56
Որքանով է Երևանը հարմարեցված երեխաների համար, ինչ նրբություններ կան դայակի աշխատանքի ջ և ինչպես կարելի է երեխաների հետ այլընտրանքային ժամանց անցկացնել Երևանում ՏԱՐԱԾՎՄ Է ԱՆՎՃԱՐ Հունիս #3(33) 2015

Հունիս 2015, #3 (33)

  • Upload
    -

  • View
    254

  • Download
    8

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Հունիս 2015, #3 (33)

Որքանով է Երևանը հարմարեցված երեխաների համար, ինչ նրբություններ

կան դայակի աշխատանքի մեջ և ինչպես կարելի է երեխաների հետ այլընտրանքային ժամանց

անցկացնել Երևանում

ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

ԱՆՎՃԱՐ

Հունիս

#3(33)2015

Page 2: Հունիս 2015, #3 (33)
Page 3: Հունիս 2015, #3 (33)

Բիա

յնա

Մա

հարի

Ա յս համարը պատրաստելու ընթացքում, մի կիրակի օր, շատ երկար ընդմիջումից հե- տո ինձ առաջին անգամ բախտ վիճակվեց լինելու «Հաղթանակ» զբոսայգում: Ինչ- պես հայտնի է, դա Երևանում երեխային զվարճացնելու ամենաակնհայտ ու փորձ- ված վայրն է: Ես էլ գնացի կնոջս ու երեք տարեկան տղայիս հետ: Ու ապրեցի իմ կյանքի ամենամեծ մշակութային շոկը, որի հետ չէր համեմատվի նույնիսկ այն պա-

հը, երբ առաջին անգամ մեկնեցի Գերմանիա ու ապշահար նկատեցի, որ այնտեղ ավտոբուսները հասնում են կանգառ նույն այն րոպեին, որը նշված է կանգառում փակցված չվացուցակին: Եվ այս- պես, Մոնումենտ. ամեն քայլափոխից մռնչացող, իրար խանգարող շանսոն (շանսոն, գրողը տանի, ռուսական բանտային կյանքի մասին երգեր՝ մանկական, կրկնում եմ, մանկական զբոսայգում), կասկածելի արտադրության խաղալիքներ վաճառող դախլեք, «պարտադիր շահումով» ռուլետ- կաներ, որոնց շահումների թվում Քրիստոսի պատկերներ են, անցյալ դարից մնացած ու միայն թեթևակի ներկված ատրակցիոններ ու կարուսելներ: Լավ է՝ ծառերն ու Մայր Հայաստանը տեղում են: Մի խոսքով, չնայած որ երեխաներին սա էլ հերիք է ուրախ ժամանակ անցկացնելու, վազվզելու և ուրախանալու համար, իրավիճակն առավել քան մտահոգիչ է: Որովհետև «Հաղթանակ» զբոս- այգին միայն մի օրինակ է նրա, թե ինչ պայմաններ են ստեղծված մեծերի կողմից Երևանի երեխա- ների համար: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք մանրուքներ են՝ հա ինչ, խաղալիքը խաղալիք է մնում, իսկ երաժշտությունը ճաշակի հարց է: Բայց երեխան մեծանում է քաղաքային միջավայրում, ու իրեն շրջապատող այդ միջավայրի մանրուքների շնորհիվ է ձևավորվում մարդը: Տձև ճարտարապետությամբ, ծառազուրկ խաղահրապարակներով, անդրպլինտուսյան մակար- դակի երաժշտությամբ շրջապատված երեխաները կձևավորվեն համապատասխան կերպ: Բարեբախտաբար, կա փոքրաթիվ, բայց այլընտրանք: Կան մարդիկ, որոնք ինչ-որ բան անում են, որ իրավիճակը փոխվի: Ու փոքրիկ երևանցիները կմեծանան ու իրենց շուրջ նորից կվերստեղծեն նորմալ Երևանը: Գոնե հուսանք:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Page 4: Հունիս 2015, #3 (33)

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ նոնԱ իսԱջԱնյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱն Գրական խմբագիր՝ ԱրքմԵնիկ նիկողոսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱկ սԱրգսյԱն

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Բիայնա Մահարի, Անուշ Կոշեցյան, Էմմա Հարությունյան, Արմեն Մուրադյան, Սուրեն Ստեփանյան, Լենա Վոյեվոդինա, Կարինա Ղազարյան, Շուշան Մելիքյան, Արեգ Դավթյան, Արմեն ԽաչիկյանԼուսանկարներ՝ Սուրեն Մանվելյան, Բիայնա Մահարի, Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան, Գրիգոր Եփրեմյան, Նարեկ Ալեքսանյան, Արամ Կիրակոսյան, Անի Մուրադյան, Գոռ Կրոյան, Thomas Hanses (EBU), Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, Monstrumպատկերազարդումներ՝ Զաք Դեմիրճյան, Արարատ Մինասյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸտնօրեն՝ Աննա Ղասաբյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ [email protected]՝ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ [email protected]

Շապիկ՝ Մուկուչ Չանչանյան

instagram.com/ YerevanCityMagazine

facebook.com/ YerevanCityMagazine

© 2011-2015 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդա- կության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պար- տադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 26.05.2015 Տպագրված է «Տպարան» ՍՊԸ-ում, 0002, Երևան, Պուշկինի փողոց 42/2Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվա- ծային լրատվության մասին» և «Գովազ- դի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրու- թյամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդի- սանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմ- նադիր է հանդիսանում «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ն:2011-2015 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյու- թերը պատկանում են «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ին:

ՔԱՂԱՔ

44 պատկերազարդումԵրկխոսություն քաղաքի հետՆկարիչներ Զաք Դեմիրճյանի ու Արարատ Մինասյանը պատմում են իրենց ապագա պատկերագրքի մասին, որն առաջին անգամ Երևանը կներկայացնի սքեթչբուքի տեսքով:

48 գործարանԺամը ժամից անցավԽորագրի հերթական հերո- սը Երևանի ժամացույցի գործարանն է:

52 կադրերի բաժինԵրևանի պետական տիկնիկային թատրոն, 1930-ականներ Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

16 մասնագիտություն Տատի՜կ, ո՞ւր ես գնումՄեծ փորձով դայակը՝ գործի դժվարություն- ների, պատասխանատվու- թյան և հաճույքի մասին:

18 Այլընտրանք 7 այլընտրանքային ժամանց երեխաների հետՏարբեր բնույթի մի քանի վայր և միջոցառում Երևա- նում, որոնք հետաքրքիր կդարձնեն մանկական ժամանցը:

24 ՖոտոնախագիծԵրեխաները բոլորինս ենՀայ օգնության ֆոնդի Երեխաների կենտրոնի սաները և հայ հայտնիները:

28 Երևանից դուրսԱպագայի թեորեմը«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» տասներկու տարվա գործունեությունը Հայաստանի մարզերի երեխաների ապագայի կերտման գործում:

30 Հավաքածու Կյանքը խաղից հետոՏիկնիկներով ոչ միայն խաղում են մանուկ հասա- կում, դրանցով կարելի է պարզապես զմայլվել մեծա- նալուց հետո. տիկնիկների երկու մեծ երևանյան հավաքածուները:

34 Այնտեղ Խաղալու արվեստԴանիական ընկերության նախագծած անկրկնելի խաղահրապարակները, և այլ քաղաքների փորձը:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

38 իմ ԵրևանՏոն, որը միշտ քեզ հետ էԱրթուր Աբրահամը՝ սիրելի քաղաքի՝ Երևանի, և այդ քաղաքի իր սիրելի վայրի՝ Ներքին Չարբախի մասին:

40 Հայացք դրսից Կամավոր երևանցիներՏարբեր ծրագրերով Երևա- նում հայտնված արտասահ- մանցի կամավորները՝ մեր քաղաքի մասին:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 Խառը Ամսվա ամփոփումՏաքսիստների մտքերը Քիմ Քարդաշյանի այցելության մասին, նոր նստավայրեր, գրքեր, գալիք ռոք համերգ- ներ և այլն:

08 նստավայր Աչաջուրյան տրամադրություններ Երևանի ամենակարևոր սրճարաններից մեկի՝ «Աչաջուրի», անցած ուղին:

10 իրադարձություն Յուքոմը, Վիեննան և ԵվրատեսիլըԻնչպես Ucom-ի օգտատե- րերից երկուսը Genealogy-ի հետ մեկնեցին Վիեննա, Եվրատեսիլ 2015-ին:

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

12 կարծիք Տարածքային արդարություն երեխաների համարՄասնագետի կարծիքը այն մասին, թե ինչ տեղ է հատկացվում այսօրվա Երևանի քաղաքային միջա- վայրում երեխաներին:

14 սեփական փորձՄի անհանգստացեքՄոսկվայից տեղափոխված ռուս մայրիկի մտորումնե- րը իր երկու երեխաների երևանյան կյանքի առանձ- նահատկությունների մասին:

23 Հունիս 2015

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹյՈւՆ

Page 5: Հունիս 2015, #3 (33)
Page 6: Հունիս 2015, #3 (33)

Ապրիլի ամենաքննարկվող թեման՝ Քիմ Քարդա- շյանի և իր բարեկամների այցելությունը Հայաս- տան՝ երևանցի տաքսիստների մեկնաբանու- թյուններում:

***Քիլ Քալաշյանա, Լիք Լալաշյանա, ինչ ա, ի՞նչ արեց էդ գենոցիդի մոմենտներով, թուրքեր-մուրքերի վրով, բայց մի օրում դառավ աշ- խարհի ամենակարևոր եղեռնագետը: Տենց ա էլի կյանքը, առավոտից իրիգուն աշխատի, բայց ուրիշի անունն ա հայտնի դառնալու:

***Էդ Քարդաշյանը որ էկել ա է, տենց բաները լավ են, երևի օգուտ կտան էլի մի բանի, դրանք աշխարհում ազդեցիկ մարդիկ են, կարելի ա տենց էլ ասել: Օրինակ՝ Ֆրանսիան Շարլն ա ղեկավարում, իրա կարծիքը ընդեղ շատ բարձր ա, ստեղ, խոսքի, Տաշիր Սամվելն ա մի բան ասում ու չեն կարա չանեն, իսկ մնացած ամ- բողջ աշխարհում Քիմի խոսքն ա անցնում, որ- տև ինքը սաղ աշխարհով ա պտտվում:

***Ասում էին Քիմ Քարդաշյանն ա եկել հա՞: Ասում էին «Մարիոտում» էր մնացել: Բայց գիտեք չէ՞, ասում էին՝ ոչ էլ էկել ա, անկապ շուխուռներ են: Կամ էլ եթե էկել ա, էդ ինքը չէր:

Հյուրընկալել սփյուռքահայ կամավորներիՀյուրընկալեք սփյուռքահայ կամավորի «Դեպի Հայք» հիմնադրամի հետ: Կամավորները 20-32 տարեկան են և գալիս են Հայաստան տարբեր անկյուններից՝ մի քանի ամիս իրենց հայրենիքում ապրելու և կամավորելու նպատակով: Կամավորի հետ շփումը հնարավորություն կտա առանց ճամփորդելու շփվել և ծանոթանալ ուրիշ մշակույթների հետ և զարգացնել մտահորիզոնը: Սա նաև բացառիկ հնարավորություն է օտար լեզուներով շփման փորձ ձեռք բերելու համար: Բացի դրանից, հյուր- ընկալ ընտանիքներին տրվում է դրամական փոխհա- տուցում, ամիսը՝ 83,200 դրամի չափով: Մանրամասների համար զանգահարել 077 363 940 կամ գրել էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

***Էն օրը մեկը պատմում էր, ուրեմն սենց տե- սարան ա՝ Ցեղասպանության հուշահամա- լիրում էս Քարդաշյանի գալու ժամանակ մի հատ ֆանատ, տղամարդ, փորձում ա մոտե- նալ: Միլիցեքը դե պարզ ա, չեն թողնում: Էս տղեն գժվում ա, ասում ա՝ «Արա դե զզվաց- րիք, ոչ էլ ուզում եմ մոտիկից տենամ դրան: Ոչ էլ սիրուն ա, դաժե՝ գեշ ա: Ամեն մեկը իրան դնում ա մեծ եսիմ ինչի տեղ ու երևակայում ա: Օրինակ՝ էս կարմիր շորով աղջիկը իրանից հազար գլուխ ավելի սիրուն ա, բայց նայի ինչ համեստ ա»: Մեկ էլ պարզվում ա՝ էդ կարմիր շորովը հենց Քիմ Քարդաշյանն ա: Միլիցեքից մեկն էլ թե բա՝ «Այ ախպեր, բա որ սկի դեմքով չես ճանաչում, խի՞ ես եկել»:

***Էս ինչ պռոբկայ ա, դաժե Քիմենք որ ստեղ էին, քաղաքը էսքան պռոբկա չէր: Էդ օրերին մենակ հրապարակն էր մարդաշատ, էն հյու- րանոցի դեմը սաղ օրը կուչկված էին մարդիկ, դաժե որ ինքը Գյումրիում էր, մեկ ա՝ լիքը ժո- ղովուրդ էր լռված: Սպասում էին, թե երբ ա հետ գալու: Բայց ես դրա էֆեկտը տենց էլ չհասկացա: Իբր սիրում են, բայց էդ ի՞նչ սեր ա որ: Ինքը ընդեղ իրա համար հագնվում, ուտում, խմում, ֆռֆռում ա, մարդիկ էլ օր ու գիշեր սպասում են՝ յա կգա, յա չի գա:

Saroyan Pub, Թամանյան 6Պուշկին-Սարյան-Փարպեցու հետ Երևանի գլխավոր փաբա- յին կենտրոնի կոչման համար մրցող Թամանյան փողոցում (որը պայմանականորեն սովո- րաբար մտնում է «Կասկադ» հասկացության մեջ) բացվել է XX դարի խոշորագույն արձա- կագիրներից մեկի անունը կրող փաբ: Հատկանշական է, որ Sa-royan Pub-ից ոչ հեռու գտնվում է Hemingway Pub-ը: Saroyan-ում կարելի է ոչ միայն խմել, պա- րել ու կենդանի երաժշտություն լսել (որպես կանոն՝ ռոք), այլև դի- տել կարևորագույն ֆուտբոլա- յին հանդիպումները (օրինակ՝ Չեմպիոնների լիգայի խաղերը):

No Name, Մաշտոցի 37No Name անունը կրող սրճարան- ռեստորանը ապրիլին այցելել էր Քիմ Քարդաշյանը: Ասում են՝ այնքան էր հավանել ուտելիք- ները, որ այն, ինչ չէր վերջացրել, վերցրել էր հետը: Նստավայրի խոհանոցը էկլեկտիկ է՝ աղցան- ների մեջ կա թաբուլե, տաք ուտեստների ցանկում կարելի է գտնել տալյատելե: Պարբերա- բար լոտո-փարթիներ են իրա- կանացվում: Մուտքը Սպեն- դիարյան փողոցից է:

Զրից

***Հա լավ, ասա, հայ ժողովուրդ, ի՞նչ եք քլնգում էդ աղջկան: Հիմա ո՞վ, ի՞նչ չի արել իրա ջահել վախտերը: Աղջիկ ա էլի, ջահել վախտերը սխալ ա գործել, հիմա էլ հաստատ փոշմանում ա: Ես վստահ եմ, ինքը իրա էրեխուն իսկական հայ ա մեծացնելու, սաղ կարգ ու կանոններով:

***Որ եկել հասել ա Հայաստան իր հոր, իրա պա- պերի հիշատակը հարգելու, ուրեմն շատ բարե- պաշտ աղջիկ ա Քիմը: Մնացածը՝ ով ինչ ուզում ա թող ասի:

Հյուրընկալություն Նոր նստավայրեր

Մարի

ամ

Լորե

ցյա

ն

Հունիս 201545

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Page 7: Հունիս 2015, #3 (33)

Հայաստան-ՊորտուգալիաՀունիսի 13, Հանրապետական մարզադաշտ2008 թվականին՝ Իան Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր ընտրանին Երևանում աստղաշատ պորտուգալական թի- մի դեմ խաղում անսպասելի լավ խաղ ցուցադրեց և խաղն ավարտեց 1:1 հաշվով: Դրանից հետո շատ բան է փոխվել՝ հիմա մենք արդեն Մխիթարյանից և մնացածից սպասում ենք ոչ թե ոչ շատ վատ խաղ, այլ իրական արդյունքներ և հաղթանակներ: Եվրո-2016-ի ընտրափուլը գրեթե տանուլ է տրված, բայց տեսական շանսեր դեռ կան: Եվ, դե, սեփա- կան հարկի տակ, պետք է ամեն գնով հաղթել Կրիշտիանու Ռոնալդուին և իր թիմակիցներին:

Pixar. «Գլուխկոտրուկ»Հունիսի 18-ից, «Մոսկվա» կինոթատրոնՈրքան էլ գնալով սովորական դառնան մեծ բյուջեով ու տարեցտա- րի ավելի տպավորիչ համակարգչային գրաֆիկայով զինված հոլիվու- դյան անիմացիոն ֆիլմերը, միևնույն է՝ Pixar ստուդիան կարողանում է ամեն անգամ զարմացնել նույնիսկ ամենաբանիմաց դիտողին: Կա- րելի է սպասել, որ «Գլուխկոտրուկը» (Inside Out) ստուդիայի աշխա- տանքով հիացմունքի ևս մեկ առիթ կտա: Ֆիլմի գլխավոր հերոսները մարդկանց գլուխներում բնակվող հույզերն են՝ Ուրախությունը, Տխրու- թյունը, Վախը, Զայրույթը և Զզվանքը:

Дети PicassoՀունիսի 14, Mezzo ակումբՏարիներ առաջ Գայա և Կարեն Հարությունյանները Մոսկվայից իրենց «Дети Picasso» խմբով առաջիններից էին, որ հայկական հարուստ ժողովրդական երգ- արվեստը ներկայացրեցին խելահեղ ռոքային մշակմամբ ու նույնիսկ երկու ամբող- ջությամբ հայկական ալբոմ թողարկեցին («Этнические эксперименты» և «Turbo Mairik»): Այն ժամանակ խումբը, որը հիմա հերթական սկավառակն է ձայնագրում, մի քանի անգամ հասցրել էր Երևանում ելույթ ունենալ, և հիմա վերադառնում է 10 տարվա ընդմիջումից հետո: Լավ է ուշ, քան շա՛տ ուշ:

Jurassic WorldՀունիսի 11-ից, «Մոսկվա» կինոթատրոն1994 թվականին Սթիվեն Սփիլբերգը ցնցեց աշխարհը իր Jurassic Park բլոք- բասթերով՝ ֆիլմի դինոզավրերն այնքան իրական տեսք ունեին, որ կի- նոնկարը որոշ ժամանակ (մինչև «Տիտանիկի» լույս տեսնելը) գլխավո- րում էր պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմերի ցուցակը: Հետո եղավ երկու շարունակություն՝ մեկը Սփիլբերգի կատարմամբ, մյուսը՝ երեքից ամենաթույլը, Ջո Ջոնսթոնի: Այդքանով թեման, կարծես թե փակվեց: Բայց ահա, 2015 թվական, նոր դինոզավրային ֆիլմ՝ Jurassic World: Այս անգամ նոր հերոսներով, նոր՝ ավելի սոված դինոզավրերով և, ըստ ամենայնի, նույնիսկ ավելի տպավորիչ հատուկ էֆեկտներով: Շուտով կկարողանանք ստուգել:

Ինչ անել

Би-2Հունիսի 27, Մարզահամերգային համալիրՌուսական ռոքի առաջատարների երևանյան համերգը, ան- շուշտ, ամառվա կարևորագույն մշակութային իրադարձու- թյուններից մեկն է: Би-2-ն այստեղ կներկայացնի ոչ միայն իր նոր «16плюс» ալբոմը, այլև կկատարի իր ավելի վաղ հիթե- րը: Կարևոր է նաև այն, որ համերգը կայանալու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համար կազմակերպ- ված ակցիայի շրջանակներում: Տոմսերը կարելի է ոչ միայն գնել, այլև ստանալ անվճար՝ նախապես արյուն հանձնելով: Համերգի գլխավոր հովանավորը «յուքոմ» ընկերությունն է:

Page 8: Հունիս 2015, #3 (33)

Բամբակի մայկեքըԱյս տարվա, թերևս, ամենահետաքրքիր դիզայ- ներական նախագծերից մեկը նորաստեղծ «Բամ- բակ» բրենդն է, որը ներկայացնում է յուրահա- տուկ ու սրամիտ գրաֆիկական պատկերներով զարդարված շապիկներ: Բրենդի պաշտոնական կայքում այցելուների հետևյալ գրությունն է դի- մավորում. «Երկար ժամանակ է, ինչ մենք ունենք գաղափար՝ ստեղծելու հագուստ, որը կոգևորի և կոգեշնչի մարդկանց ինքնարտահայտվել ժամանակակից արվեստի և հայկական մշա- կույթի միջոցով: Եվ այժմ ուրախ ենք ներկա- յացնելու ձեզ յուրօրինակ և նոր մտքեր: «Բամբա- կը» երիտասարդների մի խումբ է, ովքեր ոչ մի- այն արտադրում են հագուստ, այլ դրա միջոցով կիսվում են իրենց ստեղծած արվեստով: Մենք ունենք մեծ ցանկություն՝ ստեղծելու տարբեր- վող հագուստ, որը հնարավորություն կտա յու- րաքանչյուրին գտնելու իր անձին համապա- տասխան և հոգեհարազատ տարբերակ: Ներ- կայացված շապիկները դեռևս սկիզբն են, հու- սով ենք, որ ապագայում ձեզ կներկայացնենք էլ ավելի շատ յուրատեսակ արտադրանքներ»:

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Գիշերն անույշ է», «Զանգակ»Ֆիցջերալդը «Գիշերն անույշ է»-ն համարում էր իր լավագույն վեպը: Այն ստեղծագործություն է ընտրության, ինքնակործանման ու հախուռն կրքերի մասին. համապարփակ շարժում՝ անշարժության մեջ: Լինելով հասարակական կյանքի գրող՝ Ֆիցջերալդը որպես դիտորդ, ներկայաց- նում է յելի ու Փրինսթոնի համալսարանների շվայտ ու բարեկիրթ հա- սարակության արդեն անկումային շրջանը: Միշտ լինելով թե՛ այդ հասա- րակության մեջ և թե՛ պահպանելով դիտորդի հայացք՝ նրան հաջողվում է սթափ գնահատել ու կանխատեսել այն դրդապատճառները, որոնք գե- ղեցիկ ու ազատ հասարակության վառ ներկայացուցիչներին ընկղմում են ցած՝ դեպի դատարկ սնափառություն, հարբեցողություն ու կղզիա- ցում: Վեպն անգլերենից թարգմանել է Սոնա Սեֆերյանը:

«Եղեռնազոհ գրողներ», «Անտարես»Այս հանրագիտակ-անթոլոգիան կընդարձակի մեր իմացությունները Հայոց մեծ եղեռնին զոհ գնացած գրողների մասին: Ավանդաբար շրջա- նառվող 8-10 գրողների փոխարեն, այս գիրքը ներառում է 31 գրողի կեն- սագրական տվյալներ, լուսանկարներ, գրքերի մատենագիտություն, ինչպես նաև նմուշներ նրանց գրական ժառանգությունից: Եվ դա կրկին գալիս է առարկայացնելու 1915 թ. Ցեղասպանության ահռելի աղետը՝ այս անգամ գրական-մշակութաբանական տեսանկյունից: Հանրագիտակ-անթոլոգիան կազմել են Արքմենիկ Նիկողոսյանն ու Աշոտ Գաբրիելյանը:

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին «Հոբիթը», «Անտարես»Անգլիացի հանրահայտ գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինի «Հոբիթը» վեպն իրավամբ համարվում է 20-րդ դարի մանկապատանեկան գրականության դասա- կան արժեքներից մեկը: Բոլորովին վերջերս նաև մասշտաբային կինո- եռապատման վերածված վեպի հերոսների անհավանական արկածնե- րը մշտապես լարված հետաքրքրության մեջ են պահում ընթերցողին, միևնույն ժամանակ մղում խորհրդածելու շատ ու շատ կարևոր երևույթ- ների և արժեքների մասին: Այս վեպը, ճիշտ է, դեռ 1980-ականների վեր- ջին արդեն կար հայերեն, բայց ներկայացվող հրատարակությունը բնա- գրային թարգմանություն է, ի տարբերություն նախորդի, որ թարգման- վել էր ռուսերենից: Անգլերենից թարգմանել է Նունե Թորոսյանը:

Ավելի երկար մնալ ԷՕՆ-ումԱմառ է՝ թեթևանում ենք: Մինչև սեպտեմ- բերի 1-ը ժամը 18:00-ից հետո ԷՕՆ հակա- սրճարանն այցելող հյուրերը 1 ժամից ավելի մնալու պարագայում յուրաքանչյուր հաջորդ ժամի համար կվճարեն 600 դրամ՝ նախկին 1000 դրամի փոխարեն:

Հագուստ

Նոր գիրք Ամառային առաջարկ

Հունիս 201567

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Page 9: Հունիս 2015, #3 (33)

Նոր նստարաններ և շլացուցիչ հոլովակ AirFrance-իցՔանի որ երկնքով երկար ճանապարհներ անց- նելու ժամանակ խիստ կարևոր է հարմարա- վետությունը, AirFrance ավիաընկերությունը 2015 թվականի ապրիլից սկսել է աստիճանա- բար փոխել իր ինքնաթիռների նստարանները: Եվ խոսքը բնավ չի վերաբերում միայն բիզնես-կլասին՝ փոփոխությունները կզգան բոլոր ուղևորները անխտիր: Ինչպես հայտնում են ընկերությունում, բարձրորակ կաշվից պատ- րաստված նոր նստարանները անչափ հար- մար են թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի և թե՛ ճաշելու ժամանակ: Նոր նստարաններով ար- դեն զինվել է Airbus A319 մակնիշի 20 ինքնա- թիռ: Մոտ ապագայում նույնը կարվի թվով 25 Airbus A320-ներում: Ընդհանուր առմամբ ըն- կերության ինքնաթիռներում կտեղադրվի շուրջ 7800 նոր նստարան: Այս տարի AirFrance-ը նաև աչքի է ընկել «France is in the Air» նոր գովազդային ֆիլմով:

BETC գործակալության ստեղծած հոլովակը ամբողջ աշխարհին պատմում է ընկերության բաց լինելու և իր հաճախորդներին à la française ոճի ճամփորդություն առաջարկելու մասին: Այդ ամենը, իհարկե, ընկերությանը հատուկ նրբագեղությամբ, վարպետությամբ և հումո- րով: Ֆիլմում ներկայացված պատկերներն ար- տացոլում են ոչ միայն AirFrance-ի գաղափա- րախոսությունը, այլև Ֆրանսիայի այցեքարտ-երևույթները՝ նորաձևություն, բարձրակարգ խոհանոց, Տուր դե Ֆրանս, փարիզյան Օպե- րայի պարուհիները և նույնիսկ ֆրանսիական համբույրը: Ֆիլմը բեմադրել է «We are from LA» ֆրանսիա- կան ռեժիսորական դուետը՝ Կլեմենտ Դյուրուն և Պյեր Դյուպակյեն, իսկ AirFrance-ի նոր կենսու- րախ և դինամիկ սաունդթրեքը, որի պրեմիե- րան կայացավ հենց «France is in the Air»-ի շրջա- նակում՝ գրել է Glass Candy ամերիկյան խումբը: Երգը կոչվում է «Warm in the Winter»:

Արյուն՝ հիվանդ երեխաներինՄայիսի 21-ին «յուքոմ» ընկերության աշխա- տակիցները «Հանձնիր արյուն, փրկիր կյանք» ակցիայի շրջանակներում այցելեցին Ռ. Օ. յո- լյանի անվան արյունաբանական կենտրոն՝ արյան կամավոր դոնոր դառնալու և արյու- նը հիվանդ երեխաներին նվիրաբերելու նպատակով: Ակցիան կշարունակվի ևս մի- քանի օր, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան այցելել կենտ- րոն և հանձնել արյուն: Հավաքված արյու- նը նվիրաբերվելու է արյան քաղցկեղով հի- վանդ երեխաներին:«յուրաքանչյուր վայրկյան առաջանում է արյան փոխներարկման խնդիր՝ վթարում տուժվածների, վիրահատվածների արյան քաղցկեղով հիվանդների և մի շարք այլ դեպ- քերում: Հանձնելով մեր արյունը՝ մենք ոչ միայն կյանք ենք նվիրում մեկ այլ մարդու, այլև մի ամբողջ ընտանիքի երջանիկ ապրե- լու հնարավորություն ենք տալիս:յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի 400 միլիգրամ արյուն հանձնելով փրկել առն- վազն 3 մարդու կյանք: Եթե հնարավոր է 15 րոպեում փրկել 3 կյանք, ապա ինչո՞ւ դա չա- նել», — լրագրողների հետ իր խոսքում նշեց «յուքոմի» տնօրեն Հայկ Եսայանը:Այսօր Հայաստանում կա արյունատվության խիստ պակաս: Տարեկան 60 000 արյունա- տվություն է պահանջվում Հայաստանում փոխներարկման խնդիրները լուծելու համար, մինչդեռ առկա է ընդամենը 15 000-ը՝ պահանջ- վածից չորս անգամ պակաս: Արյունը չունի համարժեք փոխարինող, այդ միջոցի միակ աղբյուրը մարդն է՝ դոնորը, որը, նվիրելով իր արյունը, կյանք է պարգևում հիվանդին: Հայաստանում անվարձահատույց դոնոր- ները կազմում են արյան դոնորների ընդա- մենը 5%-ը: Կամավորներից տրված արյունը անվճար հատկացվում է հիվանդ երեխանե- րին: Հայաստանում շուրջ 300 երեխաներ ունեն մշտական արյան փոխներարկման կարիք: Այնպես որ, հիշեցնում են «յուքումում», դառ- նալով արյան դոնոր՝ կարելի է փրկել հիվանդ երեխաների կյանքեր:

ՀամացանցՃամփորդություն

Page 10: Հունիս 2015, #3 (33)

Աչաջուրյան տրամադրություններ

Այս տարվա գարնանը՝ ձմեռային ընդմիջումից հետո արդեն վեցերորդ անգամ իր դռները բացեց Սիրահարների այգու «Աչաջուր» սրճարանը: Չնայած

համեմատաբար կարճ պատմությանը՝ այս սրճարանային բրենդը, որը ներառում է նաև Փարպեցի փողոցի համանուն նստավայրը, դարձել է կարևորագույններից մեկը XXI դարի Երևանի կյանքում: Սրճարանի տնօրեն Արևիկ Մանուկյանի հետ զրուցել ենք այս սրճարանների էվոլյուցիայի, նորարարությունների և ապագայի մասին:

2008 թվականին Բաղրամյան պողոտայում բացվեց Սիրահարների այգին, մեկ տարի անց՝ առաջին «Աչաջուր» սրճարանը: Հիմա այն քաղաքային համայնապատկերի ան- բաժանելի մասն է դարձել: Իսկ ինչպե՞ս ընդ- հանրապես ծնվեց սրճարանը:— Երբ վերակառուցվեց և շահագործման հանձնվեց այգին, պարզ դարձավ, որ այն պահե- լը բավական ծախսատար է լինելու: Ամուսինս՝ Սարհատ Պետրոսյանը, որ այգու բարեկարգ- ման ղեկավարն էր, նախաձեռնեց «Աչաջուրի» հիմնումը, որը կկարողանար մասամբ ֆինան- սավորել այգու պահպանության ծախսերը։ Դա, փաստորեն, սոցիալական ձեռնարկա- տիրության առաջնեկներից մեկն էր երկրում: Ի դեպ, այդ կապը Սիրահարների այգու հետ նաև նրանով է արտահայտվում, որ մենք փորձում ենք անել այնպես, որպեսզի մարդիկ մեզ մոտից ըմպելիք կամ ուտելիք վերցնելիս նաև նստեն և ժամանցը շարունակեն ոչ մի- այն սրճարանի տարածքում, այլև այգում, նստարաններին նստած:Այն ժամանակ սրճարանի մենյուն բավական նորարարական էր թվում…— Մենյուն սկզբում շատ փոքր էր, աճեց, զար- գացավ ու ձևավորվեց աստիճանաբար: Եվ մեր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այդ զարգացումներն իրականացվում են հաճախորդների հետ անմիջական քննարկ- ման, նրանց նախասիրությունների հետա- զոտման արդյունքում: Եվ ամեն ինչ պատ- րաստվում է մեզ մոտ, հնարավոր ամենա- թարմ տեսքով: Առանց չափազանցնելու, հե-

րոսական աշխատանք է կատարվում: Այդ- քան մեծ ծավալի աշխատանքը, որ կատար- վում է ամեն առավոտյան, շատ լուրջ ծանրա- բեռնվածություն է: Բայց այդ ջանքերը բերում են իրենց արդյունքները:Իսկ ինչպե՞ս են հայտնվում նոր ուտեստներ:— Մի օրինակ բերեմ. հումուսով պատառնե- րը, որոնք այս սեզոնի նորություններից են, ծնվեցին իմ ամերիկյան ճամփորդություն- ներից հետո, երբ մտածեցի, որ հավես կլիներ միահյուսել արևմտյան և արևելյան տարրերն

ու մի նոր բան ստանալ: Մեր վերջին հիթերից է նաև համբուրգերը, որը ես շատ էի ուզում լիներ այնպիսին, ինչպիսին տարիներ առաջ տատիկիս պատրաստած կոտլետով բուտեր- բրոդներն էին՝ համեմված տոմատով և կանա- չիով: Ու նաև ժամանակակից, իհարկե: Մի քա- նի բան փորձեցինք, մեր սեփական հացը թխե- ցինք ու մոտ մեկ ամսում հասանք վերջնական տարբերակին: Այդ ժամանակ բուսակեր հաճա- խորդները նեղացան, ասացին՝ «բա մեր համար ոչ մի բան չեք հորինում»: Այդպես ծնվեց բուսա- կան բուրգերը: Փարպեցիում, ի դեպ, մեր խո- հանոցային կենտրոնն է: Բոլոր փորձերն ու նո- րարարություններն ենք այնտեղ անում, առա- ջին տարբերակները հյուրասիրում Փարպեցու հաճախորդներին, լսում նրանց կարծիքները, հետո արդեն բերում նաև այգի:Գների մասին: Շատերի մոտ կարծիք կա, թե քանի որ «Աչաջուրը» արտաքինով և գաղա- փարախոսությամբ պարզ ու հասարակ է, այդ ֆոնին ամեն ինչ մի փոքր թանկ է թվում:— Ամեն ինչ որակից է գալիս: Մի կողմից՝ մեզ համար սկզբունքային է մթերքի որակը և մենք ձեռք ենք բերում միայն լավագույնը, մյուս կող- մից էլ փորձում ենք վերջնական արդյունքը հնարավորինս մարդկային գներով հանձնել: Հավատացնում եմ, նույն բաղադրիչներից պատ-

Հունիս 201589

ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Page 11: Հունիս 2015, #3 (33)

րաստված սենդվիչը մեկ այլ սրճարանում գո- նե հիսուն տոկոսով ավելի թանկ կարժենար, քան «Աչաջուրում»: Հավով սենդվիչները, օրի- նակ, պատրաստվում են Հայաստանում ստաց- ված, դեռևս չսառեցված մսից: Այդպիսի մթերք սովորաբար կարելի է հանդիպել միայն ռեստո- րաններում: Այսինքն՝ սրճարանային, դեմոկ- րատական միջավայրում կարելի է համտեսել ռեստորանային որակի ուտելիք: Բացի դրա- նից, մենք անկեղծ ենք հաճախորդների հետ: Ու եթե նույնիսկ մի ինչ-որ բան մեզ մոտ ար- ժե 1000 դրամ, իսկ մյուս տեղերում, ասենք, 900, ապա այնտեղ դեռ ավելանում է սպա- սարկման վճար, թեյավճար և այլն: Իսկ մեզ մոտ գները վերջնական են, առանց թաքնված ավելացումների: Այնպես որ գների բարձր լի- նելու մասին կարծիքները չափազանցված են:Բայց դա «Աչաջուրների» միակ առանձնահատկությունը չէ…— Մեզ համար շատ կարևոր և սկզբունքային առանձնահատկություններից է այն, որ մարդ- կանց աչքի առաջ է խոհանոցը, բոլորը տես- նում են, ինչպես է պատրաստվում ուտելիքը: Ի դեպ, վերջին տարիներին շատերն անցան այդ ձևաչափին, ինչը միայն ուրախացնում է:«Աչաջուրը», կարծես թե, առաջին ինքնա- սպասարկման նստավայրն էր լեգենդար «Յամ-Յամ Դոնաթսից» հետո:— Այո, բացի դրանից, մենք առաջին բացօթ- յաներից էինք, որտեղ no smoking տարածք առանձնացվեց, թեև ծխողների իրավունքներն էլ չենք ոտնահարում, իրենց էլ տեղ պահելով: Մենք սառը սենդվիչների՝ մինչ այդ ընդուն- ված էր տաք սենդվիչներ մատուցել, առաջա- մարտիկներից էինք, քրեպների և մրգային ֆրեշների: Եվ վերջապես, մենք կարծես թե առայժմ առաջին սրճարանն ենք, որն ունի պատվեր կատարելու հատուկ մոբայլ հավել- ված, որը մշակվել է mLab մոբայլ հավելված- ների կենտրոնում: Կարելի է, օրինակ, տնից դուրս գալիս դրանով կատարել պատվերը և հասնելուն պես արդեն վերցնել կամ պատ- վիրել առաքմամբ:Երկու տարի առաջ բացվեց նաև Փարպեցի փողոցի «Աչաջուր» սրճարանը: Այդքան մեծ պահանջա՞րկ կար:— «Աչաջուրը» արդեն դարձել էր շատ մարդ- կանց երևանյան առօրյայի մի մասը: Ձմռան ամիսներին էլ մենք փորձում էինք հասանե-

լիություն պահպանել, բայց հասկացանք, որ ավելի ճիշտ է մի հատ էլ փակը բացել: Այդպես հասանք Փարպեցի փողոց: Մի կողմից՝ քաղա- քի կենտրոնում է, մյուս կողմից՝ քաղաքային աղմուկից կտրված, մի քանի քայլ այն կողմ եկեղեցի է, մյուս կողմից՝ ռեստորաններ, փա- բեր և այլն: Եվ այդ բոլոր հիմնարկությունները իրար հետ լավ հարևանություն են անում, ինչը միայն ավելի հաճելի միջավայր է ստեղծում:Սիրահարների այգու սրճարանում երբեմն ֆուրշետներ են տեղի ունենում: Այդ երևույ- թը պարբերակա՞ն բնույթ է կրում:— Այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք վերջին 3 տարիներին. սրճարանում հյուրըն- կալում ենք տարբեր կազմակերպությունների և անհատների՝ կորպորատիվ հավաքույթնե- րի, ծննդյան օրվա հավաքների, նախահար- սանիքային արարողությունների և այլ առիթ- ներով, և առաջարկում նրանց հրաշալի մի- ջավայր և ֆուրշետ: Ֆուրշետը կազմված է մեր մենյուում եղած կերակրատեսակերից, որոնք ձևափոխվում են ավելի հարմար չափե- րի և ձևերի: Այսպես կոչված՝ casual caterings ձևաչափն է, որի գլխավոր առանձնահատ- կությունը պարզ, հարմար և թարմ կերակ- րատեսակներ են, այսինքն՝ այն, ինչ մենք ունենք «Աչաջուրում»: Այս ուղղությունը բա-

վական հաջող է ստացվում մեզ մոտ և թույլ է տալիս աստիճանաբար դուրս գալ սրճարանի սահմաններից: Նման գործունեության համար երևի շատ կա- րևոր է լավ թիմը: Ինչպե՞ս է այն ձևավորվել:— Աստիճանաբար, տարիների ընթացքում ձևա- վորվել է թիմի հիմնական կորիզը, որը բաղկա- ցած է հրաշալի պրոֆեսիոնալներից: Առանձին պետք է նշեմ հատկապես մի քանի հոգու: Նախ՝ Նիկոլաս Նատալինին, նա ֆրանսիացի խոհա- րար է, ով օգնեց մեզ առաջ տանել սառը սենդ- վիչների գաղափարը և մշակել նախնական մե- նյուն, որից էլ ամեն ինչ զարգացավ: Ռուզանը, որը առաջին օրվանից մեզ հետ է և որը Նիկոլա- յի բաղադրատոմսով արդեն յոթ տարի պատ- րաստում է մեր արդեն շատ հանրահայտ դար- ձած էկլերները: Գայանեն, որն ինձ հետ փոր- ձարկում ու մշակում է բոլոր հնարավոր ուտե- լիքները՝ սենդվիչներից մինչև ապուրներ:Երրորդ «Աչաջուր» սպասե՞նք:— Այո, բայց միայն այն ժամանակ, երբ մենք վստահ լինենք, որ կարող ենք առաջարկել բո- լորովին նոր, հատուկ և գրավիչ մի բան: Ամեն դեպքում, զարգացման և մեծացման մասին մենք մշտապես մտածում ենք, քանի որ տեղում եր- կար կանգնելը սխալ է: Բարեբախտաբար, մեր թիմն էլ սիրում է զարգանալ «Աչաջուրի» հետ:

«Աչաջուր» սրճարանի տնօրեն Արևիկ Մանուկյանը

Արեգ Դավթյան Գրիգոր Եփրեմյան,

Վռամ Հակոբյան

Page 12: Հունիս 2015, #3 (33)

Յուքոմը, Վիեննան և Եվրատեսիլը

Այս տարվա մայիսին Հայաստանը կրկին մասնակցեց «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Աշխարհի տարբեր ծայրերից հատուկ այդ նպատակով միասին հավաքված երաժիշտներից բաղկացած խումբը՝ Genealogy-ն, փայլուն ելույթ ունեցավ նախ կիսաեզրափիչ փուլում, ապա նաև եզրափակչում: Չնայած զբաղեցրած 16-րդ տեղին, կարևորը, ինչպես վստահ են մասնակիցները,

ասելիքն էր, ոչ թե առաջին հորիզոնականը: Այդպես են կարծում նաև Genealogy-ի գործընկեր «Յուքոմ» ընկերությունում:

Thom

as H

anse

s (EB

U)

Հունիս 20151011

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Page 13: Հունիս 2015, #3 (33)

Մ եր այս տարվա եվրատեսիլ- յան արշավը հնարավոր չէր լինի առանց «յուքոմ» ընկե- րության, որը մրցույթի հա- յաստանյան պատվիրակու-

թյան պաշտոնական գործընկերն ու աջա- կիցն էր: Զարմանալի չէ, որ Genealogy-ի առա- ջին պաշտոնական մամուլի ասուլիսը տեղի էր ունեցել հենց «յուքոմի» Ամիրյանի մասնա- ճյուղում: Այդ այդ օրը ասուլիսին մասնակցում էին խմբի բոլոր անդամները: Հաշվի առնելով այս տարվա խորհրդանշական լինելը բոլոր հայերի համար՝ Հայաստանի հանրային հե- ռուստաընկերությունը մրցույթին ներկայա- նալու յուրատեսակ ձևաչափ էր ընտրել: «Առե-

րեսվիր ստվերին» երգով Հայաստանը ներկա- յացնող Genealogy խմբի 5 երգիչները հրավիր- վել էին աշխարհի բոլոր մայրցամաքներից՝ կա- ռուցելով կամուրջներ հայրենիքի հետ: Խմբի անդամներն են Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Թամար Կապրելյանը (Ամերիկա), Վահե Թիլբ- յանը (Աֆրիկա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա), Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը (Ավստ- րալիա) և Ինգա Արշակյանը (Հայաստան):Խմբի վեց անդամները պատմեցին իրենց ար- մատների մասին, կիսվեցին իրենց նախապա- պերի պատմություններով, ինչպես նաև ներ- կայացրին իրենց ակնկալիքները Եվրատեսիլ երգի մրցույթից: Խմբի անդամները պատմե- ցին նաև, թե ինչ զգացողություն են ունեցել ստանալով հրավեր՝ Հայաստանը ներկայաց- նելու Եվրատեսիլին։«յուքոմը», սակայն, չէր լինի «յուքոմ», եթե յուրահատուկ մի որևէ առաջարկ չաներ իր բաժանորդներին: Այդ նույն օրը մեկնարկեց «Մեկնի´ր Վիեննա «Genealogy»-ի հետ» մրցույ- թը, որի ընթացքում՝ մեկ ամիս շարունակ, «յուքոմի» բաժանորդները ֆիքսված հեռա- խոսակապից զանգահարում էին Եվրոպա և խոսում իրենց բարեկամների կամ ընկերնե- րի հետ՝ յուրաքանչյուր վայրկյանի դիմաց կուտակելով միավորներ: Ամեն շաբաթ ամ- փոփվում էին մրցույթի տվյալները և առավե-

լագույն միավորներ հավաքած հինգ բաժա- նորդներն անցան եզրափակիչ փուլ: Չորս շա- բաթվա արդյունքներով եզրափակիչ փուլ էին անցել 20 բաժանորդ: Մայիսի սկզբին արդեն հայտնի դարձան «յուքո- մի» այն երկու բաժանորդների անունները, ով- քեր կմեկնեին Վիեննա՝ երկրպագելու Genealogy խմբին Եվրատեսիլի մրցույթում: Մեր եվրատե- սիլյան մասնակից խմբի հինգ անդամները վի- ճակահանության սկզբունքով ընտրեցին հինգ անուն, որոնցից երկու հաջողակները հնարավո- րություն ստացան հենց Վիեննայի Շտադհալե դահլիճից մասնակցել Եվրատեսիլ 2015 մրցույթին: Առաջին երջանիկը, ով շահեց ճանապարհորդու- թյուն դեպի Վիեննա, Լիլիա Ավետիսյանն էր: Երկրորդը՝ Գագիկ Ավագյանը, որն այնուհետև իր շահումը նվիրեց «յուքոմի» մեկ այլ բաժա- նորդ, խաղարկության եզրափակիչ փուլ ան- ցած Անահիտ Մանուկյանին: Մնացած երեք մասնակիցները՝ Հարություն Վարդանյանը, Ան- նա Ասատրյանը և Անուշ Աղաջանյանը, որպես մրցանակ ստացան ուղևորություն դեպի Արև- մտյան Հայաստան: Եվ չնայած մրցույթը չավարտվեց ցանկալի ար- դյունքով, կարևորը, ինչպես հայտնի է, որակյալ մասնակցությունն է և ասելիքը տեղ հասցնելը: Իսկ հաջորդ տարի, արդեն Շվեդիայում, Հայաս- տանը նորից կփորձի իր ուժերը Եվրատեսիլում:

Արմեն Խաչիկյան

Thom

as H

anse

s (EB

U)

Ucom

Ucom

Ucom

← Genealogy-ի առաջին մամուլի ասուլիսը «Յուքոմի» գրասենյակում

← «Մեկնի´ր Վիեննա «Genealogy»-ի հետ» մրցույթի հաղթողները

Page 14: Հունիս 2015, #3 (33)

Տարածքային արդարություն

երեխաների համարՀայրենադարձ լանդշաֆտային ճարտարապետ Վրեժ Հարությունյանի

կարծիքով քաղաքը կոմպլեքսային համակարգ է, ու եթե շատ ես ուշադրություն դարձնում մեծահասակների կարիքները հոգալուն, ապա

դրանից տուժում են երեխաները: Վրեժը մեզ պատմեց այն մասին, թե արդյոք Երևանը հարմարեցվա՞ծ է երեխաների համար, և ինչպես կարող ենք լուծել

դրա հետ կապված ներկա խնդիրները:

1213 Հունիս 2015

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ կարծիք

Page 15: Հունիս 2015, #3 (33)

Բակի փոխակերպումը ավտոտնակիԹամանյանական Երևանը ի սկզբանե կոմպ- լեքսային քաղաք էր, որտեղ շատ կարևոր տեղ էին զբաղեցնում հանգստյան գոտիները՝ ոչ միայն մեծահասակների, այլև մանուկների ակտիվ զվարճանքի համար: Հենց այն ժամա- նակներին էլ ավելի զարգացավ «բակ» հաս- կացությունը: Եթե բնակարանները համար- վում էին անձնական տարածք, ապա բակե- րը դիտարկվում էին որպես կիսաանձնական հարթակ: Այստեղ շենքի երեխաները զվար- ճանում էին, ծերունիները իրենց հանգիստն էին վայելում, նարդի խաղում: Սովետի փլու- զումից հետո ականատես դարձանք, թե ինչ- պես գրեթե բոլոր երևանյան բակերը համա- լրվեցին անվերջ ավտոտնակներով: Հայտնի փաստ է, որ ծերունիներին և երեխաներին դժվար է իրենց բնակավայրից հեռու տեղեր գնալ, իսկ բակերը լուծում էին հանգստի խնդիրը: Այսօր շատ ծնողների համար դժվար է երեխաներին թողնել դուրս խաղալու՝ ահ- ռելի քանակի մեքենաների վտանգ կա, և տպավորություն է ստեղծվում, որ երեխանե- րը, կարծես, ֆուտբոլ են խաղում ավտոկայա- նատեղերում: Մի խոսքով, Երևանը վերջին տարիների ընթացքում դարձավ միջին տա- րիքի քաղաքացիների քաղաք, որտեղ գրեթե անտեսվում են փոքրիկների կարիքները:Վերջերս տարբեր բակերում կառուցված խաղահրապարակները ինչ-որ չափով լուծե- ցին երեխաների տարածքի խնդիրը, սակայն նրանց որակը այն չէ, կան ծնողներ, որոնք թույլ չեն տալիս երեխաներին խաղալ այնտեղ, նույնիսկ երեխաները նախընտրում են գտնել

իրենց համար ուրիշ վայրեր: Դրան գումա- րենք այն, որ հիմնականում այդ տարածքնե- րը շատ փոքր են և էլի շրջապատված են մե- քենաների աղմուկով: Երեխաներին պետք են մեծ ազատ տարածքներ, որտեղ նրանք լիովին հանգիստ կլինեն:

Երեխաները և բնությունըԵրևանում շատ մանկական վայրեր կան՝ տար- բեր սպորտային կենտրոններից և սրահնե- րից սկսած, վերջացրած հատուկ զարգացման, երաժշտական և տարբեր մասնագիտացված դպրոցներով: Սակայն դրանք փակ և վճարո- վի տարածքներ են, և կազմում են բուն ուրբա- նիստական միջավայրի մի մաս: Այսօր կանաչ տարածքների պակաս ունենք, որտեղ երե- խաները կխաղան քաղաքային աղմուկից հե- ռու, կզբաղվեն սպորտով կամ ծնողների հետ պիկնիկ կկազմակերպեն: Մի օրինակ բերեմ՝ բոլորիս քաջ հայտնի Լոս Անջելեսում, որտեղ անցել է իմ մանկությունը, կարելի է գնալ այ- գի, որը բաժանված է մի քանի հատվածների՝ մեկում խաղում են ամերիկյան ֆուտբոլ, մյու- սում՝ բասկետբոլ, կան հատվածներ՝ նախա- տեսված հեծանվորդների կամ ուղղակի խո- տածածկին հանգստանալու համար: Այդպես կարելի է ժամեր անցկացնել, այն էլ ողջ ըն- տանիքով: Նման կոմպլեքս վայրերը կարևոր քաղաքային մշակույթ են ստեղծում: Այդտեղ բացակայում են ավտոմեքենաների աղմուկը, ծուխը, սրճարանների և ռեստորանների բարձր երաժշտությունը և հանգիստը խան- գարող ուրիշ հանգամանքները:

Օղակաձև այգու հեռանկարըԵրևանում մենք ունենք մի այգի, որը կարող է դառնալ հիանալի միջավայր մանկական ցան- կացած զբաղմունքի համար՝ թե ակտիվ սպոր- տային, թե ուղղակի զբոսանքի և հանգիստ անցկացնելու համար: Դա Օղակաձև այգին է, որը կազմում է կենտրոն համայնքի 7%-ը և այս- օր գրեթե չի շահարկվում իր բուն նպատակով: Ինչպես հուշում է միջազգային փորձը, հանգս- տյան լավագույն միջավայրը այն է, որտեղ թե մեծահասակները, թե երեխաները կարող են իրենց հետաքրքրող զբաղմունքով զբաղվել: Այսօր հիմնական այդպիսի վայրերը կապված են «ուտել-խմելու» հետ: Իսկ Օղակաձև այգում հնարավորություն կա ստեղծելու միջավայր, որտեղ կլինեն բազմազան հետաքրքիր հար- թակներ՝ ֆուտբոլի, բասկետբոլի և նույնիսկ ժայռամագլցման համար: Եվ այս ամենը ան- վճար կամ չնչին գումար գանձելով, տարածքը խնամելու համար: Այսպիսի վայրերում թե երեխաները, թե մեծահասակները կգտնեն իրենց հետաքրքրող զբաղմունք և մոտ կլինեն միմյանց: Ցավոք, չեմ պատկերացնում, որ մոտ ապագայում դրանով կզբաղվեն: Եթե ամփոփեմ, ապա կարող եմ ասել, որ Երևա- նում այժմ չկա այն, ինչ անգլերենով անվանում են «spatial justice»՝ տարածքային արդարություն: Մենք բակերում կառուցում ենք խաղադաշ- տեր, որոնցից շատ քչերն են օգտվում, իսկ այն տարածքները, որոնք ավելի արդյունավետ կա- րող են ծառայել մեզ, անտեսում ենք կամ օգ- տագործում ուրիշ նպատակներով: Սա է տա- րածքային արդարությունը, որը նոր-նոր է սկսում հաշվի առնվել մեզ մոտ:

Արմեն Մուրադյան Բիայնա Մահարի

Page 16: Հունիս 2015, #3 (33)

Մի անհանգստացեքՄեր խնդրանքով՝ ընտանիքի հետ Մոսկվայից Երևան տեղափոխված

երիտասարդ ռուս մայրիկը պատմում է ապրելու նոր վայրում իր երկու երեխաների մոտ առաջացած խնդիրների մասին:

Ն որ երկիր տեղափոխվելը՝ նույնիսկ եթե այդ քայլը սպասված և պլանավորված է՝ այնու- ամենայնիվ, սթրեսային է: Ամենասկզբում մտածում ես, որ արդեն հազար անգամ եղել ես այստեղ, ընկերներ ունես, լավ գիտես քա-

ղաքը և նույնիսկ երկիրը, որտեղ պատրաստվում ես ապ- րել, և դժվար թե ինչ-որ բան կարող է քեզ զարմացնել: Տոմսերը գնված են, իրերը՝ հավաքված, մոսկովյան ընկեր- ներիդ հետ բաժանվելու արցունքները՝ թափված, և դու վայրէջք ես կատարում Երևանում: Բնիկ «մոսկվիչկա»՝ վեր- ջին 12 տարին Մոսկվայում ապրած հայ ամուսնու և երկու երեխայի: Թվում է, որ այլևս չի ավարտվի այս երջանկու- թյունը, այս իրական գարնանային արևը հունվարի կե- սին: Բայց նոր կյանքի արդեն երկրորդ շաբաթվա ընթաց- քում հասկանում ես, որ արձակուրդը ամբողջ ընտանիքով Երևանում և սովորական կյանքը այստեղ այդքան էլ նույն բաները չեն: Եվ այդ ժամանակ սկսվում է հարմարվելու սարսափելի ժամանակաշրջանը:

Հարմարվել ամեն ինչին՝ նրան, որ ծնողական ժողովին դպրո- ցում քննարկում են ոչ թե ընթացիկ ուսումնական հարցե- րը, երեխաների առաջընթացը, էքսկուրսիաները և այցելու- թյունները թատրոն, այլ այն, որ աղջիկները շատ են բամ- բասում, և դասղեկը լրջորեն սաստում է մայրիկներին և տա- տիկներին զերծ մնալ բամբասանքից երեխաների ներկա- յությամբ: Նրան, որ այդ նույն ծնողական ժողովներին բոլոր մայրերը պատրաստվում են, ինչպես «Օսկարի» մրցանակա- բաշխության ընթրիքին: Նրան, որ մի քանի դպրոցներում երեխաների ելույթների ժամանակ ծնողներին չի թույլա- տրվում այցելել իրենց ավելի կրտսեր երեխաների հետ: Հենց այդպես. ձեզ կարող են խնդրել հեռանալ, եթե նորածինի կամ նույնիսկ հինգ տարեկան երեխայի հետ եք եկել: Սա արվում է նրա համար, որպեսզի երեխան իր լացով, գոռո- ցով, ջուր ուզելով կամ հարցերով չփչացնի ելույթը: Դպրոցի ադմինիստրացիայի կարծիքով, հենց այդպես են իրենց պա- հում յոթ տարեկանից ցածր բոլոր երեխաները: Համակերպ- վում ես, որ ոչ մի միջոցառում երբեք չի սկսվում ժամանակին,

Հունիս 20151415

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ սեփական փորձ

Page 17: Հունիս 2015, #3 (33)

սակայն այնուամենայնիվ միշտ գալիս ես նշանակված ժամին: Համակերպվում ես նրան, որ շատ հարցերիդ քեզ ուղղակի պատասխանում են. «Մի անհանգստացեք»: Այս պատասխանը ես լսել եմ, օրինակ, երբ ուզում էի իմանալ, թե ինչու՞ են երեխաները ռուսական դպրոցներից մեկում սովորում ասորերեն: Համաձայն եմ՝ ինչքան շատ լեզու իմանաս, այնքան լավ: Ասորական համայնքը ժամանակին իր ներդրումն է ունեցել ռուսական դասարանների բաց- ման մեջ, իսկ այժմ երեխաները, հայերենից, ռուսերենից և անգլերենից զատ սովորում են նաև ասորերեն: Մտա- ծում ես, որ շատ լավ է, սակայն ինչպե՞ս երեխաները կհասց- նեն իրենց գիտելիքներով… պետք է նաև հայերենին տի- րապետեն… և այդ ժամանակ հնչում է այդ մոգական «մի անհանգստացեք»-ը: Բանից պարզվում է, երեխաները առայժմ սովորում են այբուբենը: Հարց է ծագում. ինչու՞ էին երեխաները երեք տարի զբաղվում այդ լեզվով… ի՞նչ իմաստ ունի ուսուցման ծրագրում ընդգրկելու մի առար- կա, որի վրա աննպատակ ժամանակ է վատնվելու: Սա- կայն այդ հարցը աննպատակ է: Ոչ ոք, բացի ինձանից, իմ բարձրաձայնած հարցը չհամարեց ակտուալ:Համակերպվում ես այն բանի հետ, որ քաղաքում չկան խա- ղահրապարակներ: Եվ ոտնատակ ես անում ամբողջ քա- ղաքը, որպես խաղահրապարակ դիտարկելով Երևանի ամբողջ կենտրոնը՝ եզրաքարերը, նստարանները, դեռևս չաշխատող շատրվանները: «Պոպլավոկում» ու Կարապի լճում կարելի է իջնել շատրվանների մեջ և կառուցել ամրոց- ներ բետոնե բեկորներից, որոնք, չգիտես ինչու, այնտեղ են թողնված: Չնայած, այստեղ կան իսկական մանկական ժամանցային վայրեր՝ ինչպես դրանք պատկերացնում են մեծահասակները: Հենց որ մի փոքր տաքացավ եղանակը, ամեն մի այգում միանգամից հայտնվեցին ատրակցիոն- ներ, բատուտներ, մեծաքանակ մանկական էլեկտրոնային ավտոմեքենաներ: Եթե ամբողջ աշխարհում ատրակցիոն- ները դիտարկվում են որպես իսկական տոն, այստեղ սո- վորական առօրյա է: Հենց այդ պատճառով վայրերը, որտեղ մենք զբոսնում ենք, է՛լ ավելի քչացան: Ի վերջո, զբոսանքը երեխայի հետ տեղացի ծնողների համար ունի հետևյալ տեսքը. գնել երեխային քաղցր բամբակ կամ պոպ-քորն, նստեցնել մեքենայի վրա, փորձարկել բատուտը, և զբո- սանքն ավարտված է: Ոչ մի փորձ՝ ստեղծել երեխաներին ավելի համապատասխան քաղաքային միջավայր, իսկ եր- կու փայտե խաղասարերը քաղաքի կենտրոնում արդեն երկրորդ տարին է, ինչ անսարք են: Չնայած ինչո՞ւ եմ բողո- քում: Մեզ նույնիսկ չթողեցին սայլակով այցելել թանգարան, պարզաբանելով, որ մենք կարող ենք սայլակով ավերել բոլոր ցուցափեղկերը:Ճիշտն ասած, մի քանի բակերում տեղադրել են մանկական հրապարակների համալիրներ, սակայն այնտեղ ստիպված ես զբոսնել տարօրինակ կարմիր ավազի փոշու մեջ, որով այստեղ, չգիտես թե ինչու, ծածկում են ամեն ինչ: Մոսկվա- յում, օրինակ, մենք նույնպես դժգոհ էինք ռետինե ծածկույ- թից, որից սուր հոտ էր գալիս արևի տակ, սակայն բողոք- ների շնորհիվ ծածկույթը խաղահրապարակներում ավելի որակյալ դարձրեցին: Միակ հիանալի վայրը, որը մեզ հաջող- վեց գտնել՝ «Թումոյի» այգին է. այնտեղ կարելի է թե՛ վազվզել, թե՛ խաղալ, նույն ժամանակ այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կիևյան կամուրջը, իսկ տուն վերադառ- նալիս վերոհիշյալ փոշու շերտով ծածկված չես հեռանում:Ավարտելով ծանոթությունը դպրոցի հետ, անցնում ենք մանկապարտեզներին: Եթե ձեր երեխան նախադպրոցա- կան տարիքի է, ապա դուք ունեք երկու տարբերակ. պե- տական մանկապարտեզ՝ դեռ Մոսկվայից ծանոթ ահռելի հերթերով, որտեղ պետք է երկու տարի շուտ գրանցվել

(չնայած, հարցը կարելի է լուծել ճիշտ ծանոթների միջո- ցով գտնելով տնօրենին, որի աշխատասենյակում փռած է գորգ, իսկ հենց մանկապարտեզից տարօրինակ, եթե չասել՝ հին օգտագործած լաթերի հոտ է գալիս) և մասնավոր ման- կապարտեզ՝ տեղակայված բնակարանում կամ կից ինչ-որ մի կառույցում: Այնուամենայնիվ, հանձնելով երեխային մոտակա մանկա- պարտեզ՝ պետական, թե մասնավոր, պետք է պատրաստ լինել, որ զբոսանքը երեխաների հետ մանկավարժները չեն համարում կարևոր խնդիրներից մեկը: Իսկ առանձին ման- կապարտեզներում դրա մասին ընդհանրապես խոսք չի գնում: Մանկավարժին կարող է թվալ, որ դուրսը շատ ցուրտ է՝ որպես կանոն՝ այդպես է նրանց թվում նոյեմբերից մինչև ապրիլ ամիսները կամ որ դուրսը շատ ցեխոտ է կամ չափից շատ ամպամած է և շուտով կարող է անձրև գալ: Տեսնենք, ինչ է լինելու ամռանը՝ միակ հույսը նրա վրա է: Հետաքրքրվելով մի քանի մանկապարտեզներով և տեսնելով, թե ինչ «վարժեց- ված» են երեք տարեկան երեխաները նստած իրենց աթոռ- ների վրա դասերի ժամանակ և նույնիսկ փորձ էլ չեն կա- տարում կանգնել կամ աղմկել (այո, բոլոր 12 երեխաները), մենք փակեցինք աչքերը հատուկենտ զբոսանքների վրա: Սակայն նախընտրեցինք մանկապարտեզ ավելի ընկերական միջավայրով և ոչ այդքան ֆանատիկ դաստիարակությամբ: Բայց, առարկում են ինձ, երեխաները օրական ունենում են 7 դասընթաց: Այս փաստով շատերին են գայթակղում:Այստեղ նախադպրոցական լրացուցիչ ուսուցման կենտրոն- ները հպարտորեն անվանում են «քոլեջներ»: Իսկ մանկա- պարտեզային մենյու կազմողները շատ քիչ բան են լսել բա- լանսավորված սննդի մասին, ինչի պատճառով երեխանե- րը ամեն օր սնվում են մսային ապուրի տարբերակներով: Ինչպես հասկանում եմ, բանջարեղենն ու ձուկը այդքան էլ հարգված չեն:Մի առանձին պատմություն են սեկցիաներն ու խմբակները: Շատ տարբեր են, բայց կարևոր է գտնել մեկը, որտեղ ծնողի գովասանքը հետապնդելով, նկարչության խմբակում, օրի- նակ, չեն ավարտի աշխատանքը երեխայի փոխարեն՝ այս խնդիրը Մոսկվայում էլ է առկա:Մեզ հաջողվեց գտնել հաջող մի կենտրոն, որտեղ նախա- դպրոցական տարիքի երեխաներին սովորեցնում են լուսա- նկարչություն, լրագրություն և անիմացիա: Երեխաները տեքստեր են պատրաստում, նկարահանումներ կատարում և ամիսը մեկ թողարկում լիարժեք ամսագիր: Ոչ մի ցուցա- դրականություն: Ստեղծարարության լիովին ազատություն:Շատ տարբեր պատմություններ կարելի է պատմել, երևա- նյան օդը արդեն այդքան էլ մաքուր չէ, ինչպես մի քանի տարի առաջ, սակայն բանջարեղենն ու մրգեղենը նույն- պես ավելի համեղ է մոսկովյանից, մթերքն էլ դեռևս «օրգա- նական» որակի է, ինչը Մոսկվայից հետո ընկալվում է որ- պես երկնային մանանա: Անվտանգությունն էլ քաղաքում մի քանի գլուխ բարձր է: Երևանյան արևի մասին էլ չխոսեմ: Իսկ մնացածին կարելի է սովորել… ինչը մենք անում ենք:

ԶԲՈՍԱՆՔԸ ԵՐԵԽԱյԻ ՀԵՏ ԱյՍՏԵՂ ԱյՍՊԻՍԻՆ Է. ԳՆԵԼ ԵՐԵԽԱյԻՆ ՔԱՂՑՐ ԲԱՄԲԱԿ ԿԱՄ ՊՈՊ-ՔՈՐՆ, ՆՍՏԵՑՆԵԼ ՄԵՔԵՆԱյԻ ՎՐԱ, ՓՈՐՁԱՐ- ԿԵԼ ԲԱՏՈւՏԸ, ԵՎ ԱյԴՔԱՆՈՎ ՎԵՐՋ

Լենա Վոյեվոդինա Բիայնա Մահարի

Page 18: Հունիս 2015, #3 (33)

Տատի՜կ, ո՞ւր ես գնումԴայակի կերպարը հիմնականում սերիալներում ու գրքերում է հանդիպում: Սակայն վերջին տարիներին Երևանում էլ հաճախ կարելի է լսել ուրիշի երեխային խնամող կանանց մասին: Մասնագիտություն դա դժվար է անվանել, ծառայություն՝ առավել ևս: Նրանք ուղղակի խնամում են ուրիշի երեխային սեփականի պես: Դայակների

փոքրաթիվ համայնքից է Հեղինե Աղաբաբյանը: Նա արդեն ութ տարի՝ «մայր» կամ «տատիկ» է այլ ընտանիքների համար:

Կոչում՝ ի վերուստՄասնագիտական կրթություն չունեմ: Միջնակարգ դպրոց եմ ավարտել: Սովետական տարիներին մի քանի վայրում աշ- խատել եմ: Անկախությունից հետո ընտանիքի հոգսը ամուս- նուս վրա էր: Նրա մահից հետո սոցիալական պայմանները ստիպեցին աշխատանք փնտրել: Մի քանի ամիս շրջում էի աշխատանքի տեղավորման գործակալություններով ու կար- դում պատահած բոլոր հայտարարությունները: Տարիքիս պատճառով աշխատանք չկարողացա գտնել: Մի օր առաջարկ ստացա խնամել հեռավոր բարեկամներից մեկի երեխային: Անունը Եվա էր, կրակի կտոր, շարժուն ու անհանգիստ մի բա- լիկ: Եվան դարձավ առաջին երեխան, որին խնամելու էի որ- դիներիցս հետո: Հիմիկվա երեխաները կամակոր են, չլսող, ամեն ինչ չեն ուտում ու չեն սիրում ենթարկվել: Առաջին օրե- րին դժվարանում էի. հոգեբանորեն դժվար է սեփականի նման խնամել ուրիշի երեխային, բայց հաղթահարեցի:

Կարևորը՝ ռեժիմը չխախտելԱռավոտյան տասին երեխայի ծնողները գնում էին աշխատան- քի՝ Եվային ու տան գործերը թողնելով ինձ: Խելացի, լսող ու են- թարկվող երեխա էր, բայց ուտելու հետ սեր չուներ: Դա ինձ շատ էր տանջում: Լինում է, չէ՞, որ երեխաները հրաժարվում են որևէ կոնկրետ ճաշ ուտել, իսկ Եվան ոչինչ չէր ցանկանում ուտել: Բո- լոր տեսակի ուտելիքները պարտադիր անցկացնում էի բլենդե- րով ու ժամերով ընկնում հետևից, աղաչում-պաղատում գոնե մի գդալ ուտել: Ամեն օր նոր խաղեր էի հորինում՝ միայն թե սո- ված չմնար: Որոշ ժամանակ անց արդեն ընկերացանք: Երեխան արդեն սովորել էր իմ ներկայությանը: Երեկոյան, երբ ծնողներն աշխատանքից գալիս էին, հետևիցս կանչում էր՝ «տատի՜կ, ո՞ւր ես գնում», «տատի՜կ, ե՞րբ ես գալու»: Այդքան տարիների ընթացքում ոչ մի անգամ չեղավ, որ երեխային տխուր կամ լաց եղած կամ էլ ռեժիմը խախտած վերցնեն ինձնից: Դա շատ կարևոր է հոգե- պես ու ֆիզիկապես առողջ մարդ դաստիարակելու համար:

Հունիս 20151617

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ մասնագիտություն

Page 19: Հունիս 2015, #3 (33)

Համատեղ աշխատանքՀիշում եմ՝ մի առավոտ լավ ձյուն էր եկել, Մոնումենտի այգում էինք: Երեխան սկսեց ձնագունդ պատրաստել, հետո ձնագուն- դը գլորեց-գլորեց ու խնդրեց օգնել: Երկուսով ահռելի ձնեմարդ պատրաստեցինք: Այգում զբոսնող մարդիկ հավաքվել էին մեր շուրջը, զարմացած հետևում էին մեր խաղին: Երեկոյան Եվայի մայրը տուն վերադառնալիս այգում տեսել էր հսկա ձնեմարդը: Մտավ ներս թե չէ՝ միանգամից հարցրեց. «Տիկին Հեղինե, տեսե՞լ եք այգու հրաշք ձնեմարդը, եկեք Եվային տա- նենք, թող տեսնի, խաղա նրա հետ»: Ես ու Եվաս նայեցինք իրար և սկսեցինք բարձր ծիծաղել:

Դժվար բաժանումԵվային խնամեցի մոտ երկու տարի, մինչև դարձավ երեք տա- րեկան ու գնաց մանկապարտեզ: Անընդհատ հարմար առիթ էի փնտրում, որ տեղեկացնեմ հեռանալուս մասին: Չէի կա- րող հենց էնպես թողնել-գնալ: Ասացի, որ թոռնիկ եմ ունեցել, հերթը նրանն է, պետք է նրան էլ խնամեմ: Եվաս շատ երկար, հանդիմանող հայացքով նայեց ինձ ու տխուր ձայնով ասաց. «Տատիկ, ես քո նոր թոռանը մի օր լավ ծեծելու եմ, ինչի՞ է քեզ տանում ինձնից»: Պինդ գրկեցի նրան, բայց ասելիք այդպես էլ չգտա: Երկու ամիս տան բանալին ինձ մոտ էր, շարունակում էի գալ-գնալ, երեխան չէր կարողանում միանգամից կտրվել ոչ ինձնից, ոչ էլ իմ պատրաստած ուտելիքներից: Երեք տարուց ավելի է անցել, սակայն կապը մինչև օրս էլ դեռ պահում ենք: Հիմա էլ, երբ տեսնում է ինձ, գալիս-ընկնում է գիրկս, առաջվա պես ջերմ է ինձ հետ:

Ասես տատ ու թոռՉգիտեմ՝ ո՞նց է ստացվում, բայց բոլոր երեխաների հետ կա- րողանում եմ լեզու գտնել: Եվային հետևեց Արփիս: Այդ երե- խան արտաքնապես ինձ այնքան նման էր, որ այգում երբ միասին զբոսնում էինք, ոչ ոք չէր հավատում, որ ես նրա դա- յակն եմ: Նույնիսկ սեփական թոռս այդքան նման չէ ինձ: Ես ու Արփուկս երկուսս էլ խարտյաշ ենք, կապույտ աչքերով՝ ասես տատ ու թոռ լինենք: Արփին ուտելու հետ խնդիր չուներ, ուղղակի շատ աշխույժ էր, շարժուն, բեմական: Նա անընդհատ նոր բացահայտումներ էր անում, հաճախ՝ վտանգավոր: Երբ ինչ-որ այլ գործով էի զբաղվում, ասենք՝ նրա համար ճաշ էի եփում, անընդհատ երեխային տեսադաշտումս էի պահում: Հերիք էր մեկ վայրկյան աչքաթող անեի, ու հաստատ մի բան կվառեր, կպայթեցներ, կջարդեր, կփշրեր, կքաշեր, կթափեր: Մի խոսքով՝ իսկական հրաբուխ էր: Արփուկս էլ մեծացավ ու գնաց մանկապարտեզ: Նրա հետ բաժանումն ավելի հեշտ էր, այդ երեխան սիրում էր նորություններ, անընդհատ ուզում էր շրջապատված լինել այլ երեխաներով, մանկապարտեզին հեշտ հարմարվեց ու սիրեց: Նրանց ընտանիքի հետ էլ կապը մինչ օրս պահում եմ: Տոներին զանգում ենք իրար, այցելում: Մի օր երեխայի մայրն ասաց. «Տիկին Հեղին, դուք միայն դա- յակ չեք, դուք մեր ընտանիքի լիարժեք անդամն եք»: Ու ես գի- տեմ, որ դա հենց այդպես է, որ կա:

Սատանան մանրուքներում էՀիմա խնամում եմ մի չարաճճի, բայց շատ բարի բալիկի: Նրա հետ ամենից դժվարը լեզու գտանք: Սկզբում ինձ չէր ընդու- նում ոչ մի կերպ: Ասում էր՝ դու իմ տատը չես, ես ինչի՞ պետք է քեզ լսեմ: Աստիճանաբար, կաթիլ առ կաթիլ հասա նրան, որ երեխան գիտակցեց՝ տատը չեմ, բայց պետք է լսի ինձ: Սա շատ կարևոր դետալ է հարաբերություններ կառուցելու գոր- ծում: Երեխաները ենթագիտակցորեն են զգում՝ դիմացինն ո՞վ է, արժե՞ նրան ենթարկվել, թե՞ ատամները կարող են հաշվել: Ես նույնիսկ սեփական երեխաներիս երբեք երես չեմ տվել: Երեխան միշտ պետք է զգա, որ դիմացինը թուլամորթ չէ: Մի- այն այդ դեպքում կդադարի քմահաճություններ անել: Որքան էլ համարենք նրանց երեխա, միևնույն է՝ մարդ է, արդեն զար- գացած բնավորությամբ, նախապատվություններով: Հաճախ է եղել, որ երեխաներիս իսկական տատիկ-պապիկները զար- մացել են՝ տեսնելով, թե ինչպես են իրենց թոռներն ինքնակամ լսում ինձ, մինչդեռ նրանց դա երբևէ չի հաջողվել: Գաղտնիքը պարզ է՝ երեխային ոչ միայն սիրել է պետք, այլև հարգել: Ու նաև նրա մեջ ձևավորել հարգանք քո անձի նկատմամբ:

Ստաժավոր դայակԱրդեն վեց երեխայի հետ եմ աշխատել: Բացի խնամելուց փոր- ձում եմ նաև ինչ-որ կարևոր բաներ էլ սովորեցնել: Հաճախ պլաստիլինով ենք խաղում, ջրաներկերով նկարում, ծաղիկ- ներ հավաքում ու պսակ սարքում, միասին արդուկ ենք անում, տառերը սովորում, հաշվում մատների վրա, նրանք ինձ օգնում են կենցաղային հարցերի կազմակերպման գործում: Սովորա- բար ծնողները աշխատանքից հետո քիչ ժամանակ են կարո- ղանում հատկացնել նրանց: Մինչդեռ աշխարհի ու կյանքի մա- սին պատկերացումները երեխաների մոտ զարգանում են հենց այդ ժամանակ՝ երկուսից հինգ տարեկանում: Իմ բոլոր բալիկներն էլ հետաքրքրասեր են եղել, շատ հարցեր են տվել, հաճախ՝ փակուղի գցելով ինձ: Ես նաև փորձում եմ սովորեց- նել՝ ինչպես պետք է իրենց պահեն տարբեր վայրերում, ինչ- պես խոսեն մարդկանց հետ, ինչ ռեակցիա տան անծանոթ մարդկանց հանդիպելիս և այլն: Որոշ ժամանակ անց ծնողներն էլ են զարմանում, թե երեխան որտեղի՞ց այդքան բան իմացավ, կարողացավ հասկանալ: Ինքս էլ եմ անընդհատ ինքնակատարելագործվում, փորձում եմ երե- խաների դաստիարակության մասին նոր գիտելիքներ ձեռք բերել, ծանոթանալ նորագույն մեթոդներին, հաճախ ճանա- չողական ֆիլմեր եմ դիտում, գրքեր կարդում: Մի խոսքով, ամեն կերպ փորձում եմ հետ չմնալ մանկավարժական նորամուծու- թյուններից և տենդենցներից:

Մենք բոլորս մանուկ ենքՍա ինձ համար միայն աշխատանք չէ: Անգնահատելի բավա- կանություն եմ ստանում փոքրիկների հետ շփվելիս, նրանց աշխարհում ապրելիս: Եղել է, որ այգում հետները ցեխերով խաղամ, իրենց հավասար վազեմ: Իմ կարծիքով, երեխաներին պետք չէ ոչինչ արգելել, թող անեն՝ ինչ սիրտն ուզում է, թեկուզ ամբողջ օրը բակում լինեն: Պետք չէ ստիպել, կտրել նրանց խա- ղից, իրականում, վստահ եղեք, երբ կհոգնի՝ կգա տուն, չի հոգնի՝ թող վազվզի, ինչքան սիրտը կամենա: Անհոգ մանկությունն այնքան կարճ է տևում, որ բնավ պետք չէ արհեստականորեն այն ավելի կարճացնել: Ու հաստատ պետք չէ փոքրիկ հաճույք- ներից զրկել նրանց: Միևնույն է՝ ուզեն, թե չուզեն, մի օր հաս- տատ մեծանալու են:

ՀԱՃԱԽ Է ԵՂԵԼ, ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՍ ԻՍԿԱԿԱՆ ՏԱՏԻԿ-ՊԱՊԻԿՆԵՐԸ ԶԱՐՄԱՑԵԼ ԵՆ՝ ՏԵՍՆԵԼՈՎ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԻՐԵՆՑ ԹՈՌՆԵՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԼՍՈւՄ ԻՆՁ, ՄԻՆՉԴԵՌ ՆՐԱՆՑ ԴԱ ԵՐԲԵՎԷ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ

Սուրեն Ստեփանյան Գրիգոր Եփրեմյան

Page 20: Հունիս 2015, #3 (33)

7այլընտրանքային ժամանց

երեխաների հետԵրեխաների ժամանցի կազմակերպումը Երևանում բավական բարդ խնդիր է, հատկապես երբ ծնողները միտք ունեն բակում խաղալուց, զբոսայգում

վազվզելուց կամ թատրոն տանելուց զատ մի որևէ այլ, յուրահատուկ բանով զբաղվել: Բայց այլընտրանք, այդուհանդերձ, կա: Մենք ընտրեցինք այդպիսի

տարբեր բնույթի 7 վայր և միջոցառում, որոնք հետաքրքիր կդարձնեն մանկական (որոշ դեպքերում նաև ծնողական) ժամանցը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին առընթեր «Պատանի հնագետ» դպրոցը ընձեռում է բոլոր միջին և բարձր դա- սարանների աշակերտներին հնարավորություն զգալ իրենց իսկական հնագետների դերում: Արդեն վեցերորդ տարին է, ինչ երեխաները ներգրավվում են թանգարանի հարևանու- թյամբ գտնվող ուսումնական պեղավայրում կազմակերպված գործնական պեղումներին:Արգելոց-թանգարանի գիտաշխատող, դպրոցի աշխատանքների համակարգող Միքայել Բա- դալյանի խոսքերով՝ ուսուցման տեսական փու- լը կազմված է 6 դասերից, որոնց ընթացքում երեխաները ծանոթանում են Ուրարտուի պատմության հետ հենց ուրարտյան սեպա- գրերի միջոցով, ինչպես նաև պատկերացում են կազմում տարածաշրջանի հետուրարտյան զարգացման հետ: Դասերի ընթացքում դպրո- ցականները նաև ծանոթանում են հնաբանու-

«Էրեբունի» արգելոց-թանգարան. ապագա հնագետների դարբնոցԺամանցի տիպը. ՀնագիտականՀասցե. Էրեբունի փողոց 38Թիրախ. 6-16 տարեկան երեխաների համարԱրժեք. Անվճար

թյան հիմունքներին, ճիշտ գծագրման, տվյալնե- րի ճշգրիտ մուտքագրման և այլ տեխնիկական նրբությունների հետ: Գործնական աշխատանքները տևում են 14 օր: Բոլոր երեխաները բաժանվում են տարբեր դե- րերի, կազմելով իրական հետազոտահնագի- տական խումբ՝ իրենց հնագետներով, լուսանկա- րիչներով, մի խոսքով, ստեղծվում է լուրջ պեղում- ներ իրականացնելու աշխատախումբ: Դպրոցի շրջանավարտները ստանում են հատուկ սեր- տիֆիկատ և բեյջ, որի շնորհիվ նրանք ցանկա- ցած ժամանակ կարող են այցելել թանգարան իրենց ընկերների հետ՝ անվճար: Միքայել Բադալյանի խոսքերով, դասընթացի հիմնական նպատակն է աջակցել հնագիտու- թյամբ հետաքրքրվող պատանիներին մասնա- գիտության ընտրության հարցում, ինչպես նաև նպաստել հնագիտական ժառանգության պահ- պանությանը:

«Պա

տա

նի հ

նագե

տ»

ակո

ւմբ

Հունիս 20151819

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Այլընտրանք

Page 21: Հունիս 2015, #3 (33)

Mama's Place ակումբի գլխավոր նպատակն է միաձուլել զվարճանքն ու երեխաների զար- գացումը, այսինքն՝ մատուցել «էդյութեյմընթ»՝ անգլերեն education (կրթություն) և entertain-ment (զվարճանք) բառերից: Ակումբային մի- ջոցառումների ժամանակ, սովորաբար, հնչում է կենդանի բարձրաճաշակ երաժշտություն, կազմակերպվում են հետաքրքիր և զարգաց- նող խաղեր և հատուկ վարպետության դա- սեր մայրիկների և երեխաների համար: Mama’s Place-ը միջազգային նախագիծ է: Հա- մանուն «մայր-ակումբը» բացվել է Մոսկվա- յում, որտեղ նույնպես մանկական ժամանց կազմակերպելն այդքան հեշտ առաջադրանք չէ: Նախագծի հեղինակ Օլգա Րյաբինկինան հիշում է. «Ինձ համար դա մեծ խնդիր էր. ու՞ր գնալ երեխայիս հետ ազատ օրերին: Փորձում էի գտնել մի տեղ, որտեղ թե՛ ես, թե՛ երկու տա- րեկան որդիս մեզ հարմարավետ կզգայինք: Որոնումների արդյունքում հասկացա, որ ամե- նաճիշտ տարբերակը կլինի, որ ես ինքս նա- խաձեռնեմ այդպիսի մի վայր»: Այդպիսով, Օլգային հաջողվեց ստեղծել մի միջավայր, որտեղ ծնողն ու երեխան իրենց ներդաշնակ են զգում: Այս տարվա հունվարից էլ ակումբը հասավ Երևան: Առայժմ երևանյան միջոցա- ռումները անցկացվում են տարբեր կենտրոն- ներում, բայց սեփական տարածքը, վստահ է Օլգան, մոտ ապագայի հարց է։Բայց առանց սեփական տարածքի էլ, Mama’s Place-ն արդեն հայտնի է իբրև մի միջավայր, որտեղ մայրիկները կարող են հաճելի ընտա- նեկան ժամանցը զուգակցել մասնագետների և այլ մայրիկների հետ շփման հետ (ի վերջո, ակումբի անվանումը պատահական չէ ըն- տրված), իսկ փոքրիկները բացի խաղալուց ու

Վաղուց է հայտնի ավազի կարևորությունը շինարարական աշխատանքներում: Սակայն քչերը գիտեն, որ ժամանակակից աշխարհում ավազով կարելի է կառուցել նաև ամուր հո- գեկան և ստեղծագործական մտածելակերպ: «Ավազե ամրոց» զարգացման և ավազով նկար- չության կենտրոնի հիմնական նպատակը երեխաների ներդաշնակ զարգացումն է ստեղ- ծագործական մթնոլորտում:Կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքերով՝ երեխաները մասնակցում են հո- գեբանի հետ խմբային աշխատանքի, որի ըն- թացքում կազմակերպվում են հատուկ մշակ- ված խաղեր և վարժություններ: Այդ խաղերն ու վարժությունները, տարիքային առանձնա- հատկություններից ելնելով, զարգացնում են երեխաների ուշադրությունը, հիշողությունը, շարժունակությունը, շփման հմտությունները, խոսքը և այլն: Երեխաները նաև սովորում են

վազվզելուց նաև լավ երաժշտություն կլսեն կամ ներկայացում կդիտեն: Ընտանեկան համերգների ժամանակ հնչում է տարբեր ժանրերի կենդանի երաժշտություն՝ ջազից ու դասականից մինչև The Beatles: Կա- տարողները հատուկ հրավիրված պրոֆեսիո- նալ երաժիշտներ են: Mama's Place-ի հայաս- տանյան համահիմնադիր Մարի Բարսեղյանի խոսքերով՝ ցանկացած միջոցառում ունի յու- րահատուկ մոտեցում. «Փորձում ենք այնպես անել, որ միշտ տարբեր ժանրերի երաժշտու- թյուն հնչի համերգների ժամանակ, իսկ մյուս միջոցառումներն էլ հետաքրքիր և արդիական թեմաների շուրջ կազմակերպել: Մենք հնարա- վորություն ենք տալիս մայրիկին առանց երե- խայից կտրվելու կազմակերպել սեփական անձնական ժամանակը։ Իսկ երեխաները տար- բեր զբաղմունքներ են ունենում, որոնք ոչ մի- այն զվարճալի են, այլև զարգացնում են երե- խայի ստեղծագործական կարողությունները»: Սկզբում Mama's Place-ի միջոցառումները որոշ- ված էր անցկացնել ամիսը մեկ անգամ, սակայն շուտով ամիսը դարձավ շաբաթ, իսկ մեկը՝ եր- կուս: Այսպիսի միջոցառումները, կազմակեր- պիչների խոսքերով, արժեքավոր ներդրում են երեխայի ճաշակի ձևավորման և ստեղծարա- րության զարգացման մեջ: Ակումբը ունի կանո- նավոր և բազմազան միջոցառումների ցանկ թե՛ երեխաների, թե՛ մեծերի և թե՛ համատեղ ժա- մանցի համար։ Մայիսից Mama's Place-ում մեկ- նարկել են Երևանի համար նորույթ հանդիսա- ցող ինտերակտիվ ներկայացումներ, որտեղ երեխաները ներգրավվելու են ընթացքի մեջ և գործողությամբ ու խորհուրդներով օգնելու հե- րոսներին հաղթահարել սյուժեով նախատես- ված փորձությունները:

Mama’s Place. կրթության և զվարճանքի համատեղումըԺամանցի տիպը. ՄշակութայինՀասցե. «Լոֆթ» հակասրճարան, Մոսկովյան 3Թիրախ. 2-5 տարեկան երեխաների համարԱրժեք. 2500 դրամ մեկ երեխայի և մեկ ծնո- ղի համար

նկարել ավազով: Այսպիսով, զվարճալի զբաղ- մունքը համընկնում է երեխաների ստեղծագոր- ծական մտքի և ինքնուրույնության զարգացման հետ: Ավազից բացի երեխաները աշխատում են նաև խմորով, գուաշով, կավով, բնական նյութե- րով, գունավոր ավազով, որը ավելի է ընդլայնում նրանց ստեղծագործական հմտությունները:Խմբային զարգացնող ծրագրերին կարող են մասնակցել մեկ ու կես տարեկանը լրացած բո- լոր երեխաները: Աշխատանքը ավազի հետ, Կա- րինեի խոսքերով, կարող է շատ օգտակար լի- նել այն երեխաներին, ովքեր ունեն հոգեբանա- կան խնդիրներ, օրինակ՝ վախեր, ագրեսիվություն, շփման դժվարություններ, ինչպես նաև այն երե- խաներին, ովքեր ունեն զարգացման խնդիրներ: Մի խոսքով, հոգեբանական խնդիրների լուծման տեսանկյունից ավազով խաղը թույլ է տալիս երեխաներին մոդելավորել, խաղարկել և հաղ- թահարել իրենց հոգեբանական խնդիրները:

«Ավազե ամրոց». ավազե ինքնազարգացում Ժամանցի տիպը. ՍտեղծագործականՀասցե. Տպագրիչների փող. 8Թիրախ. 1.5 տարեկանից բարձր Արժեք. Մեկ ամսվա աբոնեմենտը (8 հանդի- պում)՝ 20 000-30 000 դրամ

face

book

.com

/mam

aspl

acea

rmen

iafa

cebo

ok.co

m/a

vaze

amro

c

Page 22: Հունիս 2015, #3 (33)

Չնայած նրան, որ Հայաստանում ժայռերի պա- կաս չունենք, այնուամենայնիվ, կար ժայռա- մագլցման մասնագիտացված մարզադահլիճի պակաս, որը հնարավորություն կստեղծեր մարզվելու անձրևին, ցրտին ու նաև աշխա- տանքային օրվա ավարտին: Boulder Town մարզադահլիճի ստեղծումը հնարավորություն ընձեռեց նաև երեխաներին փորձել իրենց հնա- րավորությունը ժայռամագլցման bouldering ասպարեզում՝ ավելի ապահով պայմաններում:Արդեն տարիներ է, ինչ Up The Rocks ակումբի անդամները, իսկ 2013-ից՝ Հայկական Լեռնա- յին Ակումբի հետ միասին, զբաղվում են ժայռա- մագլցմամբ: «Մեր մարզադահլիճը bouldering մագլցման համար է: Boulder նշանակում է սալաքար (մինչև 5-6 մետր), որոնց վրա ժայ- ռամագլցողները մարզվել են ֆիզիկապես ու տեխնիկապես առավել դժվար անցումներ կա- տարելով՝ առանց պարանի, պոկվելուց ցատ- կելով փոքր մարզագորգի վրա: Հետագայում bouldering-ը դարձավ ժայռամագլցման առան- ձին ճյուղ», — պատմում է մարզադահլիճի տնօրեն Մխիթար Մխիթարյանը:Հայաստանում ժայռամագլցման մշակույթը նոր է սկսվում զարգանալ: Եվ դա է պատճառը, որ այցելուների կեսից ավելին Երևանում աշ- խատող արտասահմանցիներն են և սփյուռ- քահայերը, ովքեր լավ ծանոթ են դահլիճային

մագլցման մշակույթին և գիտեն, թե ինչ հաճե- լի ժամանց է դա: Մխիթարի խոսքերով՝ երբեմն երեխաները սկսում են ժայռամագլցմամբ զբաղ- վել արդեն 4-5 տարեկանից, սակայն նրա կար- ծիքով, նախընտրելի տարիքը սկսվում է 7 տա- րեկանից, որպեսզի նրանք կարողանան մարզու- մը խաղից տարբերել և կենտրոնանալ: Ի դեպ, bouldering մագլցման համար անհրաժեշտ է ժայ- ռամագլցման նվազագույն գույքը՝ մագլցման կո- շիկներ և մագնեզիի փոշի, որը տրամադրվում է մարզադահլիճում, հաշվի առնելով, որ Հայաս- տանում սկսնակները դեռ դժվարությամբ են դրանք գտնում. «Դահլիճում ունենք նաև cam- pusboard և fingerboard գործիքները, որոնք նա- խատեսված են մատների և գոտկատեղից բարձր մկանները զարգացնելու համար»:Մասնագետի խոսքերով՝ Boulder Town-ը ընձե- ռում է հրաշալի հնարավորություն երեխաների մոտ մարմնի ողջ մկանային համակարգը ներ- դաշնակ մարզելու համար: Այստեղ նաև կարե- լի է գերազանց զարգացնել կամային, ստեղ- ծագործական, պատկերավոր մտածողության որակները: Դահլիճը ժամանցային ու մարզա- կան հետաքրքիր միաձուլում է, որից հետո, որ- պես կանոն, հետաքրքրություն է առաջանում հաղթահարել արդեն իսկական ժայռեր կամ զբաղվել տեխնիկական ալպինիզմով: Իսկ ի՞նչը կարող է դրանից լավ լինել:

Boulder Town. միշտ դեպի վերԺամանցի տիպը. Ակտիվ, սպորտայինՀասցե. Քաջազնունի փողոց, 1Թիրախ. 7 տարեկանից բարձր երեխաների համարԱրժեք. Մեկանգամյա մուտքը՝ 1000-2000 դրամ, ամսական մուտքը՝ 10000-15000 դրամ

Boul

der T

own

Հունիս 20152021

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Այլընտրանք

Page 23: Հունիս 2015, #3 (33)

Եթե Էրեբունու արգելոց-թանգարանում երե- խաներին առաջարկում են սեփական ձեռքե- րով պեղել Հայաստանի անցյալը, ապա մեկ այլ՝ Երևանի պատմության թանգարանում երե- խաները խաղերի միջոցով կարող են նոր բա- ներ սովորել հարազատ քաղաքի անցյալի մա- սին: «Ճանաչիր Երևանը» խաղն այստեղ անց- կացվում է 2005 թվականից: Էքսկուրսավարը թանգարանում տեղադրված մանրակերտի վրա խաղի միջոցով ներկայացնում է մայրա- քաղաքի, մասնավորապես՝ կենտրոնի, պատ- մությունը՝ Էրեբունիից մինչև 20-րդ դար: Այնու- հետև սկսվում է բուն խաղը, որի ընթացքում երեխաները բաժանվում են «Երևան» և «Էրե- բունի» մրցակից թիմերի և սկսում են պատաս- խանել հարցերին, որոնց պատասխանները պետք է որ սովորած լինեին քիչ առաջ տեղի ունեցած էքսկուրսիայի ընթացքում՝ Երևանի ամենահին այգին, եկեղեցին, ամենամեծ շու- կան, Երևանի հատակագծի առաջին փողոցը, Թումանյան փողոցի նախկին անվանումը և այլն և այլն: յուրաքանչյուր պատասխանի համար մասնակիցները, որպես միավոր,

Երևանի զինանշանի պատկերով թերթիկներ են ստանում: Պայքարը թեժ է՝ հաղթողը պետք է ստանա «քաղաքի տիրակալը» կոչումը: Հետո երեխաներն ուղևորվում են մյուս ցուցասրահ, որտեղ Երևան քաղաքի ամրոցի բանալիներն են ցուցադրված: Դրանք «հանձնվում» են միայն իրական, երդվյալ քաղաքացիներին: Նրանք մասնակցում են երդման հանդիսավոր արա- րողությանը, պատասխանատու կերպով հայ- տարարելով. «Այցելելով Երևան քաղաքի պատ- մության թանգարան, խոստանում եմ սիրել, պահպանել, շենացնել համայն հայության մայ- րաքաղաքը»: Ամենավերջում հնչում է «Էրեբունի- Երևան» երգը:«Վիկտորինայի հաջողության գաղտնիքը հե- տևյալն է՝ լավ սցենար, էքսկուրսավարի դերա- սանական վարպետություն, հոգեբանի, ման- կավարժի և հռետորի ունակություններ: Ինֆոր- մացիան պետք է մատուցել կատակով, խաղի միջոցով՝ ներգրավելով բոլորին», — ասում է էքսկուրսավար Մարինա Խաչմանուկյանը, որի նախաձեռնությամբ էլ անցնում են այս ինտեր- ակտիվ խաղերը:

Երևանի պատմության թանգարան. քաղաքի տիրակալներըԺամանցի տիպը. ՀնագիտականՀասցե. Արգիշտիի 1Թիրախ. 10-17 տարեկանԱրժեք. 3000 դրամ

«ՏաՏա. մայրիկիս օգնականը» ակումբը մեկ- նարկել էր մամաներին օգնելու համար ու սրանք պարզապես բառեր չեն, վստահեցնում է հիմնադիր Սեդա Պապոյանը. «Այսօր, երբ մի մամա ժպտալով դուրս է գալիս մեզ մոտից՝ շնորհակալ, որ իր անելիքները հասցրեց, երե- խան էլ ուրախ ու գոհ է կամ մյուսը, որ գա- լիս է երեխայի հետ մի հետաքրքիր բանի մաս- նակցում ու մի քանի տարբեր առիթներով շնորհակալություններ շռայլում ու սպասում հաջորդ նախաձեռնությանը, ես գիտակցում եմ, որ ստացվում է այն, ինչի համար թողեցի բոլոր մյուս, ոչ պակաս կարևոր անելիքներս»: Ակումբի նորարար լուծումների շարքում է արևմուտքում շատ հայտնի բեյբիսիթինգը, որն այստեղ տեղայնացվել և անվանվել է «խաղընկերոջ ծառայություն». երիտասարդ աղջիկների միջոցով քիչ թե շատ ինքնուրույն բալիկի համար տնային խնամք է ապահով- վում՝ ըստ անհրաժեշտության: Լինում են նաև մայրիկների համար մարզումների ու պարերի դասեր, երբ կարող են գալ երեխայի հետ, որը կխաղա ու կզբաղվի, մինչ մայրիկը կմարզվի: Բայց «ՏաՏայի» ամենահետաքրքիր նախա- ձեռնություններից է մանկական արշավների շարքը մայրիկների հետ միասին. «Թվում է՝ անում ենք շատ պարզ բան, բայց միաժամա- նակ նպաստում մի քանի ուղղություններով, —

ՏաՏա. մայրիկիս օգնականըԺամանցի տիպը. Ակտիվ, ստեղծագործա- կան և ուսուցողական Հասցե. Բուզանդի 43 (Մաշտոցի այգի) Թիրախ. 1-12 տարեկան երեխաներ և նրանց մամաներ Արժեք. Ծառայության միանվագ վճարը՝ մի- ջինը 2000 դրամ, արշավները՝ 4000 դրամից

բացատրում է Սեդան, — նախ՝ սա հրաշալի հանգստի հնարավորություն է մամաների ու բալիկների համար մեկ ամբողջ օր անցկաց- նել քաղաքից դուրս: Բացի այդ, մենք արշավի համար ընտրում ենք հատուկ ուղղություններ, որոնք առավել հետաքրքիր կարող են լինել բո- լոր մասնակիցների համար, նախապես պատ- րաստում ու վերհիշում ենք հուշարձանների և տեղավայրերի մասին բոլոր հետաքրքիր պատ- մությունները, որոնց կոնկրետ դրվագներ երե- խաներն օրվա ընթացքում կրկնում են՝ որպես հատուկ խաղի մաս: Ընթացքում օրվա կոնկրետ հատված առանձնացնում ենք բնության ու ակ- տիվ խաղի համար և արդյունքում ստանում իսկապես հագեցած օր, որը միշտ սպասում են կրկնելու»: Սեդան, սակայն, համոզված է, որ ակումբի ամե- նանոր նախաձեռնությունը առավել մեծ թվով մայրիկների ներգրավելն է ամենատարբեր դե- րերում, «որպեսզի «ՏաՏան» ավելի մամայական դեմք ստանա: Եվ այստեղ ամեն ինչ հորինում ու մոգոնում ենք նախ իմ ու թիմում եղած մյուս մամաների անձնական փորձից, բայց քիչ չեն նաև դեպքերը, երբ մեր նոր ծառայությունը կամ լուծումը ստեղծվում է մեր իսկ հաճախորդ մա- մաներից մեկի գաղափարի հիման վրա: Իրենց ունեցած խնդրի համար մենք նոր լուծում ենք ստանում ու դրանով իսկ օգնում մյուսներին»:

face

book

.com

/tat

a.arm

enia

Մարի

ամ

Լորե

ցյա

ն

Page 24: Հունիս 2015, #3 (33)

Հայաստանի տարածքում գործում են մի քանի ձիավարության կենտրոններ, մենք ունենք Ձի- ասպորտի ֆեդերացիա և, ո՞վ կմտածեր, նույ- նիսկ Ձիասպորտի ազգային հավաքական: Իսկ Երևանում 2001 թվականից գործում է հանրա- պետության ամենամեծ՝ Հովիկ Հայրապետյա- նի անվան ձիասպորտի կենտրոնը, որն ունի 1800 մետր երկարությամբ վազքուղի, 6 մար- զադաշտ՝ 3 ավազի, 2 կանաչ և 1 փակ դաշտ:Այստեղ այցելում են բոլոր ցանկացողներն ու «ձիամոլները»՝ թե սիրողական, թե պրոֆեսիո- նալ մակարդակով այդ մարզաձևով զբաղվող- ները: Բայց մեր ցուցակում կենտրոնը ներառ- վել է հատկապես այն պատճառով, որ այս- տեղ հատուկ ուշադրություն է հատկացված փոքրիկ ձիասերներին: Ձիասպորտի կենտ- րոնում երեխաների համար կազմակերպվում են հատուկ միջոցառումներ, դասարանային այցելություններ և զանազան տոնախմբու- թյուններ, որոնց ընթացքում երեխաները ոչ միայն կարող են ժամանակ անցկացնել «Ժո- կեյ» ռեստորանում, որից բացվում է տեսարան դեպի ձիարշավարան, այլև զգալ իրենց հեծ- յալի դերում, շրջելով ձիու վրա՝ իհարկե, մաս- նագետի ուղեկցությամբ:Ձիասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ և Հայաստանի ձիասպորտի հավաքականի գլխա- վոր մարզիչ Սուրեն Սուքիասյանի խոսքերով,

Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն. ձի, ձի, իսկական ձիԺամանցի տիպը. Ակտիվ, սպորտայինՀասցե. Շիրակի փողոց, 39Թիրախ. 6 տարեկանից բարձր երեխաների համարԱրժեք. 1 դասը՝ 5000 դրամ, մեկ ամսվա աբո- նեմենտ (5 դաս)՝ 19 000 դրամ

ձիարշավարանում կան արաբական, գերմանա- կան՝ հանովերյան, անգլիական ձիերի զտարյուն ցեղատեսակներ: Իսկ երեխաների համար մշակ- ված են հատուկ դասընթացներ, որոնց ընթաց- քում նրանք սովորում են ճիշտ դիրք ընդունել ձի վարելիս, ձիերի հետ կոնտակտի մեջ մտնել: «Ձիերը բացի նրանից, որ շատ ուժեղ են, այլև ոչ պակաս խելացի, զգայուն և զգուշավոր կենդա- նիներ են: Ձիավարությունը բացի հոգեբանա- կան առավելություններից, համարվում է կեն- դանի տրենաժոր, քանի որ ձիերի օգնությամբ երեխայի ամբողջ մարմինը մարզվում է», — պատմում է Սուրեն Սուքիասյանը, ներկայաց- նելով երեխաների համար ձիասպորտի բազմա- թիվ դրական կողմերը:Թեև ձիերը համարվում են կենդանական աշ- խարհի ամենախելացի և հեշտ կառավարելի ներկայացուցիչներից, այնուամենայնիվ, կենտ- րոնում առանձին ուշադրություն է հատկաց- վում անվտանգությանը: Ձիերի հետ զբոսանք- ները և առաջին դասերի ժամանակ ամբողջ ընթացքը խստորեն հսկվում է մասնագետների կողմից: Կենտրոնում նաև կան պոնիներ, սա- կայն ընդունված կարծիքին հակառակ, նրանք շատ ավելի անկառավարելի են ձիերից՝ աշխու- ժությունն ու անհամբերությունը նրանց խառն- վածքի մասն է: Եվ միայն փորձառու երեխանե- րին է թույլատրվում հեծել պոնիներին:

Արմեն Մուրադյան

Սու

րեն

Մանվ

ելյա

ն

Հունիս 20152223

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Այլընտրանք

Page 25: Հունիս 2015, #3 (33)

Our Cristal bar & lounge welcomes you in an energetic way in the morning with a cup of coffee and homemade pastry, motivating at day time with special daily lunch choices, food delights, fresh juices and smoothies, but also stylishly engaging at night with a lively setting of cocktails and live music.

OOuur Cristal bar & lounge weelcomes you in an energetic wwaay in the morning with a cup oof coffee and homemade pastry, motivating at day time with special daily lunch choices, food delights, fresh juices and smoothies, but also stylishly engaging at night with a lively setting of cocktails and live music.

CRISTAL BAR & LOUNGE

ARMENIA MARRIOTT HOTEL YEREVAN

1 Amirian str., Yerevan 0010, ArmeniaTel.: 010 599 000, 010 599 246www.marriottarmenia.comE-mail: [email protected]

Page 26: Հունիս 2015, #3 (33)

Երեխաները բոլորինս են

Մեր իրականությունում կան երեխաներ ու ընտանիքներ, ովքեր կյանքի տարբեր հանգամանքներով պայմանավորված անապաստան են մնացել,

հայտնվել սոցիալ-հոգեբանական տարբեր դժվարին խնդիրների և սոցիալական տարաբնույթ բարդ իրավիճակների առջև: Այդ երեխաների

զրկանքներով լի մանկությունը մտահոգության առարկա է ինչպես այսօր, այնպես էլ՝ վաղը: Դեռևս 2000 թվականին Հայ օգնության ֆոնդը

հիմնադրեց Երեխաների կենտրոնը՝ փորձելով երեխաներին վերադարձնել իրենց կորցրած մանկությունը և երաշխավորել նրանց համար

սոցիալական խոստումնալից հեռանկար:

Ա յդ գործը բավականին բարդ է և շատ ջանքեր է պահանջում: Նրանց խաթարված մանկու- թյան ոչ մանկական հոգսերը մեղմելու նպատակով արդեն

7 տարի է Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնն ունի «Բարեկամ- ների խորհուրդ»՝ տիկին Բելլա Քոչարյանի նախագահությամբ: «Բարեկամների խոր- հուրդը» կենտրոնի սուրհանդակն է, որն ապա- հովում է հասարակության տարբեր հատ- վածների ներկայացուցիչների մասնակցու- թյունը կարիքի մեջ գտնվող կարիք երեխանե- րի և նրանց ընտանիքների օժանդակության գործում: Կենտրոնի տաղանդավոր, հրաշա- լի մանուկների և նրանց ընտանիքների կող- քին են մշակույթի, արվեստի գործիչներ, գոր- ծարար ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ, ովքեր ուղղակիորեն իրենց ֆինանսական և բարոյական աջակցությունն են ցուցաբերում կենտրոնի երեխաներին և նրանց ընտանիք-

Կենտրոնի սաների ու իրենց հոգատար, բարե- սիրտ բարեկամների մասնակցությամբ «Երե- խաները բոլորինս են» ուշագրավ ֆոտոշարքը ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհրդի» հերթական միջոցա- ռումներից էր, որի նպատակն էր հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելու Հա- յաստանում երեխաների սոցիալական, իրա- վական պաշտպանության և բարեկեցության հիմնախնդիրներին: Ֆոտոնախագծի իրակա- նացմանն աջակցել է կենտրոնի «Բարեկամնե- րի խորհրդին» վերջերս անդամակցած SPRING PR ընկերությունը:Ֆոտոշարքում արտացոլված են մանկական ամենապարզ, բարի խենթություններն ու չա- րաճճիությունները ներկայացնող կադրեր: Այս կադրերը փոխանցում են հետևյալ հիմնական ուղերձները՝ մանկության արժեքը և դրա պաշտ- պանության անհրաժեշտությունը մեր երեխա- ների կյանքում և այն պնդումն ու դիրքորոշու- մը, որ երեխաները բոլորինս են:

ներին: Չնայած «Բարեկամների խորհրդի» անդամների բազմազբաղ առօրյային՝ նրանք երեխաների հետ շփվելու, նրանց իրենց սրտի ջերմությունը կիսելու, ոգեշնչելու և խանդա- վառելու ժամանակ մշտապես գտնում են՝ մա- նուկներին ներարկելով սրտի գորով և լա- վատեսություն, որպեսզի երբևիցե չընկրկեն դժվարություններից, կարողանան հաղթահա- րել ցանկացած խնդիր: «Բարեկամների խորհրդի» աջակցությամբ կազմակերպվել և կազմակերպվում է կենտրո- նի սաների կրթությունը բարձրագույն և մի- ջին մասնագիտական, ուսումնական հաստա- տություններում, երաժշտական դպրոցներում, արվեստի տարբեր խմբակներում: Կենտրոնի երեխաների մասնակցությամբ իրականացվել և իրականացվում են այցելություններ մանկա- կան սրճարաններ, ժամանցի կենտրոններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, էքսկուր- սիաներ, տոնական ցերեկույթներ և այլ ձևա- չափերի բազմաթիվ միջոցառումներ:

Թովմաս (6 տ.) Բելլա Քոչարյան, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհրդի» նախագահ

Հունիս 20152425

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Ֆոտոնախագիծ

Page 27: Հունիս 2015, #3 (33)

Գոռ (12 տ.)Նելլի Դուրյան,

ՀՀ ոստիկանության քրեական

հետախուզության գլխավոր վարչության

անչափահասների իրավունքների

պաշտպանության և ընտանեկան բռնության

դեմ պայքարի վարչության պետ,

ոստիկանության գնդապետ

Սուսաննա (6 տ.)Հրաչ Մուրադյան, հաղորդավար, պրոդյուսեր

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն2000 թվականից ի վեր Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտ- րոնը ձեռք է մեկնում ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխանե- րին և ընտանիքներին՝ մեղմելու նրանց սպառնացող տարաբնույթ սոցիալական ռիսկերը և նպատակ ունենալով՝ իր գոր- ծունեությամբ երեխաների պաշտպա- նության ոլորտում ներդնել նորարար սոցիալական տեխնոլոգիաներ, այդպի- սով նպաստելով երկրում երեխաների սոցիալական պաշտպանության համա- կարգի արդյունավետ գործարկմանը: 2007 թվականից «Բարեկամների խոր- հրդի» ստեղծումը նոր գույներ հաղոր- դեց կենտրոնի գործունեությանը և բո- լոր ջանքերի մեկտեղման միջոցով առ այսօր շարունակում է օգնել Երեխանե- րի աջակցության կենտրոնին իրակա- նացնել իր առաքելությունը:

Հայկ (4 տ.)Հրաչուհի Ութմազյան, ասմունքող, հաղորդավարուհի, «Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր

Page 28: Հունիս 2015, #3 (33)

Արմինե (10 տ.)Նազենի Հովհաննիսյան, դերասանուհի, հաղորդավարուհի

Արամ (8 տ.)Արա Գևորգյան,

երաժիշտ, երգահան

Սվետա (11 տ.) Նադեժդա Սարգսյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի

Անուշիկ (7 տ.)Անահիտ Հարությունյան,

Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր

Հունիս 20152627

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Ֆոտոնախագիծ

Page 29: Հունիս 2015, #3 (33)

Միքայել (12 տ.)Արսեն Գրիգորյան (Մրո),

ժողովրդական երգիչ

Արայիկ (5 տ.)Եգոր Գլումով

(Գոռ Գրիգորյան), ռադիոհաղորդավար

Ծովինար (8 տ.) և Սպարտակ (10 տ.)Ավետիք Նազարեթյան

Գոռ Կրոյան, մտահղացումն ու իրականացումը SPRING PR ընկերության

Էդգար (10 տ.)Նվարդ Մելքոնյան, SPRING PR ընկերության համահիմնադիր

Page 30: Հունիս 2015, #3 (33)

Ապագայի թեորեմը

էր, որ հարևան Լեռնագոգ ու Դալարիկ գյուղի բնակիչները նեղացան՝ էդ ինչու՞ է, որ միայն Քարակերտին ենք ուշադրություն դարձնում: Լեռնագոգում էլ, Դալարիկում էլ իրավիճակը նման էր՝ չոր կլիմա, գրեթե անապատ. այստե- ղով քայլելիս կարող է թվալ, թե ոտքերիդ տակ Լուսնի մակերեսն է: Կամաց-կամաց հիմնա- դրամը սկսեց ընդլայնել գործունեության տա- րածքը, ընդգրկվեցին Քարակերտի հարևան գյուղերը: Այսօր արդեն մենք սերտորեն հա- մագործակցում ենք Արմավիրի և այլ մարզերի բազմաթիվ գյուղերի հետ: Իսկ որո՞նք են COAF-ի գործունեության հիմնական ոլորտները:— Մենք աշխատում ենք չորս ուղղությամբ՝ կրթական, առողջապահական, սոցիալ-հոգե- բանական աջակցության և տնտեսական զար- գացման: Կրթության ոլորտում համագործակ- ցում ենք և՛ երեխաների, և՛ ուսուցիչների հետ, վերապատրաստում մասնագետների, ստեղ- ծում սովորելու համար հաճելի միջավայր: Բայց կրթություն ասվածը միայն դասական դպրոցը չէ՝ մենք ունենք նաև արտադպրոցա-

«Հայաստանի մանուկներ հիմնադրամը» գործում է 2003 թվականից: Արդեն 12 տարի է Երևանի բուհերը համալրվում են Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Շենիկ, Վարանդ

գյուղերում մեծացած բազմաթիվ ուսանողներով: Բայց ինչպես համալրվում են, այնպես էլ լքվում՝ երիտասարդների մեծ մասը մայրաքաղաքում անցկացնում է չորս տարի՝

ճիշտ այնքան, որքան պետք է հայրենի համայնք՝ արդեն պատրաստված մասնագետ վերադառնալու համար: COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը պատմում է,

թե որտեղից է հայտնվում այս նոր ու խոստումնալից սերունդը:

կան ծրագրեր, օրինակ, նախասիրությունների խմբակներ: Առողջապահության ոլորտում շատ ուշադրություն է դարձվում բուժաշխատողնե- րի վերապատրաստմանը, ինչպես նաև բնակ- չության առողջապահական կրթությանը: Մենք առողջ ապրելակերպի զանազան դասընթաց- ներ ենք անցկացնում երեխաների հետ, սկսած ամենապարզից, օրինակ՝ ճիշտ ատամ լվանա- լուց: Ծնողները հաճախ պատմում են, որ երեխա- ները իրենք են գալիս տնեցիներին դասախոսու- թյուն կարդում վնասակար ուտելիքի կամ ատամ- ները ճիշտ մաքրելու կարևորության մասին: Մեր աշխատանքի շատ կարևոր ուղղություն- ներից են նաև սոցիալական ու հոգեբանական աջակցությունը, ինչի կարիքը հաճախ շատ խիստ է: Ի դեպ, գյուղերի հոգեբանները Երևանից չեն՝ տեղացի մասնագետներ են, որոնք, իհարկե, ան- ցել են շատ լուրջ վերապատրաստման փուլ: Սա շատ կարևոր է մեզ համար՝ օգտագործել տեղի ներուժը, որպեսզի չստեղծվի կախվածություն հիմնադրամից, որպեսզի երբ COAF-ը այստեղ չլինի, համայնքը կարողանա ինքն իրեն ռեգե- ներացնել, ստեղծել իրեն պետքական ուժը:

COAF-ի պատմությունը սկսվել է Քարակերտ գյուղից: Ինպե՞ս դուք եկաք այստեղ:— «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» ստեղծման գաղափարը ծագել է շատ պատա- հական: Մեր հիմնադիրը՝ ամերիկահայ գոր- ծարար Գարո Արմենը, 2003-ին այցելել էր Հա- յաստան: Թալինի ճանապարհին նա մտել էր Քարակերտ՝ ջուր խնդրելու, բայց տեղացիներն ասել էին, որ խմելու ջուր չունեն: Պատկերաց- նու՞մ եք՝ մի բնակավայր, որտեղ մարդիկ կարող են օրը, բառի բուն իմաստով, ծարավ անցկաց- նել: Գարո Արմենը սկսել է հարց ու փորձ անել տեղացիներին, թե նրանք ինչ խնդիրներ ունեն, ու մի ծեր մարդ ասել է, թե՝ «հարցերդ ինչի՞ հա- մար են. շատերն են եկել, խոստումներ տվել՝ գնացել, դու էլ ես էլի նրանց պես լինելու»: Գա- րո Արմենն իսկապես գնացել է, բայց, ինչպես կարող եք կռահել՝ հետ է եկել: Ո՞րն էր առաջին ծրագիրը:— Սկզբում աշխատում էինք Քարակերտի դպրոցի ու մանկապարտեզի հետ, 2004-ից 2006-ը կատարվեցին նաև բավական ծավա- լուն շինարարական աշխատանքներ: Այդտեղ

Հունիս 20152829

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Երևանից դուրս

Page 31: Հունիս 2015, #3 (33)

Իսկ տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի հիմնական նպատակը, իմ կարծի- քով, երեխաներին նախաձեռնողականություն սովորեցնելն է, ձեռներեցության հանդեպ հե- տաքրքրություն և հմտություններ հաղորդելը:Կարելի է ասել՝ քոնը ստեղծելու արվեստը:— Շատ կարևոր ու պետքական մի արվեստ: Այս գյուղերը փոքր ու ոչ վճարողունակ շուկա- ներ են, ինչը օբյեկտիվ պատճառ է, որ տնտե- սությունը շատ դանդաղ զարգանա: Սա իր հերթին բերել է նրան, որ մարդիկ չեն մտա- ծում սեփական բիզնեսը հիմնելու մասին, ուղե- ղը քիչ թե շատ մեծ գործարար ձեռնարկների ուղղությամբ չի մտածում: Մենք փորձում ենք փոխել այդ իրավիճակը, այդ մտածելակերպը: Մեծահասակների հետ բավական դժվար է, բայց այ երեխանե՜րը: Նրանց մի փոքր հույս տալը, մի փոքր հույս, իրենց ուժերին մի փոքր հավատ ներշնչելը բավական է, որ դառնան իսկական նախաձեռնողներ: Տնտեսական ծրագրերը, իհարկե, միտված են նաև փոքր բիզնեսի աջակցմանը: Արմավիրի մարզում, օրինակ, շատ ձեռնտու է չորանոցներ հիմնե- լը՝ շատ մրգառատ շրջան է: Այստեղ մենք ներ- մուծել ենք «Գյուղմթերքի անվճար էլեկտրո- նային շուկա» ծրագիրը՝ Eagro-ն: Այս ծրագիրը սոցիալական ցանցի նման է՝ մի հարթակ է, որ- տեղ արտադրողը ավելի հեշտ կարող է գտնել սպառողի՝ մոտակա կամ հեռու համայնքներից: Այս բոլոր ծրագրերը, ստացվում է, միայն Արմավիրի մարզու՞մ են:— Արդեն մի քանի ամիս է, ինչ սկսել ենք աշ- խատել նաև Լոռիում՝ Թումանյանի ու Գու-

գարքի տարածաշրջանի գյուղերի հետ: Արդեն ընտրել ենք այն գյուղերը, որտեղ COAF-ը նախագծեր կիրականացնի: Ի դեպ, գյուղերի ընտրության և շատ այլ հարցերում մեզ օգ- նում են մեր «շրջանավարտները»՝ Լիլիթը, Ներսեսը, Անահիտը, Վոլոդյան: Վոլոդյա Մնա- ցականյանը, օրինակ, Քարակերտից է: Շատ փոքր էր, երբ սկսեցինք աշխատել իր դպրո- ցի հետ: Իսկ այժմ սովորում է Հայաստանի պետական ագրարային համալսարանում ու արդեն որպես մասնագետ և որպես գյու- ղում ապրող, գյուղի կյանքը ներսից իմացող օգնում է մեզ գնահատել այս կամ այն հա- մայնքի իրավիճակը: COAF-ի տարբեր գյուղերը միմյանց հետ ինչ-որ կերպ համագործակցու՞մ են:— Մենք փորձում ենք տարբեր գյուղերից մարդկանց կապել իրար, այդ կերպ համայնք- ները ավելի արագ կզարգանան, ավելի օգտա- կար կլինեն իրար համար: Օրինակ, մի քանի օր առաջ Լոռիում տեղի ունեցած «Սմարթ կենտրոնի» նախագծի շնորհանդեսին հրա- վիրել էինք նաև արմավիրցիների: Սա նորա- րարական կրթական կենտրոն է, որ ամփո- փելու է զարգացման ու կատարելագործման բոլոր շերտերը, ոչ ֆորմալ կրթական ծրագրե- րը: Նոր տեխնոլոգիաները, արվեստը, սպորտն ու հասարակական նախաձեռնությունները լինելու են կենտրոնի առանցքային դաշտերը, ուղղված մարդկային վերափոխմանը: Հատ- կապես ուշադրություն ենք դարձնելու ար- հեստներին: Դա կարող է լինել կավագործու- թյուն, արծաթագործություն, փայտի մշա-

կում և այլն: Ի դեպ, մենք պլանավորում ենք դասավանդել նաև անտառագործություն, ինչը նոր է Հայաստանում և շատ արդիական հատ- կապես Լոռվա մարզում: Ինչու՞ հենց արհեստներ:— Արհեստները շատ պահանջված են գյուղե- րում: Օրինակ, շատ գյուղացիներ մեզ պատմում էին, որ համայնքներում իսկական խնդիր է սա- լիկապատող գտնելը: Գնում-բերում են Վանա- ձորից, ինչը շատ ավելի թանկ է ստացվում: Պա- հանջված են նաև ավտոմեքենա վերանորոգող- ներ: Մենք պլանավորում ենք «Սմարթ կենտ- րոնում» լսարան-ավտոտնակ բացել, որտեղ կպատրաստվեն համապատասխան մասնա- գետներ: Կենտրոնը համագործակցելու է նաև տեղի ձեռնարկությունների հետ, այսինքն՝ աշա- կերտները ոչ միայն փորձ ձեռք կբերեն տեղա- ցի բիզնեսմենների հետ, այլև հետագայում աշ- խատանքի հեռանկար կունենան: Ո՞րն է երաշխիքը, որ այդ արհեստավորները չեն մեկնի արտագնա աշխատանքի «Սմարթ կենտրոնն» ավարտելուն պես:— Երաշխիք չկա: Գիտեք, COAF-ը չի փորձում գյուղաբնակ մարդկանց կյանքը փոխել: Մենք փորձում ենք օգնել, որ նրանք իրենք փոխեն իրենց կյանքը: Սա շատ կարևոր նրբություն է՝ փորձել ոչ թե երեխային արհեստականորեն ավելի բարեկեցիկ միջավայր տեղափոխել, այլ նրա մտածելակերպը փոխել, դրդել նրան, որ ինքը կառուցի այդ բարեկեցիկ միջավայրը, կապ- վի դրա հետ և սիրի այն: Կարևորը, որ ապագա սերունդը հավատա իր ուժերին և ունենա հնա- րավորություն գործով ինքնադրսևորվելու:

Կարինա Ղազարյան

Page 32: Հունիս 2015, #3 (33)

Կյանքը խաղից հետո

Ի՞նչ մանկություն առանց տիկնիկների: Դրանցով խաղում են երևանցի մանուկներն այսօր, և խաղացել են նրանց պապիկները հարյուր տարի առաջ

կամ հրճվանքով հետևել դրանց «խաղին» համապատասխան թատրոնի բեմից: Ժամանակի ընթացքում այդ յուրահատուկ խաղալիքները դառնում են քաղաքային կյանքի և պատմության կարևոր վկաներ: Այսօր Երևանում

տարբեր ժամանակների և տեսակների տիկնիկների հետ կարելի է մոտիկից ծանոթանալ երկու վայրում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական

տիկնիկային թատրոնում և Երևանի պատմության թանգարանում:

Հունիս 20153031

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Հավաքածու

Page 33: Հունիս 2015, #3 (33)

Բոլորը սիրում են տիկնիկներՀայկական մշակույթում տիկնիկներն ունեցել են կարևոր մշակութա- յին և նույնիսկ ծիսական դեր: Երևանի պատմության թանգարանի էքսկուրսիաների բաժնի ղեկավար Մարինա Խաչմանուկյանի խոսքով՝ հայկական ազգային տոների ժամանակ օգտագործվում էին մեր Նուրի տիկնիկները, Ակլատիզ և Ուտիս տատը, ասիլիկ-վասիլիկները և այլն: Մարինայի նախաձեռնությամբ անցած տարվա վերջին նախաձեռնվեց տիկնիկների մեծ ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում, որտեղ ներկայացված էին թե՛ հայկական ավանդական տիկնիկներ, թե՛ արտ-տիկնիկներ և վերջին հարյուրամյակի երևանյան տիկնիկներ:

Սոֆյա Ախշարումովա. բարձրաշխարհիկ տիկինըՄարինան ցույց է տալիս իր ժամանակին մեծ համբավ վայելող փարի- զյան պչրուհի Սոֆյա Ախշարումովայի մի քանի գործեր, որոնք թանգա- րանի հավաքածուի պարծանքն են: Սոֆյան հայկական արմատներով ռուս պալատական Բենիամին Ախշարումովի դուստրն էր: Նրա ձեռքի նուրբ աշխատանքները ներկայացնում են բարձրաշխարհիկ կանանց վարքուբարքը: Տիկնիկներն արդեն 100-ն անց են, բայց առաջվա պես գեղեցիկ են ու թարմ: Այսպիսի տիկնիկները մեծահարուստ տիկինների համար հոբի էին: Նրանց ննջասենյակներում անպայման մեկ այսպիսի տիկնիկ պետք է դրված լիներ: Դարասկզբի երևանյան կանայք բացա- ռություն չէին: Այդ շրջանում շատ հայտնի էին նաև հախճապակե տիկ- նիկները՝ գերմանական «Արմանդ Մարսել» գործարանի արտադրու- թյամբ: «Երևանյան հայտարարություններ» թերթի 1911 թվականի հա- մարում ասվում է, որ այդպիսի տիկնիկներ կարելի էր ձեռք բերել «Նա- դեժդա» գալանտերեայի խանութում:

Բնական ընտրությունԽորհրդային կարգերի հաստատումից հետո լուսավորության առա- ջին ժողկոմ Անատոլի Լունաչարսկին որոշեց, որ հախճապակե տիկ- նիկները բուրժուազիայի արտացոլումն են ու խորհրդային երեխա-

ներին բնավ պետք չեն: Հայտնվեցին առաջին զանգվածային արտադրու- թյան պլատմասայե տիկնիկները, որոնք դարձան խորհրդային արդյունա- բերության հպարտությունն ու երեխաների կենցաղի մի մասը: «Պուպս» անվանված հայտնի տիկնիկները անփոխարինելի դարձան աղջնակնե- րի ավանդական խաղերում: Իսկ ահա 1970-1980-ականներին հայտնվե- ցին գերմանական արտադրության տիկնիկներ, որոնք յուրաքանչյուր աղջկա երազանքն էին:

Բոլորը սիրում են«Պարտադիր չէ լինել փոքր աղջիկ՝ տիկնիկ սիրելու և ունենալու հա- մար», — վստահ է Մարինան: Այսօր ամբողջ աշխարհում տարածված են տիկնիկային թանգարաններ, որտեղ տիկնիկների միջոցով ներկա- յացված է քաղաքի պատմությունը, արվեստը: «Երևանում այդպիսի թանգարանը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել ոչ միայն երե- խաների, այլև մեծահասակների և զբոսաշրջիկների մոտ: Սակայն տիկ- նիկների միակ ցուցադրությունը մինչ մեր հավաքածուի ներկայացու- մը կարելի էր տեսնել միայն Տիկնիկային թատրոնի ճեմասրահում», — արձանագրում է Մարինան:

ԽՈՐՀՐԴԱյԻՆ ՄԻՈւԹյԱՆ ԻՇ- ԽԱՆՈւԹյՈւՆՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ, ՈՐ ՀԱԽՃԱՊԱԿԵ ՏԻԿՆԻԿՆԵՐԸ ԲՈւՐԺՈւԱԶԻԱյԻ ԱՐՏԱՑՈ- ԼՈւՄՆ ԵՆ Ու ԽՈՐՀՐԴԱյԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲՆԱՎ ՊԵՏՔ ՉԵՆ

Page 34: Հունիս 2015, #3 (33)

Տիկնիկայինի տիկնիկներըԱրդեն գրեթե չորս տասնամյակ Սայաթ-Նովա 4 հասցեում գտնվող Տիկնիկային թատրոնի շենքի առաջին հարկի ցուցասրահում այցելու- ներին դիմավորում է տիկնիկների մի հսկայական հավաքածու, որտեղ կան ինչպես արտասահմանից ժամանած, այնպես էլ Տիկնիկայինի ներ- կայացումների առաջին «դերակատար» տիկնիկներ: Թանգարանում տեղ են գտել նաև այն նմուշները, որոնք բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ նվեր են ստացել, ապա հանձնել թատրոնին: Կան Ինդի- րա Գանդիի, Բելլա Քոչարյանի, Հասմիկ Պողոսյանի նվիրատվություն- ները: Տիկնիկներից ոմանք էլ փոխանակման կարգով են եկել Հայաս- տան. այստեղ միշտ կապի մեջ են աշխարհի տարբեր թատրոնների հետ, և ամեն անգամ միջազգային փառատոների մասնակցելիս իրենց հետ որևէ տիկնիկ են տանում ու փոխանակում կատարում: Թանգա- րանում կան տիկնիկներ Բելառուսից, Ղազախստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Հնդկաստանից: Ցուցափեղկերում կարելի է հանդիպել Լեոնիդ Ենգիբարյանի և Պավլոս Բորոյանի կերպարներով տիկնիկ- ների (վերջինս Տիկնիկայինի դերասաններից է և թատրոնի թանգա- րանի հիմնադիրը): Շենքի երկրորդ հարկում գտնվող թանգարանում ընդհանուր քանակու- թյամբ պահվում է ավելի քան 3500 ցուցանմուշ՝ տիկնիկներ, ներկայա- ցումների էսքիզներ, ծրագրեր և ազդագրեր, պիեսներ, երաժշտական ձևավորումների պարտիտուրներ, լուսանկարներ, մրցանակներ, դիպ- լոմներ ու պատվոգրեր, կրծքանշաններ, հուշանվերներ, թատերախո- սականներ, տիկնիկային արվեստին վերաբերող գրականության, թատ- րոնի պատմությունը լուսաբանող այլ նյութեր: Թանգարանում պահվող տիկնիկներից յուրաքանչյուրն ունի իր անձնագիրը՝ անձնական տվյալ- ներով ու լուսանկարով:

Նոր ներկայացում՝ նոր տիկնիկյուրաքանչյուր բեմադրության համար պատրաստվում են հատուկ նոր տիկնիկներ, որոնք չեն օգտագործվում ուրիշ ներկայացումներում: Թատրոնում գործում է երկու արհեստանոց, որոնցից մեկում պատ- րաստվում են տիկնիկների էսքիզներն ու հենց տիկնիկները, իսկ մյուսում՝

ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԻԿՆԻԿ ՊԻՊՈԶԸ, ՈՐԸ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐ- ԿԱյԱՑՈւՄՆԵՐՈւՄ ՍՈՎՈՐԱ- ԲԱՐ ՀԵՔԻԱԹԱՍԱՑԻ ԴԵՐՈւՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ, ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԷՍՔԻԶՆԵՐՈՎ

բեմի դեկորները: Ամեն տիկնիկի վրա չորս մասնագետ է աշխատում՝ նկա- րիչը, մեխանիկը, տիկնիկագործն ու դերձակը: Երևանի Տիկնիկային թատրոնի ներկայացումներում օգտագործվում են տիկնիկների բոլոր տարատեսակները՝ ձեռնոցային, պլանշետային, ձողի- կային, խամաճիկային, դիմակային և ստվերային: Թատրոնում ապրող ամենահին տիկնիկը հայկական ստվերային թատրոնի գլխավոր հերոս Ղարագյոզն է: Հենց արհեստանոցներից առաջինում է ծնվել առաջին հայ «դերասան» տիկնիկը՝ հեքիաթասաց Պիպոզը, նույն ինքը՝ Կարապետը: Աշխարհի բո- լոր ժողովուրդներն ունեն իրենց թատերական տիկնիկ-հերոսները, որոնք օժտված են ազգային բնութագիրը կրող լավագույն հատկանիշներով: Օրինակ՝ ռուսական տիկնիկային թատրոնի հերոսը Պետրուշկան է, Գերմանիայինը՝ Կաշպերը, իսկ Անգլիայինը Պանչն ու իր շատախոս կին Ջյուդն են: Մեր Պիպոզը, որը սովորաբար հեքիաթասացի դերում է հան- դես գալիս, ստեղծվել է Մատենադարանի էսքիզներով:

→ Թատրոնի բեմադրությունների տիկնիկները չեն օգտագործվում մյուս ներկայացումներում

Հունիս 20153233

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Հավաքածու

Page 35: Հունիս 2015, #3 (33)

Հեղինակային և մասսայականԲայց եթե Տիկնիկայինում ստեղծվող տիկնիկները «դերասան» են, ապա քաղաքում այսօր աշխատող տիկնիկագործների աշխատանքները, որոնք կարելի է արվեստի գործ համարել, առօրյայի համար են (թեպետ ոչ միշտ՝ երեխաների): Օրինակ, Գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Վետա Գրիգորյանի տիկնիկները տարբերվում են էմոցիաներով, դեմքի վառ արտահայտությամբ: Դիզայներ-նկարչուհի Կարինե Փիլիպոսյանի սյուրռեալիստական տիկնիկները կարելի է օգտագործել որպես լուսամ- փոփ, թեյնիկի աքսեսուար ու էլի հազար ու մի բան: Մարինե Պողոսյանը պատրաստում է տիկնիկներ, որոնք կրում են Վասպուրականի, Բարձր Հայքի, Զանգեզուրի ազգային հագուստներ: Մարինա Խաչմանուկյանի խոսքով՝ տիկնիկային արվեստի սիրահարների համար շատ երկրներում պարբերաբար թողարկվում են ամսագրեր, գրքեր տիկնիկային արվես- տի, դիզայնի և ստեղծման տեխնոլոգիաների մասին:Երևանյան մանկական խանութներում այսօր կարելի է գտնել հարյու- րավոր տիկնիկներ աշխարհի տարբեր կետերից՝ սկսած չինական տիկ- նիկներից, վերջացրած եվրոպական արտադրության նմուշներով: Սա- կայն մեզ մոտ էլ են արտադրվում տիկնիկներ: Հայկական «Նանի Զանի» տիկնիկները ստեղծված են հիմնականում բնական նյութերից: Դրանց դիզայնը մշակված է այնպես, որ երեխաների մոտ միայն դրական էմո- ցիաներ առաջանան: Սա բավական ողջունելի է, հաշվի առնելով, թե ինչ- պիսի ագրեսիվ և բացասական կերպարներ են «ներխուժում» երեխա- ների խաղասենյակներ: Եվ, ով գիտի, մի քանի տասնամյակ հետո նրանք կդիտարկվեն որպես Երևանի այս շրջանի պատմամշակութային երևույթ, ինչպիսին էին «Արմանդ Մարսելի» տիկնիկները անցած դարի սկզբում:

Շուշան Մելիքյան, Արմեն Մուրադյան Առնոս Մարտիրոսյան, Անի Մուրադյան

Տիկնիկային թատրոնի հավաքածուի նմուշնե- րից մի քանիսը

Page 36: Հունիս 2015, #3 (33)

Խաղալու արվեստՄանկական խաղահրապարակները քաղաքային միջավայրի կարևորագույն

մասնիկներից են: Ու մինչ մեզ մոտ դեռ նոր-նոր լրացնում եմ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած բացը՝ քիչ թե շատ զինելով Երևանի բակերը, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում արդեն մի քանի

տարի է, ինչ կարելի է անհավանական սյուժեներով և տեսարաններով խաղահրապարակների հանդիպել: Պատկերացրեք, ինչ հրաշալի է խաղալ

հսկայական սարդի, սուզանավի, ծռմռված տների կամ հրթիռի տեսք ունեցող խաղահրապարակում: Այդ ամենը Կոպենհագենի մանուկներին պարգևում

է տեղական Monstrum ընկերությունը:

Ը նկերության հիմնադիրները՝ Օլե Բարսլունդ Նիլսենը և Քրիստիան յենսենը, նախկինում թատերական ներկայացումների ձևավորման փորձ են ունեցել, այդ պատճառով

էլ Monstrum-ի խաղահրապարակները նման են հեքիաթի կամ մուլտֆիլմի քարացած ակն- թարթների: Առաջին նախագիծը՝ դեռ մինչ Monstrum-ի ստեղծվելը, կառուցվել է Օլեի որ- դու մանկապարտեզի համար: Հիմնարկում պատրաստվում էին վերազինել տարածքը, բայց հարմար տարբերակ չէին գտնում: Ար- դյունքում ծնվեց մի փայտե շինություն, որում համադրվեցին արքայադստեր աշտարակն ու հրթիռը: Փորձը դուր եկավ բոլորին՝ և՛ ման- կապարտեզին, և՛ հեղինակներին, այնպես որ դրանից հետո սկսեցին նախագծվել և կառուց- վել մյուսները:

Monstrum-ն աշխատում է ինչպես պետական և մասնավոր մանկապարտեզների, այնպես էլ թաղամասերի հետ: Երկրորդ պատվերը դարձավ փարոսով և նավով կոմպոզիցիան, որի կենտրոնական էլեմենտը մեծ սղարանն էր: Երկու տարի անց ընկերությունն արդեն մեծ համբավ էր ձեռք բերել քաղաքում: Հետո եղան պատվերներ Շվեդիայից և Նորվեգիայից: Խաղահրապարակները բացառիկ են: Չնայած լինում են կրկնվող էլեմենտներ, բայց, օրինակ, հսկա սարդերը բոլորը տարբեր գույների են և չափերի: Ինչ վերաբերում է ծախսատարությա- նը, ապա Monstrum-ի մեկ խաղահրապարակի արժեքը մոտ 10 հազար եվրո է, ամենաթանկ- արժեքը Ստոկհոլմի կենտրոնում կառուցված 500 հազար եվրոյանոցն է: Իսկ որպես հումք օգտագործվում է բացառապես էկոլոգիապես մաքուր փայտանյութ:

Սյուժեների ընտրությունը տարբեր կերպ է ըն- թանում, երբեմն կապ ունի տեղանքը: Այդպես, Կոպենհագենի թաղամասերից մեկը՝ Բրումբ- լեյբենը, հայտնի է իր դեղին-սպիտակ երկհար- կանի բնակելի շենքերով: Խաղահրապարակը, որը կառուցվեց դրանց միջև ընկած տարած- քում, ներկայացնում է այդ շենքերի գույնի և տեսքի ավելի փոքր և ծռմռված, ճկված տար- բերակները: Մեկ այլ խաղահրապարակ էլ իրե- նից ներկայացնում է Բերմուդյան եռանկյունին: յենսենի և Նիլսենի խոսքերով՝ իրենց գործե- րում մեծ կարևորություն է տրվում սյուժեին և պատումին, նրանց կոմպոզիցիաները պա- տահական էլեմենտների հավաքածու չեն: Բա- ցի այդ, նրանք փորձում են անել այնպես, որ խաղահրապարկները հետաքրքրեն ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին: Եվ իսկա- պես, դժվար է չգայթակղվելը:

Հունիս 20153435

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Այնտեղ

Page 37: Հունիս 2015, #3 (33)
Page 38: Հունիս 2015, #3 (33)

Յուրահատուկ խաղահրապարկներ` աշխարհի տարբեր ծայրերում

← Տոկիո, Ճապոնիա

↓ Ֆուձի-Հակոնե-Իձու ազգային պարկ, Ճապոնիա

↑ Շանհայ, Չինաստան

Հունիս 20153637

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Այնտեղ

Page 39: Հունիս 2015, #3 (33)

↓ Հայ Պարկ, Տորոնտո, Կանադա

→ Նյու Յորք, ԱՄՆ

↓ Turtle Back Zoo կենդա- նաբանական այգի, Նյու Ջերսի

← Մաունթ Թրեշմոր զբո- սայգի, ԱՄՆ

Արեգ Դավթյան

Page 40: Հունիս 2015, #3 (33)

Հունիս 20153839

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևան

Page 41: Հունիս 2015, #3 (33)

Տոն, որը միշտ քեզ հետ է

Հանրահայտ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատմում է այն մասին, թե ինչու է Ներքին Չարբախը լավագույն վայրը ամբողջ աշխարհում, իսկ Երևանն ընդհանրապես՝ տոն,

որը միշտ իր հետ է:

Մանկությունս անցել է Ներքին Չարբախում, որն ինձ համար աշխար- հի կենտրոնն է, յուրահատուկ աշխարհի մայրաքաղաքը՝ Հայաստանի մայրաքաղաքի ներսում:

Մեր բակը սովորական, պարզ, հայկական, գեղեցիկ բակ է, որտեղ ամեն մի քարն իմ մեջ քաղցր հիշողություն է առաջացնում: Մինչև այսօր էլ Երևանում ես այստեղ եմ անցկացնում իմ ժամանակը: Այս- տեղից են իմ մանկության ընկերները, ովքեր առայսօր ինձ համար թանկ ու անփոխարինելի մարդիկ են, այստեղ եմ առաջին անգամ սի- րահարվել, հիասթափվել, խորհել, զգացել երջանկության բերկրանքն ու կյանքի դժվարությունները:

Ավարտել եմ Ներքին Չարբախի թիվ 99 դպրոցը: Դպրոցում լավ էի սովորում, և ամեն չարաճճիություն քողարկվում էր իմ գերազանցիկու- թյան քողի տակ:

Երկու տատիկ ունեմ, երկուսն էլ Երևանում են ապրում: Երկուսից էլ մեծ սեր է հորդում, երկուսին էլ անսահման սիրում եմ: Երբ մայրս զբաղ- ված էր լինում, մեզ՝ ինձ և եղբորս, տատիկներս էին խնամում, նրանց հետ կապված հաճելի հիշողություններ ունեմ:

Առանց ընկերների, իհարկե, կյանքը բոլորովին այլ կլիներ: Նրանք գալիս են Գերմանիա, ես եմ հաճախ գալիս Հայաստան, հնարավորու-թյան սահմաններում շատ ժամանակ եմ տրամադրում նրանց, այնպես որ, ժամանակն ու որևէ իրադարձություն չեն կարող վատ ազդել մեր ընկերության վրա, ավելին ասեմ՝ հին գինու պես մեր ընկերությունը գնալով քաղցրանում է:

Եթե չհաշվենք Ներքին Չարբախը՝ մեր տունը, ընկերներիս տները և մեր բակերը, սիրում եմ նաև Երևանի կենտրոնը՝ Օպերային թատրոնի հարակից տարածքները՝ Կասկադը, նորակառույց Հյուսիսային պողո- տան, ամբողջ Աբովյան փողոցը:

Դպրոցն ու մանկապարտեզը մոտ էին, ոտքով էի գնում: Բայց բոքսի գնալուն պես ստիպված սկսեցի օգտվել տրանսպորտից՝ երթուղայինով կամ մետրոյով, երբեմն՝ տաքսի էլ էի նստում:

Առաջին ռինգս Գերմանիայում էր, պատանի էի, հաղթեցի, 50 մարկի արժանացա՝ եվրո դեռ գոյություն չուներ: Ինչպես այդ օրն էր սիրտս թրթռում ռինգ բարձրանալիս, այնպես էլ հիմա է՝ ոչ մի բան չի փոխվել:

Երևանն ինձ համար հայրենիք է, տուն է, սեր է, կարոտ է: Բայց հաս- տատ ոչ աշխատավայր:

Այլ քաղաքներում չեմ կարողանում գտնել իմ մանկությունը, իմ ընկեր- ներին, ծանոթներին, բարեկամներին, հայկական ջերմություն չկա Հա- յաստանից դուրս:

Ներքին Չարբախում մշակույթի կենտրոն եմ կառուցելու: Այնտեղ ուսա- նելու են արվեստ, մշակույթ, սպորտ, օտար լեզուներ: Տարածքն արդեն ձեռք եմ բերել, սակայն կառուցապատման աշխատանքները դեռ չեմ սկսել, քանի որ մարզական կարյերաս թույլ չի տալիս շատ ժամանակ տրամադրել այլ գործերի: Երբ կարյերաս ավարտեմ, լրջորեն կսկսեմ զբաղվել այդ գործով:

Երևանում երբեք չի պակասի ջերմությունը: Երևանը տաք քաղաք է՝ կրակոտ, վառ, ջերմ մարդկանցով լի: Որքան էլ դարը փոխվի, բարքերը փոխվեն, այդ մարդիկ չեն փոխվելու:

Շատ վատ եմ զգում, ավելին՝ վիրավորվում եմ, երբ տեսնում եմ, որ մեր համաքաղաքացիները փողոցում աղբ են նետում: Ուզում եմ, որ ամեն երևանաբնակ ապրի գիտակցումով, որ ոչ միայն իր բնակարանը, այլև ողջ Երևանն իր տունն է: Նույնիսկ դեմ չեմ լինի, եթե պատիժ սահմանեն չնախատեսված վայրերում աղբ գցելու համար, լինի դա՝ փոքրիկ թուղթ, թե մեծ տոպրակ:

Մեր քաղաքն այցեքարտեր շատ ունի, բայց թիվ 1 այցեքարտը երևանցին է: Առհասարակ, գերմանացի ընկերներիս հաճախ եմ հրավիրում Երևան, նրանք բոլորն էլ հետո դրական կարծիք են հայտնում մեր քաղաքի մա- սին, ասում են՝ հին ու գեղեցիկ քաղաք է, ընդգծված ավանդույթներ ունի:

Ինքս ամեն ինչ անում եմ, որ Երևանը ներկայանա իր ողջ հմայքով և գե- ղեցկությամբ: Երբ իմ և մարզչիս՝ Ուլլի Վեգների մասին վավերագրական ֆիլմ էր նկարահանվում գերմանացի ռեժիսորի կողմից՝ «Նժարի վրա ամեն ինչ է», ողջ ստեղծագործական կազմը եկավ Հայաստան, ես նրանց ցույց տվեցի Երևանը, ֆիլմում բավական շատ է խոսվում իմ քաղաքի մասին: Իսկ նախորդ տարի Երևանում գերմանական NDR հեռուստաալիքի փաս- տագրական ֆիլմաշարեր ստեղծող խումբն էր նկարահանումներ իրակա- նացնում: Նրանք ցանկություն հայտնեցին ինձ էլ ներգրավել: Ես նրանց ցույց տվեցի մեր քաղաքի գեղեցիկ վայրերը՝ Կասկադը, Հյուսիսային պո- ղոտան, նրանց տարա, իհարկե, նաև Ներքին Չարբախ, այնտեղի Սուրբ Խաչ եկեղեցի... Հպարտ էի, որ գերմանական հեռուստատեսության եթե- րում խոսվում էր Երևանի մասին և ցուցադրվում էր մեր գեղեցիկ քաղաքը:

Երևանը տոն է, որը միշտ ինձ հետ է: Դա հատկապես զգում եմ առօրյա աղմուկից, աշխատանքային խառնաշփոթից հետո: Այստեղ ես լիարժեք հանգստանում եմ:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան

Page 42: Հունիս 2015, #3 (33)

Կամավոր երևանցիներ

Երևանում ժամանակի հետ ձևավորվում են բազմազան պատմություններ: Որոշ մարդիկ գալիս են, որոշ մարդիկ՝ գնում:

Հին պատմությունները փոխարինվում են նորերով, իսկ Երևանը, թվում է, մնում է այնպես, ինչպես որ կար: Բայց եթե վերցնենք

«ամեն ինչ համեմատության մեջ» շրջանակը, քաղաքը կփոխվի: Եվ հետաքրքիր կլինի տեսնել հենց այդ ուրիշ Երևանը ուրիշ

մարդկանց ընկալմամբ ու պատմություններով:

Հունիս 20154041

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայացք դրսից

Page 43: Հունիս 2015, #3 (33)

Լաուռա Էստեբան, Իսպանիա2010 թվականին հասկացա, որ ինձ հարկավոր է Իսպա- նիայից հեռու և ինձ համար էկզոտիկ թվացող մի եր- կիր տեսնել: Ինչի արդյունքում գտա ծրագիր և որպես կամավոր եկա Հայաստան: Որոշմանս վրա ազդեց այն հանգամանքը, որ երկրի մասին ոչինչ չգիտեի աշխար- հագրական դիրքից, Սովետական Միության անդամ երկիր լինելուց զատ: Տարբերվեց. Կարծում եմ՝ այսօրվա քաղաքները շատ չեն տարբերվում իրարից գլոբալիզացիայի պայման- ներում: Ամեն տեղ նույն շորերի խանութներն են, և կան նմանատիպ ռեստորաններ և սրճարաններ: Այնպես որ Երևանում նոր էր ոչ թե ընդհանուր քաղաքը, այլ առան- ձին փաստեր, ինչն ինքնին շատ հետաքրքիր էր: Ինձ համար ֆանտաստիկ երևույթ էին ցայտաղբյուրները: Բացի այն փաստից, որ ջուրը Հայաստանում համով է, այն նաև անվճար է: Նման բան նախկինում չէի տեսել:

Մայքլ Իսսա, ԵգիպտոսՀամալսարանում պատմություն ուսումնասիրելու ժա- մանակ իմացա հին երկիր Հայաստանի մասին: Այնու- հետև հետաքրքրությունս մեծացավ, քանի որ ընկերու- հիս հայ է: Առաջին անգամ Հայաստան եկա 2013 թվա- կանին՝ նրան տեսնելու: Բայց Երևանն այնքան սիրեցի, որ որոշեցի երկրորդ անգամ էլ գալ և ավելի երկար ժա- մանակահատվածով: Ուստի գտա կամավորական ծրա- գիր, հիմա ապրում եմ Երևանում:

Սիրեցի. Փակ շուկան: Ամեն օր այնտեղից թարմ ու էժան մրգեր էի գնում: Հարմարավետությունից զատ շուկան ինչ-որ հետաքրքիր մթնոլորտ ուներ: Կարծում եմ՝ մար- դիկ էին ապահովում այդ մթնոլորտը, քանի որ նրանք շատ անմիջական և բարի էին: Թեև շատ դժվար էր հա- ղորդակցվելը, բայց մի կերպ գլուխ հանում էինք: Քաղաքի ծայրամասերը տարբերվում էին թե՛ քաղաքի կենտրոնից, թե՛ իրարից: Տուրիստներ այնտեղ չկային, և ընդհանրապես այնտեղ քիչ մարդ կար, բոլորը կենտ- րոն էին գնում: Իսկ ինձ հակառակը, դրանք ավելի հե- տաքրքիր էին: Քանի որ Երևանի կենտրոնում կարող ես գտնել այն ամենը, ինչ կա այլ քաղաքների կենտրոննե- րում, առանձնապես ոչ մի նոր բան: Իսկ այդ թաղամա- սերում տեսածդ այլ տեղ չէիր տեսնի և ուշադիր նայելու դեպքում քեզ համար մի հետաքրքիր, յուրահատուկ բան հաստատ կգտնեիր:

Սիրեցի. Կասկադը: Շատ հանգիստ, իր սեփական ռիթմն ունեցող քաղաք է Երևանը: Այստեղ իրենց կարևոր տեղն ունեն մարդիկ, ովքեր շատ մարդամոտ և հոգատար են: Եվ իհարկե չեմ կարող չնշել, թե ինչ համեղ է ուտելիքը, ջուրն էլ: Հետագա. Արդեն նոր աշխատանքի եմ տեղավորվել: Գնա- լու միտք չունեմ, ամեն ինչ հրաշալի է: Շատ եմ սիրում Երևանը և հայ ընկերներիս:

Page 44: Հունիս 2015, #3 (33)

Անդրեա Լեսինգ, ԱվստրիաՀինգ ամսից ավելի է՝ Երևանում եմ ապրում: Ռոքսանի և Ռաֆալի հետ այստեղ ենք ծանոթացել: Տարբերվեց. Տիրապետում եմ անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի, իսկ հայերենը ինձ համար բացարձակապես նոր երևույթ է: Երբևէ չեմ տեսել նման տառեր: Բառերի արտասանությունն էլ իսկական փոր- ձություն է: Բայց միևնույն ժամանակ այդ բարդությունը և օտարությունն էլ ավելի են մեծացնում լեզուն սովորե- լու ցանկությունս: Հիմա արդեն տարրական բաներ գլուխ եմ հանում: Օրինակ խանութում կարող եմ վաճառողից հաց խնդրել՝ «մի հատ հաց»: Հուսով եմ առաջիկա կես

տարվա ընթացքում, որ դեռ Երևանում եմ ապրելու, կկա- րողանամ հայերեն սովորել ինչ-որ չափով: Հայ ընկերներս շատ պատրաստակամ են և օգնում են ինձ այդ հարցում:Մեծագույն փորձություն է «մառշռուտկա»-ն: Սկզբում չէինք կարողանում հարմարվել, բայց հետո Ռոքսանի հետ գտանք լուծումը՝ նստում եմ դիմացը, վարորդի կողքին: Սիրեցի. Երևանում ինձ զգում եմ ինչպես տանը, որովհե- տև մարդիկ այստեղ շատ կամեցող են և հյուրասեր: Թեև Երևանը մեծ և ամենամաքուր քաղաքը չէ, բայց այստեղ կա մի յուրատեսակ մթնոլորտ, որը քեզ ստիպում է հան- գստություն և հարազատություն զգալ:

Շտեֆան Մորլինգ, ԳերմանիաՀոկտեմբերի 24-ը 2012 թվի շատ նշանավոր է ինձ հա- մար, քանի որ դրանից հետո ոչ միայն Գերմանիայի սահ- մանների մեջ եմ մտածել, նաև գտել եմ, որ մի ամբող- ջական ուրիշ աշխարհ կա, ինչը շատ կապ չունի իմ երկրի հետ և միևնույն ժամանակ շատ գեղեցիկ է: Իմ մտահորիզոնը շատ է բացվել: Հենց այդ ժամանակ առաջին անգամ Հայաստան երկ- րի մասին լսեցի: Ես նստած էի երեք ընկերոջ հետ հա- մալսարանում, ովքեր խոսել են օտար լեզվով: Չգիտեի ինչ լեզու է, բայց շատ հետաքրքրեց ու շուտ սկսեցի լեզուն սովորել, քանի որ չէի սիրում չհասկանալ ոչ մի բան, երբ հանդիպում էինք: Մի տարի հետո արդեն լավ հայերեն գիտեի ու վերջապես ուզում էի ծանո- թանալ այդ երկրին, որի մասին այնքան հրաշալի բա- ներ էի լսել: 2014 թվականին վերջապես բախտ վիճակ- վեց գալ Երևան՝ որպես կամավորական հիմունքներով ծրագրի մասնակից:

Տարբերվեց. Ինձ համար տարօրինակ էր, քանի որ Երևա- նում չէի զգում ինձ օտար այցելու, կարծես տանը լինեի: Մարդիկ շատ տարբեր են Գերմանիայում մարդկանցից: Կարծում եմ՝ պակաս լուրջ և ավելի ջերմ են, հատկապես տարեց մարդիկ: Հայերի հյուրասիրությունը յուրահատուկ է, իսկ գին սակարկելը հատուկ մշակույթ է: Տպավորու- թյուն է, որ փողոցում բոլոր մարդիկ քո ընկերներն են: Եվ դուր է գալիս, երբ ինձ «ախպեր» են դիմում: Դեպքեր. Հետաքրքիր շատ բան է պատահել, երբ Երևանում էի: Ռեստորանի աշխատակիցը առաջարկեց ամուսնա- նալ իր դստեր հետ, քանի որ գերմանացու համար շատ լավ հայերեն էի խոսում: Սիրեցի. Հայաստանի պատմության թանգարանը:Հետագա. Երկրորդ անգամ եկա մի քանի ամիս անց: Հի- մա Գերմանիայում եմ, սովորում եմ: Բայց պատմությունը դեռ չի վերջացել, ես դեռ այնքա՜ն մեծ հայկական երա- զանքներ ունեմ:

Հունիս 20154243

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայացք դրսից

Page 45: Հունիս 2015, #3 (33)

Ռոքսան Վեյսման, ՖրանսիաՀայաստան եմ եկել առաջիկա ինը ամիսը այստեղ անց- կացնելու: Որոշեցի հենց Երևան գալ, քանի որ գիտեի, որ այս քաղաքում ինձ նորություններ են սպասվում: Սա իմ առաջին այցն է Կովկաս: Գալուց առաջ միակ իմա- ցածս բանը Շառլ Ազնավուրի հայ լինելն էր: Տարբերվեց. Երևանում շատ բան նոր է ինձ համար: Առաջին հերթին մարդկանց ապրելակեպը տարբեր

է: Երբ գնացինք Օպերա՝ բալետային ներկայացում նայե- լու, ես դրականորեն զարմացած էի՝ դահլիճում երիտա- սարդների նկատելով: Նման բան մինչ այժմ չէի տեսել. Ֆրանսիայում բալետային և օպերային ներկայացումնե- րի հաճախում են հիմնականում մեծահասակները:Սիրեցի. Վերնիսաժը: Դա ինչ-որ յուրահատուկ կոլորիտ ունեցող վայր է:

Ռաֆալ Կոչանովիչ, ԼեհաստանՀայաստան գալս ինքնանպատակ չի եղել: Ուսանող ժա- մանակ առաջին անգամ իմացա երկրի մասին՝ Ուրար- տուի միջոցով: Այսպիսով առաջացավ սեր, և որոշեցի գի- տական աշխատանքս գրել Ուրարտական պետության և մշակույթի մասին: Աշխատանքս գերազանց պաշտպա- նելուց ոչ շատ ժամանակ անց ծանոթացա երկու հայի հետ, մենք դարձանք լավ ընկերներ, և շուտով Մարինան սկսեց սովորեցնել ինձ հայերեն: Որոշ ժամանակ անց, հասկացա, որ ժամանակն է և Հայաստանը տեսնել: 2014 թվին Երևանում կամավորական սկզբունքներով ծրագիր աչքովս ընկավ, դիմեցի և երբ ստացա դրական պատասխան, թողեցի աշխատանքս և այդ պատմու- թյունն էլ ավարտվեց նրանով, որ հիմա Երևանում եմ:Տարբերվեց. Երևանում մի բան, որ մինչ այժմ չէի տեսել՝ «մառշռուտկա»: Ես բավականին բարձրահասակ եմ, և երբ տարեց մարդ է կողքդ կանգնած, բնական է, պետք է տեղդ զիջես: Դե պատկերացրեք՝ աշխատանքային օր, Բաղրամյան փողոցի խցանումներ, «մառշռուտկա», և ես՝ կիսածռված վիճակում: Հետո էլ ժամանակ է հարկա- վոր մեջքս նախկին դիրքին բերելու համար:

Նկատել եմ, որ երիտասարդությունը այստեղ այլ է: Հայե- րը այդքան շատ չեն վայելում շաբաթ-կիրակիները: Լե- հաստանում, օրինակ՝ ուրբաթ օրվա ժամը 5-ից արդեն մարդիկ նախապատրաստվում են մի լավ քեֆ անելուն:Դեպքեր. Գիտե՞ք ինչ հետաքրքիր բան է պատահել Երևա- նում: Մի բան, որ մտքովս երբեք չէր անցնի: Այստեղ հան- դիպել եմ իմ ուսանողական տարիների լեհ ընկերոջը: Ութ տարի նրան չէի տեսել: Պարզվեց, որ նա էլ նմանատիպ ծրագրով էր եկել Երևան:Սիրեցի. Էրեբունի թանգարանը՝ մասնագիտական սեր է:Հետագա. Ծրագրի տևողությունը տասը ամիս է: Ուստի այդ ընթացքում ուզում եմ ճանապարհորդել ողջ Հայաս- տանով և, անշուշտ, Արցախ եմ գնալու: Շատ կարևոր մեկ այլ ուղղություն էլ ունեմ՝ Արևմտյան Հայաստան՝ Անի, Կարս, Բայազետ, Վան, ուզում եմ տեսնել Ուրարտական դարաշրջանի ժառանգությունը: Ես սիրում եմ Երևանը և իմ կյանքը այստեղ: Նախ դա տա- րիների ընթացքում ձևավորված իմ ցանկության իրակա- նացումն է: Երկրորդ՝ ամեն օրս այստեղ մի նոր պատմու- թյուն է, և դա հրաշալի է:

Անուշ Կոշեցյան Նարեկ Ալեքսանյան

Page 46: Հունիս 2015, #3 (33)

Երկխոսություն քաղաքի հետ

Երիտասարդ նկարիչներ Զաք Դեմիրճյանն ու Արարատ Մինասյանը պատմում են «Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ

ստեղծվող իրենց ապագա պատկերագրքի մասին, որն առաջին անգամ Երևանը կներկայացնի սքեթչբուքի՝ ճեպանկարների գրքի տեսքով:

Երևանի շերտերը ցույց տալու մասինԱսում են՝ նկարչին կճանաչես ոչ թե կտավով, այլ ճեպանկարներով, էսքիզներով, քանի որ հենց դրանք են արտացոլում արվեստագետի մտածելակերպը, մի գծի վարպետությունը: Այս պատկերագրքի նպատակը հենց դա է՝ ցույց տալ Երևանն իր մի քանի շերտով, ոչ միայն ար- տաքինը, այլև բազմաթիվ խնդիրները, չերևա- ցող կողմերը: Սա լինելու է Երևանի առաջին ամբողջական ճեպանկարների պատկերագիր- քը և այդ պատճառով չափազանց մեծ պատաս- խանատվություն ենք զգում:

Հունիս 20154445

ՔԱՂԱՔ պատկերազարդում

Page 47: Հունիս 2015, #3 (33)

Երևանը նկարչի աչքի առջև Գրքի մեծ մասն արդեն պատրաստ է և հուսով ենք, որ այն լույս կտեսնի այս տարի, անգլերեն լեզվով: Գիրքը կազմված կլինի մոտ 150 էջից, յուրաքանչյուր էջում ներկայացված կլինեն ամենատարբեր ճեպանկարներ: Մենք մեր աչ- քի առջև ենք պահում Երևանը՝ անդադար ֆիք- սելով քաղաքում տեղի ունեցող փոփոխություն- ները: Դեռ չենք ուզում բացահայտել բոլոր ման- րամասները, միայն ասենք, որ գրքում չի լինի ժամանակային սահմանափակում: Որովհետև Երևանում կարող ենք տեսնել, օրինակ, ճարտա- րապետական տարբեր՝ հին ուրարտականից մինչ ժամանակակից շրջանների համախումբը: Գրքում ճեպանկարներ կան նաև այն խորհրդա- նշական վայրերից, որոնք ինչ-ինչ պատճառնե- րով այսօր այլևս չկան: Համոզվա՛ծ եղեք, որ մեր զրույցն էլ կարող է դառնալ Երևան սքեթչբու- քի մասը: Ճեպանկարները ստեղծելիս՝ զբոս- նում ենք Երևանում, նշումներ ենք անում մա- տիտով, գրչով, վրձնով կամ ֆոտոխցիկով, բայց մեծամասամբ հետաքրքիր ակնթարթները ֆիքսում ենք աչքերով:

Page 48: Հունիս 2015, #3 (33)

Պահել ինքնատիպությունըԻսկապես մեծ խնդիր է, երբ երկու ուրույն ներ- աշխարհ ունեցող արվեստագետ հանդիպում և սկսում են աշխատել մեկ նախագծի շուրջ: Այս առումով գերխնդիր է դառնում պահպա- նել ոճային ինքնատիպությունը: Մենք կարող ենք միմյանց գաղափարներ տալ, նաև հաճախ վիճել մի նկարի վերաբերյալ, հետո զիջել կամ մնալ յուրաքանչյուրս իր կարծիքին: Հենց սա է ստեղծագործական ընթացքը, որն այնքան հետաքրքիր բաներ է բացահայտում: Նախա- գծի մեկնարկից առաջ հանդիպում ու քննար- կում էինք նախատեսվելիք համատեղ աշխա- տանքը, միևնույն ժամանակ մտածելով. բայց ինչպե՞ս կարող են երկու նկարիչ աշխատել միա- սին: Հասկացանք, որ մեր ստեղծագործական փորձի միավորմամբ և երկխոսության միջոցով հնարավոր է հասնել ցանկալիին:Լավ է, որ երկուսով ենք աշխատում, քանի որ մի նկարիչը հաստատ ավելի սուբյեկտիվ կպատ- կերեր Երևանը:

Հունիս 20154647

ՔԱՂԱՔ պատկերազարդում

Page 49: Հունիս 2015, #3 (33)

Դրախտի ու դժոխքի արանքումՈրոշել էինք ավտոմեքենաներով լի երևանյան խաչմերուկ նկարել: Գնացինք Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկ, այնտեղ միշտ շատ են մեքենաները: Մտանք շենքերից մեկը, բնակա- րաններից մեկի շքամուտքի պատուհանից դուրս նայեցինք, սակայն փողոցում սակա- վաթիվ մեքենաներ էին, շուրջն ամեն ինչ այն- քա՜ն խաղաղ էր: Մենք միայն զգում էինք եփած եգիպտացորենի հոտը, որը տարածվել էր ամ- բողջ շենքով մեկ: Հասկացանք, որ Երևանն ինքն է թելադրում մեզ, թե ինչ պիտի նկարենք: Արդյունքում ստացվեց նախատեսվածից բո- լորովին այլ ճեպանկար:Մեկ այլ անգամ աշխատում էինք հրապարա- կի շենքերից մեկի տանիքում: Արևը ողողել էր Հանրապետության հրապարակի շենքերն ու այնպիսի սյուրռեալիստական տեսարան էր բացվել մեր առջև, ներքևում այնքան շատ մեքենաներ կային, իսկ երկինքն այնքա՜ն հան- դարտ էր, ասես դժոխքի ու դրախտի հանդի- պումը լիներ: Այս ողջ ընթացքում Երևանը խոսում է մեզ հետ՝ ասելով, թե պետք է նկա- րել այն, ինչ ինքը ցույց կտա:

Քաոսագույն ԵրևանԵրևանը բազմագույն է՝ գովազդային պաստառ- ներ, շինություններ, մարդիկ… Եթե գույն որո- շենք Երևանի համար, այն հենց քաոսի գույն կունենա: Այս պատկերագրքում փորձում ենք ներկայացնել Երևանն իր ամբողջ խորությամբ և չենք ուզում կենտրոնանալ «Վարդագույն Երևան» բնորոշման վրա: Կարելի է, ասենք, վար- դագույն շենքը նկարել կանաչ գույնով, բայց պահել դրա ոգին: Մոտենալով խնդրին փաս- տագրականորեն, մենք այնուամենայնիվ, պա- հել ենք արվեստագետի հայացքը: Մենք փոր- ձում ենք տեսնել Երևանը տարբեր մասնագի- տություններ ունեցող մարդկանց, անցորդնե- րի աչքերով:Գիրքը հնարավորություն տվեց մեզ ավելի խո- րությամբ պատկերացնել Երևանը՝ ստեղծելով ուրույն երկխոսություն քաղաքի հետ:

Լենա ԳևորգյանԶաք Դեմիրճյան,

Արարատ Մինասյան

Page 50: Հունիս 2015, #3 (33)

Ժամը ժամից անցավ

Շարունակում ենք ուսումնասիրել Երևանի հին գործարանները: Այս անգամ մեր ուսումնասիրության թիրախը մի գործարան է, համամիութենական

հեղինակություն, որը բարի անուն, ուժեղ և անբեկանելի աշխատանքային ոճ և ինքնատիպ դիմագիծ ուներ: Երևանի ժամացույցի գործարանը՝

լավագույններից մեկը Խորհրդային Միությունում:

Խ ոսուն փաստ. ժամացույցի 15 հսկայական գործարան ունե- ցող ԽՍՀՄ ամբողջ տարածքում միայն երկու քաղաք կարող էին հպարտանալ մեկից ավելին

ունենալու պատվով՝ Մոսկվան ու Երևանը: Ժամացույցի գործարանի նախկին աշխատա- կից և արտադրական բաժնի պետ պարոն Գագիկը հպարտությամբ է նշում, որ Հայաս- տանից Չինաստան ընկած տարածքում այլևս ոչ մի ժամացույցի գործարան չկար, հետո նա- յում կողքերը և ցավով արձանագրում.— Հիմա միայն սա է մնացել: Տարեկան 5 միլիոն արտադրանք թողարկող և 2500 աշխատակից ունեցող այս գործարանի ժամանակակից տեսքը խոր ափսոսանքից բացի ոչինչ չի առաջացնում: Գործարանի

համար կառուցված 11 շինություններն այսօր հիմնականում դատարկ են, բացառությամբ մի քանիսի, որոնք հանձնված են վարձակա- լության մասնավոր անձանց: Դատարկ պատերի մեջ անկանոն դասավոր- ված հսկայական վառարանների ու հաստոց- ների շարքի վերջում՝ ապակու տակ խնամ- քով դասավորված պարգևները գործարանի լավագույն ժամանակներից պահպանված միակ վկաներն են, որոնք, ի դեպ, այստեղ չէին էլ լինի, եթե աշխատակիցները չհսկեին վերջիններիս ապահովությունը:

Մի քիչ պատմությունից1945 թվականին կայացվեց որոշում, որով Սեր- դոբսկ և Լենինգրադ քաղաքներից բացի թույլ էր տրվում նաև Երևանում ունենալ զարթու-

ցիչների արտադրության վրա կենտրոնացած գործարան: 1950-ականներից գործարանն ար- դեն մեծ արտադրանք էր տալիս, դառնալով առաջատարներից մեկը այս ասպարեզում: Ար- տադրանքը թողարկվում էր «Սևանի» («Севани») և «ԵԺԳ» («ЕЧЗ») ապրանքանշանների ներքո: Գործարանը շահագործում էր լավագույն հաս- տոցներն ու վառարանները, որոնց մի մասն այժմ էլ սարքին են և կարող են դեռ երկար ծառայել:Բացի զանգվածային սպառման զարթուցիչնե- րից և պատի ժամացույցներից, գործարանը թո- ղարկում էր նաև հոբելյանական ժամացույց- ներ՝ նվիրված երկրի համար կարևոր իրադար- ձություններին: Դրանցից էին Կոմիտասի հա- րյուրամյակին նվիրված ծիրանի փայտից, Լե- նինի հարյուրամյակին ընդառաջ՝ հայկական տուֆից, տեղական տուֆից պատյանով և հայ-

Հունիս 20154849

ՔԱՂԱՔ գործարան

Page 51: Հունիս 2015, #3 (33)

Ժամացույցի գործարանը երեկ և այսօր

Ճշգրտություն ամենուրեք«Սևանի» զարթուցիչների բամբ ձայնը քնած չէր թողնի ոչ մի՝ անգամ ամենախոր երազա- սերներին, ամենաանկոտրում քնապաշտներին: Լավ զարթուցիչ, հետևաբար պարտաճանաչ աշխատող. իսկական սովետական մարդ: Մի խոսքով, ուժեղ մեխանիզմ էր, բրուտալ, հստակ, որի մասին, անգամ, բանաստեղծություններ էին հյուսվում:Իսկ գործարանի «խոսող» հաստոցների բաց նա- մակը գլխավոր մեխանիկին, որ տպագրվել էր գործարանի կորպորատիվ թերթում, վկայում է այդ մեխանիզմների կենդանության և գործա- րանի աշխատակիցների անվրդով հումորի մա- սին. «Հարգելի ընկերներ: Ներեցեք, որ հիվան- դության պատճառով չկարողացանք Ձեզ ան- ձամբ շնորհավորել Նոր տարվա առթիվ: Թեև հին ծանոթներ ենք, բայց, ըստ երևույթին, դուք մեզ ամենևին մոռացել եք: Գալիս եք գործիքա- յին արտադրամաս, անտարբեր անցնում մեր կողքով: Մեկիս ձայնն է խռպոտել, մյուսը՝ «հո- դացավ», սրտից բողոքող կա, մի խոսքով, բո- լորս էլ ծանր հիվանդ ենք, չենք կարողանում աշխատել: Հանուն մեր հին բարեկամության, խնդրում ենք այցի գալ մեզ: Համոզված ենք, որ Ձեր մի խոսքը բավական է, որպեսզի մեզ բու- ժեն և վերականգնվի մեր աշխատունակությունը:

ԳՈՐԾԱՐԱՆՈւՄ ԱՐՏԱԴՐՎՈւՄ ԷԻՆ ՆԱ- ԵՎ ՀՈԲԵԼյԱՆԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ, ՕՐԻՆԱԿ՝ ԿՈՄԻՏԱՍԻ ՀԱՐյՈւՐԱՄյԱԿԻՆ ՆՎԻՐ- ՎԱԾ ԾԻՐԱՆԻ ՓԱյՏԻՑ ԺԱՄԱՑՈւյՑԸ

կական այբուբենի և Մատենադարանի շենքի փորագրությամբ արված ժամացույցները: Գործարանի առանձնահատկություններից էր նաև այն, որ այնտեղ էին պատրաստվում ժամացույցի համար անհրաժեշտ բոլոր դե- տալները. մաքուր հումքը մտնում էր գործա- րան, իսկ մնացած ամբողջ աշխատանքը՝ ար- դեն տեղում: Նման երջանկությամբ չեն կա- րող հպարտանալ անգամ ժամանակակից ամե- նացնցող ժամացույցների գործարանները:

Չիլիից Վիետնամ Ժամացույցի գործարանի արտադրանքը ոչ միայն ներքին շուկայի համար էր: Հինգ միլի- ոն հայկական «Սևանի» զարթուցիչ էր ուղարկ- վում Միությունից կիլոմետրեր հեռու, ար- տահանման երկրների ցուցակը ներառում էր Մեծ Բրիտանիան, Չիլին, Ուրուգվայը, Կու- բան (որը, ի դեպ, ամենամեծ պահանջարկն ուներ), Իսպանիան, Գերմանիան և այլն: Ու պատվիրատուների և արտասահման ուղարկ- վող ժամացույցների քանակը տարեցտարի ավելանում էր:

← Ժամացույցի գործարանի բազմաթիվ աշխատակցու- հիներից մեկը

Page 52: Հունիս 2015, #3 (33)

Կարոտալի բարևներով գործիքային արտա- դրամասի 2 Б -118, А-125, ДУП-58, С-25 և այլ գա- լիկոնող և ֆրեզերող հաստոցներ»:

Տղերքի վիճակը վատ էրՏղամարդկանց հեշտ չէ աշխատել մի կոլեկ- տիվում, որտեղ ճնշող մեծամասնությունը կանայք են: Ժամացույցի գործարանի տղա- մարդիկ էլ ունեին այս խնդիրը: Գործարանի հավաքման արտադրամասում աշխատում էին միայն կանայք, իսկ տեխնիկները երբեմն շունչները պահած գործնական այցեր էին կատարում, և ինչպես նշում են գործարա- նի նախկին տղամարդ աշխատակիցները. «…աղջիկների կատակներից նոկաուտ եղած դուրս գալիս»:Այս տեսարանը շատ տպավորիչ ներկայաց- ված է «Արևիկ» ֆիլմում, որը նկարված է

→ Գործարանի տեխնո- լոգ Ջոնիկ Սերգեյիչը

← Գործարանի առաջա- վոր բանվորուհիները

← Սոֆիկո Ճիաուրելիի Արևիկը նույնպես աշ- խատում էր ժամացույցի գործարանում

Երևանի ժամացույցի գործարանում: Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Սոֆիկո Ճիաուրե- լին ամեն հնարավոր ձևերով բարկացնում է տեխնիկ Մարտունին.— Կգտնվի՞ գոնե մեկը, ով կարող է ասել ժամը քանիսն է: — Մարտունը թող ասի, գոնե մի բան նա ի վի- ճակի է անել:Խեղճ Մարտուն, լավ է արտադրական մարմնա- մարզության ժամն ընդմիջում են հարյուրավոր կանանց անվերջ կատակները:

Հունիս 20155051

ՔԱՂԱՔ գործարան

Page 53: Հունիս 2015, #3 (33)

← Ժամացույցի գործարա- նի տարբեր տարիների արտադրանքն ու ռոք-կուռքերի պատկերները

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՑՈւյՑԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈւՄ ԷՐ ՊԱՐԱյԻՆ ԱՆՍԱՄԲԼ, ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՐԻ ԽՈւՄԲ, ԴԱՇՆԱՄՈւՐԻ ԽՄԲԱԿ, ԿԻՆՈՍԵՐՆԵՐԻ ԱԿՈւՄԲ ԵՎ ԱյԼՆ

Մեղավորը ես եմՄենք էլ գիտենք բաց հասարակարգում ենք ապրում: յուրաքանչյուր երևույթ հեռու չէր մնում ղեկավարության աչքերից, իսկ աշխա- տողները հենց իրենք էլ մեծ հաճույքով էին պատմում արար աշխարհին իրենց հուզող հարցերի մասին: Տեսե՛ք ինչ անվրդով ձևով է արձագանքում աշխատակցուհիներից մեկը անարդարության դեմ.«Ինձ ասացին, որ հաշվապահությանը պետք է հայտարարություն տամ այն մասին, որ ամուսնացած չեմ: Իսկ այդ հայտարարությու- նը բավական է, որպեսզի աշխատավարձիցս պահումներ չկատարեն: Ինձ համար դա շատ ցավալի է: Արդյոք հաշվապահության ընկերները գիտե՞ն, որ թե քանի-քանի երիտասարդ տղաներ են թակել մեր դուռը և սրտները կոտրած գնա- ցել: Եթե նրանց կարծիքը հաշվի առնեին, ին- ձանից քառապատիկ, գուցե և ավելի պահում- ներ կանեին:Իսկ իրականում ինձ ներում են այն բանի հա- մար, որ իբր տղաները ինձ չեն հավանում, դրա համար էլ ամուսնացած չեմ: Դա վիրավորա- կան է ինձ համար: Որոշել եմ հայտարարություն չտալ, թող պա- հումներ կատարեն, թե չէ մեղավորը ես եմ»:

Իրավունք ունենք հանգստիԺամացույցի գործարանը երևի ամենաուրախ և նախաձեռնող անձնակազմն է ունեցել, քան- զի բոլորը, ով խոսում է գործարանի մասին, անկեղծ նոստալգիայով է վերհիշում իրենց անցկացրած լավ օրերը՝ միջարտադրական խմբերի թեժ ֆուտբոլային խաղերը, հայկական առատ ճաշկերույթները: Բացի երեկույթներից, կամ, ավելի ճիշտ, ցերեկույթներից, գործարա- նի աշխատակիցները իրենց և իրենց երեխա- ների հանգիստը լավագույնս կազմակերպելու հոյակապ հնարավորություն ունեին: Գործա- րանին կից գործում էր պարային անսամբլ, ման- կական պարի խումբ, դաշնամուրի խմբակ, կի- նոսերների ակումբ և ինտելեկտուալ հանգիստ բավարարելու այլ խմբակներ և ակումբներ: Զվարճանալուց բացի գործարանի ակտիվիստ- ները իրենց լուման և հոգատարությունն էին

ներդնում գործարանի տարածքը ավելի բա- րեկարգ և ներկայանալի դարձնելու համար՝ հաճախ զոհելով անձնական ազատ ժամա- նակը: Աշխատակիցների խոսքերով «մութ ու ցուրտ» տարիներին նրանք ամբողջ կոլեկտի- վով ձմեռները հսկում էին, որպեսզի գործա- րանի տարածքում և ոչ մի ծառ չհատվի:

Դիփ Փարփլն ու ԹոքմաջյաններըԳործարանի տեխնոլոգ Ջոնիկ Սերգեյիչն իր վրա է վերցրել գործարանի թանգարանի կազմակերպման հարցը: Նա իր երկար տա- րիների աշխատանքի ընթացքում ձեռնար- կել է գործարանի արտադրած գրեթե բոլոր նմուշներից հավաքածու ստեղծելու գործը, որի մասին մանրամասն և հափշտակությամբ պատմում էր, կարծես երեկ էր եղել: Հիշում էր յուրաքանչյուր ժամացույցի հետ կապված պատմությունը, անունները՝ «Փոթորիկ», «Թեյնիկ», «Հայաստան»: Այս սենյակում մենք տեսանք նաև գործարանի արտադրած 125 միլիոներորդ զարթուցիչը: Հաճախ այս նմուշ- ները ձեռք բերելու համար պետք էր հնարք- ների դիմել, ինչը նոր անեկդոտների թեմա էր դառնում:Ժամացույցներ հավաքելուց զատ, Ջոնիկ Սեր- գեյիչն ունի նաև մեկ այլ հոբի՝ երաժշտու- թյունը: Փոքրիկ սենյակում առանց հատուկ կենտրոնացման կարելի է նկատել մի քանի տասնյակ տարվա պատմություն ունեցող ձայնարկիչը, որտեղից, օ՜ զարմանք, հնչում էր Deep Purple-ի Perfect Strangers-ը: Պարզվում է՝ պարոն Սերգեյիչը ինքնաբուխ և ամենաան- կեղծ ոգևորությունն էր ապրում հենց այս ձայ- նասկավառակներին անդրադառնալիս:

Բայց այս բազմապրոֆիլ աշխատասենյակում ևս մեկ հիշարժան բան կար. այն է՝ Թոքմաջյան քանդակագործ ընտանիքի պատը, որտեղ կախ- ված է կոնֆետի տուփի վրա Լևոն Թոքմաջյանի արած գեղանկարը և մի քանի քանդակ: Թոքմա- ջյանների ընտանիքը արվեստանոց ունի գոր- ծարանի տարածքում, և հաճախ քանդակա- գործները հյուր են գալիս հուշերի սենյակ, սուրճ խմում և զրուցում պարոն Ջոնիկի հետ:

Ժամացույցը կանգնեցՇատ ու շատ գործարանների նման Խորհրդա- յին Միության անկումից հետո այս մեկն էլ չդի- մացավ կառավարության օր օրի աճող ճնշում- ներին և, հումքի և սպառման խնդիրների պատ- ճառով սկսեց զիջել դիրքերը: Աշխատակիցնե- րի ջանքերով «Սևանի» ժամացույցների գործա- րանը մի քանի տարի էլ է երկարաձգում իր գո- յությունը և անգամ պատրաստակամություն հայտնում փոխել աշխատանքի տիպը և զբաղ- վել հայ ժողովրդի համար ծանր ժամանակնե- րում կենսական նշանակություն ունեցող զի- նամթերքի վերանորոգմամբ, քանի որ գործա- րանի տարածքում պահվում էր վերջինիս ան- ձեռնմխելի պաշարը, որը գործարանի համար ամենածայրահեղ պահերին անգամ թույլ չէր տրվում օգտագործել: Սակայն ջանքերը մնում են ապարդյուն. այս մասշտաբների գործարա- նի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար սրտացավ վերաբերմունքը բավական չէր: Այժմ տարբեր հավաքածուներում, հին բնա- կարաններում և մի քանի թանգարաններում պահվող նմուշներից բացի ոչինչ չի հիշեցնում Երևանի ամենածաղկուն և հարուստ գործա- րաններից մեկի հնչեղ անվան մասին:

Էմմա Հարությունյան Արամ Կիրակոսյան

Page 54: Հունիս 2015, #3 (33)

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Երևանի Տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935-ի հունիսի 1-ին: Մի քա- նի օր անց Հասմիկ Գյոզալյանի գլխավորած թատերախումբը ներկայաց- րել է թատրոնի առաջին բեմադրված ներկայացումը՝ Թումանյանի «Շունն ու կատուն» պոեմի հիման վրա: Հետագայում, ի հիշատակ այդ առաջին ներկայացման՝ թատրոնը ստացավ Հովհաննես Թումանյանի անունը:Տիկնիկայինի հիմնադիրների թվում էին դերասան և ռեժիսոր Սոֆյա Բե- ջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, մանկավարժ Մարուե Դուրգարյա- նը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Սայաթ-Նովա 4 հասցե թատրոնը տեղափոխվել է 1975 թվականից:

← «Ձկան հրամանով» ներկայացումը, 1938 թ.

← «Կաշտանկա» ներկայացումը, 1936 թ.

Երևանի պետական տիկնիկային թատրոն, 1930-ականներ

Հունիս 2015

ՔԱՂԱՔ կադրերի բաժին

52

Page 55: Հունիս 2015, #3 (33)
Page 56: Հունիս 2015, #3 (33)