6
« ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ 08-12-2012 համար 220 ում լոյս տեսաւ մի հարցազրոյց Միքայէլ Արք. Աջապահեանի հետ, որտեղ Սրբազան Հայրը իր մտահոգութիւնն է արտայայտում Հայ Երուսաղէմի եւ գալիք պատրիարքական ընտրութիւնների մասին։ Որպէս Սրբոց Հրեշտակապետաց Վանքի Տեսուչ եւ հոգեւոր հովիւ սաղիմահայերի հարկ համարեցի անդրադառնալ Սրբազան Հօր արտայայտած այն մտքին, թէ Երուսաղէմում հայկական համայնք չի եղել մինչեւ Մեծ Եղեռն, այլ ձեւաւորուել է դրանից յետոյ. «Ուրեﬓ, սա կարևորագույնն է, որովհետև այնտեղ համայնքային կյանք չի եղել, այնտեղ հայ համայնք չի եղել: Համայնքը որպես այդպիսին ձևավորվել է Եղեռնից հետո, այն էլ անցած տարիների այս պատերազﬓերի պաճառով զգալիորեն պակասել է : Այնպես որ , Երուսաղեﬕ պատրիարքության առաքելությունը համայնքային չէ` ինչպես ուրիշ տեղերում, որտեղ եկեղեցու առաքելությունը հայապահպանությունն է , համայնքն է : Երուսաղեմը տարբերվում է այդ իմաստով: Այնտեղ իրավունքների պահպանությունն է, ու եթե նույնիսկ այնտեղ ﬔկ հայ իսկ չﬓա, աշխարհական իմաստով, այնտեղ պետք է Երուսաղեﬕ պատրիարքությունը ﬓա` իբրև այդ սրբատեղիների պահապան և իրավատեր»: (բառացի մէջբերում հարցազրոյցից)... http://azg.am/AM/print/2012120813 Ինչպէս գիտենք պատմական աղբիւրներից հայերի ներկայութիւնը, որպէս քրիստոնեաներ Սուրբ Երկրում յիշատակւում է 250 թուերից։ Եօթերորդ դարում ունեցել ենք 72 վանք եւ եկեղեցի։ Պատմութիւնը միշտ յիշել է դէպի Երուսաղէմ հայ ուխտաւորների եւ վաճառականների հոսքի մասին, որոնք ՀԱՅԵՐԸ ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ

ՀԱՅԵՐԸ ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ

Embed Size (px)

DESCRIPTION

ՀԱՅԵՐԸ ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ

Citation preview

Page 1: ՀԱՅԵՐԸ ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ 08-12-2012 համար 220ում լոյս տեսաւ մի հարցազրոյց Միքայէլ Արք. Աջապահեանի հետ, որտեղ Սրբազան Հայրը իր մտահոգութիւնն է արտայայտում Հայ Երուսաղէմի եւ գալիք պատրիարքական ընտրութիւնների մասին։ Որպէս Սրբոց Հրեշտակապետաց Վանքի Տեսուչ եւ հոգեւոր հովիւ սաղիմահայերի հարկ համարեցի անդրադառնալ Սրբազան Հօր արտայայտած այն մտքին, թէ Երուսաղէմում հայկական համայնք չի եղել մինչեւ Մեծ Եղեռն, այլ ձեւաւորուել է դրանից յետոյ.

«Ուրեմն, սա կարևորագույնն է, որովհետև այնտեղ համայնքային կյանք չի եղել, այնտեղ հայ համայնք չի եղել: Համայնքը որպես այդպիսին ձևավորվել է Եղեռնից հետո, այն էլ անցած տարիների այս պատերազմների պաճառով զգալիորեն պակասել է: Այնպես որ, Երուսաղեմի պատրիարքության առաքելությունը համայնքային չէ` ինչպես ուրիշ տեղերում, որտեղ եկեղեցու առաքելությունը հայապահպանությունն է, համայնքն է: Երուսաղեմը տարբերվում է այդ իմաստով: Այնտեղ իրավունքների պահպանությունն է, ու եթե նույնիսկ այնտեղ մեկ հայ իսկ չմնա, աշխարհական իմաստով, այնտեղ պետք է Երուսաղեմի պատրիարքությունը մնա` իբրև այդ սրբատեղիների պահապան և իրավատեր»: (բառացի մէջբերում հարցազրոյցից)...

http://azg.am/AM/print/2012120813

Ինչպէս գիտենք պատմական աղբիւրներից հայերի ներկայութիւնը, որպէս քրիստոնեաներ Սուրբ Երկրում յիշատակւում է 250 թուերից։ Եօթերորդ դարում ունեցել ենք 72 վանք եւ եկեղեցի։ Պատմութիւնը միշտ յիշել է դէպի Երուսաղէմ հայ ուխտաւորների եւ վաճառականների հոսքի մասին, որոնք

ՀԱՅԵՐԸ ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ

Page 2: ՀԱՅԵՐԸ ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ

դարերի ընթացքում եկել եւ հաստատուել են Երուսաղէմում աւելի ընդլայնելով մեր իրաւունքները եւ շատ կարեւոր տարածքներ գնելով եւ զբաղեցնելով Սուրբ Յակոբ Եկեղեցու եւ Վանքի շուրջ։ Ընթացքում ձեւաւորուել է «Հայոց Թաղ»ը, որ Հին Քաղաքի չորս թաղերից մէկն է մինչեւ այսօր։ Ինչպէս նաեւ հաստատուել են Բեթղեհէմի, Եաֆայի եւ Ռա մ լ է ի շ ո ւ ր ջ ։ Վ ե ր ջ ի ն ս , ի ն չ պ է ս Երուսաղէմում, մինչ օրս ունի Հայոց Թաղ։

Հայոց պատրիարքութիւնը ոչ միայն զբաղուել է Սուրբ Տեղեաց հարցերով այլ նաեւ իր ժողովրդի հոգեւոր եւ կենցաղային հարցերով։ Այդ պատճառով էլ վանքերի տեսուչները եղել են նաեւ հոգեւոր հովիւներ։ Ապրում են համայնքային կեանքով ցայսօր։ Կատարւում է տարին երկու անցամ տուն

օրհնէք, հիւանդների այցելութիւն։ Ունեցել են եւ ունեն երգչախմբեր, համայնքների միջից ձեռնադրուել են դպիրներ եւ սարկաւագներ։

Պատրիարքարանի հովանիին տակ Հայ Երուսաղէմը XIX դ. հիմնել է Պաղեստինի աղջկանց առաջին վարժարանը՝ Գայիանեաց Վարժարան, լուսանկարչական վարժարան, տպարան եւ այլ հաստատութիւններ։ Ունեցել ենք եւ ունենք գերեզմանատներ։

Գալով Երուսաղէմին ասենք, որ Սուրբ Հրեշտակապետաց Վանքը իր եկեղեցիով եղած է տեղացի ժողովրդին՝ ՔԱՂԱՔԱՑԻներին պատկանող եկեղեցի, ուր մինչեւ այսօր կը կատարուեն պատարագներ, պսակներ,

Page 3: ՀԱՅԵՐԸ ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ

թաղումներ, մկրտութիւններ, որովհետեւ Սուրբ Յակոբ եկեղեցին միշտ զբաղուած է եղել ուխտաւորներով։ Ունեցել են իրենց տեսուչը, այսինքն տեղացի ժողովրդի հոգեւոր հովիւը։

Page 4: ՀԱՅԵՐԸ ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ
Page 5: ՀԱՅԵՐԸ ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ

Մեծ Եղեռնից յետոյ Երուսաղէմ հասած որբերով բազմանում է հայութեան թիւը Սուրբ Երկրում։ Բացի Պ ա տ ր ի ա ր ք ա ր ա ն ի ց համայնքն էլ օգնել է որբերին՝ որդեգրելով , արհեստներ սովորացնելով . նոյնիսկ որբերի համար իրենց կողմից ակումբ բացելով՝ Երուսաղէմի Հա յ ո ց Բա ր ե ս ի ր ա կա ն Միութիւն։ Մինչեւ այսօր

գործո ւմ է ե ւ մնացե լ է այն գեղեցիկ սովորութիւնը որպէս տեղացի ժողովուրդ Նոր Տա ր ի ի ն ն ո ւ է ր ն ե ր բ ա ժա ն ե լ ա ռա ն ց խտրականուփեան բոլոր հայ երեխաներին։

Կարեւոր է նշել, որ Քաղաքացիները եղել են շատ զարգացած եւ տարբեր իշխանութիւնների ժամանակ ունեցել են կարեւոր պաշտօններ կառավարութեան մէջ։ Ինչպէս նաեւ դարերէ ի վ ե ր Ք ա ղ ա ք ա ց ի ն ե ր ի ը ն տ ա ն ե կ ա ն

շառաւիղներից է, որ Զատիկի Լո յ ս ը ստանո ւ մ են մեր լուսահանից եւ բ ա ժ ա ն ո ւ մ ժողովրդին։

Համայնքային կեանքը միշտ էլ կարեւոր եղած է Սուրբ Քաղաքում, որովհետեւ Պ ա տ ր ի ա ր ք ո ւ թ ե ա ն կ ո ղ ք ի ն Քաղաքացի ժողովուրդը ունեցել է իրենց մեծ դերը։

Page 6: ՀԱՅԵՐԸ ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ

Պատրիարքութիւնը նկատի առնելով XX դ. քաղաքական անկայուն վիճակը, կարեւորելով համայնքային կեանքը եւ նրա պահպանումը, արտօնել է երկու միութիւնների գործունէութիւնը վանքի ներսում ։ Աղջկանց վարժարանը դարձընելով երկսեռ վարժարան , նաեւ Հայֆայի համայնքին համար կառուցելով եկեղեցի եւ նշանակելով հոգեւոր հովիւ։

Հայ Երուսաղէմը դարերի ընթացքում եղել է եւ կը մնայ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԷՄ է իր հոգեւորականներով եւ ժողովուրդով , իր Պատրիարքութեամբ եւ իր ՀԱՅՈՑ ԹԱՂՈՎ (Armenian Quarter)։

Ղեւոնդ Վրդ. ՅովհաննիսեանՏեսուչ Սբ. Հրեշտակապետաց Վանքիեւ Հոգեւոր Հովիւ Սաղիմահայութեան

13/12/12

Յ.Գ. Հայ Երուսաղէմի մասին խօսելու համար պէտք է լաւ ուսումնասիրել Հայ Երուսաղէմի պատմութիւնը... Այդ շատ նուրբ հարց է...