77
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (www.coe.int/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում: © Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document. © Conseil de lEurope/Cour européenne des droits de lhomme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de lhomme du Conseil de lEurope (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire lindication de copyright/droits dauteur à la fin du présent document ԱՌԱՋԻՆ ՊԱԼԱՏ ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԳՈՐԾԸ (Գանգատ թիվ 41526/10) ԴԱՏԱՎՃԻՌ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 24-ը հուլիսի, 2012թ. ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 Սույն դատավճիռը վերջնական է համաձայն Կոնվենցիայի Հոդված 44 § 2-ի։ Այն կարող է միայն ենթարկվել խմբագրական վերանայման։.

ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

  • Upload
    others

  • View
    1

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն

թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության

հանձնաժողովի աջակցությամբ (www.coe.int/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ

չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային

իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:

© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned

with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe

(www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full

copyright indication at the end of this document.

© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été

effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe

(www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez

lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document

ԱՌԱՋԻՆ ՊԱԼԱՏ

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԳՈՐԾԸ

(Գանգատ թիվ 41526/10)

ԴԱՏԱՎՃԻՌ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

24-ը հուլիսի, 2012թ.

ՎԵՐՋՆԱԿԱՆ

24/10/2012

Սույն դատավճիռը վերջնական է համաձայն Կոնվենցիայի Հոդված 44 §

2-ի։ Այն կարող է միայն ենթարկվել խմբագրական վերանայման։.

Page 2: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն
Page 3: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 1

Đorđević-ն ընդդեմ Խորվաթիայի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին

պալատ) գումարվելով Պալատով, որի կազմում էին՝

Anatoly Kovler-ը, Նախագահ,

Nina Vajić-ը,

Peer Lorenzen-ը,

Elisabeth Steiner-ը,

Khanlar Hajiyev-ը,

Linos-Alexandre Sicilianos-ը,

Erik Møse-ը, դատավորներ , և Søren Nielsen-ը, Պալատի քարտուղար,

Գաղտնի խորհրդակցելով 2012թ. հուլիսի 3-ին՝

Կայացնում է հետևյալ դատավճիռը, որն ընդունվել է նույն օրը։

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

1. Գործը սկզբնավորվել է գանգատով (no. 41526/10) ընդդեմ

Խորվաթիայի հանրապետության, որը ներկայացվել է Դատարան

համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար

ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի

(“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝

պրն. Dalibor Đorđević-ի և տկն. Ms Radmila Đorđević-ի կողմից

(“գանգատարկուներ”), 2010թ. հուլիսի 12-ին։

2. Գանգատարկուներին, ում իրավաբանական օգնություն էր

տրամադրվել, ներկայացնում էր Զագրեբում գործող մի իրավաբան՝

տկն. I. Bojić-ը։ Խորվաթիայի կառավարությունը

(“Կառավարությունը”) ներկայացնում էր Խորվաթիայի

ներկայացուցիչ տկն. Š. Stažnik-ը։

3. 2010թ. սեպտեմբերի 10-ին Առաջին պալատի նախագահը

որոշել էր Կառավարությանը ծանուցել գանգատի վերաբերյալ։

Որոշվել էր նաև որոշում կայացնել գանգատի ընդունելիության և

էության վերաբերյալ միաժամանակ (Հոդված 29 § 1)։

4. Թե՛ գանգատարկուները և թե՛ Կառավարությունը իրենց

հերթին ներկայացրել էին գործի ընդունելիության և էության

վերաբերյալ իրենց դիտարկումները։ Ի հավելում, երրորդ կողմից

մեկնաբանություններ էին ստացվել Եվրոպական

հաշմանդամության ֆորումից (European Disability Forum), որին թույլ

Page 4: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

2 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

էր տրվել միջամտել գրավոր ընթացակարգով (Կոնվենցիայի

Հոդված 36 § 2 և Դատարանի ընթացակարգի Կանոն 44 § 3)։

Պատասխանող Կառավարությունը պատասխանել էր այդ

մեկնաբանություններին (Դատարանի ընթացակարգի Կանոն 44 §

6)։

ՓԱՍՏԵՐ

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

5. Գանգատարկուները ծնվել են 1977թ. և 1956թ. և բնակվում են

Զագրեբում։

6. Առաջին գանգատարկուն մի անձ է, որը զուրկ է

իրավունակությունից իր մտավոր և ֆիզիկական հետամնացության

պատճառով։ Նա հաճախում է Զագրեբի V.B. տարրական դպրոցի

սեմինարներին շաբաթական տասներկու ժամ։ Նրան խնամում է

նրա մայրը՝ երկրորդ գանգատարկուն։ Առաջին գանգատարկուի

վերաբերյալ ներկայացված 2008թ. հունիսի 16-ի փաստաթղթերում

այսպես է նկարագրված նրա առողջական վիճակը՝

“... իր շատ վաղ մանուկ հասակում նա տուժել է թարախային

մենինգիտից, որը հանգեցրել է խրոնիկ հետևանքների և էպիլեպսիայի։ Նա

հետ է մնացել իր մտավոր և ֆիզիկական զարգացման առումով և գտնվում է

նյարդաբանի և հոգեբույժի մշտական հսկողության ներքո։ Հիդրոցեֆալիտի

(hydrocephalus) հետևանքով նա ունեցել է Pudenz-ի փականի [ողնուղեղային

(cerebrospinal) հեղուկի շունտավորման տեսակ] պատվաստում։ ... նրա

տեսողությունը շատ վատ է ... և նա կախված է իր մորից կապված իր

սնուցման, հագնվելու, անձնական հիգիենայի և տեղաշարժվելու հետ։ Նրա

ողնաշարը շարժվում է, բայց սուր ցավեր կան ստորին շրջանում։ ... նա

տառապում է ոտքերի սուր ձևախախտումով, ... ունի քայլելու դժվարություն.

Նա ոտնամատերի և կրունկների վրա քայլել չի կարող։ Մտավոր առումով

նա զգացականորեն հեռացած է, երկյուղած և ունի սակավ բառապաշար...”։

7. Գանգատարկուներն ապրում են բազմաբնակարան շենքի

ստորին հարկի մի բնակարանում Špansko-ում, Զագրեբի մի

հատվածում։ A.K. տարրական դպրոցը գտնվում է նրանց

մոտակայքում։

8. Պարզվում է, որ գանգատարկուներին հետապնդել են 2008թ.

հուլիսից մինչև 2011թ. փետրվար ամիսը։ Նրանք պնդում են, որ

A.K. տարրական դպրոցի աշակերտները, բոլորն անչափահասներ,

Page 5: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 3

հաճախ հետապնդում են իրենց և մասնավորապես առաջին

գանգատարկուին օրվա բոլոր ժամերին, հատկապես երբ

աշակերտները դպրոցից տուն են վերադառնում խմբերով և ուշ

կեսօրին ու երեկոյան, երբ նրանք հավաքվում են առանց ծնողների

վերահսկողության գանգատարկուների բնակարանի պատշգամբի

առջև եղած փայտե նստարանին և դրա շրջակայքում։

Հետապնդումը տևել է մոտ չորս տարի և դրա շարժառիթը թե՛

առաջին գանգատարկուի առողջական վիճակն է և թե՛ երկու

գանգատարկուների սերբական ծագում ունենալը։ Երեխաների

ավելի մեծ մի խումբ, նույնպես անչափահասներ, ամեն օր գալիս են

գանգատարկուների բնակարանի առջև գտնվող զբոսայգի,

հայհոյանքներ են տեղում առաջին գանգատարկուի հասցեին և

անուններ դնում ու վիրավորական ուղերձներ գրում մայթին։

Երեխաները հաճախ տալիս են գանգատարկուների դռան զանգը և

հարցնում, թե երբ է առաջին գանգատարկուն դուրս գալու։ Նրանք

հաճախ թքում են առաջին գանգատարկուի վրա։

9. Ոստիկանության 2008թ. հուլիսի 31-ի զեկույցը ցույց է տալիս,

որ երկրորդ գանգատարկուն ոստիկանություն է կանչել երեկոյան

9.12-ին և բողոքել, որ անծանոթ երիտասարդ անձինք հետևում են

իր որդուն ու ոչնչացրել են որոշ առարկաներ իր պատշգամբում։

Ոստիկանությունը ժամանել է գանգատարկուների տուն երեկոյան

ժամը 9.30-ին, և երկրորդ գանգատարկուն նրանց ասել է, որ

մոտավորապես երեկոյան ժամը 6-ին նա և առաջին

գանգատարկուն դուրս են եկել տնից, իսկ երբ իրենք վերադարձել

են մոտավորապես երեկոյան 9 –ին, նա հայտնաբերել է, որ

պատշգամբը ավերված է և ծաղկամանի ծաղիկները պոկված են։

Նա նաև հայտնել է ոստիկանությանը, որ առաջին

գանգատարկուին երկար ժամանակ հետևելիս են եղել

հարևանությամբ ապրող երեխաները՝ վերջինի մտավոր

հետամնացության պատճառով։ Նա տվել է այդ երեխաներից

երկուսի անունները։

10. 2009թ. մարտի 2-ին Սուսեգրադի (Susedgrad) Սոցիալական

ապահովության կենտրոնը հանձնարարել էր D.K.-ի՝ Զագրեբի A.K.

տարրական դպրոցի աշակերտի ծնողական խնամքի

վերահսկողությունը, ելնելով նրա ուսման վատ

առաջադիմությունից, խնդրահարույց վարքից և քրեական

հանցագործություններ գործելու միտումից։ Որևէ նշում չկար

Page 6: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

4 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

գանգատարկուներին հետապնդելու մեջ նրա ներգրավված լինելու

վերաբերյալ։

11. 2009թ. ապրիլի 6-ին պատրաստված բժշկական

հաշվետվությունը ցույց է տալիս, որ առաջին գանգատարկուն

հոգեբանական և ֆիզիկական հետապնդման է ենթարկվել

փողոցում, և որ նրա երկու ձեռքի վրա ծխախտոտի այրվածքներ

կան։ Բժիշկը խնդրել էր սոցիալական ոլորտի իշխանություններին

վարույթ հարուցել առաջին գանգատարկուին պաշտպանելու

նպատակով, որպես մտավոր լուրջ խանգարումներ ունեցող անձի,

և նրան նկարագրել էր որպես խաղաղ և բարեգութ

անձնավորություն, ով չէր կարող և չգիտեր, թե ինչպես

պաշտպանել իրեն իր իրավունքները ոտնահարողներից։

12. 2009թ. ապրիլի 20-ին Հաշմանդամություն ունեցող անձանց

իրավունքների պաշտպանին ուղղված նամակում, երկրորդ

գանգատարկուն բողոքել է, որ 2009թ. ապրիլի 4-ին երկու երեխա՝

D.K.-ն և I.M.-ը, հետապնդել են առաջին գանգատարկուին։ Նա

պնդել էր, որ իրենց հեծանիվները քշելիս նրանք մոտեցել են

առաջին գանգատարկուին ու այրել նրա ձեռքերը ծխախոտի

գլանակներով։ Նա նաև բողոքել էր, որ առաջին գանգատարկուին

շարունակաբար հետապնդման էին ենթարկել մոտակա դպրոց

հաճախող երեխաները՝ նրա մտավոր հետամնացության հիմքով և

որ երկրորդ գանգատարկուն բազմաթիվ անգամներ բողոքել էր

Սուսեգրադի Սոցիալական ապահովության կենտրոնին և

իշխանություններին A.K. տարրական դպրոցից, բայց ապարդյուն։

13. Միևնույն օրը գանգատարկուի իրավաբանը բողոքել էր

ոստիկանությանը 2009թ. ապրիլի 4-ին պատահածի մասին։

14. 2009թ. մայիսի 5-ի մի ոստիկանական զեկույց վկայում է, որ

այդ օրը Զագրեբի II ոստիկանական բաժանմունքում

ոստիկանությունը հարցաքննել է 1997թ. ծնված D.K.-ին և 1995թ.

ծնված P.B.-ին։ Զեկույցի համապատասխան հատվածում D.K.-ի

վերաբերյալ նշվում է՝

“Հարցին, թե արդյոք հիշում է 2009թ. ապրիլի 4-ին պատահածի մասին ...

Զարգեբում, [D.K.]-ն պատասխանում է, որ մոտավորապես կեսօրին ինքն

այնտեղ է եղել իր ընկեր I.M.-ի հետ, ով սովորում է A.K. տարրական դպրոցի

7-րդ դասարանում և որ միևնույն դպրոցի յոթերորդ դասարանի տարիքով

ավելի մեծ մի տղա՝ P.B.-ն, եկել է երկու իրեն անծանոթ տղամարդու հետ,

ովքեր խաղում էին գնդակով։ Մի անձ, ով հաշմանդամություն ուներ և

խնդիրներ ուներ ի ծնե և ով ապրում է մի բնակարանում, որը գտնվում է մի

շենքում ... փողոցի վրա, խաղում էր տների միջև։ Մի պահ P.B.-ն վառել էր

ծխախոտի գլանակը, մոտեցել էր Dalibor -ին և այրել նրա ձեռքերը մի քանի

Page 7: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 5

անգամ, որից հետո նրանք բոլորը հեռու էին վազել, քանի որ այդ անձը

սկսել էր բղավել”։

Զեկույցի համապատասխան հատվածում P.B.-ի վերաբերյալ

գրված է՝

“Հարցին, թե արդյոք հիշում է 2009թ. ապրիլի 4-ին պատահածի մասին...

Զագրեբում, կապված հաշմանդամություն ունեցող մի անձի՝ Dalibor

Đorđević-ի հետապնդման հետ, [P.B.]-ն պատասխանում է, որ ինքը ներկա չի

եղել այդ դեպքի ժամանակ, բայց որ այդ շաբաթվա սկզբին՝ առավոտյան

դասամիջոցի ժամանակ հանդիպել է D.K.-ին, ով նույն դպրոցի հինգերորդ

դասարանից է և ով իրեն պատմել է, որ ինքը [D.K.]-ն և I.M.-ը հանդիպել են

կեսօրի մոտ շաբաթ օրը և ծխախոտի գլանակ հանգցրել մի անձի ձեռքին,

ում անունն է Dalibor ... փողոցում, ով ապրում է նույն փողոցում և

հաշմանդամ է։

Հետագա հարցին, թե արդյոք ինքը գիտե, թե ինչ տեսք ունի այդ անձը, նա

պատասխանում է, որ սովորաբար գնացել է խաղալու այդ փողոցում

հարևանությամբ բնակվող այլ տղաների հետ և տեսել է մի անձի, ով մոտ

երեսուն տարեկան է, ամուր կազմվածքով, ունի կարճ ալեխառն մազեր, բաց

գույնի դեմք և դժվար է խոսում։ Այդ անձը խաղում է այլ երեխաների հետ,

ովքեր նրան ջղայնացնում են, և նա վազում է նրանց հետևից և ծեծի

ենթարկում նրանց”։

15. 2009թ. մայիսի 7-ի ոստիկանական զեկույցը ցույց է տալիս,

որ այդ օրը Զագրեբի II ոստիկանական բաժանմունքում

ոստիկանությունը հարցաքննել է 1994թ. ծնված I.M.-ին։ Զեկույցի

համապատասխան հատվածում գրված է՝

“Հարցին, թե արդյոք հիշում է 2009թ. ապրիլի 4-ին պատահածի մասին...

Զագրեբում, կապված հաշմանդամություն ունեցող մի անձի` երեսունից

քառասուն տարեկան Dalibor Đorđević-ի հետապնդման հետ, [I.M.]-ը

պատասխանում է, որ նա հիշում է այդ դեպքը, դա շաբաթ օր էր ... և նա

վերցրել էր իր հեծանիվն ու գնացել D.K.-ի հետ ... փողոցը, որտեղ նրանք

տեսան Dalibor-ին, մի անձի, որը հաշմանդամություն ուներ ի ծնե, շենքերի

միջև, երբ նա գնդակ էր խաղում մի քանի երեխայի հետ, ովքեր վերցրել էին

գնդակն ու չէին ցանկանում այն վերադարձնել նրան։ Երբ նա տեսել էր դա,

նա [I.M.]-ը հարցրել էր երեխաներին, թե ինչու գնդակը չեն վերադարձրել,

իսկ Dalibor-ը սկսել էր գոռալ և թափահարել իր ձեռքերը։ Երեխաներն

այնուհետև նետել էին գնդակը, և նա վերցրել էր այն։ Նա [I.M.]-ը ձախ

ձեռքին բռնած էր ունեցել ծխախոտի գլանակ ... և երբ անցել էր Dalibor-ի

կողքով իր հեծանիվի վրա, նա [Dalibor]-ը սկսել էր թափահարել ձեռքերն ու

մի քանի անգամ դիպչել նրա այն ձեռքին, որում գլանակն է եղել, ուստի

Dalibor-ն այրել էր իր ձեռքը։ Նա վստահ է, որ Dalibor-ը ձեռքը վառել է միայն

մեկ անգամ և ափսոսում էր դրա համար։ Նա չէր հասկանում, թե ինչու է

Dalibor-ն այդպիսի ձևով արձագանքել, քանի որ իր [I.M.]-ի մեղքը չէր, որ

Page 8: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

6 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

ինչ-որ երեխաներ վերցրել էին նրա գնդակը։ Աշակերտ P.B.-ն նրանց հետ

չէր։

...

Հետագա հարցին, թե արդյոք Dalibor-ը խնդիրներ է ունեցել երեխաների

հետ, [I.M.]-ը պատասխանում է, որ ինքը հաճախ է լինում այն փողոցում,

որտեղ Dalibor-ը խաղում է այլ տղաների հետ, ու այդ երեխաները

ջղայնացնում են Dalibor-ին նրա հիվանդության պատճառով ... և նա

այնուհետև վազում է նրանց հետևից ու բռնում նրանց։

Վերջում [I.M.’-ի] մայր R.-ին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել

I.M.-ի վարքին։ Նա ասել է, որ տղայի հետ խնդիրներ չունի և չի իմացել, թե

ինչու է նա այդ արել”։

16. 2009թ. մայիսի 19-ին Զագրեբի II ոստիկանական

բաժանմունքը զեկույց է ուղարկել Զագրեբի Պետական

դատախազության Անչափահասների գործերով վարչություն,

նշելով, որ՝

- 2009թ. ապրիլի 16-ին իրենք նամակ են ստացել Susedgrad-ի

սոցիալական ապահովության կենտրոնից առ այն, որ իրենք

նամակ են ստացել երկրորդ գանգատարկուից, որում վերջինը

պնդել է, որ իր որդին ենթարկվել է վատ վերաբերմունքի D.K.-ի և

այլոց կողմից և կից ներկայացվել են բժշկական փաստաթղթեր.

- 2009թ. ապրիլի 30-ի նրանք նամակ են ստացել

Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների

պաշտպանից, որում վերջինը նույնպես նշել է, որ ինքը նամակ է

ստացել երկրորդ գանգատարկուից, ով օգնություն էր հայցում

կապված առաջին գանգատարկուի հաճախակի հետապնդման

հետ։

Ոստիկանությունը նաև Զագրեբի Պետական դատախազության

Անչափահասների գործերով վարչությանը տեղեկացրել է այն

հարցաքննությունների մասին, որ իրենք իրականացրել են

երեխաներ D.K.-ի, I.M.-ի և P.B.-ի հետ։

17. 2009թ. մայիսի 20-ի նամակում Զագրեբի II ոստիկանական

բաժանմունքը իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ

իրենք հարցաքննել են երեխաներ I.M.-ին և D.K.-ին, որ իրենք

կապվել են A.K. տարրական դպրոցի տնօրենի հետ, որ

բաժանմունքի ոստիկանության սպաները տեղեկացված են եղել

խնդիրների մասին և կանոնավոր վերահսկել են խնդրո առարկա

փողոցը։

Page 9: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 7

18. 2009թ. հուլիսի 17-ին ոստիկանությունը տեղեկացրել է

Susedgrad-ի սոցիալական ապահովության կենտրոնին, որ պարզել

են, որ 2009թ. ապրիլի 4-ին կեսօրին մոտ առաջին գանգատարկուն

խաղալիս է եղել փողոցում գնդակով հարևանությամբ բնակվող մի

քանի տղայի հետ, ովքեր խլել են գնդակը, ինչը դժգոհեցրել է նրան։

Երբ տղաներ I.M.-ը և D.K.-ն անցել են առաջին գանգատարկուի

կողքով, նա թափահարել է ձեռքերը և I.M.-ն ոչ նպատակադրված

այրել է նրա ձեռքերը։

19. 2009թ. հուլիսի 16-ին July 2009 the Susedgrad-ի սոցիալական

ապահովության կենտրոնը պատրաստել է մի զեկույց առաջին

գանգատարկուի վերաբերյալ։ Զեկույցի համապատասխան

հատվածներում նշված է՝

“ ...

2008թ. օգոստոսի 6-ին [առաջին գանգատարկուի] մայր Ռադմիլան

բողոքել է մեզ Dalibor-ի նկատմամբ հետապնդումների մասին, պնդելով, որ

երեխաները ... այցելում էին աղջիկներ V.K.-ին և I.K.-ին, ովքեր բնակվում

էին իրենց բազմաբնակարան շենքում։ K. Աղջիներն ասել են, որ իրենք չեն

հետապնդել Dalibor-ին և որ խմբի առաջնորդը եղել է H.B.-ն։

Համաձայնություն է կայացվել K. Աղջիկների և նրանց մայր J.F.-ի հետ առ

այն, որ աղջիկները կդադարեն հավաքվել բազմաբնակարան շենքի առջև և

կգտնեն այն վայր՝ հակասություններից խուսափելու նկատառումով։

H. –ն և նրա ծնողները կանչվել են այս գրասենյակ։ H.-ն ասել է, որ ինքն

այլևս չի գա բազմաբնակարան շենքի դիմաց, և որոշ ժամանակ

խաղաղություն է տիրել։

Դրանից հետո սկսել են տղաներ գալ, տարբեր խմբեր, այնպես որ տկն.

Đorđević-ը չէր կարող ասել նրանց անունները, բայց գիտեր, որ նրանք

հաճախում են A.K. տարրական դպրոց։

Տկն Đorđević-ը կրկին բողոքել է հետապնդումներից 2009թ. ապրիլի 8-ին,

երբ Dalibor-ին այրել էին ծխախոտի գլանակներով և [նա ասել էր], որ

հետապնդումը շարունակվում է։

2009թ. հունիսի 17-ին տկն. Đorđević-ին հարցաքննել են։ [Նա ասել է], որ

խնդիրները շարունակվել են։ Մշտապես կային ինչ որ նոր երեխաներ,

ովքեր սադրում էին Dalibor-ին, հիմնականում ծանոթ լինելով K.

Աղջիկներին։ Երկու կամ երեք օր կարող էր խաղաղություն տիրել, իսկ

այնուհետև խնդիրները նորից էին սկսվում։ Նա լավ

փոխհարաբերություններ ուներ դպրոցի խորհրդատուի, արատաբանի և

տնօրենի հետ։

Page 10: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

8 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

Տկն. Đorđević-ի հայտարարությունը. ‘2009թ. հունիսի 16-ին առաջինը

աղջիկները եկան և կանգնեցին նստարանի մոտ։ Տկն Đorđević-ը ներս

կանչեց Dalibor-ին, քանի որ նա գիտեր, թե որքան էր նա նրանցից

վախենում։ Նրանք ասել էին, որ կարիք չկա, որ նա վախենա, քանի որ իրենք

շուտով հեռանալու են։ Այնուհետև տղաների մի խումբ էր եկել և փուչիկի

մեջ լրված ջրով ջրել էր Dalibor-ին’։

Տկն. Đorđević-ը նաև ասել էր, որ վերջերս V.K.-ն կրկին սկսել էր

երեխաներին հավաքել շենքի առջև, ինչն անհանգստացնում էր Dalibor-ին։

Ոստիկանությանը և դպրոցին տեղեկացվել էր վերոնշյալ

իրադարձությունների մասին։

Դպրոցի [իշխանությունները] խոսել էր բոլոր երեխաների հետ, ում մասին

նշվել էր, ինչպես նաև նրանց ծնողների հետ։

Ոստիկանությունը հարցումներ [և հարցաքննություններ] էր

իրականացնել այն երեխաների հետ, ովքեր ներկա էին եղել, երբ Dalibor-ն

այրվել էր։

Հետագա հետապնդմանը վերջ դնելու նպատակով մենք գրեցինք դպրոցի

[իշխանություններին և խնդրեցինք նրանց] հանդիպումներ կազմակերպել

բոլոր երեխաների և ծնողների հետ ուսումնական տարվա սկզբին, բոլոր

դասարաններում, բոլորին տեղեկացնելու առկա խնդրին և պարզ

դարձնելու, որ իրենք պատասխանատու են վատ վերաբերմունքի համար

այնքան, քանի դեռ չեն հայտնաբերվել հանցագործները։ Նաև առաջարկվել

էր, որ դասախոսություններ ու պարապմունքներ կազմակերպվեն

երեխաների հետ, որպեսզի նրանք հասկանային, որ լինում են

հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ունեն միևնույն իրավունքները,

ինչ որ մյուսները՝ քայլելու և ապրելու իրենց բնակարաններից դուրս և

առանց որևէ մեկի կողմից հալածվելու։

II ոստիկանական բաժանմունքի ոստիկանական սպա I.M.-ի հետ

պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ տվյալ տարածքի համար

պատասխանատու հերթապահ ոստիկաններն ավելի մեծ ուշադրություն

կդարձնեն և պարեկություն կիրականացնեն այդ փողոցում ավելի

հաճախակի, որպեսզի հայտնաբերեն հալածանք իրականացնող

հանցագործներին։

2009թ. հուլիսի 14-ին ընտանեկան այց կատարվեց, և տանը Dalibor-ը

մենակ էր. Նա չգիտեր, թե որտեղ է իր մայրը և նաև ասել էր, որ երեխաներն

իրեն վերջերս չեն զայրացրել։ Dalibor-ը բնակարանում էր, և շենքի կողքը

երեխաներ չկային։

...”

Page 11: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 9

20. 2009թ. հուլիսի 27-ին Զագրեբի քաղաքային պետական

դատախազության գրասենյակը երկրորդ գանգատարկուին

տեղեկացրել էր, որ ըստ Քրեական օրենսգրքի Հոդված 331 § 1-ի,

բռնի վարքի դրսևորման քրեական հանցագործություն

իրականացնողները D.K.-ն և I.M.-ն էին, ովքեր տասնչորս տարին

չլրացած երեխաներ էին, ուստիև ոչ մի քրեական վարույթ չէր

կարող հարուցվել նրանց նկատմամբ։ Երկորդ գանգատարկուին

ցուցում էին տվել, որ նա կարող էր բողոք ներկայացնել վնասի

փոխհատուցման համար քաղաքացիական վարույթով։

21. 2009թ. սեպտեմբերի 5-ի ոստիկանական զեկույցը ցույց է

տալիս, որ այդ օրը երկրորդ գանգատարկուն զանգել է

ոստիկանություն երեկոյան 8.40 և բողոքել այգու աղմուկից։ Երբ

ոստիկանությունը ժամանել է 8.45, երկրորդ գանգատարկուն

նրանց ասել է, որ երեխաները հեռացել են։

22. Առաջին գանգատարկուի հետ կապված բժշկական զեկույցը,

որը կազմվել է 2009թ. սեպտեմբերի 8-ին, ցույց է տալիս, որ նրան

մշտապես հետապնդել են երեխաները, ովքեր այրել են նրա

ձեռքերը, գոռացել են նրա վրա և աղմկել գանգատարկուի

պատշգամբի առջև։ Նշված էր, որ առաջին գանգատարկուն կարիք

ուներ որոշ ժամանակ դրսում անցկացնելու։

23. Susedgrad-ի սոցիալական ապահովության կենտրոնի 2009թ.

սեպտեմբերի 17-ի զեկույցում նշված է, որ իրենք հարցաքննել են

I.M.-ին և նրա մորը։ Քանի որ I.M.-ը ափսոսանք էր արտահայտել

2009թ. ապրիլի 4-ի պատահարի հետ կապված, ապա հետագա

միջոցներ ձեռնարկելու կարիք չէր եղել։

24. 2009թ. սեպտեմբերի ամսին, չմասնակիացված մի օր, A.K.

տարրական դպրոցի տնօրենը նամակ էր ուղարկել ծնողներին՝

նրանց տեղեկացնելով, որ իրենց շրջակայքում ապրում է Dalibor-ը,

մի երիտասարդ մարդ, որն ունի հաշմանդամություն և ում

հաճախակի հալածանքի են ենթարկել դպրոցական երեխաները։

Նա հստակ հայտարարել էր, որ երեխաները ընդունել են, որ նրա

նկատմամբ իրականցրել են “մի շարք դաժան գործողություններ”,

ինչպես նրա հասցեին նսեմացնող արտահայտությունները,

վիրավորական լեզվի և հայհոյանքների կիրառումը, սադրիչ

վարքը, նրա գնդակը խլելը և նրա ձեռքերը ծխախոտի գլանակով

այրելը։ Ծնողներին խնդրանք էր ուղղված՝ խոսելու իրենց

երեխաների հետ և նրանց զգուշացնելու նմանօրինակ վարքի

հնարավոր հետևանքների մասին։

Page 12: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

10 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

25. A.K. տարրական դպրոցում 2009թ. սեպտեմբերի 30-ին տեղի

ունեցած ծնող-ուսուցիչ հանդիպման արձանագրության

համապատասխան հատվածում գրված է՝

“...

Ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ կազմակերպված

ծնող-ուսուցիչ բոլոր հանդիպումների ժամանակ մենք ծնողների

ուշադրությունն ենք հրավիրել հատուկ կարիքներ ունեցող մի երիտասարդ

մարդու գոյությանը, ով ենթարկվել է հալածանքների մեր դպրոցի

աշակերտների կողմից, հիմնականում խոսքի միջոցով և երբեմն

ֆիզիկապես։ Նրա մայրը հաճախ օգնություն է հայցում դպրոցի

աշխատակիցներից և սոցիալական ապահովության կենտրոնից ու

հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանից։

Ծնողներին նույնպես խնդրել են խոսել իրենց երեխաների հետ և

բարձրացնել նրանց իրազեկության մակարդակը՝ տարբերությունները

ընդունելու և խաղաղ գոյակցելու շուրջ։

Ներկա գտնված ծնողները մեկնաբանություններ են արել տվյալ խնդրի

վերաբերյալ։ Նրանցից ոմանք նշել են, որ տվյալ երիտասարդ մարդը երբեմն

եղել է ագրեսիվ, որ նա մոտեցել է երիտասարդ աղջիկներին անպատեհ

ճևով և որ նրանք արտահայտել են իրենց վախը նրա նկատմամբ և հակված

են եղել խուսափել այն տարածքից, որտեղ նա սովորաբար գտնվել է։ Ոմանք

նաև նշել են, որ նա չպետք է գտնվի հասարակության մեջ և որ պետք է իր

ժամանակն անցկացնի իրեն համապատասխան պայմաններում կամ

այգում՝ խնամակալի մշտական վերահսկողության տակ։ Դպրոցի տնօրենն

ի գիտություն է ընդունել բոլոր մեկնաբանություններն ու խոստացել կապվել

սոցիալական ապահովության իրավասու կենտրոնի հետ.

...”

26. 2009թ. հոկտեմբերի 1-ին գանգատարկուների փաստաբանը

գրավոր բողոք է ուղարկել Զագրեբի քաղաքային պետական

դատախազություն։ Նա նշել է, որ իր վստահորդներն են

Խորվաթիայի երկու քաղաքացի սերբական ծագմամբ, մայրը և

որդին, ով տառապում է մտավոր և ֆիզիկական

հետամնացությամբ։ Նա բացատրել է, որ իր վստահորդներն

ապրում են մոտ տասնյոթ մետր հեռավորության վրա A.K.

տարրական դպրոցից և մշտապես հալածվում են դպրոցական

երեխաների կողմից օրվա բոլոր ժամերին և հատկապես, երբ

երեխաները դպրոցից տուն են վերադառնում խմբերով, ուշ

կեսօրին և երեկոյան, երբ նրանք հավաքվում են գանգատարկուի

պատշգամբի առջև գտնվող նստարանի մոտ առանց ծնողների

հսկողության։ Նա պնդել է, որ հալածանքն արդեն շարունակվում է

Page 13: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 11

մոտ չորս տարի, և դրա շարժառիթը գանգատարկուների

սերբական ծագումն է ու առաջին գանգատարկուի

հաշմանդամությունը։ Տասից տասնչորս տարեկան երեխաների մի

խումբ ամեն օր հավաքվելիս է եղել այն բազմաբնակարան շենքի

առջևում, որտեղ բնակվում էին գանգատարկուները,

վիրավորանքներ և հայհոյանքներ գոռալով և նրանց

անվանարկելով։ Նրանք նաև վիրավորանքներ են գրել շենքի

առջևի մայթին։

Այնուհետև փաստաբանը նկարագրել է 2009թ. ապրիլի 4-ի

դեպքը։ Հիմնվելով Կոնվենցիայի Հոդվածներ 8-ին և 13-ին՝ նա

բողոքել է, որ Խորվաթիայի իրավական համակարգում չկա

երեխաների կողմից բռնի գործողություններից պաշտպանության

արդյունավետ միջոց։

Այնուհետև նա նկարագրել է 2009թ. սեպտեմբերի 5-ի և 7-ի

իրադարձությունները, երբ երեխաների խումբը վիրավորել էր

առաջին գանգատարկուին և այնուհետև հաջորդ օրը վերցրել նրա

գնդակը։ 2009թ. հոկտեմբերի 10-ին տղաների մի խումբ միզել էր

գանգատարկուի դռան առջև։ 2009թ. հոկտեմբերի 14-ին չորրորդ և

հինգերորդ դասարանների մոտ տասնչորս աշակերտ հրել էին

առաջին գանգատարկուին, վիրավորել էին նրան և նրանից խլել

էին գնդակը։ Հաջորդ օրը մի տղա վիրավորանքներ էր տեղացել

նրա վրա։

Նա նաև պնդել է, որ առնվազը տասը տարբեր առիթներով

երեխաները ֆիզիկական հարձակման են ենթարկել առաջին

գանգատարկուին և հաճախ թքել են նրա վրա։ 2008թ. հուլիսի 31-ին

երեխաները ավերել էին գանգատարկուների պատշգամբը՝

արմատախիլ անելով ծաղիները և քարեր ու ցեխ նետելով

պատշգամբ։ Մի քանի օր անց նրանք շոկոլադե կաթի տուփ էին

գցել պատշգամբ։

Երկորդ գանգատարկուն հայտնել է հետապնդման մասին

սոցիալական ծառայություններին, ոստիկանությանը,

հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների

պաշտպաններին և դպրոցի իշխանություններին։ Չնայած

ներգրավվածների բարի կամքին, գանգատարկուների

հալածանքները շարունակվել են։

27. 2009թ. հոկտեմբերի 7-ի բժշկական զեկույցը առաջին

գանգատարկուի վերաբերյալ ցույց է տալիս, որ նա մշտապես

հալածվել է երեխաների կողմից։

Page 14: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

12 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

28. 2009թ. նոյեմբերի 9-ի բժշկական զեկույցը առաջին

գանգատարկուի վերաբերյալ ցույց է տալիս, որ նրա վրա մի քանի

օր առաջ հարձակում են գործել երեխաները, ինչը մեծապես

վշտացրել է նրան։ Հանձնարարվել է հոգեթերապիա։

29. 2009թ. դեկտեմբերի 14-ին առաջին գանգատարկուի

վերաբերյալ բժշկական զեկույցում գրված է, որ “բոլորը խփում էին

նրան ձնագնդիով առանց խղճալու”, ինչը վախեցրել էր նրան։

30. 2010թ. հունվարի 14-ին առաջին գանգատարկուի

վերաբերյալ գրված բժշկական զեկույցում նշվում է, որ առաջին

գանգատարկուն տառապում էր մշտական անհանգստության և

մշտապես հետապնդվելու զգացումից, քանի որ “ոչինչ չի արվել

նրա իրավիճակը շտկելու ուղղությամբ”։

31. 2010թ. մարտի 19-ի զեկույցում նշված է, որ երկրորդ

գանգատարկուն ոստիկանություն է կանչել այդ օրը երեկոյան 9.18-

ին “երեխաների հետ ունեցած խնդիրների պատճառով”։ Երբ

ոստիկանությունը եկել է երեկոյան ժամը 9.25-ին, երկորդ

գանգատարկուն նրանց ասել է, որ երեխաները խաղացել են այգում

գնդակով և հետո խփել են իր պատուհանին գնդակով ու փախել։

32. 2010 թ. ապրիլի 11-ին առաջին գանգատարկուի վերաբերյալ

պատրաստված բժշկական զեկույցում նշված է, որ առաջին

գանգատարկուի նկատմամբ հարձակում է գործել երեխաների մի

խումբ և նրա քթին խփել են գնդակով։

33. Գանգատարկուները պնդում են, որ 2010թ. մայիսի 13-ին

երեխաների մի խումբ, և նրանց թվում տղա P.-ն, առաջին

գանգատարկուին հրել են դեպի այգու երկաթե ցանկապատը։ Նա

ընկել ու վնասել է գլուխն ու աջ ոտքը։ Նա ապակողմնորոշված էր և

չէր խոսում երեք օր շարունակ։ Նույն օրվա բժշկական

փաստաթղթերը ցույց են տալիս, որ առաջին գանգատարկուի աջ

ոտքն ուռած է եղել, և նրա մաշկը քերծված է եղել նրա ճակատի

ձախ մասում։ Նա չի կարողացել քայլել հինգ օր, և երկրորդ

գանգատարկուն ստիպված է եղել սայլակ փոխ վերցնել նրա

համար։ Բժշկական զեկույցում նաև նշված է, որ առաջին

գանգատարկուն ոտքը սխալ տեղ է դրել և վնասել է կոճն ու խփել

գլուխը։

34. 2010թ. մայիսի 14-ին երկրորդ գանգատարկուն բողոքել է

ոստիկանությանը, որ 2010թ. մայիսի 13-ին մի տղա՝ P.B.-ն, հրել է

առաջին գանգատարկուին դեպի պատը և նաև խլել է նրա գնդակը։

Page 15: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 13

35. 2010թ. մայիսի 20-ին գանգատարկուների փաստաբանը գրել

է Զագրեբի Քաղաքային պետական դատախազություն՝ բողոքելով,

որ 2009թ. սեպտեմբերի իր նամակից ի վեր տեղի են ունեցել

բռնության նոր դեպքեր և հալածանքներ գանգատարկուների

նկատմամբ։ Նամակի համապատասխան հատվածում գրված է՝

“...

2009թ. նոյեմբերի 5-ին երկու տղա, որոնցից մեկը P.-ն էր, խոսքով

վիրավորել են առաջին գանգատարկուին, ինչը վախեցրել է նրան։

Երկորդ գանգատարկուն տեղեկացրել է դպրոցի խորհրդատուին տեղի

ունեցածի մասին, սակայն որևէ պատասխան չի ստացել։

2009թ. դեկտեմբերի 14-ին, 18-ին և 21-ին երեխաների մի խումբ ձյուն են

նետել գանգատարկուների պատուհանին, և այդ օրերից մեկին նրանց

պատշգամբը ծածկել ձյունով։

2009թ. դեկտեմբերի 15 –ին երեխաների մի խումբ բանավոր վիրավորել է

առաջին գանգատարկուին փողոցում։ 2010թ. փետրվարի 22-ին Susedgrad-ի

սոցիալական ապահովության կենտրոնի սոցիալական աշխատակից J.S.-ն

հրավիրել էր երկորդ գանգատարկուին կենտրոն և ասել, որ ստեղծված

իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհը քաղաքացիական գործ

հարուցելն էր։

2010թ. մարտի 19-ին երեխաները շարունակում էին գնդակը նետել

գանգատարկուների պատուհաններին, ինչի մասին տեղեկացվել էր

ոստիկանությունը։ 2010թ. մարտի 20-ին, մինչ առաջին գանգատարկուն

երթևեկում էր ավտոբուսով, երեխաների մի խումբ գոռացել էր նրա անունը,

ինչը վշտացրել էր նրան։

2009թ. ապրիլի տասին, մի տղա R. Անունով խփել էր առաջին

գանգատարկուի քթին գնդակով, ինչը խախտել էր նրա

հավասարակշռությունն ու նրան ցավ պատճառել։ Երկրորդ

գանգատարկուն ոստիկանությանը տեղեկացրել էր դրա մասին։

Ոստիկանությունը երկու ժամանոց հարցաքննություն էր անկացրել նրա

հետ և արտահայտել իր ափսոսանքը, սակայն տեղեկացրել էր երկորդ

գանգատարկուին, որ ոչինչ անել հնարավոր չէ, քանի որ ցանկացած կարգի

հարցում ցույց էր տալու, որ երեխաներն ընդամենը կատակ են արել։

2010թ. մայիսի 13-ին երեխաների մի խումբ, և P.-ն նրանց հետ, հրել էին

առաջին գանգատարկուին դեպի այգու երկաթե ցանկապատը։ Նա ընկել ու

վնասել էր իր գլուխն ու աջ ոտքը։ Նա ապակողմնորոշված էր և չէր խոսում

երեք օր։

Page 16: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

14 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

2010թ. մայիսի 18-ին, երբ առաջին գանգատարկուն նստած էր եղել

ճոճանակի վրա, երեխաների մի խումբ մոտեցել էր նրան և վիրավորական

ժեստեր արել ու նրան ասել, որ ինքը հիմար է”։

36. Նույն օրը փաստաբանը բողոքել էր գանգատարկուների

հետապնդման վերաբերյալ երեխաների իրավունքների

պաշտպանին ու խորհուրդ հայցել նրանից։

37. Գանգատարկուները պնդում են, որ 2010թ. մայիսի 24-ին

տղաների մի խումբ խփել է առաջին գանգատարկուի գլուխը այգու

երկաթե ցանկապատին և ասել, որ դա նրանց դուր է գալիս։ Նույն

օրը առաջին գանգատարկուի վերաբերյալ պատրաստված

բժշկական զեկույցում նշված է, որ նրան հրել են դեպի երկաթե

ցանկապատն, ու նա վնասել է գլուխը։

38. 2010թ. մայիսի 25-ին Զագրեբի քաղաքային

դատախազությունը տեղեկացրել է գանգատարկուների

փաստաբանին, որ ինքն իրավասու չէ տվյալ խնդրի շուրջ, քանի որ

բողոքները վերաբերում են երեխաների, ովքեր քրեական

պատասխանատվության ենթակա չեն։

39. 2010թ. մայիսի 26-ին A.K. տարրական դպրոցի տնօրենը

գանգատարկուների փաստաբանին տեղեկացրել է, որ դպրոցի

իշխանությունները ձեռնարկել են բոլոր միջոցները, որ պատշաճ

են համարել, ինչպես խնդրո առարկա երեխաների հետ

քննարկումները և ծնողներին ծնող-ուսուցիչ հանդիպումների

ժամանակ տեղեկատվության տրամադրումը այն խնդիրների

վերաբերյալ, որ գանգատարկուներն ունեցել են աշակերտների

հետ։

40. 2010թ. մայիսի 31-ին Երեխաների իրավունքների

պաշտպանը տեղեկացրել է գանգատարկուների փաստաբանին, որ

ինքը խնդրի վերաբերյալ իրավասություն չունի։

41. 2010թ. հունիսի 29-ին առաջին գանգատարկուի վերաբերյալ

կազմված բժշկական զեկույցում նշված է, որ նա շարունակաբար

ենթարկվել է շրջապատի երեխաների հարձակումներին։

42. 2010թ. հունիսի 29-ին, հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 24-ին

և 2011թ. փետրվարի 9 –ին առաջին գանգատարկուի վերաբերյալ

պատրաստված բժշկական զեկույցները ցույց են տալիս, որ

առաջին գանգատարկուն շարունակաբար ենթարկվել է

շրջապատի երեխաների հարձակումներին։

43. 2010թ. հուլիսի 1-ին ոստիկանությունը հարցաքննել է P.B.-

ին, A.K. տարրական դպրոցի մի աշակերտի, կապված 2010թ.

Page 17: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 15

մայիսի 13-ի և 14-ի դեպքերի հետ, և վերջինը հերքել է այդ

դեպքերում իր ներգրավվածությունը։

44. Գանգատարկուները պնդում են, որ 2010թ. հուլիսի 13-ին

երեկոյան ժամը 9-ին չորս տղա և մեկ աղջիկ բարձր ձայնով

կրկնվող անպարկեշտ մեկնաբանություններ են արել

գանգատարկուների պատուհանների տակ։ Երբ երկրորդ

գանգատարկուն նրանց խնդրել է լուռ մնալ, նրանք սադրիչ

պատասխան են տվել, օգտագործելով սերբական մի բարբառ, որով

ուղղակի ակնարկել են գանգատարկուների սերբական ծագումը,

ասելով նրան՝ “Ոստիկանություն կանչեք, մենք չենք վախենում

(zovi bre policiju, mi se ne bojimo)”։ Երկորդ գանգատարկուն այս

դեպքի մասին 2010թ. հուլիսի 14-ին տեղեկացրել է Susedgrad-ի

սոցիալական ապահովության կենտրոնի մի սոցիալական

աշխատողի՝ տկն. J.S-ին։

45. 2010թ. հուլիսի 19-ին Susedgrad-ի սոցիալական

ապահովության կենտրոնը հարցաքննել է V.K.-ին, ով բնակվում էր

գանգատարկուների հետ միևնույն շենքում։ Նա հերքել էր

գանգատարկուների նկատմամբ հալածանքներում իր

ներգրավվածությունը։ Նա նաև ասել էր, որ երեխաները և

ալկոհոլիկները հաճախակի հավաքվում են այն շենքի առջևի

նստարանի մոտ, որտեղ նա ապրում է, և գոռում ու աղմուկ

առաջացնում, ինչը նաև զայրացնում է իր ընտանիքին։

46. 2010թ. օգոստոսի 2-ին Susedgrad-ի սոցիալական

ապահովության կենտրոնը տեղեկացրել է ոստիկանությանը, որ

երկրորդ գանգատարկուն բողոքել է առաջին գանգատարկուի

նկատմամբ շարունակվող հետապնդումներից և բռնությունից։

Ոստիկանությանը խնդրել է ձեռնարկել պատշաճ միջոցառումներ։

47. 2010թ. օգոստոսի 26-ին ոստիկանությունը հարցաքննել է

A.K. տարրական դպրոց հաճախող մի աշակերտի՝ Z.B.-ին, ով

հերքել է առաջին գանգատարկուի նկատմամբ հալածանքներում

որևէ ներգրավվածությունն իր կողմից։

48. 2010թ. օգոստոսի 27-ին երկրորդ գանգատարկուն խնդրել է

Զագրեբի քաղաքային իշխանություններին հանել իրենց

պատուհանների տակ գտնվող փայտե նստարանը։

49. Գանգատարկուները պնդել են, որ 2010թ. օգոստոսի 31-ին

երեկոյան ժամը 3-ի շրջակայքում, երբ իրենք վերադառնում էին

խանութից, մի տղա, որը հայտնի էր իրենց որպես M., անցել է

իրենց կողքով հեծանվով և վիրավորական խոսքեր է տեղացել

Page 18: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

16 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

առաջին գանգատարկուի հասցեին, inter alia ասելով՝ “Dalibor-ը

կապույտ է”։ Առաջին գանգատարկուն ծայրահեղ մտահոգվել ու

անհանգստացել է։

50. Գանգատարկուները պնդում են, որ 2010թ. սեպտեմբերի 1-ին

երեկոյան 6.45-ին երեք տղաներ հեծանիվներով մոտեցել են իրենց

պատուհանին ու աղբ նետել ու ճչացել։ Երեկոյան 7.20-ին ավելի

շատ երեխաներ են հավաքվել փայտե նստարանի մոտ, որը

գտնվում է գանգատարկուների պատուհանի առջև, և անընդհատ

խփել են մոտակա մետաղական ցանկապատին՝ այդպիսով շատ

աղմուկ հանելով։ Նրանք նաև քար են շպրտել գանգատարկուների

պատուհանին և անպարկեշտ մեկնաբանություններ արել բարձր

ձայնով։ Երեկոյան ժամը 10.03-ին երկրորդ գանգատարկուն

ոստիկանություն է կանչել։ Քանի որ ոստիկանությունը չի եկել, նա

կրկին զանգել է նրանց երեկոյան 10.28-ին։ Ոստիկանությունն

ասել էր, որ կգա, սակայն նաև այլ կանչեր ունի։ Ոստիկանությունը

ժամանել էր երեկոյան ժամը 10.32-ին և երեխաներին պատվիրել

էր մի քանի մետր հեռու գնալ գանգատարկուների պահուհանից։

Նրանք որևէ փորձ չէին արել երեխաներին նույնականացնելու

նպատակով։ Նույն օրվա ոստիկանական զեկույցում նշված է, որ

երեկոյան ժամը 9.21-ին երկրորդ գանգատարկուն զանգել է

ոստիկանություն և բողոքել այգում եղած աղմուկից։ Երբ

ոստիկանությունը ժամանել է երեկոյան 10.35-ին, ոչ ոքի չի գտել

շենքի առջևում։

51. Գանգատարկուները պնդում են, որ 2010թ. սեպտեմբերի 3-ին

մոտ տաս երեխայից կազմված մի խումբ հավաքվել էր նստարանի

շուրջը և անտանելի աղմուկ բարձրացրել։ Երեկոյան 10.15-ին

երկրորդ գանգատարկուն ոստիկանություն էր կանչել, որը

ժամանել էր երեկոյան 10.40-ին և երեխաներին պատվիրել

հեռանալ, առանց այնուամենայնիվ նրանց նույնականացման որևէ

փորձ կատարելու։ Նույն օրվա ոստիկանական զեկույցում նշվում է,

որ երեկոյան ժամը 10.20-ին երկորդ գանգատարկուն

ոստիկանություն է կանչել ու բողոքել այգում եղած աղմուկից։ Երբ

ոստիկանությունը ժամանել է երեկոյան 10.25-ին, որևէ մեկի չի

գտել։

52. Գանգատարկուները պնդում են, որ 2010թ. սեպտեմբերի 5-ին

երեկոյան 9-ի մոտ իրենք եկեղեցուց վերադառնալիս նկատել են, որ

իրենց բացակայության ժամանակ իրենց պատուհանին են շպրտել

անհայտ սպիտակ նյութ։ Այնտեղ նաև կային երեխաներ, ովքեր

Page 19: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 17

գոռում էին նրանց պատուհանի տակ։ Երեկոյան ժամը 10-ին

երկրորդ գանգատարկուն ոստիկանություն է կանչել։

Գանգատարկուները նաև պնդում են, որ 2010թ. սեպտեմբերի 7-ին,

8-ին, 14-ին, 23-ին և 27-ին, երեխաներ են հավաքվել նստարանի

շուրջն ու անտանելի շատ աղմուկ հանել։

53. 2010թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանությունը հարցաքննել է

A.K. տարրական դպրոց հաճախող մի աշակերտի՝ I.S.-ին, ով

հերքել է առաջին գանգատարկուի հալածանքներին իր կողմից

որևէ ներգրավվածություն։

54. Գանգատարկուները պնդում են, որ 2010թ. հոկտեմբերի 2-ին

հինգ տղա հավաքվել են նստարանի շուրջը և բարձր աղմուկ արել։

Երեկոյան 7.40-ին յոթ տղաներ գնդակներ են գցել

գանգատարկուների պատուհանին և աղմկել մինչև ուշ գիշեր։

Երեկոյան 11.38-ին երկրորդ գանգատարկուն ոստիկանություն է

կանչել, որը եկել է կեսգիշերից քառորդն անց և տղաներին

պատվիրել է հեռանալ, առանց նրանց որևէ հարց տալու կամ

նրանց նույնականացնելու որևէ փորձ կատարելու։ Նույն օրվա

ոստիկանության զեկույցում նշված է, որ առաջին գանգատարկուն

ոստիկանություն է կանչել երեկոյան ժամը 11.40-ին և բողոքել

աղմուկից։ Երբ ոստիկանությունը կեսգիշերից քառորդ անց

ժամանել է, որևէ մեկին չի գտել։

55. Այնուհետև գանգատարկուները պնդել են, որ 2010թ.

հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 4-ին իրենց արթնացրել է

իրենց պատուհանի տակ եղած ավտոմեքենայի տագնապի

ազդանշանը։ Մի քանի երեխաներ խփելիս են եղել իրենց

բնակարանի պատին՝ շատ բարձր աղմուկ առաջացնելով։ Առաջին

գանգատարկուի խնամած ճագարը սատկել է այդ գիշեր, և վերջինը

ճագարի մահը կապել է գիշերվա պատահածին, ինչը սարսափելի

վշտացրել է նրան։ 2010թ. հոկտեմբերի 15-ին, երբ

գանգատարկուները տնից բացակայել են, ինչ որ մեկը թքել է նրանց

մեծ սենյակի պատուհանին այնքան, մինչև պատուհանը լրիվ

ծածկվել է թքով։ 2010թ. հոկտեմբերի 23-ին և նոյեմբերի 7-ին, 14-ին

և 19-ին, երեխաների խմբեր են հավաքվել նստարանի շուրջը՝

առաջացնելով շատ աղմուկ։

56. 2010թ. նոյեմբերի 17-ին Զագրեբի քաղաքապետարանը

երկրորդ գանգատարկուին տեղեկացրել է, որ նրա խնդրանքը իր

պատշգամբի ներքևում գտնվող նստարանի տեղափոխման

վերաբերյալ մերժվել է։

Page 20: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

18 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

57. Գանգատարկուները պնդում են, որ 2010թ. նոյեմբերի 22-ին,

երբ իրենք տուն էին վերադառնում խանութից, երեխաների մի

խումբ գոռացել է իրենց հետևից՝ “Dalibor, Dalibor”։ Առաջին

գանգատարկուն կարկամել է վախից ու հարցրել մորը, թե ինչու

նրանք իրեն հանգիստ չեն թողնում։ Երկրորդ գանգատարկուն գրել

է Խորվաթիայի Նախագահի գրասենյակ և Հաշմանդամություն

ունեցող անձանց իրավունքների պաշտպանին իր որդու

նկատմամբ հալածանքների մասին՝ խնդրելով նրանց

աջակցությունը նստարանը հանելու գործում։ 2010թ. դեկտեմբերի

5-ին, կեսգիշերին մոտ, մի քանի երեխա ձնագնդիներով խփել են

գանգատարկուների պատուհանին, ինչը վախեցրել է առաջին

գանգատարկուին։

58. 2010թ. դեկտեմբերի 14-ին հաշմանդամություն ունեցող

անձանց իրավունքների պաշտպանը խորհուրդ է տվել Զագրեբի

քաղաքապետարանին հեռացնել նստարանը։ Նստարանը հանվել է

2011թ. փետրվարին։ Գանգատարկուները պնդում են, որ հենց նույն

օրը ինչ որ երեխաներ վնասել են մետաղական կոնտեյները, որը

գտնվում էր իրենց պատուհանի տակ, որտեղ տեղակայված էին

գազի հաշվիչները։

59. Գանգատարկուները պնդում են, որ տեղի են ունեցել

հետագա պատահարներ հետևյալ հերթականությամբ։ 2011թ

փետրվարի 15-ին երեխաների մի խումբ սադրիչ ձևով գոռացել է

երկրորդ գանգատարկուի վրա փողոցում՝ օգտագործելով

սերբական բարբառ (“De si bre?”)։ 2011թ. փետրվարի 8-ին երեկոյան

ժամը 6.40 մի քանի երեխաներ զանգել են գանգատարկուների

դուռն ու փախել։ 2011թ. փետրվարի 10-ին գանգատարկուները

գնացել են վարսավիրանոց՝ այլ ճանապարհով՝ երեխաներից

խուսափելու նպատակով։ Սակայն նրանք հանդիպել են

երեխաների մի խմբի, որոնք բղավել են “Dalibor” սադրիչ ձևով։

2011թ. փետրվարի 13-ին երեկոյան ժամը 12.30 յոթ տղաներ վազել

են գանգատարկուների բնակարանի շուրջը, խփել են պատերին,

մագլցել նրանց պատշգամբ, ծիկրակել դեպի բնակարան և բարձր

ծիծաղել։ Երեկոյան 9.45-ի մոտ տղաների մի խումբ երգել են “Մենք

խորվաթներ ենք” երգը գանգատարկուների պատուհանի տակ։

60. 2011թ. մարտի 9-ի բժշկական զեկույցը առաջին

գանգատարկուի առողջական վիճակի վերաբերյալ ցույց է տալիս,

որ սթրեսի պատճառով նա հաճախ կծում է իր շրթունքներն ու

բռունցքները և ունի ձախ աչքի ջղաձգություն ու պսորիասի

Page 21: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 19

ախտանիշներ։ Զեկույցում նաև նշված է, որ նրա նկատմամբ

հաճախ հարձակումներ են գործել և ծաղրել, և որ անհրաժեշտ էր

ապահովել հանգիստ ու հարմարավետ միջավայր նրա համար։

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

A. Սահմանադրությունը

1. Համապատասխան դրույթներ

61. Խորվաթիայի հանրապետության Սահմանադրության

համապատասխան դրույթները (Ustav Republike Hrvatske, Official

Gazette nos. 56/1990, 135/1997, 8/1998 (համախմբված տեքստ),

113/2000, 124/2000 (համախմբված տեքստ), 28/2001 և 41/2001

(համախմբված տեքստ), 55/2001 (ուղղումներ) և 76/2010)

ամրագրում են՝

Հոդված 14

“Յուրաքանչյուրը Խորվաթիայի հանրապետությունում օգտվում է

իրավունքներից և ազատություններից անկախ իր ռասայից, մաշկի գույնից,

սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ

այլ ծագումից, սեփականությունից, ծննդից, կրթությունից, սոցիալական

կարգավիճակից կամ այլ հատկանիշներից։

Բոլորը հավասար են օրենքի առջև”։

Հոդված 21

“Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իրավունք։

...”

Հոդված 23

“Ոչ ոք չպետք է ենթարկվի վատ վերաբերմունքի որևէ դրսևորման ...

...”

Page 22: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

20 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

Հոդված 35

“Յուրաքանչյուրն ունի իր անձնական և ընտանեկան կյանքի,

արժանապատվության, համբավի և պատվի նկատմամբ հարգանքի և դրա

իրավական պաշտպանության իրավունք”։

Հոդված 140

“Գործող միջազգային համաձայնագրերը, որոնք կնքվել և վավերացվել են

համաձայն Սահմանադրության և հրապարակվել են, կազմում են

Խորվաթիայի հանրապետության իրավական կարգի մաս և իրենց

իրավական ազդեցությունը պետք է գերակա լինի [ներպետական]

օրենքների նկատմամբ ...”։

2. Սահմանադրական Դատարանի դատական պրակտիկա

62. Իր սույն որոշումներում ՝ nos. U-I-892/1994, 14-ը նոյեմբերի,

1994թ. (Official Gazette no. 83/1994) և U-I-130/1995, 20-ը փետրվարի,

1995թ. (Official Gazette no. 112/1995) Սահմանադրական դատարանը

վճռել է, որ Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով

երաշխավորված բոլոր իրավունքները նույնպես համարվում են

սահմանադրական իրավունքներ և ունեն Սահմանադրության

դրույթներին համազոր իրավական ուժ։

B. Քրեական օրենսգիրք

63. Քրեական օրենսգրքի համապատասխան հատվածը (Kazneni

zakon, Official Gazette no. 110/1997) ամրագրում է՝

Հոդված 10

“Քրեական օրենսդրությունը չի կիրառվում այն երեխայի նկատմամբ, ում

տասնչորս տարին լրացած չի եղել այն պահին, երբ նա կատարել է

քրեական հանցագործություն”։

C. Անչափահասների իրավախախտումների մասին ակտ

64. Անչափահասների իրավախախտումների մասին ակտի

համապատասխան հատվածում (Prekršajni zakon, Official Gazette no

107/2007) գրված է՝

Page 23: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 21

Բաժին 9

“(1) Անձը, ով անչափահասների հանցագործության կատարման

ժամանակ դեռ չի լրացրել տասնչորս տարին, ենթակա չէ

պատասխանատվության անչափահասների հանցագործության համար։

(2) Երբ այս բաժնի 1-ին ենթաբաժնին համապատասխանող անձը հաճախ

վարվում է այնպիսի ձևով, որը համազոր է անչափահասների լուրջ

հանցագործությունների, ապա գործելու իրավասություն ունեցող

պետական մարմինը պետք է տեղեկացնի անձի ծնողներին կամ

խնամակալներին և սոցիալական ապահովության իրավասու կենտրոնին

տվյալ անձի վարքի մասին։

(3) Սույն բաժնի 1-ին ենթաբաժնում նշված անձի ծնողը ... պետք է

պատժվի այդ անձի կողմից կատարված անչափահասի հանցագործության

համար, երբ հանցագործության կատարումն ուղղակիորեն կապված է

տվյալ անձի վերահսկողության ձախողման հետ ...”։

D. Վարչական վեճերի մասին ակտ

65. Վարչական վեճերի մասին ակտի (Zakon o upravnim

sporovima, Հարավսլավիայի դաշնային սոցիալիստական

հանրապետության պաշտոնական թերթ no. 4/1977, և Խորվաթիայի

հանրապետության պաշտոնական թերթ nos. 53/1991, 9/1992

և 77/1992 – ուժի մեջ է մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը)

համապատասխան հատվածում նշված է՝

Բաժին 66

“Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի կամ ազատության

պաշտպանության մասին դիմումի մասին ..., եթե նման իրավունքը կամ

ազատությունը ոտնահարվել է վերջնական անհատական ակտով [այսինքն՝

որոշմամբ], և ապահովված չէ այլ դատական պաշտպանություն, պետք է

որոշում կայացնի [Վարչական դատարանը], կիրառելով mutatis mutandis

սույն ակտի դրույթները”։

66. Բաժիններ 67-76-ում նախատեսված են հատուկ վարույթներ

սահմանադրորեն երաշխավորված իրավունքների և

ազատությունների պաշտպանությունը պետական պաշտոնյաների

անօրինական փաստացի (ֆիզիկական) գործողություններից, երբ

որևէ այլ դատական միջոց մատչելի չէ։ Ներպետական

դատարանների նախադեպային իրավունքի համաձայն

պաշտպանությունն անօրինական “գործողություններից” նաև

Page 24: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

22 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

ներառում է բացթողումներ (օրինակ, Վարչական դատարանը

1989թ. սեպտեմբերի 21-ի իր no. Us-2099/89 որոշման մեջ և

Գերագույն դատարանը 1993թ. ապրիլի 6-ի իր no. Gž-9/1993

որոշման մեջ նշել են, որ վարչական իշխանությունների կողմից

իրենց սեփական իրավակիրառության կարգի իրականացման

ձախողումը համարժեք է “անօրինական գործողության”

Վարչական վեճերի մասին ակտի բաժին 67-ի նշանակության

համաձայն)։

67. Համաձայն բաժին 67-ի, նման վարույթները պետք է

հարուցվեն “անօրինական գործողության նկատմամբ միջոցներ

ձեռնարկելու” միջոցով (tužba za zaštitu od nezakonite radnje)

իրավասու քաղաքային դատարանում։ Գործողությունը պետք է

բերվի ընդդեմ պետական իշխանության որը պատասխանատու է

(պատասխանող) փաստացի գործողության (կամ անգործության)

համար։

68. Համաձայն բաժին 72-ի, գործողությունը պետք է հարուցվի

պետական իշխանության նկատմամբ, ով պատասխանատու է

պատասխան տալ վարույթն իրականացնող դատարանի կողմից

սահմանված ժամկետներում։ Այնուհանդերձ, որոշումը կարող է

ընդունվել նույնիսկ առանց նման պատասխանի, երբ բերված

փաստերը ապահովում են վստահելի հիմք որոշում կայացնելու

համար։

69. Բաժին 73-ը նախատեսում է, որ դատարանը հիմնվելով

գործի էության վրա վճիռ է կայացնում։ Եթե այն վճռում է հօգուտ

հայցվորի, ապա պատվիրում է պատասխանողին դադարեցնել

անօրինական գործողությունը և անհրաժեշտության դեպքում

որոշում է restitutio in integrum։

70. Բաժին 74-ը նախատեսում է, որ “անօրինական

գործողության նկատմամբ միջոցներ ձեռնարկելուն” հետևող

վարույթներում դատարանը պետք է, mutatis mutandis, կիրառի

Քաղաքացիական դատավարության ակտի դրույթները։

E. Պարտականությունների մասին ակտ

71. Պարտականությունների մասին ակտի (Zakon o obveznim

odnosima, Official Gazette, nos. 35/2005 և 41/2008 – “2006թ.

Պարտականությունների մասին ակտ”), որն ուժի մեջ է մտել 2006թ.

Page 25: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 23

հունվարի 1-ին և բեկանել Պարտականությունների մասի 1978թ.

նախկին ակտը, համապատասխան հատվածում նշված է՝

Անձի իրավունքները

Բաժին 19

“(1) Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր անձի

իրավունքների (prava osobnosti) պաշտպանության իրավունք՝ համաձայն

օրենքով նախատեսված պայմանների։

(2) Անձի իրավունքները սույն ակտի նշանակության իմաստով կյանքի,

ֆիզիկական և մտավոր առողջության, հեղինակության, պատվի,

արժանապատվության, անունի, անձնական և ընտանեկան կյանքի,

ազատության և այլ իրավունքներն են։

(3) Իրավաբանական անձն ունի անձի վերոնշյալ բոլոր իրավունքները

բացի նրանցից, որոնք վերաբերում են ֆիզիկական անձի կենսաբանական

բնույթին և մասնավորապես, հեղինակության և բարի անվան, պատվի,

անվան կամ ընկերության անվան, գործարար գաղտնիության,

ձեռնարկատիրական ազատության և այլ իրավունքներ”։

Բաժին 1046

“Վնասը ... անձի անձնական արժանապատվության նկատմամբ

հարգանքի իրավունքի ոստնահարումն է (ոչ նյութական վնաս)”։

Անձի իրավունքների ոտնահարումը դադարեցնելու պահանջ

Բաժին 1048

“Յուրաքանչյուր ոք կարող է խնդրել դատարանին կամ այլ իրավասու

իշխանությանը՝ հրամայել վերջ դնել մի գործունեության, որը ոտնահարում

է անձի իր իրավունքները, և վերացնել դրա հետևանքները”։

Համապատասխան նախադեպային իրավունք

72. Ինչ վերաբերում է նրան, թե բացի Պարտականությունների

մասին ակտի 19-րդ բաժնում նշվածներից, ֆիզիկական անձանց որ

իրավունքներն են համարվում անձի իրավունքներ, անհրաժեշտ է

նշել, որ միայն այս իրավունքներից հետևյալներն են մեկնաբանվել

որպես անձի իրավունք Խորվաթիայի դատարաններում՝ կյանքի

իրավունք, ֆիզիկական և մտավոր ամբողջականության

Page 26: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

24 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

(առողջության) իրավունք, ազատության իրավունք,

հեղինակության և պատվի իրավունք, անձնական և ընտանեկան

կյանքի գաղտնիության իրավունք, նամակագրության և անձնական

գրագրության գաղտնիության իրավունք, անձնական ինքնության

իրավունք (մասնավորապես սեփական իմիջի, ձայնի և անվան

իրավունք) և հեղինակի բարոյական իրավունքներ։

73. Սահմանադրական դատարանի որոշման, no. U-III-

1437/2007, 23-ը ապրիլի, 2008թ., համապատասխան հատվածում

անձի ամբողջականության իրավունքի առնչության

փոխհատուցման վերաբերյալ, նշված է հետևյալը՝

“...

Քաղաքացիական պարտականությունների ակտի Բաժին 1046-ն

ամրագրում է ոչ նյութական վնասը որպես անձի ամբողջականության

իրավունքի ոտնահարում։ Այլ կերպ ասած, անձի ամբողջականության

իրավունքի յուրաքանչյուր ոտնահարում համազոր է ոչ նյութական վնասի։

Քաղաքացիական պարտականությունների ակտի Բաժին 19(2)-ը այդ

Ակտի նպատակների համար անձի ամբողջականության իրավունքը

սահմանում է որպես՝ կյանքի իրավունք, ֆիզիկական ու մտավոր

առողջության իրավունք, հեղինակության իրավունք, պատվի իրավունք,

անձի արժանապատվության և անունի, անձնական և ընտանեկան կյանքի

գաղտնիության, ազատության և այլ ասպեկտների իրավունք։

... պետք է եզրակացնել, որ այս դեպքում տեղի է ունեցել մարդու,

սահմանադրական և անձնական արժեքների ոտնահարում, քանի որ

գանգատարկուն գտնվել է բանտային պայմաններում, որոնք

անհամատեղելի են այն չափանիշներին, որոնք սահմանված են ըստ

Ազատազրկման իրականացման ակտի, ինչպես նաև Սահմանադրության

Հոդված 25 § 1-ի։ Այդ պատճառով դատարանները պարտավոր են նշանակել

փոխհատուցում գանգատարկուի արժանապատվության ոտնահարման

համար ...”։

F. Խտրականության կանխարգելման ակտ

74. Խտրականության կանխարգելման ակտի (Zakon o suzbijanju

diskriminacije, Official Gazette no. 85/2008) համապատասխան

հատվածում ամրագրված է՝

Բաժին 1

“(1) Սույն ակտը երաշխավորում է հավասարության պաշտպանությունն

ու խթանումը որպես Խորվաթիայի հանրապետության սահմանադրական

Page 27: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 25

կարգի բարձրագույն արժեք։ Այն ստեղծում է պայմաններ հավասար

հնարավորությունների համար և կարգավորում է պաշտպանությունը

ռասայի կամ էթնիկ ծագման կամ մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի,

քաղաքական կամ այլ համոզմունքի, ազգային կամ սոցիալական ծագման,

ունեցվածքի, արհեստակցական միությանն անդամակցության, կրթության,

սոցիալական կարգավիճակի, ամուսնական կամ ընտանեկան վիճակի,

առողջական դրության, հաշմանդամության, գենետիկ ժառանգության,

գենդերային ինքնության, արտահայտման կամ սեռական կողմնորոշման

հիմքով խտրականությունից։

(2) Խտրականությունն այս Ակտի նշանակության իմաստով նշանակում է

որևէ անձի, ինչպես նաև նրա մերձավորներին ոչ բարենպաստ վիճակում

դնելը որևէ հիմքով, որ սահմանված է ըստ սույն հատվածի 1-ին

ենթաբաժնի։

...”

Բաժին 8

“Սույն Ակտը կիրառվում է պետական բոլոր մարմինների ...

իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց առնչությամբ...”։

Բաժին 16

“Յուրաքանչյուր ոք, ով համարում է, որ խտրականության պատճառով իր

իրավունքներից որևէ մեկը ոտնահարվել է, կարող է հետամուտ լինել այդ

իրավունքի պաշտպանությանը վարույթներում, որոնց հիմնական

առարկան այդ իրավունքի ոտնահարումն է, և կարող է նաև

պաշտպանություն փնտրել առանձին վարույթներով սույն Ակտի Բաժին 17-

ի համաձայն”։

Բաժին 17

“Անձը, ով պնդում է, որ ինքը դարձել է խտրականության զոհ համաձայն

սույն Ակտի դրույթների, կարող է վարույթ հարուցել և պահանջել՝

1. դատարանի որոշում, որ պատասխանողը ոտնահարել է հայցվորի

հավասար վերաբերմունքի իրավունքը կամ որ պատասխանողի

գործողությունը կամ անգործունակությունը կարող է հանգեցնել հայցվորի

հավասար վերաբերմունքի իրավունքի ոտնահարման (խտրականության

ճանաչման պահանջ)։

2. արգելանք (պատասխանողի նկատմամբ) ձեռնարկելու

գործողություններ, որոնք ոտնահարում են կամ կարող են ոտնահարել

հայցվորի հավասար վերաբերմունքի իրավունքը կամ հրաման՝

ձեռնարկելու միջոցներ, որոնք ուղղված են վերացնելու խտրականությունը

Page 28: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

26 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

կամ դրա հնարավոր հետևանքները (խտրականության արգելման կամ

վերացման պահանջ)։

3. փոխհատուցում նյութական և ոչ նյութական վնասի համար, որը

հասցվել է սույն Ակտով պաշտպանվող իրավունքների ոտնահարման

պատճառով (վնասի փոխհատուցման պահանջ)։

4. հրաման կայացնելու վճիռ հավասար վերաբերմունքի իրավունքի

ոտնահարման մասին, որը պետք է հրապարակվի լրատվամիջոցներում

պատասխանողի միջոցներով

...”

III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

A. Նախարարների կոմիտե

75. Անդամ պետություններին մտավոր խանգարումներ ունեցող

անձանց մարդու իրավունքների և արժանապատվության

պաշտպանության վերաբերյալ Նախարարների կոմիտեի Թիվ

Rec(2004)10 (ընդունվել է Նախարարների կոմիտեի կողմից 2004թ.

սեպտեմբերի 22-ին, Նախարարների տեղակալների թիվ 896

հանդիպման ժամանակ) հանձնարարականի համապատասխան

հատվածներում նշված է՝

“...

Նկատի առնելով մասնավորապես՝

...

– 1950թ. նոյեմբերի 4-ին ընդունված Մարդու իրավունքների և հիմնարար

ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան և այդ

Կոնվենցիայով ստեղծված մարմինների կողմից նրա կիրառումը՝

...

Գլուխ II – Ընդհանուր դրույթներ

Հոդված 3 –Խտրականության արգելում

1. Մտավոր խանգարման հիմքով խտրականության ցանկացած դրսևորում

արգելվում է։

Page 29: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 27

2. Անդամ պետությունները պետք է համապատասխան միջոցներ

ձեռնարկեն մտավոր հետամնացության հիմքով խտրականությունը

վերացնելու ուղղությամբ։

Հոդված 4 – Քաղաքացիական և քաղաքական իրավունքներ

1. Մտավոր խանգարումներով անձինք պետք է իրավունք ունենան

իրականացնելու իրենց բոլոր քաղաքացիական և քաղաքական

իրավունքները։

2. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ ցանկացած

սահմանափակում պետք է համապատասխանի Մարդու իրավունքների և

հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի դրույթներին

և չպետք է հիմնված լինի զուտ այն փաստի վրա, որ անձն ունի մտավոր

խանգարումներ։

...

Հոդված 7 – Մտավոր խանգարումներ ունեցող խոցելի անձանց

պաշտպանությունը

1. Անդամ պետությունները պետք է երաշխավորեն մտավոր

խանգարումներ ունեցող խոցելի անձանց պաշտպանության

համապատասխան մեխանիզմների գոյությունը, մասնավորապես այն

անձանց համար, ովքեր չունեն համաձայնության գալու կարողություն կամ

կարող են ի վիճակի չլինել դիմակայելու իրենց մարդու իրավունքների

ոտնահարումներին։

2. Օրենքը պետք է նախատեսի միջոցներ՝ պաշտպանելու,

անհրաժեշտության դեպքում, մտավոր խանգարումներ ունեցող անձանց

տնտեսական շահերը։

...”

76. Անդամ պետություններին ուղղված՝ Հաշմանդամություն

ունեցող անձանց իրավունքները և լիիրավ մասնակցությունը

հասարակությունում խթանելու և Եվրոպայում հաշմանդամություն

ունեցող անձանց կյանքի որակի բարելվաման 2006-2015թթ.

Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի վերաբերյալ

Նախարարների կոմիտեի Թիվ Rec(2006)5 հանձնարարականի

(ընդունվել է Նախարարների կոմիտեի կողմից 2006թ. ապրիլի 5-ին

Նախարարների տեղակալների թիվ 961 հանդիպման ժամանակ)

համապատասխան հատվածներում նշված է՝

“...

Page 30: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

28 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

Մտապահելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների

պաշտպանության մասին Կոնվենցիան (ETS No. 5)՝

...

3.12. Գործողության տող թիվ 12. Իրավական պաշտպանություն

3.12.1. Ներածություն

Հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ամենուր

ճանաչվելու որպես անձինք օրենքի առջև։ Երբ անհրաժետ է օգնություն դա

իրավական կարողության մակարդակով իրականացնելու համար, անդամ

պետությունները պետք է երաշխավորեն, որ դա պատշաճ երաշխավորված

է օրենքով։

Հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության բազմազան

խումբ, սակայն բոլորի համար ընդհանուր է առավել կամ պակաս չափով

լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտությունը՝ իրենց իրավունքները

լիիրավ իրականացնելու և հասարակության մեջ մյուս անդամների հետ

հավասար հիմքով մասնակցություն ունենալու նպատակով։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավիճակին հատուկ

ուշադրություն բևեռելու կարիքը մյուսների հետ հավասար հիմքով նրանց

իրավունքների իրականացման առումով հաստատվում է այս ոլորտում

ներպետական և միջազգային մակարդակով ստանձնած

նախաձեռնություններով։

Խտրականության բացառման սկզբունքը պետք է հիմքը ծառայի

հաշմանդամություն ունեցող մարդականց համար հավասար

հնարավորություններ ապահովելու նպատակին միտված՝ կառավարության

քաղաքականությունների համար։

Իրավական համակարգի մատչելիությունը հիմնարար իրավունք է

ժողովրդավարական հասարակությունում, սակայն հաշմանդամություն

ունեցող անձինք կարող են հաճախ հանդիպել մի շարք խոչընդոտների, այդ

թվում նաև ֆիզիկապես մուտք գործելու հետ կապված դժվարությունների։

Սա պահանջում է մի շարք միջոցառումներ և դրական գործողություններ,

ներառյալ իրազեկության մակարդակի բարձրացումը իրավաբանների

շրջանում հաշմանդամությանն առնչվող հարցերի շուրջ։

3.12.2. Նպատակներ

i. Ապահովել արդարադատության արդյունավետ մատչելիությունը

հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար

հիմքով։

Page 31: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 29

ii. Պաշտպանել և խթանել բոլոր մարդու իրավունքների և հիմնարար

ազատությունների իրականացումը հաշմանդամություն ունեցող անձանց

կողմից այլոց հետ հավասար հիմքով։

3.12.3. Հատուկ գործողություններ անդամ պետությունների կողմից

i. Տրամադրել պաշտպանություն խտրականությունից՝ մշակելով հատուկ

օրենսդրական միջոցներ, մարմիններ, հաշվետվությունների

ընթացակարգեր և փոխհատուցման մեխանիզմներ։

ii. Երաշխավորել, որ այն դրույթները, որոնք խտրականություն են դնում

հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, վերացվեն հիմնական

օրենսդրությունից։

iii. Խթանել վերապատրաստումները մարդու իրավունքների և

հաշմանդամության ոլորտում (թե՛ ներպետական և թե՛ միջազգային

մակարդակում) իրավապահ մարմինների անձնակազմի, պետական

պաշտոնյաների, դատական համակարգի աշխատողների և բժշկական

անձնակազմի համար։

iv. Խրախուսել ոչ կառավարական քարոզչական ցանցերին, որոնք

աշխատում են ի շահ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների

պաշտպանության։

v. Երաշխավորել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հավասար

մուտք ունենան դատական համակարգին՝ ապահովելով նրանց

տեղեկացված լինելու իրավունքը և նրանց համար մատչելի

հաղորդակցության համակարգը։

vi. Տրամադրել համապատասխան օգնություն այն անձանց, ովքեր

դժվարություններ ունեն իրենց իրավունակությունն իրականացնելիս և

երաշխավորել, որ այն համաչափ է օժանդակության պահանջված

մակարդակին։

...

3.13. Գործողության տող Թիվ 13. Պաշտպանություն բռնությունից և

չարաշահումից

3.13.1. Ներածություն

Չարաշահման կամ բռնության գործողություններն ընդդեմ ցանկացած

անձի անընդունելի են, և հասարակության պարտականությունն է

երաշխավորել, որ անհատները, և հատկապես առավել խոցելիները,

պաշտպանված լինեն նմանօրինակ չարաշահումներից։

Page 32: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

30 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

Կան նշումներ, ըստ որոնց հաշմանդամություն ունեցող անձանց

նկատմամբ չարաշահումների և բռնությունների տոկոսը զգալիորեն ավելի

մեծ է, քան սովորական բնակչության նկատմամբ, և ավելի բարձր է

հաշմանդամություն ունեցող կանանց և մասնավորապես ուժեղ

հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում, երբ բռնությունների

տոկոսը շատ ավելի մեծ է քան հաշմանդամություն չունեցող կանանց

նկատմամբ բռնությունների դեպքում։ Նմանօրինակ չարաշահումները

կարող են տեղի ունենալ հաստատություններում կամ խնամքի և այլ

իրավիճակներում, ներառյալ ընտանեկան միջավայրում։ Այն կարող է

պատճառվել օտարականների կամ անհատին ծանոթ անձանց կողմից և

կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, ինչպես օրինակ խոսքի

չարաշահում, բռնի գործողություններ կամ պարզ կարիքները բավարարելու

մերժում։

Թեև իշխանությունները չեն կարող երաշխավորել, որ չարահաշումներ

տեղի չեն ունենա, նրանք պետք է անեն առավելագույն հնարավորը՝

պաշտպանություն ստեղծելու և հնարավոր ամենաուժեղ երաշխիքները

ապահովելու ուղղությամբ։ Կանխարգելմանը կարելի է աջակցել տարբեր

եղանակներով, մասնավորապես կրթության, անհատների իրավունքների

պաշտպանությունը գնահատելու ու ճանաչելու միջոցով և չարաշահման

ռիսկը նվազեցնելու միջոցով։ Չարաշահման կամ բռնության ենթարկվող՝

հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է մատչելի լինի

համապատասխան աջակցությունը։ Նրանք պետք է ունենան մի

համակարգ, որում նրանք կարող են բավարար վաստահությամբ

տեղեկացնել չարաշահումների մասին և որի միջոցով կարողանան

հետամուտ լինել դրանց դեմ համապատասխան գործունեությունների,

ինչպես նաև ակնկալել անհատական օժանդակություն։ Նման

համակարգերը պահանջում են անձնակազմ, որը հմուտ և որակավորված է

չարաշահման իրավիճակների հայտնաբերման և դրանց հակազդման

ոլորտում։

Թեև որոշ հետազոտություններ են նախաձեռնվել վերջին տարիներին,

ակնհայտ է, որ ավելի շատ գիտելիքներ են պահանջվում ապագա

ռազմավարությունների և լավագույն գործելակերպի մշակման համար։

3.13.2. Նպատակներ

i. Աշխատել խտրականության դեմ պայքարի և մարդու իրավունքների

պաշտպանության ծրագրերի շրջանակներում, որոնք ուղղված են

հաշմանդամություն ունեցող անձանց բռնության և չարաշահման բոլոր

դրսևորումներից պաշտպանելուն։

ii. Ապահովել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մուտքը

բռնության և չարաշահման զոհերին տրամադրվող ծառայությունների և

աջակցության համակարգերին։

Page 33: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 31

3.13.3. Հատուկ գործողություններ անդամ պետությունների կողմից

i. Ստեղծել երաշխիքներ՝ պաշտպանելու հաշմանդամություն ունեցող

անձանց բռնությունից և չարաշահումներից՝ անհրաժեշտության դեպքում

քաղաքականությունների և օրենսդրության արդյունավետ կիրառման

միջոցով։

ii. Խթանել վերապատրաստման դասընթացների մատչելիությունը և

հաշմանդամություն ունեցող անձանց համար այդ դասընթացներին մուտք

ունենալու հնարավորությունը՝ բռնության և չարաշահման ռիսկերը

նվազեցնելու նպատակով, օրինակ՝ ինքնավստահության ամրապնդման և

կարողությունների զարգացման դասընթացներ ։

iii. Մշակել գործընթացներ, միջոցներ և արձանագրություններ, որոնք

հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց՝ բարելավելու

բռնության և չարաշահումների հայտնաբերումը, և երաշխավորելու, որ

անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկվում հանցագործների

նկատմամբ, ներառյալ փոխհատուցումն ու համապատասխան

մասնագիտական խորհրդատվությունը զգացական խնդիրների դեպքում։

iv. Երաշխավորել, բռնության և չարաշահման, ներառյալ ներընտանեկան

բռնության և չարաշահման ենթարկված հաշմանդամություն ունեցող

անձանց համար համապատասխան օժանդակող ծառայությունների, նաև

փոխհատուցման մատչելիությունը։

v. Կանխարգելել բռնությունը, վատ վերաբերմունքը և չարաշահումը և

պայքարել դրանց դեմ բոլոր իրավիճակներում՝ օժանդակելով

ընտանիքներին, բարձրացնելով հանրային իրազեկության մակարդակն ու

կրթվածությունը, խթանելով քննարկումներ և համագործակցություն

համապատասխան կողմերի միջև։

vi. Օժանդակել հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես

կանանց, և նրանց ընտանիքներին նրանց նկատմամբ չարաշահումների

դեպքում՝ տեղեկատվության և ծառայությունների մատչելիության

ապահովման միջոցով։

vii. Ապահովել, որ գործում են հաշմանդամություն ունեցող անձանց

նկատմամբ չարաշահումներից պաշտպանվելու համակարգեր

հոգեբուժական հաստատություններում, սոցիալական խնամքի

կենտրոններում և հաստատություններում, որբանոցներում և այլ

հիմնարկներում։

viii. Երաշխավորել, որ համապատասխան վերապատրաստում է

տրամադրվում հաշմանդամության ոլորտում գործող հատուկ

հաստատությունների և օժանդակության հիմնական ծառայությունները

մատուցող ողջ անձնակազմին։

Page 34: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

32 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

ix. Վերապատրաստել ոստիկանությանը և դատական համակարգի

աշխատակիցներին, որպեսզի նրանք կարողանան վկայություններ ստանալ

հաշմանդամություն ունեցող անձանցից և լրջորեն վերաբերվեն նրանց

նկատմամբ չարաշահումների դեպքերին։

x. Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել տեղեկություններ, թե

ինչպես խուսափել բռնությունից և չարաշահումից, ինչպես ճանաչել և

հայտնել դրանք։

xi. Ձեռնարկել արդյունավետ օրենսդրական, վարչական, դատական կամ

այլ միջոցառումներ խիստ պատժամիջոցներով թափանցիկ ձևով և

հնարավոր դարձնել անկախ վերանայումը քաղաքացիական

հասարակության կողմից՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ

ֆիզիկական և հոգեկան բռնության բոլոր ձևերի, վնասվածքների կամ

չարաշահումների, անտեսող կամ քամահրական վերաբերմունքի, դաժան

վերաբերմունքի, շահագործման կամ հափշտակման բոլոր դրսևորումները

կանխելու նպատակով։

...”

77. Հաշմանդամություն ունեցող չափահասներին և

երեխաներին չարաշահումներից պաշտպանելու մասին Թիվ

ResAP(2005)1 որոշման համապատասխան հատվածներում

(ընդունված Նախարարների կոմիտեի կողմից 2005թ. փետրվարի 2-

ին կայացած՝ նախարարների տեղակալների 913րդ հանդիպմանը)

նշված է՝

“...

I. Չարաշահման սահմանումը

1. Սույն որոշման մեջ չարաշահումը սահմանվում է որպես ցանկացած

գործողություն կամ, գործողության ձախողում, որը հագեցնում է խոցելի

անձի մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների,

ֆիզիկական և մտավոր ամբողջականության կամ ընդհանուր

բարեկեցության ոտնահարման, նպատակադրված կամ անփութության

պատճառով, այդ թվում՝ սեռական փոխհարաբերությունները կամ

ֆինանսական գործարքները, որոնց անձը վավերականորեն չի

համաձայնում կամ չի կարող համաձայնել, կամ որոնք նպատակադրված

շահագործող բնույթ ունեն։ Պարզ մակարդակում չարաշահումը կարող է

ունենալ տարբեր դրսևորումներ.

a. ֆիզիկական բռնություն, ներառյալ մարմնական պատիժ, բանտարկում

(այդ թվում սեփական տանը փակելը և դուրս չթողնելը), դեղամիջոցների

գերօգտագործումը կամ թերօգտագործումը, բժշկական փորձարկումները

կամ առանց համաձայնության հետազոտության մեջ ներքաշելը և

հոգեբուժական հիվանդների անօրինական ազատազրկումը։

Page 35: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 33

b. սեռական չարաշահում և շահագործում, ներառյալ բռնաբարություն,

սեռական ագրեսիա, անպարկեշտ հարձակում, անպարկեշտ

բացահայտում, պոռնկագրության և մարմնավաճառության մեջ հարկադիր

ընդգրկում։

c. Հոգեբանական սպառնալիքներ և վնաս, ինչը սովորաբար ներառում է

բանավոր չարաշահում, սահմանափակումներ, մեկուսացում, մերժում,

ահաբեկում, հալածանք, նվաստացում կամ պատժի կամ լքելու սպառնալիք,

զգացական շանտաժ, կամայականություն, չափահասի կարգավիճակի

մերժում և հաշմանդամ անձանց մանկան նման վերաբերվելը,

անհատականության, սեռականության, կրթության, վերապատրաստման,

ժամանցի և սպորտի մերժում։

...

3. Այս չարաշահումները պահանջում են համաչափ հակազդում,

այնպիսին, որը չի խոչընդոտում հաշմանդամություն ունեցող անձանց

կողմից կատարված օրինական ընտրությունը, բայց որը ճանաչում է

խոցելիությունն ու շահագործումը։ “Չարաշահում” տերմինն ուստի

վերաբերում է խնդիրների լայն սպեկտրի, որն ընդգրկում է քրեական

գործողությունները, մասնագիտական էթիկայի խախտումները,

փոխհամաձայնեցված ուղենիշների շրջանակներից դուրս գործելակերպերը

կամ լրջորեն անպատշաճ խնամքը։ Որպես հետևանք, չարաշահումները

կանխարգելելու և դրանց արձագանքելու միջոցը ներառում է իշխանության

մի շարք մարմինների և գործող անձանց, նրանց թվում՝ ոստիկանությանը,

քրեական արդարադատության համակարգը, ծառայությունների

մատուցումը կարգավորող կառավարական մարմիններին և

պրոֆեսիոնալներին, իրավապաշտպան կազմակերպությունները,

օգտատերերի ցանցերը և հիվանդների խորհուրդները, ինչպես նաև

ծառայություններ մատուցողներին և պլանավորողներին։

II. Չարաշահումից հաշմանդամություն ունեցող չափահասներին և երեխաներին

պաշտպանելու սկզբունքները

1. Մարդու իրավունքների պաշտպանություն

Անդամ պետությունների պարտականությունն է պաշտպանել իրենց

քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Նրանք պետք է երաշխավորեն, որ հաշմանդամություն ունեցող անձինք

պաշտպանված են առնվազը նույն չափով, ինչ որ մյուս քաղաքացիները։

Անդամ պետությունները պետք է ճանաչեն, որ չարաշահումը մարդու

իրավունքների ոտնահարում է։ Հաշմանդամություն ունեցող անձինք պետք

է պաշտպանվեն կամայական կամ խուսափելի վնասներից առնվազը նույն

չափով, որով պաշտպանված են այլ քաղաքացիները։ Եթե

հաշմանդամություն ունեցող մարդիկ հատուկ խոցելի են, ապա լրացուցիչ

Page 36: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

34 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

միջոցներ պետք է ձեռնարկվեն նրանց անվտանգությունը երաշխավորելու

նպատակով։

2. Հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը

Անդամ պետությունները պետք է ընդունեն, որ հաշմանդամություն

ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը որպես իրենց երկրի

քաղաքացիներ, պետության պարտականությունն է։

Նրանք պետք է պայքարեն հաշմանդամություն ունեցող անձանց

նկատմամբ խտրականության դեմ, խթանեն ակտիվ միջոցառումներ այդ

խտրականությանը դիմակայելու և իրենց համայնքների սոցիալ-

տնտեսական կյանքում հաշմանդամների ներգրավվածությունը

երաշխավորելու ուղղությամբ։

Նրանք պետք է ճանաչեն, որ հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք

ունեն արժանապատվության, հավասար հնարավորությունների, սեփական

եկամտի, կրթության, աշխատանքի, ընդունված լինելու և սոցիալական

կյանքին ինտեգրվելու, այդ թվում նաև սոցիալական կյանքի

մատչելիության, առողջապահության, ինչպես նաև բժշկական և

գործառնական վերականգնման իրավունք։

Նրանք պետք է ապահովեն, որ հաշմանդամություն ունեցող անձանց

երաշխավորված պաշտպանությունը առնվազը լինի նույն մակարդակով,

ինչ այլ քաղաքացիներինը՝ բոլոր տեսակի ծառայություններից օգտվելու

ոլորտում։

3. Չարաշահման կանխարգելում

Անդամ պետությունները պետք է բարձրացնեն հանրային իրազեկության

մակարդակը, խթանեն բաց քննարկումներ, զարգացնեն գիտելիքներն ու

բարելավեն կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումը։

Նրանք պետք է խրախուսեն համագործակցությունը իշխանությունների և

կազմակերպությունների միջև՝ չարաշահումները գտնելու և

կանխարգելելու, չարաշահման հայտնաբերումն ու դրա մասին հայտնելու

մեխանիզմները բարելավելու և զոհերին օժանդակելու ուղղությամբ։

Նրանք պետք է ստեղծեն, կիրառեն և մշտադիտարկեն օրենսդրությունը,

որը վերաբերում է մասնագետների և խնամքի պայմանների չափանիշներին

և կանոնակարգմանը՝ ձեռնարկված գործողությունների կամ

համապատասխան գործողություններ չձեռնարկելու հետևանքով

հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ չարաշահումները

նվազ հավանական դարձնելու նպատակով։

Page 37: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 35

4. Իրավական պաշտպանություն

Անդամ պետությունները պետք է երաշխավորեն քրեական

արդարադատության համակարգի մատչելիությունը և փոխհատուցման

տրամադրումը հաշմանդամություն ունեցող այն մարդկանց, ովքեր եղել են

չարաշահման զոհ առնվազը նույն չափով, որչափով որ այլ քաղաքացիները։

Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ աջակցություն պետք է տրամադրվի

հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական և այլ խոչընդոտների

վերացման նպատակով։

Հաշմանդամություն ունեցող անձինք հայցվորներ են քաղաքացիական

իրավունքի համաձայն, ում իրավունքները պետք է երաշխավորվեն։ Անդամ

պետությունները ուստի պետք է երաշխավորեն, որ քրեական

արդարադատության համակարգի ներսում աշխատող պրոֆեսիոնալները

վերաբերվում են հաշմանդամություն ունեցող անձանց առանց

խտրականության և այնպիսի ձևով, որը երաշխավորում է նրանց որպես

քաղաքացիներ իրենց իրավունքներն իրականացնելու հավասար

հնարավորություններ։

...”

B. Խորհրդարանական վեհաժողով

78. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների

մատչելիության և հասարակության մեջ նրանց լիիրավ ու ակտիվ

մասնակցության վերաբերյալ (ընդունված 2009թ. հունվարի 26-ին)

Խորհրդարանական վեհաժողովի Թիվ 1642 (2009) բանաձևի

համապատասխան հատվածներում նշված է՝

“1. Յուրաքանչյուր 10-ից ավելի քան մեկ մարդ տառապում է

հաշմանդամության որևէ տեսակից՝ ներկայացնելով ամբողջ աշխարհում

650 միլիոն մարդ, միայն Եվրոպայում կազմելով նույնիսկ մինչև 200 միլիոն։

Կա կապ տարիքի և հաշմանդամության միջև։ Քանի դեռ բնակչությունը

ծերանում է, իսկ առողջապահությունը բարելավում, Եվրոպայում

հաշմանդամություն ունեցող անձանց թիվն աճում է և կշարունակի աճել։

2. Խորհրդարանական վեհաժողովը վկայակոչում է, որ Եվրոպայի

խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ԵՊՇ թիվ 5)

պաշտպանում է բոլոր մարդկանց, ներառյալ հաշմանդամություն

ունեցողներին, և որ վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի

(ԵՊՇ թիվ. 163) Հոդված 15-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց

ուղղակիորեն երաշխավորում է անկախության, սոցիալական ինտեգրման և

համայնքի կյանքում մասնակցության իրավունքի արդյունավետ

իրականացումը։ Մի ավելի թարմ և մեծապես սպասված փաստաթուղթ՝

Հաշմանդամություն ունեցող անձանց մասին Միավորված ազգերի

Page 38: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

36 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

կազմակերպության կոնվենցիան, ուժի մեջ է մտել 2008թ. մայիսի 3-ից։

Վեհաժողովը ողջունում է այդ փաստաթուղթը, որը մանրամասն

նկարագրում է հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ երեխաների

իրավունքները, և անկասկած իր նպաստը կունենա ֆիզիկական և մտավոր

հաշմանդամություն ունեցող անձանց իրավիճակը փոխելու համար

անհրաժեշտ ընկալումների ձևավորման առումով։

3. Վեհաժողովը նշում է, որ գործնականում, ֆիզիկական կամ մտավոր

հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց իրավունքների

մատչելիությունը հաշմանդամություն չունեցողների հետ հավասար

հիմքերով հաճախ մնում է ցանկալի մտածողության կարգավիճակում, ինչը

բավարար չէ։ Ուստիև այն ողջունում է Եվրոպայի խորհրդի կողմից 2006-

2015թթ. հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց

իրավունքները և մասնակցություն խթանելու նպատակով

Հաշմանդամության ոլորտում գործողությունների ծրագրի

նախապատրաստումը (Նախարարների կոմիտեի Թիվ Rec(2006)5

հանձնարարական), որի նպատակն է գտնել գործնական արձագանքներ

առավել լուրջ և ընդհանուր խնդիրների, որոնց բախվում են

հաշմանդամություն ունեցող անձինք, նպաստելու հավասար

հնարավորություններին և որը կոչ է անում իրականացնել ամենօրյա

կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց

իրավիճակը բարելավելու մի շարք միջոցառումներ։

...

18. Քանի որ հասարակության վերաբերմունքը, կանխակալությունն ու

արմատացած մտածողությունը շարունակում են մնալ հաշմանդամություն

ունեցող անձանց համար իրենց իրավունքների մատչելիության և

հասարակության մեջ նրանց լիիրավ մասնակցության հիմնական

խոչընդոտը՝ Վեհաժողովը անդամ պետություններին հրավիրում է՝

18.1. Համատեղել իրենց քարոզարշավները՝ հանրության ուշադրությունը

սևեռելով և տեղեկատվություն տրամադրելով հաշմանդամությանն

առնչվող հարցերի մասին.

18.2. Իրավական միջոցներ ձեռնարկել և պատժել հաշմանդամություն

ունեցող անձանց նկատմամբ խտրական գործելակերպերի և անընդունելի

վերաբերմունքի դրսևորման, հատկապես չարաշահման կանխարգելման

համար, որը կատարվում է կամ առանձին անհատների կողմից և կամ

առողջապահական հաստատություններում։

18.3. Տարածել լավ գործելակերպի օրինակներ ամենօրյա կյանքի բոլոր

ոլորտներում, բոլորի և հատկապես երիտասարդների համար պարզ

դարձնելու այս խնդրի շրջանակները քաղաքացիական

հասարակությունում, աշխատանքային միջավայրում և կրթության

աշխարհում։

Page 39: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 37

18.4. Երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց լրիվ և ակտիվ

մասնակցությունն այս բոլոր գործընթացներին։

...”

IV. ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՅՈՒԹԵՐ

79. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

Կոնվենցիայի (որը վավերացվել է Խորվաթիայի կողմից 2007թ.

հուլիսին և ուժի մեջ է մտել 2008թ. մայիսի 3-ին) համապատասխան

հատվածներում ամրագրված է՝

Հոդված 1 - Նպատակ

“Սույն Կոնվենցիայի նպատակն է սատարել, պաշտպանել և ապահովել

հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդու իրավունքների և

հիմնարար ազատությունների լիակատար և հավասար իրականացումը

ինչպես նաև խթանել նրանց բնորոշ արժանապատվության նկատմամբ

հարգալից վերաբերմունքը։

Հաշմանդամություն ունեցող անձինք ներառում են այն անձանց, ովքեր

ունեն երկարաժամկետ ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական

դժվարություններ, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության

արդյունքում արգելակում են նրանց լիակատար և արդյունավետ

մասնակցությունը հասարակությունում այլոց հետ հավասար հիմքերով”։

Հոդված 4 – Ընդհանուր պարտավորություններ

“1. Անդամ պետությունները հանձն են առնում ապահովել և սատարել

հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդու իրավունքները և

հիմնարար ազատությունները՝ առանց հաշմանդամության վրա հիմնված

որևէ խտրականության։ Այս նպատակով Անդամ պետությունները հանձն են

առնում՝

Ընդունել համապատասխան օրենսդրական, վարչական և այլ միջոցներ,

որոնք կապահովեն սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքների

իրականացումը։

Գործադրել համապատասխան բոլոր քայլերը, ներառյալ օրենսդրությունը,

որոնք անհրաժեշտ են փոփոխելու կամ վերացնելու գոյություն ունեցող

օրենքները, կանոնակարգերը, սովորույթները և գործելակերպը, որոնք

խտրականություն են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։

Page 40: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

38 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

Հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքների

պաշտպանությունը և խթանումը բոլոր քաղաքականություններում և

ծրագրերում։

Ձեռնպահ մնալ ցանկացած գործողության մեջ կամ գործելակերպում

մասնակցելուց, որը չի համապատասխանում սույն Կոնվենցիային և

երաշխավորել, որ պետական իշխանությունները և հաստատությունները

գործում են սույն Կոնվենցիային համապատասխան։

Ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ բացառելու ցանկացած

անձի, կազմակերպության կամ մասնավոր հիմնարկի կողմից

հաշմանդամության հիմքով խտրականությունը։

...”

Հոդված 5 – Հավասարություն և խտրականության բացառում

“1. Անդամ պետությունները գիտակցում են, որ բոլոր անձինք հավասար

են օրենքի առջև և օրենքի համաձայն, և ունեն առանց խտրականության,

օրենքով սահմանված օրինական պաշտպանության և հավասար

հնարավորությունների իրավունք։

2. Անդամ պետությունները պետք է արգելեն հաշմանդամության հիմքով

ցանկացած խտրականություն և երաշխավորեն հաշմանդամություն ունեցող

բոլոր անձանց հավասար և արդյունավետ օրինական պաշտպանությունը

խտրականությունից։

3. Հավասարության ապահովման և խտրականության բացառման

նպատակով անդամ պետությունները պետք է ձեռնարկեն

համապատասխան քայլեր ապահովելու, որ ողջամիտ օժանդակություն է

տրամադրվում հաշմանդամություն ունեցող անձանց։

4. Այն որոշակի միջոցները, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն

ունեցող անձանց համար դե ֆակտո հավասարության հասնելու ու այդ

գործընթացն արագացնելու համար, չպետք է դիտվեն որպես

խտրականություն սույն Կոնվենցիայի համաձայն”։

Հոդված 8 – Իրազեկության բարձրացում

“1. Անդամ պետությունները հանձն են առնում ընդունել անհապաղ,

արդյունավետ և համապատասխան միջոցներ.

Բարձրացնելու իրազեկությունը հասարակության շրջանում, այդ թվում

նաև ներընտանեկան մակարդակում, հաշմանդամություն ունեցող անձանց

հիմնախնդիրների վերաբերյալ և սատարելու հարգանքը

Page 41: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 39

հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և

արժանապատվության նկատմամբ։

Պայքարելու կարծրատիպերի, նախապաշարմունքների և վնասակար

գործելակերպերի դեմ, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող

անձանց հետ, ներառյալ նրանց, որոնք պայմանավորված են սեռի և տարիքի

առանձնահատկություններով, կյանքի բոլոր ոլորտներում։

Խթանել իրազեկությունը հաշմանդամություն ունեցող անձանց

կարողությունների և կյանքում նրանց ներդրումների վերաբերյալ։

Այս նպատակով իրականացվող միջոցները ներառում են՝

Նախաձեռնել և իրականացնել հանրային իրազեկման արդյունավետ

քարոզարշավներ, որոնց նպատակն է՝

Բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների

ընկալման մակարդակը։

Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ դրական

ընկալումները և առավել մեծ սոցիալական իրազեկությունը։

Բարձրացնել իրազեկման մակարդակը հաշմանդամություն ունեցող

անձանց հմտությունների, արժեքների և կարողություննրեի, ինչպես նաև

աշխատավայրում և աշխատանքի շուկայում նրանց ներդրումների

վերաբերյալ։

Կրթական համակարգի բոլոր մակարդակներում, ներառյալ վաղ հասակի

երեխաների շրջանում, ամրապնդել հաշմանդամություն ունեցող անձանց

նկատմամբ հարգալից վերաբերմունքը։

Խրախուսել բոլոր ԶԼՄ-ներին՝ պատկերելու հաշմանդամություն ունեցող

անձանց սույն կոնվենցիայի դրույթներին համապատասխան։

Խթանել իրազեկության բարձրացման վերապատրաստման ծրագրեր

հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող

անձանց իրավունքների վերաբերյալ”։

Հոդված 15 – Ազատություն խոշտանգումներից կամ դաժան, անմարդկային կամ

արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքից կամ պատժից

“1. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան,

անմարդկային կամ ստորացնող վերաբերմունքի կամ պատժի։

Մասնավորապես ոչ ոք չպետք է անկախ իր ազատ կամքից ենթարկվի

բժշկական կամ գիտական փորձարկման։

Page 42: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

40 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

2. Անդամ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր արդյունավետ

օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցները՝ կանխելու

համար հաշմանդամություն ունեցող անձանց, այլ անձանց հետ

հավասարազոր կարգով, խոշտանգումների կամ դաժան, անմարդկային

կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելը”։

Հոդված 16 – Շահագործումից, բռնությունից և չարաշահումից ազատ լինելը

“1. Անդամ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր համապատասխան

օրենսդրական, վարչական, սոցիալական, կրթական և այլ միջոցները՝

հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանելու թե՛ տանը և թե նրա

սահմաններից դուրս, շահագործման, բռնության և չարաշահման բոլոր

ձևերից, ներառյալ խնդրի գենդերային տեսանկյունները։

2. Անդամ պետությունները պետք է նաև համապատասխան միջոցներ

ձեռնարկեն՝ կանխելու շահագործման, բռնության կամ չարաշահման բոլոր

ձևերը՝ ապահովելով, ի թիվս այլոց, անհատի գենդերային և տարիքային

առանձնահատկություններին համապատասխան աջակցություն և

օժանդակություն հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց

ընտանիքներին և խնամողներին, ներառյալ տեղեկատվության և կրթական

հնարավորությունների տրամադրումը կապված այն հարցերի հետ, թե

ինչպես խուսափել, ճանաչել և հաղորդել շահագործման, բռնության կամ

չարաշահման դեպքերի մասին։ Անդամ Պետությունները պետք է

ապահովեն, որ պաշտպանության նման ծառայությունները լինեն տարիքին,

սեռին և հաշմանդամության տեսակին համապատասխան։

3. Շահագործման, բռնության և չարաշահման բոլոր ձևերը կանխելու

նպատակով անդամ պետությունները պետք է ապահովեն, որ բոլոր

հաստատությունները և ծրագրերը, որոնք նախատեսված են

հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցելու համար,

արդյունավետ մշտադիտարկման ենթարկվեն անկախ մարմինների կողմից։

4. Անդամ պետությունները պետք է համապատասխան միջոցներ

ձեռնարկեն՝ սատարելու շահագործման, բռնության կամ չարաշահման որևէ

ձևի զոհ դարձած հաշմանդամություն ունեցող անձի ֆիզիկական, մտավոր

ու հոգեբանական բուժմանը, վերականգնմանը և սոցիալական

վերաինտեգրմանը, ներառյալ պաշտպանության ծառայությունների

տրամադրման միջոցով։ Նման վերականգնումն ու վերաինտեգրումը պետք

է տեղի ունենա այնպիսի միջավայրում, որը սատարում է նրանց

առողջությանը, բարեկեցությանը, իրենց նկատմամբ հարգանքին,

արժանապատվությանն ու ինքնուրույնությանը և հաշվի է առնում

գենդերային ու տարիքային առանձնահատկություններով պայմանավորված

կարիքները։

5. Անդամ պետությունները պետք է գործի դնեն արդյունավետ

օրենսդրություն և քաղաքականություններ, այդ թվում նաև կանանց և

Page 43: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 41

երեխաների հիմնահարցերին բևեռված օրենսդրություն և

քաղաքականություններ՝ երաշխավորելու հաշմանդամություն ունեցող

անձանց հետ կապված շահագործման, բռնության կամ չարաշահման

դեպքերի բացահայտումը, հետաքննումը և, անհրաժեշտության դեպքում,

քրեական հետապնդումը”։

Հոդված 17 – Մարդու ամբողջականության պաշտպանությունը

“Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր

ֆիզիկական և մտավոր ամբողջականության նկատմամբ հարգանքի՝ այլ

անձանց հետ հավասար հիմքով”։

ՕՐԵՆՔԸ

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾՆԵՐ 2-Ի, 3-Ի ԵՎ 8-Ի ՎԻՃԱՐԿՎՈՂ

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

80. Գանգատարկուները բողոքել են, որ Պետական

իշխանությունները իրենց չեն տրամադրել բավարար

պաշտպանություն իրենց հարևանությամբ գտնվող անչափահաս

երեխաների հետապնդումներից։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի

Հոդվածներ 2-ի, 3-ի և 8-ի համապատասխան պարբերություններին,

որոնցում նշված է՝

Հոդված 2

“1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով։ Ոչ մեկին չի

կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն

դատարանի կայացրած դատավճռի՝ այն հանցագործության համար, որի

կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը։

...”

Հոդված 3

“Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ

արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։”

Page 44: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

42 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

Հոդված 8

“1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ... կյանքի...

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի

իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է

օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ

պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական

բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների

կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ

անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

.”

A. Ընդունելիություն

1. Կողմերի պնդումները

(a) Կառավարության փաստարկները

81. Կառավարությունը պնդել է, որ Հոդվածներ 2-ը և 3-ը

կիրառելի չեն սույն գործի հանգամանքների առնչությամբ։ Ինչ

վերաբերում է Հոդված 2-ին, ապա նրանք պնդել են, որ

գանգատարկուների կյանքը երբեք որևէ ձևով վտանգի չի

ենթարկվել։ Ինչ վերաբերում է Կոնվենցիայի Հոդված 3-ին, ապա

Կառավարությունը պնդել էր, որ դաժանության համապատասխան

մակարդակը չէր գերազանցվել, քանի որ այն հալածանքը, որի

մասին բողոքել էին, հիմնականում եղել էր բառային բնույթի, իսկ

առաջին գանատարկուի կրած ֆիզիկական վնասները 2009թ.

ապրիլի 4-ին եղել էին մեղմ բնույթի։ Նրանք նաև պնդել են, որ

փաստը, որ առաջին գանգատարկուն ցանկություն էր հայտնել

զբոսնելու, ցույց էր տալիս, որ նա մոտ խնդրո առարկա

պատահարները տրավմա չէին առաջացրել։

82. Կառավարությունը նաև պնդել է, որ գանգատարկուները չեն

սպառել բոլոր մատչելի ներպետական միջոցները։

Կառավարության կարծիքով, գանգատարկուները պետք է

քաղաքացիական վարույթ հարուցեին խնդրո առարկա երեխաների

և նրանց ծնողների, ինչպես նաև այն դպրոցի նկատմամբ, որտեղ

հաճախում էին այդ երեխաները, կամ այլ իշխանությունների

նկատմամբ՝ վնասի փոխհատուցման պահանջով։ Բացի այդ,

նրանք կարող էին անչափահասների հանցագործությունների

Page 45: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 43

վերաբերյալ վարույթներ հարուցել երեխաների ծնողների

նկատմամբ։ Նրանք կարող էին նաև “անօրինական գործողության

դեմ” բողոք բերել համապատասխան իշխանությունների

նկատմամբ՝ համաձայն Վարչական վեճերի ակտի։ Նման

գործողության առնչությամբ հարուցված վարույթներում իրավասու

դատարանը պարտավորված էր հրատապ գործել։ Վճիռ

կայացնելով գործողությունը դադարեցնելու մասին՝ դատարանը

կարող էր արգելել ցանկացած հետագա անօրինական

գործողություն։ Վճիռը պետք է ուժի մեջ մտներ կողմերին

տեղեկացվելուց հետո երեք օրվա ընթացքում։

83. Ինչ վերաբերում է 2010թ. ապրիլի 10-ի և մայիսի 13-ի

իրադարձություններին, Կառավարությունը պնդել է, որ ենթադրելի

հանցագործներ P.B.-ն և Z.B.-ն, եղել էին տասնչորս տարեկան և

նրանք կարող էին քրեական պատասխանատվության ենթարկվել։

Քանի որ քրեական հետաքննությունը դեռ ընթացքում էր, այս

իրադարձությունների կապակցությամբ ցանկացած բողոքի

ներկայացումը վաղաժամ էր։

(b) Գանգատարկուների պնդումները

84. Իրենց պատասխանում գանգատարկուները պնդել են, որ

իրենք ենթարկվել են շարունակական հալածանքների, որոնք նաև

ներառել են ֆիզիկական բռնություն առաջին գանգատարկուի և

բանավոր բռնություն՝ երկու գանգատարկուների նկատմամբ։ Նման

հալածանքները խաթարել էին նրանց առօրյա կյանքը և նրանց

պատճառել մշտական սթրեսի և տառապանքի բավարար

մակարդակ, մասնավորապես նկատի առնելով առաջին

գանգատարկուի առողջական վիճակը։ Նրանք պնդել են, որ

հալածանքի և չարաշահման շարունակական մոդելը

համապատասխանում էր Կոնվենցիայի Հոդվածներ 3-ով և 8-ով

սահմանված անհրաժեշտ ինտենսիվության մակարդակին, և որ

Կոնվենցիայի Հոդված 2-ը նույնպես կիրառելի էր, նկատի առնելով

առաջին գանգատարկուի նկատմամբ բռնությունների աճը, նկատի

ունենալով նրա ծայրահեղ խոցելիությունը, ինչպես նաև

հավանականությունը, որի մասին վկայում է հաշմանդամության

հիմքով ատելության հետազոտությունները, որ ցածր մակարդակի

հալածանքը չսանձվելու դեպքում կարող է վերածվել լիամասշտաբ

բռնության, և հավանաբար հանգեցնել մահվան կամ դաժան վատ

վերաբերմունքի ծայրահեղ իրավիճակների։

Page 46: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

44 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

85. Ինչ վերաբերում է ներպետական միջոցները սպառելուն,

նրանք պնդել են, որ ներպետական իրավական համակարգը չի

տրամադրում որևէ միջոց՝ հաշմանդամության հիմքով ատելության

հանցագործությունների համար փոխհատուցման առումով։ Սա

հիմնավորվում էր այն փաստով, որ Կառավարությունը չէր

ներկայացրել որևէ համապատասխան նախադեպ, որի միջոցով

կհիմնավորեր այն միջոցների մատչելիությունն ու

արդյունավետությունը, որոնք Կառավարությունը վկայակոչում էր։

86. Ինչ վերաբերում է իշխանությունների նկատմամբ որևէ

վարույթի հարուցումը Վարչական վեճերի ակտի 67-րդ հատվածի

համաձայն անօրինական գործողություն կատարելու հիմքով, ապա

գանգատարակուները պնդել են, որ այդ միջոցի ընդունելիության

պահանջը, օրինակ այն, որ անօրինական գործողությունը պետք է

համազոր լիներ Սահմանադրության ոտնահարմանը, այդ միջոցը

պետք է լիներ վերջին ատյանը, և որ անօրինական

գործունեությունը շարունակվում էր այն ժամանակ, երբ հարուցվել

էր վարույթը, այն դարձնում էին անարդյունավետ տվյալ գործի

առնչությամբ։

87. Ինչ վերաբերում է գործում ներգրավված երեխաների

ծնողների նկատմամբ վնասների հատուցման նպատակով

հնարավոր քաղաքացիական վարույթին, ապա

գանգատարկուները պնդել են, որ Դատարանն արդեն վճռել է

Խորվաթիայի դեմ գործերում, որ անձի ֆիզիկական

ամբողջականության նկատմամբ հարձակումների արդյունավետ

կանխարգելումը պահանջում է քրեական իրավունքի

արդյունավետ մեխանիզմներ, որոնք երաշխավորած կլինեին այս

առումով բավարար պաշտպանություն (նրանք վկայակոչել են

Sandra Janković-ն ընդդեմ Խորվաթիայի, no. 38478/05, § 36, 5 2009թ.

մարտ, գործը)։

88. Ինչ վերաբերում է անչափահասների

հանցագործություններով վարույթներին, ապա

գանգատարկուները պնդել են, որ դրանք վերաբերում են միայն

հանրային խաղաղության և կարգի նկատմամբ անչափահասների

հանցագործություններին, ուստիև նման միջոցը ակնհայտորեն

անհամապատասխան էր գանգատարկուների ֆիզիկական և

հոգեբանական ամբողջականությանը հասցված վնասի

առնչությամբ։

Page 47: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 45

89. Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, թե

գանգատը վաղաժամ էր կապված 2010թ. ապրիլի 10-ի և մայիսի 13-

ի իրադարձությունների հետ, քանի որ հետաքննությունը

շարունակվում էր, ապա գանգատարկուները պատասխանել են, որ

իրենք երբևէ որևէ պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել,

որ այդ հարցի որևէ հետաքննություն է իրականացվում և որ ամեն

դեպքում առկա էին իշխանությունների վարքում չարդարացված

հապաղումներ։ Բացի այդ, հետաքննությունը վերաբերում էր

առանձին դեպքերի և ոչ թե ընդհանուր առմամբ

գանգատարկուների իրավիճակին։

2. Դատարանի գնահատականը

(a) Կոնվենցիայի Հոդվածներ 2-ի, 3-ի և 8-ի կիրառելիությունը տվյալ

գործի հանգամանքների առնչությամբ

(i) Առաջին գանգատարկուի առնչությամբ

90. Դատարանն ի նկատի է առնում առաջին գանգատարկուի

նկատմամբ բռնի վարքի դրսևորման կրկնվող դեպքերը։ Խնդրո

առարկա փաստերը վերաբերում են հալածանքի հաճախակի

դրվագներ 2008թ. հուլիսի 31-ից մինչև 2011թ. փետրվարն ընկած

ժամանակահատվածում, որը գրեթե երկու և կես տարի է։ Դեպքերը

վերաբերում են թե՛ բանավոր և թե՛ ֆիզիկական ոտնձգությունների,

ներառյալ այնպիսի բռնի գործողությունների, ինչպիսին առաջին

գանգատարկուի ձեռքերը ծխախոտի գլանակով այրելն է, նրան

դեպի մետաղական ցանկապատը հրելը և նրան գնդակով խփելը։

Նկատի առնելով այն փաստը, որ բոլոր դեպքերը տվյալ գործում

վերաբերում են երեխաների խմբի կողմից իրականացված

գործողությունների շարքի և տեղի են ունեցել երկար

ժամանակահատվածի ընթացքում, Դատարանը կքննի դրանք

շարունակական իրավիճակում։

91. Այնուհետև Դատարանը նշում է, որ ոտնձգությունների

դեպքերը առաջին գանգատարկուի նկատմամբ երեխաների

կողմից, ովքեր բնակվում են նրա հարևանությամբ և երեխաների

կողմից, ովքեր հաճախում են մոտ գտնվող տարրական դպրոց, լավ

հիմնավորված են փաստաթղթերով, inter alia, ոստիկանական

զեկույցներով և բժշկական զեկույցներով։ Վերջինը ցույց է տալիս

այն բացասական ազդեցությունը, որ նշված դեպքերն ունեցել են

Page 48: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

46 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

գանգատարկուի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։

Առաջին գանգատարկուին վերաբերող զեկույցները ցույց են

տալիս, որ նա տառապում է հոգեկան խանգարումներով, սակայն

խաղաղ և գթասիրտ անհատ է, ով չի կարող և չգիտե, թե ինչպես

իրեն պաշտպանել իր նկատմամբ ոտնձգություններ

կատարողներից։ Իր նկատմամբ շարունակական հալածանքների

պատճառով նա ստիպված է եղել անցնել հոգեթերապիա, հաճախ

եղել է վախեցած և սթրես է տարել։ Խորհուրդ էր տրվել նրան հանել

հալածանքների ենթարկվելու իրավիճակից։

92. Առաջին գանգատարկուն արժանահավատ պնդումներ էր

ներկայացրել այն մասին, որ երկարաձգված

ժամանակահատվածում իրեն ենթարկել են իր ֆիզիկական և

մտավոր ամբողջականության նկատմամբ սպառնալիքների և ըստ

էության իրեն հալածել և իր վրա հարձակվել են մի շարք

դեպքերում։

93. Նկատի առնելով այս փաստերը՝ Դատարանը համարում է,

որ Պետական իշխանություններն ունեին առաջին

գանգատարկուին՝ ներգրավված երեխաների բռնի վարքագծից

պաշտպանելու դրական պարտավորություն։ Այս

պարտականությունը տվյալ գործի հանգամանքներում ի հայտ է

գալիս Կոնվենցիայի թե՛ Հոդված 3-ով թե՛ and Հոդված 8-ով։ Գործի

հանգամանքներում սակայն Դատարանը գտնում է, որ բավարար է

առաջին գանգատարկուի բողոքները վերլուծել միայն

Կոնվենցիայի Հոդված 3-ի տեսանկյունից։

94. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի Հոդված 3-ին, ապա

Դատարանը կրկնում է, որ վատ վերաբերմունքը պետք է հասնի

դաժանության նվազագույն մակարդակին, որպեսզի դասվի

Հոդված 3-ի շրջանակներին։ Այս նվազագույնի գնահատականը

հարաբերական է։ Այն կախված է գործի բոլոր հանգամանքներից,

ինչպես վերաբերմունքի բնույթն ու համատեքստը, նրա

տևողությունը, նրա ֆիզիկական և մտավոր ազդեցությունները և

որոշ դեպքերում զոհի սեռը, տարիքը և առողջական դրությունը (

տես Costello-Roberts-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 25-ը

մարտի, 1993թ., § 30, Շարք A no. 247-C, և A.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 23-ը սեպտեմբերի, 1998թ., § 20, Զեկույցներ

1998-VI)։

95. Վերաբերմունքը Դատարանի կողմից համարվել է

“անմարդկային”, որովհետև, inter alia, այն եղել է կանխամտածված,

Page 49: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 47

կիրառվել է երկարաձիգ ժամերով և պատճառել կամ փաստացի

մարմնական վնասներ կամ ուժեղ ֆիզիկական ու հոգեկան

տառապանքներ (տես Labita-լ ընդդեմ Իտալիայի [GC], no. 26772/95,

§ 120, ECHR 2000-IV)։ Վերաբերմունքը համարվել է

“արժանապատվությունը նվաստացնող”, երբ այն եղել է այնպիսին,

որ առաջ է բերել զոհերի մոտ վախի, սարսափի, թերարժեքության

զգացում, որը կարող է ստորացնել և ցածրացնել նրանց և

հավանաբար կոտրել նրանց ֆիզիկական կամ բարոյական

դիմադրությունը (տես Hurtado-ն ընդդեմ Շվեյցարիայի, 28-ը

հունվարի, 1994թ., Հանձնաժողովի կարծիքը, § 67, Շարք A no. 280, և

Wieser-ն ընդդեմ Ավստրիայի, no. 2293/03, § 36, 22-ը փետրվարի,

2007թ.)։

96. Դատարանը համարում է, որ առաջին գանգատարկուի

նկատմամբ ոտնձգությունները, որոնք առնվազը մեկ անգամ նրան

պատճառել են ֆիզիկական վնասվածքներ, զուգորդվելով նրա

վախի և անզորության զգացումներով, բավարար չափով լուրջ էին

Կոնվենցիայի Հոդված 3-ով նախատեսված խստության

մակարդակը բավարարելու համար, ուստի և տվյալ գործում

կիրառելի են դարձնում այս դրույթը (տես Price-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 33394/96, § 24, ECHR 2001-VII, և Milanović-ն ընդդեմ Սերբիայի, no. 44614/07, § 87, 14-ը դեկտեմբերի, 2010թ.)։

(ii) Երկրորդ գանգատարկուի առնչությամբ

97. Ինչ վերաբերում է երկրորդ գանգատարկուին, ապա

Դատարանը նշում է, որ նա չի ենթարկվել որևէ տեսակի

բռնության, որը ներգործություն է ունեցել նրա ֆիզիկական

ամբողջականության վրա։ Սակայն, կասկած չկա, որ առաջին

գանգատարկուի՝ նրա որդու շարունակական հալածանքը, ում նա

խնամում էր, և ոտնձգությունների այն դեպքերը, որոնք

վերաբերում էին նաև նրա անձին, նույնիսկ իրենց ավելի մեղմ

ձևերով, հանգեցրել էին նրա անձնական կյանքի և առօրյայի

խաթարմանը, ինչը բացասաբար էր ազդել նրա անձնական և

ընտանեկան կյանքի վրա։ Իսկապես, անհատի բարոյական

ամբողջականությունը դասվում է անձնական կյանք

հասկացության շրջանակներում։ Անձնական կյանքի

հասկացությունը նաև տարածվում է անհատների միջև

փոխհարաբերությունների ոլորտի վրա։

Page 50: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

48 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

98. Հետևում է, որ Հոդված 8-ը կիրառելի է տվյալ գործի

հանգամանքների առնչությամբ՝ կապված երկրորդ

գանգատարկուի բողոքների հետ։

(b) Ներպետական միջոցների սպառում

99. Դատարանը նշում է, որ Հոդված 35-ի նպատակն է Կողմ

պետություններին հնարավորություն ընձեռել կանխարգելելու կամ

շտկելու իրենց նկատմամբ ենթադրելի բռնությունները, նախքան

դրանք կներկայացվեն Կոնվենցիայի հաստատություններին։

Հետևաբար, Պետություններն ազատված են իրենց

գործողությունների համար միջազգային մարմնի առջև

պատասխանելուց, քանի դեռ նրանք հնարավորություն ունեն

շտկելու խնդիրներն իրենց սեփական իրավական համակարգի

միջոցով։ Կոնվենցիայի Հոդված 35-ով վկայակոչված կանոնը

ներպետական միջոցները սպառելու վերաբերյալ պահանջում է,

որպեսզի գանգատարկուն ունենա բնականոն պաշտպանություն

միայն այն միջոցներով, որոնք առնչվում են ենթադրելի

իրավախախտումներին և որոնք մատչելի ու արդյունավետ են

տվյալ ժամանակահատվածում։ Նման միջոցների գոյությունը

պետք է լինի բավարար չափով որոշակի ոչ միայն տեսականորեն,

այլև գործնականում, հակառակ դեպքում դրանք չեն ունենա

անհրաժեշտ մատչելիությունն ու արդյունավետությունը։

Պատասխանող պետության պարտականությունն է ապահովել այս

տարբեր պահանջների բավարարումը (տես Selmouni-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], no. 25803/94, §§ 74 և 75, ECHR 1999-V)։

100. Հոդված 35-ը նախատեսում է ապացուցման

պարտականության բաշխում։ Երբ Կառավարությունը պնդում է, որ

միջոցները չեն սպառվել, նրա պարտքն է Դատարանի առջև

հիմնավորել, որ միջոցը արդյունավետ է եղել և մատչելի է եղել թե՛

տեսականորեն և թե՛ գործնականում համապատասխան

ժամանակահատվածում, այսինքն, որ այն եղել է հասանելի, եղել է

այնպիսին, որը կկարողանար փոխհատուցում տրամադրել

առաջադրված բողոքների առնչությամբ և առաջարկել

հաջողության ողջամիտ հնարավորություններ (տես Akdivar-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 16-ը սեպտեմբերի, 1996թ., § 68, Reports of

Judgments and Decisions 1996-IV)։

101. Դատարանը կուզենար շեշտել, որ այս կանոնի կիրառումը

պետք է պատշաճ նպաստ բերեր տվյալ համատեքստին։

Page 51: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 49

Համապատասխանաբար, այն ճանաչել է, որ Հոդված 35-ը պետք է

կիրառվի որոշ ճկունությամբ և առանց ավելորդ ձևամոլության

(ֆորմալիզմի) (տես Cardot-ն ընդդեմ Ֆրանսիայի, 19-ը մարտի

1991թ., § 34, Շարք A no. 200)։ Այն նաև ճանաչել է, որ ներպետական

միջոցների սպառման կանոնը բացառիկ չէ և ոչ էլ այն կարելի է

կիրառել ինքնաբերաբար։ Վերանայելիս, թե արդյո՞ք կանոնին

հետևել են, էական է նկատի առնել առանձին գործին բնորոշ

հատուկ հանգամանքները (տես Van Oosterwijck-ն ընդդեմ Բելգիայի,

6-ը նոյեմբերի, 1980թ., § 35, Շարք A no. 40)։ Սա, ի թիվս այլ բաների

նշանակում է, որ Դատարանը պետք է իրատեսորեն հաշվի առնի

ոչ միայն ֆորմալ միջոցների գոյությունը Կողմ պետության

իրավական համակարգում, այլև այն ընդհանուր իրավական և

քաղաքական համատեքստը, որում դրանք գործում են, ինչպես նաև

գանգատարկուների անձնական իրավիճակը (տես վերևում մեջ

բերված Akdivar-ը և այլոք, § 69)։

102. Ինչ վերաբերում է տվյալ գործին, ապա Դատարանը նշում

է, որ Կառավարությունը ենթադրում է, որ գանգատարկուները

պետք է քաղաքացիական վարույթ հարուցած լինեին առաջին

գանգատարկուի նկատմամբ հալածանքի և բռնության

գործողություններում կասկածվող երեխաների ծնողների դեմ՝

վնասի փոխհատուցման պահանջով, և որ նրանք ունեցել էին

անչափահասների հանցագործությունների հատկանիշներով այս

երեխաների ծնողների նկատմամբ վարույթ հարուցելու

հնարավորություն։

103. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ տվյալ գործի

առնչությամբ վիճարկվում է ոչ թե նշված գործողություններում

ենթադրաբար ներգրավված երեխաների ծնողների անհատական

պարտականությունը, այլ երեխաների կողմից հալածանքի և

բռնության կրկնվող գործողություններին պետական իրավասու

իշխանությունների կողմից բավարար հակազդման ենթադրելի

բացակայությունը, քանի որ այդ երեխաներն իրենց փոքր տարիքի

պատճառով չեն կարող քրեորեն հետապնդվել ըստ ներպետական

իրավունքի նորմերի

104. Ինչ վերաբերում է Կառավարության պնդմանը, որ

գանգատը վաղաժամ էր, քանի որ երեխաներ P.B.-ն, Z.B.-ն և I.S.-ը,

ովքեր ըստ պնդումների ներգրավված էին եղել 2010թ. մայիսի 13-ի

և ապրիլի 10-ի իրադարձություններում, այդ ժամանակ եղել էին

տասնչորս տարեկան, ուստիև ենթակա էին քրեական

Page 52: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

50 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

պատասխանատվության, Դատարանն առաջին հերթին կրկնում է,

որ ներկա գործում խնդիրը անհատական քրեական

պատասխանատվությունը չէ։ Ամեն դեպքում, համապատասխան

դեպքերը տեղի են ունեցել 2010թ. ապրիլ և մայիս ամիսներին, և

Կառավարությունը ցույց չի տվել, որ ձեռնարկվել է որևէ հետագա

քայլ ի հավելումն ոստիկանության կողմից 2010թ. հուլիսին,

օգոստոսին և սեպտեմբերին համապատասխան անչափահասների

հարցաքննություններին։

105. Սակայն որոշ այլ միջոցներ, որոնք վկայակոչել է

Կառավարությունը, սույն գործի առանձնահատուկ

հանգամանքներում դրանց արդյունավետությունը գնահատելու կոչ

են անում։ Դատարանը նշում է, որ Վարչական վեճերի ակտի 67-76-

րդ բաժինները նախատեսում են “գործողություն ընդդեմ

անօրինական գործողության”, դատական մի միջոց, որը մատչելի է

յուրաքանչյուրին, ով համարում է, որ պետական իշխանության

կողմից ոտնահարվել են Սահմանադրությամբ իրեն

երաշխավորված իրավունքները կամ ազատությունները, և

դատական որևէ այլ միջոց մատչելի չէ։ Նույն Ակտի բաժին 66-ի

համաձայն առկա միջոցի հետ համատեղ, որը նախատեսում է

միջոց վերջնական անհատական գործողության դեմ (տես ստորև

պարբերություն 65), դրանք հանդիսանում են վերջին ատյանի

միջոցներ, որոնք պետք է օգտագործվեն դատական որևէ այլ

պաշտպանության բացակայության, պետական իշխանությունների

կողմից կայացված որոշման կամ այլ (փաստացի)

գործողությունների կամ բացթողումների (“գործողություն ընդդեմ

անօրինական գործողության”- տես վերը նշված պարբերություններ

66-ը և 67-ը) դեպքում, որոնք կարող են ոտնահարել

սահմանադրորեն երաշխավորված իրավունքներն ու

ազատությունները։ Նշված միջոցների հիմնավորումն այն է, որ

սահմանադրական իրավունքներն ու ազատություններն այնքան

թանկ արժեն, որ դրանք չեն կարող չպաշտպանված լինել

դատարանների կողմից։

106. Դատարանը նաև նշում է, որ վատ վերաբերմունքի

չենթարկվելու իրավունքն ու անձնական կյանքի ու ընտանիքի

նկատմամբ հարգանքի իրավունքը երկուսն էլ երաշխավորված են

Խորվաթիայի սահմանադրությամբ։ Բացի այդ, ներպետական

դատարանների համապատասխան նախադեպային իրավունքը

վկայում է, որ նման բնույթի վարույթ կարող է բերվել նաև

Page 53: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 51

անգործության կամ բացթողումների դեպքում, ինչպես տվյալ

գործում, երբ գանգատարկուները պնդում էին, որ ներպետական

իշխանությունները չեն ձեռնարկել պատշաճ քայլեր։

Այնուամենայնիվ, որոշակի հարցեր են ծագում կապված նման

վարույթի արդյունվետության հետ տվյալ գործի

հանգամանքներում։

107. Առաջինը, Կառավարությունը չի մատնանշել, թե

իշխանության ո՞ր մարմնինէր հնարավոր պատասխանատվության

ենթարկել համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար։

Քանի որ խնդրո առարկա միջոցը “գործողություն է ընդդեմ

անիրավական գործունեության” (կամ թերացման), անհրաժեշտ է

սահմանել, թե ո՞ր մարմինն է ունեցել գործելու պարտականություն

և ո՞ր օրենքի հիմքով։ Բացի այդ, անգործության կամ գործելիս

թերացման հետ կապված վարույթ կարող է բերվել միայն առանձին

պետական պաշտոնյանի դեմ, ով ունեցել է գործելու

պարտականություն ըստ օրենքի։ Տվյալ դեպքում դժվար կլիներ

անվանել այն առանձին պաշտոնյային, ով նման

պարտականություն էր ունեցել։ Կառավարությունը, սակայն

պնդումներ էր ներկայացրել դրա հետ կապված։ Դատարանը նշում

է այս կապակցությամբ, որ գանգատարկուների բողոքի

ասպեկտներից մեկն այն էր, որ ոչ մի պետական իշխանության

մարմին օրենքով պարտավորված չէր միջոցներ ձեռնարկել այն

իրավիճակում, որի շուրջ բերվել էր բողոքը։

108. Վարչական վեճերի ակտի համաձայն նման բնույթի որևէ

գործողություն հանգեցնելու էր սովորական քաղաքացիական

դատարաններում վարույթ հարուցելուն։ Կառավարությունը չէր

մատնանշել, որ ցանկացած միջանկյալ միջոցի կիրառումը կարող

էր հնարավոր լինել նման վարույթների դեպքում։ Այնուհանդերձ,

այն իրավիճակը, որի շուրջ բողոք էին ներկայացրել

գանգատարկուները, ցույց է տալիս, որ նրանք շարունակաբար

հալածվել էին, երբեմն գրեթե ամեն օր, և նրանց բողոքների

էությունը հիմնված է այն փաստի վրա, որ ներպետական

իշխանությունները, թեկուզև տեղյակ լինելով այդ իրավիճակին,

չէին ձեռնարկել պատշաճ միջոցներ հետագա ոտնձգությունները

կանխարգելելու նպատակով։ Այսպիսով, իրավիճակը Պետական

իշխանությունների կողմից հրատապ արձագանքման կոչ էր

անում։ Կառավարությունը ցույց չէր տվել, որ իր վկայակոչած

Page 54: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

52 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

միջոցներից որևէ մեկը կարող էր հանգեցնել նման հրատապ

արձագանքի ոտնձգությունների իրավիճակին։

109. Այսպիսով, ինչ վերաբերում է նման “գործողությանն

ընդդեմ անօրինական գործողության” և վնասների

փոխհատուցման նպատակով քաղաքացիական վարույթի

հարուցմանը Պետության նկատմամբ համաձայն

Պարտավորությունների ակտի, ապա Կառավարությունը ցույց չէր

տվել, որ ինքը ունակ կլիներ առաջնորդելու դեպի արագ և պաշաճ

միջոցառումների իրականացում, որոնք անհրաժեշտ էին տվյալ

գործի հանգամանքներում։

110. Այս փուլում Դատարանը կրկնում է, որ ներպետական

միջոցների սպառման պահանջի հիմքում Կոնվենցիայի

գործիքների լրացուցիչ բնույթն է, այսինքն այն սկզբունքը, որ

ներպետական իշխանությունները պետք է նախևառաջ

հնարավորություն ունենան շտկելու այն իրավախախտումը, որի

վերաբերյալ բողոք կա։ Այս կապակցությամբ Դատարանը նշում է,

որ երկրորդ գանգատարկուն բազմիցս բողոքել է շարունակվող

ոտնձգություններից ներպետական իշխանությունների տարբեր

մարմինների, ինչպիսիք էին ոստիկանությունը և պետական

դատախազությունը, իրավասու սոցիալական ապահովության

կենտրոնը և դպրոցը, որտեղ հաճախում էին խնդրո առարկա

երեխաները։ Դատարանը համարում է, որ այսպիսով նա

համապատասխան իշխանություններին բավարար

հնարավորություն է ընձեռել արձագանքելու իր բողոքներին և վերջ

դնելու այն ոտնձգություններին, որոնց մասին նա բողոքում էր։

Հետևաբար նա սպառել է բոլոր մատչելի ներպետական միջոցները։

111. Բացի այդ, գանգատարկուները պնդում էին, որ

ներպետական համակարգում առկա էին բացթողումներ

ոտնձգություններից և բռնություններից հաշմանդամություն

ունեցող անձանց պաշտպանության առումով, ներառյալ այն

իրավական համակարգում, որի շրջանակներում իրավասու

իշխանությունները պետք է գործեն և որի համար տրամադրված են

մեխանիզմներ։ Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ

Կառավարությունը ցույց չի տվել, որ այդ հարցերը կարող էին

քննվել այն վարույթներում, որոնց վրա իրենք հիմնվում էին։

112. Սրան հետևում է, որ գանգատարկուներից չէր պահանջվել

նաև օգտվել այն միջոցներից, որոնք առաջարկվում էին

Կառավարության կողմից։ Այս եզրակացությանը հանգելիս՝

Page 55: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 53

Դատարանը հաշվի է առել տվյալ գործին բնորոշ հատուկ

հանգամանքները, ինչպես նաև այն փաստը, որ վտանգված է մի

այնպիսի հիմնարար իրավունք, ինչպիսին անմարդկային և

նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքն է, և որ

Կոնվենցիան նախատեսված է երաշխավորելու այնպիսի

իրավունքներ, որոնք տեսական կամ թվացյալ չեն, այն

իրավունքներ, որոնք գործնական են և արդյունավետ (տես օրինակ՝

Matthews-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], no. 24833/94,

§ 34, ECHR 1999-I)։ Համապատասխանաբար Կառավարության

առարկությունը պետք է մերժվի։

(c) Եզրակացություն

113. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի Հոդվածներ 3-ի և 8-

ի համաձայն բերված բողոքները ակնհայտորեն անհիմն չեն

Կոնվենցիայի Հոդված 35 § 3-ի իմաստով։ Այն նաև գտնում է, որ

դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Ուստիև դրանք պետք է

ընդունելի ճանաչվեն։

B. Գործի էությունը

1. Կողմերի պնդումները

(a) Գանգատարկուների պնդումները

114. Գանգատարկուներն առաջին հերթին անդրադարձել են

առաջին գանգատարկուի նկատմամբ բռնությանը որպես

հաշմանդամության հիմքով ատելության հանցագործության։ Այս

խնդրին վերաբերող հետազոտությունները ցույց են տվել, որ

հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ

ոտնահարումների և բռնության տոկոսը շատ ավելի բարձր էր

ընդհանուր բնակչության նկատմամբ ոտնահարումների և

բռնության տոկսի համեմատությամբ և լայն տարածում ունի։

Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ

բռնության առավել տարածված ձևերից էր՝ ոտքով հարվածելը,

կծելը, անուններ կպցնելը, ջղայնացնելը, հափշտակելը, հրելը,

սպառնալը, նրանց վրա իրեր նետելը, նրանց շենքից վռնդելը,

խփելը, նրանց վրա բղավելը, հայհոյելը, նրանցից փող պահանջելը,

մազերը քաշելը, քարեր նետելը, թքելը, ծակելը, ծեծելը և նրանց

Page 56: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

54 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

գլուխը պատին խփելը։ Հաշմանդամություն ունեցող անձինք

հաճախ ենթարկվել են բռության շարունակական հիմքով միևնույն

մարդկանց կողմից։ Չարաշահումը հաճախ իրականացվել էր

երիտասարդների բանդաների կողմից, ովքեր որպես թիրախ էին

վերցրել անընդհատ միևնույն անձին, ինպես տվյալ դեպքում։

115. Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ

ոտնձգությունները սովորաբար ի հայտ էին գալիս այդ մարդկանց

թերարժեք լինելու մասին առկա ընկալումից։ Բռնությունն ու

թշնամանքը կարող են լայնորեն տարածվող հետևանքներ ունենալ,

ներառյալ զգացական, ֆիզիկական և սեռական ներգործությունը

կամ նույնիսկ զոհի մահը։ Հաշմանդամություն ունեցող անձինք

կարող են ստիպված լինել վերակազմակերպել իրենց առօրյա

կյանքը՝ ռիսկից խուսափելու նպատակով։

116. Իրենց ներկայացմամբ, գանգատարկուները նաև հիմնվում

էին վերոնշյալ միջազգային աղբյուրներին, մասնավորապես

Հաշմանդամություն Միավորված ազգերի կազմակերպության

հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

կոնվենցիային և դրանից բխող պարտավորություններին։

117. Գանգատարկուները պնդել են, որ իրենք ենթարկվել են

շարունակական հետապնդումների և չարաշահումների ավելի քան

հինգ տարվա ժամանակահատվածում հիմնականում անհայտ

երեխաների խմբի կողմից՝ իրենց սերբական ծագման, ինչպես նաև

առաջին գանգատարկուի հաշմանդամության հիմքով։ Հալածանքը

հիմնականում ներառել էր բառային ոտնձգություն և

հակասոցիալական վարքի այլ ձևեր, ինպես՝ թքելը, աղմուկ

հանելը, մայթի վրա վիրավորական ուղերձներ նկարելը և

գանգատարկուի բնակավայրին վնասելը։ Այն ի հայտ է բերել

գանգատարկուի ուժեղ տառապանք։ Բացի վերոնշյալ դեպքերի

արդյունքում հասցված ֆիզիկական վնասից, շարունակական

հալածանքը խիստ էական հետևանքներ է ունեցել առաջին

գանգատարկուի հոգեկան բարեկեցության վրա, ինչպես

փաստագրել են բժիշկները։

118. Ի հավելումն, գանգատարկուները ստիպված են եղել

փոխելու իրենց առօրյան։ Զբոսայգում ամենօրյա զբոսանքները,

նստարանին նստելը և մարդկանց հետ խոսելը ճակատագրական

էր առաջին գանգատարկուի համար՝ անկախ կենսակերպ վարելու

և հասարակության մեջ ինտեգրվելու առումով։ Շրջակայքի

երեխաների մշտական հալածանքների պատճառով առաջին

Page 57: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 55

գանգատարկուն ստիպված էր եղել դադարեցնելու վերոնշյալ բոլոր

գործողությունները։

119. Մեծապես հենվելով Դատարանի նախադեպային

իրավունքին կապված Կոնվենցիայի Հոդվածներ 3-ով և 8-ով

նախատեսված՝ Պետության դրական պարտավորությունների հետ՝

գանգատարկուները պնդում էին, որ համապատասխան պետական

իշխանությունների պարտականությունն էր եղել դրական

միջոցառումներ ձեռնարկել իրենց երրորդ կողմի հասցրած

վնասներից պաշտպանելու ուղղությամբ։ Երկորդ գանգատարկուն

բազմիցս տեղեկացրել էր իշխանություններին այն

ոտնձգությունների մասին, որոնց ենթարկվել էին

գանգատարկուները, բայց չէր կարողացել ձեռնարկել որևէ

գործողություն՝ վատ վերաբերմունքի դրսևորմանը վերջ դնելու

ուղղությամբ։ Իշխանությունները այսպիսով տեղյակ էին եղել, որ

առաջին գանգատարկուի նկատմամբ ոտնձգությունները

շարունակվել են նույն ձևով։

120. Այնուհանդերձ, չնայած գանգատարկուների իրավիճակին

տեղեկացված լինելուն, համապատասխան իշխանությունները

ձախողել էին ոտնձգություններին և չարաշահումներին վերջ դնելու

իրենց պարտականության կատարումը։ Գանգատարկուները

պնդում էին, որ հստակություն չէր եղել, թե ո՞ր իշխանության

մարմինն էր իրավասու անդրադառնալ իրենց իրավիճակին։ Ինչ

վերաբերում է Կառավարության պնդումներին, թե

ոստիկանությունը համապատասխանաբար է գործել կապված

երկրորդ գանգատարկուի բոլոր բողոքների հետ, ապա նրանք

պնդել են, որ ոստիկանությունը չի ընկալել շարունակվող

չարաշահումների ողջ չափը և չի կարողացել հայտնաբերել

հանցագործներին։ Ոստիկանությունը պարզապես գալիս էր դեպքի

վայր և երեխաներին զգուշացնում էր հեռանալ։ Նման հանգիստ

մոտեցումը ոստիկանության կողմից չի կարողացել զսպող

ազդեցություն ունենալ։ Բացի այդ, ոստիկանությունը չարաշահման

յուրաքանչյուր դեպքին վերաբերել է որպես առանձին

իրադարձություն, առանց ընկալելու իրավիճակի շարունակական

բնույթը։ Նրանք նաև չեն կարողացել ձեռնարկել որևէ պատշաճ

գործողություն, ինչպես՝ գործին առնչվող երեխաների ծնողների

նկատմամբ անչափահասների հանցագործությունների վարույթ

հարուցելն է։

Page 58: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

56 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

121. Սոցիալական ապահովության իրավասու կենտրոնը պետք

է հետաքննած լիներ գործը և հաստատեր համապատասխան

փաստերը։ Կանչեր հանցագործների ծնողներին հանդիպման՝

նրանց անձնական իրավիճակը պարզելու համար։ Ձեռնարկեր

պաշտպանող միջոցառումներ՝ բռնության կրկնվելը կանխելու

նպատակով։ Խորհուրդ տար չարագործներին կամ նրանց ու նրանց

ծնողներին պարտավորեցներ հաճախել խորհրդատվական

հանդիպումների, մշտադիտարկեր իրավիճակը և զեկույցներ

ներկայացներ նախաձեռնած միջոցառումների վերաբերյալ։

Այնուհանդերձ, Susedgrad-ի սոցիալական ապահովության

կենտրոնը վերոնշյալից ոչինչ չէր արել։ 2009թ. այն միջոցներ էր

ձեռնարկել ծխախոտի գլանակով այրելու դեպքում ներգրավված

անչափահասներից մեկի նկատմամբ և նրա նկատմամբ սահմանել

էր սոցիալական աշխատողի հսկողություն, իսկ այնուհետև

դատական վարույթներ էր նախաձեռնել նրան մեկ տարով դժվար

երեխաների համար նախատեսված հաստատությունում

տեղավորելու նպատակով։ Սակայն այդ ամենն արվել էր ոչ թե

առաջին գանգատարկուի նկատմամբ կատարված հարձակման,

այլ ընդհանրապես տվյալ անհատի վարքի հետ կապված

խնդիրների պատճառով։

122. Ինչ վերաբերում էր այն դպրոցի իշխանություններին,

որտեղ հաճախել էին տվյալ երեխաները, ապա գանգատարկուները

պնդում էին, որ չնայած որ վերջիններն իրավասու էին եղել

նախաձեռնելու մի շարք կարգապահական միջոցներ

աշակերտների կողմից բռնի վարքի դրսևորման դեպքերում,

ներառյալ նախազգուշացումներ, խիստ նկատողություններ և

դպրոցից հեռացում, նրանք չէին ձեռնարկել նմանօրինակ

միջոցներից և ոչ մեկը։ Ճշմարիտ էր սակայն, որ դպրոցի

իշխանությունները ձեռնարկել էին մի շարք այլ միջոցառումներ,

ինչպես ծնողներին և երեխաներին կոչ անելը՝ երաշխավորելու, որ

գանգատարկուների նկատմամբ բռնի վարքը դադարեցվի և

հանդիպումներ կազմակերպելը ՝ աշակերտներին հատուկ

կարիքներ ունեցող անձանց պահանջների մասին պատմելու

նպատակով։ Նրանք նաև նպաստել էին խնդրո առարկա

երեխաների հարցաքննությանը։ Սակայն այս միջոցառումները

չէին կարողացել կանխել գանգատարկուների նկատմամբ հետագա

բռնությունները։

Page 59: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 57

123. Նմանապես իշխանության մյուս մարմիններից ոչ մեկն

առանձնապես շատ բան չէր արել գանգատարկուների նկատմամբ

բռնություններն ու ոտնձգությունները կանխելու նպատակով։

(b) Կառավարության պնդումները

124. Կառավարությունը պնդում էր, որ բացի ոստիկանությանը

տեղեկացված դեպքերից և ոստիկանական զեկույցներում

փաստագրվածից, գանգատարկուները չեն ապացուցել, որ տեղի են

ունեցել հետագա դեպքեր։ Կառավարությունը պնդում էր, որ

համապատասխան իշխանությունները ձեռնարկել են բոլոր

համապատասխան միջոցառումները՝ գանգատարկուներին

ոտնձգություններից պաշտպանելու նպատակով։ Ամեն անգամ, երբ

երկրորդ գանգատարկուն ոստիկանություն էր կանչել,

ոստիկանությունը ժամանել էր պատշաճ ժամանակի և

հարցաքննել էր խնդրո առարկա երեխաներին և նախազգուշացրել

նրանց իրենց անպատշաճ վարքի մասին։ Յուրաքանչյուր անգամ

զեկույց էր կազմվել ոստիկանության կողմից և ուղարկվել էր

Պետական դատախազություն։

125. Դպրոցը, որտեղ հաճախում էին խնդրո առարկա

երեխաները, նույնպես անհապաղ արձագանքել էր

գանգատարկուների նկատմամբ ոտնձգությունների մասին

պնդումներին։ Դպրոցի աշխատակիցները հաճախ քննարկումներ

էին կազմակերպել աշակերտների և նրանց ծնողների հետ հատուկ

կարիքներ ունեցող անձանց մասին։ Ծնողներին պատվիրել էին այդ

հարցը քննարկել իրենց երեխաների հետ, և դպրոցի տնօրենը

նամակ էր ուղարկել ծնողներին այդ նպատակով։

126. Ինչ վերաբերում է 2009թ. ապրիլի 4-ին տեղի ունեցած

դեպքին, ապա Կառավարությունը պնդել է, որ ներպետական

իշխանությունները ձեռնարկել են բոլոր համապատասխան

քայլերը՝ հանցագործին հայտնաբերելու նպատակով։ Վերջապես

պարզվել է, որ I.M.-ն է այրել գանգատարկուի ձեռքերը ծխախոտի

գլանակով։ Քանի որ I.M.-ը, որպես տասնչորս տարին չլրացած

երեխա, ենթակա չէր քրեական պատասխանատվության, ապա

գանգատարկուներին ցուցում էր տրվել քաղաքացիական վարույթ

հարուցել վնասների փոխհատուցման նպատակով։ Պետական

դատախազության իրավասու գրասենյակը տեղեկացրել էր թե՛

երեխաների օմբուդսմենին և թե իրավասու սոցիալական

Page 60: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

58 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

ապահովության կենտրոնին՝ իր կատարած բացահայտումների

վերաբերյալ։

127. Ինչ վերաբերում է 2010թ. ապրիլի 10-ի և մայիսի 13-ի

դեպքերին, ինչպես նաև առաջին գանատարկուի նկատմամբ

մշտական հալածանքների մասին պնդումներին, ապա

ոստիկանությունը հարցաքննել էր երեխաներ P.B.-ին, Z.B.-ին և I.S.

–ին։ Հետաքննությունը շարունակվում էր և քանի որ նրանք արդեն

բոլորը լրացրած էին եղել տասնչորս տարեկանը, երբ կատարվել

էին ենթադրվող գործողությունները, նրանք կարող էին ենթարկվել

քրեական պատասխանատվության։

128. Կառավարությունը պնդել էր, որ վերոնշյալը ցույց է տալիս,

որ ներպետական իշխանությունները գործել են արագ և

ջանասիրաբար կապված գանգատարկուների ներկայացրած

բողոքի հետ և ձեռնարկել էին բոլոր քայլերն ու միջոցառումները,

նպատակ ունենալով կանխելու հետագա ոտնձգությունները։

2010թ. հունիսից ի վեր հետագա բողոքներ չէին եղել։

129. Կառավարությունն այնուհետև պնդել էր, որ ծնողներն

ունեին մեծ պատասխանատվություն կանխարգելելու իրենց

երեխաների կողմից ոչ պատշաճ վարքի դրսևորումը։ Դպրոցի

ղեկավարությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների

ներկայացուցիչները գործին առնչվող երեխաների ծնողներին,

մշտապես տեղեկացրել էին իրենց երեխաների հետ կապված

խնդիրների մասին։

130. Մյուս կողմից, երկրորդ գանգատարկուն, որպես առաջին

գանգատարկուի մայր, նույնպես պետք է որոշակի չափով

պատասխանատվություն կրեր գանգատարկուի մասին հոգ

տանելիս։ Պարզվել էր, որ առաջին գանգատարկուին օգնություն էր

անհրաժեշտ քայլելիս, և որ նա մշտապես ուներ իր մոր խնամքի

կարիքը։ Պարզվել էր նաև, որ նա տառապում էր

ընկնավորությունից (epilepsy) և կարճատես էր։ Սոցիալական

ծառայությունները նախազգուշացրել էին երկրորդ

գանգատարկուին նրան տանից մենակ դուրս չթողնել, ինչը կարող

էր լուծել մյուսների հետ վերջինի ֆիզիկական շփմանն առնչվող

բոլոր խնդիրները, և եթե մայրը նրան միշտ ուղեկցեր դրսում, նա

կկարողանար բարձրացնել այլ երեխաների գիտակցության

մակարդակը իր տղայի հետ կապված։

Page 61: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 59

(c) Երրորդ կողմից միջամտությունը

131. Եվրոպական հաշմանդամության ֆորումը քննել էր սույն

գործի խնդիրները հաշմանդամության հիմքով ատելության

դրսևորման հանցագործության տեսանկյունից։ Այն պնդել էր, որ

հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ատելության

հանցագործությունների ճանաչումը մարտահրավեր է

հանդիսանում իրավական շատ համակարգերի համար, քանի որ

նրանց խոցելիության կիրառումը միտում ուներ խոչընդոտելու

իրավապահ մարմինների և դատարանների կողմից նշված

հանցագործությունների որպես ատելության հանցագործություն

ճանաչումը։ Միացյալ Թագավորությունում իրականացված երկու

առանձին հետազոտությունները ցույց էին տվել, որ

հաշմանդամություն ունեցող մարդիկ չորս անգամ ավելի շատ

հավանականություն ունեն հաշմանդամություն չունեցող իրենց

հասակակիցների համեմատությամբ, ենթարկվելու բանավոր և

ֆիզիկական հարձակումների, և որ նրանք հիսուն տոկոսով ավելի

քիչ հավանականություն ունեին նշված հանցագործությունների

մասին հայտնելու ոստիկանությանը։

132. Երրորդ կողմը նաև պնդում էր, որ թշնամական վարքագիծը

հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, որը հրահրում

էր բռնի հարձակումներ, ի վերուստ խտրական էր, քանի որ զոհերն

ընտրվում էին այն պատճառով, որ ունեին տեսանելի

հաշմանդամություն։ Այն պնդում էր, որ տեսանելի

հաշմանդամություն ունեցող անձանց վախը, ում տեսքը

համարվում էր “մտահոգիչ և տհաճ”, հաշմանդամություն ունեցող

անձանց նկատմամբ բռնությունների գերիշխող պատճառն էր։

Նման անձինք հաճախ ընկալվում էին որպես թերարժեք կամ

պատասխանատու իրենց սեփական վիճակի համար, ինչը

ընդհանուր առմամբ ծանրանում էր հասարակության վրա։

133. “Տարբերվողից” վախը ի հայտ էր գալիս միայն այն

ժամանակ, երբ հավանական զոհն ընկալվում էր որպես խոցելի։

Հաշմանդամություն ունեցող անձի խոսցելիությունը

հնարավորություն էր տալիս հանցագործներին իրականացնել

իրենց հարձակումները։ Սա հատկապես բնորոշ էր այն դեպքերին,

երբ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ

հարձակումներ էին կատարվում ոչ թե նրանց գույքը

հափշտակելու, այլ նրանց ստորացնելու և նրանց անձը

վիրավորելու նպատակով։

Page 62: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

60 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

134. Եվրոպական հաշմանդամության ֆորումը նաև պնդել էր, որ

հաշմանդամության հիմքով ատելության հանցագործության

հատուկ ճանաչումը վերջին միտումներից էր։ Հիմնվելով Միացյալ

ազգերի կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց

իրավունքների մասին կոնվենցիայի Հոդված 5-ին (որը

վկայակոչվել է վերևում), այն պնդել է, որ նշված հոդվածը

հաստատում է այլոց հետ հավասար հիմքով պաշտպանված

լինելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքը։

Պետության համար սա կրկին նշանակում էր հնարավորություն՝

ճանաչել և անդրադառնալ զոհի հաշմանդամության հիմքով

խտրականությանը և բավարար գիտելիքներ ունենալ

հաշմանդամության վերաբերյալ, որպեսզի կարողանա կիրառել

օրենքը՝ հարգելով հաշմանդամություն ունեցող անձանց

կարիքները։ Հատուկ դեպքերում, խտրականության բացառման

սկզբունքին հետևելը կարող էր ենթադրել հաշմանդամություն

ունեցող անձանց հատուկ իրավիճակի ճանաչում՝

հաշմանդամություն չունեցող անձանց հետ համեմատությամբ։

Հոդված-ի երկրորդ պարբերության մեջ վկայակոչվում էր

Պետության պարտավորությունը՝ պաշտպանել

հաշմանդամություն ունեցող անձանց ցանկացած հիմքով

խտրականությունից։ Կրկին, այս պարտավորության կատարումը

պահանջում էր պետական գործակալների ընդգրկուն

վերապատրաստում։

135. Երրորդ կողմը նաև մատնանշել էր, որ փաստաթուղթը

պարտավորեցնում էր Կողմ պետություններին “ձեռնարկել բոլոր

օրենսդրական, վարչական, դատական և այլ միջոցները՝

կանխարգելելու հաշմանդամություն ունեցող անձանց”

ենթարկվելը բռնությանը, ինչը նաև պահանջում էր

վերապատրաստում իրականացնել արդարադատության

վարչարարության ոլորտում աշխատողների շրջանում։

136. Եզրափակելով՝ Եվրոպական հաշմանդամության ֆորումը

պնդել էր, որ դեռևս հաշմանդամության հիմքով ատելության

հանցագործությունը չէր արժանացել բավարար ուշադրության

իրավաստեղծ և իրավապահ իշխանությունների կողմից։ Սա

հանգեցրել էր ձախողման՝ որպես այդպիսին հաշմանդամության

հիմքով հանցագործությունը ճանաչելու առումով, ինչպես նաև

նշված երևույթի թերհաղորդմանը և թյուրընկալմանը։

Իշխանությունները նշված երևույթին պետք է հակազդեին անցում

Page 63: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 61

կատարելով ռեակտիվից դեպի պրոակտիվ մոտեցման և նրանց

արձագանքը պետք է ուղղված լիներ հաշմանդամություն ունեցող

անձանց բռնության բոլոր գործողություններից պաշտպանելուն։

2. Դատարանի գնահատականը

(a) Առաջին գանգատարկուի առնչությամբ

(i) Ընդհանուր սկզբունքներ

137. Դատարանը վերահաստատում է, որ Հոդված 3-ը պետք է

համարվի Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկը և

Եվրոպայի խորհուրդը կազմող ժողովրդավարական

հասարակությունների հիմնարար արժեքները ամրագրողը (Տես

Pretty-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 2346/02, § 49, ECHR

2002-III)։ Ի հակադրություն Կոնվենցիայի մյուս դրույթների, այն

տրված է բացարձակ առումով, առանց բացառության կամ

պայմանի, կամ Կոնվենցիայի Հոդված 15-ով նախատեսված շեղման

հնարավորության (տես, inter alia, Chahal-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 15-ը նոյեմբերի, 1996թ., § 79, Զեկույցներ 1996-V)։

138. Դատարանը վերահաստատում է, կապված այն հարցի հետ,

թե արդյոք Պետությունը պետք է պատասխանատվություն կրի

համաձայն Հոդված 3-ի, ոչ պետական միավորների կողմից

հրահրված վատ վերաբերմունքի համար, Բարձր պայմանավորվող

կողմերի պարտականությունը համաձայն Կոնվենցիայի Հոդված 1-

ի՝ երաշխավորել իր իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուրի

իրավունքներն ու ազատությունները, որոնք նախատեսված են

Կոնվենցիայով, ներառյալ Հոդված 3-ը, պահանջում է

Պետություններից միջոցներ ձեռնարկել, որոնք նախատեսված են

երաշխավորելու, որ իրենց իրավասության ներքո գտնվող

անհատները չեն ենթարկվում խոշտանգումների կամ

անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող

վերաբերմունքի կամ պատժի, ներառյալ նման վատ

վերաբերմունքի, որը իրականացվում է առանձին անհատների

կողմից (տես, mutatis mutandis, H.L.R.-ն ընդդեմ Ֆրանսիայի, 29-ը

ապրիլի, 1997թ., § 40, Զեկույցներ 1997-III)։ Այս միջոցները պետք է

արդյունավետ պաշտպանություն ապահովեն մասնավորապես

երեխաների և այլ խոցելի անձանց համար և ներառեն ողջամիտ

քայլեր՝ կանխարգելելու վատ վերաբերմունքը, որի մասին

Page 64: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

62 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

իշխանությունները պետք է կամ պարտավոր էին իմանալ (տես,

mutatis mutandis, Osman-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 28-ը

հոկտեմբերի, 1998թ., § 116, Զեկույցներ 1998-VIII, և E.-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 33218/96, § 88, 26-ը

նոյեմբերի, 2002թ.)։

139. Մտապահելով ժամանակակից հասարակությունների

հսկողության հետ կապված դժվարությունները, մարդկային

վարքագծի անկանխատեսելիությունը և գործառնական այն

ընտրությունները, որոնք պետք է կատարվեն գերակայությունների

և ռեսուրսների առումով, այս դրական պարտականության

շրջանակը պետք է այնուամենայնիվ մեկնաբանվի այնպես, որ

անհնարին կամ անհամաչափ բեռ չհանդիսանա

իշխանությունների համար։ Այսպիսով՝ վատ վերաբերմունքի

վտանգի մասին ամեն պնդում չէ, որ կարող է իշխանությունների

համար ի հայտ բերել տվյալ վտանգի նյութականացումը կանխելու

նպատակով գործառնական միջոցներ ձեռնարկելու Կոնվենցիայի

պահանջ։ Որպեսզի ի հայտ գա դրական պարտավորություն, պետք

է հիմնավորվի, որ իշխանությունները պարտավոր էին իմանալ

կամ իմացել են նույնականացված անհատի նկատմամբ երրորդ

կողմի քրեական գործողությունների հետևանքով վատ

վերաբերմունքի իրական կամ անմիջական վտանգի մասին դրա

գոյության պահին և իրենց իրավասության ներքո միջոցներ չեն

ձեռնարկել, որոնք ողջամիտ դատելու դեպքում կարող էին օգնել

խուսափել այդ վտանգից։ Մեկ այլ կարևոր նկատառում է այն, որ

անհրաժեշտ է երաշխավորել, որ ոստիկանությունն իր

լիազորություններն իրականացնում է այնպես, որ վերահսկի ու

կանխարգելի հանցագործությունն այն ձևով, որը լիիրավ հարգանք

է դրսևորում ողջամիտ գործընթացի և այլ երաշխիքների

նկատմամբ, որոնք իրավաչափորեն սահմանափակումներ են

մտցնում հանցագործությունների հետաքննման և մեղավորներին

արդարադատության ենթարկելու նրա գործողությունների

շրջանակի նկատմամբ, ինչպես նաև Կոնվենցիայի Հոդված 8-ի

նախատեսած երաշխիքների նկատմամբ (տես Mubilanzila Mayeka-ն և Kaniki Mitunga-ն ըննդեմ Բելգիայի, no. 13178/03, § 53, ECHR 2006-

XI; Gldani Congregation of Jehovah’s Witnesses-ի (97)անդամներն ընդդեմ Վրաստանի, no. 71156/01, § 96, 3-ը մայիսի, 2007թ. և

Milanović-ն ընդդեմ Սերբիայի Serbia, no. 44614/07, § 84, 14-ը

Page 65: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 63

դեկտեմբերի, 2010թ.։ Տես նաև, mutatis mutandis, վերը նշված Osman-

ը, § 116)։ 140. Հետևաբար Դատարանը կքննի, թե արդյոք պատասխանող

Պետությունը առաջին գանգատարկուի գործի առնչությամբ

խախտել է Կոնվենցիայի Հոդված 3-ով նախատեսված իր դրական

պարտավորությունը։

(ii) Այս սկզբունքների կիրառումը տվյալ գործի առնչությամբ

141. Դատարանն ի սկզբանե նշում է, որ բռնության

գործողությունները ի հակասություն Կոնվենցիայի Հոդված 3-ի,

սովորաբար պահանջում են, որ հանցագործների նկատմամբ

կիրառվեն քրեական իրավունքի միջոցներ (տես Beganović-ն ընդդեմ Խորվաթիայի, no. 46423/06, § 71, 25-ը հունիսի, 2009թ.,

Հոդված 3-ի առնչությամբ և վերը նշված՝ Sandra Janković-ը, § 47,

Հոդված 8-ի առնչությամբ)։ 142. Մինչդեռ, տվյալ գործում ենթադրյալ հանցագործները

տասնչորս տարին չլրացրած երեխաներ էին, ում նկատմամբ

ներպետական համակարգի ներքո հնարավոր չէ կիրառել

քրեական իրավունքի որևէ պատժամիջոց։ Բացի այդ, խնդրո

առարկա հատուկ հանգամանքների պայմաններում հնարավոր էր,

որ գործողություններից ոչ մեկը, որոնց վերաբերյալ բողոք էր

ներկայացվել, ինքնին համազոր չլիներ քրեական

հանցագործությանը, չնայած որ անուամենայնիվ իրենց

ամբողջականությամբ ոտնձգությունների դեպքերը հակասում էին

Կոնվենցիայի Հոդված 3-ի պահանջներին։ Ուստիև տվյալ գործը

պետք է առանձնացնել այն գործերից, որոնք վերաբերում են

քրեական իրավունքի համաձայն Պետության ընթացակարգային

պարտականություններին կապված Կոնվենցիայի Հոդված 3-ին

հակասող վատ վերաբերմունքի դրսևորման գործողությունների

հետ, երբ պետական իշխանությունները պարտավոր են իրենց

սեփական նախաձեռնությամբ իրականացնել հանգամանալի,

արդյունավետ և անկախ հետաքննություն։

143. Ներկա գործը վերաբերում է Պետության դրական

պարտավորությունների խնդրին այլ տեսակի իրավիճակում,

քրեական իրավունքի ոլորտից դուրս, երբ իրավասու Պետական

իշխանությունները տեղյակ են լուրջ ոտնձգությունների և նույնիսկ

բռնությունների մասին, որոնք ուղղված են ֆիզիկական և մտավոր

հաշմանդամություն ունեցող մի անձի դեմ։ Այն վերաբերում է նման

Page 66: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

64 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

իրավիճակին բավարար արձագանքի ենթադրվող

բացակայությանը՝ արդեն տեղի ունեցած բռնության և հալածանքի

գործողություններին պատշաճ հակազդելու և հետագա նման

գործողությունները կանխարգելելու նպատակով։

144. Վերոնշյալին համապատասխան, Դատարանն առաջինը

քննել է, թե արդյո՞ք համապատասխան իշխանությունները տեղյակ

էին կամ պարտավոր էին տեղյակ լինել առաջին գանգատարկուի

նկատմամբ ոտնձգությունների և բռնությունների իրավիճակի

մասին։

145. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ գործին

կցված փաստաթղթերից երևում է, որ դեռ 2008թ. հուլիսի 31-ից

երկրորդ գանգատարկուն տեղեկացրել էր ոստիկանությանը իր

որդու նկատմամբ շրջապատի երեխաների կողմից իրականացվող

շարունակական ոտնձգությունների մասին։ Նա նաև տեղեկացրել

էր ոստիկանության հետագա բազմաթիվ դեպքերի մասին,

ներառյալ առաջին գանգատարկուի ձեռքերն այրելը ծխախոտի

գլանակով 2009թ. ապրիլի 4 –ին։ 2009թ. ապրիլին նա տեղեկացրել

էր Հաշմանդամություն ունեցող անձանց օմբուդսմենին միևնույն

դեպքի մասին։ 2009թ. մայիս-հուլիս ընկած ժամանակահատվածում

ոստիկանությունը նաև տեղեկացրել էր Պետական

դատախազությանը և սոցիալական ապահովության իրավասու

կենտրոնին առաջին գանգատարկուի նկատմամբ ենթադրելի

ոտնձգությունների մասին, իսկ 2009թ. սեպտեմբերին արդեն

պատշաճ տեղեկացվել էին նաև դպրոցի իշխանությունները։

146. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը բավարարվում է,

որ ներպետական իշխանությունները տեղյակ են եղել առաջին

գանգատարկուի նկատմամբ նրա հարևանությամբ բնակվող և

մոտակա դպրոց հաճախող երեխաների կողմից շարունակական

ոտնձգություններին։ Հետևաբար Դատարանը կքննի, թե արդյոք

համապատասխան իշխանությունները ձեռնարկել են ողջամիտ

քայլեր նշված գործի հանգամանքներում՝ առաջին

գանգատարկուին նշված գործողություններից պաշտպանելու

նպատակով։

147. Ներկա իրավիճակում, երբ բռնության դեպքերը

շարունակվել են որոշակի ժամանակահատվածի ընթացքում,

Դատարանը գտնում է, որ համապատասխան իշխանությունները

չեն ձեռնարկել բավարար քայլեր՝ խնդրի վերաբերյալ ճիշտ

Page 67: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 65

պատկերացում կազմելու և հետագա ոտնձգությունները կանխելու

նպատակով։

148. Ճիշտ է, որ ոստիկանությունը հարցաքննել է որոշ

երեխաների, ովքեր ենթադրաբար մասնակից են եղել որոշակի

դեպքերի և որ դպրոցի իշխանությունները այս խնդիրը քննարկել

են աշակերտների և նրանց ծնողների հետ։ Այնուհանդերձ,

Դատարանը գտնում է, որ ոչ մի լուրջ փորձ չի արվել՝ գնահատելու

այն իրավիճակի բնույթը, որի մասին բողոք է ներկայացվել, և

գնահատելու համակարգված մոտեցման բացակայությունը, ինչը

հանգեցրել է համապատասխան և համապարփակ միջոցների

բացակայությանը։ Այսպես, ոստիկանության աշխատանքի

արդյունքներին չի հետևել որևէ հետագա որոշակի գործողություն՝

քաղաքական ոչ մի որոշում չի կայացվել և մշտադիտարկման որևէ

մեխանիզմ չի կիրառվել՝ հետագա ոտնձգությունները ճանաչելու և

կանխելու ուղղությամբ։ Դատարանը զարմացած է սոցիալական

ծառայությունների որևէ իրական ներգրավվածության և որևէ

նշանի բացակայությունից, որ համապատասխան փորձագետներ

են ներգրավված եղել, ովքեր կարող էին պատշաճ

առաջարկություններ տված լինել կամ աշխատել խնդրո առարկա

երեխաների հետ։ Նմանապես, ոչ մի խորհրդատվություն չի

տրամադրվել առաջին գանգատարկուին՝ նրան աջակցելու

նպատակով։ Փաստորեն, Դատարանը գտնում է, որ բացի որոշակի

դեպքերին արձագանքելուց, առկա խնդրի դեմ պայքարելու

ընդհանուր բնույթի ոչ մի գործողություն չի իրականացվել

իրավասու իշխանությունների կողմից, չնայած նրանց իրազեկ

լինելուն, որ առաջին գանգատարկուն մշտական թիրախ է դարձել

և որ շատ մեծ էր հետագա ոտնձգության հավանականությունը։

149. Նկատի առնելով սա՝ Դատարանը համարում է, որ

իրավասու պետական իշխանությունները չեն ձեռնարկել բոլոր

ողջամիտ միջոցները՝ կանխարգելելու առաջին գանգատարկուի

նկատմամբ ոտնձգությունները, չնայած այն հանգամանքին, որ

նման չարաշահումների շարունակական վտանգն իրական էր և

կանխատեսելի։

150. Հետևաբար տեղի էր ունեցել Կոնվենցիայի Հոդված 3-ի

խախտում առաջին գանգատարկուի առնչությամբ։

Page 68: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

66 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

(b) Երկորդ գանգատարկուի առնչությամբ

(i) Ընդհանուր սկզբունքներ

151. Մինչ Հոդված 8-ի կարևոր խնդիրը անհատին պետական

իշխանությունների կամայական միջմտություններից

պաշտպանելն է, այն պարզապես չի պարտավորեցնում

Պետությանը ձեռնպահ մնալ նման միջամտությունից։ Ի հավելումն

այս բացասական նախաձեռնության, կարող են նաև լինել դրական

պարտավորություններ, որոնք ներհատուկ են անձնական կամ

ընտանեկան կյանքի նկատմամբ արդյունավետ հարգանքին։ Այս

պարտավորությունները կարող են ներառել այնպիսի միջոցների

ձեռնարկում, որոնք նախատեսված են անձնական կյանքի

նկատմամբ հարգանքի երաշխավորման նպատակով նույնիսկ

անհատների փոխհարաբերությունների ոլորտում (տես վերը

նշված՝ X-ը և Y-ն ընդդեմ Նիդեռլանդների, § 23; Botta-ն ընդդեմ Իտալիայի, 24-ը փետրվարի, 1998թ., § 33, Զեկույցներ 1998-I,

Mikulić-ն ընդդեմ Խորվաթիայի, no. 53176/99, § 57, ECHR 2002-I և

վերը նշված՝ Sandra Janković-ը, § 44)։

152. Դատարանը նախկինում վճռել է, տարբեր

համատեքստերում, որ անձնական կյանքի հասկացությունը

ներառում է անձի հոգեբանական ամբողջականությունը։ Հոդված 8-

ի համաձայն, Պետությունները որոշակի հանգամանքներում

պարտականություն ունեն պաշտպանելու անհատի բարոյական

աբողջականությունը այլ անձանց գործողություններից։

Դատարանը նաև վճռել է, որ Պետություններն ունեն դրական

պարտավորություն երաշխավորելու մարդկային

արժանապատվության և կյանքի որակի նկատմամբ հարգանքը

որոշակի առումներով (տես L.-ն ընդդեմ Լիտվայի, no. 27527/03, §

56, ECHR 2007-IV, և mutatis mutandis, Pretty-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 2346/02, § 65, ECHR 2002-III)։

(ii) Այս սկզբունքների կիրառումը սույն գործի առնչությամբ

153. Դատարանը համարում է, որ շարունակական

ոտնձգությունների գործողությունները նաև ներգործել են երկրորդ

գանգատարկուի անձնական և ընտանեկան կյանքի վրա։ Այն գտել

է, որ Պետական իշխանությունները չեն կիրառել բավարար և

պատշաճ միջոցներ՝ կանխարգելելու առաջին գանգատարկուի

նկատմամբ հետագա ոտնձգությունները։ Նմանապես, պետական

Page 69: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 67

իշխանությունները չեն կարողացել բավարար պաշտպանություն

ապահովել այդ առումով երկրորդ գանգատարկուի համար։

Հետևաբար տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի Հոդված 8-ի

խախտում երկրորդ գանգատարկուի առնչությամբ։

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 14 –Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ

154. Գանգատարկուներն այնուհետև բողոքել են, որ իրենց

նկատմամբ չարաշահումների գործողությունները և իրավասու

իշխանությունների արձագանքը նույնպես խտրական էին՝ իրենց

սերբական էթնիկ ծագման և առաջին գանգատարկուի

հաշմանդամության հիմքով։ Նրանք հիմնվել էին Կոնվենցիայի

Հոդված 14-ին, որն ամրագրում է՝

“Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից

օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից,

ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ

համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային

փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ

այլ դրությունից”։

Ընդունելիությունը

1. Կողմերի փաստարկները (հիմնավորումները)

155. Կառավարությունը պնդել էր, որ գանգատարկուները

կարող էին վարույթ բերել համաձայն Խտրականության

կանխարգելման մասին ակտի, որի միջոցով նրանք

կկարողանային հասնել նշված Ակտում սահմանված ցանկացած

հնարավոր խտրականության ճանաչմանը՝ խտրականության և

դրա հետևանքների վերացման, ինչպես նաև փոխհատուցում

ստանալու նպատակով։

156. Գանգատարկուներն ի պատասխան պնդել էին, որ

Խտրականության կանխարգելման մասին ակտի համաձայն

վարույթները չէին հանդիսանում արդյունավետ միջոց, քանի որ

դրանք չէին կարող անդրադառնալ այն առանձնահատուկ

իրավիճակին, որի մասին բողոք էր ներկայացվել։ Բացի այդ նրանք

պնդել էին, որ Ակտի ընդունումից երկու տարի անց գոյություն

չուներ համապատասխան նախադեպային իրավունք, որը ցույց

կտար, որ կամ քաղաքացիները վստահություն ունեին Ակտի

Page 70: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

68 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

համաձայն վարույթներ բերելու առումով, կամ որ բերված

վարույթներին բավարար արագությամբ ընթացք էր տրվել։

2. Դատարանի գնահատականը

157. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի Հոդված 14-ին, ապա

Դատարանը վերահաստատում է, որ այն չունի անկախ գոյություն,

բայց կարևոր դեր է խաղում Կոնվենցիայի և նրա

Արձանագրությունների այլ դրույթների լրացման առումով, քանի

որ այն պաշտպանում է նմանօրինակ իրավիճակներում հայտնված

անհատներին նշված այլ դրույթներով սահմանված իրավունքներից

օգտվելու ցանկացած խտրականությունից (տես Dudgeon-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 22-ը հոկտեմբերի, 1981թ., § 67, Շարք A

no. 45, Chassagnou-ն և այլոք ընդդեմ Ֆրանսիայի [GC], nos. 25088/94,

28331/95 և 28443/95, § 89, ECHR 1999-III և Timishev-ն ընդդեմ Ռուսաստանի, nos. 55762/00 և 55974/00, § 53, ECHR 2005-XII)։

Չնայած որ Հոդված 14-ի կիրառումը չի ենթադրում նշված

դրույթների ոտնահարում և այս առումով անկախ է, չի կարող լինել

նրա կիրառման հնարավորություն, եթե խնդրո առարկա փաստերը

չեն դասվում նշված իրավունքներից մեկի կամ մի քանիսի

շրջանակներում (օրինակ տես՝ Van Buitenen-ն ընդդեմ Նիդեռլանդների, no. 11775/85, Հանձնաժողովի որոշում, 2-ը մարտի,

1987թ. և Cha’are Shalom Ve Tsedek-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], no.

27417/95, § 86, ECHR 2000-VII)։

158. Դատարանը նաև վճռել է, որ նույնիսկ այնպիսի

իրավիճակում, երբ նյութական դրույթ կիրառելի չէ, Հոդված 14 –ը

կարող է այնուամենայնիվ կիրառվել (տես Savez crkava “Riječ

života”-ն և այլոք ընդդեմ Խորվաթիայի, no. 7798/08, § 58, 9-ը

դեկտեմբերի, 2010թ.)։ Հետևաբար Հոդված 14-ի կիրառելիության

վերաբերյալ հարցերը կարելի է քննել առանձին։

159. Ինչ վերաբերում է ներկա գործին, ապա Դատարանը

համաձայն Հոդված 14-ի, կքննի ներպետական միջոցների

սպառումը Խտրականության կանխարգելման մասին ակտի

առնչությամբ։ Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ այն

արդեն ուսումնասիրել է ներպետական միջոցների սպառման

խնդիրը կապված խտրականության մասին բողոքի հետ՝

հիմնական բողոքի վերաբերյալ միջոցների սպառման խնդրից

առանձին (տես Valkov-ը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, nos. 2033/04,

19125/04, 19475/04, 19490/04, 19495/04, 19497/04, 24729/04, 171/05 և

Page 71: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 69

2041/05, §§ 104-108, 25-ը հոկտեմբերի, 2011թ.)։ Այս մոտեցումը

փոխկապակցաված է այն սկզբունքի հետ, ըստ երբ Կոնվենցիայի և

նրա Արձանագրությունների որևէ նյութական Հոդվածի վրա

հիմնվել են թե առանձին և թե Հոդված 14-ի հետ զուգորդմամբ և

հայտնաբերվել է նյութական Հոդված-ի էական խախտում,

Դատարանը կարող է ոչ միշտ անհրաժեշտ համարել գործը նաև

Հոդված 14-ի համաձայն քննելը, չնայած որ դիրքորոշումն այլ է, եթե

խնդրո առարկա իրավունքի իրականացման հստակ

անհավասարությունը հանդիսանում է գործի հիմնարար ասպեկտ

(տես վերը նշված Dudgeon-ը, § 67, Chassagnou-ն և այլոք, § 89, և

Timishev-ը, § 53)։ 160. Ինչ վերաբերում է սույն գործին, Դատարանը նշում է, որ

Խտրականության բացառման ակտը պարունակում է որոշակի

վկայակոչում առողջական վիճակի և հաշմանդամության, ինչպես

նաև էթնիկ հիմքով խտրականությանը (տես ակտիվ բաժին 1-ը)։

Այն ապահովում է մի շարք միջոցներ, ներառյալ խտրականության

ճանաչումը, խտրական գործողությունների արգելումը և վնասի

փոխհատուցումը։ Միջոցները կարող են նաև օգտագործվել

ներպետական իշխանությունների դեմ՝ գործողություն

ձեռնարկելու նրանց ենթադրելի ձախողման պարագայում (տես

վերը նշված պարբերություն 74-ը)։

161. Խտրականությունից պաշտպանությունը պետք է փնտրել

սովորական դատարաններում և նախատեսված է ինչպես առաջին

ատյանի դատարան, այնպես էլ սահմանադրական դատարան

բողոք բերելու հնարավորությունը։ Խտրականության

չենթարկվելու իրավունքը նաև երաշխավորված է Խորվաթիայի

Սահմանադրությամբ, և Կոնվենցիան ուղղակիորեն կիրառելի է

Խորվաթիայում։ Լրացուցչության սկզբունքին

համապատասխանություն ապահովելու նպատակով

գանգատարկուները նախքան Դատարան բողոք բերելը պետք է

առաջինը ներպետական դատարաններին հնարավորություն

ընձեռեն շտկել իրենց իրավիճակը և անդրադառնալ այն

խնդիրներին, որ իրենք ցանկություն ունեն ներկայացնել

Եվրոպական Դատարան։

162. Վերոնշյալին հիմնվելով՝ Դատարանը համարում է, որ

համաձայն Խտրականության կանխարգելման ակտի դրույթների

վարույթ հարուցելը հանդիսանում է արդյունավետ ներպետական

միջոց և որ այդ միջոցի պատշաճ կիրառումը կարող էր հանգեցրած

Page 72: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

70 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

լինել ենթադրելի բռնության ճանաչմանն ու վնասների

փոխհատուցմանը։ Այն դեպքում, երբ գանգատարկուների բողոքը

հաջողության չհասներ սովորական դատարաններում, նրանք

կկարողանային բողոք բերել նաև Սահմանադրական դատարան։

Սակայն գանգատարկուները չէին օգտագործել իրենց համար

մատչելի բոլոր միջոցները։

163. Հետևաբար, այս բողոքը պետք է մերժվի համաձայն

Կոնվենցիայի Հոդված 35-ի §§ 1-ի և 4-ի՝ ներպետական միջոցները

չսպառելու պատճառով։

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 13-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ

164. Գանգատարկուները պնդել էին, որ իրենք չէին ստացել

արդյունավետ պաշտպանության միջոց իրենց բողոքների

առնչությամբ ըստ Կոնվենցիայի։ Նրանք հիմնվել էին Կոնվենցիայի

Հոդված 13-ին, որն ամրագրում է՝

“Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն

ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև

իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ

եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք”։

A. Ընդունելիությունը

1. Ինչ վերաբերում է գանգատարկուների բողոքներին ըստ Կոնվենցիայի Հոդվածներ 3-ի և 8-ի,

165. Դատարանն ի նկատի է առնում, որ այս բողոքը կապված է

վերոնշյալ բողոքին, որը քննվել է կապված Կոնվենցիայի

Հոդվածներ 3-ի և 8-ի հետ կապված, ուստիև պետք է նմանապես

հայտարարվի որպես ընդունելի։

2. Ինչ վերաբերում է գանգատարկուների բողոքին համաձայն Կոնվենցիայի Հոդված 14-ի,

166. Դատարանն արդեն հաստատել է, որ կապված

Կոնվենցիայի Հոդված 14-ի համաձայն իրենց բերած բողոքի հետ,

գանգատարկուներն իրենց տրամադրության ունեցել են

արդյունավետ միջոց՝ Խտրականության կանխարգելման ակտի

դրույթներին համապատասխան վարույթ հարուցելը, որը նրանք

Page 73: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 71

չեն օգտագործել։ Սրան հետևում է, որ գանգատի այս մասը

ակնհայտորեն վատ հիմնավորված է և պետք է մերժվի համաձայն

Կոնվենցիայի Հոդվածներ 35 §§ 3 (a)-ի և 4-ի։

B. Գանգատի էությունը

167. Գանգատարկուները պնդել են, որ իրենք չեն ունեցել

արդյունավետ միջոց՝ ոտնձգություններից և բռնությունից

պաշտպանություն ստանալու համար։ Դատարանը նշում է, որ

Կառավարությունն առաջարկել է մի շարք միջոցներ, որոնք

ենթադրաբար եղել են գանգատարկուների տրամադրության տակ

այդ առնչությամբ։ Այնուամենայնիվ, Դատարանը պարզել է, որ

Կառավարության վկայակոչած միջոցներից և ոչ մեկը չէր կարող

արձագանքած լինել գանգատարկուների իրավիճակին՝ կապված

Կոնվենցիայի Հոդվածներ 3-ի և 8-ի համաձայն նրանց բերած

բողոքների հետ։

168. Հետևաբար, Դատարանը համարում է, որ

գանգատարկուները չեն ունեցել մատչելի արդյունավետ միջոց

կապված Կոնվենցիայի Հոդվածներ 3-ի և 8-ի համաձայն իրենց

բերած բողոքների հետ։ Համապատասխանաբար, տեղի է ունեցել

Հոդված 13-ի խախտում այդ առումով։

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 41-Ի ԿԻՐԱՌՈՒՄԸ

169. Կոնվենցիայի Հոդված 41-ը ամրագրում է՝

“Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան

կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր

պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն

մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է,

անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում

տրամադրել”։

A. Վնասը

170. Գանգատարկուները պահանջում էին յուրաքանչյուրը

10,000 եվրո (EUR) ոչ նյութական վնասի փոխհատուցման համար։

171. Կառավարությունը համարել էր պահանջված գումարը

չափազանցված և չհիմնավորված։

Page 74: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

72 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

172. Նկատի առնելով ներկա գործի բոլոր հանգամանքները՝

Դատարանն ընդունում է, որ գանգատարկուները տուժել են ոչ

նյութական վնասից, որը չի կարող փոխհատուցվել միայն

ոտնահարումը ճանաչելու միջոցով։ Անաչառ կերպով իր

գնահատականը տալով՝ Դատարանը գանգատարկուներին

համատեղ տրամադրում է 11,500 եվրո (EUR) փոխհատուցում ոչ

նյութական վնասի դիմաց՝ գումարած ցանկացած հարկ, որը կարող

է ենթակա լինել նրանց կողմից վճարման։

B. Ծախքերը և ծախսերը

173. Գանգատարկուները, ովքեր իրավաբանական օգնություն

էին ստացել Եվրոպայի խորհրդի սխեմայով, նաև պահանջել էին

1,206 եվրո (EUR) այն ծախսերի և ծախքերի համար, որոնք

կատարվել էին ներպետական դատարանների առջև և 4,997.13

(EUR) եվրո՝ Եվրոպական Դատարանի առջև կատարվածների

համար։

174. Կառավարությունը պնդել էր, որ գանգատարկուները չէին

տրամադրել բողոքի մանրամասն տվյալները։

175. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի,

գանգատարկուն իրավունք ունի ստանալ իր կատարած ծախսերի և

ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ցույց է տրվել,

որ դրանք փաստացիորեն և անհրաժեշտաբար են կատարվել և

ողջամիտ են իրենց չափով։ Սույն գործում ուշադրություն

դարձնելով ներկայացված փաստաթղթերին և վերոնշյալ

չափանիշներին՝ Դատարանը համարում է, որ այն ծախսերը, որ

կատարել էին գանգատարկուները կապված ներպետական

իշխանությունների առջև իրենց նկատմամբ ոտնձգությունների

մասին բողոքների ներկայացման հետ, էապես ուղղված են եղել

Կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանությանը

Դատարանի առջև, և որ այս ծախսերը կարող են հաշվի առնվել

ծախսերի հետ կապված պահանջը գնահատելիս (տես Scordino-ն ընդդեմ Իտալիայի (no. 1) [GC], no. 36813/97, § 284, ECHR 2006-V և

Medić-ն ընդդեմ Խորվաթիայի, no. 49916/07, § 50, 26-ը մարտի,

2009թ.)։ Ուշադրություն դարձնելով իր տիրապետած

տեղեկատվությանը և վերոնշյալ չափանիշներին՝ Դատարանը

գանգատարկուներին համատեղ տրամադրում է 1,206 եվրո (EUR)

ներպետական վարույթներում կատարված ծախերի և ծախքերի

Page 75: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 73

համար, և 3,500 եվրո (EUR)՝ Դատարանի առջև կատարած

ծախսերի ու ծախքերի համար, այսինքն 850 եվրո (EUR) պակաս,

որն արդեն իսկ ստացվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրավական

օգնություն ստանալու միջոցով, գումարած ցանկացած հարկ, որը

կարող է ենթակա լինել վճարման գանգատարկուների կողմից

վերոնշյալ գումարի համար։

C. Տուգանքը

176. Դատարանը նպատակահարմար է համարում, որ

նախնական տոկոսադրույքը հիմնված լինի Եվրոպական

կենտրոնական բանկի նվազագույն փոխարկային

տոկոսադրույքին, որին պետք է հավելել երեք տոկոս։

ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է, որ Կոնվենցիայի Հոդվածներ 3-ով և 8-ով,

ինչպես նաև Հոդված 13-ով բերված բողոքներն այն մասով, որով

այն առնչվում է Հոդվածներ 3-ով և 8-ով բերված բողոքներին,

ընդունելի, իսկ բողոքի մնացած մասը՝ անընդունելի։

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 3-ի

խախտում առաջին գանգատարկուի առնչությամբ։

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 8-ի

խախտում երկրորդ գանգատարկուի առնչությամբ։

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 13-ի

խախտում։

5. Վճռում է՝ (a) որ պատասխանող Պետությունը պետք է Կոնվենցիայի

Հոդված 44 § 2 –ի համաձայն սույն վճիռը վերջնական

դառնալուց հետո, երեք ամսվա ընթացքում

գանգատարկուներին համատեղ վճարի հետևյալ գումարները,

որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության

արժույթով՝ վճռի օրվա համապատասխան փոխարժեքով։

Page 76: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

74 ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ

(i) 11,500 (EUR) (տասնմեկ հազար հինգ հարյուր եվրո),

գումարած ցանկացած հարկ, որը կարող է ենթակա լինել

վճարման՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

(ii) 4,706 (EUR) (չորս հազար յոթ հարյուր վեց եվրո), 850

(EUR) (ութ հարյուր հիսոն եվրո) պակաս, գումարած այն

հարկը, որը կարող է ենթակա լինել գանգատարկուների

կողմից վճարման՝ որպես ծախսերի և ծախքերի

փոխհատուցում։

(b) որ վերոնշյալ եռամսյա ժամկետը լրանալուն պես՝ նշված

գումարի չվճարման համար տոկոսադրույքը պետք է հիմնվի

Եվրոպական կենտրոնական բանկի՝ չվճարման

ժամանակահատվածում նվազագույն փոխարկային

տոկոսադրույքի վրա, հավելելով դրան երեք տոկոս։

6. Մերժում է արդարացի բավարարման վերաբերյալ դիմողների

պահանջի մնացած մասը։

Søren Nielsen Anatoly Kovler

Քարտուղար Նախագահ

© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը

և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների

խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (www.coe.int/humanrightstrustfund): Այն

պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն

չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների

եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից

(http://hudoc.echr.coe.int) և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը

տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝

պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային

իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության

հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը

նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ [email protected].

© Council of Europe/European Court of Human Rights, 2013

The official languages of the European Court of Human Rights are English and French. This

translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of

Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any

responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of

the European Court of Human Rights (http://hudoc.echr.coe.int) or from any other database with

which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that

the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the

Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes,

please contact [email protected].

Page 77: ՎԵՐՋՆԱԿԱՆ 24/10/2012 · (“Կոնվենցիա”) Հոդված 34-ի` Խորվաթիայի երկու քաղաքացիների՝ պրն. Dalibor Đorđević-ի և տկն

ĐORĐEVIĆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԱՏԱՎՃԻՌ 75

© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013

Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La

présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du

Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline

toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de

jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (http://hudoc.echr.coe.int), ou de toute

autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non

commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication

de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute

personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est

invitée à le signaler à l’adresse suivante : [email protected]