8
2012, ԴԵԿՏԵՄԲԵՐ Ц, ԹԻՎ 23(379) ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԼՐԱՏՎԱԿԱՆ ԵՐԿՇԱԲԱԹԱԹԵՐԹ Հայրապհտական կոնդակով հօչակվհց Արթ|ւկ|ւ phtfQ Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. էջմիած- նում, Ն. Ս. 0. S. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Պատա րագի արարողության ընթացքում, հայրապե տական սրբատառ կոնդակով Հայաստանում Արթիկի տարածաշրջանի եկեղեցական հա մայնքներն առանձնացվեցին Շիրակի թեմից եւ հռչակվեցին իբրեւ մի նոր' Արթիկի թեմ: Նո րաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերություննե րի բաժնի տնօրեն Հովակիմ եպս Մանուկյա- նը: Հայրապետական կոնդակն ընթերցեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպս Խա չատրյանը. «Փառք ենք բարձրացնում առ Աստված եւ մեր Եկեղեցու բարեպաշտ զավակների հետ կիսում Մեր սրտի անհուն ուրախությունը, որ Տերը պարգեւումէ մեզ Իր առատ շնորհները' պայծառացնելով մեր Եկեղեցին, արդյունա վորելով քարոզությունը Իր Սբ Ավետարանի, բազմապատկելով թիվը Իր Սբ Սեղանի սպա- սավորների եւ նորոգված ու նորակառույց ե կեղեցիների, շենացնելով նաեւ մեր նվիրա կան հոգետր կենտրոն Մայր Աթոռ Մբ էջմիա ծինը, որն իր բյուր օրհնությամբ միավորում է ազգս ի սփյուռս աշխարհի ու հավատքի լույսը ծագեցնում համայն հայոց վրա: Հոգեւոր-եկեղեցական մեր կյանքի այս բա րեհույս ընթացքները հրամայական են դարձ նում նաեւ համայնքների վերակազմակերպու մը' ի շահ Մեր զավակների հոգեւոր խնամքի: Վերջին տարիներին հայրապետական սրբա տառ կոնդակով Մենք' ընդառաջ անհրաժեշ տություններին, հռչակեցինք Ֆրանսիայի հա յոց թեմի եւ Հայաստանում Վայոց #որի ու Տա վուշի թեմերի ստեղծումը: Այսօր Արթիկի տա րածաշրջանի եկեղեցական համայնքները եւս անհրաժեշտությունն ունեն համախմբվելու որպես մեկ թեմ, որպեսզի եկեղեցավարչական գործունեութեան առավել արդյունաւոր կազ- մակերպմամբ առավելագույնս հոգացվեն հո գեւոր կարիքները Մեր զավակների եւ մա տուցվող մշտական պաշտամունքով, Տիրոջ խոսքի մշտահունչ քարոզությամբ զորանա ու պայծառանա նրանց հոգեւոր կյանքը, նրանց սրտերում անսասան մնան հավատարմու թյունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցու եւ նվիրական արժեքների հանդեպ: Արդ, հայրապետական այսու կոնդակով Ար թիկի տարածաշրջանի եկեղեցական համայնք ներն առանձնացնում ենք Շիրակի թեմի կազմից եւ հռչակում ենք ստեղծումը Արթիկի թեմի: Նորաստեղծ թեմի առաջ նորդի պաշտոնում ծառայության ենք կոչում Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկո պոս Մանուկյանին: Թեմի հոգեւոր իրա վասության սահմանը հաստատում ենք Արթիկի տարածաշրջանը' հայրապե տական կոնդակին կից գրությամբ ներ կայացված համայնքներով: Տիրախնամ թեմի հավատավոր Մեր զավակներին հայրաբար հորդորում ենք, որ ըստ ամե նայնի սիրով աջակից լինեն թեմակալ առաջնորդին' ի շինություն եւ ի զորու թյուն նորաստեղծ թեմի: Մենք վստահ ենք, որ Գերաշնորհ Տ. Հովա կիմ եպիսկոպոս Մանուկյանի առաջնորդու թյամբ եւ քաջեռանդ գործունեությամբ պիտի բարգավաճի Արթիկի թեմը, եւ նոր ձեռքբե րումներով պիտի զարդարվի Մեր բարեպաշտ հայորդյաց ազգային եւ հոգեւոր-եկեղեցական կյանքը: Արթիկի թեմի հաստատման այս ու րախ առիթով շնորհավորում եւ հայրապետա կան Մեր օրհնությունն ենք բերում թեմակալ առաջնորդին, թեմի հոգեւոր դասին եւ բարե պաշտ հավատացյալներին: Մեր գնահա տանքն ենք բերում Շիրակի թեմի բարեջան ա ռաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, մարզային իշխանություննե րին ներդրած բարի ջանքերի համար' ի խնդիր Արթիկի հավատավոր հայորդյաց հոգեւոր-ե կեղեցական կյանքի զորացման եւ տարա ծաշրջանում մեր Սուրբ Եկեղեցու առաքելու թյան արդյունավորման: Աղոթում ենք առ Բարին Աստված, որ միշտ ծաղկյալ պահի Արթիկի թեմը մշտատեւ խաղաղություն, բարօրություն եւ հաջողու թյու՜ններ շնորհելով մեր ժողովրդի հավա տավոր զավակներին: Թող Աստված հանա պազ օրհնությամբ Իր Ամենախնամ Սուրբ Ա ջի հովանու ներքո պահպանի աշխարհաս փյուռ մեր ժողովրդին, եւ թող հավետ պայ ծառ ու անսասան լինի Հայաստանյայց Առա քելական մեր Սուրբ Եկեղեցին: «Հաստատուն կացէք ի հաւատս, ժրա- ցարո'ւք, զօրացարո'ւք: Ամենայն ինչ ձեր սի- րո'վ լիցի» (Ա Կորնթ. 16.13-14)»: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը նո- րանշանակ առաջնորդ Հովակիմ եպիսկոպո սին հանձնեց Արթիկի թեմի հռչակման կոն դակը' մաղթելով նրան արգասավոր ծառա յություն ի պայծառություն Արթիկի թեմի եւ բա րօրություն հավատավոր ժողովրդի: Ս. Պատարագին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս Աջապահյանը, Շիրա կի փոխմարգպետ Սեյրան Պետրոսյանը եւ Ար թիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Ուխտի ^ m srnrrnq Աքթիկի նnrшhtt£шկ թեմում Դեկտեմբերի 9-ին Արթիկի Սբ Գրիգոր Լու սավորիչ եւ Սբ Աստվածածին եկեղեցիների հարեւանությամբ գործող բազիլիկում ուխտի Պատարագ մատուցեց Արթիկի թեմի նորահռ- չակ առաջնորդ Հովակիմ եպս Մանուկյանը: Պատարագի ընթացքում կատարվեց նաեւ ա ռաջնորդի գահակալության արարողությունը: Խորան բերվեց Ն. Ս. 0. Տ. Տ. Գարեգին Բ Ամե նայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռ Սբ էջմիածնի լուսա րարապետ Հովնան եպս Հակոբյանը: Հրաժեշտի խոսքով հանդես եկավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս Աջապահյանը: Նա մասնավորապես ասաց. «13 տարվա մեր ծառայության արդյունքը Եղավ այն, որ Արթիկը' իր տարածաշրջանով հանդերձ, հասունացավ անկախ թեմ դառնալու հա մար, եւ այսօր մենք հպարտությամբ, բայց թախիծը սրտներումս բաժանվում ենք Ար- թիկից...»: Միքայել սրբազանի խոսքին հաջորդեց թեմակալ առաջնորդի խոսքը, որով նա շնորհակալություն հայտնեց սրբազան հո րը եւ այն անձանց, ովքեր նախընթաց տա րիներին հոգ են տարել Արթիկի տարա ծաշրջանի հոգեւոր կյանքի մասին: Սրբա զանն իր գոհունակությունը հայտնեց Ար- թիկում գտնվող եկեղեցասեր եւ պատրաս տակամ ժողովրդին, ինչպես նաեւ անդրա դարձ կատարեց եկեղեցաշինության հրա մայականին, թեմի առաջիկա անելիքներին եւ գերակա ուղղություններին: Արարողությանը ներկա էին փոխմարզ- պետ Սեյրան Պետրոսյանը, Աժ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, Արթիկի քաղաքապետ Ար սեն Աբրահամյանը, տեղական ինքնակառա վարման մարմինների ներկայացուցիչներ, բա րերարներ, հյուրեր, քույր Եկեղեցիների սպա- սավորներ: Դիվան Արթիկի թեմի Ցավակցական •Ini Իգնատիոս % Պատրիարքի մահվան աոիթով Դեկտեմբերի 7-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրա գույն Պատրիարք եւ Ամե նայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Անտիոքի Հույն Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինո դին, հոգեւոր դասին եւ հա վատացյալ ժողովրդին Ան տիոքի եւ Համայն Արեւելքի Ուղղափառ Եկեղեցու ա ռաջնորդ Իգնատիոս Դ Պատրիարքի մահվան կա պակցությամբ: Հայրապետական ցա- վակցագրում մասնավորա պես ասվում է. «Նորին Սրբազնությունն իր ողջ կյանքի ընթացքում քաջաբար ծառայեց Սիրիայի Եկեղեցուն եւ քրիստոնեա կան ամուր առաջնորդության օրինակ դարձավ հատկապես Մերձավոր Արեւեքի ընթա ցիկ ճգնաժամի պայմաննե րում: Իգնատիոս Պատրիարքը մեծ հաջողությունների հա սավ Անտիոքի Պատրիար քության հոգեւոր կյանքի վե րանորոգության գործում, եւ նրա ջանքերի շնորհիվ զգայի առաջընթաց արձանագրվեց ուղղափառ երիտասարդ սպասավորության զարգաց ման, նոր աստվածաբանա կան հաստատությունների բացման, ինչպես նաեւ միջե կեղեցական եւ միջկրոնական երկխոսությունների զարգաց ման մեջ: ...Մենք աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ եր ջանկահիշատակ Պատ րիարքի հոգին ընդունի Իր երկնային արքայության մեջ, եւ հայցում Ամենակա րողին, որ խաղաղություն պարգեւի Սիրիայի ժողովր դին քաղաքակական անկա յունության եւ քաղաքացիա կան պատերազմի այս դժ վարին օրերին»:

ԿՐՈՆԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԼՐԱՏՎԱԿԱՆ …tert.nla.am/archive/NLA TERT/Christonya Hayastan/krist-2012-12-1.pdf · 2012, ԴԵԿՏԵՄԲԵՐ Ц, ԹԻՎ 23(379)

  • Upload
    others

  • View
    10

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

2012, ԴԵԿՏԵՄԲԵՐ Ц, ԹԻՎ 23(379)

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ,

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԵՐԿՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հայրապհտական կոնդակով հօչակվհց Արթ|ւկ|ւ phtfQ

Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. էջմիած- նում, Ն. Ս. 0. S. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Պատա­րագի արարողության ընթացքում, հայրապե­տական սրբատառ կոնդակով Հայաստանում Արթիկի տարածաշրջանի եկեղեցական հա­մայնքներն առանձնացվեցին Շիրակի թեմից եւ հռչակվեցին իբրեւ մի նոր' Արթիկի թեմ: Նո­րաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերություննե­րի բաժնի տնօրեն Հովակիմ եպս Մանուկյա- նը:

Հայրապետական կոնդակն ընթերցեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպս Խա­չատրյանը.

«Փառք ենք բարձրացնում առ Աստված եւ մեր Եկեղեցու բարեպաշտ զավակների հետ կիսում Մեր սրտի անհուն ուրախությունը, որ Տերը պարգեւումէ մեզ Իր առատ շնորհները' պայծառացնելով մեր Եկեղեցին, արդյունա­վորելով քարոզությունը Իր Սբ Ավետարանի, բազմապատկելով թիվը Իր Սբ Սեղանի սպա- սավորների եւ նորոգված ու նորակառույց ե­կեղեցիների, շենացնելով նաեւ մեր նվիրա­կան հոգետր կենտրոն Մայր Աթոռ Մբ էջմիա­ծինը, որն իր բյուր օրհնությամբ միավորում է ազգս ի սփյուռս աշխարհի ու հավատքի լույսը ծագեցնում համայն հայոց վրա:

Հոգեւոր-եկեղեցական մեր կյանքի այս բա­րեհույս ընթացքները հրամայական են դարձ­նում նաեւ համայնքների վերակազմակերպու­մը' ի շահ Մեր զավակների հոգեւոր խնամքի: Վերջին տարիներին հայրապետական սրբա­տառ կոնդակով Մենք' ընդառաջ անհրաժեշ­տություններին, հռչակեցինք Ֆրանսիայի հա­յոց թեմի եւ Հայաստանում Վայոց #որի ու Տա­վուշի թեմերի ստեղծումը: Այսօր Արթիկի տա­րածաշրջանի եկեղեցական համայնքները եւս անհրաժեշտությունն ունեն համախմբվելու որպես մեկ թեմ, որպեսզի եկեղեցավարչական գործունեութեան առավել արդյունաւոր կազ- մակերպմամբ առավելագույնս հոգացվեն հո­գեւոր կարիքները Մեր զավակների եւ մա­տուցվող մշտական պաշտամունքով, Տիրոջ խոսքի մշտահունչ քարոզությամբ զորանա ու պայծառանա նրանց հոգեւոր կյանքը, նրանց սրտերում անսասան մնան հավատարմու­թյունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցու եւ նվիրական արժեքների հանդեպ:

Արդ, հայրապետական այսու կոնդակով Ար­թիկի տարածաշրջանի եկեղեցական համայնք­

ներն առանձնացնում ենք Շիրակի թեմի կազմից եւ հռչակում ենք ստեղծումը Արթիկի թեմի: Նորաստեղծ թեմի առաջ­նորդի պաշտոնում ծառայության ենք կոչում Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկո­պոս Մանուկյանին: Թեմի հոգեւոր իրա­վասության սահմանը հաստատում ենք Արթիկի տարածաշրջանը' հայրապե­տական կոնդակին կից գրությամբ ներ­կայացված համայնքներով: Տիրախնամ թեմի հավատավոր Մեր զավակներին հայրաբար հորդորում ենք, որ ըստ ամե­նայնի սիրով աջակից լինեն թեմակալ առաջնորդին' ի շինություն եւ ի զորու­թյուն նորաստեղծ թեմի:

Մենք վստահ ենք, որ Գերաշնորհ Տ. Հովա­կիմ եպիսկոպոս Մանուկյանի առաջնորդու­թյամբ եւ քաջեռանդ գործունեությամբ պիտի բարգավաճի Արթիկի թեմը, եւ նոր ձեռքբե­րումներով պիտի զարդարվի Մեր բարեպաշտ հայորդյաց ազգային եւ հոգեւոր-եկեղեցական կյանքը: Արթիկի թեմի հաստատման այս ու­րախ առիթով շնորհավորում եւ հայրապետա­կան Մեր օրհնությունն ենք բերում թեմակալ առաջնորդին, թեմի հոգեւոր դասին եւ բարե­

պաշտ հավատացյալներին: Մեր գնահա­տանքն ենք բերում Շիրակի թեմի բարեջան ա­ռաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, մարզային իշխանություննե­րին ներդրած բարի ջանքերի համար' ի խնդիր Արթիկի հավատավոր հայորդյաց հոգեւոր-ե­կեղեցական կյանքի զորացման եւ տարա­ծաշրջանում մեր Սուրբ Եկեղեցու առաքելու­թյան արդյունավորման:

Աղոթում ենք առ Բարին Աստված, որ միշտ ծաղկյալ պահի Արթիկի թեմը մշտատեւ խաղաղություն, բարօրություն եւ հաջողու­թյու՜ններ շնորհելով մեր ժողովրդի հավա­տավոր զավակներին: Թող Աստված հանա­պազ օրհնությամբ Իր Ամենախնամ Սուրբ Ա­ջի հովանու ներքո պահպանի աշխարհաս­փյուռ մեր ժողովրդին, եւ թող հավետ պայ­ծառ ու անսասան լինի Հայաստանյայց Առա­քելական մեր Սուրբ Եկեղեցին:

«Հաստատուն կացէք ի հաւատս, ժրա- ցարո'ւք, զօրացարո'ւք: Ամենայն ինչ ձեր սի- րո'վ լիցի» (Ա Կորնթ. 16.13-14)»:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը նո- րանշանակ առաջնորդ Հովակիմ եպիսկոպո­սին հանձնեց Արթիկի թեմի հռչակման կոն­դակը' մաղթելով նրան արգասավոր ծառա­

յություն ի պայծառություն Արթիկի թեմի եւ բա­րօրություն հավատավոր ժողովրդի:

Ս. Պատարագին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս Աջապահյանը, Շիրա­կի փոխմարգպետ Սեյրան Պետրոսյանը եւ Ար­թիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

Ուխ տ ի ^ m s rn rrn q Ա ք թ ի կ ի ն n rш h tt£ ш կ թ եմ ում

Դեկտեմբերի 9-ին Արթիկի Սբ Գրիգոր Լու­սավորիչ եւ Սբ Աստվածածին եկեղեցիների հարեւանությամբ գործող բազիլիկում ուխտի Պատարագ մատուցեց Արթիկի թեմի նորահռ- չակ առաջնորդ Հովակիմ եպս Մանուկյանը: Պատարագի ընթացքում կատարվեց նաեւ ա­ռաջնորդի գահակալության արարողությունը: Խորան բերվեց Ն. Ս. 0. Տ. Տ. Գարեգին Բ Ամե­նայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռ Սբ էջմիածնի լուսա­րարապետ Հովնան եպս Հակոբյանը:

Հրաժեշտի խոսքով հանդես եկավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս Աջապահյանը: Նա մասնավորապես ասաց. «13 տարվա մեր

ծառայության արդյունքը Եղավ այն, որ Արթիկը' իր տարածաշրջանով հանդերձ, հասունացավ անկախ թեմ դառնալու հա­մար, եւ այսօր մենք հպարտությամբ, բայց թախիծը սրտներումս բաժանվում ենք Ար- թիկից...»:

Միքայել սրբազանի խոսքին հաջորդեց թեմակալ առաջնորդի խոսքը, որով նա շնորհակալություն հայտնեց սրբազան հո­րը եւ այն անձանց, ովքեր նախընթաց տա­րիներին հոգ են տարել Արթիկի տարա­ծաշրջանի հոգեւոր կյանքի մասին: Սրբա­զանն իր գոհունակությունը հայտնեց Ար- թիկում գտնվող եկեղեցասեր եւ պատրաս­տակամ ժողովրդին, ինչպես նաեւ անդրա­դարձ կատարեց եկեղեցաշինության հրա­մայականին, թեմի առաջիկա անելիքներին

եւ գերակա ուղղություններին:Արարողությանը ներկա էին փոխմարզ-

պետ Սեյրան Պետրոսյանը, Աժ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, Արթիկի քաղաքապետ Ար­սեն Աբրահամյանը, տեղական ինքնակառա­վարման մարմինների ներկայացուցիչներ, բա­րերարներ, հյուրեր, քույր Եկեղեցիների սպա- սավորներ:

Դիվան Արթիկի թեմի

Ցավակցական•Ini

Իգնատիոս % Պատրիարքի

մահվան աոիթով

Դեկտ եմբերի 7-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գա րեգին Բ Ծա յրա ­գույն Պա տ րիա րք եւ Ամե­նայն Հա յոց Կաթողիկոսը ցա վա կցա կա ն գիր է հղել Անտիոքի Հույն Ուղղա փ ա ռ Եկեղեցու Սրբա զան Սինո­դին, հոգեւոր դասին եւ հա ­վատ ա ցյա լ ժողովրդին Ան­տիոքի եւ Հա մա յն Արեւելքի Ուղղա փ ա ռ Եկեղեցու ա ­ռա ջնորդ Ի գնա տ իոս Դ Պա տ րիա րքի մահվան կա ­պակցությամբ:

Հա յրա պ ետ ա կա ն ցա - վակցագրում մասնա վորա­պես ասվում է.

«Նորին Սրբազնությունն իր ողջ կյանքի ընթացքում քա ջաբա ր ծառայեց Սիրիայի Եկեղեցուն եւ քրիստ ոնեա ­կան ամուր առաջնորդության օրինակ դարձա վ հատկապես Մերձավոր Ա րեւեքի ընթա­ցիկ ճգնաժամի պայմաննե­րում:

Իգնատ իոս Պատրիարքը մեծ հաջողությունների հա ­սավ Անտիոքի Պա տ րիա ր­քության հոգեւոր կյանքի վե­րանորոգության գործում, եւ նրա ջանքերի շնորհիվ զգայի առաջընթաց արձանագրվեց ուղղափառ երիտասարդ սպասավորության զա րգա ց­ման, նոր աստվա ծաբանա­կան հաստատությունների բացման, ինչպես նաեւ միջե­կեղեցական եւ միջկրոնական երկխոսությունների զարգաց­ման մեջ:

...Մենք աղոթում ենք առ Բա րձր յա լն Աստված, որ եր­ջա նկա հիշա տ ա կ Պ ա տ ­րիա րքի հոգին ընդունի Ի ր երկնա յին ա րքա յությա ն մեջ, եւ հա յցում Ամենա կա ­րողին, որ խ ա ղա ղություն պարգեւի Սիրիա յի ժողովր­դին քա ղա քա կա կա ն ա նկա ­յունության եւ քա ղա քա ցիա ­կան պատերազմի այս դժ ­վարին օրերին»:

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ 3 I 2012, ԴԵԿՏԵՄԲԵՐ Ա, ԹԻՎ 23 (379), ԷՏ 2

«Լավագույն ուսուցիչս մոցանակաբաշխություն

Սայո Սթոո Սուոբ էտմիաՏնումԴեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սբ

Էջմիածնում' Գետրգյան հոգեւոր ճե­մարանի հանդիսությունների դահլի­ճում, Ն. Ս. 0 . Տ. Տ. Գարեգին Բ Ամե­նայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի2012 թվականի հաղթողների մրցանա­կաբաշխության հանդիսությունը:

Առաջին մրցանակի արժանացան Հայոց պատմություն առարկայի ուսու­ցիչ Արշալույս Ձուրաբյանը (ՀՀ Լոռու մարզ, Վանաձորի թիվ 11 ավագ դպ­րոց), Հայոց Եկեղեցու պատմություն ա­ռարկայի ուսուցչուհի Մարիամ Հարու­թյունյանը (Երեւան, թիվ 113 միջնա­կարգ դպրոց), հայոց լեզու եւ գրակա­նություն առարկայի ուսուցչուհի Գայա-

«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սբ Էջմիածնի եւ ՀՀ կրթության ու գիտության նախա­րարության համագործակցության շր­ջանակներում իրականացվում է 2004 թվականից' հովանավորությամբ Մայր Աթոռի բարերար, ամերիկաբնակ Սիլ- վա Տեր-Ստեփանյանի: Մրցույթն անց­կացվում է ՀՀ բոլոր մարզերում եւ Երե­ւան քաղաքում' մարզային եւ հանրա­պետական փուլերով, որի արդյունք­ներն ամփոփվում են հանդիսավոր մր­ցանակաբաշխության ընթացքում: Մր­ցույթին մասնակցում են Հայոց Եկեղե­ցու պատմություն, Հայոց պատմու­թյուն, հայոց լեզու եւ գրականություն, բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կեն­սաբանություն) առարկաների ուսու­ցիչներ, ինչպես նաեւ տարրական դա­սարանների դասվարներ:

Հանդիսությունն սկսվեց Մայր Աթո­ռի ՔԴԿ-ի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանի ողջույնի խոսքով:

ՀՀ ԿԳ նախարարի անունից խոսք ասաց ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ով իր խոս­քում անդրադարձավ Հայոց Եկեղեցու կարեւոր դերակատարությանը հայ ժո­ղովրդի կյանքում, մասանավորապես' կրթության եւ գիտության ոլորտում: Կարեւորեց նաեւ համագործակցու­թյունը Հայ Առաքելական Եկեղեցու եւ ՀՀ ԿԳ նախարարության միջեւ' երախ­տագիտություն հայտնելով Մայր Աթոռ Սբ Էջմիածնին' ոլորտին ցուցաբերվող զորակցության համար: Ապա մրցույթի անցկացմանն անդրադարձավ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Այնուհետեւ Մայր Աթոռ Սբ Էջ­միածնի վանական խորհրդի նախա­գահ եւ հրատարակչական բաժնի տնօրեն Նաթան արք. Հովհաննսիյանն ու ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարի­նե Հարությունյանը մրցույթի հաղթող­ներին հանձնեցին մրցույթի մասնակ­ցության վկայականներ, դրամական պարգեւներ եւ հոգեւոր գրականու- թյուն:

նե Անդրեասյանը (ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյանի ավագ դպրոց), քիմիա առարկայի ուսուցչուհի Սեդա Հակո­բյանը (ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտա­րակի թիվ 5 ավագ դպրոց), դասվար Ա­նուշ Ալավերդյանը (Երեւան, թիվ 51 հիմնական դպրոց): Երկրորդ մրցանակ ստացավ 9, իսկ երրորդ մրցանակ' 14 ուսուցիչ:

Արարողությանը հոգեւոր երգերի կատարմամբ ելույթ ունեցավ Արարա­տյան հայրապետական թեմի «Արա­րատ» հոգեւոր միության «Արարատ» երգչախումբը' Ռաֆֆի Միքայելյանի խմբավարությամբ:

Հանդիսության ավարտին ամենքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնու­թյունը փոխանցեց Նաթան սրբազանը' շնորհավորելով մրցույթին մասնակից բոլոր ուսուցիչներին: Անդրադառնալով ուսուցչի առաքելությանը 21-րդ դա­րում' սրբազանը մասնավորապես նշեց. «Սիրելի ուսուցիչներ, այսօր ձեր գործը դժվարին է, որովհետեւ մի կող­մից ուսուցչի առջեւ ծառացած են նոր մարտահրավերներ, մյուս կողմից դա­սական ուսուցիչ-աշակերտ հարաբե­րության փոփոխություններն են, որոնք կատարվում են ժամանակի թելադ­րանքով: ...Սակայն ուսուցչին բոլոր ժամանակներում պահել է մի բան' իր ներքին նվիրվածության ճրագի լույսը, որովհետեւ սա հայ իրականության ան­ջնջելի, անփոփոխելի կարեւոր մա­սունքն է: Եթե ուսուցիչն իր մեջ չունե­նա իր ուսուցչի կանթեղի լույսը, նա չի կարող լուսավորել, եւ դա այլեւս լուսա­վորություն չի կոչվի, այլ պարզ աշխա­տանք: Կրթությունը, ուսուցչությունը, մանկավարժությունը պարզ աշխա­տանք չեն, դա կոչում եւ նվիրում է, նվիրվածություն է սեփական ազգի մտքին, հոգուն եւ ապագային»:

Վերստին շնորհավորելով մրցույցի հաղթողներին' Նաթան սրբազանը վս­տահություն հայտնեց, որ այս մրցա­նակներն իբրեւ խրախուսանք եւս մեկ անգամ կբոցավառեն նրանց հոգու կանթեղները:

Հիշատակի հոհկո' նկիոված վիոահայ ա|ւձակագի|ւԱհ|ւ ԾհոուԱ Թոոսոսյանին hi

Մկոտիչ սս|ւււնյւււնինՎրաստանի հայ մտավորա­

կանների միության նախաձեռ­նությամբ եւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ նո­յեմբերի 25-ին «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գ. Գյուլ- բենկյան սրահում կայացավ վի- րահայ արձակագիրներ Ծերուն Թորգոմյանի եւ Մկրտիչ Ասլա- նյանի հուշ-երեկոն: Միջոցառ­մանը ներկա էին Վազգեն եպս Միրզախանյանը, գրող, թարգ­մանիչ Գիվի Շահնազարը,Վրաստանի նախագահի խոր­հրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Ծերուն Թոր­գոմյանի թոռը' Վրաստանում ՀՀ դեսպանու­թյան խորհրդական Լեւոն Թորգոմյանը:

Բացելով երեկոն' Վրաստանի հայ մտա­վորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը ներկայացրեց վիրահայ գրակա­նության հայտնի դեմքեր, բազմաթիվ պատմ­վածքների, վեպերի ու վիպակների հեղինակ­ներ Ծերուն Թորգոմյանի եւ Մկրտիչ Ասլա- նյանի կենսագրությունները' կարեւորելով այս հեղինակների անունները եւ ստեղծա­գործությունները նոր սերնդին հայտնի ու սր­տամոտ դարձնելու պարագան:

Իսկ բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, ով 18 տարեկանից եղել է' եր­կու աչքից կույր գրողի գրական քարտուղա­րը, հանգամանալից ներկայացրեց նրա ստեղծագործական աշխարհը' արժեւորելով նրա ' ցեղասպանության թեմայով գրած «Ան­մար կրակներ» վեպը, «Լաչակս գլխիդ» պատմվածքը, որի հիման վրա 1968-ին «Հայ- ֆիլմը» նկարահանել է «Փախստականներ» ֆիլմը: Վրաստանի գրողների միության ան­դամ Թորգոմյանը եղել է «Կամուրջ» տարեգր­քի խմբագրական խորհրդի երկարամյա ան­դամը, եւ ժամանակին գլխավորել է «Հրազ-

դան» հանդեսը' նախկին «Կամուրջ» տարե­գիրքը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Ախտյանն էլ խոսեց Մկրտիչ Ասլանյանի կյանքի եւ ստեղծագործական աշխարհի մասին' հիշատակելով գրողի «Աշ­խեն Սաթյան», «Երջանկության արահետով» վեպերը, «Աներեւույթ ճակատ», «Անհան­գիստ բնավորություններ», «Փոթորիկ» վի­պակները եւ պատմվածքները, որտեղ գլխա­վոր հերոսը մարդն է' իր կյանքով ու առօրյա խնդիրներով:

Խոսք ասացին Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Միքայել Գրիգորյանը «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուր­թյանը եւ այլք:

Միջոցառման ավարտին օրհնության խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս Միրզախանյանը' հորդորելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կա­պակցությամբ ընթերցողի սեղանին դնել Ծե­րուն Թորգոմյանի, Մկրտիչ Ասլանյանի այն գործերը, որոնք անդրադառնում են Մեծ ե­ղեռնի արհավիրքներին, Անդրանիկ զորավա­րի մեծագործություններին, գաղթականների տվայտանքներին:

Աոսախի հոիւոաւււււոոակւււ1ւ ՓոոուԱի պատվիրակությունս Օիոահայոց phUniU

Նոյեմբերի 23-26-ը Վիրահայոց թեմի «Հա- յարտուն» մշակույթի կենտրոնում հյուրըն­կալվեց Արցախի երիտասարդական ֆորումի պատվիրակությունը' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասար­դության հարցերով փոխնախարար Գայանե Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆորումի թվով 16 ակտիվ մասնակիցներ «Միասնության մեջ է մեր ուժը» ծրագրի շրջանակներում ժամա­նել էին Վրաստան' «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական թեւի հետ կա­պեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրա­կանացնելու, Վրաստանի տեսարժան վայրե­րին ծանոթանալու նպատակով:

Արցախցիների այցը Վրաստանում մեկ- նարկեց Ձավախք ուղեւորությամբ: «Հայար­տուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանի նախաձեռնությամբ ծանո­թությունը Ձավախք երկրամասի հետ սկսվեց հայ մեծ քնարեգու Վահան Տերյանի ծննդա­վայր Գանձայից, որտեղ հյուրերը եղան Տե­րյանի տուն-թանգարանում, աղոթք բարձ­րացրին Գանձայի Սուրբ Կարապետ, Նինոծ- մինդայի Սուրբ Սարգիս, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցիներում: Հյուրերը հիացան Փար- վանա լճի գեղեցկությամբ: Իսկ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում կայացած հանդիպումը դարձավ փոխադարձ ծանոթու­

թյան, ծրագրերի կան­խագծման, փորձի փոխա­նակման հնարավորություն: Հետաքրքիր եւ հագեցած էր օրը նաեւ Թբիլիսիում: Պատվիրակության անդամ­ներն իրենց խոնարհումը բերեցին Թբիլիսիի Խոջի- վանքի հայոց պանթեոնում հուղարկավորված մեծերի շիրիմներին: Այնուհետեւ«Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլ- բենկյան սրահում կայացավ

«Հայարտուն» կենտրոնի երիտասարդական թեւի անդամների եւ արցախցի հյուրերի հան­դիպումը: Փոխնախարար Գայանե Գրիգորյա­նը հավաքվածներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարու­թյան աշխատանքները' արժեւորելով երիտա­սարդության համար տարվող ծրագրերը: Այ­նուհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության Քաշաթաղի շրջանի «Հայեր» ա- կումբի նախագահ Համբարձում Արզանյանը կազմակերպեց հայկական ազգային-ավան- դական խաղերի մրցույթ, որին սիրով ներգ­րավվեցին Վրաստանի եւ Արցախի երիտա­սարդները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդական պատվիրակության հետ հանդիպմանը Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս Միրզախանյանը հետաքրքրվեց այն ապագա ծրագրերով, որ կանխագծել են համատեղ իրականացնել «Հայարտուն» կենտրոնի երիտասարդական թեւը եւ Արցա­խի երիտասարդական ֆորումը:

Հյուրընկալության վերջին օրը ղարաբաղ- ցի երիտասարդները դիտեցին Հավլաբարում գտնվող Դավթյան ընտանիքի տիկնիկների խաղը եւ հիացան երեկոյան Թբիլիսիի գեղեց- կությամբ: Վիրահայոց թեմի մամլո դիվան

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ 3 Г 2012, ԴԵԿՏԵՄԲԵՐ Ц, ԹԻՎ 23 (379), ԷՏ 3

Հ Ա Յ Ո Ց Կ Ա Թ Ո Ղ Ի Կ Ո Ս Ն Ե Ր

Ղ Ա Զ Ա Ր Ц Տ Ա Հ Կ ե Յ Ի

(1738- 1751)Սկիզբը' թիվ 18-22Իշխանության համար սկսվեց համառ

պայքար: Նադիրի եղբորորդի Ալի-Ադիլը' Թավրիզում, եւ Նադիրի թոռ Շահռուհը' Մեշխեդում, իրենց թագավոր հռչակեցին: Նրանք կոտորել տվեցին իրենց ազգա­կաններին եւ փորձեցին իրար տապալել: Լուրիստանի խան Ալի-Մերդանն իր հեր­թին Սոֆիների կամ Սեֆյանների ցեղից ութամյա Իսմայիլին շահ հռչակեց եւ նրա անունից տիրապետեց արեւմտյան շրջան­ներին: Տարբեր վայրերում տեղական փոքրիկ իշխանավորներն իրենց վերածել էին վեհապետների:

Ղազարն ուզեց օգտվել դրանից եւ սպառնաց Հարովենին եւ Խաչիպապին մատնել պետությանը, սակայն նրանք կանխեցին նրան, ու իրենք մատնեցին Ա- լի-Ադիլին, որն իշխում էր հայկական գա­վառների վրա, թե Կարին փախած Մանու- չար անունով հայ իշխանի 4000 թումանը պահ է տրված Ղազարին: Վերջինիս կան­չեցին Ալի-Ադիլի մոտ եւ պահանջեցին Մա- նուչարի թողած ավանդը հանձնել Ալի-Ա- դիլին, ինչպես նաեւ վճարել 1500 թուման տուգանք: Ղազարը հայտնվեց ծանր կա­ցության մեջ. դրանք վճարեց' Մայր Աթոռի թանկարժեք իրերի մի մասը վաճառելով

եւ հարկապահանջներին կաշառելով: Նա մտածեց փախչել Կարին' փորձելով հայր- պետանոց հիմնել այնտեղ, բայց կարնեցի- ները դրան հավանություն չտվեցին: Նա իր մասին գոհունակություն պարունակող նամակներ ուղարկեց Կ. Պոլիս եւ այլ վայ­րեր, սակայն էջմիածնի միաբանները նույնպես նամակներ ուղարկեցին, որոնք բացահայտում էին ճշմարտությունը: Կ. Պոլսի հայությունը, պատրիարք Նալյանի գլխավորությամբ, անհրաժեշտություն զգաց էջմիածնում կարգ ու կանոն հաս­տատել: Արդեն Քյություրը բավական էր, որ Ղազարի նամակներին ոչ ոք չհավա­տար: Բոլորին անհանգստացրեց այն իրո­ղությունը, որ Ղազար Տահկեցին, էջմիա­ծինը թողնելով, փախել էր Կարին եւ կա­մենում էր այնտեղ հաստատվել: Պատ­րիարքարանը եւ ժողովուրդը որոշեցին, որ Պետրոս Քյություր եւ Սահակ Ահագին վարդապետները մեկնեն էջմիածին եւ միաբանության հետ պատշաճը մտածեն ու նոր կաթողիկոս ընտրեն, քանի որ Ղա­զարը փախել էր:

Ղազարի փախուստից հետո էջմիա­ծին եկան պետական հարկահանները եւ պահանջեցին Ղազարի պարտքերը: Դրա համար նեղեցին միաբաններին եւ

արդյունքի չհա սնելով ' գրավեցին եկեղեցու ինչքը եւ զարդերը: Նրանք վեց ձիաբեռ ապրանք տարան թագավորին: Միաբաններն աղաչեցին եւ հասկացրին, որ դա վանքի պարտքը չէ, այլ այդ ամենը Ղազարի ստացած ավանդի երեսից է: Թագավորը հարկահան­ներին պ ա տ ժեց' ասելով, որ Ղազարից դրամը պա­հանջեն եւ ոչ թե բռնագրա­վեն վանքի սպասքը: Վան­քի սպասքը ետ վերադարձ­վեց, եւ Ղազարի խնդիրը լուծելը թողնվեց միաբան- ներին:

Երբ հարկահանները մեկնեցին, Ղա­զարը համարեց, որ պարտքը վճարված է ու եկավ էջմիածին: Եկան նաեւ Կ. Պոլսից ուղարկված վարդապետները: Ղազարն իր գահընկեցությունը թույլ չտալու համար մեղադրանքներ ներկայացրեց իշխանու­թյուններին, թե Քյություրը եւ Սահակ Ա­հագինն օսմանյան լրտեսներ են, իսկ ինքը հավատարիմ է Պարսից տերությանը: Սա­կայն Ղազարը հեղինակազրկվել էր իշ­խանությունների աչքում, ուստի մեղադ­րանքին ուշադրություն չդարձրեցին եւ հրահանգեցին Երեւանի խանին, որ հար- ցաքննի միաբաններին, եւ եթե նրանք հա­մաձայն են ընդունել նրան, թող մնա կա­թողիկոս: Ղազարի համար խանն ատյան հավաքեց, որին մասնակցեցին թե' Ղազա­րը, թե' միաբանները եւ թե' Կ. Պոլսից ե­կած վարդապետները: Ղազարը պետա­կան ֆարմանով պաշտոնանկ արվեց եւ աքսորվեց Սեւանի կղզի: Միաբաններին էլ կարգադրվեց վերադառնալ էջմիածին ու կաթողիկոս ընտրել: Մի պահ ընտրությու­նը, կարծես թե, կանգ առավ Սահակ Ահա­գինի վրա, սակայն նա չհամաձայնեց: Դժ­վարությամբ համոզեցին Քյություրին' խոստանալով նրան պաշտպան կանգնել վտանգների ժամանակ:

Պետրոս Այնթապցին' Քյություրը, կա­թողիկոս օծվեց 1748 թվին: Ամիսը եւ օրը հայտնի չեն: Միաբանությունը թեմեր նա­մակներ ուղարկեց, բացատրեց Ղազարի հանցանքները: Նամակներն ստորագրե­ցին 21 եպիսկոպոս եւ 19 վարդապետ եւ առաքեցին 1748 թվի մայիսի 20-ին:

Ղազարի գահընկեցությունը պետք էր կատարել օրինական ձեւակերպմամբ, այ­լապես Քյություրը կհամարվեր հակաթոռ կաթողիկոս: Այլ խոսքով' Քյություրին պետք է ընտրեր եկեղեցական ժողովը, ո- րովհետեւ միայն ժողովն էր իրավասու ո­րոշում կայացնելու եւ Ղազարին գահըն­կեց անելու: Քյություրն աթոռին ամեն գնով տիրանալու հավակնորդ չէր եւ կա­թողիկոս դարձել էր բոլորի հավանու­թյամբ: Սակայն եթե ընդունում ենք, որ Քյություրն օրինական կաթողիկոս էր, ա­պա պետք է Ղազարին դիտել իբրեւ հա­կաթոռ, երբ նա պարսից իշխանություննե­րի ու դրամի օգնությամբ կրկին վերադար­ձավ կաթողիկոսության: Ուստի, Մ. Օրմա- նյանի կարծիքով, Ղազարը չկորցրեց կա­թողիկոսությունը, երբ իշխանությունների, ժողովրդի ու եկեղեցականների կողմից պաշտոնանկ արվեց, սակայն Պետրոս Այնթապցին էլ հակաթոռ կաթողիկոս չդարձավ' պաշտոնավարելով միանգա­մայն օրինական կարգով: Դրանից ելնե­լով' Մ. Օրմանյանը նրանց աթոռակիցներ է անվանում, քանի որ Քյություրը բռնու­թյամբ չէր տիրացել Մայր Աթոռին: Սա­կայն աթոռակիցները կաթողիկոսների շարքը չեն անցնում, եւ Սիմոն Երեւանցին ու Շահխաթունյանը Պետրոսին դուրս են թողել կաթողիկոսների ցանկից:

Հարկ է նշել, որ Ղազարը եւ Պետրոսը անձնահաճ, շահադետ, վրեժխնդիր ու ա­նիրավ մարդիկ էին, սակայն Ղազարը Քյություրի համեմատ ավելի կրթված էր եւ աչքի էր ընկել իր «Դրախտ ցանկալի» գր­քով: Նա նաեւ նվիրված էր հայադավանու­թյանը: Հրատարակել է մի «Երգարան» եւ «Աստվածաղերս» վերնագրով մի աղոթա­գիրք: Վարել է նաեւ շինարարական գոր­ծունեություն: Պետրոս Քյություրն իրենց հետո ոչինչ չի թողել, եւ ինչպես տեսանք, կեղտոտ վարքագիծ է հանդես բերել Կոլո­տի նկատմամբ:

Քյություրը, կաթողիկոս դառնալով, ար­դյունավետ գործունեությամբ աչքի չըն­կավ: Նա առանձնապես չաշխատեց միա­բաններին իր կողմը գրավել, եւ երբ նրան պաշտոնանկ արեցին, միաբանները մատը մատին չխփեցին: Ավելին. համակերպվե­ցին Ղազարի վերադարձին: Չի բացառ­վում, որ նույնիսկ նպաստեցին դրան:

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Օձություն Հայաստանում ապաստանած սհոհահայ

ընտանիքներինՄայր Աթոռ Սբ էջմիածնում գործող

հայաստանյան «Կլոր սեղան» միջեկե- ղեցական հիմնադրամը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկո­սի օրհնությամբ եւ «Եկեղեցիների հա­մատեղ գործողություն» ալյանսի ֆի- նանսավորմամբ նախաձեռնել է արագ արձագանքման ծրա գիր' Հա յա ստ ա ­նում ապաստան գտած սիրիահայերին օգնելու նպատակով: Այն նախատեսում է սնունդ եւ առաջին անհրաժեշտու­թյան հիգիենայի պարագաներ տրա­մադրել առավել կարիքավոր 200 ըն- տանիքների:

Հումանիտար օգնության եւ պարե­նային ծրագրի մեկնարկը տրվեց դեկ­տեմբերի 10-ին: Ծրագիրն իրականաց­վում է Արարատյան հայրապետական

թեմի հետ համագործակցաբար: Նա ­խաձեռնությանն իր զորակցությունն է բերել նաեւ «Երեւան ս ի թի» խանութ­ների ցանցը: Դեկտեմբերի 11-ին եւ 17- ին թեմի առաջնորդարանում հիմնադ­րամը շահառու ընտանիքներին կտրա­մադրի հատուկ քարտեր, որոնցով հնարավոր կլինի որոշակի պարբերա­կանությամբ անհրաժեշտ գնումներ կատարել «Երեւան սիթի» խանութնե- րում:

Ծրագրի կազմակերպչական աշխա­տանքներից բացի' «Կլոր սեղանի» աշ­խատակիցներն ու թեմի հոգեւորական- ները կիրականացնեն նաեւ տնայցեր, ո­րոնց ընթացքում կծանոթանան այդ ըն­տանիքների կարիքներին, կցուցաբերվի հոգեւոր աջակցություն:

Տ. Հայկազուն եպիսկոպոս նաջարյանը' ԱԱստրալիայի եւ նոր Յելանդիայի թեմի աոաջնորդՆ. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողի­

կոսի տնօրինությամբ Հայկազուն եպս Նաջարյանը, ազատվելով Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պարտականություններից, 2013 թվականի հունվարի 1-ից նշանակվել է Ավստրալիայի եւ Նոր Ձելանդիայի հա­յոց թեմի առաջնորդ:

նոր նշանակումներՆ. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կա­

տարվել են նոր նշանակումներ Մայր Աթոռի կառույցներում:Ֆրանսիայի հայոց թեմի հոգեւոր սպասավոր Կարապետ վարդապետ Հա ­

րությունյանը ծառայության է կոչվել Գուգարա ց թեմում: Իսկ Մայր Աթոռի միա­բան Եղիա աբեղա Խաչատրյանը, ավարտելով Փարիզի Կաթոլիկ հա մալսա րա­նում իր ուսումնառությունը, նշանակվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ու­սումնական գծով փոխտեսուչ:

Աումննիկ պաշտոնյաների Ժոոո4 էվսյցարիայում

Դեկտեմբերի 4-6-ը Բոս- սեի էկումենիկ ինստիտու­տում (Շվեյցարիա) տեղի ունեցավ էկումենիկ պաշ­տոնյաների ժողով, որին Մայր Աթոռ Սուրբ էջմիած- նից մասնակցում էր Միջե- կեղեցական հարաբերու­թյունների բաժնի ծիսահա- յեցակարգային գրասենյա­կի պատասխանատու Ձա- քարիա աբեղա Բաղումյա- նը: ժողովը նվիրված էր2013 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարավային Կորեայի Բուսան քաղա­քում տեղի ունենալիք Եկեղեցիների համաշ­խարհային խորհրդի 10-րդ ասամբլեայի նա­խապատրաստական աշխատանքներին եւ ԵՀԽ ապագա ծրագրերին:

ժողովի ընթացքում ԵՀԽ գլխավոր քար­տուղար Օլավ քհն. Թվեյթը, բարի գալուստ մաղթելով ներկաներին, անդրադարձավ ԵՀԽ 10-րդ ասամբլեայի կարեւորությանը եւ նշանակությանը քրիստոնեական Եկեղեցի­ների կյանքում: Նա նաեւ ներկաներին պատմեց ԵՀԽ ներկայիս գործունեության եւ ապագա տեսլականի մասին' շնորհակալու­թյուն հայտնելով ԵՀԽ անդամ Եկեղեցինե­րին' իրենց գործուն մասնակցության հա- մար:

ԵՀԽ մի շարք պատասխանատուներ հանդես եկան զեկույցներով' տարբեր տե­սանկյուններից անդրադառնալով Բուսանի 10-րդ ասամբլեայի նախապատրաստական աշխատանքների մանրամասներին: Քն­նարկումների ընթացքում էկումենիկ պաշ­

տոնյաները ներկայացրեցին իրենց Եկեղե­ցիների տեսակետները եւ առաջարկները' ասամբլեան հավուր պատշաճի անցկացնե­լու համար:

էկումենիկ ժողովի ընթացքում Ձաքա- րիա աբեղա Բաղումյանը ներկաներին փո­խանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթո­ղիկոսի օրհնությունը եւ բարեմաղթանքնե­րը' ներկայացնելով վերջին շրջանում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միջեկեղեցական գործունեությունը: Նա նաեւ անդրադար­ձավ Բուսանի ասամբլեային Հայ Առաքելա­կան Եկեղեցու պատվիրակության մասնակ­ցությանը:

ժողովականները հանդիպեցին էկումե­նիկ ինստիտուտի ուսանողների հետ, որոնց թվում է նաեւ Մայր Աթոռ Սբ էջմիածնի միա­բան Արիս աբեղա Տոնոյանը:

Լրատվական նյութերը' ՄԱՅՐ ԱԹՈՈ ՍԲ ԷՋՄԻԱԾՆԻ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ I Г 2012, ԴԵԿՏԵՄԲԵՐ Ц, ԹԻՎ 23 (379), ԷՏ 4

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈԻԹՅՈԻՆԸ 1960-1 980-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

[թափածո, արՏակ, թատերգություն]1960-1980-ական թվականները հայ

գրականության պատմության մեջ եւ մշա­կութային կյանքում նշանավորվել են ե'ւ գեղարվեստական մտքի առաջընթացն ա­պահովող ուշագրավ երկերով, ե'ւ ստեղ­ծագործական անհատականությունների ոճի ու նկարագրի հաստատմամբ, ե'ւ չա­փանիշների անկումով ու լճացումով:

1960-1980-ական թվականներ... Երկրի պատմության մեջ, թվում է, ամենից անվր­դով, արտաքուստ խաղաղ տասնամյակ­ներ: Բայց եւ տարիներ, որոնք բերեցին չա­փանիշների անհուսալի անկում, պահանջ­կոտ քննադատության ձայնի խցանում, գրական սխրանքի եւ համարձակության վերացում: Տարիներ, երբ գրական կազ­մակերպության մեջ իրենց ներկայությունը հաստատեցին, ապա եւ հերթական գրքե­րով գրականությունն արժեզրկեցին բազ­մաթիվ միջակություններ ու գրամոլներ: Տարիներ, երբ նույն այդ միջակությունն ու գրամոլը երբեմն ավելի էր գնահատվում, քան իսկական գրողը: Տարիներ, երբ միջ­նորդ լեզվից' ռուսերենից, կատարած անո­րակ թարգմանությունների տակ թարգմա­նիչներն առանց անհարմար զգալու նշում էին իրենց չիմացած բնագրերը' «թարգմա­նություն իսպաներենից», «թարգմանու­թյուն անգլերենից», «թարգմանություն ֆրանսերենից»: Այդպես պատուհասվեցին թե' Շեքսպիրն ու համաշխարհային գրա­կանության դասականներից ոմանք եւ թե' ժամանակակից լատինաամերիկյան ու եվ­րոպական գրողներից շատերը: Դա այդ­պես եղավ, որովհետեւ չկար ստուգող, պահանջկոտ աչքը, չկար մասնագիտա­կան սրտացավությունը: Դրանք տարիներ էին, երբ նկատելիորեն իր գոյությունը հի­շեցրեց գրական «թայֆան», անգամ' «մա­ֆիան», իսկ թարգմանական «ինդուստ­րիան» իրենց ձեռքն առան մի քանի ձեռնե­րեց խմբեր: Գրեթե ոչ մի պատասխանատ­վության առջեւ չկանգնելով, ավելի որոշա­կի' մասնագիտական պատրաստվածու-

թյուն չունենալով եւ անհրաժեշտ ստուգ­ման չենթարկվելով' ամեն ոք անում էր այն, ինչ կամենում էր:

Ուրեմն' գրական-մշակութային կյան­քին հասցված առաջին ծանր հարվածն արժեքների ու չափանիշների կոպիտ ոտ­նահարումն էր: Իսկ դրան էլ շղթայական ընթացքով հաջորդում էին գրական որակի ու գեղարվեստական պահանջների անտե­սումը, հիմնական հարցադրումների շր­ջանցումը, պարզունակ, երբեմն էլ մտա­ցածին հերոսների մուտքը գրականության մեջ, անգամ' սխեմատիզմի ու անկոնֆլիկ- տայնության տարիներին բնորոշ մեկ այլ արատ' կյանքի գունազարդումը, ինչն ի հայտ եկավ կենսական լուրջ հարցերի շր- ջանցմամբ:

Միաժամանակ դրանք տաղանդավոր գրողների ու գրական չափանիշներին հե­տամուտ քննադատների լուռ կամ բացա­հայտ զայրույթի տարիներ էին, որոնք, եր- բեմն-երբեմն պոռթկալով, տեղիք էին տա­լիս գրական սուր բանավեճերի: Բայց եւ' այդ բանավեճերն էլ ուղղվում էին նույն այդ տաղանդների դեմ' ամեն կերպ ցան­կանալով նրանց լռեցնել, ահաբեկել, ան­գամ դուրս թողնել գրականությունից: Բայց, իհարկե, դա միշտ չէ, որ հաջողվում էր: Լուռ կամ բացահայտ ընդդիմությամբ տաղանդավոր գրողներն այդ տարիներին ստեղծեցին արժանի երկեր եւ շարունակե­ցին հայ գրականության պատմական զարգացման ուղին:

Այնպես որ, ճահճացող լճակը ծովի հի­շողությամբ նաեւ փոթորկվում էր, տե­ղապտույտ տվող թափանիվը նաեւ շարժ­վում էր տեղից եւ իր հետ շարժում ճահ- ճամկների քենն ու նախանձը: Ուստի 1960-1980-ական թվականները հայ գրա­կանության համար միանշանակ չեն. ա­մեն ինչ համահարթեցնող լճացման դիր­քորոշման դեմ կանգնեց ընդդիմությունը, արժեքների ու չափանիշների ոտնահար­ման դեմ ուղղվեց արժեքների ու չափա­

նիշների պաշտպանությունը: Թաքուն թե բացահայտ, բուռն թե խաղաղ' կար պայ­քար, եւ այդ պայքարի մեջ էլ կոփվեցին տաղանդները:

Իր լավ ու վատով, այսինքն' իր ամբող­ջությամբ, դա գրականության պատմու­թյան մի անշրջանցելի փուլ է' արժանի համակողմանի վերլուծության: Երկրի հանրային կյանքի ու գաղափարական հարցերի ընդհանուր ոլորտում հայ գրա­կանությունն ու մշակույթի առանձին բնա­գավառներ եւս անցել են պատմական զարգացման թեեւ կտրուկ շրջադարձերով չհատկանշվող, բայց եւ հանդարտ զար­գացման մի շրջան: Անտարբերությամբ ու հոգեւոր կյանքի անդեմացմամբ հանդերձ' այդ շրջանը բնութագրվում է նաեւ հոգե­ւոր արժեքների հանդեպ աստիճանաբար է'լ ավելի խորացող հետաքրքրությամբ, ազգային ավանդույթների բնութագրա­կան կողմերի եռանդուն ներքաշմամբ' արդի գրական-գեղարվեստական շարժ­ման մեջ: Ավելի ուժգին ընդգծվեց գեղար­վեստական գրականության ու ստեղծա­գործ մտքի դերը ժողովրդի հոգեւոր կյան­քի կազմակերպման գործում: Դա ըստ ա­մենայնի արտահայտվեց ստեղծագործա­կան մտավորականության դերի ուժեղա­ցումով: Դրա դեմ մի կողմից ուղղվեցին աքսորն ու հալածանքը (հիշենք Ա. Սոլժե- նիցինի վտարումը ԽՍՀՄ-ից, Ա. Սախարո- վի եւ Ի. Բրոդսկու աքսորը, Պ. Սեւակի «Ե- ղիցի լույս»-ի կալանքը, Գ. Մահարու «Ծաղկած փշալարեր»-ի եւ Հ. Շիրազի «Հայոց դանթեական»-ի մերժումը հայրե­նիքում, Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքի տպագրության ձգձգու­մը եւ համանման շատ այլ փաստեր), մյուս կողմից, տանելի սահմաններում, նրանց ոչ միայն գնահատումը, այլեւ բարձրացումը հանրային-պետական կյանքի սանդուղքներով: Երեւի ոչ մի ժա­մանակ խորհրդային գրողներն այնքան մրցանակներ ու պարգեւներ չէին ստացել,

որքան այդ տարիներին: Դա նրանց ոչ միայն սիրաշահելու, այլեւ գնահատելու ձեւ էր: Եվ պարգեւի ու մրցանակի արժա­նացածների մեջ քիչ չէին նաեւ տաղանդ- ները:

ժողովրդի հոգեւոր կյանքում գեղար­վեստական գրականության վիթխարի դերի գիտակցումն արտացոլվեց նաեւ գրական կազմակերպությունների եւ գրականության ուսումնասիրության գի­տահետազոտական հաստատություննե­րի աշխատանքներում, ԽՍՀՄ գրողների միության եւ հանրապետական գրական կազմակերպությունների ստեղծման 50- ամյա (1984) հոբելյանին նվիրված հան­դիսություններում: Գրականության եւ գրական գործի դրվածքի զանազան խն­դիրների արծարծումներով, ինչպես նաեւ ակնհայտ շրջանցումներով ու բա ցթո­ղումներով են ընթացել ինչպես ԽՍՀՄ գրողների, այնպես էլ ազգային հանրա­պետությունների գրական համագումար­ները: Այս շրջանում հրավիրվել են Հա ­յաստանի գրողների 6-9-րդ հա մագու­մարները (1971-ի հունիս, 1976-ի ապրիլ, 1981-ի մայիս, 1986-ի մայիս), որոնցում արծարծված գլխավոր հարցերը եղել են ժողովրդի եւ գրականության կապը, գրո­ղի պատասխանատվությունը ժամանա­կի եւ պատմության հանդեպ, գրական աշխատանքի մասնագիտական որակնե­րի բարձրացումը եւ անգործնական պայ­քարը գրական ու հանրային կյանքում նկատվող թերությունների ու թերացում­ների դեմ:

Շարունակությունը' էջ 5

ս ա м «митгшигшм ЗЬШШШиПГЙМШ

Պօղոս Մակինցեան

Ռուսաստանի Հոկտեմբե- րեան յեղափոխութիւնը մտա- ծուած էր ոչ իբրեւ մեկուսի, տե­ղային բնոյթի նախաձեռնութիւն, այլ գնալով տարածուելու էր աշ­խարհով մէկ' գրաւելով նախ Ա- րեւելքը: «Համաշխարհային յե- ղափոխութեան» զառանցագա- ղափարի զինուորները, ի թիւս այլեւայլ աւերածութիւնների, հիմնովին խաթարեցին խորհր­դային բոլոր ժողովուրրդների ուղղագրութիւնները: Վտանգից զերծ չմնաց նաեւ հայոց լեզուն:

Համայնավարների «բանակը» բնականաբար միակերպ չէր. ո­մանք անվերապահօրէն հաւա- տում էին, որ «համաշխարհայի­նի» վերջնական յաղթանակը հե­ռու չէր, ուրիշներ երազում էին ազգերի իրաւահաւասարութեան ու երջանիկ ապագայի մասին:

Շատ հայ մտաւորականներ բարձ­րացող այդ ուժի հետ էին կապում իրենց հայրենիքի փրկութեան յոյ- սը: Բայց միւս «թեւը» խելայեղօ- րէն նուիրուել էր ամենակուլ գա­ղափարին. բոլոր ազգերը որքան կարելի է շուտ միաձուլուեն, դառ­նան մէկ ազգ, խօսեն մէկ լեզուով' հասկանալի բոլորի համար:

Ուրեմն' մէկ լեզու: Ո'րն էր լի­նելու այդ երջանիկ առանձնա- ցեալը' ենթադրելի է:

Այս ապազգային գաղափար­ների ինքնամոռաց նուիրեալնե- րից էր Պօղոս Մակինցեանը. նա իր ամբողջ գործունէութեամբ աշ­խատել է մօտեցնել այդ «բաղձա- լի ժամանակը»:

Նախ' գլխաւոր հարցը համա- ռօտ. ո՞վ էր Պ. Մակինցեանը (1884-1938): Հասկանալի է' նրա ամբողջ կենսագրութիւնն այս­տեղ մեզ չի հետաքրքրում, այլ' միայն արծարծուող խնդրի շրջա­նակները:

Թարգմանիչ, գրական քննա­դատ եւ որ գլխաւորն է' կուսակ- ցական-քաղաքական գործիչ: Գրականութեան բնագաւառում լինելով բաւական արժանաւոր ու յաջողակ, քաղաքական ասպա- րէզում' ձախորդ ու ձախաւեր' նա ամբողջովին ծառայել է կեղծ գաղափարին, ինքնամոռաց նուիրուել դրան, այնուհետեւ, շատ չանցած, մահապարտուել ապերախտ կուսակից-գաղափա-

րակիցների ձեռքով:1913 թ. աւարտելով Մոսկուա-

յի համալսարանի պատմալե- զուագրական բաժինը' նա աշ­խատանքի է անցել Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանում' որպէս ռուսաց լեզուի դասատու, աչքի է ընկել իբրեւ հետեւորդ «պրոլետարական ձախութեան եւ կուսակցական ծայրահեղու- թեան» (Լ. Մնացականեան, Պօ­ղոս Մակինցեան. «Նշանաւոր ճե ­մարանականներ», պրակ Բ ., Ս. Էջմիածին, 2009, էջ 236):

Մեզ այստեղ չի հետաքրքրում նրա ծաւալած քայքայիչ գործու- նէութիւնն ամբողջապէս, այլ' դրուագներ միայն, որոնք վերա­բերում են հայ մշակոյթին, մաս- նաւորաբար գրական մշակոյթին:

Նիւթից չհեռանալու մտահո- գութեամբ, ուրեմն, յիշեցնենք միայն նրան բնութագրող մէկ-եր- կու դէպք: Մէկի ականատեսն է ե­ղել ապագայ նշանաւոր երա­ժիշտ Աշոտ Պատմագրեանը. «Պօղոս Մակինցեանը մի տարի եղաւ մեր ռուսերէնի ուսուցիչը: Նա ամեն բան էր, բայց ոչ ուսու­ցիչ: Արդէն այդ տարիներին իսկ ճանաչուած գրականագէտ էր. մի բան որ նրան դարձրել էր շատ յաւակնոտ... Խիստ էր եւ հեղինա- կաւոր. աշակերտութեան կողմից չէր սիրուած» (ընդգծումը' Ն. Խ.): Ընդհանուր այս բնութագրութիւ- նից յետոյ յուշագիրն անցնում է

«բուն նիւթին». «ճեմարանը մի փոքրիկ հիւանդանոց ունէր, ուր պառկում էին հիւանդ աշակերտ- ները: Մի քանի օրով ես այնտեղ պառկած ժամանակ, այնտեղ էր նաեւ Ակսել Բակունցը եւ մի եր­րորդ լսարանական ուսանող: Պատահաբար Մակինցեանն այ- ցելութեան էր եկել այդ երրորդ ուսանողին: Երկար նստեց եւ խօ- սակցութեան բռնուեց նրանց հետ... Խօսակցութեան նիւթը Հոկտեմբերեան յեղափոխու- թիւնն էր, որ այդ օրերում բռն- կուել էր»: Մակինցեանը «պա­տահաբար» հանդիպած առիթն օգտագործել է բոլշեւիկեան քա­րոզի համար եւ պնդել իր կու- սակցութեան մի կարգախօս: Ա. Պատմագրեանը յիշում է. «Ինձ շատ տպաւորուել է Մակինցեա- նի եւ Բակունցի միջեւ եղած այս մտքերի փոխանակութիւնը. Մա­կինցեանը այն միտքն արտայայ- տեց, թէ' Եթէ միջազգային յեղա- փոխութիւնը պահանջի, որ հայ ժողովուրդը բնաջինջ լինի, չպի­տի ցաւել դրա համար, պէտք է բնաջնջուի: Բակունցը իրենից դուրս եկած պատասխանեց. «Ե- թէ հայ ժողովրդի ազատագրու- թիւնը պահանջի, որ միջազգային յեղափոխութիւնը կործանուի, չպէտք է ցաւել, թող կործանուի»: Ինքնավստահ եւ հաւակնոտ ու- սուցիչը «չկարողացաւ հանդուր- ժել մի աշակերտի այս հախուռն

արտայայտութեան, ջղայնացած հեռացաւ հիւանդանոցից» (Աշոտ Պատմագրեան, Իմ յուշերից, Պէյ- րութ, 1978, էջ 49-50: Յուշագիրը Մակինցեանին աւելի ուշ հանդի­պել է Փարիզում. տե'ս էջ 129­130: Տե'ս նաեւ «Էջմիածին», 2000, Ա., էջ 179. Գէորգ Վրթանէ- սեան, Վերջին մոհիկանը (յուշեր Ա. Պատմագրեանի մասին): Դա վերաբերում է 1917-ին):

1917-ին ճեմարանը փակւում է, Մակինցեանը փոխադրւում է «համաշխարհային յեղափոխու- թեան կենտրոն» եւ Մոսկուայում յաջորդաբար ստանձնում զանա­զան «պատասխանատու պաշ- տօններ»: Լինելով «Հռոմի Պա ­պից աւելի կաթոլիկ»' որոնել է աշխարհի ժողովուրդների միա­ձուլման ուղիներ, դարձել, ինչ- պէս այժմ կասէինք' «գլոբալիզա- ցիայի»' համայնացման «առա- ջամարտիկ»:

Ուրեմն, Մակինցեանն իրեն պարտաւոր էր համարում հնա- րաւոր բոլոր միջոցներով ծառա­յել ազգերի միաձուլման նպա­տակին:

Առաջին աշխարհամարտի օ­րերին, վերահաս վտանգից հայ­կական ձեռագրերն ազատելու մտահոգութեամբ, որոշւում է Ս. Էջմիածնի ձեռագիր մատեաններն ապահովութեան համար տեղա- փոխել առաւել յուսալի վայր:

Շարունակությունը'էջ 6

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ! Г 2012, ԴԵԿՏԵՄԲԵՐ Ц, ԹԻՎ 23 (379), ԷՏ 5

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՁեր հա րցերին պ ատ ա սխ անում է Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Ձեր անունից հա րցերն ուղղում է մեր թերթի ա րտահաստիքային թղթա կիցԱնԺելա Խ ԱՉԱՏՐՅԱՆԸ

- Հա՜յր սուրբ, ինչո՞ւ է մարդը հիվանդանում, ո՞րն է հիվանդու­թյան իմաստը:

- Այս հարցին պատասխանե­լու համար պիտի անդրադառ­նանք մարդկության արմատնե­րին: Նա խ ' Աստված մարդուն կատարյալ է ստեղծել: Մեր նա­խահայր Ադամն անծերանալի հասակ, անհիվանդանալի բնու­թյուն ուներ, ինչպես ասում են Ե­կեղեցու հայրերը: Ուներ յոթնար- փյան շնորհներ եւ տասներկու պարգեւներ, զարդարված էր աստվածային լույսով, անմեղ էր: Եվ մեր Տերն Ադամին պատվեր տվեց' ասելով, որ երբ ուտի ար­գելված պտղից' մահվամբ կմեռ­նի, այսինքն' կարելի է ասել, որ տկարության, անկատարության, հիվանդության, մահվան պատ­ճառն սկզբնական մեղքն է: Մեղ­քը նախ մուտք գործեց նախաս­տեղծների մտքի միջոցով, որով- հետեւ տեսան արգելված պտու­ղը եւ հաճելի թվաց, օձն էլ դյու­թիչ, գայթակղիչ խոսքերով կա­խարդեց, ու նրանք ճաշակեցին արգելված պտուղը: Մեր նա ­խածնողներն աստվածային պատվիրանն ավելի անկարեւոր համարեցին, քան իրենց զգայա­րանների խաբկանքը: Ուրեմն, մեղքը մտքի, հոգու միջոցով ներ­

գործեց մեր ողջ էության, ապա մարմնի մեջ, որովհետեւ պատ­վիրանազանցության արդյուն­քում փոփոխություններ տեղի ու­նեցան ոչ միայն մտքի, այլեւ մարմնի մեջ: Ս. Հովհ. Ոսկեբե­րանն ասում է. «Պտուղը կոչվում է չարի եւ բարու գիտության պտուղ, որովհետեւ քանի դեռ Ա­դամը պտուղը չէր կերել, բարին գիտեր գործնականապես, իսկ չարը' տեսականապես: Տերընրան հայտնել էր, որ արուսյակը անհնազանդ է եղել եւ անկում է ապրել, պետք է զգուշանալ սա­տանայից, բայց այդ բոլորը տե­սական էր Ադամի համար, քանի դեռ մեղքը գործնականում չէր ճանաչվել: Եվ երբ ճաշակեց մեղ­քը, բարին դարձավ տեսական, ո- րովհետեւ նա կորցրեց անմեղու­թյունը, որը շատ կարեւոր է, եւ չարը դարձավ գործնական, այ­սինքն' հայտնվեց չարի մեջ: Կորցրեց անմեղությունը, լուսե­ղեն պատմուճանը, Աստծո հետ զրուցակցությունը, տեսակցու­թյունը, որովհետեւ, եթե մինչ այդ խոսում էր, Աստծուց պատգամ­ներ էր ստանում, ապա մեղք գոր­ծելուց հետո միայն Աստծո ոտ­նաձայները լսեց եւ ամաչեց, վա­խեցավ ու թաքնվեց: Ըստ Առա­քել Սյունեցու' երբ Ադամը պատ­

վիրանազանց եղավ, հոգով մի վայրկյանում տեսավ դժոխքում տանջվող բոլոր մարդկանց հոգի­ների մղձավանջը, ահռելի վախ ապրեց մեր նախահայրը: Եվ գի­տենք, որ վախից բազում հիվան­դություններ են առաջանում' ա­րյան ֆունկցիաների փոփոխու­թյուն, լյարդի ֆունկցիաների խանգարում եւ այլ հիվանդու­թյուններ: Տերն ասում է Ավետա­րանում, որ մենք ոչնչից չպետք է վախենանք, նույնիսկ մարմինը սպանողներից, այլ միայն Նրա­նից պիտի երկնչենք, Ով հոգին եւ մարմինը մահվան դատապար- տելու իշխանություն ունի:

- Հա՜յր սուրբ, ինչպե՞ս է վա­խը հիվանդության պատճառ դառնում, եւ ինչպե՞ս է այն հաղ­թահարվում:

- Ադամի եւ մեր բոլոր հիվան­դությունների սկիզբը մեղքն է' իր բոլոր տարատեսակներով, իսկ վախը գալիս է մեղքի առկայու­թյունից: Այն կարող է լինել երկու տեսակի. նախ' մեր գործած մեղ­քի պատճառով մենք վախ ու­նենք, որ այդ մեղքի պատիժը պի­տի կրենք, եւ երկրորդ' վախն ար­տաքին աշխարհից, ալյոց գոր­ծած չար արարքների արդյուն­քում առաջացող վախը: Ինչպե՞ս կարող են հաղթահարվել վախը

եւ դրա արդյունքում առաջացող հիվանդությունը: Մեր միջի վա­խը հաղթահարում ենք զղջալով, ապաշխարելով, խոստովանե- լով: Անմեղ երեխան, կարծեք, վախ չունի, չէ՞: Շատ անգամ տեսնում ենք, որ փոքրիկ երեխա­ները գազանների հետ էլ կարող են խաղալ, շփվել' առանց վախի, որովհետեւ իրենց մեջ դեռեւս մեղքի գիտակցությունը չկա: Ան­մեղությունը նրանց ապահովագ­րում է վախից: Իսկ արտաքին աշխարհից եկող վախը հաղթա­հարում ենք' Տիրոջն ապավինե­լով, որովհետեւ Քրիստոսն ասում է, որ որեւէ բանից չպիտի վախե­նանք: Աստծուց վախեցողը ոչն­չից չի վախենում, բայց Աստծուց երկյուղ չկրողն ամեն ինչից վա­խենում է: Պետք է ապավինել Տի­րոջը, Ով ասում է. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռ­նավորվածներդ, եւ Ես ձեզ կհան- գստացնեմ» (Մատթ. ժԱ 28): Հրաշալի օրինակ է մեզ համար

Մովսես մարգարեի օրինակը, ում ողջ կյանքը' ծնված օրվանից մինչեւ մահ, կարծեք, չարչարանք էր: Նա ապրեց 120 տարի եւ այն­պիսի բաներ տեսավ, որ ոչ ոք չի տեսել: Մի ամբողջ ազգի դարդ, ցավ տրվեց նրան: Նա պատ­րաստ էր իր անունը ջնջել Կյան­քի Գրքից, միայն թե Աստված չպատժի հրեա ժողովրդին: Եվ այդ ցավը, սարսափը, տագնա­պը կրելով հանդերձ' Մովսեսի մահվան մասին վկայություն կա, որ նրա մաշկի վրա կնճիռ չեղավ, աչքերի լույսը չխավարեց, եւ ծե­րություն չերեւաց նրա վրա: Եվ դրա պատճառը, կարծեք, այն էր, որ նա Տիրոջ հետ միշտ զրուցում էր, աստվածային ակունքից մշ­տական նորոգություն էր գտ ­նում, եւ երբեք վախի, տագնապի ոչ մի փոթորիկ չազդեց նրա ա­ռողջության վրա: Նա առողջ էր թե' կյանքի, թե' մահվան ժամա- նակ:

Շարունակությունը' էջ 7

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1960-1980-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

Սկիզբը' էջ 4Գրողի խոսքն այս տարիներին

երբեմն նաեւ հնչել է լիաձայն, տի­րոջ իրավունքով եւ իր շահեկան մասնակցությունն ունեցել ոչ միայն գրական, այլեւ շատ հարցե­րի լուծման գործում: Հիշենք Բայ- կալի ու Սեւանի, սիբիրյան գետերի հոսքը երկրի հարավարեւմտյան տարածքները շրջելու եւ ոչսեւահո- ղային գոտու հետ կապված խն­դիրները, ինչպես նաեւ ժողովրդի օրեցօր աճող հոգեւոր պահանջ­մունքներն ու կենցաղի հետ կապ­ված շատ ու շատ հոգսեր արծար- ծող գրողների բազմաթիվ ելույթ­ներ, որոնք տպագրվել են ոչ միայն գրական, այլեւ կուսակցական մա­մուլի էջերում: 1980-ական թթ. կե­սերից գրողի խոսքը ձեռք բերեց ա­վելի սուր հրապարակային շեշտ, ինչը եւ ընդարձակեց նրա լսարա­նը, անմիջական դարձրեց կապն ընթերցողի հետ:

Այս տարիներին լայնացան գրական-մշակութային կյանքի շր­ջանակները, ընդարձակվեցին հնարավորությունները: Երեւա­նում հիմնադրվեցին գրական-գե- ղարվեստական, տեսական-քննա- դատական նոր պարբերականներ' «Գարուն» (1967), «Բանբեր Երե­ւանի համալսարանի» (1967), «Գր­քերի աշխարհ» (1968), «Ծիծեռ­

նակ» (1978), «Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» (1983), «Քննադատական տարե­գիրք» (1985): Առանձնացվեցին գրական հրատարակչություննե­րը' «Խորհրդային գրող» (1976), «Արեւիկ» (1986): 1974-ին հիմ­նադրվեց Հայաստանի գրողների միության գեղարվեստական գրա­կանության պրոպագանդայի բյու­րոն, որը գործունեություն էր ծա­վալում աշխատավորության գրա­կան դաստիարակության գոր­ծում: 1969-ին Երեւանում իր վա­րագույրները բացեց դրամատի­կական թատրոնը: Հետագա տա­րիներին իրենց առաջին թատե­րաշրջաններն սկսեցին Երեւանի փորձարարական (1980), կամերա­յին (1982), մանկական-երաժշտա- կան (1989) պետական թատրոն­ները: Գրական-մշակութայինկյանքի աշխուժացմանը նպաս­տեցին նաեւ տարբեր բնույթի մի­ջոցառումները' միջազգային, հա­մամիութենական եւ հանրապե­տական գրական գիտաժողովներ, գրականության տարբեր հարցերի քննությանը նվիրված նստաշր­ջաններ, գրքի միջազգային եւ հա­մամիութենական ցուցահանդես­ներ, գրողների ու մշակույթի գոր­ծիչների հոբելյաններ եւ այլն: Լայն թափ առան գրական տոնակա­

տարությունները' Թարգմանչաց տոն, որը հայ իրականության մեջ հաստատվել է դեռեւս 5-րդ դարից եւ որը նոր բովանդակությամբ պե­տական միջոցառման վերածվեց 1979-ից ու դարձավ ավանդական: Գրողների ծննդավայրերում պար­բերաբար նշվում են նաեւ պոե­զիայի ու արձակի' Տերյանական օրը, Իսահակյանական օրը, Բա- կունցյան օրը, Սեւակյան օրը, Տի- վանու օրը: Չարենցավան քաղա­քում ավանդույթ է դարձել նշելու պոեզիայի Չարենցյան օրը:

Գրականության ժողովրդա­կանացման գործում զգալի տեղ ունեն նաեւ պարբերական դար­ձած գրական ընթերցումները' «Թումանյանական ընթերցում­ներ», «Չարենցյան ընթերցում­ներ», «Բրյուսովյան ընթերցում- ներ»:

Այս տարիներին լայն թափ է ստանում նաեւ թարգմանական գեղարվեստական գրականու­թյունը: Հայերեն տպագրվում է ռուս դասական գրականության բազմահատորյակը: Հայ ընթեր­ցողը ծանոթանում է խորհրդային բազմազգ գրականության ուշագ­րավ արժեքներին եւ արտասահ­մանյան գրողների ստեղծագոր­ծությանը: Միաժամանակ ռուսե­րեն, ԽՍՀՄ ժողովուրդների լեզու­ներով թարգմանվում է դասական եւ ժամանակակից հայ գրակա­նությունը: Հայ արձակի, պոե­զիայի, ինչպես նաեւ առանձին գրողների ժողովածուներ են հրա­տարակվում նաեւ աշխարհի ժո­ղովուրդների լեզուներով:

Այս ամենը նշանակում է, որ 1960-1980-ականների քսանամյա հայ գրական կյանքը, լճացման

ակնհայտ իրողությամբ հանդերձ, ապրել է կենդանի շնչառությամբ եւ մտել գրական լայն շփումների ու առնչությունների ոլորտ: Սա նաեւ նշանակում է, որ հայ գրա­կան կյանքը ժամանակի պա­հանջներին համաքայլ ընթանա­լու համար անցել է ներքին վերա­կառուցումների ճանապարհ: Ա­մեն ինչ ավելի ծանրակշիռ կլի­ներ, եթե չկրեր ձեւական բնույթ, չվերածվեր միջոցառման: Մինչ­դեռ իշխողը դա էր' որպես կու­սակցական պարտադրանք եւ գործունեության ձեւ:

Հենվելով հայ բազմադարյա գրականության ավանդույթնե­րին' հայ գրողները երբեք չեն կտրվել իրենց ժամանակից: ժա ­մանակը նրանց համար միշտ էլ եղել է ամենաբարձր չափանիշը: Դա են վկայում նշված երկու տասնամյակներին ծավալված բանավեճերը պոեզիայի, արձա­կի, գրական քննադատության խնդիրների շուրջ, որոնց գլխա­վոր նպատակը եղել է գեղարվես­տական խոսքի նորացումը, թար­մացումը: Բանավեճերն ընդգրկել են թե' գրողի ասելիքի, թե' բա­նարվեստի հարցերը, եւ միշտ էլ խնդիր է դրվել, ազգային ավան­դույթների դարավոր ու ստուգ­ված գաղափարագեղագիտական նախադրյալներից ելնելով, գե­ղարվեստական խոսքը կապել կենդանի ժամանակին եւ չկտրվել մի կողմից' միութենական, մյուս կողմից' համաշխարհային գրա­կանության զարգացման փոր­ձից: Այս ընդգծված միտումը լճացման եւ շարժման պայքարի ընթացքում տվել է իր սպասված արդյունքը:

ժամանակի հայ գրականու­թյունն ազգային ավանդույթների եւ միութենական ու համաշխար­հային գրական փորձի բարդ ու հարուստ համադրությունների արգասիք է, որ ստեղծել են ա­վագ, միջին եւ երիտասարդ սերնդի գրողները: Թարմացումը եւ նորացումը պայմանավորված են նաեւ սերունդների օրինաչափ հաջորդականությամբ, ինչը եւս գրականության զարգացման անհրաժեշտ գրավական է: Ու թեեւ հատկապես այդ տասնա­մյակների ընթացքում չափից ա­վելի է մեծացել հայ գրողների ըն­տանիքը, երբ բանաստեղծների ու արձակագիրների թիվը հաշվվում է հարյուրներով, ու թեեւ բարեհո­գի թողտվության պայմաններում միջակությունն ավելի լայն աս­պարեզ է նվաճում եւ իրեն հար­մարեցնում գրականության բարձր չափանիշները, այնուամե­նայնիվ, այս համատարած «գրա­կանացման» ու նկատելի միջա- կացման պայմաններում անգամ ավելի ցայտուն են առանձնանում այն ուղենիշ անունները, որոնց ստեղծած վաստակը պայմանա­վորում է ժամանակակից գրակա­նության արժեկշիռը եւ դառնում անցյալի դասական գրականու­թյունն այսօրվա ու վաղվա հետ կապող հոգեւոր կամուրջ: Այս տե­սակետից ժամանակակից գրա­կան շարժման մեջ ակնառու նվա­ճումների հասան հատկապես պոեզիան եւ արձակը:

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ Բանասիրական գիտ. դոկտոր,

պրոֆեսոր

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ! Г 2012, ԴԵԿՏԵՄԲԵՐ Ա, ԹԻՎ 23 (379), ԷՏ 6

ԱՌԱՔԻՆՈԻԹՅՈԻՆՆԵՐ

ՀՈէՅՍՄեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու

հոգեւոր հովիվ Ղ ա զ ա ր քհն. Պ Ե Տ Ր Ո Ս Յ Ա Ն Ը

Կ Ի Ցս ե ն յա կ ո ւմՍկիզբը' թիվ 22- Նախորդ զրույցի ժամանակ

ասվեց, որ «հուսահատությունն

ուղղակիորեն մերժումն է հարու­թյան հավատի»: Տե՜ր հայր, Ձեր

քահանայական ծառայության

բերումով հաճախ եք հրավիր­վում' հանգուցյալների հոգեհան- գստյան եւ թաղման կարգ կա­տարելու: Կարգը կատարելիս

կամ վերջում քահանան սովորա­բար մի հատուկ քարոզ է խոսում

ներկաների, հատկապես հան­գուցյալի հարազատների հա­մար' բացատրելով հոգեհանգս- տի ու թաղման հոգեւոր կարգի խորհուրդը, խոսելով մեռելների

հարության ու հոգու անմահու­թյան մասին: Այդ քարոզը երբեմն

պայմանավորված է լինում հու­ղարկավորության մասնակիցնե­րի ոչ քրիստոնեավայել պահ­վածքով ու վարքագծով. մի կող­մից' սաստիկ ողբ ու կոծ, մյուս

կողմից' ծեսի հոգեւոր խորհրդի

հանդեպ մերժողական, անգամ

քամահրական վերաբերմունք: Եվ ամեն անգամ ստիպված եք լինում «քանդել» անհավատու­թյան ու անհուսության պատնե­շը: Ստացվո՞ւմ է:

- Երբեմն ստացվում է, եր­բեմն' ոչ այնպես կամ ոչ այնքան, որքան պիտի ուզեինք: Բայց գո­նե մեկ կամ մի քանի «քար» ան­հուսության այդ «պատնեշից» հաջողվում է խորտակել... Տե­սեք' անաստվածության, անհա­վատության մի միջավայր է, որ­տեղ մեկը վախճանվել է' երիտա­սարդ, ինչպես ընդունված է ասել' անժամանակ: Եվ ամեն մարդ իր մտքի տկարությամբ սկսում է քն­նարկել այս երեւույթը, թե ինչ պատահեց մարդու հետ: Եվ երբ մեկը մտածում է, թե մեռավ, բնաջնջվեց, գոյաջնջվեց, եւ այ- լեւս վերջ, վերջակետ, ահա այս­

տեղ փոթորկվում են հույզերը, մարդը խելքահան է լինում, ա­հավոր լարում է, շիկացում' դրա­նից բխող բոլոր սխալ հետեւու- թյուններով, եւ չկա ոչինչ, որին կարելի է հենվել: Եվ հենց այս­տեղ է, որ ամենակարեւոր գործո­նը դառնում է Հույսը: Մարդը չգի­տեր Աստծո մասին կամ գիտեր, բայց չհուսաց, չհավատաց եւ դրանով իսկ ինքն իրեն զրկեց: Եվ գիտ եք' որքան էլ հաճախ մենք քարոզում ենք Քրիստոսի հարության մասին, մեռելների հարության մասին, Ահեղ դա­տաստանի, աստվածային այլե- ւայլ ճշմարտությունների մասին, մարդիկ կան, որ իրենք իրենց հո­գու աչքերը կուրացրած' չեն հա­վատում եւ չեն էլ ուզում հավա­տալ: Հույս չունեն եւ չեն էլ ուզում ունենալ: Այսպես' բազում ան­գամներ... Եվ նման մարդուն այ- լեւս ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել: Դա նույնն է, երբ ո- րեւէ մեկը սեփական աչքերը հա­նի, հետո ասի' ինձ ապացուցեք, որ կան գույներ, ձեւեր եւ այլն: Դու դա ոչ մի կերպ չես կարող ա­

նել, որովհետեւ ինքն իր աչքերը հանել է, ինքը չի տեսնում, ինքը կույր է: Տասնամյակներ շարու­նակ մարդկանց միտքը լցրել են այսպիսի ստերով ու խաբեու­թյամբ, թե մահվանից այն կողմ այլեւս ոչինչ գոյություն չունի, որ դա հոգեւորականների հորինած պատմությունն է, որ ժողովրդին խաբեն եւ այլն, եւ այլն: Եվ ահա երբ նման մարդը դեմառդեմ բախվում է մահվան երեւույթին (քանի դեռ անձամբ չի բախվել, շատ հեշտ է դատողություններ անել, խորհուրդներ տալ, ան­գամ մխիթարել), հանկարծ զգում է, որ հայտնվել է չափա­զանց անպաշտպան մի վիճա­կում, ուր հողմահարվում է իր իսկ սխալ պատկերացումներից: Եվ այսպիսի մարդը, Աստծու հույսը մերժելով, ինքն իրեն ան­հուսության զնդանի մեջ դրած' վերջնականապես դառնում է անհույս տառապյալ: Բայց եկեք չմոռանանք մեր Տիրոջ բազում հիշեցումները մխիթարիչ Սուրբ Հոգու մասին, Ում պիտի ուղար­կի Հա յրը' Որդու խնդրանքով,

որպեսզի զորացնի ու մխիթարի մեզ: Իսկ ինչո՞վ պիտի մխիթարի Սուրբ Հոգին, եթե ոչ հավիտենա­կան կյանքի հույսով: Նախորդ զրույցի ժամանակ մենք ասա­ցինք, որ Քրիստոսի մեծագույն սխրանքը մահվան հանդեպ հաղթանակն էր: Այո', Քրիստոսը հաղթեց մահվանը, բայց այդ հաղթանակը մենք մեր հոգում եւ սրտում պիտի վայելենք' Հույսի' միջոցով: Ըստ այդմ' ովքեր պաշ­տում են Աստծուն, հույս ունեն ժառանգելու հավիտենական կյանքը: Եվ ուրեմն' այս ժամա­նակավոր, անցողիկ կյանքի մեջ մենք երկնային թագավորությու­նը վայելում ենք հույսի միջոցով, եւ թող ոչ ոք չասի, թե դա անար­ժեք բան է: Ո'չ, դա ամենաթան- կարժեք գանձն է, քանզի այս մահկանացու-անցողիկ կյան­քում մարդու սրտում միմիայն հույսով է փայփայվում հավիտե­նական կյանքի վայելքը: Եվ ոչ թե սովորական կամ անիմաստ մի հույսով, այլ Քրիստոսի ա­րյամբ կնքված հավատքից բխող հույսով: Երբ որ այսպիսի' հույ­

սով լցվի մարդու սիրտը, նա ան­կա սկա ծ կմխիթարվի:

- Լերան Քարոզում Տերն ա­սաց. «Երանի՜ սգավորներին, ո- րովհետեւ նրանք պիտի մխի­թարվեն»: Եթե չլիներ Հույսը, Տե­րը կտա՞ր այս երանին:

- Սիանշանակ' ո'չ, չէր տա: Ա­ռաքյալն ասում է. «Տրտմությու­նը, ըստ Աստծու ուզածի, ապաշ­խարություն է առաջ բերում փր­կության համար. իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բե­րում» (Բ Կորնթ. է 10): Այսինքն' ե­թե մարդը, ըստ շնորհի, ըստ վի­ճակի եւ դրության, սգավոր է, նա անպայման Աստծո հույսով կմխի­թարվի: Բայց եթե Աստծո հույսով մխիթարություն չկա, այդ դեպ­քում ոչ մի կերպ հնարավոր չէ մխիթարել մարդուն: Սեր մեծերը, մեր պապերը ինչպե՞ս են մխիթա­րել միմյանց. ասել են' Սուրբ Հո- գո'վ մխիթարվես, որովհետեւ երկրավոր ինչ մաղթանք էլ որ ա­սես, ու որքան էլ անկեղծ լինեն խոսքերդ, մարդը չի մխիթարվե­լու: Ուզում ես' հանգուցյալի ար­ժանիքները հիշեցրու, ինչ ուզում ես' հիշեցրու, մեկ է' ոչինչ չի մխի- թարելու: Որովհետեւ, եթե մարդու համար մահը վերջակետ է, եւ կյանքը' անհուսություն, ուրեմն նա իր անձի «դռները» լայն բացել է ամեն տեսակի տկարություննե­րի ու հիվանդությունների առջեւ: Այսինքն' եթե չկա Սուրբ Հոգով մխիթարվելու կենդանի Հույսը, էլ ո՞ւմ կամ ինչպե՞ս երանի տաս...

- Տե՜ր հայր, կարելի՞ է ասել, որ հարության հույս եւ հավատ

ունեցող մարդն ավելի հեշտու­թյամբ է հաղթահարում այս

կյանքում առկա դժվարություն­ներն ու փորձությունները, քա ­նի որ հավատում է գերեզմանից

անդին կյանքի գոյությանը, հա­վատում է, որ մի օր հանդիպե­լու է իր սիրասուն հարազա­տին, որին կորցրել է, որը հա­րություն է առնելու' ըստ Տիրոջ խոստման:

Շարունակությունը' էջ 7

ւ ա էՎ iffliuuiiiuirahi Յէ>Ղ1ւփուսոո»ւտՍկիզբը'էջ 4Իբր եւ այդպիսին ընտրւում է Սոս-

կուան: Եւ 4660 հայերէն ու 232 արաբա­տառ ձեռագիր (=4892), «վանքապատ­կան այլ արժէքների հետ միասին, 1915 թուականի փետրուարի 3-ին էջմիածնից ժամանակաւորապէս փոխադրւում են Սոսկուա»: Այդ պատասխանատու գործն Ամենայն Հայոց Գէորգ Ե Կաթողիկոսը յանձնարարում է Սայր Աթոռի սինոդի երկու անդամների' Տ. Սատթէոս եպիս­կոպոսին եւ Տ. Բաբգէն վարդապետին (տե՜ս «Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի ա- նուան մատենադարանի», հատ, Ա., կազմեցին' Օ. Եգանեան, Ա Ձէյթունեան, Փ. Անթաբեան, ներածութիւնը' Օ. Եգա- նեանի, Երեւան, 1965, էջ 90): «Հոկտեմ- բերեան յեղափոխութիւնից յետոյ «ձե­ռագրերի անվտանգ պահպանութեամբ յատկապէս մտահոգւում է ՌՍՖՍՌ Ազ- գութիւնների գործերի ժողովրդական կո­միսարիատին առընթեր Հայկական գոր­ծերի կոմիսարիատը, որն այն վերցնում է իր վերահսկողութեան տակ եւ յաճախա- կի ստուգում ձեռագրերը բովանդակող սնդուկների անձեռնմխելիութիւնը» (անդ, 92):

Թերեւս ձեռագրերը Սոսկուայում պա­հելու գաղափարն ու նախաձեռնութիւնը Սակինցեանինն էին, որի վերջնական նպատակը այդ արժէքները Սոսկուայում պահելն էր:

Ստուգումներից մէկը կատարուել է 1918 թ. օգոստոսի 23-ին եւ արձանագրուել է. «Հայկական գործերի կոմիսարի տեղակա­լը (Պ. Սակինցեան) եւ Հայկական գործերի կոմիսարիատի կոլեգիայի անդամը (Ս. Նա- զարբէկով), քահանայ Ս. Աղբալեանցի, քա- հանայ Ա. Սիմոնեանցի, Ն. Պ. Արզումանեա- նի, 0. Ղոնդաղսզեանի, Ն. Ի. ժամհարեա- նի, Ն. Տէր-0անուէլեանի, Ն. Տէրեանի եւ Գ. Պոպովի ներկայութեամբ ստուգեցին Հայոց Վերացման Ս. Խաչի եկեղեցու մուտքի մօտ գտնուող խուցը, որտեղ պահւում են 79 արկղ, եւ բեմին կից խուցը, որտեղ պահւում են 61 արկղ, ընդամենը 140 արկղ հայերէն ձեռագրեր եւ այլ արժէքներ. դրանք պատ­կանում են հայ ժողովրդին եւ պատերազմի հետեւանքով առաջացած անապահովու- թեան պատճառով 1915 թուականին ժամա­նակաւորապէս Սոսկուա են տեղափո- խուած ի պահպանութիւն» (անդ, 92):

1919-ին գալիս է դրանք Հայաստան վերադարձնելու ժամանակը: Սակինցեա- նը կտրականապէս դէմ է լինում, պնդում է, թէ անհրաժեշտ է դրանք տեղափոխել Ա­լեքսանդր Գ ցարի անուան թանգարան: Իսկ երբ յիշեցնում են, որ Կաթողիկոսը հրահանգել է վերադարձնել ձեռագրերը, Սակինցեանը ծայր աստիճան անպատ­կառ արտայայտութիւն է թոյլ տալիս Վե­հափառի հասցէին (աւելի յանգամանօրէն տե՜ս «Հայրենիք», 1946, թ. 6, էջ 64-75): Պատասխանատուները խնդրանքով դի­

մում են Վահան Տէրեանին, եւ վերջապէս յաջողւում է փրկել ձեռագրերը:

Արժէ յիշել, որ այդ շրջանի Սոսկուայում անիշխանութիւն էր, կողոպտել էին, օրի­նակ, ռուսաց պատրիարքարանի գանձե­րը: Իսկ Սակինցեանը պարծանքով պատ­մում էր, որ «փողոցի մէջ հարուստ Աբրիկո- սովից պահանջած էր թանկարժէք մուշտա­կը»' նրան տալով իր թեթեւ վերարկուն: Ա­հա այսպիսի ապահովութիւն էր խոստա­նում Սոսկուան հայկական ձեռագրերին:

Սեսրոպեան գրերը վերացնելու գաղա­փարներով տարուած ինքնամոռաց մի ու­րիշ հայ «գործիչ»' Բաղդատեան Սարգիս Հայկի, աւելի առաջ է գնացել նուիրումի ճանապարհին, դարձել է Բագդատեւ Սեր- գէյ Եակուլիչ, ունեցել է կուսակցական կեղ­ծանուններ' Սերգէյ Նարսկի, Պետրով, Կուդրեաշեւ (13. 9. 1887- 26. 1. 1949), խոր­հրդային պետական գործիչ, համայնավար կուսակցութեան անդամ 1903-ից: Ծնուել է Շուշիում' երկաթուղայինի ընտանիքում, ե­ղել է երդուեալ հաւատարմատարի օգնա­կան, կուսակցական աշխատանք է կատա­րել Բաքու, Թիֆլիս, Պետերբուրգ քաղաք­ներում, եղել է ՌԿբԿ գործադիր յանձնաժո- ղովի անդամ, Պ. Սակինցեանի նման աչքի է ընկել ծայրահեղական հայեացքներով, ինքնագլուխ «յեղափոխական» քայլեր է կատարել: Եւ իզուր չէ, որ Սակինցեանը ստորեւ թարգմանաբար բերուող յօդուա- ծում յիշում է նրա «առաջարկութիւնը», բե-

Մանուկ Աբեղեան

րում է Բագդատեւի տխեղծ «այբուբենը»' օժտուած օժանդակ կէտերով ու գծերով, ո­րոնք բարդութիւն պիտի առաջացնէին, ան­շուշտ, եւ որոնցից ազատ է մեսրոպեանը:

Ինչպէս տեսնում ենք Սակինցեանի ներկայացուող յօդուածից, 1919 թ. օգոս­տոսին, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդե- րատիւ Սոցիալիստական Հանրապետու- թեան ոչ ռուսալեզու ժողովուրդների լու- սաւորութեան բնագաւառի աշխատողնե­րի խորհրդակցութեանը, երդուեալ մի­ջազգայնական Պ. Սակինցեանը զեկուցել է' առաջարկելով «ՌԽՖՍՀ բոլոր ժողո­վուրդների համար միակերպ լատինական տառեր» հաստատել: Այնուհետեւ այս մտասեւեռումը երբէք չի լքել նրան:

Շարունակությունը' էջ 8

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ! Г 2012, ԴԵԿՏԵՄԲԵՐ Ц, ԹԻՎ 23 (379), ԷՏ 7

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՍկիզբը' էջ 5

- Փաստորեն' հիվանդությու­նը մեղքի հետեւանք է, Սիրաք ի­մաստունն էլ զգուշացնում է. «Ով

մեղանչում է իր Արարչի առջեւ,

նա կընկնի բժշկի ձեռքը» (ԼԸ 15):

Բայց արդյո՞ք բոլոր դեպքերում է

հիվանդությունը մեղքի հետե- ւանք:

- Բնականաբար, ոչ բոլոր դեպքերում է հիվանդությունը մեղքի հետեւանք: Բայց փորձենք մի քիչ իրատես լինել, կտեսնենք, որ մեղքը անմիջական կապ ունի հիվանդության հետ: Ըստ սուրբ Գր. Տաթեւացու' մարդկային 4 խառնվածք գոյություն ունի: Ում մեջ կրակի տարրն է շատ, բար­կացկոտ է: Երբ բարկանում ենք, մեր մեջ արյունն սկսում է եռալ: Հատկապես երբ բռնկվում ենք ա­մեն փոքր բանից, մեր մեջ ֆիզիո­լոգիական լուրջ փոփոխություն­ներ են տեղի ունենում' արյան ա­նոթների լայնացում, ֆունկցիա­ների փոփոխություն, գլխատար անոթների փոփոխություն' գլխա­ցավ, ինֆարկտ, ինսուլտ, ճնշման

բարձրացում: Երկրորդը ցանկա­սիրությունն է: Ըստ սբ Գր. Տաթե- ւացու' եթե մարդու մեջ ջրի տարրն է շատ, ապա նա ցանկա­սեր է: Եվ կարող ենք ասել, որ մարդկության մեղքերի 90 տոկո­սը հենց այս հողի վրա է ծնվում: Սա պարզ ֆիզիոլոգիական երե- ւույթ է, որը դրված է մարդու մեջ, սակայն չարի խաբկանքով եւ

մարդկային երեւակայությամբ այս մեղքը ի՜նչ տարատեսակներ ասես ստանում է: Բայց այստեղ սարսափելի բան չկա, որովհետեւ ինչպես Քրիստոսն է ասում, պետք է մեր միջից հաղթահարել մեղքը, բայց նախ' սրտի, մտքի միջից: Ցանկասիրության ֆիզիո­լոգիական երեւույթն ինքնին ո­չինչ է, այն հեշտ հագեցում է գտ­

նում, բայց բուն ցանկասիրությու­նը երբեք հագեցում չունի, ինչպես առակաց գրքում է ասվում. «Կրա­կը երբեք դադար չունի»: Այդպես էլ ցանկասիրությունն ու բարկու­թյունը չունեն հագեցում, բայց ցանկասիրության հոգեւոր-մտա- վոր տեսանկյունը հաղթահար­վում է աղոթքով, մտքով, հոգով երբեք չցանկանալով' նմանվելով անմեղ երեխաներին: Ադամն էլ մինչ մեղք գործելը դրախտում մերկ էր եւ չէր ամաչում, որովհե­տեւ իր մեջ չկար ցանակասիրու- թյունը, որն ի հայտ եկավ արդեն մեղանչելուց հետո: Երրորդը ծու­լությունն է. այս դեպքում մարդու մեջ հողի տարրն է շատ, ինչպես դարձյալ սուրբ Գր. Տաթեւացին է ասում: Եվ ծուլությունից բազմա­թիվ մեղքեր եւ հիվանդություններ են առաջանում, որովհետեւ այն մարդը, որը չի աշխատում, չի շարժվում, ճարպակալում է, ա­նաշխատունակությունից բազ­մաթիվ մեղքեր է գործում թե' մտավոր, թե' հոգեւոր եւ թե' մարմնավոր դաշտում: Եկեղեցու հայրերն ասում են, որ աշխա­տանքն ինքնին աղոթք է, որովհե­տեւ աշխատանքով կիրքը սանձ­վում է: Իսկ եթե մարդն աշխատե­լիս աղոթում է, կրկնակի աղոթք է, կրկնակի զենք' մեղքերը հաղ­թահարելու համար: Ուստի, աշ­խատասիրությամբ էլ պետք է հաղթահարել ծուլության մեղքը

եւ հողի տարրը մեր միջից նվա­զեցնել: Եվ չորրորդ մեղքը, որ կոչվում է հպարտություն, մեծամ­տություն, եսասիրություն, ար­տահայտվում է օդի տարրի միջո­ցով: Ինչպես անորս է օդի տար­րը, այնպես էլ հպարտության մեղքն անշոշափելի է, գաղտնի է մեր մեջ մուտք գործում, շատ նուրբ մեղքերի ձեւով է արտա­հայտվում, եւ նուրբ ձեւով կարող է մեր մեջ հիվանդություններ ա­ռաջացնել, որովհետեւ հպարտ մարդն ուրիշի կարծիքը հաշվի չի առնում, իրեն ճշմարիտ է համա­րում' ընկնելով տարբեր մեղքերի մեջ: Այս մեղքը նախ եւ առաջ հա­տուկ է բոլոր աղանդավորներին եւ հերձվածողներին, որոնք միայն իրենց են ճիշտ համարում: Ընդհանուր առմամբ այս չորս ուղղվածություններն են մարդու մեջ մեղք առաջացնում, եւ մեղքն էլ անհետեւանք չի լինում, այլ ա­ռաջացնում է տարբեր հիվանդու­թյուններ:

- Հա՜յր սուրբ, փաստ է, որ թե­կուզ ամենասովորական մրսա- ծությունից, թեթեւ հիվանդու­թյունից հետո մարդը վերարժե- ւորում է իր կյանքը, հետեւու- թյուններ անում իր հիվանդու­թյունից: Կարելի՞ է ասել, որ հի­վանդությունը նաեւ մեզ սթա­փեցնելու, խրատելու համար է տրվում:

Շարունակությունը' էջ 8

ԿԻԱսեԹ յա կումՍկիզբը' էջ 6- Սրանում համոզվելու հա­

մար տեսական քննարկման կա­րիք չկա: Բավական է, որ իրա­կան կյանքի հանգամանքները փոքր-ինչ ուսումնասիրենք, ան­միջապես կտեսնենք, որ, օրի­նակ, մարդիկ կան' այսպիսի վի­ճակներում ոչ միայն անհույս են, այլեւ Աստծու դեմ են դուրս գա ­լիս, ըմբոստանում են, եւ իրենց վշտին գումարվում է, թերեւս, ա­վելի սարսափելի բան' Աստծու դեմ թշնամությունը:

Այսպիսի մարդն իր բոլոր նե­ղություններն ու վշտերը բար­դում է «սխալ հասցեատիրոջ» վրա: Եվ ի՞նչ օգուտ կարող է քա­ղել այս մարդը' հարաժամ տխուր, տրտում, նեղսիրտ, բար­կացկոտ... սա սխալ հոգեվիճակ է, եւ այստեղ, անշո'ւշտ, գլխա­վոր պատճառն անաստվածու­թյունն է: Այս առիթով ուզում եմ մի կարեւոր հանգամանք շեշտել. հավատքի գիտելիք ունենալը միայն բավական չէ, այլ հավատ­քի հո'ւյսը պետք է ունենալ: Հա ­ճախ եմ հանդիպել մարդկանց, որոնց հետ, երբ խոսում ես մեռել- ների հարության մասին, ասում են' ինչ իմանամ, տե'ր հայր: Կամ էլ' դե', շատերն են ասում. երեւի մի բան կա, է'լի... Այսինքն' կար­ծես թե չեն ժխտում, բայց... չեն էլ հավատում: Եվ ամենաահավորը' չկա հույս: Իսկ եթե չկա հույս, մխիթարություն էլ չկա: Չոր ին­ֆորմացիա է. մարդը լսել է, որ Քրիստոսը հարություն առավ, որ մեռելները հարություն պիտի առ­նեն եւ այլն. ուղղակի լսել է, ո'չ խորամուխ է եղել, ո'չ էլ հաղորդ է Հույսին: Ո'չ, սա անօգուտ է: Օ ­գուտ կարող է բերել միմիայն հա­վատքից բխող հույսը: Հոգեհան- գստյան կարգ կատարելիս հա­ճախ եմ նկատել, որ մարդիկ ար­տասվում են, բայց այդ լացը եր­բեմն «էն լացը չի»: Գիտեք' ան­

ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈէՅՍգամ այս պարագայում մարդ­կանց մեջ մի տեսակ «մրցակցու­թյուն» կա. ասում են' այս մեկը «ջիգյարով» էր լացում, կամ' այս մյուսն իր հարազատի վրա հեչ չլացեց եւ այլն: Եվ նման կեց­վածքով որոշում են հարազատին սիրել-չսիրելու հանգամանքը, ա- վելին' սա լրջորեն դառնում է խո­սակցության «հետաքրքիր» թե­մա: Մինչդեռ ո՞վ կարող է ասել' ինչ է կատարվում չլացողի կամ քիչ լացողի ներսում...

- Տե՜ր հայր, որքանո՞վ է կարե­ւոր ննջեցյալին եկեղեցական կարգով հողին հանձնելը: Հոգե­հանգիստ, թաղման կարգ, գերեզ­մանի կնքում, հատուկ աղոթք­ներ... ո՞րն է սրանց խորհուրդը:

- Նախ ասենք, որ թաղման կարգի իրավունք ունեն միմիայն մկրտված, քրիստոնյա-հավա- տացյալ մարդիկ: Չմկրտված մե­կը զրկված է այդ շնորհից, որով­հետեւ չի կարող այս աշխարհից «մեկնել» իբրեւ քրիստոնյա: Եթե ուշադրությամբ հետեւեք, ապա կտեսնեք, որ հոգեհանգստյան եւ թաղման արարողությունը ծայ­րեիծայր լեցուն է հավիտենական կյանքի հույսը փայփայող ա- ղոթքներով: Մեր պապերը հավի­տենական կյանքի հույսն իրենց առօրյա կյանքի ամենապարզ ու հիմնավոր իրողություններից մեկն են համարել եւ այդպես ապրել են: Իրենց հանգուցյալին այստեղից' երկրից, ճանապար- հել են... դեպի Աստված: Այդպե'ս են մտածել, որովհետեւ գիտեին եւ հավատում էին, որ յուրաքան­չյուր հանգուցյալ ներկայանալու է Աստծու առաջ եւ բնակվելու է ժամանակավոր հոգեղեն կայան­ներում մինչեւ մեռելների հարու­թյունը' Վերջին դատաստանից առաջ: Իսկ Ահեղ դատաստանի ժամանակ, գիտեին, որ ամեն բան հաշվի է առնվելու: Մարդը մի բարի խոսք է խոսել երբեւէ'

անպայման հաշվի կառնվի, մի բաժակ ջուր է տվել հիվանդին' նույնպես: Անգամ իր մահվանից հետո կատարվածն է հաշվի առնվելու. ասենք' մարդը վախ­ճանվել է եւ իր որդուն կտակ է թողել' իր ունեցվածքից բաժին հանել աղքատներին, եւ որդին հոր կամքը կատարել է: Կամ' ե­թե զավակը ծնողի մահից հետո մի աղոթք բարձրացրեց առ Աստ­ված, աղերսեց, արցունք թափեց, սրտի խորքից աղաչեց. սա էլ է հաշվի առնվելու: Առհասարակ, ըստ Եկեղեցու հայրերի, Ահեղ դատաստանը ենթադրում է ա­մեն բան հաշվի առնելու վիճակ' ե'ւ բարի, ե'ւ չար արարքները, անգամ այն ամենը, ինչը մարդը չի գործել, սակայն խորհել է: Հո­գեհանգիստը հենց այս իմաստն ունի. եթե մեկն անկեղծ սրտով խնդրեց Աստծուց, ուրեմն նրա հոգու մեջ սեր կա, փափագ կա' հանգուցյալ հարազատի, մերձա­վորի հոգու փրկության համար:

- Իսկ ի՞նչ խորհուրդ ունի գե­րեզմանը կնքելը:

- Ինչպես որ կենդանի մարդու մարմինն է կնքվում' իբրեւ Սուրբ Հոգու տաճար եւ բնակարան, այդպես էլ քրիստոնյա մարդու շիրիմն է կնքվում' իբրեւ Սուրբ Հոգու տաճարի բնակարան: Այս առիթով մի «փոքրիկ» դիտողու­թյուն մեր հայրենակիցներին. շատերն իրենց հանգուցյալների գերեզմաններին մարմարից ու գրանիտից թանկարժեք հուշա­քար են դնում, այնինչ միայն տա­պանաքար էր պետք, որ «ան­շարժ մնա մինչեւ Տիրոջ 2-րդ գա ­լուստը»: Եվ վրան էլ' խաչ: Հայ- քրիստոնյայի տապանաքարի վրա միշտ էլ խաչ է քանդակվել, որն այստեղ հենց հույսի' խոր­հուրդն ունի. մենք հույս ունենք, որ մեր հանգուցյալ հարազատ­ներն արժանանալու են Խաչյալի բերած փրկությանը:

- Ինչո՞ւ չի կարող հարությա­նը հավատացող անձը նաեւ ող­բալ իր հարազատի կորուստը. չէ՞ որ կարող է այլեւս չհանդի­պեն...

- Չեն հանդիպի, եթե մեկը դրախտի, իսկ մյուսը դժոխքի բա­ժին պիտի դառնա: Եթե մահա­ցածն ամբարիշտ մեկն է, եւ հա­րազատը ողբում է, որովհետեւ ստույգ գիտի, որ դժոխք գնաց, անշուշտ, Աստված այս էլ պիտի համարի իբրեւ աղոթք, եթե բարե­պաշտ մեկն է խնդրում իր անօրեն հարազատի համար: Չնայած... ի՞նչ իմանաս. սբ Գրիգոր Տաթե­ւացին ասում է. «Երբ որ ամբա­րիշտի համար աղոթում ես առ Աստված, ավելի ես բարկացնում Աստծուն»: Հետեւաբար' ամեն դեպքում ողբ պետք չէ, այլ միայն' քրիստոնեական սուգ: Առաջինն անհույս բնաջնջման ընկալումն է, մյուսը սուգ է, որ բխում է սիրուց եւ կարոտից: Եվ սա չկոչենք ողբ, սա քրիստոնեական սուգ է, որը վերածվում է աղոթքի:

- Եզրափակենք: ժողովրդա­կան խոսքն ասում է. «Աստված երբ մի դուռը փակում է, մի այլ դուռ է բացում»: Նույնն է թե' ա­նելանելի վիճակներ չկան, այ­սինքն' հույսի դռները չեն գոց­վում վերջնականապես: Թե՞ կա­րող են նաեւ փակվել:

- Աստծու պարգեւած Հույսի դուռը երբեք չի փակվում: Միայն

մեկ դեպքում կարող է փակվել, երբ որ մարդը կամավորաբար, ատելությամբ ու անհավատու­թյամբ թշնամանա Աստծու հետ: Այդժամ, անշուշտ, ի'նքը փակեց: Աստված չի փակում, քանի Ահեղ դատաստանը չի եկել, քանի դեռ Շնորհաց շրջանն է: Աստված նույնիսկ Իր Որդուն զոհաբերեց, որպեսզի մարդկանց Հույսի դու­ռը միշտ բաց պահի: Նա հարա- ժամ բախում է մարդու սիրտը' ասելով. «Բա'ց դուռը, ներս գամ, որ քեզ հավիտենական կյանքի արժանացնեմ»: Այսինքն' Աստ­ված Իր Հույսի դուռը մշտապես բաց է պահում:

Սիրելինե'ր, իմ պատգամն ու խնդրանքն է' միշտ հուսացե'ք Աստծուն, որովհետեւ «հույսը եր­բեք ամոթով չի թողնում», մանա­վանդ' քրիստոնեական հավատ­քի հույսը, որովհետեւ Քրիստոսն Ինքն է ճանապարհը, ճշմարտու­թյունը եւ Կյանքը, որ խաչի վրա Իր կյանքը տվեց, մեռավ եւ 3-րդ օրը հարություն առավ: Ուստի մենք մեր քրիստոնյա հանգու­ցյալ հարազատներին հանձնում ենք մեռելներից հարություն ա­ռած Քրիստոսին եւ աղաչում, որ Ինքը ողորմի, դատաստանը քաղցր անի ու հավիտենական կյանքի արժանացնի: Նրանփա'ռք հավիտյանս: Ամեն:

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ I I 2012, ԴԵԿՏԵՄԲԵՐ Ц, ԹԻՎ 23 (379), ԷՏ 8

ՄԵՆՔ էՎ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ЗШОШиПШИ!»(Խ m: <ПЙ Ш Г Ж 1 в г й и в е д к я а д к й с : . -

\ - Ւ Խ LU Յ-G ՛j ր cl ս !A

ո - Լ ւ - լ о iw-cs|j> S’ Yy-p

C"Bb" n1 й-Li ՛>- q р L Щ X - ф i^ Zz-U

з--Сс - uJ

irH h - h Ti. КИ : Լ ՜ ա՜

Л. Ls - z Ы

Ճ «.-Ււհ՜Ո ie-OcH 0,

a՝- j t - r> E-Z \ ? ֊ fлt֊*-i ր -J ub

ԼJ i

1M-bYs-nL

fi-Dd- 1 " Ч т <j 3B-!j J-j-J. , » v _ ■vV Հ m, j" ■ ■If-Ee- !ի 1 :vVv -[ji ՝ F f - 1» fi-Hfi-I m - S s - u

Սերգեյ Բագրատեւի առաջարկած այբուբենը

Սկիզբը' էջ 6

Համայնավարական կուսակ- ցութեանը հաւատարմօրէն ծա­ռայելու բուռն մղումով' նա աշ­խատել է այդ գաղափարն ի կա­տար ածել: Անձանձիր որոնել է նորանոր ճանապարհներ: Ազգե­րի միաձուլման «գերնպատա- կին» հասնելու ճանապարհին վերստին նա յայտնւում է Հայաս­տանում. 1919 թ. սեպտեմբերին նշանակւում է խորհրդայնացած Հայաստանի լուսաւորութեան ժողովրդական կոմիսար (նախա­րար) (տե'ս ՀՍՀ, հ. 7, Երեւան, 1981, էջ179): Իր կէտ-նպատակի կատարումը, ուրեմն, պիտի սկ- սէր Հայաստանից: Նախաձեռ- նութիւնը չի ուշանում. որոշում է «յեղափոխութեան» վերելքն սկ­սել հայոց լեզուի ուղղագրութիւ- նից. նախ' խաթարել այբուբենը, քանի որ բուն նպատակին' լատի­նական գրերին անմիջապես անցնելը նոյնիսկ իր պատկերա­ցումով անիրական «շուտ» էր: Այստեղ յիշում է, որ ժամանակ առ ժամանակ Մ. Աբեղեանն ուղ­ղագրական փոփոխութիւնների առաջարկութիւններ է արել, բայց մնացել է անարձագանք: Եւ լու­սաւորութեան նախարարը նշա­նաւոր բանասէրին յանձնարա- րում է քննարկման ներկայացնել

ուղղագրական փոփոխութիւննե­րի ծրագիր: Աբեղեանն ընկել է նրա պատրաստած ծուղակը եւ յուսալով, որ օրինաւոր ճանա­պարհով կկազմակերպուեն ա­սուլիսներ, հանգամանալի քն­նարկումներ' առաջարկում է մէ- կից աւելի (4) տարբերակ, որոն­ցից ամենաարմատականը բոլո­րի, այդ թւում եւ Աբեղեանի հա­մար անսպասելի' վարչական ճա ­նապարհով, առանց քննարկման վաւերացուեց իբրեւ «դէկրէտ», որ մեծ դժգոհութեամբ ընդունե­ցին գիտական հասարակայնու- թիւնը, մտաւորականները թէ' Հայաստանում, թէ արտերկրում:

1922-ին բռնադատված այս «հայկական» ուղղագրութիւնը մակերեսային մօտեցումով ա- նուանուել է աբեղեանական, մինչ­դեռ Մ. Աբեղեանի դերն այդ հար­ցում, ինչպէս տեսնում ենք, կրաւո- րական էր: Նա չարաչար սխա- լուել էր: Հետեւաբար աւելի բնա­կան կլինէր այն կոչել Պ. Մակին- ցեանի անունով: Վերջինս յետին մտքերով խաբել է թէ Աբեղեանին, թէ հայ հասարակութեանը:

Եւ արձագանքները չուշա­ցան: Յիշենք մէկ-երկուսը, որ ար­տացոլում են ընդհանրական կարծիքը, այդ թւում' եւ օտար հայագէտների:

1922 թ. մայիսի 17-ին Յով- հաննէս Թումանեանն իր դժգո- հութիւնն է յայտնում Թիֆլիսից: «...Գալիս եմ յայտնելու իմ զար­մանքը եւ բողոքելու էն վարմուն­քի դէմ, որ ունեցել է Հայաստանի լուսժողկոմը էս կարեւոր խնդ­րում»,- գրում է նա եւ ապա' «Հա­յաստանի լուսժողկոմը ո՞րտեղից է իմացել, թէ ե'ւ պ. Մ. Աբեղեանը, ե'ւ ինքը' լուսժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ, ա­ռանց քննութեան ենթարկելու ա­ռաջարկը, հրամանագրում է ըն­

դունել եւ միայն դրանով գրել ու տպագրել... Լուսժողկոմի հրա­մանը անընդունելի է: Եւ եթէ էտ- պէս է' ապա նրան' լուսժողկոմին մնում է ուղղել իր այդ սխալը, յետ վերցնել իր կարգադրութիւ- նը, խնդիրը համարել բաց եւ դնել քննութեան» (ՀՀԱԱ ֆ. 122, գ. 959, ց. 1)

Բայց Թումանեանին ըստ էու- թեան յայտնի չէր լուսժողկոմի' մեսրոպեան գրերից հրաժարուե- լու ծածուկ նպատակը: Դրա դէմ նոյնպէս եղել են բազում բողոք­

ներ: Մ. Աբեղեանի զա րմիկը' Բեռլինի եւ Միւնխէնի համալսա­րանների հայագիտութեան պրո­ֆեսոր Արտաշէս Աբեղեանը, յի- շեցնելով Մարքվարտի բարձր գնահատականը մաշտոցեան գրերի մասին, յարում է. «Բայց տեսէք, որ մեզնում դեռ այսօր էլ չեն պակասում յորդորներ' կամո­վին մեզ վրայ առնելու լատին գրերի լուծը եւ անէծքը, մի ա- նէծք, որ մինչեւ օրս էլ ծանրա­ցած է արեւմտեան գրեթէ բոլոր լեզուների վրայ» (Արտ. Աբե- ղեան, հայագէտ Մարքվարտ. «Հայրենիք», 1927, թ. 7, էջ 50): Ա- թենքի «Նոր օր» թերթը 1925 թ. մայիսի 3-ին, յուսալով, որ վեր- ջապէս լուրջ ուշադրութեան կարժանանար ուղղագրութեան հարցը, գրում էր. «Թէեւ մինչեւ այսօր նոր ուղղագրութիւնը կի- րարկելի է, բայց իրմէ սպասուած արդիւնքները չէ տուած: Նոր ուղ­ղագրութեան կողմնակից Պ. Մա­կինցեան մամուլի մէջ խոստովա- նած է այս պարագան, նոյն իսկ լատինական տառերու գործա- ծութիւնը ջատագովելով: Ապա­գային հաւանաբար լուրջ ուշադ­րութեան առարկայ կը դառնայ հարցը, ձեռնհաս լեզուաբաննե- րու եւ բանասէրներու կարծիքին դիմելով, վերջնական եւ բանա- ւոր լուծում մը կը ստանայ այս ցաւոտ խնդիրը»:

Շարունակելի

Նունէ ԽՈէԴԱՎԵՐԴԵԱՆ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՍկիզբը' էջ 7

- Մեր պարագայում' այո': Բայց սրբերի պարագայում այդպես չէր: Աստված եր­բեմն սրբերին էլ էր տալիս հիվանդու­թյուն, ինչպես Հոբին տվեց: Եվ մարդկա­յին տեսանկյունից նրանք արժանի չէին այդ հիվանդություններին, որոնք սիրով էին կրում: Մի իշխան ճանապարհով գնա­լիս քաղցր երգեցողություն է լսում, զար­մանում է, թե այդ ամայի վայրում ո՞վ կա­րող է այդպես քաղցր երգել: Մոտենում եւ ծառերի արանքում տեսնում է շատ ծանր վիճակում գտնվող մի բորոտի, որ երգում եւ փառաբանում է Տիրոջը:

Զարմանում է եւ հարցնում, թե ինչու է այդպես քաղցր երգում: Նա պատասխա­նում է. «Ես նման եմ այն մարդուն, ով բանտի մեջ է գտնվում եւ մտածում, երա­զում է, թե երբ պետք է այն քանդվի հիմքե­րից, որ կարողանա ազատվել: ճիշտ այդ­պես էլ հոգու համար մարմինը բանտ է: 0- րեցօր տեսնում եմ, որ այդ բանտի հիմքե­րը քանդվում, քայքայվում են: Հոգիս շու­տով պիտի ազատվի մարմնի իշխանու­թյունից, դրա համար էլ շատ ուրախ եմ, փառաբանում եմ Տիրոջը, որ շուտով պի­տի ազատվեմ բանտից»: Սրբերը հենց այդպես էին մտածում, ոչինչ էին համա­րում մարմնի տկարությունները, թուլու­թյունները, որովհետեւ ինչպես սբ Պողոս առաքյալն է ասում, «երբ մարմինը տկար է, հոգին զորեղ է» (հմմտ. Բ Կորնթ. ԺԲ 10): Մենք ինքներս էլ կարող ենք վկայել, որ հիվանդությունների ժամանակ, կար­ծես, ավելի զորեղ ենք աղոթում, կարծես, ավելի շատ ենք դիմում Տիրոջը, ավելի ան­կեղծ ենք, քան առողջ ժամանակ, երբ զբաղված ենք ուրիշ բաներով, առօրյա հոգսերով: Այդ ժամանակ աղոթքին չենք անդրադառնում, Տիրոջը չենք դիմում, ինչ­պես որ պետք է, բայց հիվանդության ժա­մանակ ավելի ենք փափագում, փնտրում Նրան:

- Պարզապես պետք է ունենալ այն գի­տակցությունը, որ հիվանդությունը պա­տահական չի տրվում, այնպես չէ՞:

- Այո', մեր պարագան այդպիսին չէ: Հի­վանդությունը մենք մեր մեղքերի, մեր ան­տարբերության, մեր ծուլության, թերու­թյան պատճառով ենք ձեռք բերում, չենք անդրադառնում մեր թեթեւ հիվանդու­թյուններին... Շատ անգամ Աստված մեզ տարբեր կերպերով ցույց է տալիս, որ այդ փոքրիկ ախտի հետեւանքը կարող է լինել այս հիվանդությունը: Մենք հետեւողական չենք լինում եւ ավելի մեծ հիվանդության մեջ ենք ընկնում: Ամեն դեպքում ինչ էլ լի­նի, պիտի սիրով տանենք այդ բոլորը: Եվ, կարծեք, հիվանդությունները, նեղություն­ները, վշտերը պիտի լինեն մեզ համար հո­գեւոր կերակուր, մենք պիտի փափագենք դրանք, որովհետեւ դրանցով մեր հոգին զորանում է: Սրբերն այդպես էին դիմա­կայում հիվանդություններին եւ նեղու­թյունների ու դժվարությունների համար փառաբանում էին Աստծուն՝ ասելով. «Փա՜ռք քեզ, Աստվա'ծ, որ մեզ չես մոռա­ցել ու այցելում ես հիվանդությամբ»: Մի սուրբ կար, որ ջրգողությամբ էր հիվան­դացել, օրեցօր նրա մարմինն այտուցվում էր, ու թեեւ ինքը բժշկելու շնորհ ուներ ու շատ հիվանդների էր բժշկում, սակայն եր­բեք չէր աղոթում, որ Աստված իրեն բժշ­կեր, այլ սիրով տանում էր իր հիվանդու­թյունը: Եվ կյանքի վերջին ինն ամիսներին շատ ծանրացավ նրա վիճակը, այնքան, որ երբ մահացավ, մարմինը տան դռնից չկարողացան դուրս հանել, այլ փեղկը՝ դռ­նով հանդերձ, քանդեցին, որ կարողանան խցից հանել մարմինը: Բայց նա մինչ մահ աղոթում էր եւ բժշկում իր մոտ եկած հի­վանդներին:

- «Հող էիր եւ հող պիտի դառնաս»,- ա­սում է Սուրբ Գիրքը մարդու մասին: Յու­րաքանչյուրս էլ մի օր պիտի վերադառ­նանք այն հողին, որից մեզ ստեղծեց Արա­

րիչ Աստված: Այս մտածումը որքանո՞վ

կարող է օգնել հատկապես ծանր, անկող­նային հիվանդությամբ տառապող մարդ­կանց հաղթահարել հիվանդության հասց­րած տառապանքները:

- Ես կարծում եմ, որ ինչպես ասացինք, Աստված մեզ ավելի մոտ է հիվանդու­թյունների ժամանակ: Երկու տեսակի փորձություն կա հիվանդի համար. նախ' մարմնավոր ցավերը, որոնք դժվար են հաղթահարվում, եւ մտավոր պայքարը, ո- րովհետեւ հիվանդն ավելի շատ ոչ թե հի­վանդությունից է նեղվում, այլ ընկճվում է: Պետք չէ ընկճվել, այլ փառք տալ Տիրոջը, հաղթահարել մտավոր պայքարը, աղո­թել, մտավոր ընկճվածությունը, հուսահա­տությունն աղոթքով հաղթահարել, եւ կտեսնենք, որ մարմնի ցավերը մեզ հա­մար վտանգավոր չեն: Աստծո զորությամբ դրանք հաղթահարվում են: Մեր օրերի հե­տաքրքիր մի վկայություն կա: Շատ ծանր հիվանդությամբ' քաղցկեղով տառապող մի հիվանդ, ում մշտապես մորֆի պարու- նակող դեղեր էին ներարկում' ցավերը մեղմելու համար, կյանքի վերջին օրերին, երբ սաստկացել էին ցավերը, եւ կարծես անհնար էր դիմանալ դրանց' առանց դե­ղերի, հրաժարվում է ցավազրկողներից: Եվ երբ քահանան հարցնում է պատճառը, նա պատասխանում է. «Ես ուզում եմ մի քիչ էլ Քրիստոսի չարչարանքներին չար- չարանակից լինել, զգալ ու ապրել, թե ինչ զգաց Քրիստոսը, որպեսզի Նրա փառքին էլ փառակից լինեմ»: Այսպիսի լուծում էլ է հնարավոր. երբ մարդը հաղթահարում է ընկճվածությունը, հուսահատությունը, ա­պա մարմնի ցավերին դիմակայելու հա­մար Աստված զորությունն ավելիով տա­լիս է:

- Հա՜յր սուրբ, թեմայի վերաբերյալ ի՞նչ կպատգամեք մեր ընթերցողներին:

- Փորձենք չհիվանդանալ: Ամեն դեպ­քում հիվանդությունը ծանր բան է, հետե- ւենք մեր առողջությանը եւ խնամենք այն, որովհետեւ Աստված մեզ առողջ հոգով եւ մարմնով է երկնքի արքայությանն արժա­նացնելու: Եվ մենք իրապես փորձենք ա­ռողջ լինել նախ հոգով, ապա մարմնով, որպեսզի առողջ հոգով եւ մարմնով ծա­ռայենք Տիրոջն այս կյանքում: Անտարբեր

չլինենք մեր մարմնի առողջության հան­դեպ, բայց եթե պատահում է, որ հիվան­դանում ենք, սիրով հաղթահարենք, սիրով տանենք ամեն տեսակի հիվանդություն, հուսահատություն, ընկճվածություն, նաեւ' մարմնի ցավերը, եւ Աստված մեզ կհանի ամեն տեսակի ցավերից ու նեղու­թյուններից:

ՔՐԻՍՏՈՆՅԱՀԱՅԱՍՏԱՆ

Կրոնակա ն, մշակութային, լրա տ վա կա ն ե րկշա բ ա թ ա թ ե ր թ

Հիմ նա դ իր'Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Հ րա տ ա րա կիչ'«Քրիստոնյա Հա յա ստ ա ն» թերթի խմբագրություն

Գ լխ ա վ որ խ մ բա գ իր'Աստղիկ Ստամբոլցյան Գրա նցմա ն վկա յա կա ն' 624 Խ մբա գրությա ն հա սցեն 'Մայր Աթոռ Սբ էջմիածին

Հ ե ռ ա խ ո ս ' 517197

է լ.փ ո ս տ ' q h @ e tch m ia d z in .a m w eb կա յք'k h -te rt .liv e jo u rn a l.c o m krish a ya s.w o rd p re ss.co m Ստոր. տ պ ա գ ր.17.12.2012 թ.

Տ պ ա քա ն ա կ ը ' 2100 Գ ին ը' 50 դրամ