18
ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ

Թանգարաններ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Թանգարաններ

Հայաստանի Թանգարաններ

Page 2: Թանգարաններ

Հայաստանի ազգային պատկերասրահ Ազգային պատկերասրահը գտնվում է

Երևանի Հանրապետության հրապարակում: Հիմնվել է 1921թ., սակայն սև տուֆից կառուցված նախկին երկհարկանի շենքը երեսպատվել է ճերմակ քարով, իսկ բակում 1978թ. բարձրացել է ութհարկանի մասնաշենքը: Պատկերասրահն ստեղծել է հայկական, ռուսաստանյան և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու (ավելի քան 25 հազար ցուցանմուշ), անդամակցում է Կերպարվեստի թանգարանների համաշխարհային ընկերակցությանը:

Page 3: Թանգարաններ

Հայաստանի պատմության պետական թանգարան

Հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է Ազգագրական - մարդաբանական թանգարան - գրադարան: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորվել է Կովկասիհայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու` ամբողջացնելով Հայաստանի` նախապատմական ժամանակներից

եկող մշակույթն ու պատմությունը

Page 4: Թանգարաններ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ. հոկտեմբերի 21-ին` Էրեբունի-Երևան քաղաք-ամրոցի հիմնադրման 2750-ամյակի առիթով: Հնավայրը պատմամշակութային արգելոց-թանգարան է` 60 հա մակերեսով: «Էրեբունի» թանգարանի շենքի ճարտարապետը Շմավոն Ազատյանն է, քանդակագործը` Արա Հարությունյանը: Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղ-թանգարան. Երևանյան լճի ափին գտնվող Շենգավթի վաղ երկրագործական բնակատեղին և Ռուսա II-ի` Երևանի հարավարևմտյան արվարձանում` Հրազդան գետի ափին, մ.թ.ա. VIIդ. կեսերին կառուցված Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք-ամրոցը: Թանգարանի պահոցներում առկա է 10936 հնագիտական առարկա, սակայն ցուցադրվում է 662-ը: Թանգարանն ունի գիտահետազոտական, ֆոնդերի պահպանման, էքսկուրսիայի-զանգվածային միջոցառումների բաժիններ, վերականգնման և մարդաբանական լաբորատորիաներ: Տարեկան թանգարան է այցելում 15000 զբոսաշրջիկ: «Էրեբունի» թանգարանի հիման վրա ուրարտագիտական կենտրոն ստեղծելու նպատակով թանգարանում անցկացվում են ուրարտերենի դասընթացներ:

Page 5: Թանգարաններ

Երևանի ժամանակակից արվեստի թանգարան Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը 1972թ. հիմնել

է Հենրիկ Իգիթյանը` Երևանի քաղաքապետ Գ. Հասրաթյանի, ինչպես նաև` հայ լավագույն նկարիչների աջակցությամբ: Թանգարանի առաջին ցուցադրությունը լիովին կազմված էր 60-ական թվականների հայ նկարիչների գործերից` նրանց իսկ նվիրատվությամբ: Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատրյանի, Վրույր Գալստյանի, Էլիբեկյան եղբայրների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Աշոտ Բայանդուրի և ուրիշ անվանի նկարիչների գործեր թանգարանի ցուցադրության հիմնական առանցքն են: 2007թ. թանգարանին հատկացվել է նոր մասնաշենք, որտեղ ցուցադրվում են նաև միջին և երիտասարդ սերնդի աշխատանքները: 80-ականների նկարիչներից են թանգարանում ներկայացված Կամո Նիգարյանը, Մարինե Դիլանյանը, Ալբերտ Հակոբյանը, Սամվել Բաղդասարյանը, Արևիկ Արևշատյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արմեն Գևորգյանը, Սոնա Բանոյանը, Վահան Ռումելյանը, Մոկո Խաչատրյանը, Գագիկ Ղազանչյանը, Տիգրան Մատուլյանը, Մուշեղ Մխիթարյանը, Թենի Վարդանյանը, Գաբրիել Մանուկյանը, Սարգիս Համալբաշյանը, Արթուր և Արարատ Սարգսյանները և այլք:

Page 6: Թանգարաններ

2004թ. բարերար Գրիգոր Մուրադյանի կողմից թանգարանը ստացավ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Կազազի աշխատանքները: Հենրիկ Իգիթյանի գլխավորությամբ թանգարանի աշխատակազմը հրատարակության է պատրաստել մի շարք ալբոմներ` «Քոչար», «Ա. Բաժբեուկ-Մելիքյան», «Հովնաթանյանից` Մինաս», «Թանգարան», «Հայկական գունապնակ», «Հայկական գունապնակ», «Մինաս Ավետիսյան», «Վրույր Գալստյան», «Աշոտ Հովհաննիսյան», ինչպես նաև` 80-ականների նկարիչների անհատական կատալոգները: Այժմ տպագրության է պատրաստվում «Երևանի

ժամանակակից արվեստի թանգարան»

կատալոգը:

Page 7: Թանգարաններ

Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամ

2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»` ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատված Կասկադի տարածքը։Հիմնադրելով ԳԹՀ-ն` Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին, որը նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսնը։Ջերարդ Գաֆէսճեան թանգարանը ծառայելու է որպես գեղարվեստական ստեղծագործության և արտահայտչաձևերի ազգային կենտրոն և սերտորեն համագործակցելու է արվեստասերհամայնքի հետ։ Թանգարանի հիմնական ուղղվածությունը լինելու է համաշխարհային կերպարվեստը ներկայացնելը։

Page 8: Թանգարաններ

Մայր Հայաստան ռազմական թանգարան

Հիմնադրվել է 1970թ.` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված թանգարան (ճարտարապետ` Ռ. Իսրայելյան): Շենքի հատակագիծը կրկնօրինակում է Հռիփսիմե տաճարին, միաժամանակ ծառայում որպես Մայր Հայաստան արձանի պատվանդան: Թանգարանն ունի ավելի քան 30000 ցուցանմուշ: Առաջին հարկում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների, նրանց ռազմերթերի մասին նյութեր, ինչպես նաև` մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական իրերը:

Երկրորդ հարկի ցուցասրահում ներկայացված է Արցախյան պատերազմի վավերագրությունը` փաստաթղթեր, լուսանկարներ, մարտական գործողությունների նկարագրական նյութեր:

Page 9: Թանգարաններ

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

Մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում ու ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ: 1930-ականների վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորությամբ հիմնադրվում է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն թանգարան ստեղծելու հիմքը դարձավ:Թանգարանն ստեղծվել է1978թ.: Ցուցանմուշները

պատկերացում են տալիս հայկական ժողովրդական արվեստի զարգացման փուլերի մասին: Հավաքածուն ընդգրկում է փայտի, քարի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, խեցեգործության, ասեղնագործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական գործեր:

Page 10: Թանգարաններ

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Հիմնադրվել է 1988թ.` Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում առաջին անգամ կազմակերպված Փարաջանովյան գործերի ցուցադրությունից հետո: Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին բնակության ու թանգարանի համար հատկացվեց երկու կից կառույց: Թանգարանը բացվեց 1991թ.: Հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված տեքստեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին ու անձնական իրերը: Թանգարանում պահպանվում են ռեժիսորի նամակները` ուղղված Լիլի Բրիկին, Տարկովսկուն, Նիկուլինին ու մշակույթի այլ գործիչների: Ցուցադրությունում ընդգրկված է 700 ստեղծագործություն:Հուշային երկու սրահում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան ու կիևյան բնակարանների հարդարանքի որոշ հատվածներ: Նրա ստեղծագործությունների մեծ մասն ստեղծված է հեղինակի տարիներին:Թանգարանը 56 ցուցահանդես էկազմակերպել Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում և այլուր

Page 11: Թանգարաններ

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Հիմնադրվել է1963թ.այն տանը, որտեղ կոմպոզիտորն ապրել է կյանքի վերջին տարիներին: 1967թ. նոյեմբերի 25-ին տուն-թանգարանը դռները բացեց այցելուների առջև: Այստեղ 1317 թանգարանային նմուշ կա` կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր, նոտաներ, ձեռագրեր և լուսանկարներ, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի և գործունեության մասին: Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես եղել է կոմպոզիտորի կենդանության օրոք:Մշտական ցուցադրությունում են կոմպոզիտորի ձեռքով պատրաստված «Սպենդիարաֆոն» կոչվող երաժշտական գործիքը, «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրության (1933թ.) պահպանված միակ ազդագիրը և այլն:

Page 12: Թանգարաններ

Հովհ. Թումանյանի թանգարան 1953թ. ապրիլին Երևանի Մոսկովյան 40 հասցեում

ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ: Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը` մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է թողնում Թիֆլիսի <<Վերնատան>> կրկնօրինակը:Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև <<Լոռվա ձորը>> համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է<<Անուշ>>օպերայի հնչյուններով:Երևանի կենտրոնում, բարձունքինգտնվող այս թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել54 աստիճան. սա մեծ հայի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:

Page 13: Թանգարաններ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը`Երևանի Մաշտոցի (նախկինում` Լենինի 45) պողոտայի թիվ 17 շենքում. այստեղ 1935-1937թթ. ապրել է բանաստեղծը: Բանաստեղծի կյանքը, գրական-մշակութային, հանրային-քաղաքական գործունեությունն ուսումնասիրող գիտական կենտրոն է, որտեղ պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, այլ նյութեր: Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է, որտեղ ամեն ինչ պահպանված և դասավորված է այնպես,ինչպես եղել է Չարենցի ապրած ժամանակ:

Page 14: Թանգարաններ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Տուն-թանգարանը բացվել է 1984թ., երբ

նշվում էր աշխարհահռչակ երաժշտի 80-ամյակը:Հավաքածուն ընդգրկում է ավելի քան 18000 արժեքավոր առարկա: Հուշատանը և 10 ցուցասրաhներում ներկայացված բազմազան ցուցանմուշներն այցելուներին ծանոթացնում են Արամ Խաչատրյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը:

Թանգարանում կա հարուստ ձայնադարան և համերգասրահ, որտեղ հաճախ կազմակերպվում են համերգներ, երաժշտական փառատոներ ու ցուցահանդեսներ:

Page 15: Թանգարաններ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում (նախկին Պլեխանով): Այս տանը գրողն ապրել է կյանքի վերջին տասը տարին: Տուն-թանգարանը բացվեց 1963թ. հոկտեմբերի 31-ին: Ցուցադրությունը բաղկացած է 2 մասից՝ գրական և հուշային: Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը: Բանաստեղծի անձնական գրադարանում կան հայերեն հին հրատարակություններ: Հազվագյուտ շատ գրքեր Հայաստանում հնարավոր է գտնել միայն Իսահակյանի գրադարանում: Թանգարանում պահպանվում են Իսահակյանի կյանքն ու ստեղծագործությունն ամբողջացնող 10 հազարից ավելի արժեքներ, որոնք գիտականորեն ուսումնասիրվում և ներկայացվում են հանրությանը:

Page 16: Թանգարաններ

Երվանդ Քոչարի թանգարան Երվանդ Քոչարի թանգարանը բացվել է 1984թ.` մաեստրոյի

արվեստանոցի տեղում:Թանգարանն ամբողջական պատկերացում է տալիս արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան»,«Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկական, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, կոթողային քանդակների մանրակերտներ, տեսաֆիլմեր: Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում և Երվանդ Քոչարի թանգարանի սրահներում պահպանվում են ժամանակակից արվեստի նվաճում համարվող Քոչարի տարածական նկարները: Ներկայացված են նաև Քոչարի` ավանգարդի մեծերի հետ առնչությունների մասին պատմող հազվագյուտ փաստաթղթեր ու վավերագրեր:Ե. Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու տարածման կարևորագույն կենտրոն է: Հայ արվեստագետը ցուցադրվել է խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, դը Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր:

Page 17: Թանգարաններ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Հիմնադրվել է 1921թ.՝ նախ իբրև Գրականության թանգարան (հիմնադիր՝ Ե. Շահազիզ): Գործել է Հայաստանի կուլտուր-պատմական թանգարանի կազմում: 1954-ին կազմավորվել է գրականության, թատերական թանգարանների և Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական կաբինետի նյութերի հիման վրա:Մինչև 1963-ը կոչվել է ՀԽՍՀ ԳԱ, այնուհետև ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարան: 1967-ից կրում է Ե. Չարենցի անունը: Թանգարանում ի մի են բերված Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության նմուշներ և արվեստի երախտավորների ձեռագրեր, նամակներ, անձնական ու բեմական իրեր, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչական գործեր, անձնական գրադարաններ, երաժշտական գործիքներ:Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են մոտ մեկ միլիոն թանգարանային առարկաներ: Թանգարանում գործում է «Սայաթ-Նովայից Չարենց» վերտառությամբ մշտական ցուցադրությունը: Մշտական ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվում են նաև տարբեր թեմաներով ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ:

Page 18: Թանգարաններ

Միջին դպրոց 6-րդ դասարան Մարիամ Դավիդյան