20
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ 3: ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ (Առաջադրանքը նախատեսված է 30 հոգանոց խմբերի համար) Տպել աշակերտների համար նախատեսված փաթեթը Պատմության առաջին մասը: Վերջին բացիկը Առաջադրանք 1: Բնապատկերի բարեկարգում Պատմության երկրորդ մասը: Հայտնագործությունը Առաջադրանք 2: Շարժման մեջ դրեք դրանք Առաջադրանք 3: Բարձրացվող քարեր ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ Copyright The Inventors Edition 2014 |version 2.0 Lifelong Learning Programme

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ 3:

ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

(Առաջադրանքը նախատեսված է 30 հոգանոց խմբերի համար)

Տպել աշակերտների համար նախատեսված փաթեթը

Պատմության առաջին մասը: Վերջին բացիկը

Առաջադրանք 1: Բնապատկերի բարեկարգում

Պատմության երկրորդ մասը: Հայտնագործությունը

Առաջադրանք 2: Շարժման մեջ դրեք դրանք

Առաջադրանք 3: Բարձրացվող քարեր

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ

ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ

Copyright The Inventors Edition 2014 |version 2.0 Lifelong

Learning Programme

Page 2: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ․ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (±10 ՐՈՊԵ)

ՄԱՍ 1:

ՎԵՐՋԻՆ ԲԱՑԻԿԸ

Ճանապարհը ոլորվում է գեղատեսիլ վայրերով։ Սիմոնն ու Աիշան կարծես

աշխարհի ծայր հասած լինեն։ Նրանց առջև լայն մարգագետիններ են սպռված։

Ձախից երկար հողաթումբ է, որը տեղայնքը պաշտպանում է ծովից։ Սիմոնը

կանգնեցնում է մեքենան։ Նրանք դուրս են գալիս և բարձրանում հողաթմբի

վրա։ Սիմոնը բացում է հսկայական քարտեզը։ Քարտեզը դողդողում էր քամուց։

- Մեկ անգամ էլ ցույց տուր ինձ բացիկը,- ասում է Սիմոնը։

Աիշան պայուսակից հանում է բացիկները։

Նա վերցնում է վերջինը և նայում նկարին։

2 TeacherWorksheet3: THEDISCOVERY

Page 3: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

3 TeacherWorksheet3: THEDISCOVERY

- Կարծես թե սա է։

Հիանալի տեսարան է։ Հսկա մոխրագույն քամու տուրբինները վեր են սլանում

դեպի կապույտ երկինք։ Աիշան նայում է տուրբինների շեղբերին (թևերին)։

- Դանդաղ են պտտվում,- ասում է նա։

Սիմոնը մատնացույց է անում հողմային տուրբիններին․

- Դրանք հսկաներ են։ Թվում է, թե դանդաղ են պտտվում, սակայն, իրականում,

դրանք մեքենայի արագությամբ են շարժվում։

- «Արևայինի» պես արա՞գ,- հարցնում է Աիշան։

- Մրցավազքային ավտոմեքենայի պես արագ,- պատասխանում է Սիմոնը։

- Նրանց մեջ նաև մեկ հին հողմաղաց կա,- նկատում է Աիշան։

- Այո,- արձագանքում է Սիմոնը,- հին հողմաղացները չորս թև ունեն, իսկ

ժամանակակից տուրբինները՝ երեք շեղբ։

Սիմոնը վերցնում է հեռադիտակը և շուրջը նայում։

- Որտե՞ղ կարող է լինել Ջորջը։

Աիշան վերցնում է Սիմոնից հեռադիտակը։ Հեռադիտակի պարանը մնում էՍիմոնի

պարանոցին․

- Հե ՜յ, խեղդում ես ինձ,- խեղդվող ձայնով ասում է Սիմոնը։ Նա հանում է

հեռադիտակը։ Աիշան հերթով նայում է բոլոր հողմային տուրբիններին։ Դրանց վրա

գրառումներ կան․

- Փրեզենթի, Սալթի և Կորոդի։ Դրանք Ջորջի առյուծների անուններն են,-

ոգևորված բացականչում է Աիշան,- նա անուններ է տվել հողմային տուրբիններին։

Ահա այն մեկի անունը Փրեզենթի է։

Աիշան վազում է դեպի առաջին տուրբինը։ Աշտարակի ներքևում պողպատե դուռ

կա, որի վերևը գրված է Փրեզենթի։ Աիշան բարձրանում է աստիճաններով։ Նա

անհամբերությամբ պտտում է բռնակը, բայց դուռը փակ է։

- Հնարավոր է մյուսն է։

Աիշան վազում է դեպի երկրորդ հողմային տուրբինը, որի անունն է Սալթի։ Բայց

այդ դուռը նույնպես ամուր փակ է։

- Այդ դեպքում պետք է Կորոդին լինի։ Դե իհարկե, դա նրա սիրելի առյուծն էր։

Աիշան, շնչակտուր, վազում է դեպի երրորդ հողմային տուրբինը։ Նա ուժասպառ

մոտենում է դռանը և ամբողջ ուժով քաշում է բռնակը։ Փակ է։ Հուսահատված՝ Աիշան

ծնկի է իջնում՝ ծանր հոգոց հանելով․

- Ջորջ, որտե՞ղ ես։

Նա այլևս չի կարողանում զսպել արցունքները։ Նա հոգնել է երկար

ճամփորդությունից, որը, հնարավոր է, անիմաստ էր։ Սիմոնը, որը նույնպես

Page 4: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

4 TeacherWorksheet3: THEDISCOVERY

շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում է Աիշայի կողքին և

փորձում մխիթարել նրան․

- Ամեն ինչ լավ կլինի։

Սակայն Աիշան չէր հանգստանում։

- Սա վերջին բացիկն էր։ Որտե՞ղ ենք գնալու այստեղից։

Սիմոնը գաղափար չուներ։

Նա ձեռքը դնում է Աիշայի ուսին և առաջ նայում։ Մեղմ քամի է, և հողմային

տուրբինները դանդաղ շարժվում են։ Նրանց ստվերները վազվզում են խոտերի

վրայով, շեղբերը՝ մեղմ սուլում։ Ամեն անգամ, երբ շեղբերից մեկն իջնում է, կարելի

է լսել, թե ինչպես է քամին շառաչում մեծ շեղբի երկայնքով։ Ճռոցի և ծվծվոցի

բոլորովին այլ ձայներ են գալիս մի փոքր հեռվում գտնվող հին փայտե աղացից։

- Սպասիր,- հանկարծակի ասում է Սիմոնը,- Ջորջն առյուծ չէ, այդպե՞ս չէ։

- Ոչ, իհարկե ոչ, դմբո´,- ասում է Աիշան։

Սիմոնը վեր է թռնում։

- Առյուծներ վարժեցնողը մշտապես շրջապատված է իր առյուծներով,-

բացականչում է նա,- քեռի Ջորջը պետք է որ հին հողմաղացում լինի։

Շրջապատված Փրեզենթիով, Սալթիով և Կորոդիով։

Աիշան ոտքի է կանգնում։

-Այո, իհարկե, դու ֆանտաստիկ ես, Սիմո´ն։

Նա վազում է դեպի հին փայտե հողմաղացը։ Հողմաղացի մոտ նա մի բաց լյուկ է

նկատում։ Այն կարծես ստորգետնյա թունել լինի։ Աիշան քայլ առաջ է անում, որ

ներքև նայի։

- Զգույշ, դա շատ վտանգավոր է,- ճիշտ ժամանակին Աիշային կանգնեցնում է Սիմոնը։

Նա մատնացույց է անում լյուկին․

- Ներքևում թիակավոր անիվ է տեղադրված։ Եթե վայր ընկնես, հազար կտոր կլինես։

Սա կոչվում է պոմպակայան։

Սիմոնը բացատրում է Աիշային, թե ինչպես է աշխատում հողմաղացը։ Երբ քամին

պտտեցնում է հողմաղացի թևերը, թիակավոր անիվը շարժման մեջ է դրվում։ Այդ

եղանակով է ջուրը ջրանցքներից տեղափոխվում հետ ծով։ Առանց հողմաղացի

ամբողջ տարածքն այստեղ պատված կլիներ ջրով։ Սիմոնը զգուշությամբ բացում է

հողմաղացի դուռը։

- Ջո´րջ, այստե՞ղ եք։

Ոչ մի արձագանք։ Սիմոնը ներս է մտնում և ձեռքով նշան անում Աիշային հետևել

իրեն։ Նրանք մտնում են մի մեծ կլոր սենյակ, որի մեջտեղում փայտե սյուն է

տեղադրված։

Սիմոնը մատնացույց է անում սյանը։

Page 5: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

5 TeacherWorksheet3: THEDISCOVERY

- Նայի'ր, սա հողմաղացի առանցքն է։ Երբ հողմաղացի թևերը պտտվում են,

առանցքը նույնպես պտտվում է։

Սիմոնը մի քանի փոքր աստիճան է բարձրանում և հայտնվում է խոհանոցում։

Սեղանին բացած գիրք է դրված։ Նա տեսնում է նաև կաշվե ճամպրուկ, որի մեջ

գրքեր են։ Աստիճանների կողքին մեկ այլ փոքր սեղան:Սիմոնն ուսումնասիրում է

վրայի գծապատկերները։

- Սա նոր հողմաղացի գծապատկեր է,- շշնջում նա։

Page 6: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

6 TeacherWorksheet3: THEDISCOVERY

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1։ ԲՆԱՊԱՏԿԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ±40 ՐՈՊԵ; +10 ՐՈՊԵ ՔՆՆԱՐԿՈՒՄ)

Սիմոնը և Աիշան ժամանում են գեղեցիկ մի վայր հին հողմաղացով և մի քանի նոր

ժամանակակից տուրբիններով։ Հողմաղացները դարեր առաջ են սկսել

շահագործվել, սակայն ոմանք այն կարծիքի են, որ հողմային տուրբիններն

աղավաղում են բնապատկերը, մինչդեռ մյուսները կարծում են, որ դրանք

հիանալի են նայվում։ Իհարկե, այդ ամենը պայմանավորված է այն

հանգամանքով, թե որտեղ է տեղակայված հողմային տուրբինը․․․

ՀՈՒՇՈՒՄ Անհատական աշխատանք Ինչ է անհրաժեշտ

Ներկ

Հին ամսագրեր

Անձեռոցիկներ

Փաթեթավորման թուղթ

Թերթեր

Ֆլոմաստերներ

Մատիտներ

Մկրատ

Սոսինձ

Թուղթ

Ստվարաթուղթ

Նախապատրաստական աշխատանք

Նախապատրաստեք բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնք ունեք։ Նյութերի

ընտրությունը մեծապես կանխորոշելու է աշակերտների ազատության

աստիճանը նախագծման ժամանակ։

Առաջադրանք

Այս փուլում աշակերտները նախագծում և ստեղծում են հողմաղաց կամ

հողմային տուրբին ինչ-որ վայրի համար՝ ըստ իրենց ընտրության։

Աշակերտները մեծ թվով գաղափարներ կառաջարկեն․ օրինակ՝ հողմային

տուրբին, որի պտտվող շեղբերը նման կլինեն ծառի տերևների, իսկ

աշտարակը՝ ծառի բնի, կամ հողմաղաց սիրելի ֆուտբոլային ակումբի

գույներով ներկված, կամ արհեստի գործ հիշեցնող հողմաղաց...

Page 7: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

7 TeacherWorksheet3: THEDISCOVERY

ՀՈՒՇՈՒՄ Պտտվող շեղբերը պետք է շատ ծանր չլինեն։

Page 8: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

8 TeacherWorksheet3: THEDISCOVERY

Հարցեր և պատասխաններ

- Փրեզենթին, Սալթին և Կորոդին ժամանակակից հողմային տուրբիններ

են, որոնք մաքուր էներգիա են ստեղծում։ Կարո՞ղ եք մատնանշել

հողմաղացների կամ հողմային տուրբինների որևէ թերություն։

Բնապատկերի աղավաղում, ստվերի առաջացում, բարձր արժեք, նյութերը

միշտ չէ, որ կայուն են, քամի կարող է չլինել, անհանգստացնում են

թռչուններին և չղջիկներին, աղմուկ։

ՀՈՒՇՈՒՄ

ՀՈՒՇՈՒՄ

Ներկայացրեք երեխաներին այս ելքային տեղեկությունները․աղմուկը

նվազեցնելու համար գիտնականներն ուսումնասիրել են բվերի

վարքագիծը։ Բվերը գրեթե անձայն են թռչում, քանի որ նրանք շատ

փափուկ փեթուրներ ունեն թևերի վրա։ Փեթուրների այդ գործառույթը

փոխառելու համար հողմային տուրբինների շեղբերին փոքր վրձիններ

են ամրացված։

– Ոմանք կարծում են, որ հողմաղացները կամ հողմային տուրբիններն

անճոռնի տեսք ունեն, ինչը փչացնում է բնապատկերը։ Ինչպե՞ս

կվերաբերվեք նրան, որ ձեր դպրոցի կողքին կառուցվի հողմաղաց

կամ հողմային տուրբին։ Եվ ինչպիսի՞ տեսք այն պետք է ունենա։

Առաջարկեք երեխաներին առաջին իսկ եկած գաղափարները ներկայացնել․անշուշտ, բոլոր առաջարկություններն ողջունելի են։

Գյուտարարների վերաբերյալ գործնական առաջադրանքը շարունակեք

հաջորդ պարապմունքին, եթե նկատեք, որ երեխաների ուշադրությունը

թուլացել է։

Ուսուցիչների համար նախատեսված գործնական առաջադրանք 3:

ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Page 9: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

9 TeacherWorksheet3: THEDISCOVERY

Պատմվածք․ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (±15 ՐՈՊԵ)

ՄԱՍ 2:

ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

- Շշշշշշ, սուս։

Սիմոնն ու Աիշան շունչները պահած սպասում են։ Նրանք ոտքերի ձայներ են լսում։

Մի տղամարդ է իջնում աստիճաններով։ Նրա դեմքը թաքցնում է գրքերի կույտը։

- Ջո՞րջ։

- Աիշա´։

Ջորջը վախից վայր է գցում գրքերը։

- Աստված իմ, որքան ուրախ եմ տեսնել քեզ,- ասում է նա,-այնքան է կարոտել

քեզ։

Ջորջը զննում է իր երիտասարդ զարմուհուն։

- Մեծացել ես, ընկերուհի։

- Հուսով եմ․ երկու տարի է անցել,- քմծիծաղում է Աիշան։

- Երկու տարի, չորս ամիս և երեք շաբաթ,- տխուր

Page 10: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

10 TeacherWorksheet3: THEDISCOVERY

արձագանքում է Ջորջը,- և չի եղել մի օր, որ ես չմտածեմ քո

մասին։

Սիմոնն իրեն մի փոքր անհարմար է զգում։

- Ըըը, երևի պետք է ներկայանամ։

Նա անվստահորեն մոտենում է Ջորջին և մեկնում ձեռքը։

- Սիմոնն է՝ ամենախելացի գյուտարարն ամբողջ աշխարհում, և իմ լավագույն

ընկերը,- ասում է Աիշան։

Ջորջն ամուր սեղմում է Սիմոնի ձեռքը և դեպի իրեն քաշում։

Սիմոնը կորցնում է հավասարակշռությունը և վայր չընկնելու համար բռնվում է

Ջորջից, որը սկսում է ծիծաղել Սիմոնի անփութության վրա։

- Նստեք և պատմեք։ Ինչպե՞ս եք հայտնվել այստեղ։

Աիշան և Սիմոնը պատմում են նրան իրենց արկածները։ Էլեկտրական

մեքենայի՝«Արևայինի», իրենց հանդիպման մասին, թե ինչպես գտան նրան՝

շնորհիվ բացիկների և իրենց հետապնդող վտանգավոր երիտասարդի մասին։

Ջորջը հարցրեց․

- Ի՞նչ վտանգավոր երիտասարդ։

Սիմոնը հետ է նայում՝ կարծես անհանգստանալով, որ իրենց կարող են

գաղտնալսել։

- Մեզ մի վտանգավոր մոտոցիկլավար է հետապնդում։

Ջորջը գունատվում է.

- Ես հենց դրանից էի վախենում...,- ասում է նա,- այդ պատճառով ես հեռացա

երկու տարի առաջ։

- Ես կարծում էի՝ դու վախենում ես առյուծներից,- զարմացած բացականչում է

Աիշան։

Ջորջը ծիծաղում է․

- Բոլորն են այդպե՞ս մտածում, այո՞, որ ես վախենու՞մ էի։ Դա այնքան հեռու է

իրականությունից։

Քեռի Ջորջը նկատում է իր զարմուհու զարմանքը և պատմում նրանց ամբողջ

պատմությունը։

- Ինչպես գիտես, ես խելագարվում եմ գրքերի համար։ Ես կարդում եմ զվարճալի և

հետաքրքիր դեպքերի մասին, բայց, դժբախտաբար, նաև լուրջ գրքեր եմ կարդում։

Մենք աղտոտում ենք շրջակա միջավայրը և շատ, չափազանց շատ նավթ սպառում։

Երկրագունդը տաքանում է, և ավելի ու ավելի մեծ թվով կենդանիներ են վերանում։ Ես

լուծումներ եմ փնտրում և որոշ մտքեր ունեմ։ Անհամեստ չհնչի, լավ մտքեր ունեմ։ Մի

օր ես իմ գաղափարները ներկայացնում են մի քանի խելացի պրոֆեսորներին։

Նրանք հետաքրքրվում են դրանցով, իսկ հետո...

Page 11: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

11 TeacherWorksheet3: THEDISCOVERY

Աիշան և Սիմոնը աթոռի ծայրին են նստած.

- Ի՞նչ հետո։

Ջորջը խոհանոցի պահարանից հանում է սուրճի հին տուփ, բացում այն և մի կտոր

թուղթ հանում այնտեղից։ Նա հարթեցնում է թուղթը և զգուշորեն դնում սեղանին։

Թղթի վրա թերթից կտրած տառերով գրություն էր։ Աիշան բարձրաձայն ընթերցում

է այն։

- Դադարեցրու էներգիայի լավագույն աղբյուրի որոնումները։ Հակառակ դեպքում

մենք կսպանենք քեզ և ․․․

Աիշան դողացնում է և բարկացած դեն է նետում նամակը։ Սիմոնը

բարձրացնում է սպառնալիք պարունակող նամակը և շարունակում է

կարդալ․

- ...հակառակ դեպքում մենք կսպանենք քեզ ու քո

ընտանիքի անդամներին։

- Հիմա հասկանու՞մ եք,- հարցնում է Ջորջը։

Սիմոնը կարեկցանքով նայում է Ջորջին․

- Դուք հեռացաք, որ նրանք հանգիստ թողնեն ձեր հարազատներին։ Իսկ ո՞վ է ուղարկել

այս սպառնալիքը։

Քեռի Ջորջը թափահարում է ուսերը․

- Գաղափար չունեմ։ Նա, ով չի ցանկանում, որ ես գտնեմ աղբյուրը։

- Կամ նա, ով նույնպես փնտրում է էներգիայի լավագույն աղբյուր,- ասում է

Աիշան։

Կարդալով նամակը՝ Աիշան և Սիմոնը մռայլվում են։

- Ինչպիսի մռայլ դեմքեր,- բացականչում է քեռի Ջորջը,-

կուզենայի տեսնել այն էլեկտրական մեքենան, որի մասին

պատմում էիք ինձ։

Նա բռնում է Աիշայի ձեռքը և նրանք միասին դուրս են գալիս։

- Ահա այն, հողաթմբի գագաթին։

Սիմոնը մատնացույց է անում «Արևայինին» և վազում նրա ուղղությամբ։ Ջորջն ու

Աիշան հետևում են նրան։

- Սիմոնն երբեմն անփույթ է, բայց նա իսկապես շատ խելացի է,- ասում է Աիշան

Ջորջին։

Սիմոնը ձևացնում է, թե չի լսում և նստում է մեքենան։

- Նայեք, «Արևայինը» ղեկ չունի։ Ոլորանները հաղթահարվում են թեքելով մարմինը։

Սիմոնը ձախ է թեքվում և ակերը հետևելով նրա մարմնի շարժմանը՝ նույնպես

այդ կողմ են թեքվում։ Քեռի Ջորջը հիացած նայում է մեքենային։

Page 12: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

12 TeacherWorksheet3: THEDISCOVERY

- Լավ մեքենա է։

- Արևայինն էլեկտրական մեքենա է։ Շարժիչը հետևի հատվածում է։ Իսկ սա

ամենակարևոր մասն է,- Սիմոնը մատնացույց է անում դիմացի անիվներին։

- Այս անիվները նաև մեքենայի մարտկոցներն են։ Դրանք արևային անիվներ են և

կարող են լիցքավորվել արևային էներգիայով։ Բայց եթե օրն ամպամած լինի, արև չի

լինի։ Այդ դեպքում երկար ժամանակ կպահանջվի դրանք լիցքավորելու համար։ Այդ

պատճառով ես փնտրում եմ էներգիայի լավագույն աղբյուր այս մեքենայի համար:

Աղբյուր, որը նաև դուք էիք փնտրում մինչ այդ վտանգավոր մարդկանց կողմից

սպառնալիքներ ստանալը։

Ջորջը սկսում է շշուկով խոսել․

- Ես գաղտնի շարունակում եմ աշխատանքս։ Ես ուսումնասիրում էի կանաչ

էներգիայի բոլոր ձևերը։ Դա երկար ճամփորդություն էր, բայց ես չէ, որ պետք է ձեզ

պատմեմ դրա մասին։

Աիշան գլխով է անում և ցույց տալիս բացիկները։

- Մենք քեզ այս բացիկների շնորհիվ գտանք։

Նա բացիկները փոխանցում է Ջորջին։ Ջորջը զգուշորեն վերցնում է դրանք։

- Մենք շատ բան իմացանք մեր ճամփորդության ընթացքում, այդպե՞ս չէ Սիմոն,-

հարցնում է Աիշան,- օրինակ, որ հնարավոր է էներգիա ստանալ գետնի տակից, կամ

ծովից։

- Ի վերջո, ո՞րն է էներգիայի լավագույն աղբյուրը,- հարցնում է Սիմոնը։

Ջորջը խորը հոգոց է հանում․

- Ես դեռ փնտրում եմ։ Ես եղել եմ ամեն տեղ և ուսումնասիրել եմ էներգիայի բոլոր

հնարավոր ձևերը։ Սակայն դրանցից և ոչ մեկը լավագույնը չէ։ Եթե քամի չլինի,

չենք ունենա քամու էներգիա, իսկ արևային կուտակիչները գիշերները չեն

աշխատում։ Միշտ ինչ-որ խնդիր կա։

Ջորջը հուսահատված ձեռքերն օդ է բարձրացնում և հանկարծակի վայր գցում

բացիկները։ Բացիկներն ընկնում են մեքենայի՝ ձեռքով կառավարվող դիմացի աջ

անիվի կողքին։ Ջորջը կռանում է՝ բարձրացնելու դրանք և այդ պահին նրա դեմքի

արտահայտությունը փոխվում է։ Նրա աչքերը սկսում են փայլել։ Նա բարձրացնում է

բացիկները և բացիկները ձեռքին մատնացույց անում անիվին։

- Ահա ա´յն։ Քո Արևի անիվն է լուծումը։ Դու կարող ես լիցքավորել այն ինչպես

արևային էներգիայով, այնպես էլ քամու էներգիայով։ Հասկանու՞մ ես։

Տարբերություն չկա, թե ինչպիսի էներգիայով ես լիցքավորում, դու պետք է

համակցես էներգիայի աղբյուրները։ Սա է լուծումը։ Խոսքը էներգիայի բոլոր

աղբյուրների միասնական ցանցի մասին է։

Ինչ-որ մի վայրում դու էներգիա ես ստանում հին հանքից, մեկ այլ վայրում՝ ջրից։

Page 13: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

13 TeacherWorksheet3: THEDISCOVERY

Դու տեղաշարժվում ես հողմաղացից ագարակ, ածխահանքից ծով և

վերադառնում նույն երթուղով։

Սիմոնը գլխով է անում․

- Ինչպե՞ս չեմ մտածել դրա մասին։

Քեռի Ջորջը ձեռքը դնում է Սիմոնի ուսին․

- Սիմոն, սա քո գյուտն է։ Քո արևային անիվները ցույց տվեցին, որ դա հնարավոր է։

Դու ապացուցեցիր, որ ցանկացած վայրում կարող ես լիցքավորել քո մեքենան

կանաչ էներգիայով։

Սիմոնն ուսերը թափահարելով՝ պատասխանում է․

- Մենք պարզապես Ձեր հետքերով ենք գնացել։ Այդ դուք եք գտել էներգիայի բոլոր

աղբյուրները։

Աիշան թափահարում է գլուխը և հայացքը գցում մեքենայի անիվին։ Այժմ այն

կարծես արևի լույս է կուտակում։

- Արևի Անիվը, մենք մեր գյուտը կանվանենք Արևի Անիվը,- ոգևորված

բացականչում է Աիշան։

- Մեր բացահայտումը,- ասում է Ջորջը,- քանի որ մենք ոչ մի նոր բան չենք

ստեղծել, մենք բացահայտել ենք այն։

Սիմոնը վստահորեն նայում է առաջ․

- Ես պետք է պրոֆեսորներին և ներդրողներին պատմեմ այս բացահայտման մասին։

Այժմ նրանք կցանկանան գումար ներդնել «Արևայինի» մեջ։

- Սպասի'ր, Սիմոն,-ասում է քեռի Ջորջը,- դու պետք է այս բացահայտումը

յուրահատուկ ձևով ներկայացնես։ Միայն այդ դեպքում մարդիկ կտեսնեն, որ այն

իսկապես յուրահատուկ է։ Ներկայացում․ դա հենց այն է, ինչ պետք է։ Ի՞նչ ես

կարծում, Աիշա։

Աիշան գլխով է անում․

- Մենք կրկեսի մարդ ենք։ Մենք գիտենք, թե որքան կարևոր է լավ շոուն։

Քեռի Ջորջը բարձրացնում է իր ցուցամատը․

- Հիանալի է։ Մենք այն կդարձնենք յուրահատուկ կրկեսային շոու։ Մենք Արևի Անիվը

կներկայացնենք կրկեսում։

Քեռի Ջորջը նմանակում է կրկեսվարին՝ ձեռքերը մոտեցնում է բերանին և բարձր

ձայնով հայտարարում հողմային տուրբիններին․

- Տիկնայք և պարոնայք, հպարտ ենք ներկայացնելու ձեզ «Արևայինը» և Արևի Անիվը։

Սիմոնը տարակուսանքով հարցնում է․

- Ի՞նչ նկատի ունեք «մենք» ասելով։

Քեռի Ջորջը ոգևորված շարունակում է իր խոսքը․

- Դու, Աիշան և ես կրկեսի հետ միասին։ Մենք կներկայացնենք Արևի Անիվի

Page 14: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

14 TeacherWorksheet3: THEDISCOVERY

բացահայտումը։ Մենք այն կդարձնենք հիանալի կրկեսային համար։

- Բայց, քեռի Ջո'րջ, չես վախենու՞մ, որ նրանք կսպանեն քեզ, հատկապես հիմա, երբ

մենք գտել ենք էներգիայի լավագույն աղբյուրը,- հարցնում է Աիշան։

Բայց քեռի Ջորջը վճռականորեն բացասաբար շարժում է գլուխը․

- Այս բացահատումը չափազանց կարևոր է։ Ամբողջ աշխարհը պետք է իմանա դրա

մասին։ Բայց դու իրավացի ես, Աիշա։ Մենք պետք է շատ զգույշ լինենք։

Մինչ քեռի Ջորջը և Աիշան քայլում էին դեպի հողմաղացը, Սիմոնը «Արևայինով»

հասավ։ Նրանցից ոչ-ոք չէր խոսում։ Տուրբինների ձայնը և ոտքերի տակ խշխշացող

խոտը միակ ձայներն էին, որոնք Աիշան կարող էր լսել։ Աիշան պատկերացնում էր, թե

ինչպես է լինելու, երբ նրանք տուն վերադառնան, ինչպես են բոլորով նստելու կրակի

շուրջ։ Սիմոնը, որպես հյուր, նստելու է ծաղրածուների միջև, որոնք քաշելու են նրա

ոտքից, պատկերացնում էր ակրոբատներին, որոնք հանգիստ չեն կարողանում նստել և

իրեն տաք ծածկոցով ծածկող մայրիկին։ Բոլորը լսում են քեռի Ջորջի հետաքրքիր

պատմությունները և անգամ քեռի Դիրքն է նորից երջանիկ։ Բոլորն այնտեղ են, բացի

դանակ նետողից, ով...

Տարօրինակ աղմուկը շեղում է Աիշային իր երազանքներից։ Նա ինչ-որ գվվոց է լսում

հեռվում՝ մոտոցիկլի գվվոց։ Նա շատ լավ է ճանաչում այս ձայնը։ Սա իրենց

հետապնդող երիտասարդի մոտոցիկլն է։ Աիշան սեղմում է քեռի Ջորջի ձեռքը։ Նա

նույնպես լսել է ձայնը և բարձրանում է թմբի վրա՝ տեսնելու, թե որտեղից է այն գալիս։

Հեռվում նա նկատում է իրենց մոտեցող ուրվապատկեր։

- Այդ չարագործը գիտի, թե դուք որտեղ եք,- ասում է նա։

- Արագացրու, իջիր, այդ խելագարն այստեղ կլինի ավելի արագ, քան դու կարող ես

պատկերացնել։

Page 15: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

15 TeacherWorksheet3: THEDISCOVERY

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2: ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ ԴՐԵՔ ԴՐԱՆՔ (±15 ՐՈՊԵ +5 ՐՈՊԵ

ՔՆՆԱՐԿՈՒՄ)

Քեռի Ջորջը հաստատվել էր հին հողմաղացում։ Փրեզենթին, Սալթին և

Կորոդին ժամանակակից հողմային տուրբիններ են երեք թևերով, որոնք նաև

կոչվում են պտտվող շեղբեր։

Մենք այժմ մոտիկից կծանոթանանք այդ պտտվող շեղբերին։

ՀՈՒՇՈՒՄ Առաջադրանք զույգերով աշխատանքի համար Ինչ է անհրաժեշտ

15 հատ փայտե շամփուր

15 հատ հյութի ձողիկ 5 մմ տրամագծով

15 հատ խցան

45 հատ կոկտեյլի ձողիկ

15 հատ 6 x 5 սմ չափի ստվարաթուղթ

Քանոններ

Մատիտներ

Մկրատ

Կպչուն ժապավեն

Նախապատրաստական աշխատանք

Նախապատրաստեք բոլոր անհրաժեշտ պարագաները և մեկ անգամ ևս

ստուգեք, որ դրանք պատրաստ դրված լինեն սեղանններին։

Պատմվածքը լսելուց հետո կարող եք աշակերտների հետ քննարկել հետևյալ

հարցերը․

– Ինչպիսի՞ տեսք ունեն հողմաղացը կամ հողմային տուրբինը։

– Ինչի՞ համար են նախատեսված հողմաղացը կամ հողմային տուրբինը։

– Ինչպիսի՞ մասերից է բաղկացած հողմաղացը կամ հողմային տուրբինը։

– Որտե՞ղ կարելի է տեսնել հողմաղաց կամ հողմային տուրբին։

Page 16: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

16 TeacherWorksheet3: THEDISCOVERY

Ելքային տեղեկություն հողմաղացների և հողմային տուրբինների

վերաբերյալ

Հողմային էներգիայի առավելությունները

Քամին էներգիայի վերականգնվող աղբյուր է, որը մարդկության

տրամադրության տակ է առանց որևէ սահմանափակման։ Քամու

էներգիայից էլեկտրականություն ստանալը նշանակում է, որ մենք ավելի քիչ

քանակությամբ հանածո վառելիք ենք օգտագործելու, ինչը, իր հերթին,

նշանակում է, ածխաթթու գազի ավելի քիչ քանակությամբ արտանետում։

Փաստորեն, դա մաքուր էներգիա է, իսկ մենք էլ պակաս կախվածության մեջ

կլինենք նավթ արտադրող երկրկներից։

Հարցեր և պատասխաններ

– Ինչու՞ է այս անգամ պրոպելերը պտտվում։

Քանի որ շեղբերն այժմ թեքված են, քամին հրում է պրոպելերը։

– Ո՞ր ուղղությամբ է պտտվում պրոպելերը։

Դա պայմանավորված է պտտվող շեղբերի դիրքով։

– Կարո՞ղ եք մտածել պրոպելերն այլ ուղղությամբ պտտելու տարբերակ։

Փոխեք պտտվող շեղբերի դիրքը․թեքեք դրանք հակառակ ուղղությամբ։

Page 17: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

17 TeacherWorksheet3: THEDISCOVERY

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3: ԲԱՐՁՐԱՑՎՈՂ ՔԱՐԵՐ(±25 ՐՈՊԵ)

Հին հողմաղացներն օգտագործվում էին ջուր մղելու կամ ցորեն աղալու

համար։ Դրանք նաև օգտագործվում էին որպես վերամբարձ սարքավորում՝

աղացած ցորենի պարկերը հողմաղացի ձեղնահարկ բարձրացնելու համար։

Այսօր դուք քարեր եք բարձրացնելու։

ՀՈՒՇՈՒՄ

ՀՈՒՇՈՒՄ

Առաջադրանք զույգերով աշխատանքի համար Ինչ է անհրաժեշտ

առաջին փուլում պատրաստված պրոպելերը

50x 25 սմ չափի 15 հատ ստվարաթուղթ խողովակի համար

17 x 17 սմ չափի 15 հատ ամուր ստվարաթուղթ հիմքի համար

15 հատ մեխ

30 հատ պլաստիկ պարկ տարբեր քանակությամբ քարերի

պարունակությամբ

±60 սմ երկարությամբ 15 հատ թել կամ պարան

Մկրատ

Կպչուն ժապավեններ

Քանոնններ

Վարսահարդարիչ

Նախապատրաստական աշխատանք

Նախապատրաստել ± 60 սմ երկարությամբ թելեր կամ պարաններ։ Հավաքել

մյուս անհրաժեշտ պարագաները։ 15 պարկում դնել մեկական քար, իսկ 15

պարկում՝ երկուական կամ երեքական քար։

Նախազգուշացում: վարսահարդարիչը շատ մոտ չպահել այլ առարկաներին կամ

աշխատանքային պարագաներին, որպեսզի դրանք չտաքանան։ Որոշ

հարդարիչներ նաև սառը օդի ռեժիմ ունեն, եթե այդպես է, օգտագործեք այդ

ռեժիմը։ Եթե հարդարիչը սառը օդի ռեժիմ չունի, այն կարող է անվտանգության

նկատառումներից ելնելով անջատվել։ Եթե անջատվի, որոշ ժամանակ սպասեք,

որ այն սառի, այնուհետև այն կրկին կաշխատի։

Դուք կարող եք մրցակցային տարր մտցնել առաջադրանքի մեջ՝

վայրկյանաչափի միջոցով չափելով բարձրացման ժամանակը։

Page 18: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

18 TeacherWorksheet3: THEDISCOVERY

ՀՈՒՇՈՒՄ Հյութի ձողը պետք է ճակատային մասում առնվազն 5 սմ դուրս

գա, հակառակ դեպքում, պտտվող շեղբերը կկպնեն

աշտարակին։

Հարցեր և պատասխաններ

- Որքա՞ն է բարձրանում 1 քարով պարկը։

- Որքա՞ն է բարձրանում 2 քարով պարկը։

- Որքա՞ն է բարձրանում 3 քարով պարկը։

- Արդյո՞ք ձեզ հաջողվել է ավելի մեծ

քանակությամբ քարեր բարձրացնել։

Եթե այո, ապաի՞նչ բարձրության վրա։

Page 19: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Ինչ է անհրաժեշտ

Վարսահարդարիչ

Պտտվող շեղբերի համար պարագաներ

Առաջադրանքներ

1. Նախագծեք 2, 3 կամ 4 հատ նոր պտտվող շեղբեր, որոնք, ձեր

կարծիքով, լավագույնս կկատարեն քարերով պարկերը

բարձրացնելու խնդիրը։ Ձեր ուսուցիչը կասի ձեզ, թե ինչ

պարագաներ կարող եք օգտագործել։

Ձեզ տրվում է 20 րոպե ժամանակ։

2. Պտտվող շեղբերը կցեք պրոպելերին։ Այնուհետև կցեք նաև

քարերով պարկը։

3. Այժմ գործի դրեք վարսահարդարիչը։ Պահեք այն մշտապես նույն

հեռավորության վրա։

Հարցեր

- Քանի՞ քար կարող եք բարձրացնել։

- Ո՞վ է բարձրացրել առավելագույն թվով քարերը։

- Ինչպիսի՞ տեսք ունեին պտտվող շեղբերը։

- Ձեր կարծիքով, ինչու՞ հենց այդ պտտվող շեղբերը կարողացան

բարձրացնել առավելագույն թվով քարեր:

Page 20: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 3 teacher...4 TeacherWorksheet3: THEDISCOVERY շնչակտուր մոտենում է հողմային տուրբինին, նստում

Colophon

Issue 2014 Foundation Inventors | www.theinventors.eu

Մտահղացումը և

իրականացումը

Atelier Vrijdag

Սույ նհրապարակումն արգելվում է պատճենել կամ վերատպել առանց

Գյուտարարների (The Inventors) գրավոր թույլտվության։

Lifelong

Learning

Programme

Սույն նախագիծն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական

աջակցությամբ։

Սույն հրապարակումն արտահայտում է բացառապես հեղինակի տեսակետները,

և հանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում դրա բովանդակության

համար։