9
ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ

Եզնիկ Կ ո ղբացի

Embed Size (px)

DESCRIPTION

Եզնիկ Կ ո ղբացի. - PowerPoint PPT Presentation

Citation preview

Page 1: Եզնիկ Կ ո ղբացի

Եզնիկ Կողբացի

Page 2: Եզնիկ Կ ո ղբացի

Եզնիկ Կողբացի (մոտ 380, Կողբ – 450), հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղացական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցիաշակերտներից։ Մասնակցել է Աստվածաշունչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում են Կորյունը,Եղիշեն, Մովսես Խորենացին։ Եզնիկ Կողբացու աշխատություններից պահպանվել են «Եղծ աղանդոց»–ը՝ հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը (հայտնի է նաև «Վասն Աստուծոյ» անվամբ)։

Եզնիկ Կողբացին հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական–ջատագովական ուղղությանը։ Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։

Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը Աստվածն է՝ մշտնջենական, ոչնչով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառ հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից զրվանականությունը։ 

Page 3: Եզնիկ Կ ո ղբացի

Չարին սուբստանցիոնալ բնույթ հաղորդելը տանում էր դեպի չարի աստծո ընդունումը, հիմնավորում չարիքի գոյության անհրաժեշտությունը, աստվածային բնույթը: Մինչդեռ Աստվածը որպես բարության անսպառ աղբյուր և խորհրդանիշ չի կարող չարիքի արարիչ լինել: Իսկ աշխարհում առկա չարը միակ բանական էակին` մարդուն շնորհած ազատ կամքի արդյունքն է: Ուստի մարդիկ լիովին պատասխանատու են իրենց բոլոր, այդ թվում` չար գործողությունների համար: Իսկ քանի որ չարիքը տրված չէ ի վերուստ, աստվածային ծագում չունի, ճակատագիր չէ, ապա նրա ոչնչացումը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ և աստվածահաճո: Հետևաբար, երբ թշնամին հարձակվում է երկրի վրա, ապա մարդիկ «զորքեր գումարելով և երկրից թշնամուն դուրս վռնդելով` ցույց են տալիս, որ կոտորածները ճակատագրի ինչ-որ սահմանումով չեն տեղի ունենում, այլ` ավազակի բռնությամբ» :

Page 4: Եզնիկ Կ ո ղբացի

 Մարդ անհատի և մարդկության կյանքը նա բաժանել է երեք շրջանների` մանկություն, երիտասարդություն և չափահասություն, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի ճանաչողական ունակություններ և սահմաններ: Եզնիկ Կողբացին բարձր է գնահատում գիտելիքի ընկերային-բարոյագիտական նշանակությունը և արժեքը, ժառանգորդման գաղափարը: Նրա նպատակն է ուսուցանել ճշմարիտ` քրիստոնեական վարդապետությունը, ուստի և քննարկում է մի շարք մանկավարժական և բարոյագիտական հարցեր: 

Page 5: Եզնիկ Կ ո ղբացի

Նյութի յուրացումը պահանջում է համապատասխան գիտելիքներ և ունակություններ, պետք է ոչ միայն բնական օժտվածություն, այլև` ներքին ձգտում և տաժանակիր աշխատանք: Ընդունակ աշակերտին անհրաժեշտության դեպքում պետք է նաև ստիպել: Իբրև ծայրահեղ միջոց նա ընդունում է մարմնական պատիժը: Գիտելիքը և առաքինությունը դիտվում են որպես այդպիսին այն դեպքում, երբ դառնում են բոլոր մարդկանց սեփականությունը: Եզնիկ Կողբացու քննական և քննադատական վերլուծության հիմքն են կազմում Ս. Գիրքը և անտիկ իմաստասիրական ժառանգությունը, ինչը նրա ուսմունքին հաղորդել է իմաստասիրական ուղղվածություն, խթանել իմաստասիրական տերմինաբանության մշակումը, անտիկ մշակույթի տարածումը Հայաստանում:

Page 6: Եզնիկ Կ ո ղբացի

Ուսանել է Աշտիշատի դպրոցում, ապա` Եդեսիայում և Կ. Պոլսում: Տիրապետել է ասորերեն, հունարեն, պարսկերեն, եբրայերեն լեզուներին: Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը: 428–429-ին Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Ա Պարթևը Եզնիկ Կողբացուն և Հովսեփ Պաղնացուն գործուղել են Եդեսիա` թարգմանելու ասորի սուրբ հայրերի ավանդությունները: Կատարելով հանձնարարությունները (թարգմանություններն ուղարկել են Հայաստան` «պատվական հայրերին»)` 431–432-ին անցել են հունական կողմերը, «ուր և ուսանելով և հմտանալով` կարգվեցին հելլենական լեզվից թարգմանիչներ»

Page 7: Եզնիկ Կ ո ղբացի

 Աղանդների հերքման և քրիստոնեության փիլիսոփայական հիմնավորման առնչությամբ Եզնիկ Կողբացին արտահայտվում է նաև անտիկ փիլիսոփայական ուսմունքների՝ հունական պոլիթեիզմի, ստորկյանպանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատում զգայական աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է սնահավատությունը, ճակատագրապաշտությունը աստղագուշակությունը, հեթանոսությունից հավատալիքները։ Ըստ նրա աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։

Page 8: Եզնիկ Կ ո ղբացի

Զգայությամբ մարդն ընկալում է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գործողությունները, վարվելակերպը։ Հետևաբար, բանականությունը, զգայության համեմատությամբ ճանաչողության բարձր ձև է։ Սակայն, զգայությունից և բանականությունից բացի, մարդուն հատուկ է նաև բնազդը։ Մտածելու ունակությունը կորցնելու դեպքում մարդը բացառապես գործում է բնազդով։ Եզնիկ Կողբացին պաշտպանել է չորս տարրի ուսմունքը. ըստ նրա, բնությունը կազմված է աստծու ստեղծած չորս տարրերից՝ կրակից, օդից, ջրից և հողից։ Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության (ֆիզիկայի, բժշկության և կենսաբանության) մասին։