6
ԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ

Աչք և տեսողություն

Embed Size (px)

Citation preview

Page 1: Աչք և տեսողություն

Աչք և տեսողություն

Page 2: Աչք և տեսողություն

Շատերի համար մարդու աչքը կարող է թվալ պարզ օրգան: Սակայն այն կատարում է 7 կարևոր գործառույթ ինֆորմացիան ուղեղ

տեղափոխելու գործում: Մեր աչքի ֆունկցիան շատ բարդ է և միևնույն ժամանակ զարմանալի: Ահա որոշ հետաքրքիր փաստեր աչքերի մասին:

Page 3: Աչք և տեսողություն

1. Աչքի մեկ թարթումը կազմում է վայրկյանի 1/10 մասը:2. Աչքը շուտ վերականգնվող օրգան է: Այն կարող է պահանջել ընդամենը 48

ժամվա խնամք:3. Տեսողությունն ամենօրվա կյանքի կարևոր բաղադրիչներից է, և այն

իրագործելու համար գործի է դրվում ուղեղի 1/2-ը:4. Լաց լինելիս նորածինների աչքերից արցունք չի հոսում: 4-13 շաբաթականից հետո նոր սկսվում է արցունքի արտադրվելը:

Page 4: Աչք և տեսողություն

• 5. Մեր աչքի բջիջներն ունեն տարբեր ձևեր ու չափեր: Ձողի ձև ունեցող բջիջները թույլ են տալիս մեզ տեսնել շրջապատող աշխարհի առարկաները, իսկ կոնաձև բջիջները՝ զանազանել գույները:

• 6. Յուրաքանչյուր րոպեն մեկ մարդիկ թարթում են ամենաքիչը 12 անգամ:

• 7. Որոշ մարդկանց մոտ աչքի մի գույնը տարբերվում է մյուսից, որը բացատրվում է հետերոքրոմիայով (հուն. հետերոս – տարբեր, քրոմիա – գույն): Հետերոքրոմիան առաջանում է մելանինի ավելցուկի կամ պակասի դեպքում: Այն կարող է ժառանգաբար փոխանցվել կամ առաջանալ սուր ինֆեկցիոն հիվանդությունների արդյունքում:

Page 5: Աչք և տեսողություն

8. Մարդու 2 աչքերը միաժամանակ նայում են մի կետի: Հնարավոր չէ, որ մեկը նայի մի կողմ, մյուսը՝ մեկ այլ:

9. Ամբողջ մարմնի մկանային համակարգից աչքը կառավարող մկաններն ամենաակտիվն են աշխատում օրվա ընթացքում:

10. Մարդկային աչքն ի զորու է զանազանել 10 միլիոն տարբեր գույներ:

11. Եթե մարդկային աչքը լիներ թվային ֆոտոխցիկ, ապա այն կգնահատվեր 576 մեգապիքսել:

Page 6: Աչք և տեսողություն

• 12. Օրվա 10 տոկոսը մենք անցկացնում ենք փակ աչքերով, այսինքն՝ թարթելով:

• 13. Բժշկության մեջ ապացուցված է, որ անհնար է աչքերը բաց փռշտալ:

• 14. Աչքը մարդու միակ օրգանն է, որ հանգստի կարիք չունի: Այն անընդմեջ կարող է «աշխատել»: