7
Երիկամներ

երիկամներ

Embed Size (px)

Citation preview

Page 1: երիկամներ

Երիկամներ

Page 2: երիկամներ

• Երիկամները զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ: Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ուձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկայինվերին երկու ողների մակարդակի վրա: Աջերիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը լյարդի աջ բլթի ճնշումից կախված): Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողիմակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվումեն զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր: Երիկամների դիրքի նշված սահմաններըենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքայինողնի վերին եզրի բարձրությանը, ստորինսահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած:

Page 3: երիկամներ

• Երիկամն ունի լոբու ձև: Երիկամի նյութնարտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի: Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ , դրսային ու միջային եզրեր և առաջային ու հետիներեսներ Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինըմեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ: Միջային եզրի միջին գոգ մասիմեջ է մտնում դրունքը , որի միջով մտնումեն երիկամային զարկերակներն ունյարդերը և դուրսեն գալիս երակն ու միզածորանը: Դրունքը բացվում էմի նեղ տարածությունում, որը խրված է երիկամինյութի մեջ: Այս տարածությունը կոչվում է երիկամիծոց նրա երկայնական առանցքըհամապատասխանում է երիկամի երկայնականառանցքին: Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը:

Page 4: երիկամներ

• Աջ ու ձախ երիկամների առաջային երեսներիառնչությունը օրգանների հետ միատեսակ չէ: Աջկողմից վերևում երիկամի մակերեսի մի փոքր մասհպվում է մակերիկամին, որի հետ երիկամը միացածէ շարակցական հյուսվածքի մի միջնաշերտով: Ավելիցածր երիկամի առաջային երեսի մեծ մասը հպվածէ լյարդին, որի վրա դրա հետևանքով գոյանում էերիկամի պուճը : Աջ երիկամի առաջային երեսիստորին մեկ երրորդական մասին հպվումէ հաստաղիքի աջ ծունկը: Աջ երիկամի առաջայիներեսի միջային եզրի երկայնքով իջնում է վայրէջհատվածը: Ձախ երիկամն իր վերին երրորդականիերկարությամբ հպվում է ստամոքսին, իսկ միջիներրորդականում` ենթաստամոքսային գեղձին: Նրաառաջային երեսի դրսային եզրը իր վերին մասովհպվում է փայծաղին: Ձախ երիկամի առաջայիներեսի ստորին ծայրը միջայնորեն հպվումէ նրբաղիքի գալաներին:

Page 5: երիկամներ

• Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմպատյանով որը մի բարակ, հարթ թիթեղի ձևովանմիջապես կպած է երիկամի պարենքիմին: Նորմալվիճակում նա բավական հեշտությամբ է անջատվումերիկամից: Ներդակազմ պատյանի տակ գտնվում էհարթ մկանաթելերի ոչ լրիվ շերտ`մկանայաինպատյանը Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես հիլուս-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է ճարպային հյուսվածքը, որը կազմում էերիկամի ճարպային պատյանը : Առաջային երեսիճարպը շատ դեպքերում բացակայում է: Ճարպայինպատյանից դեպի դուրս գտնվում էշարակցահյուսվածքային մի այլ շերտ` երիկամային փակեղը, որն ունի երկու թերթիկ` առջևի և հետին Երիկամի դրսային եզրին երկութերթիկները միանում են իրար ու դառնումենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից ևնրանք առաջացել են:

Page 6: երիկամներ
Page 7: երիկամներ