18
è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ Ով ինչ անի, իրան կանի Ռ. Կորիւն Ուրբաթ, 23 Մայիս 2014 9րդ Տարի, Թիւ 95, էջ 1 Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի: Հետեւաբար՝ հոս հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեանս տեսակէտը: Կամքէ անկախ սպրդած վրիպակներու պարագային, կ՛ապաւինինք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն ներողամտութեան: Օրուայ Յօդուածը Գարնան օր, երկինքը պարզ, արևը գաղջ, մէկ օր առաջ էր անձրևել, բնութիւնը թարմ բուսականութեամբ կանաչին էր տալիս արևի մեղմ ճառագայթների տակ: Կարելի՞ է՝ մարդու կեանքը մշտական գարուն լինի՞, մտքովս անցաւ.- չեմ կարծում, եզրակացրեցի՝ կեանքն էլ տարուայ եղանակների պէս փոփոխական է, աւելի ճիշտ ճամբի է նման, մերթ հարթ հաւասար ծաղիկներով և ծառերով եզերուած գեղեցիկ ու զովասուն, մերթ՝ զառիվեր խոչընդոտներով... անհանգստացնող, երկու դէպքում էլ ոչ անհատը թող հպարտանայ և ոչ էլ՝ յուսահատուի: Ահա այսպիսի մի օր, առաւօտեան ոչ կանուխ, քայլում եմ դէպի հանրակառքի կանգառը, տեսակ-տեսակ մարդիկ էին սպասում, հանրակառքը շատ չուշացրեց, տեղաւորուեցի բաց աթոռներից մէկում: Լոս Անջէլոսը իր շրջակայ քաղաքներում նկատելի են խայտաբղէտ քաղաքացիներ աշխարհի տարբեր կողմերից, շատեր իրենց երկրների պատերազմներից խուսափած, ոմանք կրօնական խտրականութիւններից այս ափերը հանգրուանած, այլք անցեալից փախչող, կամ նոր և բարւոք կեանքի հետամուտ, ինչպէս նաև հարստանալու, բարձր ուսում ստանալու, ազատ կեանքով ապրելու և այլն գաղթել են այս երկիրը ապագայի վառ յոյսերով տոգորուած, բայց պէտք է www.facebook.com/RAGmamoul ՌԱԿ-ի Լուրեր Պէյրութ, Լիբանան - Ռակ Կեդրոնական Եւ Լիբանանի Շրջանային Վարչութեանց Պատուիրա- կութիւնը Այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին (Տեսնել՝ էջ 4) - «Միջին Արեւելքի Հայութիւնը Դէպի Ո՞ւր» (Տեսնել՝ էջ 6) Լուրեր Սփիւռքէն Նիւ-Բրանսուիք, Գանատա - Հայոց Ցեղասպանութեան Մասին Միջազգային Գիտաժողով Գանատայի Մէջ (Տեսնել՝ էջ 9) Պէյրութ, Լիբանան - Մեծարանքի Երեկոյ` Նուիրուած Գեղանկարիչ Վարդան Թաշճեանի (Տեսնել՝ էջ 10) Հայրենի Լուրեր Նոր Ջուղայի ՕրերԵրեւանի Մէջ (Տեսնել՝ էջ 11)

Friday 23 05 14 volume # 9 issue # 95

Embed Size (px)

DESCRIPTION

RAG MAMOUL’s aim is to produce, broadcast and publish a digital communication journal that will be distributed throughout a vast network of 25,000+ qualified Armenian recipients, in Armenia and the Diaspora. Articles from well-known authors, issues affecting Armenia and Armenians, reports of events organized in Armenia and the Diaspora, press releases and general commentary/viewpoints will be the mainstay basis of this undertaking. By taking advantage of modern technology, we will be disseminating acceptable (Edited) information, in as many languages as possible, and will endeavour to publish at least one article per day at the minimum. This massive and growing digital reach, should be very attractive to concerned columnists, readers and advertisers as it will be prepared and presented in a visually simple, easy to read and attractive format.

Citation preview

Page 1: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

Ով ինչ անի, իրան կանի

Ռ. Կորիւն

Ուրբաթ, 23 Մայիս 2014 9րդ Տարի, Թիւ 95, էջ 1

Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի:

Հետեւաբար՝ հոս հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեանս տեսակէտը:

Կամքէ անկախ սպրդած վրիպակներու պարագային, կ՛ապաւինինք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն

ներողամտութեան:

Օրուայ Յօդուածը

9րդ Տարի, Թիւ 74 էջ 1

Գարնան օր, երկինքը պարզ, արևը գաղջ, մէկ օր առաջ

էր անձրևել, բնութիւնը թարմ բուսականութեամբ

կանաչին էր տալիս արևի մեղմ ճառագայթների տակ:

Կարելի՞ է՝ մարդու կեանքը մշտական գարուն լինի՞,

մտքովս անցաւ.- չեմ կարծում, եզրակացրեցի՝ կեանքն

էլ տարուայ եղանակների պէս փոփոխական է, աւելի

ճիշտ ճամբի է նման, մերթ հարթ հաւասար

ծաղիկներով և ծառերով եզերուած գեղեցիկ ու

զովասուն, մերթ՝ զառիվեր խոչընդոտներով...

անհանգստացնող, երկու դէպքում էլ ոչ անհատը թող

հպարտանայ և ոչ էլ՝ յուսահատուի:

Ահա այսպիսի մի օր, առաւօտեան ոչ կանուխ, քայլում

եմ դէպի հանրակառքի կանգառը, տեսակ-տեսակ

մարդիկ էին սպասում, հանրակառքը շատ չուշացրեց,

տեղաւորուեցի բաց աթոռներից մէկում:

Լոս Անջէլոսը իր շրջակայ քաղաքներում նկատելի են

խայտաբղէտ քաղաքացիներ աշխարհի տարբեր

կողմերից, շատեր իրենց երկրների պատերազմներից

խուսափած, ոմանք կրօնական խտրականութիւններից

այս ափերը հանգրուանած, այլք անցեալից փախչող,

կամ նոր և բարւոք կեանքի հետամուտ, ինչպէս նաև

հարստանալու, բարձր ուսում ստանալու, ազատ

կեանքով ապրելու և այլն գաղթել են այս երկիրը

ապագայի վառ յոյսերով տոգորուած, բայց պէտք է

www.facebook.com/RAGmamoul

ՌԱԿ-ի Լուրեր Պէյրութ, Լիբանան

- Ռակ Կեդրոնական Եւ Լիբանանի

Շրջանային Վարչութեանց Պատուիրա-

կութիւնը Այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.

Կաթողիկոսին (Տեսնել՝ էջ 4)

- «Միջին Արեւելքի Հայութիւնը Դէպի

Ո՞ւր» (Տեսնել՝ էջ 6)

Լուրեր Սփիւռքէն Նիւ-Բրանսուիք, Գանատա

- Հայոց Ցեղասպանութեան Մասին

Միջազգային Գիտաժողով Գանատայի

Մէջ

(Տեսնել՝ էջ 9)

Պէյրութ, Լիբանան

- Մեծարանքի Երեկոյ` Նուիրուած

Գեղանկարիչ Վարդան Թաշճեանի

(Տեսնել՝ էջ 10)

Հայրենի Լուրեր “Նոր Ջուղայի Օրեր” Երեւանի Մէջ

(Տեսնել՝ էջ 11)

Page 2: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

Ուրբաթ, 23 Մայիս 2014 9րդ Տարի, Թիւ 95, էջ 2

ասեմ որ ամերիկան էլ իր լաւ ու վատ կողմերն ունի, ինչպէս այլ երկրներ: Ամերիկան չէ որ մարդուս

երջանկացնում է, այլ մարդն է, որ իր կեանքը կառուցում է, արժանիքներով մարդինն է ապագան:

Հանրակառքը ֆութիլ պողոտայից դէպի Գլենդէլ ճամբու վրայ էր, կանգառներում կանգ էր առնում,

յաճախորդ նստեցնում կամ իջեցնում: Տեսայ մի մարդ գզգզուած հագուստներ և կօշիկներ հագին վարձը

արկղի մէջ մտցնելով, սուսիկ-փուսիկ ինքնամփոփ մեքենայի միջանցքից անցաւ և ետևի աթոռի վրայ

տեղաւորուեց ոչ հեռու իմ տեսողութիւնից: Նրա իրանը ցնցոտիներով էր ծածկուած, իսկ վերևը կոկիկ՝

կապարագոյն հարթ գլխամազով և ճերմակին տւող երկար միրուգով ինձ մտածմունքի մէջ գցեց, սրանից

աւելի գէշ հագնուածքով Լոս Անճէլոսի Down Town-ում էի տեսել, homless-ների մէջ, բայց դրա նմանը

մեքենայում երբեք չէի նկատել, Նա իմ ուշադրութիւնը գրաւեց, թերևս տարիքը ոչ վաթսունը անց, հասակը

միջակ չափի, ոչ մեծ ձմերուկի կլորութեամբ դէմքին հայեացք նետելով քանի հարցեր ծնուեցին, ո՞վ էր նա,

մուրացա՞ն էր, բայց ոչ մուրաց և ոչ էլ մուրացողի տպաւորութիւն թողեց, ես հետաքրքութիւնիցս մղուած

հետևում էի նրա շարժումներին, նա խելօք տեղում նստած, հայեացքը ապակուց դէպի դուրսն էր ուղղել մի

տեսակ յուսակտուր կեանքի և շրջապատի նկատմամբ, ինչո՞ւ էր նա այս վիճակում յայտնուել, ի՞նչ

նպատակ էր հետապնդում, իր թշուառութի՞ւնն էր ուզում ի ցոյց դնել, ի՞նչ ասել կ'ուզէր, մարդս երբ չխօսի,

ինչ իմանաս, ինչ է ուզելիքը, ուղեղս անկարող էր նրա մասին կարծիք յայտնել, միայն թէ ինչո՞ւ մարդ-

արարածը իրեն այս նուաստացուցիչ վիճակում պիտի դնի: Է՜յ, սա էլ ճակատագրի մէկ խաղն է, կեանքի

ապտակն է կամքով թոյլ մարդոց, կեանքը հազար ու մի տեսակ ոլորաններ ունի, զգուշ ու սթափ չլինելու

դէպքում տարօրինակութիւնների է ենթարկուելու, անբնական վիճակի է մատնուելու: Ա՜խ, կ'ուզէի մօտենալ

և տեղեկանալ իր մասին, բայց հնարաւոր է՞ր այդպէս քայլ վերցնել ...

Page 3: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

Դեռ մինչ այդ ուշադրութիւն չէի դարձրել իմ ետևիս աթոռին, երկու հայ տատիկներ էին նստած, իրենց

հայերէնով խօսակցութիւնը ինձ յուշեց, իսկ ինձանից մի աթոռ ցած ձախին այլազգի տատիկ էր նստել

լաւապէս իմ տեսողութեան ծիրի մէջ, նա լուռ ու մունջ, գլուխը կախ զբաղուած էր ճաղագործով, ճիշտ

հակապատկերը այն մարդու՝ կեանքի նկատմամբ վառ յոյսերով գօտեպնդուած: Տատիկը գործելու

ընթացքում գլուխը մերթ բարձրացնելով ստուգում էր, թէ իր իջնելիք կանգառին հասե՞լ է, թէ՝ ոչ: Գալով մեր

հայ տատիկներին, նրանք զբաղուած էին զրոյցով, ինձ հասնող բառերից հասկացայ, որ բամբասանքով են

տարուած, նրանցից մէկը մի քանի անգամ կրկնեց ասելով՝ « Ո'վ ինչ անի, իրան կանի»: Ես էլ համաձայն

եղայ այդ ասացուածքի հետ, որը տարբեր բառակապակցութիւններով էլ ասւում է, օրինակ՝ ո'վ ինչ ցանի,

այն էլ կը հնձի, կամ ո'վ ինչ քայլ վերցնի, նրան էլ արժանի կը լինի և այլն... : Այո', մարդն իր արարումներով է

կեանքը տնօրինում՝ լաւ թէ վատ, դրախտն ու դժոխքն էլ ինքն է կառուցում՝ բարի և չար արարքներով,

մարդիս խօսքն ու արտայայտութիւնն է ապացուցում իր խելացի և անմիտ լինելը, և այսպէս շղթայակերպ

կարելի է հիւսել:

Ի տես այդ օտարազգի տատիկի աշխատանքը ժամանակից առաւելագոյնը օգտուելու, ժամանակը

իմաստաւորող մտածելակերպը այնքան հաւանեցի, որ ոգևորուած ետ դարձայ մեր հայ տատիկներին

ասելով մատով ցոյց տալով նրան.

-Տեսէ'ք այդ կինը, ինչպէս զբաղուած է մլագործ անելով, անպայման մի բան հիւսելով և աւարտին նրանով

ուրախանալու է, իսկ դուք, շատ պիտի ներէք իմ արտայայտութեան համար, զբաղուած էք ձեզ

անհանգստացնող խօսակցութեամբ:

Նրանք շփոթուած հետևելով իմ ցուցմունքին վիզերը երկարած նայեցին այդ կնոջ և նրանցից մէկը

վրդովուած իմ յանդուգն նկատողութիւնից վրայ բերեց.

-Մենք էլ այդ գործերից շատ ենք արել:

Մեր երկխօսութիւնը չշարունակուեց, մտքով տարուեցի տատիկի պատասխան խօսքով: Այո', մեր մայրերը

արել են, մայրս անգամներ մեր ընտանիքի համար բլուզներ է գործել, որոնք թէ' դիմացկուն էին և թէ'

շահաւէտ: Հիսուածքագործութիւնը և ասեղնագործութիւնը տարածուած է եղել հայ ընտանիքներում,

արուեստի գործեր են ստեղծուել, նմուշները մեր թանգարաններում տեսանելի: Անկասկած հայ մայրը

զոհողութիւններով է կեանք ապրում նուիրուած ընտանեկան կազմին, բայց այստեղ Ամերիկայում կարծես

մոռացւում է այս ձեռագործութեան արուեստը, որը պարապ ժամանակի մտերիմ ընկերն է և շնորհքների

ցուցադրումը, ժամանակին նաև ոմանց համար եկամտաբեր աշխատանքի աղբիւր էր:

Ժամանակը արժևորող այդ սիրելի տատիկը ինձանից շուտ իջաւ, նրանից յետոյ ես:

Սանլանդ, Լոս Անջէլոս

Ուրբաթ, 23 Մայիս 2014 9րդ Տարի, Թիւ 95, էջ 3

ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՅՕԴՈՒԱԾԱԳԻՐՆԵՐՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

Ձեզմէ ազնուաբար պիտի խնդրէինք Ձեր յօդուածները ՝ նկարներով մէկտեղ, յետայսու ուղղել

խմբագրութեանս հետեւեալ հասցէին՝ [email protected]

Շնորհակալութիւն Ձեր ազնիւ գործակցութեան համար:

Page 4: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

Ուրբաթ, 23 Մայիս 2014 9րդ Տարի, Թիւ 95, էջ 4

Երէկ առաւօտ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը ներկայացնող

պատուիրակութիւն մը ընկերակցութեամբ ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութիւնը ներկայացնող

պատուիրակութեան՝ այցելեց ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոսին:

Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Վեհարանի իր գրասենեակին մէջ ընդունեց զոյգ

պատուիրակութիւնները, զորս կը գլխաւորէր ՌԱԿ Կեդրոնական Վարչութեան ատենապետ ընկեր Մայք

Խարապեանը: Ատենապետին կողքին, ՌԱԿ Կեդրոնական Վարչութեան պատուիրակութեան մաս կը

կազմէին ընկերներ Արտաւազդ Մելքիսէթեանն ու Հրայր Հովիւեանը իսկ ՌԱԿ Լիբանանի Շրջանային

Վարչութիւնը կը ներկայացնէին ընկերներ Սեւակ Յակոբեանն ու Ժոզէֆ Կրպոյեանը:

ՌԱԿ-ի Լուրեր Պէյրութ, Լիբանան

ՌԱԿ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԵՒ ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ

ՎԱՐՉՈՒԹԵԱՆՑ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ԱՅՑԵԼԵՑ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Page 5: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

Ուրբաթ, 23 Մայիս 2014 9րդ Տարի, Թիւ 95, էջ 5

Աւելի քան ժամ մը տեւող հանդիպումը, առիթ մը եղաւ քննարկելու յատկապէս հայոց ցեղասպանութեան

100-ամեակին առնչուած ծրագիրներն ու աշխատանքները, ինչպէս նաեւ Հայաստան-Սփիւռք

գործակցութեան հեռանկարները:

ՌԱԿ-ի պատուիրակութիւնը մտահոգութիւն յայտնեց, իրենց իսկական ինքնութիւնը եւ պատկանելիութիւնը

անյստակ ու ֆինասաւորման անյայտ աղբիւրներ ունեցող, հայկական պիտակով օրէ օր բուսնող

կազմակերպութիւններու երեւոյթին մասին:

Թ՛է Վեհափառ Հայրապետը եւ թ՛է ՌԱԿ-ի պատուիրակութիւնը կարեւորութեամբ շեշտեցին մեր

ժողովուրդին միասնականութիւնը ամուր պահելու եւ 100-ամեակը համազգային մակարդակով

արժեւորելու հրամայականը:

Տեղեկատուական Գրասենեակ

ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան

Page 6: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

«ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԴԷՊԻ Ո՞ՒՐ» Կազմակերպութեամբ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Քարոզչական

Յանձնախումբին, Չորեքշաբթի 21 Մայիս 2014-ի երեկոյեան Թէքէեան Կեդրոնի «Հրաչեայ Սեդրակեան»

սրահին մէջ տեղի ունեցաւ «Միջին Արեւելքի Հայութիւնը Դէպի Ո՞ւր» խորագրով զրոյց մը, որուն հիւրն էր

պետական երեսփոխան Ժան Օղասապեան:

Զրուցավարութեամբ Հայկազեան համալսարանի Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնի

տնօրէն Դոկտ. Անդրանիկ Տագէսեանի, պետական երեսփոխան Ժան Օղասապեան հանգանամանօրէն

ներկայացուց թեմային առնչուող շահեկան եւ օգտաշատ տեղեկութիւններ, մեկնելով Միջին Արեւելքի

իրավիճակէնֈ

Ձեռնարկին ներկայ էին ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերշ. Հայր Բարէն Ծ. Վրդ.

Վարդանեանը, Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի ներկայացուցիչ՝ Պրն. Սարգիս Նաճարեանը, ՌԱԿ

Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետ՝ ընկ. Միքայէլ Վայէճեանը, ԹՄՄ Հիմնադիրներու Մարմնի

ատենապետ՝ նախկին երեսփոխան ընկեր Յակոբ Գասարճեանը, նախկին նախարար Պրն. Վրէժ

Սապունճեանը, նախկին երեսփոխան Տոքթ. Եղիա Ճէրէճեանը, ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան եւ

ԹՄՄ Հիմնադիրներու Մարմնի անդամներ, քոյր միութիւններու ներկայացուցիչներ եւ Միջին Արեւելքի

ապագայով մտահոգ հանրութիւն մը:

Ուրբաթ, 23 Մայիս 2014 9րդ Տարի, Թիւ 95, էջ 6

Page 7: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

Ուրբաթ, 23 Մայիս 2014 9րդ Տարի, Թիւ 95, էջ 7

Ընկեր Սեւակ Յակոբեան ողջունելէ ետք ներկաները՝ հակիրճ

բացման խօսքով մը հորիզոններ բացաւ զրոյցին դիմաց, յիշելով

թէ քա՞նի հոգի կը հաշուէ այսօր Հնդկաստանի ատենի Հայ

գաղութը, որ ռահվիրան եղած է հրատարակելու հայ առաջին

թերթը: Թէ արդե՞օք միեւնոյն ճակատագրին պիտի արժանանայ

միջին արեւելքի հայութիւնը:

Ընկեր Յակոբեան իր բացման խօսքին աւարտին ներկայացնելով

օրուայ յարգելի զրուցավարն ու հիւրը ՝ բեմ հրաւիրեց զանոնք:

Դոկտ. Անդրանիկ Տագէսեան կատարեց ձեռնարկի

ներածականը, անդրադարնալով Միջին Արեւելքի

Սահմանումին, եւ Մերձաւոր Արեւելքի հաամառօտակի

քաղաքական, տնտեսական եւ ընկերամշակութային

զարգացումներուն վերջին դարու ընթացքին: Դոկտ. Տագէսեան

ապա հրաւիրեց օրուան հիւր երեսփոխան Ժան Օղասապեանը,

որ ներկաներուն փոխանցեց իր տեսակէտները, ինչ կը

վերաբերի միջին արեւելքի հայութեան ժողովրդագրական,

Ընկ. Սեւակ Յակոբեան

տնտեսական եւ համարկումի պատկերներուն: Շուտով անցնելու Հայերը Լիբանանի Մէջ, 1990էն առաջ

թեմային, թէ ո՞ւր Յառաջդիմեցինք եւ Ո՞ւր՝ չյառաջդիմեցինք: Ի՞նչ են մեր յառաջադրանքներն ու միջոցները:

Յարգելի հիւրը ապա շեշտը դրաւ Լիբանահայութեան դերին, անկնկալութիւններուն եւ

պարտաւորութիւններուն վրայ, առաջարկելով լուծման ուղիներ:

Ձախէն՝ Դոկտ. Անդրանիկ Տագէսեան եւ Պետական Երեսփոխան Պրն. Ժան Օղասապեան

Page 8: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

Ան եզրակացուց, թէ լիբանանահայութիւնը աւելի եւս պէտք է միջամուխ ըլլայ եւ գործնական

մասնակցութիւն բերէ Լիբանանի քաղաքական կեանքին, որ բնականաբար պիտի զօրացնէ լիբանանեան

պատկանելիութեան իր զգացումն ու գիտակցութիւնը հետեւաբար լիբանանահայը աւելի եւս առնչելով եւ

կապելով Լիբանանեան հողին՝ կանխելով արտագաղթը:

Ուրբաթ, 23 Մայիս 2014 9րդ Տարի, Թիւ 95, էջ 8

Ներկաներուն շարքին՝ համբաւաւոր գեղանկարիչ ընկ. Գրիգոր Նորիկեան

կ՛ուղղէ զինք մտահոգող հարցումներ

Գերշ. Հայր Բարէն Ծ.

Վրդ. Վարդանեան

Զրոյցի աւարտին առիթը տրուեցաւ ներկաներուն՝ նիւթին առնչուող այլ

հարցեր ներկայացնելու հիւր երեսփոխանին, որոնց կարգին

յատկանշական էր ներկայ երիտասարդներու կողմէ եկող հարցումներ,

որոնք կը կեդրոնանային կենսական նիւթի մը վրայ, թէ պետութիւնն ու

լիբանանահայ կազմակերպութիւններն եւ քաղաքական դէմքերը ի՞նչ

կ՛ընեն երաշխաւորելու երիտասարդութեան՝ շրջանին մէջ գոյատեւումը,

տնտեսական բարեկեցութիւնը եւ ֆիզիքական ապահովութիւնը

երաշխաւորելու: Պարոն Օղասապեան իր կարգին լաւագոյնս գոհացուց

բոլոր հարցադրողները:

Աւարտին՝ ձեռնարկը պատուող ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ

Կաթողիկոսի ներկայացուցիչ՝ Գերշ. Հայր Բարէն Ծ. Վարդապետ

Վարդանեանը Միջին Արեւելքի Հայ Ժողովուրդին նուիրուած

յատկանշական Պահպանիչով փակեց ձեռնարկը:

Տեղեկատուական Գրասենեակ

ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան

Page 9: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

Նիւ-Բրանսուիք, Գանատա

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳԱՆԱՏԱՅԻ ՄԷՋ

Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին 2014-ի

Հոկտեմբեր 1-3-ը Գանատայի Նիւ-Բրանսուիք նահանգի

Մոնքթօնեան համալսարանի մէջ, պիտի կազմակերպուի

միջազգային գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանութեան եւ

զանգուածային յանցագործութիւններու

պատկերացումները» թեմայով: Այս մասին կը յայտնէ

«Fabula» կայքը:

Գիտաժողովը պիտի կեդրոնանան 4 հիմնական

թեմաներու վրայ՝ «Յիշողութիւն, ինքնութիւն, ճանաչում»,

«Յանցագործութեան անուանում ու որակաւորում»,

«Ցեղասպանութեան ներկայացման միջոցներ» եւ «Հայոց

ցեղասպանութիւնը իր ժամանակին»:

Ուրբաթ, 23 Մայիս 2014 9րդ Տարի, Թիւ 95, էջ 9

Լուրեր Սփիւռքէն

Page 10: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

Պէյրութ, Լիբանան

ՄԵԾԱՐԱՆՔԻ ԵՐԵԿՈՅ`

ՆՈՒԻՐՈՒԱԾ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՎԱՐԴԱՆ ԹԱՇՃԵԱՆԻ

ՀԲԸՄ-ի Մելքոնեան կրթական հաստատութեան Լիբանանի Սանուց միութեան կազմակերպութեամբ երէկ`

հինգշաբթի, 22 մայիս 2014-ին, երեկոյեան ժամը 8:00-ին «Տեմիրճեան» կեդրոնի «Ասպետներ»-ու սրահին մէջ

տեղի ունեցաւ մեծարանքի երեկոյ նուիրուած գեղանկարիչ Վարդան Թաշճեանի: Բարի գալուստի խօսքէն

անմիջապէս ետք Մելքոնեանի շրջանաւարտները հրաւիրուեցան բեմ եւ միասնաբար երգեցին Մելքոնեանի

քայլերգը: Բացման խօսքը կատարեց Րաֆֆի Տօնէրեանը: Գեղարուեստական բաժինով հանդէս եկան Շաքէ

Փոտոյեան, որ ջութակի ընկերակցութեամբ ընթերցեց Վ. Թաշճեանի կտորներէն «սիրերգ» եւ «Հեռուներէն

ամայի», եւ Խաժակ Խաչատուրեան, որ ջութակով նուագեց «Սուրերու պար»-ը:

Խօսք առաւ Արմէն Իւրնեշլեան եւ ներկայացուց Վարդան Թաշճեանը` իբրեւ տաղանդաւոր մարդ, բեղուն

ուսուցիչ, վաստակաւոր արուեստագէտ, լուսարձակի տակ առնելով անոր նուաճումներն ու աշխատանքը:

Հակիրճ տողերով ներկայացուց նաեւ Վ. Թաշճեանի կենսագրական գիծերը: Ան յիշեց Մելքոնեան

հաստատութիւնը, որ հայ իրականութեան ամէնէն ծանր օրերուն մարմին առաւ ու կոփելով հայ միտքը,

պատրաստեց հայ հասարակութեան մտաւորականները, ազգային գործիչները եւ ուսուցիչները:

Թաշճեան ունի հարիւրէ աւելի անհատական ու հաւաքական ցուցահանդէսներ աշխարհի աւելի քան 10

երկիրներու մէջ:

Ապա Թաշճեանի արուեստին ու քիչ մըն ալ կեանքին մասին նկարագրող վաւերագրական տեսերիզ մը

ցուցադրուեցաւ, որմէ ետք բեմ հրաւիրուեցան Նարեկ արք. Ալեէմեզեանը, Մելքոնեանի սանուց տնօրէն

Արմէն Իւրնեշլեան, Մ. Ս. հոգաբարձութեան ատենապետ Սարգիս Փչաքճեան, եւ տեղի ունեցաւ Վարդան Թաշճեանի

հանդիսաւոր պարգեւատրումը:

Իր սրտի խօսքը ուղղեց գեղանկարիչ Վ. Թաշճեան, որ երախտագիտութիւն յայտնեց մեծարանքի երեկոն

ՌԱԿ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Ռամկավար Ազատական Կուսակցութեան նորագոյն

նախաձեռնութիւնը՝ ի սպաս Հայ դպրութեան

Ուրբաթ, 23 Մայիս 2014 9րդ Տարի, Թիւ 95, էջ 10

մտայղացողներուն եւ կազմակերպիչներուն:

Ան չմոռցաւ յիշելու անցեալի սերմնացանները,

որոնք վառ պահեցին հայ մշակոյթի սէրը

սերունդներուն մէջ, ապա անդրադարձաւ

արուեստի ներգործութեան մարդու

ներաշխարհին մէջ: «Արուեստը կը վերապրեցնէ

մարդը, հոգեպէս զինք առողջ կը պահէ» ,ըսաւ

ան, ապա «յաջողութիւնը երջանկութեան

բանալին չէ, այլ երջանկութիւնն է յաջողութեան

բանալին» խօսքով եզրափակեց իր խօսքը: Այս

առիթով սրտի խօսք մըն ալ արտասանեց բժիշկ

Թորոս Թորանեան, ապա Րաֆֆի Տօնէրեան

շնորհակալութեան խօսքով փակեց ձեռնարկը:

Page 11: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

ԾԱՆՕԹ՝

Հայկական այն միութիւններն ու վարժարանները, որոնք կը փափաքին իրենց թղթակցութիւնները

հրատարակուած տեսնել ՌԱԿ ՄԱՄՈՒԼ-ին մէջ, բարեհաճին իրենց գրութիւնները՝ նկարներով մէկտեղ, ուղղել

խմբագրութեանս հետեւեալ հասցէին՝ [email protected]

Հայրենի Լուրեր

“ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՕՐԵՐ” ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ Հայաստանի սփիւռքի նախարարութեան, Սպահանի հայոց թեմի թեմական խորհուրդի եւ Երեւանի Մեսրոպ

Մաշտոցի անուան Մատենադարանի համատեղ նախաձեռնութեամբ, Մայիս 21-24 Երեւանի մէջ

“Համայնքային օրեր” ծրագիրին ծիրէն ներս կ’իրականացուին ”Նոր Ջուղայի օրեր” խորագիրով ձեռնարկներ`

համերգներ, գիտաժողով, ձեռագիր մատեաններու ցուցադրութիւն, գիրքերու շնորհանդէս: Այս մասին կը

հաղորդէ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը:

Եռօրեայ ձեռնարկները բացառիկ առիթ են հայաստանեան հասարակութեան առաւել ճանաչելի դարձնելու

հնամեայ Ջուղայի բացառիկ մշակոյթն ու պատմութիւնը, վանքերն ու եկեղեցիները, ձեռագիր մատեաններն

ու որմնանկարները:

Մայիս 21-ին “Նոր Ջուղայի օրեր” ծրագիրը մեկնարկեց իրանահայ երգահաններու

ստեղծագործութիւններուն նուիրուած համերգով: Գաֆէսճեան արուեստի կեդրոնին մէջ Աննա Մայիլեանի,

Արմէն Մկոյեանի եւ դաշնակահարուհի Էլեն Կիրակոսեանի կատարումով հնչեցին Նիկոլ Գալանտերեանի,

Վարուժան Պարթեւեանի, Համբարձում Գրիգորեանի վոկալ ստեղծագործութիւնները:

Ուրբաթ, 23 Մայիս 2014 9րդ Տարի, Թիւ 95, էջ 11

Page 12: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

We are glad to inform you that RAG MAMOUL will have a “Letter to the Editor” section, where on every Monday we will publish your letters and opinions. Your letter should preferably refer to an article that has appeared within the last seven days, and must include the writer's full name, address and phone numbers. Letters may be edited and shortened for space.

Send a Letter to the Editor to: [email protected]

Սիրելի ընթերցող,

ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ խմբագրութիւնը հաճոյքը ունի ձեզ

տեղեկացնելու, թէ այսուհետեւ ամէն Երկուշաբթի օրուայ թիւով

մենք պիտի հրատարակենք խմբագրութեանս ուղղուած ձեր

նամակները:

Ձեր նամակը կամ կարծիքը նախնըտրաբար պէտք է վերաբերի

վերջին 7 օրերուն ընթացքին մեր հրատարակած մէկ յօդուածին:

Պէտք է նկատի ունենալ նաեւ, թէ ձեր նամակը ենթակայ պիտի

ըլլայ որոշ խմբագրումի:

Page 13: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

Advertise in

è²Î زØàôÈ

Make it reach to our 25000+

worldwide subscribers everyday

Promotional Price List

Duration Size Price

Yearly Contract

Full Page US 999$

Half Page US 599$

Bottom Banner US 399$

Monthly Contract Full Page US 199$

Half Page US 149$

Bottom Banner US 59$

Weekly Contract Full Page US 159$

Half Page US 59$

Bottom Banner US 29$

Daily Contract Full Page US 59$

Half Page US 29$

Bottom Banner US 9$

(Offer valid till 31/05/14)

All non-profit/charity events’ ads are published for free

Contact:

[email protected]

RAG MAMOUL is published and spread Monday to Friday all year round

Page 14: Friday 23 05 14 volume # 9 issue # 95
Page 15: Friday 23 05 14 volume # 9 issue # 95
Page 16: Friday 23 05 14 volume # 9 issue # 95
Page 17: Friday 23 05 14 volume # 9 issue # 95
Page 18: Friday 23 05 14 volume # 9 issue # 95

HEADLINESUB-HEAD

MONTH, YEAR VOL # ISSUE #

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

Խմբագրական Կազմ՝

ԴՈԿՏ. ՄԻՆԱՍ ԳՈՃԱՅԵԱՆ (Լոս Անճելըս, ԱՄՆ)

ԿԱՍԻԱ ՃՂԱԼԵԱՆ (Գահիրէ, Եգիպտոս)

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ (Պէյրութ, Լիբանան)

ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ (Մոնթրէալ, Գանատա)

ՅԱԿՈԲ ՉԱՄՔԷՐԹԷՆԵԱՆ (Սիտնի, Աւստրալիա)

ԱԼԻՆ ՊԱԼԵԱՆ (Տուպայ, ԱՄԷ)

ԿԱՐԱՊԵՏ ՍԱՅԱՊԱԼԵԱՆ (Մարսէյլ, Ֆրանսա)

ՏԻԱՆԱ ՏԷՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ (Պուէնոս Այրէս, Արժանթին)

Վարչական Պատասխանատու՝

ԱՆԱՀԻՏ ՉԷՕՐԷՔՃԵԱՆ

Հեռ. +374 77 00 22 11 Հեռատիպ +1 647 435 0800

ե-նամակ՝ [email protected]

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ նպատակն է ազգային մեր յոյզերն ու մտահոգութիւնները տարածել

աշխարհի չորս ծագերը՝ հրապարակելով Հայրենի թէ Սփիւռքահայ մտաւորականներու

յօդուածները, հայրենիքի եւ զանազան գաղութներու վերաբերող լուրեր եւ թղթակցութիւններ,

ինչպէս նաեւ ՌԱԿ-ի հետ առնչուող հաղորդագրութիւններ, աւելի քան 25000 ե-նամակի

հասցէատէրերու, բոլորն ալ՝ Հայ ժողովուրդի զաւակներ:

Օրէ օր աճող մեր հասցէացանկը առիթը կուտայ յօդուածագիրներու, իրենց մտքի պտուղը

հանդիսացող ու կարեւոր հարցեր լուսարձակի տակ առնող գրութիւններ, մեր միջոցով, յանձնելու

հազարաւոր Հայորդիներու ուշադրութեան:

Օգտուելով ժամանակակից հնարաւորութիւններու շնորհած այլեւայլ միջոցներէն եւ

հաւատարիմ մեր առաքելութեան, ամէնէն արագ, ոչ-դասական եւ բոլորին հասանելի կերպով,

մեզի ուղարկուած յօդուածներն ու թղթակցութիւնները, մեր գրասենեակներուն մէջ սիրով

խմբագրելէ ետք, պիտի հասցնենք բոլոր անոնց, որոնք ծարաւ են ազգային առումով կենսական

հարցերու հրապարակային քննարկման եւ, առ հասարակ՝ Հայկականութեան:

ENJOY YOUR WORDBOOK presents over 1000 words in a

variety of lively and realistic settings. It gives to young

learners a sound and enjoyable introduction to the

presented Armenian/Arabic/English languages.

Order through email:

[email protected]