Download pptx - Zatikk

Transcript
Page 1: Zatikk

ԷԼԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ <<ԶԱՏԻԿ>>

Page 2: Zatikk

Հարության տոնին մատուցվող սուրբ պատարագից հետո հայերն ավանդաբար հավաքվում են մեծ ընտանիքով` զատկական սեղանի շուրջ, որի խորհրդանիշն են կարմիր հավկիթը, բրնձով ու չամչով փլավը, ձուկն ու գինին: Աշխարհի խորհրդանիշ հավկիթը կարմիր ներկելը աշխարհի` Քրիստոսի արյամբ փրկվելու նշանն է: Բրինձը ևս աշխարհի խորհրդանիշն է, որը քաղցրանում է չամչով` քրիստոնյաներով:

Page 3: Zatikk

Ձուկը քրիստոնյաների հալածանքի շրջանում նրանց գաղտնանշանն էր, իսկ գինին` խաղողի քաղցրադառն հյութը` աշխարհը փրկագործող աստվածային արյունը:

Page 4: Zatikk

Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են <<Քրիստոս հարյավ ի մեռելոց>> ավետիսով, իսկ որպես պատասխան հնչում է «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի» մաղթանքը: