8
ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ, 4-1 ՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄ ՄՄՄՄՄ

Մայրցամաքներ և օվկիանոսներ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Մայրցամաքներ և օվկիանոսներ

Մայրցամաքներ և օվկիանոսներ

, 4-1 , Սվետլանա Համբարձումյան դասարան Նոր Դպրոց

Page 2: Մայրցամաքներ և օվկիանոսներ

Երկրագնդի մեծ մասը պատված է ջրով: Քարտեզի վրա ջրային տարածքը միշտ պատկերված է լինում կապույտ գույնով: Ջրային տարածքները կոչվում են օվկիանոսներ: Երկրագնդի վրա կա չորս օվկիանոս՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներ: Բացի այդ կան նաև ծովեր, լճեր, գետեր:

Օվկիանոսների ջրերը ողողում են վեց մայրցամաքների ափերը: Այդ մայրցամաքներն են՝ • Եվրասիա• Աֆրիկա• Հյուսիսային Ամերիկա• Հարավային Ամերիկա• Ավստրալիա • Անտարկտիդա:

Page 3: Մայրցամաքներ և օվկիանոսներ

ԵՎՐԱՍԻԱԵրկրագնդի ամենամեծ

մայրցամաքը

• Եվրասիան միակ մայրցամաքն է, որի ափերը ողողում են երկրագնդի բոլոր չորս օվկիանոսների ջրերը. հարավում՝ Հնդկական, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ, արևմուտքում՝ Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ։

• Այս մայրցամաքում է գտնվում մեր հայրենիքը՝ Հայաստանը:

• Եվրասիայում է ապրում երկրագնդի բնակչության ¾ մասը:

• Եվրասիան բաղկացած է Եվրոպա և Ասիա աշխարհամասերից:

Page 4: Մայրցամաքներ և օվկիանոսներ

ԱՖՐԻԿԱ• Տարածքի մեծությամբ

Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է: 

• Այս մայրցամաքը երկագնդի ամենատաք մայրցամաքն է:

• Աֆրիկայում է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան:

• Աֆրիկայում է գտնվում աշխարհի ամենաերկար գետը՝ Նեղոսը:

Page 5: Մայրցամաքներ և օվկիանոսներ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

• Մեծությամբ երկրագնդի երրորդ և չոր-րորդ մայր-ցամաքներն են:

• Հարավային Ամերիկան երկրագնդի ամե-նաանձրևոտ մայրցամաքն է:

• Հարավային Ամերիկայում է գտնվում երկրագնդի ամենամեծ գետը՝ Ամազոնը:

Page 6: Մայրցամաքներ և օվկիանոսներ

ԱՎՍՏՐԱԼԻԱ• Երկրագնդի ամենափոքր

մայրցամաքն է: 

• Այն նաև ամենաչոր մայրցամաքներից է:

• Ավստրալիան հայտնի է նաև որպես կենգուրուի հայրենիք:

• Ավստրալիայի տարածքում ավելի քան 750 000 ուղտ կա։ 

Page 7: Մայրցամաքներ և օվկիանոսներ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱ• Երկրագնդի

ամենահարավային և ամենացուրտ մայրցամաքն է:

• Անտարկտիդան մշտապես ծածկված է սառույցի հսկա շերտով:

• Անտարկտիդայում բնակչություն չկա: Ժամանակ առ ժամանակ այնտեղ լինում են հետազոտողներ:

• Անտարկտիդայում ապրում են 17 տեսակի պինգվիններ:

Page 8: Մայրցամաքներ և օվկիանոսներ

ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐ• Երկրագնդի ամենամեծն ու ամենախորը Խաղաղ օվկիանոսն է:

• Ատլանտյան օվկիանոսը մեծությամբ երկրորդն է:

• Հնդկական օվկիանոսը ամենատաքն է:

• Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը երկրագնդի ամենափոքր օվկիանոսն է: Այն նաև ամենացուրտն է և միշտ ծածկված է սառույցով: