24
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ 2: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ (30 աշակերտից կազմված խմբերի համար) Տպել աշակերտների համար նախատեսված փաթեթը Պատմության առաջին մասը: Ածխահատը Առաջադրանք 1: Պատկերել երկրաջերմային տուն Առաջադրանք 2: Երկրաջերմային արևային աշտարակը Պատմության երկրորդ մասը: Հոսանք աղից Առաջադրանք 3: Կիտրոնի էներգիան Առաջադրանք 4: Աղի արտադրություն ԱՐԿԱԾԱՅ ԻՆ ՓԱԹԵԹ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ Copyright The Inventors Edition 2014 |version 2.0 Lifelong Learning Programme

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

  • Upload
    others

  • View
    1

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ 2:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

(30 աշակերտից կազմված խմբերի համար)

Տպել աշակերտների համար նախատեսված փաթեթը

Պատմության առաջին մասը: Ածխահատը

Առաջադրանք 1: Պատկերել երկրաջերմային տուն

Առաջադրանք 2: Երկրաջերմային արևային աշտարակը

Պատմության երկրորդ մասը: Հոսանք աղից

Առաջադրանք 3: Կիտրոնի էներգիան

Առաջադրանք 4: Աղի արտադրություն

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ

ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ

ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ Copyright The Inventors Edition 2014 |version 2.0 Lifelong

Learning Programme

Page 2: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

2 TeacherWorksheet2:THEJOURNEY

ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

ՄԱՍ 1:

ԱԾԽԱՀԱՏԸ

Սիմոնն ուշադիր զննում էր բացիկները։ Գրքում նա ածխի հանքի մի նկար գտավ։

Դա Ջորջի ուղարկած բացիկի վրա պատկերված նույն հանքն էր։ Սիմոնը վարում

էր ավտոմեքենան, իսկ Աիշան, հետևելով քարտեզին, ճանապարհն էր ցույց

տալիս։ Հեռվում նրանք մեծ աշտարակ տեսան։ Աշտարակի վերևի հատվածում

հսկայական անիվներ էին ամրացված։

- Ճիշտ բացիկի վրայի նկարն է,- բացականչում է Աիշան։

Սիմոնը մեքենան կայանում է տարօրինակ անիվներով աշտարակի մոտ։ Նրանք

դուրս են գալիս։

- Ինչի՞ համար են այս անիվները,- հետաքրքրվում է Աիշան։

- Անիվներին վերելակ է ամրացված, որը կարող է իջեցնել քեզ գետնի տակ

հարյուրավոր մետրեր խորության վրա,- բացատրում է Սիմոնը,- ներքևում

ածուխ է։ Սկսելով հանքահորից՝ ածխահատներն երկար թունել են փորում, որ

հասնեն ածխին։

- Ի՞նչ է կատարվում այստեղ։

Աիշան և Սիմոնը վեր են թռնում։ Նրանց էր մոտենում մի տարեց տղամարդ։

- Ի՞նչ գործ ունեք այստեղ։ Հանքը տարիներ է չի շահագործվում,- բարկացած

ասում է նա։

Աիշան տարեց տղամարդուն է ցույց տալիս բացիկը։

- Մենք փնտրում ենք այս բացիկն ուղարկած մարդուն։ Նրա անունը Ջորջ է։

Տղամարդը նայում է բացիկին և դարձերեսին տեսնում է առյուծի պատկեր, որին

հաջորդում է «Աիշային» գրությունը։

- Օ̃ ՜ , նկատի ունեք առյուծներ վարժեցնող Ջորջին,- ասում է տղամարդը։

Նա ավելի բարյացակամ է դառնում։

Աիշան ուրախացած հարցնում է.

- Ճանաչու՞մ եք նրան։

- Իհարկե։ Նա հետաքրքրվում էր այս հին ածխահանքում թաքնված գանձով։

Տղամարդը խորհրդավոր նայում է հյուրերին։

- Ածուխո՞վ էր հետաքրքրվում,- հարցնում է Սիմոնը՝ գետնից

Page 3: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

3 TeacherWorksheet2:THEJOURNEY

բարձրացնելով մի սև քար։

Տղամարդը վերցնում է քարը Սիմոնի ձեռքից և շփում այն։ Քարից տղամարդու

ձեռքը սև գույն է ստանում։

- Այս քարը գալիս է հնագույն ժամանակներից։ Սա ոչ թե քար է, այլ՝ փայտ։ Շատ

հին փայտ է։ Այն լավ այրվում է։ Դուք կարող եք այն օգտագործել վառարան

վառելիս։ Իսկ եթե դուք վառարանի կողքը ջրով լի սափոր դնեք, այն կտաքացնի

այդ ջուրը։ Իսկ այդ տաք ջրի միջոցով դուք կարող եք ջեռուցում ունենալ տանը։

- Բարդ է հնչում,- մտախոհ մրմնջում է Աիշան։

Տարեց մարդը գլխով է անում․

- Այո, դա բարդ է, թեև կարող է շատ ավելի պարզ լինել։ Ես ձեզ ցույց կտամ։

Աիշան և Սիմոնը տարեց մարդու հետ գնում են դեպի հին աշտարակ։

- Իմ անունը Ջերարդ է։ Ես այստեղ ածուխ էի արդյունահանում,- ասում է նա։

Երբ նրանք ներս են մտնում, Ջերարդն Աիշային և Սիմոնին է տալիս ածխահատի

սաղավարտներ, նավթալամպ և երկարաճիտ կոշիկներ։ Նրանք մտնում են վերելակ։

- Այժմ ես հսկում եմ միջանցքները, որպեսզի որևէ մեկը չմտնի իմ հանքը։

Այստեղ շատ վտանգավոր է։

- Դուք չեք վախենու՞մ մթության մեջ մենակ գտնվելուց,- հարցնում է Աիշան։

Ջերարդը ժպտում է.

- Դա այդքան էլ վատ չէ։ Ես արդեն սովոր եմ։ Ես երկար

տարիներ գետնի տակ եմ անցկացրել։ Իսկ այսօր ես մենակ

չեմ, դուք ինձ հետ եք։

- Շատ ավելի հետաքրքիր է , այդպե՞ս չէ,- ասում էԱիշան։

Ածխահատը ծիծաղում է։

Վերելակը կանգնում է, և Ջերարդը հանգիստ ձայնով ասում է․

- Ես շատ կարևոր հայտնագործություն եմ արել։ Դա դեռ գաղտնիք է,

բայց ես ցույց կտամ ձեզ։

Վերելակի դուռը բացվում է։ Թունելում ոչինչ չի երևում։ Ջերարդը վառում է

նավթալամպը։ Նրանք շրջում են միջանցքների բարդ համակարգի միջով, որտեղ

ածխահատներն ածուխ էին արդյունահանում։

- Նրանք ածուխը գետնի տակից քլունգով էին հանում։ Ավել ուշ սկսեցին

մեքենաներ օգտագործել,- բացատրում է Ջերարդը։

- Շատ ուշադիր եղեք այստեղ,- զգուշացնում է նա,- եթե կորցնեք ճանապարհը,

վերջ։ Նայեք այստեղ։

Ջերարդը մատնացույց է անում մի հատվածի, որտեղ թունելը փոքր ինչ

լայնանում է։ Աջ կողմում ջրով լի ավազան էր երևում։

- Ձեռքդ ջրի մեջ մտցրու,- Սիմոնին ասում է Ջերարդը։

Page 4: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

4 TeacherWorksheet2:THEJOURNEY

- Ջուրը տաք է։ Ինչպե՞ս է դա հնարավոր,- հարցնում է Սիմոնը։

- Հետաքրքիր է, չէ՞։ Իմ հայտնագործությունն է։ Ի՞նչ կարիք կա ածուխ վառել ու

ջեռուցման համար ջուր տաքացնել,- Աիշային հարցնում է Ջերարդը,- դրա

կարիքն ընդհանրապես չկա։ Ջուրն արդեն տաք է։

Աիշան նույնպես ձեռքը մտցնում է ավազանի մեջ։

- Ինչպե՞ս է դա հնարավոր,- իր հերթին զարմացած հարցնում է Աիշան։

- Գիտե՞ք, որ երկրագնդի միջուկի ջերմաստիճանը շատ բարձր է,- հարցնում է

Ջերարդը։

- Որքան խորն ես գնում գետնի տակ, այնքան ջերմաստիճանը բարձրանում

է,- բացատրում է նա,- և այս խորության վրա ջուրն ինքն իրեն տաքանում է։

Այն տաքացնելու նպատակով ածուխ վառելու կարիք չկա։ Միակ բանը, որ

քեզ պետք է, շատ խորը փոսն է։

- “Cool”,- խանդավառությամբ բացականչում է Աիշան։

- Ոչ, ոչ, ոչ թե “Cool”, այլ “hot”1,- առարկում է Ջերարդը։

- Այո´, այո´, տաք է. հասկացա,- ասում է Աիշան։

Ջերարդը մատնացույց է անում թունելի միջով անցնող մի խողովակի։

- Տեսնու՞մ եք այս խողովակը։ Այս հին խողովակի միջոցով տաք ջուրը

մատակարարվում է իմ տուն։ Եվ այդ տաք ջրով...

Աիշան շարունակում է Ջերարդի խոսքը․

- …կարող ես լոգանք ընդունել։

Ջերարդը ծամածռում է դեմքը․

- Ոչ, յա'խկ։ Այդ կեղտո՞տ ջրով։ Դրա մասին խոսք չի կարող լինել։ Ես այն

օգտագործում եմ ջեռուցման համար։

- Ավելին...,- Ջերարդը սկսում է շշնջալ, կարծես թե մի մեծ գաղտնիք է

պատրաստվում հայտնել,- ես մի մեքենայի ստեղծման վրա եմ

աշխատում,- շարունակում է Ջերարդը։

Երբ Ջերարդը պատրաստվում էր պատմել նրանց իր մեքենայի մասին, հեռվում

տարօրինակ ձայն լսվեց։

- Ի՞նչ էր սա,- գոռում են Աիշան և Սիմոնը։

- Գաղափար չունեմ։ Ավելի լավ է գնանք տեսնենք,- պատասխանում է Ջերարդը։

Նրանք շարժվում են դեպի վերելակը։ Աիշան և Սիմոնը միանշանակ կկորեին, եթե

մենակ լինեին։ Բարեբախտաբար Ջերարդը նրանց հետ է և գիտի ճանապարհը։

Նրանք ոչինչ չեն խոսում։ Անգամ Ջերարդն է լուռ։ Ակնհայտ է, որ նա

1 Անգլերենում բառախաղ է “cool” և “hot” բառերի միջոցով։ “Cool” նշնակում է 1) «զով», «ոչ շատ տաք», 2)

հիացմունքի արտահայտություն՝ «թույն է» (խոսակցական)

Page 5: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

5 TeacherWorksheet2:THEJOURNEY

անհանգստացած է։ Բայց նրանք որևէ տարօրինակ բան չգտան, բացառությամբ, որ

թունելի լույսերն էին անջատվել։

- Հըմ, կարող եմ երդվել, որ լույսերը միացրած էին,- շշնջում է Ջերարդը։

Երբ նրանք մոտենում են վերելակին, լույսն անջատվում է։ Լույսի միակ աղբյուրը

նրանց նավթալամպերն են մնում։ Աիշան սայթակում է, և նրա լապտերն այս ու

այն կողմ է շարժվում։ Լապտերի ստվերը նյարդային պարային շարժումներ էր

անում թունելի պատերին։

- Չվերադառնա՞նք։ Կարծում եմ, այստեղ իսկապես

սարսափելի է։

Ջերարդը սեղմում է վերելակի կոչակը, սակայն այն չի

շարժվում։

- Վերելակը խափանվե՞լ է,- հարցնում է Աիշան։

- Ոչ, չեմ կարծում, սակայն հոսանք չկա,- պատասխանում է Ջերարդը։- Հոսանքը

վերևից է իջնում։ Կամ ինչ-որ բան այնտեղ խափանվել է, կամ դա մտադրված է

արվել։

- Ո՞վ կարող էր նման բան անել,- զարմանում է Սիմոնը։

- Գյուղի անամոթները։ Սրիկաները, որոնք պարապ են և կարծում են, որ որևէ

բան փչացնելը զվարճալի է։ Ախ, ձեռքս ընկնեն, էէէէ….,- փնթփնթում է

Ջերարդը։

- Հեռախոս ունե՞ք։

- Ոչ։ Դա նշանակում է, որ մենք չենք կարող դուրս գա՞լ այստեղից,- վախեցած

հարցնում է Սիմոնը։

- Դե, եթե չկարողանանք զանգահարել որևէ մեկին, պետք է այլ լուծում

գտնենք,- պատասխանում է Ջերարդը։

- Դու գիտես, թե ինչպե՞ս են ստանում էլեկտրականություն,- հարցնում է նա

Աիշային։

Վերջինս բացասաբար շարժում է գլուխը։

Ջերարդը բացատրում է, որ ածուխը կարող է օգտագործվել ոչ միայն վառարանը

վառելու կամ ջեռուցման համար, այլ նաև ածուխով աշխատող

էլեկտրակայաններում։ Հանքի ածուխն այրվում է, դրանից ստացված ջերմությունն

եռացնում է ջուրը: Եռալիս ջուրը վերածվում է գոլորշու, ճիշտ այնպես, ինչպես

թեյնիկն է սկսում եռալ։ Այդ գոլորշին շարժման մեջ է դնում շոգետուրբինները,

որոնք ունեն ներկառուցված գեներատորներ։ Դրանք ձեր հեծանիվների վրա

տեղադրված շարժիչների հսկա կրկնօրինակն են։ Այդ ճանապարհով ստանում

ենք էլեկտրականություն։ Ածուխով աշխատող էլեկտրակայաններում ջուրը

տաքացվում է ածուխը վառելով։ Բայց մենք հանքում ջրի մասին այլ բան ևս

իմացանք։

Page 6: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

6 TeacherWorksheet2:THEJOURNEY

- Այո, ջուրը հանքում արդեն տաք է,- բացականչում է Աիշան։

- Ճիշտ այդպես, և ես ստեղծել եմ մի մեքենա, որը տաք ջրից

էլեկտրականություն է ստանում։ Այդ մեքենան այստեղ է՝ հանքում․Այսինքն...

- Այսինքն մենք հոսանք ունենք,- ուրախանում է Սիմոնը։

- Հոսանք վերելակն աշխատեցնելու համար,- բացականչում է Աիշան։

Ջերարդը նրանց ուղեկցում է երկու թունելների միջով դեպի այն հատվածը, որտեղ

նրա կառուցած մեքենան էր։ Դա երկատե արկղ էր, ներքևից դուրս եկող երեք

խողովակներով։ Խողովակներն անհետանում էին հողի մեջ։ Արկղի վերևի

հատվածում բարակ մալուխ էր։ Այն հոսանքի մալուխ էր հիշեցնում։ Ջերարդը

տեղաշարժում է մի մեծ բռնակ, ինչի հետևանքով իր մեքենայի հոսանքը

փոխանցվում է հանքի հոսանքի ցանցին։ Լույսերը միանում են, իսկ երբ նրանք

վերադառնում են վերելակի մոտ, այն նույնպես աշխատում էր։ Երբ նրանք դուրս են

գալիս հանքից, Ջերարդն անմիջապես հասկանում է, թե ինչումն է խնդիրը։

Սրիկաները կոտրել էին հոսանքի ապահովիչի կափարիչը և հոսանքը խափանվել

էր։ Ջերարդը շուրջն է նայում՝ փնտրելով հանցագործներին։ 100 մետր

հեռավորության վրա նա նկատում է սև հագուստով մեկին, որը մեծ արագությամբ

հեռանում էր մոտոցիկլի վրա։

- Սրիկա,- բղավում է Ջերարդը, սակայն մոտոցիկլավարն արդեն գրեթե

տեսադաշտից անհետացել էր։

- Սա արդեն չափազանց է։ Այժմ նրանք մոտոցիկլներով են շրջում։

- Աշխարհն ավելի ու ավելի է խելագարվում,- բարկանում է

Ջերարդը։

- Ձեր՝ հոսանք ստեղծող մեքենան փրկեց մեր կյանքերը,- ասում է Սիմոնը,-

հակառակ դեպքում մենք այս պահին ածխահանքի ծուղակում էինք գտնվելու։

Այժմ ես հասկանում եմ, թե Ջորջն ինչու էր այդքան հետաքրքրված այս լքված

հանքով։ Ես նույնպես հետաքրքրված եմ դրանով, քանի որ իմ մեքենան

լիցքավորման կարիք ունի։ Կարո՞ղ ենք լիցքավորելու համար օգտվել ձեր

հոսանք ստեղծող մեքենայից,- հարցնում է նա Ջերարդին:

- Այո, դուք կարող եք, ինչ՞ու ոչ,-ասում է Ջերարդը։

Սիմոնը լիցքավորում է իր մեքենան ածխահանքի խորքից եկող հոսանքի

միջոցով։ Նրանք պետք է շարունակեն իրենց որոնումները։ Իրենք այժմ գիտեն,

որ ճիշտ ճանապարհին են։ Ջորջն այստեղ էր, բայց նա չէր կարող Ջերարդին

ասել, թե որտեղ է գնում։ Բարեբախտաբար իրենք բացիկներ ունեն։

Page 7: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

7 TeacherWorksheet2:THEJOURNEY

Page 8: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

8 TeacherWorksheet2:THEJOURNEY

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1: ՄԻ ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ՏՈՒՆ ՊԱՏԿԵՐԵ'Ք (± 15 ՐՈՊԵ)

Ջերարդը՝ ածխահատը, խելացի մարդ է։ Նա կարողանում է հոսանք ստանալ

երկրագնդի ջերմությամբ տաքացող ջրից։ Նա այդ ջուրն օգտագործում է նաև իր

տունը ջեռուցելու նպատակով։ Դա շատ էկոլոգիապես մաքուր և տնտեսող

տարբերակ է։ Անգլիայում մենք մեր տները ջեռուցում ենք գազով՝ միացնելով

կենտրոնական ջեռուցման համակարգը։ Իսկ Ջերարդը գազի կարիք չունի։

Հանքի ջուրն արդեն իսկ տաք է։

Ինչ է անհրաժեշտ 30 հատ թուղթ (ցանկալի է A4 չափսից մեծ)

30 հատ մատիտ կամ գրիչ

30 հատ գունավոր մատիտ և/կամ գրիչ

Նախապատրաստական աշխատանք

Համացանցի միջոցով գտեք, թե ինչ է նշանակում երկրաջերմային

էնէրգիա և ինչպիսի վայրերում է այն դուրս գալիս հողի միջից։

Page 9: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

9 TeacherWorksheet2:THEJOURNEY

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2:ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԱՇՏԱՐԱԿ (±20 ՐՈՊԵ, +10 ՐՈՊԵ ՔՆՆԱՐԿՈՒՄ)

Պատմության հերոս Ջերարդը մի մեքենա է կառուցել, որը կարողանում է

հոսանք ստեղծել տաք ջուր օգտագործելով։

Աշակերտներին հանձնարարվում է ուսումնասիրել այդ փորձը։

ՀՈՒՇՈՒՄ

ՀՈՒՇՈՒՄ

Առաջադրանքը նախատեսված է 4 հոգանոց խմբերի համար Ինչ է անհրաժեշտ

8 հատ արևային աշտարակ (արևային աշտարակները, որոնք աշակերտները

պատրաստել են նախորդ գործնական առաջադրանքի շրջանակում)

8 հատ փոքր մոմ (նոր)

8 հատ ափսե

ջրով լի 1 սափոր

1 կրակայրիչ կամ լուցկի

Թերևս ավելորդ կարող է թվալ, բայց զգուշացրեք երեխաներին, որ մոմերը

տաքանում են, իսկ մոմանյութը հալչում է։ Համոզվեք, որ նրանք հանգիստ

են աշխատում և չեն վազվզում։

Նախապատրաստական աշխատանք

Վերցրեք նախորդ գործնական առաջադրանքի շրջանակում

պատրաստված արևային աշտարակները։ Նախապատրաստեք 8

ափսե և ջրով լի սափոր։

Հարցեր և պատասխաններ

– Ի՞նչ տեսաք, երբ արևային աշտարակը պահում էիք կրակի վրա։

Արևային աշտարակի վերևում գտնվող հողմաղացը սկսեց պտտվել։ – Ինչի՞ հոսք եք տեսնում, երբ արևային աշտարակը պահում եք կրակի վրա։

(Տաք) օդի հոսք։ Մենք արևային աշտարակի ներքևի հատվածում գտնվող ջուրը տաքացնում

ենք։ Տաք ջուրը տաքացնում է աշտարակի վերևում գտնվող օդը։ Տաք օդը

բարձրանում է և

շարժման մեջ դնում հողմաղացը։

Page 10: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

10 TeacherWorksheet2:THEJOURNEY

– Ինչպե՞ս կարող եք օգտագործել տաք ջուրը հոսանք ստանալու համար։

Տաք ջուրը կարող է օգտագործվել օդը տաքացնելու համար։ Երբ օդը

տաքանա, այն կբարձանա։ Եթե դուք հողմաղացը տեղադրեք օդի հոսանքի

ուղղությամբ, երբ տաք օդը բարձրանա, այն շարժման մեջ կդնի

հողմաղացը։

Եթե հողմաղացը համալրված է շարժիչով, հողմաղացի պտտվող շարժումները

կպտտեցնեն նաև շարժիչը։ Շարժիչն էլ, իր հերթին, պտտվող շարժումը

կվերածի էլեկտրականության։

– Պլաստիկը կրակի վրա պահելիս հալվում է։ Ինչու՞ արևային աշտարակի

պլաստիկը չի հալվում, երբ աշտարակը պահում եք փոքր մոմի կրակի վրա։

Ջուրը սառեցնում է պլաստիկը։ Ջուրը շշի պլաստիկի միջոցով կլանում է կրակի

ջերմությունը։ Պլաստիկը կարող է սպիտակել ջերմությունից, սակայն դա չի

նշանակում, որ այն հալվում է։

Page 11: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

11 TeacherWorksheet2:THEJOURNEY

ՀՈՒՇՈՒՄ

ՀՈՒՇՈՒՄ

Թույլ տվեք երեխաներին ձեռքը մտցնել շշի մեջ և ստուգել ջրի

ջերմաստիճանը։ Այդ դեպքում նրանք կկարողանան զգալ, որ այն տաքացել

է։

Ջրի հատկություններից մեկն այն է, որ այն կարողանում է մեծ քանակությամբ

ջերմություն կլանել։ Մեր մարմինը նույնպես օժտված է նման հատկությամբ։

Մեր մարմնի ջուրը օգնում է մեզ ազատվել ջերմությունից։ Օրինակ, երբ մենք

քրտնում ենք։

Գյուտարարների վերաբերյալ գործնական առաջադրանքը շարունակեք

հաջորդ պարապմունքին, եթե նկատեք, որ երեխաների ուշադրությունը

թուլացել է։

Գյուտարարների փորձ 2-ի շարունակությունը: Ճամփորդությունը

Խմբի համար ընթերցեք պատմության երկրորդ մասը։

Page 12: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

12 TeacherWorksheet2:THEJOURNEY

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

ՄԱՍ 2:

ՀՈՍԱՆՔ ԱՂԻՑ

Աիշան և Սիմոնն ուսումնասիրում են Ջորջի հաջորդ բացիկը։ Դա տարօրինակ

բացիկ է, որի վրա ձու է պատկերված։

Բացիկը կարող էր ցանկացած տեղից լինել։ Բարեբախտաբար, դարձերեսի դրոշմանիշը ցույց

է տալիս, թե որտեղից է ուղարկվել բացիկը․ ինչ-որ ծովափնյա վայրից։ Եվ այսպես․ ․ ․ ,

դեպի ծովափ։

Page 13: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

13 TeacherWorksheet2:THEJOURNEY

Ջերարդին հրաժեշտ տալուց հետո իրենք արդեն երկար ճանապարհ են անցել։

Սիմոնը հոգնած է, իսկ Աիշան՝ քնած։ Սիմոնը վթարի չենթարկվելու համար

դանդաղ է վարում մեքենան։ Իրենց հետևից եկող մեքենան ձայնային ազդանշան է

տալիս։ Սիմոնը բարձրացնում է ձեռքը և նշան անում, որ մեքենան կարող է անցնել։

- Տու՜ու, տուու՜ու

- Ի՞նչ խնդիր կա,-փնթփնթում է Սիմոնը,- ես ցույց տվեցի, որ դուք կարող եք

անցնել։

Աղմուկն արթնացնում է Աիշային։ Նա քնաթաթախ շուրջն է նայում։ Այնուհետև

հայելու մեջ նա տեսնում է, որ դա ոչ թե ավտոմեքենա է, այլ մոտոցիկլ և այն ավելի ու

ավելի է մոտենում իրենց։ Սիմոնը նույնպես դա նկատում է և արագացնում է

ընթացքը։

Սակայն արդեն ուշ էր։ Մոտոցիկլն անցնում է իրենց կողքով մեծ արագությամբ։

Մոտոցիկլավարը սև կաշվե բաճկոնով էր։ Նրա աչքերը թաքցնում էին կեղտոտ

ակնոցները, իսկ բերանը ծածկած էր սև շարֆոֆ։ Աիշան սարսափած սողում է

մեքենայի ներքևը։ Ճիշտ այդ պահին Սիմոնը կտրուկ արգելակում է և աջ

շրջադարձ անում։ Մոտոցիկլավարը չի հասցնում ժամանակին կռահել Սիմոնի

քայլը և շարունակում է ուղիղ գնալ։

Սիմոնը և Աիշան մոտենում են մեծ կլոր ավազաններով արդյունաբերական

կալվածքի։ Սիմոնը գաղափար չունի, թե որտեղ է և ինչպես դուրս գալ տեղից։ Նա

մեքենան վարում է մի փոքր քարե շինության հետևի նեղ ճանապարհով, սակայն

շուտով հասկանում է, որ այն տանում է փակուղի։ Նրանք գնալու տեղ չունեն, իսկ

մոտոցիկլավարն էլ կարծես հետապնդում է իրենց։ Սիմոնը շտապ կայանում է

«Արևայինը» գունավոր տակառների ետևում, որոնք ծածկված էին մեծ կապույտ

անջրանցիկ ծածկոցով։

- Արագ դուրս արի,- ասում է նա Աիշային։

Նրանք դուրս են գալիս և այդ կապույտ ծածկոցով արագ թաքցնում «Արևայինը»։

Սիմոնը ցուցամատը մոտեցնում է շրթունքներին․

- Շը՜շշշշ, մնա այստեղ, ես գնամ տեսնեմ։

Նա թաքնվում է և նայում դատարկ ճանապարհին։ Ոչ-ոք չկա։ Աիմոնն արագ

վազում է քարե շինության ուղղությամբ և տաքնվում այդ շինության հետևի

մասում։ Նա զգուշորեն նայում է շենքի հետևից։

Վռու՜ում, վռու՜ում։

Մոտոցիկլավարն անմիջապես միացնում է շարժիչը։ Նա մի քիչ հեռու

համբերատար սպասում էր իրենց հայտնվելուն։

Սիմոնն առանց հապաղելու արագ վազում է դեպի կլոր ավազանները։ Նա

պետք է մոտոցիկլավարին հեռացնի Աիշայից, քանի որ Աիշան ծուղակում է։

Page 14: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

14 TeacherWorksheet2:THEJOURNEY

Հսկա ավազանի շուրջը պողպատե աստիճան է վեր սլանում։

Սիմոնը վազքով բարձրանում է այդ աստիճաններով։

- Կարևորը, որ Աիշային վտանգ չի սպառնում,- մտածում է նա։

Ավազանը պողպատե կամրջով միացվում է մի մեծ գործարանի։ Նա պողպատե

ճաղերի միջով վազում է դեպի այդ գործարանը։ Երբ ներքև է նայում, տեսնում է, թե

ինչպես է մոտոցիկլավարը կանգնում մեծ սահող դռան մոտ։ Կտեսնի, արդյո՞ք,

մոտոցիկլավարն իրեն։

Սիմոնը փոքր դռնից ներս է մտնում գործարան։ Ներքևում նա տեսնում է

բուլդոզերներ եւ բեռնատարներ: Գործարանն այնքան մեծ է, որ մեքենաները կարծես

խաղալիքներ լինեն․ ավազի հսկա կույտում փորող փոքրիկ խաղալիք՝ ավազի կույտ

ամենասպիտակ և մանր ավազով, որն երբևէ տեսնել էր։ Սիմոնը հենվում է բազրիքին

և փորձում տեսնել, թե որտեղ է մոտոցիկլավարը։ Այդ պահին նա ներս է մտնում մեծ

դռնից։

Սիմոնը ներքև է սահում և փորձում թաքնվել։ Բազրիքի ճաղերի արանքից նա

կարողանում է տեսնել շրջանաձև շարժումներ կատարող մոտոցիկլավարին՝ նման

իր զոհին փնտրող գիշատչի։ Մոտոցիկլավարը կանգ է առնում և վերև նայում։

Այդ պահին միանում է տագնապի ազդանշանը։ Ազդանշանի սուր ձայնը

տարածվում է ամբողջ գործարանով։ Պտտվող լամպի նարնջագույն լույսն

արտացոլվում է ավազի սպիտակ կույտերի վրա։ Մեքենաները կանգնում են, և

վարորդները դուրս են գալիս։ Մոտոցիկլավարը, ազդանշանը միանալուց հետո,

ճողոպրում է։ Սիմոնը շտապում է դեպի Աիշան։ Երբ Սիմոնը դուրս է գալիս շենքից,

նա տեսնում է, թե ինչպես է մոտոցիկլավարը ճողոպրում՝ հաղթահարելով փակվող

արգելքն այն փակվելուց կես վարկյան առաջ:

Սիմոնը հնարավորինս արագ վազում է դեպի Աիշան։ Քարե շինության կողքով

շրջադարձ կատարելիս նա սայթակում է։ Երբ ոտքի է կանգնում, տեսնում է սպիտակ

խալաթով մի մարդու։

- Դու երևի Սիմոնն ես,- բարեհամբույր ձայնով ասում է տղամարդը։ Սիմոնը

թեթևացած շունչ է քաշում, երբ տեսնում է տղամարդու կողքին կանգնած

Աիշային։

- Լա՞վ ես,- հարցնում է նա Աիշային։

Աիշան գլխով է անում․

- Ես լավ թաքնվել էի, բայց այս տղամարդը գտավ ինձ։ Ես նրան ասացի, որ

դու վտանգի մեջ ես, և նա միացրեց տագնապի ազդանշանը։

- Դա ճիշտ ժամանակին էր,- թեթևացած շունչ է քաշում Սիմոնը,- այդ

երիտասարդը գրեթե գտել էր ինձ։

Սիմոնը և Աիշան դեռ դողացնում էին հուզմունքից։ Տղամարդը նրանց ուղեկցում է

Page 15: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

15 TeacherWorksheet2:THEJOURNEY

իր գրասենյակ։ Նրա սպիտակ խալաթին բեյջ էր, որի վրա գրված էր միայն նրա

անունը՝ Քրիս։

Աիշան և Սիմոնը գնում են Քրիսի գրասենյակ։ Քրիսը պահարանից հանում է

տաք շոկոլադով թերմոսը։ Աիշան ագահորեն խմում է տաք շոկոլադը։ Քրիսն

Աիշային է փոխանցում սենդվիչներ։

- Կերեք, սոված կլինեք։

Աիշան և Սիմոնը վայելում են սենդվիչները։

- Այդ մոտոցիկլավարն ո՞վ էր,- հարցնում է Քրիսը։

- Մենք չգիտենք, թե ով է մեզ հետապնդողը,- ասում է Աիշան,- մենք փնտրում

ենք մի մարդու, ով հնարավոր է, որ հայտնաբերել կամ հայտնագործել է

էներգիայի լավագույն աղբյուրը։

Նա հանում է բացիկները և ցույց տալիս դրանք Քրիսին։ Քրիսը ծիծաղում է․

- Դե, նա հումորի զգացում ունի։ Նա եփած ձվով բացիկ է ուղարկել ձեզ։

Աիշան և Սիմոնը գլխով են անում։

- Իսկ ի՞նչ եք դուք միշտ ավելացնում ձվին։ Ա'ղ։ Եփած ձուն միշտ ավելի համեղ է

մի պտղունց աղով։ Իսկ դա հենց այն է, ինչը մենք արդյունահանում ենք

այստեղ․ աղ։

- Ահա,- բացականչում է Սիմոնը,- փաստորեն, գործարանի այն սպիտակ

կույտերը ոչ թե ավազի, այլ աղի կույտեր են։

Քրիսը գլխով է անում․

- Ճիշտ այդպես։ Եկեք, ես ցույց կտամ ձեզ։

Երբ Աիշան և Սիմոնն ավարտում են ուտելը, Քրիսը նրանց ցույց է տալիս

գործարանը։ Նա բացատրում էր, որ խորը գետնի տակ աղի շերտ կա։ Աղը լուծվում

է ջրի մեջ, իսկ այնուհետև արտամղվում է։

- Իսկ ի՞նչ էր Ջորջը փնտրում աղի գործարանում,- հարցնում է

Աիշան։

- Կարծում եմ, ես գիտեմ,- պատասխանում է Քրիսը, Նա

էներգիա էր չէ՞ փնտրում։

Աիշան գլխով է անում։

- Դուք գիտեի՞ք, որ աղի ջրից կարելի է էներգիա ստանալ,- հարցնում

է Քրիսը։

Քրիսը նրանց ցույց է տալիս ջրի երկու ավազանների միջև տեղակայված

հսկայական պահարանը։

- Այս պահարանում հատուկ զտիչներ են տեղադրված։ Պահարանի ձախ

հատվածում աղի ջուրն է, իսկ աջ հատվածում՝ քաղցրահամ ջուրը։ Հատուկ

զտիչների շնորհիվ մենք կարողանում ենք էներգիա ստանալ քաղցրահամ-

Page 16: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

16 TeacherWorksheet2:THEJOURNEY

աղի ջրից,- բացատրում է Քրիսը։

Սիմոնն լայն բացած աչքերով նայում էր Քրիսին։

- Փաստորեն, դա՞ կանաչ էներգիա է,- հարցնում է Սիմոնը։

- Մենք այն կապույտ էներգիա ենք անվանում, քանի որ ստանում ենք ծովի ջրից։

Բայց դուք կարող եք այն կանաչ անվանել,- հպարտորեն ասում է Քրիսը։

- Կարո՞ղ ենք «Արևայինը» լիցքավորել

այստեղ,- հարցնում է Աիշան։

Քրիսը զարմացած հարցնում է․

- Ո՞վ է«Արևայինը»։

- «Արևայինը» մեքենա է, էլեկտրական մեքենա,-

բացատրում է Սիմոնը։

Սիմոնը լիցքավորում է «Արևայինը» կապույտ էներգիայով։ Իսկ Քրիսը հարցնում է

իր գործընկերոջը, թե արդյո՞ք նա հիշում է առյուծներ վարժեցնողին։

- Մի մարդ էր եկել և հետաքրքրվում էր մեր նախագծով։ Հնարավոր է դա այդ

առյուծներ վարժեցնողն էր։ Բայց դրանից բավականին ժամանակ է անցել,-

պատասխանում է տղամարդը։

Page 17: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

17 TeacherWorksheet2:THEJOURNEY

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3:ԿԻՏՐՈՆԻ ԷՆԵՐԳԻԱՆ (± 15 ՐՈՊԵ; + 5 ՐՈՊԵ ՔՆՆԱՐԿՈՒՄ)

Երբ «Արևայինը» լիցքավորվում է, էներգիան պահվում է կուտակիչում։

Կուկակիչը մարտկոցի տարատեսակ է։ Այն վերալիցքավորվող մարտկոց է։

Գիտեիք, արդյո՞ք, որ կարող եք կիտրոնի մարտկոց ստեղծել։ Այս

առաջադրանքով աշակերտներին հանձնարարվում է ուսումնասիրել այդ

փորձը։

ՀՈւՇՈՒՄ Առաջադրանքը նախատեսված է 2 հոգանոց խմբերի համար

Ինչ է անհրաժեշտ 4 կիտրոն

1 հատ ալյումինեփայլաթիթեղ

15 հատ պղնձե մետաղադրամ

1 հատ փոքր դանակ և տախտակ

mp3 նվագարկչի, համակարգչի կամ նման այլ սարքավորումների

համար նախատեսված 15 ականջակալ։

Նախապատրաստական աշխատանք

Հանձնարարել ±15 երեխաներին տանից բերել mp3 նվագարկչի,

համակարգչի կամ նման այլ սարքավորումների համար նախատեսված

ականջակալներ։

Գնել 4 հատ կիտրոն։ Նախապատրաստել փոքր դանակ, տախտակ և 15

հատ պղնձե մետաղադրամ։

Կիտրոնները բաժանել չորս մասի։ Կտրեք դրանք մեկ անգամ երկայնքով և մեկ

անգամ լայնքով։

Page 18: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

18 TeacherWorksheet2:THEJOURNEY

Ալյումինե փայլաթիթեղից կտրել 15 հատ 15 x 15 սմ քառակուսիներ։

Page 19: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

19 TeacherWorksheet2:THEJOURNEY

Հարցեր և պատասխաններ

- Ի՞նչ եք լսում, երբ ականջակալի խրոցը (ծայրը) մոտեցնում եք

մետաղադրամին և ալյումինե փայլաթիթեղին։

Եթե այն աշխատում է, կլսեք կարճ կտոց։ Իսկ եթե փորձեք ավելի ուշադիր

լսել, կարող եք անգամ խշշոց/խռթոց լսել։

- Եթե ինչ-որ բան լսեք, նշանակում է, որ ականջակալն աշխատում է։

Ինչպե՞ս է դա հնարավոր առանց մարտկոցի։

Սովորաբար ականջակալը հոսանք է ստանում մարտկոցից։ Այս փորձի

ժամանակ ականջակալն աշխատում է, քանի որ դուք ձեր ձեռքով մարտկոց

եք պատրաստել։ Դա կարող է անսպասելի լինել ձեզ համար, բայց կիտրոնի

և երկու տարբեր մետաղների համադրությունը մարտկոցի դեր է

կատարում։

Եթե դուք ականջակալի խրոցը (ծայրը) պահում եք միաժամանակ և

մետաղադրամի և ալյումինե փայլաթիթեղի դիմաց, դուք կիտրոնե

մարտկոցի դրական և բացասական բևեռները կապում եք միմյանց: Այդ

դեպքում պղնձե մետաղադրամը դրական բևեռն է, իսկ ալյումինե

փայլաթիթեղը՝ բացասականը։ Այդպիսով դուք ստանում եք

էլեկտարականություն և ականջակալներն աշխատում են։

– Կիտրոնը մարտկո՞ց է, թե՝ կուտակի՞չ։

Կիտրոնը չի կարող վերալիցքավորվել։ Այսպիսով, այն մարտկոց է, ոչ թե

կուտակիչ։

– Էներգիայի աղբյուրները, որոնք արագ (կամ երբեք) չեն սպառվում և

վնասակար չեն երկրագնդի համար, կոչվում են վերականգնվող

Page 20: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

20 TeacherWorksheet2:THEJOURNEY

էներգիայի աղբյուրներ։ Մի քանի օրինակ բերեք:

Քամու էներգիա, արևային էներգիա, հիդրոէլեկտրակայան, ջերմային էներգիա,

բիոէներգիա, կապույտ էներգիա։

– Կիտրոնը վերականգնվո՞ղ էներգիայի աղբյուր է։

Կիտրոնը վնասակար չէ երկրագնդի համար, սակայն արագ

սպառվում է։ Այդ պատճառով կիտրոնը վերականգնվող էներգիայի

աղբյուր չէ։

Page 21: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

21 TeacherWorksheet2:THEJOURNEY

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4: ԱՂԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ (±20 ՐՈՊԵ; +5 ՐՈՊԵ ՔՆՆԱՐԿՈՒՄ)

Սիմոնը և Աիշան աղի գործարանում հանդիպում են Քրիս անունով մի

տղամարդու։ Նա պատմում է, թե ինչպես է գործարանում աղ արտադրվում։

Աշակերտներն այս փորձի միջոցով կուսումնասիրեն, թե ինչպես է

արտադրվում աղը։

ՀՈՒՇՈՒՄ Առաջադրանքը նախատեսված է 2 հոգանոց խմբերի համար Ինչ է անհրաժեշտ

15 հատ չափանոթ (պլաստիկ կամ ստվարաթղթե)

15 թեյի գդալ աղ

ջրով լի 1 սափոր

15 հատ ափսե

15 հատ թեյի գդալ

15 հատ փոքր մոմ

1 հատ կրակայրիչ

կամ լուցկի

Նախապատրաստական աշխատանք

Նախապատրաստել բոլոր անհրաժեշտ իրերը։ Համոզվեք, որ սեղանին

բավարար տարածություն կա փոքր մոմերով ափսեներն ապահով

տեղադրելու համար։

Հարցեր և պատասխաններ

- Ինչպիսի՞ համ ունի ջուրն այն խառնելուց հետո։

- Ջուրն աղի է։

- Աղն անհետանում է, երբ դուք խառնում եք։ Սակայն այն չի վերանում։

Ի՞նչ է տեղի ունենում աղի հետ

Աղը լուծվում է ջրի մեջ։ Խառնելուց հետո աղն այլևս պինդ մարմին չէ, սակայն այն ջրի մեջ է։

Page 22: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

22 TeacherWorksheet2:THEJOURNEY

- Տաքացրեք թեյի գդալն այնքան, որ գդալի վրա ջուր չմնա։ Ի՞նչ եք տեսնում

գդալի վրա այն տաքացնելուց հետո։

Երբ ջուրը գոլորշիանում է, թեյի գդալի վրա սպիտակ պինդ նյութ է

առաջանում։

- Տաքացնելուց հետո դուք համտեսեցիք թեյի գդալի պարունակությունը։ Ի՞նչ

համ ուներ այն։ Ձեր կարծիքով, ի՞նչ էր մնացել թեյի գդալի վրա այն

տաքացնելուց հետո։

Այն աղի էր։ Փաստորեն, տաքացնելուց հետո գդալի վրա աղ էր մնացել։

Մեթոդը, երբ ջուրը գոլորշիանում է, իսկ ջրի մեծ լուծված նյութը մնում

է, կոչվում է գոլորշիացում։

- Ջուրն անհետանում է այն տաքացնելու հետևանքով։ Որտե՞ղ է

անհետանում այն։

Այն գոլորշիանում է։ Ջուրն եռացնելիս այն տաքանում է և ջուրը հեղուկ

վիճակից անցնում է գազային վիճակի։ Այդպիսով, ջուրը ոչ թե անհետանում

է, այլ պարզապես գոլորշիանում է (անցնում է գազային վիճակի)։

– Մենք աղը լուծեցինք ջրի մեջ և այնուհետև ջուրը գոլորշիացրեցինք։ Գետնի

տակ աղի հաստ շերտեր կան։ Կարո՞ղ եք բացատրել, թե աղի գործարանում

աղն ինչպես են արդյունահանում։

Աղը գետնի տակ լուծվում է ջրում։ Այնուհետև աղի ջուրն արտամղվում է

մակերես։ Աղի գործարանում արտամղված աղաջուրը գոլորշիանում է, իսկ

աղը մնում է որպես պինդ մարմին։

Page 23: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

23 TeacherWorksheet2:THEJOURNEY

ԵԼՔԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ․ ԱՂԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ ԳԵՏՆԻ ՏԱԿԻՑ

Աղը հնարավոր է արդյունահանել ծովային ջրից կամ գետնի տակ գտնվող աղի

շերտերից։ Գետնի տակից աղ ստանալու համար խողովակներ են տեղադրվում

գետնի տակ այնպես, որ դրանք անցնում են գետնի տարբեր շերտերով և

վերջապես հասնում աղի շերտին։ Այնուհետև այդ խողովակներով գոլ ջուր է

բացթողնվում (խողովակները հաճախ կիլոմետրեր են ձգվում։ )

Գետնի տակի աղը լուծվում է գոլ ջրում։ Այդ ճանապարհով ստացված

աղաջուրը խողովակներով արտամղվում է մակերես և տեղափոխվում

գործարան։ Գործարանում ջուրը գոլորշիացվում է եռացող կաթսաներում։ Աղը

մնում է։ Այնուհետև աղը չորացվում է պտտվող չորանոցում։

Հավաքե'ք ձեր բոլոր իրերը։

www.deuitvinders.com գյուտարարների կայքում անիմացիոն ֆիլմ կա, որը

բացատրում է, թե ինչպես կարելի է էլեկտրականություն ստանալ կապույտ

էներգիայից։

Page 24: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 2 teacher file 11-2014... · 2 TeacherWorksheet2:THEJOURNEY ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 15 ՐՈՊԵ)

OFON

Colophon

Issue 2014 Foundation Inventors | www.theinventors.eu

Մտահղացումը և

իրականացումը

Atelier Vrijdag

Սույ նհրապարակումն արգելվում է պատճենել կամ վերատպել առանց

Գյուտարարների (The Inventors) գրավոր թույլտվության։

Lifelong

Learning

Programme

Սույն նախագիծն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական

աջակցությամբ։

Սույն հրապարակումն արտահայտում է բացառապես հեղինակի տեսակետները,

և հանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում դրա բովանդակության

համար։