Հայելիների մասին

Preview:

Citation preview

Առաջին հայելին և ուրիշ հետարքրքիր տեղեկություններ

հայելիների մասին

Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է։ Ավելի ուշ հայելիներ են պատրաստել պղնձի համաձուլվածքից, արծաթից կամ ոսկուց։

Հայելիներ են օգտագործել Շումերում, Եգիպտոսում, Ասիայի Արևելքում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայում, բոլոր այն շրջաններում, որտեղ զարգացել են հնագույն քաղաքակրթությունները։ Ճապոնիայում հայելին համարվում է ինքնաճանաչման խորհրդանիշ։ Ճապոնիայում նաև հայելին տեղադրում էին շքամուտքին կից, որպեսզի անդրադարձվեն նախանձը, չար մտքերը, բացասական էներգիան։ 

Ըստ առասպելի, նախահայրը տվել է հայելին իր շառավիղներին, որպեսզի նրանք յուրաքանչյուր օր` առավոտյան և երեկոյան, ծնկաչոք խնդրեն հայելուց, որպեսզի ազատի իրենց չար մտքերից և զգացմունքներից։

Գիտնականներն արձանագրել են, որ հայելին հաճախ կանխում է ինքնասպանության փորձերը, այն դեպքում` եթե մարդն իր որոշումն իրագործելուց առաջ նայում է հայելուն։

Հետաքրքիր է, որ ժամանակակից հոգեբանները չեն հերքում նման սովորույթի օգտակարությունը` նրանք խորհուրդ են տալիս` ներքին լարվածությունից և դեպրեսիայից ազատվելու համար հաճախակի «զրուցել» հայելու հետ։

Նյութը պատրաստեց Իսախանյան Նարեկը

Աղբյուրը` 168hours.am-ից

Վերջ...

Recommended