արեգակի խավարում

Preview:

Citation preview

Արեգակի խավարում

Սմբատ ՊողոսյանՄիջին դպրոց7-2 դասարան

Արեգակի խավարում

Խավարում, աստղագիտական երևույթ, որի դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճառով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասամբ որոշ ժամանակ չեն երևում։

Խավարումներին են վերաբերում Արեգակի ծածկումը Լուսնով, Լուսնի ծածկումը Երկրի ստվերով, ինչպես նաև աստղերի և մոլորակների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակով ներքին մոլորակների Մերկուրիի և Վեներայի անցումները, մոլորակի սկավառակով արբանյակների անցումները։

Երկրի մթնոլորտի վերին շերտերում Արեգակի ճառագայթների մի մասը հիմնականում կարճալիքային կլանվում է, ցրվում, իսկ երկարալիքային մասը բեկվում է և լուսավորում Լուսինը։ Այդ պատճառով Լուսնի խավարած մասերը ստանում են դեղնակարմրավուն երանգ։ Խավարման ընթացքում Լուսնի երանգով ուսումնասիրում են մթնոլորտի վերին շերտերի կառուցվածքը։

Նորալուսնի ժամանակ , երբ Արեգակը, Լուսինը և Երկիրը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Լուսնի ստվերն ընկնում է Երկրի վրա և Երկրի մակերևույթի որոշ մասերից դիտելիս Արեգակն ամբողջությամբ կամ մասամբ չի երևում, որն էլ Արեգակի լրիվ կամ մասնակի խավարումն է։

Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 - 3 առավելագույնը՝ 8 ր, իսկ մասնակին՝ 2 - 3 ժ։ Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի երկրահեռ, դիրքում իսկ Երկիրը իր ուղեծրի արևամերձ մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը, առաջացնելով օղակաձև խավարում։