6
ՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ Ն ՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆ

Նուկլեինաթթու

Embed Size (px)

Citation preview

Page 1: Նուկլեինաթթու

ՆուկլեինաթթուՄերի Մարկոսյան

Page 2: Նուկլեինաթթու

Հետազոտման պատմություն

1847 թվականին ցլի մկաննեերի հանուկից անջատվել է մի նյութ, որը ստացել է «ինոզինային թթու» անվանումը։ Այն դարձավ առաջին հետազոտված նուկլեինաթթուն։ Հետագա տասնամյակների ընթացքում որոշվեցին նրա քիմիական կառուցվածքի մանրամասները։ 1868 թվականին շվեյցարացի քիմիկոս Ֆրիդրիխ Միշերը որոշ կենսաբանական նյութերի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերել է մինչ այդ անհայտ մի նյութ։ Այն պարունակում էր ֆոսֆոր և ուներ վառ արտահայտված թթվային հատկություններ։ Այդ նյութը անվանվեց «նուկլեին»։

Page 3: Նուկլեինաթթու

Ֆիզիկական հատկություններՆուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ Բնական աղբյուրներից անջատված բարձր մոլեկուլային զանգվածով ԴՆԹ–ները մեխանիկական ուժերի ազդեցության դեպքում կարող են ֆրագմենտավորվել։ Նաև նրանք ֆրագմենտավորվում են «նուկլեազ» կոչվող ֆերմենտների միջոցով։

Page 4: Նուկլեինաթթու

ԿառուցվածքՆուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ` ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ` ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։

Page 5: Նուկլեինաթթու
Page 6: Նուկլեինաթթու

ԴՆԹ և ՌՆԹ ԴՆԹ. Շաքարային օղակը դեզօքսիռիբոզն է,

ազոտական հիմքերը` գուանինը (G), ցիտոզինը (C), ադենինը (A) և թիմինը (T)։ ԴՆԹ–ն կազմված է 2 հակազուգահեռ նուկլեոտիդային շղթաներից։

ՌՆԹ. Շաքարային օղակը ռիբոզն է, ազոտական հիմքերը` գուանինը (G), ցիտոզինը (C), ադենինը (A) և ուրացիլը (U)։ Ռիբոզայի առանձնահատկությունների շնորհիվ ՌՆԹ–ն հաճախ ունի տարբեր երկրորդային և երրորդային կառուցվածքներ, առաջացնելով կոմպլեմենտար տեղամասեր շղթայի տարբեր հատվածների միջև։