17
ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ

Հիշողություն

  • Upload
    gorkdm

  • View
    135

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Հիշողություն

Հիշողություն

Page 2: Հիշողություն

•Այն ինչ մարդը իր կյանքի ընթացքում իմացել և վերապրել է անհետ չի կորչում։ ասոցեատիվ զոնաները պատասխանատու են հիշողության համար, և պահպանում են այն ինֆորմացիան, որը տեղի է ունենցել մարդու հետ։ Դա հնարավորություն է տալիս նորից վերապրել այն էպիզոդը, որը տեղի է ունեցել մեր կյանքում, քանի որ հիշողությունը ակտիվացնում է այն ոգեվորվածությունը կամ վիշտը, որը մենք ապրել ենք կյանքի տվյալ փուլում։

Page 3: Հիշողություն

•Հիշողություոնը արտացոլման յուրահատուկ ձև է, համարվում է հոգեկան գործնթացի ամենահիմնականններից մեկը։ Կոգնիտիվ (ճանաչողական) մակարդակում հիշողությունը ունի իր յուրահատուկ տեղը, առանց նրա հնարավոր չէ ճանաչել աշխարհը։

Page 4: Հիշողություն

•Հիշողությունը հնարավորություն է տալիս մարդուն լինել այն, ինչ, որ նա կա։ Օգնում է գործել, սիրել, սովորել, քանի, որ սիրելու համար նախ և առաջ պետք է ճանաչել։ (Պատահական չէ, որ ասում են ‹‹Նա ինձ մոռացել է››) ։ Սակայն ամբողջ մեղքը չի կարելի գցել միայն հիշողության վրա։ Հայտնի ֆրանսիացի մտածող Լառոշ Ֆուկոն ասել է, ‹‹Ամեն ոգ դժգոհում է իր հիշողությունից, բայց ոչ ոք չի դժգոհում իր մտածողության մակարդակից››

Page 5: Հիշողություն

•Հիշողության հիմքում ընկած է նյարդային հյուսվածքի փոխվելու կարողությունը՝ գրգռիչի ազդեցության տակ, որի հետևանքով առաջանում է հիշողության հետք։ Այդ հետքի ամրությունը պայմանավորված է տեղի ունեցող ռեակցիաներից և գրգռիչի ուժեղությունից։

Page 6: Հիշողություն

•Առաջին մակարդակում գրգռիչի ազդեցությունից հետո գլխուղեղում տեղի է ունենում կարճաժամկետ էլեկտրաքիմիական ռեակցիա, որը դարձելի պրոցես է։ Այս փուլը ձգվում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Առաջանում է կարճաժամկետ հիշողություն, այսինքն հետքեր կան , բայց դեռևս ամրացած չեն։ Եթե գրգռիչի ուժեղությունը բարձր է, ավտոմատ անցում ենք կատարում երկրորդ մակարդակ։

Page 7: Հիշողություն

Երկրորդ մակարդակ։ Այստեղ տեղի է ունենում բիոքիմիական ռեակցիա, որը կապված է սպիտակուցների առաջացման հետ։ Այս դեպքում ռեակցիան անդարձելի է։ Գործ ունենք երկարաժամկետ հիշողության հետ, որը կարող է տևել մի քանի տարուց մինչև կյանքի վերջ։ Շրջապատի իրականության առարկաները, երևույթները նույն կերպով դրոշմվում են նաև մեր հիշողության մեջ։Որոշ մարդկանց մոտ այդ ինֆորմացիան պահպանվում է մեխանիկական տարբերակով, իսկ որոշների մոտ՝տրամաբանական։Վերջին տարբերակ մոտ 20 անգամ ավելի էֆեկտիվ է քան առաջինը։

Page 8: Հիշողություն

•Հիշողության հիմքում ընկած են ասոցեացիաներ։ Տարբերում ենք ասոցեացիաների 2 խումբ՝պարզ և բարդ ասոցեացիաներ։ Պարզ ասոցիացիաներն են՝1․Զուգորդություն-երբ երևույթները,առարկաները իրար հետ կապված են ժամանակի և տարածության մեջ(այբուբենը, բազմապատկման աղյուսակը,Մենդելևի աղյուսակը և այլն)։

Page 9: Հիշողություն

•2․Նմանություն-երբ որևե առարկա կամ երևույթ առաջացնում է մեկ այլ օբյեկտի ասոցեացիա(ձյուն և բմբուլ)3․Համեմատություն-երբ առարկաները միմյանց հետ համեմատելով ստեղծում ենք կայուն կապ ասոցեատիվ զոննայում(երբ դասախոսը ներկայացվող նյութը ամրապնդում է պատկերավոր օրինակներով)։

Page 10: Հիշողություն

•Բարդ ասոցեացիաներն են՝1․Ամբողջ և մասնիկ2․ֆունկցիոնալ(ձուկ, ջուր․․․թռչյուն, երկինք)3․Պատկանելիություն(կով-ընտանի կենդանի)

Page 11: Հիշողություն

•Հիշողությունը որպես հոգեբանական գործընթաց տեղի է ունենում մի քանի փուլերով՝

•1․Մտապահում-երբ ինֆորմացիան ներքնայնացված չէ, և գտնվում է մակերեսային փուլում։

•2․Պահպանում –այս փուլում առաջանում է նյարդային հյուսվածքի փոփոխություն, կախված ինֆորմացիայի պիտանելիությունից և անհրաժեշտությունից։

Page 12: Հիշողություն

•3․Վերարտադրում-եթե նախորդ 2 գործընթացները ճիշտ են կատարվել, վերարտադրումը սահուն է և ոչ ֆոռմալ։ Վերարտադրում է կատարում է շատ կարևոր ֆունկցիա, քանի որ վերջինիս միջոցով մենք կարողանում ենք փոխանցել մեր փորձը։

Page 13: Հիշողություն

•4․Մոռացում-հայտնի գիտնական Էվինգհաուզենը կատարել ՝ փորձ, որի միջոցով դուրս է բերել մոռացման բանաձևը: Ըստ, որի մոռացում է համարվում այն երևույթը, որը ընկած է, որը ընկած է առաջին և երկրորդ տեղեկատվությունը սովորելու միջև։ Մոռացումը ունի մեծ հոգեբանական դեռ, քանի որ հնարավորություն է տալիս ապահովել մտածողության սահունությունը։

Page 14: Հիշողություն

•Հիշողությունը դասակարգվում է հետևյալ կերպ՝հիշողության ակտիվության

•1․Ըստ հիշողության ակտիվության (այսինքն, թե, որ բաղադրիչն է ավելի ակտիվ)։ Այն բաժանվում է հետևյալ ձևերի՝ պատկերային, ձայնային, տեսողական, համի, հոտի, շարժողական, էմոցիոնալ, տրամաբանական։

•2․Ըստ գործունեության տեսակի՝ կամային, ակամային

•3․Ըստ տևողության՝ կարճատև, երկարատև։

Page 15: Հիշողություն

•Ապացուցված է, որ վաղ մանկական տարիքում, հիշողության ֆունկցիաները աստիճանաբար կատարելագործվում են։ Այսինքն սկզբում հիշողությունը պատկերավոր է, իսկ հետագայում տրամաբանական։ Հասնելով իր հնարավորությունների գագաթնակետին, 20-25-ից այն մինչև 40-45-ը մնում է նույն մակարդակին, որից հետո այն սկսում է թուլանալ, խաթարվել, հատկապես չի կարողանում նոր ինֆորմացիա ձեռք բերել։

Page 16: Հիշողություն

Հիշողության խանգարումներ

•Հիշողության խանգարումները վերաբերում են այդ ֆունկցիայի բոլոր բաղադրամասներին։ Կլինիկական դրսևորումները կապ ունեն գլխուղեղի ախտահարման հետ։ Տարբերում ենք հետևյալ տեսակները՝

•Հիպերնեզիա•Հիպոնեզիա•Ամնեզիա

Page 17: Հիշողություն

•Հիպերնեզիան (հիշողության ուժեղացում), արտահայտվում է անցյալի հիշողությունների սրացումն է։

•Հիպոմնեզիան ավելի հաճախ հանդիպող խանգարում է, երբ հիշողության թուլացումը արտահայտվում է անցյալի դեպքերի վերարտադրման դժվարություններով, ինչպես նաև մոտակա դեպքերի մտապահման թուլացումով: Նման վիճակները հանդիպում են գանգուղեղային վնասվածքների, ուռուցքների, թմրամոլության դեպքերում:

•Ամնեզիան հիշողության կորուստն է, երբ խանգարվում է ընկալածը մտքում մտապահելու, պահպանելու և վերարտադրելու գործընթացը: