Բիբարի մասինՆարեկ Իսախանյան
5-2 դասարան
Տաքդեղը (ծիծակ, պղպեղ, բիբար) մորմազգիներիընտանիքի բազմամյա բանջարաբույս է: Վայրի տաքդեղըհանդիպում է Ամերիկայի արևադարձային շրջաններում:
Մշակության մեջ հայտնի է 4 տեսակ՝ պերուական,
կոլումբիական, թավոտ, մեքսիկական կամ պատիճավոր:
Վերջինս առավել տարածված է. այս տեսակին ենպատկանում տաքդեղի բոլոր՝ ինչպես կծու, այնպես էլբանջարային խոշորապտուղ քաղցր սորտերը:
ՀՀ-ում մշակվում է 1 տեսակ՝ պատիճավոր տաքդեղըկամ դարապղպեղը՝ Արարատի, Արմավիրի,
Արագածոտնի, մասամբ՝ Կոտայքի մարզերում:
Ցողունը (բարձրությունը՝ 25–85 սմ) կանգուն է (երբեմն՝կիսականգուն): Տերևները պարզ են, մեկական, ձվաձև կամնշտարաձև՝ մուգ կանաչից մինչև բաց կանաչ: Ծաղիկներըերկսեռ են, խոշոր, մեկական կամ փնջերով, սպիտակ կամկանաչավուն, երբեմն՝ մանուշակագույն երանգով: Ծաղկում էհուլիս-օգոստոսին: Պտուղը 2–3-բնանի, բազմասերմ, կեղծ,
սնամեջ հատապտուղ է, տեխնիկական հասունացմանշրջանում՝ կանաչ, լրիվ հասունացման շրջանում՝ կարմիր,
նարնջագույն, դեղին, դարչնագույն, տարբեր ձևերի ևմեծության: Սերմերը տափակ են, բաց դեղնավուն: Կան կծու, քաղցր, մանր, խոշորապտուղ, միջահաս և ուշահաս սորտեր:
Տաքդեղը պարունակում է շաքարներ, սպիտակուցներ,
C, B1, B2, P վիտամիններ, կարոտին (A -
նախավիտամին): Կծվությունը պայմանավորված էկապսացին նյութի (բարձրացնում է արյան ճնշումը)
առկայությամբ:
Օգտագործվում է թարմ, եփած, խորոված, թթու դրած,
պահածոների արտադրության մեջ և այլն: Տաքդեղըխոնավասեր է, հողի նկատմամբ՝ պահանջկոտ: ՀՀ-ումշրջանացված են՝ Բուլղարական 70, Փղի կնճիթ,
Կայենսկի, Մոլդավիայի նվեր, Անի, Նուշ, Հայկականկլոր, Նորք և այլ սորտեր: