6

Ղազարոս Աղայան և Հովհաննես Թումանյան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ղազարոս Աղայան և Հովհաննես Թումանյան
Page 2: Ղազարոս Աղայան և Հովհաննես Թումանյան

Հայ մեծ հեքիաթագիր Ղազարոս Աղայանը և մեծբանաստեղծ Հովհաննես Թումանյանը շատ մտերիմընկերներ էին: Թումանյանը մեծ հարգանքով էրվերաբերվում Աղայանին և հաճախ խորհրդակցում նրահետ:

Թումանյանի դուստր՝

Նվարդի հուշերից.

«Հայրիկը երեխաներիանունները դնում էր հատուկխնամքով: Արեգի անունը դրել էՂազարոս Աղայանը. հայրիկնԱղայանին գրել էր, թե մի երեխաէլ ավելացավ, և ստացելպատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թետղա է` Արեգ»:

Page 3: Ղազարոս Աղայան և Հովհաննես Թումանյան

Թիֆլիսի հին թաղերից մեկում՝ Բեհբության փողոցում գտնվողԹումանյանի վարձած նոր բնակարանը զգալի մեծ էր առաջվա

բնակարանից: Բանաստեղծը իր նոր տան մեջ մի ընդարձակ սենյակ, պատերը մեծ մասով պատած գրապահարաններով, հատկացրել էր

որպես սենյակ-հավաքատեղի իր ընկերների համար:

Ավետիք Իսահակյանի «Հովհաննես Թումանյան» հուշերից.

«Ղ. Աղայանը, Դ. Դեմիրճյանը, ես և մեր մյուսընկերները կանոնավոր կերպով շաբաթը մեկ-

երկու անգամ հավաքվում էինք Թումանյանի մոտ՝իրար տեսնելու և զրույց անելու: Այսպիսով նրատունը դարձել էր մեր հավաքատեղին: Թեյ էինքխմում, ընթրում, խոսում: Ձմեռը վառվռունբուխարիկի շուրջը նստած՝ կատակում էինք,

անվերջ զրույց անում, խոսում, վիճում»: Այդպեսստեղծվեց «Վերնատունը»:

«Վերնատան» նահապետի տիտղոսը տրված էրՂազարոս Աղայանին, և այդպես էլ պետք է լիներթե՛ տարիքի բերումով, թե՛ նրա ունեցած վիթխարիհեղինակության՝ հայության բոլոր շրջաններում:

Page 4: Ղազարոս Աղայան և Հովհաննես Թումանյան

1905 թվին, Ամանորի օրը՝հունվարի 1-ին, Թումանյանըիր «Բանաստեղծություններ»

(1903) ժողովածուն նվիրում էՂազարոս Աղայանինհետևյալ ընծայագրով.

«Իմ անգին Ասլան ապորը -Ղ. Աղայանին»: Իսկ գրքիանվանաթերթին թողնում էհետևյալ էքսպրոմտը.

Անցավ հին տարին, կանցնիև նորը,

Կանցնի՞ արդյոք մերանբախտ օրը:

Page 5: Ղազարոս Աղայան և Հովհաննես Թումանյան

Հ. Թումանյանը գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ուհուսադրողն էր` նա զարմանալի կերպով կարողանում էր իրարդեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, խաղաղտրամադրություն ստեղծել:Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը ևՊերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Թումանյանը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ուՂ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքովմիասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդլուսանկարով:

Page 6: Ղազարոս Աղայան և Հովհաննես Թումանյան

1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարականհարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելովամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում էԵլիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնիմեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թեմենք՝ մեր ուզածով»:

Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում էհաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում էմենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխբացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռտուր...», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում էՂազարն ու գետնով տալիս թուրքին: