45
Ռոդարին մեր դասարանում Գեղարվեստի դպրոց-պարտեզ Դասվար` Արմինե Աբրահամյան

«Ռոդարիկ»

Embed Size (px)

Citation preview

Page 1: «Ռոդարիկ»

Ռոդարին մեր դասարանումԳեղարվեստի դպրոց-պարտեզԴասվար` Արմինե Աբրահամյան

Page 2: «Ռոդարիկ»
Page 3: «Ռոդարիկ»

Պոչավոր ստեր

Գիտեք` տառերը ձու են ածում ու այդ ձվերի միջից բառեր են դուրս գալիս: Ռոբերտ Մանուչարյան

Նկարիչ` Հարություն Չրաղյան

Ա-ն առաջին տառն է, որովհետև երեխաներն ընկնելիս ասում են` ա~-ա~-ա~

ու նա առաջինն է օգնության հասնում:

Էլեն հարությունյան

Բոլոր տառերն էլ պոչավոր են : Դրա համար էլ կարող ենք նրանցովպոչավոր ստեր հորինել:

Չ-ն իր պոչով սիրում է ձուկ որսալ, դրա համար էլ պոչը կախ է գցում:Արտյոմ Վարդանյան

Page 4: «Ռոդարիկ»

Մեր զարմանալի տառապատկերները

Չ-ն նման է կախիչի: Նա մի քիչ էլ չղջիկինման է, որովհետև սիրում է տողից թեքկախվել: Չ-ի տունը պատրաստված է չիր ուչամիչից: Չ-երի աշխարհում թագավորըչղջիկն է, իսկ թագուհին` Թռչնի կաթկոնֆետը: Չ-երի աշխարհում բոլորըսիրում են իրենց թագավորին, որովհետևնա վատ մարդկանց կրծում է ուպաշտպանում իր երկրի բնակիչներին:

Page 5: «Ռոդարիկ»

Ճուտիկը դուրս է եկել ձվի միջից, իսկ ճ-

տառը` ճուտիկի միջից: Ճ տառը պարկի

նման է: Նա սիրում ձայնը գլուխը գցել ու

ճվճվալ: Երբ փոքրիկ ճ-ն լսում է նրա

ճվճվոցը, մոտ է գալիս ու ասում.

-Ճա՛վ, ճա՛վ, ճա՛վ, այսինքն` ես այստեղ եմ:

Ճ-ն ունի ճապոնացու գույն : Նրա

մազիկները խղբզված են ու խուճուճիկ:

Երբ նա երգում է, նմանվում է Յ տառին և

նոտայի բանալիի:

Անի Քեֆիլյան

Page 6: «Ռոդարիկ»

Ը-ն նման է ընձուղտի, ոլորվածպարանի և ծռված երկաթի: Ը-տառիաշխարհում ապրում ենընկերասերները , ընկույզները և բոլորընձուղտները: Երբ այնտեղ որևէ մեկըսովածանում է, գնում է ընկույզի մոտ ևհյուրասիրվում:

Վարդանայան Արտյոմ

Page 7: «Ռոդարիկ»

,,Փ ,, տառի աշխարհը պատրաստված էփետուրներից և փրփուրներից; Այնտեղ ոչթե ջրով են լողանում, այլ `փրփուրով: Այսերկրում ամպերի փոխարեն, երկնքիցփուչիկներ են կախված: Երբ փռշտոցը միփուչիկ է պայթեցնում, նրա փոխարեն միուրիշն է հայտնվում: Երբ փոթորիկըսովածանում է, նա մի կարմիր փուչիկ էուտում , որովհետև կարմիր փուչիկը շատքաղցր է և ելակի համ ունի: Փ-երիաշխարհում, ապրում են նաևփղիկները, փայտերը և փռշտոցները: Գիտե՞ք մի օր ինչ եղավ: Փղիկն այնպեսփռշտաց, որ Փ-երի աշխարհը փլվեց:

Դասարանական պատմություն

Յուրի Դանիելյան

Եվա Աբգարյան

Գևրորգ Հովհաննիսյան

Page 8: «Ռոդարիկ»
Page 9: «Ռոդարիկ»
Page 10: «Ռոդարիկ»

Ստեղծագործական սխալներիբառարան

Ձմապակիկ - Ձմեռ պապիկի տատիկը: Ռոբերտ Մանուչարյան

Շոգեխաշ –Շոգեքարշը շոգին նստել, խաշէր ուտում:

Լիլիթ Ղահրամայան

Փեթիլ - Փայտի վրա ընկած փաթիլ:Էլեն Հարությունյան

Page 11: «Ռոդարիկ»

Բազանանոց – Գազանանոց, որտեղապրում են միայն բազեներն ուարագիլները:

Դավիթ Ազիզբեկյան

Թեյհե - Երբ թեյ լցնելիս` հե՜յ-հե՜յ են կանչում:

Բարսողյան Արթուր

Կաղիկ – Թոքրիկ կաղին:

Էրիկ Սահակյան

Page 12: «Ռոդարիկ»

Ցանպար – Երբ ցանկապատի պես շարված պարումեն:

Արտյոմ Վարդանյան

Վաքույր- վատ քույրիկԱնի Քեֆիլյան

Ծաղարծիռ - /ծիծեռնակ -/ Երբ երկու ծառերիճյուղերը հյուսվում են իրար:

Բելլա Մարտիրոսյան

Page 13: «Ռոդարիկ»

Մեր նկար աշխարհը

Գծերը ծնվել են ծիածանից, անձրևից, անձրևանոցից, աչևի ճառագայթներիցև ամպից:

Վարդան Վարդանյան

Կոր գծերը ծնվել են սնկերից, ջրից, անձրևանոցից, լուսնից և տանիքներից:

Ռազմիկ Մարդանյան

Կոր գծերը ծնվել են արձրևանոցից, դեղին, ժպտացող բերանից, ջրի ալիքներից ևկապույտ ամպիկից:

Անժուր Մերի

Page 14: «Ռոդարիկ»

Ծիածանի ծնունդը

Մի օր ոլոր –մոլոր գիծը շորորալով եկավ: Բոլոր գծերըկարծեցին թե նա օձ է ու վախից թաքնվեցին : Մնացմիայն ալիքը: Կոր գծիկը գլուխը կախ` ուրախացելէր, իսկ կամարը` զարմացել: Հնակարծ ամպերըգոռգոռացին ու անձրև սկսվեց: Բոլոր գծերըթաքնցեվին, իսկ կոր գիծը մնաց դրսում: Նա երկինքբարձրացավ ու երմնքում ծիածանը ծնվեց:

Սիլվի Թադևոսյան

Page 15: «Ռոդարիկ»

Թվային պատմություններՄի անգամ արևը եկավ, թվերը վեր կացան և ասացին.

-Արև ջան, մենք ուզում ենք , որ դու օգնես մեզ:

-Ես չեմ կարող օգնել ձեզ, որովհետև ես բոլորիցդ ուժեղ եմ,- պատասխանեցարևը:

Արևը իր նման կլոր մի թիվ ստեղծեց և անունը զերո դրեց: Մի չարաճճիտղա քարով փխեց զերոյի քթին ու նրա քիթը կարմրեց: Հետո զերոն հոգնեցներքևում մնալուց ու բարձրացավ երկինք, ընկավ ամպերի մեջ ու անձրևդարձավ:

Բագրատ Սարգսյան

Page 16: «Ռոդարիկ»

6-ը շատ էր ուզում մեծանալ ու տասնյակ դառնալ : Մի առավոտ նա վերկացավ, գլուխկոնծի տվեց ու 9 դարձավ: Երբ հայելու մեջ իրեն նայեց, հասկացավ, որ մեկ միավոր է պակասում իրեն` տասնյակ դառնալու համար: Նա անմիջապես որոշեց գնացք նստել ու գնալ տասնյակների տուն: Երբ տեղհասավ, տասնյակները նրան ներս հրավիրեցին ու ճաշ հյուրասիրեցին: Գլուխկոնծի 6-ը դժվարանում էր օգտվել սպասքից, որովհետև այն շատ մեծ էրու անհարմար: Տասնյակները նրան իրենց ձեռքով կերակրեցին ու 6-ը իրենավելի փոքրիկ զգաց: Նա հասկացավ, որ ամենահարմարը իր տունն էր: Նագլուխ տվեց տասնյակներին ու շուտ գնացքով տուն վերադարձավ:

Քեֆիլյան Անի

Page 17: «Ռոդարիկ»

Իրերի կերպավորում

Page 18: «Ռոդարիկ»
Page 19: «Ռոդարիկ»
Page 20: «Ռոդարիկ»
Page 21: «Ռոդարիկ»

Իմ գդալի անունը Արև է: Իմ Արև- գդալը շատ է սիրումբարձրանալ երկինք և լուսավորել աշխարհը, բայց նա չիկարող այդ բանն անել:

Ալեքս Մանուկյան

Ես գդալիս կերպավորեցի և նա փոքրիկ երեխա դարձավ: Նա այնքան պուճուրէ, որ չի կարող խոսել ու պատմել իր մասին:

Շաբոյան Դավիթ

Բարև ձեզ, իմ անունը Բինտի է: Ոչինչ, որ նա մի քիչ հիմար է: Նա գդալ է: Եսնրան կերպավորել եմ, որպես հիմար գդալ:Երբ ես նրան հիմար եմ անվանում, նա ծիծաղում է: Երբ ասում եմ խելոք, նաիրեն հիմարի պես է պահում: Իմ հիմար գդալը սիրում է ուտել տապակած կարտոֆիլ և ջրալի ճաշեր:

Ալեքսանդր Մնացականյան

Page 22: «Ռոդարիկ»

Ես թեյնիկ եմ: Եռացող, ջղային թեյնիկ: ճի՛շտ է, ես այդքան էլ նոր չեմ, բայցայդքան հին չեմ, որ ինձ դեն նետեն: Ես հաճախ եմ բարկանում տիրոջս վրա ուզայրույթից թափում եմ իմ մեջ լցրած թեյը: Հատկապես ձմռանը, շատ հաճելի է, երբտաք գազօջախի վրա ես նստում ու քիթդ վեր պահած նայում, թե բոլորն ինչպես ենսպասում քո մեջ եռացող ջրին: Նայում եմ, նայում ու ծիծաղից քլթքլթում եմ: Երբ ինձմի կողմ են հրում ու կլոր, հաստլիկ կաթսային են իմ տեղում նստացնում, նեղանում եմու կնճիթս ոլորում: Դրա՜ն տեսեք, շատակեր հիմար: Կարծում է, թե ինքը բոլորիցսկարևոր է:

Երբ լավ տրամադրություն եմ ունենում, կատակում եմ բաժակների հետ ու թեյլցնելիս` նրանց խուտուտ եմ տալիս: Այնպես է պատահում, որ նրանցից մեկը ծիծաղիցուշաթախվում, կամ էլ պայթում է:

Մի խոսքով, այսպես ապրում եմ խոհանոցում, գազօջախի ձախ աչքի վրա: Ո՞ւմեմ խանգարում որ:

Քեֆիլյան Անի

Page 23: «Ռոդարիկ»

Ես թիթիզ ափսե եմ: Ունեմ տարբեր գույնի ընկերներ և նրանց հետ ապրումեմ խոհանոցի չորրորդ դարակում: Երբ մեկ տարին լրանում է, մերհագուստների գույնը խամրում է ու մեզ հյուրերի առաջ չեն ներկայացնում: Մենք դարակում թաքնվում ենք ու պարահանդես կազմակերպում: Երբմեզնից մեկին տանում են, որ մեջն ուտելիք դնեն, ուրախանում ենք: Միանգամ իմ մեջ մի տաք, համեղ սպաս լցրին: Քիչ էր մնում շունչս կտրվեր: Արագ դես ու դեն նայեցի ու մի կուշտ խմեցի սպասից: Հա´մ ես թեթևացա, հա´մ փորս կշտացավ: Ուխա՜յ: Տանել չեմ կարողանում, երբ վրաս կրեմոտտորթ են շուռ տալիս: Սիրտս խառնում է: Բա որ կծու պղպեղ են քսում: Թաքուն իջնում եմ սեղանից, գնում ու լվացվում եմ: Շատ եմ սիրում, երբ ինձմտցնում են օճառաջրի մեջ: Այդ ժամանակ ես բարձրանում եմ ջրի երեսին, զնգզնգում եմ ու օճառի պղպջակների հետ խաղում:

Թադևոսյան Սիլվի

Page 24: «Ռոդարիկ»

Ես ճաշի ափսեն եմ: Սիրում եմ տաք ճաշիկ ուտել, իսկ երբ յուղոտխորոված են դնում իմ մեջ` լոզերս գնում են, բայց չեմ կարողանում ուտել: Ատամ չունեմ: Տարա՜ն, տարա՜ն, օխա՜յ, էլի տաք ճաշ են լցնելու… Կներե՜ք, հետո կշարունակեմ: Հա՞:

Հա՜, որտեղ էի հասե՞լ: Տնաշենները: Վառվեցի, լավ է չճաքեցի:

Հարությունյան Էլեն

Page 25: «Ռոդարիկ»

Աղբամանների բողոքը

Կար-չկար մի աղբաման կար: Այս աղբամանը ամեն օր մարդկանցիցբողոքում էր. Այ այսպես.

- Օ~ֆ, էս մարդիկ ինչ փնթի են: Գալիս են ու աղբը հենց կողքիս գցում: Գոնեիմ մեջ լցնեն: Դա դեռ ոչինչ, բա որ ամիսներով ինձ չեն դատարկում: դապատմելու բան չի : Այդ ժամանակ ես գժվում եմ:

Վարդան Վարդանյան

Page 26: «Ռոդարիկ»

Աղբամանը հոգնել էր դատարկությունից: Ոչ ոք նրա մեջ աղբ չէր լցնում: Խեղճը չգիտեր ինչ աներ: Մի օր նա իր տիրոջն ասաց._Հե՛յ, ընկեր, ինչո՞ւ աղբն իմ մեջ չես լցնում: Բա ես ինչի՞ համար եմ: Մարդը լսեց նրան ու վախեցավ: Նա մտածեց. «Պահո՛, ինձ մենակ խոսող աղբամանն էր պակաս» : Գնամ բակիս աղբը հավաքեմ, բերեմ սրա բերանը փակեմ, թե չէ ինձ աշխարհքով մեկ խայտառակ կանի:

Մարդանյան Ռազմիկ

Բարև՜ ձեզ, ես իմաստուն աղբամանն եմ: Իմ մեջ ընդամենը տարին ութ անգամ են աղբ լցնում: Ես կանգնում եմ փողոցի անկյունում և ուշադիր հետևում եմ անցորդներին: Պարզվում է, որ աշխարհում փնթի մարդիկ մաքրասերներից շատ են: Էլ չեմ խոսում երեխաների մասին: Նրանք շատ թափթփված են, ինչպես Բելլան` ով իմ անունից գրում է այս պատմությւնը: Բա՞:

Մարտիրոսյան Բելլա

Page 27: «Ռոդարիկ»

Ես ծննդյան տորթիկ եմ

Page 28: «Ռոդարիկ»

Մի քանի ձեռքով նկար

Page 29: «Ռոդարիկ»

Կոնֆետի անձրև

Այսօր մեր դասարանի առաստաղին միհսկա, կապույտ փուչիկի ամպ էր կախվել: Մենք պայթեցրինք ամպիկը և գլխներիսկոնֆետի անձրև թափվեց:

Page 30: «Ռոդարիկ»

Շուռ տված հեքիաթներ

Մի օր փղի ոտը փուշ մտավ: Փիղը գնաց փայտի մոտ ու փռշտաց:

Փայտը թռավ թեփի մոտ, թեփը` փեթակի մոտ, փեթակը` փայտփորիմոտ: Փայտփորն էլ թռավ հասավ փղին ու նորից փետուրովխուտուտ տվեց նրևա քիթը: Փղիկը այս անգամ այնպես փռշտաց, որտրաքեց:

Էլեն Հարությունյան

Page 31: «Ռոդարիկ»

Մլավան մկնիկը

Օրերից մի օր , մկնիկը կերավ կատվի ճաշը և սկսեց մլավել: Շուտովհավաքվեցին նրա ընկերները: Երբ մկնիկը կամեցավ խոսել նրանց հետ, կատվիպես մլավեց: Բոլոր մկնիկները լեղաճաք եղան ու փախան նրա մոտից:

Page 32: «Ռոդարիկ»

Թարսհարցեր

Ինչո՞ւ բեղերը մարդ ունեն:

Ինչո՞ւ քիթը ակնոց ունի:

Ինչո՞ւ սլաքը ժամացույց ունի:

Ինչո՞ւ շիշը պայուսակ ունի:

Ինչո՞ւ պարկը Ձմեռ պապ ունի:

Page 33: «Ռոդարիկ»

Ինչ կլիներ … եթե

Եթե Ձմեռ պապը գարեջուր խմեր

Խաղալիքները մեծահասակներին կբաժաներ:

Եթե արևը արևային ակնոց դներ

Օրը կմթներ ու նրա փոխարեն լուսինը դուրս կգար:

Եթե ծիածանը ծիծաղից պայթեր

Աշխարհը ծիածանագույն կդառնար ու գունավոր անձրև կգար:

Page 34: «Ռոդարիկ»

Հեքիաթի աղավաղում

Անբան Հուռին

Լինում է չի լինում, մի անհամ նապաստակ է լինում: Էս նապաստակիմի ականջը կարճ է լինում, մյուսը` իսկի չի լինում: Էդ չեղած ականջըխուլ է լինում, մյուս ականջն էլ ոտքի տակ է ընկնում: Ընկնումէ, ընկնում ու կորում է: Անականջ նապաստակը հանդիպում է միականջավոր սոսնձի: Սոսինձն իր ականջները տալիս է նապաստակին: Նապաստակն էլ իր ոտքն է տալիս սոսնձին: Սոսինձը ոտքն առնում ուփախչում է: Նապաստակն էլ ոտքի փոխարեն ականջներն է մարզում: Ականջներով քայլում է քայլում, չղջիկների տուն է գնում: Գնումէ, գնում, նրանց հետ գլխիվայր քուն է մտնում: Դու մի ասի, էսչղջիկները նրան հավանելիս չեն լինում ու անունը դնում են անբանՀուռի: Էս Հուռի նապաստակը ամբողջ օրը ականջն է ծամում ուպարապ-սարապ վիզը կախ` վեր է ընկնում, մնում: Էնքան է մնում, որչջիկների զահլեն գնում է: Չղջիկները թռչում գնում են, զահլեն մնում է :

Դասարանական պատմություն

Page 35: «Ռոդարիկ»

Ոչ մի բանից փնթփնթոցն ու ոչ մի բանից շնիկը

Լինում է չի լինում, մի ոչ մի բանից փնթփնթոց է լինում: Մի օր էսփնթփնթոցը փնթփնթալով ման է գալիս ու հանդիպում է ոչ մի բանիցշնիկին:

-Ա՛յ շուն, դու չես վախենո՞ւմ մարդկանցից,- փնթփնթալով հարցնում էնա:

-Ո՛չ, չե՛մ վախենում: Այս քաղաքում մարդիկ ոչ մի բանից են: Համ էլ եսսիրում եմ միայն ոսկորներ կրծել: Ճի՛շտ է, դրանք հոտ չունեն, բայց շատհամեղ են:

Ոչ մի բանից փնթփնթոցը հորանջելով լսեց այս պատմությունը ևիսկույն քնեց: Նա երազում տեսավ մի ոչ մի բանից քաղաք, որտեղապրում էր ոչ մի բանից փնթփնթոցը, հանդիպում էր ոչ մի բանիցշնիկին, որը պատմում էր ոչ մի բանից պատմություն` ոչ մի բանիցոսկորի մասին:

Արտյոմ Վառլամով

Page 36: «Ռոդարիկ»

Շոկոլադե մարդուկըԱշխարհում մի շոկոլադե մարդուկ էր ապրում: Նա խելոք երեխաների բարձի տակ համեղկոնֆետներ էր դնում, իսկ չարաճճի ու անշնորհք երեխաների բարձի տակ` դառըկոնֆետներ: Երբ դառը կոնֆետները հայտնվում էին նրանց բարձի տակ, չարաճճիերեխաները վատ երազներ էին տեսնում կամ անհանգիստ էին քնում: Շոկոլադե մարդուկնապրում էր շոկոլադե քաղաքում: Այնտեղ անձրևը կրեմից էր, գետինը` շոկոլադեսալիկներից, իսկ ծառերը` վաֆլե թխվածքաբլիթներից: Մի օր շոկոլադե մարդուկը որոշեցխելոք երեխաների բարձի տակ շոկոլադե քաղաքի երազը դնել: Նա այդպես էլ արեց: Ամենգիշեր, երբ խելոք երեխաները քնում էին, նրանք հայտնվում էին շոկոլադե քաղաքում ուհամտեսում աշխարհի բոլոր համեղ կոնֆետները, թխվածքներն ու պաղպաղակները: Ամենակարևորը` նրանք շրջում էին շոկոլադե քաղաքում և խաղում շոկոլադե մարդուկներիհետ:

Նաջարյան Դավիթ

Page 37: «Ռոդարիկ»

Շոկոլադե Մկնիկը

Մի մարդ կար, որը շատ էր սիրում շոկոլադ ուտել: Նա այնքան էրշոկոլադ կերել, որ դարձել էր Շոկոլադե մարդուկ: Նրան ոչ մի տեղ չէինընդունում աշխատանքի, որովհետև ինչի դիպչում էր, շոկոլադոտում էր: Բակում մի բկլիկ փիսիկ կար: Օրերից մի օր փիսիկը եկավ ու լիզեցՇոկոլադե մարդուկին: Դա նրան այնքան դուր եկավ, որ նա կերավշոկոլադե մարդուկին: Երբ կերավ, դարձավ շոկոլադե փիսիկ:

Լիլիթ Ղահրամանյան

Page 38: «Ռոդարիկ»

Թթվելուց փախչող բանջարեղենները

Մի անգամ վարունգն ու գազարը միասին խաղալիս` մի ապակետարրա գտան ու մտան մեջը: Մարդիկ վերցրին ապակետարրան , տարան տուն, աղաջուր լցրին նրանց վրա ու պահեցիննկուղում: Երբ բոլորը քնած էին, կաղամբը թաքուն մտավաղաջրի մեջ, որպեսզի խաղա իր ընկերների հետ: Նրանք մի քիչխաղացին , հետո կաղամբը ուժ հավաքեց ու այնպես հարվածեցկափարիչին, որ այն թռավ մի կողմ, ու բոլորը միասին փախան:

Սահակյան Էրիկ

Page 39: «Ռոդարիկ»

Հեքիաթների շիլափլավ

Page 40: «Ռոդարիկ»

Ծույլիկ- մույլիկ պատմություններ

Ծույլ արևը

Լինում է, չի լինում, մի արև է լինում: Այս արևը շա՜տ-շա՜տ ծույլ է լինում: Այնքան ծույլ, որ չի ուզում իր հերթն ընդունել: Ամբողջ օրը գլորվում, քնումէ: Մի օր հանկարծ չծույլ անձրև է գալիս ու արևին թրջում: Թրջում է ու նրածուլությունը լվանում, տանում: Այդ օրվանից արևն էլ ծուլություն չի անում: Նա ամենից շուտ է արթնանում ու բոլորին արթնացնում:

Ալեքս Մանուկյան

Page 41: «Ռոդարիկ»

Ալարկոտ հավիկը

Մի օր հավիկը ալարում էր ձու ածել: Նա ձու չէրածում ու ճուտիկներ չէր ունենում: Հետո որոշեցչալարել ու ձվեր ածեց: Ձվերից աշխատասերճուտիկներ դուրս եկան ու նա հասակացավ, որեթե ալարի, մենակ կմնա ու ճուտիկներ չիունենա:

Անահիտ Վարսանյան

Ծույլ գնդակը

Մի օր գնդակն ուզում էր գլորվել, բայց ալարումէր: Մեկ էլ շորորալով մի կատու մոտեցավ նրանու ասաց.

-Գլորվի´ր, թե չէ` ե´ս քեզ կգլորեմ:

Բաբայան Ասքանազ

Page 42: «Ռոդարիկ»

Ես ծույլ, դու` ծույլ բա մեր հախից ո՞վ կգա

Մի օր ծույլ մկնիկը գնաց կատվի մոտ ու ասաց.

-Կատո´ւ, կե´ր ինձ, որ էս ծուլությունից ազատվեմ: (Հարություն)

- Ախր ես ալարում եմ բերանս բաց անեմ: Ես էլ եմ քո նման ծույլ: Եթեշատ ես ուզում որ քեզ ուտեմ, արի բերանս մի կերպ բաց անեմ, մտիրմեջը ու գլորվիր, որ կուլ գնաս: Թե չէ` սովից մեռա: Ամբողջ օրըուզում եմ մի մուկ բռնել, բայց ալարում եմ, ալարում եմ, ալարում: (Յուրա)

- Ո՜ւֆ, հավես չունեմ, ալարում եմ գլորվեմ: (Հարություն)

Երկու ծույլեր այսպես զրուցում էին, մեկ էլ հայտնվեց մի աշխույժկատու ու ասաց. (Դոնա)

-Մկնիկին ի´նձ տուր, թե չէ, քե´զ կուտեմ: (Մարիա)

Ծույլ կատուն հորանջելով ասաց. (Հարություն)

-Ալարո´ւմ եմ, արի´, ի´նքդ վերցրու: (Յուրա)

Աշխույժ կատուն լսեց թե չէ`վրա հասավ, կերավ ծույլ մկնիկին ուդարձավ շշմած կատու: (Գրիշա և Մարիա)

-Երկու ծույլ կատուներ իրար հետ ընկերացան ու մռփեցին: (Յուրա)

Page 43: «Ռոդարիկ»

Մանուշակագույն փիսոն

Page 44: «Ռոդարիկ»

Կատկորդիլոսը

Page 45: «Ռոդարիկ»

Շարունակ- ելի…