18
( Երաշխիքի պիտակը կիրառեք այստեղ ) Շահագործման և տեխնիկական սպասարկման ուղեցույց HY

HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

  • Upload
    others

  • View
    28

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

( Երաշխիքի պիտակը կիրառեք այստեղ )

Շահագործման և տեխնիկական սպասարկման ուղեցույց

HY

Page 2: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

Այս ցուցումները կարող եք գտնել նաև կայքէջում . www.whirlpool.eu

ՁԵՐ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷԱյս ձեռնարկը և սարքն ինքնին տրամադրում են կարևոր անվտանգության զգուշացումներ , բոլոր ժամանակներում կարդալու և դիտարկելու համար :

Բոլոր անվտանգության նախազգուշացումները տալիս են ներկայումս պոտենցիալ ռիսկի կոնկրետ տվյալներ և ցույց են տալիս ինչպես նվազեցնել վնասվածք ստանալու կամ էլեկտրահարման ենթարկվելու ռիսկը , որն առաջանում է սարքավորման ոչ ճիշտ օգտագործումից : Մանրամասն դիտարկեք հետևյալ ցուցումները .- Այս ցուցումները պահեք ձեռքի տակ հետագա օգտագործման

համար :- Օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ փաթեթավորումից հանելու

և տեղադրման գործողություններն իրականացնելու համար :- Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք :- Սարքավորումը պետք է անջատել էլեկտրամատակարարումից

նախքան տեղադրման որևէ աշխատանք իրականացնելը :- Տեղադրումը և պահպանումը պետք է իրականացվի որակավորված

տեխնիկի կողմից ` արտադրողի ցուցումների և տեղի անվտանգության կանոնների համաձայն : Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս , եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ :

- Հոսանքի մալուխի փոխումը պետք է իրականացվի որակավորված տեխնիկի կողմից : Կապ հաստատեք լիազորված սպասարկման կենտրոնի հետ :

- Ըստ կանոնակարգերի ` սարքը պետք է հողանցվի :- Գլխավոր էլեկտրամատակարարմանը միացնելու համար հոսանքի

մալուխը պետք է բավականաչափ երկար լինի , որպեսզի սարքավորումը միանա :

ԿԱՐԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Սա վտանգի նշանն է , որը կապված է անվտանգության հետ ` զգոն պահելով օգտագործողներին պոտենցիալ ռիսկերի նկատմամբ :Բոլոր անվտանգության նախազգուշացումներին հետևում են վտանգի նշանը և հետևյալ պայմանները :

ՎՏԱՆԳ Ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ , որից եթե չխուսափեք լուրջ վնասվածք կստանաք :

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ , որից եթե չխուսափեք լուրջ վնասվածք կստանաք :

HY2

Page 3: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

- Որպեսզի տեղադրումը համապատասխանի ընթացիկ անվտանգության կանոններին ` անհրաժեշտ է մինիմում 3 մմ շփման բացով եռաթև անջատիչ , ինչպես նաև կատարել սարքի հողանցում :

- Չի կարելի օգտագործել երկարացման լարեր , բազմաթիվ խրոցակներ կամ ադապտերներ :

- Չի կարելի սարքավորումը միացնել այն վարդակին , որը կարող է գործարկվել հեռակառավարմամբ կամ ժամանակաչափով :

- Չի կարելի քաշել հոսանք մատակարարող մալուխը :- Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն

օգտագործողին տեղադրելուց հետո :- Եթե ինդուկցիայի սկավառակի մակերեսը ճաքած է , ապա մի

օգտագործեք այն և անջատեք սարքավորումն էլեկտրահարման ենթարկվելու հավանականությունից խուսափելու համար ( միայն ինդուկցիայի գործառույթն ունեցող մոդելների դեպքում ):

- Չի կարելի դիպչել սարքավորմանը մարմնի որևէ թաց մասով և չի կարելի այն շահագործել երբ ոտաբոբիկ եք :

- Այս սարքավորումը նախատեսված է բացառապես տնային օգտագործման և մթերք պատրաստելու համար : Այլ տեսակի օգտագործում չի թույլատրվում ( օր ` տաքացնել սենյակները ): Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում մարդկանց , կենդանիներին կամ գույքին հասցված վնասի համար , այս խորհուրդներին և նախազգուշացումներին չհետևելու համար :

- Սարքավորումը և դրա պարագաները տաքանում են օգտագործման ժամանակ :

- Պետք է անել այնպես , որպեսզի խուսափեք տաքացած մասերին դիպչելուց :

- Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին (3-8 տարեկան) պետք է հեռու պահել սարքերից և շարունակաբար վերահսկել :

HY3

Page 4: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

- 8 տարեկան և ավելի երեխաները , ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական , զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս , կարող են առնչվել այդ սարքերի հետ , եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ , ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում : Երեխաներին չի թույլատրվում խաղալ սարքով : Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից՝ առանց խորհրդատվության :

- Օգտագործման ժամանակ և դրանից հետո չի կարելի դիպչել սարքավորման տաքացած տարրերին կամ ներքին մակերեսներին - կա այրվածք ստանալու հավանականություն :

- Չի կարելի թույլ տալ որ սարքավորմանը դիպչի կտոր կամ այլ դյուրավառ նյութեր մինչև բոլոր բաղադրիչների ամբողջությամբ սառելը :

- Եփելու վերջում զգուշորեն բացեք սարքավորման դուռը, թողնելով որպեսզի տաք օդը կամ գոլորշին աստիճանաբար դուրս գան նախքան գազօջախ մուտք գործելը : Երբ սարքավորման դուռը փակվում է, տաք օդը դուրս է գալիս վերահսկողության վահանակի վերևի մասում գտնվող բացվածքից : Չի կարելի խոչընդոտել օդի համար նախատեսված բացվածքներին :

- Օգտագործեք գազօջախի համար նախատեսված ձեռնոցներ թավաները և մյուս պարագաները հանելու համար ` չդիպչելով տաքացած մասերին :

- Չի կարելի դնել դյուրավառ նյութեր սարքավորման մեջ կամ դրա կողքին : քանի որ հրդեհ կարող է բռնկվել , եթե սարքավորումը պատահաբար միացված լինի :

- Չի կարելի տաքացնել կամ եփել փակած բանկաներ կամ տարաներ սարքավորման մեջ :

- Ճնշումը որն առաջանում է ներսում կարող է պայթեցնել բանկան` վնասելով սարքավորումը :

- Չի կարելի օգտագործել սինթետիկ նյութերից պատրաստված տարաներ :

- Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Միշտ զգոն եղեք յուղով և ձեթով հարուստ մթերքներ պատրաստելիս :

HY4

Page 5: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

- Երբեք սարքավորումն անուշադրության մի մատնեք մթերքը չորացնելիս :

- Եթե մթերքի պատրաստման ժամանակ օգտագործում եք ալկոհոլային խմիչքներ (օր.` ռոմ, կոնյակ, գինի), հիշեք որ բարձր ջերմաստիճանի ժամանակ ալկոհոլը ցնդում է : Արդյունքում կա ռիսկ , որ ալկոհոլից առաջացած գոլորշուց կարող է կրակ բռնկվել , եթե այն շփվի էլեկտրական ջեռուցման տարրի հետ :

- Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Միշտ զգոն եղեք յուղով , ձեթով կամ ալկոհոլով հարուստ մթերքներ պատրաստելիս ( օր .` ռոմ , կոնյակ , գինի ):

- Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրող սարք :- Չի կարելի դիպչել գազօջախին ջերմային մշակման փուլի

ժամանակ : Հեռու պահեք երեխաներին գազօջախից ջերմային մշակման փուլի ժամանակ : Սննդի ավելորդ տաշեղները պետք է հեռացվեն գազօջախի խոռոչից նախքան մաքրման փուլը ( միայն ջերմային մշակման գործառույթ ունեցող գազօջախների դեպքում ):

- Ջերմային փուլի մշակման ժամանակ և դրանից հետո պետք է կենդանիներին հեռու պահել սարքավորման տարածքից ( միայն ջերմային մշակման գործառույթ ունեցող գազօջախների դեպքում ):

- Ջերմաստիճանի փորձարկման սարքն օգտագործեք միայն այս գազօջախի համար :

- Չի կարելի օգտագործել կոպիտ հղկող մաքրիչներ կամ սուր ծայրով մետաղյա քերիչներ գազօջախի դռան ապակին մաքրելու համար , քանի որ դրանք կարող են քերծել մակերեսը , որի հետևանքով ապակին կարող է կոտրվել :

- Համոզվեք որ սարքավորումն անջատված է նախքան լամպը փոխելը , որպեսզի խուսափեք էլեկտրահարվելու հավանականությունից :

- Չի կարելի օգտագործել ալյումինե փայլաթիթեղ պատրաստման կաթսայի մեջ մթերքը ծածկելու համար ( միայն պատրաստման կաթսա ունեցող գազօջախների դեպքում ):

Կենցաղային տեխնիկայի դեն նետումը ( հեռացումը )- Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից : Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի

աղբահանման կանոններին համապատասխան : Նախքան դեն նետելը հանեք էլեկտրամատակարարման մալուխը :- Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է

կապ հաստատել Ձեր տեղամասի կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը :

HY5

Page 6: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

Գազօջախը փաթեթավորումից հանելուց հետո , համոզվեք որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ և դռներն էլ ճիշտ են փակվում : Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ : Տեղադրելու ժամանակ վնաս պատճառելուց խուսափելու համար հեռացրեք միայն դրա փրփրապոլիստիրոլե հիմքը :Երեխաները չպետք է կատարեն տեղադրման աշխատանքներ : Հեռու պահել երեխաներին սարքավորումը տեղադրելու ժամանակ : Փաթեթավորման նյութերը ( պլաստմասե արկղեր , պենոպոլիստիրոլե մասեր և այլն ) պետք է հեռու պահել երեխաներից սարքավորման տեղադրման ժամանակ և դրանից հետո :ԽՑԻԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ• Խոհանոցային սարքերը որոնք դիպչում են գազօջախին պետք էլինեն ջերմադիմացկուն ( մինիմում 90 °C):• Կատարեք խցիկի կտրումը նախքան գազօջախը տեղադրելը և հեռացրեք փայտի տաշեղները և թեփը :• Տեղադրելուց հետո գազօջախի հատակն այլևս չպետք է հասանելի լինի :• Սարքավորման ճիշտ գործարկման համար անհրաժեշտ է չխոչընդոտել այն մինիմում հեռավորությանը որ կա խոհանոցի կահույքի և

գազօջախի վերևի ծայրի միջև :ԷԼԵԿՏՐԱՄԻԱՑՈՒՄՀամոզվեք , որ սարքավորման տվյալների սանդղակի վրա նշված լարումը նույնն է հիմնական լարման հետ : Տվյալների սանդղակը գտնվում է գազօջախի առջևի ծայրին ( տեսանելի է երբ դուռը բաց է ):• Հոսանքի մալուխի փոխումը ( տեսակը H05 RR-F 3 x 1.5 մմ 2) պետք է իրականացվի որակավորված էլեկտրիկի կողմից : Կապ

հաստատեք լիազորված սպասարկման կենտրոնի հետ :ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՆախքան օգտագործելը .- Հեռացրեք ստվարաթղթե պաշտպանիչ կտորները , պաշտպանիչ թիթեղը և կպչուն պիտակները պարագաների վրայից :- Հեռացրեք ջեռոցից պարագաները և տաքացրեք այն 200° մոտավորապես մեկ ժամ ` պաշտպանիչ քսուքից և մեկուսիչ նյութերից

առաջացած հոտը վերացնելու համար :Օգտագործման ժամանակ .- Մի դրեք ծանր առարկաներ դռան վրա , քանի որ դրանք կարող են վնասել այն :- Մի կառչեք դռնից կամ ինչ - որ բան կախեք բռնակից :- Մի ծածկեք գազօջախի ներսը ալյումինե փայլաթիթեղով :- Երբեք ջուր չլցնեք տաք գազօջախի մեջ ; սա կարող է վնասել էմալի ծածկույթը :- Չի կարելի քաշել կաթսաները կամ թավաները գազօջախի ներքևի հատվածով , քանի որ այն կարող է վնասել էմալի ծածկույթը :- Համոզվեք , որ այլ սարքավորումների էլեկտրական մալուխները չեն դիպչում գազօջախի տաք հատվածներին կամ չեն մնացել դռան

արանքում :- Չի կարելի գազօջախը մթնոլորտային երևույթների ազդեցության տակ թողնել :

Փաթեթավորման նյութերի հեեռացումըՓաթեթավորման նյութը 100%- ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով ( ): Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան :Արտադրանքի դեն նետումը- Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ ԵՄ , Թափոնների էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ :- Համոզվելով որ այս արտադրանքը հեռացվել է պատշաճ կերպով , դրանով օգնած կլինեք կանխելու հնարավոր բացասական

հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա , որը կարող է առաջանալ տվյալ արտադրանքի ոչ պատշաճ աղբահանության արդյունքում :

- Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս որ այն չպետք է հեռացվի որպես կենցաղային աղբ , այլ

պետք է տեղափոխել համապատասխան կենտրոն , որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում :Էներգախնայողության խորհուրդներ- Նախապես տաքացրեք գազօջախը միայն այն դեպքում , եթե նշված է պատրաստաման աղյուսակում կամ Ձեր բաղադրատոմսի մեջ :- Օգտագործեք մուգ լաքապատ կամ էմալապատ թխող կաղապարներ , քանի որ դրանք տաքությունն ավելի լավ են կլանում :

- Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգերի հ . 65/2014, և հ . 66/2014 էկոդիզայնին ` համաձայն Եվրոպական Ստանդարտի ԵՆ 60350-1:

ՏԵՂԱԴՐՈՒՄ

ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ

ԷԿՈ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

HY6

Page 7: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

Գազօջախը չի աշխատում .• Ստուգեք արդյոք առկա են էլեկտրական հոսանքի հիմնական լարերը և արդյոք գազօջախը միացած է էլեկտրամատակարարմանը :• Անջատեք գազօջախը և նորից միացրեք այն , տեսնելու արդյոք խնդիրը վերացել է :Դուռը չի բացվում .• Անջատեք գազօջախը և նորից միացրեք այն , տեսնելու արդյոք խնդիրը վերացել է :• ԿԱՐԵՎՈՐ Է . ինքնամաքրման ժամանակ գազօջախի դուռը չեք կարող բացել : Սպասեք մինչև այն ավտոմատ կերպով կբացվի ( նայել

« ջերմային մշակման գործառույթով գազօջախների Մաքրման փուլ » պարբերությունը ):Էլեկտրոնային ծրագրավորումը չի աշխատում .• Եթե էկրանին հայտնվում է “ ” տառը , որին հաջորդում է թիվ , ապա կապ հաստատեք Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների

Սպասարկման Ծառայության հետ : Այս դեպքում նշեք այն թիվը , որը հաջորդում է տառին “ ”:

Նախքան Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայություն զանգելը .1. Նայեք ` արդյոք կարող եք ինքներդ լուծել խնդիրը « Անսարքությունների ուղեցույցում » տրված առաջարկությունների օգնությամբ :2. Անջատեք սարքավորումը և կրկին միացրեք այն տեսնելու արդյոք խնդիրը վերացել է :Եթե վերը նշված ստուգումներից հետո խնդիրը դեռ առկա է , ապա կապ հաստատեք մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ :Միշտ նշեք .• խնդրի կարճ նկարագրությունը ,• գազօջախի տեսակը և ճշգրիտ մոդելը ,• ծառայության համարը (այն համարը որը գրված է Ծառայություն բառից հետո` տեխնիկական տվյալների սանդղակի վրա), որը գտնվում

է ջեռոցի խոռոչի աջ եզրին ( տեսանելի է , երբ գազօջախի դուռը բաց է ): Ծառայության համարը նաև նշված է երաշխիքային գրքույկի վրա ,

• Ձեր ամբողջական հասցեն ,• Ձեր հեռախոսի համարը :

Եթե վերանորոգման անհրաժեշտություն կա , ապա կապ հաստատեք լիազորված Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ ( երաշխավորելու այն , որ պետք է օգտագործվեն օրիգինալ կցամասերը և վերանորոգումը ճիշտ է իրականացված ):

Գազօջախի արտաքին հատվածըԿԱՐԵՎՈՐ Է . մի օգտագործեք քայքայիչ կամ հղկող մաքրող նյութեր : Եթե այս նյութերից որևէ մեկը պատահաբար դիպչի սարքավորմանը , ապա արագ մաքրեք այն միկրոֆայբրային խոնավ կտորով :• Մաքրեք մակերեսները միկրոֆայբրային խոնավ կտորով : Այն շատ կեղտոտ է . ջրի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ մաքրող հեղուկ :

Վերջում ավարտեք աշխատանքը չոր կտորով :Գազօջախի ներսի հատվածըԿԱՐԵՎՈՐ Է . չի կարելի օգտագործել հղկող սպունգեր կամ մետաղական քերիչներ կամ մաքրիչներ : Ժամանակի ընթացքում դրանք կարող են վնասել էմալապատ մակերեսները և գազօջախի դռան ապակին :• Յուրաքանչյուր օգտագործումից հետո թողեք որպեսզի գազօջախը սառի , իսկ հետո մաքրեք այն , նախընտրելի է որ այն դեռ մի քիչ տաք

լինի , որպեսզի հեռացնեք մթերքի մնացորդներից առաջացած կեղտը և հետքերը ( օր .` շաքարի բարձր պարունակությամբ մթերք ):• Օգտագործեք գազօջախը մաքրող նյութեր և տառ առ տառ հետևեք արտադրողի ցուցումներին :• Մաքրեք դռան ապակին համապատասխան մաքրող հեղուկով : Գազօջախի դուռը կարող եք հանել , որպեսզի մաքրելը հեշտ լինի ( նայել

ՊԱՀՊԱՆՈՒՄ ):• Գրիլի ցանցի ամենաբարձր էլեմենտի ջերմաստիճանը ( նայել ՊԱՀՊԱՆՈՒՄ ) կարող եք իջեցնել ( որոշ մեդելներ միայն ) գազօջախի

տանիքը մաքրելու համար :ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ջրի բարձր պարունակությամբ մթերքների երկարատև եփման ժամանակ (օր.` պիցցա, բանջարեղեն և այլն) կարող է խտացում առաջանալ դռան ներսի հատվածի և փականի շուրջ : Երբ ջեռոցը սառել է , չորացրեք դռան ներսի հատվածը կտորով կամ սպունգով :

ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՄԱՔՐՈՒՄ

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ - Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրող սարք :- Մաքրեք գազօջախը միայն այն ժամանակ , երբ այն սառել է :- Անջատեք սարքավորումն էլեկտրամատակարարումից :

HY7

Page 8: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

Պարագաներ .• Օգտագործումից անմիջապես հետո ընկղմեք պարագանաերը մաքրող հեղուկով լցված ջրի մեջ ` հանելով դրանք գազօջախի

ձեռնոցներով , եթե դեռ տաք են :• Մթերքի մնացորդները կարող են հեշտությամբ հեռացվել ` օգտագործելով խոզանակ կամ սպունգ :Գազօջախի ետևի պատի և կողային պանելների մաքրում ( եթե առկա է ).ԿԱՐԵՎՈՐ Է . չի կարելի օգտագործել քայքայիչ կամ հղկող մաքրող նյութեր , կոպիտ խոզանակներ , սպասք լվանալու սպիրալներ կամ գազօջախի ցողիչ հեղուկներ , որոնք կարող են վնասել մակերեսը կամ խաթարել դրա ինքնամաքրման հատկությունները :• Գործարկեք գազօջախը դատարկ վիճակում ` օդափոխիչի կիրառմամբ գործառույթով 200°C- ում մոտ մեկ ժամ• Հետո թողեք որպեսզի սարքավորումը սառի , նախքան մթերքի մնացորդները սպունգով հեռացնելը :

ԴՌԱՆ ՀԱՆՈՒՄԴուռը հանելու համար .1. Ամբողջությամբ բացեք դուռը :2. Բարձրացրեք բռնակները և քաշեք դեպի առաջ այնքան որքան կգա ( Ն . Նկ . 1):3. Փակեք դուռն այնքան ինչքան հնարավոր է ( Ա ), բարձրացրեք վեր ( Բ ) և պտտեք այն ( Գ ) մինչև որ դուրս գա ( Դ ) ( Ն . Նկ . 2):Դուռը տեղադրելու համար .1. Տեղադրեք ծխնիներն իրենց տեղերում :2. Ամբողջությամբ բացեք դուռը :3. Թուլացրեք երկու բռնակները :4. Փակեք դուռը :

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵՄԵՆՏԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ( ՈՐՈՇ ՄՈԴԵԼՆԵՐ ՄԻԱՅՆ )1. Տեղափոխեք կողային պարագաները պահող ցանցերը ( Ն . Նկ . 3):2. Մի փոքր դուրս քաշեք ջերմային էլեմենտը ( Ն . Նկ . 4) և թուլացրեք այն ( Ն . Նկ . 5):3. Ջերմային էլեմենտը վերադիրքավորելու համար , բարձրացրեք այն վերև ` քաշելով մի փոքր դեպի Ձեզ ` համոզվելով որ այն կնստի

կողային հենարանների վրա :

ՊԱՀՊԱՆՈՒՄ

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ - Օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ :- Համոզվեք որ գազօջախը սառել է նախքան հետևյալ գործողություններն իրականացնելը :- Անջատեք սարքավորումն էլեկտրամատակարարումից :

Ն . Նկ . 1 Ն . Նկ . 2

Ն . Նկ . 3 Ն . Նկ . 4 Ն . Նկ . 5

HY8

Page 9: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

ԳԱԶՕՋԱԽԻ ԼԱՄՊԻ ՓՈԽՈՒՄԵտևի լամպը փոխելու համար ( եթե առկա է ).1. Անջատեք գազօջախն էլեկտրամատակարարումից :2. Հանեք լամպի կափարիչը ( Ն . Նկ . 6), փոխեք լամպը ( նայել լամպի տեսակի վերաբերյալ ծանուցումը ) և կրկին ետ պտտեք լամպի

կափարիչը ( Ն . Նկ . 7):3. Նորից միացրեք գազօջախն էլեկտրամատակարարմանը :

ԾԱՆՈՒՑՈՒՄ . - Օգտագործեք միայն 25-40 Վտ /230 Վ E-14 տեսակ , T300 °C շիկացման լամպեր , կամ 20-40Վտ /230 Վ G9 տեսակ , T300 °C

հալոգենային լամպեր ( կախված մոդելից ):- Սարքավորման մեջ օգտագործվող լամպը հատուկ նախագծված է էլեկտրական սարքավորումների համար և հարմար չէ կենցաղային

սենյակի լուսավորման համար ( Հանձնաժողովի Կանոնակարգ ( ԵՀ ) No 244/2009):- Լամպերը կարող եք գտնել մեր Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնից :ԿԱՐԵՎՈՐ Է . - Չի կարելի գազօջախն օգտագործել մինչև լամպի կափարիչի վերդիրքավորումը :- Հալոգենային լամպերի օգտագործման դեպքում չի կարելի գործածել այն մերկ ձեռքերով , քանի որ մատնահետքերը կարող են վնասել

դրանց :

ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՅԵԼ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

1. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿ2. Ամենավերևի ջերմային էլեմենտ / խորովելու ցանց3. Սառեցման համարկարգ ( եթե առկա է )4. Տվյալների սանդղակ ( չի կարելի հանել )5. Լույս6. Թխելու գործընթացի օդափոխության համակարգ ( եթե առկա է )7. Պտտվող շամփուր ( եթե առկա է )8. Հատակի ջերմային էլեմենտ ( ոչ տեսանելի )9. Դուռ10. Դարակների դիրքը11. Ետևի պատԾԱՆՈՒՑՈՒՄ . - Պատրաստման վերջում , երբ գազօջախն անջատվում է , սառեցման օդափոխիչը դեռ մի որոշ ժամանակ կարող է շարունակել աշխատել :

Ն . Նկ . 6 Ն . Նկ . 7

ԳԱԶՕՋԱԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

1

11

5

2

4

7

8

10

9

6

3

HY9

Page 10: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ( Գազօջախի հետ տրամադրված պարագաների վերաբերյալ ինֆորմացիան նայել տեխնիկական թերթիկում )

Կաթելու սկուտեղ ( Ն . Նկ . 1)Նախատեսված է ցանցե դարակի տակ դնելու և մթերքի յուղը և մնացորդները հավաքելու համար , կամ կարող է օգտագործվել որպես ափսե ` միսը , հավը և ձուկը բանջարեղենով կամ առանց դրա պատրաստելու համար : Մի փոքր ջուր լցրեք կաթելու սկուտեղի մեջ ` յուղի և ծխի սև բծերի առաջացումից խուսափելու համար :Թխելու սկուտեղ ( Ն . Նկ . 2)Բիսկվիթներ , տորթեր և պիցցաներ թխելու համար :Ցանցե դարակ ( Ն . Նկ . 3)Նախատեսված է մթերք խորովելու համար կամ որպես հենարան ` կաթսաների , տորթի տարաների և պատրաստելու այլ պարագաների համար : Այն կարող եք դնել ցանկացած մակարդակի վրա : Ցանցե դարակը կարող եք տեղադրել կոր հատվածով դեպի վերև կամ ներքև :Կողային պանելներ ( Ն . Նկ . 4)Այս պանելներն ունեն հատուկ միկրոծակոտկեն էմալե ծածկույթ , որոնք կլանում են յուղը : Խորհուրդ է տրվում գործի դնել ավտոմատ մաքրման փուլը ` մասնավորոպես յուղոտ մթերք պատրաստելուց հետո ( նայել ՄԱՔՐՈՒՄ ):Պտտվող շամփուր ( Ն . Նկ . 5)Օգտագործեք պտտվող շամփուրն ինչպես նշված է Ն.Նկ. 9: Խորհրդի համար, նայեք նաև «Երաշխավորված օգտագործում և խորհուրդներ» բաժինը:Գրիլի թավայի հավաքածու ( Ն . Նկ . 6)Հավաքածուն ներառում է ցանցե դարակ (6 ա ) և էմալապատ ընդունիչ (6 բ ): Այս հավաքածուն պետք է դնել ցանցե դարակի վրա (3) և օգտագործել Խորովելու գործառույթի ժամանակ :Յուղոտ ֆիլտր ( Ն . Նկ . 7)Օգտագործոեք միայն մասնավորապես յուղոտ պատրաստման գործընթացի դեպքում: Կախեք այն գազօջախի խցիկի ետևի պատին` օդափոխիչին հակառակ : Այն կարելի է մաքրել սպասք լվանալու մեքենայի մեջ և օգտագործել օդափոխիչի գործարկման գործառույթի ժամանակ :Սահող դարակներ ( Ն . Նկ . 8)Դրանք թույլ են տալիս , որպեսզի պատրաստելու ընթացքում , ցանցե դարակները և կաթելու սկուտեղները կարողանաք կիսով չափ դուրս քաշել : Հարմար է բոլոր պարագաների համար , ինչպես նաև դրանք կարող եք լվանալ սպասք լվանալու մեքենայի մեջ :Պարագաների քանակը կարող է լինել տարբեր ըստ այն մոդելի , որը գնել եք :ՉՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՐԱԳԱՆԵՐ Մյուս պարագաներն առանձին կարող եք գնել Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնից : ՑԱՆՑԵ ԴԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԳԱԶՕՋԱԽԻ ՄԵՋ : 1. Տեղադրեք ցանցե դարակը հորիզոնական ` բարձրացված « Ա » մասով դեպի վեր ( Նկ . 1):2. Մյուս պարագաները , ինչպիսիք են օրինակ կաթելու սկուտեղը և թխելու սկուտեղը տեղադրվում են նույն ձևով ինչպես ցանցե դարակը ( նկ . 2):

Ն . Նկ . 1 Ն . Նկ . 2 Ն . Նկ . 3 Ն . Նկ . 4

Ն . Նկ . 5 Ն . Նկ . 6 Ն . Նկ . 7 Ն . Նկ . 8

Ն . Նկ . 9

Ն . Նկ . 1 Ն . Նկ . 2

6 ա

6 բ

A

HY10

Page 11: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե Ձեր գազօջախի վրայի կոճակները սեղմովի են , ապա հրեք դրանք մեջտեղի մասից և դրանք դուրս կպլտան ` կախված մոդելից :Ձեր արտադրանքը կարող է մի փոքր տարբերվել նկարում նշվածից :1. Գործառույթն ընտրելու կոճակ2. Էլեկտրոնային ծրագրավորում3. Ջերմաչափի կոճակ4. Ջերմաչափի կարմիր լուսադիոդ :ԻՆՉՊԵՍ ԳՈՐԾԱՐԿԵԼ ԳԱԶՕՋԱԽԸ• Պտտեք ընտրման կոճակը դեպի պահանջվող գործառույթը :

Գազօջախի լույսը վառվում է :• Պտտեք ջերմաչափի կոճակի ժամասլաքը դեպի պահանջվող ջերմաստիճանը :

Ջերմաչափի լուսադիոդը վառվում է և նորից անջատվում , երբ գազօջախը հասնում է ընտրված ջերմաստիճանին :Պատրաստման գործընթացի վերջում պտտեք կոճակները դեպի “0”:ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Գազօջախի առաջին անգամ օգտագործման ժամանակՕրվա ժամանակի և ձայնային ազդանշանի հնչերանգի կարգավորում :Գազօջախը հոսանքի գլխավոր մատակարարմանը միացնելուց հետո , էկրանին թարթում է ԱՎՏՈՄԱՏ նշանը և 0.00: Օրվա ժամանակը սահմանելու համար , միաժամանակ սեղմեք - և + կոճակները . կենտրոնական կետը թարթում է : Օրվա ժամանակը սահմանեք ` օգտագործելով + և -կոճակները: Նախընտրելի միջակայքն ընտրելուց հետո, սեղմեք մեջտեղի կոճակը: Էկրանը ցույց է տալիս «հնչերանգ 1»: Նախընտրելի հնչերանգն ընտրելու համար ` սեղմեք - կոճակը : Հնչերանգն ընտրելուց հետո , սեղմեք մեջտեղի կոճակը : Օրվա ժամանակը փոխելու համար , կատարեք վերը նշվածը :Ժամանակաչափի սահմանում Ժամանակաչափը սահմանելու համար , երկար սեղմեք մեջտեղի կոճակը . էկրանին ցուցադրվում է 0.00 և զանգի նշանը թարթում է : Ժամանակաչափը սահմանեք ` օգտագործելով + կոճակը ( ծրագրավորվող մաքսիմում միջակայքն է ` 23 ժամ և 59 րոպե ): Ետ հաշվարկն սկսվում է մի քանի վայրկյանից : Էկրանը ցույց է տալիս օրվա ժամանակը , իսկ զանգի նշանը մնում է վառ` հաստատելով , որ ժամանակաչափը սահմանված է : Ետ հաշվարկը նայելու և , եթե անհրաժեշտ է , այն փոխելու համար , կրկին սեղմեք մեջտեղի կոճակը :

1. Կոճակ - . էկրանին ցուցադրված միջակայքը նվազեցնելու համար2. Կոճակ . տարբեր գործառույթներ ընտրելու համար .

ա . Ժամանակաչափ բ . Պատրաստման ժամանակ գ . Պատրաստման ժամանակի ավարտի կարգավորում

3. Կոճակ + . էկրանին ցուցադրված միջակայքը բարձրացնելու համար

A. Նշանը ցույց է տալիս , որ ժամանակաչափի գործառույթը գործարկված է

B. ԱՎՏՈՄԱՏ նշանը հաստատում է , որ կարգավորումը կատարված է

2

4

3

AUTO

2 31

A

B

HY11

Page 12: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

Պատրաստման ժամանակի սահմանումՊատրաստման ռեժիմը և ջերմաստիճանն ընտրելուց հետո, սեղմեք մեջտեղի կոճակը. էկրանին ցուցադրվում է 0.00 և զանգի նշանը թարթում է : Կրկին սեղմեք մեջտեղի կոճակը . և 0.00 հայտնվում է էկրանին ևԱՎՏՈՄԱՏ նշանը թարթում է : Պատրաստման ժամանակը սահմանեք ` օգտագործելով + և - կոճակները ( ծրագրավորվող մաքսիմում միջակայքը 10 ժամ է ): Մի քանի վայրկյան անց էկրանը ցույց է տալիս օրվա ժամանակը և ԱՎՏՈՄԱՏ նշանը մնում է վառ ` հաստատելով կարգավորումը : Պատրաստման մնացորդային ժամանակը նայելու և , եթե անհրաժեշտ է , այն փոխելու համար , 2 վայրկյան սեղմած պահեք մեջտեղի կոճակը , իսկ հետո կրկին սեղմեք այն ` երկրորդ անգամ :

Սահմանված ժամանակի վերջում նշանն անջատվում է , ազդանշանը հնչում է և ԱՎՏՈՄԱՏ նշանը թարթում է էկրանին : Ահազանգն ապաակտիվացնելու համար սեղմեք ցանկացած կոճակ : Գործառույթների և ջերմաստիճանի կոճակը դրեք զրոյի վրա և 2 վայրկյան սեղմեք մեջտեղի կոճակը ` պատրաստելու գործընթացն ավարտելու համար :Պատրաստելու գործընթացի ժամանակի հետաձգումՊատրաստման ժամանակն ընտրելուց հետո , սեղմեք մեջտեղի կոճակը . էկրանին ցուցադրվում է , պատրաստման ժամանակի ավարտը և ԱՎՏՈՄԱՏ նշանը թարթում են : Սեղմեք + կոճակը ` պատրաստման նախընտրելի ժամանակի ավարտը նայելու համար ( պատրաստման գործընթացը կարող է հետաձգվել մաքսիմումը 23 ժամ և 59 րոպե ): Մի քանի վայրկյան անց էկրանին ցուցադրվում է օրվա ժամանակը , նշանն անջատվում է և ԱՎՏՈՄԱՏ նշանը մնում է վառ ` հաստատելով կարգավորումը : Պատրաստման ժամանակի ավարտը նայելու և , եթե անհրաժեշտ է, այն փոխելու համար, սեղմեք մեջտեղի կոճակը, իսկ հետո կրկին սեղմեք այն երկու անգամ: Ետ հաշվարկի վերջում նշանը վառվում է , իսկ գազօջախը շարունակում է ընտրված պատրաստման ռեժիմը :

ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԿՈՃԱԿ

ԱՆՋԱՏԵԼ Պատրաստման գործընթացը կանգնեցնելու և գազօջախն անջատելու համար :

ԼԱՄՊ Գազօջախի լույսը միացնելու / անջատելու համար :

ՊԱՅՄԱՆԱԿԱՆՄիայն մեկ դարակում ցանկացած տեսակի ուտեստ պատրաստելու համար : Օգտագործեք 2- րդ դարակը : Նախապես տաքացրեք գազօջախը մինչև Ձեր նախընտրած ջերմաստիճանը : Երբ գազօջախը պատրաստ է , ջերմաչափի լուսադիոդներն անջատվում են և մթերքը կարող եք դնել դրա մեջ :

ՋԵՐՄԱՅԻՆ ԹԽՈՒՄ

Մի դարակում հեղուկով տորթեր թխելու համար ( քաղցր կամ համեմված ): Այս գործառույթը կարող եք կիրառել երկու դարակների վրա պատրաստելու համար : Սննդի դիրքը փոխեք ավելի հավասարաչափ պատրաստման համար: Օգտագործեք 2-րդ դարակը միայն մեկ դարակի վրա պատրաստելու համար և 2-րդն ու 4- րդը երկու դարակներում պատրաստելու համար : Նախքան պատրաստելը տաքացրեք վառարանը :

ԽՈՐՈՎԵԼՈՒ ՑԱՆՑ

Սթեյք, քյաբաբ և երշիկեղեն խորովելու համար, բանջարեղեն, գրատին և բոված հաց պատրաստելու համար: Դրեք մթերքը 4-րդ դարակում: Միս խորովելիս օգտագործեք կաթելու սկուտեղը հյութեղեն մասը հավաքելու համար : Դրեք այն 3- րդ դարակում ` ավելացնելով մոտավորապես կես լիտր ջուր : Նախապես տաքացրեք գազօջախը 3-5 րոպե : Պատրաստելու ընթացքում գազօջախի դուռը պետք է մնա փակ :

ՏՈՒՐԲՈ ԽՈՐՈՎԵԼՈՒ

ՑԱՆՑ

Մսի մեծ կտորներ տապակելու համար (ոտքեր, տապակած միս, հավ): Դրեք մթերքը մեջտեղի դարակներում: Օգտագործեք կաթելու սկուտեղը հյութեղեն մասը հավաքելու համար : Դրեք այն 1- ին /2- րդ դարակում ` ավելացնելով մոտավորապես կես լիտր ջուր: Խորհուրդ է տրվում պատրաստելու ընթացքում շրջել միսը այն ավելի կարմրացնելու համար : Կարիք չկա գազօջախը նախապես տաքացնել : Պատրաստելու ընթացքում գազօջախի դուռը պետք է մնա փակ :

ՀԱԼԵՑՈՒՄ Մթերքի հալեցումն արագացնելու համար : Դրեք մթերքը մեջտեղի դարակում : Թողեք մթերքը փաթեթավորման մեջ , որպեսզի այն դրսում մնալով չչորանա :

ՀԱՏԱԿ + ՋԵՐՄԱՅԻՆ

ԹԽՈՒՄՄիրգ , տորթ , բանջարեղեն , պիցցա և թռչնամիս մեկ մակարդակում պատրաստելու համար :

ՄՂՎԱԾ ՕԴ

Տարբեր մթերքներ , որոնց պատրաստման համար պահանջվում է նույն ջերմաստիճանը ( օր .` ձուկ , բանջարեղեն , տորթեր ), մաքսիմում երկու դարակներում միաժամանակ պատրաստելու համար : Այս գործառույթը թույլ է տալիս պատրաստել այնպես , որ հոտերը չփոխանցվեն մի մթերքից մյուսին : Խորհուրդ է տրվում օգտագործել 2- րդ մակարդակն առանձին դարակի վրա պատրաստելու համար : Երկու դարակներում պատրաստելու համար խորհուրդ է տրվում օգտագործել 1- ին և 3- րդ մակարդակները ` սկզբում նախապես տաքացնելով գազօջախը :

ՀԱՏԱԿՕգտագործեք այս գործառույթը պատրաստելուց հետո , որպեսզի կարմրացնեք ուտեստի ստորին հատվածը : Խորհուրդ է տրվում մթերքը դնել պատրաստման 1- ին /2- րդ մակարդակում : Գործառույթը կարող եք նաև օգտագործել դանդաղ պատրաստման համար, ինչպիսիք են` բանջարեղենը և շոգեխաշած միսը, այս դեպքում օգտագործեք պատրաստման 2- րդ մակարդակը : Կարիք չկա գազօջախը նախապես տաքացնել :

HY12

Page 13: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

Բաղադրատոմս Գործառույթ Նախապես -տաքացում

Դարակ (հատակից)

Ջերմաստիճան(°C)

Ժամանակ

( րոպե )

Պարագաներ

Թթխոմորով տորթեր

Այո 2 150-175 35-90 Տորթի տարա ցանցե դարակի վրա

Այո 1-3 150-170 30-90

Դարակ 3: տորթի տարա ցանցե դարակի վրաԴարակ 1: տորթի տարա ցանցե դարակի վրա

Լցոնած կարկանդակներ ( կաթնաշոռով պուդինգ , շտրուդել , խնձորի կարկանդակ )

Այո 2 150-190 30-85Կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ կամ տորթի տարա ցանցե դարակի վրա

Այո 1-3 150-190 35-90

Դարակ 3: տորթի տարա ցանցե դարակի վրաԴարակ 1: տորթի տարա ցանցե դարակի վրա

Բիսկվիթներ / Աղանդեր

Այո 2 160-175 20-45 Կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ

Այո 1-3 150-175 20-45Դարակ 3: ցանցե դարակԴարակ 1: կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ

Չամիչով բլիթներ

Այո 2 175-200 30-40 Կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ

Այո 1-3 170-190 35-45

Դարակ 3: գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրաԴարակ 1: կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ

Բեզե

Այո 2 100 110-150 Կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ

Այո 1-3 100 130-150

Դարակ 3: գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրաԴարակ 1: կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ

Հաց / Պիցցա / Պիրոգ

Այո 2 190-250 12-50 Կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ

Այո 1-3 190-250 25-50

Դարակ 1: գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրաԴարակ 3: կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ

Սառեցրած պիցցա

Այո 2 250 10-15Դարակ 1: Կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ ցանցե դարակի վրա

Այո 1-3 250 10-20

Դարակ 3: գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրաԴարակ 1: կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ

Կծու կարկանդակներ ( բանջարեղենով կարկանդակ , բլիթ )

Այո 2 175-200 40-50 Տորթի տարա ցանցե դարակի վրա

Այո 1-3 175-190 55-65

Դարակ 3: տորթի տարա ցանցե դարակի վրաԴարակ 1: տորթի տարա ցանցե դարակի վրա

HY13

Page 14: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

Ֆրանսիական խմորեղեն / Շերտավոր խմոր

Այո 2 175-200 20-30 Կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ

Այո 1-3 175-200 25-45

Դարակ 3: գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրաԴարակ 1: կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ

Լազանյա / Տապակած մակարոնեղեն / Կանելոնի / Պուդինգ Այո 2 200 45-55 Գազօջախի սկուտեղ ցանցե

դարակի վրա

Գառան միս / Հորթի միս / Տավարի միս / Խոզի միս 1 Կգ Այո 2 200 80-110

Կաթելու սկուտեղ կամ գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրա

Հավ / Ճագար / Բադ 1 Կգ Այո 2 200 50-100Կաթելու սկուտեղ կամ գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրա

Հնդկահավ / Սագ 3 Կգ Այո 1/2 200 80-130Կաթելու սկուտեղ կամ գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրա

Տապակած ձուկ / ստվարաթիթեղի մեջ ( լցոնած , ամբողջական ) Այո 2 175-200 40-60

Կաթելու սկուտեղ կամ գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրա

Լցոնած բանջարեղեն ( լոլիկներ , ցուկկինի , սմբուկներ ) Այո 2 175-200 50-60 Գազօջախի սկուտեղ ցանցե

դարակի վրա

Տոստ Այո 4 200 2-5 խորովելու ցանց

Ձկան ֆիլե / սթեյք Այո 4 200 20-30

Դարակ 4: ցանցե դարակ ( պատրաստելու ընթացքում կիսով չափ շրջեք մթերքը )Դարակ 3: կաթելու սկուտեղ ջրով

Երշիկեղեն / Քյաբաբ / Կողային մատեր / Համբուրգերներ Այո 4 200 30-40

Դարակ 4: ցանցե դարակ ( պատրաստելու ընթացքում կիսով չափ շրջեք մթերքը )Դարակ 3: կաթելու սկուտեղ ջրով

Տապակած հավ 1-1.3 Կգ - 2 200 55-70

Դարակ 2: ցանցե դարակ (եթե անհրաժեշտ է , պատրաստելու ընթացքում երկու երրորդով շրջեք մթերքը )Դարակ 1: կաթելու սկուտեղ ջրով

Տապակած հավ 1-1.3 Կգ - 2 200 60-80Դարակ 2: պտտվող շամփուրԴարակ 1: կաթելու սկուտեղ ջրով

Տավարի տապակած միս 1 Կգ - 2 200 35-45

Գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրա (եթե անհրաժեշտ է , պատրաստելու ընթացքում երկու երրորդով շրջեք մթերքը)

Գառան ոտք / Սրունքներ - 2 200 60-90

Կաթելու սկուտեղ կամ գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրա (եթե անհրաժեշտ է , պատրաստելու ընթացքում երկու երրորդով շրջեք մթերքը)

Բաղադրատոմս Գործառույթ Նախապես -տաքացում

Դարակ (հատակից)

Ջերմաստիճան(°C)

Ժամանակ

( րոպե )

Պարագաներ

HY14

Page 15: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

Այղուսակում տրված ժամանակը հետաձգված ռեժիմով պատրաստելու համար է ( եթե առկա է ): Պատրաստման ժամանակը կարող է լինել ավելի երկար ` կախված ուտեստից :ԾԱՆՈՒՑՈՒՄ . պատրասման գործառույթի նշանները կարող են մի փոքր տարբեր լինել նկարում նշվածից :ԾԱՆՈՒՑՈՒՄ . պատրաստման ժամանակները և ջերմաստիճանները նախատեսված են մոտավորապես 4 չափաբաժնի համար :

Ինչպես կարդալ պատրաստման աղյուսակըԱղյուսակը ցույց է տալիս ցանկացած մթերքի համար լավագույն գործառույթի օգտագործումը ` մեկ կամ ավելի դարակների վրա մթերքը միաժամանակ պատրաստելու համար : Պատրաստման ժամանակը սկսվում է այն պահից , երբ մթերքը դրվում է գազօջախի մեջ ` նախապես տաքացման ժամանակը հանած ( հարկ եղած դեպքում ): Պատրաստման ջերմաստիճանը և ժամանակը զուտ ուղեցույցի համար են և դրանց նշանակումը կախված է օգտագործվող պարագայի տեսակից և մթերքի ծավալից : Սկսելու համար օգտագործեք ամենացածր միջակայքը և , եթե մթերքը չի պատրաստվում ինչպես հարկն է , այդ դեպքում նշանակեք ավելի բարձր միջակայք : Օգտագործեք տրամադրված պարագաները և հատկապես մուգ գունավոր մետաղական տորթի տարաները և գազօջախի սկուտեղները : Դուք կարող եք նաև օգտագործել ապակե կամ կավե թավաներ և պարագաներ , բայց հիշեք որ պատրաստման ժամանակը կլինի մի փոքր ավելի երկար : Լավագույն արդյունքի հասնելու համար հետևեք պատրաստման աղյուսակում տրված ցուցումներին , թե ինչպես ընտրել պարագաները ( տրամադրված ) տարբեր դարակներում դնելու համար : Շատ ջուր պարունակող մթերք պատրաստելիս , գազօջախը նախապես տաքացրեք :Տարբեր մթերքների պատրաստում միևնույն ժամանակՕգտագործելով “ ՋԵՐՄԱՅԻՆ ԹԽՈՒՄ ” գործառույթը ( եթե առկա է ), դուք կարող եք միաժամանակ պատրաստել մթերքներ , որոնց պատրաստման համար պահանջվում է նույն ջերմաստիճանը ( օրինակ ` ձուկ և բանջաևեղեն ), օգտագործելով տարբեր դարակներ : Հանեք այն մթերքը , որի պատրաստման համար պահանջվում է ավելի քիչ ժամանակ և գազօջախում թողեք այն մթերքը , որի պատրաստման համար պահանջվում է ավելի երկար ժամանակ :Աղանդեր- Պատրաստեք նուրբ աղանդեր պայմանական գործառույթով միայն մեկ դարակի վրա : Օգտագործեք մուգ գունավոր մետաղական տորթի

տարաներ և դրանք միշտ դրեք տրամադրված ցանցե դարակի վրա : Մեկից ավելի դարակների վրա պատրաստելու համար ընտրեք մղված օդի գործառույթը և պտտեք տորթի տարաները դարակների վրա ` նպաստելով տաք օդի օպտիմալ շրջանառությանը :

- Ստուգելու համար արդյոք տորթը եփել է , կարող եք փայտե ատամի փայտիկ դնել տորթի մեջտեղում : Եթե ատամի փայտիկը մաքուր է դուրս գալիս , ապա տորթը պատրաստ է :

- Եթե օգտագործում եք չկպչուն տորթի տարաներ , ապա չի կարելի յուղել դրա ծայրերը , քանի որ տորթը կարող է չբարձրանալ նույնիսկ ծայրերի շուրջը :

- Եթե տորթը « նստում է » պատրաստման ժամանակ , հաջորդ անգամ նշանակեք ավելի ցածր ջերմաստիճան ` այդպիսով կրճատելով խառնուրդում եղած հեղուկի քանակը և ավելի նուրբ խառնուրդ կստացվի :

Տապակած կարտոֆիլ - 2 200 45-55

Կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ ( եթե անհրաժեշտ է , պատրաստելու ընթացքում երկու երրորդով շրջեք մթերքը)

Բանջարեղենային սոուս - 2 200 20-30 Գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրա

Լազանյա և Միս Այո 1-3 200 50-100

Դարակ 3: գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրաԴարակ 1: կաթելու սկուտեղ կամ գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրա

Միս և Կարտոֆիլ Այո 1-3 200 45-100

Դարակ 3: գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրաԴարակ 1: կաթելու սկուտեղ կամ գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրա

Ձուկ և Բանջարեղեն Այո 1-3 175 30-50

Դարակ 3: գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրա Դարակ 1: կաթելու սկուտեղ կամ գազօջախի սկուտեղ ցանցե դարակի վրա

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Բաղադրատոմս Գործառույթ Նախապես -տաքացում

Դարակ (հատակից)

Ջերմաստիճան(°C)

Ժամանակ

( րոպե )

Պարագաներ

HY15

Page 16: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

- Թաց միջուկով քաղցրավենիքների դեպքում (կաթնաշոռով պուդինգ կամ մրգային կարկանդակներ) օգտագործեք “ՋԵՐՄԱՅԻՆ ԹԽՈՒՄ” գործառույթը ( եթե առկա է ): Եթե տորթի հատակը թաց է , ապա իջեցրեք դարակը և տորթի հատակին շաղ տվեք հացի կամ բիսկվիթի փշրանքներ , նախքան միջուկն ավելացնելը :

Միս- Օգտագործեք գազօջախի ցանկացած տիպի սկուտեղ կամ ապակե աման , որը համապատասխան է պատրաստվելիք մսի կտորի չափին :

Տապակած կտորների դեպքում խորհուրդ է տրվում ուտեստի տակ ավելացնել մի փոքր պաշար ` պատրաստման ընթացքում հեղուկ լցնելով մսի վրա լրացուցիչ համ հաղորդելու համար : Երբ տապակած միսը պատրաստ է , թողեք այն հանգստանա 10-15 րոպե կամ փաթաթեք այն ալյումինե փայլաթիթեղով :

- Երբ ուզում եք միս խորովել , ընտրեք հարթ հաստության կտորներ , որպեսզի պատրաստման արդյունքները լինեն միատեսակ : Մսի շատ հաստ կտորների համար ավելի երկար պատրաստման ժամանակ է պահանջվում : Որպեսզի կանխեք մսի երեսամասն այրվելուց , իջեցրեք ցանցե դարակն ավելի ներքև ` հեռու պահելով մթերքը գրիլի ցանցից : Պատրաստման ընթացքում շրջեք մթերքը երկու երրորդով :

Պատրաստման ընթացքում առաջացած հյութեղեն մասը հավաքելու համար խորհուրդ է տրվում կաթելու սկուտեղը կես լիտր ջրով դնել ուղիղ գրիլի ցանցի տակ , որի վրա դրված է միսը : Հավաքեք , երբ անհրաժեշտ է :Պտտվող շամփուր ( միայն որոշ մոդելներում )Օգատագործեք այս պարագան նույնիսկ տապակած մսի մեծ կտորների և թռչնամսի դեպքում : Դրեք միսը պտտվող շամփուրի վրա ` կապելով այն հավի պարանով և ստուգեք , որ այն լինի ապահով նախքան շամփուրն իր տեղը տեղադրելը , որը գտնվում է գազօջախի առջևի պատին , և համապատասխան հենարանի վրա դնելը : Ծխից խուսափելու և պատրաստման ընթացքում առաջացած հյութեղեն մասը հավաքելու համար խորհուրդ է տրվում կաթելու սկուտեղը կես լիտր ջրով դնել առաջին մակարդակում : Շամփուրն ունի պլաստմասե բռնակ , որը պետք է հանել նախքան պատրաստելն սկսելը և օգտագործել պատրաստման վերջում , որպեսզի գազօջախից մթերքը հանելիս խուսափեք այրվածքներ ստանալուց :ՊիցցաԹեթևակի յուղեք սկուտեղները , որպեսզի պիցցան լինի խրթխրթան : Պատրաստելու ընթացքում երկու երրորդով ցանեք մոցառելլա պանիրը պիցցայի վրա : Բարձրացման գործառույթ ( առկա է միայն որոշ մոդելներում )Անհրաժեշտ է միշտ խմորը ծածկել խոնավ շորով նախքան այն գազօջախը դնելը : Խմորի հասունացման ժամանակն այս գործառույթով կրճատվում է մոտավորապես մեկ երրորդով` համեմատած սենյակային ջերմաստիճանում (20-25 °C) դրա հասունացման հետ: 1կգ պիցցայի խմորի հասունացման ժամանակը կազմում է շուրջ մեկ ժամ :

HY16

Page 17: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության
Page 18: HY Շահագործման և տեխնիկական …docs.whirlpool.eu/_doc/400010877613HY.pdfհետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության

400010877613 Whi

rlpoo

l ԱՄՆ

-ի գր

անցվ

ած ա

պրան

քանի

շն է

Whi

rlpoo

l

001

HY