7
ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ

Աղեր

Embed Size (px)

Citation preview

Page 1: Աղեր

ԱղերՊատրաստեց՝ Հրաչ Եղիազարյանը

Page 2: Աղեր

Աղերի կազմվածքը

Աղեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի կատիոններից և որևէ թթվային մնացորդի անիոններից։ Բոլոր աղերը բյուրեղական նյութեր են։

Page 3: Աղեր

Աղերի օգտագործումը

Աղերն օգտագործվում են ապակու, կաշվի, ներկերի արտադրության, մետաղաձուլման, մանածագործության, քիմիական արդյունաբերության, սննդարդյունաբերության, բժշկության, գյուղատընտեսության մեջ, կենցաղում և այլուր։ Կենցաղում օգտագործվող մի շարք աղեր դեռ հնուց ունեն «կենցաղային» (ոչ քիմիական) անվանումներ. խմելու սոդա՝ նատրիումի հիդրոկարբոնատ (NaHCO3), լվացքի սոդա՝ նատրիումի կարբոնատ (Na2CO3), ժավել՝ նատրիումի հիպոքլորիտ (NaClO), քլորակիր՝ կալցիումի հիպոքլորիտ [Ca(ClO)2] և քլորիդ (CaCl2), բորակներ՝ նատրիումի, կալիումի, կալցիումի, բարիումի նիտրատներ, շիբ՝ կալիումի և ալյումինի սուլֆատի բյուրեղահիդրատ [KAl(SO4)2 . 12H2O], դառը կամ անգլիական աղ՝ մագնեզիումի սուլֆատի բյուրեղահիդրատ (MgSO4.7H2O), «մարգանցովկա»՝ կալիումի պերմանգանատ (KMnO4), և այլն։

Page 4: Աղեր

Մի Շարք Աղեր

Page 5: Աղեր

Կերակրի աղNaCl

Կերակրի աղը՝ նատրիումի քլորիդը (NaCl), անգույն, բյուրեղային, ջրում լուծվող նյութ է։ Բնության մեջ տարածված է միներալի ձևով, որն անվանում են նաև քարաղ։ Բնական քարաղը մետաղական նատրիումի հետքեր պարունակելու հետևանքով երբեմն կապտավուն է, առաջացնում է խոշոր հանքավայրեր։ Քարաղի խոշոր հանքավայրեր կան Կանադայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Անգլիայում և այլուր։ Հայկական լեռնաշխարհում բարձրորակ քարաղի պաշարներով հայտնի են Կողբի և Նախիջևանի, իսկ ՀՀ-ում՝ Ավանի աղի հանքերը։

Page 6: Աղեր

Լազուրիտ(Na, Ca)8 [(SO , Տ, Cl)2 (AlSiO4)6]

Լազուրիտը կապույտ քար է, միներալ։ Քիմիական կազմը՝ (Na, Ca)8 [(SO , Տ, Cl)2 (AlSiO4)6]։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Բյուրեղները հազվադեպ են, սովորաբար առաջացնում է հոծ հատիկավոր զանգվածներ։ Կարծրությունը՝ 5,5 — 6,0, խտությունը՝ 2380—2420 կգ/մ3։ Գույնը՝ կապույտ, կանաչավուն-երկնագույն։ Հանդիպում է մետամորֆային կրաքարերի՝ ալկալային, իսկ ավելի հազվադեպ՝ թթու մագմատիկ ապարների հետ կոնտակտում։ Ամենախոշոր հանքավայրը հայտնի է արտասահմանում՝ Աֆղանստանում (Բադախշան), ԽՍՀՄ-ում՝ Անդրբայկալում և Տաջիկստանում։ Օգտագործվում է որպես զարդաքար, գեղանկարչության մեջ՝ բարձրորակ կապույտ ներկ (ուլտրամարին) ստանալու համար։

Page 7: Աղեր

ՄալաքիտCu2((0H)2C03)

Մալաքիտը կարբոնատների դասի միներալ է։ Քիմիական կազմը՝ Cu2((0H)2C03)։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Բյուրեղները հազվադեպ են։ Սովորաբար առաջացնում է երիկամաձև կեղևիկներ, ստալակտիտանման, թելավոր կառուցվածքով ագրեգատներ։ Գույնը՝ վառ կանաչ, փայլը՝ ապակու, ալմաստի, մետաքսի։ Կարծրությունը՝ 3,5-4, խտությունը՝ 4050 կգ/մ3։ Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում։ ԽՍՀՄ-ում խոշոր կուտակումները հայտնի են Ուրալում։ ՀԽՍՀ-ում կա Ալավերդու, Շամլուղի, Ղափանի և այլ պղնձի հանքավայրերում։ Խիտ Մալաքիտ օգտագործվում է որպես դեկորատիվ քար և պղնձի հանքանյութ (պարունակում է մոտ 57% պղինձ), իսկ հողախառը՝ որպես ներկանյութ՝ «մալաքիտային կանաչ»։