20
ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ Ի ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ ԵՒ Ի ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ յԵՐՈՒՍԱՂԷՄ

ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Embed Size (px)

DESCRIPTION

ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ Ի ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԵՒ Ի ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉյԵՐՈՒՍԱՂԷՄ

Citation preview

Page 1: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ Ի ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ

ԵՒ Ի ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉյԵՐՈՒՍԱՂԷՄ

Page 2: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Երուսաղէմ է սուրբ քաղաք,Յամէն օր գոյ անդ պատարագ,Երուսաղէմ յոյժ փառաւոր,Յուխտ եկողաց գանձ հոգեւոր

Երուսաղէմ վեց դուռ ունի,Մըտանողաց մեծ շնորհ ունի,Զի քաղաք Տեառն անուանիԲազում տաճարք անդ տեսանի

Սուրբ Յակոբ է վանք պանծալիՀրեշտակապետն է բանտ ՅիսուսիՍուրբ Փրկիչն է ի նոյն կարգիՊարծանք մերոյ Հայոց ազգի.

Աւագ շաբաթ օրն հինգշաբթի,Վասն Չարչարանացն մեր Փրկչի

Ուխտաւորաց թափօրն անդ կատարի.Եկա՛յք ի սուրբ Երուսաղէմ...

ԵԿԱՅՔ Ի ՍՈՒՐԲ ԵՐՈՒՍԱՂԷՄ...

Page 3: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻի յիշատակ Չարչարանաց և

Մատնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ՎԱՆՔԵՐՈՒՍԱՂԷՄ

2011

Սոյն Տետրակին Հրատարակութիւնը կարելի եղաւ Երուսաղէմացի Հայոց Բարեսիրական Միութեան

մեկենասութեամբ՝ համայն քաղաքացի ննջեցեալներու յիշատակին

Page 4: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Դրախտ տնկախիտ, ի մէջ քաղաքին,Սուրբ Հրեշտակապետ նախկին բանտ Փրկչին.

Աստ ներկայացաւ, ի դատ Աննային,Ուր եւ կապեցաւ, ի ծառ ձիթենին:

Հրեշտակք ահաբեկ նորին ձաղանաց,Կային սասանեալ շուք եդեալ փառաց.Անդանօր մի ոմն, ի սպասաւորաց,

Տայր նմա ապտակ լինէր դիմադարձ:

Վասն ուխտաւորաց գոյ տուն աննման,Եւ Քաղաքացւոց Տաճար սրբազան.Տեղի շընորհաց, մեղաց քաւարան,

Մի միայն պարծանք ազգիս Արամեան:

Ի ՎԵՐԱՅ ՎԱՆՈՒՑ ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ

2

Page 5: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Յիններրորդ ժամու գումարին եկեղեցականք առաջի Աւագ Սեղանոյ Ս. Հրեշտակապետի: Առնու շուրջառ միայն թափօրապետն, եւ ի ձեռս թափօրականաց մոմ լուսաւորեալ, իսկ սարկաւագն

զգեցեալ շապիկ եւ բուրվառ ի ձեռին, ասէ ի ձայն.

Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկալ կեցո և ողորմեա:

Արկանէ թափօրապետն խունկ եւ ասէ.

Օրհնութիւն և փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և

յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Եւ գնան զոյգ զոյգ առ Ս. Չարչարանաց Խորանն ի Գաւթին, ասելով` Շարական:

3

Page 6: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

ԲՁ . Արծաթսիրութեամբըն մոլեալ յուդա , զիւր ըզմեծ ըզվարդապետն ընդ երեսուն արծաթոյ հըրէիցըն մատնէր: Ընդ որում ես համբուրեցից ասէ` ըզնա կալարուք. ով համբոյր նենգութեան, նըշան և առիթ մահու: Մերկացաւ յինքենէ զաստուածային Սուրբ Հոգին. և ըզգեցաւ ըզսատանայ, որպէս զհանդերձ արկաւ զիւրեաւ:

Ի գիշերի յորում մատնէր փրկիչըն մեր ի մահ խաչի, ել ի լեառըն ձիթենեաց աղօթելով, զայս ասէր. Հայր անցո յինէն զբաժակս: Իսկ անօրէն աշակերտին թողեալ ըզգութ սիրոյ նորա, և փութայր առ քահանայսն. ասէր ինձ զինչ կամիք տալ, զի մատնեցից ըզվարդապետն: Ժողովեալ հըրէիցըն կըշռեցին արծաթ բազում. առեալ տարան առ պիղատոս, ասեն ի խաչ հան ի խաչ, զի հայհոյիչ է օրինաց:

4

Page 7: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Եւ մինչդեռ խօսէր, ահաւասիկ ամբոխ, և որ կոչէրն Յուդա՝ մի յերկոտասանիցն՝ առաջնորդէր նոցա։ Իբրև մերձեցաւ առ Յիսուս՝ համբուրեաց զնա. քանզի զայն նշան տուեալ էր նոցա, թէ Ընդ որում ես համբուրեցից՝ նա է, զնա ունիցիք: Ասէ ցնա Յիսուս. Յո՛ւդա, համբուրելո՞վ մատնես զՈրդի մարդոյ: Իբրև տեսին՝ որք զնովաւն էին՝ որ ինչ եղևն, ասեն ցնա. Տէ՛ր, հարցու°ք զնոսա սրով: Եւ եհար մի ոմն ՚ի նոցանէ զքահանայապետին ծառայ, և ՚ի բաց եհան զաջոյ ունկն նորա: Պատասխանի ետ Յիսուս և ասէ. Թոյլ տուք մինչև ցայդ վայր։ Եւ մատուցեայ յունկն` բժշկեաց զնա: Եւ ասէ ցեկեալսն ՚ի վերայ նորա ցքահանայապետսն, և ցիշխանս տաճարին և ցծերսն. Իբրև ՚ի վերայ աւազակի՞ ելէք սուսերօք և բրօք. Հանապազ ընդ ձեզ էի ի տաճարին, և ոչ ձգեցէք ձեռս յիս. այլ այս է ձեր ժամ և իշխանութիւն խաւարի:Եւ կալեալ զնա` ածին և մուծին ՚ի տուն քահանայապետին. և Պետրոս երթայր զկնի նորա հեռագոյն:

Սարկաւագն. Փառք քեզ Տէր Աստուած մեր: Խնդրեսցուք հաւատով միաբանութեամբ ի Տեառնէ, զի զողորմութեան զշնորհս իւր արասցէ ի վերայ մեր. Տէրն ամենակալ կեցուսցէ և ողորմեսցի:

Թափօրականքն. Կեցո Տէր: Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Թափօրապետն. Քում ամենազօր և հրաշալի մատնութեանդ Քրիստոս Աստուած մեր, երկիր պագանեն զօրք հրեշտակաց. զի Դու միայն ունիս զանմահութիւն բնակեալդ ի լոյս անմատոյց: Եւ մեք հողեղէն արարածքս խոնարհեալ երկիւղիւ երկիր պագանեմք. զսուրբ և զհրաշալի և զյաղթող զմատնութիւնդ Քո օրհնեմք և փառաւորեմք: Եւ Քեզ ընդ երկնային զօրսն մատուցանեմք զօրհնութիւն և զփառս` ընդ Հօր և Սրբոյ Հոգւոյդ. Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Սարկաւագն. Օրթի:Թափօրապետն. Խաղաղութիւն ամենեցուն:

Թափօրականքն. Եւ ընդ հոգւոյդ քում: Երկիւղածութեամբ լուարուք:

Թափօրապետն. Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու:

Թափօրականքն. Փառք քեզ Տէր Աստուած մեր: Պռօսխումէ: Ասէ Աստուած:Թափօրապետն. Վասն մատնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:

5

Page 8: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Սարկաւագն. Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկալ կեցո և ողորմեա:

Թափօրապետն. Օրհնութիւն և փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և

յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Եւ անտի ելանեն առ Ս. Ծառն (ընդ որ կապեցին զՏէրն մեր), ասելով` Շարական:

ԴԿ. Ջահըն լուսոյ յառաւօտին ի յուրբաթուն հընոյ զատկին, կայր առաջի դատաւորին ծառայն նըստէր ի յատենին. ի հարցանել պիղատոսի` տէրն ոչ առնէր պատասխանի. զի կանխասաց գիրըն լըցցի` եղէ ես մարդ որ ոչ խօսի:

Ռամկական դասք զինուորացն արկին հանդերձ նախատանաց, այնմ որոյ զգեստն է լոյս փառաց իբրև զօթոց զինքեամբ արկած. ի ծունր իջեալ կատակէին զգլուխն եղեգամբ հարկանէին. պսակ ի փշոց բոլորէին զփուշ մեղացըն բարձողին:

Վերնականքըն զարհուրեալ տեսին ըզՏէրն մերկացեալ, և ըզհանդերձսըն բաժանեալ պատմուճանին վիճակ արկեալ. ըզձեռսն և զոտսըն ծակեցին ըստ յայտնապէս դաւթեան ձայնին. ընդ պայտ խաչին բևեռեցին զմատունսն որ գրեաց ի տախտակին:

6

Page 9: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Եւ ածին զնա նախ առ Աննա, որ էր աներ Կայիափայի, որ քահանայապետն էր տարւոյն այնորիկ: Այս այն Կայիափա էր՝ որ խրատն ետ Հրէից, եթէ լաւ է առն միում մեռանել ՚ի վերայ ժողովրդեանն: Եւ երթային զհետ նորա Սիմովն Պետրոս և միւս աշակերտն։ Եւ աշակերտն այն՝ քանզի ծանօթ էր քահանայապետին՝ եմուտ ընդ Յիսուսի ՚ի գաւիթ քահանայապետին: Եւ Պետրոս կայր առ դրանն արտաքոյ. ել միւս աշակերտն որ էր ծանօթ քահանայապետին, և ասաց ցդռնապանն՝ և եմոյծ ՚ի ներքս զՊետրոս: Ասէ աղջիկն՝ որ դռնապանն էր` ցՊետրոս. Միթէ և դու՞ յաշակերտաց առնն այնորիկ իցես: Եւ նա ասէ. Ոչ եմ: Կային անդ ծառայքն և սպասաւորք, խարոյկ արկեալ՝ քանզի ցուրտ էր, և ջեռնուին. կայր ընդ նոսա և Պետրոս և ջեռնոյր:Եւ քահանայապետն եհարց զՅիսուս վասն աշակերտացն և վասն վարդապետութեան նորա: Պատասխանի ետ նմա Յիսուս. Ես յայտնապէս խօսեցայ յաշխարհի. ես յամենայն ժամ ուսուցի ի ժողովրդեանն և ի տաճարի անդ՝ ուր ամենայն Հրեայք ժողովեալ էին, և ի ծածուկ ինչ ոչ խօսեցայ: Զի հարցանես զիս, հարց զայնոսիկ որ լուանն, եթէ զի՛նչ խօսեցայ ընդ նոսա. ահաւանիկ նոքա գիտեն զի՛նչ ասացի ես: Իբրև նա զայս ասաց, մի ոմն ի սպասաւորացն՝ որ անդ կայր, էած ապտակ Յիսուսի և ասէ . Այդպէ՞ս պատասխանի տաս քահանայապետիդ: Եւ Յիսուս ասէ ցնա. Եթէ չար ինչ խօսեցայ. Վկայեա՛ վասն չարին. իսկ եթէ բարի, ընդէ՞ր հարկանես զիս: Եւ առաքեաց զնա Աննա կապեալ առ Կայիափա քահանայապետ:

Սարկաւագն. Փառք քեզ Տէր Աստուած մեր: Խնդրեսցուք հաւատով միաբանութեամբ ի Տեառնէ, զի

Սարկաւագն. Օրթի:Թափօրապետն. Խաղաղութիւն ամենեցուն:

Թափօրականքն. Եւ ընդ հոգւոյդ քում: Երկիւղածութեամբ լուարուք:

Թափօրապետն. Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու:

Թափօրականքն. Փառք քեզ Տէր Աստուած մեր: Պռօսխումէ: Ասէ Աստուած:Թափօրապետն. Վասն չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:

7

Page 10: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

զողորմութեան զշնորհս իւր արասցէ ի վերայ մեր. Տէրն ամենակալ կեցուսցէ և ողորմեսցի:

Թափօրականքն. Կեցո Տէր: Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Թափօրապետն. Քում ամենազօր և հրաշալի չարչարանացդ Քրիստոս Աստուած մեր, երկիր պագանեն զօրք հրեշտակաց. զի Դու միայն ունիս զանմահութիւն բնակեալդ ի լոյս անմատոյց: Եւ մեք հողեղէն արարածքս խոնարհեալ երկիւղիւ երկիր պագանեմք. զսուրբ և զհրաշալի և զյաղթող զչարչարանսդ Քո օրհնեմք և փառաւորեմք: Եւ Քեզ ընդ երկնային զօրսն մատուցանեմք զօրհնութիւն և զփառս` ընդ Հօր և Սրբոյ Հոգւոյդ. Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Սարկաւագն. Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկալ կեցո և ողորմեա:

Թափօրապետն. Օրհնութիւն և փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և

յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Եւ անտի երթան ի Ս. Փրկիչ (ուր է Քրիստոսի Սրբոյ Գերեզմանի դրան կափարիչն, որ է վէմն Աւագ Սեղանոյն), ասելով` Շարական:

ԴՁ. Այսօր ի կատարումն աստուածային ընթրեաց նոր ուխտի ճշմարտութեան Քո, ի վերնատունըն խորհըրդոյ տարամերժեալ յուդաս ի հօտէն փոքու. ուստի և դու գառն Աստուծոյ դիմեալ կամաւ ի մահ խաչի առ ի բառնալ ըզմեղս աշխարհի. վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր Քո չարչարանօք:

Այսօր որ ի հրեղէն զօրաց երկնից միշտ փառաբանեալ երկըրպագիս Բանդ, աղօթէիր առ Հայր մարմնով ընկալեալ ընդ Հօր ըզՔո վասն իմ ըզպաղատանս. ուստի կամաւ կրելով զերկիւղ ի հրեշտակաց զօրանայիր զօրացուցիչդ երկնաւորաց և երկրաւորաց. վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր Քո չարչարանօք:

Այսօր յառաջ նըշանակեալ հրամանըն Քո կատարիւր յաշակերտաց դասն. քանզի զհովիւըդ քաջ հարեալ ցըրուեցաւ հօտն ըստ մարգարէին. որ և կապեցար անկապելիդ ի յաննայէ և ի կայիափայ դատապարտեալ. ի ծառայէ ապտակեցար և նախատանաց թուք կերպարանըդ հօր ընկալար. վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր Քո չարչարանօք:

8

Page 11: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Այսօր ըզվէմըն հաւատոյ շարժեալ փորձողին խաբէութեան մարտ, առ ի քէն թողացուցեալ ըզմարդկային տկարութիւնս յանդիմանելով, և առ յոյս դարձի մեղաւորաց. որ դառնապէս արտասուելովն ընկալաւ ի քէն երիւք հարցմամբ սիրոյն զերից ուրացութեանցն ըզբըժըշկութիւն. ընդ նմին բըժըշկեա մեզ արտասուս ապաշխարութեան:

Սարկաւագն. Օրթի:Թափօրապետն. Խաղաղութիւն ամենեցուն:

Թափօրականքն. Եւ ընդ հոգւոյդ քում: Երկիւղածութեամբ լուարուք:

Թափօրապետն. Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի:

Թափօրականքն. Փառք քեզ Տէր Աստուած մեր: Պռօսխումէ: Ասէ Աստուած:Թափօրապետն. Վասն չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:

9

Page 12: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Իսկ նոցա կալեալ զՅիսուս` ածին առ Կայիափա քահանայապետ՝ ուր դպիրքն և ծերք ժողովեալ էին: Եւ Պետրոս զհետ նորա երթայր բացագոյն մինչև ի սրահ քահանայապետին. և մտեալ ի ներքս` նստէր ընդ սպասաւորսն տեսանել զկատարածն: Իսկ քահանայապետն և ամենայն ատեանն խնդրէին սուտ վկայութիւն զՅիսուսէ, զի սպանանիցեն զնա. Եւ ոչ գտանէին ՚ի բազմաց սուտ վկայիցն մատուցելոց. յետոյ մատուցեալ երկու սուտ վկայք՝ ասէին, թէ Սա ասէր՝ կարող եմ քակել զտաճարն Աստուծոյ, և զերիս աւուրս շինել: Եւ յարուցեալ քահանայապետն ասէ ցնա. Չտա՞ս ինչ պատասխանի՝ զի՞նչ դոքա ամբաստանեն զքէն: Եւ Յիսուս լուռ կայր: Պատասխանի ետ քահանայապետն և ասէ ցնա. Երդմնեցուցանեմ զքեզ յԱստուած կենդանի, զի ասասցես մեզ` թէ դո՞ւ ես Քրիստոսն Որդի Աստուծոյ: Ասէ ցնա Յիսուս. Դու ասացեր. բայց ասեմ ձեզ, յայսմհետէ տեսանիցէք զՈրդի մարդոյ նստեալ ընդ աջմէ զօրութեանն՝ և եկեալ ընդ ամպս երկնից: Յայնժամ քահանայապետն պատառեաց զհանդերձս իւր, և ասէ. Հայհոյեաց. զի՞ ևս պիտոյ են մեզ վկայք. ահա արդ լուայք զհայհոյութիւն դորայ. զի՞նչ հաճոյ է ձեզ։ Նոքա պատասխանի ետուն և ասեն. Մահապարտ է: Յայնժամ թքին ընդ երեսս նորա և կռփեցին զնա. և ոմանք ապտակեցին, և ասեն. Մարգարեա՛ց մեզ, Քրիստոսդ, ո՞վ է՝ որ եհարն զքեզ:Իսկ Պետրոս նստէր արտաքոյ ի գաւթին. մատեաւ առ նա աղախին մի և ասէ. Եւ դու ընդ Յիսուս Գալիլեացւոյ էիր: Նա ուրացաւ առաջի ամենեցուն և ասէ, թէ ոչ գիտեմ զի՞նչ խօսիսդ: Եւ իբրև ել նա արտաքս քան զդուռնն, ետես զնա այլ կին մի՝ և ասէ ցայնոսիկ՝ որք անդն կային. Եւ սա ընդ Յիսուս Նազովրեցւոյ էր: Եւ դարձեալ ուրացաւ երդմամբ, թէ ոչ գիտեմ զայրն: Եւ ետ սակաւ միոյ՝ մատուցեալ որք կային անդ, ասեն ցՊետրոս. Արդարև և դու ՚ի նոցանէ ես, քանզի և խօսք քո յայտ առնեն զքեզ: Յայնժամ սկսաւ նզովել և երդնուլ, թէ ոչ գիտեմ զայրն. և իսկոյն հաւ

10

Page 13: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

խօսեցաւ: Եւ յիշեաց Պետրոս զբանն Յիսուսի՝ զոր ասաց, թէ մինչչև հաւու խօսեալ իցէ՝ երիցս ուրասցիս զիս. և ելեալ արտաքս` ելաց դառնապէս:Իբրև այգ եղև, խորհուրդ արարին ամենայն քահանայապետքն և ծերք ժողովրդեանն վասն Յիսուսի՝ սպանանել զնա: Կապեցին զնա և առին գնացին. և ետուն ի ձեռս Պոնտացւոյ Պիղատոսի դատաւորի:

Սարկաւագն. Փառք քեզ Տէր Աստուած մեր: Խնդրեսցուք հաւատով միաբանութեամբ ի Տեառնէ, զի զողորմութեան զշնորհս իւր արասցէ ի վերայ մեր. Տէրն ամենակալ կեցուսցէ և ողորմեսցի:

Թափօրականքն. Կեցո Տէր: Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Թափօրապետն. Քում ամենազօր և հրաշալի չարչարանացդ Քրիստոս Աստուած մեր, երկիր պագանեն զօրք հրեշտակաց. զի Դու միայն ունիս զանմահութիւն բնակեալդ ի լոյս անմատոյց: Եւ մեք հողեղէն արարածքս խոնարհեալ երկիւղիւ երկիր պագանեմք. զսուրբ և զհրաշալի և զյաղթող զչարչարանսդ Քո օրհնեմք և փառաւորեմք: Եւ Քեզ ընդ երկնային զօրսն մատուցանեմք զօրհնութիւն և զփառս` ընդ Հօր և Սրբոյ Հոգւոյդ. Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Սարկաւագն. Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկալ կեցո և ողորմեա:

Թափօրապետն. Օրհնութիւն և փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և

յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Եւ անտի իջանեն ի Ս. Գաւիթ (ուր կատարի հոգեհանգիստ վասն հանգուցեալ Պատրիարքաց եւ միաբանից Ս. Աթոռոյս), ասելով` Շարական:

ԴՁ. Զօրութիւն սուրբ խաչի Քո Քրիստոս որ կանգնեցեր ի փըրկութիւն աշխարհի. սա պահեսցէ ըզմեզ յամենայն փորձութենէ:

Քանզի ի սմա բարձրացար Աստուած, և ի սմա հեղէր ըզպատուական Սուրբ զԱրիւնդ. սա պահեսցէ ըզմեզ յամենայն փորձութենէ:

Եւ ըզՔո միւսանգամ ըզգալուստըդ նըշանաւ խաչի Քո ցուցեր աշխարհի. սա պահեսցէ ըզմեզ յամենայն փորձութենէ:

11

Page 14: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

ԴԿ. Որ յանէից ստեղծող գոյից, արարչակից Հօր Բանդ Աստուած, թողութիւն շնորհեա ննջեցելոց Քոց ծառայից, յորժամ գաս դատել զոր անարատ ձեռօք ստեղծեր:

Որ ի Հօրէ առաքեցար և մարմնացար ի Սուրբ Կուսէն. թողութիւն շնորհեա ննջեցելոց Քոց ծառայից, յորժամ գաս դատել զոր անարատ ձեռօք ստեղծեր:

Որ ի Խաչին անշնչացար, զմահու լուծեր զիշխանութիւն. թողութիւն շնորհեա ննջեցելոց Քոց ծառայից, յորժամ գաս դատել զոր անարատ ձեռօք ստեղծեր:

Որ պսակիչդ ես Քոց սրբոց և անվախճան բարեաց բաշխող. թողութիւն շնորհեա ննջեցելոց Քոց ծառայից, յորժամ գաս դատել զոր անարատ ձեռօք ստեղծեր:

12

Page 15: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Եւ վաղվաղակի ընդ առաւօտն խորհուրդ արարեալ քահանայապետիցն հանդերձ ծերովքն և դպրօք և ամենայն ատեանն, կապեցին զՅիսուս՝ և տարան մատնեցին Պիղատոսի. Եւ հարց զնա Պիղատոս և ասէ. Դո՞ւ ես թագաւորն Հրէից։ Նա պատաասխանի ետ նմա և ասէ. Դու՛ ասես: Եւ չարախօսէին զնմանէ յոյժ քահանայապետքն և նա ոչինչ տայր պատաասխանի: Իսկ Պիղատոս դարձեալ հարցանէր զնա . Ոչի՞նչ տաս պատասխանի. տե՛ս՝ քանի՛ ամբաստանեն զքէն: Եւ Յիսուս այնուհետև ոչինչ ետ պատասխանի, մինչև զարմանալ յոյժ Պիղատոսի. բայց ըստ տօնի արձակէր նոցա զմի ոք կապեալ՝ զոր ինքեանք խնդրէին: Եւ էր՝ որում անուն էր Բարաբբաս` կապեալ ընդ խռովիչսն, որոց ի խռովելն` այր մի սպանեալ էր:Ի ձայն բարձր սկսաւ աղաղակել ամբոխն և խնդրել՝ որպէս սովոր էր, զի արձակեսցէ նոցա զԲարաբբայն: Պատասխանի ետ Պիղատոս և ասէ ցնոսա. Կամի՞ք զի արձակեցից ձեզ զԱրքայն Հրէից: Քանզի գիտէր՝ թէ առ նախանձու մատնեցին զնա քահանայապետքն. որք և զամբոխն հաւանեցուցին՝ զի արձակեսցէ նոցա զԲարաբբայն: Դարձեալ պատասխանի ետ Պիղատոս և ասէ ցնոսա. Իսկ զի՞նչ կամիք թէ արարից զԱրքայն Հրէից: Եւ նոքա դարձեալ աղաղակէին՝ յուզեալք ՚ի քահանայապետիցն. Ի խաչ հա՛ն զդա: Ասէ ցնոսա Պիղատոս. Զի՞նչ ինչ չար արարեալ իցէ դորա. և նոքա առաւել ևս աղաղակէին և ասէին. Ի խաչ հա՛ն զդա: Իսկ Պիղատոս իբրև զմիտս կամեցաւ հաճել զամբոխին, արձակեաց նոցա զԲարաբբայն, և զՅիսուս գան հարեալ ետ ՚ի ձեռս զի ՚ի խաչ ելանիցէ:

Սարկաւագն. Օրթի:Թափօրապետն. Խաղաղութիւն ամենեցուն:

Թափօրականքն. Եւ ընդ հոգւոյդ քում: Երկիւղածութեամբ լուարուք:

Թափօրապետն. Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մարկոսի:

Թափօրականքն. Փառք քեզ Տէր Աստուած մեր: Պռօսխումէ: Ասէ Աստուած:Թափօրապետն. Վասն չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:

13

Page 16: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Ահեղ խորհուրդ քահանայինԲազկատարած կայ ի բեմին.Առաջի սուրբ սեղանոյնՀուր շիջանի խաւար մերժիՏըրտմեալ հոգիքն ուրախանանԶի թողութիւն մեղաց լինի.Ողորմած տէր ողորմեաՀոգւոցըն մեր նընջեցելոց:

Քահանայք և ժողովուրդքՀայցեմք ի քէն տէր բարեգութ.Ընդ նընջեցեալսըն հաւատովԸնկալ ըզմեզ նովին յուսով.ՅԵրուսաղէմ քաղաք վերինՅորում արդարքըն ժողովին.Փառս վերերգել միշտ ընդ նոսինԵրրորդութեանդ երրեակ անձին:

Թափօրապետն. Հոգւոցն հանգուցելոց, Քրիստոս Աստուած, արա հանգիստ և ողորմութիւն և մեզ` մեղաւորացս, շնորհեա զթողութիւն յանցանաց:

Սարկաւագն. Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք: Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ և զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ: Ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո և ողորմեա:

Թափօրապետն. Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

Քրիստոս, Որդի Աստուծոյ, անոխակալ և բարեգութ, գթա Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա յաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա արժանի ողորմութեան, քաւութեան և թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն: Զի Դու ես Տէր և Արարիչ ամենեցուն, դատաւոր կենդանեաց և մեռելոց: Եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն:

+ + +

14

Page 17: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Սարկաւագն. Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկալ կեցո և ողորմեա:

Թափօրապետն. Օրհնութիւն և փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և

յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Եւ ապա դառնան ի Ս. Հրեշտակապետ, ասելով` Շարական:

ԴԿ. Սոսկալին քերովբէից բառնայր ինքեամբ ըզփայտ խաչին, մինչ ի տեղի գողգոթային յորում եդեալ մարդն առաջին. ետուն ըմպել գինի զմըռսեալ և կերակուր լեղեաւ խառնեալ, որով զպըտղոյն դառըն ճաշակ փոխեաց մեզ քաղցր և ախորժակ:

Ստեղնեալ ծառոյ մահաբերին այնմ որ բուսաւ ի մէջ դրախտին, փոխան բարձեր ըզփայտ խաչին ի գողգոթայ հաներ տեղին. զիմ առ ի մեղս անկեալ հոգի և ծանրագոյն բարձող բեռին, բարձ ի յուսոյդ ըստ ոչխարին հան ի յերկինս յուխտեալ տեղին:

Ի յուրբաթու ժամ երրորդին բևեռեցար Տէր ի խաչին. լուծեր զկապանս նախաստեղծին և կապեցեր ըզթշնամին. զիս ամրացո ընդ հովանեաւ կենդանարար Քո նըշանին. և ի ծագելն յարևելից լուսաւորեա լուսով նորին:

Սարկաւագն. Սուրբ Խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց, և կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ: Ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո և ողորմեա:

Թափօրապետն. Պահպանեա զմեզ, Քրիստոս Աստուած մեր, ընդ հովանեաւ Սուրբ և Պատուական Խաչի Քո ի խաղաղութեան. Փրկեա յերևելի և յաներևոյթ թշնամւոյն: Արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր և ընդ Սրբոյ Հոգւոյդ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

15

Page 18: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. Ամէն

Հայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս և յերկրի: Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր: Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս և

մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն. այլ փրկեա զմեզ ի չարէ: Զի

քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս. Ամէն:

Օրհնեալք եղերուք ի շնորհաց Սրբոյ Հոգւոյն. երթայք

խաղաղութեամբ, և Տէր եղիցի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ. Ամէն:

Մեր շնորհակալութիւնը կը յայտնենք՝Տ. Բարսեղ Վրդ. ԳալէմտէրեանինՏ. Գուսան Վրդ. Ալճանեանին

Տրց. Կարապետ ՀայրապետեանինՏիկին Արփինէ Նագգաշեանին

Լուսանկարներ և պատրաստութիւն՝ Տ. Ղևոնդ Վրդ. Յովհաննիսեանի՝ Տեսուչ Ս. Հրեշտակապետաց Վանքի

Շարեց՝ Տրց. Զաւէն Ոսկանեան

Փառք պատիւ եւ գոհութիւն Ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ։ Որ Իւրով առատ գթութեամբն ետ կարողութիւն անարժանութեանս մերում, տպել եւ ի յանգ հանել զպատուական հոգեշահ Տետրակս զայս ի փառս

Իւրոյ մեծի բարերարութեանն եւ ի յօգուտ մանկանց եկեղեցւոյ։

Որում գոհութիւն եւ երկրպագութիւն յաւիտեանս ԱՄԷՆ։

Page 19: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Ի ՎԵՐԱՅ ՎԱՆՈՒՑ ՍՈՒՐԲ ՓՐԿՉԻՆ

Երկրորդ բանտ Փրկչին մերձ սուրբ Սիոնի,Կանխաւ տուն աստ լեալ Կայիափային.

Երկրպագելի փոշի սուրբ Երկրին,Ուր թուք եւ ապտակ տուան իմ Փրկչին:

Անդ հարցեալ Պետրոս երիցս գայր յուրաստ.Հաւուն խօսելոյ գայր անդրէն յիմաստ,Յակնարկել Փրկչին բան տայր նմա ազդ,Յարեան արտասուաց մտանէր դարաստ:

Կանգնեալ ի տեղւոջ Տաճար սրբազան.Կափարիչ սուրբ Վէմն կազմեալ անդ սեղան.

Յերկրպագութիւն անդ հանդիսարան,Ազգաց եւ ազանց ժողով Տէրունեան:

Page 20: ՏԵՏՐԱԿ ԹԱՓՕՐԻ

Մեք ի յայն փայտն եմք յուսացեալՅոր Տէր Յիսուս բեւեռացաւ.Եւ խոնարհեալ երկրպագէմք

Աստուածընկալ Սուրբ Նշանիս։