148
ԵՐԵՎԱՆ 21- ՐԴ ԴԱՐ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՍ Հրատարակվում է Գալուստ Գյուլբենկյան հաստատության մասնակի մեկենասությամբ 2012 ( ) 3 43

21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

ԵՐԵՎԱՆ

21-ՐԴ ԴԱՐ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՍ

Հրատարակվում է Գալուստ Գյուլբենկյան հաստատության

մասնակի մեկենասությամբ

2012

( ) 3 43

Page 2: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

21-ՐԴ ԴԱՐ տեղեկատվական-վերլուծական հանդես

Լույս է տեսնում 2003 թվականից 3 (43), 2012

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ Ալեքսանդր Գասպարիշվիլի Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետհամալսարանի լաբորատորիայի վարիչ, փ.գ.թ. Աշոտ Մարկոսյան ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տ.գ.դ. Արա Մարջանյան ՀՀ-ում Համաշխարհային բանկի վերականգնվող էներգետիկայի նախագծի համակարգող, տ.գ.թ. Գագիկ Հարությունյան (համակարգող) «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն, ք.գ.թ. Կարեն Վ.Կարապետյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ, տ.գ.դ. Հրանուշ Հակոբյան ՀՀ Սփյուռքի նախարար, ի.գ.դ. Մուշեղ Լալայան ՀՀԿ փոխնախագահ Սերգեյ Գրինյաև Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի գլխավոր տնօրեն, տ.գ.դ. Սևակ Սարուխանյան «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, ք.գ.թ. Տիգրան Սարգսյան ՀՀ վարչապետ, տ.գ.թ.

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ Հարությունյան Գլխ. խմբագրի տեղակալներ Սևակ Սարուխանյան Արա Մարջանյան Պատասխանատու խմբագիր Խոնարհիկ Քարաուղլանյան Պատասխանատու քարտուղար Լուսինե Բաղրամյան Աննա Ժամակոչյան Արեստակես Սիմավորյան Էդուարդ Դանիելյան Ռուբեն Մելքոնյան Սերգեյ Սարգսյան Տիգրան Հարությունյան

РЕДАКЦИОННЫЙ СОВЕТ Александр Гаспаришвили Зав. лабораторией МГУ им. М.В.Ломоносова, к.ф.н. Ара Марджанян Координатор проекта по возобновляемой энергетике Мирового банка в РА, к.т.н. Ашот Маркосян Зам. начальника ведомства Управления государственным имуществом при Правительстве Республики Армения, д.э.н. Гагик Арутюнян (координатор) Исполнительный директор НОФ «Нораванк», к.х.н. Грануш Акопян Министр Диаспоры РА, д.ю.н. Карен В. Карапетян Первый вице-президент ОАО «Газпромбанк», д.э.н. Мушег Лалаян Заместитель председателя Республиканской партии Армении. Севак Саруханян Зам. директора НОФ «Нораванк», к.п.н. Сергей Гриняев Генеральный директор Центра стратегических оценок и прогнозов, д.т.н. Тигран Саркисян Премьер-министр РА, к.э.н.

РЕДАКЦИЯ Главный редактор Гагик Арутюнян Заместители гл. редактора Севак Саруханян Ара Марджанян Ответственный редактор Хонарик Караугланян Ответственный секретарь Лусине Баграмян Анна Жамакочян Арестакаес Симаворян Рубен Мелконян Сергей Саркисян Тигран Арутюнян Эдуард Даниелян

Page 3: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

21-ՐԴ ԴԱՐ

տեղեկատվական-վերլուծական հանդես

Թիվ 3 (43), 2012թ.

´ à ì ² Ü ¸ ² Î à ô Â Ú à ô Ü

Մշակութային հեղափոխություն Արա Մարջանյան Ժան Բոդրիյարի «Սիմուլյակրը» և Բարաք Օբամայի «Medz Yeghern»-ը .…………….……….. 5

Քաղաքական-տնտեսական ոլորտ

Աշոտ Մարկոսյան, Բորիս Ավագյան Ազգային և օտարերկրյա կապիտալների հարաբերակցության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում ............................................................ 28 Էդգար Նավոյան Մարշալի պլանի նախօրինակները` Չարլզ Դոզից մինչև լենդ-լիզ …………………………... 49 Բագրատ Ղազինյան Իշխանությունների տարանջատումը` որպես իրավական պետության հիմնարար սահմանադրական սկզբունք ………………………………….…….... 70 Սիրակ Հովհաննիսյան «Տեղայնացման» մեթոդը քաղաքական կանխատեսման ոլորտում …………………………... 85

Հայկական գործոն

Վահրամ Միրաքյան Հայաստանն օտար և տեղական ռադիոազդեցության համատեքստում ................................ 101 Լիլիթ Եփրեմյան «Հայկական տաբուն» Թուրքիայում. հոգեվերլուծական դիտարկման փորձ ……..………... 111

Զինուժ և ահաբեկչություն

Խաչատուր Խաչատրյան, Սերգեյ Եղոյան ԶՈւ ստորաբաժանումները և ահաբեկչության դեմ պայքարը ................................................. 133 Հուշագիր հեղինակին ....................................................................................................................... 147

Page 4: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ
Page 5: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

5

Մշակութային հեղափոխություն

Ä²Ü ´à¸ðÆÚ²ðÆ §êÆØàôÈÚ²ÎðÀ¦ ºì ´²ð²ø ú´²Ø²ÚÆ §MEDZ YEGHERN¦-À

Ø³ë ´. §le Mai 1968 ¦1

Արա Մարջանյան*

2.5. Բոդրիյարը և շարժումը. 1968 թվականն աշխարհում և Ֆրանսիայում

«1968-ի մայիսը վերադարձել է: Եկել է պահը»:

«Գրավիր Ուոլ-սթրիթը» շարժման կարգախոս, 2011թ. հոկտեմբերին2

«Հույս ունեմ, որ մեր «Մայիսի 15» շարժումը կմիանա նմանատիպ շարժումներին ողջ աշ-խարհում և կտապալի վերջապես կեղեքման վրա հիմնված այս համակարգը»:

Իսպանական «Մայիսի 15» շարժման ակտիվիստի հարցազրույցը «Եվրոնյուս»

ընկերությանը, 17 նոյեմբերի, 2011թ.

"Доста!" კმარა! «Սկսելա» … Վերջին տարիների կարգախոս Բելգրադում,

Կիևում, Թբիլիսիում, Երևանում…

«Коммунисты мальчишку поймали, потащили его в КГБ,

Ты откройся кто дал тебе книгу - “Руководство в подпольной борьбе”».

Б.Г.

1 Սկիզբը` «21-րդ ԴԱՐ», #1 , 2012թ.: * «Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ, Հայաստանում ՄԱԿ ԶԾ էներգետիկայի և տրանսպորտի գծով ազգա-յին փորձագետ, տ.գ.թ., ավագ գիտաշխատող։ 2 Այստեղ և ստորև բոլոր թարգմանությունները մերն են– Ա.Մ.

Page 6: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

6

Ա.Մարջանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

1968 թվականը, երբ հրատարակվեց Բոդրիյարի 1960թ. ատենախո-սական աշխատանքը, բախտորոշ տարի էր Ֆրանսիայի համար: Այն անհանգիստ տարի էր նաև ողջ աշխարհում՝ լեցուն կարևոր իրադարձու-թյուններով1: Բոդրիյարին նվիրված բազում աշխատություններում, ուր սովորաբար բերվում է նաև 60-ականների նկարագիրը, դրանք շատ դեպ-քերում լուսաբանվում են միակողմանի: Ուշադրությունն այստեղ հիմնա-կանում բևեռվում է Արևմուտքի վրա, իսկ դիտարկումները սահմանա-փակվում են Վիետնամական պատերազմի և ռասայական խտրականու-թյունների դեմ բողոքների ակցիաներով, ուսանողական շարժումով, ռադի-կալ արվեստի դաշտում ընթացող գործընթացներով, «սեքսուալ հեղափո-խության» այս կամ այն դրսևորումներով: Այսինքն` կարևոր, գունեղ, բայց բոլորվին էլ ոչ համակարգային նշանակության ասպեկտների վրա:

Իսկ, այ, տեկտոնիկ մասշտաբի ԽՍՀՄ-Չինաստան հակամարտության գոյացմանը, խունվեյբինների երիտասարդական շարժման, մաոիստական խմբավորումների գլոբալ գործունեության քննությանը հերթը շատ դեպքե-րում պարզապես չի էլ հասնում: Մինչդեռ, այդ ժամանակ իրական պատ-մությունը (թող ների ինձ Բոդրիյարն այս բառակապակցությունն օգտագոր-ծելու համար) կերտվում էր ոչ թե Արևմուտքում, ինչպես հակված են մտա-ծել քաղաքագետներից, մշակութաբաններից և կինոռեժիսորներից շատերը, այլ Արևելքում, «սինո-սովետական» բլոկի քայքայման, արաբա-իսրայելա-կան հակամարտության, հնդկա-պակիստանյան ընդհարումների, «Պրա-հյան գարնան» գործընթացներում, կոմունիստական, մաոիստական, տրոց-կիստական, անարխիստական շարժումների ներսում, ինչպես նաև ԽՍՀՄ հանրապետություններում, առաջին հերթին՝ Հայաստանում, Վրաստանում և Բալթյան երկրներում ազգային ինքնագիտակցության զարթոնքով:

Բազմաշերտ և հակասական այս գործընթացները պայմանավորված էին գաղութային համակարգի քայքայմամբ, ազգային ինքնագիտակցու-թյան աճով՝ մի կողմից, իսկ մյուս կողմից` նախորդ տասնամյակի կապի-

1 XX դարի 60-ականների կեսերի որոշ կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը բերում ենք սույն հոդվածի ինտերնետային տարբերակի Հավելվածում (ստորև հղումներում` Հավելված), http://noravank.am/arm/futuris/detail.php?ELEMENT_ID=6324#17_t

Page 7: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

7

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարջանյան

տալիստական և սոցիալիստական հասարակարգերի սոցիալ-գաղափա-րախոսական քննադատությամբ, նեոմարքսիստական ռադիկալ բնույթի աշխատությունների տարածմամբ ու քարոզմամբ, հեղափոխական ար-վեստի ներազդմամբ: Տարածաշրջանային հակամարտությունների և «լո-կալ» պատերազմների ֆոնին ընթացող 1968 թվականն իր վայրիվերում-ներով՝ նշված գործընթացների և երկբևեռ աշխարհի գլոբալ հակամարտու-թյան յուրատեսակ ու դրամատիկ գագաթնակետն էր:

Էական նշանակություն ուներ նաև այն հանգամանքը, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Արևմուտքի և Արևելքի շատ երկրնե-րում հասունացել էր երիտասարդների մի նոր սերունդ, որը ձևավորվել էր համեմատաբար կայուն ու բարեկեցիկ միջավայրում: Այս սերունդը պատ-րաստ էր «փոխել աշխարհը»` ինչ էլ դա նշանակեր կամ ինչ էլ արժենար1: Այս գործոններն ուժգնանում էին ԽՄԿԿ քաղբյուրոյի «արտասահմանյան բաժնի», ՊԱԿ, ինչպես նաև ԽՍՀՄ, ԱՄՆ, Չինաստանի, Իսրայելի և այլ եր-կրների կառույցների ու գաղտնի կազմակերպությունների գլոբալ համա-կարգային աշխատանքի հետևանքով: Միամտություն կլիներ կարծել, որ, օրինակ, ԽՄԿԿ քաղբյուրոյի արտասահմանյան բաժինն էր այն դիրիժորը, որը կուլիսների հետևից ղեկավարում էր 60-ականների այս բուռն գործ-ընթացները: ԽՄԿԿ-ն չուներ ոչ այդքան հեղինակություն, մանավանդ՝ սիո-նիստական, անարխիստական, մաոիստական և տրոցկիստական շրջա-նակներում, ոչ էլ բավարար կարողություն` իրոք գլոբալ մասշտաբի համակարգման համար: Բայց ուղղակի մանկամտություն կլիներ կարծել, որ այս ու այլ նմանատիպ կառույցները հետ էին քաշվել ծավալվող գործընթացներից ու դրանց լոկ դիտորդն էին հանդիսանում2:

1968թ. մայիսյան դեպքերը Ֆրանսիայում` «le Mai 1968»-ը, ըստ էության, նշյալ իրադարձությունների մեծ համայնապատկերի միայն մեկ, 1 Զուր չէ, որ Փ.Էլրիխի «Բնակչության ռումբը» հանրահայտ գիրքը հրատարակվեց հենց 1968թ. (Ehrlich, Paul, The Population Bomb. Ballantine Books. 1968): 2 Հատկանշական է, որ փոթորկալից 1968թ. վերջին` դեկտեմբերի 10-ին, ԽՄԿԿ Կենտկոմի հույժ գաղտնի որոշմամբ (ստորագրել էր անձամբ գլխավոր քարտուղար Լ.Բրեժնևը) հիմնվեց Սոցիալական կոնկրետ հե-տազոտությունների ինստիտուտը` հայտնի ИКСИ-ին: Սա ԽՍՀՄ, թերևս, առաջին (բայց ոչ վերջին) ապար-դյուն քայլն էր՝ փորձելու հասկանալ 60-ականների կեսից աշխարհում ձևավորվող սոցիալական նոր իրա-վիճակը և կանխելու հետագա պայթյունավտանգ զարգացումները, http://cdclv.unlv.edu/archives/Documents/iksi_establish.html

Page 8: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

8

Ա.Մարջանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

բայց բավական մասշտաբային դրվագն էին1: Այս դեպքերի ակունքում, ի թիվս այլոց, ընկած էին կապիտալիստական հասարակարգի նեոմարքսիս-տական-ֆրեյդյան և սոցիալական քննադատության ոգով պարուրված Ֆրանկֆուրտյան դպրոցի (Հորկհեյմեր, Ֆրոմ, Մարկուզե, Ադորնո, Հաբեր-մաս2), ինչպես նաև Լեֆևրի, Բարտի, Բոդրիյարի, Դեբորի, Սարտրի, Ֆու-կոյի և այլոց աշխատությունների հրատարակումն ու տարածումը: Դրանք սերտվում էին ֆրանսիական ուսանողական, գոշիստական3 շրջանակնե-րում՝ առանց այդ էլ բորբոքված հակապատերազմական ագիտացիայով և համակված տրոցկիստ-անարխիստական ռոմանտիկ հեղափոխական ոգով: Ֆրանսիայում ուսանողական շարժման սկիզբն ակնառու դրսևորվեց Մարտի 22-ի շարժման տեսքով՝ ծնված հենց Նանտերի համալսարանում4, ուր այդ ժամանակ դասավանդում էր մետր Լեֆևրի օգնական` երիտա-սարդ դասախոս Ժ.Բոդրիյարը: Շարժման ռադիկալացման փուլը, յուրօրի-նակ «ռեզոնանսի» մեջ մտնելով Բեռլինում, Պրահայում, Շանհայում և Պեկինում ծավալվող իրադարձությունների հետ, սկսվում է մայիսի 2-ին5 Փարիզում ծայր առած ցույցերից ու բողոքի ակցիաներից և ավարտվում մայիսի 10-ի «Բարիկադների գիշերով»: Այս փուլի հատկանշական գիծը պետք է համարել այն, որ չնայած բողոքի աղմկալի դրսևորումներին՝ դրանք ընդհանուր առմամբ պարփակված էին ուսանողական միջավայ-

1 «Le Mai 1968» հիմնական իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը` Մարտի 22-ի շարժու-մից մինչև դը Գոլի հրաժարականը 1969-ին, բերում ենք սույն հոդվածի ինտերնետային տարբերակի Հավելվածում: 2 «...և այլ ձախական թափթփուկները, գրամշիական կոնտրկուլտուրայի այս տեռորիստները», ինչպես ժա-մանակին սիրում էր ասել Փ.Բյուքենենն իրեն այդքան բնորոշ վճռականությամբ [16]: Մենք դեռ կհանդի-պենք այս անուններին` Հայաստանում 90-ականների կեսերից մեր, այսպես կոչված, «ինքության ճգնաժա-մի» խնդրի քննությանը նվիրված հատվածում: 3 Gauchisme – ֆրանսերեն «ձախ» բառից: 60-70-ականների ֆրանսիական ձախական ռադիկալ շրջանակնե-րի ընդհանրացած անվանումն է՝ հիմնականում բաղկացած անարխիստական և տրոցկիստական ուսանո-ղական խմբավորումներից և կուսակցություններից: 4 Նանտերն ամերիկյան «կամպուսային» տիպի համալսարանների օրինակով Ֆրանսիայում 1964թ. բացված առաջին համալսարանն էր: Տարածքային առումով այն մեկուսացված էր, քաղաքաշինական առումով՝ զատ-ված բուն Փարիզից: Կարծում եմ՝ այս հանգամանքը, մյուսների կողքին, էական դերակատարում ունեցավ Մարտի 22-ի շարժման գոյացման վրա: Այս առումով երևանյան համալսարանների և ինստիտուտների քաղա-քային տարածության և «հասարակության» մեջ «սուզվածության», հայկական ուսանողական (և համազգային) շարժման առանձնահատկությունների վրա այս հանգամանքի ազդեցության համեմատական վեր-լուծությունը՝ ուսանողական շարժումների պատմական լայն ֆոնին (ԱՊՀ, Եվրոպա, ԱՄՆ), դեռ արված չէ: 5 1968թ. մայիսի 1-ը` ֆրանսիական կոմկուսի և արհմիությունների այդ օրը, անցավ բավական խաղաղ:

Page 9: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

9

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարջանյան

րում և տրոցկիստ-անարխիստական ու այլ մարգինալ շրջանակներում և դեռ արձագանք չէին գտել աշխատավորական լայն շերտերի դասում: Դեպքերի զարգացման կուլմինացիոն փուլը նշանավորվեց շարժմանը ֆրանսիական կոմունիստական կուսակցության միացումով, որից հետո բողոքի ակցիաներն ընդունեցին իրապես համազգային (նույնիսկ` միջազ-գային, տե՛ս Հավելված) բնույթ:

Այստեղ իսկ ուզում ենք ընդգծել հետևյալ, մեր կարծիքով` կարևոր եզրահանգումը, որը հաճախ վրիպում է այս հարցերին նվիրված վերջին տասնամյակում կատարված ուսումնասիրությունների ուշադրությունից: Ֆրանսիայում 1968թ. մայիսի դեպքերին այդ երկրի կոմկուսի ու արհմիու-թյունների զանգվածային միջամտումն ու ուղղորդումը «le Mai 1968»-ի այն հիմնական հատկանշական գիծն է, որը հստակորեն տարանջատում է այս երևույթը թե՛ 60-ականներին ծավալված այլ գործընթացներից1, թե՛ ներ-կայումս ընթացողներից (տե՛ս ստորև):

Կուլմինացիոն այս փուլում ձևավորվեց նաև իշխանությունների և ֆրանսիական արհմիությունների ու կոմկուսի միջև «գործարքն» այսպես կոչված «40-60-1000» բանաձևի շուրջ. այն է` 40-ժամյա աշխատանքային շաբաթ, թոշակի իրավունքը` 60 տարեկանից և 1000 ֆրանկ ամսական նվա-զագույն երաշխավորված աշխատավարձ, որին ի պատասխան՝ կոմու-նիստները և արհմիությունները պարտավորվում էին հետ կանչել մարդ-կանց փողոցներից: Ընդ որում, եթե արհմիությունների այսպիսի պրագ-մատիկ դիրքը հասկանալի և ընունելի էր «le Mai 1968» գաղափարական հայրերի, այդ թվում՝ նաև Բոդրիյարի համար (ի վերջո, արհմիությունները հենց դրա համար էլ ստեղծվել էին, որպեսզի պաշտպանեն աշխատավոր-ների սոցիալ-տնտեսական իրավունքները), ապա այս գործարքին կոմու-նիստական կուսակցության մասնակցությունը, այսինքն՝ մի ուժի, որն իրեն ներկայացնում էր իբրև քաղաքական հեղափոխական ավանգարդ, խոր վի-րավորանք և հիասթափություն առաջացրեց ռադիկալ մտավորականների և գոշիստական ուսանողության շրջանում: Նրանցից շատերը խոսում էին

1 Մոտակա համադրելի երևույթը, թերևս, միայն Չինաստանում ընթացող «մշակութային հեղափոխությունն» էր «կրակ` դեպի շտաբները» Մաո Ցզե Դունի հայտնի կարգախոսի ներքո:

Page 10: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

10

Ա.Մարջանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Ֆրանսիայում «կոմունիստների դավաճանության» մասին1: Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի արտահերթ ընտրություններով,

որի արդյունքում աջակողմյան, ազգայնական և Ֆրանսիայի նախագահ Շ. դը Գոլին սատարող գոլիստական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան գոշիստների և կոմկուսի նկատմամբ, Ֆրանսիայում ավարտվում է «le Mai 1968»-ը: Վրա է հասնում յուրօրինակ ռեակցիայի ժամանակաշրջանը, որը մենք համարում ենք Ֆրանսիայում մայիսյան դեպքերի եզրափակիչ փուլ: Այդ ժամանակ Ֆրանսիայում, մի փոքր ավելի վաղ` ԱՄՆ-ում, մի փոքր ավելի ուշ՝ ողջ Արևմտյան Եվրոպայում, իսկ շատ ավելի ուշ` նախկին ԽՍՀՄ-ում, Արևելյան Եվրոպայում ու աշխարհում, le Mai 1968-ի հասարա-կությանը փոխարինելու է գալիս «սպառողական հասարակությունը», «լիության հասարակությունը», «ներկայացման հասարակությունը»: Գի Դեբորի դառը ձևակերպմամբ՝ «ներկայացումների հասարակության դեմ ընդվզումն ինքը դարձավ ներկայացում» [17] (տե՛ս նաև Հավելվածը):

Պատկերավոր ասած` 1968թ. փարիզյան փողոցների «40-60-1000» պահանջի իրականությանը, որն արդեն իսկ ենթարկված էր սիմուլյացիայի (իրական պահանջները շատ ավելի ռադիկալ էին, թեև չէին ձևակերպվել քաղաքական տեսանկյունից լակոնիկ և ընկալելի ձևով), փոխարինելու եկավ մի նոր իրականություն: «90-60-90» բանաձևի իրականությունը: Այն է` իր, մոդել, «տենչանքի սպրդող օբյեկտ» դարձած կանացի գայթակղիչ մարմնի համամասնությունը:

2.5.1. Բոդրիյարը և շարժումը

Բոդրիյարի վերաբերմունքը 1968թ. մայիսի դեպքերին առաջին հա-յացքից հակասական է: Իր հուշերի հատորներում այս իրադարձություննե-րին նրա ներգրավվածության մասին դժվար է բովանդակալից ու սպառիչ անդրադարձ գտնել: Բազմաթիվ հարցազրույցներից մի քանիսում նա

1 Սա կոմունիստական կուսակցությունների ոչ առաջին, ոչ վերջին, ոչ էլ ամենալուրջ դավաճանությունն էր, իհարկե: Բավական է հիշել միայն Գերմանիայում Ա.Հիտլերին իշխանության բերելու գործում ԽՍՀՄ և Գերմանիայի կոմունիստական կուսակցությունների ֆունկցիոներների և Կոմինտերնի գործակալների էա-կան դերակատարումը: Կամ՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ աշխատավոր դասին լքելը «վայրենի» կապիտա-լիզմի ծագող իրողությունների առջև: Կամ՝ հենց ԽՍՀՄ փլուզումն ինքնին: Արդյո՞ք այս դավաճանության գիտակցումն է պատճառը, որ Բոդրիյարն այդքան պահանջված է մերօրյա Ռուսաստանում:

Page 11: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

11

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարջանյան

նշում էր, որ «մասնակցել է շարժմանն առաջին` Մարտի 22-ի փուլում»: Այլ հարցազրույցներում նա պնդում էր, որ ոչ մի կապ չի ունեցել Ֆրանսիայում մայիսյան իրադարձությունների հետ:

Ինչպես և միշտ Բոդրիյարի պարագայում, այս հակասականությունը թվացյալ է: Իրականությունը, կարծում եմ, այն է, որ պրակտիկ տեսանկյու-նից Բոդրիյարը, իրոք, մասնակցություն չէր ունեցել 1968թ. իրադարձու-թյուններին այն կերպ, ինչպես դրանց մասնակցել էին, օրինակ, Ժ.Պ.Սարտրը, Ա.Լեֆևրը կամ Մ.Ֆուկոն (վերջինս նույնիսկ բարձրացել էր Սորբոնի բարիկադները` սեռական և այլ փոքրամասնությունների հետ միասին1): Նանտերի համալսարանում 1968թ. հունվարից մինչև ապրիլի վերջն ընթացող գործընթացներին նա մասնակցել էր գոնե միայն այնքա-նով, որ այդ ժամանակ դասավանդում էր այնտեղ ու բավական հայտնի դեմք էր գոշիստական ուսանողական շրջանակներում: «1968թ. մայիսի» պաստառներից և կարգախոսներից մի քանիսն ասես վերցված լինեին Բոդրիյարի «Իրերի համակարգը» գրքից կամ «Utopie» ամսագրում տպա-գրված նրա որոշ հոդվածներից2։ Ուշագրավ է, սակայն, այն, որ Նանտերի ձախական ուսանողական շրջանակներում իր մասսայականությունն ին-քը` Բոդրիյարը, իրեն այդքան բնորոշ սթափությամբ ու թախիծով պայմա-նավորում էր առավելապես նրանով, որ իր դասախոսություններում մեկ-նաբանում էր հանճարեղ3 Գի Դեբորի (Guy Debord) աշխատությունները և Սիտուացիոնիստների մանիֆեստները [24] (տե՛ս նաև Հավելվածում):

Միևնույն ժամանակ, Բոդրիյարը խորապես հիասթափված էր և՛ ձախ ռադիկալ երիտասարդական շրջանակներից, որոնք թերացան իրոք քաղա-քական, համակարգային հեղափոխական պահանջներ ձևավորել ու ըն-

1 Արդյո՞ք դրա համար չէ Բոդրիյարի ավելի ուշ մի գրքի վերնագիրը երկիմաստորեն կոչ անում «մոռանալ Ֆուկոյին» (Baudrillard, Jean. Oublier Foucault. Galilée, Paris. 1977): 2 «Օտարացնել օտարացումը», «համակարգն է ծառայում մարդուն, ոչ հակառակը», «մարդն, ով երևակայու-թյան պակաս ունի, չի կարող երևակայել, թե ինչ է պակասում», «իրերը օփիում են մարդկության համար», «ինչքան շատ ես սպառում, այնքան քիչ ես ապրում», «եղեք ռեալիստ, պահանջեք անհնարինը», «չենք խնդրելու ոչինչ, չենք պահանջելու ոչինչ, այլ վերցնելու ենք, գրավելու ենք», «ձանձրույթը հակահեղափո-խական է»: 3 Այժմ, մեր մաշկի վրա զգալով «վայրենի կապիտալիզմի» ու «ներկայացումների հասարակության» իրողու-թյունները, մենք կարող ենք դա ասել ամենայն վստահությամբ: Դեբորի հետ Բոդրիյարն անձամբ ծանոթ չի եղել (տե՛ս [24], անգլերեն հրատարակություն, p. 16), բայց կասկածից վեր է Դեբորի աշխատությունների, առաջին հերթին` «Ներկայացումների հասարակություն» գրքի [17] ազդեցությունը վերջինիս վրա:

Page 12: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

12

Ա.Մարջանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

կան անիմաստ անարխիայի և վանդալիզմի գիրկը, և' Ֆրանսիայի կոմու-նիստական կուսակցությունից, որը թերացավ ստանձնել հեղափոխական ավանգարդի իր հայտարարած դերակատարումը, չհանդգնեց գնալ իրոք համակարգային հեղափոխական փոփոխությունների ճանապարհով և դիմեց գործարքի կապիտալիստական ու ազգայնական ուժերի հետ (Բոդ-րիյարի այս հիասթափությունն առավել ակնհայտ կդրսևորվի նրա 1973թ. «Արտադրության հայելին» բեկումնային նշանակության գրքում):

«1968թ. մայիսի» նկատմամբ Բոդրիյարի բնութագրական վերաբեր-մունքը կարելի է գտնել գերմանական ամսագրերից մեկին տված հարցա-զրույցի հետևյալ հակիրճ ձևակերպման մեջ. «Այս իրադարձությունները [մայիսյան դեպքերը Ֆրանսիայում]` դասական օրինակ են այն բանի, թե ինչպես [մարդկանց] փոքրաթիվ մի խումբ կարողացավ զավթել և խեղա-թյուրել շարժումը, «սիմուլյացիայի» ենթարկել իրականությունը»: Այս ձևա-կերպման տրամաբանությանը մենք դեռ կանդրադառնանք 80-ականների վերջին - 90-ականների սկզբին նեոկոնսերվատորների կողմից ԱՄՆ-ում «իշխանության զավթման» մասին Փ.Բյուքենենի պնդումները քննելիս:

Սակայն այդ տարիների Բոդրիյարի գործունեության մասին պատ-մող և մեր աշխատության համար ամենաուշագրավ դրվագը հետևյալն է1: Հուշերի իր «ֆրագմենտների» գրքում Բոդրիյարն օրինակելի անկեղծու-թյամբ պատմում է. «Դա 60-ականների կեսերին էր, երբ ծանոթացա ու ըն-կերացա Ֆ.Գվատարիի2 հետ: Այդ ժամանակ Ֆելիքսն ընկերություն էր անում մի շատ քաղաքականացված կնոջ հետ, որը մի փոքրիկ գրախանութ ուներ Մոսքեի3 մոտակայքում ...Մենք միտք հղացանք ստեղծել «Ֆրանս-չինական ժողովրդական ասոցիացիան» ու թերթ հրատարակել... Սա Չի-նաստանում «մշակութային հեղափոխության» նախաշեմին էր: Ինձ կար-գեցին այս թերթի խմբագիր, քանի որ ես չեզոք էի, չէի մասնակցում [այդ

1 Զարմանալի է, թե ինչ հաստատունությամբ ստորև բերվող դրվագը վրիպում է Բոդրիյարին և «le Mai 1968»-ին նվիրված աշխատությունների հեղինակների ուշադրությունից։ Օրինակ, Բոդրիյարին նվիրված ռու-սերեն առաջին (և առայժմ վերջին) մենագրությունը [19]: 2 Pierre-Félix Guattari (1930 - 1992) - ֆրանսիացի ակտիվիստ, գրոհային, հոգեվերլուծաբան և փիլիսոփա: 1968թ. վերջից ու երկար տարիների ընթացքում ակտիվորեն համագործակցում էր Ժ.Դելյոզի (հետագայում նաև` Մ.Ֆուկոյի հետ): Դելյոզի հետ միասին հանդիսանում է հայտնի երկհատոր «Կապիտալիզմ և շիզո-ֆրենիա» աշխատության հեղինակը: 3 Mosquée (մզկիթ) - անցած դարի 20-ական թվականներին իսպանա-մավրիտանական ոճով կառուցված Փարիզի Մահմեդական ինստիտուտի շենքերի համալիր:

Page 13: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

13

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարջանյան

ժամանակվա] գաղափարախոսական մարտերին և ոչ մի քաղաքական կազմակերպության անդամ չէի: Ինչ-որ իմաստով ես քողի դեր էի կատա-րում …[Այնուամենայնիվ], մեր ասոցիացիայի ընդհանուր ժողովը բռնու-թյամբ ցրվեց OAS1 գրոհայինների կողմից… Ավելի ուշ, երբ սիտուացիո-նիստները սուր քննադատությամբ հարձակվեցին Լեֆևրի վրա, նրանք ինձ խարանեցին որպես մաոիստ» ([24, pp.15-20]):

Ու այստեղ Բոդրիյարը բերում է մի դիտարկում, որի համար, անկեղ-ծորեն ասած, և բերեցինք այս մեջբերումը: Բոդրիյարը շարունակում է. «...Պետք է ասեմ, որ չինացիները մեր նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չդրսևորեցին …մեզնից մեկը2 նույնիսկ Ալժիր մեկնեց Չժոու Են Լային3 հանդիպելու: Բայց նա մեր մասին լսել անգամ չկամեցավ: Ուրիշները մեկնեցին Ժնև` նույն այդ նպատակով, և նույնքան ապարդյուն4: ...Չինացի-ներն ուզում էին գործ ունենալ միայն արդեն կայացած, բոլոր առումներով օրինական և աջակողմյան դիրքորոշում ունեցող կազմակերպության, այլ ոչ թե փոքրաքանակ, անկառավարելի ձախական մի ինչ-որ խմբի հետ»:

Նկատենք հետևյալը. խունվեյբինների նվաստացումները վերապրած, նրանց դեմ ընդդիմացած և, ինչը կարևոր է` ողջ մնացած Չժոու Են Լայը (և Դեն Սյաո Պինը) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության այն գոր-ծիչներն են, որոնց պետք է պարտական լինի այս երկիրն իր ներկայիս հզո-րացմամբ: Այն ժամանակ` 60-ականների 2-րդ կեսերին, որքան դյուրին պետք է լիներ նրանց համար տեղի տալ համատարած ու գլոբալ «ձախա-կանությանը», այս կպչուն ու կործանարար մոդային, «գլոբալիզացիային»` ինչպես կասեինք այսօր: Որքան հեշտ էր այդ ժամանակ կորցնել սթափու-թյունն ու հավասարակշռությունը, տրվել ընդհանուր հոսանքին և

1 OAS, Organisation armee secrete - ուլտրագաղութատիրական ընդհատակյա ռազմականացված կազմակեր-պություն, որն այդ տարիներին գործում էր Ալժիրում և Ֆրանսիայում: 2 Ենթադրում եմ, որ դա հենց Բոդրիյարն էր: 3 Հիշեցնենք, որ թե՛ Չժոու Են Լայը (Zhou Enlai, Чжоу Эньлай, 1898-1976)՝ Չինաստանի Ժողովրդական Հան-րապետության, թերևս, ամենաականավոր գործիչը, 1954–1976թթ. Չինաստանի քաղխորհրդի նախագահը, թե՛ իր ավելի կրտսեր գործընկեր` Չինաստանի վերակառուցման ապագա ճարտարապետ Դեն Սյաո Պինը (Deng Xiaoping, Дэн Сяопин, 1904 -1997), մարքսիզմի հետ ծանոթացան 20-ականների Ֆրանսիայում, կոմու-նիստ դարձան այստեղ, ուսանող էին այստեղ, աշխատեցին որպես բանվոր և լրագրող, հանքափոր և ընդ-հատակյա ակտիվիստ, կուսակցական գործիչ և կազմակերպիչ, այստեղ ծանոթացան արհմիությունների գործունեությանը, արևմտյան մշակույթին, գաղափարախոսություններին և կառույցներին: 4 Ենթադրում եմ, որ դա Գվատարին էր:

Page 14: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

14

Ա.Մարջանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

ընկղմվել «քաոսի» մեջ: Առավել ևս, որ նրանք մարքսիստ էին և կոմու-նիստ: Բայց ոչ: Տարատեսակ մոդայիկ վայրիվերումներում չկորցնելով ազգային խնդիրների հրամայականը՝ այս գործիչներն իրենց երկիրը տարան «4-ի ավազակախմբի» և «Տյանանմին հրապարակի» միջով` դեպի զարգացում: Գալիք տասնամյակների համար ապահովեցին Չինաստանի վերխոյացումը` որպես համաշխարհային ուժային բևեռ: Հպարտ պետք է լինի այն ազգը, որը ծնում է Չժոու Են Լայի և Դեն Սյաո Պինի նման ազգային առաջնորդներ:

1968թ. վերջից Բոդրիյարը խզում է հարաբերությունները ձախ ռադի-կալ խմբավորումների և «Utopie» ամսագրի հետ:

2.5.2. 1968թ. և «Նոր աշխարհակարգը». զուգահեռականներ

Ֆրանսիայում գրեթե 44 տարի առաջ ծավալվող իրադարձություննե-րի նկատմամբ մեր հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն Բոդրիյարի մտքի կայացման վրա նրանց ազդեցության տեսանկյունից, այլև ներկայումս աշխարհում ընթացող կարևորագույն գործընթացների հետ իրենց ներքին կապով և մեր հոդվածի առաջին մասում դրված երկու հարցերով: Չխորանալով 2011թ. աշխարհում ծավալվող գործընթացների և «1968թ. մայիսի» համեմատական վերլուծության մեջ1՝ սահմանափակվենք հետևյալ չորս դիտարկումներով:

Առաջինն այն է, որ Արևմուտքի և Արևելքի զարգացած երկրներում կապիտալիստական հասարակարգի և բանկերի կողմից հասարակության ու աշխատավորների կեղեքման դեմ ուղղված ներկայիս բողոքը` Նյու Յոր-քում և ԱՄՆ տասնյակ այլ քաղաքներում, Հռոմում, Մադրիդում, Փարի-զում, Լոնդոնում, Մոսկվայում, Շանհայում և այլն (տե՛ս բնաբանը), թե՛

1 Շնորհակալ, սակայն ոչ դյուրին գործ կլիներ 1968 և 2011թթ. աշխարհում ընթացող դեպքերի և իրողու-թյունների զուգահեռ վերլուծությունը: Թե ինչքան հեշտ է այս հարցերում ընկնել ծայրահեղությունների, իրողությունների անհամարժեք ու սահմանափակ ընկալումների մեջ՝ կարելի է տեսնել, օրինակ, Վ.Աս-ցատրյանի «Մշակութային հեղափոխություն և մշակութային մարքսիզմ» հոդվածում («21-րդ ԴԱՐ», թիվ 5, 2011թ.): Արևմուտքի ճգնաժամային երևույթների հանդեպ իր յուրատեսակ գերուշադրությամբ՝ զուգորդված կոմունիստական-սոցիալիստական աշխարհի իրողությունների հանդեպ ինֆանտիլ ամնեզիայով, այս աշխատությունը տիպական է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների և նախկին սոցճամբարի երկրների գրեթե բոլոր լեզուներով, հատկապես ռուսերենով գրված վերջին տասնամյակի հարյուրավոր աշխատու-թյունների համար:

Page 15: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

15

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարջանյան

բովանդակային, թե՛ գաղախարախոսական և թե՛ կազմակերպչական առումներով հետևանքն են «1968թ. մայիսի», դրա արձագանքն են ու շարունակությունը: Դա հստակորեն կարելի է տեսնել «համաշխարհային սարդոստայնում», հոբելյանական 2008-ից սկսած՝ անարխիստական, տրոցկիստական, սիոնիստական, մարքսիստական և նման այլ կայքերում հայտնված և Ֆրանսիայի «1968թ. մայիսին» նվիրված անալիտիկ-պատմա-կան ակնարկներում, «1968թ. մայիսը» վերակենդանացնելուն ուղղված այս ուժերի «գործողությունների ծրագրերում»: Ըստ էության, 2008-ից ի վեր մենք ականատեսն ենք (մասամբ) հենց այս ծրագրերի իրականացմանը:

Բացեք Youtub-ում բրիտանական հանրահայտ «Ռոլինգ սթոունզ» ռոք-խմբի 1968թ. թողարկած «Մուրացկանների բանկետը» (Beggars Ban-quet) ալբոմի, հատկապես` Մ.Ջագերի «Street Fighting Man» երգին նվիր-ված էջը (երգը Ջագերը գրել էր Փարիզում 1968թ. մայիսին ընթացող բա-խումների անմիջական ազդեցության տակ) և ընթերցեք այսօր` 2011թ. հոկտեմբեր-նոյեմբերին այստեղ զետեղված հարյուրավոր մեկնաբանու-թյունները (ստորև, առանց թարգմանության ներկայացնում ենք առավել հաճախ կրկնվողները1): Զվարճալի է տեսնել այստեղ «նոր աշխարհակար-գին» նետված անեծքները, հենց նոր աշխարհակարգի ստեղծմանն ու հաս-տատմանն ուղղված շարժման սրտից։ Բոդրիյարյան սիմուլյակրների գործունեության փառահեղ մի օրինակ:

Սակայն ներկայումս ծավալվող գործընթացների և «le Mai 1968»-ի միջև առկա է սկզբունքային տարբերություն. այն, որ նախ ԽՍՀՄ և սոց-ճամբարի փլուզումից հետո կոմունիստական կուսակցությունները, մա-նավանդ Արևմուտքի երկրներում, սրընթաց կորցրին իրենց հեղինակու-թյունն ու համակիրներին և այլևս ունակ չեն ստանձնել այն դերակատա-րումը, որն ունեին 60-ականներին: Թուլացած է նաև ազգային արհմիու-թյունների դերակատարումը` առաջին հերթին «կապիտալիստական աշխարհի նորեկների» մոտ` Արևելյան Եվրոպայի երկրներում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում: Այս հանգամանքը հանգեցնում է նրան,

1 «F * * k the New World Order!, Long live Julian Assange! Death to the New World Order! OCCUPY WALL STREET! Go Occupy!! Its TIME AGAIN!!»: http://www.youtube.com/watch?v=qUO8ScYVeDo

Page 16: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

16

Ա.Մարջանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

որ ներկայիս բողոքի գործընթացները ոչ Արևմուտքի զարգացած երկրնե-րում, ոչ այլուր չեն ձևափոխվում և չեն կարող ձևափոխվել իրական զանգ-վածային շարժման: Դրանք ընդհանուր առմամբ քաոտիկ են, հետևաբար` ենթակա տարբեր խեղաթյուրումների: Մասնավորապես, ԱՄՆ-ում այս խայտաբղետ շարժումն աջակողմյան և կոնսերվատիվ «Թեյի կուսակցու-թյանը» (Tea Party) յուրօրինակ հակազդեցության ու հակակշռության փորձ է: Իսկ արաբական աշխարհում, ուր կոմկուսների և արհմիությունների դերակատարումը պատմականորեն այնքան էլ մեծ չէր, վակուումը լրաց-վում է իսլամական գործոնով, տարատեսակ «մահմեդական եղբայրու-թյուններով», Արաբական լիգայի ու Կատարի շեյխերի «տրանսնացիոնալ» գործառույթների ուժեղացմամբ:

2.5.3. «le Mai 1968». ազգայինն ընդդեմ ապազգայինի

Մեր երկրորդ դիտարկումն այն է, որ ճիշտ այնպես, ինչպես խեղա-թյուրման ենթարկվեց «le Mai 1968»-ը Ֆրանսիայում, նույն կերպ խեղա-թյուրման է ենթարկվում նաև մերօրյա «բողոքական շարժումն» ընդդեմ կապիտալիզմի ու բանկերի: Այն հեռացվում է ազգայինի ու միջազգայինի դաշտից և ուղղվում «տրանսնացիոնալ» դաշտ1: Իրոք, եթե հակառակորդդ` բանկերը և կապիտալիստները, այլևս վերազգային են կամ «տրանսնացիո-նալ», ապա պայքարը նրանց դեմ արդյունավետ լինելու համար նույնպես պետք է լինի վերազգային, այսինքն` ոչ ազգային2: Այս հանգամանքը հատկապես ընդգծված է արաբական աշխարհում 2010թ. վերջից տեղի ունեցած գործընթացներում, ուր հաջորդաբար ոչնչացվում են քիչ թե շատ կայացած (կայացող) և ընդգծված ազգային բնույթ ունեցող ռեժիմները` Եգիպտոս, Լիբիա և Սիրիա: Ահա սա է, մեր կարծիքով, կատարվող խեղա-թյուրման բուն էությունը, ինչը և բերում է մեզ մեր հաջորդ` կենտրոնական դիտարկմանը «le Mai 1968»-ի խորքային բովանդակության վերաբերյալ:

Բանն այն է, որ «le Mai 1968»-ին նվիրված տասնյակ աշխատություննե-րում, մանավանդ 2008-ից հետո հրապարակվածներում, դուք կկարդաք, որ

1 Բոդրիյարը, հետևելով և «մոռանալով» Ֆուկոյին, կասեր այստեղ նաև` «տրանսսեքսուալ դաշտ»: 2 Այս պնդումն, անկասկած, դուր կգար ընկեր Տրոցկուն:

Page 17: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

17

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարջանյան

«le Mai 1968»-ի մասշտաբային երևույթների էությունը Ֆրանսիայի ուսանո-ղության և աշխատավոր դասի ընդվզումն էր ընդդեմ կապիտալիստական հասարակարգի: Մեր կարծիքով, այս պնդումը ճշմարտության միայն մեկ, այն էլ ոչ կարևոր մասն է: Հակառակը, ամենևին չնսեմացնելով ֆրանսիա-կան հասարակության աշխատավոր դասի (բայց ոչ ուսանողության) տա-րած հաղթանակը և դրանում արհմիությունների ու կոմկուսի դերակատա-րումը1, այնուամենայնիվ, կարծում ենք, որ Ֆրանսիայում 1968թ. և հատկա-պես հաջորդ` 1969թ. իրադարձությունների նպատակն էր կանխել ուժեղ, ազգային Ֆրանսիայի կայացումը: Կանխել Արևմտյան Գերմանիայի հետ քաղաքական տանդեմի կայացումը, որում Ֆրանսիան կհանդիսանար քա-ղաքական լիդեր: Առավել ևս` կանխել ուժեղ և ազգային Ֆրանսիայի՝ «տար-բեր ազգությունների և ազգ-պետությունների միացյալ Եվրոպայի»2 քաղա-քական սիրտ ու կենտրոն դառնալը: Կարճ ասած՝ «le Mai 1968»-ի էությունը Ֆրանսիայում ազգային և ապազգային ուժերի բախումն էր:

Այս պարզ իրողության հասարակ փաստումն անգամ, էլ չենք խոսում դրա ընդունման մասին, ուղղակի անտանելի է ամենատարբեր ուժերի համար: Ազգային զարթոնքը, ազգային մտածելակերպն արգահատելի են և օտար, օրինակ, ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի (NIC) վերլուծա-կանների հեղինակների համար, ներկայիս տարատեսակ գլոբալ բյուրո-կրատական կառույցների համար [18], թե՛ գլոբալիստների, թե՛ հակագլո-բալիստների համար: Վերջապես, այն անընդունելի է անարխիստական, նեոկոմունիստական և տրոցկիստական ամենատարբեր խմբավորումների համար: Հետաքրքիրն այն է, որ ազգային զարթոնքի երևույթների քողարկ-ման, դրա անտեսման կամ նենգափոխման (սիմուլյացիայի) իրենց արարք-ներում բոլոր այս ուժերի մոտեցումները ծիծաղելիորեն (եթե ծիծաղն այստեղ տեղին լիներ) միօրինակ են: Դիտարկենք տիպական մի դեպք: 1 Ի վերջո, չէ՞ որ «40-60-1000» բանաձևի շուրջ 1968թ. կնքված նոր «սոցիալական դաշինքն» էր, որ ապահովեց Ֆրանսիայի սոցիալ-քաղաքական, տնտեսական ու մարդկային զարգացումն անցած չորս տասնամյակների ընթացքում: 2 Սա նախագահ դը Գոլի հայտնի տեսլականի ճշգրիտ անվանումն է, որը հիմա հաճախ (և սխալ) անվան-վում է «Եվրոպա` Վանկուվերից Վլադիվոստոկ» (մեկ-մեկ Վանկուվերն այստեղ փոխարինվում է Լիսաբո-նով): Նման վերանվանումը նույնպես բոդրիյարյան յուրօրինակ «սիմուլյակր» է, ուր դըգոլյան պնդման կենտրոնական` ազգային բաղադրիչը փոխարինվում, «սիմուլյացվում» է ապազգային գոյով` պարզ, միօրի-նակ ու զուտ աշխարհագրական համընդգրկունությամբ: Ճիշտ ինչպես Սուդանը, Իրաքը կամ Լիբիան պե-տություններից դառնում են (դարձան) անդեմ տարածքներ:

Page 18: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

18

Ա.Մարջանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

2008թ. մայիսի 2-ին ոմն պրն (ընկեր) Ա.Վուդս տրոցկիստական (բրի-տանական) կայքում հետևյալ կերպ է վերլուծում «le Mai 1968»-ը և նախագահ դը Գոլի պարտությունն այս դեպքերից մեկ տարի հետո. «60-ականների վերջին նա [դը Գոլը] կորցրել էր ժողովրդականությունը: Նա իշխանության մեջ էր արդեն տասը տարի, նրա ուղիղ կապը Ֆրանսիայի ժողովրդի հետ արդեն թուլացել էր: Շատերը Ֆրանսիայում դիտում էին նրան որպես անախրոնիզմ, հետադեմ մի ուժ, որի գաղափարները և իդեալները ոչ կիսում էին, ոչ նույնիսկ հասկանում: Պատերազմից հետո ծնված սերնդի համար դը Գոլի իդեալներն այլևս համարժեք չէին: Ֆրան-սիական մշակութային ավանդույթները խեղված էին 60-ականների երի-տասարդական գլոբալ մշակույթով: 1967թ. ընտրություններում նա հաղթեց նվազագույն առավելությամբ, և արդեն 1968թ. մարտին Le Monde-ը իրա-վացիորեն կարող էր գրել. «La France s'ennuie» [«Ֆրանսիան ձանձրանում է»]. ահա այս ձանձրույթն էր և մի այլ Ֆրանսիա տեսնելու ցանկությունը, որը հանդիսացավ քաղաքական ասպարեզից դը Գոլի հեռացման պատճառը, և որին մենք կնվիրենք մեր հաջորդ դասախոսությու-նը» (ընդգծումը մերն է - Ա.Մ.)1:

Բավական է այս պարբերությունում փոխարինել դը Գոլի անունը` Մ.Քադաֆիով2 և Ֆրանսիան` Լիբիայով, ու դուք կստանաք 2011թ. սկզբից Լիբիային (Թունիսին, Ալժիրին, Եգիպտոսին, Սիրիային, Իրանին) նվիր-ված հարյուրավոր հոդվածների գաղափարախոսական շաբլոնը: Ինչևէ:

Չգիտեմ, թե ինչ է ասել իր խոստացած հաջորդ դասախոսությունում ընկեր Վուդսը (այն կարդալու պատեհ առիթ այդպես էլ չունեցանք), սա-կայն գիտեմ, որ իր առաջին դասախոսության այս ձևակերպումն առնվազն մակերեսային է, իսկ իրականում՝ իրողությունները նենգափոխող: Նախ, բերված պարբերությունից հետևում է, որ Վուդսը վատ է տիրապետում դեպքերի ժամանակագրությանը: Իրոք, 1968թ. մարտին Le Monde-ի արձա-նագրած այս «ձանձրույթը» բոլորովին էլ չխանգարեց գոլիստներին և աջակողմյան ուժերին 1968թ. հունիսի 30-ին ջախջախիչ հաղթանակ տա-

1 http://www.marxist.com/french-revolution-may-1968-part-one.htm 2 Գնդապետ Քադաֆին գեներալ դը Գոլի մեծ երկրպագուն էր, որոշ առումով` աշակերտը:

Page 19: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

19

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարջանյան

նել «ձախականների» և նույնիսկ կոմկուսի հանդեպ Ազգային ասամբլեայի ընտրությունների ժամանակ (տե՛ս Հավելվածը կամ գոնե Le Monde-ի 1968թ. հունիսյան համարները):

Եվ հետո, մինչև 1969թ. ապրիլի 27-ի «վստահության հանրաքվեն», որի արդյունքում դը Գոլը հավաքեց մոտ 11 մլն կողմ, բայց և մոտ 12 մլն դեմ ձայներ1, արդեն տեղի էին ունեցել շատ կարևոր իրադարձություններ` աշխարհաքաղաքական տեսանկյունից ավելի վճռորոշ, քան «1968թ. մայիսը»: Իրոք, նախագահ դը Գոլը` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիայի «դեմքն ու պատիվը» փրկած այս գեներալը, մինչև վերջ (գրեթե մինչև վերջ) տարավ իր ազգային քաղաքականությունը և Ֆրանսիան դարձրեց միջուկային երկիր` միջուկային «տրիադի» բոլոր անհրաժեշտ տարրերով (1968թ. օգոստոս), իր սիրելի Ֆրանսիայի համար ապահովելով պատշաճ տեղ աշխարհի «վճիռ կայացնող» երկրների ակումբում: Եթե 1945թ. ինչ-որ տեղ հասկանալի էր Գերմանիայի կապիտուլյացիայի պայ-մանագիրը ստորագրող ֆելդմարշալ Կեյտելի կծու դիտողությունը` «չգիտեի, որ մենք պարտվել ենք նաև Ֆրանսիային», ապա 1968թ. օգոստո-սին այս հեգնանքն արդեն միանգամայն անտեղի կլիներ: Այնուհետև, դը Գոլը դուրս բերեց Ֆրանսիան ՆԱՏՕ ռազմական (և միայն ռազմական) դաշինքից2: 1963թ. հունվարի 22-ին նա ԳՖՀ կանցլեր Կ.Ադենաուերի հետ կնքեց ֆրանս-գերմանական համագործակցության պատմական դաշինքը, որը հիմք հանդիսացավ Արևմտյան Եվրոպայի հետագա միավորման հա-մար՝ միևնույն ժամանակ հետևողականորեն սանձելով, իր խոսքերով՝ «անգլո-սաքսերի հեգեմոնիան մայրցամաքում»:

Այնուհետև, երբ եկավ ժամանակը (1968թ. սեպտեմբերի 17-ին), նա սաստեց ԽՍՀՄ-ին (ԱՄՆ-ի և Մ.Բրիտանիայի հետ) Արևմտյան Գերմա-նիայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մտադրությունից (տե՛ս Հավելված): Դը Գոլը վարժեցրեց Գերմանիային ընդունել եվրոպական գոր-ծերում Ֆրանսիայի քաղաքական առաջատարի դերակատարումը: Բացի այդ, նա ուղիղ և անկախ հարաբերություններ հաստատեց Ռումինիայի, 1 Ավելի ճշգրիտ`«10,901,753 oui» և «12,007,102 non»: 2 1963թ. հունվարի 21-ին նա դուրս բերեց ֆրանսիական ռազմածովային ուժերը ՆԱՏՕ հրամանատարու-թյունից, իսկ 1966թ. մարտի 7-ին ստիպեց տեղափոխել ՆԱՏՕ գլխավոր հրամանատարությունը Ֆրան-սիայից դուրս` Բրյուսել:

Page 20: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

20

Ա.Մարջանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Հարավսլավիայի, Ալբանիայի, Եգիպտոսի և մի շարք արաբական երկր-ների, ինչպես նաև Չինաստանի հետ (սկսած 1964թ. հունվարի 24-ից): Վեր-ջապես, արձագանքելով «6-օրյա պատերազմի» իսրայելական ագրեսիայի իրողություններին (հին Երուսաղեմի, Գազայի հատվածի և այլ տարածք-ների զավթում)՝ նա 1969թ. հունվարի 6-ին արգելեց Իսրայելին ֆրանսիա-կան զենք ու զինամթերք վաճառել և արգելափակեց այդ երկրի հետ ռազմատեխնոլոգիական համագործակցությունը: Սրանք էին դը Գոլի ֆրանսիական ազգային պետականության կառուցման գործում ձեռք բե-րած դարակազմիկ նշանակության նվաճումները: Այնպես որ, «ձանձրույ-թի» մասին խոսք անգամ լինել չի կարող:

Եվ որքան էլ տարօրինակ թվա, հենց այս ազգային նվաճումներն էին դը Գոլի 1969թ. ապրիլի 27-ի պարտության աշխարհաքաղաքական, կիրա-ռական պատճառները: Այս իրողությունն է, որ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել Ա.Վուդսը և տասնյակ այլ «ձախական» վերլուծաբաններ: Ուժեղ, ինքնուրույն և ազգային Ֆրանսիան այդ ժամանակ (և հիմա նույն-պես) բոլորովին էլ պետք չէր ոչ ԱՄՆ-ին, ոչ Մեծ Բրիտանիային, ոչ ԽՍՀՄ-ին, ոչ էլ Իսրայելին: Այս առումով «1968թ. մայիսը» վերապրած ֆրանսիա-կան հասարակական կարծիքի վրա համապատասխան կերպով ներազ-դելն առանձնապես բարդ խնդիր չէր1: Դե, իսկ արաբական աշխարհի, Ռումինիայի, Հարավսլավիայի, նույնիսկ Չինաստանի (այդ ժամանակվա) և Արևմտյան Գերմանիայի աշխարհաքաղաքական կշիռը 1968-69թթ., իհարկե, որակ չէր կարող կազմել:

1 Թե ինչքան անբռնազբոս էին իրենց զգում, օրինակ, ԱՄՆ ԿՀՎ գործակալները և իսրայելական «Մոսադի» գրոհայինները Փարիզում՝ երևաց 1965թ. մարտի 25-ին, երբ այստեղ առևանգվեց և հետո սպանվեց մարոկոցի ձախ ռադիկալ լիդեր, Գ.Ա. Նասերի մտերիմ ընկեր, հայտնի (ցավոք` ոչ մեզ մոտ) Մահդի Բեն Բարկան` «Իսթիքյալ» կուսակցության և Երեք մայրցամաքների շարժման հիմնադիրը: Այս պատմությունն առաջացրեց անձամբ դը Գոլի լուրջ վրդովմունքն ու զայրույթը և էապես ազդեց ֆրանս-իսրայելական հարաբերու-թյունների սառեցման ու Մարոկոյի հետ հարաբերությունների խզման վրա: (Ի դեպ, «le Mai 1968»-ի հոբելյա-նական` 2008թ. նկարահանված «Ես տեսել եմ Բեն Բարկայի սպանությունը» (J'ai Vu Tuer Ben Barka) ֆիլմում նրա դերը խաղաց Ս.Աբգարյանը): Եվ բավական է հիշել 60-ականներից շատ առաջ և հետո Ֆրանսիայում ու Փարիզում կատարված քաղաքական առևանգումների ու սպանությունների մի այլ, շատ ավելի ծավալուն ու արյունոտ խրոնիկա՝ հասկանալու համար, թե որքան վստահ էին իրենց զգում Փարիզում ԽՄԿԿ քաղբյուրոյի ИНО-ի (արտասահմանյան բաժնի) ու КГБ-ի «տղաները», իսկ ավելի վաղ` Կոմինտերնի ИККИ-ի (գործադիր կոմիտեի) ու ИНО ВЧК-ОГПУ-НКВД-ի գործակալները: Նույնը կարելի է ասել ամերիկյան, բրիտանական, գերմանական, մաոիստական կամ տրոցկիստական տարատեսակ ու խայտաբղետ էմիսարների բանակի մասին: Դե, իսկ մեզ պետք է, որ առավել ուսուցանելի լինի ASALA-ի մերժելի գործունեությունը Ֆրանսիայում` թե' Բախտիյարի նկատմամբ մահափորձի, թե՛ այլ ահաբեկչությունների հետ կապված:

Page 21: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

21

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարջանյան

Վուդսից բերված պարբերությունը, սակայն, պարունակում է մեկ ճշգրիտ դիտարկում` յուրօրինակ խոստովանանք, էլ ավելի արժեքավոր՝ շնորհիվ այն բանի, որ հնչում է տրոցկիստի շուրթերից: Խոսքը, իհարկե, այն մասին է, որ «ֆրանսիական մշակութային ավանդույթները խեղված էին 60-ականների երիտասարդական գլոբալ մշակույթով», և որի հետևան-քով բնակչության մի զգալի հատվածի համար դը Գոլի պես ազգային գործ-չի ֆիգուրն «ազգային հերոսից» դարձել էր այլևս «անախրոնիզմ»: Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ֆրանսիան` Արևմուտքի զարգացած այս առաջին երկիրը, ընկնում Ա.Գրամշիի «կոնտրկուլտուրայի» ահեղ, համա-կարգային, «ցանցային»` ինչպես կասեին այսօր, հարվածների տակ: 80-ականների վերջին - 90-ականների սկզբին հերթը կհասնի ԱՄՆ-ին («նեո-կոնների» կողմից իշխանության զավթում) ու ԽՍՀՄ-ին (համակարգային փլուզում), 2004թ.` Իսպանիային (2004թ. մարտի 11-ի ահաբեկման ճնշման տակ պետության քաղաքական կուրսի ամոթալի փոփոխում), 2011թ.՝ Եգիպտոսին, Լիբիային և Սիրիային: Հերթի մեջ է Իրանը: Այս երևույթնե-րին մենք դեռ կանդրադառնանք մեր հոդվածի հաջորդ մասերում:

2.5.4. Թուրքիան, ռումբը և մենք

Գանք 1968 և 2011թթ. կապի մասին մեր վերջին դիտարկմանը: Այն վերաբերում է Թուրքիային: Հայ-թուրքական հարաբերություններին և ԱՄՆ RAND կորպորացիայի փորձագետների կողմից ԱՄՆ-Թուրքիա հա-րաբերությունների վերլուծությանը նվիրված մեր հոդվածում [13] առիթ ունեցել էինք ընդգծել, որ ԱՄՆ-ում Բ.Օբամայի նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-ի համար Թուրքիայի ռազմավարական նշանակությունը, հակառակ այդ ժամանակ տարածված տեսակետի, ոչ միայն չի թուլանա, այլ նաև կամրապնդվի նոր գործոններով: Այդ հոդվածում բերում էինք Թուրքիայում հետագա զարգացումների՝ RAND-ի կողմից մշակված չորս հնարավոր սցենարները. 1. արևմտամետ Թուրքիա, 2. իսլամացող Թուր-քիա, 3. ազգայնացող Թուրքիա, 4. ռազմական հեղաշրջում: Ընդ որում, ըստ RAND փորձագետների՝ կարճաժամկետ-միջնաժամկետ հեռանկարում ամենահավանականն էր համարվել «ազգայնացող Թուրքիա» սցենարը, իսկ հաջորդ հավանականը` «իսլամացող Թուրքիան»:

Page 22: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

22

Ա.Մարջանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Հիմնականում համաձայնելով այս դիտարկման հետ՝ մեր հոդվածի ռուսերեն հրատարակման համար 2010թ. հոկտեմբերին կատարված հավելումում [13] ընդգծել ենք, որ Թուրքիայում իրական զարգացումներն ընթանում են, այսպես ասած, խառը` «իսլամա-ազգայնական» սցենարով: Այն ներառում էր Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը Իսրայելի և Սիրիայի հետ` կտրուկ, իսկ Հունաստանի և Կիպրոսի հետ` ավելի դանդաղ, ինչպես նաև որոշակի հեռացում ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից (բայց ոչ ԱՄՆ-ից): Այս տարվա մարտին գտնվեց այս խառը սցենարի անունը` «Թուրքական գոլիզմ» [20]: Ահա թե ինչպես է այն նկարագրում այս անվան-ման հեղինակներից մեկը` Օ.Թաշփընարը. «Թուրքական գոլիզմը համադ-րում է թե՛ նեոօսմանիզմի [սա RAND-ի «իսլամացող Թուրքիան» է - Ա.Մ.], թե՛ քեմալիզմի [սա RAND-ի «արևմտամետ Թուրքիան» է - Ա.Մ.] բազում հատկանշական տարրեր… այն օրեցօր ավելի է մարմնավորվում որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության յուրօրինակ` 3-րդ տեսլական»: Ընդ որում, շարունակում է Օ.Թաշփընարը, քաղաքական դաշտը Թուր-քիայում գլխիվայր շուռ է եկել: Իրոք, վարչապետ Ռ.Էրդողանի AKP կուսակցությունը, լինելով «մեղմ իսլամիստական», իրականում շատ ավելի արևտամետ օրենքներ ընդունեց, քան դրանից առաջ վերջին քեմա-լիստական բոլոր կառավարությունները միասին վերցրած: Դեպքերի այս-պիսի զարգացումից գոհ լինելու փոխարեն քեմալիստները, այնուամե-նայնիվ, շարունակում են թերահավատ մնալ Էրդողանի և AKP-ի վարած քաղաքականության հանդեպ: «Քեմալիստները հանգեցին այն եզրակացու-թյան, որ հետևողականորեն առաջ տանելով եվրաինտեգրման օրակարգը, խոսելով փոքրամասնությունների իրավունքների մասին և առաջ տանելով սահմանադրական և այլ բարեփոխումները՝ AKP-ն որդեգրել է այսպես կոչված taqiyya-ի1 գործելակերպը, և իրականում քողարկում, սիմուլյաց-

1 Taqiyya (taqiya, taqiyah, tuqyah) - մահմեդական իրավագիտության հատուկ եզր, որն օգտագործվում է հիմ-նականում կրոնական դավանանքի կեղծման կամ կոծկման համար: Օրինակ, շիաների կողմից` սուննինե-րի բռնաճնշման տակ (կամ, ավելացնենք, քրիստոնյաների կողմից մահմեդականների բռնաճնշման տակ: Թեև այս դեպքում այս եզրը զրկվում է իրեն բնորոշ որոշակի «լեգիտիմությունից»): Ընդհանրապես, հարկա-վոր է ասել, որ մեր հարևանները կարող են իսկական դաս տալ Բոդրիյարին, թե ինչ են իրականում նշանա-կում սիմուլյացիան և սիմուլյակրը: Ի դեպ, հիշեցնենք, որ Բոդրիյարի «Սիմուլյակրը և սիմուլյացիան» գիրքը թուրքերեն թարգմանվեց ու հրատարակվեց 2003թ.:

Page 23: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

23

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարջանյան

նում է իր հիմնական նպատակը»,- գրում է 2011թ. մարտի 8-ին Օ.Թաշփը-նարը ԱՄՆ հնագույն «ուղեղային կենտրոն» հանդիսացող Բրուքինգս հաս-տատության համար իր հոդվածում [21]: Այս ամենի իրական նպատակն է «քաղաքական իսլամի համար լուրջ պատնեշ հանդիսացող և իրոք արևմտամետ քեմալիստների և ռազմական վերնախավի թուլացումը»1:

Եվ դրա համար ներկա իրավիճակում չկա ավելի արդյունավետ քայլ, քան քեմալիստներին (բայց ոչ մի դեպքում` Թուրքիային) մեղադրել Թուր-քիայի անցյալի մութ էջերի համար: Ընդ որում, այս իրավիճակը ճիզվի-տային «սիմուլյակրի» հնարավորություններ է բացում Թուրքիայի ներ-կայիս իշխանությունների համար` «ներողություն խնդրել» առանց ներո-ղություն խնդրելու, թուլացնել քեմալիստներին` առանց Թուրքիան թու-լացնելու, օգտագործել «Սևրի սինդրոմը»՝ առանց վտանգելու երկրի ամ-բողջականությունը, պահպանել իշխանությունը և «օրինակ հանդիսանալ արաբական աշխարհի համար»` առանց քեմալիստներին ոտքի հանելու, մեղմելու քրդական շարժումը` առանց հեռուն գնալու:

Իրոք, 2011թ. նոյեմբերի 23-ին AKP կուսակցության հավաքի ժամա-նակ Թուրքիայի վարչապետ և նշյալ կուսակցության առաջնորդ Ռ.Էրդո-ղանը, թափահարելով ձեռքին եղած թերթիկները, հարկ համարեց անդրա-դառնալ 1937-38թթ. Դերսիմի կոտորածներին: «Այստեղ, փաստաթղթերում տրվում է Դերսիմում կատարված զինված միջամտության հանրագումարը։ Առդիրում էլ մի աղյուսակ կա, որտեղ ներկայացված է մահացածների, կենդանի հանձնվածների թվաքանակը։ Այս պաշտոնական փաստաթղ-թում նշված է նաև, որ 1936-37-38-39թթ. ընդհանուր առմամբ սպանվել է 13806 հոգի,- գոչում էր Էրդողանը և շարունակում,- փաստաթղթի տակ եղած ստորագրությունն էլ է հետաքրքիր, ստորագրողն է Ֆաիք Օզտրաքը, այսինքն՝ այն ժամանակվա ներքին գործերի նախարարը։ ...1938թ. դեկտեմ-բերի 23-ին միայն Թունջելիի շրջանից 11683 հոգի, այնուհետ 2000 մարդ է աքսորվել, և այդ որոշումը կայացվել է նախարարների խորհրդի կողմից։ Իսկ գիտեք ո՞վ էր այն ժամանակվա վարչապետը` Ջելալ Բայարը: Իսկ նախագահն էր, փարդոն, ինքը` Իսմեթ Ինանյուն»: 1 Ջիուջիցու մարտարվեստում այս հնարքը կոչվում է «օգտագործիր հակառակորդիդ շարժման իմպուլսը` նրան շուռ տալու համար»:

Page 24: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

24

Ա.Մարջանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Եվ այստեղ Էրդողանը տալիս է մի հարց, որը, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու հայրենական և սփյուռքահայ մամուլի էջերում հսկայական ալիք բարձրացրեց: Նա հարցնում է. «Մի՞թե սրա համար ես պիտի ներողություն խնդրեմ: Հարգելի Քըլըչդարօղլու1, հիմա ո՞ւր ես փախչելու, սրանից ո՞ւր ես ծլկելու։ Ես եմ ներողություն խնդրելո՞ւ, [թե՞ դու]։ Եթե պետության անունից ներողություն է խնդրվելու, եթե այդպիսի պրակտիկա կա գրանցված գրականությունում՝ կխնդրեմ, խնդրում եմ»,- սրտնեղում էր Էրդողանը:

Այս ամենն ինձ հիշեցրեց Վ.Ուլյանովին, որը սրտնեղում էր ներողու-թյուն խնդրել իր երկրում կայսերական Գերմանիայի հյուպատոս կոմս Միրբախի սպանության համար: «Ով որ խփել է2, թող նա էլ գնա ներո-ղություն խնդրի»,- փնթփնթում էր Լենինը 1918թ. հուլիսի 6-ին: Ավելի ճշգրիտ` Լենինի դերը կատարող դերասան Կայուրովը «Հուլիսի 6-ը» ֆիլմ-սիմուլյակրում3: Դե, իսկ եթե լուրջ` բա էլ ո՞վ պիտի ներողություն խնդրի, Գյուլնազ տա՞տը: Թե՞ Թուրքիայի Հանրապետության վարչապետն ու նա-խագահը: Եթե ավելի լուրջ, մեզ կամ զազաներին, հույներին կամ քրդերին առհասարակ պե՞տք է այսպիսի կամ դրա նման մի «ներողություն»: Օրինակ` «կներեք, հայեր: Էս էլ ձեզ մի երկու կոպեկ»: Ու սա` լավագույն դեպքում: Եվ արդեն իսկապես լուրջ` «Ի՞նչ ենք անելու մենք, եթե Թուր-քիան ներողություն խնդրի» [22]:

Վերջապես, մեզ այստեղ հետաքրքրող տեսանկյունից չափազանց ուշագրավ է Թաշփընարի նաև հետևյալ, կարծում եմ` սենսացիոն պնդումը.

1 Խոսքը Թուրքիայի հիմնական ընդդիմադիր` քեմալիստական Ժողովրդա-հանրապետական կուսակցու-թյան (CHP) առաջնորդի մասին է: Դերսիմի կոտորածի օրերին Թուրքիայում գործում էր միակուսակցական համակարգ, երկրում միանձնյա իշխում էր երիտթուրքերի Իթթիհատ վե թերաքքը կուսակցության իրավա-հաջորդ CHP-ն, որն ստեղծել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մ.Քեմալ Աթաթուրքը (Էրդողանի ելույթը մեր խնդրանքով թարգմանեց Ա.Սիմավորյանը, «Նորավանք» ԳԿՀ): 2 «Խփել» էր հանրահայտ էսէռ Յակով Բլյումկինը, որն այդ ժամանակ Լենինից և Ձերժինսկուց դրա համար ներում ստացավ: Նա դեռ հասցրեց մեր կողմերում մի փոքր հեղաշրջում կազմակերպել (1920թ. հուլիսին Իրանում) և գնդակահարվեց միայն այն բանից հետո, երբ 1929թ. Ստամբուլում հանդիպեց իր վաղեմի ղեկավար և ընկեր Լեյբա Բրոնշտեյնին (Տրոցկուն): Հայի ինքնության և հայկական «ցանցային» աշխարհի առանձնահատկությունների քննման տեսանկյունից չափազանց հետաքրքիր կլիներ այս սպանության (և ընդհանրապես Բրեստ-Լիտովսկի պայմանագրի և էսէռների ենթադրյալ դավադրության) մեջ Պռոշ Պռոշյանի և Կարախանի դերակատարումների համեմատական վերլուծությունը: Կարծում ենք, այն շատ ուսանելի կլիներ. սա Ձեզ «Սարոյան եղբայրները» չեն: 3 Միրբախի սպանության մասին հետաքրքիր և միայն վերջերս հրապարակված մանրամասների համար տե՛ս Хавкин Борис, Убийство Графа Мирбаха: по следам преступления. Форум новейшей восточноевропей-ской истории и культуры. № 2, 2006.

Page 25: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

25

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարջանյան

«Ինչպես և 60-ականների Ֆրանսիան դը Գոլի օրոք, Թուրքիան նույնպես կարող է ձեռնամուխ լինել իր ռազմավարական «հարվածային ուժի» (force de frappe), այն է` միջուկային զսպման կարողությունների գոյացմանը և ուրույն realpolitik-ի կերտմանը, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը: [Ֆրանսիայի օրինակով] Թուրքիան նույնիսկ կարող է լքել ՆԱՏՕ դաշինքի ռազմական համակարգը՝ պահպանելով քաղաքական համագործակցությունն այս կազմակերպության հետ» [21, p. 16]:

* * *

1968թ. մայիսի 28-ի ուշ երեկոյան, երկյուղած ու շփոթված ծավալվող իրա-դարձությունների մասշտաբներից, դրանց հակագոլիստական և հակազ-գային բնույթից, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, «Ժաննա դ’Արկ» ավիակրի նավապետ, ծովակալ Ֆ.Ֆլոիկը նախագահի հետ կիսեց իր մտահոգությունները: Ի պատասխան լսելով դը Գոլի հետևյալ, կարծում եմ` պատմական, բառերը. «Մի տագնապիր, իմ Ֆլոիկ: Կոմունիստները սրանց կսանձեն» [23, p. 299]:

Հոդվածիս այս բաժինը կցանկանայի ավարտել մեր հիմնական երկու հարցերը ճշգրտող լրացուցիչ երկու հարցով: Ո՞վ կսանձի մեր տարածա-շրջանում այս էլ 18 տարի Հայաստանը շրջափակման մեջ պահող գոլիս-տական Թուրքիային, 2023թ. հավանական է միջուկային զենք ունեցող Թուրքիային: Եվ, ինչպե՞ս է հնարավոր Հայոց եղեռնի ճանաչումը գոլիս-տական Թուրքիայում` 2015 թվականին: Կամ, միջուկային և գոլիստական Թուրքիայում` 2023 թվականին:

Սեպտեմբեր-նոյեմբեր, 2011թ. (Շարունակելի)

Աղբյուրներ և գրականություն

1. Մարջանյան Արա, Ազգային անվտանգությունը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների դարաշրջանում, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», #1 (35), 2011թ., էջ 30-60:

Page 26: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

26

Ա.Մարջանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

2. Հարությունյան Գագիկ, Հայկական նոր պետականություն. կայացում և մարտա-հրավերներ, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», #6 (40), 2011թ., էջ 5-30:

3. Jarry, Alfred, Guignol. L'Écho de Paris littéraire illustré, 28 April, Paris, 1893. 4. Jarry, Alfred, Gestes et opinions du Docteur Faustroll, pataphysicien. II, viii. Paris, Galli-

mard, 1980. 5. Ангаладян Рубен, От Армянина через 89 лет, «Анив» №5, 2009. 6. Brecht, Bertolt, Dialogues d'exiles. Paris, L'Arche, 1956 (Translators: Baudrillard, Jean,

Gilbert Badia.) 7. Brooker, Peter, "Key Words in Brecht's Theory and Practice of Theatre", 1994. 8. Weiss, Peter. La Persécution et l'assassinat de Jean-Paul Marat: représentes par le groupe

théâtral de L'hospice de Charenton sous la direction de Monsieur de Sade: drame en deux actes. (Translator: Baudrillard, Jean). Paris, Seuil. 1965. Weiss, Peter. Discours sur la genèse et le déroulement de la très longue guerre de libération du Vietnam: illustrant la necessité de la lutte armée des opprimés contre leurs oppresseurs ainsi que la volonté des États-Unis d'Amérique d'anéantir les fondements de la révolution. (Translator: Baudrillard, Jean), Paris, Seuil, 1968.

9. Mühlmann, Wilhelm E. Messianismes révolutionnaires du tiers-monde. (Translator: Baudrillard, Jean), Paris, Gallimard, 1968.

10. Lefebvre, Henri, Critique de la vie quotidienne, Paris, 1947; Lefebvre, Henri, Le Droit à la ville. Paris, Anthropos, 1968; Lefebvre, Henri, La production de l’epace, Paris, Anthro-pos, 1974.

11. Barthes, Roland, Système de la mode. Editions du Seuil, Paris, 1967 (Барт Р., Система Моды, Статьи по семиотике культуры, М., Издательство им. Сабашниковых, 2003).

12. Baudrillard Jean. Le système des objets. Paris, Gallimard. 1968. (The System of Objects, London: Verso, 1996.; Бодрийяр Ж., Система вещей. М.: 2001).

13. Մարջանյան Արա, RAND կորպորացիան և մենք. Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», #3(31), 2010թ., էջ 14-45: Марджанян А., Корпорация RAND и мы: Армяно-турецкие взаимоотношения, НОФ Нораванк, «21-й ВЕК», #2(18), 2011г.

14. Baudrillard Jean. Simulacres et Simulation. Paris, Coll. Débats. Galilée. 1981. (Simulacra and Simulation, Ann Arbor: The University of Michigan Press. 1994.; Simülakrlar ve Simülasyon, Doğu Batı Yayınları, 2003).

15. Jameson, Fredric, Postmodernism or the Cultural Logic of Late Capitalism. Durham: Duke University Press, 1990.

16. Buchanan, Patrick, The Death of the West. St Martin’s Press, 2002. (Смерть Запада. М.: Аст, 2003).

17. Debord, Guy, La société du spectacle. Paris, 1967. (The Society of the Spectacle, Zone Books 1995; Дебор, Ги, Общество спектакля. М.: «Логос», 1999).

18. Марджанян Ара, Наше будущее – глазами NIC, НОФ Нораванк, «21-й ВЕК», #3, 2009.

19. Дьяков А.В., Жан Бодрийяр. Стратегии «Радикального мышления», Изд. С-Петербургского ун-та, 2008

Page 27: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

27

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարջանյան

20. Taşpinar, Ömer, The Rise of Turkish Gaullism: Getting Turkish-Aamerican Relaitions Right. Insight Turkey, v. 13, No. 1, 2011.

21. Taşpinar, Ömer, The Three Strategic Visions of Turkey. Brookings Institution, Center on the US and Eourope. March 8, 2011.

22. Հարությունյան Գագիկ, Ասենք Թուրքիան ներողություն խնդրեց, իսկ մենք ի՞նչ ենք անելու հաջորդ օրը. 22.04.201: http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5725

23. Alexandre, P., L'Elysée en péril: Les coulisses de Mai 68. Fayard, Paris, 1969. 24. Baudrillard, Jean, D’un fragmnent l’autre. Ed. Albin Michel, S.A., Paris. 2001. (Baud-

rillard, Jean, Fragments: Conversations with Francois L’Yvonnet. London, Routledge, 2001. Бодрийяр, Жан, Пароли. От Фрагмента к Фрагменту. «У-фактория», Екатерин-бург, 2006).

Page 28: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

28

Քաղաքական-տնտեսական ոլորտ

²¼¶²ÚÆÜ ºì úî²ðºðÎðÚ² βäÆî²ÈܺðÆ Ð²ð²´ºð²ÎòàôÂÚ²Ü ÐÆØܲÊܸÆðܺðÀ

вڲêî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚàôÜàôØ

Աշոտ Մարկոսյան*, Բորիս Ավագյան**

Ներածություն

Ժամանակակից համաշխարհային տնտեսությունն ազգային տնտեսու-թյունների հանրագումարն է կամ ամբողջությունը, որը, սակայն, այդ տնտեսությունների մեխանիկական գումարը չէ: Ավելին, այն տնտեսական հարաբերությունների նոր որակ է և համակարգ` իրեն բնորոշ կանոնա-կարգերով և օրինաչափություններով: Հատկապես տնտեսական ինտե-գրումը և գլոբալացումը մագնիսի այն երկու բևեռներն են, որոնք իրենց են ձգում ազգային տնտեսություններին: Զարգանալով, շարժվելով առաջին հերթին համաշխարհային կապիտալի օրենքներով և աշխարհակարգով՝ համաշխարհային տնտեսությունը ռացիոնալ ու արդյունավետ է դարձնում արտադրության գործոնների տեղաբաշխումը տարբեր պետությունների կամ դրանց տնտեսական միությունների տարածքներում: Այս տեսանկյու-նից առանձին ազգային տնտեսության բացարձակ և համեմատական առավելությունները պետք է տեղավորվեն ավելի խոշոր կառուցվածքային միավորների շահերի մեջ և բխեն դրանցից:

Համաշխարհային ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամը ցույց տվեց, որ աշխարհում առանձնացված և մեկուսացված պետություն գոյու-թյուն չունի: Համաշխարհային ճգնաժամից տուժեցին առանց բացառու-թյան բոլոր պետությունները, ինչպես գերհսկա, այնպես էլ փոքր: Հետևա-բար, պետք է կարողանալ դասեր քաղել անցյալից՝ նոր սխալներ թույլ * ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տնտեսա-գիտության դոկտոր, պրոֆեսոր: ** Փորձագետ, տնտեսագիտության թեկնածու:

Page 29: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

29

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան

չտալու համար: Նման պայմաններում յուրաքանչյուր պետության կառա-վարության համար առաջնահերթ խնդիր է դառնում ոչ միայն խելամիտ միկրո- և մակրոտնտեսական քաղաքականություն ունենալը, այլև այդ ամենը կառուցելը՝ ելնելով արտաքին շուկաների պահանջներից կամ, ինչ-պես ընդունված է անվանել, մեգաէկոնոմիկայից: Փորձագիտական առան-ձին գնահատականների համաձայն, հատկապես փոքր երկրների համար դրսի (արտաքին) շուկաներն ունեն վճռական նշանակություն, և դրանք 70-80%-ով կանխորոշում են կառավարության վարած տնտեսական քաղաքա-կանության հաջողությունը: Ըստ էության, ասվածից հետևում է, որ ելնելով արտաքին շուկաներից և դրանց պահանջներից՝ պետք է ձևավորել ազգային տնտեսության կառուցվածքը և նրա կողմից թողարկվող սպառո-ղական արժեքները: Միայն այդ կերպ է հնարավոր ապահովել ազգային տնտեսության մրցունակությունը և արտահանման ծավալների ավելացու-մը: Նշված խնդիրն առանձնապես կարևորվում է Հայաստանի Հանրապե-տության համար, քանի որ վերջին տարիներին հանրապետության ներմու-ծումը գերազանցում է արտահանումը 3-4 անգամ: Բավական է նշել, որ եթե 2009թ. ՀՀ առևտրի հաշվեկշիռը կազմել է -$2611,0 մլն, ապա 2010թ.` -$2771,4 մլն, ըստ որում` 2009թ. արտահանման ծավալը կազմել է $710,2 մլն, իսկ ներմուծումն ըստ ապրանքի ծագման երկրի կազմել է $3321,1 մլն (արտահանման նկատմամբ գերազանցման չափը 4,7 անգամ): 2010թ. այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` $1011,4 մլն, $3782,9 մլն, 3,7 անգամ [1, էջ 120-125]: Այստեղից էլ հետևում է, որ արտահանման ավելացման հիմնախնդրի լուծման գործում անգնահատելի կարող է լինել դրսի (օտարերկրյա) կապիտալի օժանդակությունը հայրենական տնտե-սությանը: Եթե նկատի ունենանք, որ ՀՀ տնտեսությունը, փոքր լինելով հանդերձ, ունի արտաքին շուկաներ մտնելու և դրանցում ամրապնդվելու խնդիր, որոնց իրականացման համար պահանջվում են հսկայական միջոցներ, ապա օտարերկրյա կապիտալն ու դրա դերակատարումը դառ-նում են «փրկության» կարևոր միջոցներից մեկը:

Մյուս կողմից, ցանկացած երկրի համար օտարերկրյա կապիտալի մուտքն ազգային տնտեսություն միանշանակ չի ընդունվում, առաջին հեր-

Page 30: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

30

Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

թին, ազգային մասնավոր կապիտալի կողմից: Հաճախ լայնածավալ օտարերկրյա կապիտալ ընդգրկած կառավարությունները մեղադրվում են «երկիրն օտարներին ծախելու» մեղադրանքով: Իսկ նման կարգախոսների հետևից երևում են ազգային բուրժուազիայի ներկայացուցիչների ականջ-ները: Օտարերկրյա և ազգային մասնավոր կապիտալների միջև պայքարը մեկ թեժանում է, մեկ էլ թուլանում: Խելամտությունը հուշում է, որ լավա-գույն իրավիճակն այն է, երբ օտարերկրյա և ազգային մասնավոր, ինչպես նաև պետական կապիտալները փնտրում ու գտնում են համագործակ-ցության եզրեր հանուն ընդհանուր շահերի: Այնուհանդերձ, ելնելով երկրի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրներից, ինչպես նաև երկրի ներսում ընթացող հատկապես քաղաքական գործընթացներից, պետք է գտնել հայրենական և օտարերկրյա կապիտալների միջև այնպիսի հարա-բերակցություն, որից շահում են այդ գործընթացի բոլոր կողմերը:

Համաշխարհային շուկայում զգալի հաջողություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ է նաև տարածաշրջանային համագործակցություն և անդամակցություն այս կամ այն տնտեսական միությանը: Միայն այդ կերպ ազգային և օտարերկրյա կապիտալների, ինչպես նաև համագոր-ծակցության տարբեր գործիքների միջոցով հնարավոր կդառնա բարձրաց-նել ազգային տնտեսության մրցակցությունը, հետևաբար նաև բնակչու-թյան բարեկեցությունը:

1. Ազգային և օտարերկրյա կապիտալների

հաշվառման մեթոդաբանությունը

Ազգային և օտարերկրյա կապիտալների փոխհարաբերակցության վերա-բերյալ վիճակագրական ու տեղեկատվական հիմք է հանդիսանում, ամե-նից առաջ, ազգային հաշիվների համակարգը (ԱՀՀ), որը կազմված է իրար հաջորդող փոխկապակցված հաշիվներից, որոնք ներառում են մի շարք դասակարգումներ, հայտնի չափով կազմում են համակարգի հիմքը և թույլ են տալիս ընդգրկել տարբեր տեսակետներ, ինչպիսիք են կառուցվածքային միավորները և հատվածները:

Page 31: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

31

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան

Կառուցվածքային միավորներ են հանդիսանում տնտեսական այն միավորները, որոնք ընդունակ են տիրապետել ակտիվներին և իրենց անունից ստանձնել պարտավորություններ: Դրանք կարող են զբաղվել գործառնությունների բոլոր տեսակներով և տնտեսական գործունեության բոլոր տեսակետներից հանդիսանալ որոշումներ ընդունելու կենտրոններ: Կախված իրենց հիմնական գործառնություններից, վարքից և նպատակից՝ կառուցվածքային միավորները խմբավորվում են ըստ հիմնական կառուց-վածքային հատվածների: Հատվածը ներկայացնում է իրագործվող գոր-ծառնությունների և ֆինանսավորման աղբյուրների տեսանկյունից միա-տարր կառուցվածքային միավորների համակցություն: Տարբերակվում են ազգային տնտեսության հետևյալ հինգ հատվածները.

• ոչ ֆինանսական կազմակերպություններ (կորպորացիաներ), • ֆինանսական կազմակերպություններ (կորպորացիաներ), • պետական կառավարման մարմիններ, • տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակեր-

պություններ, • տնային տնտեսություններ:

Ոչ ֆինանսական կազմակերպությունները կառուցվածքային միա-

վորներ են, որոնք գլխավորապես զբաղվում են շուկայական ապրանքների և ոչ ֆինանսական ծառայությունների արտադրությամբ:

Ֆինանսական կազմակերպությունները կառուցվածքային միավոր-ներ են, որոնք հիմնականում զբաղվում են ֆինանսական միջնորդությամբ կամ օժանդակ ֆինանսական գործունեությամբ:

Պետական կառավարման մարմինները կառուցվածքային միավոր-ներ են, որոնք իրենց քաղաքական գործառնությունների իրականացմանը և տնտեսության կարգավորման դերին զուգընթաց, արտադրում են առա-վելապես ոչ շուկայական ծառայություններ` անհատական կամ կոլեկտիվ սպառման համար, ինչպես նաև վերաբաշխում են եկամուտներն ու հարստությունը:

Տնային տնտեսություններն սպասարկող ոչ առևտրային կազմակեր-պություններն իրավաբանական անձինք են, որոնք գլխավորապես զբաղ-

Page 32: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

32

Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

վում են տնային տնտեսությունների համար ոչ շուկայական ծառայու-թյունների արտադրությամբ: Դրանց կարգավիճակը թույլ չի տալիս այդ կազմակերպությունները գրանցող միավորների համար լինել եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական շահի աղբյուր: Այդ կազմակերպություն-ների հիմնական միջոցները գոյանում են տնային տնտեսությունների կամավոր մուծումներից:

Տնային տնտեսություններն անձանց ոչ մեծ խումբ են, որոնք բնակ-վում են միևնույն կացարանում, միավորում իրենց հարստությունը և եկա-մուտը կամ դրա մի մասը, և որոնք միասին սպառում են ապրանքների և ծառայությունների որոշ տեսակներ, հիմնականում` կացարանը և սննդա-մթերքը: Տնային տնտեսությունների հատվածում ներառված միավորները մասնակցում են արտադրությանը` տրամադրելով իրենց աշխատուժը և շուկայում ձեռք են բերում ապրանքներ ու ծառայություններ: Բացի դրա-նից, տնային տնտեսությունները երբեմն հանդիսանում են մանր, ոչ կոր-պորատիվ ձեռնարկությունների (ֆերմաներ, ընտանեկան ռեստորաններ, խանութներ և այլն) սեփականատերեր: Նման ոչ կորպորատիվ ձեռնար-կություններն արտադրում են ապրանքներ և ծառայություններ` շուկայում վաճառքի, ինչպես նաև, մասամբ, սեփական սպառման համար: Ոչ կորպո-րատիվ ձեռնարկությունների գործունեության ֆինանսական արդյունքը հանդիսանում է խառը եկամուտը, որը ներառում է ինչպես շահույթի, այնպես էլ աշխատանքի վարձատրության տարրերը:

Վերը թվարկված հատվածների փոխադարձ կապն այլ երկրների հետ արտացոլելու նպատակով ձևավորվում է պայմանական հատված` «արտ-երկիր», որը միավորում է բոլոր կառուցվածքային միավոր-ոչ ռեզիդենտ-ներին այն մասում, որտեղ դրանք փոխհամագործակցում են ազգային տնտեսության ռեզիդենտների հետ [2, էջ 240-241]:

Վերը թվարկված հինգ հատվածներից ոչ ֆինանսական և ֆինանսա-կան կազմակերպությունների հատվածները ստորաբաժանվում են ըստ ա-ռևտրային կամ շուկայական ծառայություններ մատուցող ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառուցվածքային միավորի տեսակի: Ոչ ֆինանսական և ֆինանսական

Page 33: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

33

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան

կազմակերպությունների հատվածները բաղկացած են երեք ենթա-հատվածներից`

• պետական կազմակերպություններ (կորպորացիաներ), • ազգային մասնավոր կազմակերպություններ (կորպորացիաներ), • օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող կազմակերպություն-

ներ (կորպորացիաներ):

Իրականում ԱՀՀ-93-ն առաջարկում է պայմանականորեն ընդունել, որ կառուցվածքային միավորը վերահսկում է այս կամ այն կազմակերպու-թյունն այն դեպքում, երբ դրա վերահսկողության կամ տրամադրության տակ են գտնվում կազմակերպության ավելի քան 50%-ը և ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերը (այն պայմանով, որ տվյալ կազմակերպության վերահսկման այլ ապացույցները բացակայում են, քանի որ որոշ դեպքե-րում վերահսկողություն կարելի է իրականացնել վերահսկողության փա-թեթի կեսից զգալի քիչ մասի ձեռքբերման դեպքում):

Համաձայն վերը նշված մեթոդաբանության, Հայաստանի 2000թ. ԱՀՀ վերամշակման արդյունքներով, ՀՆԱ ծավալը, հիմնական գներով, տարան-ջատվել է նաև ըստ ոչ ֆինանսական և ֆինանսական կազմակերպություն-ների ենթահատվածների` հիմնված կանոնադրական կապիտալում դրանց հիմնադիրների բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվության վրա, որը ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից:

Եթե կանոնադրական կապիտալում մասնակցել են բոլոր երեք տեսակի հիմնադիրները, ապա կառուցվածքային միավորը դասակարգվել է ըստ այն տեսակի, որն ունի ամենամեծ բաժինը կանոնադրական կապիտա-լում: Իսկ եթե հիմնադիրների բաժնեմասերը հավասար են (50-50), ապա`

• պետական և ազգային մասնավոր բաժնեմասերի հավասարության դեպքում կազմակերպությունը դասակարգվել է որպես պետական,

• պետական և օտարերկրյա բաժնեմասերի հավասարության դեպ-քում` կազմակերպությունը դասակարգվել է որպես պետական,

Page 34: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

34

Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

• օտարերկրյա և ազգային մասնավոր բաժնեմասերի հավասարության դեպքում` կազմակերպությունը դասակարգվել է որպես օտարերկրյա [2, էջ 102]:

Տնտեսության ամբողջական պատկերը ստանալու համար ամբողջ

համախառն ավելացված արժեքը, գործունեությունը վերահսկելու հատկա-նիշից ելնելով, կարելի է ներկայացնել հետևյալ երեք մասերով` պետական, ազգային մասնավոր և օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող:

Այսպես, «պետական կառավարման մարմինների» հատվածի համա-խառն ավելացված արժեքը դասվում է պետական մասին, «տնային տնտե-սությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների» և «տնային տնտեսությունների» հատվածների համախառն ավելացված ար-ժեքը` ազգային մասնավոր մասին: «Ոչ Ֆինանսական կազմակերպու-թյունների» և «ֆինանսական կազմակերպությունների» հատվածների համախառն ավելացված արժեքը բաշխվում է դրանց ենթահատվածներին համապատասխան:

2. Օտարերկրյա ներդրումների հոսքերը 2007-2010 թվականներին

2.1. Օտարերկրյա ներդրումներն ըստ տեսակների և Հայաստանի ներդրումներն արտասահմանյան երկրներում

Ցանկացած երկրի տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի ձևավորումն իրականացվում է օտարերկրյա ներդրումների ներհոսքի միջոցով, իսկ տվյալ երկրից այլ երկրներ ներդրումների արտահոսքի միջոցով ձևավոր-վում է տվյալ երկրի կապիտալն արտերկրում: Աղյուսակ 1-ում բերված են 2007-2010թթ. օտարերկրյա ներդրումների հոսքերը, ինչպես նաև Հայաս-տանի ներդրումներն արտերկրում: Աղյուսակ 1-ի տվյալներից հետևում է, որ 2010թ. 2009-ի համեմատ ներդրումները նվազել են 41,1%-ով: ՀՀ-ից ներդրումներն արտերկիր ավելացել են. 2009թ. 2007թ. համեմատ այդ հոսքերն ավելացել են ավելի քան 5 անգամ, ինչը խիստ մտահոգող է և վկայությունն է այն բանի, որ ՀՀ տնտեսության ներդրումային միջավայրը

Page 35: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

35

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան

(կլիման) մյուս երկրների համեմատությամբ զգալիորեն վատացել է: Հատ-կապես ավելացել է կապիտալի արտահոսքը հարևան երկիր` Վրաստան: Այսպես, առանձին փորձագետների կարծիքով, 2010թ. Հայաստանից արտա-հոսող կապիտալի ($94,4 մլն) կեսից ավելին հանգրվանել է Վրաստանում:

2.2. Տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալն ըստ երկրների

Իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոս-քերի ծավալն ըստ երկրների ցույց է տալիս [3, էջ 71, 4, էջ 71], որ դրանց մեծ մասը կատարվում է Ռուսաստանի Դաշնությունից, թեև այդ բաժինը 2010թ. 2007թ. համեմատ նվազել է 53,2%-ով` հասնելով ընդհանուրի մեջ 38,5%-ի: Էապես ավելացել է Ֆրանսիայի բաժինը` 2007թ. 2,2,%-ից 2010թ. հասնելով 20,9%-ի: Զգալիորեն ավելացել է նաև Նիդերլանդների բաժինը 1,0%-ից հասնելով 9,2%-ի: Նշված 3 երկրների բաժինը ՀՀ իրական հատ-վածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալում եթե 2007թ. կազմել է ընդամենը ներդրումների 56,4%-ը (այդ թվում ուղղակի ներդրումների` 53,9%-ը), ապա 2010թ. համապատասխանաբար` 68,51% և 71,4%: Բերված տվյալները վկայում են ՀՀ իրական հատվածում կատար-ված օտարերկրյա ներդրումների հոսքերի կենտրոնացվածության մասին, ինչը, վերջին հաշվով, կարիք ունի դիվերսիֆիկացման:

3. Ազգային և օտարերկրյա կապիտալը Հայաստանի Հանրապետությունում

3.1. Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն ըստ հատվածների և վերահսկողության հատկանիշի

Հանրապետության համախառն ներքին արդյունքը հիմնական գներով, հաշվի առած կառուցվածքային հատվածները, բերված են ստորև (Աղյուսակ 2):

Page 36: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

36

Աղյուսա

կ 1

Օտարե

րկրյա

ներ

դրումն

երի հո

սքեր

ը 2

007-

2010թթ

. ըստ

ներ

դրումն

երի տես

ակն

երի

($մլն-ով

և %

-ներ

ով համա

պատասխ

ան բա

ժնի մե

ջ) [3

, էջ

70 և

4, էջ

70]

Page 37: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

37

Աղյուսա

կ 2 Հա

յաստ

անի Հա

նրապետ

ության ՀՆ

Ա-ն ըստ

հատվա

ծների և վերահսկողությա

ն հա

տկա

նիշի 2004-2008թթ. (հիմնակա

ն գներով) [2, էջ 119-120, 127-128]*

Կառուցվա

ծքային հա

տվա

ծներ 2004թ.

2008թ.

Բաշխ

վածությունն ըստ

վերահսկողությա

ն հա

տկա

նիշի Բաշխ

վածությունն ըստ

վերահսկողությա

ն հատկա

նիշի

Պետ

ակա

ն Ազգա

յին մա

սնա-

վոր

Օտար-

երկրյա

վերա-

հսկո-ղությա

ն տակ

Ընդամենը

Պետ

ակա

ն Ազգա

յին մա

սնա-

վոր

Օտարեր-

կրյա

վերահս-

կողության

տակ

Ընդամենը

Ոչ ֆինա

նսակա

ն կա

զմակերպ

ություններ (կորպ

որացիա

ներ)

157644.2 736680.1

24 326.5 1142650.8

123700.9 1267560.3

511621.7 1902882.9

8.9 41.5

14.1 64.5

3.8 39.4

15.9 59.1

Ֆինա

նսակա

ն կա

զմակերպ

ություններ (կորպ

որացիա

ներ)

4 705.7 12 409.4

13230.8 30 345.9

33485.9 47852.8

39681.4 121020.1

0.3 0.7

0.7 1.7

1.1 1.5

1.2 3.8

Պետ

ակա

ն կառա

վարմա

ն մա

րմիններ 114050.3

- -

114 050.3 215912.4

- -

215912.4

6.4 -

- 6.4

6.7

- 6.7

Տնային տ

նտեսությունները

սպասա

րկող ոչ առևտ

րային

կազմա

կերպություններ

(ՏՏՍՈԱԿ

)

- 1 568.9

- 1 568.9

- 4 883.4

- 4 883.4

- 0.1

- 0.1

- 0.2

- 0.2

Տնային տ

նտեսություններ

- 483613.9

- 483613.9

- 973259.5

- 973259.5

- 27.3

- 27.3

- 30.2

- 30.2

Ավելա

ցված ա

րժեք (հա

մախառն, հիմնա

կան

գներով)

276400.2 1234272.3

261557.3 1772229.8

373099.2 2293556.0

551303.1 3217958.3

15.6 69.6

14.8 100.0

11.6 71.3

17.1 100.0

* Համա

րիչում՝ մլն դրամ, հա

յտարա

րում` տոկոսներով ընդա

մենի նկատմա

մբ:

Page 38: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

38

Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Աղյուսակ 2-ի տվյալներից երևում է, որ հանրապետության ՀՆԱ-ն 2004թ. բաշխվել է պետական, ազգային մասնավոր և օտարերկրյա վերա-հսկողության տակ գտնվող հատկանիշի միջև, համապատասխանաբար 15,6%, 69,6% և 14,8% համամասնությամբ: Այդ հարաբերակցությունը 2008թ. կազմել է համապատասխանաբար` 11,6%, 71,3% և 17,1%: Հեշտ է նկատել, որ 2004-2008թթ. ՀՆԱ բաժինը պետական մասում նվազել է 4 տոկոսային կետով, ինչի հաշվին 1,7 տոկոսային կետով ավելացել են ազգային մասնավորի և 2,3 տոկոսային կետով օտարերկրյա վերահսկո-ղության տակ գտնվող մասերի բաժինները: ՀՆԱ պետական բաժնեմասի ամենամեծ փոփոխությունը 2008թ. 2004թ. համեմատությամբ նկատվել է ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում՝ 8,9%-ից այն նվազել է 3,8%-ի (նվազեցման չափը կազմել է 5,1 տոկոսային կետ): Նույն ժամանակահատվածում ֆինանսական կազմակերպություն-ների (կորպորացիաների) հատվածում պետական բաժնեմասը 0,3%-ից հասել է 1,1%-ի (աճը կազմել է 0,8 տոկոսային կետ), իսկ պետական կառավարման մարմինների բաժինը 6,4%-ից հասել է 6,7%-ի (աճը կազմել է 0,3 տոկոսային կետ): Ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպո-րացիաների) հատվածում ազգային մասնավոր վերահսկողության մասում ստեղծված ՀՆԱ բաժինը նշված ժամանակահատվածում 41,5%-ից նվազել է մինչև 39,4% (նվազումը կազմել է 2,1 տոկոսային կետ), ֆինանսական (կորպորացիաների) հատվածում ազգային մասնավոր բաժինը 0,7%-ից հասել է 1,5%-ի (աճը կազմել է 0,8 տոկոսային կետ), իսկ տնային տնտեսու-թյունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների հատվա-ծում ազգային մասնավոր բաժինը 0,1%-ից հասել է 0,2%-ի (աճը կազմել է 0,1 տոկոսային կետ): 2004թ. ՀՀ ՀՆԱ 64,5%-ը ստեղծվել է ոչ ֆինանսական կազմակերպություններում, 6,4%-ը՝ պետական կառավարման մարմիննե-րում, 1,7%-ը՝ ֆինանսական կազմակերպություններում, 0,1%-ը՝ տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպություննե-րում և 27,3%-ը՝ տնային տնտեսություններում: Նշված ցուցանիշների մե-ծությունները 2008թ. կազմել են համապատասխանաբար. 59,1% (նվազու-մը կազմել է 5.4 տոկոսային կետ), 3.8% (աճը կազմել է 2,1 տոկոսային

Page 39: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

39

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան

կետ), 6,7% (աճը` 0,3 տոկոսային կետ), 0,2% (աճը` 0,1 տոկոսային կետ), 30,2% (աճը` 2,9 տոկոսային կետ):

Աղյուսակ 3-ում ներկայացված է 2004-2008թթ. ՀՀ ոչ ֆինանսական և ֆինանսական կազմակերպությունների հատվածների համախառն ավե-լացված արժեքն ըստ ենթահատվածների և տնտեսական գործունեության տեսակների: Աղյուսակ 4-ի տվյալներից հետևում է, որ եթե 2004թ. օտար-երկրյա վերահսկողության տակ գտնվող սեփականություն չի եղել տնտե-սական գործունեության 3 տեսակներում (գյուղատնտեսություն, որսորդու-թյուն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, պե-տական կառավարում), ապա 2008թ. այդ գործունեության տեսակները եղել են 2-ը (ձկնորսություն, ձկնագործություն և պետական կառավարում): Հատկանշական է, որ եթե ոչ ֆինանսական հատվածի ավելացված արժեքն ըստ սեփականության ենթահատվածների 2004թ. ունեցել է 13,8% (պետա-կան), 64,5% (ազգային մասնավոր) և 21,7% (օտարերկրյա վերահսկողու-թյան տակ գտնվող) կառուցվածքը, ապա 2008թ. այդ հարաբերակցությունը կազմել է համապատասխանաբար 6,5%, 66,6% և 26,9%: Ֆինանսական հատվածի ավելացված արժեքի 32,8%-ը 2008թ. ստեղծվել է օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող սեփականության ոլորտում: Ըստ որում՝ 2004թ. համեմատ այդ բաժինը 8,1 տոկոսային կետով նվազել է: 2004թ. օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող սեփականության բաժինն ամենաբարձրն է եղել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում (82,3%): 2008թ. օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող սեփականության բաժինն ամենաբարձրն է եղել հանքագործական արդյունաբերությունում (94,5%): 2008թ. 2004թ. համեմատ օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող սեփականության ոլորտում ստեղծված ոչ ֆինանսական հատվածի ավելացված արժեքն ավելացել է 206,0%-ով` 248,3 մլրդ դրամից հասնելով 511,6 մլրդ դրամի: Օտարերկրյա վերահսկո-ղության տակ գտնվող սեփականության բաժինն ամենացածր մակարդակը 2008թ. ունեցել է գյուղատնտեսության, որսորդության և անտառային տնտեսությունում, նույն թվականին պետական սեփականության ամենա-բարձր մակարդակը եղել է կրթության ոլորտում (81,7%):

Page 40: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

40

Աղյուսակ 3 Հայաստանի Հանրապետության ոչ ֆինանսական և ֆինանսական կազմակերպությունների հատվածների համախառն ավելացված արժեքն ըստ ենթահատվածների և տնտեսական

գործունեության տեսակների 2004-2008թթ. [2, էջ 104-106, 116-117]*

* Համարիչում՝ մլն դրամ, հայտարարում` տոկոսներով ընդամենի նկատմամբ:

Page 41: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

41

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան

Աղյուսակ 4-ի տվյալներից հետևում է, որ եթե 2004թ. ՀՀ ՀՆԱ (ավելացված արժեքի) 14,8%-ն էր ստեղծվում օտարերկրյա վերահսկողու-թյան տակ գտնվող ոչ ֆինանսական և ֆինանսական կազմակերպություն-ներում, ապա 2008թ.` 17,1%-ը (աճը՝ 2,3 տոկոսային կետ): Ըստ որում, եթե 2004թ. օտարերկրյա վերահսկողության տակ է գտնվում ոչ ֆինանսական կազմակերպություններում ստեղծվող ավելացված արժեքի 21,7% և ֆինանսական կազմակերպություններում ստեղծվող ավելացված արժեքի 43,6%-ը, ապա 2008թ. այդ ցուցանիշները կազմել են համապատասխանա-բար 26,9% (աճը կազմել է 5,2 տոկոսային կետ) և 32,8% (նվազել է 10,8 տո-կոսային կետով): Այսպիսով, կարող ենք ամրագրել, որ 2008թ. տվյալներով՝

Աղյուսակ 4 Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն ըստ հատվածների և վերահսկողության

հատկանիշի 2004-2008թթ. (%-ով ընդամենի նկատմամբ) [2, էջ 120, 128] Կառուցվածքային

հատվածներ 2004թ. 2008թ.

Բաշխվածությունն ըստ վերահսկողության հատկանիշի

Բաշխվածությունն ըստ վերահսկողության հատկանիշի

Պետ

ակա

ն

Ազգա

յին մա

սնավոր

Օտարերկրյա

վերա

հսկողության

տակ

Ընդամենը

Պետ

ակա

ն

Ազգա

յին մա

սնավոր

Օտարերկրյա

վերա

հսկողության

տակ

Ընդամենը

Ոչ ֆինանսական կազմակերպու-թյուններ (կորպորա-ցիաներ)

13.8 64.5 21.7 100.0 6.5 66.6 26.9 100.0

Ֆինանսական կազ-մակերպություններ (կորպորացիաներ)

15.5 40.9 43.6 100.0 27.7 39.5 32.8 100.0

Պետական կառա-վարման մարմիններ

100.0 - - 100.0 100.0 - - 100.0

Տնային տնտեսու-թյունները սպասար-կող ոչ առևտրային կազմակերպու-թյուններ (ՏՏՍՈԱԿ)

- 100.0 - 100.0 - 100.0 - 100.0

Տնային տնտեսություններ

- 100.0 - 100.0 - 100.0 - 100.0

Ավելացված արժեք (համախառն, հիմնական գներով)

15.6 69.6 14.8 100.0 11.6 71.3 17.1 100.0

Page 42: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

42

Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

օտարերկրյա վերահսկողության տակ է եղել ոչ ֆինանսական կազմակեր-պություններում ստեղծվող ավելացված արժեքի ավելի քան 1/4-ը և ֆինան-սական կազմակերպություններում ստեղծված արժեքի մոտ 1/3-ը (տե′ս նաև Գծապատկերներ 1-ը և 2-ը):

Աղյուսակ 5-ում բերված տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ-ում օտար-երկրյա վերահսկողության տակ գտնվող տնտեսության հատվածների ճնշող մեծամասնությունը (2004թ.՝ 94,9%-ը, իսկ 2008թ.՝ 92,8%-ը) բաժին է ընկնում ոչ ֆինանսական կազմակերպություններին, իսկ ֆինանսական կազմակերպություններին՝ համեմատաբար ավելի փոքր մասը (2004թ.՝ 5,1%-ը, իսկ 2008թ.` 7,2%-ը):

Աղյուսակ 5 Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն ըստ հատվածների և վերահսկողության

հատկանիշի 2004-2008թթ. (%-ով ընդամենի նկատմամբ) [2, էջ 121, 129]

Կառուցվածքային հատվածներ

2004թ. 2008թ.

Բաշխվածությունն ըստ վերահսկողության հատկանիշի

Բաշխվածությունն ըստ վերահսկողության հատկանիշի

Պետ

ակա

ն

Ազգա

յին մա

սնավոր

Օտարերկրյա

վերա

հսկողության

տակ

Ընդամենը

Պետ

ակա

ն

Ազգա

յին մա

սնավոր

Օտարերկրյա

վերա

հսկողության

տակ

Ընդամենը

Ոչ ֆինանսական կազմակերպություններ (կորպորացիաներ)

57.0 59.7 94.9 64.5 33.1 55.3 92.8 59.1

Ֆինանսական կազմակերպություններ (կորպորացիաներ)

1.7 1.0 5.1 1.7 9.0 2.1 7.2 3.8

Պետական կառավարման մարմիններ

41.3 - - 6.4 57.9 - - 6.7

Տնային տնտեսություննե- րը սպասարկող ոչ առև-տրային կազմակերպու-թյուններ (ՏՏՍՈԱԿ)

- 0.1 - 0.1 - 0.2 - 0.2

Տնային տնտեսություններ - 39.2 - 27.3 - 42.4 - 30.2

Ավելացված արժեք (համախառն, հիմնական գներով)

100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0

Page 43: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

43

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան

Գծապատկեր 1 Ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածի համախառն ավելացված

արժեքի կառուցվածքը ըստ ենթահատվածների [2, էջ 130]

13.8

64.5

21.7

10.3

63.5

26.2

7.4

66.6

26.0

7.4

65.2

27.4

6.5

66.6

26.9

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

80%

90%

100%

2004 2005 2006 2007 2008

ä»ï³Ï³Ý ²½·³ÛÇÝ Ù³ëݳíáñ úï³ñ»ñÏñÛ³ í»ñ³ÑëÏáÕáõÃÛ³Ý ï³Ï

Գծապատկեր 2 Ֆինանսական կազմակերպությունների հատվածի համախառն ավելացված

արժեքի կառուցվածքը ըստ ենթահատվածների [2, էջ 130]

15.5

40.9

43.6

11.5

49.8

38.7

22.1

42.8

35.1

21.8

45.0

33.2

27.7

39.5

32.8

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

80%

90%

100%

2004 2005 2006 2007 2008

ä»ï³Ï³Ý ²½·³ÛÇÝ Ù³ëݳíáñ úï³ñ»ñÏñÛ³ í»ñ³ÑëÏáÕáõÃÛ³Ý ï³Ï

Page 44: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

44

Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

ՀՀ 2001-2008թթ. ՀՆԱ՝ ըստ հատվածների և վերահսկողության հատ-կանիշի կատարված վերլուծության տվյալները [2, էջ 119-120, 121-122, 123-124, 125-126, 127-128] ցույց են տալիս, որ օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող ՀՆԱ-ն 2004թ. 261,6 մլրդ դրամից (ամբողջ ՀՆԱ 14,8%-ը) 2005թ. կազմել է 366,5 մլրդ (17,7%), 2006թ.` 418,0 մլրդ դրամ (17,0%), 2007թ.` 520,6 մլրդ դրամ (18,1%), 2008թ.` 551,3 մլրդ դրամ (17,1%): Եթե նկատի ունենանք, որ օտարերկրյա կապիտալի ընդլայնման հնարավորու-թյունները ՀՀ տնտեսության պետական կառավարման, տնային տնտեսու-թյունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների և տնային տնտեսությունների հատվածներում խիստ սահմանափակ են (մինչև օրս այդ հատվածներում օտարերկրյա կապիտալի բաժինը գործնականում հա-վասար է զրոյի), ուստի օտարերկրյա կապիտալի ընդլայնման համար մնում է երկու հատված՝ ոչ ֆինանսական կազմակերպությունների (կոր-պորացիաների) և ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիա-ների) հատվածները: Եթե դատելու լինենք 2008թ. տվյալներով, ապա ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում պետական մնացած 33,1%-ը կարող է բաշխվել ազգային մասնավոր և օտարերկրյա կապիտալի միջև, իսկ ֆինանսական կազմակերպություն-ների (կորպորացիաների) հատվածում այդ հնարավորությունն ավելի սահմանափակ է և կազմում է պետական վերահսկողության տակ գտնվող ՀՆԱ ընդամենը 9,0%-ը (մնացած 57,9%-ը բաժին է ընկնում պետական կառավարման հատվածին):

3.2. Ազգային և օտարերկրյա կապիտալը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում

Ըստ ներգրավման աղբյուրների, ընդունված է կապիտալը տարան-ջատել ազգային (հայրենական) և օտարերկրյա կապիտալի: Վերջինս, որպես կանոն, տվյալ երկրի համար ոչ ռեզիդենտ համարվող անձանց կողմից ներդրված կապիտալն է տվյալ երկրում գործող կազմակերպու-թյուններում: Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հա-մար կապիտալի տվյալ դասակարգումը բավական արդիական է, քանի որ

Page 45: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

45

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան

բանկային համակարգում արտասահմանյան կապիտալի տեսակարար կշիռը բավական բարձր է: Համաձայն մեր կողմից կատարված վերլուծու-թյունների, 2010 թվականի հունիսի 31-ի դրությամբ արտասահմանյան կա-պիտալի տեսակարար կշիռը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում կազմում է 78% (տե՛ս Գծապատկեր 3):

Գծապատկեր 3-ից կարելի է անել մի շարք եզրահանգումներ. • ՀՀ բանկային համակարգը փակ համակարգ է, քանի որ 21 բանկերից

միայն «Արարատ բանկը» և «Զարգացման հայկական բանկն» ունեն բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ, իսկ մնացածները` փակ բաժնետիրական ընկերության («Պրոմեթեյ բանկը»` ՍՊԸ),

Գծապատկեր 3 Օտարերկրյա և ազգային կապիտալների տեսակարար կշիռները ՀՀ բանկային

համակարգում 2010թ. հունիսի 31-ի դրությամբ [5]

Page 46: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

46

Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

• 21 բանկերից 11-ը (կեսից ավելին) ամբողջությամբ (100%) արտասահ-մանյան կապիտալով են, մնացած 10-ը` խառը,

• օտարերկրյա և ազգային կապիտալով՝ «խառը» 10 բանկերից 7-ում հայրենական կապիտալի տեսակարար կշիռը բանկի կանոնադրա-կան կապիտալում գերազանցում է դրա 50%-ը («Արարատբանկ», «Արդշինինվեստբանկ», «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ», «Ինեկո-բանկ», «Զարգացման հայկական բանկ», «Պրոմեթեյ բանկ», «Հայէկո-նոմբանկ»), իսկ մնացած 3-ում («Արցախ բանկ», «Կոնվերս բանկ», «Հայբիզնեսբանկ») պակաս են 50%-ից,

• ազգային կապիտալի տեսակարար կշիռը բանկի կանոնադրական կապիտալում ամենաբարձրն է «Պրոմեթեյ բանկում» (ավելի քան 80%) և «Արդշինինվեստբանկում» (շուրջ 80%), իսկ ամենացածրը՝ «Կոնվերս բանկում» (մինչև 5%) և «Արցախ բանկում» (մինչև 10%),

• բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ ունեցող երկու («Արարատբանկ», «Հայէկոնոմբանկ») ազգային կապիտալի տեսակա-րար կշիռը բանկի կանոնադրական կապիտալում գերազանցում է դրա 50%-ը:

Եզրակացություն

Կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ առաջիկա տարիներին ՀՀ ՀՆԱ ոչ ֆինանսական և ֆինանսական կազմակերպությունների (կորպո-րացիաների) հատվածների դեռևս պետական մնացած 42,1%-ի համար պայ-քար է մղվելու ազգային մասնավոր և օտարերկրյա կապիտալների միջև: Ընդհանուր առմամբ, 2008թ. տվյալներով՝ պետական մնացած այդ հատված-ների գումարը կազմում է 157 մլրդ 186,8 մլն դրամ (որից 123,7 մլրդ դրամը ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում, մնացածը (33,5 մլրդ դրամ) ֆինանսական կազմակերպությունների (կորպո-րացիաների) հատվածում: Փոխհարաբերությունների հաջորդ դաշտը, որը կարող է ձևավորվել ազգային մասնավոր և օտարերկրյա կապիտալի միջև և դառնալ առուծախի առարկա, կազմում է շուրջ 1315,4 մլրդ դրամ (որից 1267,6 մլրդ դրամը ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորա-ցիաների) հատվածում, մնացածը` 47,8 մլրդ դրամը, ֆինանսական կազմա-

Page 47: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

47

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան

կերպությունների (կորպորացիաների) հատվածում: Ստացվում է, որ դրսի կապիտալի համար ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորա-ցիաների) հատվածում կարող է ներդրումների առարկա դառնալ 1391,3 մլրդ դրամ արժեքով կապիտալը, իսկ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում՝ 81.4 մլրդ դրամ կապիտալը: Եթե ընդու-նենք, որ օտարերկրյա կապիտալի կողմից ամբողջությամբ ձեռք կբերվի ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) և ֆինանսա-կան կազմակերպությունների (կորպորացիաների) պետական և ազգային մասնավոր բաժնետոմսերը, ապա այդ դեպքում օտարերկրյա կապիտալի բաժինը, 2008թ. տվյալներով, կարող է հասնել 62,9%-ի, ինչը քիչ հավանա-կան է: Ասվածից հետևում է, որ առաջիկա տարիներին օտարերկրյա կապի-տալի ավելացումը կախված է երկու հանգամանքից.

• պետական սեփականությունը մասնավորեցնելու ՀՀ կառավարության քաղաքականությունից և պետական հատված - մասնավոր կազմակեր-պություններ (այդ թվում` օտարերկրյա) համագործակցությունից,

• ազգային մասնավոր ձեռնարկատերերի և դրսի կապիտալի համագոր-ծակցությունից, որը կարող է ունենալ համագործակցության ամենա-տարբեր ձևեր, սկսած համատեղ ձեռնարկությունների ստեղծումից մինչև համապատասխան ակտիվների ձեռքբերումը, ինչպես ազգային մասնավոր, այնպես էլ օտարերկրյա կապիտալի տերերի կողմից:

Օտարերկրյա կապիտալի ընդունումն, ի դեպ, լավագույն և իրական

հնարավորությունն ու միջոցն է տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար, և դրա կոնկրետ ձևերի ու ոլորտների ընտրությունն օտարերկրյա և ազգային կապիտալի տերերի նախընտրությունների և պատկե-րացումների շրջանակի մեջ է գտնվում: Իսկ ՀՀ կառավարության հիմնա-կան գործառույթն այս հարցում լավագույն մակրոտնտեսական քաղաքա-կանության ապահովումն է նշված համագործակցության իրականացման համար և ներդրումային միջավայրի էական բարելավումը` քաղաքական տնտեսական, սոցիալական և բարոյահոգեբանական ոլորտներում:

Մարտ, 2012թ.

Page 48: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

48

Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թվականի հունվար-դեկտեմբերին, Տեղեկատվական ամսական զեկույց, Եր., ՀՀ ԱՎԾ, 2011:

2. Հայաստանի ազգային հաշիվները 2010, Եր., ՀՀ ԱՎԾ: 3. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թվականի

հունվար-փետրվարին, Տեղեկատվական ամսական զեկույց, Եր., ՀՀ ԱՎԾ, 2011: 4. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2009 թվականի

հունվար-փետրվարին, Տեղեկատվական ամսական զեկույց, Եր., ՀՀ ԱՎԾ, 2009: 5. ՀՀ առևտրային բանկերի պաշտոնական ինտերնետային կայքեր, www.banks.am:

ПРОБЛЕМЫ СООТНОШЕНИЯ ОТЕЧЕСТВЕННОГО И

ИНОСТРАННОГО КАПИТАЛОВ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ

Ашот Маркосян, Борис Авагян

Резюме

Авторы статьи обсуждают важность одного из факторов производства – инвестиций для небольших национальных экономик, которые функциони-руют в условиях все большей открытости мировой экономики. Понятно, что развитие такой экономики, как армянская, которая характеризуется низким уровнем платежеспособности населения и малым объемом рынка, во многом зависит от внешних вливаний (как инвестиций в производство, так и трансфертов от частных лиц).

С целью изучения соотношения отечественного и иностранного капи-талов в экономике РА авторы для начала представляют основные положе-ния методологии, используемой Национальной статистической службой РА при подсчете капиталов, инвестиций.

Соотношение отечественного и иностранного капиталов изучено так-же с помощью отраслевых показателей ВВП и показателей, характеризую-щих подконтрольность капиталов; особое внимание уделено капиталовло-жениям в банковской сфере РА. Кроме того, авторы изучают тенденции, присущие сфере инвестирования, предсказывают возможное дальнейшее соотношение отечественного и иностранного капиталов, а также их объемы в финансовом и нефинансовом секторах экономики РА.

Page 49: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

49

زðÞ²ÈÆ äȲÜÆ Ü²ÊúðÆܲÎܺðÀ` â²ðȼ ¸à¼Æò ØÆÜâºì Ⱥܸ-ÈƼ

Էդգար Նավոյան*

«Մարշալի պլանը» XX դարի ԱՄՆ արտաքին քաղաքականության առավել հաջողված սցենարային քաղաքականություններից էր՝ «ամերիկյան պա-տերազմը համաշխարհային տնտեսության դաշտում»: Այն առաջ էր քաշվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ որպես եվրոպա-կան երկրների ավերված տնտեսությունները վերականգնող ու կանաչ մայրցամաքում ամերիկյան առաջնահերթությունն ապահովող ծրագիր:

Ամերիկյան արտաքին քաղաքականության կերտողները որոշել էին օգտվել իրենց համար միջազգային-քաղաքական բարենպաստ դրությու-նից և առավելագույնս օգտագործել ԱՄՆ տնտեսական առավելությունն ու ռազմական հզորությունը: Նրանք գտնում էին, որ հետպատերազմյան աշխարհակարգը ներկայացնելու է «Ամերիկայի դարը», այսինքն` սահ-մանվելու է ըստ ամերիկյան ըմբռնումների և տնտեսական, քաղաքական ու բարոյական չափանիշների: Հ.Լյուսն այն անվանում էր «ամերիկյան աշխարհակարգ» («Pax-Americana») [1]:

«Մարշալի պլանը» իր անվանումն ստացել էր ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալի անունից: Սակայն նրա «իրական ճարտարապետները» հանդիսացել են ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը, պետքարտուղար Ջորջ Մարշալը, խոշոր արդյունաբերող Փոլ Հոֆմանը: Այս ծրագիրը պետքար-տուղարի անունով կոչելը հետապնդել է ռազմավարական ու տակտիկա-կան նպատակ: Թրումենը, ի տարբերություն Մարշալի, չէր վայելում ԱՄՆ Կոնգրեսի աջակցությունը, որը պետք է հաստատեր Եվրոպայի վերա-կանգնման ու տնտեսական աջակցության ծրագիրը: Մարշալն ինքը հե-տագայում խոստովանել է, որ մասնակցություն չի ունեցել պլանի մշակմա-

* ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ:

Page 50: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

50

Է.Նավոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

նը, և որ «մեծ բիզնեսն» օգտագործել է երկրում հայտնի իր անունը` այդ ծրագիրը ժողովրդականացնելու համար [2, էջ 308]:

1947թ. հունիսի 5-ին, «սառը պատերազմի» պաշտոնական մեկնար-կից մեկ տարի անց, Հարվարդի համալսարանում ելույթ ունենալով, Ջ.Մարշալն առաջարկում էր շուտափույթ տնտեսական և ռազմական օգնություն պատերազմից քայքայված երկրներին՝ վերականգնելու նրանց արտադրությունը և բարելավելու կյանքի պայմանները, ելնելով այն կան-խադրույթից, որ սովը, ավերածություններն ու աղքատությունը մարդկային զանգվածներին առավել ընկալունակ են դարձնում կոմունիստական գաղափարախոսությանը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի Եվրո-պայում կոմունիստական կարգերի հաստատման ու ԽՍՀՄ ազդեցության ուժեղացման հանդեպ: «Մարշալի պլանով» ԱՄՆ Կոնգրեսը 1948-1951թթ. $12,4 մլրդ հատկացրեց Եվրոպայի տնտեսության վերականգնման համար [3, p. 26-53] (ի դեպ, «Մարշալի պլանի» օրգանական նախորդը՝ «Թրումենի դոկտրինը», 1947թ. մարտի 12-ին Խորհրդային Միության հարձակմանը ենթակա Հունաստանին և Թուրքիային օգնելու համար նախատեսում էր $400 մլն ընդհանուր օգնություն [4]):

Սակայն «Մարշալի պլանը» նորություն չէր ԱՄՆ արտաքին քաղա-քականության մեջ և ուներ նախօրինակները՝ հանձինս «Դոզի և Յունգի ծրագրերի» ու լենդ-լիզի: «Մարշալի պլանը» հետպատերազմյան ժամանա-կաշրջանում հրապարակ է եկել առավել լավ մշակված տարբերակով՝ արտահայտելով Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերը, բնականաբար՝ չբացառելով մարդասիրական սկզբունքները: «Մարշալի պլանի» աշխարհաքաղաքական շահեր հետապնդող «դասական» նախօրի-նակներին էլ անդրադառնանք սույն հոդվածում:

«Մարշալի պլանը» և Չարլզ Դոզի ծրագիրը

XX դարի առաջին կեսին կապիտալիզմի հարաբերական կայունության տարիներին ԱՄՆ-ը առավել ուժեղ ամրապնդեց միջազգային վարկատուի իր դիրքերը` խորացնելով համաշխարհային տնտեսական հարաբերու-թյուններում իր ներգրավվածությունը: 1924թ. ԱՄՆ ոսկու պաշարը հասավ

Page 51: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

51

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Է.Նավոյան

$4090 մլն-ի` 1919թ. 2525 մլն-ի համեմատությամբ: Համապատասխանա-բար` ամերիկյան ոսկու համաշխարհային պաշարն ավելացավ 38%-ից մինչև 45%-ի [5, p. 263]: 1924-1929թթ. ընթացքում ամերիկյան ընկերու-թյունների շահույթները կրկնապատկվեցին մոտ $53 մլրդ-ով, դրանք աճե-ցին նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում` Առաջին համաշխար-հային պատերազմի հետևանքով ավերված Եվրոպային ապրանքների և վարկերի տրամադրումով: 1923թ. դրությամբ արտասահմանյան պետու-թյունների պարտքը ԱՄՆ-ին կազմում էր $10,6 մլրդ, իսկ պարտքի տոկոս-ների հետ միասին` շուրջ $11,8 մլրդ: Միացյալ Նահանգների գլխավոր պարտատուներն էին Անգլիան` $4600 մլն (հայտնի է, որ Առաջին աշխար-համարտի ընթացքում Անգլիան կորցրել է իր առևտրական նավատորմի կեսը: Կապն Անգլիայի և նրա գաղութային տարածքների միջև զգալիորեն թուլացել էր, որովհետև նրանց միջև ընկած էին օվկիանոսներ, ուր պարե-կություն էին անում գերմանական ռազմանավերը: Անգլիայի պարտքը ԱՄՆ-ին այնքան մեծ էր, որ դրա մարման համար ամեն տարի ծախսվում էր պետական բյուջեի մոտ 40%-ը), Ֆրանսիան` 3999 մլն, Իտալիան` 2015 մլն [6, p. 307]: 1920-ական թթ. վերջերին Միացյալ Նահանգները տալիս էր ողջ կապիտալիստական աշխարհի արդյունաբերական արտադրանքի 48%-ը: Նրա արդյունաբերական արտադրանքը 10%-ով ավելին էր, քան Մեծ Բրիտանիայինը, Ֆրանսիայինը, Գերմանիայինը, Իտալիայինը և Ճապոնիայինը միասին վերցրած [7, с. 132]:

Ամերիկյան տնտեսաֆինանսական հզորությունը հնարավորություն տվեց նրան վարելու ակտիվ արտաքին տնտեսական գրոհային քաղաքա-կանություն ոչ միայն եվրոպական, այլև Լատինական Ամերիկայի պետու-թյունների նկատմամբ: 1920-ական թթ. վերջերին լատինաամերիկյան 20 պետություններից 14-ն այս կամ այն չափով գտնվում էին Միացյալ Նա-հանգների տնտեսական կամ ռազմական վերահսկողության տակ: Ինչպես նկատում է պրոֆեսոր Լ.Ի. Զուբկովը, «Կարիբյան և հարավամերիկյան եր-կրներում ԱՄՆ բարեկամական քաղաքականությունն ուղղված էր այդ երկրներում ամերիկյան կապիտալ ներդրումների օգտին լավագույն փոխ-հարաբերությունների հաստատմանը: Այն թելադրվում էր արդեն 1930-

Page 52: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

52

Է.Նավոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

ական թթ. ստեղծված նոր պայմաններով: Ամերիկյան կապիտալն այնքան խորն էր արմատավորվել կարիբյան երկրների տնտեսական կյանքում, որ այլևս կարիք չկար այնտեղ զինված ուժեր պահել» [8, с. 427]:

Սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ ԱՄՆ-ի համար եվրոպական շուկան շարունակում էր մնալ առաջնային: 1924թ. եվրոպական երկրները կլանում էին ամերիկյան ընդհանուր արտահանման 51%-ը, այն դեպքում, երբ Եվրոպայից ԱՄՆ կազմում էր վերջինիս ընդհանուր արտահանման միայն 30%-ը [9, с. 124]:

Անգլիական «Daily News» թերթը 1924թ. ապրիլի 3-ի համարում դժգո-հություն է արտահայտել. «Մեր բոլոր շահերը զոհաբերվում են Միացյալ Նահանգների շահերին» [9]:

Ամերիկյան կապիտալն արտասահման էր հոսում պետական արտա-քին վարկավորման, մասնավոր անձանց ներդրման, ընկերությունների վարկավորման տեսքով և այլն, որը զգալիորեն ամրապնդում էր միջազգա-յին վարկատուի՝ ԱՄՆ դիրքերը: Այս առումով կարևոր նշանակություն ունեցավ ամերիկյան բանկիր Չարլզ Դոզի մշակած ծրագիրը, որը հայտնի է «Դոզի ծրագիր» անունով (Չ.Դոզը պատերազմից առաջ եղել է իրավաբան, պատերազմի ժամանակ ստացել է գեներալի աստիճան և կազմակերպել ռազմական մատակարարումներ դեպի Եվրոպա, իսկ 1924-1929թթ.` ԱՄՆ փոխնախագահ [10, с. 13]):

Խորհրդային Առաջին Մեծ հանրագիտարանը Չ.Դոզին որակում է որպես Եվրոպայում ամերիկյան կապիտալի գերիշխանության հաստատ-ման խորհրդանիշ: Սակայն ավելացնում է. «Դոզն ամերիկյան մենաշնոր-հային ֆինանսական կապիտալի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է, որ լավ հասկացել է Եվրոպայում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը և ծրագրված կարողացել է ապահովել ամերիկյան կապիտալի ներխուժումը Եվրոպայի բոլոր կարևորագույն երկրներ, հատկապես Գերմանիա և Ֆրանսիա» [11]:

1924թ. հուլիսի 16-ից օգոստոսի 16-ը Լոնդոնում հաղթող հինգ պե-տությունները1 վեհաժողով հրավիրեցին, որտեղ ընդունվեց Գերմանիայից

1 ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան:

Page 53: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

53

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Է.Նավոյան

փոխհատուցումներ (ռեպարացիաներ) գանձելու վերաբերյալ ծրագիր: Որոշումը գրականության մեջ հայտնի է «Դոզի ծրագիր» անունով: Այն մշակել էր Չ.Դոզի գլխավորած հանձնաժողովը: Ծրագրի հեղինակները կարծում էին, որ վերականգնված Գերմանիան բարեխղճորեն կվճարի իր ռազմատուգանքները Ֆրանսիային և Անգլիային, իսկ վերջիններս էլ իրենց հերթին կվճարեն պետական պարտքը ԱՄՆ-ին:

Օգտվելով Առաջին աշխարհամարտից հետո եվրոպական պետու-թյուններում առաջացած տնտեսական դժվարություններից` Միացյալ Նա-հանգները նրանց և առաջին հերթին՝ Ֆրանսիայի վրա սկսեց գործադրել լուրջ ֆինանսատնտեսական ճնշում: Մի շարք հարցերում ԱՄՆ-ը հանդես

եկավ Անգլիայի հետ համատեղ և թուլացրեց Ֆրանսիայի դիրքերը Եվրո-պայում (օրինակ` ֆրանսիական զորքերը Ռուրից դուրս բերելու որոշումը): Արդյունքում` ամերիկյան դիվանագիտությանը հաջողվեց այնպես ձևակեր-պել «Դոզի ծրագիրը», որ զգալիորեն նպաստեց ԱՄՆ դիրքերի ամրա-պնդմանը եվրոպական գործերում: «Դոզի ծրագիրը» նախատեսում էր ԱՄՆ-ի կողմից Գերմանիայում (Վեյմարյան հանրապետության) և եվրոպական այլ երկրներում կատարելու ֆինանսական խոշոր ներդրումներ [12, 10]:

«Դոզի ծրագրով» ԱՄՆ և Անգլիայի բանկիրները Գերմանիային տրա-մադրեցին 800 մլն ոսկե մարկ ($200 մլն) գումարի միջազգային փոխառու-թյուն, որից միայն կեսը բաժին էր ընկնում «Մորգանների տուն» բանկային կազմակերպությանը [12, с. 53]: Գերմանիան պարտավորվում էր առաջին տարում վճարել 1 մլրդ ռեպարացիոն մարկ ($250 մլն), իսկ հետո բարձ-րացնել վճարունակությունը մինչև 2,4 մլրդ մարկի [9, с. 126]:

1924թ. օգոստոսին Լոնդոնի վեհաժողովում ընդունված «Դոզի ծրա-գիրն» ամերիկյան կապիտալի համար նոր հեռանկարներ էր ստեղծում գեր-մանական և ընդհանրապես եվրոպական տնտեսական համակարգ ներ-խուժելու տեսակետից: 1924-1929թթ. Միացյալ Նահանգները ապահովեց իր 80% կապիտալի հոսքը գերմանական վարկավորման կենտրոններին, վարկի 75%-ը՝ տեղական կառավարություններին, այսինքն` գերմանական հողերին և 50%-ը` գերմանական խոշոր ձեռնարկություններին [13, p. 151]:  

Page 54: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

54

Է.Նավոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

«Դոզի ծրագիրը», որն ընդունվեց ամերիկյան բանկիրների և ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջի կառավարության ճնշման տակ, համընկնում էր ԱՄՆ և Գերմանիայի շահերին: Ցուցաբերված օգնությունը ոչ միայն կայու-նացնում էր գերմանական արդյունաբերությունը, այլև ամրապնդում էր եվրոպական կապիտալիզմի սոցիալ-տնտեսական ընդհանուր դրությունը:

ԱՄՆ-ին հաջողվեց համաձայնագրեր ստորագրել նաև Անգլիայի, Բելգիայի և Չեխոսլովակիայի հետ` իրենց ռազմական պարտքերի որոշ մասի վճարման վերաբերյալ, ինչը ժամանակավորապես թուլացրեց կա-պիտալիստական երկրների միջև եղած հակասությունները:

Ամերիկյան պատմաբանների մեծ մասը և հրապարակախոսները «Դոզի ծրագիրը» ներկայացնում են որպես «խաղաղության քաղաքակա-նություն»: Սակայն իրականում Ք.Քուլիջի կառավարությունը և Ուոլ-սթրիթը ձգտում էին Գերմանիան վերածել «հուսալի գործընկերոջ» և օգ-տագործել նրան որպես հակակշիռ Անգլիայի և Ֆրանսիայի քաղաքակա-նությանը Եվրոպայում, խանգարելու լավ հարաբերությունների հաստատ-մանը Խորհրդային Միության և Գերմանիայի միջև և թույլ չտալու հեղա-փոխական շարժման տարածումը Եվրոպայում:

«Դոզի ծրագրով» ԱՄՆ-ը տնտեսական լծակներով ուժեղացրեց իր դիրքերը ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի մեծ մասի վրա: Տվյալ ժամանակաշրջանի համար միակ կայուն և վստահելի դրամական միա-վորն ամերիկյան դոլարն էր, որը վստահություն էր ներշնչում ողջ կապի-տալիստական աշխարհին, բացի այդ՝ Միացյալ Նահանգներում դեռևս ար-գելված չէր ոսկու արտահանումը (ԱՄՆ-ից ոսկու արտահանումն արգել-վել է 1933թ. մարտին Կոնգրեսին ներկայացված բանկերի վերաբերյալ ար-տակարգ օրենքով [14, էջ 257]), որն էլ հոսեց դեպի Գերմանիա ու Եվրոպա:

Գերմանիայի պարտքը թույլ տվեց Ամերիկային մուտք գործել գերմա-նական տնտեսություն` չկորցնելով ոչ մի ցենտ, քանի որ Գերմանիային վարկ տրամադրող ամերիկյան բանկերն անմիջապես բաց էին թողնում փոխառություններ, որոնք գնվում էին շարքային ամերիկացիների կողմից: Բանկերն անմիջապես ձեռք էին բերում շահույթ: Մի քանի տարի անց գերմանացիները հրաժարվեցին վճարել պարտքը` համաձայնեցնելով այն ԱՄՆ բանկերի հետ [15]:

Page 55: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

55

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Է.Նավոյան

«Դոզի ծրագիրը» և «Մարշալի պլանը» համապատասխանաբար առաջ են եկել երկու աշխարհամարտերի ավարտից անմիջապես հետո և առաջարկում էին տնտեսական ու ռազմական օգնություն պատերազմ-ներից ավերված երկրներին («Դոզի ծրագրով» առաջնահերթությունը տրված էր Գերմանիային): Վերոհիշյալ երկու ծրագրերը պետք է կանխեին կոմունիզմի հաղթանակը հետպատերազմյան Եվրոպայում:

«Դոզի ծրագիրը» և «Մարշալի պլանը» տեսական և գաղափարական առումով չափազանց նման են և բխում են ամերիկյան աշխարհաքաղաքա-կանության շահերից: Ամերիկյան քաղաքագետները ԱՄՆ սցենարային արտաքին քաղաքականության մշակման ժամանակ շատ լավ հաշվի էին առել առանձին պետությունների և ժողովուրդների քաղաքական, տնտե-սական և հոգեբանական (մարդկային գործոնի) [16] շահերն ու այնպես էին արել, որ Միացյալ Նահանգների կապիտալի արտահանումը և ընդհանրա-պես տնտեսական կարծեցյալ օժանդակությունը բխեր առաջին հերթին օգնություն ստացող երկրների շահերից, ինչի արդյունքում ԱՄՆ-ը հնարա-վորություն կունենար մուտք գործել մինչ այդ իր համար «արգելված» եվրոպական տարածաշրջան:

«Դոզի ծրագիրը» և «Մարշալի պլանն» այն հիմնարար դրույթներն էին, որոնք պետք է ամուր հիմքեր ստեղծեին ապագայում ԱՄՆ-ի կողմից աշխարհի միաբևեռացման քաղաքականության համար:

«Դոզի ծրագիրը» համեմատելի է նաև Թրումենի դոկտրինի հետ, քա-նի որ եթե «Դոզի ծրագիրը» Եվրոպայում տնտեսական և քաղաքական ազ-դեցության ձեռքբերման և ամրապնդման հենակետ ընտրեց Գերմանիան, ապա Թրումենի հայեցակարգով այդ հենակետերը դարձան Հունաստանը և Թուրքիան:

«Դոզի ծրագրի» քաղաքական բարձրակետը դարձավ Անգլիայի նախաձեռնությամբ և ԱՄՆ հովանավորությամբ 1925թ. հոկտեմբերին Լո-կարնոյում հրավիրված վեհաժողովը` Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, ինչպես նաև Լեհաստանի և Չեխոսլովակիայի մաս-նակցությամբ: Այստեղ ստորագրվել է ութ համաձայնագիր: Դրանցից գլխա-վորը հռենոսյան երաշխիքային պակտն էր, ըստ որի՝ Ֆրանսիան, Բելգիան և

Page 56: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

56

Է.Նավոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Գերմանիան պարտավորվում էին անձեռնմխելի պահել գերմանա-ֆրանսիական և գերմանա-բելգիական արդեն գոյություն ունեցող սահման-ները: Անգլիան և Իտալիան իրենց վրա վերցրին պակտի երաշխավորման դերը: Հասկանալի է, որ նման քաղաքականությունը բխում էր Գերմանիայի ապագա զավթողական նկրտումների վախից, որն ուներ Ֆրանսիան: Երաշխավորված պակտն ուժի մեջ մտավ այն բանից հետո, երբ 1926թ. սեպտեմբերին Գերմանիան դարձավ Ազգերի լիգայի անդամ [17]:

Չնայած ԱՄՆ-ը պաշտոնապես չէր մասնակցում Լոկարնոյի վեհաժո-ղովին, այնուամենայնիվ, մեծ ազդեցություն ունեցավ բանակցությունների ընթացքի վրա: «Ամերիկյան ֆինանսական կապիտալը Եվրոպան դիտում է իբրև ընդարձակ գաղութ, որից կարող է հսկայական օգուտներ քաղել,- 1925թ. նոյեմբերի 25-ի Ռայխստագի իր ելույթում նշել է Էրնսթ Թելմանը,- ուստի բավական շահագրգռված աշխատել է Լոկարնոյի պայմանագրի կնքման վրա» [12, с. 158-213, 18, с. 140-190]:

Քանի որ, տվյալ ժամանակաշրջանում գրեթե բոլոր կապիտալիստա-կան երկրներն ԱՄՆ պարտատուներն էին, վերջինս օգտվեց այդ իրավի-ճակից նրանց, մասնավորապես Ֆրանսիայի վրա տնտեսական լծակներով ճնշում գործադրելու համար` ստիպելով վերջինին լուրջ զիջումների գնալ գերմանական հարցում, քանզի Միացյալ Նահանգները վարկավորման արգելք էր դնում այն պետությունների վրա, որոնք հրաժարվում էին կարգավորել իրենց պարտային պարտավորություններն իր առաջ քաշած սկզբունքների հիման վրա [12, с. 201]:

Լոկարնոյի պայմանագրերով ԱՄՆ կառավարությունը Եվրոպայում երաշխիքներ էր ստեղծում իր կապիտալի համար, ինչպես նաև պայման-ներ` ամրապնդելու հակախորհրդային ուժերի միությունը Եվրոպայում:

1925թ. նախագահ Ք.Քուլիջը ԱՄՆ Կոնգրեսին ուղղված տարեկան զեկույցում խոստովանել է Լոկարնոյի պայմանագրերի մշակման և ըն-դունման գործում ԱՄՆ դերակատարման մասին: Ըստ այդմ՝ Լոկարնոյի պայմանագրերը դիտվելու էին իբրև հուսալի երաշխիք Եվրոպայում ամե-րիկյան կապիտալ ներդրումների և վարկերի համար: Բացի այդ, ԱՄՆ-ը նպատակ էր հետապնդում եվրոպական պետությունների միջև ստեղծել

Page 57: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

57

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Է.Նավոյան

այնպիսի դաշինքներ, որոնք թույլ կտային Վաշինգտոնին ստանձնել նրանց միջև առաջնորդի և դատավորի դիրք: ԱՄՆ պետքարտուղար Ֆրենկ Քելոգը Լոկարնոյի պայմանագրերը որակել է իբրև «նշանավոր ձեռք-բերում» [9, с. 127]:

«Դոզի ծրագիրը» և Լոկարնոյի վեհաժողովը զգալիորեն նպաստեցին օտարերկրյա կապիտալ ներդրումների մեծացմանը Գերմանիայում: ԱՄՆ-ին բաժին ընկավ այդ կապիտալի մոտ 70%-ը [19, с. 98], որ 1924-1929թթ. հոսեց դեպի Գերմանիա: Այդ ամենը նպաստեց գերմանական տնտեսու-թյան, այդ թվում և ռազմական արդյունաբերության ներուժի վերականգն-մանը: «Դոզի ծրագրի» արդյունքում ամերիկյան խոշոր ընկերությունների ներդրումների շնորհիվ ուժեղացան ԱՄՆ մենաշնորհային դիրքերը գեր-մանական տնտեսության մեջ, մասնավորապես՝ նավթի արդյունահան-ման, ցինկի, մեքենաշինության և արդյունաբերության մի շարք այլ ճյուղե-րում: Սակայն հարկ է նշել, որ չնայած այդ ամենին, Գերմանիան ոչ միայն չընկավ ԱՄՆ-ից տնտեսական կախվածության մեջ, այլև, ընդհակառակը, տնտեսական հզորության վերականգնմանը համընթաց՝ համաշխարհային շուկայում վերածվեց լուրջ մրցակցի` նեղելով ոչ միայն Անգլիային ու Ֆրանսիային, այլև Միացյալ Նահանգներին [20]:

1927թ. Գերմանիան հասավ նախապատերազմյան տնտեսական մա-կարդակին և նույնիսկ հանքարդյունաբերության մի շարք ճյուղերում գե-րազանցեց այն: Արդեն 1928թ. գերմանական կառավարությունը հարց բարձրացրեց Հռենոսի տարածքից դաշնակից զորքերի դուրսբերման (էվա-կուացիայի) մասին, որոնք գտնվում էին այնտեղ՝ որպես Գերմանիայի կող-մից Վերսալյան խաղաղության պայմանագրի կատարման երաշխավոր:

1924-ից մինչև 1929 թվականի վերջը Գերմանիան ստացավ $2,5 մլրդ ամերիկյան վարկ: «Դոզի ծրագրով» գերմանացիները վճարեցին $2 մլրդ, իսկ նախկին դաշնակիցները ԱՄՆ-ին վճարեցին մոտ $2606 մլն [21, p. 321]:

Արդեն 1929թ. Գերմանիայի արդյունաբերական արտադրանքների ծավալը 13%-ով գերազանցեց նախապատերազմյան վիճակը, և կապիտա-լիստական աշխարհում ԱՄՆ-ից հետո այն գրավեց երկրորդ տեղը` մեքե-նաների արտադրության ու արտահանման և առաջին տեղը՝ սինթետիկ

Page 58: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

58

Է.Նավոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

վառելիքի ու սինթետիկ կաուչուկի արտադրության մեջ: 1929թ. Գերմա-նիային բաժին ընկավ աշխարհում ապրանքների արտահանման 10,9%-ը` 1924թ. 5,7%-ի համեմատությամբ (1929թ. ԱՄՆ-ինը` 17,5%-ը, Անգլիայինը` 12,1%-ը) [9, с. 128, 22]:

Ք.Քուլիջի վարչակարգը և ամերիկյան ֆինանսական շրջանները շա-րունակեցին իրենց կոշտ քաղաքականությունը եվրոպական տերություն-ների նկատմամբ: Նրանք միտք չունեին չեղյալ հայտարարել ռազմական պարտքերը և համառորեն պայքարում էին տոկոսներով պարտքերի վերա-դարձման համար:

1926թ. ապրիլին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ստորա-գրվեց վերջինիս համար անպատվաբեր Մելլոն-Բերենջեի նախնական համաձայնագիրը, ըստ որի՝ Ֆրանսիան պարտավորվում էր ԱՄՆ-ին վճարել $4211 մլն ռազմական պարտքի 50%-ը, մոտ $2008 մլն: Ֆրանսիան պարտքը պետք է մարեր 62 տարվա ընթացքում` 1,5% տոկոսադրույքով, ինչն արդյունքում կազմելու էր $6848 մլն: Ֆրանսիայի կողմից այն չվավե-րացվեց և առաջ բերեց հակաամերիկյան տրամադրություններ: Անգլիան առավել զիջող գտնվեց: Դեռևս 1923թ. վերջինս համաձայնվել էր վճարել պարտքը` $4100 մլն չափաբաժնով, 62 տարվա ընթացքում, որը տոկոսնե-րի հետ կազմելու էր $11,1 մլրդ: Լոնդոնյան «Daily Mail»-ը 1926թ. գրել է. «Բրիտանիան վերածվել է Միացյալ Նահանգների համար հարկերի վճար-ման հավաքատեղի, բայց, ի տարբերություն այլ երկրների, մենք ոչ մի օգուտ չենք ստանում, բացի ատելությունից» [23, p. 531]:

ԱՄՆ-ը առավել հանդուրժող գտնվեց ֆաշիստական Իտալիայի նկատմամբ, և նրա պարտքը կրճատվեց շուրջ 80%-ով` 0,4% տոկոսադրույ-քով: Նմանօրինակ քաղաքականություն ԱՄՆ-ը վարեց նաև Բելգիայի ու Չեխոսլովակիայի նկատմամբ: Ինչպես գիտենք, ԱՄՆ-ը տնտեսական ֆի-նանսական օժանդակություն է ցույց տվել նաև Հունգարիային, Իսպա-նիային: Միացյալ Նահանգներին պարտատու պետությունների թիվը հաս-նում էր մոտավորապես տասնյոթի (ռազմական պարտատուները մինչև 1936թ. ԱՄՆ-ին վերադարձրին իրենց պարտքը` $2,7 մլրդ) [24, с. 104]:  

Page 59: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

59

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Է.Նավոյան

Անգլիայի և Ֆրանսիայի համեմատ ԱՄՆ մեղմ քաղաքականությունն Իտալիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Իսպանիայի և եվրոպական այլ պետությունների նկատմամբ այն էր, որ տնտեսական-ֆինանսական ու քաղաքական լծակներով ճնշում գործադրեր անգլիական և ֆրանսիական տերությունների նկատմամբ, թույլ չտար նրանց առանց այդ էլ ուժեղ դիրքերի հզորացմանը եվրոպական մայրցամաքում:

ԱՄՆ-ը ցանկանում էր տնտեսապես կայունացնել համեմատաբար թույլ կապիտալիստական երկրները, նրանց միջոցով հակազդել և հակա-կշռել Անգլիային ու Ֆրանսիային, կանխարգելել նրանց գերիշխանության հաստատումը Եվրոպայում, բացառել կոմունիստական կարգերի հաստա-տումը և Խորհրդային Միության ազդեցության տարածումն Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայում: Դրանով Միացյալ Նահանգներն ամուր հե-նարան կստեղծեր Եվրոպայում` տնտեսական, քաղաքական և ռազմական ներկայության ու ազդեցության համար:

Այսպիսով, «Դոզի ծրագրի» միջոցով ԱՄՆ-ը ձգտում էր Գերմանիան դարձնել տնտեսական գրոհային քաղաքականության հենարանը, որը նա պետք է տաներ Եվրոպայում: Չնայած գրեթե բոլոր կապիտալիստական պետություններն ԱՄՆ պարտատուներն էին, Գերմանիան այն անկյունա-քարն էր լինելու, որից բխելու էր ամերիկյան քաղաքականությունը Եվրո-պայում, այն է` միաբևեռացնել Եվրոպան և դնել ԱՄՆ գերակայության ու վերահսկողության տակ:

Փաստորեն, ԱՄՆ-ը ոչ միայն անմիջականորեն էր միջամտում իրեն պարտատու երկրների տնտեսական և քաղաքական կյանքին, այլև այն իրագործելու էր «միջնորդավորված»` եվրոպական երկրներին ռեպարա-ցիաներ վճարող Գերմանիայի «միջոցով»: Եվ քանի որ վերջինիս տնտեսու-թյան վերականգնումը հիմնականում պայմանավորված էր Միացյալ Նահանգների ֆինանսատնտեսական ներարկումներով, որն էլ իրականում պայմանավորում էր ռեպարացիաների վճարումը, հնարավորություն և իրավունք էր տալիս ԱՄՆ-ին միջամտելու կապիտալիստական երկրների քաղաքական ու տնտեսական գործերին:

Page 60: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

60

Է.Նավոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Օուեն Յունգի ծրագիրը

1928թ. վերջին և 1929թ. սկզբին կրկին օրակարգում դրվեց ռեպարացիանե-րի հարցը: ԱՄՆ-ը ներգրավվեց Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապո-նիայի, Բելգիայի և Գերմանիայի մասնակցությամբ ֆինանսական փորձա-գետների հանձնաժողովի ստեղծմանը, որը պետք է զբաղվեր ռեպարա-ցիաների հարցերով: Հանձնաժողովը գլխավորում էին ամերիկյան ֆինան-սիստ Օուեն Յունգը` «Դոզի ծրագրի» համահեղինակներից մեկը, և խոշոր դրամատեր Ջոն Մորգան կրտսերը [10, с. 187]:

1929թ. փետրվարի 12-ին Գերմանիայի ներկայացուցիչները հայտա-րարեցին, որ իրենց երկիրն այլևս ի վիճակի չէ տարեկան վճարել 2,5 մլրդ մարկ: Երկար քննարկումներից հետո Օ.Յունգը հանձնաժողովին ներ-կայացրեց Գերմանիայի կողմից վճարումների մասին նախագիծը: 1929թ. հունիսի 7-ին ծրագիրը հաստատվեց: Այնուհետև «Յունգի ծրագիրը» քննարկման դրվեց 1929թ. օգոստոսի 6-31-ը տասներկու պետություններից բաղկացած Հաագայի միջազգային վեհաժողովում, որտեղ ԱՄՆ-ը հանդես եկավ միջնորդի դերում: «Յունգի ծրագրին» համապատասխան՝ հաստատ-վեց ռեպարացիաների ընդհանուր գումարը 113,9 մլրդ մարկ, որը Գերմա-նիան պետք է վճարեր 59 տարիների ընթացքում (մինչև 1988թ.), իսկ առա-ջին 37 տարիների ընթացքում պարտավորվում էր տարեկան վճարել ավելի քան 2 մլրդ մարկ: Դաշնակից պետությունները վերացնում էին վերահսկողությունը գերմանական տնտեսության և ֆինանսների նկատ-մամբ [10, с. 158-185, 236-254, 9, с. 128, 12, с. 235-269, 25, с. 65-671]:

«Դոզի և Յունգի ծրագրերը» նոր հնարավորություններ ստեղծեց գեր-մանական տնտեսության և ռազմական արդյունաբերության ներուժի վե-րականգնման համար և արագացրին Երկրորդ համաշխարհային պատե-րազմի մոտեցումը:

«Յունգի ծրագրով» 1930թ. հիմնվեց Միջազգային հաշվարկային բան-կը (Bank for International Settlements (ՄՀԲ-BIS), որի կենտրոնական գրասե-1 Ի դեպ, [25]-ի 67-րդ էջում նշվում է, որ Գերմանիան պարտավորվում էր տարեկան վճարել ավելի քան 2 մլրդ մարկ, ոչ թե 37, այլ 36 տարիների ընթացքում: Մեր կարծիքով՝ տարեթվերի միջև հակասությունը պետք է փնտրել 1929թ. օգոստոսին Հաագայի վեհաժողովի և 1930թ. հունվարի միջև, երբ պաշտոնապես մեկնարկեց «Յունգի պլանը»։

Page 61: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

61

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Է.Նավոյան

նյակը հաստատվեց Բազելում (Շվեյցարիա): ՄՀԲ-ն ստեղծվեց հինգ պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Իտա-լիա) կենտրոնական բանկերի և այդ պետությունների ու Շվեյցարիայի միջև կնքված համաձայնագրի (կոնվենցիա) հիման վրա: ՄՀԲ-ի միջոցով Գերմանիան պետք է շարունակեր ռեպարացիաների վճարումը հաղթող պետություններին: Պաշտոնապես ԱՄՆ-ը չէր մասնակցում ՄՀԲ ստեղծ-մանը, քանի որ չէր կարող Գերմանիայից ստանալ ռեպարացիաներ, այդ պատճառով էլ ՄՀԲ բաժնետոմսերի մի մասը պատկանել է ամերիկյան Ջ.Պ.Մորգանի բանկային տան կողմից ղեկավարվող ամերիկյան մասնա-վոր բանկերին [10, с. 137-157]: Ներկայումս ՄՀԲ-ը համագործակցում է մասնակից պետությունների կենտրոնական բանկերի հետ համատեղ հաշվարկների անցկացման մեջ և կարգավորում է վարկերի ու արժույթ-ների հարաբերություններ ողջ աշխարհում:

Այսպիսով, կարելի է ասել, որ հանձին ՄՀԲ-ի՝ Եվրոպայի կենտրո-նում ստեղծվեց ամերիկյան ֆինանսական շահերն արտահայտող կառույց, որը կարելի կլիներ համեմատել «Մարշալի պլանի» անմիջական արդյուն-քը հանդիսացող՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ:

«Յունգի ծրագրի» ընդունումից հինգ ամիս անց` 1929թ. հոկտեմբերին սկսվեց համաշխարհային տնտեսական Մեծ ճգնաժամը, որը տևեց մինչև 1933թ. [26]:

1931թ. ԱՄՆ նախագահ Հերբերտ Հուվերի առաջարկությամբ մեկ տա-րով դադարեցվեցին Գերմանիայի միջպետական պարտքերի և ռեպարա-ցիաների գծով մուծումները, իսկ 1932թ. ռեպարացիաները լիովին վերացվեցին:

Իր հերթին, օգտվելով համաշխարհային տնտեսական Մեծ ճգնաժա-մից ստեղծված իրավիճակից՝ Անգլիան ևս հրաժարվեց վճարել ԱՄՆ-ին, սակայն այս վերջին հանգամանքն էլ չխանգարեց Միացյալ Նահանգներին տրված վարկի տոկոսներից հետ ստանալ իր պարտքը:

Եթե Միացյալ Նահանգները շարունակեր պնդել, որ իրեն վճարեն (ԱՄՆ-ը երեք անգամ ավելի օգուտներ էր ստացել տոկոսներից ստացվող

Page 62: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

62

Է.Նավոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

վճարումներից), Եվրոպան տնտեսական, քաղաքական, ինչպես նաև ռազ-մական առումով կքայքայվեր և պարարտ հող կստեղծվեր կոմունիս-տական գաղափարախոսության ու իշխանությունների հաստատման հա-մար, ինչը կսպառնար ոչ միայն կապիտալիստական հասարակարգին Եվրոպայում, այլև ԱՄՆ-ում:

Այսպիսով, Դոզի և Յունգի ծրագրերը հնարավորություն տվեցին ԱՄՆ-ին օգտվել Առաջին աշխարհամարտի հետևանքով եվրոպական պետությունների տնտեսական թուլությունից և 1920-ական թթ. ձեռնարկել «առաջին փորձնական», սակայն քաղաքականապես ճիշտ մշակված, տնտեսական լայն գրոհային քաղաքականություն` իր իշխանության տա-րածման, հումքի աղբյուրների ու սպառման շուկաների ձեռքբերման և աշխարհի միաբևեռացման ճանապարհին: «Դոզի ծրագիրը» գործնակա-նում դարձավ Եվրոպայում ամերիկյան տնտեսական դիվանագիտության լայնամասշտաբ քաղաքականության սկիզբը և «Մարշալի պլանի» համար վերածվեց տեսական ու գործնական օրինակի:  

«Մարշալի պլանը» և լենդ-լիզը

Համեմատական զուգահեռներ անցկացնելով «Մարշալի պլանի», Դոզի և Յունգի ծրագրերի միջև՝ մենք չէինք կարող անտեսել համանման ևս մեկ մասշտաբային ծրագիր, որ կրկին առաջ էր քաշել ԱՄՆ-ը, այս անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն հայտնի է լենդ-լիզ (lend-lease` «տալ պարտքով», «հանձնել վարձակալության») անունով: Լենդ-լիզը չափազանց նման է եղել «Մարշալի պլանին» և «Դոզի ծրագրին», հիմնական տարբերությունը եղել է այն, որ լենդ-լիզն իրականացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ «Մարշալի պլանը» և «Դոզի ծրագիրը»՝ հետպատերազմյան ժամանակաշրջաններում:

Լենդ-լիզի ծրագիրը համակարգ էր, որով ԱՄՆ-ը Երկրորդ համաշ-խարհային պատերազմի տարիներին դաշնակիցներին տրամադրում էր զենք, տեխնիկա, սարքավորումներ, սննդամթերք, ռազմավարական նշա-նակության հանքանյութ, այդ թվում նաև նավթ:

Page 63: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

63

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Է.Նավոյան

Լենդ-լիզին վերաբերող առաջին քայլը (ամերիկյան պայմաններով) կատարվել է 1940թ. սեպտեմբերի 3-ին, երբ ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիային օգնելու, մասնավորապես 50 հին ականակիր տրամադրելու փոխարեն պահանջեց 99 տարի ժամկետային վարկով իրեն հանձնել բրիտանական ռազմական բազաներն Արևմտյան կիսագնդում՝ Նյուֆաունդլենդում, Բեր-մուդյան և Բահամյան կղզիներում, Յամայկա, Սանտա Լուչիա, Տրինիդադ կղզիներում և Բրիտանական Գվիանայում գտնվող անգլիական տիրույթ-ներում եղած բազաները [27, с. 48-49]: Խորհրդային հայտնի պատմաբան Ն.Ն.Յակովլևն այս արթիվ գրում է. «Հավանաբար, Վաշինգտոնին ամաչեց-նելու համար, Ու.Չերչիլը Անտիգուա կղզու մի բազա ևս տվեց» [14, էջ 483]: Այս գործարքի վերաբերյալ սենատոր Ուելշին գրած նամակում ԱՄՆ նախագահ Ֆ.Դ. Ռուզվելտը հայտնում է. «Առաջին համաշխարհային պա-տերազմի ժամանակաշրջանում կառուցված հածանավերը «գտնվում են վերջին շնչում» և նախատեսված էին հատը $4-5 հազարով հանձնելու որպես ջարդոն: $250 հազարի դիմաց ԱՄՆ-ը Արևմտյան կիսագնդում ստացավ 8 բազա» [14]:

Այստեղ հետաքրքիր է զուգահեռ անցկացնել հետևյալ հանգամանքի հետ, որ հետագայում ՆԱՏՕ արևմտաեվրոպական հենակայաններում տե-ղադրվելու համար նախատեսված «Փերշինգ» հրթիռները կրում էին գեներալ Ջոն Փերշինգի անունը, որը դեռևս 1917թ. (Առաջին աշխարհա-մարտի ժամանակ) Ֆրանսիայում ամերիկյան կորպուսի ափհանման ժա-մանակ հետևյալ խոսքերով է խրախուսել իր զինվորներին. «Մենք այստեղ ենք եկել ոչ թե հանուն եվրոպացիների, այլ` հանուն ամերիկացիների, մեզ համար: Լա՛վ հիշեք. Ամերիկայի պաշտպանության ճակատային գիծն անցնում է եվրոպական հողերի վրայով: Մոռացե՛ք ամեն ինչ, բացի Ամերիկայից» [28, էջ 239]:

Լենդ-լիզի մասին օրենքը ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1941թ. մարտի 11-ին: Այս ծրագրի հայեցակարգը ԱՄՆ նախագահ Ֆ.Դ. Ռուզվելտին իրա-վունք էր վերապահում օգնել յուրաքանչյուր պետության, ում պաշտպա-նությունը կենսական նշանակություն ուներ ԱՄՆ-ի համար [27, с. 90]:

Page 64: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

64

Է.Նավոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Այդ առումով ԱՄՆ հիմնական «հաճախորդներն» էին Խորհրդային Միությունը, Մեծ Բրիտանիան և նրանց դաշնակիցները:  

1941թ. հոկտեմբերի 28-ին նախագահ Ֆ.Ռուզվելտը ստորագրեց որո-շում, որով լենդ-լիզի մասին օրենքը տարածվեց նաև ԽՍՀՄ-ի վրա:  

1942թ. հունիսի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Ք.Հելլի և ԽՍՀՄ դես-պան Մ.Մ. Լիտվինովի միջև տեղի է ունենում նոտաների փոխանակում [27, с. 300-304]:

Ֆ.Ռուզվելտը բացարձակ գերապատվություն էր տալիս ԽՍՀՄ-ին օգնելուն, քանզի գտնում էր, որ խորհրդային զորքերը սպանում են ավելի շատ ֆաշիստների և ոչնչացնում ավելի շատ զինամթերք, քան Միավոր-ված Ազգերի մնացած 25 անդամները միասին վերցրած, ինչի մասին 1942թ. ապրիլի 3-ին նա նամակով հայտնել է Ու.Չերչիլին [29]:

Մինչև 1945թ. սեպտեմբերի 30-ը ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ին է տրամադրել $11,3 մլրդ ռազմական և ոչ ռազմական օժանդակություն (ամերիկյան օժանդակությունը Խորհրդային Միությանը կատարվում էր հետևյալ ճա-նապարհներով` խաղաղօվկիանոսյան, տրանսիրանական, արկտիկական, սևծովյան և խորհրդային արկտիկական [30, с. 10]):

Լենդ-լիզի ծրագրով պատերազմի ժամանակ մատակարարումների ընդհանուր գումարը կազմել է մոտ $50,1 մլրդ, որից 31,4 մլրդ-ը բաժին է ընկել Մեծ Բրիտանիային, ԽՍՀՄ-ին, ինչպես նշեցինք՝ $11,3 մլրդ, Ֆրանսիային՝ 3,2մլրդ, Չինաստանին՝ 1,6 մլրդ1 [31]:

Ինչ վերաբերում է լենդ-լիզի պարտքի մարմանը, ապա Խորհրդային Միությունն իր գոյության ընթացքում այդպես էլ չկարողացավ մարել լենդ-լիզի պարտքը: 1990թ. հունիսին ԱՄՆ և ԽՍՀՄ նախագահներ Ռ.Ռեյգանի ու Մ.Գորբաչովի միջև համաձայնություն ձեռք բերվեց, ըստ որի՝ մինչև 2030թ. ԱՄՆ-ին պետք է վճարվի $647 մլն: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այդ պարտքը ժառանգեց Ռուսաստանի Դաշնությունը: Հայտնի է, որ 2003թ. դրությամբ վերջինս պետք է վճարեր $100 մլն [33]: Լենդ-լիզի մատակարար-ման արդյունքում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի պարտքը կազմում էր $4,33 1 Լենդ-լիզի ծրագրով տրամադրված օգնության վերաբերյալ կան թվային հակասություններ, մենք այս հար-ցին չենք անդրադարձել թեմայից չշեղվելու նպատակավ, քանի որ հետամուտ ենք այլ խնդրի լուսաբան-մանը: Գոյություն ունեցող հակասությունների մասին տե՛ս [27, 30, 32]։

Page 65: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

65

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Է.Նավոյան

մլրդ, Կանադայինը` $1,19 մլրդ [34], Չինաստանի պարտքը` 187 մլն [35]: 1946թ. մայիսին Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ ստորագրել է պայմանագրային փաթեթ, որով կարգավորել է լենդ-լիզի արդյունքում Ֆրանսիայի գոյացած պարտքը: Մասնավորապես, Ֆրանսիան մեծացրել է իր կինոթատրոններում ամերիկյան ֆիլմերի ցուցադրման քվոտաները [36], ինչը լուրջ խթաններից մեկն էր ամերիկյան մշակույթի (արժեքների) տարածման համար, որ կոչվում է «գլոբալիզացիա» կամ «ամերիկյան աշխարհակարգ»:

Հետաքրքիր կլինի զուգահեռներ անցկացնել լենդ-լիզի և այն օգնու-թյան հետ, որ ԱՄՆ-ը կիրառել է Առաջին աշխարհամարտի տարիներին եվրոպական պետությունների նկատմամբ:

Եվ այս առումով ավելորդ չի լինի հիշեցնել, որ Առաջին աշխարհա-մարտի տարիներին ԱՄՆ արտահանումն աճեց ավելի քան 3 անգամ, երկրի ազգային հարստությունը մեծացավ 1914թ. $192 մլրդ-ից մինչև 488,7 մլրդ-ի 1920թ.: Եվրոպական երկրների հարստության նշանակալի մասը, նրանց ոսկու պաշարները և կապիտալ ներդրումները մտնում էին ամերի-կյան բանկերի պահեստները՝ որպես վճար ռազմական մատակարա-րումների համար: ԱՄՆ ոսկու պաշարը 1914թ. $1891 մլն-ից աճեց մինչև $3163 մլն-ի 1918թ.: Պարտապան երկրից, որպիսին էր մինչև պատերազմը, ԱՄՆ-ը վերածվեց վարկատու պետության: Պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը գնեց իր տնտեսության մեջ ներդրված օտարերկրյա կապիտալների մեծ մասը և վերածվեց արտասահման կապիտալ արտահանող պետության: Նշանակալիորեն աճեց ԱՄՆ տեսակարար կշիռը համաշխարհային ար-տադրության մեջ: Միացյալ Նահանգները, փաստորեն, օգտագործեց ստեղծված դրությունը և իր ձեռքը գցեց մյուս երկրների իրացման շուկա-ները և հումքի աղբյուրները, դուրս մղեց հիմնական մրցակիցներին` Անգլիային, Գերմանիային, Ֆրանսիային և հաստատեց իր տնտեսական գերիշխանությունն Արևմտյան կիսագնդում [37, էջ 227-243]:

Լենդ-լիզը, ինչպես նաև Առաջին աշխարհամարտի տարիներին ԱՄՆ օգնությունը եվրոպական պետություններին, որ հսկայական օգուտներ բերեց ԱՄՆ տնտեսությանը և հատկապես «մեծ բիզնեսին», շարունակվել է նաև երկու պատերազմներից հետո` «Դոզի ծրագրի» և «Մարշալի պլանի» տեսքով համապատասխանաբար:

Page 66: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

66

Է.Նավոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

ԱՄՆ-ը գլխավորապես լենդ-լիզի ծրագրի իրագործման տարիներին աշխատեցնում էր իր արդյունաբերության ողջ հզորությունը և, բնակա-նաբար, Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո չէր կարող թույլ տալ, որպեսզի ապրանքի արտադրանքի ավելցուկը ճգնաժամ առաջացնի երկրի ներսում: Հետպատերազմյան շրջանում տնտեսության անցումը խաղաղ արտադրական կյանքի կարող էր սպառնալ Ամերիկային զանգվածային գործազրկությամբ: Դրա համար ԱՄՆ կառավարությունը, կանխատեսելով երկրին սպառնացող հնարավոր տնտեսական աղետը, միջոցներ ձեռնար-կեց այն կանխարգելելու համար, այն է` ամերիկյան ապրանքների և դոլարի արտահանում Եվրոպա, մանավանդ որ պատերազմից ավերված եվրոպական երկրները զգում էին պատերազմից համեմատաբար քիչ տու-ժած ԱՄՆ բազմակողմանի օգնության կարիքը, ինչը կրկին եկավ ապացու-ցելու, որ «Մարշալի պլանը» նույն պատերազմն է տնտեսական ձևերով:

Այսպիսով, ԱՄՆ-ի համար «Մարշալի պլանի» հեռանկարային նշա-նակությունը հասկանալու համար հարկավոր է զուգահեռներ անցկացնել Դոզի, Յունգի, լենդ-լիզի ծրագրերի հետ: Այն պատմական, քաղաքական և տնտեսական շատ մութ անկյունների վրա կարող է համակողմանի լույս սփռել:

Փաստորեն, Դոզի, Յունգի, ինչպես նաև լենդ-լիզի ծրագրերը պատ-մական իրավիճակների թելադրանքով կոչված էին ցույց տալու ԱՄՆ արտաքին քաղաքականության հայեցակարգերի նմանությունն ու հաջոր-դականությունը: Ծրագրեր, որոնք մեկ ամբողջական և հավաքական ձևով 1940-ական թթ.վերջին և 1950-ական թթ. սկզբին վերաձևեցին և հանդես եկան առավել կատարյալ ռազմաքաղաքական, տնտեսական, սակայն նաև մարդասիրական ծրագրի՝ «Մարշալի պլան» ձևով:

«Մարշալի պլանն» ամրապնդեց ԱՄՆ դիրքերը Եվրոպայում, իսկ այնուհետև աշխարհի տարբեր մայրցամաքներում՝ հետագա տարիներին դրսևորվելով Էյզենհաուերի, Նիքսոնի, Քարթերի, Ռեյգանի հայեցակարգե-րի, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) 68-րդ բանաձևի տեսքով և այլն: Այս ամենը պարարտ հող էր նախապատրաստում Միացյալ Նա-հանգների կողմից աշխարհի միաբևեռացման՝ այսպես կոչված «ամերի-

Page 67: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

67

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Է.Նավոյան

կյան աշխարհակարգի» համար: Դրանով իսկ «Մարշալի պլանը», որ պատճառ եղավ նաև Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխար-հային բանկի և Հյուսիսատլանտյան դաշինքի համար, դարձավ XXդ. հետ-պատերազմյան ժամանակաշրջանի ԱՄՆ արտաքին քաղաքականության հայեցակարգերի «կողմնորոշիչ-ուղեցույցը»:

Վերոհիշյալ ծրագրերի պատմական համեմատությունները և զուգա-հեռները ցույց են տալիս ԱՄՆ ոչ միայն արտաքին քաղաքականության դրույթների օրգանական նմանությունը և շարունակությունը, այլև ապա-գայի հանդեպ տեսական ու գործնական կանխատեսելիությունը, ինչը խիստ կարևոր է այն պետությունների, այդ թվում նաև ՀՀ-ի համար, որոնք ռազմական, տնտեսական և ֆինանսական օժանդակություն են ստանում ԱՄՆ-ից կամ մեկ այլ ոչ պակաս հզոր տերությունից՝ իրենց ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հայեցակարգերի մշակ-ման տեսանկյունից, քանզի Միացյալ Նահանգները չափազանց շատ պայ-մաններ է դնում և չափազանց հաճախ է միջամտում իրեն օգնության դիմած երկրների ներքին գործերին:

Այսպիսով, փաստերը գալիս են ապացուցելու, որ հիմնականում ինչպիսին էլ լինեն պատերազմները, տնտեսական օգնություններն ու դաշ-նակցային հարաբերություններն իրենց քաղաքական, տնտեսական, ռազ-մական ու գաղափարախոսական տեսակետից և ինչ բարոյական նպա-տակներ էլ հետապնդեն հակառակորդ կողմերը, միևնույն է, միշտ առկա են երկակի չափորոշիչների սկզբունքները: Եվ խնդիրն այստեղ ոչ թե ԱՄՆ աշխարհաքաղաքական նկրտումները քննադատելն է, այլ այդ երևույթի «էությունը» հասկանալը:

Ինչպես դիպուկ նկատել է Ա.Լինքոլնը, «Ամենալավ օրենքները նեն-գափոխվել են խորամանկությամբ կամ բռնությամբ, և որոշ օրենքներ, ըստ էության, սահմանվել են այն բանի համար, որպեսզի դրանք ծառայեն իբրև արգելափակոցներ, թաքստարաններ ու գաղտնարաններ, ուր թաքնվել են մարդասիրության մեծ սկզբունքները»:

Մարտ, 2012թ.

Page 68: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

68

Է.Նավոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Աղբյուրներ և գրականություն 1. Luce H.R., The American сentury. New York: Time, 1941, р. 1-18. Luce H. R, End of a Pil-

grimage Friday // Time, Mar. 10, 1967. Люс Г., Американский век // История США в до-кументах http://www.grinchevskiy.ru/1900-1945/amerikanskiy-vek.php

2. Իվանյան Է.Ա., Սպիտակ տուն. պրեզիդենտներ և քաղաքականություն, Ե., 1979: 3. Hogan Michael, The Marshall Plan, America, Britain end the reconstruction of Western

Europe 1947-1952, Cambridge University Press, 1989. 4. Кеннан Дж., Дипломатия Второй мировой войны: глазами американского посла в

СССР Джорджа Кеннана (пер. с англ. Л.А. Игоревского, Ю.Д. Чупрова), М., 2002, Глава 13. Доктрина Трумэна, с. 99-104. http://www.coldwar.ru/truman/doctrine.php Речь Трумэна на заседании Конгресса 12 марта 1947г. - "Доктрина Трумэна".

5. Federal Reserve Bulletin, April 1929. 6. Flsk H.E., The Inter-Ally Debts; An Analysis of War and Post-War Public Fi-

nance, 1914-1923. N. Y.; 1924. 7. Новейшие изменения в экономике США, т. 1 М.; Л., 1930. 8. Зубков Л.И., Империалистическая политика США в странах Карибского Бассейна.

1900-1939, изд-во АН СССР, 1948. 9. История США, т. 3 (глав. ред. Г. Н. Севостьянов), М. 1985. 10. План Юнга (под. ред. Ф. А. Ротштейна), М., 1930. 11. Первая Большая Советская Энциклопедия, т. 20, М.1930., հդվ. «Дауэс план». 12. Постников В.В., США и Дауесизация Германии (1924-1929гг.), М., 1957. 13. Rosenberg E.S., Spreading the American Dream: American Economic and Cul-

tural Expansion, 1890—1945. N. Y., 1982. 14. Յակովլև Ն.Ն., Ֆրանկլին Ռուզվելտ, մարդ և քաղաքագետ (թարգմանությունը

ռուսերենից ըստ Ս.Կ. Խաչատրյանի), Ե., 1972: 15. Кремлев С., Россия и Германия: стравить!: От Версаля Вильгельма к Версалю Виль-

сона. Новый взгляд на старую войну («Военная литература»), М., 2003. 16. Лебон Г., Психология народов и масс, М., 2010. Фрейд З., Психология масс и ана-

лиз человеческого «Я», издательство Современные проблемы, М., 1926. 17. Johnson D., The Locarno Treaties // Troubled Neighbours. Franco-British Relations in

the Twentieth Century. L., 1971. 18. Локарнская конференция, 1925 г.: Документы. М., 1959. Никонова С.В., Очерк евро-

пейской политики Германии в 1924-1929гг. (от плана Дауэса к плану Юнга), М., 1977. 19. Очерки новой и новейшей истори США, т. II. 20. Файнгар И.М., Очерк развития германского монополистического капитала, М., 1958. 21. Welles S., The Time for Decision. N. Y., 1944. 22. Капиталистические страны в 1913г., 1920-1936гг. Статистический сб., Т. 2, М., 1937,

с. 308-309, Иноземцев Н., Американский империализм и германский вопрос (1945-1954). М., 1954, с. 25.

23. Workers Monthly, Chicago, 1926. 24. Яковлев Н.Н., Новейшая история США, 1917-1960. М., 1961. 25. Нольфо ди Э., История международных отношений. 1918-1999, М., 2003։

Page 69: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

69

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Է.Նավոյան

26. Лури И., Мировой финансовый кризис: Стат. материалы, 1929-1932, М. 1934, Гринин Л.Е., Великая депрессия 1929-1933гг. //Философия и общество, 2009, № 2, с. 184-201., Кизилов В., Сапов Г., Инфляция и её последствия, Москва, Центр «Па-норама», 2006.

27. Стеттиниус Э. (американский администратор программы Ленд-лиза с 1941 по 1943), Ленд-лиз: оружие победы // Военные тайны ХХ века, М., 2000.

28. Կուզնեցով Վ., Օպերացիա «N», Ե., 1988: 29. «The New York Times», October, 20, 1955, История второй мировой вийны 1939-

1945, т. 4. М., 1975, с. 182. 30. Паперно А.Л., Ленд-лиз. Тихий океан, М.,1998. 31. Leo T., Crowley, «Lend Lease» in Walter Yust, ed. 10 Eventful Years, 1947, 520. 32. Соколов Б., Роль ленд-лиза в Великой отечественной войне 1941-1945гг., М., 2000,

Кащеев Л.Б., Реминский В.А., «Автомобили ленд-лиза», Харьков, 1998. 33. «Россия отдаёт долги Второй мировой войны» от 05/09/2003, информационное

агентство Washington Proile (США). 34. BBC NEWS|UK| UK settles WWLL debts to allies, Friday, 29 December 2006. 35. «America Calls In Debts», Taiwan Jurnal, 03/09/ 1989. 36. Шер Ю., Французская кинематография в борьбе за свою национальную самостоя-

тельность // Французское киноискусство, М., 1960. 37. Հարությունյան Ա.Հ., Առաջին համաշխարհային պատերազմի ռազմադիվանագի-

տական պատմությունից, Ե., 1983: 

ПРОТОТИПЫ «ПЛАНА МАРШАЛЛА» ОТ ЧАРЛЬЗА ДОЗА (ДАУЭСА) ДО ЛЕНД-ЛИЗА

Эдгар Навоян

Резюме

После окончания Второй мировой войны правительство США выдвинуло «Программу восстановления Европы», которая также известна как «план Маршалла». Эта программа была не только направлена на восстановление разрушенной экономики Западной Европы, но и имела далеко идущие геополитические цели, обеспечивающие превосходство США над капиталистическим миром и будущую однополярность мира. «План Маршалла» как программа американской экономической дипломатии или экономической экспансии имела свои прототипы, в частности в планах Доза (Дауэса), Юнга и ленд-лиза. Поэтому разработчики «плана Маршалла», учитывая опыт и результаты вышеупомянутых планов, в 1947г. огласили самую успешную внешнеполитическую доктрину США XX века.

Page 70: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

70

ÆÞʲÜàôÂÚàôÜܺðÆ î²ð²Üæ²îàôØÀ` àðäºê Æð²ì²Î²Ü äºîàôÂÚ²Ü ÐÆØܲð²ð

ê²Ðزܲ¸ð²Î²Ü êμ´àôÜø

Բագրատ Ղազինյան*

Արդի սահմանադրագիտության մեջ սահմանադրական սկզբունքները բնորոշվում են որպես կոնկրետ պետությունների սահմանադրություն-ներում ամրագրված հիմնարար և ելակետային դրույթներ, որոնք պայմա-նավորում են սահմանադրաիրավական կարգավորման առարկա հանդի-սացող հասարակական հարաբերությունների բովանդակությունը: Սահ-մանադրական սկզբունքները կարող են վերաբերել ինչպես պետության ամբողջ սահմանադրական կարգին, այնպես էլ նրա առանձին ինստի-տուտներին, ինչպիսիք են քաղաքական համակարգը, մարդու և քաղաքա-ցու սահմանադրաիրավական կարգավիճակը, պետության տարածքային կազմակերպումը և այլն: Դրանցով է մեծապես պայմանավորված սահմա-նադրության բովանդակությունը1:

Սահմանադրական սկզբունքների յուրօրինակ դասակարգում է առաջարկում Է.Կուրիսը: Նրա կարծիքով՝ սահմանադրական սկզբունքնե-րի տիպաբանությունը կարելի է իրականացնել` ելնելով այն հանգաման-քից, թե ինչպես են նրանք արտահայտված սահմանադրության մեջ, ըստ որի` առանձնացվում են առաջնային, համալիր (բարդ) և ածանցյալ սկզբունքներ: Առաջնային սկզբունքները՝ expressis verbis2, արտահայտված են սահմանադրության տեքստում և որևէ լրացուցիչ մեկնաբանման կարիք չունեն, քանի որ այստեղ գործում է clarus non sunt interpretanda3 բանաձևը: * ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության փորձագիտա-կան-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ, ի.գ.թ.: 1 http://dic.academic.ru/dic.nsf/lower/15564 2 Լատիներենից թարգմանաբար` ուղղակիորեն, ակնհայտ: 3 Լատիներենից թարգմանաբար` ակնհայտը մեկնաբանման կարիք չունի:

Page 71: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

71

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Բ.Ղազինյան

Ի տարբերություն առաջնայինի` համալիր սահմանադրական սկզբունքնե-րը բխեցվում են մի շարք սահմանադրական դրույթների մեկնաբանությու-նից: Իսկ ածանցյալ սահմանադրական սկզբունքներն ուղղակիորեն նա-խատեսված չեն սահմանադրությամբ, սակայն ձևավորվում են սահմանա-դրական դատարանի կողմից սահմանադրության մեկնաբանման արդյուն-քում` բխեցվելով առաջնային կամ համալիր սահմանադրական սկզբունք-ներից` վերջիններիս բովանդակության համակարգային մեկնաբանմամբ [1, с. 70-71]։ Վերլուծելով և համադրելով հիշյալ դասակարգման հիմքում ընկած հիմնական բնութագրիչները` գտնում ենք, որ սահմանադրական սկզբունքների պարագայում վերջիններիս սահմանադրաիրավական ամ-րագրումը չի կարող ազդեցություն ունենալ նրա իրավական և քաղաքա-կան նշանակության վրա: Դրանք, ինքնին, դարերի քննությունն անցած և հասարակության արժեքային համակարգով պայմանավորված հիմնարար անանց արժեքներ են, որոնք ընկած են հասարակական համաձայնության հիման վրա վարքագծի հիմնարար կանոնների սահմանման և կենսագործ-ման հիմքում, որոնց գոյությունը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել սահմանադրի կամ օրենսդրի համապատասխան կամարտահայ-տությունից: Այս պարագայում իրեն իրավական հռչակող ցանկացած պե-տության համար իշխանությունների տարանջատումը եղել և շարու-նակում է մնալ որպես հիմնարար սահմանադրական սկզբունք` ժամա-նակին համընթաց ձեռք բերելով նոր իմաստ և բովանդակություն:

Իշխանությունների տարանջատումը յուրաքանչյուր երկրի սահմա-նադրական լուծումների համար ունի հիմնաքարային նշանակություն: Այն, ինչպես արդարացիորեն նշում է Ա.Բլանկենագելը, նոր և նորագույն ժամանակներում պետության սահմանադրական զարգացման հիմնական ձեռքբերումներից է [2, с. 256]։ Այս սկզբունքի էությունն այն է, որ դրանով առաջադրվում է պետական իշխանության սահմանափակման գաղափա-րը` դրա տարանջատված թևերի փոխադարձ զսպման և հակակշռման միջոցով, ինչի շնորհիվ հաղթահարվում է իշխանության կենտրոնացման վտանգը, ինչպես նաև անհրաժեշտ երաշխիքներ են ստեղծվում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների իրացման ու

Page 72: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

72

Բ.Ղազինյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

պաշտպանության, իրավական պետության և ժողովրդավարության ամ-րապնդման համար: Գ.Գ. Հարությունյանը, այս սկզբունքին տալով հիմնա-րար նշանակություն, գտնում է, որ հասարակության նորմալ զարգացման համար անհրաժեշտ է ամենից առաջ կազմավորել պետական իշխանու-թյան գործուն համակարգ` օրենսդիր, գործադիր և դատական թևերի հստակ տարանջատմամբ և դրանց ներդաշնակ ու արդյունավետ աշխա-տանքի ապահովման նպատակով զսպումների և հակակշիռների համա-կարգի կիրառմամբ [3, էջ 4]։ Օ.Պֆերսմանի կարծիքով՝ իշխանությունների տարանջատում եզրույթը բնութագրում է, վերջին հաշվով, երեք օբյեկտ: Դրանք են` քաղաքական տեսությունը, որոշ իրավական համակարգերում գոյություն ունեցող նորմատիվ կառուցվածքը և իրավունքի տեսությանը վերաբերող այն հայեցակարգը, որը թույլ է տալիս վերլուծել որոշ իրավա-կան համակարգերում առկա գործառույթների բաշխման նորմատիվ կառուցակարգերը [4, с. 44]։

Ինքնին, իշխանությունների տարանջատման գաղափարն ուղեկցում է մարդկությանը դարեր շարունակվող իդեալական պետության որոնում-ներում: Սաղմնային վիճակում այն գոյություն ուներ դեռևս հին հունական փիլիսոփաների հայացքներում: Սակայն նրա հաստատումը՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության մասին ուսմունքի բաղկա-ցուցիչ մաս և ամբողջական տեսություն, իր դասական և ավարտուն մեկ-նաբանմամբ արտացոլվել է Շառլ Լուի Մոնտեսքյոյի (1689-1755թթ.) աշխատություններում:

Իր «Օրենքների ոգու մասին» հիմնարար աշխատության մեջ Մոն-տեսքյոն հետևյալ կերպ է արտահայտել իշխանությունների տարանջատ-ման էությունը. «Եթե օրենսդիր և գործադիր իշխանությունները միացած լինեն մեկ անձի կամ հաստատության մեջ, ապա ազատություն չի լինի, քանզի կարելի է երկյուղել, որ այդ միապետը կամ սենատը կարող են հրապարակել բռնակալական օրենքներ և նույն կերպ դրանք կիրառել: Ազատություն չի լինի նաև այն դեպքում, եթե դատական իշխանությունը չառանձնացվի օրենսդիր և գործադիր իշխանություններից: Եթե այն միա-ցած լինի օրենսդիր իշխանությանը, ապա քաղաքացիների կյանքը և ազա-

Page 73: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

73

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Բ.Ղազինյան

տությունը կդառնան կամայականությունների գերին, քանզի դատավորը կդառնա օրենսդիր: Եթե դատական իշխանությունը միանա գործադիր իշխանությանը, ապա դատավորը հնարավորություն է ստանում դառնալ բռնակալ» [5, с. 290]։

Միջազգային սահմանադրական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ ներկայումս ժամանակակից աշխարհում ձևավորվել են դիտարկվող սկզբունքի կիրառման երկու մոդելներ` «ճկուն» և «կոշտ»: Վերոնշյալ մոդելներից առաջինը` իշխանությունների «ճկուն» տարանջա-տումը, հիմնվում է օրենսդիր իշխանության գերակայությամբ իշխանու-թյունների գործակցության վերաբերյալ Ջոն Լոքի գաղափարների վրա, իսկ երկրորդ` «կոշտ» մոդելը հիմնված է իշխանությունների հավասարա-կշռության և առավել հստակ տարանջատման վերաբերյալ Շառլ Լուի Մոնտեսքյոյի մեկնաբանությունների վրա: Եվրոպական սահմանադրա-կան և քաղաքական պրակտիկան հենվում է թե՛ մեկ, թե՛ մյուս մոդելի վրա, իսկ երկրորդ մոդելի կիրառման առավել դասական օրինակը կարելի է տեսնել ԱՄՆ-ում: Նշված մոդելներից յուրաքանչյուրը գործում է որոշակի պայմաններում: Այդ պայմաններն են հասարակության քաղաքական մշա-կույթը, քաղաքական ինստիտուտների կայացման աստիճանը, իրավական ավանդույթները, մտածելակերպը և հոգեբանությունը, իրավագիտակցու-թյան մակարդակը, իշխանության տարբեր ճյուղերի զարգացման միտվա-ծությունը, նրանց գործառութային և կառուցվածքային զարգացումների դիալեկտիկան և այլն [6, էջ 203-204]։

Իշխանությունների տարանջատումը, առանց որի անհնար է պատկե-րացնել իրավական պետությունը, միևնույն ժամանակ առաջ է քաշում անհրաժեշտ իրավական կառուցակարգերի գործադրման միջոցով պետա-կան տարբեր մարմինների միջև սահմանադրորեն ամրագրված փոխհա-րաբերությունների հավասարակշռության պահպանման և դրանց կայուն զարգացման խնդիր, որտեղ սկզբունքային նշանակություն է վերապահ-վում զսպումների և հակակշիռների համակարգին, քանի որ դրա կիրառ-ման արդյունքում իշխանությունների «ստատիկ» տարանջատմանը հա-ղորդվում է «դինամիկ» բնույթ [7, с. 9]։ Հակակշիռների և զսպումների հա-

Page 74: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

74

Բ.Ղազինյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

մակարգի ոչ արդյունավետ գործադրումն ու տարանջատված իշխանու-թյունների միայն ստատիկ հավասարակշռության հաստատումն անխու-սափելիորեն հանգեցնելու են իշխանության կաթվածահարման և ճգնա-ժամի [8, с. 13-16]։

Այս առումով, կարծում ենք, դասական է ԱՄՆ օրինակը: ԱՄՆ Սահ-մանադրության համաձայն` նախագահը չի կարող արձակել Կոնգրեսը, իսկ Կոնգրեսն, իր հերթին, չի կարող պաշտոնանկ անել նախագահին և նրա ղեկավարությամբ գործող նախարարներին` բացառությամբ իմփիչ-մենթի դեպքերի: Հանրապետության նախագահը կարող է վերադարձնել Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը` կիրառելով իր հետաձգող արգե-լանքը (վետոն), սակայն ԱՄՆ Կոնգրեսն, իր հերթին, կարող է հաղթահա-րել այն ձայների ընդհանուր թվի 2/3-րդով: ԱՄՆ Կոնգրեսը սահմանա-դրորեն որևէ իրավասություն չունի անվստահություն հայտնել նախարար-ներին, և չի կարող նրանց պաշտոնանկ անել այդ ճանապարհով, սակայն վերջիններիս նշանակումն ԱՄՆ նախագահի կողմից կատարվում է բացա-ռապես Սենատի հաստատումից հետո: Պետական մարմինների գործու-նեության սահմանադրականության նկատմամբ վերահսկողության իրա-վասությունը վերապահված է դատական իշխանությանը, ինչը վերջնակա-նապես ավարտին հասցվեց դատարանների (վերջին հաշվով` ԱՄՆ Գերա-գույն դատարանի)՝ Կոնգրեսի կողմից ընդունված օրենքները Սահմանա-դրությանը հակասող և անվավեր ճանաչելու իրավասության վերաբերյալ 1803թ. դատական ակտի ընդունմամբ, սակայն, ինքնին, ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորների նշանակումը հանրապետության նախագահի կողմից կատարվում է Սենատի համաձայնությամբ [9, с. 241]։

Միջազգային սահմանադրական պրակտիկայի վերլուծությունը վկա-յում է, որ իշխանությունների տարանջատման և գործառնական հավասա-րակշռության ապահովման խնդիրն առավել դժվար է լուծել հատկապես կառավարման կիսանախագահական համակարգերում, որտեղ սահմանա-դրական լիազորությունների հարցերով վեճերն առավել հաճախ և սուր են դրսևորվում: Կիսանախագահական համակարգի բնութագրիչն այն է, որ կառավարության և խորհրդարանի միջև սկզբունքային վեճի դեպքում ոչ

Page 75: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

75

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Բ.Ղազինյան

միայն խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարու-թյանը, այլև նախագահը կարող է լուծարել խորհրդարանը: Միաժամանակ, միջազգային սահմանադրական զարգացումների փորձը վկայում է, որ նման համակարգերում, անկախ դրանց բարդության աստիճանից, նույնպես գտնվել են հիշյալ հիմնախնդրի արդյունավետ լուծումներ: Ելակետայինն այստեղ իշխանության յուրաքանչյուր թևի գործառնական, զսպող և հակա-կշռող լիազորությունների շրջանակի ճշգրտումն ու ներդաշնակեցումն է այն հաշվով, որ մի կողմից ապահովվի իշխանության յուրաքանչյուր թևի հարաբերականորեն անկախ և լիարժեք գործունեությունը` չխաթարելով «գործառույթ - ինստիտուտ - իրավասություն» համակարգի հավասարա-կշռությունը, մյուս կողմից` անհրաժեշտ և բավարար հակակշիռների և զսպումների կիրառման շնորհիվ պահպանվի այդ ներդաշնակությունը դի-նամիկայում [6, էջ 196-197]։ Կարծում ենք, որ տվյալ պարագայում առավել ընդունելի է Գ.Գ. Հարությունյանի մոտեցումը, ըստ որի` սահմանադրական հակակշիռը պետական իշխանության ինստիտուտի սահմանադրական, ո՛չ գործառնական բնույթի լիազորություն է` կոչված դինամիկայում պահպա-նելու իշխանությունների տարանջատման սահմանադրական հաշվեկշիռը: Իր հերթին, սահմանադրական զսպումը պետական իշխանության ինստի-տուտի սահմանադրական ո՛չ գործառնական և ո՛չ հակակշռային բնույթի լիազորություն է` կոչված կանխելու իշխանությունների տարանջատման սահմանադրական հաշվեկշռի հնարավոր խախտումը` հակակշիռների համակարգի կողմից այն չապահովելու դեպքում [6, էջ 200-201]։

Արդի պետաիրավական զարգացումներին համընթաց` փորձ կատար-վեց փոփոխել պետական իշխանության եռաթև համակարգը և արդեն իսկ առկա գործառնական համակարգի ֆորմալ «վերաբաշխումների» արդյուն-քում ստեղծել պետական իշխանության նոր թևեր, ինչպես, օրինակ, վերահսկողական իշխանությունը: Ընդ որում` հարկ է նկատել, որ այս իշխանության պարագայում շեշտադրվում է այն հանգամանքը, որ վերջինս իրականացնող պետական մարմինները չեն սահմանում վարքագծի ընդհա-նուր կանոններ, չեն զբաղվում կազմակերպական աշխատանքով, չեն քննում քրեական կամ քաղաքացիական կոնկրետ գործեր: Նրանց կողմից

Page 76: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

76

Բ.Ղազինյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

վեր են հանվում իրավախախտումների կոնկրետ փաստեր, շեշտադրվում է առկա իրավիճակի շտկման անհրաժեշտությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` հայտնվում է նաև համապատասխան մարմիններին ձեռնարկ-ված միջոցառումների անբավարարության մասին: Որպես նման մարմին-ներ են մատնանշվում հիմնականում դատախազությունները, վերահսկո-ղական գործառույթներով օժտված տարբեր խորհրդարանական ինստի-տուտները և այլ պետական մարմիններ [10, с. 258-260]։ Մեր կարծիքով, պետական իշխանության տարանջատման դասական եռաթև համակար-գում վերահսկողական իշխանության առանձնացումն, ըստ էության, կրում է արհեստական բնույթ, քանի որ պետական իշխանության յուրաքանչյուր թև, ինքնին, օժտված լինելով որոշակի հսկողական և վերահսկողական բնույթի լիազորություններով, օժտված է մյուս իշխանությունների ոչ իրա-վաչափ գործողություններին հակազդելու և պետական իշխանության խախտված հաշվեկշիռը վերականգնելու իրավական հնարավորությամբ:

Ժամանակակից մի շարք սահմանադրագետների, ի մասնավորի` Կ.Հեսսեի պնդմամբ, իշխանությունների տարանջատման սկզբունքի հիմ-նական բնութագրիչներն են մարդկանց համատեղ գործունեության կարգա-վորումը և կարգապահությունը, իշխանության առանձին թևերի սահմանու-մը, դրանց իրավազորության որոշումը և սահմանափակումը, ընդհանուր աշխատանքի կարգավորումը, պետական մարմինների իրավազորության հավասարակշռումը և արդյունքում` սահմանափակ պետական իշխանու-թյան միասնականությունը [11, с. 237]։ Այս տեսանկյունից դիտարկման առանձնահատկությունն այն է, որ դրանով չի բացարձակացվում իշխանու-թյունների տարանջատման խնդիրը: Այն ենթադրում է նաև գործառնական հստակեցված և անկախ իրականացվող իրավասություններով օժտված միասնական պետական իշխանության տարբեր թևերի համագործակցու-թյուն և հավասարակշռություն1: Մ.Վայլի մեկնաբանմամբ՝ իշխանություն-1 Իշխանությունների միաժամանակյա տարանջատման և համագործակցության անհրաժեշտության մա-սին գաղափարն ընդգծվում է նաև ԱՄՆ Գերագույն դատարանի դատական պրակտիկայում: Ուշագրավ է այս հարցի վերաբերյալ United States v. Nixon, President of the United States, 418 US 683, 711 (1974) գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, ըստ որի` Սահմանադրությունը սահմա-նում է, որ իշխանության թևերը պետք է լինեն միաժամանակ միմյանցից տարանջատված և միմյանց հետ փոխկապակցված, լինեն ինքնավար և միմյանց հետ համագործակցող: http://caselaw.lp.findlaw.com/scripts/getcase.pl?court=US_vol=418_invol=683:

Page 77: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

77

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Բ.Ղազինյան

ների տարանջատումը չպետք է սահմանափակել պետական մարմինների փոխհարաբերությունների ֆորմալ-իրավաբանական հետազոտությամբ, այն պետք է դիտարկել նաև իրավական, սոցիալական և քաղաքական ողջ համակարգի համագործակցության, պետության և հասարակության միջև հավասարակշռության հաստատման տեսանկյունից [12, p. 1-10]։

Միջազգային սահմանադրական պրակտիկայում փորձ է արվում սահմանադրորեն սահմանել պետական իշխանության սահմանափակում-ները, ստեղծել իշխանությունների փոխկապվածության, գործողությունների համաձայնեցման կառուցակարգեր, ինչպես, օրինակ, խորհրդարանի կող-մից կառավարության ծրագրի հաստատումը, նախագահի արգելանքի (վե-տոյի) իրավունքը, խորհրդարանի կողմից դրա հաղթահարման իրավունքը, խորհրդարանն արձակելու նախագահի իրավունքը և այլն [13, էջ 52-53]։ Ինչ վերաբերում է պետական իշխանության թևերի միջև հավասարակշռության պահպանման խնդրին, ապա, մեր կարծիքով, այստեղ չափազանց կարևոր դերակատարում կարող է ունենալ սահմանադրական արդարադատության ընթացակարգով պետական իշխանության թևերի սահմանադրական լիա-զորությունների հաշվեկշռի խախտման բացահայտման, գնահատման և վերականգնման գործուն համակարգի առկայությունը:

Վ.Դ. Զորկինի կարծիքով, իշխանությունների տարանջատման սկզբունքի կենսագործումը ոչ միայն իրավական, այլև քաղաքական բարդ հիմնախնդիր է: Այն մեծապես կախված է պետական իշխանության մար-մինների` իրենց վերապահված լիազորությունները նշված սկզբունքի հի-ման վրա իրականացնելու, հակամարտությունների և կոնֆլիկտների առաջացումը չթույլատրելու, իսկ իրավասությունների հարցերով վեճերի դեպքում` դրանք սահմանադրական արդարադատության ընթացակար-գով լուծելու պատրաստակամությունից` միաժամանակ պատրաստ լինե-լով կատարել սահմանադրական դատարանի որոշումը` անգամ այն դեպ-քում, եթե դատական ակտը կայացվել է ոչ իրենց օգտին: Պետական իշխա-նության մարմինների և ընդհանրապես հասարակության կարողունակու-թյունը՝ ենթարկվել հանրապետության նախագահի, խորհրդարանի և կա-ռավարության իրավասություններին առնչվող սահմանադրական դատա-

Page 78: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

78

Բ.Ղազինյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

րանի որոշումներին, իշխանությունների տարանջատման սկզբունքի իրա-գործման անհրաժեշտ նախապայմաններից է: Հատկապես սահմանադրա-կանության կայուն ավանդույթների բացակայությամբ աչքի ընկնող հասա-րակություններում իշխանությունների տարանջատման բնագավառում առաջացող կոնֆլիկտների կանխարգելման անհրաժեշտ պայմաններից է սահմանադրության կայունությունը և նրա կամ օրենսդրական նորմերում իշխանությունների տարանջատման սկզբունքի համակողմանի մարմնա-վորումը: Այստեղ խոսքը պետական իշխանության մարմինների իրավա-կան կարգավիճակի, նրանց համագործակցության, փոխադարձ վերա-հսկողության, զսպումների և հակակշիռների համակարգի, ինչպես նաև սահմանադրաիրավական պատասխանատվության միջոցների ամրագր-ման անհրաժեշտության մասին է [14, с. 46-48]։

Իշխանությունների տարանջատումը նաև Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական կարգի հիմնարար սահմանադրական սկզբունքներից մեկն է: Այն առաջին անգամ ամրագրվել է «Հայաստանի անկախության մասին» 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրում, որի 9-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն իր տա-րածքում ապահովում է... օրենսդիր, գործադիր և դատական իշխանու-թյունների տարանջատում... [15, էջ 10]։ Հետագայում նշված սկզբունքն ամրագրվեց ՀՀ Սահմանադրությամբ, որի 5-րդ հոդվածի համաձայն` պե-տական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենք-ներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանու-թյունների տարանջատման սկզբունքի հիման վրա:

Ի տարբերություն նախկին խմբագրության` ներկայիս խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության մեջ հիշյալ իրավանորմի «տարանջատում» եզրույ-թը փոխարինվեց «բաժանում» հասկացությամբ: Մեր կարծիքով, վերջինս կիրառելի չէ սահմանադրական ճարտարապետության այս հիմնարար սկզբունքի նկատմամբ, քանի որ ժողովրդավարական և իրավական պե-տության պայմաններում պետական իշխանությունը, ունենալով միասնա-կան աղբյուր և կրող, իրականացվելով տարբեր իրավական ձևերով և մե-թոդներով` պետական ապարատի տարբեր օղակների կողմից, որևէ կերպ

Page 79: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

79

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Բ.Ղազինյան

չի կարող բաժանվել պետական իշխանության տարբեր ինստիտուտների միջև, քանի որ այն միասնական համակարգային ամբողջականություն է: Այստեղ խոսքը կարող է վերաբերել բացառապես պետական իշխանու-թյան գործառնական և դրա հիման վրա` համապատասխան համակար-գային տարանջատման իրականացմանը` անհրաժեշտ իրավական երաշ-խիքների համակարգի կենսագործման միջոցով պետական իշխանության յուրաքանչյուր թևի անկախության ապահովման, զսպումների և հակա-կշիռների արդյունավետ համակարգի ստեղծման նպատակով, ինչը թույլ կտա բացառել ամբողջ պետական իշխանության կենտրոնացումը մեկ ան-ձի կամ մեկ մարմնի ձեռքում` հակառակ դեպքում հավակնելով դառնալ անսահմանափակ և ամենազոր` լայն հնարավորություններ ունենալով հակասահմանադրական և հակաիրավական դրսևորումների համար:

Ինչպես արդարացիորեն նշել է Ժ.Դ. Ջհանգիրյանը. «Դժվար չէ նկա-տել, որ եթե տարանջատել բառի հիմնական իմաստը տարազատումը, տարաբաժանումը կամ զանազանումն է, ապա բաժանել բառի հիմնական իմաստը մասնատելը, պառակտելը, բաշխելը, ցրելը, անջատելն է: Եթե սրան ավելացնենք այն, թե ինչն է կիսվում, օտարվում, անջատվում, ապա ինքնին պարզ կդառնա, որ այն չի կարող վերագրվել իշխանությանը, քանի որ վերջինս կիսվել, օտարվել չի կարող, որովհետև իշխանության միակ կրողը և աղբյուրը ժողովուրդն է, որին բաժանել չի կարելի» [16, էջ 7]։ Պետական իշխանության մարմինները, իրականացնելով իրենց լիազորու-թյունները, անկախ բոլոր հանգամանքներից, փոխկապակցված են և կազ-մում են մեկ ամբողջական մեխանիզմ: Նրանց միջև ձևավորվել է սահմա-նադրորեն կարգավորվող փոխհարաբերությունների որոշակի համա-խումբ, առանց որի անհնարին է պետական իշխանության լիարժեք իրա-կանացումը [17, с. 233]։ Այս սկզբունքը պետք է մեկնաբանել որպես պետա-կան իշխանության իրական գործոնների սահմանափակում, հավասարա-կշռում, դրանց համագործակցություն և փոխկապվածություն:

Վերոգրյալի հաշվառմամբ` գտնում ենք, որ անհրաժեշտ է ՀՀ Սահ-մանադրության 5-րդ հոդվածում ամրագրված «բաժանում» եզրույթը փո-խարինել նախկին խմբագրման «տարանջատում» եզրույթով, որն առավել

Page 80: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

80

Բ.Ղազինյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

ամբողջականորեն է արտահայտում այս սկզբունքի էությունը` որպես իրավական պետության հիմնարար սահմանադրական սկզբունք:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Սահմանա-դրության 5-րդ հոդվածում ամրագրվեց նաև իշխանությունների տարան-ջատման սկզբունքի բաղկացուցիչ մաս կազմող հավասարակշռման սկզբունքը, որն անխուսափելի անհրաժեշտություն է ժողովրդավարական կարգերի և իրավական պետության համար: Իշխանությունների տարան-ջատումը ենթադրում է դրանց հավասարակշռում, իսկ հավասարակշռու-թյունը, հասկանալի է, չի կարող լինել այնպիսի իշխանությունների միջև, որոնք տարբեր կշիռ ունեն [18, с. 106]։ Տարբեր երկրների սահմանադրու-թյունների ուսումնասիրությունը վկայում է, որ մի շարք դեպքերում շեշ-տադրումը կատարվում է ոչ թե իշխանությունների տարանջատման սկզբունքի ամրագրման, այլ իշխանությունների իրական տարանջատման, նրանց արդյունավետ համագործակցության ապահովման և այդ հայեցա-կարգային մոտեցումը հիմնական օրենքում ամրագրելու վրա: Օրինակ` ՌԴ Սահմանադրության 10-րդ հոդվածում ամրագրված է. «Ռուսաստանի Դաշնությունում պետական իշխանությունն իրականացվում է այն օրենս-դիրի, գործադիրի և դատականի տարանջատելու հիման վրա: Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններն ինքնուրույն են»:

Խոսելով իշխանությունների տարանջատման մասին` հարկ է նշել, որ վերջինիս արդյունավետ կենսագործման նախապայմաններից մեկը նաև պետական իշխանության մարմինների իրավասության սահմանների ամ-րագրումն է, որը պետական իշխանության ինքնասահմանափակման ամե-նաարդյունավետ եղանակներից է: Այստեղ, ի թիվս այլ գործոնների, կա-րևորվում է նաև վերջինիս պատշաճ նորմատիվ-իրավական հիմքը: Ուշա-գրավ է, որ սահմանադրաիրավական զարգացումների արդյունքում սահ-մանադիրն առավել հստակեցրեց հիշյալ խնդրի լուծումը և ամրագրեց, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնա-տար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով` ի տարբերություն նախկին խմբագրությամբ առկա օրենսդրությամբ բառի, որն

Page 81: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

81

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Բ.Ղազինյան

իր բովանդակային անլիարժեքության պատճառով իրավակիրառական պրակտիկայում ենթարկվում էր տարակերպ մեկնաբանությունների:

Մեր կարծիքով, հիշյալ սահմանադրական նորմի հիշատակված ձևա-կերպումն առավել ամբողջականորեն է արտահայտում այս հիմնարար սկզբունքի էությունը, քանի որ ժողովրդավարական և իրավական պետու-թյան պայմաններում միայն ժողովրդին և նրա անմիջական մասնակցու-թյամբ կազմավորվող օրենսդիր իշխանությանն է վերապահված ինչպես մարդկանց, այնպես էլ պետական և տեղական ինքնակառավարման մար-մինների ու պաշտոնատար անձանց համար վարքագծի կանոններ սահ-մանելու իրավասությունը:

ՀՀ Սահմանադրության ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս խմբագրությունների ուսումնասիրությունը վկայում է, որ վերջիններիս 4-րդ, 5-րդ և 6-րդ գլուխների վերտառությունները չեն արտացոլում նրա` 5-րդ հոդվածում ամրագրված պետական իշխանության համակարգը, քանի որ պետական իշխանության թևերի վերաբերյալ վերոնշյալ գլուխները համա-պատասխանաբար կրում են «Ազգային ժողովը», «Կառավարությունը» և «Դատական իշխանությունը» անվանումները: Այսինքն՝ ստացվում է, որ տվյալ պարագայում միմյանց են զուգակցվել պետական իշխանության տա-րանջատման սկզբունքորեն տարբեր երկու` ինստիտուցիոնալ և գործառ-նական հայեցակարգերը, քանի որ Ազգային ժողովը և կառավարությունը ոչ թե պետական իշխանության թևեր են, այլ դրանք իրականացնող պետական իշխանության ինստիտուտներ, իսկ դատական իշխանությունը ոչ թե պե-տական իշխանության ինստիտուտ է, այլ պետաիշխանական գործառույթ:

Հարկ է նշել, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ մոտեցումները միանշանակ չեն նաև միջազգային սահմանադրական պրակտիկայում: Օրինակ, Լեհաստանի Սահմանադրության 10-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` Լեհաստանի պետական կարգը հիմնվում է օրենսդիր իշխա-նության, գործադիր իշխանության և դատական իշխանության տարան-ջատման և հավասարակշռման վրա: Իսկ նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` օրենսդիր իշխանությունն իրականացնում են Սեյմը և Սենա-տը, գործադիր իշխանությունը` Լեհաստանի Հանրապետության նախա-

Page 82: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

82

Բ.Ղազինյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

գահը և Նախարարների խորհուրդը, իսկ դատական իշխանությունը` դա-տարանները և տրիբունալները: Իսկ հիմնական օրենքի համապատաս-խան գլուխները կրում են «Սեյմը և Սենատը», «Լեհաստանի Հանրապե-տության նախագահը», «Նախարարների խորհուրդը և կառավարական վարչակազմը», «Դատարանները և տրիբունալները» վերտառությունները: Իսկ Սլովակիայի Սահմանադրության 5-րդ, 6-րդ և 7-րդ գլուխները կրում են համապատասխանաբար «Օրենսդիր իշխանությունը», «Գործադիր իշխանությունը» և «Դատական իշխանությունը» անվանումները, որոնցում սահմանվում են այն իրականացնող մարմինները և ամրագրվում նրանց իրավական կարգավիճակի սահմանադրական հիմունքները: Հանդիպում են նաև վերոնշյալ երկու մոտեցումների զուգակցման դեպքեր: Օրինակ, Ռումինիայի Սահմանադրության «Հանրային իշխանությունները» վերտա-ռությամբ 3-րդ բաժնի 1-ին գլուխը կրում է «Խորհրդարանը», 2-րդ գլուխը` «Հանրապետության նախագահը», 3-րդ գլուխը` «Կառավարությունը», իսկ 6-րդ գլուխը` «Դատական իշխանությունը» վերտառությունները:

Մեր կարծիքով, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` պետական իշխանության համակարգի սահմանման հարցում անհրաժեշտ է որդեգրել մեկ միասնական մոտեցում` հիմք ընդունելով իշխանությունների տար-անջատման կա´մ գործառնական, կա´մ ինստիտուցիոնալ մոտեցումները, և դրան համապատասխան հիշյալ գլուխներն անվանել` «Օրենսդիր իշ-խանությունը», «Գործադիր իշխանությունը» և «Դատական իշխանությու-նը» կամ «Ազգային ժողովը», «Կառավարությունը» և «Դատարանները»:

Վերոգրյալի հաշվառմամբ` գտնում ենք, որ անկախ պետական իշ-խանության համակարգի մոդելից, ցանկացած իրավական պետության համար իշխանությունների տարանջատումը և դրանց ներդաշնակ գոր-ծակցության ապահովումն անխուսափելի անհրաժեշտություն են, ինչը պետք է կենսագործվի «գործառույթ - ինստիտուտ - իրավասություն» հա-մակարգային ներդաշնակության ապահովման, յուրաքանչյուր սահմանա-դրական ինստիտուտի համար գործառնական, հակակշռող և զսպող լիա-զորությունների օպտիմալ հաշվեկշռի ամրագրման, վերջինիս միջոցով` դինամիկայում սահմանադրական հավասարակշռության երաշխավոր-

Page 83: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

83

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Բ.Ղազինյան

ված պաշտպանման, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հիմնարար սահմանադրական սկզբունքների անվերապահ պահպանման և սահմանադրորեն ապահովման շրջանակներում:

Մարտ, 2012թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Кюрис Э., Доктрина разделения властей в практике Конституционного суда Лит-вы // Сравнительное-конституционное обозрение, 2004, Ν2(47).

2. Конституционный суд как гарант разделения властей: Сборник докладов, М., ин-ститут права и публичной политики, 2004.

3. Հարությունյան Գ.Գ., Սահմանադրական վերահսկողություն. լրամշ. հրատ., Եր., Իրավունք, 2008.

4. Пферсман О., Понятие разделения властей и проблема власти во власти // Сравни-тельное-конституционное обозрение, 2004, Ν2(47).

5. Монтескье Ш.Л., Избранные произведения, М., Госполитиздат, 1955. 6. Հարությունյան Գ.Գ., Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժա-

մանակի մարտահրավերները, Եր., Նժար, 2005։ 7. Алебастрова И.А., Основы американского конституционализма, М., Юриспруден-

ция, 2001. 8. Мартышин О.В., Конституция Российской Федерации 1993г. как памятник эпохи //

Государство и право, 2004, Ν4. 9. Енгибарян Р.В., Конституционное развитие в современном мире: Основные тен-

денции, М., Норма, 2007. 10. Чиркин В.Е., Государствоведение:Учебник, М., Юристъ, 1999. 11. Хессе К., Основы конституционного права ФРГ, М., Юрид. литература, 1981. 12. Vile M., Constitutionalism and Separation of Powers.-Oxford University Press, 1967. 13. Հարությունյան Գ.Գ., Սահմանադրությունից` սահմանադրականություն, Եր.,

Նժար, 2004։ 14. Зорькин В.Д., Принцип разделения властей в деятельности Конституционного суда

РФ // Конституционное правосудие, 2008, 2(40)-3(41) 08. 15. ՀՀ գործող օրենքների ժողովածու (1990-1995թթ.), Եր., 1995։ 16. Ջհանգիրյան Ժ.Դ., «Իշխանությունների տարանջատում» թե՞ «Իշխանությունների

բաժանում» // ՍԴ տեղեկագիր, 4(41) 2006։ 17. Хабриева Т.Я., Чиркин В.Е., Теория современной конституции, М., Норма, 2005. 18. Курис Э., Доктрина разделения властей в практике Конституционного Суда Литвы.

Конституционный Суд как гарант разделения властей: Сборник докладов, М., Ин-ститут права и публичной политики, 2004.

Page 84: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

84

Բ.Ղազինյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

РАЗДЕЛЕНИЕ ВЛАСТЕЙ КАК ОСНОВОПОЛАГАЮЩИЙ КОНСТИТУЦИОННЫЙ

ПРИНЦИП ПРАВОВОГО ГОСУДАРСТВА

Баграт Казинян

Резюме

Статья посвящена одной из важнейших проблем современного правового государства – анализу основных положений конституционного принципа разделения и уравновешивания властей. Рассмотрев основные тенденции развития данного принципа в условиях современного конституционно-правового развития и сравнив их с внутригосударственной конституцион-ной практикой и конституционно-правовым регулированием данного прин-ципа в Республике Армения, автор выявил ряд важнейших проблем в дан-ной сфере, для разрешения которых выдвинул предложения по изменению и дополнению соответствующих статей Конституции Республики Армения.

Page 85: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

85

§îºÔ²Úܲòزܦ غÂà¸À ø²Ô²ø²Î²Ü βÜʲîºêØ²Ü àÈàðîàôØ

Սիրակ Հովհաննիսյան*

Քաղաքական տաղանդը նա է, ով օժտված է վաղը,

մի շաբաթ կամ մեկ տարի հետո գալիքը կանխատեսելու ունակությամբ և այնուհետև ի վիճակի է բացատրել, թե ինչու այն տեղի չունեցավ:

Ուինսթոն Չերչիլ

Ներկա պայմաններում ապագայի քաղաքագիտական իմաստավորման և ճանաչողության խնդիրը դարձել է առավել հրատապ: Ապագայի ճանաչո-ղությունը կարող է նախադրյալներ ստեղծել ներկայի բազմաթիվ հիմնա-խնդիրների լուծման համար, ինչը հնարավոր է իրագործել միայն կանխա-տեսումների ճանապարհով` ղեկավարվելով գիտական մեթոդաբանու-թյամբ: «Աճող քաղաքական անկանխատեսելիությունը ձևախեղում է նաև մշակույթը, վարկաբեկում է ամբողջությամբ գիտության` որպես բանակա-նության ոլորտի, կարգավիճակը և ճանապարհ է բացում քաղաքական ագրեսիվ շառլատանության և առասպելաստեղծության առջև: Այլ կերպ՝ քաղաքական գիտությանը քաոսի ուժերի կողմից «նետված մարտա-հրավեր» է, որին վիճակված է պատասխանել այդ մարտահրավերներին` մոբիլիզացնելով բանական կանխատեսման հնարավորությունները»,- գրում է Ա.Ս. Պանարինը [1, с. 286]:

Կանխատեսման ճանապարհով որոշակի քաղաքական խնդիրներ լուծելու համար պետք է նկատի ունենալ հետևյալ պայմանները:

Առաջին. եթե տվյալ երևույթի նկատմամբ կիրառվում է կանխատես-ման միմիայն այս կամ այն մեթոդը, իսկ առկա փաստերը հիմնավորվում են ոչ համակողմանիորեն, ապա նման պարագայում պատահականության տարրը կարող է խաղալ էական դեր, որի արդյունքում կանխատեսումը * ՀՊՃՀ հումանիտար գիտությունների և լեզվի ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ք.գ.թ., դոցենտ։

Page 86: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

86

Ս.Հովհաննիսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

կարող է և զրկվել հստակությունից, որոշակիությունից և հնարավոր իրա-կանանալու հիմքերից:

Երկրորդ. եթե ընդունենք, որ քննության ենթակա երևույթի ծագման պատճառները մասամբ հայտնի են (պատահականության տարրը բացա-ռում ենք), ապա այս դեպքում հնարավոր չէ երաշխավորել կանխատես-ման ճշգրտությունը, քանի դեռ հետազոտողի տրամադրության տակ չկան այդ երևույթի մասին բավարար տեղեկություններ:

Երրորդ. պատահականության հնարավորության բացառումը և, միա-ժամանակ, համապատասխան երևույթի ծագման մասին բավականաչափ տեղեկություններ ունենալը դեռևս հիմք չեն իրականությանը համարժեք կանխատեսման համար: Պահանջվում է նաև այն հիմնական օրենքի (կամ օրենքների, օրինաչափությունների) իմացությունը, որի կամ որոնց օգնու-թյամբ կարելի է բացատրել այդ երևույթի ծագման պատճառները:

Քաղաքական երևույթների կանխատեսման համար ճանաչողական-մեթոդաբանական վերոհիշյալ` թերևս հիմնական պայմանների առկայու-թյան և դրանց բավարարման պարագայում հնարավոր է կատարել հավա-նական այնպիսի կանխատեսումներ, որոնք, իրենց թերություններով հան-դերձ, ունեն իրականություն դառնալու բարձր աստիճան:

Վերը նշված փաստարկները հիմք ընդունելով՝ առաջարկում ենք քա-ղաքական կանխատեսման նոր մեթոդ և այն անվանում «տեղայնացման» մեթոդ, որի օգնությամբ առավել առարկայական կդառնա ապագայի օբյեկ-տի ճանաչողության պատկերը և համեմատաբար մեծ կլինի համապա-տասխան իրադարձության կանխատեսելիության աստիճանը:

Ինչպես ապագայի կանխատեսումների մյուս մեթոդները, այնպես էլ այս` «տեղայնացման» մեթոդը, առաջին հերթին հետապնդում է ապագայի խիստ բարդ ու հակասական և անառարկայական իրականության գիտա-կան-ճանաչողական նպատակ:

«Տեղայնացման» մեթոդի նպատակն ապագայի անառարկայական, ոչ շոշափելի և չափազանց բարդ իրականության ճանաչողության հնարավո-րություններն առարկայական, շոշափելի և դյուրին դարձնելն է: Այսինքն` ապագա իրականության մեջ ծնվելիք երևույթի ճանաչողության ժամանակ

Page 87: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

87

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ս.Հովհաննիսյան

«գործի դրվող» զգայությունների և մտածողության «ներդաշնակ համագոր-ծակցությունն» այդ մեթոդի օգնությամբ «տեղափոխվում» է ներկա իրակա-նություն և դրվում համեմատաբար առարկայական հիմքերի վրա: Այս դեպ-քում ապագայում ծնվող երևույթն իր ծագումը (կամ պոտենցիալ ծագումը) պայմանավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ համալիր գործոններով հանդերձ, ասես, «բացվում» է հետազոտողի առջև, ինչը, բնականաբար, որոշ չափով դյուրին է դարձնում ապագայի ճանաչողական գործընթացն ընդհանրապես, իսկ ճանաչողական «գործիքների» լիարժեք գործադրումը` մասնավորա-պես: Այլ կերպ՝ այս ճանապարհով ոչ միայն հետազոտողի համար ամրա-պնդվում են ապագայում գոյավորվող երևույթի ծագման վերաբերյալ ունե-ցած ենթադրություններն ու պատկերացումները, այլև այդ երևույթի առա-ջացման ռեալ հնարավորության` իրականության վերածվելու նախապայ-մանների ու նախադրյալների ճանաչողության աստիճանն այնքան է մեծա-նում, որ կանխատեսվող երևույթի և՛ գոյությունը, և՛ հնարավոր հետևանք-ների տեսանելիությունը կարելի է ընդունել որպես հնարավոր իրողություն: Սա այն պարագան է, երբ, հիմք ընդունելով վերն ասվածը, համապատաս-խան երևույթի մասին կարելի է դատել իբրև ներկայում ծնված, աչքի առջև կատարված կամ կատարվելիք և մասամբ արդեն «իրականություն» դարձած դեպքի կամ իրադարձության: Բնականաբար, եթե ճանաչողության գործըն-թացի այս փուլն ավարտվի հաջողությամբ, այսինքն` կանխատեսման անո-րոշ, անճանաչելի օբյեկտն ապագա անորոշ միջավայրից մտովի տեղա-փոխվի որոշակի ներկա միջավայր, ապա առանց սպասելու, թե երևույթն իր անկանխատեսելիությամբ երբ ապագա իրականությունից «կներխուժի» ներկա իրականություն` դառնալով տարաչափ բացասական հետևանքների պատճառ, հնարավոր կդառնա այնպիսի գործնական հակաքայլեր ձեռնար-կել, որոնք մասամբ կկանխեն անցանկալի երևույթների ծնունդը, մասամբ էլ նվազագույնի կհասցնեն ինչպես բացասական հետևանքների «քանակը», այնպես էլ կմեղմեն դրանց ներգործության աստիճանը: Գիտական հիմնա-վորվածության և համոզչականության որոշակի աստիճանի ապահովման դեպքում գործնական քաղաքականության մեջ «տեղայնացման» մեթոդի կի-րառությունը կարող է շոշափելի դեր խաղալ հատկապես քաղաքական որոշումներ կամ վճիռներ կայացնելիս:

Page 88: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

88

Ս.Հովհաննիսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Ա.Ս. Ախրեմենկոն, կարևորելով «կանխատեսում-պլանավորում-կա-ռավարում» քաղաքական որոշումների կայացման համար նշված սույն շղթան, գրում է. «Կանխատեսում-պլանավորում-կառավարում» շղթայի ամրությունն ու անխախտելիությունը քաղաքական սուբյեկտների, ենթա-համակարգերի, ինստիտուտների և հասարակության համար հանդիսա-նում են ընթացիկ և երկարաժամկետ խնդիրների լուծման և նպատակների հասնելու կարևորագույն նախադրյալները» [2, с. 28]: Պատահական չէ, որ Ա.Ս. Ախրեմենկոն «կանխատեսում-պլանավորում-կառավարում» շղթան արժևորելիս առաջնայնությունը տալիս է հենց «կանխատեսում» հասկա-ցության նշանակությանը:

«Տեղայնացման» մեթոդի գործնական կիրառման համար անհրաժեշտ են երկու հիմնական նախապայմաններ:

Ապագայի հանդեպ ցուցաբերվող ավանդական պատկերացումից (մոտեցումից) պայմանական հրաժարում` ժամանակա-տարածական ըմբռնումների հավանական փոփոխության` նորովի իմաստավորման հնարավորությունն ընդունելու միջոցով: Այսինքն` ապագան կանխատե-սելիս կանխատեսման օբյեկտը` երևույթը, մտովի լիովին «մեկուսացվում» է ապագայի համապատասխան միջավայրից և ժամանակա-տարածական համատեքստից` տեղափոխվելով ժամանակա-տարածական նոր միջա-վայր` ներկա իրականություն:

Այլ կերպ, ապագայի` իրեն հարազատ միջավայրից անջատված երևույթը տեղափոխելով ներկա իրականություն, «պատվաստվում» է իր համար տրամաբանական օրգանական-հարազատական կապեր ունեցող միջավայրին: Ընդ որում, ապագայի երևույթի և «պատվաստման» հիմք հան-դիսացող նոր միջավայրի միջև մշտապես գոյություն ունեցող այդ տրամա-բանական-օրգանական-հարազատական կապերի ճանաչողության հա-վաստիության աստիճանն ուղիղ համեմատական կանխատեսման մեջ է գտնվում ապագայի ժամանակային (օպերատիվ, կարճաժամկետ, միջնա-ժամկետ, երկարաժամկետ և գերերկարաժամկետ) միջակայքերի մերձու-թյունից կամ էլ հեռավորությունից: Վերջին հանգամանքից է կախված նաև տվյալ կանխատեսվող երևույթի իրականություն դառնալու հավանականու-

Page 89: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

89

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ս.Հովհաննիսյան

թյան աստիճանի իրատեսական կանխատեսումը: Չէ՞ որ, վերջին հաշվով, ապագա իրականության մեջ այս կամ այն երևույթը ծնող համապատաս-խան միջավայրն ու պայմաններն իրենց արմատներն ունեն ներկա իրակա-նությունում: Հենց ապագայի կանխատեսվող երևույթի ծագման հնարավո-րությունն ապահովող պայմանների և ներկայում գոյություն ունեցող այդ երևույթի արմատների միջև առկա նաև ոչ ուղղակի հարաբերակցական կապերի գոյությունն էլ իրավունք է վերապահում դատողություններ անել «տեղայնացման» մեթոդի անհրաժեշտության մասին, որը լայն առումով կարելի է բնորոշել որպես ներկա և ապագա իրականությունների Ժամանա-կի և Տարածության հարաբերական «համատեղման» ըմբռնում:

Այլ կերպ ասած՝ կանխատեսման գործընթացի համար, ինչպես արդեն ասվել է, ապագայից «տեղափոխված», սակայն առարկայական, շոշափելի օբյեկտիվ հիմքի վրա կատարվող կանխատեսումների ճշմարտացիության աստիճանն ավելի մեծ կլինի, քան ապագայի անորոշության քողով շղարշ-ված, բայց իր հարազատ ու «մաքուր» միջավայրում գտնվող երևույթի մասին արվող կանխատեսումների արդյունքը: Վերջինի պարագայում կանխատես-վող երևույթի` իրականություն դառնալու ռեալ հնարավորություններն ու հավանականությունը շատ ավելի փոքր են, քան առաջինի դեպքում: Իսկ եթե սրան ավելացնենք այն իրողությունը, որ, ի վերջո, ապագայի ամեն տե-սակի ու բնույթի կանխատեսումները կոչված են ծառայելու ներկա իրակա-նության պահանջների բավարարման նպատակին, ապա կնկատենք, որ «արհեստական, պատվաստվող ներկայի» օգնությամբ իրական ներկայի էության խորքերը թափանցելու հավանական հաջողությունները կարող են համեմատաբար գերազանցել ապագայի «մաքուր, բնական միջավայրի» հիմքի վրա կատարվող կանխատեսումների դրական արդյունքները: Ասել է թե` որոշ առումով նախընտրելի է տեսնել իրականության առարկայական, բայց որոշ չափով կոպիտ պատկերը, քան` ապագայի միջավայրին հարա-զատ, սակայն առարկայազուրկ երևակայականն ու անորոշը:

«Տեղայնացման» մեթոդի տեխնոլոգիայի մեջ էական տեղ է գրավում ճանաչողության ձևերից մեկը` վերացարկումը, որի դեպքում հետազոտո-ղը մտովի պայմանականորեն հրաժարվում է հետազոտության օբյեկտի կամ առարկայի մի շարք հատկություններից և հարաբերություններից`

Page 90: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

90

Ս.Հովհաննիսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

առանձնացնելով որևէ էական հատկություն և հարաբերություն: Տվյալ դեպքում հետազոտողը, ընտրելով ապագայի իրականության մեջ իրեն հետաքրքրող օբյեկտը և առանձնացնելով նրա էական հատկությունները և հարաբերությունները, «կտրում» է այն իր բնական և հարազատ միջավայ-րից և «տեղափոխում» ներկա իրականություն: Դառնալով ներկա իրակա-նության «արդյունքը»՝ ապագայի կանխատեսվող օբյեկտը «մերվում» է նոր միջավայրին` պայմաններ ստեղծելով համակողմանի վերլուծության առարկա հանդիսացող այդ երևույթի գիտական իմաստավորումների ու ուսումնասիրությունների համար: Ըստ էության, որոշ իմաստով տեղի է ունենում ապագայի «համատեղում» ներկայի հետ: Ռազմավարությունը դիտելով ապագայում ծագող հնարավոր դեպքերի ու իրադարձություննե-րի գիտական ճանաչողության եղանակներից մեկը (ինչպես քաղաքական կանխատեսումը), ուկրաինացի հայտնի քաղաքագետ Գ.Գ. Պոչեպցովը կարծես թե անուղղակիորեն հաստատում է տողերիս հեղինակի վերը նշված միտքը: Նա գրում է. «Ռազմավարության խնդիրն է` ունենալ և պահպանել հենման կետեր և՛ ներկայում, և՛ հենման կետեր` նաև ապա-գայի համար, բայց` միաժամանակ: Նման բան հաջողվում է անել, երբ իրադրությունը կառուցվում է այնպիսի եղանակով, որ ապագային անցու-մը մոդելավորվում է որպես հետևողական մարտավարական քայլերի շարք, որոնց շրջանակում ներկայի առանձին տարրեր աստիճանաբար փոխարկվում են ապագայի կառուցման տարրերի» [3, с. 9]:

«Տեղայնացման» մեթոդի մյուս կարևոր դրական տարրն այն է, որ վաղվա, ընդհանրապես ապագայում գործառնման ենթակա երևույթի մա-սին ներկա իրականության մեջ արվող դատողությունները կարող են ունե-նալ թեև մոտավոր, բայց առարկայական հիմք: Այս դեպքում վերացարկ-ման ենթարկված առարկայի վերաբերյալ հիպոթետիկ գիտելիքի կառուց-ման ժամանակամիջոցին որոշ իմաստով օպերատիվություն է հաղորդ-վում, որն էլ, իր հերթին, նպաստավոր պայմաններ է ստեղծում ինդուկտիվ կամ դեդուկտիվ եղանակով ճշմարտությանն առավել մոտ գտնվող եզրակացություններ կատարելու համար: Սա էլ, բնականաբար, կարող է որոշակի ազդեցություն ունենալ կանխատեսումների որակի վրա:

Page 91: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

91

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ս.Հովհաննիսյան

Ինչպես հայտնի է, ոչ միայն գիտության կոչումն է, այլև գիտության հիմնական պահանջներն են երևույթի (օբյեկտի, առարկայի) հնարավորին չափ ճշգրիտ ու ամբողջական նկարագրությունը, գիտականորեն հիմնա-վորված բացահայտումը, ըստ կարելվույն ճշմարտացի կանխատեսումը կամ նրա իրագործելիությանը վերաբերող բարձր աստիճան ապահովող եզրահանգումների կատարումը:

Առաջին հերթին նշենք, որ ապագայում ծնվող երևույթը բացարձակ առումով և իմաստով կտրված չէ ներկա իրականությունից:

Երկրորդ. ապագայում առաջացող և կանխատեսման օբյեկտ հանդի-սացող ցանկացած քաղաքական բնույթի երևույթ անպայման իր խոր ար-մատներն ունի ներկա իրականության մեջ: Հետևաբար, բազում միջնորդա-վորված և աներևույթ թելերով ներկայի հետ կապված ապագայում ծագող երևույթի բացահայտումն էլ հենց հետազոտողի խնդիրն է:

Երրորդ. վերացարկման ճանաչողական եղանակի կիրառումն է, որ հնարավորություն է ընձեռում առաջարկելու և հիմնավորելու «տեղայնաց-ման» մեթոդի ստեղծման գաղափարը: Վերջինս, ինչպես արդեն հիշատակ-վել է, լիովին օգտվում է կանխատեսման պայմաններ ապահովող ճանաչո-ղության հայտնի բոլոր միջոցներից, մեթոդներից, տիպերից, տրամաբա-նական ձևերից1 և այլն:

«Տեղայնացման» մեթոդի գործնական-կիրառական նշանակությունը շոշափելի կարող է լինել կանխատեսվող երևույթի իրականություն դառ-նալու պարագայում նրա ունենալիք հնարավոր դրական (նպաստելու առումով) կամ բացասական (կանխելու առումով) հետևանքների ճանաչո-ղության տեսանկյունից:

Քանի որ ապագայում ծագող երևույթի արմատները, ի վերջո, գտնվում են հենց ներկա իրականության մեջ, հետևաբար, այդ երևույթի

1 Հարկ է նկատել, որ ընդհանրություններ չկան տողերիս հեղինակի կողմից առաջարկվող «տեղայնացման» մեթոդի և գիտությանը վաղուց հայտնի էքստրապոլյացիայի մեթոդի միջև, քանզի վերջինիս և՛ հետազոտու-թյան օբյեկտը, և՛ ժամանակա-տարածական համատեքստը տարբեր են: Իմա` եթե էքստրապոլյացիայի (արտարկման) մեթոդի հիմնական նպատակն անցյալի հիմքի վրա ապագայի քաղաքական գործընթացնե-րի զարգացման միտումների բացահայտումն է, ապա «տեղայնացման» մեթոդի հետազոտության օբյեկտն ապագայի քաղաքական իրականության որևէ երևույթի վերացարկման եղանակով «տեղափոխումն» է ներկա իրականություն` «տեղայնացնելով» սոցիալ-քաղաքական միջավայրում գտնվող այդ երևույթի արմատներին, հիմքերին:

Page 92: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

92

Ս.Հովհաննիսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

առաջացման ենթադրվող պատճառների ճանաչողության համար օբյեկ-տիվ բնույթ ունեցող անորոշությունը «տեղայնացման» մեթոդի օգնությամբ փոխհատուցվում է ներկայում առկա նրա արմատները վերհանելու և «պատվաստված» երևույթի և նրանց միջնորդավորված էական, թեկուզ հեռավոր կապերի միջև ընդհանուր եզրեր գտնելու կամ էլ մոտավոր չափերով ու ձևերով վերականգնելու արդյունքներով:

Փաստորեն, մոտ կամ որոշ չափով հեռավոր երևույթի հնարավոր հետևանքները մտովի «տեղափոխման» ճանապարհով դրվում են նրա պատճառ-արմատների հետ կողք կողքի, որը և որոշ իմաստով դյուրաց-նում է ճանաչողության առջև ծառացած խնդիրների լուծումը:

«Տեղայնացման» մեթոդի տեխնոլոգիայի բովանդակային ուղղվածու-թյունը տրամագծորեն փոփոխվում է, երբ հետազոտողը գործ է ունենում ապագայում նշմարվող դրական միտումների, երևույթների զարգացման խնդրի հետ, և, հակառակը, նա բոլորովին այլ բնույթի հիպոթեզ է կառու-ցում` կապված բացասական երևույթների, միտումների կանխատեսման խնդրի հետ:

Այսպես, դրական բնույթ ունեցող միտումները, երևույթները, նշան-ները կանխատեսելիս, հետազոտողը, փորձելով խորքում ճանաչել դրանց հնարավոր ծագման պայմանները, ձգտում է գտնել այն բոլոր ձևերը, միջոց-ները, որոնք կարող են նպաստել, որ դրանք ռեալ հնարավորություններից վերածվեն իրականության: Ընդ որում, եթե հնարավոր է, ապա փորձ է արվում կանխատեսվող երևույթի ծնունդը համապատասխան պայմանների ապահովման միջոցով դարձնել ոչ հիվանդագին, հեռացնել այդ գործընթա-ցին խոչընդոտող արգելքները կամ էլ դրանց հաղորդել որոշ արագություն: «Տեղայնացման» մեթոդի կողմից երևույթին մատուցվող ծառայությունը կա-րող է լինել այն, որ այս մեթոդը համեմատաբար բարձրացնում է որոշ ռեալ և ձևական (վերացական) հնարավորությունների` իրականություն դառնա-լու (կամ չդառնալու) հիմքերի ճանաչման փորձերի արդյունավետությունը:

Բոլորովին այլ է իրերի վիճակը բացասական բնույթ ունեցող միտում-ների, երևույթների և նշանների կանխատեսման պարագայում: Եթե դրա-կանի դեպքում կանխատեսվող երևույթի, միտումների, նշանների բացա-

Page 93: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

93

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ս.Հովհաննիսյան

հայտման գործում պետք է ստեղծել անհրաժեշտ և բավարար պայմաններ` դրանց ժամանակին ի հայտ գալու գործընթացի համար, ապա բացասա-կանի դեպքում` ճիշտ հակառակը:

Բացասական երևույթների, միտումների հնարավոր հետևանքները ճիշտ ժամանակին բացահայտելու համար հարկավոր է առաջին հերթին նշել հետևյալը.

ա) եթե հնարավոր է, կանխել դրանց ծագումը` դրանք ծնող պայման-ներն ամբողջովին կամ էլ մասամբ չեզոքացնելու ճանապարհով,

բ) եթե բացասական միտումների, երևույթների կամ նշանների ծագ-ման պայմանները հնարավոր չէ վերացնել, ապա ձեռնարկվում են միջոց-ներ` դրանց հնարավոր հետևանքները լավագույն դեպքում` ամբողջովին վերացնելու, իսկ վատագույն դեպքում` մեղմելու համար, նվազագույնի հասցնելով դրանց ներգործության աստիճանը:

Կանխատեսման ենթակա բացասական միտումների, երևույթների, նշանների հնարավոր պատճառների վերացման և հետևանքների կանխ-ման (կամ մեղմելու) համար «տեղայնացման» մեթոդն առաջին հերթին օպերատիվություն է հաղորդում, մասնավորապես, հակամիջոցների մշակման և գործադրման ուղղությամբ:

Երբ ապագայի իրականության մեջ ծնվելիք միտումների, երևույթնե-րի կամ նշանների հավանական պատճառները վերլուծության են ենթարկ-վում, ապա ներկա իրականությունում առկա արմատների հիմքի վրա դրանց ծագման պայմանների ճանաչողության աստիճանը կարող է կտրուկ մեծանալ:

Առանձնապես կարևորվում է կանխատեսվող դեպքերի ու իրադար-ձությունների վերաբերյալ օպերատիվ արդյունքների գոյությունը քաղաքա-կանության ոլորտի համար, երբ պետությունն ազգի կենսագործունեու-թյունը կամ գոյատևումը շոշափող վճիռներ, որոշումներ պիտի կայացնի: Անշուշտ, խնդրի կարևորման շղթայում երկրորդական լինել չի կարող ժողովրդի ճակատագրի պատասխանատուի (կամ պատասխանատուների) համար կանխատեսման հատկությամբ օժտվածության հանգամանքը: «Ցանկացած քաղաքական գործիչ պետք է օժտված լինի իր քաղաքական

Page 94: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

94

Ս.Հովհաննիսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

գործունեության հետևանքները կանխատեսելու ընդունակությամբ: Քաղա-քական գործիչը չի կարող և իրավունք չունի օգտվել փորձարկելու և սխալ-վելու մեթոդից: Նա պատասխանատու է միլիոնավոր մարդկանց կյանքի, իրեն վստահված պետության համար: Եվ նա, ինչպես շախմատիստը, մինչև այս կամ այն վճռի ընդունումը, պարտավոր է հաշվարկել մի քանի քայլ առաջ և միայն դրանից հետո այն գործադրել: Շատ քաղաքական գործիչ-ների ողբերգությունն այն է, որ նրանք, չունենալով նվազագույն պատկե-րացում իրենց պետությունների ոչ ներքին և ոչ էլ աշխարհաքաղաքական շահերի մասին, սկսում են գործել չմտածված, հապշտապ, ինչն արդյունքում հանգեցնում է կամ պետության կորստին, կամ էլ հենց նրա` պետության, փլուզմանը» [4, с. 378],- ճշմարտացիորեն գրում է Ի.Ա. Գաբոզովը:

Երևույթները կանխատեսելիս պետք է ցուցաբերել երեք մոտեցում: Առաջին հերթին գիտական համակողմանի վերլուծության են ենթարկվում առկա միտումների պահպանման հնարավոր բոլոր տարբերակները` ներառելով դրանց պահպանումը երաշխավորող բոլոր գործոնները, և կատարվում են համապատասխան եզրակացություններ, իսկ այնուհետև նշվում է, թե զարգացման ինչ տարբերակ կամ տարբերակներ են հնարա-վոր: Սրանով ավարտվում է առկա միտումների պահպանման դեպքում կանխատեսվող երևույթի ճանաչողության առաջին փուլը:

Երկրորդ հերթին քննվում է, թե առկա միտումների չպահպանվելու դեպքում զարգացման ինչ տարբերակ կամ տարբերակներ են հնարավոր` փորձելով պատասխանել «ինչո՞ւ», «ինչպե՞ս» և «ե՞րբ» հարցերին: Այս պարագայում ևս համակողմանի վերլուծության է ենթարկվում խնդրո առարկան` նկատի ունենալով առկա միտումները չպահպանվելու վրա ներգործող օբյեկտիվ և սուբյեկտիվ բոլոր հնարավոր գործոնները, կրկին նշելով, թե զարգացման ինչ տարբերակ է սպասվում:

Այս կերպ ավարտվում է կանխատեսվող երևույթի ճանաչողության երկրորդ փուլը:

Կանխատեսվող երևույթի ճանաչման երրորդ` վճռական փուլում արդեն երկու փուլերում վերլուծության ենթարկված հնարավոր բոլոր տարբերակներից կատարվում է ընտրություն, այն է` առկա հնարավոր

Page 95: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

95

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ս.Հովհաննիսյան

բոլոր տարբերակներից ո՞րն է առավել հավանականը, որին և պատկանում է զարգացման ապագան:

Երրորդ փուլում կանխատեսվող երևույթի զարգացման նախապես համակողմանի փաստարկված զարգացման առավել հավանական տարբե-րակը կամ տարբերակները կարող են դրվել վճիռներ կամ որոշումներ կա-յացնող համապատասխան ղեկավար մարմնի կամ էլ պետության կողմից այս կամ այն հարցի լուծման նկատմամբ ունեցած դիրքորոշման հիմքում:

Անցնելով կանխատեսվող երևույթի ճանաչողության երեք փուլերով և արդեն նախապես ձեռքի տակ ունենալով`

ա) առկա միտումի կամ միտումների զարգացման պայմանների, օբյեկտիվ և սուբյեկտիվ նախադրյալների մասին ամբողջական պատկերա-ցումներ, ինչպես նաև դրանց զարգացման հնարավոր տարբերակի կամ տարբերակների գիտական համոզիչ և փաստարկված հիմնավորումներ,

բ) գրեթե նույնպիսի պահանջների կատարման խնդիրը լուծելով առ-կա միտումը կամ միտումները չպահպանվելու պարագայում` ներառյալ «ինչո՞ւ», «ինչպե՞ս» և «ե՞րբ» հարցերի հավանական պատասխանները,

գ) ընտրված առավել հավանական զարգացման հիմնական տարբե-րակը կամ տարբերակները,

«տեղայնացման» մեթոդի օգնությամբ խնդրո առարկա երևույթի հանդեպ կանխատեսումը կատարվում է հետևյալ տրամաբանական հաջորդականությամբ:

Առաջին. փորձ է արվում առկա միտումի հնարավոր զարգացման գործընթացում մոտավոր, բայց վճռորոշ դեր խաղացող օբյեկտիվ և սու-բյեկտիվ գործոնների և դրանց ներկա իրականության մեջ առկա նախա-դրյալների միջև գտնել այն եզրերը, որոնց (անկախ այն բանից, թե դրանք ներպետական, ներհասարակական ծագում ունեն, թե միջազգային, միջ-պետական, քանի որ դրանց բնույթն արդեն ճշտված է փուլային վերլու-ծությունների ժամանակ) հիմքերն ընդհանուր առմամբ համընկնում են:

Այսինքն` որոշելով առկա միտումների դրսևորման մոտավոր տի-րույթը, պայմանների գործառնման դինամիկան, կարելի է կոնկրետ պատ-կերացում կազմել կանխատեսման օբյեկտ հանդիսացող դեպքի, իրադար-ձության կամ երևույթի ծագման նախադրյալների մասին, որոնց ուսումնա-

Page 96: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

96

Ս.Հովհաննիսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

սիրումը հնարավորություններ է ընձեռում ճանաչելու ոչ միայն առկա մի-տումների պահպանման, այլև դրանց չպահպանվելու, փոփոխությունների ենթարկվելու պատճառահետևանքային կապերը և մոտավորապես նշել նաև այդ միտումների (և՛ պահպանվելու, և՛ չպահպանվելու) ժամկետները:

Երկրորդ. ճանաչելով առկա միտումների դրսևորման տիրույթը, պայ-մանների գործառնման և վերարտադրման դինամիկան և ծագման նախա-դրյալները՝ կանխատեսման ենթակա օբյեկտը հիպոթետիկ եղանակով և վերացարկման ճանապարհով անջատում ենք իր հարազատ միջավայրից և տեղափոխում ներկա իրականություն` «պատվաստելով» տրամաբանա-կան-օրգանական միջնորդավորված (նաև` աներևույթ թվացող) թելերով կապված նրա արմատներին, արմատական միջավայրին, այսինքն` տեղայ-նացնում ենք: Ապագա իրականությունից փոխադրելով ներկա իրականու-թյուն՝ կանխատեսման օբյեկտի էության և նպատակների բացահայտման հետազոտական աշխատանքները կատարվում են նոր միջավայրում, բայց արդեն համեմատաբար իրական հիմքերի վրա: Նշենք նաև, որ «տեղայ-նացման» մեթոդի կիրառման շնորհիվ ճանաչողական գործընթացը կրճատ-վում է բարդ և որոշակի ժամանակահատվածով: Այլ կերպ՝ կանխատեսվող երևույթի սպասվող դերն ու նշանակությունը ճանաչելու համար «տեղայ-նացման» մեթոդի կիրառման օգնությամբ ապագան հենց ներկա իրականու-թյան մեջ «հայտնվում» է փորձի կողքին: Փորձի դերն այս դեպքում դառնում է առավել անմիջական, արդյունավետ և գործնական՝ ապահովելով կան-խատեսվող երևույթի ճանաչողության առավել իրատեսական պայմաններ:

Երրորդ. առկա միտումների պահպանվելու կամ չպահպանվելու հա-մապատասխան պայմանների և կանխատեսման ենթակա երևույթի ծագ-ման նախադրյալների ուսումնասիրություններից հետո նրա հնարավոր զարգացման տարբերակների (տարբերակի) առաջադրումը, ինչպես ար-դեն ասվել է, հնարավորություն է ստեղծում արդեն առավել հավանական տարբերակի ընտրությունը բազմակողմանիորեն հիմնավորելու համար:

«Տեղայնացման» մեթոդը կարող է նպաստել ոչ միայն ապագայի (միտումների մակարդակով) կամ երևույթի զարգացման գործընթացնե-րում ռեալ և ձևական (վերացական) հնարավորությունների հիմքերը հա-

Page 97: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

97

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ս.Հովհաննիսյան

մեմատաբար արագ պարզելուն, այլև` ճիշտ ընտրել այդ զարգացումներից ամենահավանական տարբերակը: Չէ՞ որ զարգացման միտումների ուղղ-վածության և ներքին տրամաբանության, օրենքների ու օրինաչափություն-ների հատկանիշների իմացաբանական արմատների հիմնավորված բա-ցահայտումից են կախված այդ միտումներից բխող և դրանցով պայմանա-վորված զարգացման հնարավոր տարբերակների կամ էլ առավել հավա-նական տարբերակի ճշգրտումն ու ընտրությունը: «Ներկա ժամանակա-շրջանում կտրուկ մեծացել է գիտական-քաղաքական կանխատեսումների նշանակությունը: Դա զգացվում է արդի դարաշրջանի մթնոլորտում ամ-բողջությամբ, քանզի այն հագեցած է տագնապահարույց նախազգացում-ներով` կապված գլոբալ մասշտաբով պրոբլեմների կտրուկ սրման հետ: Կանխատեսումն էլ հենց ապագան քաոսից փրկելու միջոց է: Կանխատե-սումը նախազգուշացնող լոգոսի ձայնն է: Ինչպես ցույց է տալիս մշակույթի պատմությունը, մարդը միշտ ձգտել է «բանականացնել ապագան»` այն դարձնելով հասկանալի և հասանելի: Մարդիկ մշտապես բախվում են չերաշխավորված կեցության և բաց ապագայի ֆենոմենի հետ»,- իրավա-ցիորեն նկատել է Ա.Ս. Պանարինը [1, с. 287]:

Այսպիսով, եթե ամփոփելու լինենք «տեղայնացման» մեթոդի` որպես ժամանակա-տարածական «համատեղման» նոր ըմբռնման տեղն ու դերը կանխատեսման մեթոդների համակարգում, ապա կարելի է առանձնացնել մասնավորապես հետևյալ հատկանիշները.

ա) այն երևույթների կանխատեսման գործընթացների ժամանակ հստակ տարբերակում է կատարում ռեալ հնարավորությունների և ձևա-կան հնարավորությունների միջև` առաջինների համար ապահովելով «կո-պիտ», ոչ բնական առարկայական հիմքեր և համեմատաբար օպերատի-վություն է հաղորդում կանխատեսման ճանաչողական գործընթացներին,

բ) ռեալ հնարավորությունների` իրականության վերածվելու բարդ ու հակասական ընթացող ճանաչողական գործընթացները որոշ չափով և համեմատական կարգով օժտում է դյուրությամբ,

գ) կարող է նվազեցնել կանխատեսման օբյեկտ հանդիսացող երևույ-թի հնարավոր բացասական հետևանքների (անշուշտ, պատճառները չեզո-

Page 98: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

98

Ս.Հովհաննիսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

քացնելու անհնարինությունը գիտակցելուց հետո) մասշտաբների անկան-խատեսելիության աստիճանը և հնարավորություններ ընձեռել` ճիշտ ժամանակին դիմելու հակամիջոցների գործադրմանը,

դ) ինտուիտիվ, հետազոտական և նորմատիվային կանխատեսումնե-րի տիպերի օգնությամբ պայմաններ է ստեղծվում` հնարավոր ապագայի «տեսանելիության» աստիճանն ինչ-որ չափով մեծացնելու և կատարված փաստի առջև կանգնելու հավանականությունից, թեկուզև, մասամբ, խու-սափելու համար:

Անշուշտ, կանխատեսման ամեն մեթոդ ունի իր թերությունները: «Տեղայնացման» մեթոդի, թերևս, գլխավոր թերությունը կապված է

ապագայում կանխատեսման ենթակա երևույթի ծագման հավանական պատճառների և ներկա իրականության մեջ այդ երևույթի «գենետիկական» արմատների միջև եղած հնարավոր կապերի բացահայտման բարդության հետ և այլն:

«Տեղայնացման» մեթոդը փորձենք կիրառել արցախյան հիմնահարցի լուծման գործընթացի համատեքստում: Այսպես. Արցախը, դասեր քաղելով անցյալից և հենվելով անցյալի և ներկայի փորձի վրա, սկզբունքորեն մերժում է նրան հրամցվող Ադրբեջանի կազմում մնալու «երաշխավոր-ված» ապագայի հնարավոր բոլոր տարբերակները: Առավել ևս, որ ար-ցախյան հիմնահարցի լուծման գործընթացն ընթանում է աշխարհաքաղա-քական ներկայումս դրսևորվող հակասությունների զարգացման միտում-ների խորապատկերի վրա, որոնք էլ, վերջին հաշվով, նույնպես չեն կարող կայուն երաշխիքների հույսեր ներշնչել:

Երբ Ադրբեջանի իշխանությունների կամ միջազգային կառույցների կողմից «երաշխավորվող» խոստումների ու հավաստիացումների նախա-դրյալները հիպոթետիկ եղանակով անջատում ենք արցախահայության անվտանգ ապագայի իրականությունից և տեղափոխում ներկա իրակա-նություն` «պատվաստելով» այդ նախադրյալներին բազում թելերով կապ-ված առկա արմատներին, սոցիալ-քաղաքական միջավայրին, այսինքն` դրանք տեղայնացվում են, ապա կանխատեսման օբյեկտ հանդիսացող այդ խոստում-հավաստիացումների հավանական իրականանալիության առարկայական մոտավոր պատկերը «հայտնվում» է փորձի կողքին: Իսկ

Page 99: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

99

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Ս.Հովհաննիսյան

փորձը հենց մինչև արցախյան ազգային-ազատագրական շարժմանը նա-խորդած, տասնամյակներ տևած, Ադրբեջանի կողմից պետականորեն գոր-ծադրված հայահալած ու հայաջինջ քաղաքականության հետևանքներն են, որոնք իր մաշկի վրա է զգացել արցախահայությունը:

Այսինքն` ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքակա-նության իրական արմատների վրա արցախահայության «երաշխավորված ապագայի» նախադրյալները ներկա իրականության մեջ տեղայնացնելու պարագայում հնարավոր բացասական հետևանքների մասին պատկերա-ցումները թույլ չեն տալիս լուրջ ու հեռանկարային հույսեր կապել Ադրբե-ջանի կազմում մնալու ցանկացած գաղափարի կամ տարբերակի հետ: «Տե-ղայնացման» մեթոդի կիրառությունը կարող է նպաստել, որ ազգի ապա-գան չդառնա քաղաքական փորձարկումների առարկա, ինչպես նաև` հրաժարվել «փորձի և սխալի» մեթոդից օգտվելու պրակտիկայից: Ուստի, որքան էլ խնդրո առարկայի վերաբերյալ (ենթադրենք) կայացվեն գայթակ-ղիչ կամ նպաստավոր քաղաքական կամ իրավական բնույթի զիջումներ կորզող որոշումներ, սույն մեթոդը պայմաններ է ապահովում ներկայում հստակ տարբերակել իրական հնարավորությունը ձևական հնարավորու-թյունից (Արցախին տրվող երաշխիքների առումով), և դրանց մոտավոր առարկայական հիմքերի ճանաչողությունն օպերատիվություն է հաղոր-դում Արցախի ապագային առնչվող ճիշտ ժամանակին հակամիջոցների դիմելու գործընթացներին: Այլ կերպ ասած՝ արցախահայությունը չի կա-րող համաձայնել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով մնալու (որ-քան էլ այդ կարգավիճակը «բարձր» լինի) որևէ տարբերակի հետ, քանզի տարիներ անց այդ «բարձր» կարգավիճակը հիմք կդառնա հայության նկատմամբ առնվազն էթնիկ զտումներ իրականացնելու համար: Իսկ «տեղայնացման» մեթոդի կիրառումը նաև կարող է նպաստել կանխատես-ման օբյեկտի (այս դեպքում` Արցախի) հնարավոր ապագայի «տեսանե-լիության» (ճանաչողության) աստիճանն ինչ-որ չափով մեծացնելու և ան-ցանկալի հետևանքներից խուսափելու համար և այլն:

Այսպիսով, ինչպես կանխատեսման մյուս մեթոդների, այնպես էլ` «տեղայնացման» մեթոդի ճանաչողական և կիրառական հնարավորու-

Page 100: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

100

Ս.Հովհաննիսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

թյունները կախվածության մեջ են գտնվում ժամանակային տարբեր միջա-կայքերի (օպերատիվ, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, գերերկարաժամկետ) մերձավորությունից կամ հեռավորությունից:

Քաղաքական կանխատեսման ոլորտում «տեղայնացման» մեթոդի տեսական հիմքերի ընդհանուր գծերով քննումը ցույց է տալիս, որ գոյու-թյուն ունեցող ապագա իրականության հետազոտության մեթոդների հետ միասին, սույն մեթոդը ևս կարող է նպաստել այն բանին, որ անկանխատե-սելի դեպքերով ու իրադարձություններով (երևույթներով) «ականապատ-ված» քաղաքական ապագա իրականությունը դառնա կանխատեսելի: Օգ-տագործելով արդի գիտության բոլոր հնարավորությունները և համագոր-ծակցելով գիտության մյուս բնագավառների հետ՝ քաղաքական կանխա-տեսման ոլորտն իր գերխնդիրներից մեկն էլ համարում է հենց այն, որ կանխատեսումների միջոցով փորձում է կանխատեսելի դարձնել թե՛ ներ-քին և արտաքին, թե՛ տարածաշրջանային և միջազգային հարաբերություն-ների զարգացման հեռանկարները:

Հունիս, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն 1. Панарин А.С., Политология, М., 1997. 2. Ахременко А.С., «Проблемы политической науки», «Вестник Моск. ун-та», сер. 12,

Политические науки, 1999, N 1. 3. Почепцов Г.Г., Стратегия, М., 2004. 4. Габозов И.А., Философия политики, М., 1998,.

МЕТОД «ЛОКАЛИЗАЦИИ» В СФЕРЕ ПОЛИТИЧЕСКОГО ПРОГНОЗИРОВАНИЯ

Сирак Оганесян

Резюме

С учетом сложности процесса прогнозирования ожидаемых в будущем со-бытий и происшествий в статье представляется новый метод политического прогнозирования – так называемый метод «локализации». Основная цель этого метода – сделать по возможности ощутимой и видимой приблизитель-ную картину объекта прогнозирования.

Page 101: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

101

Հայկական գործոն

вڲêî²ÜÜ úî²ð ºì îºÔ²Î²Ü 貸Æ಼¸ºòàôÂÚ²Ü Ð²Ø²îºøêîàôØ

Վահրամ Միրաքյան*

«Ամեն մի հաղորդակցության միջոց, ի թիվս այլ բաների,

նաև հզոր զենք է այլ հաղորդակցության միջոցների և այլ խմբերի վրա հարձակվելու համար»:

Մարշալ Մաքկլուեն [1, c. 25]

Ռադիոն սոցիալական դիրքորոշումների ձևավորման լայն հնարավորու-թյուններ ունի և կարող է օգտագործվել խաղաղ և պատերազմական շրջա-նում: Ռադիոքարոզչությունը մեծ դեր է ունեցել 20-րդ դարի մի շարք հա-կամարտությունների լուծման հարցում: Շատ դեպքերում ռադիոընդունիչ-ները նախապես ինքնաթիռներով նետվել են հակամարտության վայր: Այդ-պես է եղել Վիետնամում, Իրաքում, Աֆղանստանում, Հաիթիում և այլ երկրներում տեղի ունեցած հակամարտությունների ժամանակ [2, с. 446]: Հայաստանի համար նույնպես կարևոր է ռադիոքարոզչության տեխնոլո-գիաներին տիրապետելը, որովհետև պարբերաբար առնչվում ենք հակա-ռակորդ պետությունների հակահայկական ռադիոքարոզչությանը, բացի այդ` հակառակորդների տարածքում արդյունավետ ռադիոքարոզչություն իրականացնելու խնդիր ևս ունենք:

Կան ռադիոյի միջոցով սոցիալական դիրքորոշումների ձևավորումը խթանող և դրան խանգարող գործոններ [3, с. 61]:

Խթանող գործոններն են. 1. Ինտելեկտուալ և զգայական ազդեցության համատեղելիությունը.

ռադիոյին զգայական ազդեցության մեծ հնարավորություն է տալիս ձայնի տոնայնության, իմաստային դադարների, աղմուկի, երաժշ-տության և այլ միջոցների օգտագործումը:

* ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների կենտ-րոնի գիտաշխատող:

Page 102: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

102

Վ.Միրաքյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

2. Լսարանի հետ ուղիղ կապ հաստատելու հնարավորությունը. ռադիո-յի միջոցով տեղեկատվություն հաղորդողը և ստացողը գտնվում են ակուստիկ հաղորդակցման վիճակում, ինչը մտերմացնում է նրանց և առաջացնում «մասնակցի պատրանք»:

3. Տեղեկատվության հաղորդման մեծ օպերատիվությունը. ռադիոհա-ղորդում պատրաստելու համար շատ ավելի քիչ ժամանակ է անհրա-ժեշտ, քան նյութի տպագրության, ինտերնետում տեղադրելու կամ հեռուստաեթերով հեռարձակելու համար:

4. Զանգվածային լսարան գրավելու լայն հնարավորությունները. ռա-դիոն կարող է ներառել լսարանի բոլոր շերտերը` երիտասարդներ, երեխաներ, կանայք, ծերեր, զինվորներ և այլն:

5. Ռադիոհեռարձակումը կախված չէ օրվա ժամից կամ եղանակից. այն հնարավոր է իրականացնել, երբ կարիք լինի` անհրաժեշտ դեպքում թաքցնելով հեռարձակողի ինքնությունը և նպատակները: Ռադիոհե-ռարձակման կայանի տեղը կարելի է հայտնաբերել միայն համապա-տասխան տեխնիկայի միջոցով:

6. Տարբեր ժանրերի կիրառումը` համապատասխան քարոզչություն իրականացնելու համար:

7. Ունկնդրելու հնարավորությունն այլ գործով զբաղվելիս. թերթ կարդա-լիս կամ հեռուստացույց դիտելիս գրեթե հնարավոր չէ այլ գործով զբաղվել, իսկ ռադիո կարելի է լսել մեքենա վարելիս, քայլելիս (ական-ջակալներով), խոհանոցային և այլ աշխատանքների ժամանակ: Խանգարող գործոններն են

1. Տեսապատկերի հաղորդման անհնարինությունը: 2. Եթե թերթի նյութը կարելի է պահել և կարդալ առավել հարմար

վայրում և առավել հարմար ժամանակ, ռադիոն լսում են միայն մեկ անգամ (երբեմն նաև մի քանի, երբ նյութը վերահեռարձակվում է):

3. Ռադիոհաղորդագրությունը, ի տարբերություն տպագիր մամուլի հաղորդած տեղեկատվության, «ապրում» է այնքան, որքան տևում է ռադիոհաղորդումը [4, с. 233]:

Page 103: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

103

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Վ.Միրաքյան

Ռադիոյով տեսապատկերի հաղորդման անհնարինությունը, բացի թերություն լինելուց, ունի նաև առավելություն: Հետազոտություններն ապացուցել են [5, с. 57], որ ռադիոհաղորդումներում տեսապատկերի բա-ցակայությունն ակտիվացնում է լսողի պատկերացումը, ինչը հաղորդվող տեղեկատվությանը տալիս է լրացուցիչ զգացմունքայնություն:

Կանադացի սոցիոլոգ Մարշալ Մաքկլուենը, ռադիոն հեռուստատե-սության հետ համեմատելով, անվանում է այն տեղեկատվության փո-խանցման «տաք» միջոց: Իսկ հեռուստատեսությունն անվանում է «սառը», որովհետև այն լսարանին պատկերացումների հնարավորություն չի տալիս [1, с. 27]: Նա նշում է, որ տպագրությունը խորացրեց և զարգացրեց մարդկանց անհատականությունը, իսկ ռադիոն կատարեց հակառակը` վերադարձնելով մարդկանց ցեղային կյանքի սարդոստայն: «50-ականնե-րից սկսած, երբ ռադիոն տարածվեց ամենուր, մեր պատանիները սկսեցին դրսևորել ցեղային կենսակերպին հատուկ վարքագիծ» [1, с. 345]:

Ժամանակակից ռադիոն, չնայած իր հզոր մրցակցին` հեռուստատե-սությանը, շարունակում է համարվել առաջատար լրատվամիջոց: Սրա հիմքում առաջին հերթին տեխնոլոգիական զարգացումներն են: Չի կարելի պատկերացնել ժամանակակից հզոր ռադիոկայան՝ առանց արբանյակա-յին կամ համացանցային հեռարձակման: Համացանցային ռադիոյի գոյու-թյունը ռադիոյի ոլորտի վերջին ամենամեծ ձեռքբերումներից է, ինչը թույլ է տալիս փոքրիկ ռադիոկայանին, առանց համեմատաբար մեծ ծախսերի, հեռարձակում իրականացնել ողջ աշխարհում:

Հայաստանում պաշտոնապես հեռարձակվում է 20 ռադիոընկերու-թյուն՝ «Շանթ», «Լոռի», «Միգ», «ԱՐ» ռադիո միջմայրցամաքային, «Արարատ FM», «Արձագանք», «Ավտոռադիո», «Սիթի FM», «Ռադիո Վան», «Ռադիո Հայ», «Հայ FM», «Ռադիո Ավրորա», «Իմպուլս», «Վեմ», «Ռուսսկոյե ռադիո», «Ռադիո Ջազ», «Նոր ռադիո», «Արմլուր», «Ռադիո Երևան», «Ազատություն ռադիոկայան», «FM 103,8», «Հանրային ռադիո»1: Այս բոլոր ռադիոընկերու-թյունները հիմնականում գործում են երաժշտություն՝ գումարած լուրեր, գումարած կարճ ծրագրեր սխեմայով:

1 Ցուցակն՝ ըստ Media.am կայքի:

Page 104: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

104

Վ.Միրաքյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Ըստ Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոն-Հայաստանի 2011 թվականին հրատարակած «Հայաստան 2011. ԶԼՄ-ների մասին հա-սարակական կարծիքի ու նախընտրությունների հետազոտության», Հա-յաստանում ռադիոկայաններից մարդիկ ամենաշատը սպասում են երաժշ-տություն (77%), երկրորդ տեղում նորություններն են, հետո՝ հարցազրույց-ներն ու վիկտորինաները (Նկար 1):

Հայաստանում կան նաև ռադիոկայաններ, որոնք FM հաճախակա-

նությամբ հնարավոր է լսել, բայց դրանց մի մասը չկան պաշտոնապես հե-ռարձակվողների ցանկում: Այդ ռադիոընկերությունները ֆինանսավոր-վում են այլ պետությունների կողմից, բնականաբար, հետապնդելով իրենց երկրների որոշակի շահեր: Ստորև կներկայացնենք Հայաստանում հեռար-ձակվող օտար ռադիոընկերությունների համապատկերը` կոնկրետ դեպ-քում ներկայացնելով սոցիալական դիրքորոշումների ձևավորման հար-ցում օտար ռադիոընկերության քաղաքականությունը:

Հայաստանն օտար ռադիոազդեցության համատեքստում Հայաստանի նկատմամբ ռադիոազդեցություն իրականացնող երկր-

ները կարելի է բաժանել երկու մասի.

Նկար 1

Page 105: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

105

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Վ.Միրաքյան

ա) գերտերություններ, որոնք տարածաշրջանում ունեն իրենց շահերը, բ) անմիջական հարևան երկրներ: Տարածաշրջանում շահեր ունեցող գերտերությունների ռադիոազդե-

ցությունը. Հայաստանը ԽՍՀՄ կազմում լինելու պատճառով անմիջակա-նորեն ենթարկվել է ԽՍՀՄ-ի դեմ մղվող հոգեբանական պատերազմի ազ-դեցությանը: «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հայ-կական խմբագրություններն ամենահներից են: Չնայած Խորհրդային Հայաստանի գործադրած ջանքերին (Նորքի բարձունքում կային ռադիո-հաճախականությունների խլացուցիչներ)՝ այդ ռադիոկայանների ազդե-ցությունը մեծ էր:

Ի տարբերություն խորհրդային շրջանի, երբ «Ազատություն» և «Ամե-րիկայի ձայն» ռադիոկայաններն աջակցում էին ազգային ինքնագիտակ-ցության, ազգային մշակույթի, ազգային անկախ պետականության գաղա-փարների վերելքին (ազգայնականության աճը ցանկալի էր ԽՍՀՄ փլուզ-ման համար), անկախ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության առաջացումից և ԽՍՀՄ մասնատումից հետո այդ ռադիոկայանների նպատակները փոխվեցին:

Տեղեկատվական անվտանգության ոլորտում մասնագիտացող փոր-ձագետ Գարեգին Խումարյանն ուսումնասիրել է 2003-2007թթ. «Ազատու-թյուն» ռադիոկայանի գործունեությունը և պարզել, որ տարբեր ժամանա-կաշրջաններում այն կատարել է քարոզչական տարբեր խնդիրներ, ուստի և ձևավորել տարբեր սոցիալական դիրքորոշումներ:

Օրինակ` 2003թ. Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ այս ռադիոյի հեռարձակման բովանդակային վերլուծության արդյունքում առանձնացված հիմնական իմաստային խմբերը, ուրեմն և հնարավոր սոցիալական դիրքորոշումների ձևավորմանն ուղղված քաղա-քականությունը կարելի է արտահայտել Աղյուսակ 1-ով1. 

1 Խումարյան Գ., «Տեղեկատվական ներազդումը և ազգային եթերային դաշտի կայունությունը», «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.:

Page 106: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

106

Վ.Միրաքյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

2005թ. Գարեգին Խումարյանի կատարած ուսումնասիրությունն այլ պատկեր է ի հայտ բերում: Այս շրջանում Հայաստանն ընդգրկվեց «Եվրո-պական նոր հարևանություն» ծրագրում: Դա «Ազատություն» ռադիոկայա-նի հաղորդումների քաղաքականության մեջ իր արտացոլումը գտավ հե-տևյալ կերպ. մեր պետության միջազգային մեկուսացման միտման մասին հաղորդումների բաժինը կտրուկ կրճատվեց` հօգուտ զարգացման արևմտյան ուղու քարոզչության:

Աղյուսակ 2-ից պարզ է դառնում, որ կատարվել է սոցիալական դիրքորոշումների ձևավորմանն ուղղված քաղաքականության փոփոխում:

Բացի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող «Ազա-տություն» ռադիոկայանից, Հայաստանում հեռարձակվում են նաև Բրիտա-նական «Բի Բի Սի»-ն (BBC), գերմանական «Դոյչե Վելե»-ն (Deusche Welle),

Աղյուսակ 1 Սյուժեների իմաստային վերլուծություն

Ընդհանրացված իմաստային խումբ %

Հայկական ԶԼՄ ոչ օբյեկտիվ լինելը, դրանց ենթակայությունը գործող իշխանություններին

4

Ընդդիմության համախմբումը/ուղիղ քարոզչություն հօգուտ ընդդիմադիր ուժերի

22

Գործող իշխանություններին ուղղված մեղադրանքներ կեղծումների, հակաժողովրդականության մեջ և պաշտոնյաների բարոյազրկությունը

33

Գործող իշխանությունների անգործունակության մեղադրանքներ (մեսիջներն առնչվում էին ինչպես զուտ քաղաքական ասպեկտներին, այնպես էլ պաշտոնատար անձանց բարոյական կերպարին)

26

Հայաստանի միջազգային մեկուսացման միտումները 15

Աղյուսակ 2 Սյուժեների իմաստային վերլուծություն

Ընդհանրացված իմաստային խումբ % Զարգացման արևմտյան ուղու քարոզչություն 51 Գործող իշխանության անգործունակություն 22 Հանդուրժողականություն Թուրքիայի նկատմամբ 9 Գործող իշխանության հակաժողովրդականություն 6 Այլ 12

Page 107: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

107

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Վ.Միրաքյան

ֆրանսիական «Էռ Էֆ Ի»-ն (Rfi), չինական և մի շարք ռուսական ռադիո-կայաններ: Հետևաբար, Հայաստանի տեղեկատվական դաշտի վերահսկո-ղությունն ու հավանական վտանգների չեզոքացումը հնարավոր են միայն, եթե իրականացվեն նաև այս ռադիոկայանների գործունեության վերլու-ծություն և վերահսկողություն: Բացի այդ, օտար երկրների ռադիոկայան-ների արտադրանքի մշտադիտարկումն ու արդյունքների վերլուծությունը թույլ կտան նաև հասկանալ, թե տվյալ երկրներն ինչ նպատակներ և ծրագրեր են իրականացնում Հայաստանում:

Անմիջական հարևան երկրների ռադիոազդեցությունը. այդ երկրնե-րից հասկանալի պատճառներով առանձնանում են Թուրքիան և Ադրբեջա-նը, որոնց ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ տարվող ռադիոքարոզչությունն իր կոշտու-թյամբ առանձնացող, պատերազմական շրջանին բնորոշ քարոզչություն է:

Թուրքական ռադիոկայանները Հայաստանի տարածքում հաղոր-դումներ հեռարձակում են վաղուց: Օրինակ, Երևանում որսվում է երեք թուրքական ռադիոկայան, իսկ սահմանամերձ շրջաններում դրանց թիվն էլ ավելի մեծ է: Սակայն թուրքերեն հեռարձակվելու պատճառով դրանց արդյունավետությունը շատ փոքր էր: Խնդիրը լուծվեց հայկական կողմի աջակցությամբ, երբ Ռադիոյի և հեռուստատեսության Թուրքիայի պետա-կան ընկերությունը (TRT) Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ ստորագրեց պայմանագիր1: Արդյունքը եղավ այն, որ Թուրքիայի Հան-րային ռադիո-հեռուստատեսությանը («TRT») պատկանող «Թուրքիայի ձայն» ռադիոկայանը2 («Voice of Turkey») 2009-ի ապրիլի 2-ից պաշտոնա-պես սկսել է հայալեզու ռադիոհաղորդումների հեռարձակումը՝ Հայաստա-նի Հանրային հեռուստաալիքի Թուրքիայում հեռարձակվելու դիմաց3: Ենթադրվում էր, որ սա հայամետ ձեռնարկում պետք է լիներ, այսինքն՝ Թուրքիայի հայերը, որպես ազգային փոքրամասնություն, պետք է հնարավորություն ստանային ունենալու իրենց ռադիոժամը:

1 “Турецкое госрадио заговорит по-армянски, а армянский телеканал покроет Турцию”, 30.12.2008, «Ռեգնում» լրատվական գործակալության կայք՝ http://www.regnum.ru/news/1106646.html 2 «Թուրքիայի ձայն» ռադիոկայանը, հայերենից բացի, ունի հաղորդումներ ևս 31 լեզվով. http://www.trtturkmen.com. 3 «Թուրքիայում սկսեցին հեռարձակել հայկական ռադիոհաղորդումները», 02.04.09 «Թերթ.am» լրատվական գործակալության կայք՝ http://tert.am/am/news/2009/04/02/turkishradio/

Page 108: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

108

Վ.Միրաքյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Չնայած թուրքերի հեռարձակած հայալեզու հաղորդումներն առայժմ միայն ենթատեքստային քարոզչություն են իրականացնում1, թուրքական հայալեզու ռադիոկայանի գործունեության հետ կապված արձագանքն իրեն երկար սպասել չտվեց: Թուրքական ռադիոյի հայկական խմբագրու-թյունը2 եթեր դուրս գալուց ընդամենը 10 օր հետո ենթարկվեց սուր քննա-դատության: Պատճառն այն էր, որ թուրքական ռադիոն հեռարձակումներն իրականացնում է արևելահայերեն, այն դեպքում, երբ Թուրքիայի քաղա-քացի հայերի գերակշիռ մասը խոսում է արևմտահայերեն:

«Ակոս» թերթի խմբագիր Էթյեն Մահչուպյանը տարակուսանք է հայտնել արևելահայերեն հեռարձակումների առթիվ` ասելով. «Սա նշա-նակում է, որ այս հաղորդումների ունկնդիրները ոչ թե Թուրքիայի հայազ-գի քաղաքացիներն են, այլ Հայաստանի Հանրապետության բնակիչները: Փաստորեն` սա մի նախաձեռնություն է, որն առավելապես արտաքին քա-ղաքական ուղղվածություն ունի»3:

Այն հարցին, թե ինչ նպատակներ է հետապնդում TRT-ի հայերեն ռադիոժամը, TRT-ի հայերեն բաժնի աշխատակազմի ներկայացուցիչները պատասխանել են. «Մեր ծրագրերը տեղեկացնում են Թուրքիայի տնտե-սության, աշխարհագրության, պատմության, մշակութի և տուրիզմի մա-սին: Թուրքիա այցելող հայերն ունենում են երկրի վերաբերյալ սկզբնական գիտելիքներ: Իսկ մեր հաղորդումների` ՀՀ քաղաքացիներին ուղղված լի-նելու պատճառը վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև զար-գացող դիվանագիտական և երկու ժողովուրդների միջև ստեղծվող մշակութային կապերն են»4: Թուրքիայի հայերեն ռադիոյի աշխատակիցնե-րի խոստովանությունից պարզ է դառնում, որ Թուրքիան գործում է ռադիոքարոզչության ոլորտում արդեն վաղուց մշակված տեխնոլոգիա-յով`«սուր անկյուններ» չունեցող տեղեկատվությամբ լսարան գրավել,

1 Հաղորդումները հեռարձակվում են ռադիոալիքային, արբանյակային և ինտերնետային միջոցներով: FM 106.25 ռադիոալիքային հաճախականությամբ հնարավոր է լսել ՀՀ-ում, իսկ արբանյակային և ինտերնե-տային հեռարձակումը տարածվում է ողջ աշխարհով: 2 www.trtarmenian.com. 3 «Թուրքական ռադիոյի հայալեզու թողարկումները քննադատության են արժանացել», 13.04.2009., «Ազատու-թյուն» ռադիոկայանի կայք` http://www.azatutyun. am/content/article/1607421.html 4 http://www.keghart.com/Moskofian_TRT

Page 109: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

109

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Վ.Միրաքյան

ապա այդ լսարանին ուղղորդել անհրաժեշտ ուղղությամբ: Կարելի է եզրա-կացնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի` Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմի վարման ծրագրի շրջանակներում էլ ստեղծվել է հայալեզու ռադիոկայանը:

2009 թվականին ստեղծված «Թուրքիայի ձայն» ռադիոկայանի հայե-րեն բաժինը, սկսած 2010 թվականից, օրվա որոշակի ժամերի ներխուժում է FM 106,5 ու 106 հաճախականությամբ գործող հայկական ռադիոկայան-ների եթեր ու խլացնելով դրանք՝ հեռարձակում սեփական հաղորդումնե-րը՝ 12:30 ադրբեջաներեն, իսկ 19:30՝ հայերեն լեզուներով: FM 106,5 հաճա-խականությամբ գործում է «Իմպուլս» ռադիոկայանը, որը բազմաթիվ նամակներ է գրել թուրքական ռադիակայանին` պահանջելով «չնստել» իր հաճախականության վրա, բայց պատասխան չի ստացել:

2011 թվականի տվյալներով՝ FM 104.4 ՄՀց հաճախականությամբ արդեն Հայաստանի գրեթե ողջ տարածքում հեռարձակվում է թուրքական TRT ռադիոալիքը1։

Բացի վերոնշյալներից, կա նաև թուրքական «Նոր ռադիոն»2, որը ներ-կայացվում է որպես համացանցային ռադիոկայան և, ըստ իրենց, գործում է Թուրքիայի հայերին և ընդհանրապես Անատոլիայում ապրող բոլոր ժողովուրդներին ազատորեն արտահայտվելու և իրենց մշակույթը ներ-կայացնելու համար: Ռադիոկայանը հեռարձակվում է վեց լեզվով՝ թուրքե-րեն, հայերեն, անգլերեն, քրդերեն, լազերեն և հունարեն:

Ինչպես տեսնում ենք, մի կողմից՝ հարևան թշնամի երկրների ձեռ-նարկած քայլերի, մյուս կողմից՝ հայկական ռադիոկայանների՝ ազգամետ քաղաքականության տեսանկյունից անդեմ ռադիոքաղաքականության համատեքստում ռադիոքարոզչության ոլորտում Հայաստանի դիրքերը չի կարելի բարենպաստ համարել:

Հունվար, 2011թ.

1 «7օր» լրատվական գործակալության բլոգ՝ http://blog.7or.am/archives/7338#more-7338 2 http://www.norradyo.com

Page 110: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

110

Վ.Միրաքյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Маклюэн M., Понимание медия: внешние расширения человека, Москва, Гипербо-рия, 2007.

2. Почепцов Г., Психологические войны, Рефл-бук, Киев, 2002. 3. Вепринцев В.Б., Манойло А.В., Петренко А.И., Фролов Д.Б., Операции информаци-

онно-психологической войны, Краткий энциклопедический словарь-справочник, Москва, 2005.

4. Бухарин С.Н., Цыганов В.В., Методы и технологии информационных войн, Ака-демический проект, 2007.

5. Евгеньев Т.В., Технологии социальных манипуляций и методы противодействия им, Питер, 2007.

6. «Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» զեկուցումների ժողովածու, Պիկիչյան Հ., «Նվագարանը և երաժշտությունը ինքնության խորհրդա-նիշ», Երևան, 2004։

7. Միրաքյան Վ., «Լրատվամիջոցների ազդեցության հնարավորությունները», Երևան, 2010։

8. Гидденс Э., Социология, Москва, 2005.

АРМЕНИЯ В КОНТЕКСТЕ ЗАРУБЕЖНЫХ И МЕСТНЫХ РАДИОВЛИЯНИЙ

Ваграм Миракян

Резюме

В развивающейся эпохе СМИ радио продолжает играть важную роль в сфере пропаганды. В статье представлены особенности влияния радио, а также описывается общий обзор транслирующихся зарубежных радиостанций и определенные особенности их деятельности. 

Page 111: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

111

§Ð²ÚÎ²Î²Ü î²´àôܦ ÂàôðøƲÚàôØ. ÐයìºðÈàôÌ²Î²Ü ¸Æî²ðÎØ²Ü öàðÒ

Լիլիթ Եփրեմյան*

Հոգեվերլուծության հայր Զիգմունդ Ֆրոյդն իր աշխատություններում առա-ջարկել է մի շարք մեթոդաբանական բանալիներ, որոնք կիրառելի են Հա-յոց ցեղասպանության հետևանքների ուսումնասիրության հարցում: Հոգե-վերլուծական մոտեցումների տեղափոխումը ցեղասպանագիտություն նոր իմաստ է տալիս հայտնի փաստերին: Ըստ Ֆրոյդի, միջառարկայական (միջդիսցիպլինար) ուսումնասիրությունները պրոֆեսիոնալ առումով կա-րող են թերանալ ամեն մի առանձին բնագավառի տեսանկյունից, սակայն ստացված արդյունքները հետագայում հնարավոր է խորացնել` արդեն նոր, առավել ամբողջական ընկալման մակարդակով [1, с. 365]:

Անդրադառնանք, օրինակ, «տաբու» հասկացությանը` Ֆրոյդի հոգե-վերլուծական պարզաբանմամբ [2, с. 363-528]: Թուրք պատմաբան Թաներ Աքչամի վկայությամբ` «Հայոց ցեղասպանության թեմայից խուսափումը և սուր կերպով այդ մասին բարձրաձայնողների քննադատությունը բացա-տրվում են հատկապես այն իրողությամբ, որ այս հարցն իսկապես մեզա-նում ամենաարգելվածն է»1: Չժխտելով թուրքական հասարակության մեջ տարաբնույթ խնդիրների առկայությունը` Աքչամը հստակորեն առանձ-նացնում է Հայոց ցեղասպանության խնդիրն իբրև ամենատաբուացվածը: Թեև վերջին ժամանակներում որոշ թուրք մտավորականների կողմից շեշտվում է հայկական տաբուի հաղթահարման փաստը, այն, ինչ տեղի է

* Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, արվեստագիտության թեկնածու, միջազգային հոգեբանների «Հայք» հիմնադրամի նախագահ։ 1 Акчам Т., Турецкое национальное “я” и армянский вопрос. http: //www.armenianhouse.org/akcam/akcam-ru.html

Page 112: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

112

Լ.Եփրեմյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

ունենում երկրում Հայկական հարցի առնչությամբ, դժվար է հաղթահա-րում համարել, ավելի ճիշտ` սա հաղթահարման իմիտացիա է քաղաքա-կան նպատակներով: Այսպես կոչված «տաբուն» մնում է թուրքական պե-տության օրակարգում:

Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայում կատարյալ լռության է մատնվել 1920-ականների վերջից, ընդ որում, կես դարից ավելի հասարա-կությունը չէր էլ փորձում փնտրել պատմության այս փակ էջի բանալինե-րը: Հարցի բարձրաձայնման դեմ ուղղված օրենսդրական արգելքների նույնիսկ անհրաժեշտությունը չկար. պաշտպանական բնազդային մի ուժով ցեղասպանությունը «մոռացված» էր: Սակայն արդյո՞ք լռության պահպանման այդ իմպերատիվ արգելքն անբացատրելի էր, իռացիոնալ, արդյո՞ք սերում էր անհայտ հանգամանքներից: Կարծում եմ` ոչ, լռության խորքային պատճառները Թուրքիայում գիտակցված են եղել բոլոր ժամա-նակներում. դա կատարվածի համար պատասխանատվությունից խուսա-փելու միջոց է:

Այն, որ ցեղասպանությունը կործանարար ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի ճակատագրի և հոգեկերտվածքի վրա, անհերքելի փաստ է: Սակայն չանտեսենք և մյուս հանգամանքը. սա նաև թուրքական պետու-թյան և հասարակության համար ծանրագույն փորձություն կարելի է հա-մարել: Քաղաքական, նյութական, տարածքային և այլ տիպի ձեռքբերում-ների հետ մեկտեղ Օսմանյան կայսրությունը ձեռք բերեց ոչ միայն ցեղաս-պան պետության [3, էջ 38] համբավ, այլ նաև ինքնագիտակցություն: Ցե-ղասպանության ուսումնասիրության նյույորքյան ինստիտուտի տնօրեն Հելեն Ֆայնը առաջարկել է ցեղասպանության կարևոր բնորոշիչներից հա-մարել այն հանգամանքը, երբ որևէ մարդկային խմբի զանգվածային ոչնչացման քաղաքականություն «սպանության դիտավորությամբ» ի հայտ է բերում վկայություններ առ այն, թե իշխանությունները «ծրագրել են, կազ-մակերպել են կամ էլ գիտակցում են իրենց ցեղասպանական գործողու-թյունները» (ընդգծումը` Լ.Ե.) [4, p. 4-5]: Սա գիտակցված հանցավոր ծրա-գիր էր, ինչը կարևորվում է ոչ միայն իրավաբանական, այլև հոգեբանա-կան տեսանկյունից: Այդ առումով ցեղասպան պետության պիտակն ան-

Page 113: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

113

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Լ.Եփրեմյան

խուսափելիորեն տարածվում է հասարակության վրա՝ մանավանդ հաշվի առնելով հասարակության որոշակի շերտերի անմիջական մասնակցու-թյունը Հայոց ցեղասպանության պարագայում:

Ցեղասպանությունն ալեկոծեց համաշխարհային հասարակական կարծիքը: Տարբեր ազգությունների, դավանանքների, քաղաքական հա-յացքների տեր մարդիկ, իրենց պատվի և խղճի թելադրանքով, դատապար-տում էին այդ եղեռնագործությունը: Օտարների կողմից թուրքական պե-տության, ինչպես նաև ազգային հոգեկերտվածքի վերաբերյալ չափազանց նվաստացուցիչ գնահատականների («դաժան», «բարբարոս», «գազան») մասին են վկայում հենց թուրք գիտնականները, որոնք երբեմն փորձում են արդարացնել այդ բնորոշումները և նույնիսկ ներկայացնել դրանք իբրև բնական, օրինաչափ երևույթ: «Փառապանծ անցյալի և անհրապույր ներ-կայի միջև ընկած ահռելի անդունդն անցյալի վերադարձի ձգտումը դարձ-նում է համազգային գաղափար: Ընդ որում, որքան ավելի վատ է ներկայիս վիճակը, այնքան մեծ է անցյալի իդեալականացման միտումը: Այդ իրավի-ճակը մարդկանց մեջ անասնական բնազդների զարթոնքի պատճառ է հանդիսանում, նրանք վայրի գազաններից էլ վտանգավոր են դառնում»1: Ահմեդ Ինսելի վկայությամբ, «տասնհինգ տարեկան էի, երբ բացահայտեցի Դողան Ավջըօղլուի գիրքը` «Թուրքիայի կարգը»: Ձախակողմյան ազգայ-նական այդ հեղինակը չի հիշատակում հայերի տեղահանումները, սակայն մի փոքրիկ էջ է նվիրում Ադանայում հայերի թողած ունեցվածքի սեփակա-նության փոխանցմանը տեղի մուսուլման բուրժուազիային: Այդ ժամանակ աղոտ զգացողություն ունեցա, որ այդ գործում թերևս ինչ-որ խնդիր կա: Սակայն դա ինձ չափից ավելի չցնցեց, քանի որ հիշեցնում էր օսմանյան պատմության մեջ հաճախ հանդիպող` սուլթանի կողմից հրամայված բռնագրավումները» [5, էջ 45]: Առաջին ցեղասպանության իրագործումը, նույնիսկ դաժանություններին սովոր հասարակության ընկալմամբ, «սովո-րական բարբարոսությունից» դուրս երևույթ է: Թուրքական պետության համար սա մինչ այսօր կործանիչ, ցավոտ, տհաճ ապրումների աղբյուր է:

1 Акчам Т., Турецкое национальное “я” и армянский вопрос. http: //www.armenianhouse.org/akcam/akcam-ru.html

Page 114: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

114

Լ.Եփրեմյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Ինչպես հայտնի է հոգեվերլուծական ուսումնասիրություններից, ծանր, անցանկալի ապրումները, անկախ այն հանգամանքից, թե ում են դրանք վերաբերում` զոհին, թե դահճին, հոգեբանական նմանօրինակ մե-խանիզմների օգնությամբ վերամշակվում են: Մարդը լիցքաթափվելու հնարավորություն է տալիս զգացմունքներին արցունքների, գործողու-թյունների, հեգնանքի, ստեղծագործության, պաշտպանական ռեակցիանե-րի միջոցով` դրանով իսկ սպառիչ կերպով մշակելով այդ ապրումները: Եթե ազատ դրսևորվելու հնարավորություն չկա, ապա մարդը մշակում է դրանք մտահայեցողական (ինտելեկտուալ) կերպով. կատարվում են եզրակացություններ, կշեռքի վրա են դրվում փոխառնչությունները, վար-քագիծը որոշակիորեն գնահատվում է, և ընտրվում են հետագա քայլերը: Երբ բացասական ապրումներն ի սկզբանե արգելափակվում են, «ներս են գցվում», մերժվում են, մոռացության են տրվում, դրանք մղում են դեպի բա-ցառիկ ուժգին հետագա գործողության և հետևանքների: Նման դեպքերում ապրումների ասոցիատիվ «վերակենդանացումն» առավել ինտենսիվու-թյուն և լայն ընդգրկում է դրսևորում:

Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը Թուրքիայում լուրջ քննարկում-ների է ենթարկվել: Եվ մտահայեցողական մշակման հետևանքով թուրքա-կան հասարակությունը ռացիոնալ, այլ ոչ անգիտակցական մղումով, դրսևորել է բացառիկ միասնականություն` որոշում կայացնելով «մոռա-ցության տալ» այս խնդիրը, պարզապես վերացնել այն պատմությունից, գիտակցությունից` խուսափելով ժողովրդի զգայական որևէ անդրադար-ձից: «1918 թվականի զինադադարից հետո Ստամբուլում դատավարու-թյուններ են կազմակերպվում «Միություն և առաջադիմություն» կուսակ-ցության ղեկավարների դեմ, որոնց թուրք իշխող շրջանակները մեղադրում են 1915 թվականին կատարած հանցագործությունների համար: Դժբախ-տաբար, թուրքերը շատ շուտ այն զգացումն են ունենում, որ դաշնակից տերությունները շահարկման գործիք են դարձնում Հայկական հարցը` Օս-մանյան կայսրության անդամահատումն արդարացնելու համար: Արդյուն-

Page 115: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

115

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Լ.Եփրեմյան

քում՝ Ստամբուլում և Անատոլիայում հակադարձ շարժում է սկսվում, թուրք մտավորականներն ու ղեկավար մարմինները մերձենում են «Միու-թյուն և առաջադիմություն» կուսակցությանը` մեղադրելու փոխարեն: Մե-կուկես տարվա ընթացքում նույն մարդիկ ամբողջովին փոխում են իրենց դիրքորոշումը։ […] Թուրք-մուսուլմանական համերաշխությունն առաջ-նային է դառնում: […] Ազգայնականները համախմբում են նրանց [բնակ-չությանը]` ասելով, որ գյավուրները` անհավատները, վերադառնում են իրենց հողերը գրավելու: Եվ որ բոլոր նրանք, ովքեր պետության ղեկին կանգնած կամ Անատոլիայում, քշել են հույներին և հայերին, չեն կարող սխալ համարվել, նրանք ազատվում են պատասխանատվությունից: Ազ-գային ազատագրական պայքարը կրոնական երանգավորում ունեցող ազ-գային պատերազմ է» [5, էջ 64-65]:

Հետևաբար, արգելքների անբացատրելիության տեսանկյունից, որը գիտնականների կողմից առանձնացվում է իբրև տաբուի կարևորագույն հատկանիշ, «տաբու» բնորոշումը Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ճիշտ չէ, քանի որ չի արտահայտում երևույթի իմաստը:

Հոգեվերլուծական դիտարկմամբ՝ կատարվածն ավելի ճիշտ կլիներ արտամղում, ռեպրեսիա անվանել: Հասարակության մակարդակով ռեպ-րեսիան դարձել է պարտադրված քաղաքականություն, թուրքական մշա-կույթի ադապտիվ ռազմավարություն, ազգի առաջնորդերի օրինակին հե-տևելու բնազդային անհրաժեշտություն: Այս պաշտպանական մեխանիզմը զարգանում է իրեն հատուկ տրամաբանությամբ: Այսինքն` տերմինաբա-նական պարզ մի աճպարարության մասին չէ խոսքը, այլ հարցի խորքային ընկալման և դրա` ժամանակի մեջ զարգացման օրինաչափությունների մասին: Եթե տաբուի խախտումն է վտանգավոր, ապա ռեպրեսիվ իրողու-թյան դեպքում վտանգավոր է անվերջ անտեսումը:

Ինչպե՞ս է գործում արտամղման պաշտպանական մեխանիզմը: Գի-տակցությունից վտարվում է այն, ինչը խանգարիչ հանգամանք է, այն, ինչը չես ուզում իմանալ, տեսնել, լսել և գիտակցել: Սակայն, անցանկալի իրո-ղության արտամղմանը հաջորդում է մի իրավիճակ, երբ «մոռացված»

Page 116: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

116

Լ.Եփրեմյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

երևույթը սկսում է այն աստիճանի միջամտել իրականությանը` խանգա-րելով մարդու, պետության կամ հասարակության անդորրը, որ այլևս ան-հնարին է այն չնկատել. հարկ է պայմանավորվածություն ձեռք բերել այդ խնդրի շուրջ:

Ռեպրեսիվ գործողության հետևանքով գաղտնիքի սերնդեսերունդ ան-ցումը «ձեռքից ձեռք փոխանցվող տաք կարտոֆիլից» (Ֆանիտա Ինգլիշ) ազատվելու միտում ունի: Այն նման է ռումբի, որը շուտ թե ուշ, միևնույն է, պայթելու է, և այդ վտանգն ուղղվում է հենց գաղտնիքը կրող հասարակու-թյան դեմ: Ինչպես որ հայ ժողովրդի համար անհնարին է այս կամ այն հրա-հանգչի կարգադրությամբ վերացնել իր միջից ցեղասպանության հետ կապ-ված հետևանքները, այնպես էլ թուրքական պետությունն ի զորու չէ առանց իր համար սարսափելի հետևանքների` մոռացության մատնել և «մարսել» կատարվածը, նույնիսկ այն դեպքում, եթե հաջողվեր այս թեմայի շուրջ ընդմիշտ լռեցնել ամբողջ աշխարհը: Այս պարագայում գործում են հոգե-բանների կողմից նկարագրված հստակ օբյեկտիվ մեխանիզմներ, դրանք վեր են մեր կամ նրանց ցանկություններից: Ինչպես որ 2 անգամ 2-ը հավասար է միմիայն 4-ի, այնպես էլ միանշանակ են գործում հոգեվերլուծական օրենք-ները, ընդ որում` Ֆրոյդի մեծությունն, առաջին հերթին, մարդկային ցեղի հոգեբանական ընդհանուր օրենքների բացահայտման մեջ է` առանց ազ-գության կամ ցեղի տարբերակման: Վերջիններս, անշուշտ, կարևոր են, սա-կայն ստորադաս են համընդհանուրի համեմատությամբ:

Ըստ Ֆրոյդի` տաբուի մյուս կարևոր բնորոշումն այն է, որ չնայած սկզբնական շրջանում տաբուն հարկադրված է վերադաս ատյանների կող-մից, հետագայում այն պահպանվում է գլխավորապես ոչ թե ուրիշ անձերի կամ պետության կողմից պատժվելու վախից, այլ ներքին համոզմունքից, որ տաբուի խախտումը հղի է ահռելի աղետներով: Այս առումով հայկա-կան տաբուն նույնպես այնքան էլ «տաբու» չէ, քանի որ դրա պահպանման նպատակով մինչև վերջերս լուրջ պատժամիջոցներ են կիրառվել: Թեև 301 հոդվածի կիրառումը ներկայումս, փաստորեն, սառեցված է, սակայն ոչ ուղղակի կերպով արգելքները շարունակում են գործել: Հայոց ցեղասպա-նության պատմական հիշողությունը կրելու տեսանկյունից թուրքական

Page 117: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

117

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Լ.Եփրեմյան

հասարակությունը հարկ է պայմանականորեն բաժանել մի քանի խմբերի (ակնհայտ է, որ այդ առումով հասարակությունը շերտավորված է).

• Անմիջականորեն Արևմտյան Հայաստանի հայկական բնակավայրե-րում հայերի տներում անցյալ դարի 20-ականներից բնակվող և անձնա-պես հայերին ոչնչացրած կամ կողոպտած, ժառանգաբար հայերի մշա-կութային և նյութական հարստությունը վայելող քրդերի, թուրքերի ընտանիքները: Այստեղ սերնդեսերունդ փոխանցում են ընտանեկան պատմությունները, ինչպես նաև վարձահատույց լինելու վտանգը և ժխտողականությամբ այդ պահը գիտակցաբար հեռացնելու ձգտումը:

• Կտրուկ տարբերվում է 20-ականներից այդ հողերը գրաված և համե-մատաբար նոր վերաբնակեցված գեղջուկների վարքագիծը: Եթե առաջինները չեն ժխտում հայերի ներկայությունը, ապա եկվորները մերժում են անգամ իրենց գյուղում փաստացի գոյություն ունեցող հայկական վանքերից ու եկեղեցիներից մնացած քարեղեն վկայու-թյունների` հայերին պատկանելու փաստը. «Այստեղ մենք ապրել ենք դարեր շարունակ, սա մեր հողն է»:

• Ոչ հայկական բնակավայրերում, ինչպես նաև մեծ քաղաքներում ապրող և հայերի ոչնչացման կամ կողոպուտի գործընթացին անձնա-պես չմասնակցած Թուրքիայի քաղաքացիների ժառանգները, որոնք պետական ժխտողականության քաղաքականության հետևանքով կարող են և տեղյակ չլինել կատարվածի մասին և ունենալ ժխտողա-կան դիրքորոշում:

• Անկախ բնակավայրից, հայերի հետ կատարված իրողությունը բա-ցահայտ կերպով ընդունող, սակայն «ցեղասպանություն» բառից, այ-սինքն` հայկական պահանջատիրությունից խուսափող և այդ ձևով ժխտողականություն քարոզող Թուրքիայի քաղաքացիները:

• Ցեղասպանությունը և հայկական պահանջատիրությունը բացահայտ կերպով ընդունող, այդ պատճառով հասարակության կողմից մերժ-ված Թուրքիայի քաղաքացիները:

• Ցեղասպանության հետևանքով հայերի հոգեբանական խեղման երևույթը բազմաթիվ դրևորումներ կարող է ունենալ, ընդհուպ մինչև ժխտողականության և «ագրեսորի հետ նույնացման» մղում:

Page 118: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

118

Լ.Եփրեմյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Այսպիսով, ժխտելով ցեղասպանության իրողությունը` թուրքական հասարակական հիշողությունից արտամղման փորձ է կատարվում գրեթե ամբողջ հասարակության մասշտաբով:

Ֆրոյդի բացահայտումերին հետևելով` մի շարք գիտնականներ կրկին խոսում են արտամղման և չվերբալացված գաղտնիքի տրանսգեներացիոն, այսինքն` սերնդեսերունդ փոխանցման մասին [6, с. 185]: Այն գաղտնիքի, որի մասին երեխաների հետ չեն խոսում, որովհետև «լեզվով չի պատմվի» եղածը, սակայն այդ իրողությունը դեռևս կարելի է պատկերացնել զգայա-կան մակարդակով, և այն անգիտակցաբար փոխանցվում է երկրորդ սերն-դին: Երրորդ սերունդը, սակայն, այդ գաղտնիքի մասին ոչ միայն չի խոսում, այլև նույնիսկ պատկերացնել դա չի կարող: Եվ փոխանակ ընդհանրապես մոռացվելու, դուրս մղված իրողությունը վերադառնում է ուրվականի, դեմո-նիկ ոգու նշանակությամբ, որն անբացատրելի սիմպտոմներով անընդհատ ապացուցում է իր անկանխատեսելի գոյությունը: Սա վերաբերում է ոչ միայն ընտանեկան, այլ նաև հասարակության մասշտաբով այն գաղտնիք-ներին, որոնք միգուցե նույնիսկ հայտնի են իբրև պատմական իրողություն, բայց որոնց մասին ընդունված չէ խոսել անգամ ընտանիքներում:

Այստեղ է, որ առաջ են գալիս իռացիոնալը, առեղծվածայինը, անբա-ցատրելին: Ֆրոյդն Առաջին համաշխարհային պատերազմի վերջում առաջ է քաշում այսպես կոչված «տագնապալի տարօրինակության» (Das Unheim-lich, тревожащая странность) գաղափարը, որը բնութագրվում է որպես «ան-սպասելի վերադարձ այն տարրերի, որոնք վաղուց ի վեր պետք է հաղթա-հարված կամ ջնջված լինեին ժամանակակից մարդու միջից, որոնք հասել են մեզ նախնադարյան մարդու ինքնազգացողությունից: Դրանք արխայիկ երևույթների կամ սարսափ, զզվանք, տագնապ և վախ հարուցելու հե-տևանքով դուրս մղված տարրերի վերադարձն են և արդյունքն են այն ժա-մանակի, որում մենք ապրում ենք»,– գրում է Ֆրոյդը [7, p. 219-220]:

Հայոց ցեղասպանության զոհերի այսօրինակ «վերադարձը» հանգիստ չի տալիս ոչ միայն հայորդիներին, ցեղասպանության զոհերի ժառանգնե-րին: Այս նույն «տագնապալի տարօրինակության» հոգեվիճակը մեծ սրու-թյամբ դրսևորվում է թուրքերի և քրդերի ինքնազգացողության մեջ:

Page 119: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

119

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Լ.Եփրեմյան

Այդ տեսակետից ցուցադրական օրինակ է Հրանտ Դինքի 2005 թվա-կանի Ստամբուլի «Բիլգի» համասարանում ելույթի արձագանքը [8]: Դին-քը, ավարտելով իր զեկույցի գիտական մասը, պարզ պատմություն է պատ-մում Ֆրանսիայից Սեբաստիա նահանգ եկած Բեատրիս անունով 70-ամյա մի կնոջ մասին, որը հերթական անգամ իր հայրենի գյուղ այցելելիս, այն-տեղ կնքել էր իր մահկանացուն: Եվ թե ինչպես տեղի հայերը Բեատրիսի զավակներին հորդորել էին թաղել մորը հայրենի հողում, քանի որ ամեն ջուր իր ճամփան է գտնում: «Մենք բոլորս գալու ենք այստեղ մեռնելու»,– ավելացնում է Դինքը, և լսարանում իսկական իրարանցում է սկսվում: Ժամանակակից զենքով մինչև ատամները զինված թուրքական բանակն անպաշտպան է այս պարագայում:

Եվս մի օրինակ: Մի քանի տարի առաջ, ապրիլի 24-ի տարելիցին, Հայկական հեռուս-

տաընկերություններից մեկը տեսանյութ ցուցադրեց Արևմտյան Հայաստա-նի գյուղերի և դրանց այսօրվա բնակիչների մասին1: Նկարահանումների ընթացքում օպերատորին` Արամին անունով դիմելով, լրագրողն ապշա-հար էր եղել. այս անվանն արձագանքել էր քուրդ տանտերը: Նա շտապ դուրս էր վազել տնից այն հստակ զգացումով, որ Արամը` տան իսկական տերը, որին իր պապը դաժանաբար սպանել էր հենց տան բակում, վերա-դարձել է: Եվ զարմացած իր այդ անսպասելի բնազդային պոռթկումից՝ նա ծիծաղով, թեթևացած կիսում է իր հույզերը հայ լրագրողների հետ` որպես մտերիմ, իրեն հաստատ հասկացող բարեկամներ:

Մի ուրիշ օրինակ. «Երկխոսություն հայկական տաբուի շուրջ» գրքի նախաձեռնող, շվեցարացի լրագրող Արիան Բոնգոնը նախաբանում գրում է. «Ես չգիտեի, որ Միշել Մարյանն ու Ահմեթ Ինսելը2 միայնակ չէին գալու 2009թ. գարնանային մեր հանդիպումներին: Իմ հյուրասրահում, սեղանի շուրջ, ձայնագրիչը միացնելուց հետո, թվում էր, թե միայն երկու մեր

1 Տեսանյութի հստակ տվյալները վերականգնել չհաջողվեց, այնուամենայնիվ, ներկայացնում եմ օրինակը` ցցուն հոգեբանական բովանդակությամբ: 2 Միշել Մարյանը փիլիսոփա է, ֆրանսիական «Նուվել լ’Արմենի» ամսագրի աշխատակից, մեկն է Սփյուռքի այն ներկայացուցիչներից, որ շնորհակալություն հայտնեց թուրք մտավորականներին: Ահմեթ Ինսելը ներո-ղության ստորագրահավաքի նախաձեռնողներից է, տնտեսագետ, հրատարակչությունների տնօրեն:

Page 120: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

120

Լ.Եփրեմյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

ժամանակների մարդիկ չէին նստած դեմ-դիմաց, այլ նաև անցյալից եկած կերպարների մի բազմություն, որոնց առաջին շարքում նրանց պապերն էին` Գառնիկ Ասլանյանը` Էրզրումի մեծավորի որդին, որը հրաշքով փրկվել էր ցեղասպանությունից, և Ահմեթ Ֆաիկը` «Միություն և առաջա-դիմություն» կուսակցության անդամը և առաջին քեմալականներից մեկը: Ինձ հաճախ թվում էր, թե հենց նրանք են արտահայտվում իրենց թոռների միջոցով» [5, էջ 10]:

Ստացվում է, որ ոչ միայն ցեղասպանության զոհերի, այլև դահիճների ոգիներն են անհանգիստ: Սա մեր ընդհանուր անցյալն է, որը խիստ տարբեր կերպով, սակայն նույն ուժգին ազդեցությամբ գոյատևում է ներկայում:

«Մեր հիստերիայով տառապող հիվանդներն իրականում տառապում են հիշողություններով,– փաստում է Ֆրոյդը:– Նրանց ախտանիշները` հայտնի (տրավմատիկ) հույզերի մնացորդներն են կամ խորհրդանիշները: […] Նրանք [ոչ միայն] հիշում են վաղուց անցած ցավագին հույզերը, այլև աֆեկտիվ (հուզական) մակարդակով կապված են դրանց հետ: Նրանք չեն կարող ազատվել անցյալից և հանուն դրա անուշադրության են մատնում իրականությունը և ժամանակակից իրողությունը: Հոգեկերտվածքի այդ-օրինակ սևեռվածությունը պաթոգեն տրավմաների վրա նևրոզի կա-րևորագույն հատկանիշներից է» [1, с. 320-321]:

Թուրք և քուրդ բնակչության նևրոտիկ դրսևորումների մասին է վկա-յում նաև Ա.Ինսելը. «Զբոսաշրջությունը [Արևմտյան Հայաստանում] կարող է իսկապես կարևոր միջնորդ լինել, սակայն մի մեծ խոչընդոտ կա: Երբ այդ շրջանի բնակիչները հայ զբոսաշրջիկների խմբեր են տեսնում, նրանք հա-մոզված են, որ վերջիններս եկել են իրենց ունեցվածքի, իրենց հողերի, իրենց տների հետևից:

«Որտեղից էլ ծագում է այն հարցը, որը քեզ եմ ուղղում,– դիմում է Ահ-մեթ Ինսելն իր զրուցակցին` Միշել Մարյանին:– Ինչպե՞ս կարելի է նրանց կասկածները փարատել, ինչպե՞ս կարելի է ցույց տալ նրանց, որ այդ հա-յերն արշավանք չեն կազմակերպում` գտնելու համար վերադարձի ենթա-կա իրենց ունեցվածքը»:

Page 121: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

121

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Լ.Եփրեմյան

Եվ Միշել Մարյանը հայերի անունից իրեն իրավունք է վերապահում բուժական ներգործություն կատարել` թուրք և քուրդ բնակչության նևրոզը չեզոքացնելու նպատակով. «[Հայաստանի և Սփյուռքի] աջ և ձախ ուժերը համանման դիրքորոշումներ են ցուցաբերում. Թուրքիայից պահանջել ցե-ղասպանության ճանաչում՝ հստակ նշելով, որ ներկայիս թուրքական պե-տությունը պատասխանատու չէ 1915 թվականի իրադարձությունների հա-մար1: Հայերը չեն գալիս իրենց ունեցվածքը պահանջելու, սակայն գալիս են դրանց «հետևից», նրանք ուզում են գտնել իրենց ընտանեկան տունը: Հայերի կողմից այդ պարտավորության ստանձնումը` մասնավոր ունեց-վածքի վերադարձից հրաժարումը ստանալու համար պետք է կոլեկտիվ փոխհատուցում լինի` մշակութային ծրագրերի ֆինանսավորման, եկեղե-ցիների, գերեզմանոցների և հուշարձանների վերականգնման տեսքով: Այդ դեպքում երկու երևույթները կհավասարակշռվեն, և ոչ ոք թուրքական կողմից իրեն վտանգված չի զգա» [5, էջ 79, 124-126]:

Նմանօրինակ պրագմատիկ մոտեցման կողմնակից է նաև լրագրող Արմեն Խանբաբյանը. «Մենք պաշտոնապես հաստատուն և ոչ երկիմաստ կերպով պետք է բացառենք մեր կողմից որևէ պահանջատիրության դրսևո-րում,– գրում է Խանբաբյանը,– լինի դա ֆինանսական փոխհատուցման, տարածքների վերադարձի կամ այլ տեսքով: Միայն այդ քայլը ճանապարհ կհարթի դեպի իրական երկխոսություն: Կարծում եմ, որ երկխոսության կարևորագույն մասը կկազմի Արարատ լեռան կարգավիճակի քննարկու-մը: Իդեալական է թվում այն տարբերակը, երբ լեռը կդադարի պատկանել այս կամ այն երկրին` դառնալով համաշխարհային հանրային սեփակա-նություն` իբրև մարդկության բնօրրան: Միաժամանակ Արարատը շրջա-պատող ոչ մեծ տարածքը կարող է հռչակվել ազատ միջազգային տնտեսա-կան գոտի, ինչը մեծ թափ կհաղորդի այս տարածքի զարգացմանը:

[…] Նեգատիվիզմը կործանիչ է: Մշտապես հիշելով ցեղասպանու-թյան փաստը՝ մենք, միաժամանակ, ամեն քայլով, ամեն գործողությամբ

1 Բոլորովին հակառակ տեսակետ է ներկայացված հայկական պահանջատիրության խնդրի շուրջ Կիպրո-սում 2008թ. կայացած կոնֆերանսի գրեթե բոլոր մասնակիցների ելույթներում (Ա.Մելքոնյան, Հ.Մարության, Ռ.Մելքոնյան, Ա.Պապյան և ուրիշներ), ուր կա իսկապես համակարգված համահայկական ծրագրի նախա-նշում [9]: Երևանում դրա մասին առաջին անգամ խոսվեց 2010-ի ապրիլյան կոնֆերանսում:

Page 122: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

122

Լ.Եփրեմյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

ներքին և արտաքին քաղաքականության մեջ պետք է արտամղենք, վերաց-նենք մեր միջից դրա հետևանքները, քանզի ժամանակ կա շիրիմների վրա սգալու, և ժամանակ կա հարազատ տունդ կառուցելու համար»,– եզրա-կացնում է լրագրողը [10]:

Սա առավել քան պարզունակ մոտեցում է: Ասես մարդը սովորական համակարգիչ լինի, որն ընդունելով տվյալ պահի անհրաժեշտ պատվերը` կարող է անջատել հույզերը, միացնել բանականությունը, քաղաքական կոն-յունկտուրայից ելնելով` խաղաքարտ դարձնել պահանջատիրության հարցը կամ հակառակը` միանշանակ և վերջնականապես հրաժարվել բոլոր պա-հանջներից: Այսպիսի մոտեցումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ անտեսվում են հարցի հոգեբանական եզրերը: Մինչդեռ, եթե նույնիսկ ամ-բողջ հայ ժողովուրդն ընդմիշտ հրաժարվի թուրքական պետության հան-դեպ որևէ պահանջատիրությունից, դա խորքային մակարդակով ոչ միայն չի վերացնի Ինսելի ակնարկած «պահարաններում պահված դիակների» հանդեպ թուրքական հասարակության անհուն սարսափը, այլև նոր` ան-բուժելի հիվանդության երանգներ կհաղորդի ցեղասպան պետությանը: «Անգիտակցականը լավ հիշողություն ունի, և, ինչպես մեզ է թվում, այն […] նշում է կենսական ցիկլի կարևոր երևույթները տարեթվի ներգործությամբ. դա կարելի է անվանել տարելիցի սինդրոմ» [6, с. 92]: Հայոց ցեղասպանու-թյան 100-ամյակի նախաշեմին տարելիցի սինդրոմից չենք խուսափի մենք, և առավել ևս չեն խուսափի թուրքական պետությունն ու հասարակությունը: Դրա համար, Ֆրոյդի տեսակետից, կա ևս մեկ պատճառ:

Ֆրոյդը վարկած է առաջ քաշում «տաբու» և «խիղճ» հասկացություն-ների ընդհանրության վերաբերյալ [2, с. 435-437]: Վերլուծելով գերմաներե-նում “Gewissen” բառի ծագումնաբանական, խորքային իմաստը՝ Ֆրոյդը եզրակացնում է, որ խիղճն ընդգրկում է այն, ինչը քաջ հայտնի է (“Ge-wissen”), գիտակցված: Հայերենում խիղճն արտահայտում է մարդու կողմից գիտակցված անթույլատրելի ցանկությունների ներքին արգելքները, ընդ որում, այդ արգելքներն աքսիոմատիկ են, անվիճելի, դրանք հիմնավորման ոչ մի կարիք չունեն: Ցանկացած մեկը, ով խիղճ ունի, պետք է մեղքի զգա-ցում ունենա տաբուի խախտման հետևանքով: «Ո՞րն է այդ անթույլատրելի

Page 123: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

123

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Լ.Եփրեմյան

ցանկությունը,– հարցնում է Ֆրոյդը և պատասխանում,– օրինակ, մարդա-սպանության մղումը»: Եթե այն գոյություն չունենար, ապա «մի սպանիր» պատվիրանն էլ չէր լինի: Տաբուի արգելքն անիմաստ է տաբուացված երևույթի հանդեպ իրական ցանկության, ձգողական մեծ ուժի բացակայու-թյան պարագայում: Ֆրոյդի ուսումնասիրության առարկա դարձած վայրի ցեղերի վերաբերմունքը տաբուի հանդեպ չի տարբերվում վերը նկարա-գրվածից. տաբուն խղճի պարտադրանք է, դրա խախտումը հղի է մեղավո-րության զգացումով, որն անհուն և անբացատրելի սարսափով է ուղեկց-վում: Այլ կերպ ասած՝ տաբուն բարոյական նորմերի հաստատման ամենահին միջոցն է: Այդ նորմերի խախտումը մեկ հոգու կողմից ինք-նապաշտպանական բնազդով առաջացնում է ամբողջ ցեղի ընդվզումը, և հասարակությունը հաշվեհարդար է տեսնում այդ մեկ հոգու հետ, որպես-զի հնարավոր դառնա ամբողջ ցեղի հետագա անվնաս գոյատևումը:

Ի՞նչ է ստացվում մեր պարագայում: Եթե տաբուն նույնիսկ նախնա-դարյան հասարակությունում մարդ մնալու, կենդանական կործանիչ ներ-քին մղումներից խուսափելու միջոց է եղել, ապա Թուրքիայում Հայոց ցե-ղասպանության տաբուն հակառակ իմաստն ունի` օրինականացնում է վայրագության վերջին աստիճանն անցած ցեղասպան պետության հան-ցագործությունները: Այսպիսի իրողության պահպանման դեպքում այլևս ոչ մի հնար չկա մարդկային կերպարը պահպանելու: Ավելորդ անգամ հի-շեցնենք, որ խոսքը ոչ թե վայրի ցեղերի, այլ եվրաընտանիքում ընդգրկվե-լու ցանկություն դրսևորող ժամանակակից Թուրքիայի մասին է:

Այսպիսով, հանցագործներին ու նրանց ժառանգներին մեղքը քավե-լու ոչ մի հնարավորություն չի տրվում պետության կողմից, տաբուն հակա-ռակ` ցեղասպան պետության անբարոյականության և միս ու արյուն դար-ձած գազանության հաստատումն է նշանակում: Ուրեմն` ցանկացած անձ, որն իր մեղքը կգիտակցի և կուզենա մարդ մնալու հնարավորություն ունե-նալ, դուրս կմղվի թուրքական հասարակությունից: «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսը Թուրքիայում նշանակում է «հայ» և «մարդ» հասկացություն-ների նույնացում (իդենտիֆիկացիա): «Ես «ուրիշ» թուրքերից եմ, որոնց հայ են անվանում»,– խոստովանեց 2010-ի դեկտեմբերին երևանյան կոնֆերան-սի մասնակից Թաներ Աքչամը:

Page 124: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

124

Լ.Եփրեմյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Լռություն պահպանել այս հարցում ժամանակակից աշխարհում այլևս հնարավոր չէ: Ֆրոյդի համեմատությունից օգտվելով` անցանկալի վտարված իրողությունն այնքան ուժգին է դոփում թուրքական ինքնության դուռը, որ վերջապես անհրաժեշտ է առերեսվել ճշմարտության հետ: Սա-կայն ուղիղ իմաստով «ծանր հիվանդ», հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող Թուրքիան, ապաքինվելու փոխարեն, իր իսկ դեմ է դուրս գալիս դիմադրության դրսևորմամբ: Սա նորից հոգեվերլուծությանը հայտնի հնարք է. իրականությանը հակադրվելու և իրականությունը ժխտելու դի-մադրական հզոր ուժը նորանոր, կատաղի ագրեսիվ ձևեր է ընդունում: «Հի-մա Թուրքիայի ժողովրդավարները եկել են այն գիտակցության, որ պետք է տեսնել, չժխտել` ինչ է եղել անցյալում: […] Բայց այս պատկերը տեսնե-լով` չկարծեք` Թուրքիան ամբողջովին փոխվել է դրական առումով: […] Այս առումով հիմա ավելի վտանգավոր է, քան նախկինում, որովհետև եթե ցեղասպանության հետ կապված նախկինում կար լռություն, որևէ մեկը բարձրաձայն այդ մասին չէր խոսում, տեղի հայերն էլ չէին խոսում այդ մա-սին` չվտանգելու համար իրենց կյանքը, բնականաբար՝ երիտասարդ թուրքերն էլ այդ մասին չգիտեին, բայց հիմա ավելի վտանգավոր է, որով-հետև սուտ տեղեկատվություն են տարածում: Օրինակ, եթե անցյալում թուրք երիտասարդը Եվրոպա գնար, և նրան հարցնեին` քո նախնիները ցեղասպանությո՞ւն են իրականացրել հայերի նկատմամբ, կապշեր և կան-հանգստանար, բայց եթե հիմա նույն երիտասարդը Եվրոպա գնա (մանա-վանդ եթե պետական կրթություն է ստացել), նա կպատասխանի, որ հա-յերն են կոտորել թուրքերին»1:

Հայտնի չէ, թե Ֆրոյդը տեղեկություն ուներ արդյոք դարասկզբին Արևմտ-յան Հայաստանում ծավալվող ողբերգական դեպքերի վերաբերյալ, բայց իր աշխատություններում նա հատուկ ուշադրությամբ է ուսումնասիրել թշնամու հանդեպ դրսևորվող առանձնակի դաժանության հոգեվերլուծական հիմքերը` իբրև օրինակ դիտարկելով վայրի ցեղերի ավանդույթներն ու ծեսերը:

«Եթե մենք սովորություն ունեինք վայրի ցեղերին վերագրելու թշնա-մու հանդեպ առանձնակի անզուսպ դաժանության դրսևորումներ,– ասում

1 Զարաքօղլու Ռ,. Դոն Քիշոտի պես ենք: http: //www.lragir.am/armsrc/home39378.html

Page 125: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

125

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Լ.Եփրեմյան

է Ֆրոյդը,– ապա մեզ կհետաքրքրի այն փաստը, որ նույնիսկ իրենք մար-դասպանությունից հետո, տաբուի պարտադրանքից ելնելով, պետք է կա-տարեն որոշակի անհրաժեշտ, անխուսափելի գործողություններ, որոնք բաժանվում են չորս խմբի»: Մարդասպանից պահանջվում է.

1. սպանվածի հետ հաշտվելու ունակություն, 2. դահճի կողմից իր իսկ հանդեպ որոշակի սահմանափակումներ պա-

րունակող վարք, 3. դահճի մեղանչական, մաքրման գործողություններ, 4. ծիսական արարողությունների կատարում:

Ֆրոյդի դիտարկմամբ, Բոռնեոյի վայրի ցեղերն իրենց նախկին թշնա-

միներին հետմահու ընկեր, պահապան, պաշտպան դարձնելու անհրաժեշ-տություն են զգում: Եթե նշված ցեղերը որպես տարած հաղթանակի խո-սուն վկայություն, արշավից կտրած գլուխ էին տուն բերում, ապա նրանք մի ամբողջ ամսվա ընթացքում այդ գլխի հանդեպ վերին աստիճանի բարե-համբույր վերաբերմունք էին ցուցաբերում` անվանելով գլուխն իրենց լեզ-վում գոյություն ունեցող գեղեցկագույն և նրբաճաշակ անուններով: Ան-շունչ գլխի բերանն էին դնում ճաշի ամենահյութեղ պատառները, քաղցրե-ղենն ու սիգարները: Գլխին խնդրում էին ատելությամբ լցվել նախկին հա-մախոհների, ցեղակիցների, այսինքն` իրենց թշնամիների հանդեպ և նվիր-վել նոր տերերին, որոնց միջավայրում է այսուհետ, մահից հետո, շարու-նակվելու նրա գոյությունը: Մեծագույն սխալ կլիներ, նշում է Ֆրոյդը, մեր տեսակետից այս սահմռկեցուցիչ, զարհուրելի վերաբերմունքը մեկնաբա-նել իբրև ծաղր [2, с. 404-405]:

Իմ կարծիքով, թուրքերի կամ քրդերի կողմից հայ մշակութային ժա-ռանգության սեփականացումն ունի և այդ` վերը նշված նշանակությունը` դրսևորվող անգիտակցական մակարդակով: Օրինակ, քրդական կամ թուրքական որևէ շինության, հատկապես՝ սեփական տան պատերի մեջ խաչքարերի օգտագործումը մեզանում ընդունված է համարել վայրագու-թյան, վանդալիզմի դրսևորում: Սակայն շատ հնարավոր է, որ Ֆրոյդի կող-մից նկարագրված վերաբերմունքը կտրած գլուխների հանդեպ նույնն է

Page 126: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

126

Լ.Եփրեմյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

այդ պարագայում: Այսինքն՝ հենց այդ խաչքարերն են դառնում նոր տերե-րի հուսալի պաշտպանը, որին խնդրում են ատելությամբ լցվել նախկին ցեղակիցների, այսինքն` իրենց թշնամիների հանդեպ և նվիրվել նոր տերե-րին, քանի որ նրանց միջավայրում է այսուհետ շարունակվելու խաչքարի գոյությունը: Հայկական այն կոթողներն ու շինությունները, որոնց դեմ Թուրքիայում իսկական պատերազմ է հայտարարված, ոչնչացվում են, բայց չեն փոշիանում: Եվ մեկ քարաբեկորն անգամ ի զորու է փոխարինելու (замещение) հայկական մշակութային հետք բացահայտող ամբողջ կառույ-ցը: Անհնարին է հայերին հաղթել այսպիսի պատերազմում, պետք է պայ-մանավորվելու ձևեր գտնել: Հակառակ այն տեսակետին, որ խաչքարերը, ինչպես նաև հայկական ավերված հուշարձաններից իրենց սեփական կա-ռույցի համար օգտագործված քարաբեկորները տանտիրոջ աչքերում ոչնչով չեն տարբերվում այլևս հասարակ կառուցապատման նյութից, փաստերը հաճախ հակառակն են վկայում. «Երբ Մշո Սբ Կարապետ ավե-րակ վանքի մոտ կանգնած, տխուր ու անճար, դիտում էի վանքի արձանա-գրությունների, խաչքարերի, զարդաքանդակների բեկորները, որոնք տե-ղադրված էին սրբատաշ քարերով կառուցված դիմացի տան պատին, հան-կարծ տանտերը (մոտ 40 տարեկան մի տղամարդ) դուրս եկավ, դիմելով ինձ` հեռվից, ինքնարդարացնող տոնով բացականչեց. «Այդ տարիներին ես դեռ ծնված չէի, հետևաբար մեղավոր չեմ» [11]:

«Ենթադրելի է նաև, որ թուրք ժողովրդի այն բարեպաշտ հատվածը, որ օրը հինգ անգամ աղոթք (նամազ) է անում մզկիթի վերածված հարյու-րավոր եկեղեցիներում, եթե անգամ չի աղոթում այդ շինությունը կառուցող հայերի համար, գոնե հիշում է նրանց երբեմնի ներկայության մասին: Եվ կամ իր տունը հայկական եկեղեցու սրբատաշ քարերով կառուցած, ինչ-պես նաև հայի հիմնադրած տանը բնակություն հաստատած թուրք և քուրդ բնակչությունը, ամեն գիշեր անկողին մտնելիս կամ ճաշելիս, հիշում է հա-յերին ու զգում նրանց ներկայությունը: Անգամ Թուրքիայի ղեկավարու-թյունն Անկարայում ամեն օր հանրապետության նախագահի «Չանքայա» պալատ մտնելիս հիշում է այդ տարածքի հայազգի տիրոջ մասին: Այս վկայակոչումների շարքն ամբողջացնում են նաև նախկինում հայապատ-

Page 127: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

127

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Լ.Եփրեմյան

կան բազում դպրոցներ, ուսումնարաններ, թատրոնի շենքեր, մեծահա-րուստ հայերի շքեղ առանձնատներ, հիվանդանոցներ, գործարաններ ու արհեստանոցներ, անգամ հսկա կալվածքներ, որոնք այսօր էլ ծառայում են թուրք ժողովրդին, և որոնց պատկանելության մասին «աղաղակում» են անգամ այդ բազմաբնույթ շինությունների պատերն ու քարերը» [11]:

Ես հեռու եմ այն մտքից, որ ամեն գիշեր անկողին մտնելիս թուրք և քուրդ բնակչությունը հիշում է հայերին` դա անտանելի, անհնարին կդարձներ նրանց կյանքը: Հակառակը` սրա մասին անհրաժեշտ է ամեն գնով մոռանալ, գիտակցությունից դուրս վանել: Սակայն, իսկապես, անգի-տակցականը լավ հիշողություն ունի: Այն ցնցում ապրեց Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վերջերս մատուցված պատարագի հետևանքով: Եվ գործի դրվեց Ֆրոյդի կողմից դիտարկված հոգեբանական մեխանիզմը:

«Անիի Մայր տաճարի հանդեպ թուրքերը մի տեսակ հարազատու-թյան զգացողություն ունեն»,– ասաց ինձ զրույցի ընթացքում հուշարձանա-գետ Սամվել Կարապետյանը` նկատի ունենալով 1064 թվականի օգոստո-սի 16-ին` քաղաքի գրավումից չորս օր հետո զավթիչների կողմից եկեղե-ցու խաչը տապալելով` ուրբաթօրյա նամազ կատարելու փաստը: 946 տա-րի հետո այս կերպ «իրենցով արված», իրենց ընկալմամբ` արդեն նոր տե-րերին հպատակ «հարազատ» այս տաճարում «Ազգայնամոլական շար-ժում» կուսակցության կողմից նամազի կազմակերպումը նմանվում է գլխատված թշնամու հանդեպ («գլխատված» եկեղեցի՞) վայրի ցեղերի վերաբերմունքի Ֆրոյդի նկարագրությանը: Նամազի միջոցով հաստատ-վում է Մայր տաճարի «հուսալի պաշտպանի առաքելությունը» սրված հայ-կական վտանգի առջև: Իսկ եթե ավելացնենք, որ նամազի կազմակերպիչ, ծայրահեղ ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բախչելիի հորական տատը հայ է եղել [12], ապա թուրք ազգայնամոլների ընկալմամբ` հայկա-կան եկեղեցում հայի կողմից կազմակերպված նամազը երկակի «վերափո-խության» նշան կարող է հանդիսանալ:

Եթե տաբուացված երևույթի որոշ նշված հատկանիշները չեն արտա-հայտում ցեղասպանության` «հայկական տաբուի» իմաստը, ապա մի շարք հատկանիշներ լիովին համապատասխանում են Ֆրոյդի բնութագր-

Page 128: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

128

Լ.Եփրեմյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

մանը: Դրանցում ևս Ֆրոյդը հստակ ընդհանրություն է նկատում կպչուն մտքերի նևրոզի և տաբուացված երևույթի միջև.

• անվերջ փոխակերպման, ընդլայնման հնարավորություն և վարակ-ման վտանգ,

• արգելքների հետևանքով գոյացած մաքրման ծիսական գործողու-թյունների շարք,

• օբյեկտի կամ գործողության հանդեպ երկակի վերաբերմունք [2, с. 396-397]: Տաբուները տարբերակվում են ըստ վտանգավորության աստիճանի`

անցանկալի լինելուց մինչև ծայրահեղ վտանգավոր: Ամեն մի անձ, ով հաղ-թահարելով արգելքները` հաղորդակից է դառնում տաբուին, այդ պահից հենց ինքն է ձեռք բերում վտանգավոր լինելու կնիքը, ինչպես սուր վարա-կիչ հիվանդը, որին անհրաժեշտ է անմիջապես մեկուսացնել, չեզոքացնել կամ ուղղակի ոչնչացնել: Նման պարագայում այդ անձի նկատմամբ ցան-կացած դաժանություն, որպես կանոն, արդարացվում է, քանի որ խոսքը տաբուն պահպանող հասարակության հիմքերի խարխլման և ավելին` այդ հասարակության լինել կամ չլինելու մասին է:

Նևրոզի, ինչպես և տաբուի հիմնական արգելքը կպչելու վտանգն է, որից էլ ստեղծվել է նևրոզի անվանումը` կպչելու վախ (боязнь прикоснове-ния – délire de toucher)։ Ընդ որում, կպչելու ոչ միայն ձեռքով կամ մարմնով, այլ նաև փոխաբերական իմաստով. վտանգավոր է այն ամենը, ինչն ուղ-ղում է միտքը դեպի արգելված երևույթը:

Կպչուն մտքերը չափազանց շարժունակ են, դրանք առարկայից առարկա, երևույթից երևույթ անվերջ տեղափոխման ունակություն ունեն` ամեն մի նոր երևույթ հայտարարելով «անհնարին»: Ի վերջո, «անհնարին» է դառնում կամ դրանով «վարակվում» է ամբողջ աշխարհը: Այսպիսի անսահմանության հատկանիշով են օժտված ինչպես տաբուն, այնպես էլ քննարկվող նևրոզը:

Կպչուն արգելքներն առօրյա կյանքում բերում են խստագույն սահմա-նափակումների: Սակայն կպչուն մտքերի որոշ մասը հնարավոր է հաղ-

Page 129: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

129

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Լ.Եփրեմյան

թահարել հատուկ գործողությունների միջոցով (այսպես կոչված, կպչուն գործողություններով), որոնք իրենց էությամբ մաքրվելու, ներողամտու-թյուն հայցելու, պաշտպանվելու բովանդակություն ունեն: Ամենատարած-ված օրինակը նևրոզների դեպքում` ջրով մաքրվելու, անվերջ լվացվելու գործողությունն է (навязчивые умывания):

Հայոց ցեղասպանության տաբուացված երևույթի ընդլայնումն ակներև է, ընդ որում, ոչ միայն տարբեր երկրների կողմից ցեղասպանու-թյան փաստի ընդունման հետևանքով, այլև Թուրքիայի բոլոր պրոբլեմա-տիկ հարցերն իբրև այս մեկ` գլխավոր պրոբլեմի շարունակությունը դի-տարկելու հակվածությամբ: Այսպես, օրինակ, քրդական շարժումը Թուր-քիայում հաճախ մեկնաբանվում է իբրև Հայկական հարցի դրսևորում. չկա քրդական հարց, կա Հայկական հարց. իբրև թե հայերը, այս անգամ արդեն քրդերի կերպարանքով, փորձում են խարխլել թուրքական պետության հիմքերը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադարձել է Թուրքիայում լայն տարածում ստացած, այսպես կոչված, «էթնիկ հիվանդության»-ը: Թուրքական թերթերից մեկում տպագրված հետևյալ նախազգուշացումը երկրի քաղաքացիներին կարելի է որակել իբրև իրական վարակման վտանգ. «Նրանք, ովքեր այսօր հակահայկական կոչեր են անում, պետք է պատրաստ լինեն անակնկալների, քանի որ այն տեղանքների բնակիչները, ուր կոտորածներ են եղել, իրենց ծագման մաքրության հարցում վստահ չեն կարող լինել»1: Այսինքն` ամեն մի քրդի կամ թուրքի հայ լինելու վտանգ է սպառնում, ինչը չափազանց անցանկալի է այդ երկրում և նշանակում է կարիերայի ու անձնական կյանքի մասնակի կամ ամբողջական տապա-լում և ազգային ինքնագիտակցության վերին աստիճանի ծանր, ճգնաժա-մային փոփոխություն:

Մաքրման ծիսական գործողությունները նորանոր դրսևորումներ ունեն: Լրագրող Արտյոմ Երկանյանին թուրք արհեստավորի ուղղած խոս-քերից` «Ես կմաքրեմ քո կոշիկները և իմ խիղճը», մինչև «Ներողություն, հայեր» կամ «Մենք բոլորս հայ ենք» մասսայական ակցիաները: Այդպիսի մաքրման գործողության օրինակ կարելի է համարել նաև հայկական տնե-

1 Мелконян Р., О проявлениях армянского происхождения в Турции. //www.noravank.am/rus/issues/detail.php

Page 130: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

130

Լ.Եփրեմյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

րում բնակվող նոր տերերի երբեմն ընդգծված հյուրընկալ վերաբերմունքը հայերի նկատմամբ1. «Երբ մտա բանջարանոց ու մի ափ հող վերցնելով` տոպրակի մեջ լցրի, թրքուհին այլայլվեց, անմիջապես մի վարդ քաղեց, քնքշությամբ երկարեց ինձ: Հետո արագ-արագ լոլիկ, վարունգ, կանաչ պղպեղ հավաքեց, գոգս լցրեց: Անդրադարձա, որ նախանձի չար աչքից վա-խեցավ, մտածեց` բանջարանոցը կչորանա: Նույնիսկ հարցրեց.

– Ուրիշ որևէ բան չէի՞ք ուզի: – Շատ շնորհակալ կլինեմ,– ասացի,– եթե ձեր եփած ծիրանի անուշից

մի քիչ տաք, հորս տանեմ: Թրքուհին ուրախացավ, շտապ տուն գնաց, փակ ամանով ծիրանի

անուշ բերեց» [13]: Հայերի ցեղասպանությունն առանձնանում է ոչ միայն իբրև մարդկու-

թյան պատմության մեջ առաջին էթնոսպանդը, այն առանձնահատուկ է նաև իրագործման դաժանության աստիճանի տեսակետից: Մինչդեռ մաս-նագետները հիմնականում հակված չեն դիտարկել այս հանգամանքն իբրև Հայոց ցեղասպանությունը բնութագրող կարևորագույն հատկանիշ: Օրի-նակ, ցեղասպանագետ Հասմիկ Գրիգորյանը2 Եղեռնի 95-ամյակին նվիր-ված ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտի երևանյան կոնֆերանսին իր զեկուցման մեջ խոսում էր համայն մարդկությանը բնորոշ փսիխոզի, անասնական բնազդների նույնանման դրսևորումների մասին, որոնք որոշակի իրավիճակում բոլոր ժողովուրդների մեջ ի հայտ են գալիս բացարձակ նույն կերպով [14]:

Սակայն ես համամիտ չեմ այդ տեսակետի հետ, քանի որ այն ոչ միայն չի բացահայտում Հայոց ցեղասպանության խորքային պատճառնե-րը, այլև հակառակը` քողարկում է դրանք: Փաստ է, որ ամբողջ մարդկու-թյան ձեռքերը չեն թաթախված էթնոցիդի արյան մեջ, և դա բացատրվում է ոչ թե որոշակի պայմանների առկայությամբ, այլ տվյալ հանրությունը կազմավորող հոգեկերտվածքի ռացիոնալ և իռացիոնալ մեխանիզմների ներգործությամբ:

Տաբուի կարևորագույն հատկանիշն այն է, որ վախը տաբուացված երևույթի հանդեպ ներառում է միանգամից երկու հակառակ (ամբիվա-

1 Բարյացակամությունը, ավելի շուտ, բացառություն է, գերիշխում է թշնամական վերաբերմունքը: 2 ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող:

Page 131: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

131

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Լ.Եփրեմյան

լենտ) մղում` աստվածացում և ծայրահեղ նվաստացում: Ըստ Վունդտի` հստակ գործում է հետևյալ մեխանիզմը. որևէ երևույթի հանդեպ պաշտա-մունքի հաղթահարման հետևանքով այն արժանանում է քամահրանքի կամ զզվանքի, սակայն անգիտակցաբար փոխակերպված ձևով ներառում է նույն երևույթի հանդեպ անցյալում եղած պաշտամունքի, աստվածացման զգացողությունը [2, с. 386]:

Դիտարկենք մի պարզ օրինակ. 10 տարեկան Անահիտը, որը հաճա-խում է նկարչական ստուդիա, մեծ սիրով ու պաշտամունքի հասնող զգա-ցողությամբ պատկերել էր հանրահայտ Winx ակումբի մուլտհերոսուհի Ստելլային: Սակայն որոշ ժամանակ անց, հաղթահարելով այդ վերաբեր-մունքը, նա մոտենում է սենյակում կախված նկարին և փոխանակ պոկի-հանի այն, ցուցադրաբար խզբզում է: Երկակի վերաբերմունքն ակներև է. պաշտամունքը վերածվել է ատելության, բայց ոչ անտարբերության:

Եթե փորձենք տեղափոխել այս բնորոշումը ցեղասպանագիտություն, ապա առանց դժվարության կգտնենք այն երևույթը, որը ժամանակակից Թուրքիայում հենց այդպիսի վերաբերմունքի է արժանանում: Դա ոչ այն-քան «հայկական տաբու»-ն է, որքան ավելի խորքային մի հասկացություն: Խոսքը «հայ»-ի մասին է` այն ծայրահեղ քամահրանքի արժանացած առեղծվածային ֆենոմենի, որը թուրքական միջավայրում իրականում առաջացնում է ամբիվալենտ վերաբերմունք` ներառելով նաև հակառակ զգացողություն: Սակայն սա արդեն առանձին ուսումնասիրության թեմա է:

Դեկտեմբեր, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Фрейд З., О психоанализе // Я и Оно. М.-Харьков, 1998. 2. Фрейд З., Тотем и табу // Зигмунд Фрейд. Я и Оно. М.-Харьков, 1998. 3. Սաֆրաստյան Ռ., Օսմանյան կայսրություն. Ցեղասպանության երկու

ծրագիր (1876 և 1915), ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր., 2007: 4. Fein N., Denying Genocide: from Armenia to Bosnia: A lecture delivered at the

London School of Ekonomics and Politikal Science on 22 January 2001. - Lon-don School of Ekonomics and Politikal Science: Occasional Papers in Compara-tive and International Politics 1, London: Department of Government, [2001].

5. Ինսել Ա., Մարյան Մ., Երկխոսություն հայկական տաբուի շուրջ, Եր., 2010: 6. Шутценбергер А., Синдром предков, М., 2001.

Page 132: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

132

Լ.Եփրեմյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

7. Freud, S., The “Uncanny”, S.E., XYII, London, Hogarth. 8. Каждая вода находит свою расщелину (публикация Ж.Исраелян).// Газета

“Еркрамас”, 25.01.2009. 9. Основополагающие правовые требования западного армянства. Сборник

научных докладов (Международная научно-практическая конференция. 18-19 апреля, 2008г.), М., 2009.

10. Ханбабян А., Время строить свой дом (память о геноциде будет жить вечно, но она не должна формировать психологию грядущих поколений). // “Ноев Ковчег”, июль 2005.

11. Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան, Առաջնորդ Գուգարաց թեմի, «Ուխտա-գնացություն Արևմտյան Հայաստան», ԱԶԳ օրաթերթ, #9, 12-09-2009: Տե՛ս նաև http: //akunq.net/am/2010/02/27.

12. Ерканян А., Армянин Девлет Бахчели // “Новое Время”, 05.10.10. 13. Գարագաշյան Մ., Ծաղկանշով տունը // Ժամկոչյան Հակոբ, «Հիշատակ

մնացողներին», Եր., 2003: 14. Grigoryan H., The Main Motivation of the Large-Scale Participation in Geno-

cides. The case of the Armenian genocide. // Cultural genocide, International Conference, Yerevan, April 20, 2010.

«АРМЯНСКОЕ ТАБУ» В ТУРЦИИ: ПОПЫТКА ПСИХОАНАЛИТИЧЕСКОГО ЭКСКУРСА

Лилит Епремян

Резюме

В статье с психоаналитических позиций рассматриваются особенности «ар-мянского табу» в Турции. В вопросе соответствия табуированной темы Гено-цида всеобщим принципам табу рассматриваются как совпадения, так и противоречия. Последние касаются глубоко осознаваемых (а не загадоч-ных) причин табуирования, которые в конечном итоге приводят к вопросу притязаний армян. Однако даже такая серьезная угроза для турецкого обще-ства не останавливает процесс преодоления «армянского табу», поскольку табу есть требование совести, а «армянское табу», напротив, направлено про-тив этой важнейшей составляющей человеческой личности. Это приводит к болезненным явлениям в турецкой идентичности, которая закрепляет пре-ступление геноцида как норму, где зверское, животное начало побеждает в человеке Человека.

Page 133: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

133

Զինուժ և ահաբեկչություն

¼àô êîà𲴲IJÜàôØܺðÀ ºì ²Ð²´ºÎâàôÂÚ²Ü ¸ºØ ä²Úø²ðÀ

Խաչատուր Խաչատրյան*, Սերգեյ Եղոյան**

Ահաբեկչության դեմ պայքարը մեր օրերում աշխարհաքաղաքական կա-րևոր նշանակություն է ձեռք բերել, ուստի ուսումնասիրություններն այս ոլորտում ավելի քան արդիական են։

Հակաահաբեկչական ռազմավարության մշակման և իրագործման միջոցառումները պետություններում, միջազգային կազմակերպություննե-րում ու դաշինքներում իրականացվում են տարբեր կառույցների համա-տեղ ուժերով: Դրանց ընթացքում անհրաժեշտություն է առաջանում կիրա-ռել հատուկ զինատեսակներ, տրանսպորտային, կապի և այլ տեխնիկա-կան ու նյութատեխնիկական միջոցներ։ Զինված ուժերը, ունենալով մեծա-թիվ և արհեստավարժ անձնակազմ, համալրված լինելով մարտական տեխնիկա ու սպառազինություն ունեցող ստորաբաժանումներով, կարող են անփոխարինելի օգնություն ցույց տալ հակաահաբեկչական մասնագի-տացված կառույցներին:

Ահաբեկչությունը ծագել և ժամանակի ընթացքում ինտենսիվորեն զար-գացել է մարդկային հասարակության պատմական, քաղաքական, տնտե-սական, կրոնական զարգացման այն նախադրյալների շնորհիվ, որոնք հող են նախապատրաստել սուր հակասությունների առաջացման համար:

Ահաբեկչությունը (Ա) հակառակորդին վախեցնելու, ահաբեկելու քա-ղաքականություն է: Այստեղ օգտագործվում են բոլոր հնարավոր միջոցնե-րը, ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում: Տարբեր ժամանակներում այն

* Ռազմական գիտությունների թեկնածու: ** Ռազմական իրավունքի փորձագետ։

Page 134: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

134

Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

օգտագործվել է պետությունների, քաղաքական և կրոնական կազմակեր-պությունների, ինչպես նաև առանձին անհատների կողմից [1]:

Ահաբեկչությունը պայմանականորեն կարելի է դասակարգել երկու ձևով` քաղաքական և պետական:

Քաղաքական ահաբեկչություն (ՔԱ). այստեղ ենթադրվում է այնպիսի գործողությունների կատարում, որոնք ուղղված են պետական քաղաքական և կուսակցական առաջնորդների, հասարակական գործիչների, միջազգա-յին կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այս կամ այն երկրի ենթակառուցվածքի օբյեկտների դեմ՝ իշխանություններից ահաբեկիչ-ներին ձեռնտու քաղաքական, օրենսդրական և այլ որոշումներ ընդունել կորզելու նպատակով։ ՔԱ-ն նաև կարող է առանձին վերցված երկրի պետա-կան և հասարակական կարգը փոխելու նպատակ հետապնդել [2]։

ՔԱ-ն, որպես կանոն, կարող է ունենալ աջ, ձախ, ազգային, ռազմա-տենչ (միլիտոկրատ) և կրոնական տարատեսակներ։

Աջ ահաբեկչության նպատակն է ստեղծել քաղաքական վարչակարգ, որտեղ վերացվում են քաղաքացիական իրավունքները, որոշակի պետու-թյունում հաստատվում է միայն մեկ ազգի, ռասայի կամ սոցիալական խմբի անսահմանափակ իշխանություն՝ ի վնաս մյուսների։ Եթե ավելի որոշակիացնենք, աջ ահաբեկչության գաղափարախոսություններն են ռասիզմը և ֆաշիզմը (նեոֆաշիզմը)։

Ձախ (կամ հեղափոխական) ահաբեկչության նպատակն է վերափո-խել պետության կառավարման կարգը, վերացնել մասնավոր սեփականու-թյունը, արգելել ազատ առևտուրը, վերացնել պետական հարկադրման մարմինները։

Ազգային ահաբեկչության նպատակը տարբեր էթնիկական խմբերի համար անկախության ձեռքբերումն է, այս կամ այն ժողովրդից խլված տարածքների վերադարձը: Իռլանդիայի (Իռլանդական հանրապետական բանակ) պայքարն Անգլիայի դեմ, Կորսիկայի (Կորսիկայի ազատագրու-թյան ճակատ) պայքարը Ֆրանսիայի դեմ, բասկերի պայքարն Իսպանիայի դեմ, Շրի Լանկայում Թամիլների (Թամիլ Էլամի ազատագրության վագ-

Page 135: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

135

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան

րեր) պայքարը Հնդկաստանի դեմ որակվում են որպես ազգային ահաբեկ-չական գործողություններ [3]։

Ռազմաիշխանական (միլիտոկրատական) ահաբեկչության նպա-տակն է պետության ներսում հաստատել կոշտ ռազմական վարչակարգ, որտեղ գերիշխող դեր կունենան բանակը, հատուկ ծառայությունները և ոստիկանությունը։ Դրա գաղափարախոսության հիմնադրույթը վերաբե-րում է լիովին ռազմականացված հասարակությանը` մարդու անձնական և տնտեսական կյանքի խիստ բարձր մոբիլիզացմամբ: Պետությունը, ըստ ռազմաիշխանական ահաբեկիչների, զինվորականների ձեռքում պետք է կենտրոնացնի օրենսդիր, գործադիր և դատական ամբողջ իշխանությունը:

Կրոնական ահաբեկչության նպատակն առանձին պետությունների արմատական վերափոխումն է և այնպիսի աշխարհակարգի հաստատու-մը, որը պետք է համապատասխանի հասարակության այն խմբերի կրո-նական ու մշակութային պատկերացումներին, որոնք դավանում և քարո-զում են տվյալ գաղափարախոսությունը [4]: Ներկայում ամենավտանգա-վոր կրոնական ահաբեկիչներն են համարվում իսլամական կրոնական ծայրահեղականները:

Պետական ահաբեկչություն (ՊԱ). Այս դեպքում ահաբեկչական գոր-ծողությունների նախապատրաստմանն ու իրականացմանը մասնակցում են պետությունը, պետական կառույցներն ու դրանց ներկայացուցիչները: Որոշ հետազոտողներ ՊԱ են համարում ցեղասպանությունը, պետության կողմից կազմակերպված զանգվածային սպանություններն ու կոտորածնե-րը, որոնց նպատակն է էթնիկական, կրոնական և սոցիալական ամբողջ խմբերի լրիվ կամ մասնակի ոչնչացումը կամ երկրից արտաքսումը: Այս տեսակետից ՊԱ վառ օրինակներ են` հայերի ցեղասպանությունն Օսմա-նյան կայսրությունում, նացիստական Գերմանիայի կողմից հրեաների ոչնչացումը և այլ հանցագործություններ, որ իրականացվել են համաշ-խարհային պատմության այս կամ այն փուլում, ավտորիտար և տոտա-լիտար տարբեր վարչակարգերի կողմից [5]:

Պետական ահաբեկչությունն իր հերթին բաղկացած է ներքաղաքա-կան և միջազգային տարատեսակներից:

Page 136: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

136

Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Ներքաղաքական ահաբեկչության դեպքում ահաբեկչությունն իրա-կանացվում է մեկ առանձին վերցրած պետության սահմաններում: Այն բնորոշ է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, քրեական և կեն-ցաղային ահաբեկիչներին: Ինչպես նշում է Վ.Ուդիլովը. «Ներքաղաքական ահաբեկչությունը, առանց բացառության, հիմնախնդիր է բոլոր պետու-թյունների համար, քանի որ ապակառուցողական տարրը, որն առկա է ցանկացած երկրի քաղաքական կյանքում, վաղ թե ուշ սկսում է գործել, և քաղաքականության մեջ տեղ գրավելու նրա հայտն առավել կործանիչ, հանդուգն ու մարտաշունչ բնույթ է կրում» [6]:

Միջազգային ահաբեկչության դեպքում դրա ծավալները չեն սահմա-նափակվում միայն մեկ առանձին երկրի սահմաններով, այլ դուրս գալով մեկ երկրի սահմաններից՝ առաջացնում են միջազգային քաղաքական իրադրության լուրջ լարվածություն և առանձին պետությունների միջև հարաբերությունների վատթարացում և սադրում են քաղաքական ու ռազմական բախումներ: Միջազգային ահաբեկչական կազմակերպության վառ օրինակ է «Ալ-Քաիդան»:

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող կառույցները

և դրանց նպատակները

Հակաահաբեկչական ռազմավարության մշակման և իրագործման միջո-ցառումները տարբեր պետություններում, միջազգային կազմակերպու-թյուններում ու դաշինքներում իրականացնում են հետևյալ կառույցները.

• ԱՄՆ-ում` Ազգային անվտանգության խորհուրդը, Ներքին անվտան-գության խորհուրդը, Ազգային հակաահաբեկչական կենտրոնը, Ահա-բեկչական ակտիվության վերահսկման կենտրոնը, Ներքին անվտան-գության, Արդարադատության և Պաշտպանության նախարարու-թյունները, Կենտրոնական հետախուզական վարչությունը, Դաշնա-յին հետախուզության բյուրոն, Միջազգային միացյալ օպերատիվ խումբը և Ահաբեկչության դեմ պայքարի միացյալ միջգերատեսչա-կան կոորդինացիոն խումբը [7]։

Page 137: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

137

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան

• Եվրոպական պետություններում` Եվրոպոլը, Ահաբեկչության դեմ պայքարի հատուկ հանձնաժողովը, Ահաբեկչության դեմ պայքարի փորձագետների կոմիտեն, Ահաբեկչության դեմ պայքարի համակար-գող խորհուրդը [8], հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության վերլուծության միավորված կենտրոնը, ոստիկանու-թյան հատուկ ստորաբաժանումը, ոստիկանության հակաահաբեկ-չական ստորաբաժանումը, ահաբեկչության ֆինանսավորման կանխ-ման բրիգադը։ Տարածաշրջանային և պետական կառույցներից բացի, իր առանձին

մասնագիտացված բաժինն ունի Ինտերպոլը (միջազգային ոստիկանու-թյունը), որը հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնում է ամբողջ աշխարհում:

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող կառույցները տարբեր են, սակայն դրանց հիմնական նպատակները նույնն են՝

1. ահաբեկչական գործունեության նախազգուշացումը, բացահայտումը, կանխումը, խափանումը և դրա հետևանքների նվազեցումը,

2. ահաբեկչությունից անձի, հասարակության և պետության պաշտ-պանությունը,

3. ահաբեկչական գործունեությանը նպաստող պատճառների ու պայ-մանների բացահայտումը և վերացումը1։ Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող կառույցների գործու-

նեության արդյունքն ավելի շոշափելի է, երբ նրանք միջազգային պայմա-նագրերին և ազգային oրենuդրությանը համապատաuխան՝ իրենց լիազո-րությունների սահմաններում համագործակցում և աջակցում են միմյանց`

1. տեղեկատվություն փոխանակելու, 2. oպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մաuին

հարցումներ կատարելու,

1 Ահաբեկչության դեմ պայքարի մասին ՀՀ օրենք, 22.03.2005, հոդված 2, 7։

Page 138: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

138

Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

3. ահաբեկչական ակտերը հայտնաբերելու, կանխելու, խափանելու կամ քննելու համար համաձայնեցված միջոցներ մշակելու և ձեռնարկելու ու այդ միջոցների մաuին փոխադարձաբար միմյանց տեղեկացնելու,

4. դաշնակից պետության տարածքում հակաահաբեկչական գործողու-թյուն իրականացնելու նպատակով իր տարածքում նախապատ-րաuտվող ահաբեկչական ակտերի կանխարգելման և խափանման համար միջոցներ ձեռնարկելու,

5. տեխնոլոգիական և բնապահպանական բարձր վտանգավորության oբյեկտների ֆիզիկական պաշտպանվածության համակարգի վիճակը գնահատելու, այդ համակարգը կատարելագործելու համար միջոցներ մշակելու և իրականացնելու գործում oժանդակություն ցուցաբերելու,

6. նորմատիվ իրավական ակտեր և դրանց կիրառման պրակտիկայի մաuին նյութեր փոխանակելու,

7. ահաբեկչական ակտերի խափանման և դրանց հետևանքների դեմ պայքարելու գործում գործնական oգնություն ցուցաբերելու համար, շահագրգիռ կողմերի միջև համաձայնությամբ, հատուկ հակաահա-բեկչական կազմավորումներ ուղարկելու,

8. ահաբեկչական ակտերի կանխման և դրանց դեմ պայքարի փորձի փոխանակման, ներառյալ` դաuընթացների, uեմինարների, խորհր-դատվությունների և գիտագործնական համաժողովներ անցկացնելու,

9. աշխատակիցներ պատրաuտելու և որակավորումը բարձրացնելու, 10. տեխնոլոգիական և էկոլոգիական բարձր վտանգավորության

oբյեկտների ֆիզիկական պաշտպանվածության համակարգերի և միջոցների մշակման ուղղությամբ, կողմերի համաձայնությամբ, համատեղ ֆինանuավորման և գիտահետազոտական ու փորձակոնu-տրուկտորական աշխատանքներ անցկացնելու,

11. հակաահաբեկչական գործունեություն ապահովելու համար, պայ-մանագրային հիմունքներով, հատուկ տեխնիկա և uարքավորումներ մատակարարելու միջոցով1։

1 Ահաբեկչության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություն-ների համագործակցության մասին պայմանագիր՝ կնքված 1999թ. հունիսի 4-ին, Հայաստանի Հանրապե-տությունում ուժի մեջ է մտել 2001թ. դեկտեմբերի 28-ից, հոդված 2։

Page 139: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

139

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան

Զինված ուժերի դերն ահաբեկչության դեմ պայքարում

Զինված ուժերը, ունենալով մեծաթիվ և արհեստավարժ անձնակազմ, համալրված լինելով մարտական տեխնիկա ու սպառազինություն ունեցող ստորաբաժանումներով, կարող են անփոխարինելի օգնություն ցույց տալ հակաահաբեկչական մասնագիտացված կառույցներին՝ ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և արդի մարտահրա-վերներին դիմակայելու համար:

Փորձը ցույց է տալիս, որ հակաահաբեկչական մասնագիտացված կառույցների հաշվեկշռում գտնվող ուժերը և միջոցները, ելնելով իրենց առջև դրված խնդիրների առանձնահատկություններից, առանձին դեպքե-րում կարող են չբավարարել հակաահաբեկչական պայքարում իրական հաջողության հասնելու համար, քանի որ ահաբեկչական ուժերը դարձել են ավելի հզոր ու կազմակերպված: Այդ խմբավորումներն իրենց ֆինան-սական միջոցներով և զինված անձնակազմի քանակությամբ այնքան զո-րեղացել են, որ կարող են մրցել նույնիսկ պետական որոշ կառույցների հետ: Դրանց դեմ լայնածավալ հակաահաբեկչական գործողություններին զինված ուժերի ներգրավումն այսօր լայն տարածում ունի: Այսպես. 1994-2001թթ. Ռուսաստանի Դաշնությունում չեչենական ահաբեկիչների դեմ օգտագործված զինված ուժերի զորամիավորումները հնարավորություն տվեցին շոշափելի հաջողությունների հասնել [9], 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո սկսված ԱՄՆ հակաահաբեկչական պայքարում, օգտագործելով զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները, հաջողվեց «Ալ-Քաիդա» միջազգային իսլամական ահաբեկչական կազմակերպության դեմ պայքա-րում արձանագրել դրական տեղաշարժ [10]:

Զինված ուժերի ստորաբաժանումների հակաահաբեկչական գործո-ղությունները կարող են ներառել.

• իրադրության պայմաններից ելնելով հետախուզության անցկացում (տեղեկատվության հավաքում և ժամանակին հասցնում),

• հնարավոր սպառնալիքի գնահատում (ահաբեկչական գործողու-թյունների ուղղվածության և կատարման հնարավորությունը, հնա-

Page 140: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

140

Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

րավոր վնասը և ահաբեկչական գործողության հետևանքների վերաց-ման համար անհրաժեշտ միջոցները),

• ահաբեկչական հարձակման նպատակակետ հանդիսացող առավել կարևոր օբյեկտների պաշտպանության ու պահպանության պլանա-վորում (հերթապահ ստորաբաժանումների ստեղծում, ֆիզիկական պաշտպանության ակտիվ և պասիվ միջոցների սարքավորում),

• ահաբեկիչների չեզոքացում կամ ոչնչացում, • զինծառայողների և քաղաքացիական անձանց անվտանգության կազ-

մակերպում: ԶՈւ կարևոր գործառույթներից է նաև զանգվածային ոչնչացման, սո-

վորական և այլ զենքերի, մարտական տեխնիկայի ու զինամթերքի` դեպի ահաբեկիչները հնարավոր արտահոսքի կանխումը: Այդ նպատակով անհրաժեշտ է անցկացնել զենքերի (հատկապես զանգվածային ոչնչաց-ման կամ դրանց ստեղծման համար բաղադրիչ հանդիսացող նյութերի) պահպանման օբյեկտների տեղակայման, պաշտպանության համակարգի մասին, տեղանքի վերահսկողության, հակահետախուզական աշխատանք-ների անցկացման, ունեցած սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակի մասին տեղեկատվության պահպանման միջոցառումներ:

ԶՈւ ստորաբաժանումները, համագործակցելով հակաահաբեկչական մասնագիտացված կառույցների հետ, անօրինական զինված խմբավորում-ների ուժերի և միջոցների ոչնչացման, ահաբեկչական գործողությունների հետևանքների նվազեցման, իրադրության կայունացման և իշխանություն-ներին ցուցաբերվող օգնության նպատակով կարող են իրականացնել հետևյալ միջոցառումները`

• պետական սահմանի՝ ահաբեկչական զինված խմբերից պաշտ-պանություն,

• ապօրինի տարագիրների, ահաբեկչական կազմակերպությունների և հանցագործ համագործակցությունների տեղափոխությունների, զեն-քերի (այդ թվում` զանգվածային ոչնչացման) և թմրանյութերի ան-

Page 141: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

141

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան

օրինական շրջանառության մասին հետախուզական տվյալների հավաքում և կանխում,

• ահաբեկչական գործողությունների հետևանքների վերացմանն ուղղ-ված իշխանության տեղական մարմիններին ցուցաբերվելիք օգնու-թյան պլանավորում, իրավապահ մարմինների և այլ տեղական ու պետական կազմավորումների ջանքերի համաձայնեցում,

• ահաբեկչական գործողության հետևանքների գնահատում, փրկարա-րական և վերականգնողական աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուժերի և միջոցների որոշում, անմիջապես դրանց առանձնացում և ուղարկում,

• մասնակցություն պատահարի տեղի պահպանությանն ու շրջափակ-մանը, դեպի այնտեղ մուտքի սահմանափակում,

• ավերակներում փրկարարական աշխատանքների անցկացում և տու-ժածների տարհանում: Ահաբեկչական զինված խմբավորումների դեմ պայքարում ներգրավ-

ված զինված ուժերի ստորաբաժանումները, որպես կանոն, կարող են կիրառել ավանդական համազորային մարտի կանոնները` օգտագործելով առկա սպառազինության և տեխնիկայի ամբողջ հզորությունը:

Հակաահաբեկչական գործողություններում անօրինական զինված կազմավորումների դեմ պայքարի մարտավարության առավել տարածված ձևը շրջապատումն է, որը կարող է իրականացվել ինչպես մեծ, այնպես էլ փոքր տարածքներում՝ ահաբեկիչների տեղակայման շրջանը բացահայտե-լու, նրանց հեռանալու հնարավոր ուղիները փակելու, ինչպես նաև օգնա-կան ուժերի աջակցությունը կանխելու նպատակով:

Հակաահաբեկչական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում օգտագոր-ծել գերճշգրիտ զենքեր (օրինակ, գերճշգրիտ հրթիռահրետանային համա-կարգեր), որոնցով սպառազինված են միայն զինված ուժերի ստորա-բաժանումները [11]:

Page 142: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

142

Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Անօրինական զինված խմբավորումների կայանների բացահայտման, հեռակառավարվող զենքերի օգտագործման կանխման, կայանների ռա-դիոէլեկտրոնային ճնշման և սեփական կայանների աշխատանքի ապա-հովման նպատակով կարող են կիրառվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնք ավանդաբար գտնվում են ԶՈւ ռադիոէլեկտրոնային պայ-քարի ստորաբաժանումների հաշվեկշռում (ռադիոլոկացիոն, ռադիոտեխ-նիկական և այլ կայաններ):

Հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ստորաբա-ժանումներին օդային աջակցություն ցուցաբերելու համար կարող է առա-ջանալ անհրաժեշտություն՝ կիրառելու ԶՈւ ՀՕՊ և ավիացիայի ստորա-բաժանումները (ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր):

Ահաբեկչական զինված խմբավորումների դեմ ԶՈւ ստորաբաժա-նումների և հակաահաբեկչական կառույցների մարտական գործողու-թյունների ապահովման նպատակով, որպես կանոն, կարող են ընդգրկվել նաև ինժեներական, քիմիական և մարտական ապահովման այլ ստորա-բաժանումներ [12]:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործողությունների

առանձնահատկություններն ահաբեկչության դեմ պայքարում

Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչական գործողությունների վտանգն առկա է: Դրանք կարող են իրականացվել թե՛ առանձին պետու-թյունների և թե՛ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից:

Արցախյան պատերազմի փորձը ցույց տվեց, որ ադրբեջանական բա-նակի զինվորներից բացի, իբրև կամավորներ, կռվում էին նաև արմատա-կան իսլամական ծայրահեղական հոսանքների գրոհայինները:

Ադրբեջանը, համագործակցելով հայտնի իսլամական ահաբեկչական կազմակերպությունների հետ, իր ռազմաքաղաքական նպատակներն իրա-կանացնելու համար մարտական գործողությունները կարող է շարունակել դիվերսիոն խմբավորումների միջոցով, որոնք, ուղղված լինելով խաղաղ բնակչության և քաղաքացիական կենսապահովման օբյեկտների դեմ` առանձին դեպքերում ահաբեկչական գործողությունների տեսք են ստանում:

Page 143: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

143

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան

Ստեփանակերտի օդանավակայանի և քաղաքացիական ինքնաթիռ-ների վերաբերյալ վերջերս լրատվական միջոցներով տարածված Ադրբե-ջանի պաշտոնական սպառնալիքները միջազգային հանրության կողմից որակվեցին որպես ահաբեկչական հայտարարություն [13]:

Հայաստանն ազգային և միջազգային անվտանգության ապահովման միջազգային պարտավորությունների շրջանակներում խաղաղապահ առա-քելություններ է իրականացնում Կոսովոյում (հունական զորախմբի կազ-մում) և Աֆղանստանում (գերմանական զորախմբի կազմում): Քիչ չեն դեպ-քերը, երբ խաղաղապահ առաքելություն իրականացվող պետություններում գործող ահաբեկչական զինված կազմավորումներն օտար պետությունների զինված ներկայության դեմ իրենց դժգոհությունն արտահայտում են տվյալ պետություններում ահաբեկչական գործողություններ իրականացնելով:

Մեր երկրում ահաբեկչության դեմ պայքարն իրականացնում են Հայաս-տանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մար-մինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։

Ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնում են` 1. ՀՀ ազգային անվտանգության, 2. ՀՀ ոստիկանության, 3. ՀՀ պաշտպանության հանրապետական գործադիր մարմինները1։

Ահաբեկչության դեմ պայքարին օրենքով ամրագրված իրենց լիազո-

րությունների սահմաններում մասնակցում են նաև գործադիր իշխանու-թյան հանրապետական մյուս մարմինները (ՀՀ արտակարգ իրավիճակնե-րի, կրթության և գիտության, երիտասարդության և սպորտի հանրապե-տական գործադիր մարմինները և այլն)։

Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրա-պետությունը միջազգային պայմանագրերի հիման վրա համագործակցում է այլ պետությունների, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքար իրակա-նացնող միջազգային կազմակերպությունների հետ։

1 Ահաբեկչության դեմ պայքարի մասին ՀՀ օրենք, 22.03.2005, հոդված 2, 7։

Page 144: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

144

Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, հանդիսանալով երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու գլխավոր երաշխիքը, համագործակցելով հակաահաբեկչական մասնագիտացված կառույցների հետ, ի զորու են համակարգված, նպատակաուղղված և լայ-նածավալ հակաահաբեկչական գործողություններ իրականացնել:

Եզրակացություն

Պետությունների անվտանգության ապահովումը և միջազգային ահաբեկ-չության դեմ պայքարը չեն կարող իրականացվել միայն ազգային մակար-դակով, այլ պահանջում են միջազգային կազմակերպությունների ու դա-շինքների համատեղ գործունեություններ: Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում պետական կառույցների, միջազգային կազմակերպություն-ների ու դաշինքների ջանքերի կենտրոնացումը հնարավորություն կտա կենտրոնացնել համապատասխան մարմինների և պաշտոնատար ան-ձանց աշխատանքը` միջազգային ահաբեկչության դեմ միասնական քա-ղաքականություն մշակելու և վարելու համար:

Աշխարհի բոլոր և հատկապես այն պետություններում, որտեղ անզի-ջում պայքար է տարվում ահաբեկչության դեմ, շեշտը նախևառաջ դրվում է ուժային բաղադրիչի վրա, այսինքն` իրականացվում են զինված ուժերի, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների կոշտ գործողու-թյուններ, ռազմավարական նշանակության պետական, ռազմական, տնտեսական ու այլ օբյեկտների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների խստացում:

Ժամանակակից ահաբեկչության կողմից առանձին պետություննե-րին և միջազգային հանրությանն առաջադրվող վտանգն այնպիսին է, որ առանց զինված ուժերի ստորաբաժանումների աջակցության դժվար կլինի արդյունավետորեն հակազդել դրանց:

Հոկտեմբեր, 2011թ.

Page 145: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

145

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ. Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան

Աղբյուրներ և գրականություն

1. Большой юридический словарь, 3-е изд., доп. и перераб. /Под ред. проф. А.Суха-рева, М.: ИНФРА-М, 2007, VI.

2. Զաքարյան Ա., «Ահաբեկչության գիտական դասակարգման շուրջ, «21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ., էջ 102:

3. Энциклопедия «Всемирная история» в 10 томах, под ред. Ю.Францева, М., 1955-1965. 4. Ирвин Т., Политика и религия, Петрозаводск, 1997, с. 36. 5. Антонян Ю., Терроризм - криминалогическое и психологическое исследование,

М., 1998, с. 84. 6. Удилов В., «Кое-что о терроризме», М., 1998, с. 29. 7. Дэвис Л., Тревертон Г., Биман Д., Дэйли С., Розенау В., доклад "Координация вой-

ны с терроризмом", март 2004, с. 461- 465, корпорация RAND. 8. Европейская система предотвращения терактов, Борьба с терроризмом: деятель-

ность Совета Европы. 9. Реформа системы борьбы с терроризмом в республиках Северного Кавказа, Москов-

ские Новости, 4.02.05, с. 9, ФСБ до террора не опускается. 10. Акт патриота США 2001 года. 11. Хачатрян Х., «Подготовка первой оборонительной операции ОТО коалиционного

состава», приложение 35, с. 239. М., ВАГШ, 2009. 12. ՀՀ ՊՆ մարտական կանոնադրություն, մաս II, Եր. 19992., էջ 192-217։ 13. http://warsonline.info/nagorniy-karabach/azerbaydzhan-trebuet-vvesti-bespoletnu-

zonu-nad-nagornim-karabachom.html

ПОДРАЗДЕЛЕНИЯ ВС И БОРЬБА ПРОТИВ ТЕРРОРИЗМА

Хачатур Хачатрян, Сергей Егоян

Резюме

В ходе антитеррористических действий возникает необходимость при-менения особых видов оружия, средств связи, транспортных, технических и материально-технических средств. ВС, имея многочисленный и профессио-нальный состав, будучи укомплектованными подразделениями, имеющими боевую технику и вооружение, могут оказать незаменимую помощь специа-лизированным антитеррористическим структурам.

Page 146: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

146

Խ.Խաչատրյան, Ս.Եղոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

В РА есть опасность террористических действий. Они могут осущест-вляться как со стороны отдельных государств, так и со стороны междуна-родных террористических организаций. Речь, в частности, об Азербайджа-не, способном ради осуществления своих военно-политических целей про-должить боевые действия с помощью диверсионных группировок, исполь-зуя свое сотрудничество с исламскими террористическими организациями. Недавние официальные угрозы Азербайджана относительно аэропорта Сте-панакерта и гражданских самолетов были восприняты международным сообществом как террористическое заявление.

ВС РА, являясь главным гарантом обеспечения мира и безопасности страны, сотрудничая с антитерростическими специализированными срукту-рами, в состоянии осуществить систематизированные целенаправленные и широкомасштабные антитеррористические действия.

Page 147: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

147

Հուշագիր հեղինակին «21-րդ ԴԱՐ» վերլուծական հանդեսը հրապարակում է վերլուծական բնույթի հոդվածներ, որոնցում առաջնային են ՀՀ հիմնախնդիրների վերաբերյալ թեմաները: «21-րդ ԴԱՐ» հանդեսի խմբագրական խորհրդի կողմից պատվիրված նյութերը հանդիսանում են «Նորավանք» ԳԿՀ-ի սեփականությունը: Ձեռագրերը գրախոսվում են։ «21-րդ ԴԱՐ» հան-դեսի հրապարակումները արտահայտում են հեղինակների տեսակետները:

Հոդվածների ներկայացման ձևը 1. Հոդվածները ներկայացվում են տպագիր և համակարգչային շարվածքով (MS

WORD ծրագրով), «Sylfaen» տառատեսակով, 11 տառաչափով (ֆոնտով), ծավալը չպետք է գերազանցի 15 էջը:

2. Հոդվածի հետ պարտադիր ներկայացնել հեղինակի ինքնակենսագրությունը (CV): 3. Էջը պետք է համապատասխանի A4 չափին, լուսանցքները ձախից, աջից, վերևից ու

ներքևից` 2 սմ: Տողերի միջև բացվածքը` 1.5: Հոդվածը պետք է ունենա համառոտա-գիր (հոդվածի լեզվով) և ամփոփագիր (բնագրից տարբեր լեզուներով)։

4. Հոդվածում օգտագործված աղբյուրների և գրականության հղումները բերվում են քառակուսի փակագծերում` միացյալ և հաջորդական համարակալումով, այդ հա-մարի կողքին նշելով հղված էջ(եր)ը, եթե հղման աղբյուրը մեկից ավելի անգամ է օգտագործվում ամբողջ հոդվածում: Էջը պետք է նշել աղբյուրի բնագրի լեզվով` էջ (հայերեն), c. (ռուսերեն), p. (անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզվով աղբյուրներ). օրինակ՝ [1], [2, c. 11-12]: Հոդվածի վերջում, «Աղբյուրներ և գրականություն» բաժ-նում, նույն հաջորդականությամբ բերվում է գրականության ցանկը, 10 տառաչա-փով, բնագրի լեզվով, օրինակ՝

1. Մարգարյան Ա., Երկրի մրցակցային ռազմավարությունը տնտեսական անվտանգու-

թյան համատեքստում, «21-րդ դար», # 1, էջ 5, 2003։ 2. Шарипова Р., Панисламизм сегодня: идеология и практика Лиги Исламского Мира,

с. 15, М., 1986. 3. Yasha Lange, Media in the CIS, Center for Civil Society International, Amsterdam, 1997,

from http://www.internews.ras.ru/books/media, Sept. 28, 1998. 5. Ինտերնետային աղբյուրների հղումները ցանկալի է նշել տողատակում։ 6. Հայկական, լատինական և կյուրեղյան տառերից տարբեր աղբյուրների դեպքում

հղումները կատարել լատինական այբուբենով՝ փակագծերում տալով թարգմանու-թյունը և լեզուն. օրինակ` Al-Arman fi Lubnan (Հայերը Լիբանանում, արաբ.):

Խմբագրություն

Page 148: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am › archive › NLA AMSAGIR › XXI Dar › 03_2012.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Թիվ 3 (43), 2012թ

«21-ՐԴ ԴԱՐ» տեղեկատվական-վերլուծական հանդես Խմբագրական խորհուրդ

Հիմնադիր՝ «ՆՈՐԱՎԱՆՔ» գիտակրթական հիմնադրամ ՀՀ Արդարադատության նախարարության

Պետական ռեգիստրի վկայական թիվ 221 տրված 17.05.2001թ. Հասցե՝ ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 23/1

Կայք` www.noravank.am Էլ.-փոստ՝ [email protected], [email protected]

Հեռախոս՝ + (374 10) 44 38 46 Ֆաքս + (374 10) 44 04 73

Համարի պատասխանատու՝ Լուսինե Բաղրամյան

Հանձնված է տպարան 18.04.2012թ.

Թիվ 3 (43), 2012թ. Տպաքանակը՝ 300։

Թուղթը՝ կավճապատ, ֆորմատը՝ 70x100 1/16 Պայմանական 8 մամուլ։ Տառատեսակը՝ Sylfaen Տպագրվել է «Գասպրինտ» ՍՊԸ տպարանում