2
ՀՈՒՆԻՍԻ 30, 2012 Մտածելուց առաջ պետք է մտածել «Մարմնական բոլոր հիվանդությունները ծնունդ են առնում մարդու ներսում և դրանք հնարավոր է բուժել միայն ներսից»,- մի առիթով ասաց իմ ռումինացի նյարդահոգեբան դասախոսը: Սակայն մինչ օրս տար- բեր մասնագետներ տարբեր կարծիքի են: Ոմանք վստահ են, որ սթրեսը հիվանդության թիվ մեկ թշնա- մին է, իսկ մյուսների պնդմամբ` մեր յուրաքանչյուր միտք ի զորու է ծնելու համապատասխան մարմնա- կան` սոմատիկ հիվանդություն: Սակայն կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանն այլ կարծիքի է. «Այդպես անվերապահո- րեն չէի ասի: Կան հիվանդություններ, որոնք պայմա- նավորված են մեր հոգեբանական վիճակով, և ճիշտ հակառակը: Բժշկության մեջ կա «հոգեսոմատիկա» հասկացությունը, որն ուսումնասիրում է հոգեբանական գործոնների ազդեցությունը մարմնական հի- վանդությունների առաջացման և ընթացքի վրա,- ասում է նա` ավելացնելով, որ այդ շրջանակում հե- տազոտվել և հետազոտվում են անձնային բնութագրերի (կառուցվածքային առանձնահատկություն- ներ, բնավորության և անձնային գծեր, վարքագիծ, էմոցիոնալ կոնֆլիկտների տիպեր) և այս կամ այն մարմնական հիվանդության միջև եղած կապերը:-Կարծիք կա, որ մարդու բոլոր հիվանդություններն ի հայտ են գալիս հոգեբանական խանգարումներից, որոնք տեղի են ունենում մարդու ենթագիտակցու- թյունում կամ մտքերում: Սակայն այդ կարծիքը գիտականորեն լիովին հիմնավորված չէ բոլոր մար- մնական հիվանդությունների համար: Թերևս առավել ուսումնասիրված մարմնական հիվանդություն- ներից կարելի է համարել բրոնխիալ ասթման, գրգռված հաստ աղիքի համախտանիշը, էսենցիալ ար- թերիալ հիպերտենզիան, լարվածության գլխացավը, գլխապտույտները, խուճապային հարձակումնե- րի (panic attacks) տիպի վեգետատիվ խանգարումները, որոնց հաճախ անվանում են վեգետաանոթա- յին դիսթոնիա»: Ըստ նրա` մեր հոգեբանությունը կարող է ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդել յուրաքան- չյուրիս կազդուրման գործընթացի վրա: Հետազոտություններից երևում է, որ լավատես և հումորով հի- վանդները շատ ավելի արագ են կազդուրվում, քան վատատեսները: Թերևս կան որոշ հոգեբանական տիպեր, որոնց բնորոշ են տարբեր մարմնական հիվանդություններ: «Օրինակ՝ 12-մատնյա աղիքի խո- ցային հիվանդությունը համարվում է տիպիկ հոգեսոմատիկ հիվանդություն, որի դեպքում դիտարկ- վում է «խոցային բնավորության» խնդիրը և ուղեկցվում իրեն բնորոշ ներանձնային կոնֆլիկտներով: Հիվանդության առաջնային փուլում և սրացման շրջաններում նկարագրվում է հոգեկան սթրեսների առկայություն», – հավելեց մասնագետը: Աստղագետներն ունեն իրենց մոտեցումն այդ հարցի վերաբերյալ: Նրանք, ինչպես նաև շատ այլ մաս- նագետներ, մարմնական հիվանդությունների գլխավոր գործոններից են համարում միտքը: Օրինակ, ըստ աստղագետ-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի, ինքնախղճահարությունն առաջացնում է քաղց- կեղ, իսկ աստղահոգեբան Նունե Թորոսյանի համոզմամբ` հիշաչարությունն անպայման հանգեցնում է երիկամների քարային հիվանդության: Կարծիքներն անվերջ կարելի է շարունակել, սակայն գրեթե բո-

Մտածելուց առաջ պետք է մտածել

Embed Size (px)

Citation preview

Page 1: Մտածելուց առաջ պետք է մտածել

ՀՈՒՆԻՍԻ 30, 2012

Մտածելուց առաջ պետք է մտածել

«Մարմնական բոլոր հիվանդությունները ծնունդ են առնում մարդու ներսում և դրանք հնարավոր է բուժել միայն ներսից»,- մի առիթով ասաց իմ ռումինացի նյարդահոգեբան դասախոսը: Սակայն մինչ օրս տար-բեր մասնագետներ տարբեր կարծիքի են: Ոմանք վստահ են, որ սթրեսը հիվանդության թիվ մեկ թշնա-մին է, իսկ մյուսների պնդմամբ` մեր յուրաքանչյուր միտք ի զորու է ծնելու համապատասխան մարմնա-կան` սոմատիկ հիվանդություն:

Սակայն կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանն այլ կարծիքի է. «Այդպես անվերապահո-րեն չէի ասի: Կան հիվանդություններ, որոնք պայմա-նավորված են մեր հոգեբանական վիճակով, և ճիշտ հակառակը: Բժշկության մեջ կա «հոգեսոմատիկա»

հասկացությունը, որն ուսումնասիրում է հոգեբանական գործոնների ազդեցությունը մարմնական հի-վանդությունների առաջացման և ընթացքի վրա,- ասում է նա` ավելացնելով, որ այդ շրջանակում հե-տազոտվել և հետազոտվում են անձնային բնութագրերի (կառուցվածքային առանձնահատկություն-ներ, բնավորության և անձնային գծեր, վարքագիծ, էմոցիոնալ կոնֆլիկտների տիպեր) և այս կամ այն մարմնական հիվանդության միջև եղած կապերը:-Կարծիք կա, որ մարդու բոլոր հիվանդություններն ի հայտ են գալիս հոգեբանական խանգարումներից, որոնք տեղի են ունենում մարդու ենթագիտակցու-թյունում կամ մտքերում: Սակայն այդ կարծիքը գիտականորեն լիովին հիմնավորված չէ բոլոր մար-մնական հիվանդությունների համար: Թերևս առավել ուսումնասիրված մարմնական հիվանդություն-ներից կարելի է համարել բրոնխիալ ասթման, գրգռված հաստ աղիքի համախտանիշը, էսենցիալ ար-թերիալ հիպերտենզիան, լարվածության գլխացավը, գլխապտույտները, խուճապային հարձակումնե-րի (panic attacks) տիպի վեգետատիվ խանգարումները, որոնց հաճախ անվանում են վեգետաանոթա-յին դիսթոնիա»:

Ըստ նրա` մեր հոգեբանությունը կարող է ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդել յուրաքան-չյուրիս կազդուրման գործընթացի վրա: Հետազոտություններից երևում է, որ լավատես և հումորով հի-վանդները շատ ավելի արագ են կազդուրվում, քան վատատեսները: Թերևս կան որոշ հոգեբանական տիպեր, որոնց բնորոշ են տարբեր մարմնական հիվանդություններ: «Օրինակ՝ 12-մատնյա աղիքի խո-ցային հիվանդությունը համարվում է տիպիկ հոգեսոմատիկ հիվանդություն, որի դեպքում դիտարկ-վում է «խոցային բնավորության» խնդիրը և ուղեկցվում իրեն բնորոշ ներանձնային կոնֆլիկտներով: Հիվանդության առաջնային փուլում և սրացման շրջաններում նկարագրվում է հոգեկան սթրեսների առկայություն», – հավելեց մասնագետը:

Աստղագետներն ունեն իրենց մոտեցումն այդ հարցի վերաբերյալ: Նրանք, ինչպես նաև շատ այլ մաս-նագետներ, մարմնական հիվանդությունների գլխավոր գործոններից են համարում միտքը: Օրինակ, ըստ աստղագետ-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի, ինքնախղճահարությունն առաջացնում է քաղց-կեղ, իսկ աստղահոգեբան Նունե Թորոսյանի համոզմամբ` հիշաչարությունն անպայման հանգեցնում է երիկամների քարային հիվանդության: Կարծիքներն անվերջ կարելի է շարունակել, սակայն գրեթե բո-

Page 2: Մտածելուց առաջ պետք է մտածել

լորը սերտ կապ են տեսնում մարմնի և հոգու միջև: «Իհարկե, այդ երկու բաղկացուցիչները սերտորեն կապված են միմյանց, և մեկի առողջությունը նպաստում է մյուսի առողջությանը: Հետևաբար, առողջ հոգեբանություն ունեցող մարդիկ ավելի քիչ են հիվանդանում և ավելի որակյալ կյանքով են ապրում, քան հիվանդ հոգեբանություն ունեցողները», – ասում է Մ. Մադաթյանը: Իսկ որ մտքերն են առավել վտանգավոր հարցին հոգեբանը պատասխանում է, որ այն մտքերը, որոնք հանգեցնում են չարության, չկամության, նախանձի և այլ նման բացասական զգացողությունների, որոնք առաջացնում են ներանձ-նային կոնֆլիկտներ կամ բխում են դրանցից, որոնք կարող են արտահայտվել նաև մարմնական հի-վանդություններով: «Սակայն կխուսափեմ որակել մտքերը որպես վտանգավոր: Այն, որ մենք շատ քիչ ուշադրություն ենք դարձնում մեր հոգեկան առողջության վրա, փաստ է: Գրեթե չկա մի մարդ, որը չու-նենա հոգեբանական խնդիր: Սակայն նույնիսկ այդ դեպքում գերադասում ենք դիմել թերապևտներին և դեղորայք ընդունել, քան մոտենալ հոգեբանի և փորձել լուծել այդ խնդիրները», – հավելում է մասնա-գետը և շարունակում, որ դեռևս մանկությունից բերում ենք որոշ վախեր և բարդույթներ, որոնց գիտակ-ցական մասը «մոռացվելով»` տեղ է գտնում մեր ենթագիտակցության մեջ: Այդ բարդույթները, փչաց-նելով յուրաքանչյուրիս կյանքի որակը, ձևավորում են այս կամ այն բնավորության գիծ կամ վարքա-գիծ, որը երբեմն կարող է շփման անհարմար կարծրատիպ ստեղծել:

Մեզ հետաքրքրեց նաև այն, թե ինչպես կարելի է վերահսկել սեփական մտքերը և ուղղորդել դրանք: Մ. Մադաթյանը ժպտալով ասաց, որ կառավարել մտքերն ու դրանք ուղղորդել նույնքան հեշտ է, որքան առողջ մարդու համար աջ ձեռքը բարձրացնել և 30 վայրկյան օդում պահել: Խնդիրն ավելի շատ դրդա-պատճառները և հոգեբանությունն են: Մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ ամենաբացասական մտքերն ինչ-որ բան են փորձում հուշել, բայց մեր աշխարհընկալման և ճանաչողական սահմանափա-կումների պատճառով երբեմն հասնում ենք անհեթեթ ընդհանրացումների:

«Հաճախ մեզ թվում է, թե սիրո արժանանալու միակ ճանապարհը դիմացինի մեջ խղճահարություն առաջացնելն է: Գրեթե բոլորս փոքր ժամանակ հիվանդանալիս միշտ հայտնվում էինք մեր հարազատ-ների ուշադրության կենտրոնում: Եվ այդ վարքագծի արդյունքը գիտակցելով` հավանաբար պահպա-նում ենք նաև հասուն տարիքում, երբ ուզում ենք ուշադրության արժանանալ. հաջող փորձի դեպքում այդ վարքագիծն ամրապնդվում է մեր ենթագիտակցության մեջ` հանգեցնելով նույնիսկ քրոնիկ հի-վանդության»,- բացատրում է հոգեբանը: Սակայն, նրա պնդմամբ, այդ վարքագիծը հետզհետե առաջ է բերում համաչափ վերաբերմունք, որոշ դեպքերում էլ` հոգնածություն և անկումայնություն (apathy): Այդ պարագայում հայտնվում ենք իսկապես ուշադրությունից դուրս. ձևավորվում են ինքնախղճահա-րության, անարդարության զգացողություններ, զոհի և այլ բացասական բնավորություններ: Սկզբում բավարար ուշադրություն ենք ստանում, սակայն սեփական աշխարհընկալման խնդիրների պատճա-ռով այն լիարժեք չենք կարողանում ընկալել և չենք նկատում, որ արդեն վաղուց դադարել ենք ապրե-լուց:

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

http://ankakh.com/2012/06/222382/