9
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.2 (12) Общественные науки (Армянская филология) Social Sciences (Armenian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 112-117.pdf · 2016-09-13 · 7. Տալավեր` գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգում,

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 112-117.pdf · 2016-09-13 · 7. Տալավեր` գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգում,

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.2 (12)

Общественные науки (Армянская филология)

Social Sciences (Armenian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 112-117.pdf · 2016-09-13 · 7. Տալավեր` գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգում,

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.2 (12)

Հասարակական գիտություններ

(Հայ բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 112-117.pdf · 2016-09-13 · 7. Տալավեր` գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգում,

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ. Ա. Աբաջյան

բ.գ.դ., պրոֆ. Յու. Ավետիսյան

բ.գ.դ., դոց. Ն. Հարությունյան

բ.գ.թ., դոց. Վ. Պետրոսյան

բ.գ.թ., դոց. Ա. Տեր-Մինասյան

բ.գ.թ., դոց. Ն. Պողոսյան

բ.գ.թ., դոց. Ա. Ղազարյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф. А. Абаджян

д.ф.н., проф. Ю. Аветисян

д.ф.н., доц. Н. Арутюнян

к.ф.н., доц. В. Петросян

к.ф.н., доц. А. Тер-Минасян

к.ф.н., доц. Н. Погосян

к.ф.н., доц. А. Казарян

Editorial Board

DSc, Prof. A. Abajyan

DSc, Prof. Y. Avetisyan

DSc, Associate Prof. N. Harutyunyan

PhD, Associate Prof. V. Petrosyan

PhD, Associate Prof. A. Ter-Minasyan

PhD, Associate Prof. N. Poghosyan

PhD, Associate Prof. A. Ghazaryan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+37460) 710194,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 112-117.pdf · 2016-09-13 · 7. Տալավեր` գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգում,

112

Քրիստինե Բագրատյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ,

բակալավրիատի ուսանող Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Ն. Դիլբարյան

Էլ. փոստ՝ [email protected]

ՏԵՂԱՆՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Գ. ՂԱՓԱՆՑՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՀԻՆ ՇՐՋԱՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Տեղանունները լեզվի բառապաշարի յուրօրինակ և հարուստ տեղեկատվություն պարունակող

շերտերից են: Լինելով լեզվական փաստեր՝ դրանք նաև յուրօրինակ հայելի են, որոնցով արտացոլվում են ժողովուրդների պատմությունը, լեզուն, ազգային նկարագիրն ու հոգեկերտվածքը: Տեղանվան ծնունդն արդյունք է պատմական, աշխարհագրական, լեզվական և քաղաքական գործոնների: Տեղա-նունների ուսումնասիրությունը վերաբերում է լեզվի զարգացման թե՛ համաժամանակյա, թե՛ տարա-ժամանակյա փուլերին

1:

Իբրև գիտակարգ՝ տեղանվանագիտությունը կամրջում է մի քանի գիտություններ՝ լեզվաբանու-թյուն, պատմություն, աշխարհագրություն, հոգեբանություն, ազգագրություն: Տեղանվանագիտությունը երիտասարդ գիտակարգ է. ծագում է 18-19-րդ դարերից, թեպետ տեղանունն ունի 6 և ավելի հազա-րամյակների պատմություն:

Մեր զեկուցման նպատակն է քննել Գրիգոր Ղափանցյանի մատնանշած տեղանունները՝ դրանք համեմատելով Հ. Բարսեղյանի, Թ. Հակոբյանի, Ստ. Մելիք-Բախշյանի հեղինակած «Հայաստանի և հա-րակից շրջանների տեղանունների բառարան» հինգհատորյակի համապատասխան վկայությունների հետ («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Թ.Խ. Հակոբյան, Հ.Խ. Բարսեղ-յան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Երևան, 1986, 1988, 1991, 1998, 2001):

Գրիգոր Ղափանցյանը (1887-1956) Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլ-տետի փայլուն փաղանգից է: Իր մենագրություններում՝ «Լեզվաբանական դիսցիպլինաներ և լեզու» (1914), «Ընդհանուր լեզվաբանություն» (Ե., 1937-39), «Ուրարտուի պատմությունը» (1940), «Հայերենի և լազո-մեգրելական լեզուների փոխհարաբերության մասին» (ռուս., Ե.,1952), «Հայաստան՝ հայերի բնօրրան» (ռուս. 1947), «Հայոց լեզվի պատմություն» (Ե., 1961), «Историко–лингвистические работы», 1-2 (Е., 1956-1975), և բազմաթիվ այլ հետազոտություններում անդրադարձել է ընդհանուր և համեմա-տական լեզվաբանության, հայոց լեզվի և հայոց պատմության, հայ ժողովրդի կազմավորման ակունք-ների և ցեղակցական կապերի ցայսօր հրատապ խնդիրներին:

Ղափանցյանի «Հայոց լեզվի պատմություն. հին շրջան» աշխատությունը մեծ գիտնականի կենդա-նության օրոք անտիպ մնացած միակ գործն է, որում հայագետը քննական մոտեցմամբ ուսումնասիրել է բոլոր փաստերը հին և մեռած լեզուների առնչակցության վերաբերյալ, միմյանց է համադրել պատմա-կան, դիցաբանական, լեզվական և ազգագրական հարուստ նյութերը: Ելնելով այդ ընդհանրություննե-րից՝ ուրվագծել է փոքրասիական հին լեզուների՝ խեթերենի, ուրարտերենի, խուռիտերենի, լազո-մեգ-րելերենի՝ հայերենի վրա ունեցած ազդեցությունները

2: Ղափանցյանը մանրակրկիտ քննության է առել

բազմաթիվ տեղանուններ, ցեղանուններ ու տոհմանուններ, տվել է հայերենի և հիշյալ լեզուների ընդ-հանրությունները բառապաշարի և քերականության մակարդակներում:

1. Գ. Ղափանցյանը հիշատակում է Այլաբերք գյուղանունը՝ ներկայիս Ալա-փարսը, որը գտնվել է Մեծ Հայքի Կոտայք գավառում: 2. Նա բառը բացատրում է իբրև «Այլ անունով տոհմեր»՝ նշելով, որ «բեր» նշանակում է «տոհմ, ցեղ», իսկ այլ-ը տոհմի անվանումն է, ինչպես Աղիովիտը՝ ծագած Էլի/ Այլի տոհմից:

3. Նույն «բեր» արմատն ենք տեսնում Առբերան(ի) տեղանվան մեջ, որը գավառ էր Վասպուրա-կանի նահանգում: Աղբյուրներում վկայված է 5-րդ դարից և հայտնի է եղել շուրջ 13 անվանումներով, օրինակ՝ Ամկո երկիր, Գնունիս, Տարբերունի: Անվան հիմքում ընկած է ar- փոքրասիական արմատը, որը նշանակում է «արծիվ», «նվեր», «ընկեր», այս դեպքում՝ «արծիվ», և խոսում է արծվի տոտեմապաշ-տության հնագույն հետքերի մասին:

4. Արհիթան, որը եղել է քաղաք Արևմտյան Հայաստանում՝ ավելի որոշակի՝ Հայասայում, ունի խեթական ծագում. հիմքում ընկած է irhi// erhi` «սահման» բառը, իսկ -ita-ն մասնիկ է, որով խեթերենում

1 Հմմտ. Դիլբարյան Ն., Պատմաաշխարհագրական և լեզվագրական գործոնները հայերենի տեղանուններում, Երևան, 2001, էջ

6-11: 2 Հմմտ. Ղափանցյան Գ., Հայոց լեզվի պատմություն. հին շրջան, Երևան, 1961, էջ 62-68:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 112-117.pdf · 2016-09-13 · 7. Տալավեր` գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգում,

113

կազմվում էր գործիական հոլովը, և որն առկա է Անձիթ (գավառ Չորրորդ Հայքում), Ամիթ, Խարզիթ, Սևիթ տեղանուններում: irhi// erhi արմատն առկա է Արխաշեն-ի կազմում, որը Գեղամա լեռնագագաթ-ներից է և հայտնի է այլ անվանումներով ևս, ինչպես՝ Արքաշեն, Արխաշան, Ծաղկավետ:

Ասիանիկ ber արմատն է ընկած Արմավիր, Շուլավեր, Տալավեր և Վաղավեր տեղանունների հիմքում, պարզապես ber-ը ենթարկվել է հնչյունական ձևափոխության՝ հայերենին բնորոշ բ//վ անց-մամբ, որը երևում է Բիայնա-Վան, ուրարտ. abili-ավելի, ebani-ավան և այլ օրինակներում:

5. Արմավիր` հնագույն քաղաք է Մեծ Հայքի Այրարատ աշխարհում, հիշատակվում է Մ. Խորենա-ցու, Եղիշեի, Ղ. Փարպեցու, Սեբեոսի, Հ. Դրասխանակերտցու, Վ. Արևելցու և այլոց կողմից, վկայված է մոտ 14 անվանումներով, որոնցից թվենք մի քանիսը՝ Արամայիր, Արգիշտիխինիլի, Արմավիա, իսկ Ք.ա. 3-րդ դարի վերջից և 2-րդ դարի սկզբից՝ «Լքված մայրաքաղաք»: Ըստ Խորենացու՝ հիմնադրվել և ան-վանակոչվել է Հայկի թոռ Արամայիսի անունով: Հավանական է նաև, որ նշանակում է «արմա-էրի ցեղի քաղաք» և ուրարտական Արգիշտիխինիլիի հայկական տարբերակն է:

6. Շուլավեր` բնակավայր է Թիֆլիսի նահանգում. եղել են նաև համանուն գետակ, ավան և գյուղ: Տեղանունը վկայված է առավելապես վրացական աղբյուրներում:

7. Տալավեր` գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգում, հայտնի է նաև Թախավեր, Տալվեր անուններով:

8. Վաղավեր անունով գյուղեր հայտնի են Էրզրումի, Այրարատի, Սյունիքի նահանգներում, Մեծ Հայքի Շիրակ և Կոտայք գավառներում, Կարսի մարզում և ԼՂՀ Հադրութի շրջանում: Ղափանցյանն անդրադառնում է նաև Հայաստանի տարբեր անվանումներին, որոնցով մեր հայրենիքը հայտնի է եղել օտարներին:

9. Խոսելով այդ անվանումներից Արմինայի մասին՝ նա այն ենթարկում է բառակազմական վերլու-ծության. արդյունքում ունենում ենք arminaya` «արմինացի» և -ina տեղանվանակերտ մասնիկը, որն առկա է Hatte-ina, Lulu-ina (Լուլու ցեղի տեղ, թշնամու երկիր), Bia-ina (Բիա ցեղի երկիր՝ Վան), Naşibina (Մծբին), Palestina (Փղշտացիների երկիր), ինչպես նաև Կարին, Պաղին, Աղին, Թալին, Արտին տեղանուններում

1: Ըստ Ղափանցյանի՝ Արմինան համընկնում է հետագա Անգեղտանը, որն ուրարտա-

կան, խեթական և ասորեստանյան արձանագրություններում հնչվել է Arme//Arime, հետագայում՝ Արմի-նա: Մայրաքաղաքը եղել է Նիհիրան (Nihira// Nihria), որը խուռիտերենում նշանակել է «ամրոց, դղյակ», ավելի ուշ փոխարինվել է angl<agil=սումերական egal, աքքադական ekall-u` «պալատ» բառով: Հայերե-նում արտահայտվել է Անգեղ ձևով:

10. Հայ - ազզի ցեղանունից է առաջացել Ազա գյուղանունը: Համանուն գյուղ հիշատակված է Գողթնում և Փոքր Հայքում, իսկ հնագույն երկիր՝ Արարատյան դաշտում՝ հայտնի նաև Ազաինի ան-վամբ:

Բալա ցեղանունն է ընկած մի շարք տեղանունների հիմքում: 11. Բալանռոտը կամ Ռոտի Բալան գետ է Կասպից ծովի ավազանում և հայտնի է նաև Բալհաբ,

Բոլհ-առու անուններով: 12. Բաղքը և Բաղաց աշխարհը (13) գավառներ են Սյունիքում: 14. Բաղաբերդի հիշատակությունը չենք գտնում հին պատմիչների երկերում, իսկ ժողովրդական

ավանդությունը տեղանունը կապում է Սյունյաց Բաղ նահապետի անվան հետ. իբրև Սիսակյաններից ոմն Բաղակ Ձորք գավառը ժառանգություն է ստացել և այնտեղ հիմնել Բաղակի քար ամրոցը, որն էլ վերանվանվել է Բաղաբերդ: Ինչպես վկայում են Գ. Ղափանցյանն ու Ն. Ադոնցը, անվան ծագումն իրականում էթնիկական է: Ադոնցի կարծիքով տեղանունն առաջացել է «բաղաս-ճաց» ցեղից:

15. Կարաբալա կամ Բալա Կարան տեղանվան հիմքում ևս ընկած է Ղափանցյանի մատնանշած բալա ցեղանունը, որը նշանակում է «բալա ցեղ», «ցեղ բալա» և ըստ Ղափանցյանի՝ գտնվում է Արցա-խում, իսկ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում վկայված չէ

2:

16. Քսենոփոնի, Բուզանդի, Խորենացու, Եղիշեի, Սեբեոսի, Հովհ. Մամիկոնյանի, Դրասխանա-կերտցու և Լաստիվերտցու երկերում բազմիցս հիշատակված Բասեն գավառանունը (գտնվում էր Այ-րարատում) ծագել է բասյանների կամ փասյանների ցեղանունից: Բացի «Բասեն»-ից` հայտնի է ևս 37 անվանումներով, ինչպես՝ Բագսեն, Բիսանե, Որդունյաց երկիր, Ֆասիանք…

17. Բարտավը (Պարտավ)՝ քաղաք, որի հիմքն է մեգրելական bardi արմատը, նշանակում է «թուփ» (чаща, терновый куст), տառացի՝ «բարտուտ»՝ թփուտ: -Ավ(աւ)-ը տեղանվանակերտ մասնիկ է, որը հանդիպում է Որդնաւ, Կճաւ, Ձիրաւ, վրաց Thelavi («թեղուտ») տեղանուններում: Հիշյալ քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Ուտիք նահանգում, հիմնադրվել է Առանշահիկ Վաչե Բ-ի կողմից 462թ.- ին. որոշ մատենագիրների վկայությամբ` քաղաքը հիմնադրվել է պարսից Պերոզ արքայի հանձնարարու-թյամբ:

18. Գամիրք-Կապադովկիա տեղանունը Ղափանցյանը կապում է գիմիրի (gimirri) ցեղանվան հետ և ենթադրում է, որ հայոց «գմիր» նշանակում է «հերոս, զորավար»: Նշված վայրը հայտնի է նաև Գամի-

1 Հմմտ. Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան, Երևան, 1987, էջ 279-292:

2 Տե՛ս Ղափանցյան Գ., էջ 38:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 112-117.pdf · 2016-09-13 · 7. Տալավեր` գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգում,

114

ռա, Իմա, Կատպատուկ, Սպիտակ Ասորիք և այլ անուններով: Գամիրք-Կապադովկիան եղել է երկրա-մաս, երկիր և պրովինցիա Փոքր Ասիայի արևելքում՝ Ալիս գետի միջին հոսանքի շրջանում: Վկայված է վաղնջական ժամանակներից՝ Խեթական պետության՝ նրա տարածքում գտնվելուց ի վեր: Ղափանց-յանի ստուգաբանությունից զատ՝ կա ևս երկու ստուգաբանություն. ա) Կապադովկիա նշանակում է «երկիր ընտիր երիվարների», բ) ծագել է Կապատագ գետի անունից: Հին Գամիրք անունը կապվում է Ք.ա. 8-րդ դարում նախկին Խեթական պետության տարածք ներթափանցած կիմերների անվան հետ

1:

19. Գարդաբանի (Գարդավան) տեղանունը բաղադրված է ebani կամ abani արմատներից, որոն-ցից ebani-ն վրացերեն նշանակում է «երկիր», abani-ն՝ մեգրելերեն «տեղ», ubani-ն՝ քարթվելերեն «տե-ղամաս, թաղամաս»: Հայերենին բնորոշ b>v և e>a անցումներով ստացվել է Գարդավան: Սույն տեղա-նունն ունի մոտ 13 այլ անվանում ևս՝ Կուրտմանիկ, Փառիսոս, Քրթմանիկ և այլն, տեղակայված էր Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Գարդմանաձոր գավառում: Վկայված է Ստ. Տարոնցի Ասողիկի, Հ. Դրաս-խանակերտցու աշխատություններում և վրաց աղբյուրներում:

20. Գեղարքունիք (Welikuni) տեղանունը ծագել է ուրարտերեն wel` «գունդ, զորագունդ» բառից, որը համապատասխանում է ռուսերենի полк` «գունդ» բառին. volk հայերեն նշանակում է «ժողովուրդ», իսկ wel արմատը թարգմանվում է «գյուղ, գեղջուկ»՝ w>g փոխանցումով: Ինչպես Ղափանցյանը, այն-պես էլ Ն. Ադոնցն անվան ծագումը կապում են Արաքսի շրջանում ապրած գեղ ցեղի անվան հետ, իսկ Պատմահոր կարծիքով տեղանունն առաջացել է Հայկի ժառանգ Գեղամի անունից: Որոշ ուսումնասի-րողներ այն նույնացնում են ուրարտական արձանագրություններում հիշատակվող Կիեխունի երկրա-մասի հետ: Ըստ «Աշխարհացոյց»-ի՝ գավառը տեղակայված էր Մեծ Հայքի Սյունիք նահանգում՝ Սևա-նա լճի ավազանում:

21. Դատվան տեղանունն ունի խուռիտական ծագում. Dada անունն է՝ կապված խեթական բևե-ռագրական Patta և խեթական հիերոգլիֆական Tatta աստվածանվան հետ: Բառացի նշանակում է «Դատ աստծո բնակավայր», իսկ Դատ աստվածը փոխարինում էր ջրի և ամպրոպի աստված Տեշու-պին: Հիշատակվում են այլ անվանումներ ևս՝ Ալթայթուանա, Տադվան, Ցորկոնք և այլն: Դատվան անունով ունեցել ենք գյուղ, ավան, ամրոց, նավահանգիստ և գյուղաքաղաք Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Բզնունիք կամ Բիթլիս նահանգի Բիթլիս համանուն գավառում և գյուղ՝ Դիարբեքիրում:

22. Հայ ժողովրդի հնագույն բնօրրաններից է Եկեղիքը, որ բառացի նշանակում է «դաշտային-ներ»: Ծագել է սեմական ehi-u` «դաշտ» բառից (Եկեղյաց դաշտն է): Եղել է Անահիտ դիցուհու սրբատե-ղին, իսկ քրիստոնեության դարձից հետո՝ Լուսավորչի տան սեփականությունը: Պայմանավորված այդ պատմական փոփոխություններով՝ հայտնի է եղել նաև Անաիտիկա, Անահիտի գավառ, Լուսավորչի գավառ ու ևս 40 այլ անուններով, օրինակ՝ Եկլեց, Չելզենե, Սենե…. Հարկ է նշել, որ անվանումը որևէ կապ չունի «եկեղեցի» տերմինի հետ, իսկ անվան մյուս տարբերակներից Եկելեսենե-ն կամ Ակիլիսենե-ն ոչնչով չեն առնչվում թուրքերեն «քիլիսա»՝ «եկեղեցի» բառին: Հավանական է նաև Եկեղիք-ի ծագու-մը Գեղի կամ Եկեղի տեղանունից:

23. Եղիվարդ տեղանունը տառացի նշանակում է «վերին ջուր». խեթերենի եղի-ն վերին-ն է, իսկ վարդ-ը՝ ջուր-ը: «Եղի» արմատը պահպանվել է նաև այլ տեղանունների կազմում՝ Եղիպատրուշ՝ «վե-րին քաղաքիկ», Եղիվանք՝ «վերին վանք»: Եղիվարդ կամ Եղվարդ անունով գյուղ հիշատակվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում և Կապան քաղաքից ոչ հեռու, իսկ հնավայր և քա-ղաք՝ ներկայիս Կոտայքի մարզում: Տեղանունը ենթարկվել է ժողովրդական ստուգաբանության: Ըստ դրանցից մեկի՝ երբ Նոյի տապանից տեսնում են՝ Արայի լեռան ստորոտից ջուրը քաշվել է, բացական-չում են՝ «եղև արդ»՝ «այժմ արդեն ջուրը քաշվել է»: Համաձայն մյուս ավանդազրույցի՝ գյուղին կից ավերակ մենաստանում պահպանվում էր Քրիստոսի գեղարդը, որով էլ պայմանավորված՝ գյուղը նախ կոչվել է Գեղարդ, ապա՝ Եղվարդ: Վերջինի հետ է կապված Արայի և Շամիրամի մղած մարտերից մե-կը: Եղվարդում են ծնվել Մովսես Բ Եղվարդեցի (574-604) և Մաշտոց Ա Եղվարդեցի (897-898) կաթո-ղիկոսները: Վերջինը Լ. Շանթի «Հին աստվածներ» դրամայի գլխավոր հերոսի նախատիպն է:

24. Ուրարտական թագավորության երկրամասերից մեկն Էրիայան երկիրը կամ Էրիաինին է, որի ուրարտերեն անվանումն է Eria-հi ebani: Ղափանցյանն այն կապում է Էրիա ցեղանվան հետ, որն իրանական ծագում ունի: Արևելագետ Նիկոլսկին Էրիայան երկրի և այժմյան Երևանի անունների միջև նմանություններ էր տեսնում, սակայն այդ տեսակետը մերժվել է Ն. Ադոնցի կողմից: Երկրամասը հիշա-տակված է Արգիշտի Ա-ի սեպագրերում:

25. ԼՂՀ Մարտունու շրջանում գտնվող Թաղավարդ գետի և գյուղի անվան հիմքում ընկած է վե-րոհիշյալ վարդ/ վերդ արմատը, որը ծագել է խեթական wātar > հայոց vard` «ջուր» արմատից և նշանա-կում է «ներքին ջուր»: Ի դեպ, նույն vard արմատն է ընկած նաև «վարդավառ» բառի հիմքում: Ժո-ղովրդական ստուգաբանությամբ վայրը կոչվել Թաղավարդ՝ ժամանակին շատ վարդերի թփեր (թա-ղեր) ունենալու պատճառով:

26. Լահիրհիլա կամ Լահիրխիլա տեղանունը (հնագույն քաղաք Հայասայում) բարդ բառ է՝ բաղկացած Lahir- այրանունից և խեթական hila` «հյուղ» բաղադրիչներից: Այրանունը հնչվել է Lahr-,

1 Տե՛ս Ջահուկյան Գ., էջ 495:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 112-117.pdf · 2016-09-13 · 7. Տալավեր` գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգում,

115

որը երևում է կապադովկիական բնիկ մի բառի մեջ՝ La-ah-ra-ah-šu (Lahr-ahšu). «-ahšu» նշանակում է «իշխան, տոհմապետ», մտնում է մի շարք նման կազմությունների մեջ՝ Berw-ahšu, Azzan-ahšu, Hišt-ahšut-Kin-ahšu: Lahr-hila բառացի նշանակում է «Լախրի հյուրասենյակ, նախասենյակ»:

27. Գ. Ղափանցյանը հիշատակում է Լեթառիճ գյուղանունը, որը գտնվել է պատմական Փոքր Հայ-քում՝ Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառում: Տեղանվանագիտական բառարանում վկայված է Լաթառիճ տարբերակով: Տեղանունը Ղափանցյանը ծագած է համարում *Լաթարառիճ ձևից, որը տառացի նշանակում է «հացահատիկի տեղ»՝ «Հացավան». ծագել է խեթերեն aladdar (lad-dar) բառից, որը համարժեք է հայերենի «աղանդեր/ աղընդեր», «մրգեղեն», «չարազ», «աղանձ», «հա-ցահատիկ» բառերին:

Աշխատության մեջ հիշատակվում են նաև մի քանի տեղանվանակերտ ածանցներ, որոնցից է ք-ն. Կոտայք, Կորճայք, Ռշտունիք, Մոկք տեղանուններում այն ընտանիքների և տոհմերի վկայություն է: Սակայն ք-ն ոչ միշտ է տեղանվանակերտ. այդպես է, օրինակ, Կարք (=Կարս), Դողք (=Դողս), Երերուք, Եկեղիք, Կեչառուք տեղանունների դեպքում

1:

28. Կոտայքը եղել է գավառ Մեծ Հայքի Այրարատ աշխարհում, վկայված է շուրջ 20 այլ անվա-նումներով (օրինակ՝ Խատա գավառ, Կայտա, Ղրխբուլաղ.…): Տեղանունը հնագույն ծագում ունի. Կապ-վում է համանուն ցեղի հետ, նույնացվում է ուրարտական սեպագրերի էտունի երկրանվան հետ: Ալի-շանը հավանական է համարում Պտղոմեոսի հիշատակած Կոտակենե գավառի և Կոտայքի նույնը լինե-լը: Մեկ այլ առիթով հայագետն անունը ծագած է համարում Մազազ գավառի Կուտիս գյուղանունից: Ուսումնասիրողներից ոմանք անունը սերած են համարում մի իշխանի անունից, ուրիշները՝ Կոտայքի Կետրոն (այժմ՝ Գետամեջ) գյուղի կամ էլ՝ Գեղարքունյաց գավառի Կոթ (Կոթաքար) գյուղաքաղաքի անունից՝ իբրև Կոթա փոխադրվածների կամ Կոթայեցիքի գավառ: Տեղանվան մասին վկայություններ կան «Աշխարհացոյց»-ում, մատենագիրներից առաջինը հիշատակում է Սեբեոսը (7-րդ դար): Արաբ պատմագիր Բալաձորին հիշատակում է Կույտա ձևով, իսկ Մ. Չամչյանն անվանում է Խատա կամ Խա-տայոց գավառ: Մեր օրերում համանուն գյուղ կա Աբովյանից 5 կմ հյուսիս-արևելք:

29. Կորճայքը Մեծ Հայքի 15 աշխարհներից էր: «Աշխարհացոյց»-ում, Խորենացու և այլ պատմիչ-ների երկերում կոչված է Կորճեք: Ավելի հաճախ հիշատակվում է իր ամենանշանավոր գավառի՝ Կոր-դուքի անունով: Առաջին վկայությունները գտնում ենք Քսենոփոնի մոտ՝ հիշված իբրև հարուստ, զար-գացած և բարգավաճ երկիր:

30. Ռշտունիքը եղել է գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում: Հայտնի է Արխարունիք, Մանակերտ, Ոստան, Տոսպ և այլ անվանումներով: Անվան ծագումը կապվում է Ուրաշտու (Ուրարտու) և Ռիշուանի երկրանունների հետ, որոնք հիշատակված են ասորեստանյան և ուրարտական սեպագիր աղբյուրներում:

31. Մոկքը Մեծ Հայքի ամենից փոքր նահանգն էր, ունեցել է մոտ 15 այլ անվանումներ ևս, ինչ-պես՝ Մաեկաց, Մոքսենե, Մուշկի և այլն: Անունը մի դեպքում բացատրվում է հնագույն մոսկ, մուշկ ցեղ-անվան, մեկ այլ դեպքում՝ մոգ (կրոնական իմաստով) բառի միջոցով:

32. Հայոց աշխարհի հնագույն անվանումներից է Հայասան, որը հիշատակվում է 20-րդ դարում հայտնաբերված խեթական արձանագրություններում: Բառացի նշանակում է «Հայա ցեղի (աստծո) տեղ»: Բաղադրված է -սա (-sa) մասնիկից, որն էլ իր հերթին կազմված է -ս (-s) (լուվի լեզվով) և ա (a) մասնիկներից, ցույց է տալիս տեղ և կրում է խեթա-լուվիական, այսինքն՝ արևմտյան փոքրասիական լեզուների ազդեցությունը

2: Այդ մասնիկով են բաղադրված մի շարք տեղանուններ, ինչպես՝ Խաթուսա,

Խուտլուսա (Խութլասա)՝ «խուռիտների տեղ», Զազզիսա՝ «զազաների տեղ», Նինասա՝ «Նինա աստծո տեղ», Տարխունտասա՝ «Տարխունտ աստծո տեղ»: Հայասան հաճախ միավորում են Ճորոխի ավազա-նում գտնվող իր հյուսիսարևելյան հարևան Ազզայի հետ և այդ ցեղային միությունն անվանում Հայա-սա-Ազզի: Ոմանք էլ Ազզին ուղղակի նույնացնում են Հայասայի հետ: Այն փաստը, որ Հայասան, հայաս-ցիները և Հայաստանն անառարկելիորեն կապված են միմյանց հետ, անվիճելի է, սակայն այդ առնչու-թյունները դեռևս լիովին լուսաբանված չեն:

33. Մարդերի, մադերի (=մարեր) և մաննացիների ցեղանուններից են առաջացել Մարդադ, Մարդ-պետարան (34), Մանաղի (Մանանաղի) (35) տեղանունները, որոնք կազմում են Ամատունի «Մուրա-ցան» նախարարությունները

3: Առաջին երկուսը տեղանունների բառարանում, սակայն, վկայված չեն,

իսկ Մանանաղին, որ հայտնի է նաև Դերջան Վերին, Լակզո ձոր, Մանանալիս անվանումներով, գտնվել է Բարձր Հայքում: Թեև առաջինը հիշատակել է Խորենացին, սակայն Ղափանցյանն իբրև առաջին հիշատակություն ընդունում է Սեբեոսինը՝ առաջարկելով Ղ. Փարպեցու բերած Մանաղւոյ ձևը դարձնել Մարդաղւոյ, ինչպես կա նաև Եղիշեի մոտ: Ղափանցյանի մեկնաբանությամբ անունն առաջացել է Մանաղի ձևից՝ Դարանաղիի համաբանությամբ: Ստուգաբանում են նաև Մանան (անձնանուն) + աղի

1 Տե՛ս Ղափանցյան Գ., էջ 55-56:

2 Տե'ս Ջահուկյան Գ., էջ 322-332:

3 Տե՛ս Ղափանցյան Գ., էջ 46:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 112-117.pdf · 2016-09-13 · 7. Տալավեր` գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգում,

116

(=ali` ածանց) ձևով: Ադոնցը մի տեղ հիշատակում է Մանրաղի գավառը, ինչը, ամենայն հավանականու-թյամբ, վրիպակ է:

36. Նպատ` լեռ է Հայկական լեռնաշխարհում և հայտնի է Աղի, Թափաշեիտ, Նիֆաթ, Նոյապատ, Նպատական և այլ անուններով: Վկայված է ինչպես հայկական, այնպես էլ հունական, լատինական ու վրացական աղբյուրներում: Կապված է լեռան աստծո՝ Nupatik-ի անվան հետ: Լեռը պահել է աստծո գործառույթը՝ ի դեմս նրա լանջին կառուցված հռչակավոր «Երեք եկեղեցու» (Ուչքիլիսա)՝ Հին Բագա-վանի, որ տառացի նշանակում է «Աստուծո տեղ, վայր» (խուռիտ.):

37. Շաղագոմ` (Շաղագումգ, Շաղգամք, Շատալագոմ, Շատգոմք և այլն) եղել է գավառ Մեծ Հա-քի Բարձր Հայք աշխարհում: Առաջին հիշատակությունը Ղազար Փարպեցունն է: Հայ պատմագիրների վկայությամբ Մաշտոցն իր աշակերտների առաջին խմբին ուսուցանել է հենց այս գավառում և այստեղ է բացել առաջին դպրոցը: Տեղանունը կազմված է խեթական շաղ՝ «մեծ» արմատից և նշանակում է «մեծ գոմ»: Այդ արմատը պահպանվել է շաղակրատել (շատախոսել), շաղաւաշուրթն (խաբեբա), շաղա-շոյտ (անմիտ, խենթուկ) բառերում:

38. Շաշվերդ` գետ է Արաքսի ավազանում: Առաջացել է Շաղվերդ ձևից. հիմքում ընկած է վերդ՝ «ջուր» արմատը, որը ծագել է խեթերեն wetar բառից: Նույն արմատն առկա է Օլավերդ, Լաստիվերդ, ինչպես նաև վերոհիշյալ Եղիվարդ և Թաղավարդ տեղանունների հիմքում:

39. Pattariga (Patarič) տեղանունը, որն ունեցել է 14 ուրիշ անվանումներ էլ (օրինակ՝ Բգառիճ, Բթառիճ, Պիտտերիչ, Փիթարիջ.…), գյուղ է Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Երզնկայի գա-վառում: 14-րդ դարի մի բևեռագրում վկայված է Փթառիճ ձևով: Համարժեք է ուրարտերեն patari` «քա-ղաք» (այստեղ՝ «փոքր քաղաք» կամ «բերդիկ»): Համապատասխանում է Երզնկայի մոտ գտնվող Բըթառիճ ավանին:

-arig//-rig (-ariga//-riga)-ն տեղանվանակերտներ են, առկա են Բթառիճ, Գաղտառիճ, Գայլառիճ, Զարդառիճ, Խոկառիճ, Արջոյ առիճ-առինջ տեղանունների կազմում, նշանակում են «տեղ, բնակատե-ղի»: Համեմատենք մեգրելական orenji ձևի հետ, որի ն բաղաձայնը ծագել է ջ, ճ- ից առաջ, ինչպես Առինջ, կարմունջ, դառնունջ (դառն բույս) բառերում: Փոքր Ասիայում «առիճ» բառի հետ պահպանվել են խեթական բառեր, օրինակ՝ Aladar-ariza` «հացագյուղ»: «Aladdar» խեթերենում նշանակում է «ցորե-նի հատիկներ» (հմմտ. աղանդեր<alander<aladdar), որը ladar-ի կրճատ տարբերակն է (տե՛ս Լեթառիճ):

40. Ջաջուռ տեղանունը (ավան, գետակ, գյուղ, լեռ Փամբակի լեռնաշղթայում) սերում է խուռիե-րեն Zaza բառից: 41. Նույն արմատը պահպանվել է Զազ և Զազի դուզ (42) (հարթություն Աշտարա-կում) տեղանուններում, որոնք տեղանունների բառարանում վկայված չեն: Ղափանցյանը ենթադրում է, որ Ջազ-ը և Ջաջուռ-ը բարբառային ձևեր են, որոնցում զ-ն վերածվել է ջ-ի: Այդ տեղանունները հայտնի են Նուզիից և Կապադովկիա տաբլետներից՝ որպես բնիկ տեղական բառեր՝ Zazia, Zaz, Zaza (աստ-ված), Zazuni

1: 43. Զազա քաղաքանվան հետ Հ. Մանանդյանը կապում է խեթական արձանագրու-

թյուններում հիշատակվող Զազզիսա երկրի անունը: 44. Սպեր` գավառ (նաև գյուղ, գյուղաքաղաք) էր Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգում:

Հիշատակվել է հայկական, հունահռոմեական, ասորական, բյուզանդական, վրացական, թուրքական աղբյուրներում: Ղ. Ինճիճյանը դրախտի չորս գետերից մեկը նույնացնում է Ճորոխի հետ, իսկ Խավիլա երկիրը՝ Խալիբների երկրի հետ, որտեղ, ըստ Աստվածաշնչի, ոսկի կար: Հենց այդ երկրի մեջ է մտցնում նաև Սպերը, իսկ Ղափանցյանն անունը կապում է եսպերիտների ցեղանվան հետ:

45. Տամբեր` գավառ է Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհում, հիշատակված է նաև Տամբեթ, Տամբերս, Տամբերք, Տանբեր անուններով: Բառացի նշանակում է «տամ,տոհմ»:

46. Մեծ Հայքի աշխարհներից Տուրուբերանը (Կողմն Տարօնոյ, Տարբերունի, Տարուբերան)՝ իբրև նահանգի անուն, հազվադեպ է հիշատակվում. թերևս միայն Եղիշեի, Խորենացու, Շիրակացու կողմից: Անունը գործածվել է երկու ձևով՝ Տուրուբերան և Տարուբերան: Ընդ որում, Ա. Շիրակացին, զգալով, որ անունը քիչ գործածական է և շատերին անհայտ, ծանոթագրում է` իբրև թե Տուրուբերան հենց Տարոնի աշխարհն է («Կողմն Տարօնոյ»): Բառացի «տավր(ու)» նշանակում է «տոհմեր» կամ «ցեղեր», իսկ tauz` «ցուլ»: Տարբերունի նշանակում է «Տարուբերանի հետ»:

47. Ութբրուն` գյուղ է Սյունիքում: Բառացի նշանակում է «ութ տոհմ»: 48. Փամբակ տեղանունը համապատասխանում է p΄ap΄ala (''обрыв, пропасть'') բառին, որում -ala-ն

ածանց է (ինչպես boši` «տղա», bošala` «երիտասարդություն, քաջություն», kazaxi` «գյուղացի, կազակ», kazaxala` «առաքինություն»): P΄ap -́ը համապատասխանում է հայերեն փամբ (փամփ) բառին, որից էլ՝ Փապշէն և Փամբակ տեղանունները: Խուռիտերեն pab նշանակում է «սար, լեռ», որից ծագել են Paphi// Pab-hi` «լեռնային», ուրարտ. Baba` «սար, լեռ», հայերեն պամպ՝ «բարձր տեղ», բաբա՝ «բլուր», ափա-փայ՝ «դժվար և ապառաժ տեղեր» բառերը: Մեգրելերեն p΄ap΄ala նշանակում է «լեռնայնություն, ապա-ռաժություն»՝ սարի հատկություն:

1 Ղափանցյան Գ., էջ 125:

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 112-117.pdf · 2016-09-13 · 7. Տալավեր` գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգում,

117

49. Քաշաթաղ տեղանունը (գավառ Սյունիքի նահանգում, գետ Արաքսի ավազանում, լեռնագա-գաթ Փոքր Կովկասում)՝ հիշատակված նաև Քաշաթաղաց գավառ, Քաշտաղ, Քշտաղք և այլ անուն-ներով, առաջացել է Քաջբերունի/ Քաշբերունի ձևից, որն էլ իր հերթին՝ kaš (=kaška/ gašga) ցեղանունից:

50. Նույն ծագումնաբանությունն ունեն Քաշի մարգ և Քաշունիք (51) տեղանունները, որոնցից առաջինը գյուղ է Վայոց ձորի գավառում: Հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար), իսկ Քաշունիք անվամբ գավառ կար Մեծ Հայքի Սյունիք աշխարհում և գյուղ՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում:

52. Աղձնիք նահանգի Քեղ գավառում գտնվող Քղիմար բերդը (նաև բերդաքաղաք) հիշատակված է հայկական և բյուզանդական աղբյուրներում: Յ. Մարկվարտը նույնացնում է ասորեստանյան և ուրարտական արձանագրություններում հիշատակված Կուլլիմերի տեղանվան հետ, ուրիշները՝ խեթա-կան աղբյուրներում նշված Կուտմար բերդաքաղաքի հետ: Տեղանվան ասուրական տառադարձու-թյունն է Kullumeri, սկզբում հնչել է Kullimer// Kulimar, հետո՝ Khelimar:

Քրիստինե Բագրատյան

ՏԵՂԱՆՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Գ. ՂԱՓԱՆՑՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՀԻՆ ՇՐՋԱՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Բանալի բառեր՝ Գր. Ղափանցյան, «Հայոց լեզվի պատմություն. հին շրջան» աշխատություն, տեղանուններ, ցեղանուններ, տոհմանուններ, դիցանուններ, ստուգաբանություն

Նշանավոր լեզվաբան Գրիգոր Ղափանցյանն իր «Հայոց լեզվի պատմություն. հին շրջան» աշխատության

մեջ ուսումնասիրել է բազմաթիվ տեղանուններ, ցեղանուններ և տոհմանուններ: Սույն զեկուցման մեջ քննել ենք Ղափանցյանի առանձնացրած շուրջ հինգ տասնյակ տեղանունները՝ դրանք համեմատելով Հ. Բարսեղյանի, Թ. Հակոբյանի, Ստ. Մելիք-Բախշյանի հեղինակած «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» հինգհատորյակի համապատասխան վկայությունների հետ: Համեմատությունից պարզ է դարձել, որ «Հայոց լեզվի պատմություն. հին շրջան» աշխատությունում հիշատակված մոտ 52 տեղանունների գերակշիռ մասն ունի իր համապատասխան վկայությունները տեղանունների բառարանում. չվկայված են 5 տեղանուններ, որոնց վերա-բերյալ Ղափանցյանը հաղորդում է ոչ միայն լեզվաբանական, այլև աշխարհագրական բավարար տեղեկություն-ներ: Տեղանունների մեծ մասը ստուգաբանվում է առաջին անգամ:

Кристине Багратян

ТОПОНИМИЧЕСКИЙ КОММЕНТАРИЙ В ТРУДЕ Г. КАПАНЦЯНА «ИСТОРИЯ АРМЯНСКОГО ЯЗЫКА: ДРЕВНИЙ ПЕРИОД»

Ключевые слова: Г. Капанцян, «История армянского языка: древний период», топонимы, генонимы, теонимы, толкования, этимология

Известный лингвист Г. Капанцян в своём труде «История армянского языка: древний период» исследовал

многочисленные топонимы и генонимы. В данной статье мы провели сравнение этих древнеармянских топо-нимов с соответствующими статьями «Словаря топонимов Армении и прилегающих областей» О. Барсегяна, Т. Акопяна, Ст. Мелик-Бахшяна. Сравнительный анализ показал, что преобладающая часть пятидесяти двух топо-нимов, упомянутых в исследуемом труде Г. Капанцяна, зафиксирована в «Словаре топонимов». Не упомянуты лишь пять топонимов, относительно которых Г. Капанцян сообщает не только лингвистические, но и географи-ческие сведения. Добавим, что весомая часть топонимов толкуется впервые.

Kristine Bagratyan

THE TOPONYMICAL EXEGESES IN THE WORK "HISTORY OF THE ARMENIAN LANGUAGE: ANCIENT PERIOD" BY G. GHAPANTSYAN

Keywords: G. Ghapantsyan, the work “History of the Armenian Language: Ancient Period”, toponyms, genonyms, theonyms, exegesis, etymology

The famous linguist Grigor Ghapantsyan in his work "History of the Armenian Language: Ancient Period" studied a

lot of toponyms and genonyms. In this article, we discussed over 50 old Armenian toponyms picked out by Ghapants-yan, comparing them with H. Barseghyan, T. Hakobyan, S. Melik-Bakhshyan's work “The toponyms of Armenia and Adjacent Areas” - a five-volume edition with corresponding evidences. The comparison revealed that the majority of 52 toponyms in "History of the Armenian Language; Ancient Period" has its corresponding testimonies in the dictionary of toponyms. Five toponyms could not be verified, though Ghapantsyan reported not only linguistic, but also enough geographical information. The majority of toponyms is studied etymologically for the first time.