3
ՅՅՅՅՅՅՅՅ

Յուպիտեր

  • Upload
    225193

  • View
    115

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Յուպիտեր

ՅՈՒՊԻՏԵՐ

Page 2: Յուպիտեր
Page 3: Յուպիտեր

• Յուպիտերի հայկական անունը Լուսնթակ էՅուպիտերն Արեգակնային համակարգի ամենամեծ և զանգվածեղ մոլորակն է, Արեգակից հեռավորությամբ` հինգերորդը: Այս մոլորակն իր անվանումը ստացել է հին հռոմեական դիցաբանության երկնքի աստված Յուպիտերի անունից: 

• Յուպիտերը հիմնականում ջրածնից կազմված գազի (նաև հեղուկ) վիթխարի գունդ է: Նրա 1000 կմ-ից ավելի հաստությամբ մթնոլորտը կազմված է հիմնականում գազային ջրածնից (որոշ քանակությամբ հելիումի խառնուրդով), ինչպես նաև սառցաբյուրեղներից, ամոնիակից ու նրա միացություններից կազմված ամպերից: Մթնոլորտի ստորին շերտերում բարձր ճնշման ազդեցությամբ ջրածինը գտնվում է հեղուկ վիճակում, իսկ ավելի խորքերում` գերբարձր ճնշման տակ՝ հավանաբար մետաղական վիճակում: 

• Այս մոլորակի մակերևույթի ամենաուշագրավ երևույթը Կարմիր մեծ բիծ կոչված ձվաձև տիրույթն է, որ երևում է արդեն 300 տարի: Մինչև տիեզերական սարքերի Յուպիտեր հասնելն աստղագետները չէին կարողանում հասկանալ այդ երևույթի պատճառը: Այժմ արդեն հայտնի է, որ դա հսկայական պտտահողմ է Յուպիտերի մթնոլորտում, որի չափերը 3 անգամ գերազանցում են Երկրի տրամագիծը: 

• Յուպիտերն ունի քարաբեկորներից ու սառույցից կազմված օղակներ, որոնք նրա շուրջը պտտվում են 7 ժամում: