153
ISSN 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) ԵՐԵՎԱՆ - 2016

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

  • Upload
    others

  • View
    20

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ISSN 1829-0531Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ№ 4 (34)

ԵՐԵՎԱՆ - 2016

Page 2: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

2

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍАРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ

JOURNAL FOR ARMENIAN STUDIES

Հիմնադիր՝ «Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետականմանկավարժական համալսարան» պետական ոչառևտրային կազմակերպություն՝ 286.210.04777

Խմբագրական խորհուրդ՝

Ռ.Կ. Միրզախանյան (նախագահ),

Մ. Գ. Գիլավյան (գլխավոր խմբագիր),Կ. Ա. Ավագյան, Ա. Ա. Ավագյան, Ս. Դ. Դանիելյան,Ա. Գ. Դոլուխանյան, Ա. Կ. Եղիազարյան, Լ. Մ. Խաչատրյան,Հ. Հ. Հակոբյան, Վ. Գ. Համբարձումյան, Լ. Շ. Հովհաննիսյան,Է.Ս. Մկրտչյան, Ս. Պ. Մուրադյան, Ա. Սեֆերճյան (Բեյրութ),Հ. Նալբանդյան (ԱՄՆ), Մ. Ադամյան (Ֆրանսիա)

Ա. Հ. Հարությունյան (պատասխանատու քարտուղար)

Գրանցման վկայական՝ 211.200.00182Գրանցման տարեթիվը՝ 26.03.2003 թ.Պարբերականությունը՝ եռամսյա

Նյութերն ընդունվում են համակարգչային շարվածքով, չենվերադարձվում։

Արտատպության դեպքում հղումը «Հայագիտական հանդես»-ինպարտադիր է։

«Հայագիտական հանդես» ամսագիրն ընդգրկված է թեկնածուական ևդոկտորական ատենախոսությունների արդյունքների հրապարակմանհամար ԲՈՀ-ի կողմից ընդունելի պարբերական գիտականհրատարակությունների ցանկում (12.05.06թ. 133-01)։

Մեր հասցեն՝ Երևան, Ալեք Մանուկյան փ. 13, հեռախոս՝ 55-60-30 (1-26)Էլեկտրոնային փոստ՝ [email protected]

Page 3: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

3

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԵԿՏԱՐ ՍԻՄՈՆՅԱՆՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

Բանասիրական գիությունների թեկնածու, դոցենտ

ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Բանալի բառեր և արտահայտություններ. Ստուգաբանություն,հնդեվրոպական նախալեզու, հնդեվրոպական նախաձև,կրկնություն, ցեղակից լեզուներ, հերթագայություն

Ключевые слова и выражения։ Этимология, индоевропеиский праязык,и.-е. праформа, редупликация, родственные языки,чередование(аблаут).

Key words and expressions: Etymology, indoeuropean proto-language,indoeuropean prototype, reduplication, related languages, ablaut.

Հր. Աճաոյանը «Հայոց լեզվի լիակատար քերականություն»աշխատության 3-րդ հատորում քննության է առել նաև կրկնությունըորպես բառակազմական եղանակ: Նա անդրադառնում է կրկնությանտարբեր տեսակներին և առանձնացնում է կրկնության վեց ձև՝ներկայացնելով հայոց լեզվի՝ կրկնությամբ կազմված բառերի ըստհնարավորին ամբողջական ցանկը1:

Հայտնի է, որ կրկնությունն իբրև բառակազմական եղանակ շատհին երևույթ է. այն հատուկ է եղել հնդեվրոպական նախալեզվին ևշարունակել է մնալ իբրև բառակազմական գործուն եղանակ հ.-ե.լեզուների մեծ մասում նաև հետագայում: Հայերենում կրկնությամբկազմված բառերի մեջ հանդիպում են և՛ անվանական, և՛ բայականարմատներ: Կրկնավոր անվանական արմատներն ավելի սակավաթիվեն, և անունների կազմության այդ եղանակը հայերենում դադարել էգործուն միջոց լինելուց՝ ի տարբերություն բայարմատների, որոնցումկրկնության եղանակներն ավելի բազմատեսակ են:

Հին հայերենի կրկնությամբ կազմված բայերին մենքանդրադարձել ենք «Հայերենի բայակազմության մի քանի հարցեր»աշխատության մեջ2: Այստեղ կներկայացնենք կրկնավոր մեկ բայի՝

1 Հ.Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ.3, Եր., 1957, էջ 83-93:2 Հայոց լեզվի պատմության հարցեր, պրակ 3, Եր., 1991թ., էջ 277-312:

Page 4: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

4

գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը:Գանգատիմ բայը Հր.Աճառյանը համարում է կրկնավոր, բայց

անստույգ ծագման բառ, որի պարզական արմատը հայտնի չէ3: Գանգատարմատի համար նշում է «տրտունջ, բողոք» իմաստները:

Գ.Ջահուկյանը գանգատ (գանգատիլ) բառի համար նույնպես նշում է«տրտունջ, բողոք» իմաստները և գրում է. «Թերևս բնիկ հնդեվրոպական՝*ghan «բերանը լայն բաց անել, հորանջել» արմատից կազմվածկրկնավոր ձև (կամ թերևս *ghan-u-)4: Յ.Պոկոռնու բառարանում *ĝhan-նախաձևից ծագած են համարվում հունարենի χαίνω «բերանը բացանել», աորիստը՝ ¬χανον, հին իսլանդերեն gan «հորանջ», gana«բացվել(зиять)», նորվեգերեն, շվեդերեն gan «ըմպան, բուկ, երախ»5:Կարծում ենք, որ հ.-ե. այս նախաձևին դժվար է հանգեցնել հայերենիգանգատ բառը, մանավանդ եթե նկատի ունենանք հ.-ե. նշված լեզուներումպահպանված իմաստները, որոնց ոչ մի կերպ իմաստային առումով չիաղերսվում հայերեն բառը:

Նոր Հայկազյան բառարանում գանգատիմ բառը բացատրվում է«քրթմնջել, տրտնջալ, բողոքել, գանգատ առնել», նշվում են նաև հուն.γογγ ξω, լատ. murmuro բայերը, որոնք իմաստային առումովզուգադրելի են համարվում հայերեն գանգատիմ բայի հետ6:

Մի կողմ թողնելով լատիներենի murmuro ձևը, որը թե՛իմաստային, թե՛ հնչյունական առումներով տարբերվում է հայերենիգանգատիմ բայից և առնչվում է հայ. մրմուռ, մրմռալ, մռմռալբնաձայնական արմատներին7, անդրադառնանք հուն. γογγ ξω-ին:

Հ. Ֆրիսկը հուն. γογγ ξω-ն համարում է բնաձայնություն ևանստույգ ծագման, այդուհանդերձ համեմատում է հհնդկ. gañgūyati«բարձր ճչալ, աղաղակել», guñjati «մրմնջալ» արմատների հետ ևեզրակացնում, որ դրանք դրսևորում են ընդհանրություն իբրև պարզբնաձայնական կազմություն8:

Պ.Շանտրեն, հունարենի ստուգաբանական բառարանում բերելովγογγ ξω բառը, հայտնում է այն կարծիքը, որ այդ բառը բնաձայնություն

3 Հ.Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ.1, Եր., 1971, էջ 515 (այսուհետև`ՀԱԲ):4 Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010, էջ 150:5 J. Рокоrnу, Indogermanisches etymologisches Wörterbuch, В. I, Bern-München,1959,S.411.6 Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ.1, Վենետիկ, 1836, էջ 528:7 Տե՛ս ՀԱԲ, հ. 3, էջ 365-366:8 H. Frisk, Griechisches Etymologisches Wörterbuch, B. 1, Heidelberg, 1960, S. 318.

Page 5: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

5

է, չունի ճշգրիտ ստուգաբանություն և չի կարելի համեմատելսանսկրիտի՝ Ֆրիսկի նշած արմատների հետ9:

Յու. Պոկոռնին հուն. γογγ ξω արմատը հիշատակում է հ.-ե. *gang-նախաձևին նվիրված բառահոդվածում, բայց, ինչպես և Ֆրիսկը, այնհամարում է բնաձայնական արմատ10:

Մ. Ֆասմերը ռուս. гугнивый, ուկր. гугнити, սլով. gôgnjatiարմատների ծագման վերաբերյալ նշում է երկու հնարավորբացատրություն. սլավոնական լեզուների այս ձևերը կա՛մ աղերսվումեն հհնդ. gañjas «արհամարհանք», հուն. γαγγανε ω «ծաղրում եմ»ձևերին, կա՛մ, որը նրա կարծիքով ավելի հավանական է, հհնդկ. gúñjati,հուն. γογγ ξω բնաձայնական արմատներին11:

Վերը բերված ստուգաբանական նյութը թույլ է տալիս անելուերկու եզրակացություն. նախ՝ հուն. γογγ ξω-ն և սլավոնականլեզուների ու հին հնդկերենի նշված ձևերը, իրոք, բնաձայնական ծագումունեն, և երկրորդ, որ դրանք չեն կարող հանգել հ.-ե. *gang- նախաձևին:

Հ.-ե. *gang- ձևի համար Պոկոռնու բառարանում բերվում են «ծա-նակել, հեգնել, ծաղրել,», *gango-s -ի համար՝ «ծաղրանք, ծաղրուծանակ»իմաստները: Այս արմատից են հհնդկ. gañja- «քամահրանք,արհամարհանք», gañjana-­ «արհամարհել, ծաղրել», հուն. γαγγα νε ν«ծաղրել», անգլոսաքսոներեն canc «արհամարհանք», cancettan «ծաղրել»,cincung «բարձրաձայն ծիծաղ», հին հյուսիսային kangen-yđre«ծաղրական բառ» ձևերը12:

Հ.-ե. լեզուների այս արտացոլումները հիմք են տալիս ենթադրելու,որ այդ նույն նախաձևից կարելի է ծագած համարել և հայերենի ծան-ակ-եմ բառը, որը համարվել է անստույգ ծագման բառ: Ծան- արմատնառանձին անգործածական է, իսկ ծանակ-ի ծան-ը կապել «ճանաչել»արմատի հետ, որը, ըստ Աճառյանի, առաջարկվում է Նոր Հայկազյանբառարանում, իմաստային առումով խիստ անհավանական է13: Նույնենթադրությունն է անում և Գ Ջահուկյանը «Հայերեն ստուգաբանականբառարանում»: Ծանակ բառահոդվածում նա գրում է. «Թերևս կազմվածէ բնիկ հնդեվրոպական ծան- արմատից՝ -ակ վերջածանցով՝ «ճանաչելտալ, հայտնի դարձնել» իմաստային անցումով: Ավելի քիչ հավանական

9 P, Chantraine, Dictionnaire etymologique de la langue grecque. Histoire des mots, T. 1, Paris,1968, p 231.10 Տե’ս J.Рокоrnу, նշվ. աշխ., էջ 352:11 М. Фасмер, Этимологический словарь русского языка, т. I, М., 1986, с. 470.12 Տե՛ս J.Рокоrnу, նշվ. աշխ., էջ 352:13 ՀԱԲ, հ.2, էջ 444:

Page 6: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

6

է կապել ծաղ «ծաղր» արմատի հետ՝ ենթադրելով *l/*nհերթագայություն»14:

Ծաղր բառը և՛ Հ.Աճառյանը, և՛ Գ.Ջահուկյանը համարում ենհնդեվրոպական ծագման՝ կապելով հ.-ե. *g՛ol-, *g՛el- նախաձևին, որիցծագում է նաև ծիծաղ բառը15: Ծաղր բառի իմաստների մեջ և՛գրաբարյան բառարաններում, և՛ ժամանակակից հայերենիբառարաններում որպես առաջին իմաստ նշվում են ծիծաղ,ուրախություն, ծիծաղելի, ծիծաղելու արժանի:

Ծաղր բառը հաճախ գործածվում է ծանակ բառի հետ`ծաղրուծանակ, ծաղրուծանակի ենթարկել, որը բացատրվում է ծիծաղ ևխայտառակություն, ծիծաղի և խայտառակության առարկա դարձնել16:

Կարծում ենք, որ թե՛ իմաստային, թե՛ հնչյունականհամապատասխանու- թյունների տեսակետից ավելի հավանական է մերենթադրությունը. «արհամարհանք, քամահրանք, ծաղրել, հեգնել»իմաստներից կարող էր զարգանալ «խայտառակել, խաղք ու խայտառականել» իմաստը:

Հնչյունական առումով էլ այն ոչ մի դժվարություն չիներկայացնում. հ.-ե. *g > հայ. ծ համապատասխանություն առկա է նաևայլ արմատներում, իսկ ձայնորդից հետո g -ի անկումը ևս օրինաչափկարելի է համարել17:

Այժմ վերադառնանք գանգատիմ բային: Հայերեն այս արմատը,կարծում ենք, հանգում է հ.-ե. * en-/* enә- նախաձևին, որի համարվերականգնվում են 1) «ձգտել, հետամտել, փնտրել», 2) «պահանջել,խնդրել» (* enos) իմաստները: Այս նախաձևի զուգահեռներն առկա ենհին հնդկերենում vánati, ván ti «ձգտել, ձեռք բերել», միջինպարսկերենում vanitan «ձեռք բերել, հաղթահարել, ցանկություն,պահանջ» իմաստներով. Ավեստայում վկայված է նաև van-tar «հաղթող»(nomina agentis) իմաստը, որը ևս կարելի է բխեցնել «ձգտել, պահանջել»իմաստներից [«պահանջել- ձգտել- հասնել - (և ի վերջո) հաղթել»իմաստային անցումներով18:

14 .Գ.Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010, էջ 359(այսուհետև՝ՀՍԲ):15.Տե՛ս ՀԱԲ, հ.2, էջ 439, և ՀՍԲ, էջ 358:16 Տե՛ս Ա.Սուքիասյան, Ս.Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան,Եր., 1975, էջ 300;17 Արմատավերջի g –ի անկման համար տե՛ս նաև Б.А.Серебренников,Вероятностные обоснования в компарастивике, М., 1974, էջ 76:18 Տե՛ս J.Рокоrnу, նշվ. աշխ., էջ 1146:

Page 7: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

7

Հայերենի գանգատիմ-ը ևս իմաստային առումով մոտ է հ.-ե.լեզուներում պահպանված վերը նշված իմաստներին. գանգատվել, իվերջո դիմել նշանակում է բողոքել՝ որևէ բան պահանջելու, ստանալուձգտումով:

Հնչյունական արտացոլման տեսակետից էլ հայերեն բառի`նշված նախաձևից ծագած լինելը դժվարություն չի ներկայացնում: Հ.-ե.* - > հայ. գ հա մապատասխանություն առկա է բառասկզբում գ ունեցողհայերեն բնիկ արմատների մեծ մասում, որոնց թիվը, ըստ Աճաոյանիարմատական բառարանի տվյալների, երեսուներեք է, որոնցիցքսանյոթում բառասկզբի գ-ն հ.-ե.* -ի արտացոլումն է: Եթե նկատիունենանք նաև հետագայում կատարված նոր ստուգաբանությունները,ապա դրանց թիվն ավելանում է առնվազն տասով: Գան- պարզականարմատը հայերենում չի պահպանվել, իսկ ն/տ կրկնությամբ ձևնարտահայտել է սաստկական իմաստ:

Հր. Աճաոյանը նշում է, որ գանգատիմ բառը վկայված է նաևքանքատիլ ձևով, որը նա համարում է ավելի հին ձև19: Կարծում ենք, որայդ պնդումը հնչյունաբանորեն չի հիմնավորվում, քանի որ ք-գ (շնչեղխուլ - ձայնեղ) անցում տիպաբանորեն հնարավոր չէ:

Մեր առաջարկած վարկածի հիմնավորման համար բերենքՎյաչ.Վս.Իվանովի կարծիքը խեթերենի * ek- բայարմատի մասին:

Վ.Վ.Իվանովը «Труды по этимологии индоевропейских идревнепереднеазиатских языков» աշխատության առաջին հատորում, որընվիրված է խեթերենում պահպանված հնդեվրոպական արմատներին,խոսելով խեթերենի * ek՛- բայարմատի և նույն արմատի կրկնավոր* e ak- ձևի մասին, բերում է Ա.Մեյեի կարծիքը, որ հնդեվրոպականաթեմատիկ ձևերի ներկա ժամանակի հետքերը անհետացել են հ.-ե. շատլեզուներում. օրինակ` վեդայական *vasmi «ուզում եմ, ցանկանում եմ»,uśmasi «ցանկանում ենք», ավեստա vasәmi, usmahi, չունենհամապատասխանություններ այլ լեզուներում`բացի հնդիրանականլեզուներից: Վ.Իվանովը գրում է, որ այժմ բայական * ek- բայարմատիառկայությունը հնդեվրոպական հիմք լեզվում կարելի է ապացուցվածհամարել շնորհիվ խեթերենում գտնված * ek- «ցանկանալ, պահանջել»բայի, որը համապատասխանում է հին հնդկ. vaś- , ավեստայի vas- ձևերին և՛իմաստով, և՛ խոնարհման տիպով /հմմտ. խեթ. ek-mi «ես պահանջում եմ»,

19 ՀԱԲ, հ.1, էջ 515:

Page 8: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

8

հին հնդկ. váś-mi/20: Այնուհետև նա գրում է, որ շատ հետաքրքրական էլեզվաբանների կողմից չնկատված այն փաստը, որ թե՛ խեթերենում, թե՛վեդայական հնդկերենում այս բայը հանդես է գալիս կրկնավորձևով`դրսևորելով լիակատար կառուցվածքային նմանություն: Խեթերեն

e ak- նշանակում է «բազմիցս, շատ անգամ պահանջել», և կրկնությանտիպով համապատասխանում է վեդայական vaváś-ին, որը Ռիգվեդայումգործածվում է, «ցանկանալ, որ այս կամ այն գործողությունը կատարվի»նշանակությամբ21: Իվանովը գրում է, որ խեթերենում այդ արմատիցկազմվել են ոչ միայն նշված բայահիմքերը, այլև բայանուն գոյականներ՝ -uar՝ uek(u) ar ՝«պահանջ»(требование) նշանակությամբ: Այդ գոյականի հինտարահիմք տիպը *- er-/ en- (желать) ենթարկվել է փոփոխության`-r ովհիմքերի ընդհանրացման հետևանքով, բայց պահպանվել են նաև - an –ովկազմված գոյականներ22:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ «ցանկանալ, պահանջել»իմաստով խեթերեն բայի հին ձևը en-ն է, այսինքն` հայերենի գանգատիմբայի համար համար կանխադրվող * en- արմատը իմաստային զուգահեռունի նաև խեթերենում: Սա ավելի հավանական է դարձնում մերառաջարկած ստուգաբանությունը:

Ն. ՍիմոնյանՍտուգաբանական դիտարկումներ

ԱմփոփումՀոդվածում քննվում են հայերեն գանգատիմ և ծանակեմ բառերի

ծագմանն առնչվող հարցերը. դրանք համարվել են անստույգ ծագմանարմատներ: Ենթադրում ենք, որ երկուսն էլ բնիկ` հնդեվրոպականծագման, բառեր են: Գանգատիմ բայի համար կանխադրվում է հ.-ե. * en-,* enә- նախաձևը, իսկ ծանակեմ -ի համար`*gang նախաձևը:

20 Вяч.Вс. Иванов, Труды по этимологии индоевропейских и древнепереднеазиатскихязыков, т. 1, Индоевропейские корни в хеттском языке, ,,Языки славянских культур,,Знак, М., 2007, стр. 70.

Page 9: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

9

Н. СимонянЭтимологические заметки

РезюмеПредлагаются этимологии двух армянских слов - gangatim и

canakem, которые ранее считались неизвестного происхождения. Gangatimвосходит к и.-е. праформе * en-,* enñ- "просить, домогаться, стремиться”,которая в армянском отражается как *gan-, и редупликацией корня -gangatim (с эмфатическим значением). Canakem “высмеивать, насмехаться”восходит к и.-е. праформе *gang “насмехаться, издеваться, презрение”.

N. SimonyanEtymological comments

SummaryThe etymology of the two Armenian words gangatim (“to complain”)

and canakem (“to make funito scoff’) is suggested, which were considered aswords of unknown origin.

Gangatim comes from IE stems * en-,* enñ- (“to ask, to aspire, to rise,against”). The reflection of which in Armenian language is gan, from whichthe reduplicated form gangatim, with the emphatic meaning.And theArmenian form canakem (“to make fun”) is from IF stem *gang- (“scoff,snerr”).

Page 10: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

10

Ս. ՔՈՇԱՏԱՇՅԱՆԲանասիրական գիտությունների թեկնածու

ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՉԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ«ԾԱՌԵՐԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. համագործածականբառաշերտ, փոխաբերություն, բազմիմաստ բառեր, շնչավորում,անձնավորում, մակդիր, պատկերավորություն-արտահայտչականություն,հուզաարտահայտչական գունավորումներ, խոսքային միջավայր։

Ключевые слова и выражения: общеупотребительная лексика,метафора, многозначные слова, одушевление, олицетворение, образность-выразительность, эмоционально-выразительные коннотации, языковая среда.

Key words and expressions: neutral layer of words, metaphor, polysemanticwords, animation, personification, figurativeness-expressiveness, emotional-expressive overtones, speech situation.

Գրական-գեղարվեստական նորարարությամբ է պայմանավորվածանցյալ դարի 60-ական թվականների գեղարվեստական գրականությանլեզվի զարգացումը: «Առավելապես 60-ական թվականներին և հետո հանդեսեկավ ստեղծագործողների մի սերունդ, որի ներկայացուցիչներիցյուրաքանչյուրը գրականություն բերեց գեղարվեստական լավագույնչափանիշներ, թեմատիկ բազմազանություն, հույզերի և զգացմունքների մինոր աշխարհ և բնականաբար ինքնատիպ, ուրույն մտածողություն ուխոհեր` համապատասխան լեզվաոճական միջոցներով ուհնարանքներով»23:

Նորագույն արձակի ներկայացուցիչների լավագույն գործերինբնորոշ հիմնական առանձնահատկությունը համարվում է ոճիսեղմությունը և ժողովրդախոսակցական լեզվի արտահայտչականմիջոցներից օգտվելու ձգտումը: Կարևորվում է գրական կերպարիլեզվական անհատականացումը, որը հիմնականում արտահայտվում էհերոսի հոգեբանությանը, անհատականությանը բնորոշլեզվամտածողության ձևերի օգտագործմամբ:

Փոխաբերական մտածողությունը, բառը փոխաբերականնշանակությամբ օգտագործելը միշտ էլ գեղարվեստական գրական լեզվում

23 Լ. Եզեկյան, Հր. Մաթևոսյանի արձակի խոսքարվեստի մի քանի հարցեր, Ե., 1986,էջ 3:

Page 11: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

11

կարևոր նշանակություն է ունեցել: Բառի փոխաբերական գործածությունըդարձույթների միակ և անկրկնելի գործածությունն է պատկերավորությանհասնելու համար:

Ինչպես գիտենք, ըստ գործածականության` գրական լեզվի ամբողջբառապաշարն ընդունված է բաժանել երկու` գործուն և ոչ գործունբառաշերտերի: Դրանք էլ կազմում են լեզվի ողջ բառապաշարի միջուկայինշերտը, որ կոչվում է չեզոք կամ համագործածական: Փոխաբերականնշանակությամբ առավել չափով օժտված են համագործածական բառերը:Ըստ Էդ. Աղայանի` բառապաշարի այս չեզոք շերտի բառերն են, որ կազմումեն ամեն մի լեզվի բառագանձի հիմքը24: Ինչպես նկատում է Ս. Էլոյանը.«Բառապաշարի մեջ չեզոք լեզվական միջոցներ չկան և չեն կարող լինել, ևայս անվանումը պարզապես հարմար է գալիս ի հակադրությունոճականորեն նշույթավոր կամ ոճական երանգավորում ունեցող բառերի,որոնց համար համագործածական բառերը ծառայում են և իբրևելակետային եզր, և իբրև գոյության հիմք, ատաղձ, ֆոն»25: Լինելովհաղորդակցության և առօրյա գործածության համար անհրաժեշտ բառեր`համագործածական բառերը բառապաշարի առավել կայուն և մնայունշերտն են: Դրանք ոճական մեծ աժեք ստանում են միայն խոսքայինկիրառության ոլորտում և որոշակի համատեքստերում: Գործառական-ոճական տարբերակման տեսակետից էական է այն հանգամանքը, թե բառըգործառական որևէ սահմանափակվածություն ունի՞, թե՞համագործածական է նրա բոլոր ոլորտների համար:

Այս առումով էլ հետաքրքիր է փոխաբերությանարտահայտչականության քննությունը Հր. Մաթևոսյանի «Ծառերը»ժողովածուում: Ուսումնասիրության համար ընտրել ենք այն խմբերը, որոնքհեղինակը գործածել է փոխաբերական նշանակությամբ: Փոխաբերականնշանակությամբ հաճախակի գործածվող բառեր են համարվում` բնությաներևույթների, տարվա եղանակների անվանումնները, կենդանիների,թռչունների անվանումների զգալի մասը, ինչպես նաև` ծառերի, ծաղիկներիև կենդանիներին բնորոշ անվանումները:

«Երբ չեզոք կամ համագործածական բառերի մեկուսի,բառարանային վիճակից անցնում ենք կիրառությանը, համոզվում ենք, թեինչպես է դրսևորվում դրանց արտահայտչականությունը: Ավանդույթիկաշկանդիչ ազդեցությունից ազատվելու դեպքում հեշտ կլինի նկատել, թե

24 Տե՛ս Էդ. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Ե., 1987, էջք 119-139:25 Ս. Էլոյան Ժամանակակից հայերենի բառային ոճաբանություն, Ե., 1989, էջ 24:

Page 12: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

12

ինչպես այդ սովորական ու չեզոք համարվող բառերն են հանդես գալիսորպես խոսքի արտահայտչականության հիմնական կրողներ»26:

Բառի փոխաբերական նշանակությունը ոճական երևույթ է,հասկացության արտահայտման պատկերավոր եղանակ: Հարուստ էՄաթևոսյանի արձակը գեղարվեստական լավագույն պատկերներով,հատկապես հայրենի բնաշխարհի գեղեցիկ ու տեսանելի նկարագրությամբ:«Անտառն ինչպես է առաջ գնում, թփերն առջևն է գցում, թփերը գնում են,ինքը գնում է թփերի ետևից: Կապուտլեռ սարի մերկ լանջին գիհի մի թուփէ կպել ու վերև է կանչում ձորի անտառին»: Կամ` «Հեռու ծովերի երկնքումամպերը բացում են իրենց թևերը և ճանապարհ են ընկնում գալու,անձրևելու մեր ձորում, մեր անտառի վրա: Անձրևը խաղաղ խշշում էտերևների մեջ: Եվ ապրում են, այդպիսով, մի հաճարկուտ, մի երկու եղնիկ,մի երկու կաղնի, մի քանի աղբյուր ու մի գետակ»(Ծ.224)27: Ահահամագործածական բառաշերտի`չեզոք կոչված խմբի բառերի մի քանիգործածություններ, որտեղ դժվար չէ նկատել, թե ինչպես իմաստայինայլևայլ առումներով օգտագործված («թփերը գնում են», «կանչում է ձորիանտառին», «ծովերի երկնքում», «անտառ», «ամպ», «սար», «թուփ» ևն) բառերու բառակապակցություններ, նախադասություններ, շնչավորելովառարկաներն ու երևույթները, օժտվել են հուզականությամբ,արտահայտչական նրբին երանգներով: Բերենք մի քանի բառերիգործածության օրինակներ, որոնք, ինքնին վերցված, թվում է, ոճական որևէարտահայտչականությամբ օժտված չեն, բայց փոխաբերականգործածության շնորհիվ հեղինակի խոսքում հանդես են գալիս որպեսարտահայտչական միավորներ: «Արևածաղիկները նայում են պայծառ,պայծառ: Թաքուն մի բան, արգելված մի բան անելիս էին եղել, ծերունուոտնաձայնի վրա շտկվել էին, նայում ու լռում են... Եթե կռունկը երամ էկապում ու իր կառավար թագուհուն գցում առջևը, եթե զամբիկն արածում էու արածելու հետ բարկանում է հեռացող քուռակի վրա և քուռակըհասկանում է` ուրեմն այս երկնքի տակ Աստծո ամեն արարած էլ ունիմարդկային իր լեզուն» (Ծ. 227): Ակնհայտ է ընդգծված բառերի դերը`նկարագրությունը գեղարվեստական, կենդանի ու ինքնատիպ դարձնելուգործում: Փոխաբերության երևույթը հետաքրքրական պատկեր էներկայացնում նախադասության համակարգում, որտեղարտահայտչականությունը կատարվում է բայ-ստորոգյալով: Բերված

26 Ս. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Ե., 1984, էջ 92:27 Օրինակները բերվում են` Հր. Մաթևոսյան, «Ծառերը» ժողովածու, Ե., 1978:Այսուհետ շարադրանքում կնշենք միայն էջերը:

Page 13: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

13

օրինակներում բայ-ստորոգյալների փոխաբերական իմաստներըհեշտությամբ հասկացվում են խոսքային իրադրությունից: Բնությաներևույթներին, անշունչ առարկաներին մարդկային հոգեկան հատկանիշներվերագրելը` նյութական առարկայի հատկանիշի վերագրումը վերացականկամ իմացական հասկացություններին կամ հակառակը, դարձյալպայմանավորված է հեղինակի գեղարվեստական մտածողությանյուրահատկություններով:

Երբեմն, թվում է, Հր. Մաթևեսյանը հրաժարվում է ուղղակիիմաստներով ստեղծված խոսքից, որովհետև նրա արձակում բառիփոխաբերական գործածությունը մեծ դեր ունի զարդարուն խոսքիցազատվելու և խոսքի արտահայտչականությունն ուժեղացնելու գործում:Ահա բանաստեղծական այսպիսի շնչով է գրված «Գոմեշը» պատմվածքը.«Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցիվերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ: Ամպի տակհրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով բազեի, սարերի, արտերի ուանտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալովտանում էին մի մեծ արև» (Ծ.157): Բերված «արև», «արտ», «ամպ», «սար» ևսրանց կողքին` «խանձարուր», «թագուհի», «երկինք», «Աստված» և նմանբառերի միջոցով հեղինակն ընդհանուր գործածական, ամենասովորական,չեզոք շերտի բառերն ու արտահայտությունները միաձուլել ու դարձրել է իրերկերի բառապաշարի հիմքը: Այս պատմվածքը ոչ թե սովորականպատմություն է գոմեշի ճամփորդության մասին, այլ կենդանուինքնամոռաց նվիրումի մի պատում է, ուր հեղինակը նկարագրում էգոմեշին ոչ իբրև մի արարածի, այլ մի կենդանու, որը բնությանգեղեցկության միջով անցնելուց հետո նորից վերադառնում է իր իրականկերպարին. «Շեկ ճանապարհին մի գոմեշ էր օրորվում, նրա ետևից գնում էրմի կարմիր գամփռ, և նրանք գնալու էին քաղաքների, ձախորդ կյանքի ուծերության միջով» (Ծ. 391): Ինչպես երևում է օրինակներից, հեղինակըհաճախ է գործածում կյանք, երկինք, արև, Աստված, Քրիստոս և այլփոխաբերություններ, որոնց իմաստը կոնկրետանում է կապույտ, կանաչ,շեկ, ամայի, կույր, լուռ, ձախորդ և ուրիշ մակդիրների օժանդակությամբ:Դրանք պատճառ են հանդիսանում ավելի խոսուն և պատկերավոր ձևերիհամար:

Հաճախ ծավալվող կարևոր դեպքերին ու իրադարձություններիննախորդում են բնության արտասովոր նկարագրություններ, որոնք կարծեսկանխագուշակում են հերոսի հոգեվիճակը, նրա ներքին ապրումները:Բնությունն անմիջական մասնակիցն է դառնում իրադարձությունների ուդեպքերի: «Թոզու Ասքանազի ձեռը թվանք է դրել, ղրկել, ինքը Հախպատիցիջել ճգնավորի էրի մոտ` քարի գլուխ, նստած` կրակոցի է սպասում: Տգեղ

Page 14: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

14

աշուն է: Ծառերը մերկ են, սև ագռավ է թռչում, սարերը ձնել են, ձորերը լուռեն: Վանքեր ընկույզ կոտրես ատամով` Հաղպատ կլսվի»(Ծ.,203): Բերվածհամատեքստում գեղարվեստական ոճին հատուկ քերականականիրողությունների համատեղ գործածության շնորհիվ (շարահարականկապակցություններ, ժողովրդախոսակցական բառեր ու բառաձևեր ևն)ավելի է ընդգծվում սովորական բառերի փոխաբերականնշանակությունները, որտեղ գործողությանը համապատասան ստեղծվել էնաև «Տգեղ աշուն» մակդրային կապակցությունը: Գեղարվեստականմտածողության յուրահատկությունը բառական մակարդակում ուրիշ ոչ միմիջոցով այնքան բնորոշ ու հարուստ արտահայտություն չի կարողունենալ, որքան փոխաբերության օգտագործումով, հատկապես, երբ նմանիմաստով գործածությունը հիմք է դառնում խոսքի պատկերավորության ևարտահայտչականության միջոցներից շատերի համար և զանազան ձևերովսերտորեն առնչվում է դրանց հետ (շնչավորում, անձնավորում, մակդիր,խորհրդանիշ, շրջասույթ ևն)28: Փոխակերպության այս ձևերի հիմնականնշանակությունը ոչ միայն խոսքը գեղեցիկ, վայելուչ, զարդարուն,պատկերավոր ու հետաքրքրական դարձնելու, այլև ցանկացած առարկանցանկացած ձևով բնութագրելու համար է:

Բառապաշարի համագործածական շերտի բառերին հատուկ էպարզությունը, մատչելիությունը, ընդհանրականությունը,հասկանալիությունը, նաև խոսքի մեջ ոճական երանգ և մեծարտահայտչականություն ձեռք բերելը: Այս հատկանիշները նպաստում ենբառերի փոխաբերական գործածությունների բազմազանությանը ևբազմիմաստ բառերի առաջացմանը: Փոխաբերական իմաստներով ավելիշատ գործածվում են բազմիմաստ բառերը: Բազմիմաստությամբ աչքի ենընկնում նախ բայերը, ապա ածականներն ու գոյականները, որոնքհամարվում են առարկան բնութագրող խոսքի մասեր: Ածականն առարկաներկու կերպ է բնութագրում: Մի դեպքում այն առարկան բնութագրում էխոսողի սուբյեկտիվ վերաբերմունքն արտահայտելով, իսկ մյուս դեպքում`օբյեկտիվորեն, առանց սուբյեկտիվ վերաբերմունքի:

«Այս առումով էլ գեղարվեստական երկերումարտահայտչականությամբ ավելի ակտիվ են որակական ածականներնիրենց արտահայտած հատկանիշների տարբեր աստիճններով,- գրում է Լ.Եզեկյանը,- քանի որ հարաբերական ածականները վերաբերմունք,գնահատական արտահայտելու տեսակետից համեմատաբար գործուն չեն,

28 Տե´ս Ս. Մելքոնյան, նշվ. աշխ. էջ 93:

Page 15: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

15

նրանք նման դեր կատարում են փոխաբերական կիրառություններում»29:Նույն կարծիքին է նաև Ռ. Մկրտչյանը. «Իրենց ուղղակի իմաստովկիրառություններում հարաբերական ածականները ոճականորեն չեզոք են,իսկ փոխաբերական կիրառությունները, ընդհակառակը` խոսուն են ևիմաստալից»30: Ածականի այս հատկանիշը կարևոր է հատկապեսգեղարվեստական խոսքում, պատկերների և կերպարների բնութագրությանմեջ: Հերոսներին բնութագրելիս հեղինակը փոխաբերության միջոցովընդգծում է այն բնորոշիչը, որ առկա է տվյալ միջավայրում և հատուկ է նաևհերոսին: Այդ իմաստով հետաքրքիր է «Սկիզբը» պատմվածքը: Այստեղհերոսի ներքին ապրումներն ու մտորումները, տրամադրությունըարտահայտված են լուռ ածականի հաճախակի ու ընդգծվածկրկնություններով. §Ձորը լուռ էր, բոխենու նախշուն ստվերը միայննախշուն էր, ձորում ասես ոչինչ էլ չէր լինում, բայց տղան գիտեր, որտղերքը կնոջը նայում են, տղան զգում էր նրանց նայելը, բայց ինչո՞ւ էրայդպես անձայն ժպտում, և ձորն ավելի լուռ էր: Ձիու ոտնաձայների վրաԳրիգորյանի շունը լուռ թափով եկավ ու կանգ առավ, պատշգամբիթախտին Գրիգորյանը լրագիր էր նայում, լրագրի վրայից միվայրկյան լուռ նայեց տղային, լուռ առավ մոր լուռ բարևը, և մայրուորդիլուռ անցան» (Ծ.247): Ձորի խորը լռությունն ամփոփում է ատելություն,ցավ, տառապանք, հոգս: Հակադրություն Է առաջանում բնության ևմարդկային հարաբերություններում: Լուռ բառը բառային մակարդակումընդհանրապես չեզոք է, բացասական կամ դրական վերաբերմունք չիարտահայտում, սակայն փոխաբերաբար գործածվելու հետևանքով բառիչեզոքությունը վերացել է, և այն ձեռք է բերել նոր իմաստ, ընդգծվածվերաբերմունք: Բերված օրինակում կարևոր նշանակություն ունի նաևբառի կրկնությունը, որով հեղինակը կարողանում է կերպարի մեջխտացնել հոգեկան այն հատկանիշները, որ ապրում է հերոսը, և որըհասկանում է լռության պատճառը: Ինչպես` «Մահը փչեց ու հանգցրեց իրճրագը» (Ծ.247): Խոսքը Գրիգորյանի որդու մահվան մասին է: Միդեպքում լուռ ածականը արտահայտում է տղայի ինքնամփոփ էությունը,մյուս կողմից` «մահը փչեց» արտահայտությունը` Գրիգորյանիատելությունը տղայի հանդեպ. «Այդ կինը երեխաներ է բերում, որոնք բանինման չեն, սակայն չեն էլ մեռնում, և տղան ու Գրիգորյանը մի վայրկյանումիրար լուռ ատեցին» (Ծ. ն.տ.):

29 Լ. Եզեկյան, Ոճագիտություն, Ե., 2003, էջ 255:30 Ռ. Մկրտչյան, Ժամանակակից հայերենի ձևաբանական ոճաբանություն, Ե., 1982,էջ 129:

Page 16: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

16

Փոխաբերությունների մեջ բառի ստացած փոխաբերական իմաստըլինում է բառային կամ մակերեսային, խորքային կամ կապակցական:Կապակցական փոխաբերությունները պայմանավորված են տվյալբառակապակցությամբ. փոխաբերվող բառի տվյալ փոխաբերականիմաստը ստեղծվում է հենց կապակցվող բառի միասնությամբ: Այսպիսիփոխաբերությունները մեծ մասամբ լինում են ծավալունփոխաբերություններ, այսինքն` ոչ թե կապակցության մեջ մեկ բառ է միայնգործածվում փոխաբերաբար, այլ փոխաբերաբար գործածված բառերի միամբողջ շարք, մի ամբողջ նախադասություն: «Սկիզբը» պատմվածքումկան այնպիսի գործածություններ, որոնց իմաստը ստեղծվում է հենց

կապակցվող բառերի միասնությամբ: «Տղան տեսավ, որ ինքը պարպվում էիրենից ու խլանում է և իր մեջ զզվանք է ուռչում նրա դեմ, ով այստեղ էր ևփոխել էր դույլի տեղը» (Ծ.236): Տղան այնքան է տարված իր մոռուտով, որատելություն է առաջանում նրա հանդեպ ով «... հատ-հատ կերել էր երեսիմի փռվածքը: Կարելի էր ձեռքերը ծնկներին դրած կռանալ բույրի վրա,նայել, խլանալ և տեսնել, թե ժամանակի մեջ ինչ շշուկով է անջատվումբույրը և ինչպես է իջնում մոռը և ինչպես է թերատվում դույլը և դառնումայնպիսին, կարծես այդտեղ նստել են, դույլը քաշել ոտքերի արանքն ուկերել երեսի մի փռվածքը...» (Ծ. 223): Բերված կապակցականփոխաբերությունները անհատական-հեղինակային են և ունեն ոճականնպատակադրում: Գյուղից, մարդկանցից հեռու տղան փայփայում է իրփոքրիկ գաղտնիքը` անտառի խորքում թաքնված հաճարենին, որը գրեթեանձնավորվում է, դառնում նրա հիշողությունների, արյան կանչի, չարի ուբարու, կյանքի ու աշխարհի մասին պատանեկան խորհրդածություններիտղային ոգեշնչողը: Ինչպիսի նրբանկատություն պետք է ունենա գրողը,որպեսզի ստեղծի գեղարվեստական այսպիսի պատկեր` «…կռանալ բույրիվրա, նայել, խլանալ և տեսնել, թե ժամանակի մեջ ինչ շշուկով էանջատվում բույրը»: Իզուր չէ, որ, նշելով փոխաբերության բացառիկկարևորությունը վեհ, գեղեցիկ խոսք ստեղծելու գործում, Արիստոտելըհաջողված փոխաբերություն ստեղծելը գրողի անհատականության,տաղանդի չափանիշ է համարել. «Ամենից կարևորն է հմտորեն օգտվելմետաֆորներից, պոեզիայի բոլոր գեղեցկություններից միայն դա է, որսովորել չի կարելի: Այն իսկական տաղանդի նշան է, քանի որ գտնելբնական մետաֆորներ, նշանակում է` կարողանալ բնության մեջ նկատելառարկաների նմանությունը¦31:

31 Արիստոտել, Պոետիկա, Ե., 1965, էջ 202:

Page 17: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

17

Բառի և՛ փոխաբերական իմաստները, և՛ փոխաբերականգործածությունները խոսքային մակարդակին բնորոշ երևույթներ են և հենցխոսքի մեջ է, որ բառային տարբեր միջավայրում ունեցած բառիկիրառության ոլորտում համագորածական ամենասովորական բառերը(ոճաբանորեն չնշույթավորված) հայտնվում են բազմաբարդզուգորդությունների ոլորտում, և ակնհայտ է դառնում բառի ոճաբանականիրական բնութագիրը: Օրինակ` ամենասովորական (չեզոք) մեռնել բառը,որ իր ոճականորեն նշույթավոր համանիշներում ունի վախճանվել, հոգինտալ, շունչը փչել ևն, խոսքային մակարդակում հայտնվում է անսահմանհարուստ զուգորդային հարաբերությունների շղթայում և ստանումփոխաբերական մի շարք իմաստներ: Բերենք «Աշնան արև» վիպակիցմեռնել բառի մի շարք փոխաբերական գործածություններ, որտեղհերոսուհին ընտրում է առավել նուրբ հուզականությամբ օժտված` հանգելէր , սրտի լարը կտրվում է» արտահայտությունները: «Իր հայր Իշխանըխփել էր իր քաղցր մայր Շողերին, իր մայրը այդպես էլ հանգել էր» (Ծ.363):Կամ` Աղունի ու Սիմոնի երկխոսությունը.«-Սիմոն, բանաստեղծներն ինչո՞ւ են շուտ մեռնում:-Շուտ են մեռնո՞ւմ :-Շուտ են մեռնում, ասում են սրտի լարը կտրվում է» (Ծ. Ն.տ.):Բերված օրինակները ակնհայտորեն օժտված են ոճաարտահայտչականերանգով: Մեկ այլ օրինակում փոխաբերությունը յուրահատուկ երգիծականերանգ է հաղորդել համատեքստին:«-Ա´յ տղա, էս մեր հայ ազգը վայ թե մի մե՜ծ սուտ է, ասավ:Եվ անցնելուց հետո`- Այսինք` էնքան էլ մեծ չի, եղած-չեղածն էս է հատել, գնացել է՜» (Ծ. 196):

Այսպիսի հարցաքննություն-երկխոսություններով հեղինակը սոսկգործողություններն առաջ մղող տեսարաններ չի նկարագրում: Դրանքկազմում են «Մեսրոպը» պատմվածքի բովանդակային հիմքն ու միջուկը,գրողի ասելիքի հիմնական կրողը: Հեղինակը հոգեբանական նուրբդիտարկումներով բացահայտում է հոգեվիճակներ, միմյանց դեմ հանդիմանէ կանգնեցնում մարդկանց` իրենց աշխարհայացքայինտարբերություններով ու հակադրություններով: Այդպիսի հակադիրկերպարներ են Լևոնը և Մեսրոպը, որոնց մասին Մաթևոսյանը գրում է.«Լևոնն իր մեջ կարծրացրել էր ժողովուրդների բարեկամությունը, իսկՄեսրոպը դեռ գնդում էր հայ, Անի, Լեո» (Ծ.212):

Հետաքրքրություն են առաջացնում այն փոխաբերությունները, որոնքգրողը գործածում է ոչ թե միանգամից, հանպատրաստից, այլնախապատրաստում է պատումի ընթացքում, որտեղ տեսանելի ենդառնում կերպարների հոգեվիճակները, նրանց ներքին ապրումները:

Page 18: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

18

«Աշնան արև» վիպակում Աղունի խոսքի ոճավորմանը նպաստում են նրամտածողությանը համապատասխան նոր ու ինքնատիպարտահայտությունները: Իրական առարկաներն ու երևույթներըներկայանում են անսովոր ու անսպասելի արտահայտություններով:«Ուզում էր ուտել, ուտել, իսկ հացի ու պանրի վրա կողպեք էր դրված ևբանալին խճճված էր պառավի կարկատանների մեջ» (Ծ.119 ): Բերվածօրինակում ամենաուշագրավը, անշուշտ, հացի ու պանրի վրա կողպեք էրդրված արտահայտությունն է, իսկ խճճվել բայը լրացնում, առարկայականու շոշափելի է դարձնում նախորդի իմաստը:

Մեկ այլ օրինակում անձնավորման միջոցով ստեղծվածփոխաբերություն է` «…Գնա տես էն ձին արածո՞ւմ է, թե խճճվել է»(ն. տ)արտահայտությունը, որտեղ բառի անվանողական նշանակությունն իր մեջանմիջականորեն կրում է բազում իմաստներ, որոնք արտահայտվում են այլբառերի հետ զուգորդվելիս: Նշանակում է այս համատեքստիարտահայտչականությունը նույնպես բխում է բառերի կապակցելիությանհատկանիշների տեղին կիրառությունից, որ դարձյալ դրսևորվում է խոսքիմեջ:

Առարկան այլևայլ հատկանիշներով ընկալելը, դրա նկատմամբտարբեր բովանդակության վերաբերմունք արտահայտելուհնարավորությունը կարող է նույն բառն օժտել տարբեր ու բազմազանփոխաբերական երանգներով: Դրանք կառուցված են առարկաների ուերևույթների և դրանց հատկանիշների անսպասելի նմանություններով,որոնք խոսքին թարմություն ու արտահայտչականություն են հաղորդում:Ինչպես հետևյալ օրինակներում ընդգծված բառը` «Բեկերն ու իշխաններնաստծուց չեն լինում. բոլորիս նման մերկ ու երեխա ծնվում, հետո իրենցիցբեկ ու իշխան են կռում,- արդեն լավ կուռուկոփված բեկ էր ...» (Ծ.369): Կամ`«Սև թաթարը կարտոլի մարգերում գլուխը հողի մեջ թաղել ու շատ ուժեղվախեցած էր, ասաց` «ջադուն ու Աբելը դուռը փակել, երեխային տարելտանջում են...յուրաքանչյուր բառը Շուշանի կռածն էր» (Ծ.ն.տ.):

Հր. Մաթևոսյանի արձակը հնարավոր չէ պատկերացնել առանցայլաբերության տեսակների, քանի որ հենց դրանք են ստեղծում խոսքի այնորակը, որ գրողն ինքն է ցանկանում: Հաստատապես կարելի է ասել, որպատկերավորման այս միջոցը` փոխաբերությունը, բնորոշ է նրաանհատական ոճին, որն առավել ինքնատիպ ու յուրօրինակ է դարձնումգրողի ասելիքը, նպաստում կերպարների տիպականացմանը:

Page 19: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

19

Ս. ՔոշատաշյանՓոխաբերության արտահայտչականությունը Հր. Մաթևոսյանի «Ծառերը»

ժողովածուումԱմփոփում

«Ծառերը» ժողովածուում փոխաբերության արտահայտչականությանքննությունը ցույց է տալիս, որ համագործածական բառերն աչքի են ընկումիրենց լրացուցիչ իմաստային և ոճական երանգների հարստությամբ:Մաթևոսյանը ժողովրդային մտածողությանը հատուկ մոտեցումով էստեղծել պատկերավոր փոխաբերական արտահայտություններ և դրանքծառայեցրել է թե՛ բնության երևույթների և թե՛ հերոսներիգործողությունների լիարժեք գնահատմանը:

С. КошаташянВыразительность метафоры в сборнике Гр. Матевосяна “Деревья”

РезюмеАнализ выразительности метафоры в сборнике “Деревья” показывает,

что общеупотребительные слова выделяются своими дополнительнымиконнотациями и богатством стилистических оттенков. Матевосян создавалметафоры, свойственные народному менталитету, и употреблял их дляполноценной оценки и явлений природы, и действий персонажей.

S. KoshatashyanThe Expressiveness of Metaphor in Hr. Matevosyan's collection - ''Trees''

SummaryIn the collection ''Trees'', the analysis of the expressiveness of metaphor

indicates that neutral words are marked by the richness of additional semantic andstylistic overtones. Matevosyan has created picturesque metaphorical expressionsadopting an approach peculiar to national (popular) thinking and made them servefor the thorough evaluation of both natural phenomena and heroes' actions.

Page 20: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

20

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին և միջնադարյանգրականության և նրա դասավանդման մեթոդիկայի

ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԲանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. բանաստեղծություն, պոեմ,վեպ, արձակ, հոգի, ազգային, սեր, էպոս, ավանգարդային, տաղանդ:

Ключевые слова и выражения։ поззия, поэма, роман, проза, душа,национальный, любовь, эпос, авангардный, талант.

Key words and expressions: poetry, poem, romance, prose, soul, national,love, epos, vanguard, talent.

Նախքան ուրվագծելը Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական ևարձակ ժառանգությունը, տեղին ենք համարում փոքր-ինչ խոսել նրաուսանողական տարիների մասին, երբ սովորում էր Խ.Աբովյանի անվանհայկական պետական մանկավարժական համալսարանի (այն տարիներինինստիտուտ) պատմա-լեզվագրական ֆակուլտետում՝ 1959 թվականիցմինչև 1964-ը: Այդ տարիներին շատերն էին ձգտում փայլուն գիտելիքներձեռք բերել, և դրանցից մեկն էր նաև Ռազմիկ Դավոյանը, որը մինչև 4-րդկուրսը բացարձակ գերազանցիկ էր: Նա հենց առաջին կուրսից աչքի էրընկնում իր ուսումնատենչությամբ և դեպի գրականությունն ունեցածարտասովոր հետաքրքրություններով: Հաճախ էր լինում այն ժամանակվանշանավոր գրողների շրջանում, նրանց հրավիրում էր ինստիտուտ,մասնակցում նրանց նոր ժողովածուների քննարկումներին, փորձումհնարավորին չափ յուրացնել ֆրանսերեն և ռուսերեն լեզուները, խորանալգրաբարյան լեզվի գանձերի մեջ: Նա նման չէր այն տաղանդավորմարդկանց, որոնք ինչ-որ ցնդած մարդու կերպարանք ունեն, կենսուրախ էր,բայց նաև լուրջ, ընկերասեր էր, սրտացավ, ձեռքը բաց և հաճախ իրչունեցած միջոցներից կտրելով՝ ծաղիկներ էր գնում կուրսի աղջիկներիհամար: Այդպիսին էր նա որպես ուսանող, երբ հրատարակեց իր առաջինբանաստեղծական ժողովածուն՝ «Իմ աշխարհը» խորագրով: Հետո արդեննրա մասին իմանում էինք թերթերից ու նրա տպագրած գրքերից: Ի դեպ,նրա «Ռեքվիեմ» ժողովածուն գնել եմ ոչ թե գրախանութից, այլվերավաճառողից: Այդպիսին էին 60-ական, 70-ական, 80-ական

Page 21: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

21

թվականները, երբ մտավորականի համար գիրքը ամենաթանկն էր, և այնձեռք բերելը հոգեկան գերագույն հաճույք էր պատճառում: Հիմա ՌազմիկԴավոյանը անվանի բանաստեղծ է, և նրա բանաստեղծության առանձիննմուշներ թարգմանված են աշխարհի շատ լեզուներով: Ինչն է, որառանձնացնում է նրան այսօրվա բանաստեղծական և գրողականբազմաձայն աշխարհից և դնում մի տեղում, որը միայն իրենն է, իրձեռքբերումը:

Դավոյանի պոեզիան ու արձակը բնութագրելու համար անհրաժեշտէ ստվար մի մենագրություն, որովհետև դրանք միագիծ չեն և զարգացմանմիտումներն էլ տարաբնույթ են: Այդ քնարերգությունն ու արձակը իրենցզարգացման որոշ դրսևորումներում եղել են ավանգարդային, երբեմնդասական-ավանդական, երբեմն վերժամանակյա, երբեմն, հիրավի,համամարդկային: Մեր ընկալմամբ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծականչափանիշը հայ գրականության մեջ Գրիգոր Նարեկացին է, սակայնհասկանալի է, որ ժամանակը պահանջում է արտահայտչաձևերիփոփոխություն, բացի այդ, ամեն բանաստեղծ իր գործերում հենց ինքն է՝ իրխոհերով, իր մղումներով, չարի ու բարու, հավերժի ու անցողիկի իրընկալումներով:

Տարիներ առաջ, երբ այս նույն դահլիճում նշվում էր անվանիլեզվաբան Աշոտ Աբրահամյանի 60-ամյա հոբելյանը, նա թվարկեց իրտարբեր տարիների մի շարք ուսանողների անուններ և մեծագույն սիրովարտասանեց իր նախկին ուսանողի՝ Ռազմիկ Դավոյանի «Կեղևդ բաց արա»բանաստեղծությունը, որը, հիրավի, 20-րդ դարի երկրորդ կեսի հայքնարերգության գլուխգործոցներից է: Այդ բանաստեղծությունը կարելի էընդարձակ մեկնաբանության ենթարկել. նրանում բանական մարդու խորապրումներն են՝ կապված կյանքի ունայնության, իրական կյանքիհիասթափությունների, մարդկային հոգու վսեմ ու գեղեցիկ մղումների և իվերջո կորած սիրո ու անծայր կարոտի հետ.

Բաց քո կեղևը, ծառ,Առ ինձ կեղևիդ մեջ...Առ ինձ կեղևիդ մեջ. –Այս անծաղիկ դարումԵս կձուլվեմ քեզ հետ՝Որպես փոքրիկ գարուն:

...Ու թաքուն մի գիշեր,Երբ բոլորը քնեն,Ես քեզ կախարդականԲառեր կըկըրկընեմ...

Հետո կամաց-կամաց,

Page 22: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

22

Ցավով մեր շողշողունՈրպես կորած տեսիլքՄենք կթաղվենք հողում:

Այս բանաստեղծությունը գրելուց մոտ երկու տասնամյակ անցՌազմիկ Դավոյանը հրատարակում է «Կենսական էներգիայի ուսմունքը»էսսեն՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտի կնիք-մակագրությամբ ևԱզգային ակադեմիայի ակադեմիկոսներ Գագիկ Սարգսյանի և ՎլադիմիրԲարխուդարյանի հանձնարարականով, ուր կարդում ենք. «Աշխատությանմեջ հարմոնիկ միավորվել են բանաստեղծի հուզականությունը,գիտնականի տրամաբանությունը, պարզապես, լիարժեք մարդուտագնապը և գործին լծվելու պատրաստակամությունը: Եվ այս բոլորըշարադրված է զարմանալի վճիտ, հագեցած, հարազատ, օրինակելիհայերենով, որն ընթերցողին ինքնուրույն հաճույք է պատճառում»:

Այս գրքի մտահղացման սկզբնաղբյուրը մարդն է, սակայն հեղինակըդնում է տարբեր մտածողների գրքերի անուններ և, իհարկե,«Աստվածաշնչի» Գիրք Ծննդոցը: Այդ սակավաթիվ անուններից են՝Արիստոտելը՝ անտիկ աշխարհ, Բուալոն՝ կլասիցիզմի մեծագույնտեսաբան, Թոմաս Էլիոտը և Ալբեր Կամյուն՝ 20-րդ դարի անգլիական ևֆրանսիական գրականության մեծեր: Այս էսսեն՝ նվիրված կենսականէներգիայի ուսմունքին, փորձում է մարդու առաջ բացել ԳՈՅԻ լուսավորհորիզոնը, որը չար ուժերի ջանքերով փակվում է մարդկությանտեսադաշտի առաջ: Իսկ ինչո՞ւ է փակվում: Ահա այս հարցերիպատասխանը փնտրում է հենց բանաստեղծը իր բազմաքանակժողովածուներում: Դրանք շատ են՝ «Իմ աշխարհը» (1968), «Ստվերներիմիջով» (1967), «Ռեքվիեմ» (1969), «Խաչերի ջարդը» (1971, Բեյրութ),«Մեղրահաց» (1973), «Կեղևդ բաց արա» (1975), «Տաք սալեր» (1978), «Տխուրփիղը» (1978), «Պոեմներ» (1980), «Ծիածան» (1982), «Պղնձե վարդ» (1983),«Էպոս պատանության» (1984), «Ընտիր երկեր» (1987) և այլն, և այլն:Ռ.Դավոյանի առանձին բանաստեղծական ժողովածուներ լույս են տեսելռուսերեն, չեխերեն լեզվով հրատարակվել է «Ռեքվիեմ» պոեմը, իսկ 2002-ինՕքսֆորդում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ընտրանին՝անգլերեն թարգմանությամբ՝ ,,Selected Poems'' խորագրով: Բոլորովինվերջերս այդ գիրքը գրախոսվել է Լոս Անջելեսում լույս տեսնող ,,Journal ofthe society for Armenian studies’’ ամսագրում /volume 13, 2003, 2004, p. 122-123/: Գրախոսության մեջ ասվում է, թե Դավոյանի բանաստեղծությունըկառուցված է հայ բանաստեղծության հարուստ հիմքի վրա, և ցավոք այնկատարելությունը, որ ունի Դավոյանի տաղաչափությունը, դժվար էփոխանցել թարգմանության միջոցով: Գրախոսության մեջ շեշտվում է

Page 23: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

23

Դավոյանի քնարերգության համամարդկային բնույթը և նրամարդասիրական ուղղվածությունը:

Որո՞նք են Ռազմիկ Դավոյանի ստեղծագործության մոտիվները՝սեր, հավատ, նվիրում, հայրենիք, ավանդույթ, հանուր մարդկություն,եղեռն, աստվածային սեր, ներքին մաքրման պահանջ և հատկապեսվերջինը: Նրա պոեզիայում գերխնդիր է մարդու ներքին ինքնամաքրումը,մարդու նախնական աստվածային անարատության վերագտնումը:

Բանաստեղծը ամեն մի ժողովածու խորագրելիս ընտրում է տվյալժողովածուի ամենաբնորոշ ստեղծագործությունը: «Տաք սալեր» ժողովածուիհամապատասխան բանաստեղծությունը լի է խորհրդատվությամբ,նրանում էլ տարածությունն ու ժամանակը խախտում են երկրայինսահմանները և մտնում այլերկրային չափերի մեջ.

Տաք են սալերը, ջուրն է հոսում,ննջում են խոտերն արևի տակ,քանի-քանի շերտ երկինքներ կանմեր անցյալի մեջ՝ փխրուն ու տաք:

Ցնցող է, օրինակ, «Ռեքվիեմ» պոեմի մեջ հողի առեղծվածինանդրադարձը, հողեղեն մարդը վերստին հող է դառնում, սակայն իրականմարդու մեջ կա սպանդանոց գնացող կենդանու սարսափը:Բանաստեղծորեն հողի և մարդու միաձուլումը իսկական ռեքվիեմ է.

Ես մի բուռ հող եմ վերցընում հողից,Նայում եմ նրա աչքերին տխուր,Հող, ասում եմ, դու ի՞նչ ես երազում,

Ի՞նչ ես ուզում դու արարողից:Նայում եմ նրա աչքերին տխուր,Մի միլիոն աչք կա մի բուռ հողի մեջ,Նայում եմ նրա աչքերին տխուր,Եվ կաղկանձում է տխրությունն իմ խեղճ:

Հող, ասում եմ, դու ի՞նչ ես երազում,Ի՞նչ ես ուզում դու քո արարողից,Եվ հազար-հազար խուլ տարիներիԽուլ հառաչներն են դուրս գալիս հողից:

Բոլորովին անսպասելի բովանդակություն ունի «Էպոսպատանության» պոեմը: Էպոսը վիպական բախտորոշ տարեգրություն է՝ամեն մի ժողովրդի անցյալի հերոսական պայքարի դրվագները պատկերող:Ո՞րն է պատանության էպոսը: Այն, ըստ բանաստեղծի, կրկնվում է ամենմարդկային սերնդի հետ: Հին օրերի կեղևի տակ ամեն նոր պատանությունարարում է իր էպէիկական ասքը, որն էպոսում սկսում է Նոյից, առաջընթանում պուշկինյան Տատյանայի հետևյալ պատկերով.

Page 24: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

24

Ախ, սիրահարվածօրիորդներն հիմաչունեն դայակներ՝սրտակից ու ջերմ,որ շոյեն նրանցդեմքերը գունատ,և նրանց սիրոհամար հառաչեն:

Պատումը հասնում է մինչև ժամանակակից քաղաքում ապրողմարդուն ու նրա բնակչին՝ էպոսի գլխավոր դեմք Լոշտին.

Ախ, դու քաղաքամայր,ախ, դու հրաշալի...փողոցներից հյուսած կարոտի ցանց,դեմքիդ կնիքը կա հայոց քարաժայռի,սակայն տարօրինակ, անդիմադիր ու լուռգույնզգույն քո փոխանը ահա քշել ես ցած:

Այս պատկերներն անպայման հավանության կարժանանայինգերիրապաշտության հավատո հանգանակը Փարիզում 1924 թվականինհրապարակած ֆրանսիացի գրողների մոտ: Ուզում ենք վերադառնալՌազմիկ Դավոյանի «Կենսական էներգիայի ուսմունքը» էսսեին: Նրանումկա հետևյալ միտքը. «Ամենաախտածինը թերևս գերակայության մոլուցքն է,որ առաջանում է մարդու մեջ իր ապագայի նկատմամբ անփարատելիհոռետեսությունից, այն, որ կյանքը կարճ է, մահն՝ անխուսափելի, ուրեմն՝հարկավոր է գերիշխել այդ կարճ կյանքում, որպեսզի սեփական անձի,ընտանիքի, մերձավորների համար ապահովվի երկրային դրախտը, կամեթե ոչ դրախտը, ապա գոնե տաքուկ, ապահով մի անկյուն:

Ըստ բանաստեղծի՝ կյանքը ոչ թե պատերազմ է ու պայքար, ինչպեսասում էր Եզնիկ Կողբացին, այլ «Կյանքը աշխատանք է և վայելք», ինչպեսքարոզում է հեթանոսական կրոնի ամենակատարյալ մատյանը՝«Ավեստան»: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչո՞ւ է Հիսուսի կերպարնայդքան բնագրային ու ենթաբնագրային Ռազմիկ Դավոյանի պոեզիայում:Արդյոք այստեղ չկա եզրահանգումների հակասություն: Ո՛չ, չկա,պարզապես առկա է մարդկային կյանքի տարբեր ժամանակահատվածներիմիասնություն, որն իր խնդիրներով այսօր նույնն է մնում բանական մարդուհամար՝ անկախ ազգային պատկանելության:

Մենք փորձեցինք ուրվագծել Ռազմիկ Դավոյանի պոեզիայիհիմնատարրերը՝ մանրամասները թողնելով ստվարածավալհետազոտության բնագավառին:

Page 25: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

25

Ռազմիկ Դավոյանը «Եթե Աստված կամենա» երկհատոր վեպովներկայացրել է XX դարի առաջին տասնամյակի կյանքը: Վեպի գրելաոճումկա և՛ սարկազմ, և՛ անհոգ ծիծաղի զավեշտալի պահեր և խորմտահոգություն մեր ժամանակահատվածի հայ կյանքում խոր արմատ գցածչարիքներից ձերբազատվելու ուղիների որոնման: Սա այն դեպքն է, որգրողը փորձում է ներգործել իր ապրած ժամանակահատվածի հայ մարդումտածողության ու վարքագծի վրա, միաժամանակ ցուցաբերում է կյանքիխոր ճանաչողություն: Իր այս վեպով Դավոյանը ձայնակցում է մեր օրերիտաղանդավոր արձակագիրներ Պերճ Զեյթունցյանին, ՌուբենՀովսեփյանին, Նորայր Ադալյանին ու Գուրգեն Խանջյանին: Վեպն ավելիքան արդիական է. հինը հիմնովին քանդելու, հին կյանքի ստվերոտկողմերը վերացնելու տենդը գրողը պատկերում է հետևյալ կերպ. «Պետք էքանդել վերջապես այդ ամուր, արատավոր համակարգը հիմնովին...Պետական անվտանգությունը, դպրոցը, բարձրագույն ուսումնականհաստատությունները, արտադրությունը, գյուղատնտեսությունը... քանդելհիմնովին, որպեսզի հանգստանա հեղափոխական կիրքը»:

Նորացված երկիր կառուցելու երազանքը գրողի մոտ հույս էառաջացնում, թե մի օր հայ կյանքում, հայրենիքում մարդու միտքըկմաքրվի ագրեսիայից, ընչաքաղցությունից ու ստոր խարդավանքներից:

Հավանաբար այդ երազանքին հասնելու համար նա գրեց իրամենաթարմ գործը՝ Հայոց հնագույն նախապատմական էպոսը՝«Ծովինար», որը լույս տեսավ 2015-ին: Մի կողմից նա հետևորդն էկլասիցիստ գրող Արսեն Բագրատունու «Հայկ Դիւցազն» վիպասքի, մյուսկողմից Դավոյանի «Ծովինարն» ունի մեծ վարկածային շերտ, որի մեջ նավիճում է հայ ու օտարազգի հայագետների հետ՝ հաճախ չընդունելով նրանցկարծիքները հայերի ծագումնաբանության վերաբերյալ: Անկախ նրանից, թեորքան մասնագետ ընդդիմախոսներ կարող է ունենալ Դավոյանը,նկատենք, որ «Ծովինար» նախապատմական էպոսը գրված է խորներշնչանքով և ունի ներգործուն հզոր ուժ: Նրանում զգացվում է վարպետարձակագրի ու բանաստեղծի խոսքի հմայքը:

Իր ողջ ստեղծագործությամբ Դավոյանը ջանում է մաքրելմարդկային հոգիները, կտրել մարդուն առօրյա հոգսերից, ջնջել նախանձիժանգը, սիրով լցնել մարդկային էությունը, որովհետև միշտ և հավերժմարդկության շարժիչ ուժը եղել ու մնում է սերը:

Page 26: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

26

Ա. ԴոլուխանյանՌազմիկ Դավոյանի ստեղծագործության ուրգագծերը

ԱմփոփումՀոդվածում սեղմ ձևով պատկերված է Ռազմիկ Դավոյանի

բանաստեղծական և արձակ ժառանգությունը: Հիմնավորվում է, թե ինչն էառանձնացնում նրան այսօրվա բանաստեղծական ու գրողականբազմաձայն աշխարհից և դնում մի տեղում, որը միայն իրենն է, իրձեռքբերումը:

Դավոյանի պոեզիան ու արձակը բնութագրելու համար անհրաժեշտէ ստվար մի մենագրություն, որովհետև դրանք միագիծ չեն և զարգացմանմիտումներն էլ տարաբնույթ են:

Իր ողջ ստեղծագործությամբ Դավոյանը ջանում է մաքրելմարդկային հոգիները, կտրել մարդուն առօրյա հոգսերից, ջնջել նախանձիժանգը, սիրով լցնել մարդկային էությունը, որովհետև միշտ և հավերժմարդկության շարժիչ ուժը եղել ու մնում է սերը:

А. ДолуханянКонтуры творчества Размика Давояна

РезюмеВ статье вкратце представлено поэтическое и прозаическое наследие

Размика Давояна. Определяется, чем он отличается от нынешнегомногоголосового мира поэтов и писателей, и выделяется то место, котороепринадлежит только ему и является его заслугой.

Для того, чтобы охарактеризовать поэзию и прозу Давоянанеобходима объемистая монография, потому что они не прямолинейны, апути их развития многообразны.

Всем своим творчеством Давоян старается очистить человеческиедуши, оторвать человека от повседневных забот, стереть ржавчину зависти,наполнить любовью человеческое существо, так как всегда и вечнодвижущей силой человечества была и остается любовь.

A.DolukhanyanOutlines of the works by Razmik Davoyan

SummaryThe article briefly presents the poetic and prosaic heritage of Razmik

Davoyan. It states that he is different from the nowadays multi-voiced world ofpoets and writers, and he is given the place which pertains to him and is the resultof his merit.

Page 27: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

27

A voluminous monograph is necessary to characterize the poetry and theprose of Davoyan, as they are not rectilinear and their developing ways arediverse.

With all his creative works Davoyan tries to purify human souls, to tearthem off from everyday trouble, to rub out the rust of envy and to fill the humanessence with love, as always and eternally love has been and remains the drivingforce of humanity.

Page 28: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

28

ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ե. ՉԱՐԵՆՑՆ ՈՒ ՍԻՄՎՈԼԻԶՄԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. Չարենց, սիմվոլիզմ,պոեզիա, գեղագիտական համակարգ։

Чаренц, символизм, поезия, эстетическая система.Charents, symbolism, poetry, aesthetic system.

Չարենցն իր առաջին բանաստեղծությունները գրեց այն տարիներին,երբ «գրողների աչքի առջև արդեն ավարտվել էր պատմական մի մեծժամանակաշրջան. երկիրը կանգնել էր նոր դարի նախաշեմին, որիհետևանքով շարժման մեջ ներքաշված, ինչպես նաև այդ շարժումը յուրովիընկալող անհատի պրոբլեմը ձեռք էր բերել մեծ հրատապություն»32։

Չարենցի նման դեռևս իր ճանապարհը չգտած, հայրենական ևհամաշխարհային գրականությունների նորություններին հետևող, երբեմն՝ագահորեն ընկալող պատանի բանաստեղծը չէր կարող անտարբերությամբանցնել սիմվոլիզմի կողքով, որը բազմապիսի խոստումներ տալուց,աշխարհը նորովի ընկալելուց, հեքիաթային աշխարհներ հայտնաբերելուց,ֆիզիկականի փոխարեն հոգևոր մերձեցում փնտրելուց, «կյանքիանարդարացի, տգեղ կառուցվածքի» դեմ ընդվզելուց բացի նաև հմայում էր«ոսկու, կապույտի և մանուշակագույնի» նրբերանգներով և թրթռուն խաղով,երաժշտականությամբ ու մեղեդայնությամբ, կատարման ոսկերչականվարպետությամբ։

Անցումային շրջանին յուրահատուկ տագնապներով ապրողբանաստեղծի համար ուղղակի հայտնություն էին Վ. Բրյուսովն ու Կ.Բայլմոնտը, Ֆ. Սոլոգուբը, Ալ. Բլոկն ու Վյաչ. Իվանովը։ Նրանցստեղծագործություններում Չարենցը փնտրում էր հուզող հարցերիպատասխանը, Մայիր երկրի և հեքիաթային Օյլեյի մասին նրանցպատմությունները հետաքրքիր հեռանկարների դռներ էին բացում, և թվումէին առարկայական ու կոնկրետ։

Չարենցի ստեղծագործություններում սիմվոլիստական «խորնստվածքները» պետք է բացատրել ոչ միայն «դարասկզբին բեկված ու

32 Դոլգոպոլով Ի., «Երկու դարերի սահմանագծում», Լ., «Սով. գրող», 1977, էջ 26։

Page 29: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

29

քաղաքական հողմի բերանն ընկած տանջահար սերնդի դրամայով»33, այլևպատմա-հասարակական նախադրյալներով, որոնք բարենպաստ հողհանդիսացան հայկական սիմվոլիզմի, տվյալ դեպքում՝ Չարենցի համար,որը յուրացրեց հոսանքի ոչ թե արտաքին ձևական կողմերը, այլ«գաղափարախոսության և գեղագիտության մի շարք բնորոշ սկզբունքները»։Ուրիշ հարց, որ «ճգնաժամային երևույթները և հայ ժողովրդիճակատագրում վիթխարի դեր կատարած պատմականիրադարձությունները կանխեցին այդ հետաքրքրությունն իրտրամաբանական վախճանին հասցնելու, այսինքն՝ փիլիսոփայական-գեղագիտական համակարգ դարձնելու հնարավորությունը»34։ «Տանջահարսերնդի դրաման» բոլորովին էլ երկրորդական դեր չի խաղացել հայիրականության մեջ սիմվոլիստական գաղափարախոսությանարմատավորման համար։ Բայց ավելի կարևոր է այն, որ սիմվոլիզմը«յուրահատուկ բողոք էր, թող որ պասիվ բողոք, այն գորշության,քաղքենիության, մարդու և մարդկայինի առուծախի դեմ, որն ասպարեզ էրեկել բուրժուական հարաբերությունների հետևանքով»35։

Չարենցի սիմվոլիզմը, ինչպես գտնում են գրականագետներիցշատերը, ոչ թե ռուս բանաստեղծներից կրած անվերապահ ազդեցության,այլ փիլիսոփայական առնչությունների արդյունք է։

Ի՞նչ վերաբերմունք է ունեցել Չարենցը սիմվոլիզմի ևսիմվոլիստների նկատմամբ, սիմվոլիզմի գաղափարախոսության ևգեղագիտության հատկապես ո՞ր կողմերն են խորը նստվածք թողել նրապոեզիայում և ո՞ր կողմերն են արգելակել այն «փիլիսոփայական-գեղագիտական համակարգ դարձնելու հնարավորությունը»։

«Արդի ռուսական պոեզիան» հոդվածում Չարենցը գրում է.«Ռուսաստանում կատարված ամեն մի գրական շարժում անմիջապեսարձագանքվել է մեզանում, առաջ է մղել մեր գրականության անիվը, նշել էնրա համար շավիղներ և ուղիներ», որովհետև «մեր տնտեսական-հասարակական կյանքը մի անքակտելի մասնիկն է եղել ռուսաստանյանկյանքի»36։

Սիմվոլիզմի և հատկապես նրա ռուսական թևի մասին Չարենցնունեցել է որոշակի տեսակետ։ Նա գտնում էր, որ սիմվոլիզմը՝

33 Աղաբաբյան Ս., «Եղիշե Չարենց», Գ. 1։34 Անանյան Գ., «Եղիշե Չարենցը և ռուս գրականությունը», էջ 16։35 Նույն տեղում, էջ 19։36 Չարենց Ե., «Գրականության մասին», Ե., 1957, էջ 74։

Page 30: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

30

ա) իր գոյության առաջի օրվանից հակադրվում է ռուսականպոեզիայի հասարակական ավանդներին.

բ) առաջ քաշում արվեստն արվեստի համար տեսանկյունը.գ) քաղաքը հակադրում գյուղին.դ) անհատի հուզաշխարհը՝ մարդու ապրումներին…Չարենցը սիմվոլիզմի փիլիսոփայությունը բացատրում է այսպես.

«Սիրել գեղեցիկը, կինը, ցնորքը, երգը, հաճույքը՝ հանուն «անհատիազատագրման»։ Չարենցի կարծիքով ռուսական սիմվոլիզմը «մինչև 1905թվականը իրեն սնող դասակարգի նման լիբերալ էր, մինչև իսկհեղափոխական»37, բայց հետագայում, քանի որ սիմվոլիստներըմատերիալիստներ չէին, չհասկացան, եզրակացնում է Չարենցը, որ«մահամերձ էր և ազատագրման կարոտ ոչ թե անհատը, այլ նրան սնողդասակարգը, որն արդեն իսկ կորցրել էր իր ազատագրվելու ամեն միհույս»38։

Չարենցը, սակայն, սիմվոլիզմի մեջ միայն բացասական կողմեր չէրտեսնում։ Նա համոզված էր, որ իր նախկին գործունեության ընթացքումսիմվոլիզմը տվել է գրական խոշոր արժանիքներ ունեցող երկրներ,ինչպիսիք են Բալմոտի, Բրյուսովի, Բլոկի, Սոլոգուբի և այլոցժողովածուները։ Միաժամանակ սիմվոլիզմը, Չարենցի կարծիքով, ստեղծելէ իր ուրույն «դասակարգային-դպրոցական ձևերն ու պրիոմները», «գրականմի կուլտուրա, որը տասնյակ տարիներ տիրապետել է ռուսբանաստեղծության հրապարակում»։ Մի խոսքով՝ «գրական լեզուն և ձևերըմշակելու ասպարեզում սիմվոլիստներն իրենց գոյության ընթացքում արինխոշոր նվաճումներ, որով և մտան ռուս պոեզիայի պատմության մեջ՝ նրաանքատկելի և նշանավոր մասը կազմելով»39։

Սիմվոլիզմով Չարենցը տարվել է 10-ական, ավելի կոնկրետ՝ 1912-17 թվականներին, երբ հույսերով ու երազանքներով ապրողերիտասարդությունը որոնում էր կյանքի «վերջնական ճշմարտությունը» ևտարված էր Նիցշեի, Պշիբիշևսկու, Շոպենհաուերի, Բելու՝ արժեքների«արմատական վերագնահատման», հզոր անհատների փառաբանման, ոգուկատարելագործման և ազատագրման, երկնային ճախրանքների,անհատների խռովության և նման կարգի այլ տեսություններով։

37 Նույն տեղում, էջ 74։38 Չարենց Ե., «Գրականության մասին», Ե., 1957, էջ 34։39 Նույն տեղում, էջ 91։

Page 31: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

31

Հենց այդ թվականներին է, որ նա տարվում է Պշիբիշևսկու «HommoSapiens»-ով, որի գլխավոր հերոս Ֆալկը համընկնում է «տիտանականմարդու» իդեալին։

Հասարակական-քաղաքական մռայլ պայմաններում, որոնքանհեռանկար ու անհայտ էին դարձրել «անտուն երիտասարդության տխուրճակատագիրը», բանաստեղծը երազում ու որոնում էր այնպիսիանհատականություն,

Որը բարձր է բութ շրջապատից,Ինչպես ճահճից – Էլբրուսը…40

Ճիշտ է, հետագայում Չարենցը տարբեր առիթներով նշել է, որ ինքըխզել է իր կապերը սիմվոլիզմից, սարսափել է սիմվոլիստներից.

Երբ ելնում է լուսինը դագաղիցՈւ մեռնում է անգամ քամին,Այդ ժամին թե արթուն եմ լինում,Զգում եմ սարսափով,Որ ահա կգա Բոդլերը, կերևա Էդգար Պոն …ծերունի Վեռլենը կգա ու Ֆավնի ձայնով երգեցիկԿերգե աշուն, թախիծ, գիշերվա լապտեր, ակացի …

Բայց այս տողերը գրել է արդեն հասուն Չարենցը, որըպատանեկության տարիներին ուղղակի տարված էր սիմվոլիստներով։ Եվի՜նչ ոգևորությամբ էր Չարենցը կարդում նրանց, և ինչպիսի սպասելիքներուներ նրանցից.

Նա կարդում էր։ Սուզվում էր անդարձՑնորքների հորձանքը։ - Գրքի էջերիցԵրազվում էր նրան տիտանական մի մարդ,Որի հոգին, մտքերը, տենչերըՎիթխարի են, ամեն ինչ խորտակող … (4, 79)։

Սիմվոլիստները խորհելու շատ բան էին տալիս։ Նրանք այրում էինհոգին, տագնապում մտքերը, ալեկոծում սիրտը.

Նա կարդում էր անհագ, լափելովԷջերը, գլուխները։ - Գրքի թերթերիցՄեկը տիտանային կարծես շանթ էր թափումԵվ այրում իր հոգին, իր կրքերը։Գլուխը վառվում էր։ Սիրտը

40 Չարենց Ե., Երկերի ժողովածու, 6 հատորով, հ. 4, էջ 6։ Այսուհետև ՀՍՍՀ ԳԱ լույսընծայած վեցհարկանից մեջբերումների համար փակագծերում կնշվի միայնհատորը՝ հռոմեական, էջը՝ արաբական թվերով։

Page 32: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

32

Թրթռում էր։ Ուզում էր թռչի դուրս, դուրս։Տագնապով դարձնում էր թերթերըՈւ կարդում, կարդում, կարդում։ (4, 79)։

Ժամանակաշրջանի հոգևոր մթնոլորտն այնպիսին էր, որբարենպաստ պայմաններ է ստեղծում թախծի, տխրության,հասարակությունից փախուստի տրամադրությունների համար։Միաժամանակ այդ մթնորոտը երազանքի, հույսի և այլ ճանապարհներիորոնման էր մղում երիտասարդ Չարենցին, որը 10-ական թվականներինդեռևս գտնվում էր ստեղծագործական ու գաղափարական որոնումներիճանապարհին, և որի համար ամենաողբերգականը երազի ճանապարհիկորուստն էր.

Ուզում ես՝ պատմեմ, թե ինչպես հանկարծԻնձ համար փոխվեց ամեն, ամեն բան,Եվ ես կորցրի երազի ճամփան։

Իսկ երազի ճանապարհների կորուստի գիտակցումն արդեն ծնում էորոշակի հոգեբանություն, մշակում իրականությունը տեսնելու ևգնահատելու որոշակի տեսանկյուն։

Երազի ճամփաների կորուստը ռուս սիմվոլիստներից շատերինմղում էր դեպի իրականության քննադատություն, որը նրանք անում էին ոչթե հեղափոխական, այլ նեոսլավոնաֆիլական դիրքերից՝ իրենց հայացքնուղղելով դեպի ռուսական իրականության վաղ միջնադարը ևկապիտալիստական հասարակությունը համարելով գարգացման ոչբնական երևույթ։ Կոչ անելով գնալ դեպի հելլենական կուլտուրան ևգերմանական ռոմանտիզմը՝ ռուս սիմվոլիստներից շատերը ձգտում էիննաև դեպի իրենց պատմության «Պետերբուրգյան շրջանը», այն համարումարևմտյան կապիտալիստական վարակի, չարագործության և բռնությանմարմնացում (ԴՄերեժկովսկի «Պյոտր և Ալեքսեյ», Ս. Սոլովյով «Մոսկվա և Պետերբուրգ», Ա.Բլոկ «Պյոտր», «Մենամարտ» և այլն)։

Ի տարբերությամբ ռուս սիմվոլիստների, երազի ճանապարհըկորցրած Չարենցը հետադարձ հայացք չի նետում դեպի վաղ միջնադար, չիփորձում անօրինակություններ փնտրել պատմական օրինաչափզարգացման մեջ և իրեն չի համարում մարգարե, որը կոչված է լուծելուտառապյալ մարդկությանը հուզող պրոբլեմները և իրականությունդարձնելու հարության առասպելը։ Չարենցի տառապանքները՝ ծնվածերազի ճանապարհների կորստից, ոչ թե ամբողջ մարդկությանճակատագրի, այլ հայ ժողովրդի խաչելության հետ է կապվում, և այդ իսկպատճառով էլ ավելի կոնկրետ ու շոշափելի են։

Page 33: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

33

Սակայն սիմվոլիզմին բնորոշ այդ տրամադրություններըանհետևանք չանցան երիտասարդ բանաստեղծի համար, և նրապոեզիայում ի հայտ եկան սիմվոլիստական ընդգծվածտրամադրություններ ու մոտիվներ՝ թոքախտավոր կին, անհայտ, անանունկարոտներ ու սպասումներ, մահվան սարսուռ ու մահվան տեսիլներ,միստիկական խորհրդածություններ։

Ժամանակաշրջանի անտուն երիտասարդությունը կորցրել էր միակսփոփանքը՝ իր երազը, և հիմա ամեն ինչ նրա համար մռայլ է ու անորոշ,անհետաքրքիր ու անգույն։ Նույնիսկ սերը ոչինչ չի խոստանում և մահվանարժեք է ձեռք բերում.

Սերը մեզ համար արցունք ու արյուն,Սերը մեզ համար մահվան գին ունի,Իսկ կնոջ համար – հրճվանքի գինի։

Հետագայում, վերհիշելով իր պատանեկան տարիները, Չարենցըպետք է ասի.

Ես միայն վիշտ եմ տեսել, և թախիծ, և թույնԵվ պարզապես հարցնի՝

Չգիտեմ՝ ե՞ս եմ եղել մեղավոր, թե՞ մերկյանքն է եղել անողոք ու մռայլ, ու մեռ, - ։

Երազանքի և երազների կորուստի թեման Չարենցի «Հրո երկիր»գրքից «Տեսիլաժամեր», «Լիրիկական բալլադներ» և «Ծիածան» շարքերիառաջատար թեմաներից է։ Չարենցը երազում է այն հեռավոր երկրները, ուրԱրևի մեջ ողջակիզվում են մարմինն ու հոգին, ուր չկան «դու և ես», և կահրաշք։ Բանաստեղծն իր հայացքն ուղղում է դեպի երկնայինը։ Երկիր-երկինք ճանապարհը խիստ բնորոշ է Ֆ. Սոլոգուբի, Վ. Իվանովի։ Կ.Բալմոնտի և ուրիշ ռուս սիմվոլիստների համար։ Առաջ քաշելով իրենցվերերկրային իդեալը՝ սիմվոլիստ բանաստեղծները դժգոհում են կյանքիանարդարացի կառուցվածքի դեմ։ Նույն նպատակով նրանք դիմում են նաևպատմությանը, հատկապես 10-ական թվականներին, երբ ուժեղացավհետաքրքրությունը հասարակական-քաղաքական հարցերի նկատմամբ։Այս առումով հետաքրքրական է «Կապուտաչյա Հայրենիքը», որտեղՉարենցը ստեղծում է մի շարք խորհրդանշական պատկերներ։ Այստեղկարելի է հանդիպել և պսակների բազմիմաստության՝

Կա հոգեկան անհոգության մի վայրկյան,Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան,Ու դառնում են ուղևորները ճամփից։ (2, 3)

Եվ սիմվոլների՝ օ՜ հեռավոր, կապուտաչյա սիրուհիս //Կապուտաչյա սիրուհիս, ամուսնանք պիտի մենք // Օրը կգա ու հեռավոր

Page 34: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

34

դաշտերից // Մեր հնձվորները հոգնաբեկ կգան տուն։ Խորհրդանշական էնաև հարսանիքի պատկերը։ Այսպիսի սիմվոլի մենք հանդիպում ենք նաև«Անքուն գիշերներ» բանաստեղծության մեջ.

Ու հիշում եմ ես անձրևոտ մի օր –Մի հին իրիկուն.Հեռու երգերի խանդավառ օրոր,Հարսանքի հանդես։

Եվ խորհրդավորության՝Գնում էի գիշերային իմ ճամփովԵս միայնակ ու տրտում։Միայն կարոտս էր հեքիաթում հոգեթովԵրազանքներ անապատում։ (2, 10)

Նույնը կարելի է ասել նաև «Դանթեական առասպեի», «Վահագնի», ևհատկապես «Աթիլայի» մասին, որտեղ սիմվոլիստականպատկերամտածողության տարրերն ավելի որոշակի ու ակնառու են։«Աթիլլան» գրվել է 1916թ. Մոսկվայում, երբ Չարենցն ուղղակիորեն գտնվումէր սիմվոլիստների, հատկապես Ֆ. Սոլոգուբի և Վյաչ. Իվանովիազդեցության տակ։ Պատահական չէ, որ նա բանաստեղծության համարբնաբան է ընտրել Վյաչ. Իվանովի «Кочевики красоты» բանաստեղծության«Топчи их рай, Атилла» տողը։ Այստեղ ակնառու է սիմվոլիստականհայտնության, հոգու հարության մոտիվը.

Որպեսզի կրկին, երբ երկրի հրիցԵրկնի աստղերը գանգատվեն քարին –Իր երազին միշտ հավատարիմԱրքա Աթիլլը բարձրանա նորից։ (2, 41)

Չարենցի վաղ շրջանում ստեղծագործություններին բնորոշ են նաևսիմվոլիստական ճանապարհի ու թափառումի, հուսահատության,անորոշության, սպասումի մոտիվները։ Այս առումով Չարենցինհոգեհարազատ են ոչ միայն ռուս սիմվոլիստները, այլև Տերյանն ուՄեծարենցը։ Դարասկզբի մեր բանաստեղծներն ապրել են նույն սերնդիողբերությունը, նույն ձևով ճանապարհներ փնտրել հոգևոր ու քաղաքականճնշող մթնոլորտից դուրս գալու համար։

«Սպասումի հիվանդ» պատանի բանաստեղծի մարդկայնորենազնիվ ցավը, տառապանքը, տագնապի, ձգտումերի և բյուրեղացածզգացմունքների դրսևորումները խորը տպավորություն են գործել Չարենցիվրա։

Եթե Մեծարենցն իր «Հողմնավար նավակներով», իր երազիմեղուներով և վերջապես իր ցավով ու տառապանքով անչափ սիրելի էրՉարենցին, ապա Տերյանը նրա ուսուցիչներից մեկն էր, և սիմվոլիստական

Page 35: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

35

տրամադրություններից շատերը Չարենցին են անցել հենց Տերյանիմիջոցով։

Բայց այստեղ մենք գործ ունենք ոչ թե ուսուցչի և աշակերտիհարաբերության հետ, այյ բանաստեղծների, որոնք հոգեհարազատ էիննույն հոգսերով ու ցավերով, նույն կամ նման հարցերի պատասխաններիորոնմամբ, նույն «Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտով» …

Պատանի Չարենցի համար Տերյանը, որն արդեն «գեղարվեստի նորփիլիսոփայությամբ էր» նայում կյանքին, պակաս հրապուրիչ ու գերող չէր,քան Պշիբիշևսկին, Վերհարնը, Սոլոգուրը, Վյաչ. Իվանովը և ուրիշներ։Տերյանն արդեն անցել էր այն ճանապարհը, որի վրա դեռ նոր-նոր ոտք էրդնում Չարենցը։ Եվ ահա այստեղ է, որ ձևավորման ընթացքի մեջ գտնվողբանաստեղծի համար անխուսափելի են դառնում նմանողությունները,ազդեցությունները և նույնիսկ կրկնությունները։ Պատահական չէ, որ այնբոլոր մոտիվներն ու տրամադրությունները, որոնք հատուկ էին Տերյանիքնարին, որոշակի տեղ ունեն նաև երիտասարդ Չարենցիստեղծագործություններում։

10-ական թվականներին հայ հասարակական և հոգևոր կյանքումմթնոլորտն այնպիսին էր, որ բանաստեղծներից շատերը ապրում էինանորոշության ծանր զգացում։ Այստեղ է, որ իրական ամեն ինչ թվում էսուտ, կամ հակառակ դեպքում՝ անմեկնելի ու հարցական։

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի,Ինչ-որ մեկի սրտում բացված – վերք է կարծես այս կյանքը

մի,Եվ ո՞ւմ համար – էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմիՍիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով։ (1,

298)։Իսկապես՝ ո՞ւմ համար։ Մարդկա՞նց, որոնք տառապում են «ոգու

սով» կոչված հիվանդությամբ, հայրենիքի՞, որի «վերքերը կարմրել եներեսին», և որի «երազի շուշանները արնոտել են…»։ Անորոշության այսզգացումից ծնվում է հեռավոր երկրների կարոտը, որովհետև բացառված չէերազի՝ «Գողգոթայի ճանապարհ» դառնալու հնարավորությունը։

Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,Որ երազը չդառնա գողգոթայի ճանապարհ … (1, 67)

Այս մտավախությամբ է Չարենցը Սոլոգուբի Աիդ եզերքինմանողությամբ որոնում «մայրամուտին եզերքը Կապույտ», Ամետիերկիրը…

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –Ես – հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՝Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամետի –

Page 36: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

36

Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով …Երազի ճամփաների կորստի, անորոշության և հեռավոր եզերքների

որոնման տրամադրություններով են համակված «Հրո երկիր» գրքից» (1913-1916), «Տեսիլաժամեր» (1915), «Լիրիկական բալլադներ» (1915-1917),«Ծիածան» (1917) բանաստեղծական շարքերը, որոնց մեջ «Չարենցնարտահայտում է 10-ական թվականների անտուն ու թափառական, անղեկու անառագաստ երիտասարդության հոգեկան մղումների աշխարհը, նրանցֆանտաստիկան»41։

Սիմվոլիստական այս տրամադրությունները Չարենցին են անցելնաև Տերյանի միջոցով։ Համեմատության համար վերցնենք հետևյալ բնորոշօրինակները.

Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,Ես գիտեմ դյութական մի հովիտ,Ուր հոգին թափառում է վշտակիրԻր թևերն ու հագնում է ժպիտ …

Չարենցի մոտ.Ծրագրում եմ այն երկիրը հեռավոր,Ուր մարմինը, սեգ մարմինը ու հոգին՝Աննյութացած ու նյութացած, լուսավորՈղջակիզվեն Արևի մեջ, քույր իմ, կին։ (1, 21)

Երկու դեպքում էլ բանաստեղծները որոնում են հոգու հանգրվան,որը համադրվում է մռայլ իրականությանը։

Չարենցի մոտ հոգու այդպիսի հանգրվան է նաև ՀավերժականԿապույտը.

Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին,Կմոտենա երկրի հեռուն Հավերժական Կապույտին։Վերջին սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ,Դու կմեռնես՝ նայվածքդ հեռուն՝ Հավերժական

Կապույտին…Եվ մարմինը քո խնկաբույր – հնամենի խունկեղեգ –Կայրեմ որպես զոհաբերում – Հավերժական

Կապույտին …Բայց վերջ ի վերջո այս եզերքներն էլ վերջնական փրկության չեն և

չեն կարող բանաստեղծին տալ նրա ցանկացածը։ Եվ նորից սպասում,անորոշության սաստկացում, որբության գիտակցում.

Մենք չգիտենք, քույր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի,

41 Աղաբաբյան Ա., «Ե. Չարենց», Գ. 1, էջ 46։

Page 37: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

37

Թե լուռ չլինենք, լուռ ու հեզ – կապույտը ո՞ւր կտանի։Որովհետև՝

Կորցրել ենք աշխարհի ճամփաները հին.Իմ որբ ընկեր, քույր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի

…Այստեղ Չարենցը նույնպես տարբերվում է ռուս սիմվոլիստներից։

Երազանքի նրա «գորշ առօրյան հերքող» և «կյանքի հեքիաթը մեծարող»ֆանտաստիկան կոչված է ոչ թե «անհատի կատարելագործման», այլազգային փրկության նպատակներին ծառայելու համար։

Չարենցի պոեզիայում բավականին մեծ տեղ են գրավումտեսիլները, որոնք սիմվոլիստների մոտ արձագանքում են Շոպենհաուերի՝աշխարհն իբրև երևակայություն ընկալելու փիլիսոփայական սկզբունքին։Չարենցի մոտ տեսիլներն ունեն ռոմանտիկական գունավորում և կապվածեն ազգային պատրանքների հետ։

Բանաստեղծը երկնային ոլորտներում է որոնում նաև իր սիրոբարձրագույն իդեալը։

Այս առումով հետաքրքրական է «Ծիածանը» բանաստեղծականշարքը, որտեղ Չարենցը ստեղծում է սիմվոլների բավականին որոշակիհամակարգ։

«Ծիածանը» բացվում է «Լուսամփոփի պես աղջիկ…»բանաստեղծությամբ… Ընդհանուր շատ բաներ կան այսստեղծագործության և Տերյանի «Տխրության» մեջ։ Բայց ամենաակնառուընդհանրությունը երազային սիրո նրանց ձգտումն է, որն ընկած է Ե.Չարենցի «Լուսամփոփի պես աղջկա» հիմքում.

Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերովԹոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազի,Կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով

Լուսամփոփի պես աղջիկ …Արտաքին նմանությունները թողնենք մի կողմ և ուշադրություն

դարձնենք թեմայի, գաղափարի և տրամադրություններինմանություններին։ Ահա բնորոշ մի օրինակ.

Վ. Տերյան – Օտար երկնքի կամարների տակԵրազիս տեսա մի չքնաղ աղջիկ …

Ե. Չարենց – Մի լուսե աղջիկ, լուսե մի մեռելՕրերի միգում երևում է ինձ …

Ընդհանուր շատ գծեր կարելի է տեսնել սիմվոլիստների և Ե.Չարենցի սիրո քնարերգության մեջ։ Թե՛ Ալ. Բլոկի և թե՛ Ե. Չարենցիբանաստեղծություններում սիրահարվածի կերպարը պատված մշուշով,խորհրդավորությամբ, հաճախ՝ լուսավորված երկնային լույսով։ Ե. Չարենցը

Page 38: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

38

կնոջը համեմատում է հրաշքի և ցնորքի հետ («Ախ, կին ցնորք, քույր,Շամիրամ ու Աստված»)։ Սիրային բանաստեղծությունների քնարականհերոսի տրամադրություններն ու ապրումները, Կնոջ (անպայմանմեծատառով) այսպիսի գովերգությունը (Չարենցի մոտ՝ Շամիրամ,Աստված, «Ես ինչ անեի, Ի՞նչ աներ հոգիս, որ կանչում էր Քեզ… », «Ու Քոհուշ դարձած երազը մոգիչ» / հարազատ էր Ալ. Բլոկին, հատկապեսԳեղանի Տիկնոջը նվիրված նրա բանաստեղծություններին։ Կինը թեսիմվոլիստների և թե Ե. Չարենցի մոտ և՛ իրական է, և՛ երկնային,պարուրված խորհրդածության մշուշով։ Այդ իսկ պատճառով էլ նա և՛ կա, և՛չկա, և՛ տեսանելի է, և՛ եթերային.

Անցնում է, որպես անմարմին տեսիլՈւ նորից միգում երևում է նա։

Երազանքների եթերային, լուսե աղջիկը համարյա միշտ էլ երևում էխորհրդավորության քողով պատված, ձյունե լուսապսակով.

Եվ զգացի, որ արնաբույր, արնոտ մուժում,Բռնկվել է ճերմակ պսակդ ձյունածիր։

Հետևելով սիմվոլիստներին՝ Ե. Չարենցը փորձում է ցույց տալ, որարտաքին աշխարհը մենք ընկալում ենք մեր զգայարանների վրա ազդողգույների միջոցով։ Սիմվոլիստների օրինակով նա առանձնացնում էկապույտը, ոսկին և մանուշակագույնը։ Հիշենք «Ծիածանը», որը բաժանվածէ երեք մասի՝ «Կապույտը», «Ոսկին», «Մանուշակագույնը»։ Այս սխեմային ոչայնքան հետևողականորեն, ինչպես Ե. Չարենցը, հետևել է նաև Վ. Տերյանը(«Լուսեղեն սեր», «Ոսկի երազ», «Ամպերի շարքը ոսկեղեն», «Ոսկե հեքիաթ»և այլն)։

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եվրոպական և ռուսգրականության շատ ներկայացուցիչների բնորոշ է բանաստեղծականշարքեր գրելու հակումը։ Դեռևս 19-րդ դարի բանաստեղծներ Ֆետի,Տյուտչևի, Բարատինսկու և ուրիշների մոտ հակումներ են նկատվում դեպիբանաստեղծական շարքերը։ Այս երևույթը, սակայն, որոշակինպատակաուղղվածություն ստացավ սիմվոլիստական պոեզիայում։

«Քաղաքին և աշխարհին» (1908) ժողովածուի առաջաբանումԲրյուսովը նշում է, որ բանաստեղծությունների գիրքը պետք է լինի ոչ թետարասեռ բանաստեղծությունների պատահական ժողովածու, այլմիասնական նպատակով միավորված գիրք։ Ինչպես վեպը, գիտականշարադրությունը, բանաստեղծությունների գիրքը ևս հետևողականորենբացահայտում է իր բովանդակությունը՝ սկսած առաջին էջից մինչևվերջինը։ Իսկ Ալ. Բլոկը, ընդգծելով իր ստեղծագործությանամբողջականությունն և կապվածությունը, այն անվանել է «չափածո վեպ»,«մարդաբանական եռերգություն»։ Անդրադառնալով Ալ. Բլոկի պոեզիայի

Page 39: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

39

այս կարևոր յուրահատկությանը, ուսումնասիրողներն ընդգծում ենբանաստեղծի հաճախակի հրաժարվելը (Վ. Բրյուսովի համեմատությամբ)վերնագրերից, ինչպես նաև շատ բանաստեղծությունների հարցականավարտը։ Այդպիսի բանաստեղծություններում հարցման տակ թաքնվածինֆորմացիան շատ դեպքերում կարծես կապված է պատասխանի հետ,այսինքն՝ հաջորդ «պարզաբանող» բանաստեղծության համար հողնախապատրաստելու հետ42։ Իսկ դա հանգեցնում է հատուկբաղադրամասերը կառուցվածքային մեկ ամբողջության մեջ միավորելուն։

Ե. Չարենցի բանաստեղծական շարքերը ևս միավորված ենմիասնական նպատակով և հետևողականորեն բացահայտում են իրենցբովանդակությունը՝ սկսած առաջին տողից մինչև վերջինը։

«Երեք երգ … », «Ծիածան», «Տեսիլաժամեր», «Հրո երկիր» շարքերումբաղադրամասերը ամբողջանում են կառուցվածքային մեկ միասնությանմեջ և ձեռք են բերում ընդհանրական սիմվոլի նշանակություն։ Ինչպես ռուսսիմվոլիստներից շատերի, այնպես էլ Ե. Չարենցի մոտ նկատվում էբանաստեղծությունների միջև եղած սահմանների, այսպես ասած,«խախտումներ» այն նպատակով, որպեսզի հող նախապատրաստիհաջորդի համար։ Այդ պատճառով էլ նրա շարքերի բանաստեղծություններըշատ հազվադեպ են ավարտվում վերջակետով։ Սովորաբար դրանքավարտվում են բազմակետերով («Ճամփին», «Մեռելոց», «Իրիկնային ոսկիմշուշում», Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո» և այլն, կամ հարցականով(«Անքուն գիշերին», «Թող ապրի հոգին կապույտ վանդակում»)։

Չարենցը սիմվոլիստներին հետևել է նաև կյանքի և մահվանփոխհարաբերության հարցին անդրադառնալիս.

Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քույր,Կյանքը այնքան մեղկ ու անգույն ու անբեր է, քույր։

Կամ՝ Կյանքի կանչը անկումների ազդավայրն է լոկ,Մահը սակայն կապույտ մի բանբեր է, քույր։

Կյանքի և մահվան թեմաներին գզալի տեղ է հատկացված «Երեք երգտխրադալուկ աղջկան», «Ծիածան», «Հրո երկիր» գրքից, «Տեսիլաժամեր»շարքում։ Այնպիսի պատկերների, ինչպիսիք են «Մթության գրկում լալիս էդողդոջ լույսը լապտերից՝ մեռնող աղջկա հոգեվարքի պես», «լուսե մի մեռել,մեռնում է հոգիս, և լուռ էի ես» կարելի է հանդիպել նաև սիմվոլիստներիմոտ։ Սակայն կյանքի և մահվան փիլիսոփայական հարցերի լուսաբանմանժամանակ, հետևելով սիմվոլիստներին և նրանց օրինակով երբեմն

42 Այս հարցին մանրամասն կերպով անդրադարձել է Դ. Մաքսիմովը «Բլոկիպոեզիան և արձակը» գրքում։

Page 40: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

40

գունազարդելով ու իդեալականացնելով մահը, Չարենցը, այնուամենայնիվ,չհամակվեց նրանցից շատերի մարդատյացությամբ։

Ինչքան էլ նա գովերգում է մահը, ինչքան էլ նրա մեջ լուսավոր ուխորհրդավոր բաներ է տեսնում, այնուամենայնիվ, մնում է որպես կյանքիբանաստեղծ։

Սիմվոլիզմի ազդեցություն կարելի է նկատել նաև Չարենցիաշնանային բանաստեղծություններում։

Աշուն է, օ, շուն իմ, աշուն է, աշուն է,Գգվիր, փաթաթվիր իմ ոտքերին հիմա,Քաղցած ամեհի է գայլի պես աշունըԱշունը մշում է, մորմոք է ու մահ …

Նման տրամադրություններով են համակված նաև «Աշունը թափումէ թերթերս հիմա», «Քամին» և այլ ստեղծագործությունները։

Չարենցի վաղ շրջանի ստեղծագործություններին յուրահատուկ եննաև սիմվոլիստական պոեզիայի կառուցվածքային, ռիթմական-հնչյունական առանձնահատկությունները, երաժշտականությունը ևմեղեդայնությունը, որոնք պետք է բացատրել ոչ միայն ազդեցություններով,այլև դարասկզբի համաշխարհային պոեզիայի զարգացման ընդհանուրօրինաչափություններով։

Մարտին ԳիլավյանԵ. Չարենցն ու սիմվոլիզմը

ԱմփոփումՉարենցը յուրացրեց սիմվոլիզմի ոչ թե արտաքին կողմերը, այլև

գեղագիտության բնորոշ սկզբունքները։ Ուրիշ հարց, որ հայ ժողովրդիճակատագրում վիթխարի դեր կատարած պատմականիրադարձությունները կանխեցին սիմվոլիզմի նկատմամբ ունեցածՉարենցի հետաքրքրությունն իր տրամաբանական վախճանին հասցնելու՝գեղագիտական ավարտուն համակարգ դարձնելու հնարավորությունը։

М. ГилавянЕ. Чаренц и символизм

РезюмеЧаренц освоил не внешние стороны символизма, а характерные

принципы эстетики. Другое дело, что сыгравшие огромную роль в судьбеармянского народа исторические события предотвратили имевшийся интерес

Page 41: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

41

Чаренца к символизму и привели к логическому завершениювозможностьсоздания полной эстетической системы.

M. GilavyanYeghisheh Charents and Symbolism

SummaryCharents assimilated the major features of Symbolism rather from the

paradigm of its typical principles than from the formal realm. The other questionunder discussion is the fact that in his life time the circumstances and events, thathistorically emerged and shaped up the destiny of the Armenian People to greatextent, did not allow the Poet to complete his interest towards Symbolism into acomprehensive aesthetic system.

Page 42: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

42

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտություններ թեկնածու

[email protected]ՏԵՍԻԼՔՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ ԻԲՐԵՎ ԿԵՐՊԱՐԱՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑ

Բանալի բառեր և արտահայտություններ. տեսիլք, խորհրդանիշ,Հիսուս, Նիկոս Կազանձակիս, վեպ, գայթակղություն, սեր, երկմտանք,պայքար, առաքելություն:

Ключевые слова и выражения։ видение, символ, Иисус, НикосКазандзакис, роман, искушение, любовь, раздумье, борьба, миссия.

Key words and expressions: vision, symbol, Jesus, Nikos Kazantzakis, novel,temptation, love, hesitation, struggle, mission.

Գրականության պատմության մեջ տեսիլների ու խորհրդանիշներիկիրառման արվեստը միշտ էլ աչքի է ընկել իր յուրօրինակությամբ ուհակասականությամբ, որն արտացոլվել է որոշակի իմաստներպարունակող երազների կամ պատրանքների միջոցով: Սակայն 20-րդ դարիհամաշխարհային արձակի վարպետներից մեկի՝ հույն գրող, Խաղաղությանմիջազգային մրցանակի դափնեկիր Նիկոս Կազանձակիսի (1883-1957)ՙՀիսուսի վերջին գայթակղությունը՚ խորագրով վեպում (1955)գեղարվեստական այս հնարանքը ձեռք է բերել նոր կիրառում ուիմաստային ենթաշերտեր: Ուշագրավ է, որ այս երկը հրապարակվելունպես այն հայտնվեց Հռոմի պապի կողմից արգելված գրքերի ցանկում, իսկհեղինակն էլ ենթարկվեց հունական եկեղեցու բանադրանքին: Եվ դա այնդեպքում, երբ վիպասանն արդեն գտնվում էր ստեղծագործական համբավիզենիթում:

Հալածանքների ենթարկված գրողն իրեն ու իր գրքին բաժին ընկածճակատագիրը դառնությամբ նմանեցնում է ժամանակին փարիսեցիներիկողմից դատափետվող կրոնական գործիչների հետապնդման հետ և ցավովնշում. ՙՈրքա՜ն երկերեսանի ու փտած պետք է լինի այս աշխարհը, եթեընդունակ չէ ընդունելու գիրք, որը գրված է նման կրքով ու մաքրությամբ:Հոգևոր ու բարոյական ինչպիսի՜ ցածր անկում է ապրել Հունաստանը, եթեինձ համարում են… բարոյազուրկ և դավաճան: Ակնկալում եմ, որուղղափառ եկեղեցին ևս շուտով կբանադրի ինձ, որի պատճառով զգում եմուրախություն, հպարտություն և հսկայական ազատություն: Ուրախանում

Page 43: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

43

եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են շրջափակում ու գնդակոծում իմստվերը՚43: Հատկանշական է, որ տպագրությունից երեսուն տարի անց այսվեպը վերստին ալեկոծում է արվեստի աշխարհը , երբ ամերիկացի ռեժիսորՄարտին Սկորսեզեն էկրանավորում է այն: Համանուն կինոնկարը ևսարժանանում է եկեղեցու և քրիստոնեական տարբեր ուղղություններիքննադատությանը: Ուշագրավ է, սակայն, որ այս կինոնկարը մասնակցել էՎիեննայում անցկացվող կինոփառատոնին ու ներկայացվել ՙՕսկար՚ ևՙՈսկե գլոբուս՚ մրցանակներին:

Իբրև գրական ստեղծագործություն՝ ՙՀիսուսի վերջինգայթակղությունը՚ վեպը ներկայացնում է ժամանակին անգամ բուդդիզմովհետաքրքրված հեղինակի կենսափիլիսոփայությունը, որի ձևավորման վրամեծ ազդեցություն են ունեցել ֆրանսիացի փիլիսոփա, Նոբելյանմրցանակակիր Անրի Բերգսոնի (1859-1941) ու գերմանացի փիլիսոփա,բանաստեղծ և կոմպոզիտոր Ֆրիդրիխ Նիցշեի (1844-1900) հայացքները:Ինչպես հայտնի է այս երկուսից առաջինը ՙզգացական ինտուիտիզմի՚ջատագովն էր, իսկ երկրորդը՝ ՙգերմարդու տեսության՚:

ՙՀիսուսի վերջին գայթակղությունը՚ երկի լավագույն բնութագիրը,անտարակույս, տալիս է հենց ինքը՝ հեղինակը, երբ վեպի նախաբանումգրում է. ՙԱյս գիրքը կենսագրական պատում չէ, այլ պայքարող մարդուխոստովանություն: Այն լույս ընծայելով՝ ես կատարել եմ իմ պարտքը, միմարդու պարտքը, որը շատ է պայքարել, կյանքում բազում դառնություններճաշակել և շատ հույսեր փայփայել: Համոզված եմ՝ յուրաքանչյուր ազատմարդ, կարդալով սիրով լի այս գիրքը, Քրիստոսին կսիրի նախկինիցառավել ուժեղ ու անկեղծ սիրով՚44:

Վեպի գլխավոր կերպարը Հիսուսն է, որը դիպաշարի ընթացքումապրում է հոգեբանական որոշակի աճ և միանշանակ վերածվում Փրկչի:Ինչպես վկայում է գրքի խորագիրը, այն նաև ծայրեիծայր լի է զանազանգայթակղությունների տեսարաններով, որոնք ավելի են խորացնումհեղինակի մտահղացած Մարդ-Աստծո հոգեբանական պայքարիդրսևորումը: Ամենացնցող գայթակղությունը, սակայն, հայտնվում է վեպիվերջին տեսիլային դրվագում, որը և պայմանավորում է ստեղծագործությանխորագրի իմաստը. արդեն խաչի վրա տառապող, ուշակորույս Հիսուսնիրեն տեսնում է որպես ամուսնացած տղամարդ՝ շրջապատվածընտանեկան ջերմությամբ՝ սիրող կնոջով, որը սկզբում Մարիամ

43 Цыбенко О. П., Великие искушения Никоса Казандзакиса (Послесловие) //Казандзакис Н. Последне искушение. М., 1999, с. 486-487.44 Казандзакис Никос, “Последнее искушение Христа”, изд, Азбука-Аттикус, 2012, ст. 3

Page 44: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

44

Մագթաղինեցին է, ապա Ղազարոսի քույր Մարիամը, սեփականերեխաներով, թոռներով. նա՝ իբրև սովորական մահկանացու, վայելում էերկրային երջանիկ կյանքը: Մահվան ճիրաններում տառապող Հիսուսնանգամ տեսնում է Պողոս առաքյալին, որը գալիս է տեղեկացնելու, թե գնումէ տարածելու այն քարոզները, որոնց Աստծո ընտրյալն ինքը չի հետևել:Քրիստոսին երևում են իր ծերացած առաքյալները, որոնք հանդիմանում եննրան, անվանում դավաճան և իբրև առաջնորդ ընտրում են Հուդային, որըգործում է որպես գլխավոր մեղադրող: Եվ ահա Հիսուսը տեսնում է իրենբերանքսիվայր ընկած գետնին, ձեռքը պարզած, որ սեղմի իր առաքյալներիձեռքը, սակայն ապարդյուն: Հենց այդ պահին էլ տեսիլքը չքանում է. նադժվարությամբ ուշքի է գալիս, ըմբռնում իրականությունն ու երջանկացածշշնջում՝ իրականացավ: Խորիմաստ այս բառին անմիջապես հետևում էհեղինակի մեկնաբանությունը. ՙԵվ դա այնպես ասվեց, կարծես նա ասումէր՝ սկսվեց՚45: Այսինքն՝ Հիսուսը կյանքի ավարտին լիարժեք գիտակցում էսեփական առաքելության ճշմարիտ իմաստն ու հասկանում, որ իր քարոզ-ներն այն սերմերն են, որոնցից հետագա դարերի ընթացքում աճելու էահռելի հզորություն ունեցող նոր կրոնը՝ քրիստոնեությունը:

Առանձնակի ուշադրության են արժանի նաև վեպում հանդիպողխորհրդանիշները, որոնք հայտնվում են զանազան կենդանիների տեսքովու բացահայտում հոգեբանական խոր ենթաշերտեր: Այսպես, անապատումանցկացրած օրերի ընթացքում Հիսուսը դիմում է Աստծուն ու հանդիմանումնրան իրեն ընտրած լինելու համար, քանի որ զգում է, որ անկարող է կրելնման ծանրագույն բեռը: Քրիստոսն անմիջապես բախվում է ավազների մեջթաղված բզկտված այծին ու կռանալով վերջինիս աչքերի մեջ տեսնում էսեփական արտացոլանքը. նա հասկանում է՝ ինքը ևս քավության նոխազ է,որին ընտրել է Բարձրյալը: Այս շամփրող մտքին ի պատասխան՝ Հիսուսըբարձրաձայն հեկեկում է, և այդ վայրկյանին հայտնվում են բազումտեսիլքներ: Առաջինը Հիսուսին է այցելում կնոջ աչքերով ու մարմնով օձը,որը հայտարարում է, թե նրա հոգին է: Ինչպես հայտնի է, օձըխորհրդանշում է խորամանկությունն ու որպես այդպիսին շատ հաճախհամեմատվում է կնոջ հետ: Օձը պնդում է, որ եկել է փրկելու Աստծոնախանշած ուղուց խուսափող, օգնություն հայցող Հիսուսին և առաջարկումէ վերջինիս գնալ Մագթաղինեցու մոտ, ամուսնանալ նրա հետ և ապրելհասարակ մահկանացուի կյանքով: Նույն պահին երկնքում հայտնվում ենմի զույգ սև աչքեր և ճերմակ հոնքեր, ու Մարիամի որդու սրտում, ինչպեսՀիսուսին անընդհատ անվանում է օձը, արթնանում է անհատակ սերն առ

45 Նույն տեղում, էջ 344:

Page 45: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

45

Աստված, և նա մերժում է հետևել տեսլային օձին: Առանց հապաղելուհայտնվում է աստվածային նախանշանը. Հիսուսը տեսնում է, թե ինչպեսանապատային օձը հմայում է կաքավին, և վերջինս ակամա հայտնվում էնրա երախում: Այս խոսուն տեսարանից հետո Հիսուսը լռելյայն ընդունում էԱստծո կամքը:

Հաջորդ տեսիլքը հայտնվում է առյուծի տեսքով և հայտարարում, որինքը երկրային թագավորությունն է, որին սրտի խորքում ձգտում է Հիսուսը:Ահա թե ինչպես է տաղանդավոր վիպասանը պատկերում Հիսուսիներաշխարհը, որն ալեկոծվում է առյուծի ներշնչած գայթակղությունից.ՙԱյո՛, իրավացի է առյուծը: Ես հոգնել եմ քաղցից ու ցանկությունից, հոգնելեմ ստորացվածի դերը խաղալուց, մյուս այտս առաջ տալուց: Հոգնել եմսիրաշահելուց Աստված-մարդակերին և Նրան Հայր անվանելովհաճոյանալուց: Հոգնել եմ եղբայրներիս ծաղրը, մորս լացը, մարդկանցկողքովս անցնելիս ծիծաղը լսելուց: Հոգնել եմ բոկոտն քայլելուց,շուկաներում թափառելուց, արմավ, մեղր, գինի, կանայք տեսնելուց և դրանքգնելու հնարավորություն չունենալուց, միայն երազում դրանցով հագենալհամարձակվելուց և օդը գրկելուց: Ես հոգնել եմ…՚46: Ի պատասխանՀիսուսի ներքին երկմտանքի՝ հնչում է Բարձրյալի ձայնը, և Նա չիվարանում երկիր ուղարկել իր սիրելի երեք հրեշտակներին՝Բորոտությանը, Խենթությանն ու Կրակին: Հիսուսն անմիջապեսհասկանում է, թե ինչ է սպառնում համայն աշխարհին, եթե ինքը հրաժարվիկատարելուց Արարչի կամքը, և նրա ներսում հաղթում է համամարդկայինսերը, ու նա հրաժարվում է երկրային փառքից:

Վերջին՝ երրորդ տեսիլքը, բացահայտում է Հիսուսի իրականինքնությունը. հայտնվում է արտասովոր գեղեցկության տերհրեշտակապետը, որն իր իսկ հավաստմամբ՝ Հիսուսի ներքին ձայնն էր, ևհիշեցնում է վերջինիս՝ մանուկ տարիներին Աստծուն հավասար լինելուցանկության մասին ու հայտարարում, որ այդ իղձն իրականացել է, քանի որնա է Աստծո միակ Որդին: Հիսուսին այդ խոսքերը թվում են սատանայականհնարք, սակայն մի աներևույթ ձեռք դիպչում է նրա ուսին, հորդորումվերադառնալ մարդկանց մոտ և ազդարարել իր գալստյան մասին. այսպես էծայր առնում մարդկության Փրկչի տատասկոտ ճամփան:

Պակաս ուշագրավ չէ նաև ծիծեռնակի՝ ժամանակի խորհրդանիշը,որը Հիսուսի երկրային կյանքի վերջին գիշերը հայտնվում է, ներս մտնում ուանմիջապես էլ դուրս գալիս՝ հասկացնելով, որ հասել է օրհասական պահը,և Քրիստոսը հորդորում է Հուդային գնալ ու իրականացնել անխուսափելին:

46 Նույն տեղում, էջ 178:

Page 46: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

46

Ապա հայտնվում է սոխակի՝ սիրո երգչի խորհրդանիշը, որի երգը Հիսուսինկորով է ներշնչում:

Խորհրդանշական է նաև Պիղատոսի հրավերով վերջինիս այցելելուցհետո հետդարձի ճանապարհին քահանայապեսին հանդիպելուց հետոՀիսուսի ստվերի խաղը, որին ականատես է լինում և Հուդան. երկուսն էլակամա սարսափում են այդ տեսարանից:

Այսպիսով, նման տեսիլքների և խորհրդանիշների հմուտ կիրառմանմիջոցով վիպասանը պատկերում է երկփեղկված Հիսուսին, որը մի կողմիցպարտավոր է իրականացնել ի վերուստ սահմանված իր առաքելությունը,բայց մյուս կողմից, Աստծուն խորապես հավատալով հանդերձ, անդուլորենպայքարում է վերջինիս հետ՝ փորձելով հրաժարվել իրեն բաժին ընկածանսովոր ճակատագրից, սակայն ի վերջո հաղթանակում է անխուսափելին:

Հ. ՇարուրյանՏեսիլքն ու խորհրդանիշն իբրև կերպարաստեղծման միջոց

ԱմփոփումՀոդվածը նվիրված է տեսիլքի ու խորհրդանիշի՝ որպես

կերպարաստեղծման միջոց կիրառելու ուսումնասիրման խնդրին:Հիմնահարցի վերլուծումն ու պարզաբանումն իրականացվել է հույնվիպասան Նիկոս Կազանձակիսի ՙՀիսուսի վերջին գայթակղությունը՚վեպի հիման վրա, ուր առանցքային տեղ են զբաղեցնում տեսիլքներն ուխորհրդանիշները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հիսուսիխաչելության ժամանակ վերջինիս այցելած տեսիլքի պատկերմանը, ինչպեսնաև դիտարկվել են մարդ-Աստծո հոգեբանական երկվության պահին նրաներևացած տարաբնույթ խորհրդանիշները՝ այծ, օձ, առյուծ, հրեշտակապետ,ծիծեռնակ, սոխակ:

А. ШарурянВидение и символ как средства создания образа

РезюмеСтатья посвящена проблеме исследования видения и символа как средств

создания образа. Анализ и освещение проблемы осуществляются на основеромана греческого романиста Никоса Казандзакиса «Последнее искушениеИисуса», в котором центральное место занимают видения и символы. Вчастности, обращается внимание на изображение видения, посетившего Иисусаво время его распятия, а также рассматриваются посетившие человека – Бога вмомент психологического раздвоения разные символы: коза, змея, лев,архангел, ласточка, соловей.

Page 47: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

47

H. SharuryanVision and Symbol as Means of Depiction

SummaryThe given article is dedicated to the study of usage of vision and symbol as

means of depiction. The analysis and coverage of the issue has been carried out onthe basis of the novel “Jesus’ Last Temptation” by the Greek novelist NikosKazantzakis, where visions and symbols play crucial role. The article particularlydwells upon the description of the vision, that occurs in the last scene of Jesus’crucifixion, as well as, observes the diverse symbols, which visit the Man-God atthe time of his psychological dilemma- goat, snake, lion, archangel, sparrow,nightingale.

Page 48: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

48

ԳԱՅԱՆԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՎ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Բանասիրական գիությունների թեկնածու, դոցենտ

ԿՆՈՋ ԿԵՐՊԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԴ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. արժեհամակարգ, կին, սեր,ընտանիք, պատիվ, աստղակաթ։

Ключевые слова и выражения։ система ценностей, женщина, любовь,семья, честь, Млечный путь.

Key words and expressions: value system, woman, love, family, honour,Milky Way.

Մարդկության պատմության զարգացման ողջ ընթացքում սեր,ազատություն, պատիվ/արժանապատվություն, ամոթ, համեստություն ևբարոյաէթիկական այլ հասկացություններ միշտ էլ գրավել են ոչ միայնփիլիսոփաների, հոգեբանների և մարդաբանների, այլև գրողների,գրականագետների, ուշադրությունը: Այս խնդրի հանդեպհետաքրքրությունը պայմանավորված է այն փաստով, որ չնայածնշվածները համընդհանուր հասկացույթներ են, սակայն տարբերմշակույթներում և գրականություններում ներկայանում են տարբերդրսևորումներով և ազգային-էթնիկ առանձնահատկությունների դրոշմով:Արժեքային այս կողմնորոշիչները կարող են ունենալ ոչ միայնընդհանրություններ, այլև նույնիսկ, բառարանային տարբերսահմանումներ, որոնք էլ պայմանավորված են տվյալ մշակույթում տվյալհասկացության միանգամայն տարբեր ճանաչողական և արժեքայինզուգորդումներով, աշխարհի պատկերման յուրահատուկ բնույթով՝ ոչմիայն ազգային մակարդակում, այլև առօրյա շփումների և մարդկանցփոխհարաբերությունների համատեքստում: <<Մարդու արժեհամակարգիայս կարևոր հասկացություններն ունակ են բացատրելու գիտակցությանմեջ առկա մտավոր և հոգևոր պաշարի բնույթը և այն տեղեկատվականկառույցը, որն արտահայտում է մարդու գիտելիքներն ու փորձը>>47: Դրանքտվյալ մշակույթի մի մասն են, որոնք մուտք են գործում մարդու հոգևորաշխարհ, իսկ մյուս կողմից` արժեքային այդ կողմնորոշիչների միջոցով

47 Степанов Ю.С., Проскурин С.Г. Константы мировой культуры. М., Наука, 1993. – с.60

Page 49: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

49

մարդն ինքն է մուտք գործում մշակույթ, որոշ դեպքերում` նաև ազդում դրավրա: Յուրաքանչյուր մշակույթում այս հասկացույթներն արտացոլում ենհասկացական և արժեքային մի շարք առանձնահատկություններ, որոնցընկալումները կարող են տարբեր լինել տարբեր ազգերի համար, քանզիցանկացած մշակույթի բարոյական նորմերում, համոզմունքներում,արժեհամակարգում, վարքային դրսևորումներում գոյություն ունեն միայննրան բնորոշ մշակութային նշանակություններ:

Հոդվածի ուսումնասիրության առարկան բարոյաէթիկականհասկացությունների արժևորումն է և այս համատեքստում կնոջկերպավորման առանձնահատկությունները ժամանակակից հայ գրողԴիանա Համբարձումյանի արձակում, մասնավորապես`<<Աստղակաթ>>վիպակում:

1990-ականներին <<Նոր Դար>> ամսագրում տպագրված մի քանիպատմվածքով ընթերցողին ներկայացած Դ. Համբարձումյանը հենց այսվիպակով /1999/ է գրականություն մուտք գործելու հայտ ներկայացնում, և<<մեր գրական միջավայր ոտք է դնում կայացած արձակագիր, ակնառուձիրքով օժտված անհատականություն>>48:

Դ. Համբարձումյանի խոստովանությամբ` <<Աստղակաթ>> վեպում<<Մեր ժամանակն է, որը շատ տարբեր և գրեթե տարբեր չէ մեր պապերիժամանակից: Կյանքի հորձանութում վերուվարող մարդն Աստղակաթիփափագ ունի: Արդյո՞ք լինելի է….>>: Իսկապես, <<աստղակաթ>> գրականանդրադարձի ներմուծման շնորհիվ է, որ հեղինակն իր կերտածկերպարներին օժտում է <<աստվածային կաթին>>49 արժանանալուսպասումով և երազանքների իրականացման տենչով: Աստղակաթն այստեղկապվում է Ծիր Կաթինի` աստղի ընկնելով մարդու երազի իրականացմանհետ, ինչպես նաև, որպես բնաբան ներկայացնելով Ե. Չարենցի<<Հարդագողի ճամփորդներից>> մի հատված` հեղինակը, կարծես, ևս մեկանգամ հավաստում է <<անհուն, կապուտաչյա երջանկության առասպելիթաղված մնալու>> անանց եղելությունը: Եվ ինչպես Չարենցն է գրում՝

Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ

48 Հովհաննիսյանն Ա. Դիանա Համբարձումյանի <<Այրված կամուրջների վրայով>>գրքի առաջաբան, էջ 5: Երևան, <<Զանգակ-97>> հրատ., 200449 Ըստ հին հունական ավանդության` Զևսը որոշում է մահկանացու կնոջից ծնվածիր որդի Հերակլեսին դարձնել անմահ և դնում է նրան Հերայի գիրկը, որպեսզիՀերակլեսը աստվածային կաթ խմի: Սակայն արթնանալով, Հերան տեսնում է, որկերակրում է ոչ իր զավակին և հետ է մղում նրան: Աստվածուհու կրծքիցպոռթկացող կաթի շիթերը վերածվում են <<կաթնային ուղու>> /հայերեն`աստղակաթ/: Harper, Douglas. Online Etymology Dictionary. Retrieved May 20, 2012.

Page 50: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

50

Ու խնդացին լուսավոր մեր աչքերինԲութ հեգնեցին մեր կարոտները հրկեզՈւ հեռացան: Ու ոչ մի լույս չբերին /Ե.Չարենց <<Հարդագողի

ճամփորդները>>/:<<Աստղակաթ>> վիպակում խորհրդային պետության անկումից

հետո ընկած անցման ժամանակաշրջանն է` իրականության անխուսափելիփոխակերպումներով, որոշակի իդեալների փլուզումներով, մարդկանցհոգեվիճակների ամենատարբեր վայրիվերումներով: Նկարագրվողտարածքը` Ողջուտ բնակատեղին /որտեղ հոսում է Ողջեր գետը/ նույնպեսիր խորհուրդն ունի: Ոխչին իրական քաղաքի անուն է, Ողչին` իրական գետէ, սակայն գրական հնարի շնորհիվ տառափոխվելով Ողջուտի և Ողջերի`դառնում են հեղինակային մտահղացման արտահայտությունը` փնտրելու ևտեսնելու այնտեղ <<ամբարված>> մարդկանց հույսի և երազների<<ողջության>> և մարդկային երջանկության լինելիությանհավանականությունը:

Վիպակում միախառնված են անցյալ և ներկա ժամանակները` բունպատումը հաճախ ընդմիջվում է ժամանակային այլ հարթույթումկատարված գործողությունների նկարագրությամբ, իսկ երբեմն էլ`հերոսների ներքին մենախոսությամբ, որտեղ հուշերի, անցյալիկարևորումն է, ինչպես նաև`հույսի և տառապանքի անանց վավերումը:

Վիպակը կերպարառատ է` այստեղ տարբեր սեռի, տարբեր տարիքի,տարբեր բնավորությունների և նախասիրությունների մարդիկ են, որոնքհանդես են գալիս պատումի տարբեր հատվածներում և որոնց միավորում է,թերևս, մեկ բան` <<գոյելու հրճվանքն արբշիռ զգալու պահի>>50 և իրենցբաժին Սստղակաթի ակնկալիքը: <<Հեղինակին հաջողվել է համոզիչկերպարներ ստեղծել` լեցուն Դայայի և Աստղիկի, Մովսեսի և Մհերի,Ծիպոյի իրական, միմյանցով փոխպայմանավորված կյանքով>>51:

Կերպարների այս բազմազանությունն էլ պայմանավորում է տարբերկոնֆլիկտների և բախումների առկայությունը վիպակում: Բախվում ենավանդույթն ու նորը, բախվում են տարբեր ներաշխարհներ ևհոգեկերտվածքներ: Սակայն ամենանուրբ բախումն այստեղ կերպարների<<ես>>-ի ներքին բախումն է, ազատության և առաքինության երկփեղկումը,որն առավել վառ արտահայտված է կանացի երկու` Աստղիկի և Դայայի

50 Դ. Համաբարձումյան <,Աստղակաթ>>, Երևան, 1999, էջ 116:Այսուհետ <,Աստղակաթ>> վիպակից մեջբերումներ կատարելիս` հոդվածում կնշենքմիայն մեջբերման էջը:51 Ավետիսյան Ջ., Դ. Համբարձումյան <<Աստղակաթ>> վիպակի առաջաբան, էջ 5:

Page 51: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

51

կերպարներում: Երկու կերպարների անունների52 ընտրությունն արդեն իսկնրանց կանացի նկարագիրը պայմանավորող և անթաքույց միտումհետապնդող գրական հնար է` Աստղիկը53, ենթադրաբար, մարմնավորում էսիրո և կանացի ազատությունը խորհրդանշող դիցուհուն, իսկ Դայան` հենցիր անվան ոչ հայկական հնչեղությամբ հավակնում է ներկայացնել նեղազգային <<պատերը>> քանդելու, ավելի աշխարհաքաղաքացի ձևանալուհովերով կնոջ կերպար:

Աստղիկը վիպակի կենտրոնական կերպարներից է. վիպակիինցիպիտը հենց նրա մուտքը նկարագրող և իր մեջ թաքուն խորհուրդպարունակող նախադասությունն է` <<Գետի ափին կինը մերկանալուցանկություն էր հայտնել>>54: Ապա հեղինակը շարունակում է` <<…կիննահա իջել էր, սուտի պես կաթել էր վերից և մորեմորիկ մեկնվել: Կնոջհունար էր բանեցրել. սկզբում խլշտոցով վազել էր` ոտքերն առաջ, մազերիծուփը ետ գցած, կուրծքը ցավեցնող պատառոտուն, որ տեսնողին թվար, թեհալածվում էր, ու թե ինքը պատվին գերի` դիմադրում էր, հոշոտողից հևիհևհեռանում, սերունդների համար փրկում էր կարևորների կարևորը` իրզարդաստղը>>: /էջ 7/ Այստեղ հենց կերպարի ներքին պայքարի համաձույլնէ՝ քվինտէսենցիան` բախվում են ավանդական և ավանդապաշտ հայ կնոջառաքինության <<պաշտպան>>55 <<տրվել-չտրվելու ինքնակռիվը>> և

52 Դեռևս միֆապոետիկ մտքի համար անունը հզոր ուժ էր, որն ուղղորդում էր այնկրողի գործողությունները: /Г. Франкфорт и др. В предверии философии. Изд.<<Наука>>, Москва, 1984. С. 150.53 Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին հայկականդիցարանում։ Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանումէր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդներըհավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեինաստվածուհուն։ http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=972Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին:Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկըհանդիպում էր իր սիրած Վահագնին: Աստղիկի և Վահագնի ամուսնությունըհամարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրիվրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց: Ս. Հարությունյան«Հայհին վիպաշխարհը» Երևան, «Արևիկ» 1987թ.54 Ըստ հեղինակի մեկնաբանման`<<Մարմինը մերկացնելու ցանկությունը հոգումերկությունը թաքցնելու, ինչպես և հոգին մերկացնելու ճիգ է>>: Դ.Համաբարձումյան <<Աստղակաթ>>, Երևան, 1999, էջ 7:55 Եթե, օրինակ, անգլերեն <<պատիվ>> բառի ստուգաբանության մեջ առկա է<<հարգանք, մեծարում>> իմակը /հին ֆրանսերեն onor (գոյ.), onorer (բայ) և սերում էլատիներեն honos, honor–esteem բառից/ (http://www.etymonline.com, 01.08.2015),

Page 52: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

52

երիտասարդ կնոջ` սիրո տվայտանքներն ու հմայքները ազատորենհամտեսելու անհագուրդ տենչը: Հեղինակը ոճական հնարի օգնությամբ և<<բառարժեքի նուրբ գնահատմամբ>>56 ներմուծում է երկնքիպատկերը`որպես մաքրության և <<անգութ-անբարո մովության>>միատեղում, որն էլ ասես Աստղիկի ներաշխարհի այլաբանականարտահայտությունն է: Աստղիկի ամուսինը` Մհերը, սովետական բանակիցվերադարձել էր թուլացած, հաշմված` <<վախենում էր անկողնուց>>, ևԱստղիկը, ցավը սրտում` սեր է փնտում այլ տեղ` Վարուժի կամ Ծիպոյիմոտ: Այստեղ երիտասարդ կնոջ ինքն իր հետ ներքին անհաշտությունն է,պայքարը: Թեպետ սիրեկանի` Վարուժանի գրկում դողում և երանավետթրթռում է նրա համբույրներից, միևնույնն է, խոստովանում է` <<Ուրիշիմարդն ինձ ինչ>> /էջ 56/ և նրա մասին խոսելիս` շառագունում է ևդատապարտում ինքն իրեն:

Աստղիկը լուռ կուլ է տալիս իր տատամսած մարմնի մրմուռը, սիրոկարոտի ցավը, իր մենությունը, որն ավելի է մենանում, երբ զգում է, որ չիմայրանալու: Նա թախծոտ մտորում է. <<…տուն կա, տասը-տասներկուերեխա ունի, մեկը մյուսի շոր-կոշիկը կագնելով, մի օր կուշտ, մի օր սոված`մեծանում են, տուն էլ կա, պատերը սառույց են, երեխայի հոտ չկա…Գրողըտանի, ես էս կյանքում քննություն չբռնեցի, տեսնես մեկ էլ երբ եմ գալու, թե`չեմ գալու, օֆ, Աստված….ես էսպես չեմ խաղում, մեղքս գալիս եմ….Ահա, էսխոտը, ծառը հազար մահ ունեն, բայց հազար էլ կյանք ունեն….բա ես սրանցչափ էլ չկա/մ…Տեր….>>/էջ 54/:

Նա տենչում է որպես կին իրացվելու և իր մեջ քնած ցանկությունըմերկացնելու` ի հեճուկս բնածին ամոթխածությանը. <<Գետի ափին կինըմերկանալու ցանկություն էր հայտնել>>...

Միանգամայն այլ չափումներում է ներկայանում վիպակի մյուսհերոսուհին` Դայան: Օտարահունչ անունով կինը, ըստ հեղինակի,

ապա հայերենում այն ունի նաև <<պաշտպանվածություն>> իմակը /ծագումը՝պատիվ-պհլ. pativ–<<պատիվ>>, պրս. paya <<պատիվ, աստիճան>>, հպրս. patuv<<պաշտպանում է>>, հպրս. patibã, սանս. pratibhã <<հաճույք>>, պհլ. pãtfrãs<<պատուհաս>> բառից: (Աճառյան 1926, Հ. 1: 315): Առավել մանրամասն տե՛ս G.Yeghiazaryan, The Perception of Honour and Dignity in the Context of British, Americanand Armenian Cultural Identity. Միջմշակութային և միջլեզվական հաղորդակցությանարդի հիմնախնդիրները, <<Լեզուն մշակույթի միջոցով>> 3-րդ միջազգայինգիտաժողովի նյութեր, Երևան, Լինգվա հրատ., 2014, էջ 423-435:56 Ավետիսյան Ջ. Դ. Համբարձումյան <<Աստղակաթ>> վիպակի առաջաբան, էջ 5:

Page 53: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

53

ընդհանրացնող կերպար է, իր ժամանակին բնորոշ կրթյալ կնոջ տեսակ,որը գրողական նկրտումներ ունի և մեծ ցանկություն` համատեղելընտանեկան կյանքը` սեփական կարիերայի հետ. <<…խելոք կին ունես,Մոսո՛, համա չգիտեմ, կնկա խելոքը տղամարդուն խե՞ր է լինում, թե….>>/էջ19/:

Ամեն ինչ պարզ է. հայ տղամարդու դիտանկյունից՝ խելացի և կրթվածկինը միշտ չէ, որ կնոջ ամենասպասված տեսակն է ընտանիքում. Նրան այլպարտականություններ ունի....Ամուսնու` Մոսոյի և փոքրիկ որդու հետԴայան` հանրակացարանի <<չորս հարկանի անդեմ շենքի անհրապույր,երկար ու դատարկ միջանցքներում>> տեղակայված վաթսունվեց դռանհետևում, <<փտախտով հիվանդ չորս պատի մեջ, ներողամիտ առնետներիպատկից հարևանությամբ /մի օր նրանց քմահաճ քիմքը գոհացնելուփառահեղ ակնկալիքով/, վարժ-ձեռնասուն ուտիճների բարեբախտուշիմությանը երախտապարտ` հինգ քնձռոտ տարիներն ապրում էաստղակաթ տարիներին ի փոխ….>> /էջ 28/: Այդուհանդերձ, Դայաներջանիկ է, սիրում է ամուսնուն, սիրվում, ունի փոքրիկ Հուսիկին, սպասումէ դստեր ծննդյանը: Սակայն Աստղակաթն <<ուշանում է>>. Դայան որոշումէ կայացրել՝ հեռանում է ամուսնուց, չի ներում նրա դավաճանությունը ևխմիչքի հետ բարեկամությունը: Ֆրեզնոյում /<<Ամերիկան ջրի ճամփա է,հենց ծարավում` վազում է…>>/ գիրքը ներկայացնելուց և վերադառնալուցհետո պիտի բաժանվեն:

Ընդհանրապես, վիպակում սերը փնտրված, բայց չգտնված երազ է:Թվում է, ամեն ինչ հեղեղված է սիրով, սակայն բոլորն ապրում են անսերտարածքում, սերը մնում է ծանծաղ, ինչպես այն ծանծաղուտն է, որտեղապրում են այս մարդիկ: Նրանցից յուրաքանչյուրն իր անսեր կյանքն էապրում` իր Աստղակաթի փափագով…

Հեղինակը փորձում է հավասերեցնել երկու կանանց կերպարները`նրանց ներկայացնելով որպես քսաներորդ դարավերջի և քսանմեկերորդդարարասկզբի կնոջ կերպար՝ նրանք երկուսն էլ երեսուն-երեունհինգտարեկան քաղաքաբնակ կրթված կանայք են, որոնք դեռևս ապրում ևմտորում են խորհրդային Հայաստանի թելադրած բարքերով ևարժեհամակարգով:

Ըստ հեղինակի` մարդն ունի հնարավորություն` ընտրելու սիրո,ազատության և ընտանեկան կապանքների միջև, սակայն ազգայինառանձնահատկությունները, արժեհամակարգի կողմնորիչները, մարդուսովորությունները, ստացած դաստիարակությունը, հասարակության ևբնության թողած ավանդն այդ ընտրությունը պայմանավորող լրացուցիչազդակներ են: Հեղինակի համակրանքը կնոջ այն տեսակին կողմն է, որը,թեպետ, վայելում է ազատության իր <<մասնաբաժինը>>, սակայն, որի

Page 54: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

54

համար առաջնային են հայ կնոջ հոգեկերտվածքում կարևոր տեղզբաղեցնող արժանապատվությունն ու ինքնասիրությունը,պատվախնդրությունը, ամոթխածությունը և ընտանեկան համակեցությանկարևորումը:

Գ. ԵղիազարյանԿնոջ կերպավորման առանձնահատկությունները Դ. Համբարձումյանի

արձակումԱմփոփում

Հոդվածի ուսումնասիրության առարկան բարոյաէթիկականհասկացությունների կարևորումն է և կնոջ կերպարի արժևորումը`ժամանակակից հայ գրող Դիանա Համբարձումյանի արձակում,մասնավորապես`<<Աստղակաթ>> վիպակում: Վիպակում խորհրդայինպետության անկումից հետո ընկած ժամանակաշրջանն է` իրականությանանխուսափելի փոխակերպումներով, որոշակի իդեալների փլուզումներով,մարդկանց հոգեվիճակների ամենատարբեր վայրիվերումներով:

Г. ЕгиазарянОсобенности воплощения женских образов в прозе Д. Амбарцумян

РезюмеВ статье рассматриваются морально-этические концепты в прозе

современной армянской писательницы Д. Амбарцумян и образы женщин-носителей данных идей. В повести “Млечный путь” отражаются особенностипостсоветского периода с характерными для него психологическимипотрясениями и изменениями ценностных ориентиров.

G. YeghiazaryanThe Peculiarities of Woman Images in D. Hambardzumyan's Prose

SummaryThe article touches upon the problem of moral-ethical concepts in the

fiction of contemporary Armenian writer D. Hambardzumyan, particularly, inthe novellete ''The Milky Way'' and the writer's appreciation of women imagesbearing these values. The novellete describes the epic transition period after thefall of the Soviet Union with its inevitable transformations, the collapse of certainideals and people's emotional ups and downs.

Page 55: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

55

ՄԵԼԻՆԵ ԳԻԼԱՎՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

Բանասիրական գիտությունների թկնածու, դոցենտ

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՄԻՋՈՑ

Բանալի բառեր և արտահայտություններ. անհատականություն,բարություն ու սեր, ժամանակը և գրականությունը, զարգացումներ:

Key words : individuality, kindness and love, the forming of originality, thetime and the literature, development.

Ключевые слова: личность, доброта и любовь, формированиеидентичности, время и литература, развитие.

Գրապատմական յուրաքանչյուր հանգրվանում գրականության,հատկապես մանկապատանեկան գրականության առջև դրվում ենխնդիրներ, որոնց անդրադառնալն ու գեղարվեստի միջոցներովներկայացնելը դառնում է օրվա հրամայական:

Եվ եթե «մեծերի» համար գրողներին ամեն ինչ «թույլատրելի» է, ունրանք կարող են զբաղվել փորձարարությամբ ու ընթերցողին ներքաշել«ռացիոնալիզմի հետ սրտաճած իռացիոնալիզմի» ոլորտները,գրականության նյութ դարձնել աբսուրդը, ապա մանկապատանեկանգրականությունը, որի իրական գործառույթը մատաղ սերնդիանհատականության ձևավորման, երկրի ապագա քաղաքացուհայրենասիրական, աշխատանքային ֆիզիկական, բարոյահոգեբանականդաստիրակության, գեղագիտական ճաշակի մշակման գործընթացներիննպաստելն ու ակտիվորեն մասնակցելն է, չի կարող անտարբերությամբանցնել մանուկ ու պատանի ընթերցողին հետաքրքրող խնդիրների կողքով:Ժամանակի շարաժմանը զուգընթաց՝ փոխվում է նաև մանկապատանեկանգրականության ընթերցողի ինտելեկտուալ մտածողությունը, սոցիալականբազմաթիվ ցանցեր լայնացնում են նրա իմացության շրջանակները,հանցագործ աշխարհի բարքերը ներկայացնող սերիալները, սահմռկեցուցիչմարտաֆիլմերը աղճատում են նրա հոգեկերտվածքը, կտրում ազգայինարմատներից, և բացառված չէ, որ արդեն մանուկ հասակից ձևավորվենապագա հանցագործներ, խարդախներ և հազար ու մի արատներսեփականաշնորհված աշխարհաքաղաքացիներ:

Աշխարահաքաղաքական անկախատեսելի մարտահրավերներին դեմառ դեմ կանգնած մեր երկիրը պիտի ամեն ինչ անի, որ այօրվա մանուկները

Page 56: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

56

դաստիարակվեն 90-ականների ու ապրիլյան քառօրյա պատերազմիպատանիների հայրենասիրական ոգով, լինեն միջազգային ինտելեկտուալու սպորտային մրցումների հաղթողների պես գիտուն ու համարձակ:

Դասական մանկապատանեկան գրականությունը հրաշալիավանդույթներ է թողել թե մանուկների ու պատանիների և թե մեծերիհամար գրված ստեղծագործություններում Դ.Դեմիրճյանը, Ստ.Զորյանը,Վ.Անանյանը, Ս.Խանզադյանը, Խ.Գյուլնազարյանը, Հր.Մաթևոսյանը,Մ.Գալշոյանը, Ռ.Հովսեփյանը և այլք բազմաթիվ ստեղծագործություններումներկայացրել են եղեռնի ահասարսուռ օրերին ու Հայրենական մեծպատերազմի տարիներին հայ պատանիների սխրագործությունները,Մուշի, Շապին-Գարահիսայի, Երզնկայի և այլ հայկական գավառներիպատանիների հերոսական կենսապատումները, որոնք մատաղ սերնդիռազմահայրենասիրական դաստիրակության կազմակերպման հրաշալիօրինակներ կարող են լինել նաև այսօրվա մանուկ ու պատանիընթերցողների համար, վառ պահել նրանց պատմական հիշողությունը:

Սակայն պատմությունը, ինչպես Պ.Սևակն է նշում, պիտի մերանցնելիք ճանապարհը լուսավորող լուսարձակ և ոչ թե ձեռքբերումներովհպարտանալու կամ ազգային սնապարծությունը սնելու միջոցհանդիսանա: Այսօր մեր մանուկ ու պատանի ընթերցողին վերջին մի քանիտարիներին Արցախում և Հայաստանի սահմաններին հերոսաբար զոհված,մեր սահմանների անանցանելիությունն ու մեր հանգիստը ապահովողիրենց հասակակիցների մասին պատմող պատմվածքներ, վիպակներ,դրամատիկական ստեղծագործություններ, ջերմ բանաստեղծություններ ենպետք, բայց, ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ մանկագիրներըլրջորեն թերանում են այս հարցերում:

Մանկագիտությունը զգալի հետ է մնում, և՝ ոչ միայն մանկագիրներիմեղքով: Ճանաչված մանկագիրների մեծ մասն անցել է յոթանասունիսահմանը և, թող խիստ չհնչի, հիմնականում զբաղված է իր նախորդստեղծագործությունների վերահրատարակումներով կամ նախկինումգրված ստեղծագործությունների, ինչպես Պարյուր Սևակը կասեր,«ճակատային մասում կոսմետիկ փոփոխություններ կատարելով»:Մանկագրությանը թարմ արյուն է պետք, երիտասարդ, աշխարհընկալմաննոր մեթոդներ ու եղանակներ ունեցող, մատաղ սերնդի դաստիրակությանխնդիրներով մտահոգ գրողներ, ովքեր լավ գիտեն ոչ միայն երկրիպատմությունը, այլև այսօրվա խնդիրները, հոգսերը:

Այսօրվա մանուկ ու պատանի մեր ընթերցողները զգում են նաևազգային ոգով գրված արկածային, գիտաֆանտաստիկ ժանրերիստեղծագործությունների կարիք, որոնք խիստ անհարժեշտ են նրանցերևակայության զարգացման, իրենց շրջապատող բնության ու

Page 57: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

57

կենդանական աշխարհի գաղտնիքների բացահայտման համար: Իհարկե,դասական գրողները (Ս.Խանզադյանը, Ա.Շայբոն, Վ.Անանյանը,Կ.Սիմանյան) ժառանգություն են թողել այդ ժանրերի ստեղծա-գործություններ, սակայն դրանցից շատերը, հատկապես Ա.Շայբոնի ևԿ.Սիմոնյանի գործերը, որոնք ժամանակին լայն ճանաչում ունեին,այսօրվա ընթերցողի վրա հեքիաթի տպավորություն կարող են թողնելմիայն:

Մանուկ ու պատանի ընթերցողին այժմ գիտության ու տեխնիկայիֆանտաստիկ նվաճումների մասին պատմող, բնությանն ու կենդանականաշխարհը գիտության նորագույն հայտանգործությունների ոգովներկայացնող ստեղծագործություններ են պետք, որոնք զարմանք ուհիացմունք կարող են պատճառել նրան՝ վերականգնելով գրքի նկատմամբկորցրած հետաքրքրությունն ու ինչ-որ չափով կտրելով համակարգչիէկրանից:

Համակարգիչն ու հեռուստացույցը, անտարակույս, այսօր մանուկ ուպատանի ընթերցողի կենսակերպի անբաժանելի մասերից են, և պետք էբացառել նրանց միայն բացասական ազդեցությունը անհատականությանձևավորման, բարոյահոգեբանական որակների մշակման գործընթաց-ներում: Եվ եթե մանկագիրներն ընթերցողին հոգեհարազատստեղծագործություններով կարողանան համատեղել համակարգիչն ուհեռուստացույցը գրքի հետ, մանուկ ու պատանի ընթերցողների թեռազմահայրենասիրական, թե աշխատանքային, թե ֆիզիկականդաստիրակության ու թե բարոյահոգեբանական որակների ուգեղագիտական ճաշակի բարդացման հիանալի արդյունքների կարելի էհասնել, ինչը խիստ անհարժեշտ է յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովրդիհամար, որը չի ցանկանում մնալ քաղաքակրթության լուսանցքներում կամհետնախորշերում:

Մելինե ԳիլավյանՄանկապատանեկան գրականությունը որպես անհատականության

ձևավորման կարևոր միջոցԱմփոփում

Հոդվածում քննարկում են մատաղ սերնդի անհատականությանձևավորման և հայրենասիրական գեղագիտական ու բարոյական,դաստիրակության գործում մանկապատանեկան գրականության կարևորդերի վերաբերյալ հարցերը:

Мелине Гилавян

Page 58: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

58

Детская и юношеская литература как важное средство формированияличности.Резмюме

Автор в своей статье обращается к особой роли детской и юношескойлитературы в процессе формирования личности, нравственности,патриотического воспитания и эстетического вкуса.

Meline GilavyanThe literature for children and youth as an important means of forming the

individualitySummary

In the article are analised author’s observations concerning the forming ofindividuality of the young generation, the important role of the literature forchildren and youth in the cause of their patriotic, aesthetic and moral upbringing.

ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Page 59: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

59

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնբանասիրական գիտությունների թեկնածու

ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ Մ.ԳԱԼՇՈՅԱՆԻ «ՁՈՐԻ ՄԻՐՈՆ»ՎԻՊԱԿՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Փոխաբերություն,համեմատություն, մակդիր, անձնավորում, որոշիչ, ստորոգյալ, խնդիր,գեղարվեստական խոսք:

Ключевые слова и выражения։ Метафора, сравнение, эпитет,олицетворение, определение, сказуемое, дополнение, художественная речь.

Key words and expressions: Metaphor, comparison, epithet,impersonation, definition, predicate, addition, art speech.

Գեղարվեստական ոճի ամենաէական առանձնահատկություններիցմեկը նրա պատկերավորությունն է: Գեղարվեստական խոսքըպատկերավոր մտածողության արտահայտություն է: Այդառանձնահատկությունը դրսևորվում է պատկերավորման միջոցների(փոխաբերություն, համեմատություն, մակդիր և այլն) և բառըփոխաբերական իմաստով գործածելու միջոցով: Պատկերավորմանմիջոցների ձևավորման հիմքում ընկած է փոխաբերականացումը: Այն միշտառկա է ինչպես համաժողովրդական լեզվաստեղծման գործընթացում,այնպես էլ խոսքի մեծ վարպետների անհատական ոճում: Լեզվիպատկերավորման միջոցներից ամենատարածվածը փոխաբերությունն է:Փոխաբերությունը բառա-իմաստաբանակաև միավոր է: Այն բառի կամբառակապակցության փոխաբերական իմաստով գործածությունն է, որիհիմքում տարբեր առարկաների և երևույթների նմանությունն է ընկած:

Փոխաբերությունն ստեղծվում է համեմատության և համադրմանմիջոցով: Սակայն ի տարբերություն համեմատության (որպեսպատկերավորման միջոցի), որտեղ համադրումը կատարվում է՝ այս կամայն ընդհանուր հատկանիշի վրա հենվելով, փոխաբերության դեպքումներքին համադրում է կատատրվում, և չեն նշվում երկու եզրերը, որոնքառկա են համեմատության ժամանակ: Փոխաբերությունը ստեղծվում էբառիմաստի ծավալի ընդլայնման, նոր իմաստների և իմաստայիննրբերանգների միջոցով: Այս գործընթացը բերում է բառերի փոխաբերականիմաստների ընդլայնման: Ժամանակի ընթացքում այդ նոր իմաստներըաստիճանաբար կարող են անցնել համաժողովրդական լեզու:

Լեզվաբանական գրականության մեջ ընդունված է տարբերակելխոսքային և լեզվական փոխաբերություններ: Խոսքային փոխաբերու-

Page 60: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

60

թյունները այն բառերն ու բառակապակցություններն են, որոնքփոխաբերական նշանակություն ձեռք են բերում միայն կոնկրետխոսքաշարում, իսկ լեզվական փոխաբերությունները այն բառերն ուբառակապակցություններն են, որոնք հենց լեզվում հանդես են գալիսփոխաբերական իմաստով: Ոճաբանական տեսանկյունից հետաքրքրու-թյուն ներկայացնում են խոսքային փոխաբերությունները, քանի որ դրանքեն դասվում լեզվի պատկերավորման միջոցների շարքը:Փոխաբերությունները հիմնականում բնորոշ են գեղարվեստական ոճին.հաջողված փոխաբերությունների կարելի է հանդիպել նաև մյուս ոճերում:Հրապարակախոսական ոճում դրանց ակտիվ գործածությունըպայմանավորված է հետևյալ պատճառով. հրապարակախոսությունընպատակ ունի ազդել ընթերցողի կամ ունկնդրի ոչ միայն մտքի, այլևզգացմունքների վրա, ուստի հուզական երանգավորում ունեցող խոսքիգործածությունը պարտադիր է: Գիտական ոճում փոխաբերություններիգործածության շատ ավելի քիչ ենք հանդիպում, քանի որ գիտական ոճումբառերը գործածվում են իրենց ուղղակի իմաստներով, որպեսզի չխախտվիգիտական ոճի հիմնական սկզբունքներից մեկը՝ ճշգրտությունը:Միաժամանակ, ինչպես իրավացիորեն նշում է Ռ. Ա. Բուդագովը«Միօրինակությունն ու գորշությունը գիտական ոճում անցանկալի ուանընդունելի են»57:

Այստեղ կարելի է խոսել այսպես կոչված տերմինաբանական բնույթիփոխաբերականացման մասին: Այն փոխաբերության հատուկ տեսակ է, որիարդյունքում ստեղծվում են ոչ թե հուզաարտահայտչական երանգավորումունեցող լեզվական միջոցներ, այլ տերմիններ, որոնք, հեռանալով իրենցնախատիպից, դառնում են վերջիններիս համանունները:

Գործառական ոճերից պաշտոնական ոճում է, որտեղփոխաբերությունների գործածությունը, կարելի է ասել, բացառվում է, քանիոր այստեղ գերակշռում են պաշտոնականությունն ու ճշգրտությունը, ևխոսքի հուզաարտահայտչական երանգավորումը բացակայում է: Ինչվերաբերում է առօրյա-խոսակցական ոճին, ապա այստեղփոխաբերությունների գործածության հաճախականությունը կախված էխոսակիցների անհատականությունից, խոսակցության թեմայից ևիրավիճակից, և այստեղ, ի տարբերություն գեղարվեստական ոճի, որտեղգործածվում են խոսքային փոխաբերություններ, հիմնականում գործածվումեն լեզվական փոխաբերություններ:

57 Будагов Р.А. Литературные языки и языковые стили. М. 1967г. ст. 229-230

Page 61: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

61

Այժմ անդրադառնանք փոխաբերությունների՝ որպես ոճական միջոցիկիրառմանը Մ. Գալշոյանի «Ձորի Միրոն» վիպակում:

Գալշոյան հեղինակի լեզուն իր հարստությամբ և բազմազանությամբուշագրավ երևույթ է 20-րդ դարի հայ գրականության մեջ: Եվ բառապաշարըև պատկերավորման համակարգը շատ հարուստ նյութ են տալիսհետազոտողին: Գալշոյանը փոխաբերության մեծ վարպետ է, և նրա լեզվումգերակշռում են ինքնատիպ անհատական փոխաբերությունները:Պատկերավորման այս միջոցն իր բոլոր դրսևորումներով (անձնավորում,շնչավորում, խորհրդանիշ, մակդիր և այլն) է ներկայանում ընթերցողին:Քանակական առումով գերակշռում են անձնավորման օրինակները,շնչավորման օրինակներն ավելի սակավ են: Մեր աշխատանքումանդրադարձել ենք առավելապես դրանց քննությանը: Մակդիրներիօրինակները ևս շատ են և շատ ինքնատիպ ու հետաքրքիր, բայց նյութնայնքան ծավալուն է, որ առանձին հոդվածով պետք է ներկայացվի:

Գալշոյանի խոսքը համեմված է ամենաանսպասելի և հետաքրքիրփոխաբերություններով: Դրանց միջոցով հեղինակը ստեղծում էպատկերների մի ուրույն աշխարհ, որն իրավամբ կարելի է կոչելգալշոյանական աշխարհ, իր նմանը չունեցող, անկրկնելի ևանհամեմատելի աշխարհ:

Փոխաբերություններով հարուստ է հիմնականում հեղինակայինխոսքը: Գալշոյանը փոխաբերությունների միջոցով ավելի վառ ևամբողջական է դարձնում հեոսների արտաքին և ներքին նկարագիրը,դրանք կիրառում բնանկարի ստեղծման, տարբեր իրավիճակներիճշմարտացի պատկերման համար: Իր հերոսների արտաքին նկարագիրը ևհոգեվիճակները ցայտուն կերպով ներկայացնելու համար Գալշոյանըգործածում է շատ հետաքրքիր փոխաբերություններ: Այսպես՝ «Իսկտնատեր Ձորի Միոյի կոպերը ութսունհինգ տարի ծրարել էին գիշեր ուբացել առավոտ»58: Նա կարող էր պարզապես նշել, որ Միրոն ութսունհինգտարեկան է, բայց կլիներ շատ պարզունակ, արտահայտչականությունիցզուրկ, չէր տպավորվի ընթերցողի մտքում, և Գալշոյանը հրաշալի ձև է գտել՝շատ յուրօրինակ և անսպասելի, ինչը նրա խոսքը դարձրել էգեղարվեստական ու ազդեցիկ:

Ընդհանարապես ընդունված է պնդել, որ փոխաբերություններըանբնական չպետք է լինեն, այսինքն՝ դրանցում պետք է զուգակցվենկյանքում և բնության մեջ համատեղելի հատկանիշներ և երևույթներ: Եվ

58 Մ. Գալշոյան Ի տեղ բաց նամակի, Երևան 1994, էջ 7:Հետագա մեջբերումները նույն ժողովածուից են, նշվելու է միայն էջը:

Page 62: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

62

Գալշոյանի գործածած փոխաբերությունները, իրենց անսպասելիությամբհանդերձ, համապատասխանում են այդ չափանիշներին:

Ինչպես արդեն վերը նշել էինք, Գալշոյանը նախապատվությունըտալիս է անձնավորմանը: Գալշոյանի ստեղծագործական վարպետությանշնորհիվ կենդանություն են առնում մարդկային հայացքը, հուշերը, ձայնը,բնության երևույթները և վիպակի հերոսների հետ իրադարձություններիմասնակից դառնում:

Վիպակում նկարագրված իրադարձություններում անցյալն ուներկան հերթագայում են միմյանց: Հիմնական գործողություններըներկայացվում են գլխավոր հերոսի՝ Ձորի Միրոյի հուշերի միջոցով, ուստիհուշերն իրենց հերթին «գործող անձ» են դառնում, անձնավորվում դարձյալփոխաբերությունների միջոցով: «Հուշերը քամել էին Միրոյին, մշուշել էինուղեղը» (18): Մեկ այլ օրինակ. «ճռճռալով գնաց սայլը, անիվներըՔարագլուխ գյուղից պոկված ճամփով գլորվեցին, քարշ տվեցին ՁորիՄիրոյի հուշերը, փաթաթեցին տարան» (23):

Նույն հաջողությամբ հեղինակը դիպուկ փոխաբերություններիմիջոցով ներկայացնում է երիաասարղ Միրոյի և' սիրային ապրումները, և'կորստի ցավը, և' անցյալի կարոտը, և՛ բուռն զայրույթը: ՀիշողություններըՄիրոյին վերադարձնում են անցած-գնացած օրերը: Ներկան թողած՝ նահիշում է իր հարսանիքը և նորափեսայի իր ապրումները. «Կտուրիցհայացքով համբուրում էր, հայացքով քաշում էր ճերմակ քողը, Խանդութիաչքերն էր որոնում, որ ասեր. «Բարի եկար մեր դուռ, Խանդութ,Թաղավանքից մինչև հոս իմ սրտի միջով էկար Խանդութ» (28): Հաճելիհուշերը Միրոյին մի պահ խլում-տանում են դառն իրականությունից հեռու,ուր նա «թափաոում է իր ջահել օրերի հետ»: Ասես հարթվում են նրա դեմքիխոր ակոսները՝ գաղթի ու կոտորածի կենդանի վկաները. «Ձորի Միրոյիկնճիռների արանքում մի ապրշումե բան էր նստել, մի դուրեկան թախիծ: Եվնրա ճակատի վրա ու աչքերի մեջ մի փափուկ բան կար, ամաչկոտ միհպարտություն՝ տրտմության տամուկ քողով: Թավիշ-թավիշ ճոճվում էրհայացքը, ու կուզեր, որ աշխարհը այդ պահին տեսնի իր աչքերը» (31): ԱպաՄիրոն հիշում է իր առաջին սիրո զգացումը: Պատանեկան ամոթխած հոգինչի հանդգնում խոստովանել իր զգացմունքները. «Սերը մաղմղեց, մաղմղեց,քուն ու արթուն մաղմղեց, երկնքից իջավ ու լցվեց հոգին ու ելավ աչքերիցթափվեց, և անտես չմնաց Խանդութից»: Այդ նույն Խանդութի մահվան բոթըլսելով՝ Միրոն ասես թևաթափ է լինում և «Սև սարի ամպն» է իջնում դեմքին,Անդոկա սարի մութն է լցվում աչքերի մեջ (26): Վառ ու գունագեղփոխաբերություններով են ներկայացվում Միրոյի և նրա հերոս ընկերներիմաքառումները. «Քշեցին սար ու ձորերով, մտրակեցին՝ շուրթ ուատամներով ծամեց, կուլ տվեց» (23): Կամ մեկ այլ տեղ Միրոն դարձյալ

Page 63: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

63

ստիպված է լինում անասելի տանջանքներով կուլ տալ վիրավորանքն ուցասումը, քանի որ անզեն կանգնած է թշնամու դիմաց, «ու ինքը ատամներըսեղմեց, ծամեց թև ու թիկունքի ուժը կոկորդ տրաքեցնող որոտը կուլ տվեց:Հարութ պապի օրինակով Հարութ պապի համբերությունն առավ շուրթերիարանքն ու մնաց» (39): Գալշոյանը շատ կարճ ու դիպուկ ներկայացնում էխութեցի Մխեի հոգեվիճակը: Յոթ տարի պանդխտության մեջ ապրածՄխեի հոգում կարոտի զգացումը այն աստիճան զորեղ է լինում, որ արյուն-քրտինքով աշխատած ողջ գումարը նա նվիրաբերում է իր երկրացուազատմանը. «Կարոտ տխրություն է, անուշ-անուշ տխրություն: Ու էդտխրություն մեծ բան կպտղե...» (25):

Փոխաբերությունները առավել շռայլությամբ Գալշոյանը գործածում էբնության նկարագրություններում: Բնությունը նրա գրչի տակկենդանանում է, դառնում իրադարձությունների մասնակից, հերոսներիհետ ապրում, հուզվում, ուրախանում ու տխրում: Ողբերգականիրադարձություններին հետևում է բնության համապատասխանարձագանքը. «Ուրիշ օր այդ ժամանակ արև մի պարան ճամփա էր կտրել,այդ օրը չկար: Մարաթուկի գլխին սև ամպ կար, Ծովասարին՝ կար,երկնքում ամպերը գզվռտվում էին» (32): Հայրենի լեռները հատուկ դեր ենստանձնում հերոսների ճակատագրում: Առանձնակի սիրով Գալշոյանընկարագրում է Ընկուզասարը՝ և՛ որպես պահապան, և՛ որպես կերակրող, և΄Աստծո հետ կապի միջոց. «Արեգակի կողմից ծառերը, իրար թև ու թիկունք,մագլցում՝ սարի գլխին հավաքվում էին, և երկինքն ու երկիրը հասնում էինիրար» (6): Սեպասարը ևս հերոսների հետ հավասար մաքառում է ոսոխիդեմ. «Սեպասարը քնած առյուծ էր, արթնացավ, թափ տվեց բաշը, դեմ ամենարկի հազար քար ուղարկեց. հետո քարե ալիք եղավ, քարե հեղեղ պոկվեց»(46): Եվ պատահական չէ, որ թշնամու հետ դեմ հանդիման միայնակմնացած Միրոյին Սեպասարն է սատար կանգնում, քանի որ «սարն էլերդում ուներ Սնջոյի պես»: Այդ նույն Սեպասարի աղբյուրի «անմահական»ջուրն է կենդանություն տալիս Միրոյին. «Սեպասարի փեշին շուրթերըկպցրեց քարի թաց պռնկին, շուրթերը ձուլեց՝ ծվեց ջրի շիթը» (48): Ի վերջոգալիս է մի պահ, երբ հայրենի բնությունն է դառնում գաղթականի միակբարեկամն ու հենարանը: Աշխարհը չի ընդունում նրան, իսկ ահա հայրենիբնությունն ընդունում է, ապաստան ու ապահովության տալիս: Հայրենիբնության նկարագրությունների ժամանակ Գալշոյանի ներկապնակը մռայլգույներով է ներկայանում. այնտեղ իշխում են սևը և մութը:

Կանխազգալով մտալուտ պատերազմը՝ գարունն ուշանում է.«Չկամ-չկամ է գալիս»: «Փորձած է՝ կոտորածի տարին նմանապես գարունչկամ էր » (32):

Տարվա եղանակները շատ վառ ու զեղեցիկ պատկերներով են

Page 64: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

64

հառնում ընթերցողի առջև: Ահա գարունը. «Նորեն Ծովասարից փչում էրքամին, ձյան տակ ջուր էր ընկնում, ծոցվոր ամպերը կախվում էին, Հարութպապը խաչակնքում էր գարնան առաջին որոտը» (18): Հրաշալի էնկարագրում աշունը, «Հետո հազար ծիածան էր խճճվում Ընկուզասարիգլխին, ծառերի տերևները դեղնում, կարմրում, տերևները կապույտ էինդառնում ու որդան: Եվ բոցերը ալիքվում էին սարն ի վար ու գալարվում, ևսարի գագաթից մագլցում երկինք» (15): Ապա հեղինակը շատ սահունանցնում է ձմեռնամուտի պատկերին. «Հետո յոթը օր յոթը գիշերԾովասարից փչում էր քամին, փերթ-փերթ կրակ պոկում Ընկուզասարիծառերից, փչում մարում էր հրդեհը, հետո յոթը օր յոթը գիշեր քամին ուընկուզենիները մեջքակռիվ էին տալիս, քամին փախչում էր սարից մտնումգյուղ: Ու մի նոթոտ գիշեր ձմեռը Ընկուզասարից իջնում էր գյուղ» (15): «Միգիշերվա մեջ աշխարհը դարձավ կլպած ձու» (26): Գալշոյանը բնանկարիմեծ վարպետ է, վերցնենք լուսաբացի նկարագրությունը. «Արևը սրբեց իրխրճիթի թաց աչքերը, չեչոտ քարերի միջից կաթ-կաթ արցունք հավաքեց»(84): Հրաշալի և ինքնատիպ է պատկերված իրիկնամուտը. «Գիշերըպատանքեց գյուղը» (41): «Մթնշաղը ծվարեց կիրճում» (76):

Բավական շատ են բնության երևույթների անձնավորմանօրինակները: Այսպես. «Սարեր խռով կմնան մեզմեն» (50): «Սեպասարիքարերը վիրավորվում էին, վայրի այծերն ու սարի գազանները փախան-գնացին, և արևը գնաց սարի գլխից, և երկինքը հեռացավ: Օրը գնդակոծվեց,մեռավ...» (52): «Եվ խոնավ անձավի ծաղկատար դեմքից հեգնանք ուքմծիծաղ էր թափվում բաց գլխին...» (66):

Բերված օրինակներում անձնավորումն արտահայտվում է լեզվականտարբեր միջոցներով՝ որոշիչ (նոթոտ գիշեր, ծոցվոր ամպեր, դադրած օր,խճճված ժպիտ, մուրհակ հայացք, ծվարած լռություն), ստորոգյալ (քարերըվիրավորվում էին, օրը գնդակոծվեց, ընկուզենիները մեջքակռիվ էին տալիս,մթնշաղը ծվարեց, ամպերը գզվռտված էին), ստորոգելի (օրը լուռ-լուռ էր,սուտ ու ձոր ամպագոլ էին ծխում, հողը գոլշունչ էր, խնդիր (արևը արցունքհավաքեց), տեղի պարագա (մութը լցվեց աչքերի մեջ) և այլն:

Շատ հաճախ Գալշոյանը հերոսներին վերագրում է բնությաներևույթներին ն կենդանիներին հատուկ հատկանիշներ. «Ձորի Միրոյիևպետք էր գոռալ, որոտալ, մռնչալ, փնչոտել, ֆշշալ...» (37): Առկա է ևհակառակ երևույթը, ինչի վառ ապացույցը հայրենի լեռների ակտիվմասնակցությունն է հերոսների ճակատագրին: Գալշոյաննառանձնահատուկ տեղ է տալիս մարդկային հայացքին, և այն ևս դառնում էվիպակի հերոս, ինչի վառ ապացույցը հետևյալ փոխաբերություններն են.«Բոլոր հայացքները խառնվել գոգնոցի վրա բզկտում էին իրար:Հայայցքները շուռ եկան ու նիզակների պես շարվեցին կռվին» (68):

Page 65: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

65

Վառ գույներով է ներկայացվում հարսանեկաև արարողությունը.«Թաղեթաղ թավալվեց հարսանիքը, մեծացավ, դհոլ-զուռնայի ձայնըթավալվեց, և մանկտիք շողերի պես թավալվեցին, իրիկնամուտըշաղախվեց ճիչ ու ծիծաղով, աղմուկ- աղաղակով, ձիերի վրնջոցով, զուռնա-դհոլի կանչով, և օրը կլոր-կլոր թավալվեց գյուղի, սար ու ձորի մեջ» (28):Առանձնահատուկ վարպետությամբ Գալշոյանը նկարագրում էնորափեսայի ավանդական հագուկապը. «Նշանի վրա Ընկուզասարի դեղինու որդանից կար, Ծովասարի կապույտից, իրենց կտուրի կանաչից,արևմուտքում պար բռնած ամպերի գույնից կար և արևի մի բուռ պեծ: ԵվՄասրաձորի ջրերի պես գույները ալիք֊ալիք ու փշուր-փշուր ուսից հոսումէին, խաչվում կրծքի վրա, իջնում դառնում գոտի» (28):

Վիպակում կան դրվագներ, որտեղ հեղինակի՝ գեղարվեստականպատկեր ստեղծելու վարպետությունը կարելի է ասել, հասել էկատարելության: Գաղթի ճանապարհին իր մահկանացուն կնքած մանկանգերեզմանը Գալշոյանը որակում է այսպես. «… ու Մուրադ գետի ափինավելացավ մի փոքրիկ կնճիռ» (51): Մեկ այլ դեպքում միևնույն էջումհեղինակը ներկայացնում է գիշերը երկու տարբեր ձևով. «Մի պարկ մութ էրթափվել դռան քարին, փշրված մի պարկ գիշեր» (75): Քիչ անց կարդում ենք .«…. պահ հետո ձորը կհամրանա ու մթով լցված երախը դեմ կանի իրաչքերին» (75): Եվ նման շատ օրինակներ՝ մեկը մյուսից ինքնատիպ, գունեղու արտահայտիչ:

Ամփոփելով ասվածը՝ պետք է նշել, որ Գալշոյանի գործածածփոխաբերությունները գեղարվեստական անկրկնելի պատկերներ ենստեղծում, դրանք բոլորն էլ համահունչ են թեմատիկային, գործածվում ենտեղին, և հեղինակի լեզվի պատկերային համակարգում դրանցգեղագիտական արտահայտչական արժեքն անփոխարինելի է:

Ա. ՄանուկյանՓոխաբերությունը Մ. Գալշոյանի «Ձորի Միրոն» վիպակում

ԱմփոփումԳեղարվեստական գրականության լեզուն աչքի է ընկնում

պատկերավորությամբ և արտահայտչականությամբ: Պատկերավորմանմիջոցներից առավել կարևորը փոխաբերությունն է:

Հոդվածում ներկայացված է փոխաբերության՝ որպեսպատկերավորման միջոցի կիրառումը Մ. Գալշոյանի «Ձորի Միրո»վիպակում:

А. МанукянМетафора в повести М. Галшояна “Дзори Миро”

Page 66: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

66

РезюмеЯзык художественной литературы отличается образностью и

выразительностью. Метафора одна из главных средств образностихудожественной речи.

В статье представлено употребление метафоры как стилистическогосредства в повести М. Галшояна “Дзори Миро”.

A. ManukyanA metaphor for the novel “Dzory miro”

SummaryLanguage of fiction is different with his imagery and expressiveness.Metaphor – one of the principal means of artistic imagery speech.

In this article presents use of metaphor as a stylistic means in the novel of M.Galshoyan “Dzory Miro”.

ԻՐԻՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Page 67: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

67

ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի հայցորդ

ՈՐՈՇՅԱԼԻ ԵՎ ԱՆՈՐՈՇԻ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԸՄԲՌՆՈՒՄԸ՝ԸՍՏ Ս. ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ

Բանալի բառեր և արտահայտություններ. քերականություն,աշխարհաբար, որոշյալ և անորոշ հոդ, ձայնավոր, բաղաձայն, խոսքի մաս,գոյական, դերանուն, հոլովման համակարգ, հատուկ անուն:

Ключевые слова: грамматика, новоармянский язык, определенный инеопределенный артикль, гласные, согласные, часть речи, существительные,местоимение, система склонения, имя собственное.

Keywords: grammar, modern language, definite and indefinite article,vowel, consonant, part of speech, noun, pronoun, declension system, special name.

Հայ քերականագիտության, մասնավորապես գրականարևելահայերենի քերականական կառուցվածքի ուսումնասիրության մեջիր առանձնակի դերն ունի Ստեփան Պալասանյանը, որն աշխարհաբարիքերականությունը ներկայացնելիս դեռևս «շատ թելերով» կապված էգրաբարի քերականությանը, սակայն խոսքի մասերի և նրանցքերականական հատկանիշների այն մեկնաբանումներն ու մոտեցումները,որ տալիս է Պալասանյանը, արժեքավոր են աշխարհաբարիքերականության պատմության համար59: Ինչպես գրում է Հ. Բարսեղյանը,«Ա. Այտընյանի ուսումնասիրություններից հետո աշխարհաբարիտեսության ու քերականության վերաբերյալ այս ժամանակաշրջանումտեսական որոշակի արժեք են ներկայացնում Ստ. Պալասանյանի«Ընդհանուր տեսություն արևելյան նոր գրավոր լեզվի հայոց» (1870) և«Քերականություն մայրենի լեզվի» (1874) աշխատությունները»60:Պալասանյանը որոշիչ հոդի մասին գրում է. «Որոշեալ յօդ ն կամ ը, որհամապատասխանում են ֆրանսիացոց le la les յօդերին և գործ են դրվում ա)երբ խօսքը մէկ յայտնի ու ծանօթ առարկայի վրայ է: Զոր օրինակ. Հայոցլեզուն շատ հին է, բ) երբ հարկ է ցոյց տալ թէ առարկան մէկ առանձին ցեղիկամ դասի ներկայացուցիչ է, ինչպէս. Հայը աշխարհիս ամէն կողմերըցրուած է, այսինքն Հայ ազգը, առ հասարակ բոլոր Հայերը ցրուած են»61:

59 Տե՛ս Բարսեղյան Հ., Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Եր., 1980, էջ 162:60 Բարսեղյան Հ., նշվ աշխ., էջ 157:61 Պալասանյան Ս., Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի Հայոց,Թիֆլիս, 1870, էջ 38:

Page 68: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

68

Ըստ նրա՝ անորոշ հոդը մի-ն է, որ «համապատասխանում էֆրանսիացոց un, une յօդերին և գործ է ածվում այն ժամանակ, երբ հարկ էառարկայի վրա եղած հասկացողութիւնը մասնաւորի ամփոփել Զորօրինակ. Մի իտալացի գտաւ Նոր Աշխարհը և մի գերմանացիտպագրութեան արհեստը, այսինքն մի անհատ այն ազգից, որ կոչվում էիտալական, գերմանական ազգ»62: Զգուշացնում է, որ մի և ն կամ ը հոդերըմիաժամանակ չեն կարող գործածվել, «ինչպէս որ լեզուի այբուբենիանտեղեակ համբակներն անում են»63:

Տալիս է պարտէզ և շուն բառերի հոլովման հարացույցները՝ որոշիչհոդը դնելով բոլոր հոլովների վրա՝ բացի սեռականից (արևելահայերենով էտալիս հոլովումը): Բացատրում է, որ սեռականը հոդ չի ստանում, իսկ«շնչաւոր առարկաների հայցականը որոշեալ յօդով հոլովուելիս՝ տրականիհետ նոյնանում է. Շանը ծեծեց և Շանը բան չէ տալի ուտելու: Հիւանդինբժշկեց և Հիւանդին հրամայուած է տանը մնալ64»: Մանրամասնում էտրական և հայցական հոլովների նույնացման գործընթացի իրմեկնաբանումը, ըստ որի այդ գործառույթի սկիզբը Դ և Ե դարերիգրվածքներում է հանդիպում և ավելի հաճախանում է ԺԱ դարում, օրինակ՝«Ասեն այնմիկ աղբիւր Յակոբայ, Որում Հացեացն դրախտ կոչեն», իսկՄագիստրոսի մոտ կան հետևյալ օրինակը՝ «Մեք փող հարուաք և թմբկիհարկանէաք»: ԺԱ և հաջորդ դարերի արձանագրություններիցՊալասանյանը բերում է՝ «Թէ ոք այս գրոյս խափանել ջանայ» (1054թ.), «Որայս պայմանիս և հաստատ վճռիս խափանել ջանայ» (1274թ.)65:

Լեզվաբանը հարացույցները հոդերով է ներկայացնում, բայց«գրաւոր լեզուի մէջ բացառական, գործիական և ներգոյական աւելի առանցյօդի են վարվում՝ քան թէ յօդով, ինչպէս. Իմ բարեկամը մարդասիրականընկերութիւնից օգնութիւն ստացավ: հողագործները կերակրվում ենդաշտերի բերքերով և ծառերի պտուղներով: Աշակերտները խաղում ենուսումնարանի բակում.- Ուրիշ են դերանուանական յօդերը, որ ամէնհոլովների վրայ դրվում են անխտիր»66:

Սա կարևոր դիտողություն է ցուցական դերանվան հետ որոշյալառումով գոյականի գործառույթի մասին: Ճիշտ է, բերված հարացույցումհետևում է իր այն կարծիքին, որ որոշիչ հոդը բոլոր հոլովների հետ պիտի

62 Պալասանյան Ս., նշվ. աշխ., էջ 39:63Տե՛ս նշվ. աշխ., էջ 39:64 Տե՛ս նշվ. աշխ., էջ 41:65 Տե՛ս նշվ. աշխ., էջ 41:66 Նշվ. աշխ., էջ 40:

Page 69: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

69

դնել, բայց հարացույցի ռացիոնալ հատկանիշը ցուցական դերանվան հետորոշիչ հոդի և ոչ թե դերանվան հոդի գործածությունն է:

Կարևոր մի դիտարկում էլ ունի. «Քիչ անգամ է պատահում՝ցուցական դերանուան և որոշեալ յօդի տեղ դերանուանական յօդ վարելսաստկութեան համար, ինչպէս. Աշխարհիս փառքն ու պատիւներըանցաւոր են»67: Ըստ էության այստեղ ունենք ցուցական իմաստով ս հոդիգործառույթ:

Այնուհետև որոշյալ և անորոշ հոդերի գործածության դեպքերն էառանձնացնում: Եթե բառը վերջանում է ձայնավորով, ստանում է ն հոդը,եթե վերջանում է բաղաձայնով՝ ը հոդը, օրինակ՝ «թին, տարին, լեզուն,բազէն - ծովը, թռչունը, ծաղիկը, մարդը»68: Ծանոթության մեջ նշում է.«Ոմանք հետևելով գաւառական բարբառների սովորութեան ամէն տեղանխտիր ն յօդ են վարում, այսպէս. ծովն, մարդն, տունն, թռչունն»:

Եթե բառը վերջանում է բաղաձայնով, ապա կարող է ն և ը ստանալ՝պայմանավորված այն հանգամանքով, թե հաջորդ բառը ինչ հնչյունով էսկսվում: «Բայց ն յօդը բաղաձայնով վերջացած բառի վրայ էլ է դրվում, երբյաջորդ բառը ձայնաւորով է սկսվում, ինչպէս. Այն մարդն է գովութեանարժանի, որ իր յոյսն ուրիշի վրայ չէ դնում: Այսպիսի դէպքերում կարող է ըյօդը գործ դրուիլ, եթէ հարկ լինի խօսքին աւելի որոշութիւն տալ, կամ երբյօդ ունեցող բառը յաջորդ բառի հետ կից չէ: Ուստի սխալ չի լինիլ, եթէասենք. Այն մարդը է գովութեան արժանի, որ իր յոյսը ուրիշի վրայ չէ դնում:Բարեկամները բաժանուեցան ու գնացին ո՛րը աջ, ո՛րը ձախ»69:

Ըստ նրա՝ «Յատուկ անունները ընտանեկան լեզուի մէջ միշտորոշեալ յօդ են առնում. Գրիգորը Յովհաննէսին տեսաւ: Հռիփսիմէն լաւաղջիկ է»: Այնուհետև էջ 43-ում նշում է, որ գրավոր լեզվում ուղղականըառանց հոդի է գործածվում, իսկ տրականը և հայցականը՝ հոդով: Բերում էշատ օրինակներ, որոնցից են՝ Վաղարշակին յաջորդեց որդին Արշակ Ա:Հերովդէս Յովհաննէսին բանդարգեց (հայց.), Տրդատ զարմանալի ուժի տէրէր (ընդգծումները մերն են՝ Ի. Մ.):

Հոդով են գործածվում ազգերի անունները (Հռոմայեցին, Յոյնը,Հայերը, Պարսիկները), իսկ «վերջահոլովներում յօդ առնում են, եթեաշխարհաբար ձևով են հոլովվում, և չեն առնում՝ եթէ գրաբար. Աղէքսանդրբոլոր Յոյներին կամ Յունաց նուաճեց»70:

67 Նշվ. աշխ., էջ 58:68 Նշվ. աշխ., էջ 42:69 Նշվ. աշխ., էջ 42:70Նշվ. աշխ., էջ 43:

Page 70: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

70

Մի անորոշ հոդի մասին ունի հետևյալ դիտարկումները.ա) Այն գործածվում է քանակական բառերի հետ. բերում է

նախադասություններ մի քիչ, մի քանի, մի փոքր բառերով:բ) Մի-ի գործածությունը՝ իբրև վերաբերականի, ձևակերպում է

հետևյալ կերպ.«Առանձին ոճով մի բայերի վրայ էլ է ընկնում՝ իբրև զարդ, Մի արի՛,

տե՛ս ուզածդ»71:Գ) Մի հոդի սահմանման մեջ կարևորում է գոյականի

եզակիությունը. «Մի անորոշ յօդը միայն եզակի գոյականի հետ է վարվում՝միշտ նախադաս ու անփոփոխ. Մի գիր, մի գրի, մի գրից, մի գրով, մի գրում»:Բազմակի անդամ հանդիսացող գոյականների հետ, որոնք միացած են ուշաղկապով կամ առանց շաղկապի, «անորոշ յօդ միայն առաջինն է առնում ևորոշեալ յօդ վերջինը. Մի տղայ ու աղջիկ ունի, որ աշխարհի հետ չի փոխիլ:Գնալ գալը կտրեց մեր տանից: Մշակի խոփ ու արօրը, խեղճի ողբ ու լացը»72:

Պալասանյանը բառի՝ առանց հոդի գործածության հետաքրքիր ևճշգրիտ դեպքեր է առանձնացնում, որոնք են՝

ա) կոչական բառերը. Որդեա՛կ, ականջ դիր քո հօր խրատին:բ) բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող գոյական վերադիրը,

օրինակ՝ «Մէկ եղբայրը բժիշկ է, միւսը պատկերահան»:գ) հարադիր բայերի մաս (ըստ հեղինակի՝ բաղադրեալ բայ) կազմող

գոյականը. «Այսպէս են՝ ցոյց տալ, գլուխ տալ, կասկած տանիլ, պար գալ,ման ածել և այլն»:

դ) «Նոյնպէս անուանական և ուրիշ մի քանի բայերի մօտ գոյականըառանց յօդի է վարվում: Այսպէս են՝ կառավարիչ նշանակուիլ, կայսրդառնալ, նախագահ ընտրուիլ, քահանայ օծուիլ, թագաւոր պսակուիլ ևայլն»:

ե) «գրքերի կամ որ և իցէ առարկայի անունն ու մասերը յիշելուժամանակ՝ Յունաց Պատմութիւն. Մաս երրորդ. Գլուխ վեցերորդ:Աշխարհիս հինգ մասերն են. Եւրոպա, Ասիա, Ափրիկէ, Ամերիկա ևԱւստրալիա»:

զ) «երբ եմ օգնական բայը գոյականի հետ բաղադրեալ բայ էկազմում. ազգ, վիճակ, կոչում ցույց տալու համար»73:

Հիմնականում հոդագործածության ճշգրիտ օրինակներ և դեպքեր էներկայացնում հեղինակը՝ հիմք ընդունելով արևելահայերենում հոդի

71 Նույն տեղում:72 Նշվ. աշխ., էջ 43:73 Տե՛ս նշվ. աշխ., էջ 43-44:

Page 71: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

71

գործածության հատկանիշները: Գործառական դաշտն ընդգրկում էհոդառնության կարևոր դեպքերը: Հոլովական հարացույցն է սխալ, երբ հոդէ դնում բոլոր հոլովների վրա, բացի սեռականից:

Հոդի մասին խոսելով՝ Պալասանյանը չի գործածում առում կամ այլգիտաբառեր: Պարզապես ներկայացնում է հոդը՝ որոշյալ և անորոշ:

Ցուցական դերանվան (ինքն ածական է անվանում) հետ գոյականըպիտի ստանա դերանվանական հոդը, բայց «լեզուն պահանջում է աւելիորոշեալ յօդը գործ դնել: Ուստի սովորութիւն չկայ ասել. այս ծառս այլ աւելիայս ծառը»74:

Ս. Պալասանյանի՝ հոդի մեկնաբանումները որոշակիացնում եննրա հիմնական գործառույթները, որոշիչ և դերանվանական հոդերիտարբերությունները, արժևորում որոշիչ և անորոշ հոդերը: Հեղինակըառանձնապես կարևորում է շնչավոր առարկաների որոշյալ առմանդեպքում տրականի և հայցականի աստիճանաբար նույնացումը: «Հայրըսիրում է որդին» մտքի շփոթից ազատվելու համար գործածվում է «Հայրըսիրում է որդուն»: Սա այն իրողության փաստացի արձանագրումն է, որինլեզուն ինքն է հասնում՝ իբրև կառուցվածքային ամբողջություն, քանի որ«հոլովակերտ նախդիրները գործածութիւնից ընկնելով» մտքի շփոթ էինստեղծում: Աշխարհաբարի հոլովման հարացույցներում ոչ մի միավորիհամար հոդը հոլովակազմիչ չէ, մինչդեռ նույնը չենք կարող ասելգրաբարյան զ-ի մասին. «…Որոշեալ յօդի գործածութիւնը աշխարհաբարիպէս յաճախած չէր: Այսպէս ասվում է առանց յօդի քարոզութիւնքմարգարէից, բարք մարդկան, ուր որ մենք կ՛ասեինք մարգարէներիքարոզչութիւնները, մարդկանց բարքը,- Որոշեալ յօդի զօրութիւն ունի գրոցլեզուում զ նախդիրը հայցականի վրայ»75:

Իրինա ՄելքոնյանՈրոշյալի և անորոշի քերականական կարգի ըմբռնումը՝ ըստ Ս.

ՊալասանյանիԱմփոփում

Հոդվածում ներկայացվում է որոշյալի ու անորոշի քերականականկարգի ըմբռնման առանձնահատկությունների վերլուծությունը` ըստնշանավոր քերականագետ Ս. Պալասանյանի:Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհաբարի

74 Նշվ. աշխ., էջ 58:75 Նշվ. աշխ., էջ 39-40:

Page 72: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

72

քերականությունը ներկայացնելիս Պալասանյանը դեռևս «շատ թելերով»կապված է գրաբարի քերականությանը: Սակայն խոսքի մասերի և նրանցքերականական հատկանիշների այն մեկնաբանումներն ու մոտեցումները,որ տալիս է Պալասանյանը, արժեքավոր են աշխարհաբարիքերականության պատմության համար:

И. МелконянПонимание грамматических категорий определенности и

неопределенности по С. ПаласанянуРезюме

В статье представлен анализ особенностей проявления грамматическихкатегорий определенности и неопределенности по известному филологуС.Паласаняну. Исследования показывают, что представляя грамматикуновоармянского языка, Паласанян по-прежнему "многими узами" привязан кграмматике древнеармянского языка. Тем не менее, интерпретаций иподходы частей речи и их грамматических особенностей, данныеПаласаняном, являются ценными для истории грамматики новоармянскогоязыка.

M. MelkonyanThe concept of the definite and indefinite grammatical category

according to S. PalasanyanThe article is about the analysys features of definite and indefine grammar

category according to famous grammarian S.Palasanyan. The studies show thatwhile presenting the grammar of modern language, Palasanyan is still attachedwith many ties with the grammar of ancient language. However the commentsand approaches of Palasanyan in regard to parts of speech and their grammaticalproperties are valuable for the history of modern language grammar.

ԱՆԱՀԻՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Թանգարանագիտության,

գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցենտ,բանասիրական գիտությունների թեկնածու

Page 73: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

73

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՁԵՌԱԳԻՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Բանալի բառեր և արտահայտություններ. Սրբոց Հակոբյանց վանք,ձեռագրեր, հոգևոր-մշակութային կյանք, ռազմական գործողություններ,տպագրություն:

Ключевые слова и выражения: монастырь Св. Иакова, манускрипты,духовно-культурная жизнь, военные действия, типография.

Key words and expressions: Patriarchate of St. James , manuscripts,spiritual-cultural life, war, book-printing.

Երուսաղեմի հայոց պատրիարքության աթոռը եղել է ձեռագրականճոխ գանձարանի ավանդապահը: Դա պատկառելի հարստություն էձեռագրերի որակի և քանակի իմաստով: Ավելի քան 4000 ընտիրձեռագրեր կան ձեռագրաց մատենադարանում, որոնք այսօր սուրբաթոռի ամենաարժեքավոր և մնայուն գանձերն են76 : V-րդ դարի երկրորդկեսին Երուսաղեմի միաբանական գաղթօջախում հիմնվում է հայմատենագրության մի դպրոց, որը Մաշտոցի դասական դպրոցից հետոառաջինն է ձեռնամուխ լինում թարգմանական մեծ աշխատանք-ներին:Այս դպրոցի կատարած թարգմանություններն աչքի են ընկնումբառապաշարի հարստությամբ,լեզվի պարզությամբ և անսեթևեթությամբ,և հավանական է, որ մի շարք եկեղեցական, հատկապես վանականկյանքի համար գրվածքներ, որոնք գոյություն ունեն հայ հինմատենագրության մեջ ընտիր լեզուներով` երուսաղեմյան դպրոցիարտագրություններ կամ թարգմանություններ են77: Հիշատակվում են V-րդ դարի երկրորդ կեսի մի շարք թարգմանություններ,որոնք համարվումեն այդ դպրոցի արդյունք, ինչպես` Ս. Իգնատիոսի «Թղթերը», Մակարի ևԱնտոնի «Վարքերը»: Այս ենթադրության համար հիմք է ծառայում 1403թ. գրված մի ,,Ոսկեփորիկի,, հիշատակարան Ս. Անտոնի վարքին կից,ուր նշվում է, որ սրա թարգմանությունը կատարված է Երուսաղեմի մեջ450 թվին78: Երուսաղեմի թիվ 121 «Ճաշոցը» ներկայացնում է ավելի հինմի բնագիր, որը գրված է 417-439 թթ. ժամանակահատվածում:

76 Մուրադյան Ա.Ա., Երուսաղեմի սուրբ աթոռի Կյուլպենկյան մատենադարանը //Գիտություն և տեխնիկա.-2003.-թիվ 12.-էջ 13:77 Մանուկյան Ս., Հայ Երուսաղեմ.-Բոստոն:1948.- էջ 122:78 Ակինյան Հ. Ն., Տեր-Պողոսյան Հ.Պ., Մատենագիտակլան հետազոտություններ,Երուսաղեմյան դպրոց // Հանդես Ամսօրյա.-1975.-թիվ 10-12.-էջ 386:

Page 74: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

74

Երուսաղեմի վաղ քրիստոնեական համայնքներն ազգայինհատկանիշներով չէին կազմված. բոլոր ազգերի միաբաններն ապրում ևաշխատում էին միասին: Դա մեծ հնարավորություն էր ստեղծումլեզուներ սովորելու և հարևանների մատենագրությունների հետծանոթանալու համար: Թարգմանական գործում հատուկ ակտիվությունէր ցուցաբերում Մար-Սաբայի միաբանությունը, ուր կային մեծ թվով հայզարգացած միաբաններ: Երուսաղեմի հայ մատենագրական դպրոցիկատարած թարգմանությունների մեջ կան բազմաթիվ կանոնական ևվարքագրական աշխատություններ79: XIV-րդ դարում Երուսաղեմիհայկական միջավայրում գրչագրական գործունեության կենտրոնն էրսուրբ Հրեշտակապետաց հայոց վանքը: Հաջորդող XV-րդ դարումերուսաղեմյան ձեռագրերն ավելի հարուստ են թվաքանակով և որակով80,իսկ գրչության մշակներն իրենց գործունեությունը տեղափոխում ենառավելապես սուրբ Փրկիչ վանքը:

XVII-րդ դարասկզբին Գրիգոր Պարոնտեր պատրիարքը սկսեցվանական մատենադարան կազմելու գործընթացը, իսկ մեկ դար անցԳրիգոր Շղթայակիր պատրիարքի հատուկ կազմակերպած ծրագրովսկսեցին Երուսաղեմ հրավիրել գրիչների և ծաղկողների, որպեսզի ընտիրձեռագրեր բազմացնեն կամ գնեն տարբեր քաղաքներից: Երուսաղեմիձեռագրաց մատենադարանի հիմնադրման տարեթիվը կարելի էհամարել 1738 թ., երբ հիմնվեց սուրբ Հակոբի գրատունը: Այս տեսակետըհիմնված է սուրբ Հակոբի միաբանության ձեռագրերի հիշատա-կարանների վրա: Նվիրատուների թվում եղել են ուխտավորներ տարբերքաղաքներից և սուրբ Հակոբի միաբանները:

Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության հայերեն ձեռագրերնառաջին անգամ ցուցակագրել է Տիգրան Սավալանյանը 1860-ականթվականներին: Այդ ցուցակում նկարագրված են 1742 գրչագիրմատյաններ81:Սրբոց Հակոբյանց վանքի մատենադարանի ձեռագրերիցուցակագրման գործին իր մասնակցությունն է բերել նաև Մայր աթոռսուրբ Էջմիածնի երևելի գիտնական արքեպիսկոպոս Մեսրոպմագիստրոս Տեր-Մովսիսյանը: 1907-1908 թվականներին Մերձավոր

79 Աբրահամյան Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության.-Երևան:Հայպետհրատ, 1964.-Հտ. Ա.- էջ 267:80 Պողոսյան Ն., Երուսաղեմի հայ գրչության կենտրոնը XV -րդ դարում. Սուրբ Փրկիչ// Սիոն.-2002.-թիվ 4-5-6.-էջ 204:81 Սավալանյան Տ., Պատմություն Երուսաղեմի.-Երուսաղեմ: Տպ. Ս. Հակոբյանց,1961.- էջ ԻԳ:

Page 75: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

75

Արևելքի և Եվրոպայի ձեռագրերի ցուցակագրման նպատակով ՄեսրոպՏեր-Մովսիսյանի ձեռնարկած ճանապարհորդության ընթացքումԵրուսաղեմում եղած ժամանակ երկու ամսվա ընթացքում նկարագրելէ Ս. Հակոբյանց մատենադարանի ձեռագրերը:Ժամանակի սղությանպատճառով աշխատանքը կատարել է կցկտուր: Տիգրան Սավալանյանիբաց թողած համարները` հ. 1743-2555 նկարագրել է «շատհամառոտ»82:Հետագայում ավելի ընդարձակ ծրագրով սկսել է աշխատելարքեպիսկոպոս Սահակ Խապայանը: Նա ցուցակագրել է 2000ձեռագիր` Տիգրան Սավալանյանից հետո հասցնելով մինչև 2673 թիվը`միջանկյալ դուրս թողնելով մոտ 700 հատոր:Ավելի ուշ`կաթողիկոսության շրջանում, նա ձեռարկել է մի նոր խմբագրություն`թվերի կարգի համաձայն,սակայն կանգ է առել 260-ի վրա:Շատձեռագրեր էլ սխալմամբ կրկնակի են ցուցակագրվել83:ԱյնուհետևԱրտավազդ Սյուրմեյանը ցուցագրել է Ս. Հակոբյանց վանքիձեռագրերը:Նա մանրամասն ցուցակագրել է 164 ձեռագիր և իրաշխատանքի արդյունքը տպագրել է 1948 թվականին սուրբ Ղազարիտպարանում: Արտավազդ Սյուրմեյանի այս գործը ներկայացվում էորպես Սրբոց Հակոբյանց վանքի հայերեն ձեռագրերի մայր ցուցակիառաջին հատոր: Ըստ հեղինակի` մեր ազգի պատմության մեծագույնմասը`X-րդ դարից մինչև XVIII-րդ դարը, ամփոփված է մեր հայերենձեռագրերի հիշատակարանների մեջ: Ըստ նրա`քանի դեռ Էջմիածնի ևԵրուսաղեմի ձեռագրերի կարևոր հավաքածուների լիակատարցուցակները պատրաստված և հրատարակված չեն` ոչ ոք չի կարողհավակնել ներկայացնելու հայ գրականության մեջ պատմական կամբանասիրական մի լրիվ երկասիրություն: Հեղինակը հույս է ունեցելԵրուսաղեմում եթե ոչ ամբողջական, գեթ ներկայի ծավալով նրաերկրորդ հատորն էլ լրացնել, սակայն մահը կանխեց նրան 84:

Երուսաղեմի հայերեն ձեռագրերի ցուցակի հրատարակմանկարևորությունը ըմբռնեց Նորայր Պողարյանը և ձեռնարկեց ԱրտավազդՍյուրմեյանի կիսատ թողած տեղից ցուցակի շարունակման ծրագիրը:1966-1992 թվականներին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց տպարանումլույս է տեսնում Նորայր եպիսկոպոս Պողարյանի կազմած 11 հատորից

82 Տեր-Վարդանյան Գ., Մեսրոպ մագիստրոս արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյան.-Երևան: Մագաղաթ, 1999.-էջ 71-72, 148-149, 160-161:83 Նորայր եպս., Ցուցակ ձեռագրաց Ս.Հակոբյանց //Սիոն.-1952.-սեպտեմբեր.-էջ 251:84Սյուրմեյան Ա., Մայր ցուցակ ձեռագրաց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի.-Վենետիկ: Տպ. Ս. Ղազարի, 1948.- էջ Է-Ժ:

Page 76: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

76

բաղկացած «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբյանց» կոչվողձեռագրացուցակների կոթողային հատորաշարի առաջինհատորը`Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հայկականմատենաշարով:Հայ Երուսաղեմը,որի հանդեպ այնքան ինքնաբուխ սեր ևհոգածություն ուներ մեծանուն բարերարը, այս հրատարակությամբ միհամեստ հուշարձան է կանգնեցնում իր անզուգական բարեկամի`Գալուստ Կյուլպենկյանի հիշատակին85:Երուսաղեմի հայերենձեռագրերով, բացի հայ մասնագետներից, զբաղվել են նաև օտարազգիմասնագետներ, հատկապես Մայքլ Սթոունը, ով բազմաթիվուսումնասիրությունների հեղինակ և խմբագիր է 86:Ըստ ՄայքլՍթոունի`հայկական ձեռագրերը բացառիկ նշանակություն ունենհամաշխարհային մատենագիտության համար և անգնահատելի են:

Այսպիսով, հայկական ձեռագրերը պատմամշակութային ևգիտական անգնահատելի դեր ունեն, քանի որ դրանք ոչ միայնհանդիսանում են պատմական փաստերի և իրադարձությունների եզակիև իրական նկարագրությունը, այլև` դրանցով է սկիզբ առել«տեղեկատվական հաղորդակցական համակարգերի» ծագումն ուզարգացումը,որոնց արդիական նշանակությունը տպագիրտեղեկատվության և տեխնոլոգիական միջոցների ստեղծումից հետո էլանսահման մեծ է 87: Սակայն, այսօր տեղի հայ գաղութը շրջապատված էտագնապներով: Խնդիրը կապված է քաղաքական-ռազմական այն սրվածիրավիճակների հետ,որում գտնվում է Երուսաղեմը: Հայերիտասարդները հեռանում են Երուսաղեմից` այնտեղ չտեսնելով

85 Սյուրմեյան Ա., Մայր ցուցակ ձեռագրաց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի.-Վենետիկ: Տպ. Ս. Ղազարի, 1948.- էջ 4:86 Leboir L. La separation du onde d,après les collections armennienne des apophthegmes//Armenian and Biblical studies / ed. Stone M.E./Jerusalem,1976.- p.204-211.-Prawer J. The Armenians in Jerusalem under the Crusaders //Armenian and Biblicalstudies /ed. Stone.M. E./,1976.- p.222-236.-Thomson R.W. Quatations from Athanasius in the Roof of Faith // Armenian and Biblicalstudies /ed. Stone M.E./ Jerusalem,1976.- pp.182-203.-Stone M.E. Concordance and texts of Armenian IV Ezra.- Jerusalem,1971.-346 p.-Stone M.E. Armenian and Biblical studies.-Jerusalem,1976.-300 p.87 Սուքիասյան Գ.Ա., Գրքագիտության և հայ գրատպության պատմագրություն:Գիտաօժանդակ և ուսումնաօժանդակ ձեռնարկ:.-Երևան: Հեղ.հրատ, 2012.- էջ 18:

Page 77: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

77

ապահով ապագա: Դրա հետևանքով վտանգ է սպառնում նաևԵրուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի ձեռագիր և տպագիր գրքերիհրատարակման ու պահպանման գործին և 183 տարվա պատմությունունեցող հայկական տպարանի գործնեությանը:

Անահիտ ՄուրադյանԵրուսաղեմի ձեռագիր մշակույթի պատմությունից

Ամփոփում

Երուսաղեմը հայ հոգևոր-մշակութային կյանքի հայտնիկենտրոններից մեկն է: Սրբոց Հակոբյանց վանքի մատենադարանումպահվող հայերեն 4000 ձեռագիր մատյանների հավաքածուն իրենիցներկայացնում է հայ մշակույթի և լուսավորության գանձարան:ԱյսօրԻսրայելում տեղի ունեցող ռազմական գործողությունները վտանգավորեն հայերեն ձեռագիր և տպագիր գրքերի՝որպես Սփյուռքումհամահայկական մշակույթի մի մասի պահպանման համար:

Анаит MурадянОчерки армянской рукописной культуры иерусалима

Резюме

Иерусалим является одним из известных центров армянскойдуховно-культурной жизни. Коллекция армянских 4000 манускриптовхранящиеся в Матенадаране монастыря Св. Иакова представляют собойсокровницу армянской культуры и просвещения.Сегодня происходящие вИзраиле военные действия опасны для сохранения армянскихманускриптов и типографии как часть общеармянской культуры вдиаспоре.

Anahit MouradyanFrom the history of the armenian manuscrips of jerusalem

Summary

Page 78: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

78

Jerusalem is one of the notable centers of the Armenian spiritual-cultural life. The collection of more than 4000 manuscripts held in the libraryof the Armenian Patriarchate of St. James is a treasure house of the Armenianculture and knowledge. But today the war in Israel is a danger for theirpreservation and book-printing culture which is a part of the whole Armenianculture in Diaspora.

ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ թանգարանագիտության,

Page 79: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

79

գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնիդասախոս

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(XIX դարի երկրորդ և XX դարի առաջին կեսերին)

Բանալի բառեր և արտահայտություններ. Հայ մատենագիտություն,տպագրություն, մամուլ, պատմություն, հայագիտություն, հոդված,գիտական աշխատություն, մշակույթ, ժառանգություն, մասնագետ:

Ключевые слова и выражения: Армянская библиография,издательство, периодическая печать, история, арменистика, статья,научная работа, культура, наследство, специалист.

Key words and expressions: Armenian bibliography, book-printing,periodicals, history, Armenology, article, scientific work, culture, heritage,specialist.

Հայ գրատպության սկզբնավորումը (1512 թ.) խթան հանդիսացավնաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794թ. հայ առաջինպարբերականի` «Ազդարարի»`հրատարակությանը: Հայ մամուլիառաջնեկը` «Ազդարարը» ծնունդ տվեց մինչև օրս աշխարհի բազմանուներկրներում հրատարակված բազմաթիվ պարբերականների, որոնք իրենցանգնահատելի նպաստն են բերել հայ ժողովրդի պատմության, մշակույթի ևկրթության զարգացման ասպարեզում: Հայ մամուլի այս խոշորագույնժառանգությունը չէր կարող անտարբեր թողնել մամուլի պատմությամբզբաղվողների ուշադրությունը: Հայ մամուլի պատմագիտական առաջինփորձը կատարել է լրագրող Հարոն (Նիկողայոս Տեր-Հարությունյանը) իր«Հայ մամուլը Ռուսաստանում և Կովկասի մեջ» (1828 թ.)աշխատությունում88:

Այնուհետև 1893 թ. հայ լրագրության սկզբնավորման 100-ամյակիառթիվ ճանաչված բանասեր Գրիգորիս Գալամքերյանը հրատարակել է«Պատմություն հայ լրագրության ի սկզբանե մինչև մեր ժամանակ» գիրքը,որն ընդգրկում է 1794-1880-թթ.: Այն և` մամուլի պատմություն է, և

88 Հարո Նիկողայոս: Հայոց մամուլը Ռուսաստանում և Կովկասի մեջ: Թիֆլիս. -1828.-135 էջ:

Page 80: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

80

մատենագիտական ցանկ89: Ուշագրավ աշխատություն է նաև մեծ հայագետՄկրտիչ Պոտուրյանի «Հայ մամուլը տասնհինգ տարվան մեջ» (1894-1909)աշխատությունը (Վենետիկ 1909)90:

Անգնահատելի են XIX-XX դդ. Ստեփանոս Նազարյանի, ԳրիգորԱրծրունու, Լեոի, Արշալույս Արշարուևու, Արտաշես Կարինյանի, ԱլբերտԽառատյանի, Մարգո Մխիթարյանի, Լիդա Գևորգյանի, Սիլվա Նազարյանի,Վիկտորիա Ղուկասյանի, Սմբատ Ավագյանի, Գառնիկ Անանյանի և շատայլոց ստեղծած բազմաթիվ աշխատությունները՝ նվիրված հայպարբերական մամուլի պատմությանը:

Բնականաբար, նման պարբերական մամուլի հարուստժառանգությունը ստիպում էր ունենալ համահավաք մատենագիտականցանկեր, նրանց վերաբերյալ մատենագիտական տեղեկություններ:Ներգրքային պարբերական մամուլի մասին հիշատակումներ կան ԱրսենՂազիկյանի «Հայկական նոր մատենագիտություն և հանրագիտարան հայկյանքի» հայտնի աշխատության մեջ (1512-1905), ով մեծացրել է հայկականմատենագիտության սահմանները և ընդգրկել է գրքերից զատպարբերականների ցանկը և նրանց ուշագրավ հոդվածները91: Իսկ Գ.Զարբանալյանի «Հայկական մատենագիտությունը». ընդգրկում է 1565-1883թթ. լույս տեսած հայերեն հրատարակությունների ցանկը: Այստեղներկայացված գրքերին զուգահեռ պարբերականների այն ցանկն է, որոնքլույս են տեսել վերը նշված ժամանակահատվածում` սկսած առաջին հայպարբերականից92:

Մխիթարյան Միաբանության անդամ Ռաֆայել Կարապետյանը/Քոսյանը/ Վիեննայի մատենադարանի հայերեն պարբերականներիհավաքածուների հիման վրա կազմել է «Լիակատար ցուցակ հայերեն

89 Գալամքերյան Գրիգոր: Պատմություն հայ լրագրության: Ի սկզբանե մինչև մերժամանակները: Հտ. Ա.- Վիեննա, Մխիթ.տպ., 1893.- 226 էջ90 Պոտուրեան Մկրտիչ: Հայ մամուլը տասնհինգ տարուն մէջ 1894-1909: Վենետիկ.-1909.-302 էջ91 Ղազիկյան Արսեն:Հայկական նոր մատենագիտություն և հանրագիտարան հայկյանքի: Վենետիկ, 1912.- 2080 սյունակ92 Զարբանալյան Գարեգին: Հայկական մատենագիտություն: Այբուբենական ցուցակտպագր. գյուտեն մինչև առ մեզ եղած հայեր. հրատարակությանց: 1565-1883. –Վենետիկ. -1883.- 734 էջ

Page 81: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

81

լրագիրներու, որոնք կգտնվին Մխիթարյան մատենադարանին մեջ իՎիեննա 1794-1921»: Այն լույս է տեսել Վիեննայում 1924 թ.-ին93 :

Նշված պարբերական մամուլի ցանկերն ունեն մասնակի ընդգրկում,բովանդակում են կամ որևէ տարեթիվ, կամ` որևէ հաստատությանպարբերականների պաշարը: Մինչդեռ՝ հրամայական էր դառնումհամահավաք ցանկերի կազմումը: Այս աշխատանքի դժվարին ուկարևորագույն բեռը իր ուսերին վերցրեց անվանի բանասեր, մատենագետԳարեգին Լևոնյանը: Նա ոչ միայն գրեց աշխատություններ հայպարբերական մամուլի պատմության վերաբերյալ` այլև ձեռնամուխ եղավկազմել «Հայոց պարբերական մամուլը, պատմական տեսության սկզբիցմինչև մեր օրերը (1794-1894 թթ.» մատենագիտական ցանկը94: Այս ցանկըկարելի է ասել առաջին փորձն է առավել քան ամփոփ ներկայացնելու հայպարբերական մամուլի անցած փառավոր ուղին: Գ. Լևոնյանի երկրորդմատենացանկը՝ նվիրված հայ պարբերական մամուլին ընդգրկում է ավելիմեծ ժամանակահատված` «Հայոց պարբերական մամուլը, լիակատարցուցակ հայ լրագրության սկզբից մինչև մեր օրերը» (1794-1934)մատենագիտությունը95:

Հովհ. Պետրոսյանի կազմած «Հայ պարբերական մամուլիբիբլիոգրաֆիան» բաղկացած է երեք հատորից. I հատորն ընդգրկում է 1794-1955, II հատորը՝ 1900-1920թթ. և III հատորն ընդգրկում է 1902-1920թ.թ. ևնվիրված է բոլշևիկյան հայ մամուլին96:

Այս բոլոր մատենագիտական ցանկերը փոքրիկ անդրադարձով մեզտեղափոխեցին այն մեծագույն մարդկանց նվիրվածության և անբասիրաշխատանքի օրրանը` իրենց կազմած մատենագիտական բոլոր ցանկերը,որոնք փառք ու պատիվ են բերում ոչ միայն նեղ մասնագետների, այլև խորհետք են թողնում Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի պատմության,կրթության և մշակույթի ուսումնասիրման մեջ: Դիտարկված բոլոր

93 Կարապետյան (Քոսյան) Ռաֆայել: Լիակատար ցուցակ հայերեն լրագիրներու,որոնք կգտնվին Մխիթարեան Մատենադարանին մէջ ի Վիեննա 1794-1921. –Վիեննա, 1924.-79 էջ94 Լևոնյան Գարեգին: Հայոց պարբերական մամուլը պատմական տեսություն սկզբիցմինչև մեր օրերը /1794-1894/ ընդարձակ ծանոթագրություններով: Ալեքպոլ.- 1895.-570 էջ:95 Լևոնյան Գարեգին: Հայոց պարբերական մամուլը: Լիակատար ցուցակ հայլրագրության սկզբից մինչև մեր օրերը (1794-1934): Եր., 1934.- 230 էջ:96 Պետրոսյան Հովհաննես: Հայ պարբերական մամուլի բիբլիոգրաֆիա:Հտ.1-3,Պետրոգրադ, 1952-1954: Հտ.1 1794-1955թթ.-1956.-745էջ, Հտ.2 1900-1956 թթ.- 1957.-624 էջ, Հտ. 1902-1920, 1920-1954թթ..-1954.-688 էջ:

Page 82: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

82

մատենագիտական ցանկերը ընգրկում էին որոշակի ժամանակահատված:Հետագայում Ազգային գրադարանի աշխատակցուհի ԱմալյաԿիրակոսյանի կազմած «Հայ պարբերական մամուլը մատենագիտություն»(1794-1967) համահավաք ցանկը և ՀՀ ԳԱԱ-ում Մանվել Բաբլոյանիկազմած մատենագիտական ցանկը (1794-1980) դարձան պարբերականմամուլին նվիրված վերջին ամփոփ ցանկերը հայ իրականության մեջ: Մերկարծիքով հայ պարբերական մամուլի մի ստվար հատված, ինչպես նաևնախկին ցանկերում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դուրսմնացած շատ պարբերականներ կարոտ են մատենագիտական ցանկիկազմմանը: Այս աշխատանքը բնականաբար մեկ ամբողջ բաժնիաշխատանք է, որը պետք է կատարվի այնքան բարեխղճությամբ ևնվիրվածությամբ, ինչպես մեր ժառանգած նախորդ` դասական համարվողմատենագիտական ցանկերը:

Ի հավելումն, նշենք պրոֆեսոր Գ. Սուքիասյանի կողմիցկազմակերպվող բազմաթիվ գիտաժողովներում նույնպես անդրադարձներկան հայ պարբերական մամուլին և մատենագիտության պատմությունը:Դրա առհավատչյան է հայկական տպագրության 500-ամյակին նվիրված«Գիրքը` պատմամշակութային և տեղեկատվական հաղորդակցություններիհամակարգում»97 խորագրով հանրապետական գիտաժողովի զեկուցների(2010թ. ապրիլի 15-ից) ժողովածուն:

Կարևոր ենք համարում նշել, որ Հայ պարբերական մամուլիմատենագիտության զարգացման հարցերով հաղորդում է տվել նաևտողորիս հեղինակը՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովում:

Ա. Հակոբյան

97 Հայկական տպագրության 500-ամյակը (1512-2012): Գիրքը պատմամշակութային ևտեղեկատվական հաղորդակցությունների համակարգում: / Հանրապետականգիտաժողովի (2010թ. ապրիլի 15-16) զեկուցումների ժողովածու: Խմբագիրներ` Ա. Վ.Գալստյան; Գ. Ա. Սուքիասյան: Եր.: Մանկավարժ; 2010.- 132 էջ:

Page 83: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

83

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(XIX դարի երկրորդ և XX դարի առաջին կեսերին)

Հոդվածը նվիրված է Հնդկաստանում, Ռուսաստանում,Հայաստանում հայ տպագիր մամուլի պատմական զարգացմանը:Ուսումնասիրված և արժևորված են որոշ հայ պարբերականներ, որոնքվերաբերվում են հայ պարբերական մամուլի պատմությանը, որոնք լույս ենտեսել 19-րդ դարի II կեսին և 20-րդ դարի I կեսին:

А. AкопянВАЖНЕЙШИЕ ИЗДАНИЯ АРМЯНСКОЙ ПЕРИОДИЧЕСКОЙ

ПЕЧАТИ(ВО ВТОРОЙ ПОЛОВИНЕ XIX И В ПЕРВОЙ ПОЛОВИНЕ XX ВЕКА)

РЕЗЮМЕСтатья посвящена развитию армянской периодической печати в

Индии, в России, в Армении. Рассмотрены и оценены изданияпосвященые армянской периодической печати и библиографическиесписки, которые вышли в свет во вторый половине XIX и в певойполовине XX века.

A. HakobyanSOME IMPORTANT BIBLIOGRAPHICAL PUBLICATIONS OF THE

ARMENIAN PERIODICALS(THE SECOND HALF OF THE 19-TH AND THE FIRST HALF OF THE

20-HT CENTUIES)SUMMARY

The article is devoted to the historical development of theArmenian periodicals in India, Russia, Armenia . Some important publicationshave been studied and valued devoted to the history of the Armenianperiodicals which were published in the second half of the 19-th and thefirst half of the 20-th century.

Page 84: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

84

ԱՆՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

Հայ հին և միջնադարյան գրականությանև նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ

ԿԵՐՊԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ»ՊԱՏՄԱՎԵՊՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. կերպարային համակարգ,ճիզվիտ, գլխավոր հերոս, լուսավորություն, տպագրիչ, պանդուխտ,Ամստերդամ, Ջուղա, դավաճան։

Ключевые слова: фигурная система, иезуит, главный герой, освещеные,печатник, паломник, Амстердам, Джульфа, предатель.

Key words: figural system, jesuit, main character, enlightenment,typographer, pilgrim, Amsterdam, Julfa, traitor.

«Ոսկան Երևանցի» պատմավեպը շատ արժեքավոր է ոչ միայն իրպատմագիտական, ճանաչողական արժեքով, այլև գեղարվեստականտեսանկյունից, կերպարային կուռ համակարգով: Պատմավեպումառանձնանում են բազմաթիվ պատմական-իրական անհատներ՝ հայիրականությունից՝ Ոսկան Երևանցին, Առաքել Դավրիժեցին, ԽաչատուրԿեսարացին, Սիմեոն Ջուղայեցին, Զաքարիա Ագուլեցին, ԶաքարիաՔանաքեռցին, նկարիչ Մինասը, համաշխարհային դեմքերից՝ փիլիսոփաՍպինոզան, գրական «մաքսիմ»-ների հայտնի հեղինակ Ֆրանսուա դըԼարոշֆուկոն, Լյուդովիկոս կայսրը, հանճարեղ նկարիչ Ռեմբրանդտը,Ռասինը, ճիզվիտական աշխարհից՝ Գլելուն, Պիրոմալին, Ալֆոնսո դելՍարտեն, Արքանջելոն և այլն: Սա նշանակում է մի տեսադաշտ, որըներկայացնում է տվյալ դարի քաղաքական, մշակութային, կրոնականհարաբերությունների յուրօրինակ միահյուսվածություն, որի միջոցովառավել տեսանելի է դառնում Ոսկան Երևանցու կատարածի ազգայինարժեքը:Վեպի գեղարվեստական գլխավոր խնդիրը, բնականաբար, կապվում էգլխավոր հերոսի՝ Ոսկան Երևանցու հետ: Նա այն լուսավոր անհատներից է,որ հանուն նպատակի անձնազոհության է դիմում՝ մի կողմ դնելով իր անձը,իր սերը: Երբ վարպետ Մինասը նրան առաջարկում է թողնել սքեմը և գնալիր սիրուն ընդառաջ, Ոսկանի պատասխանը մեկն է. «Ես ուզում եմ նվիրվելտպագիր խոսքին, վարպե′տ Մինաս, ես ուզում եմ տպագրիչ դառնալ, իսկ

Page 85: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

85

դրա համար եկեղեցու օգնությունն է պետք»98: Նա հաստատուն է իրորոշման մեջ.«Գրոց սիրո համար ես պիտի զոհեմ սրտի սերը» (էջ20):

Բոլորովին այլ կարծիքի է վարպետ Մինասը. նա կորցրել է իր սերըև հորդորումէ Ոսկանին, որ «սերը աստվածային է, սերը ինքը կրոն է»: ԲայցՈսկանն ավելի խորն է դատում, նա գիտակցում է. «Եթե թողնեմ եկեղեցին,նորից հայ կմնամ և ոչ ֆրանկ, բայց դա կսպանի իմ նպատակը, ինձ կանիծեհայ եկեղեցին, ես հայ կմնամ, բայց կկորչի գրոց սերը:Իսկ ես այդ չեմ ուզում,թող մեռնի իմ անձը, բայց թող մնա նպատակս, որ ազգինն է» (էջ 23) :

Ոսկանը, թեև հիշում է վարպետ Մինասի հորդորները, սակայնկարողանում է գաղափարական այլ ելալկետից մոտենալ հարցին.«Սիրոուժն է նրան նաղաշ դարձրել, -կրկնվում էր Ոսկանի հետզհետե թմրողերևակայության մեջ,-ինձ էլ ուժ կտա գրոց սիրո համար, այդ էկարևորը»...(էջ 57)

Ոսկանի գաղափարական ընկերն է Սիմեոն Ջուղայեցին՝«միջահասակ, շիկամորուս, կանաչավուն աչքերով այդ երիտասարդգիտնականը, Ոսկանի վաղեմի ընկերն ու այժմյան ուսուցիչը»: Լինելովհոգևորական, սակայն, Ջուղայեցին ունի այլ համոզմունքներ: Ահա թեինչպես է դատում նա. «Մենք ցանկանում ենք պահել մեր ոսկեղենիկ լեզուն,մեր պատմությունը, մեր դպրության գանձերն ու մեր ազգը, բայց մենքկորցրել ենք մեր սուրը: Զինվորի հագուստի փոխարեն մեզ թույլատրվում էսքեմը միայն», - ասում է նա (էջ 65):

Ո՞րն է լուծումը, ի՞նչ պետք է անել երկրի փրկության համար,լուծման ի՞նչ եղանակ է առաջադրում Սիմեոնը: Նա համոզված է, որ «մենքպիտի աշխարհիկ գրքեր լույս ընծայենք, որ մեր հետևից գան թումիկները,մինասները և նրանց արհեստավոր չարչարված ընկերներն ու դժբախտշինականը:Եվ նրանք կգան: Մենք պիտի Խորենացի, Փավստոս, Եղիշե ուՓարպեցի լույս ընծայենք, որ մեր ստրկացված եղբայրները ոգեշնչվեն սուրբհայրենիով, մենք զրուցագիրներ, վկայաբանություններ ու առակներ պիտիլույս ընծայենք, որ մեր խավարի մեջ խարխափող ժողովուրդը սիրի գիրը ևնրա մեջ տեսնի իր կյանքը. մենք Նարեկացի, Շնորհալի, Քուչակ ուԵրզնկացի, Մկրտիչ Նաղաշ ու Թլկուրանցի, Աղթամարեցի ու Սալաձորցիպիտի լույս ընծայենք, որ մեր վշտահար ազգի սիրտը լցվի կենացհավատով, հողի և արևի, ծաղկի և շողի սիրով...Առանց դրա չի գաազատությունը:Ահա թե ինչու է պետք մեզ գիրքը՝տպագրությունը: Մենք

98Հովհաննես Ղուկասյան, Երկերի ժողովածու, հ. 2, Երևան, 1974, էջ 19 (այսուհետբնագրից արված մեջբերումները կնշվեն վերևում)։

Page 86: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

86

աշխարհիկ գրով պիտի աշխարհի սեր, հայրենի սեր արթնացնենք մերժողովրդի սրտում» (էջ 66):

Ոսկանի և Սիմեոնի գաղափարակիցն է նաև ԽաչատուրԿեսարացին, ում երազանքն է տպարան հիմնելը:Սակայն նրա լուծմանեղանակներն այլ են: Նա, ինչպես ասում է Ջուղայեցին, «անցյալն է, միամիտանցյալը. նա ուզում է միայն հոտը փրկել գայլերից.նա խաչի ևՀայաստանյաց եկեղեցու խորհուրդների մեջ է տեսնում միայն մերփրկությունը» (էջ 65):

Անկախ գաղափարական մտածողության տարբերտեսանկյուններից նրանց երեքի համար էլ դժվար է հասնել բաղձալիերազանքին:

Հ. Ղուկասյանը առանձնահատուկ մանրամասնությամբ էնկարագրում Ոսկանի և Սիմեոնի ջանքերը իրենց նպատակին հասնելուհամար:Նրանք գործ ունեին երկու հակադիր մտածողությամբ անձանց հետ. մի կողմից արալլահիներն են99՝ Սև Պետրոսն ու Թումիկը, մյուս կողմից՝Խաչատուր Կեսարացին: Արալլահիները միայն աշխարհիկ գործերիտպագրմանը ընթացք կտային՝ հոգալով ծախսերը, այնինչ Խաչատուր հայր-սուրբը միայն կրոնական գրքեր էր ուզում տպագրել. ընդ որում «Հարանցվարք»-ը պետք է լիներ առաջինը: Վեպի սյուժետային զարգացման մեջ հենցսա էլ դառնում է հանգույցը:Արդյոք կհաջողվի՞տպագրել և′ «Հարանցվարքը», և′ տաղարանը՝ գաղտնի պահելով Կեսարացուց:Թվում է՝ ամեն ինչհաջող է ընթանում:Խաչատուրը երջանիկ էր: Չնայած բոլորխոչընդոտներին, Հայաստանից հեռու ընկած, անձնական ապահովության ևսահմանափակ իրավունքների այդ խավար երկրում՝ Իրանում, Արևելքում,առաջինը ստեղծվել էր առաջին հայ տպարանը, հայոց ձեռքով, հայտաղանդավոր հնարիչների տքնությամբ:

Հենց այստեղ էլ տեղի է ունենում երազանքների փլուզումը:Կեսարացին չի կարողանում ներել իր բարեկամներին՝ խաբված զգալով իրաշակերտների կողմից:Լինելով պահպանողական՝ նա ոչ մի կերպ չիկարողանում հարցին նայել այլ տեսանկյունից:Այն պահին, երբ սկսվել էրնվիրական գործի իրականացումը, կործանվում էր տպարանը, կործանվում

99Արրալահի՝ «Ահելե հազգ», այսինքն՝ ճշմարտության մարդկանց քրդա-պարսկական ծագում ունեցող օրդենի աղավաղված անունը: Իրականում հայարալլահիներ չեն եղել, այլ անաստվածներ, ինչպես Թումիկի և Սև Պետրոսիգլխավորած աղանդը, որը ստեղծվել էր Նոր Ջուղայում՝ 1620-ական թվականներին(Ըստ Հ. Ղուկասյանի, էջ 113):

Page 87: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

87

էր նաև Սյունյաց Մեծ Անապատի ծնունդներից մեկը՝ Նոր Ջուղայիդպրոցը:Սակայն ամենասարսափելին տպարանի այրումն էր... Վերջինդեպքը Ոսկանի, Ջուղայեցու և Կեսարացու համար հոգևոր անկման մի նորշրջան է: Ստեղծվում են մի շարք հոգեբանական հանգույցներ, որոնք վեպիգեղարվեստական կառույցի մեջ ունեն սկզբունքային նշանակություն՝ իրենցմեջ ներառելով այդ երեք անհատների՝ հոգևոր այդ ճգնաժամինդիմակայելու կամքը: Կեսարացին գամվեց անկողնուն. նրա անձիհոգեբանական կողմը շատ թույլ էր՝ դիմադրելու այս հարվածին:ԻսկՈսկա՞նը: Նա ևս վհատվում է, տրվում հուսահատ մտքերի: Իրդատողություններում շատ կայուն է Ս. Ջուղայեցին, ում մեջ ոչ թեհուսահատությունը, այլ մաքառումն է գլուխ բարձրացնում:Նա փորձում էՈսկանին դուրս բերել հոգեբանական ծանր ճգնաժամից:«Հենց այսպիսիժամանակ է, որ պիտի ճակատել,- հանդարտորեն պատասխանեցՋուղայեցին: Չէ՞ որ դու մի պատահական շահամոլ փերեզակ չես, այլ միաբեղա, որի քայլերի համար պատասխանատու է ոչ միայն ինքը, այլևամբողջ վանքը, որ առաջնորդում է տեղիս անպաշտպան հայությանը» (էջ189):

Ստացվում է՝ երեևույթի գիտակցումը ներքին ճգնաժամի լուծմանբանալին է, հոգեբանորեն միանգամայն հավանական ուղին: Հ. ՂուկասյանըՍիմեոնի ներքին կամքի ուժգնությամբ հայտնաբերում է նույն բացառիկկամքի նստվածքը նաև Ոսկանի հոգեբանական խորքերում: Հետագայումերևում է կամքի բարձր դրսևորումն ու չհուսահատվելու, այլ նպատակինընդառաջ գնալու ձգտումը Ոսկան աբեղայի մոտ:

Ջուղայեցին երևույթին նայում է ոչ միայն ներքին, սոցիալականտեսանկյունից, այլև ազգային մտածողության, քննում է հարցըպատմության լայն տեսադաշտով: «Ի՞նչ մեղք ունի հայը, - ասում է նա, - որցանկանում է ունենալ իրենից խլված լեզուն ու գիրը: Ու՞մ դեմ է այդանարդար զայրույթը, եթե ոչ մեր անիրավված ու գերեվարված հայոց դեմ»(էջ 189):

Տպարանի այրման այս միջադեպը ակամայից հիշեցնում է Րաֆֆու«Պարույր Հայկազն»-ի մեջ տեղի ունեցած իրադարձությունը: Այստեղ ևսխավարամիտների կողմից այրվում են գրքերը, մագաղաթները: Ահա թեինչպես է Րաֆֆին նկարագրում այդ.«Մագաղաթը կենդանի ողջակեզի նմանսկսեց խանձվել, սկսեց այրվել: Եվ մի մեծ մարդու դարևորաշխատությունները մի քանի րոպեի մեջ մոխիր դարձան»100:

100Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ.. 7, Երևան,1985, էջ 561:

Page 88: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

88

Խոսելով այս լուսավորիչների մասին՝ ակամայից մտաբերում ես «Սամվել»-ի մեջ մի կարևոր գլուխ՝ «Երեք երիտասարդ ուժեր»101:

Իսկ Թանգիկի սիրո դրամա՞ն և ողբերգական ճակատագի՞րը...Գրավիչ ու գեղեցիկ է նրա կերպարը: Ոսկանի և նրա փոխադարձ սերըգեղեցիկ և վեհ է: Թեև հանդիպել են ընդամենը երկու անգամ, սակայն խորնէ նրանց զգացմունքը: Միևնույն ժամանակ վիպասանը ցույց է տալիս, թեորքան դաժան է և բռնապետական աշխարհը. նրանց վիճակված չէ միասինլինել. նրանք երկուսն էլ անձնազոհ կերպարներ են, երկուսն էլ հանունհայրենիքի, հանուն ազգի բարօրության զոհում են իրենց սերը:

Ամենակարևորը լավատեսության, պայծառ ապագայի հույսն է՝արտացոլված Ոսկանի կերպարում. պետք չէ լացել, «զի չկա գիշեր առանցառավոտի»:

Նույնպիսի խորություն ունի Պատանյակի կամ Մեսրոպիկի ևԼուսաննայի սերը Դ. Դեմիրճյանի «Մեսրոպ Մաշտոց» պատմավեպում:Հեղինակը, ներկայացնելով մեր մշակույթի պատմության մեջկարևորագույն և սուրբ գործ կատարած Մեսրոպ Մաշտոցի կյանքի ուղին,նույնպես ստեղծում է բարդ, հոգեբանորեն հավաստի ու շատ կենդանիկերպար: Թե′ Ոսկանը, թե′Մաշտոցը ազգի համար էական նշանակոււթյունունեցող գործ են ձեռնարկում: Եթե Մաշտոցը, ստեղծելով հայոց գրերը,փրկեց ազգը ձուլման վտանգից, ապա Ոսկանը, վերակենդանացնելով հայտպագրությունը, փրկեց հայ գրական ժառանգությունը ոչնչանալու,անհայտ մնալու վտանգից: Թե′ Ոսկանի, թե′ Մեսրոպի բնավորություններըսիրո միջոցով ստանում են հուզական-քնարական երանգներ: Նրանքերկուսն էլ ապրում են սիրո երջանկության զգացումը՝ անկախհանգամանքներից և սիրելի էակից հեռու լինելուց; Ինչպես Ոսկանն էանընդհատ Թանգիկի մասին երազում, այնպես էլ Մեսրոպը, քուն թեարթուն, Լուսաննային է երազում. «Մեսրոպիկի հոգու խորքում սկսեց հնչելմի թախծամշուշ անրջանք: Որքան կենդանի է մնացել այդ պատկերըՄեսրոպիկի երևակայության մեջ: Ահա լուսնի շողը ստվերել է նրա հոնքերիտակ ակնախոռոչը, և աչքերը ստվերի մութից իրեն են նայում: Ահա նրաճակատը մի երկրորդ լուսնի նման պարզվեց, երբ հովը ետ ծալեց այն, ևխնկագույն խոպոպիկը սկսեց թրթռալ ու ծեծել ճակատը: Արդյոք այսպահին հիշու՞մ էր իրեն»102: Իհարկե, Մեսրոպի և Լուսաննայի սերը ավելի

101Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. 7, Երևան, 1956, էջ 76:

102Դ. Դեմիրճյան, Երկերի ժողովածու, հ. 9, Երևան, 1953, էջ 329:

Page 89: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

89

կենդանի է, իսկ Ոսկանի և Թանգիկի սերը ավելի երազային է, ավելիանիրական:

Վեպի մեջ որոշակի էջեր են զբաղեցնում հայկական գյուղերիսոցիալական վիճակի քննությունը՝ ցույց տալով բռնակալությանաղետավոր հետևանքները: Սակայն նույնիսկ այս նկարագրություններիժամանակ վեր է հառնում Ոսկանի կերպարը, ով ժողովրդի հասարակխավերի հետ կիսում է նրանց դառնությունն ու տառապանքը: ՆորՋուղայից դուրս գալով՝նա անցել էր Փերիա գավառի հայաբնակ գյուղերը՝ականատես լինելով հարկահանների պահվածքին: «Հարկ՝ «վասն գլուխգրողաց»...

Գլխահարկ: Լինի ապահովված համփա, թե կիսաքաղց ռանջբար,տարին չորս թուման...» (էջ 228): Ապա թվարկվում են մյուս հարկերը: Դաբավական չէր, կային նաև մեր սեփական, եկեղյաց հարկերը: Ներքին ծանրապրումների մեջ է ընկնում Ոսկանը:«Կոտրվել է սուրը հայոց, այո′, և հեռուէ հող հայրենին, ջնջվում է գիրը հայոց, աղոտանում հույսը հայոց...» ,-հուսահատվում է Ոսկանը (էջ 227):

Պարսից բռնակալության պայմաններում հայ իրականության մեջառանձնանում էր նաև խոջայական դասը, որի գլխավոր ներկայացուցիչըվեպում խոջա Սաֆրազն է՝ իր ընդգծված տագնապներով լիբնավորությամբ: Վիպասանը նրա տոհմածառի, ապա գերդաստանիմանրամասն նկարագրությամբ ցույց է տալիս, թե որքան անհաստատ ուանկայուն էին անգամ հարուստները նվաճողների տիրապետության օրոք:Խոջա Սաֆրազն ամեն ինչ անում է Ղբլեյե ալամին՝ Շահ Սեֆիին դուր գալուհամար՝ կաշառատվություն, շողոքորթություն, ցուցադրականհնազանդություն, անգամ շահի հարեմին է ուղարկում Թանգիկին՝ հարսիփոխարեն:Եվ որքան էլ մեծատոհմ և մեծանուն են, սակայն խոջայիընտանիքը ևս ողբերգական ճակատագիր ունի, հատկապես այդ ընտանիքիանդամներ Սոնայի և Աղամիրի ճակատագրի վերջաբանով, որի պատճառըօտար բռնակալությունն է:

Վեպում հատկապես հաջող են ստացվել ճիզվիտների կերպարները՝Ալֆոնսո դել Սարտոյի, Գլելուի, Արքանջելու, Պիրոմալիի վարքագծերինկարագրերը; Նրանց բնորոշ է այնպիսի ընդհանուր հատկանիշներ,ինչպիսիք են նենգությունը, դավադիր էությունը, շողոքորթությունը:Պատմավիպասանը չի թաքցնում իր հակակրանքը նրանց նկատմամբ.պահպանելով պատմական հավաստիությունը՝ նա գրոտեսկային չափերի էհասցնում կերպարները՝ ավելի սրելով և ընդգծելով նրանց էությունը:Սակայն ամենախորամանկը Պիրոմալին է, որը, ելնելով իր նախորդներիդառը փորձից ու ճակատագրից, ամեն քայլափոխին քարոզում էր, որմարդկայնության վեհագույն արտահայտությունը շատ բարձր է

Page 90: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

90

դավանական, ծիսական նախապաշարմունքներից: «Սակայն այդՊիրոմալու արտաքին դեմքն էր միայն. ներքուստ նա ամենախստաբարոդոմինիկյան էր» (էջ 288):

Իսկ դոմինիկյանները ,,члены монашского ордена в католицизме,основанного в 13 в. монахом Домиником для борьбы с еретиками. В течениемногих лет являлись орудием папства с противниками церкви.Онируководили инквизицией, жестоко расправлялись с инакомысляцими,противниками папского престола’’103.

Թերևս նրա միակդրական կողմն այն էր, որ Ոսկանին լատիներենսովորեցրեց:Ըստ երևույթին, Հ. Ղուկասյանը մանրակրկիտ ուսումնասիրել էճիզվիտական կանոնակարգը: Իսկ ովքե՞ր էին ճիզվիտները կամհիսուսյանները: Այս «ճիզվիտական ընկերության նպատակն էրկաթոլիկության պաշտպանությունն ու տարածումը, Հռոմի պապիիշխանության ամրապնդումը: Միաբանությունը գործադրում էրամենաստոր մեթոդները: Այն Հռոմի պապերի ձեռքին ազդու միջոց էրՌեֆորմացիայի, լուսավորության, աղանդավորական շարժումների դեմմղած պայքարում: Ճիզվիտների նշանաբանն էր՝ «Նպատակն արդարացնումէ միջոցները»»104:

Վիպասանը նաև ներկայացնում է կաթոլիկական եկեղեցու մյուսճյուղերը՝ առանձնացնելով ֆրանցիսկյաններին: ”Францисканцы-нищенствующий орден Создан Франциском Ассизским в Италии в 1207-1209.Уставное требование бедности относилось у них не только к членам ордена,но и к ордену в целом105”.

Դավաճան, նենգ և քսու է նաև հայր Ճաթուրեն, որը, ցավոք, հայ է.նրան ամենաբնորոշորակումը տալիս է Ոսկանը՝ չհայ:

Խոսելով դավաճանի հոգեբանության մասին՝ հարկ ենք համարումանդրադառնալ նաև մեկ այլ դավաճանի՝ Թադէոս Համազասպեանիկերպարին: Ժողովրդական բանահյուսության մեջ տարածված է մի շատիմաստուն ասացվածք.«Սառած օձը առաջ տաքացնողին կը խածե»106:

103 Словарь атеиста, Москва, 1981, с. 79.

104Հայկական սովետական հանրագիտարան, հ. 7, Երևան, 1981, էջ 98:

105Католитизм, словарь атеиста, Москва, 1991, с. 283:

106Ա. Տ. Ղանալանյան, Առածանի, Երևան, 1960, էջ 98:

Page 91: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

91

Թադէոս Համազասպեանը հենց այն օձն է, որին տաքացրեց Ոսկանվարդապետը և դարձավ նրա զոհը: Նրան բնորոշ է երկերեսանիդիվանագետի էությունը՝ քրիստոնական հեզության դիմակի տակ գործելիր չարակամությունը: Բայց, ավաղ, միայն վերջում հասկացավ դա Ոսկանըև մահից առաջ խոստովանում է.«Իմ չար հրեշտակն եղավ Թադեոսըքահանա, և նա մինչև վերջ խաբեց ինձ, և այժմ ես կաշկանդված եմ նրաորոգայթներում»:

Ոսկան Երևանցի կերպարի գաղափարական մեկնաբանություններիհարցում էական նշանակություն ունեն ամստերդամյան տարիները:Չնայած պատմական տարաբախտ հանգամանքներին՝հայ տպագրությաննոր վայրի հաստատումը մեծ ձեռքբերում էր: Աղավնատան փողոցի վրագտնվող հայկական համեստ տպագրատանը Ոսկանի հետ ապրում էինԿարապետ Ադրիանացին և Յոհան սարկավագը: Ադրիանացու կերպարիմեջ ևս խոր նստվածք ունի պանդուխտի թախիծը, կարոտը դեպի հայրենիեզերքը:Նույնիսկ նրա նկարած գույների մեջ երևում է պանդուխտի կարոտը.նա ճգնում է թղթի վրա տեսանելի դարձնել այն, ինչ հեռու էր ու երազելի:Միայն տպարանի տնտես քսանամյա Յոհան սարկավագի համար էրանհասկանալի պանդխտական թախիծը, և նրա հոգուն հարազատ էինհոլանդական գույները: Թե′ Յոհանը, թե′ Ադրիանացին նվիրված ևլուսավորյալ կերպարներ են, որոնք մինչև վերջ կանգնեցին Ոսկանիկողքին:

Վեպի պատմականությանն ու բազմազանությանը ուրույն գույն ենտալիս ամստերդամյան աշխարհի մեծանուն արվեստագետները՝փիլիսոփա Բարուխ Սպինոզան, նկարիչներ Ռեմբրանդտը, Ռասինը:

Առանձնանում է Ռեմբրանդտի կամ Վան Ռեյնի կերպարը՝ իրդժբախտ կյանքի պատմությունով: Հիրավի, «Ռեմբրանդտը տիպիկհոլանդական ազգային նկարիչ է և իր դարաշրջանի ծնունդը. նրա արվեստըիր դարի, իր երկրի հասարակական հարաբերությունների արդյունք է ևհոլանդական արվեստի ազգային ոճի բյուրեղացածարտահայտությունէ:Բայց դրանով մեկտեղ, նրա արվեստը դուրս է գալիսազգային արվեստի շրջանակներից, ստանում համաշխարհայիննշանակություն, դառնում համաշխարհային սեփականություն՝պատկանելով բոլոր ժամանակներին ու ժողովուրդներին»107:

Առհասարակ, 17-րդ դարի 1-ին կեսի հոլանդական արվեստը լիովինծառայում էր երիտասարդ բուրժուազիայի պահանջներին՝ արտացոլելով

107Եղիշե Մարտիկյան, Ռեմբրանդտ, Երևան, 1959, էջ 3:

Page 92: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

92

նրա ճաշակն ու աշխարհըմբռնողությունը: Հիշյալ շրջանում բացիՌեմբրանդտից հանդես են եկել մի շարք տաղանդավոր նկարիչներ՝ ՖրանսՀալսը, Յան Վան Յակոբովան , Ռեյսդալըև ուրիշներ, ինչպես նաև մի խումբայլ տաղանդավոր նկարիչներ, որոնց ստեղծագործության մեջ տեղ են գտելև արիստոկրատիայի կյանքի մասեր՝ Հերարդ Տերբորխը, Մետսյուն, ՖրանսՄիրիսը և ուրիշներ: Հիշյալ նկարիչներից շատերին Հ. Ղուկասյանըանդրադառնում է առանձին նկարագրությունների մեջ; Այսպես, օրինակ,նրանց նկարներին հանդիպում ենք Էլզևիրների շքեղ մենաստանը:Էլզևիրկրտսերը՝ Յուլիան, արվեստասեր է: Նրա սիրած նկարիչն է Յակոբ ՎանՌեսդալը, նա չէր կարող չժպտալ Ադրիանի գյուղական ուրախ ու կենսալի,պարզություն շնչող փոքրիկ կտավներից: Յուլիայի կերպարի միջոցովհեղինակը բացահայտում է թե′ հոլանդական արվեստը, թե′համաշխարհային գրականությունը, առհասարակ այն ամենը, ինչ կապունի արվեստի հետ: Ոսկանի և Յուլիայի զրույցների ընթացքում հեղինակըբացահայտում է նաև Ոսկանի բազմագիտակության աստիճանը: Շնորհիվլատիներենի իմացությանը՝ նա կարողանում է Յուլիային սովորեցնելհայերեն: Նա հոլանդուհու առաջ բացում է հայկական ողջ գրականժառանգությունը և ապացուցում, որ հայերը Եվրոպայից հին մշակույթունեցող երկրի զավակներ են:Երբ նա պատմում է հայերեն գրի արարմանհնամենիության մասին, Յուլիան ապշում է. «Այդ ժամանակՆիդեռլանդներում ճահճուտներ կային ու միայն վայրի գազաններ... Իսկ ինձառաջ թվում էր, որ հայերը բարբարոսներ են...»:(էջ 440)Յուլիան, թեև չէրհասկանում հայերեն, սակայն «Տաղարան»-ի «Կռունկը» լսելով հուզվում է՝զգալով հայ ժողովրդի վիշտը:

Հենց Յուլիան է Ոսկանին տանում Ռեմբրանդտի տուն: Ոսկանընկարչին հանդիպում է նրա կյանքի մայրամուտին: Հեղինակը ակամայիցզուգահեռ է անցկացնում Վան Ռեյնի և Ոսկանի միջև: Ռեմբրանդտը, թեևայդ պահին լքված է, միայնակ, տխուր, հիասթափված, աղքատ, սակայն նազուր չէ վատնել իր երիտասարդությունը, հասել է իր նպատակին: Ոսկանըևս, ճեղքելով բոլոր դժվարությունները, հասնում է իր նպատակին:

Ու թեև Վան Ռեյնը ինքը չփորագրեց «Աստվածաշնչի» պատկերները՝հանձնարարելով դա փորագրիչ Քրիստոֆել Վան Սիխեմ երեցին, սակայնՈսկանի և մեծ նկարչի հանդիպումը մեծ ձեռքբերում էր վարդապետիհամար:

Գրքի հարատևության և կարևորության մասին է վկայում նաև Դ.Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» ստեղծագործությունը: Վերջինս, նյութըառնելով հայկական միջնադարից, ձգտել է ստեղծել այնպիսի գործ, որհարազատորեն վերարտադրեր ժամանակը, արժևորեր այն մնայունն ուգեղեցիկը, որ ստեղծել է ժողովուրդըմիջնադարում, արտացոլել նրա հոգևոր

Page 93: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

93

ընթացքի դարավոր ուղին:Բացի այն գաղափարից, որ հեղինակըբանաստեղծի ձիրքը ներկայացնում է որպես մարդկային բացառիկ շնորհ,իսկական հայտնություն, Դեմիրճյանը առաջադրում է նաև գրքիպահպանման, դարերով նրա փոխանցման ու կարևորության գաղափարը:Այս առումով «Գիրք ծաղկանց»-ը հարազատ է «Ոսկան Երևանցի» վեպին.գրքի կենսունակությունը ապագա սերունդներին փոխանցումըկատարվում է արդեն տպագրության զարգացման ճանապարհով:

Մյուս կողմից, «Գիրք ծաղկանց»-ում ևս տաղանդավոր անհատըհալածվում է խավարամիտ հոգևորականների կողմից և դառնում նրա զոհը:Թե′ Ոսկանը, թե′ Զվարթը նախանձի ու խավարամիտ գաղափարների զոհնեն դառնում: Բայց կարևորն այն է, որ նրանց միավորում է էականը՝ նրանքկատարում են իրենց առաքելությունը:Արդյունքում ապրում է գիրքը:«Դարերի խորքից գալիս է մի գիրք:Խավարի մեջ թափառող լույսի նմանդողդողում է, բայց գալիս է. թե ինչ վտանգներ է անցնում, չի տեսնում նա:Ո′չձմեռ, ո′չ խավար, ո′չ կրակն է այրում նրան, ո′չ շոգը խեղդում: Հրա՞շքն էպահում նրան, թե՞ պատահմունքը:Բայց սերունդները խնամում են նրան,թաքցնում, փրկում և ավանդում նրան հետնորդներին, ձեռքե-ձեռքանցկացնում դարերի փորձանքներից, անցկացնում հուր, սուր, ջուր»108:

Ոսկանը նույնպես մտածում էր այն, ինչ Դեմիճյանը, որ գիրքը «նմանէ արևի լույսին, որ անհոգ խաղում է փրփրած ծովի կատաղի ալիքների վրա:Դեղնում են ալիքները, կապտում, փրփրալի ժայթքում, գոչում, բայց նաժպտում է: Վտանգ չի իմանում նա, ատելությունը չի դիպչում նրան, ալիք չիփշրում նրան»:109

«Ոսկան Երևանցի» վեպի հիմնական գաղափարն ու ասելիքը թերևսամբողջանում է հայ տպագրության գործի նվիրյալի՝Ոսկանի կերպարիխոհերի ու մտածողության միջոցով:

Չնայած բազում դժվարություններին՝ Ոսկանը չի կորցնում հույսը ևպահպանում է լավատեսությունը: Հենց վեպի վերջում արդեն երկարատևուղի անցած լուսավորչի բարձր գաղափարներով էլ ամբողջանում ևլրանում է նրա կերպարն ու վեպի գաղափարական ասելիքը:«Գրոց բանըդժվար է հիմա, թշմանիները՝ շատ, բայց կգա մի օր, որ այն կհեշտանա ևմիայն բարեկամներ կվաստակի. մենք հարթում ենք ճանապարհը, և մերհետևորդներին լավ օրեր են սպասում... Մենք տարագրի առաքյալներն ենք.

108Դ. Դեմիրճյան, Գիրքծաղկանց, Երևան, 1985. Էջ 50

109Նույնտեղում, էջ 51:

Page 94: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

94

մեծ կոչում և մեծ տառապանք. մենք պիտի չարչարվենք ու քարկոծվենք,հենց դրանում է գործի գեղեցկությունը», - համոզված է Ոսկանը:(էջ 639)Այո′, լուսավորության առաքյալներն անմահ են, նրանք ապրում են դարերիխորքում: Զուր չէր Ոսկան Լուսավորիչի այն մեծ հավատը, որ «կգահավերժական լուսո առավոտը, և կապրի տպագիրը հայոց, և կգան մարդիկ,որ կհիշեն մեր մասին, և պատմությունը մեր և օրերը մեր» (էջ 649):

Սփյուռքահայ գրող Համաստեղը այսպես է գրել. «Ոսկան Երևանցինինքը հայ ժողովուրդն է, ոչ միայն տասնյոթերորդ դարեն, այլ ան մեզի կուգա5-րդ դարեն, Ոսկեդարու ստեղծագործական ոգիով՝ և նույն ճամփեն մեզիկուգա նոր վիպագիր մը՝ Հովհաննես Ղուկասյան» 110:

Իսկապես, գրողի մոտ հաջողվել է այնպես կերտել գլխավոր հերոսիկերպարը, որ նրա միջոցով ասես ընդհանրացվել է հայ ժողովրդի հոգևոր-մշակութային հնարավորություններրի դարավոր փորձը:Այս պատմավեպը,սակայն, ունի նաև որոշակի թերություններ՝ ծավալուն ու երկարաշունչնկարագրություններ, կենցաղային-սոցիալական և ազգագրական անհարկիմանրամասներ՝ չարդարացված ծավալ, մի շարք անավարտ կերպարներ ևայլն: Սակայն այս թերությունները չեն կարող ստվերել այն գեղեցիկը,գաղափարական-գեղարվեստական յուրահատկությունները, որոնցով«Ոսկան Երևանցի» վեպն առանձնանում է և իր ավանդը բերում հայպատմավիպասանությանը:

Անուշ ՍտեփանյանԿերպարային համակարգը Հովհաննես Ղուկասյանի «Ոսկան

Երևանցի» պատմավեպումԱմփոփում

Հոդվածում ներկայացվում են Ոսկան Երևանցու՝ որպես գրականհերոսի կերպարի վերլուծությունները:Դիմելով պատմությանը, վերհանելովհայ մեծ տպագրիչի կերպարը՝ Հ. Ղուկասյանն առանձնացնում է էականը.ազգային գոյության մեծ նվիրումի գաղափարի մեջ պետք է որոնել միակճիշտ ուղին:Գրողի մոտ հաջողվել է այնպես կերտել գլխավոր հերոսիկերպարը, որ նրա միջոցով ասես ընդհանրացվել է հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կարելիությունների դարավոր փորձը: Ինչպես նաևներկայացվում են պատմավեպում առանձնացող բազմաթիվ պատմական-իրական անհատների կերպարների վերլուծությունները, որոնց միջոցով

110Սփյուռքի գրողները սովետահայ գրականության մասին, Երևան, 1980, էջ 77:

Page 95: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

95

առավել տեսանելի է դառնում Ոսկան Երևանցու կատարածի ազգայինարժեքը:

А.СтепанянФигурная система в''Воскан Ереванци" историческом романе Ованеса

ГукасянаРезюме

В статье представлен анализ образа Воскана Ереванци, как литературногогероя. Обрашаясь к истории и образу великого армянского печатника, ОванесГукасян выделяет главное: для идеи великой преданности национальномусуществованию, надо найти единственный правильный путь.

У писателя очень удачно создан образ главного героя, через него как быобобщен столетний опыт священной культурной возможности армянскогонарода.

В историческом романе также показан анализ уединенныхмногочисленных образов, через которых становится более очевиднымнациональное достояние, проделанное Восканом Ереванци.

A. StepanyanThe character systemof historical novel ''Voskan Yerevantsi'' byH.Ghukasyan

SummaryThe article shows Voskan Yerevani’s character analyses as a literary hero.

Turning to history and revealing the character of the great Armenian printerH.Ghukasyan separates what is essential and looking for the only right way in thegreat dedication idea of national existence. The writer was successed to create thecharacter of the literal hero in such way that experience of centuries-old spiritual andcultural possibilities were generalized. As well, in this historical novel analysis ofany real historical individual characters are introduced, with the help of whichthe national value of Voskan Yerevantsi՛s work becomes obvious.

Page 96: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

96

ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԵՊՀ հայ գրականության

ամբիոն

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԳԻԾԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ ՌԱՓԱՅԵԼՊԱՏԿԱՆՅԱՆԻ ՆՈՐՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. ՌափայելՊատկանյան, գեղարվեստական արձակ, երգիծանք, նորնախիջևանյանպատմվածք, ծիծաղ, հոգևորական, երգիծանքի տեսակներ, կոմիզմ:

Ключевые слова и выражения: Рафаэл Патканян, художественнаяпроза, сатира, новонахичеванский рассказ, смех, священнослужитель, видысатиры, комизм.

Key words and expressions: Raphael Patkanyan, fiction, satire, NorNakhichevanian stories, laughter, clerical, types of satire, comedy.

Ռափայել Պատկանյանիստեղծագործության արժեքավոր մի մասն է գեղարվեստական արձակը,որը դեռևս համակողմանիորեն չի մեկնաբանվել: Մասնավորապես չիարժևորվել արձակում Պատկանյանի երգիծական վարպետությունը, նրաայդ բնույթի երկերի գեղարվեստական արժեքը: Արձակումգրողի երգիծանքը տեսնում ենք և՛ Նոր Նախիջևանի բարբառով գրվածպատմվածքներում ու պատկերներում, և՛ վիպակներում, և՛ գրականհայերենով գրված պատմվածքներում. «Գամառ-Քաթիպան իր արձակգրվածքներով մի Ջոնաթան Սվիֆթ էր: Նույնչափ թունավոր, կծու և անողոք,թեև ոչ անգլիական երգիծաբանի չափ հանճարեղ... Բավական է, որ մեկըայս կամ այն կերպ դուր չգար Ռաֆայել Պատկանյանին, թեկուզ իր դեմքով,կեցվածքով, Սյուլյուկը կար ու կար իր ժահրաթաթախ գրչով»111,- գրել էԱլեքսանդր Շիրվանզադեն: Իրենցգեղարվեստական յուրահատկություններով, կենսական խնդիրներովառանձնանում են Նոր Նախիջևանի բարբառով գրված երկերը, որոնքստեղծվել են Քերովբե Պատկանյանի խնդրանքով՝ նրա բարբառագիտականուսումնասիրությունների համար:

111 Շիրվանզադե Ալեքսանդր, Երկերի ժողովածու 10 հատորով, Հտ. 8,Երևան, 1961, էջ 186:

Page 97: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

97

Պատկանյանը հետևել է իրականության ճշմարիտարտացոլման սկզբունքներին՝ աշխատելով պահպանել կենսականդեպքերի հավաստիությունը և անխաթար ներկայացնել Նոր Նախիջևանիբարբառը: Նրա կերպարներից շատերը ունեն նախատիպեր, սակայն«Պատկանյանը չի մնացել կյանքի դեպքերի էմպիրիկ նկարագրությանսահմաններում, իրեն չի կաշկանդել իրական փաստերի պասսիվշարադրմամբ, այլ ընտրություն է կատարել, փոխել է դրանք, վերցրելբնորոշները, մի կողմ թողել անհարկի մանրուքները, կատարել լայնընդհանրացումներ»112,- գրել է Արծրուն Բաղդասարյանը: Հիմնականումկատարվածի մասին պատմում է որևէ կերպար, իսկ հեղինակն ասեսնույնությամբ ուղղակի գրի է առել՝ ներկայացնելով դրանք իր՝արվեստագետի հոգու երանգներով, հույզերով այնքան, որ իրականումտեղի ունեցած դեպքերը ընկալվում են իբրև իրական գեղարվեստականիրողություններ:

«Պատկանյանը մինչև 1878 թվականը կրծքովէր պաշտպանում հոգևոր դպրոցը: Տարբեր տարիների ընթացքում նաառաջարկել է լավացնել, բարվոքել հոգևոր դպրոցը, բազմիցս ծաղրել էտգետ քահանաներին, որոնք իբրև կրոնուսույց վատ են պատրաստված եղելև վատ են դասավանդել, ոտնահարելով մանկավարժության օրենքները,մեթոդիկան»113: Այն, որ 19-րդ դարի երկրորդ կեսին նախիջևանահայությանկյանքի հեռանկարը խեղդվում էր գորշության մեջ, մոռացվել էրլուսավորության ու առաջադիմության ուղին, գրողին ստիպում են ձաղկելուազգի թերությունները: Ազգային թերությունները բազմաթիվ են ուբազմաշերտ, որոնք մեկ առ մեկ ցույց է տալիս գրողը և որոնք արժանանումեն նրա սպանիչ, մերկացնող ծաղրին: Երբեմն էլ դրանք ներկայացվում ենդառը քմծիծաղով, վշտի խոր զգացումով, քանի որ ինչքան ծիծաղ ենհարուցում, նույնքան էլ՝ տխրություն: Այստեղ միաձուլված են ծիծաղն ուարցունքը, երգիծականն ու ողբերգականը, երևույթների ծիծաղելիությունըցուցադրելով՝ Պատկանյանը բացահայտում է դրանց ողբերգականությունը:

Ինչպես պոեզիայում, այնպես էլ արձակում Պատկանյանըհասարակական դատաստանի է ենթարկում հոգևորականությանը՝տեսնելով նրա անգրագիտությունը, դիմազրկությունը,

112 «Սովետական գրականություն», Երևան, 1983, թիվ 10, էջ 115:

113 Օհանյան Ալբերտ, Ռափայել Պատկանյանի հրապարակախոսությունը,Երևան, 1981, էջ 127:

Page 98: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

98

այլասերվածությունն ու կոչումին անհամապատասխանությունը («Չախու»,«Նօրընծա», «Չօք», «Ցափէթ», «Գիրքօր Կայափա», «Սատանայի օչիլ»):

Բացի խոր մարդկային ողբերգության ու արժանապատվությանկոպիտ ոտնահարման գեղարվեստական ազդեցիկ պատմություն լինելուց՝«Չախուն» նաև մի շատ կարևոր հարց է բարձրացնում՝ ուղղվածեկեղեցական հետամնաց կրթության ու դաստիարակության դեմ: ՏիրացուՄկրտիչն ամեն խնդրի լուծման համար ունի իր անփոխարինելի միջոցը՝ծեծը, որից չի կարողանում խուսափել նաև Մարտիրոսը միայն նրա համար,որ արագ էր յուրացնում ամեն ինչ ու տալիս այնպիսի հարցեր, որոնցպատասխանը տիրացուն չուներ: Տիրացուի անհիմն, անտրամաբանականու սահմանափակ «հիմնավորումները» ծիծաղ են առաջացնում: Ինչպե՞սկարող էր տղան մոռանալ դանակը խոհանոց տանել, եթե նա այդքան լավէր սովորում. «Ատ ի՞նչպես կըլա վօր՝ ժամաքիրքը, ավէտարան,քէրականութին, տրամափանութին ծարէծար պէրանք քըսօրվէնաչիմօռնալ ու՝ մէկ ճիֆթ խօսքը կըմօռնա. հէչ հավատալ կըլա՞ իտապանին...»114: Մարտիրոսն առաջին աշակերտն էր, որ ցանկացավ օգնելուսուցչին, բայց նեղմիտ ու փոքրոգի հոգևորականը ինչպե՞ս կարող էր իրուղեղում տեղավորել այն, որ Մարտիրոսն ուղղակի կապվել էր իրեն և խորակնածանք ուներ ուսուցչի հանդեպ: Ահա նրա տիրացուականմեկնաբանությունը. «Ի՞նչպես կըլա վօր՝ համան Մայտիրօսը կասէ ինծի ատխօսկը: Յէփօր արածը աղէկութին էր նը, իտա վէց հարուր աշակէրտնէրէսհէ՞չ մէկը ինծի աղէկութին կամեցած չին-ինչ, ալա՞յը ինծի տուշման ին,ալա՞յն ալ սօյսուզ քէշ տղաք էին: Ա՛մա՝ օրթիտ նացա մէջէն առչինը էղավվօր ասաց. «Տուն հօքնիլ իս, արի՛ քէզի յարտըմ անիմ» » (4, 79): Թեև այստեղՊատկանյանի ծաղրը չի հասնում ոչնչացնող աստիճանի, այնուամենայնիվնկատելի է հեղինակի ցավախառն հեգնանքը տիրացուական խղճուկմտածելակերպի նկատմամբ: «Նօրընծա»պատմվածքի հերոս Ծատուրը կարծես խորհրդանիշ լինի, ընդհանրացվածտիպ, որի կյանքի պատմությունը լսում ենք գյուղացիներից մեկից: Դեռտասներկու տարեկան, մի քանի վարպետներ է փոխում, աշակերտ

114 Պատկանյան Ռափայել, Երկերի ժողովածու 8 հատորով, Հտ. 4, Երևան,1966, էջ 79-80 (Այսուհետև այս հրատարակությունից մեջբերումները կնշվենշարադրանքում՝ սկզբում՝ հատորը, այնուհետև՝ էջը):

Page 99: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

99

դառնում մի շարք խանութներում, ամեն տեղ երկու օր մնում, գողությունանում, դժգոհություն առաջացնում, երկար որոնումներից հետո մտնումեկեղեցի: Ծիծաղելին այն է, որ հոգևորական է դառնալու գող, անգրագետ ուամեն հարցում անպիտան մեկը: Իսկ ինչու՞ ոչ, չէ՞ որ տերտեր դառնալըամենաշահավետ բանն էր. «Խօսքս ի՞նչ էրկընցունում, ժամ մտածն ալ անէ՝աղլի մէր Ծատուրը-հէլպէթ, ինչէր չի տուվող Ասված է, մեռնիմ անունին-ալայ մալայ ուրիշ մարթ կըլա. վրան կօլօխը նիփ նօր, փօրը կուշտ. ամէնհօքու հաց, ամէն կունունքի, հարսնիքի, զիաֆէթի էնկ վէրի մարթօց հէտկընստի, կէլլէ, կուտէ, քըխմէ, մէկ տարի անցնէլէն էտեվ աղլիիրիցփօխանին սօյերէն ախչիկ կառնէ, տուն տէղ կըլա ու մարթու սըրականցնի: Անկէ ետքը աշկէրտ կըժօղվէ, կըկարթացունէ, տակից ալ էփփէյիստակ թօփ կանէ: Ասօրվա օրս ալ շտէ, տէրտէր պիտ լա» (4, 112): Պատմողնափսոսում է, որ երիտասարդ ժամանակ ինքն էլ չի մտածել այդուղղությամբ, սակայն եթե իր որդին ուսման կամ առևտրի հանդեպ սերչունենա, նրան տերտեր կդարձնի. «Մէխք վօր կէնճութս չիտէի, վօր տէրտէրլալը ասպէս խօլայ պան էր, յես ալ տէրտէր լայի նը՝ ինչօ՞վ ուրուշնէրէնպակաս պիտ լայի... Ամա, Ասված տա, օրթիս մեծնա նը՝ միթկիս մէչ կանարան տէրտէր անէլու, իլլայի տէսնում, վօր կիրկարթումի, յա առուտուրիհավէս չունի. չունքի իմաստուն տէրտէրին-ատ պէթէր տէյէմիշ արած պանէ-ա՛սլը խըսմէթը փակ կըլա»,- հեգնում է հեղինակը (4, 112-113):

Ահա, «Չօք» (մատաղատուն) պատմվածքում էլ հեղինակը երգիծումէ հոգևորականի՝ ամեն գնով իր աղոթքի զորությունը ապացուցելու,բնական երևույթները, պատահած դեպքերը իր աղոթքի հետ կապելուլարված ջանքերը: Աղոթքի ժամանակ երկնքում ամպերի ի հայտ գալըշտապում է վերագրել իր աղոթքի զորությանը, բոլորն սպասում են, թե ուրոր է անձրև պիտի գա, իսկ երբ ամպերը ցրվում են, ու տերտերը հասկանումէ, որ սուտ պիտի դուրս գա, հեռանում է՝ հավատացնելով, որ անձրևը պիտիգա: Պատկանյանը դարձյալ չի մոռանում նուրբ հումորով ներկայացնելժողովրդի միամիտ վերաբերմունքը իրողությունների նկատմամբ: Անձրևնայդպես էլ չի գալիս, և գյուղացին մտածում է՝ ու՞մ հավատալ,հոգևորականի՞ն, թե՞ գիտական բացատրությանը. «Չօքեն ալ պան չիհասկըցանք: Արի շընտըխ իտա ք..ին ու ծառին պանը նայինք. պէքէմ իտաասողնէրը պան կիտին. չէնէ, Ասվածըտ քըսիրիս, ինչու՞ նաֆիլէ տէղը պիտասէին օր. նէուժէ՞լի իտա մարթիքը տասը-քսան տարի սօրվիլ ին,կօլօխները պատռիլ ին, աչքերուն լուսը մարիլ ին, վօր քան ու մէզիմօլօրցունուն... Մէկալ սէմթէն աս ալ միթկ կանիմ, ախպար, իտա ք..ն ալի՞նչ հօրս ցավն է, վօր ռաժայ տա. ծառը ինչ ֆէնտով կըկըրնա ամպէրէնթաթավ վար պէրէլու... խէլքըս չի հասնիլ.... անխատար կիտիմ օր՝ աս ալայըմէր մէխքէրուն պատիճն է» (4, 120):

Page 100: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

100

«Sermo» (քարոզ) պատկերում հեղինակը ծիծաղում և մեզ էլծիծաղեցնում է հոգևորականի տգիտության ու մտավոր սահմանափակկարողությունների վրա: Այս պատկերում, կարելի է ասել, Պատկանյանիերգիծանքը հոգևորականների նկատմամբ դրսևորվել է իր առավել մեծուժով: Քահանան քարոզ է կարդում, ուզում է պատմել Քրիստոսիխաչելությունը և պարզապես ծիծաղելի անմտություններ է դուրս տալիս:Պատկանյանն օգտագործում է խոսքի և դրության կոմիզմը: Կարծում ենք՝մեկնաբանություններից ավելի խոսուն է հետևյալ հավածը. «-Հանուն հօրյէվ վօրթօ յէվ հօգվոյն սրփոյ, ամէն, հը՛, հը՛, հը՛ ( սուտ հազ ձայնը մաքրէլուկամ միտքը վրան ժօղօվելու համար): Քրիստօսասէ՜ր ժօղօվուրթ, Քրիստօստէրը մէր, յէփօր ավանակ ծիի վրան հէծած սուրփ Էրուսաղէմ կըմտներ նը՝հրէյա յէվ կամ ճուհուտ ազքը, թէ էրիմարթ յէվ թէ կնիմարթ, թէ՛ տղա յէվ թէախչիկ, թէ՛ մէծ և թէ պըզտիկ, ամէնքը հը՛ հը՛, ամէնքը Օվսաննա կանչէցինյէվ ատպէս առօք-փառօք արին տարին տաճարը յէվ կուզէին տէրն մէրՀիսուս Քրիստօսին, օրինակի համար ասինք, յէպիսկօպօս կամ կաթօղիկօսցեռնաթրէլու: Ամմա քահանայապէտնէրը յէվ թպիրնէրը, ժօղօվուրթինմիտքը իմանալօվ, փախիլցան, սիրտէրը էլավ, աճէլէ պռնէցին տէրն մէրՀիսուս Քրիստօսին, աղէկ մը ծէծէցին ու յէտքն ալ խաչէցին. «Շտէ՝ քէզիկաթօղիկօսութին» ասին, ու էրէսն ալ թուք ու մուր արին, քացախ ալխումցուցին, պալապան խաչափայտն ալ կռնակը զարկին, վօր քասաքասպիտի տանէր Քօղքօթայի տեղը. աշկէրտնէրէն մէկըն ալ ուրացավ նարանու ասաց знать не знаю...» (4, 409),- սատիրական երգիծանքով ոչնչացնում էնրան գրողը: Այնուհետեև քահանան մի ինքնատիպ երկխոսություն էհորինում Քրիստոսի և դատավորի միջև: Ժողովուրը նրան ծափեր էշռայլում, տաղանդավոր համարում, որը հեղինակի և ընթերցողի մոտժպիտ է առաջ բերում: Ահա ժողովրդի միամտությունն ուանգրագիտությունը. «Մալատէց տէր պա. ատ քիտութինըտ տուն ինչու՞ասխատար ատէն մէզիմէն կախտուկ կպահէիր: Էվալլա տէր պա, սիրտէրսփառավօրցուցիր, տուն ասօր մէր ժամը շէնցուցիր» (4, 411): Գրողի սպանիչծաղրը ավելի մեծ ուժով է արտահայտվում, երբ վերջում քահանան հանդեսէ գալիս համարձակ, բայց չափազանց հանգիստ ինքնախոստովանությամբ.«...պացի պէրանս, վօրը ավէտարանէն, վօրը միտքէս, շտէ, կիտիս քի, քէշչէր, աղէկ պան էղավ... «Քարօզ» «քարօզ» կասին, մէմ ալ չին ասիլ. կօյա շատտըժար պան կիտին. հանիսէ շատ խօլա է էղիլ է. ասկից յէտքը յէս ամէնկիրակի ալ կասիմ, ան ի՞նչ պան է վօր... հի՛ հի՛ հի՛ խօլայ է, տժար է, ատ մէրխէլքին պանը չէ, ան տուն կիտիս. մէր կօրա շատ աղէկ պան էր ասածտ.ինա նօր մարթօց վրան օր ասէր՝ ան ամէնէն ավէլի հավնէցանք ամէնքս ալ.էվալլա, տէր պա, էվալլա, մալատէց...» (4, 411): Կարծես Պատկանյանիմեղադրանքը ինչ-ինչ չափով ուղղվում է նաև անգրագետ ժողովրդի դեմ, որ

Page 101: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

101

հիանում է քահանայի անմտություններով՝ դրանով առաջ բերելով նրա՝նմանատիպ քարոզները մշտապես արտասանելու հաստատ որոշումը:

«Գիրքօր Կայափա» պատմվածքում Պատկանյանը ոչնչացնողծաղրի է ենթարկում եպիսկոպոս Գրիգոր Աղափիրյանին: Վեջինսբարոյականության դիմակի տակ թաքցնում է իր խարդախությունները, իսկնրա անսանձ վարքը, շվայտ կյանքը ստիպում են հեղինակինԱղափիրյանին համեմատել ճիզվիտների միության անդամների հետ, նրագործունեությունը դիտել իբրև կործանարար երևույթ քաղաքի համար.«Ծուկուտողնէրը մէկ սօյ վարթապէտնէր ալ ունին, վօր ճիզվիթ կասին. ատճիզվիթնէրը, սէօզտէ, Ասծու առչէվ ուխտ ու խօստմունք արիլ ին, իրենցսիրտին մուրատին հասնէլու համար, հէչ մէկ գէշութինի տիմաց կանգչառնուն. պէտք էղած ատէնը ադամօրթու արունը վօթէլը, աղու տալը, թէմիզմարթու անունը աճըռելը, սէվը ճէրմակ, ճէրմակը սէվ ցուցնելը նացահամար ամպէս հասարակ պան է, ինչպէս մէզի համար մէկ կավաթ ճուրխմէլը» (4, 234),- սարկազմով գրում է հեղինակը: Այս բնութագրումներիցհետո միանգամայն հասկանալի է դառնում մերկացնող ծաղրը, որ առաջ էգալիս հերոսի խոսքի և գործի հակասությունից՝ բացահայտելով նրաիրական դեմքը. Կայափան պաս է պահում, բայց « Կիտցօղնէրը կասէին էղիլէ՝ հէչ էղած չէ՛, վօր Գիրքօր Կայափան մէկ տէղ էրթա ու քյօռ հարփած յէտ չիտառնա» (4, 241), ոչ ոք նրանից չի պահանջել, բայց նա աստծուն երդում էտվել, որ ոչ մի կնոջ երեսին չի նայելու, բայց « «Մի՛ ցանկանար կնոչ ընկերիքո» պատվիրանքը կիտիս քի նարա համար կըրած չէ՛ր էղիլ է» (4, 241):Շարունակության մեջ կիրառելով դրության կոմիզմը՝ Պատկանյանը ծաղրու ծանակի է ենթարկում անընդհատ փորձանքների մեջ ընկնող,«սիրառատ» Կայափային՝ ստիպելով ընթերցողին անզուսպ քրքջալ նրավրա: Մի անգամ հյուրընկալվում է մի տերտերի, որը Կայափային մեծընդունելության է արժանացնում: Քիչ չէ, որ առիթից օգտվում է և գիշերումտերտերի տանը, գիշերը ստիպում է ճար անել իր ուռած «պաշ մատի»համար, որի պատճառով տերտերը ամոթանք է տալիս: Մի անգամ էլմտերմանում է գյուղացիներից մեկի հետ, նրա տանը ուտում-խմում, և երբգյուղացու կինը տանը մենակ է մնում, Կայափայի «սիրտը օրօտ կինի», կնոջհետ «կուռաշ գալու» միտքը հանգիստ չի տալիս, իսկ մի անգամ էլ «... մէրԳիրքօր Կայափան ճօրօվ մօրօվ մէքամ ճուպուռօտ աչքօվ, էփպէյի ծէրկէկ,չինկյանայի պէս խարա խայիշ, ֆօտած, էթէքնէրը ախտօտ, քիթը, պէրանըտայմա մուրօտ մէքամ էրփէվէրի կինիմարթ կըկտնէ, ինա քէրփիճիմահլանէրէն ու տունը կըպէրէ... ատպէս ալ ատ ալէվալէն (քանի միտքսկիյնի նը՝ փըսխըս կուգա) մէկ ամիսի խատար իրէն զէնիաթը ծուռ ու շիտակկանէ-շտէ ծէռքէն էկածին խատար....... Ա՛մա պանին մէչը ամա կա էղիլ է:

Page 102: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

102

Մէմ ալ նայիս մէր Կայափան կըհիվընտնա, պէրպէր Օվանէսին էտէվենմարթ կըխըրկէ. «Պանըս պէթէր գէշ է», կասէ: «Ի՞նչ ունիս», կըհարցունէպէրպէր Օվանէսը: «Չիտի՛մ ինչ է», կասէ Կայափան: «Ցուցու՛ր նայիմ», կասիպէրպէրը: Կընայէ վօր ի՜նչ նայէ. աղլի մէր ճէրմակ միւրիւքօվ ու հիսունտարու տէրվիշը, ինչ ցավ վօր մէր աճէմի լէվէնտնէրը խափմիշ կանինՌաստօվին սատին մէչը՝ պիւլպիւլ պռնած իքէնէրը, թամամ ան ցավէն ունիէղիլ է: «Աս թէրմաշը վօրիմէ՞ն կըպավ քէզի», կասէ պէրպէր Օվանէսը:Կայափան ալ աղլի ճուպուռոտ պանվօրին վրան կցուցնէ: «Իտա ախտօտալէվալէ՞ն, կասէ պէրպէրը, մա՜շալլա իշտահիտ», կասէ ու կըթուքնէ: Խօրթալ, պէթէր կանէլու պան էր» (4, 245-246): Գրողն ինքը հասկացել էսատիրայի ամենազոր ուժը, հատագայում գրել. «Դուք շատ լավ գիտեք, որմարդուն համար ամենավատ վիճակն է աշխարհիս երեսին ծիծաղելի դերը,մարդ ամեն բան կարող է կուլ տալ՝ բամբասանք, չարախոսություն, գանձիկորուստ, բայց ծաղրէ երբե՜ք. շատ անգամ բամբասված և չարախոսվածմարդը նորեն հոտն կկանգնե, բայց ծաղր ու ծանակ եղածը՝ երբեք» (7, 47):Պետք է նշել, որ իր խայթող լեզվի համար Պատկանյանը մշտապեսշրջապատված է եղել թշնամիներով, քանզի, մեղմ ասած, երգիծանքը «միշտէլ մի փոքր վիրավորական է նրա համար, ում դեմ ուղղված է... Նրանպատակը վիրավորելով վախեցնելն է»115: Հոգևորականներիծաղրը իր գագաթնակետին է հասնում «Սատանայի օչիլ» պատմվածքում,որ ուղղված է Կյուրեղ վարդապետ Սրապյանի դեմ և պարզապեսոչնչացնում է նրան: Հոգևորականի արտաքինի նկարագրությունն արդենիսկ ծաղրի առարկա է դարձնում նրան («... շիտակ նայէլ չուզէի, զէրէ պէթէրկանէլու էր տունչ ու պուռունկը. աչքէրն ալ ինա թէզ-թէզ կըփակէր ուկըպանար նը՝ ախա՜չը, սուտ չիմ ասիլ, կէցած տէղը մէքամ շէպէք-մայմունէր,- ադամօրթու սիւրէթ չէր սիւրէթը», (4, 299), և հեղինակը զարմանում է,երեսին էլ ասում, թե «իտա տունչ ու պռուկը» ունեցողը ինչպե՞ս կարող էայդքան բան իմանալ ու աշակերտներին սովորեցնել: Տգետն իրենից գոհասում է, թե ոչ մի տեղ ոչինչ չի սովորել, ամենն այնտեղ է (ցույց է տալիսգլուխը): «Կոմիկականը, մասնավորապես, կոչվում է ֆարս, երբ այնսահմանափակվում է սոսկ արտաքին գործողություններով և սոսկարտաքին այլանդակությամբ: Կոմիկականի այդ սեռին են վերաբերում...օրինակ, շարունակ աչքը թարթելու, շարունակ քիթը մաքրելու

115 Տե՛ս Բերգսոն Գ., Ծիծաղը կյանքում և բեմում, Մոսկվա, 1900, էջ 124(ռուս.):

Page 103: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

103

սովորությունը և այլն»116, սակայն Պատկանյանը չի բավարարվում լոկարտաքինի երգիծական նկարագրությամբ, այլ բացահայտում է կերպարիէությունն ու հոգեբանությունը՝ համապատասխան նրա ծիծաղելի ևնողկալի արտաքինին. ծիծաղելի բովանդակությունը պետք է ունենածիծաղելի ձև: Պատկանյանը ընդգծում է հերոսի դեմքի այն գծերը,, որոնքցույց են տալիս նրա բնավորության բացասական կողմերը. հերոսի մարդչլինելը, «մայմունությունը» տեսնում ենք պատմվածքի հետագաշարադրանքում՝ նրա քարոզի ժամանակ, երբ մարդկանց սովորեցնում է, թեինչպես գումար խնայեն, ինչն ինչպես անեն, տալիս իր ասածների«հիմնավոր», ծիծաղելի բացատրությունները, որ ընթերցողի անզուսպքրքիջն են առաջ բերում, միաժամանակ ոչնչացնում հիմար հոգևորականին.«Թշնամու զավեշտականությունը նրա թուլությունն է. նրա աքիլլեսյանգարշապարը: Բացահայտել թշնամու զավեշտականությունը, նշանակում էտանել առաջին կարևոր հաղթանակը, մոբիլիզացնել ուժերը նրա դեմ մղվողպայքարում...»117: Սա քարոզ է կարդում, թե ինչպես իրենց կանանց համարէժան զարդարանքի պարագաներ ձեռք բերեն. թող ղասաբի մոտից կովիմիզափամփուշտ առնեն, կապեն, համ էժան կլինի, համ բնական: Թողթղթախաղով չզվարճանան, այլ մրգի կորիզներով վիճակ հանեն, զույգ քացիխաղան, պարտվողի քթից էլ երեք անգամ քաշեն, «ատ ալ չուզիք նը՝տարվօղը օտային օրթան էրթա կայնի մէկ վօտքի վրա ու խօռօզի պէսկուկուռիկու թօ կանչէ: Հէմ էկլէմիշ կըլաք, հէմ ալ ստակը ճէպնէրըտկըմնա» (4, 303): Ժողովուրդը մեծարում է նրան, գիտուն հռչակում,հնարավորություն տալիս «սատանայի օչիլներին» բազմանալու, որով էլերգիծվում է նրա միամտությունն ու անգիտությունը: Էլ ավելի ցայտունդարձնելու համար նրա ոչնչությունը՝ հեղինակը ինքնախոստովանության էենթարկում՝ միաժամանակ առաջ բերելով ընթերցողի ատելությունն ուարհամարհանքը. «Ասվածային-իրը-օրը, ինչ խատար վօր սիրտըս կուզէ ուփօրը կտէղավօրցունէ՝ թանկնօց քօնյաք, թանկնօց զաքուսքա, թանկնօց հացու ուժին, թանկնօց կինինէր... շէնքօվ մարթօց հէտ լաֆ ու կալաճի...փափիռօսը քաշէ՛ ու ճըռթ արա՛, թու՛ք թանկնօց խալինէրուն վըրան,փամի՜լըյ, ատ ինծի պէս մէքամ օչիլօտ տանղալախին, հարած-վարածխարապաշին համար-ատկէ ետքը ինծի անտիի արքավութին պէ՞տք է վօր,յէս իմ արքավութինս Նախչուվանին մէչը կըտիլ իմ ու՞» (4, 309):

116 Չերնիշևսկի Ն., Էսթետիկա, էջ 306;

117 Բորև Յուրի, Գեղագիտություն, Երևան, 1982, էջ 107:

Page 104: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

104

Ճիշտ է՝ Պատկանյանի երգիծական գործերը մեծ մասամբ գրված ենայս կամ այն անձի մասին, սակայն դրանից այդ գրվածքների արժեքըամենևին չի նվազում: Երգիծանքի տեսակների և միջոցների հմուտկիրառության շնորհիվ ընթերցողի համար նրանք մնում են իբրև մեծտաղանդով գծված դիմանկարներ և բնավորություններ, այս կամ այնարատի տիպական կրողներ:

Գ. ԳասպարյանՀոգևորականների երգիծական կերպարները ՌափայելՊատկանյանի նորնախիջևանյան պատմվածքներում

ԱմփոփումԱյս հոդվածը նվիրված է Ռափայել Պատկանյանի

նորնախիջևանյան պատմվածքների շարքի այն գործերին, որոնցումարձակագիրն անդրադառնում է հոգևորականությանը և ստեղծում նրանցերգիծական կերպարները: Պատկանյանը ծաղրի է ենթարկումհոգևորականներին՝ չհանդուժելով նրանց անգրագիտութունը,անպետքությունը, դիմազրկությունը, այլասերվածությունը, կոչումինանհամապատասխանությունը և այլ արատներ: Հոգևորականների հիշյալարատները ցուցադրելիս և նրանց երգիծական կերպարները կերտելիսգրողը կիրառում է ոչնչացնող ծաղրի տեսակները՝ հեգնանք, սատիրա,սարկազմ՝ շաղախված վշտի խոր զգացումով, տխրությամբ, ինչպես նաևերգիծական տարբեր հնարանքներով և միջոցներով գեղարվեստականհամոզչություն է հաղորդում կերպարներին:

Г. ГаспарянСатирические образы священнослужителей в

новонахичеванских рассказах Рафаэла ПатканянаРезюме

Эта статья посвящена тем трудам ряда новонахичеванских рассказовРафаэла Патканяна, в которых прозаик показывает духовность и создает их

сатирические образы. Патканян высмеивает священнослужителей, не выносяих безграмотность, никчемность, безликость, извращенность, несоответствие

их должности и другие дефекты. Показывая упомянутые дефектысвященнослужителей и создавая их сатирические образы, писатель

применяет виды уничтожающей иронии - насмешка, сатира, сарказм,смешанный глубоким чувством печали, грустью, а также различными

сатирическими приемами и средствами придает образам художественнуюубедительность.

Page 105: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

105

G. GasparyanSatirical characters of clerics in Raphael Patkanyan’s Nor Nakhichevanian

storiesSummary

This article is devoted to those works of Raphael Patkanyan’s NorNakhichevanian stories in which the prose writer addresses the clergy and createstheir satirical characters. Patkanyan satirizes clerics unable to tolerate their illiteracy,uselessness, impersonality, degeneracy, inconsistency to their titles and other vices. Inorder to show the above mentioned vices of clerics and create their satirical charactersthe writer applies the devastating types of laughter such as irony, satire, sarcasmwhich are mixed with the deep sense of sorrow, sadness and also the writer conveysfictional persuasiveness to the characters with the help of satirical diverse devices andmeans.

Page 106: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

106

ՍԱԹԵՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ

ԱՌԱՆՁԱՐԻ ԵՐԳԻԾԱՆՔԸ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸՊԱՏԿԵՐՈՂ ՆՈՐԱՎԵՊԵՐ

Բանալի բառեր և արտահայտություններ. Առանձար, երգիծանք,ծաղր, հեգնանք, ծիծաղ, հակադրամիասնություն, արևմտահայ գրականկյանք, ողբերգական, կատարերգական, նորավեպ:

Ключевые слова и выражения: Арандзар, сатира, насмешка, ирония,смех, запaдноармянская литератутная жизнь, трагическое, комическое,новелл.

Key words and phrases: Arandzar, satire, mockery, irony, laugh, WesternArmenian literary life, tragique, comical, novel.

Առանձարի ստեղծագործությունը նոր աստիճանի, գուցե նաևեվրոպական մակարդակի է բարձրացրել երգիծական գրականությանհայկական տեսակը: Եվրոպայում կրթված և ազգային ու եվրոպականերգիծաբանության փորձը յուրացրած Առանձարը նոր որակներ է բերումհայ երգիծաբանություն:

Մեր նպատակն է դիտել և ուսումնասիրել երգիծանքի դրսևորմանկերպերը Առանձարի՝ արևմտահայ գրական կյանքը պատկերողնորավեպերում:

Առանձարի երգիծանքի կարևորագույն հատկանիշը ողբերգականի ուկատակերգականի հակադրամիասնությունն է: Սա, ստեղծագործականառանաձնահատկություն լինելուց բացի, աշխարհայացքային իրողությունէ:

Այսառումովսիմվոլիկ նշանակություն ունի «Վշտի ծիծաղ»ավանդազրույց-նորավեպի վերնագիրը:

Հատկանշական է, որ Առանձարը ողբերգությունը երգիծանքիվերածելու գեղարվեստական բարդ խնդիրը հաղթահարում է փոքրտարածության՝ նորավեպի սահմանների մեջ: Ինքը՝ Առանձարը, իրգործերը համարել է «պատկերներ»:

Առանձարի նորավեպերի մեջ կարող ենք առանձնացնել հետևյալթեմատիկ խմբերը.

ա/ ժամանակի գրական կյանքին նվիրված նորավեպեր,բ/ թուրքական «օրինականացված» բռնության պահմաններում

արևմտահայության ողբերգական գոյավիճակը պատկերող նորավեպեր,

Page 107: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

107

գ/ հայ վերնախավի, «մեծատունների» էությունը բացահայտողնորավեպեր:

Առանձարի երգիծանքը, կապված գրողի ընտրած թեմատիկայի հետ,ուղղվում է կյանքում առկա զանազան իրողությունների դեմ: Մի դեպքումծաղրի, սուր երգիծանքի թիրախ են դառնում օտարներին կուրորեն հետևողև մակերեսային, հասարակական խոր բովանդակությունից զուրկգրականություն ստեղծող գրողները, մյուս դեպքում ծաղրի սլաքներնուղղվում են դեպի հասարակական այն պայմանները, որոնց մեջ կայանալուհնարավորություն չեն ստանում իսկական տաղանդները: Նորավեպերի միմասում հեղինակը երգիծում է թուրքական կամայականությունները,իրավական համակարգը, իշխողի անպատժելիությունը, մյուս մասում էլ ոչպակաս սուր երգիծանքի միջոցով քննադատում հայ վերնախավի(մեծատունների) վախկոտությունը, անտարբեր վերաբերմունքը սեփականժողովրդի հանդեպ:

Սրամիտ հումորով են աչքի ընկնում Առանձարի այն պատկերները,որոնք նվիրված էին ժամանակակից գրական կյանքի հարցերին: Սրանք,կարելի է ասել, ծրագրային բնույթ ունեին, խիստ արդիական էին ևարտահայտում էին երգիծաբանի գեղագիտական ըմբռնումները:Արդիական էին այն առումով, որ, ինչպես իրավացիորեն նկատում է Ա.Մախմուրյանը, 20-րդ դարի սկզբի արևմտահայ ռեալիստականգրականությունը պահանջում էր պարզաբանել և ճշգրտել գրողի ուգրականության հասարակական դերն ու կոչումը118:

Առանձարի գեղագիտական հայացքների գեղարվեստական իրացմանարդյունքն է «Նորավեպին նորավեպը» ստեղծագործությունը: Այստեղգրողը սուր երգիծանքով կերպավորում է իր ժամանակի գրողի տիպը:Ատոմ Որբունու կերպարին զուգադրվում է Տիգրան Ասապյանը: Նովելումնրանք փոխադարձաբար լրացնում են միմյանց, ինչն արտահայտվում էնրանց միանման մտածելակերպով, հոգեբանությամբ (պատահական չէ, որերկուսի գրած նորավեպերն էլ գրեթե չեն տարբերվում միմյանցից, թեևհերոսները այդ նմանությունը փորձում են «գրական նույն դպրոցինպատկանելու» հետ կապել): Ավելին՝ նովելի համակարգում այսկերպարները գրեթե միևնույն գործառույթն ունեն. հեղինակայինմտահաղացումը իրացվում է մի դեպքում Որբունու, մյուս դեպքում

118Տե՛ս Մախմուրյան Ա. Հ., Առանձարի ստեղծագործությունը և ռեալիզմիհարցերը, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 9, Երևան, 1989, էջ16:

Page 108: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

108

Ասապյանի կերպարների միջոցով: Ի դեմս նրանց՝ հեղինակը երգիծանքիմիջոցով քննադատում է ժողովրդից կտրված, սոսկ գրքերի միջոցով կյանքիմասին գաղափար կազմող և իրականության ներքին հակասություններնանտեսող գրողի տիպը: Նա ցույց է տալիս, թե «Պոլսո գրական նորուղղության» ներկայացուցիչ համարվող հեղինակներն ինչպիսիաղավաղված պատկերացում ունեն ռեալիստական մեթոդի առաջադրածպահանջների մասին: Այս կարծեցյալ «իրապաշտների» համար ներշնչանքիաղբյուր էր ոչ թե կյանքը, այլ համաշխարհային գրականության մեծերիստեղծագործությունները. «Ատոմ Որբունի, թեև նոր մտած գրականասպարեզը, բայց արդեն փայլուն ներկայացուցիչներեն մեկը Պոլսո գրականնոր ուղղության՝ գիշերը Մոպասանի հուզիչ նորավեպերեն մեկը խորհառաչանքով մը փակելեն ետքը՝ անոր ազդեցութենեն ներշնչված սկսած էրգրել նորավեպ մը…»119: Նա, Հ. Ն. Անդրիկյանի դիպուկ բնորոշմամբ, «տիկիմը պես լցված է ֆրանսիացի շարք մը նոր գրողներու ազդեցությամբ»120:

Փաստորեն, այս նորավեպում ժխտելով, ծաղրելով որբունիներին,ասապյաններին՝ Առանձարը ցույց է տալիս, թե որքան ինքնանպատակ ուբովանդակազուրկ են անհիմն մեծարված հեղինակների երկերը:Ժամանակը գրողից պահանջում էր հասարակական կյանքի խորիմացություն, բազմաշերտ իրականության ռեալիստական վերլուծություն,իսկ Որբունու ողջ եռանդը բևեռված է հերոսներին ամուսնացնելու կամչամուսնացնելու մտքի վրա։ Դիպուկ, սարկաստիկ ծաղրով են նկարագրվածնրա «ստեղծագործական որոնումներն» ու տվայտանքները (առավոտյաննույնիսկ չի լվացվում, որպեսզի մուսաներին չփախցնի)։

Որբունին և Ասապյանը, իրենց իրապաշտ ուղղությաններկայացուցիչներ համարելով, աշխատում են հրաժարվել «հին ռոմանթիկդպրոցին» հետևելուց։ Սակայն ռեալիզմը նրանց համար ձևական բնույթունի։ Իրենց նորավեպերին ողբերգական ավարտ են տալիս՝ ելնելովնրանից, որ «իրապաշտ ուղղությունով վեպերը միշտ tragiqueվերջավորություն մը կունենան» (էջ 71): Ձևի և բովանդակությանանհրաժեշտ միասնությունն անտեսող նրանց գաղափարազուրկ երկերինհատուկ է գեղեցիկ և փքուն բառերի կուտակումը։ Հնարում են նոր բառեր,

119Առանձար, Վշտիծիծաղ (Ժողովածուերկերի), Թիֆլիս, Հերմես, 1905,էջ 64:Հետայսու սույն գրքից կատարվող մեջբերումների էջերը կնշվենտեղում՝փակագծերիմեջ:

120Բազմավեպ, Վենետիկ, 1906, թիվ 9, էջ 422:

Page 109: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

109

որոնք համապատասխանում են «հրաշալի պատկերի» մասին իրենցունեցած պատկերացումներին, բայց ոչ մեր քերականությանը: Նրանցհամար էականը արվեստում վերամբարձ ոճն է, արտաքին փայլն ուհնչեղությունը։ Երգիծաբանի նպատակաուղղված և դիպուկ հեգնանքըխիստ ազդեցիկ է, երբ ցույց է տալիս, որ իրեն իրապաշտ համարող գրողիկարծիքով պարզ և հստակ շարադրանքը թերություն է ռեալիստական երկիհամար. «…Սակայն «իր շրջագայությունը կկատարեր» նախադասությունըաղվոր չէ փախեր, գրվածքին effect-ը կկոտրե կոր. ատանկ հինցած, banalբացատրություններ գործածելե պետք է խուսափիլ: Զորօրինակ, ատնախադասությունը սապես փոխեսինտո՞ր կըլլա- «իր գեղեցկությունըկթափորեր բնության մեջեն» (էջ 69):

Առհասարակ, լեզվի պարզության ու բնականության հարցը միշտեղել է Առանձարի ուշադրության դիտակետում: «Պարզությունը, ինչպեսամեն բանի, այնպես էլ գրականության մեջ հանձնարարելի հատկությունմըն է»,- «Մեր գրականության շուրջը» հոդվածում գրել է Առանձարը, բայցնաև ընդգծել, որ պետք է տարբերակել պարզությունը մերկությունից,որովհետև լեզվի «մերկությունը սոսկալի բան մըն է»: Միաժամանակ գրողըզգուշացնում է, որ այդ մերկությունը չի կարելի լցնել ճոռոմաբանությամբ,դատարկ ու վերամբարձ բառերով, նա բացասաբար է խոսում այն գրողներիմասին, որոնք «ճիգ կը թափեն իրենց զգացումի և գաղափարի պարապըբառերու կույտով լցնելու»՝ առանց հասկանալու, որ դրանով «գրվածքիէներգիան կորչում է»: Տեղին է հիշել, որ ժամանակին հենց նույն այսիրողությունն էր սուր ծաղրի ենթարկել Հ. Պարոնյանը. «Երբբանաստողծության գիրք մը կարդալ կուզես՝ կը տեսնես, որ թուղթերնիրենք իրենցմե կսառնան, վասն զի յուրաքանչյուր էջին մեջ զեփյուռը կըփչե, չմոռնանք ըսել, որ եթե առանց հովանոցի զանոնք կարդալու ելնես՝եգիպտացի մը կդառնաս, այնչափ կ’էրիս արևեն, որ յուր ճառագայթներըմիշտ արձակած է հոն: Փառք տուր աստուծո, եթե հոն փչած սյուքեն մսելովչհիվանդանաս»121:

Սուր դիտողականություն ունեցող Առանձարը նկատում է նաևհոգեբանական հետաքրքիր իրողություններ: Ուշագրավ է գրողականսնափառության, հպարտության սինդրոմը, որ առհասարակ բնորոշ էստեղծագործող անհատին: Նախ Առանձարը մի դիպուկ դիտարկում է

121Հայ գրական քննադատության քրեստոմատիա (1865-1900), հ. 2, կազմ.ևծանոթ. Ժ. Ա. Քալանթարյան, խմբ. Հր. Թամրազյան, Երևան,Երևանիհամալս. հրատ., 1984, էջ 49:

Page 110: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

110

անում. Որբունին մտահոգված էր նորավեպ գրելու հարցով, որովհետև«ամիս մը կար, որ իր ստորագրությունը չէր երևցած թերթերուն մեջ»:Գրողական սնափառության մեկ այլ դրսևորում է այն, որ Որբունին նախորդգիշերվա երկար տվայտանքները ընկերոջը ներկայացնում է որպես «կեսժամվան մեջ աճապարանքով մը» գրել: Այն դրվագում, երբ Ասապյանըխնդրում է Որբունուն կարդալ այդ նորավեպը, նա պատասխանում է. «Չէ՛,բարեկամ, երեկ գիշեր սանկ կես ժամվան մեջ աճապարանքով մը գրած եմ,դեռ չեմ ալ սրբագրած» (68): Առանձարը նկատում է նաև այն իրողությունը,որ սովորաբար գրչակից ընկերները միմյանց փոխադարձաբար անհարկիգովեստներ են շռայլում. «Եվ ավելորդ է հիշել, թե ընթերցանության պահունԱտոմ Որբունի տոկոսով հանդերձ կհատուցաներ իր ընկերոջ գովեստները»(72):

Առանձարի ծաղրն ուղղվում է նաև ժամանակի մամուլի դեմ, որըխրախուսում էր գեղարվեստականորեն անարժեք երկերը և այդպիսովնպաստում դրանց տարածմանը։ Ըստ այդմ՝ Առանձարը կերտում էորբունիներին ու ասապյաններին շռայլված փառքի դափնիների և նրանցիրական ոչնչության հակադրությունը, իսկ դա անում է սուր երգիծանքիշնորհիվ:

Արևմտահայ ու արևելահայ գրական մտածողության ու լեզվիհակդրության հետ կապված մի շարք հարցեր են արծարծված «Հոսհոսն ուինտելիգենտը» նորավեպում: Այս նորավեպը վավերական հիմք ունի: Ստ.Կուրտիկյանը գրում է. «Պետհամալսարանի դասախոս Ավետիք Տեր-Պողոսյանը զրույցի ժամանակ մեզ ասել է, թե ինքը 1905-ին Ցյուրիխումհանդիպել է Առանձարին: Գրողը նրան հայտնել է, թե «ինտելիգենտի»նախատիպն է իր ծանոթ, բժշկականի ուսանող Լևոն Աթաբեկյանը, իսկ«հոսհոսը»՝ իր մտերիմ ընկեր Հ. Աղասերը, որին էլ նվիրել էպատմվածքը»122:

Հենց վերնագրից երևում է, որ այս նորավեպում հեղինակըընդարձակում է քննադատության շրջանակները՝ ընդգրկելով և՛արևմտահայ, և՛ արևելահայ մտավորականության կյանքը։ Պատկերում էարևմտահայ ու արևելահայ երկու ուսանողների հանդիպումը Լայպցիգում՝կերտելով հակադիր բնավորությունների տեր երիտասարդների՝ պոլսեցի

122 Կուրտիկյան Ստ., Առանձար, ՍովետականՀայաստան, Երևան, 1977, թիվ10, էջ 37:

Page 111: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

111

Սուրեն Շավարշի և շուշեցի Մելիք-Քյալլաբաշյանի123 կերպարները:Երգիծական համեմատության միջոցով է կերտում Մելիք-Քյալլաբաշյանի ևպոլսեցի հոսհոսի դիմանկարները:

Նորավեպի սյուժեն, որը հիմնված է այս երկու կերպարների զրույցիվրա, բացահայտում է նրանց ըմբռնումների ու գործելակերպի ամբողջանհեթեթությունը: Գրողը երգիծանքի միջոցներով վարպետորենտիպականացնում է կերպարները՝ կատարելով կարևոր ընդհանրացումներ:Ծիծաղ են առաջացնում շուշեցի «հավիտենական ուսանողի»կոպտությունը, եվրոպական բառերով համեմված հայերենը, նրա պոլսեցիընկերոջ քնքշությունը, ճոռոմ խոսքն ու քծնանքը: Առաջին իսկ հանդիպմանժամանակ նրանց քննարկման նյութն է դառնում արևելահայերենի ուարևմտահայերենի տարբերությունները: Այնքան տարբեր են Մելիք-Քյալլաբաշյանի և Սուրեն Շավարշի լեզվական ըմբռնումները, որ նրանքհաճախ չեն հասկանում միմյանց։ Իսկ լեզվական շփոթություններն էլկոմիկական իրադրությունների տեղիք են տալիս։ «Հասարակականգիտություններ» բառակապակցությունը պոլսեցին հասկանում է«հասարակ գիտություններ» և խիստ վիրավորված բացատրում, որ իրնպատակը բարձր գիտություններ ուսումնասիրելն է։ Մի այլ դեպքում«մտավորական» հասկացության համար կիրառվում են «ինտելիգենցիա» և«էնթելիժան» բառերը։ Այդ պատճառով էլ Սուրեն Շավարշին թվում է, թե«ինտելիգենցիան» Ղարաբաղի քաղաքներից մեկն է:

123 Անունը պատահական չի ընտրել հեղինակը. թերևս այստեղ գործ ունենքերգիծանքիմի «գործիքի»՝ երգիծական մականվան հետ: Այս դեպքումկերպարի համար բնութագրական է դառնում անվան նշանակությունը.քյալլա նշանակում է գլուխ, իսկ բաշ՝բարձր: Իսկ մելիք ձևը հուշում է նրածագման մասին (շուշեցի էր): Առհասարակ, երգիծական մականուններԱռաձարը քիչ է գործածում, բայց եղած մեկ-երկու օրինակը բավականինխոսուն են: Այս նովելի մյուս հերոսն էլ՝ Սուրեն Շավարշը, մամուլումհանդես է գալիս Ֆանթազիո կեղծանունով: Երգիծանքը ակնհայտէ. այդերիտասարդ գրողի գործերը ֆանտազիայի, երևակայության ծնունդ են,հեռուեն իրական կյանքից: Մեկ այլ նորավեպում («Տասը տարի ետքը»)հերոսի գրական կեղծանունը Թաթար է, ինչը միտեսակ ահարկու, խիստերանգ է տալիս կերպարին:

Page 112: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

112

Սուրեն Շավարշը, ինչպես նկատում է Ա. Հակոբջանյանը,քաղքենիական միջավայրի հարազատ ծնունդն է: Հրաշալի գիտիֆրանսերեն և կարող է հեշտությամբ սովորել ֆրանսիականհամալսարաններից մեկում, բայց ընտրել է Գերմանիան, թեկուզ չգիտիգերմաներեն, որովհետև «գերմանական կրթությունը այսօր աշխարհի մեջառաջինն է»: Բնականաբար հասկանալի է, որ նրան հետաքրքրում է ոչայնքան այն, թե ինչ է սովորելու Գերմանիայում, որքան շրջապատիկարծիքը իր ստացած կրթության մասին: Տիրող կարգերի դեմ ըմբոստ ոգիունենալու, հալածանքներից խուսափելու նպատակով չէ, որ նա մամուլումներկայանում է Ֆանթազիո կեղծանունով: Նրա կարծիքով՝ իսկական գրողլինելու գլխավոր նախապայմաններից մեկը ծածկանուն ունենալն է, քանիոր «ասանկ ավելի խորհրդավոր կըլլա», և հետևում է ընդունված կարգին124:Մակերեսայնությունը բնորոշ է նաև Մելիք-Քյալլաբաշյանին: Նա չունիհասարակական իդեալներ, որոնց իրականացման համար զգա գիտությամբզբաղվելու անհրաժեշտություն: Նրա հետաքրքրությունները չունեն խորպատճառներ, արմատական նպատակներ: Առանձարը նուրբ հումորովնկատում է. «Մելիք-Քյալլաբաշյան ծույլ մը չէ: Չեք կրնար գտնելխոսակցության նյութ մը, որ զինք լռության դատապարտե: Ամեն բանիկհետաքրքրվի և ամեն ճյուղե ալ կկարդա, թեև հաստ հատորներե շատ չիախորժեր և ավելի կսիրե բրոշյուրները» (էջ 75):

Ուշագրավ է այն, որ հեղինակը երբեմն իր տեսակետը,գեղագիտական պահանջներն արտահայտում է հենց իր կողմից երգիծվողհերոսների միջոցով: Մելիք-Քյալլաբաշյանը գրականության և արվեստիհասարակական կոչման մասին միանգամայն ճիշտ ըմբռնում ունի։ ԵթեՍուրեն Շավարշի գրական դավանանքը ձևավորվել է ֆրանսիականգրականության ազդեցությամբ և հետևում է «արվեստը արվեստի համար»տեսությանը, ապա Մելիք-Քյալլաբաշյանը քննադատում է ֆրանսիացիռոմանտիկներին նմանակելու անիմաստ փորձերը և գտնում, որգրականությունը պետք է ծառայի ժողովրդին, բխի ժողովրդի կյանքից։ Սառեալիստական մեթոդի առաջնային սկզբունքներից մեկն է: Հենց Մելիք-Քյալլաբաշյանն է, որ ոգևորությամբ դրվատում է ժողովրդական պոեզիան,որպես օրինակ հիշատակում Ավետիք Իսահակյանին, իսկ ՍուրենՇավարշն էլ մեջբերում է «Ալագյազի մանիներ»-ից մի հատված. «Մեզանումէս վերջերս մի նոր պոետ է դուրս եկել, մի ջահել տղա՝ ԱվետիքԻսահակյան, գուցե ծանոթ է ձեզ, ես ունեմ մոտս նրա բրոշյուրը, եթե ուզում

124Տե՛ս Հակոբջանյան Ա., Առանձար, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1972, էջ 51:

Page 113: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

113

եք, կարող եք վերցնել կարդալ, ժողովրդական մոտիվներ է գրում, բայցանպիտանը էնքան կենդանի է գրում, որ կարծեք հենց կյանքից խլած լինի»(84)։ Փաստորեն այստեղ Առանձարը միաժամանակ գնահատում է Ավ.Իսահակյանի ստեղծագործության ժողովրդայնությունը: Նշենք նաև, որԱռանձարը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Ավ. Իսահակյանիհետ, նամակագրական կապ պահպանել: ԳԱԹ արխիվում գտել ենք Ավ.Իսահակյանին ուղղված 3 նամակ, որոնք գրվել են 1900-1902 թթ.:Նամակներից հասկանալի է դառնում, որ Առաձարը ուշիուշով հետևել էԻսահակյանի ստեղծագործական ընթացքին, նույնիսկ խորհուրդ տվել, թեինչ թեմայով բանաստեղծություն գրի:

Առանձարը տեսնում էր նաև մտավորականության մի այլ տիպ:«Տասը տարի ետքը»նորավեպում հեղինակը ծաղրի սպանիչ սլաքներնուղղում է հասարակական այն պայմանների դեմ, որոնց մեջ կորսվում ենիսկական տաղանդները: Նա, ինչպես նկատում է Մախմուրյանը, այսանգամ դեմ է դուրս գալիս ոչ թե անհատին, այլ միջավայրին։ Այնմիջավայրին, որը գրողին միայն զրկանքների ու զոհողությունների մղելով,վշտի ու ցավի նոր երանգներ է տալիս առանձարական ծիծաղին125։

Վավերական ու իրական գույներով է ներկայացված այս նորավեպը,որը կենսագրական հիմքեր ունի. տասը տարվա հնություն ունեցողինքնակենսագրական հուշն է իր իսկ անցած ճանապարհի:

Պատումի հետաքրքիր եղանակ է ընտրում Առանձարը: Նորավեպինախադրությունը պատմում է առաջին դեմքով: Ստեղծվում է այնտպավորությունը, որ պատմողի մտերիմ ընկերն է գլխավոր հերոսը:Այնուհետև այդ կոմպոզիցիոն շրջանակի մեջ է դնում հերոսի՝ ԱրտավազդՂարիբյանի պատումը, որի հիմքում էլ ընկած են հենց Առանձարիկենսագրության ինչ-ինչ փաստեր:

Մի կտոր հաց վաստակելու համար գրականությունը լքում է միմարդ, որ ընդունակ էր դառնալու մեծ գրող, մի մարդ, որի գրական բոլորփորձերը հիացքով էին ընդունվում126: Գրականության համար ծնված այսմարդիկ ստիպված են դառնալու դատարանում ընդօրինակիչ, գրագիր կամնավթային առևտրի միջնորդներ: Հեղինակը համոզված է, որ որքան էլ հայ

125 Մախմուրյան, նշվ. աշխ., էջ21:126Ինչպես արդեն նշել ենք, Առանձարի գրական մուտքը մեծ ոգևորությամբ էընդունվել, նրանից սպասել են «պարոնյանականերկեր»: Եվ ահա այսնորավեպում երբ հերոսը՝ Արտավազդը, իր գործերն ուղարկում էթիֆլիսյան հանդեսին, ստանում է հիացական բացականչություններով լինամակ, որտեղ խմբագիրը գրել էր. «Պարոնյանը հարությունառավ»:

Page 114: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

114

գրողը հետևի ռեալիստական ճիշտ սկզբունքներին և որքան էլբարձրարվեստ լինի նրա ստեղծագործությունը, առանց անհրաժեշտհասարակական պայմանների՝ գրականությունը զարգանալ չի կարող։ Այսհարցին Առանձարը բազմիցս անդրադարձել է նաև նամակներում: ԱշոտԹիրյաքյանին ուղղված նամակում կարդում ենք. «Եվրոպացի սկսնակգրագետը կրնա տարիներով տոկալ ամեն զրկանքի և տառապանքի,որովհետև վստահ է, որ երբ անգամ մը ճանչցվի, փառք ու հարստությունպիտի գան վարձատրել իր ճիգերը: Իսկ խեղճ հայ գրագետը առջի օրենհաստատ գիտե, որ եթե իր գրչի ծայրեն մարգարիտ ալ թափվելու ըլլա,ճակատագրական կերպով դատապարտված է կարոտության ուխեղճության: Այս մասին ներկա քաղաքական պայմաններու մեջ անշուշտչենք կրնա մեր դժբախտ ժողովուրդը մեղադրել, բայց ինչ ըսենք մերհարուստ դասակարգին, որ նյութական շահեն և անասնական կյանքի մըհանգստավորութենե դուրս ոչինչ կը ճանչնա և ոչինչ կը գնահատեր»127:

Ինչպես իրավացիորեն նկատել է Ա. Հակոբջանյանը,մտավորականության անմխիթար վիճակի արտացոլումը հայգրականության մեջ նոր չէ: Գրականագետը մատնանշում է Մուրացանի(Գևորգ), Շիրվանզադեի (Լևոն) և հատկապես Նար-Դոսի (Պատրիկյան,Ամիրյան) հերոսներին:

Նորավեպում կա մի էպիզոդիկ կերպար, որի շուրթերով Առանձարըքողազերծում է մռայլ իրականությունը: Այս կերպարը նույնիսկ անունչունի, բայց կարևոր գործառույթ ունի հեղինակային մտահաղացումըիրականացնելու դիտանկյունից: Խոսքը կեսարացի պատանու կերպարիմասին է, ով սրամիտ դիտողություններով անընդհատ ծաղրում է իրհասակակից «գրագետներին»: Նրա՝ սարկազմի հասնող մի դիտողությունըխոր ենթատեքստ ունի. «Առաջները մտադիր էի հորս առևտուրըշարունակել, բայց հիմա կմտածեմ, որ ավելի շահավետ ձեռնարկություն մըպիտի ըլլա գործարան մր բանալ և ազգին դագաղ ու պսակ հասցնել իրսովամահ գրագետները թաղելու համար» (128): Սկզբում սա ընդունվում էորպես սովորական զվարճություն հարուցող սրամտություն: Սակայնգործողությունների հետագա զարգացման ընթացքում անմեղ կատակթվացող սրամիտ դիտողությունը ավելի որոշակի բովանդակություն էստանում:

Այս նորավեպում ռեալիստ գրողը բացահայտում է իր գեղագիտականըմբռնումները՝ պաշտպանելով այն ճշմարտությունը, որ միայն կյանքը,

127 ԳԱԹ, Մ. Թիրյաքյան, 258:

Page 115: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

115

միայն մարդկային ազնիվ ձգտումները արտացոլող, հասարակական խորբովանդակությամբ գրականությունն է, որ կենսական ուժ է դառնում ևկարող է կոչվել ճշմարիտ գրականություն: Եվ բնական է այն վրդովմունքը,որով գրողը խոսում է անկյանք, անշունչ, արհեստական այն գրականությանմասին, որով լի է ժամանակի մամուլը:

Խոսուն է նորավեպի ավարտը: Առանձարը, հետևելով իր հիմնականսկզբունքին՝ վշտի ու ծիծաղի հակադրամիասնությանը, կիրառում էերգիծական մի հետաքրքիր հնարք. ստեղծում է նույնարմատ բառերիմիաժամանակյա գործածության վրա հիմնված կալամբուրա128. «Ես, որգրագետ ծնած ըլլալս կկարծեի, ինչպես կտեսնես՝ հասարակ գրագիր մըն եմայսօր» (ընդգծ. մերն են - Ս. Կ., էջ 152):

Առանձարը սթափ մոտեցում ուներ կյանքի նկատմամբ: Նա գրողիսուր դիտողականության, իրապաշտ մտածողության և պատկերավոր ուսրամիտ լեզվի շնորհիվ անաչառորեն կերտում է արևմտահայ գրականկյանքի ճշմարիտ պատկերը՝ մատը դնելով այն վերքերի վրա, որոնքիսկապես ճակատագրական էին առանց այն էլ քաղաքական ուսոցիալական ծանր պայմաններում գոյատևող արևմտահայության համար:

Ս. ԿարապետյանԱռանձարի երգիծանքը. արևմտահայ գրական կյանքը պատկերող

նորավեպերԱմփոփում

Մեր նպատակն է դիտել և ուսումնասիրել երգիծանքի դրսևորմանկերպերը Առանձարի՝ արևմտահայ գրական կյանքը պատկերողնորավեպերում:

Արևմտահայ գրական կյանքը պատկերող նորավեպերում միդեպքում ծաղրի, սուր երգիծանքի թիրախ են դառնում օտարներինկուրորեն հետևող ևխոր բովանդակությունից զուրկ գրականությունստեղծող գրողները, մյուս դեպքում ծաղրի սլաքներն ուղղվում են դեպիհասարակական այն պայմանները, որոնց մեջ կայանալուհնարավորություն չեն ստանում իսկական տաղանդները:

Ողբերգականի ու կատակերգականիհակադրամիասնությունն էԱռանձարի երգիծանքի ամենաբնորոշ գիծը: Սա աշխարհայացքայինիրողություն է և վերածվում է համակարգված մտածողության:

128Երգիծական կալամբուրայի մասին մանրամասն տե՛ս Вакуров В. Н.,Речевые средства юмора и сатирыв советском фельетоне, Москва, изд-воМосковского университета, 1961:

Page 116: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

116

С. КарапетянСатира Арандзара: западноармянская литературная жизнь в новеллах

РезюмеНаша цель состоит в том, чтобы рассмотреть и изучить способы

выражения сатиры в новеллах Арандзара, которые демонстрируютзападноармянскую литературную жизнь.

В новеллах, изображающих западноармянскуюлитературнуюжизнь, водном случае объектами острой сатиры становятся писатели, которыесоздают мелкую, без социального глубокого содержания литературу, а вдругом случае стрелы насмешки направлены на социальные условия, вкоторых настоящие таланты не имеют возможность состояться.

Единство противопоставленийкомического и трагического- самаяхарактерная черта сатиры Арандзара. Это идеологическое явление ипревращается в систематизированный образ мышления.

S.KarapetyanSatire of Arandzar: western armenian literary life in novels

SummaryOur aim is to view and explore the ways of expressing satire in Arandzar's

novels, which demonstrate Western Armenian literary life.The target of Arandzar's satire is different aspects of reality: a number of

facts of contemporary literary, social and political life, which distorts the WesternArmenian's mentality and psychology. In novels, which depict Western Armenianliterary life,in one case the targets of sharp satire become writers who createshallow, without social deep content literature, in the other case the arrows ofmockeryare directed to the social conditions in which real talents are not able tobe composed.

The unity of oppositions of comedy and tragedy, sorrow and laughteris themost characteristic line of Arandzar's satire. This is an ideological phenomenonand turns into a systematized way of thinking.

Page 117: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

117

ՆԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԽ.Աբովյանի անվան ՀՊՄՀ

թանգարանագիտության,գրադարանագիտույան ևմատենագիտության ամբիոնի ասպիրանտ

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1965-1985 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

Բանալի բառեր և արտահայտություններ. գրադարանային –մատենագիտական գործունեություն, գրադարան, գրադարանավար,գրքային ֆոնդեր, տեղեկատվական ֆոնդեր, զարգացում:

Ключевые слова: библиотечно-библиографическая деятельностьлитература, читатель, библиотека, библиотекарь, библиограф,информационные фонды, книжные фонды.

Keywords: library-bibliographic activities, literature, reader, library,librarian, bibliographer, the book fund, nformation funds., development.

Գրադարանային-մատենաիտական գործի զարգացումը և այդգործառույթի բազմակողմանի ուսումնասիրումը ձեռք էր բերել կարևորնշանակություն: 1965 - 1968թթ. լույս տեսան. Մկրտչյանի, Ռ. Ա. Իշխանյանիև Հ. Կ. Կոստիկյանի ուսումնասիրությունների արդյունքները129, որոնցում ոչմիայն նկարարված են գրադարանային գործի ուղղությամբ իրականացրածաշխատանքների անցյալի և ժամանակի գործնական արդյունքները, այլև`ապագայի անելիքներն ու զարացման խնդիրները: Այսաշխատություններում առաջ էին քաշվել գրադարանային գործի, հայ գրքի ևմատենաիտության պատմության ուսումնասիրման, գրադարանայինցանցերի ընդլայնման ու ֆոնդերի համալրման, ընթերցանությանսպասարկման, ընդհանուր և ճյուղային (հայագիտական) բնույթիմատենագիտությունների կազմման ու հրատարակման, ինչպես նաևմասնագետների պատրաստման և այլ հիմնախնդիրներ, որոնք սակայն,գիտա-կազմակերպական տեսանկյունից պահանջում էին նոր արդիականլուծումներ:

129 Իշխանյան Ռ. Ա.Հայ մատենագիտության պատմություն: Պր.Ա-Գ:-Եր., 1964-68,էջ3,Կոստիկյան Հր. Կ. Սովետահայ մատենագիտության զարգացման ուղիները: -Եր.: Ալ.Մյասնիկյանի անվ. հանր. գր-ն, 1966, էջ3

Page 118: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

118

20-րդ դարի 80-ական թվականներին լույս տեսավ Հ. Մ. Դավթյանի«Գեղարվեստական գրականություն և գրականագիտությանմատենագիտություն¦ ձեռնարկը, որն իր տեսակի մեջ եզակի է130: Հ. Մ.Դավթյանը մեծ ներդրում ունի հայ գրքի և մատենագիտությանպատմության ուսումնասիրման մեջ, և նրա նշված ուսումնական ձեռնարկըճյուղային համանուն առաջին տեսական ուսումնասիրությունն էր:Նրանում հստակ ներկայացված է անձի ձևավորման գործընթացումգեղարվեստական գրականության տեսակների ու հասարակական դերիմասին: Հեղինակը կարևորել է հայ և ռուս հեղինակների գրական-գեղարվեստական և գրականագիտական-քննադատականհրատարակությունների, ինչպես նաև հայալեզու և ռուսալեզու գրական-գեղարվեստական պարբերականների դերը հասարակական կյանքում,դիտարկվել է նաև այդ հրատարակությունների դերը դրանց տպագրությանգործում:Այնուհետև Հ.Դավթյանը դիտարկել է գրականմատենագիտությունների տեսակներն ու կառուցվածքը, դրանց ստեղծմանու զարգացման ընթացքը՝ հայ և ռուս հեղինակների մատենագիտականօրինակների վերլուծական նկարագրությամբ [ն.տ էջ 41]: Հ. Դավթյանի սույնաշխատանքը կարևոր ուղեցույց և սկզբնաղբյուր հանդիսացավմասնագետների ու տարբեր նպատակներով նրանից օգտվողներիհամար:Այն մինչև այսօր էլ չի կորցրել իր տեսական և գործնականկիրառությունը:Ուսումնագործնական տեսանկյունից կարևոր է նշել նաևնույն ժամանակաշրջանում տպագրված Բ. Մելյանի աշխատությունը, որընվիրված է ոչ պակաս կարևոր նշանակությամբ մանկապատանեկանգրականության մատենագիտության հարցերին:

Վերոնշյալ խնդիրների լուծմանըզուգընթաց`գրադարանագիտության ոլորտում ուշադրություն է դարձվելնաև գրադարակային խորհուրդների դերին` կոորդինացման ևինտեգրացման ճանապարհով գրադարանային-մատենագիտականաշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:Գրադարանային ցանցի աճը, գրքային ֆոնդերի (հավածքաու)օգտագործումը և աշխատանքների արդյունավետության բարձրացումըբացառապես պայմանավորված են եղել գիտատեխնիկական նվաճումներիտարածման ու տնտեսության մեջ նրանց ներդրմամբ, որոնք պահանջել ենամրապնդել գրադարանների միջգերտեսչական և ներգերտեսչականփոխհարաբերությունները:

130 Դավթյան Հ. Մ. Գեղարվեստական գրականության և գրականագիտությանմատենագիտություն: Ուսումնական ձեռնարկ: - Եր.: 1981,էջ3

Page 119: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

119

Գրադարանային խորհուրդներն իրենց հրահանգչական-մեթոդականհանձնա-րարականներով փաստորեն կոորդինացնում և հետզհետե ավելիարդյունավետ էին դարձնում տարբեր գերատեսչություններին պատկանողգրադարանների գործունեությունը ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում:

Գրադարանային ցանցի զարգացման պատմության ուսումնասիրումըցույց է տալիս, որ Հայաստանի հանրապետությունում գրադարանայինշինարարության կարևորագույն հիմնախնդիրների քննարկման ևգրադարանների դերի ընդլայնման ուղղությամբ հանձնարարականներիմշակման համար ստեղծվել և արդյունավետ գործունեություն է ծավալելՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությանը (մշակույթի նախարարություն) կիցգրադարանային խորհուրդը: Խորհրդի գործունեությունն, ըստ ամենայնի,օժանդակում էր տարբեր բնույթի գրադարանների միջև ավելի ամուրկապերի հաստատմանը,նրանց աշխատանքի կորդինացմանը:

Համակարգման գլխավոր խնդիրներից մեկը` ֆոնդերը համալրելունպատակով նոր և արտասահմանյան գրականության (գիրք, պարբերականմամուլ) ձեռք բերելն էր: Այնպիսի գրադարաններ, ինչպիսիք`Հանրապետական գիտատեխնիկական, Հանրապետական գիտաբժշկական,Հանրապետական գիտական գյուղատնտեսական և Ալ. Մյասնիկյանիանվան հանրապետական գրադարանները, նոր ստացված գրականությանմասին հրատարակում և տարածում էին տարբեր տեսակի, այդ թվում`մատենագիտական տեղեկատուներ:Խորհուրդների գործունեության ևգրադարանային կապերի հաստատման շնորհիվ մեծ նշանակություն էստանում միջգրադարանային աբոնեմենտը (որի մասին կխոսենք ստորև):Կարևորելով գրադարանային-մատենագիտական աշխատանքներումգրադարանային խորհուրդների դերը` Ե. Օսիպյանը նշել է, որխորհուրդների կոորդինացիոն գործընթացները դեռևս համակարգվածչեն, զգացվում է գիտական աշխատանքների պակաս: Այդ առիթով նաառաջարկել է գիտական գրադարանների ուշադրությունը մոտակատարիներին կենտրոնացնել համատեղ կոմպլեքսային գիտականաշխատանքներ կատարելու, գիտական հետազոտու-թյուններիարդյունքները պրակտիկայում ակտիվ ներդնելու գործընթացի վրա131» [8,էջ16]:

131 Օսիպյան Ե., Գրադարանային խորհուրդների դերը գրադարանայաինգործունեության կորդինացման խնդրում //Կուլտուր-լուսավորական աշխատանք:1981.-թիվ 1, էջ16

Page 120: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

120

ԽՍՀՄ ստանդարտների պետական կոմիտեի 1981թ. մայիսի 14 -իթիվ 2369 որոշմամբ ուժի մեջ է մտնում Միջգրադարանային աբոնեմենտիպետական միասնական համակարգի 7.31-81 պետական ստանդարտը:Պետք է նշել, որ մինչև 1981թ. միջգրադարանային աբոնեմենտիաշխատանքները կազմակերպվում ու ղեկավարվում էին դեռևս 1969թ.հաստատված «ՍՍՀՄ միջգրադարանային աբոնեմենտի համապետականմիասնական համակարգի կանոնադրությունը» փաստաթղթի հիման վրա:Միջգրադարանային աբոնեմենտի (ՄԱ) պետական միասնականհամակարգի պետական նոր ստանդարտը (չափորոշիչը) կոչված էրապահովելու բոլոր գրադարանների, գիտատեխնիկակա տեղեկատվության(ՏՏ) մարմինների ֆոնդերի և մատենագիտական-տեղեկատվականաղբյուրների նյութերի փոխադարձ օգտագործումը: Այդպիսի իրավունքնգիտահետազոտական հաստատությունների, արտադրականձեռնարկությունների, գիտության զանազան ճյուղերով զբաղվողգիտնականների, ժողովրդական տնտեսության տարբերբնագավառներում աշխատող մասնագետների և ընդհանրապես բոլորընթերցողների գրադարանային մատենագիտական պահանջմունքները`լիովին բավարարելու հնարավորություններ էր ընձեռում (տպագիրերկերով, տեսալսողական և չհրապարակված նյութերով):

Անկախ գերատեսչական պատկանելությունից և ունեցած գրքայինֆոնդերի քանակից` ԽՍՀՄ տարածքում գործող բոլոր գրադարաններնու գիտա-տեխնիկական տեղեկատվության մարմիններն ընդգրկված էինմիջգրադարանային աբոնեմենտի պետական միասնական համակարգիմեջ և պարտավոր էին ակտիվորեն մասնակցել նրա գործունեությանը:Միջգրադարանային աբոնեմենտի համապետական միասնականհամակարգի կազմի մեջ ընդգրկված գրադարանների և գիտատեխնիկականտեղեկատվական մարմինների համագործակցությունը, նրանցգործունեության կոորդինացիան ու կոոպերացիան կազմակերպում ուգլխավորում էր երկրի վարչատերիտորիալ բաժանման (միութենականհանրապետություն, ավտոնոմ հանրապետություն, երկրամաս, մարզ,շրջան, քաղաք) կենտրոնական գրադարանը: Իսկ միջգրա-դարաայինաբոնեմենտի համամիութենական, կոորդինացիոն կենտրոնի գործառույթնիրականացնում էր Վ. Ի. Լենինի անվան ԽՍՀՄ պետական գրադարանը(այժմ` Ռուսաստանի պետական գրադարան): Հիմք ընդունելով նրանցգերատեսչական պատկանելությունը և ֆոնդերի (հավաքածու) կազմից,միջգրադարանային աբոնեմենտի համամիութենական, հանրապետական ևմյուս ռեգիոնալ կենտրոնական գրադարանները բաժանված էին երեքխմբերի` ունիվերսալ, ճյուղային և մասնագիտացված: Ըստ բաժանման`միութենական ու ինքնավար հանրապետությունների, երկրամասերի,

Page 121: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

121

մարզերի ռեգիոնալ կենտրոնական գրադարանները համարվում էինհամապատասխան ռեգիոնների միջգրադարանային աբոնեմենտիպետական ունիվերսալ գրադարաններ: Ռուսաստանի դաշնությանգրադարանների միջգրադարանային աբոնեմենտի ունիվերսալկոորդինացիոն մեթոդական կենտրոնական գրադարանն էր համարվումԼենինգրադի Մ. Ե. Սալտիկով-Շչեդրինի անվան պետականգրադարանը:Հայաստանի Խորհրդային Հանրապետությանմիջգրադարանային աբոնեմենտի ցանցի կոորդինացիոն, մեթոդական,կենտրոնական ունիվերսալ գրադարան էր համարվում Ալ. Մյասնիկյանիանվան հանրապետական գրադարանը, ճյուղային կենտրոնականգրադարաններ` Ա հիմնակազմ, հանրապետական գիտատեխնիկական,բժշկական, գյուղատնտեսական և պետական համալսարանիգրադարանները:

Միջգրադարանային աբոնեմենտի (բաժնույթ) պետականմիասնական համակարգի կազմի մեջ մտնող գրադարանների ևգիտատեխնիկական տեղեկատվական մարմինների խնդիրներն էին.

իրենց ֆոնդերում եղած գրականության բնօրինակներով կամպատճեններով լիովին բավարարել աբոնեմենտի պահանջները:

աբոնենտներից ստացված պատվերների կատարման համարմատենագիտական որոշումներ իրականացնել ֆոնդերում ևտեղեկատու աղբյուրներում:

տվալ գրադարանի ֆոնդերում չեղած տպագիր նյութերի կամ այլնյութերի պատվերները (ըստ բնույթի ու բովադակության)վերառաքել տվյալ տարածաշրջանի կամ հաջորդ աստիճանիճյուղային կամ ունիվերսալ կենտրոններին:

վերահսկողություն սահմանել տպագիր երկերի ու նյութերիպատվերների կատարման և գործածման ժամկետներիպահպանման նկատմամբ:

պատվիրատու գրադարանին տեղեկացնել պատվերը հերթադնելուկամ այլ գրադարանին վերառաքելու մասին:ՄԱ-ով սպասարկված գրականության գործածման համար

նշանակված էր ժամկետ գրքերին` ստացման օրից հաշված 30 օր,պարբերականներին` 15 օր, պատճեններին` 45 օր: Ինչպես նշել է Ա.Օհանյանը, §Աբոնեմտ-գրադարանները պարտավոր են խստորեն

Page 122: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

122

պահպանել պատվիրված գրականության օգտագործման ժամկետները»132

[7, էջ 11]: ՄԱ-ի միջոցով իրականացվող գրադարանային-մատենագիտական աշխատանքների ուսումնասիրումը, մեր կարծիքով,նատակ ունի պարզելու գրադարանների ֆոնդերի և ընթերցողներիտեղեկատվական պահանջների համապատասխանությունը, գրքայինմշակույթի գործածման սահմանները և առհատակ ոլորտի զարգացմանաստիճանը: Դա գրադարանի գործունեության կարևոր գործառույթներից է,որի միջոցով հնարավոր է դառնում բարձրացնել տեղեկատվականռեսուրսների օգտագործման արդյունավետությունը: 1982-1984 թթ.հանրապետական գիտատեխնիկական գրադարանում անցկացվածհետազոտության տվյալներով համանուն գրադարանում ՄԱ-իծառայությունից օգտվել են ընթերցողների 88%-ը: Առավել ակտիվորենօգտվել են գիտահետազոտական հիմնարկների գրադարանները, որոնքմիջին հաշվով տարեկան ստացել են 300-350 անուն գրականություն[«Կուլտուր-լուսավորական աշխատանք» 1985; N. 6. էջ 6]: 1985 թ.միջգրադարանային աբոնեմենտի (բաժնույթ) պետական միասնականհամակարգի զարգացման ու կատարելագործման ուղղությամբ հանդես էեկել նաև Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանիաբոնեմենտի բաժնի վարիչ Ժենյա Եգանյանը133: Կարևորելով ՄԱ-ի դերըգրքային ինտեգրացիայի, ինչպես նաև գրադարանային-մատենագիտականաշխատանքների արդյունավետության բարձրացման գործում, նա նաևխոսել է մի շարք թերությունների մասին, նշելով, որ մի շարք ԿՀ-ներումմիջգրադարանային աբոնեմենտի աշխատանքները լավ չենկազմակերպվում լոկ այն պատճառով, որ ընթերցողների շրջանում թույլ էմիջգրադարանային աբոնեմենտի պրոպագանդան, ընթերցողներինտեղեկատվություն չի տրվում միջգրադարանային աբոնեմենտով գիրքստանալու կարգի, դրա ընձեռած հնարավորությունների մասին:Ընթերցողը (առավել ևս շրջաններում) պատկերացում իսկ չունի, որ իրենցգրադարանում բացակայող գիրքը միջգրադարանային աբոնեմենտիմիջոցով կարող է պատվիրել հան¬րապետության, ԽՍՀՄ կամարտասահմանյան գրադարաններին: Ավելին, հաճախ մասնաճ Եգանյան

132 Օհանյան Ա., Միջգրադարանային աբոնեմենտի համակարգիկատարելագործման մտահոգությամբ // Կուլտուր-լուսավորական աշխատանք:1981- թիվ 8, էջ 11:133 Եգանյան Ժ. Միջգրադարանային աբոնեմենտի վիճակը հանրապետությունում ևզարգացման հեռանկարները // Կուլտուր-լուսավորական աշխատանք: 1985, թիվ 7,էջ 5,6:

Page 123: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

123

Ժ. Միջգրադարանային աբոնեմենտի վիճակը հանրապետությունում ևզարգացման հեռանկարները §մասնայուղ-գրադարաններիմիջգրադարանային աբոնեմենտի աշխատողներն իրենք էլ լրիվպատկերացում չունեն միջգրադարանային աբոնեմենտներից օգտվելուկարգի մասին, որի հետևանքով ընթեր-ցողների ամենալայն շրջանները չենօգտվում միջգրադարանային աբոնեմենտի ծառայությունից [ն.տ,էջ 6]:

Այնուհետև` համեմատական կարգով նշում է, որ եթե 1975 թ. Ալ.Մյասնիկյանի անվան պետական գրադարանի և միջգրադարանայինաբոնեմենտի հանրապետության ճյուղային կենտրոններն ունեցել են մոտ3400 աբոնենտ, ապա 1984թ. այդ թիվը դարձել է 5330, ընթերցողներիպատվերներով ՄԱ-ով ստացվող գրականության քանակը 1370-ից դարձել է2680, իսկ տրվող գրականության քանակը 61020 -ից` 125060 (ն.տ,էջ 5.):

Ն. ԴանիելյանԳրադարանային-մատենագիտական գործունեության զարգացումը

Հայաստանում1965-1985 թվականներինԱմփոփում

Հոդվածում ցույց են տրված գրադարանային – մատենագիտականգործունեության զարգացման ընթացքը և ընդհանուրօրինաչափությունները Հայաստանում: Շրջանառության մեջ են դրվել նաևուսումնասիրվող ժամանակաշրջանին վերբերվող վիճակագրականհարուստ տվյալներ, որոնք գրադարանագիտական և մատենագիտականտեսանկյունից ունեն արդիական կարևոր նշանակությաուն: ընթացքը ևընդհանուր օրինաչափությունները Հայաստանում:

Н. ДаниелянРазвитие библиотечно-библиографической деятельности в Армении в 65-85-

годыРезюме

В статье приведены общие закономерности и процесс развитиябиблиотечно-библиографической деятельности в Армении. В обращениипредставлены также некоторые ценные статистические данные

Page 124: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

124

рассматриваемого периода, которые с точки зрения библиотечно-библиографической деятельности имеют актуальное значение.

N. DanielyanThe library-bibliographic activity in Armenia in 65-85-es

SummaryThe process of the library-bibliographic activity development and the

general regularities in Armenia are shown in the article. Some statisticalvaluable datum concerning the above mentioned period are presented

which have modern important significance from the library and bibliographicpoint of view.

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Page 125: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

125

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԿապանի №2 ավագ դպրոցի հայոց լեզվի

և գրականության ուսուցչուհի

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ «ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ» ՊՈԵՄԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԻՄ ՓՈՐՁԻՑ

Բանալի բառեր և արտահայտություններ. խթանում, ընկալում,կշռադատում, կերպար, համազանգ, համագործակցություն, մեթոդ,ամփոփում, ուսուցում, բովանդակություն։

Ключевые слова и выражения: стадия вызова, стадия осмысления,рефлексия, образ, трезвон, сотрудничество, метод, обобщение, обучение,содержание,

Key words and expressions: stage of questioning, stage of comprehension,reflexion, image, pea, co-operation, method, generalization, teaching, content.

Բազմադարյան հայ գրականությունը հարուստ էստեղծագործական վառ անհատներով, գեղարվեստական խոսքի նուրբ ևանկրկնելի քանդակներով:

Այդ քանդակներից մեկը Պարույր Սևակն է, որի անունը հավերժհամալրելու է նոր ժամանակների հայ բանաստեղծությաներախտավորների շարքը: Սևակը մեկն է իր իսկ երգած <<մեծերից>>,որոնք <<ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտժամանակին>>: Նա իր բարդ ու բազմակողմանի հարցադրումներով լիստեղծագործություններով սահմանեց <<նոր օրենք ու կարգ>> և դրանովիսկ սիրելի դարձավ բոլորի կողմից: Գնալով հայ գրականության մեջավելի ակնհայտ ու հստակ է դառնում այն ազդարար դերը, որՍևակն ունեցավ արդի հայ գրականության մտքի զարգացման գործում:

Պ. Սևակի ստեղծագործությունները մանրամասն ուսումնասիրումեն ավագ դպրոցում՝ 12-րդ դասարանում, որտեղ 2 դասաժամում, ըստպետական կրթական ծրագրով նախատեսված ժամաքանակի, հատկացվածէ <<Անլռելի զանգակատուն>> պոեմին: Ստորև ներկայացնում եմ մեկ դասինկարագրություն` <<Անլռելի զանգակատուն>> պոեմի ուսուցման իմփորձը:

Թեման աշակերտները ուսումնասիրել են ժամանակակիցմանկավարժական մեթոդներով՝ ԽԻԿ համակարգով:Դասի թեման -Պ . Սևակ << Անլռելի զանգակատուն>> պոեմըԴասի տիպը -Ամփոփիչ դաս` համակցված խմբային-հետազոտականմեթոդով

Page 126: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

126

Դասի նպատակը1. Մեկնաբանել Սևակի<< Անլռելի զանգակատուն >> պոեմի սյուժեն ևբովանդակությունը:2. Ներկայացնել պոեմում Կոմիտասի կերպարի և հայ ժողովրդի կյանքիճակատագրական տարիների միահյուսումը:3. Կոմիտասի կերպարը` որպես հայ ժողովրդի խորհրդանիշ:Անհրաժեշտ պարագաներ - Պ. Սևակի <<Անլռելի զանգակատուն>> պոեմիբնագրեր, դասագիրք, ՏՀՏ-ի միջոցով Սևակի, Կոմիտասի նկարներիցուցադրում, Գ .Խանջյանի նկարները` նվիրված <<Անլռելիզանգակատան>> պոեմին, ինչպես նաև Կոմիտասի երգերի ունկնդրում:Դասի ընթացքը

Խթանման փուլ (4-5 րոպե) <<Մտագրոհ>> մեթոդի միջոցով աշակերտներըներկայացնում ենա/ Պոեմի ստեղծման նախապատմությունը: Աշակերտները նշում են, որհայ ժողովրդի մեծագույն ողբերգության` 1915 թվականի Եղեռնի ևԿոմիտասի ողբերգության թեման ուսանողության տարիներիցմտատանջել է Սևակին: Կոմիտասյան թեման նա առաջին անգամ փորձել էբանաստեղծականացնել 1949 թվականին՝ Կոմիտասի ծննդյան 80-ամյակիառթիվ: Դա մի փոքրիկ ոտանավոր էր` <<Եվս երկու տասնյակ տարի>>վերնագրով, որտեղ Սևակը այն միտքն է արտահայտել, որ երկու տասնյակհետո մեծ շուքով կնշվի մեծ երգահանի 100- ամյակը: Այսբանաստեղծությունից հետո նա գրել է ևս 4 բանաստեղծությունԿոմիտասի մասին, բայց, միևնույն է, նրա մտքում պոեմ գրելն էր:բ/ Սևակյան մտորումները պոեմը գրելիս:

Աշակերտները նշում են, որ Սևակը անսահման սեր ուներԿոմիտասի և նրա երգի հանդեպ: Դա սեր չէր միայն, այլ պաշտամունք, որըպահեց բանաստեղծը ամբողջ կյանքում: Աշակերտներից մեկը մեջբերում էՍևակի հետևյալ խոսքը. <<Իմ գիտակցական ողջ կյանքում ես եղել եմ նրահետ, եթե կարելի է ասել նրա մեջ, ինչպես բջիջը մարմնում է, և այդպես էլկգնա մինչև այն օրը, որ վախճան է կոչվում>>: Կոմիտասն ամենուրեք եղել էնրա հետ` հայրենի գյուղում թե Երևանում, Մոսկվայում թե ուրիշ տեղ,օտարների թե մտերիմների շրջապատում, ուրախության թե թախծիժամերին: Սևակը սիրում էր կոմիտասյան երգը և երգում էր այնպիսի միներշնչանքով ու ոգևորությամբ, որ օտար մեկի կամ լսողության նշույլ իսկչունեցողի մեջ կարող էր հուզմունք, կարոտ և խանդավառությունառաջացնել: Նա այնքա՜ն սրտառուչ էր երգում . . .

Նշում են նաև, որ Մոսկվայում սովորող հայ ուսանողները Սևակիցեն առել Հայաստանի և Երևանի կարոտը, իսկ շատերն էլ նրա միջոցովկապվել են ու սիրել կոմիտասյան երգը: Պատմում են նաև, որ Մոսկվայում

Page 127: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

127

հիվանդ ժամանակ, երբ ընկերները ցանկանում էին որևէ բանով օգնել,Սևակը խնդրել է իր համար բերել միայն Կոմիտասի նկարը: Այնուհետևաշակերտներից մեկը դարձյալ մեջբերում է նրա մտորումներից մեկը. <<Իմամբողջ կյանքում ես մտքիս մեջ գրել եմ <<Զանգակատունը>>, գրել եմզանազան <<ձևերով>>` իբրև վեպ, իբրև վիպակ, իբրև ուսումնասիրությունկամ դրամա, ես գիտեի, որ դա մի օր պիտի գրվի>>:գ/ Պոեմի երկունքը– Աշակերտները ներկայացնում են, թե ինչպես էսկզբնավորվել պոեմը: Նրանք դարձյալ մեջբերում են Սևակիմտորումներից. <<Մի սարսափելի սառնամանիքային օր նոր էիվերջացրել իմ <<Մարդը ափի մեջ>> ժողովածուն և հարյուրավործխախոտներ ծխելուց հետո դուրս էի եկել սառնամանիքի մեջ մի բաժակգարեջուր խմելու: Եվ աղմկոտ, կեղտոտ, ցուրտ գարեջրատանը` հեռավորՄոսկվայում, հանկարծ ռադիոյից հնչեց կոմիտասյան երգը: Ինձ համարամեն ինչ պարզվեց մի վայրկյանում. պարզվեց նախ` վերնագիրը`<<Կոմիտասյան համանվագ>>, հետո` <<Հայոց երգահան>>,հետո`<<Զարմանալի զանգակատուն>>, հետո`<<Անլռելի զանգակատուն >>:Այնուհետև նշում են, որ պոեմի երկունքը եղել է 1957 թ. սեպտեմբերի 11-ը:Տուն դառնալով` Սևակն անմիջապես թուղթ ու գրիչ է առել և կատարելառաջին սևագրությունը: Պոեմը ավարտել է 1958 թվականի նոյեմբերի 21 –ին, որն առաջին անգամ տպագրվել է 5000 օրինակ տպաքանակով, և միքանի օրում սպառվել էր. Սևակի կատարած սխրանքը կատարյալ էր:դ/ Պոեմի թեման և կառուցվածքը – Աշակերտները նշում են, որ պոեմընվիրված է մեր ժողովրդի համար վաղուց ի վեր խորհրդանիշ դարձածանմահ Կոմիտասի հիշատակին, ինչպես նաև հայ ժողովրդի համարճակատագրական դեր խաղացած պատմական այն ժամանակաշրջանիանցուդարձերին, որը համընկել էր Կոմիտասի կյանքին: Պոեմիկառուցվածքը երաժշտական տարրեր ունի իր մեջ: Մասերը կոչվում ենհամազանգեր և ղողանջներ: Սևակը տեքստում լայնորեն օգտագործել էԿոմիտասի մշակած երգերի տողերը: Պոեմի կառուցվածքի երաժշտականբնույթը պայմանավորված է գլխավոր հերոսի` Կոմիտասիստեղծագործական նկարագրով, ում կյանքը հայրենի երգի միջովճանապարհ էր դեպի ժողովուրդը: Աշակերտները թվարկում ենհամազանգերի վերնագրերը`<<Ցայգալույսի համազանգ>>, <<Արևագալիհամազանագ>>, <<Միջօրեի համազանգ>>, <<Ծավալվող համազանգ>>, <<Եղեռնի համազանգ >>, <<Ահագնացող արձագանք>>:Իմաստի ընկալման փուլ - Այս փուլում աշակերտները ներկայացնում ենպոեմի սյուժեն, բովանդակությունը, Կոմիտասի գործունեությունը, հայժողովրդի ողբերգական պատկերներ՝ ըստ համազանգերի: Դասարանը

Page 128: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

128

բաժանվում է 4 խմբի, որից հետո յուրաքանչյուրը ստանում էառաջադրանք:Առաջին խումբ - <<Ցայգալույսի համազանգ>>: Կոմիտասի ծնունդը ևուսումնառության տարիները: Խմբի անդամները, մեկը մյուսին լրացնելով,ներկայացնում են <<Ցայգալույսի համազանգ>> հատվածը` արտասանելովանգիր հատվածներ: Նրանք նշում են, որ պոեմը բացվում է <<Ցայգալույսիհամազանգ>> գլխով, որտեղ պատմվում է Կոմիտասի կյանքը: Անգիրարտասանում են <<Ղողանջ ավետիսից>> մի հատված .Հազար ութ հարյուր վաթսունհինգ թվինՀայոց այգիները ինչ պտուղ տվինԿոմիտասը ծնվել է 1869 թ.: Այդ նույն թվականին է ծնվել նաև ՀԹումանյանը: Երկու մեծ հայերի` մեծ բանաստեղծի և մեծ երգահանիծնունդը կարծես խորհրդանշում էր ամբողջ հայ մշակույթի, գրականությանև երաժշտության միահյուսումը: Կոմիտասը շուտ է զրկվում ծնողներից:<<Ղողանջ որբության>> հատվածում Սևակը նույնացնում է ժողովրդի ևԿոմիտասի կենսագրության ողբերգական կողմը:

…Իր ժողովրդի զավակն իսկականԺողովրդի պես ինքն էլ որբ մնաց …

Աշակերտները նշում են, որ ծնողները Կոմիտասին չժառանգեցինո՛չ ապարանք, ո՛չ հարստություն: Նա ծնողներից ժառանգել էր <<լոկ ձայնկլկլան>>, որն էլ նրան տանում է Էջմիածին: <<Ղողանջ հուսո>> հատվածումՍևակը ներկայացնում է Կոմիտասին Էջմիածնում: Ճեմարանի բակումտարբեր գավառներից սաներ էին, որոնք զրուցում էին, խոսում, իսկնրանցից հեռու` մի անկյունում, մեկուսացած մի սան էր կանգնած, որը ոչմեկի հետ չէր խոսում: Պատճառը պարզ էր. <<հայերեն վատ է խոսում>>,բայց մի անզուսպ ցանկություն ուներ` ուսո՜ւմ, ուսո՜ւմ… Բուռն էր ուսմանցանկությունը, բայց նաև մտավախություն ուներ . << Ո՞վ կընդունի, այնէլ… որտե՞ղ - մի հոգևոր ուսումնարան…>>: Որբուկի սիրտը անհանգիստտրոփում էր. վաղը պիտի երգի, Ամենայն Հայոց Հայրապետը վճիռ պիտիկայացնի: Ուշագրավ է <<Ղողանջ ներման>> հատվածը, որտեղպատկերված է Կոմիտասի քննությունը: Նրա մանկական ձայնը սկզբիցվախվորած, բայց հետո ավելի վստահ և զիլ ծավալվում է եկեղեցում: Բայցնա երգում էր… թուրքերեն: Վեհափառը մթագնում է, ծեր աչքերի մեջվառվող ժպիտը հանգչում է .

… Առաջին անգամ .Առաջին անգամ .Աստ՝ Վեհափառի հին պատերի մեջ,Սրբապղծորեն թուրք երգ է մխում…

Page 129: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

129

Իսկ մանկական երգը գնալով ծավալվում էր, թափ առնում, իհարկե,<<բառերը... եղուկ, իսկ ձայնը՝ զուլալ>>, թվում է` Մայր տաճարիզանգակատան մեջ մի նոր զանգ են կախել`<<անլեզվակ>> մի զանգ: Անգիրարտասանում են հետևյալ հատվածը

… Կաթողիկոսը մի պահ մոռացավ,Թե ինքը որտեղ և ինչ է ասում…

( << Ղողանջ ներման >>)Միայն ձայնի համար, իբրև եզակի բացառություն, <<կանոնագրքի

զանցառություն>>, Սողոմոնը դառնում է ճեմարանի սան: Նա արագորենսովորում է ամեն ինչ. վարժ տիրապետում է հայոց լեզվին,ուսումնասիրում է հայ ժողովրդի պատմությունը, անհայտությունիցհանկարծ բարձրանում են Հայկը, Արամը, Տիգրան Մեծը, Մաշտոցը,Եղիշեն… Մաշտոցյան բանալիները նրա առջև բացում ենսխրագործության դարպասները: Թվում էր՝ սանը ընկել է մի հեքիաթային,կախարդական դղյակ, որին մինչ այդ ինքն անտեղյակ էր: Եվ որտեղ էլլիներ` սերտարանում թե իր պաղ խցում, նրա ականջին երգ էր հնչում: Նակարծես լսում էր Գողթան երգիչների փանդիռներից հնչող սիրո և մարտիերգերը, լսում հայ կանանց թախծոտ մեղեդիները, որոնք խեղդվում էինխուժանի մարտափողերի, կտրատվող սրերի ու վահանների մահազդուշառաչների մեջ: Կոմիտասը հայ երգի ակունքների որոնման ճանապարհինէր: Նա իր ձեռքն է վերցնում <<մեռյալ Խազգիրքը>>, ուսումնասիրումչվերածնված խազերը, հին մեղեդիներն ու սաղմոսները, դիակացած<<քարոզներն>> ու <<Ճառերը>>. նա միայն մի բան էր ցանկանում`հարություն տալ հայ երգին, իսկ դրա համար ժամանակ էր պետք:Բանաստեղծը քայլ առ քայլ կերտում է Կոմիտասի քանդակը, և Սողոմոնիփոխարեն աստիճանաբար, աննկատելիորեն մեր առջև հառնում է իր որբժողովրդին տիրություն անելու ցանկության կրակով այրվող Կոմիտասը:Երկրորդ խումբ - <<Արևագալի և միջօրեի համազանգ>>: Կոմիտասը հայերգի որոնման ճանապարհին:

Երկրորդ խումբը իր աշխատանքը ներկայացնում է հետևյալ կերպ:Բացվող օրվա նման շարունակվում է պատումը. <<Ցայգալույսին >>

հաջորդում է <<Արևագալի համազանգը>>, որտեղ պատկերում էԿոմիտասը՝ հայ երգի որոնման ճանապարհին: Իսկապես, և որտեղ երգը,այնտեղ էր հիմա և Կոմիտասը: Վանքից դուրս ազատ ժամերին Կոմիտասըշրջում էր ամենուր, այնտեղ, <<ուր հայ երգն էր շնչում>>: Նաուսումնասիրում էր հայ եկեղեցական ծեսերը` Համբարձման տոն,Վարդավառ, ուսումնասիրում այնտեղ երգվող տաղերը: Քայլ առքայլ`տարվա եղանակներին զուգընթաց, ծնվում են կոմիտասյան երգերը:<<Ղողանջ ամառնօրյաում>> պատկերված է . ամառ է, տոթ, երաշտ,

Page 130: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

130

<<անբոց վառվում են արտ ու հանդեր >>, անշարժացել են <<լճեր և լճակ >>,և ծնվում է << Հո՛վ արեք, սարե՛ր, մի քիչ զով արե՛ք>> երգը: Բայց ահա նաևշոգն է կոտրվում: <<Ղողանջ աշնանաշունչ>> հատվածում արդեն աշուն է,բերքահավաք: Կոմիտասը հետևում է գյուղացիների աշխատանքին.<<սանդի մեջ կորկոտ են ծեծում, ձավար են խաշում ու գինի քաշում>>: Նաուշադրությամբ մտքի մեջ ձայնակցում է աշնան ձայները` քամու վշշոցը,առվակների խուլ խշշոցը, սարից գյուղ իջնող նախիրների ձայնը, նույնիսկնրանց հետևից գողեգող եկող գայլերի ոռնոցը, աղունով բարձված սայլերիճռռոցը, և ծնվում է մի նոր երգ` <<Կամաց քշեք սելերը, աշունն եկավսարիցը>>: Կոմիտասի համար ամեն ինչ երգ էր և երաժշտություն` սարվորիուրախ կանչը, զանգերի ծույլ ղողանջը, հովի շունչը, նույնիսկ<<մինուճարին հեռու ճամփող մոր խելագար պաչպչոցը>> .

Ամե՛ն, ամե՛ն , ամե՛ն ինչըԱլիք տալիսԳալիս –գալիսԾովանում էր այդ ականջում …

( <<Ղողանջ ահագնացող >>)Գյուղացու տքնաջան աշխատանքի հետ մեկտեղ ծնվում են նոր

երգեր`<<Հորովել >>, << Հո՛ արա, եզո՛ ջան >>…Կոմիտասը, երգի << ետևից ընկած>>, մտնում է հայ գեղջուկի

պարզ հոգու ու ապրելակերպի բոլոր անկյունները` ամենուրեքհայտնաբերելով ինքն իրեն և ժողովրդին: Նա ուզում էր ի լուր աշխարհիցույց տալ, որ

…Աշխարհում դուք ձե՛ր երգն ունեք,Ձե՛ր երգը, խլացա՛ծ հայեր …

( << Ղողանջ ցավի և բողոքի >> )Եվ որպեսզի բոլորին ապացուցեր, որ հայն ունի իր սեփական երգն

ու երաժշտությունը, պետք էր սովորել, իսկ ո՞ւմ մոտ:<<Ղողանջ պանդխտականում>> Սևակը ներկայացնում է

Կոմիտասի ուղևորությունը Բեռլին, որտեղ նրան դիմավորում են միայնպաղ հայացքներ: Երեք տարվա մեջ նա դժվարությամբ կարողանում էտիրապետել կոշտ ու կոպիտ գերմաներենին: Նա համամարդկայինլեզվով` երաժշտությամբ, շփվում է Բախի հետ, որը բարի ժպտում է<<մրահոն հային>>: Բախը երգեհոն է նվագում, մի հոյակապ եկեղեցականօրատորիա, մինչդեռ Կոմիտասի համար այդ երաժշտությունը խորթ էր .նրա հոգում մի նոր հայկական պատարագ է հնչում: Ահա գալիս էՄոցարտը` վառվռուն, կենսախինդ, կատակներ է անում, խոսում <<կույսիհամբույրից>>, ծաղրում Կոմիտասի վեղարը: Տեսնելով, որ Կոմիտասը չիպատասխանում կատակներին, Մոցարտը լրջանում է, ձեռքը թափ տալիս,

Page 131: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

131

և հնչում է <<Ֆիգարոյի ամուսնությունից>> հատված: Կոմիտասը առերեսլսում է, իսկ նրա միտքը հայրենիքում է, ուր Սարոն, <<Անուշի տեսքըհեռվից որսալով, մոռացած ադաթ, ընկեր, բարեկամ>>, գետնում է Մոսուն:

Եվ ինչքան էլ Մոցարտը կամ Բախը Կոմիտասին համոզում են, որիսկական երաժշտությունը իրենցն է, համառ ուսանողը կրկնում էր.<<Ուրիշն` ուրիշին, ես, իմը, իմն եմ ուզում>>: Եվ նա անհատնելիհամբերությամբ ժամեր շարունակ աշխատում էր` մոռանալով իր շուրջըամեն ինչ:

Օտար ափերում Կոմիտաս խեղդվում էր կարոտից, մտքով սլանումէր հայրենիք, տուն, տեսնում թոնրից դուրս եկող ծուխը, հայրենիբնությունը, և ծնվում է <<Կռու՛նկ, մեր աշխարհին խաբրիկ մը չունի՞ս …>>երգը: Իսկ Բեռլինում կռունկ չկար. փոխարենը լրագրերում գուժում ենհայոց վիշտը .

Նորից ու նորիցՀայոց աշխարհում

Մարդկային մսեր ու ոսկորներ են շան պեսճարակում …

(<< Ղողանջ կոտորածի >>)<<Ղողանջ կոտորածի>> հատվածում Կոմիտասի գործունեության

հետ զուգընթաց Սևակը ներկայացնում է հայ ժողովրդի պատմությանբախտորոշ իրադարձությունները` Սան- Ստեֆանո քաղաքում գումարվածՎեհաժողովը, որտեղ <<դրսից ժպտալով` ներսից բարկացած… Հայկականհարցը մեջտեղ բերեցին>>: Հայկական հա՜րցը, որը երկար քննարկելուց, <<կտուցով, ճանկով>> լավ քրքրելուց, առնել-տալուց հետո մնում է մի թիվ`16՝ << Հայկական հոդվածը>>: Բայց դա դեռ ամենը չէր. կախարդական միթվաբանությամբ 16-ը դարձավ 61: Իսկ Հայկական հա՞րցը… Այն այդպեսէլ մնաց անորոշ… Էլ ի՞նչ լուր պիտի բերեր կռունկը:

Չնայած հայ ժողովրդի գլխին կախված սպառնացող վտանգին`կյանքը շարունակվում էր: Հերոսական անցյալ ունեցող մի ժողովրդիարգելում են գրել, կարդալ: Գոլիցինի հրամանով փակվում են հայկականդպրոցները, ուսումնարանները: Բայց հակառակ այդ բռնության`ամենուրեք<<հայ երգն էր հուզում, հայ խոսքն էր հոսում>>:

Օտար ափերում Կոմիտասը փայլուն ներկայացնում է հայժողովրդական երաժշտությունը: Եվրոպական հասարակությունըհասկանում է, որ հայկական մշակույթը, հայ երգն ու երաժշտությունըինքնուրույն արժեքներ են:

Գալիս է կյանքի կեսօրը, խփում է <<Միջօրեի համազանգը>>:Աղետից մի պահ ուշքի եկած ժողովուրդը նորից սկսում է ապաքինելվերքերը: Սևակը կրկին նկարագրում է կոմիտասյան երգի ակունքները

Page 132: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

132

սնող ժողովրդական սովորույթներն ու ճշտում ժողովրդական երգիյուրահատկությունները:Երրորդ խումբ - <<Ծավալվող համազանգ>> և <<Եղեռնի համազանգի>>առաջին մասը: Կոմիտասի հետագա գործունեությունը և Մեծ եղեռնը:

Աշակերտները իրենց առաջադրանքը ներկայացնում են հետևյալկերպ:

Գալիս է ինքնամոռաց նվիրումով բացվելու և ծավալվելուժամանակը: Այդպես էլ բացվում է պոեմի նոր գլուխը` <<Ծավալվողհամազանգը>>: Հայ երգը, հանձին Կոմիտասի, արժանանում էմիջազգային ճանաչման: Այժմ սարերի փոխարեն մեծ բեմերից են հնչում՝<<Ձի՛գ տուր, քաշի՛, ա՛յ եզ ջան>>, <<Հուր են ձգե մեջ իմ ջան…>> և այլերգեր: Այդ երգերը հնչում են պարզ, մաքուր, առանց օտարի <<անմաքուրշնչի>>, առանց օտարամուտ քողի: Կոմիտասի երգերը հնչում ենԼոզանում, Ժնևում և այլուր: Նա արվեստասեր հասարակությանը գերում ևկախարդում էր ծիրանի փողով .

Լոկ ծիրանի մի փողովՈՒ շարժումով մատներիդՏեր, տնօրեն դու դարձար…

(<<Ղողանջ հաղթության>> )Եվ Եվրոպան, որ գիտեր միայն ինչ-որ Արևելք, Կոմիտասի միջոցով

գտավ մի նոր ժողովուրդ, որն ունի դարավոր անցյալ, հարուստ մշակույթ:Եվրոպան այդ երկիրը, անվանեցԱրևելքի Իտալիա: Թվում է, թե եկել էրԿոմիտասի կյանքի աստեղային պահը, բայց հենց այդ պահին նրա դեմ էելնում նախանձով թունավորված ամենազոր միջակությունը:

Աշակերտները անգիր արտասանում են մի հատված <<Ղողանջմիջակությունից>>.

… Նա, որ գալիս է Եվրոպան հաղթածՀերոսի նման դառնում է իր տուն

Եվ հանկարծԱյնտեղ … ուժը չի պատում …

<<Ծավալվող համազանգի>> անգերազանցելի կտոր է <<Հարցմանղողանջը>>, որտեղ ամբողջ խորությամբ բացվում է Կոմիտասի անձնականդրաման: Հերոսը բնությունից ստացել էր որդեսերման իրավունք ևպարտականություն, բայց իրականությունը զրկել էր նրան այդ իրավունքից:Բնությունը նրան մատներ էր տվել շոյելու, կրծքին սեղմելու, բայց ո՞ւմսեղմեր իր կրծքին, շուրթեր էր տվել համբուրելու, սիրտ` սիրելու, բայցարգելված էր սիրելը: ( անգիր արտասանություն)

… Ասա՛, վարդապե՛տ,Ո՞վ է էր քո սերը

Page 133: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

133

Բախտի պես թաքունՔո սիրո տերը …

(<< Ղողանջ հարցման >>)Թվում էր, թե այլևս ոչ մի խոչընդոտ չի կարող կանգնել հերոսի

դեմ, որ ամեն ինչ մնացել է ետևում, բայց…Հնչում է <<Եղեռնի համազանգը>>: Ամենուրեք արյուն, կոտորած,

մորթվող ժողովուրդ… Ամայացվում է երկիրը, ժողովրդի աղաղակինարձագանքող չկա, և լսվում է Կոմիտասի` երկինք ուղղված ձայնը` << Տե՛ր,ողորմեա՜ …>> Արտասանում են <<Ղողանջ եղեռնականը>>ամբողջությամբ:Չորրորդ խումբ -<< Եղեռնի համազանգ>> և <<Ահագնացող արձագանք>>համազանգեր >> - Կոմիտասի վախճանը և վերածնունդը: Խումբն իրաշխատանքը ներկայացնում է հետևյալ կերպ .

-Միլիոնավոր հայեր էին բռնել գաղթի ճանապարհը, Դեր-Զորըդարձել էր հայերի գերեզմանը: Այդ մարդկանց մեջ էին Կոմիտասը,Ռ.Սևակը, Զոհրապը, Սիամանթոն, Վարուժանը… մարդիկ, որոնք դեռպիտի անցնեին անմահության և սխրանքի ճամփան, անցնում են…մահվան ճանապարհով: Կոմիտասը այդ ահասարսուռ տեսարաններիցխելագարվում է: Նրա ճարտար մատները մոռանում են դաշնամուրիստեղները, նրա գլխում ամեն ինչ խառնվել էր իրար, թվում էր, թե կանչումեն Սիամանթոն, Վարուժանը: Ահա տեսնում էր մի ասկյարի, որը ձեռքըտանում էր մի շիկացած քարի և … ճչո՜ւմ էր, ճչո՜ւմ…

Կոմիտասը ցնորվում է: (<<Ղողանջ ցնորման>>) Նա չհասցրեցՎարդան Մամիկոնյանի նման նահատակվել Ավարայրի դաշտում, մեր<<խարդախ բախտից>> նա չհասցրեց օպերայում թշվառ Անուշինխելացնորեր, այլ, <<ի՛նքը, ի՛նքը ցնորվեց>>, և Փոքր Մհերի նման դեռկենդանի ողջ-ողջ զնդանվեց հոգեբուժար-Ագռավաքարում:

Նրան տեղափոխում են Փարիզ, բայց ոչ թե երգելու, նվագելու, այլ…միտք մուրալու. հանճարին բուժում չկար: Նա Փարիզի հոգեբուժարանումմնում է 20 տարի` <<անթաղ, իբրև մի սուրբ դիակ, սուրբ ու միակ>>…

Փակված լինելով հոգեբուժարանում` Կոմիտասը այդպես էլչիմացավ, որ մի բզիկ-բզիկ, ծվատված ազգ հոգեդարձ եղավ և մի նորկյանքի հույսով զինվեց: Ծանր վերքեր ստացած ժողովուրդը կամաց-կամացապաքինվում էր (<<Ահագնացող համազանգ>>): Կոմիտասի անունովԵրևանում բացվում է հայոց առաջին կոնսերվատորիան: <<Սուրբհանճարի>> ոգով մկրտված բազում երգիչ-երգչուհիներ աշխարհի տարբերբեմերում հնչեցնում են նրա երգը, հայկական շունչը համակում է բոլորին.

… Եվ որ աշխարհն է զգում –հասկանում,

Page 134: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

134

Ինչպես Եվրոպա՛ն, այնպես էլ ԱսիանԱյն շունչն ազգային, մշտառկա ոգին,Որ կյանում նույնպե՛ս ունի ազգանուն`Քո անունը սուրբ, քո Կոմիտասյան …

Կոմիտասը վերածնվում էր. պանդուխտ կռունկը երկիր էրվերադառնում (<<Ղողանջ վերածնման >>)

Պոեմն ավարտվում է լավատեսությամբ, հավատի խոսքերով:Կոմիտասի վերադարձը հայ երգի վերադարձն էր: Իսկ կոմիտասյան երգըվերջ չունի և պիտի հնչի հավերժ, որովհետև.

Դու՛ _ Վարդապետ,Դու Ամենայն Հայոց Երգի վեհափառն ես,Դու` մեր երգի Մեսրոպ Մաշտոց .Մեր մշտահունչ ու մշտարթուն

Անլռելի զանգակատուն…(<<Ղողանջ թաղման և հարության>>)

… Նշված մեջբերումները աշակերտները ամբողջությամբ արտասանումեն անգիր:

Կշռադատման փուլ – Քանի որ ամփոփիչ դաս էր և ամբողջությամբմեկնաբանվել էր, նպատակահարմար է այն ամփոփել <<Հնգյակի>>մեթոդով, որի էությունը հետևյալն է ._ Առաջին տողը մեկ բառ է, որ նկարագրում է տվյալ թեման:_ Երկրորդ տողը 2 հատկանիշ ցույց տվող բառեր, որոնք բնութագրում ենգլխաբառը:_ Երրորդ տողը բաղկացած է 3 բառից, որոնք արտահայտում ենհասկացությանը կապված գործողություններ:_ Չորրորդ տողը բաղկացած է չորս բառից կազմվածարտահայտություններից, որոնք ցույց են տալիս հասկացությաննկատմամբ զգացմունք կամ վերաբերմունք:_ Վերջին տողը մեկ հոմանիշ բառ է, որն այլ կերպ է արտահայտում նույնհասկացությունը:

Օրինակ՝Կոմիտաս

Նպատակասլաց,համեստՊրպտող, արարող, արձագանքող

Հայ երգի Մեսրոպ ՄաշտոցԱնմահություն

Լ. ԳրիգորյանՊարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի ուսուցման իմ փորձից

Page 135: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

135

ԱմփոփումՊարույր Սևակն իր ստեղծագործություններով շատ բան տվեց հայ

ժողովրդին, հայ գրականությանն ու մշակույթին: Իր ստեղծագործություններիմեջ Սևակը կերտել է Կոմիտասի կերպարը, որին զուգահեռ ներկայացրել էհայոց պատմության պատմաքաղաքական դեպքերը և ողբերգական անցքերը:

Այս նյութի մեզ զետեղված է մեկ դասի նկարագրություն՝ Պ. Սևակի<<Անլոելի զանգակատուն>> պոեմի ուսուցման իմ փորձը: Դասի տիպըամփոփիչ դաս է՝ համակցված խմբային - հետազոտական մեթոդով, ԽԻԿհամակարգով: Խթանման փուլում <<Մտագրոհ>> մեթոդի միջոցովաշակերտները ներկայացնում են, թե ինչ մտահաղացումներ է ունեցել Սևակըպոեմը գրելիս: Իմաստի ընկալման փուլում խմբերի միջոցով աշակերտներըհանգամանորեն ներկայացնում են պոեմի վեց համազանգերը: Կշռադատմանփուլում <<Հնգյակի>> մեթոդի միջոցով աշակերտները ամփոփում են դասը:

Л. ГригорянМой опыт изучения поемы Паруйра Севака “Неумолкаемая

колокольня”Резюме

Паруйр Севак один из самых известных классиков армянскойлитературы. Он – истинно народный поэт.

Здесь образец одного моего урока. (Паруйр Севак “Неумолкаемаяколокольня”)

Тип урока – обобщающий, где используются различные приемыколлективной работы, такие методы как “мозговая атака”.

На стадии вызова учащимся сначала предлагается осуществитьмозговую атаку определив, что они знают по теме. Учащиеся рассказывают отом, что послужило основой создания поэмы, какова была роль Комитаса в еесоздании.

На стадии осмысления учащиеся очень четко и подробнопредставляют шесть трезвонов поэмы, центральная фигура поэмы –композитор Комитас, история его жизни и смерти. Именно судьба великогокомпозитора вдохновила поэта на создание поэмы.На третьей стадии (рефлексия) учащиеся размышляют, обобщают, обсуждаютто, что они узнали с помощью метода “пятерка”.

L.GrigoryanThe teaching experience of “ Uncreasing Belfry” by Paruyr Sevak

Page 136: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

136

SummaryParuyr Sevak is one of the famous classics of Armenian’ literature. He is

really a national poet. Here is a sample of my lesson.(Paruyr Sevak “UncreasingBelfry”).The type of the lesson-summarizing, where different methods ofcollective work are used, such as “brain storm” In the stage of questioning themethod of “ brain storm” is used in order to define what they know on the theme.Pupils say what served the basis of the creation of the poem, which the role ofKomitas in its creation was. In the stage of comprehension pupils clearly and indetail represent the six peals of poem,where the central figure is composerKomitas, the story of his life and death. Just the very fate of the great composerinspired the poet with creation the poem. In the third stage (reflexion) pupilsreflect, generalize,discuss what they have known by the method of “five”.

ՄՇԱԿՈՒՅԹԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ արվեստի պատմության,տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ,

Page 137: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

137

արվեստագիտության թեկնածու, դոցենտ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸԾՈՎԱՆԿԱՐԻՉ ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. պլեներ, ցամաքային, էտ-յուդ, ճարտարապետական կառույց, կտավ, բնապատկեր, կոլորիտ

Ключевые слова։ пленэр, морской, этюд, архитектурное строение,холст, пейзаж, колорит.

Key words: plein-air, terrestrial, sketch, architecture (architecturalstructure), canvas, landscape, colour (colour setting).

Հայ ժողովրդի տաղանդավոր զավակների շարքում իր ուրույն տեղն էգրավում XIX դրի վերջի և XX դարի սկզբներին ֆրանսիայումստեղծագործած նկարիչ Վարդան Մախոխյանը:

Մախոխյան արվեստագետի գործունեության ժամանակահատվածըհամընկնում է եվրոպական արվեստի՝ սիմվոլիզմի, կուբիզմի, ֆովիզմի,ֆուտուրիզմի և նորարարական այլ հոսանքների դրսևորման հետ: Մախոխ-յանին նվիրված նյութերում բազմիցս ակնարկվել է հայ վարպետի հե-տաքրքրությունը հատկապես գույնի արտահայտման իմպրեսիոնիստականմեթոդի նկատմամբ: Դա պայմանավորված էր ինչպես XIX դարի 2-րդ կեսիտպավորապաշտ արվեստի ծավալմամբ, այնպես էլ XX դարի բնանկարիժանրի զարգացման նոր որոնումներով: Այդ խորքի վրա մենք ընդհանրուրգծեր ենք տեսնում Վարդան Մախոխյանի արվեստի և ֆրանսիական XIXդարի գեղանկարչության առավել ինքնատիպ դեմքերից մեկի՝ ԳյուստավԿուրբեի աշխատանքների միջև:

Վարդան Մախոխյանը (1869-1937) ժամանակի ամենահայտնի ծո-վանկարիչներից էր: Նա արժանացել է Ֆրանսիայի ու Գերմանիայի կառա-վարությունների ու մշակութային հաստատությունների ամենաբարձրտիտղոսներին ու պարգևներին: Ֆրանսիացի Լուի Բլենը գրում է. «Եթե նույ-նիսկ չսիրենք ծովը, Մախոխյանի նկարները մեզ պիտի սիրել տային: Մա-խոխյանը պատկերում է ծովը այնպիսի զորեղ բանաստեղծականությամբ,որ ստիպում է Քեզ կանգ առնել նրա կտավների առջև»134:

Վարդան Մախոխյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Տրապիզոնծովափնյա քաղաքում: Սովորել է տեղի ազգային դպրոցում, ապա՝ Կարինի

134 Տե՛ս Գուրգեն Տեր-Սարգսյան, Հայ հանճարեղ ծովանկարիչ Վարդան Մախոխյան,«Վերածնունդ», Թեհրան, 1933, հունիսի 17, N 215, էջ 14:

Page 138: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

138

նորաբաց վարժարանում: 1891 թվականին ավարտելով վարժարանը, քսա-ներկուամյա Մախոխյանը մեկնում է Գերմանիա և ընդունվում Բեռլինի գե-ղարվեստի ակադեմիա: Այստեղ նա երեք տարի շարունակ աշակերտում էպրոֆեսորներ Եվգենի Բրախտին և նորվեգացի ծովանկարիչ Հանս Ֆրեդե-րիկ Գադեյին: Բեռլինյան գեղարվեստական միջավայրում ձեռք բերած համ-բավը, ակադեմիայի դասախոսների և ուսանողության ջերմ վերաբերմունքնառիթ են դառնում երիտասարդ նկարչին ավարտելուց հետո մնալու Բեռլի-նում:

Երիտասարդ շրջանավարտը ուսումնական «փակ» տարիներից հետոցանկանում էր դուրս գալ լայն աշխարհ: Նա ձեռնարկում է ճանապարհոր-դություն դեպի Ռուսաստան, Ղրիմ, ապա՝ իր հայրենի Տրապիզոն: Այդ ճա-նապարհորդությունները անձնական և ստեղծագործական առումով բախտ-որոշ են դառնում նկարչի համար: Իրականանում է Մախոխյանի վաղեմիիղձը՝ հանդիպել ծովային տեսարանների մեծանուն վարպետի՝ ՀովհաննեսԱյվազովսկու հետ: Այցելելով Ղրիմ՝ Թեոդոսիայում նա հյուրընկալվում էԱյվազովսկուն, վերջինս հայրական ջերմ վերաբերմունք է ցույց տալիս երի-տասարդ հայ նկարչին:

Վերադառնալով Բեռլին Մախոխյանը մասնակցում է զանազանցուցահանդեսների՝ առավել ճանաչելի լինելով եվրոպական միջավայրում:Նա դառնում է Բեռլինի արվեստագետների միության գործուն անդամ: 12հոգուց բաղկացած այդ խորհրդի անդամ լինելը ապացույց էր նրա տաղան-դի ճանաչման: Խորհրդի պատվավոր նախագահը կայսր Վիլհելմ II էր՝ քմա-հաճ և խստաբարո մի անձնավորություն, որը, սակայն, հիացած էր հայ երի-տասարդ նկարչի արվեստով:

Շուտով Մախոխյանը մեկնում է Լոնդոն, ապա՝ 1918 թվականինհայոց կոտորածների իրադարձություններից ազդված թողնում է Բեռլինը՝մշտական բնակություն հաստատելով Ֆրանսիայի հարավում գտնվող Նից-ցա գեղատեսիլ քաղաքում: Ֆրանսիայում Մախոխյանի ակտիվգործունեությունը՝ անհատական և խմբակային ցուցահանդեսներինմասնակցելը բերում են նրան, որ 1925թ. ֆրանսիական կառավարությունըՄախոխյանին արժանացնում է գնահատանքի՝ «Պատվո լեգեոն» շքանշանի:

Վարդան Մախոխյանը XX դարի սկզբի անհանգիստ ու փոթորկոտժամանակների, ազգային ողբերգությունների ու պայքարի, խառնակ տրա-մադրությունների արտահայտիչն էր: Եվ դա իր բնանկարների միջոցով:Մախոխյանի ծովերը անմիջական տպավորությամբ են արված, կարծեսպլեներային եղանակով: Դրանք աչքի են ընկնում գունաշարի որոշակիհամակարգով, ներկերի հյութեղ քսվածքով ու ամուր վրձնահարվածներով:Թվում է թե մի պահ վրձնի հրաշագործ ուժով գունագեղ ու հարափոփող

Page 139: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

139

ջրերը կանգ են առել ու քարացել: Ծովի հեղաբեկումների գլխավոր պահըՄախոխյանը որսում է բացառիկ ճշգրտությամբ:

Մեզ հետաքրքրողը տվյալ դեպքում Վարդան Մախոխյանիկտավներում հանդիպող ճարտարապետական կառույցներն են:

Դեռ պատանի հասակում՝ Կարինի Սանասարյան վարժարանըավարտելուց հետո Մախոխյանը մի որոշ ժամանակ անց է կացրելծովափնյա Տրապիզոնում: Լինում է քաղաքի տարբեր հատվածներում, նկա-րում զանազան, մեծ մասամբ ցամաքային բնանկարներ: Նրան հոգեմոտ էիննաև քաղաքի ծովափնյա մասերը, որտեղ կատարում է յուղաներկ էտյուդ-ներ, գրչանկարներ, մատիտանկարներ, ջրանկարներ: 1880-ականթվականների վերջերում կատարած նկարչի ցամաքային տեսարաններիցմեզ հայտնի են «Յըլդըզի ապարանքները», «Սուրճ պատրաստողները»,«Տրապիզոնը», «Պոլսի ամրոցը», «Սեռել կամուրջը Պոլսում», «ՏեսարանՌուսելի Հիսսարից» ստվարաթուղթի վրա ածուխով պատկերվածաշխատանքները: Դրանցում Մախոխյանը հասավ ուշադրություն էդարձնում ճարտարապետական կառույցների պատկերմանը:

«Յըլդըզի ապարանքները» Պոլսի չքնաղ ճարտարապետական միհատվածն է, որը միշտ էլ գրավել է արվեստագետների ուշադրությունը:Դրանց անդրադարձել են թե՛ եվրոպացի և թե՛ հայ նկարիչները:Մախոխյանը այս դեպքում դիմում է ինքնատիպ կոմպոզիցիոն լուծման:Բոսֆորի ջրեի փեշին շարված ապարանքները իրենց պատշգամբներով ուցանկապատ պատուհաններով ներդաշնակության մեջ են մտնումմիջավայրի հետ: Իսկ կառույցների եզրով լող տվող նավակներըկենդանություն և քաղաքային բնապատկերի շունչ են հաղորդումաշխատանքին:

Այլ կերպ է պատկերված «Պոլսի ամրոցը»: Պատանի նկարիչըմանրամասն պատկերում է ամրոցը իր ողջ կառուցվածքով ու վեհությամբ:Ամրոցի շրջակայքում երևացող մեկ-երկու մարդկային ֆիգուրաներն ուծառերը ընդամենը լրացնող բաղադրիչներ են, որոնք միաժամանակ օգնումեն դիտողին ընկալելու ճարտարապետության կառույցի մաշտաբները:

Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է 1890-ակն թթ.վրձնած «Կայսր Օգոստոսի հուշարձանը» կտավը: Այստեղ իրիկնամուտի՝մուգ կապտականաչավուն միջավայրում լույսնի լույսով առանձնանում էկիսավեր հուշարձանը: Կանգուն մնացած մի քանի սյունները, քանդվածքարերը էլ ավելի ազդեցիկ են դարձնում պատկերը: Մախոխյանի խնդիրըմեկն էր. պահպանելով աշխատանքի գեղանկարչական բնույթըհնարավորինս ճշգրտորեն ցույց տալ կայսր հուշարձանի անցյալիվեհությունը ու պատմական արժեքը:

Page 140: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

140

Բավական մեծ թիվ են կազմում 1895-1896 թվականներինՌուսաստան ճանփորդելու ժամանակահատվածում ստեղծված ձմեռայինտեսարանները: Այդ ճանապարհորդությունն ստեղծագործական առումովշահեկան է դառնում նկարչի համար: Դրա տպավորությամբ ստեղծում էռուսական բնությունը պատկերող մի շարք առաջնակարգ կտավներ:Մախոխյանը սկզբում այցելում է Թեոդոսիա հետո մեկնում իր ծննդավայրը:Ցավոք, դրանք այն տարիներն էին, երբ Օսմանյան Թուրքիայի պարագլուխ-ները սկսել էին իրենց հայահալած քաղաքականությունը՝ կազմակերպելովկոտորածներ, տեղահանումներ: Հայ բնակչությունը գաղթում էր Եվրոպա,Ռուսաստան: Տրապիզոնն անհյուրընկալ գտնվեց իր տաղանդավոր որդունկատմամբ: Այդ թոհ ու բոհի ժամանակ էլ Մախոխյանների տոհմիկ ընտա-նիքը մասնատվում ու ցրվում է:

Մախոխյանի այդ շրջանի աշխատանքներից կարելի է առանձնացնել«Տեսարան Ղրիմից», «Վրացական ֆերման ձմռանը», «Ջրաղացը ձմռանը»,«Ռուսական գյուղը ձմռանը», «Ռուսական ձմեռ», «Գյուղական տնակներ» ևսմի քանիսը, որոնք ցուցադրվել են Բեռլինում: Սրանցում նկարիչը խորապեսզգացել է ռուսական հողն ու ոգին: Ընդ որում, Մախոխյանը դա արտահայ-տել է հնարավորին չափ պարզ ու դիպուկ ձևերով: Պետք է ասել, որ«ռուսական ձմեռները» Մախոխյանը պարբերաբար ներկայացնում է իրհետագա ցուցահանդեսներին: Դրանցով հիացած «La Revue Moderne»հանդեսը գովեստով է արձագանքում Մախոխյանի մասին, մեջ բերելովնկարչի ռուսական ձմեռներից մի քանի աշխատանք135:

Նկարիչը բնությունը պատկերում է տարբեր դիտակետերից, տարբերպահի ու տրամադրության արտահայտմամբ՝ հասնելով խոհական ընդհան-րացումների: Հավանաբար դա նկատի ուներ Ֆիլիպ Պերկեզը գրելով՝ «Այսդաշտագետիններուն ու ձյունապատ անդաստաններեն տիեզերքի մեծու-թյունն ու խորությունը դիտողին կը թափանցե ու զայն կը ցնցե»136:

Ռուսական բնանկարների մեծ մասում նկարիչը շեշտել է այդ բնաշ-խարհի ինքնատիպ վեհությունն ու գեղեցկությունը: Իր ձմեռայինպատկերներում Մախոխյանը հաճախակի է վերարտադրում ձնածածկտանիքներով ռուսական հեքիաթային տնակները, ջրաղացները,լանշաֆտային տեսարաններում պատկերված տները: Ինտիմ ուբանաստեղծական այդ միջավայրում ճարտարապետական կառույցները

135 Տե՛ս Hubert Glansdorff, Les Peintres d’Aujourd’hui, «La Revue Moderne (Des arts et delavie)», 30 juin, 1921, N 12, էջ 9-10:136 Ֆ. Պերկեզ, Վարդան Մախոխեան, «Շանթ», Կ. Պոլիս, 1912, N 22, Ա տարի, մայիս,էջ 351:

Page 141: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

141

ավելի են բնորոշում Ռուսական երկիրը: Դրանցում չկան մարդկային ֆի-գուրներ, որոնք, թվում է, կարող էին աշխուժացնել կտավը, տալ ժանրայիներանգ, սակայն դրանով գուցե կխաթարվեր աշխատանքի էպիկական հնչե-ղությույնը:

Ռուսական այդ գողտրիկ բնապատկերներում նկարիչը դրսևորել է իրտաղանդի լիրիկական կողմերը: Մախոխյանը, որպես բնանկարիչ, հավա-տարիմ մնաց Գյուստավ Կուրբեյի ասած «պոզետիվ ռեալիզմից»: Նրա բնան-կարները հեռու են զուտ արտաքին շահեկանության՝ երբեմն մտածածինսեթևեթանքից, որոնք կարող էին «հնացած» համարվել ժամանակի «շշմե-ցուցիչ նորարարությունների» հարթության վրա: Մախոխյանը դժվարին ուբարդ ձևերի մեջ է կատարում իր փնտրումները՝ աշխատելով պահպանելտեղանքին ու եղանակին բնորոշ կոլորիտը:

Բնության արտաքին նմանությունների տակ Մախոխյանի ցամաքայինպատկերներում թաքնված է մի խորհուրդ, որը հետևանք է նկարչի ուրույնմտածելակերպի ու մոտեցման: Նրա ստեղծած գունային գամման մոտ լինե-լով բնական ներդաշնակություններին, միաժամանակ ներկայանում էխտացված ընդհանրացումներով: Գույների միջանկյալ, գրեթե աննկատելիտոնային փոխանցումների շնորհիվ կազմակերպվում է ոչ միայն օդային հե-ռանկարը, այլև երևակվում անհուն մի խորություն, ասես անճանաչելի կամմի նոր աշխարհ: Ընդհանրապես Մախոխյանի գեղանկարչության մեջ գու-նային հստակ կառուցվածքը խաղում է ֆունկցիոնալ դեր: Ձմեռային տեսա-րաններում մանավանդ սահմանափակ, ոչ լուսավոր տոները դաշնորեն հա-րաբերվում են ձյան կաթնագույնի հարթությանը՝ ստեղծելով երազկոտ տխ-րության տրամադրություն: Ալեքսեյ Ֆեոդորով-Դավիդովը այդ կարգի պատ-կերները կոչում է «փիլիսոփայական բնանկար»137:

Ճշմարիտ արվեստի ուժը զգացող տեսաբաններն ըստ արժանվույնգնահատել են Մախոխյանի այդ գործերը: Ադոլֆո Սքարսելլին գրում է.«Ձյունը: Ահա դարձեալ կը փոխվի արվեստագետը. երկիրներուն հետ կըփնտրե բնության ուրիշ տպավորությունները, սակայն իր կորովի խառնվա-ծը չի փոխվիր, այլ՝ իր բարեշրջումին կը հետևի ու կը սուզի ձյունին մէջ, ինչ-պես երկիրներուն ու ծովին: Ու ծովին պէս մեր առջև կը պատկերացնե ձյու-նը, ճշմարիտ ձյունը. անիկայ որ սովոր է տեսնել զայն, այն միայն կրնայգնահատել անոր բարձր արժանիքը, այն արագ զննությունները զոր մարդկրնայ ընել տենդային անձկության վայրկյանի մը մեջ՝ միջոցներու սովորա-

137 А. Федоров-Давыдов, Русский пейзаж XVIII-начала XIX века, М., 1953, ст. 3.

Page 142: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

142

կան պարզությունով, արվեստի և զգացումի սովորական լայնամիտ տեսու-թյունովը»138:

Գնալով Մախոխյանի մոտ ավելին է դրսևորվում սերը դեպի ծովը.ծովը իր էպիկական էությամբ: Նկարչի կտավներում լինեն ավերված կամկանգուն վիճակում միշտ էլ ծովին զուգորդել են ճարտարապետականկառույցները, որնոք իրենց ծովափնյա դիրքերով հետաքրքրական ուաշխուժ են դարձրել նկարչի աշխատանքները:

Ա. ՀակոբյանՃարտարապետական կառույցները ծովանկարիչ

Վարդան Մախոխյանի արվեստումԱմփոփում

Հայ անվանի ծովանկարիչների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնումXIX դ. երկրորդ կեսում և XX դ. սկզբներին Ֆրանսիայում ապրած ՎարդանՄախոխյանը: Նա ավարտել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիանուսանելով մեծանուն նկարիչներ Եվգենի Բրախտին և Ֆրեդերիկ Գադեյին:Դեռ պատանեկան տարիներից Մախոխյանը առանձնահատուկ զգացում էունեցել ծովի նկատմամբ, որը հետագայում արտահայտվեց բազմաթիվսքանչելի ծովանկարներով: Արվեստագետը հատկապես ուշադիր է եղելծովափնյա տեսարանների նկատմամբ, մանավանդ, երբ դրանցում կանգունեն լինում անցյալի հուշարձանները, քաղաքային ու գյուղական գրավիչպատկերները: Նման տեսարաններում ընդհանուր միջավայրիկազմակերպումը, գունային գամման մոտ է բնական ներդաշնակությանը,միաժամանակ տրվում է խտացված ընդհանրացումներով, որն առավելդիտարժան է դարձնում կտավը: «»

А. АкопянАрхитектурные строения в искусстве художника-мариниста Вардана

МахохянаРезюме

Вардан Махохян, живший и творивший во Франции во второй половинеXIX-го - начале XIX-го вв. занимает особое место в ряду известных армянскихмаринистов. Он окончил Берлинскую академию художеств, где обучался упрославленных художников Евгения Брахта и Фредерика Гаде. Уже в

138 Ա. Սքարսելլի, Նկարչությունը Գահիրեի մեջ. Մախոխյանի ցուցահանդեսը,«Գեղունի», Վենետիկ, 1902, N 4-5-6, էջ 35:

Page 143: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

143

юношеском возрасте Махохян испытывал особенные чувства по отношению кморю, они в последствии выразились в многочисленных великолепныхмаринистических пейзажах. Художник уделял большое вниманиеприбрежным ландшафтам, особенно когда они были дополненыпамятниками прошлого, элементами городской или сельской жизни. В такихвидах общая организация пространства, цветовая гамма полны естественнойприродной гармонии, которым сопутствует типическое обобщение, чтопридает этим пейзажам приподнятость и значительность.

A. HakobyanArchitectural structures in the maritime painter Vardan Mahokhian’s art

SummaryAmong the renowned Armenian maritime painters, Vardan Mahokhian – the

artist of Armenian origin who lived in France from the second half of the 19th

century till the beginning of the 20th century – occupies his own remarkable place.He graduated from Berlin Academy of Fine Arts completing the academic courseunder the supervision of such distinguished masters of the time as YevgeniBakhtin and Frederick Gade. He had been drawn to the sea since childhood, andlater that special compulsion was to find its expression in his numerous seascapes.The Artist showed special attention to the shoreline scenes, in particular, to thoseones that comprise monuments of the past or eye-catching urban and rural scenes.The artistic reproduction through the specific arrangement of general ambient ofsuch scenes and the colour spectrum appear close to the natural harmony,simultaneously, being introduced through intense generalizations which make thecanvases even more conspicuous.

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԳԱԱ արվեստի ինստիտուտի հայցորդ

ՀՊՄՀ արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն

Page 144: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

144

ՆԱԽԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԽՃԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՊԱՀՊԱՆՎԱԾ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

/Գառնի, Արտաշատ/Բանալի բառեր և արտահայտություններ. արվեստ,

խճանկարչություն, բաղնիք, դեկորատիվ հարդարանք, Գառնի, Արտաշատ,հելլենիստական, դիցաբանական, պեղումներ, հունարենարձանագրություն։

Ключевые слова։ искусство, мозаики, ванна, декоративный орнамент,Гарни, Арташат, эллинистической, мифологические, раскопки, надписи нагреческом.

Key words։ arts, mosaics, bath, decorative ornament, Garni, Artashat,Hellenistic, mythological, excavations, inscriptions in Greek.

Հայաստանում ուշ անտիկ շրջանում ծանոթ էին հունահռոմեականաշխարհում լայն տարածում ստացած կոմունալ տեխնիկայի նվաճումներիցմեկին՝ բաղնիքների շինարարական սկզբունքներին, որոնք տարածում ենստանում նաև Հայաստանում: Այդ են վկայում Գառնիում և Արտաշատումհայտնաբերված մասնավոր ու հասարակական բաղնիքները:

Հայտնաբերված անտիկ բաղնիքներում միշտ չէ, որ պահպանվել ենընդունված ընդհանուր կաղապարները. դա հատկապես վերաբերում է ըստնշանակության սենյակների դասավորությանը139: Հաճախնորամուծություններ էին կատարվում` պահպանելով հիմնականսկզբունքները: Այս ամենից ելնելով` կարևորվում էր բաղնիքներիդեկորատիվ ձևավորումը: Հատակները կամ առաստաղները հարդարումէին խճանկարներով, զարդարում էին նաև արձաններով, առանձինկանգնեցված սյուներով, որոնք, ինչպես Սենեկան է նշում, ոչինչ չէինպահում, այլ ձևական էին, կանգնեցվում էին սոսկ իբրև զարդարանք:

Վաղ միջնադարյան բաղնիքներ են բացվել Դվինում140,Զվարթնոցում141, իսկ Ամբերդում142, Անիում143, Լոռի Բերդում , ՏաթևումXI–XII դարերի:

139 Г. Тирацян, Культура древней Армении, УI в. до н.е. III в.н.е., Ереван, 1988, ст. 273:140 Г. Капанцян, Хайаса- колыбель армян, Етногенез армян и их начальная история,Ереван, 1947, ст.136-138, к. 107:

141 Թ. Թորամանյան. Հայկական ճարտարապետության պատմություն, հ. II,Երևան,1948,էջ 96-107:142 И. Токарский. Архитектура древней Армении. Ереван. 1946, с. 163.143 Н. Марр. Ани. книжная история горада и раслопки на месте городища, Ленинград

Page 145: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

145

Դեռևս Գառնիում և Արտաշատում պեղված բաղնիքներիհարդարանքում ենք հանդիպում խճանկարչական արվեստը ներկայացնողեզակի նմուշների:

1909-1910 թվականներին Նիկողայոս Մառի արշավախումբը բացեցԿոտայքի շրջանի Գառնի գյուղի հարավարևմտյան ծայրամասում գտնվողԳառնի ամրոցի հեթանոսական տաճարի, իսկ Հայաստանի գիտություններիակադեմիայի 1949 թվականից գործող արշավախումբը (ղեկ. ԲաբկենԱռաքելյան)` ամրոցի ճարտարապետական ամբողջ համալիրիամրաշինական ու քաղաքացիական կառուցվածքների մնացորդները144:

Գիտական ու գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնումնախասրահի հատակի վրա գտնված խճանկարը, որընախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության(խճանկարչություն) մեզ հասած եզակի նմուշներից է:

Գառնի խճազարդ հատակը պեղվել է բաղնիքի նախասենյակում ևունի 2.90 X2.92 մ2 տարածություն: Հնագույն խճազարդ հատակների նմանԳառնիի խճանկարի հիմքը խնամքով է պատրաստված: Այն կերտված էբազմաերանգ բնական քարերից, ունի մինչև 15 նրբերանգ, որոնք բերվել ենԳառնիի (Ազատ ) գետից: Խճանկարի նյութը վերցված է հունականդիցաբանությունից: Չնայած նրան, որ խճազարդ հատակը բավականինվնասված է, դա չի խանգարում նրա գաղափարական բովանդակության ևոճի մասին ընդհանուր պատկերացում կազմելուն: Գառնիի խճանկարըպատրաստված է բաց կանաչավուն խճաքարերից և պատկերում է ծովը,որի ֆոնի վրա նկարագրված են զանազան աստվածներ:

Խճազարդ հատակի կենտրոնում կա գույնզգույն քարերից միշրջանակ, որ ունի հյուսածո եզրազարդեր, որպիսիք հանդիպում են հինհայկական գերեզմանաքարերի վրա և մեր միջնադարյանմանրանկարչության մեջ: Կենտրոնի հյուսածո շրջանակում կերտված են միեղջերավոր տղամարդու և մի կնոջ դիմանկարներ: Տղամարդու պատկերըխիստ վնասված է, սակայն երևում են գիսախռիվ մազերը, ճակատը և վերևսևեռված վճիտ աչքերը` քթի վերնամասի հետ միասին: Տղամարդու գլխիմոտ հունարեն գրված է` <<Օվկիանոս>> - ΩΚΕΑΝΟΣ: Կնոջ նկարըհամեմատաբար լավ է պահպանված, նկարի կողքին կա հունարենմենագրություն` ΘΑΛΑΣ[Σ]Α (Տալասա)- <<Ծով>>: Այս կոմպոզիցիոն

- Москва, 1934.с. 71.144 Ա. Սահինյան, Գառնիի անտիկ կառույցների ճարտարապետությունը, Երևան,1983, էջ 10:

Page 146: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

146

հատականկարի կենտրոնի շրջանակի շուրջը նկարված են ծովակիմ և այլաստվածներ, նայադներ, որոնք նստած են իխտիոկենտավրների և ձկներիվրա: Առաջին դիմանկարից դեպի ձախ կա մակագրություն` ΒΙΘΟΣ-<<Խորություն>>, ըստ երևույթին, ծովի խորության հասկացողությանանձնավորում է, իխտիոկենտավրի տեսքով: Աջ կողմում նկարված է միգեղեցիկ կնոջ դեմք` մազերը առատորեն ուսերի վրա փռված: Ձախ ուսիվրա նկատելի է հագուստի վերնամասը, որը մեջքից ցած է ընկել: Գլխի աջկողմում կա մակագրություն` ΓΑΛΗΝΗ- <<Ծովային անդորր>>, որնայադների անուններից մեկն է: Նա նստած է իխտիոկենտավրի մեջքին ևձախ ձեռքում բռնել է ինչ-որ առարկա` տուփի տեսքով: Իխտիոկենտավրիտակ նկարված են ձկների` տարբեր նրբերանգներով: Երրորդ դիմանկարիցպահպանվել է գլխի մի մասը, մի ձեռքը, որ բռնել է ինչ-որ առարկա`գավազանի տեսքով, իսկ ներքև նկատվում են ձիու երկու ոտքերը: Այսդիմանկարի գլխից դեպի ձախ կա մակագրություն` ΓΛΑΥΚΟΣ<<Գլավկոս>>, ծովային աստծո անուն, որ ձկների և ծովագնացությանհովանավորն է:

Ըստ ակադեմիկոս Բ.Ն.Առաքելյանի. <<Գառնիի խճանկարումպատկերված են դիցաբանական տեսարաններ՝ որոնք նշանավորում ենկյանքի ծնունդը՝ կենարար ջրում, սերունդների առաջացումը ևշարունակությունը բոլոր արարածներին միմյանց կապող սիրո շնորհիվ...Կյանք, սեր, պտղաբերություն՝ ահա Գառնիի խճանկարի հիմնականբովանդակությունը>>145: Հունական դիցաբանությունից եկած կերպարներնայստեղ ձեռք են բերում տեղական-արևելյան նկարագիր՝ շեշտվածշարժումներ, լայն բացված մեծ աչքեր: Նույնիսկ կատարման մեջ, հակառակդասական արվեստի մաքրությանն ու հղկվածությանը, զգացվում են<<անփութության>> տպավորություն թողնող լակոնիկ և էքսպրեսիվ ձևեր:Գառնիի խճանկարը, և հատկապես ֆիգուրները,- գրում է հնագետ ԳևորգՏիրացյանը,- այնպիսի հատկանիշներ են դրսևորում, որոնք չենհամատեղվում հելլենա-հռոմեական արվեստի հետ146: Գ.Տիրացյանընկատի ունի մասնավորապես հարթապատկերայնությունն ու հորինվածքիցրվածությունը: Առկա էր տեղական ձեռքը:

145 Բ.Առաքելյան, Ակնարկներ հին Հայաստանի արվեստի պատմության, Երևան,1976, էջ 91-102, տե՛ս Ա.Սահինյան, Գառնիի և Գեղարդի ճարտարապետականհուշարձանները, Երևան, 1969, էջ 24-25:

146 Г.Тирацян, Культура древней Армении, УI в. до н.е. III в.н.е., Ереван, 1988, с. 174.

Page 147: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

147

Չափազանց հետաքրքրական է խճանկարի կենտրոնական հյուսածոշրջանակի մեջ եղած Օվկիանի և Ծովի գլխավերևում թողածմակագրությունը` ΜΕΔΕΝ ΑΒΟΝΤΕC│ΗΡΓΑCΑΜΕΘΑ <<Աշխատեցաք ևոչինչ չստացանք>>: Հակված լինելով այն մտքին, որ տեղականվարպետներն են կատարել աշխատանքը, արվեստագիտության դոկտոր,պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը նշում է. <<Հնարավո՞ր էր արդյոքՀունաստանից կամ հելլենական որևէ երկրից հրավիրված նկարիչը առանցվարձատրության աշխատեր: Կարծում ենք ոչ: Այդ վիճակում կարող էինլինել տեղացի վարպետները, որոնք ստիպված էին կատարելու իրենցթագավորների և իշխանների կամքը>>147:

Մեկ այլ տեսակետ է առաջ քաշել ԳԱԱ Արվեստի ինստիտուտիաշխատակից Արա Դեմիրխանյանը148: Ըստ նրա` Գառնիի խճանկարըպատկերում է մ.թ.ա. V դարի ողբերգակ Էսքիլեսի <<Պրոմեթևսըշղթայկիր>> աշխատանքից մի հատված, երբ Օվկիանը փորձում է համոզելՊրոմեթևսին ենթարկվել Զևսին: Նրան այդ ընթացքում օգնում են Օվկիանիև Տալլասի դստրերը, երգչախումբը:

Թերևս նրանց ջանքերը ոչնչի չեն բերում, դրանից էլ բխում է գրությանբովանդակությունը. <<Աշխատեցաք և ոչինչ չստացանք>>: Այս տեսակետըցույց է տալիս , որ թագավորական ընտանիքը ծանոթ էր հին հունականդասականների աշխատանքներին, մասնավորապես` Էսքիլեսի: Թերևս սահավանական տարբերակ է: Գառնիում խճանկարի փոքր կտոր է գտնվելնաև երկրորդ սենյակի որմնախորշում, սակայն խիստ վնասված վիճակում:Խճազարդ հատակը իր նյութերով, գաղափարական բովանդակությամբ ևոճով տարբերվում է: Ինչպես Բ.Առաքելյանն է գտնում, անտիկ աշխարհումչկա մի այնպիսի խճազարդ հատակ, որ իր նյութով և կառուցվածքովլիակատար նման լինի վերջինիս149, սակայն որոշ մանրամասներով նանման է Անտիոքի խճանկարներին, որտեղ սովորական երևույթ էՕվկիանոսի և Ծովի պատկերումը: Գառնիի խճանկարը կերտված է III դարիվերջում կամ IV դարի սկզբում` Տրդատ Գ թագավորի իշխանությանտարիներին, երբ դեռ վերջինս քրիստոնեությունը չէր ընդունել: <<Գառնիի

147 Հ.Հակոբյան, Կերպարվեստը հայոց կրթարաններում, Երևան, 1996, էջ 46:

148 А.Козинян, Эсхил в Армении, или тайна ГарниЙской мозаики, “Голос Армении”,2009, ст.7.

149 Б..Аракелян, Мозаика из Гарни, Вестник древней историй, Москва, 1956, N 1(55),стр. 151.

Page 148: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

148

մոզաիկայում ուժեղ են հելլենական գծերը, որոնք տեսակափոխվում ենՀայաստանում և հարևան երկրներում կուլտուրայի ու արվեստիզարգացման յուրահատուկ ընթացքի հետևանքով>>150:

Գառնի ամրոցի ճարտարապետական խմբում և երկրիքրիստոնեական վաղ շրջանի կառուցվածքներում դրսևորված անտիկճարտարապետության բնորոշ առանձնահատկությունները ցույց են տալիսնախաքրիստոնեական Հայաստանում զարգացման որոշակի աստիճանիհասած հելլենիստական արվեստի գոյությունը:

Խճազարդ է նաև Արտաշատի քաղաքում պեղղված բաղնիքներից միքանիսի հատակները:

Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Արտաշես առաջինի օրոքմ.թ.ա. II դարում: Հիմնվելով անտիկ հեղինակների վկայությունների վրա՝պարզ է դառնում, որ քաղաքամայրը եղել է տարածաշրջանի զորեղառևտրական քաղաքներից մեկը151:

Տեղանքի մեծամասշտաբ ուսումնասիրությունները սկսվում են 1967թվականից, իսկ արդեն 1970 թվականից սկսած պեղումները հարուստ ուբազմատեսակ նյութեր են տալիս` բացահայտելով քաղաքի բազմակողմանիզարգացած մշակույթը: 2003 թվականից սկսած` Արտաշատի պեղումներըիրակացվում են ներկայիս բլուրներից դեպի հարավ-արևմուտք՝ Արաքսգետի հարևանությամբ: Այստեղ բացվել են մոնումենտալ շինությանբացառիկ հետքեր: Ուշագրավ է հասարակական բաղնիքը՝ իրհիպոկաուստիկ սյուներով և խճազարդ ամենատարբեր պատկերներով: Այնբաղկացած է իննը մեծ ու փոքր սենյակներից, որոնք բավականին լավ ենպահպանվել: IV սենյակի խճանկարից պահպանվել է հարավային մասում:Հատակը պատված է 0,7-1,2 սմ տրամագծով ֆիլզիտե քարի հատիկներով:Ընդհանուր ֆոնը սպիտակ է, որը վերցված է սև սմալտայով /գունախիճ/կազմված ուղղանկյուն շրջանակի մեջ: IV դարին պատկանող շարվածքըհեռացնելուց հետո հյուսիսարևելյան դռան մուտքի մոտ բացվել է ավելիվաղ` II դարի վերջ III դարի առաջին քառորդին պատկանող մուտքը: Այդշերտից պահպանվել է խճանկարը, որը նախորդի նման պատրաստված էֆիլզիտից: Երկրաչափական հորինվածքով այս աշխատանքումպատկերված են շեղանկյուններ և ուղղանկյուն եռանկյունիներ:Ժ.Խաչատրյանը նշում է, որ նման երկրաչափական զարդերով խճանկար

150 Б. Аракелян, Мозаика из ...., стр. 153.

151 Ժ.Խաչատրյան, Արտաշատի <<Երազամոյն>> վայրի տաճարը և կիցհամալիրները, պատմա-բանասիրական հանդես, Եր. 2009, N1, էջ 124:

Page 149: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

149

բացվել է Փոքր Ասիայի հարավարևելյան հատվածում, ԿիլիկիայիԱնեմուրիում (Eski Anamur) քաղաքի մեծ բաղնիքի սառը ջրով լողանալու(frigidarium) սենյակի մուտքի շեմին, որի շեղանկյուն և ուղղանկյունզարդերը, ի տարբերություն Արտաշատի խճանկարի, արված են սպիտակովմուգ կապույտ ֆոնի վրա: Այն թվագրվում է III դարի երրորդ քառորդին152:Խճազարդ է եղել նաև IV սենյակի հարավարևմտյան մասում բացվածքառանկյուն հորը: 2008 թվականին պեղվել է նաև IV սենյակի արևելյանհատվածը, որտեղ բացվել են VIII և IX սենյակները: Պահպանվել է VIIIսենյակի հարավային հատվածի խճանկարը: Այն բավականին լավ էպահպանվել, և թույլ է տալիս վերականգնել խճանկարի հորինվածքիընդհանուր պատկերը: Նրա թեման, նախշերի վերակազմությունը,երկրաչափական և այլ տիպի օրնամենտները իրենց բաղադրիչ մասերովհիշեցնում են գորգային հարուստ զարդերը: Բազմագույն գեղեցիկպատկերը, համաչափ դասավորված մանրամասներով, շքեղտպավորություն է թողնում: Խճանկարի հորինվածքը աչքի է ընկնում իրբազմազանությամբ, կուռ կառուցվածքով, զարդերի հարստությամբ:Ուշադրության է արժանի նաև IX սենյակի խճանկարը, որը նույնպեսբազմագույն է: Այն թեև մեզ է հասել բեկորային վիճակում, սակայն ունեցել էշատ հարուստ հորինվածք: Ի տարբերություն VIII սենյակի խճանկարի, որըմիայն երկրաչափական հորինվածք ունի, այստեղ գտնվել է մարդու դեմքիմի հատված` աջ աչքով, ճակատի մի մասով և մազերով, քթով ու բերանով:Մեկ այլ բեկորի վրա պահպանվել է սևով գրված լատիներենարձանագրության՝ (VER), որը նշանակում է գարուն, մեանդրի տարբերձևեր, ծաղիկներ և այլ զարդեր: Ի դեպ, Արտաշատում մեանդրն իրկիրառությունն է գտել նաև բնակարանների ինտերյերներիորմնանկարներում (VIII բլուր): VIII և IX սենյակների խճանկարները կարողեն թվագրվել II դարի վերջ և III դարի սկիզբ: Նրանք հասարակականբաղնիքի սկզբնական շրջանի հորինվածքներից են, որը հաստատելուհամար արշավախմբի հեղինակը նշում է Սեպտիմոս Սևերոսի՝ ՊոնտոսիԱմասիայում 206/207 թթ. թողարկված բրոնզե դրամը153: Դրանք Գառնիիխճանկարից մակերեսով ավելի մեծ են և Հայաստանում մինչև օրսհայտնաբերված եզակի նմուշներ են, ըստ որում երկուսն էլ պատկանում ենանտիոքյան դպրոցին: V սենյակի շեմի շեղանկյունաձև զարդերով

152 Ժ.Խաչատրյան, Արտաշատի <<Երազամոյն>>...,էջ 125:

153 Ժ.Խաչատրյան, Արտաշատի <<Երազամոյն>> վայրի տաճարը և կիցհամալիրները, պատմա-բանասիրական հանդես, Եր. 2009, N1, էջ 132:

Page 150: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

150

խճանկարը նույնպես կարող է պատկանել բաղնիքի առաջին շերտին՝ IIIդարի սկզբին, իսկ մյուս խճանկարները, որոնք նույն ոճի են, թվագրվում ենIV դարի սկզբին:

Հայաստանը, ունենալով կառուցողական արվեստի բազմադարյանավանդույթներ, դարձավ հելլենիստական ճարտարապետությանստեղծման օջախներից մեկը: Սակայն Հայաստանի քիրստոնեական վաղշրջանի կառուցվածքների վերլուծությունից բխում է, որ մինչևքրիստոնեական կրոնի ընդունումը հայկական ճարտարապետությունը,շփման մեջ գտնվելով հունական, հռոմեական և հելլենիստական հարևաներկրների (Իրան, Սիրիա, Փոքր Ասիա և այլն) ճարտարապետականարվեստների հետ, ստանալով և վերամշակելով առանձին ձևեր ևմանրամասներ, հիմնականում ընթացել է զարգացման ուրույն ուղիով:

S. GrigoryanThe preserved mosaics of pre-Christian Armenia

/ Garni, Artashat /Summary

In late antique period in the territory of Armenia were aware of bathsbuilding principles, the achievements of communal equipment widespread inGreco-Roman world. It was also important decorative formation of baths. Theevidence was the private and public baths with mosaic floors, discovered in Garniand Artashat. These are unique examples of monumental decorative art of antiqueperiod in Armenia.

С. ГригорянСохранившиеся мозаики дохристианской Армении

/ Гарни, Арташат /Резюме

В конце античного периода на территории Армении былиосведомлены о принципах ванны строительство баня, это достижениякоммунальной техники широко распространены в греко-римском мире.Важно также декоративные формирование бане. Доказательства быличастные и общественные бани с мозаичными полами, обнаруженных в Гарнии Арташате. Эти уникальные образцы монументального декоративногоискусства античного периода в Армении.

Ս. Գրիգորյան

Page 151: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

151

Նախաքրիստոնեական շրջանի խճանկարչական արվեստիպահպանված նմուշները Հայաստանում

/Գառնի, Արտաշատ/Ամփոփում

Հայաստանում ուշ անտիկ շրջանում ծանոթ էին հունահռոմեականաշխարհում լայն տարածում ստացած կոմունալ տեխնիկայի նվաճումներիցմեկին՝ բաղնիքների շինարարական սկզբունքներին: Կարևորվում էր նաևբաղնիքների դեկորատիվ ձևավորումը: Այդ են վկայում Գառնիում ևԱրտաշատում հայտնաբերված մասնավոր ու հասարակական բաղնիքներըև վերջիններիս խճազարդ հատակները: Վերջիններս Հայաստանում անտիկշրջանի մոնումենտալ դեկորատիվ արվեստի եզակի մնուշներ են:

ՆՈՐ ԳՐՔԵՐ

Page 152: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

152

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Page 153: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 4 (34) 4 34 2016..pdfՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----4 գանգատիմ, ստուգաբանության մեր փորձը: Գանգատիմ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

153

ՄՇԱԿՈՒՅԹ