Հո չեն գողանա։ Միքանի օր հետո կգա նրա հետևից։Այդպես էլ արեց, պարկը հանեցմեջքից ու գցեց ավազի վրա։ Քայլելըմի քիչ հեշտացավ, ուսըհանգստացավ։ Բայց դա միայն միքանի րոպե տևեց։Շուտով նրա սիրտն սկսեց խառնելու գլուխը պտտվել, աչքերը հազիվ էրկարողանում բաց պահել։ Իսկ մինչևգյուղ դեռ ահագին ճանապարհ կար։Կկարողանա՞ բարձրանալ Սև սարիլեռնանցքը։ Ինչո՞ւ չի բարձրանա։Ահա այսպես կքայլի ավազի միջով,կհասնի Սև սարի տակը, հետոկսկսի վեր բարձրանալ։ Կբարձրանաև կհասնի լեռնանցքին։ Իսկ

Page 368: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

այնտեղից թեկուզ գլորվելով կիջնիմինչև գյուղի դիմացի դաշտը։Բայց ինչո՞ւ են աչքերը շաղվում։Կարծես չի քայլում, ոտքերը չենշարժվում։ Պարզ է, այլևս շարժվելուուժ չանի։ Չպառկի՞ ու սողալով գնա։Սողալո՞վ։ Այդպես երեք օրում հազիվտեղ հասնի։ Մինչդեռ այլևսդիմանալու ուժ չունի։ Եթե մինչևերեկո մի բան չուտի, անպայմանկմեռնի։Նա մոտեցավ լճին, մատները իրարկցեց, խմեց սառը, սաստիկ սառըջուրը, որը կարծես եռաց ստամոքսիմեջ։ Ապա ջրով շփեց ճակատն ուաչքերը և դառնալով շանը՝ գոռաց.— Վազիր գյուղ, է՜, այ անպետք,

Page 369: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

չե՞ս տեսնում, որ մեռնում եմ։ Վազիրմերոնց իմաց տուր, շուտ…Ղափլանը պոչը պտտեց ու մնացտեղում։ Երևի չհասկացավ տիրոջմիտքը։— Գնա՜, է՜…— լացակումած ճչացՎանիկը։— Գնա՜, ա՜յ շան ցեղ, ախր եսեմ ուզում, որ գնաս, ես… Լավությո՞ւնես ուզում անել, ուրեմն վազիր գյուղ,շուտ արա,..Նա մի քար վերցրեց ու ամբողջբարկությամբ խփեց անհնազանդշանը։ Ղափլանը ցավից կլանչեց,սակայն հաջորդ քարի հարվածնավելի սոսկալի էր։ — Գնա՜,— ուժերը սպառելով՝ ճչումէր Վանիկը։— Գնա՜, թե չէ կսպանեմ…

Page 370: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

Եվ նա քարերով այնքան խփեց շանը,որ նա պոկ եկավ տեղից ու սլացավդեպի Սև սարը։ Հասկացա՞վ տիրոջմիտքը, թե՞ վախից փախավ, դժվարէր կռահել։ Հեռվից սպիտակին էրտալիս նրա վզի ճերմակ ժապավենը։Վանիկը սրտատրոփ հետևեց շանը,մինչև սա բարձրացավ Սև սարն ուանհետացավ աչքից…Այլևս ոչ մի ուժ չկար քայլելու։ Մեջքըկոտրվում էր, և գետինը ձգում էրդեպի իրեն։ Պետք է նստել, պառկելհողի վրա ու սպասել մինչևօգնության գան։ Նա հրացանըտնկեց մի փոքրիկ ավազաթմբի մեջ,գլխարկը հագցրեց հրացանի ծայրինու պառկեց նրա տակ։ Պառկեց

Page 371: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

երեսը դեպի Սև սարի լեռնանցքը,որի վրա սևին էր տալիս ձյունիցազատված ճանապարհը…Արևը տաքացնում էր նրա ձեռքերը,մեջքը, բայց ոտքերն ասես սառչումէին։ Երբեմն նրա գլուխն այնպես էրպտտվում, որ ուշաթափվում էր ևերբ գիտակցությանը տեղն էր գալիս՝մահացողի մռայլ ու սարսափածհայացքով, բայց և հույսով նայում էրՍև սարի ճանապարհին…Մի անգամ էլ, երբ ուշքը կորցնելուցհետո աչքերը բաց արեց ու նայեցճանապարհին, սարալանջով իջնողձիավորներ նկատեց… Նրանցառջևից սլանում էր Ղափլանը։— Օգնեցե՜ք,— փորձեց գոռալ,

Page 372: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

սակայն ձայնը դարս չեկավ բերանից։Մի կերպ չոքելով տեղը՝ նա վերցրեցհրացանը ու կրակեց վերջինփամփուշտը…Հրացանը ընկավ ձեռքից, ու նաբոլորովին թուլացած փռվեց գետնին։

* * *Ուշքի եկավ տեղացողհամբույրներից։ Աչքերը բաց արեց ուդժվարությամբ ճանաչեց հորը…Այնքան վիշտ ու տառապանք կարհոր խանձված երեսին, որ Վանիկըխղճաց նրան և թուլացած ձեռքերովգրկեց նրա վիզը.— Ապի՜ ջան, վախիլ մի, ես ո՜ղջեվ…Քսան ձիավոր շրջապատել էին

Page 373: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

նրան։ Վանիկը դժվար էր ճանաչումշատերին։ Բոլորը խոսում էինբարձրաձայն, ինչ-որ խորհուրդներտալիս միմյանց։ Հայրը գրպանիցթարմ պանիր հանեց, սեղմեց ուհյութը քամեց Վանիկի բերանի մեջ։Հետո նրան կարագ տվին և մի հումձու խմեցրին։Հետզհետե Վանիկի մշուշվածաչքերը պարզվեցին, նա սկսեցտեսնել, թե ինչպես է պայծառանումհոր դեմքը։ Հայրը նրան դրեց ձիուվրա ու մեջքը ամուր գրկեց։— Մամին ո՞նց է, ապի՛,—վերջապես խոսեց Վանիկը։— Լավ է, ցա՜վդ տանեմ, քուճամփան է պահում…

Page 374: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

— Բա ինչի՞ չի եկել։— Չգիտի։ Շունը Գայլաբնի ձորնէր եկել…Շարժվեցին։ Վանիկը ձեռքը պարզեցդեպի ժայռը։— Խուրջինս այնտեղ է, ապի, նրամեջ գանձ կա, բերեք։Երեք ձիավոր սլացան նրա ցույցտված ուղղությամբ։Այդ օրը 1956 թվականի մայիսիտասնինն էր…Իննսունմեկ օր Կուխտունց Վանիկըմնացել էր գետնի տակ։Մի շաբաթ հետո Վանիկը գնացդպրոց։ Աշակերտները շարքկանգնած դիմավորեցին իրենցխիզախ ընկերոջը։ Ուսուցիչները

Page 375: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

անվերջ համբուրում էին նրան։Աղջիկները լաց էին լինում։ Ով ինչովկարողանում, հյուրասիրում էրՎանիկին։Արդեն շրջկենտրոն էին ուղարկելնրա գտած հանքաքարը։Տասնհինգ օր հետո, երբ կանաչելէին Զմրուխտ սարի լանջերը ուֆերմաները գնացել էին յայլաղ,մայրաքաղաքից մի խումբերկրաբաններ եկան Սոթ։Նրանք Վանիկի ու Ղափլանիուղեկցությամբ գնացին Կուխտուքարանձավները։Երկրաբանները երկար մնացին Սոթիսարերում, իսկ երբ մեկնեցին,հետները տարան Վանիկի ու նրա

Page 376: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

շան լուսանկարը։ Մի ամիս հետո այդլուսանկարը տպվեց մայրաքաղաքիթերթերում։ Թերթերն աշխարհով մեկազդարարեցին, որ լեռնայինՀայաստանի Սոթ գյուղում ապրողտասնհինգամյա ՎանիկԿուխտունցը Կապուտան լճիստորգետնյա քարանձավումիննսունմեկ օր ապրելով՝հայտնաբերել է պղնձահանքերիվիթխարի պաշարներ։Այնուհետև երկրի բոլոր ծայրերիցՎանիկն սկսեց անհամար նամակներստանալ։ Նամակների մեծ ու փոքրհեղինակները խնդրում էին պատմել,թե ինչպես է նա իննսունմեկ օր իրշան հետ ապրել ստորերկրյա

Page 377: ՍԵՐՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ · 2016-06-30 · Գլուխ առաջին ՏՂԱՆ ՈԻ ՇՈԻՆԸ Ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա դուք չեք գտնի

քարանձավում և ինչպես էհայտնաբերել պղնձի հարուստհանքերը։Որպեսզի Վանիկը կարողանարպատասխանել հազարավորհետաքրքրվողներին, ես հանձն առաօգնել նրան և գրեցի նրապատմությունը։

1957—58Գորիս—Երևան