8
{ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷ

էլեկտրամագնիսական երևույթներ

Embed Size (px)

Citation preview

Page 1: էլեկտրամագնիսական երևույթներ

{

Էլեկտրամագնիսական երևույթներ

Ֆիզիկա

Page 2: էլեկտրամագնիսական երևույթներ

Մագնիսները ձգում են երկաթը, նիկելը, կոբալտը և էլի ուրիշ մետաղներ: Սակայն կան բազմաթիվ մետաղներ (օրինակ՝ պղինձը, ալյումինը, արույրը, անագը, արծաթը, կապարը և այլն), որոնց մագնիսները չեն ձգում:

Մագնիս

Page 3: էլեկտրամագնիսական երևույթներ

Եթե հոսանք անցնի կոճին փաթաթված հաղորդալարի գալարով, ապա այն կդառնա թույլ էլեկտրամագնիս: Պարզվում է, որ է՜լ ավելի թույլ՝ հյուլեաչափ էլեկտրամագնիսներ կան նաև յուրաքանչյուր ատոմում: Երկաթում կամ պողպատում և դրանց նման այլ նյութերում յուրաքանչյուր ատոմ մի փոքրիկ մագնիս է: Սովորական վիճակում այդ «ատոմական մագնիսները» տարբեր կողմեր են ուղղված, ուստի նրանք փոխադարձաբար իրար մարում են: Երբ որևէ առարկա մագնիսանում է, նրա ատոմները շրջվում և ընդունում են նույն ուղղությունը, և առարկան վերածվում է մի մեծ մագնիսի: Մագնիսի շրջապատի տարածությունը, որտեղ գործում է մագնիսի ձգելու կամ վանելու հատկությունը, անվանում են մագնիսական դաշտ:

Ինչպես են գործում մագնիսները

Page 4: էլեկտրամագնիսական երևույթներ

Երկաթյա ձող, որի վրա փաթաթված մեկուսացրած պղնձալարի միջով անցնում է էլեկտրահոսանքը և մագնիսականացնում ձողը:

Էլեկտրամագնիս

Page 5: էլեկտրամագնիսական երևույթներ

Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ Ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի)։ Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը։

Երկրագնդի մագնիսական դաշտը

Page 6: էլեկտրամագնիսական երևույթներ
Page 7: էլեկտրամագնիսական երևույթներ

Կողմնացույցը տեղանքում կողմնորոշվելու սարք է։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացայց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց։ Հնագույնն ու ամենատարածվածը մագնիսական կողմնացույցն է, որի գործողության հիմքում ընկած է մագնիսական սլաքի՝ Երկրի մագնիսական միջօրեականի ուղղությամբ կողմնորոշվելու հատկությունը։

Կողմնացույց

Page 8: էլեկտրամագնիսական երևույթներ

Նյութը պատրաստեց`Մերի Մարկոսյանը

Պատասխանատու`Հասմիկ Նալբանդյան