11

Axmuk

Embed Size (px)

Citation preview

Page 1: Axmuk
Page 2: Axmuk

Երևանում նորմայից բարձր աղմուկը բացասաբար է ազդում մարդկանց, կենդանական ևբուսական աշխարհի վրա։ Այսօրվա ասուլիսին նման մտահոգություն հայտնեցին

բնապահպաններ Կարինե Դանիելյանն ու Թամարա Գալստյանը։ Կարինե Դանիելյանի խոսքով՝ըստ կառավարության որոշումների՝ Երևանում աղմուկի նորման ցերեկվա համար սահմանված է

մինչև 70 դեցիբել, իսկ գիշերվա համար՝ 60։Սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արդեն պարզվել է, որ այսօրաղմուկի չափաքանակը նորմայից բարձր է 7-8 դեցիբելով։ Այսօր մայրաքաղաքում աղմուկի

աղբյուր են տրանսպորտը, ինտենսիվ իրականացվող շինարարությունը և ամենուր հնչող բարձրերաժշտությունը։ Բնապահպանները նշում են, որ այսօր տարբեր օբյեկտներում հնչող բարձր

երաժշտությունը ոչ թե մարդուն հաճույք է պատճառում, այլ «քանդում է» օրգանիզմը։«Բավական է Օղակաձև այգով անցնել և դինամիկները իրար խեղդելով, մի ռեստորանը միկողմը, մյուսը՝ մյուս կողմը, տարբեր երաժշտություններ իրար խեղդելով՝ ղժժում են։ Այնինչայգին կոչված է, որպեսզի մարդ հանգստանա։ Խնդիրն այն է, որ մարդը միշտ մոռանում է, որ

կենդանական աշխարհի ներկայացուցիչ է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ կենդանիները։Թե կենդանիների մոտ, թե նախամարդու մոտ բարձր ձայնը վտանգի ազդանշան է եղել։

Օրգանիզմը պատասխանում է այսպես՝ նա վտանգի սիգնալը լսում է, նա պետք է փախչի։ Այսօրմեր ուղեղը հանգստացնում է օրգանիզմին՝ ասելով՝ փախչելու խնդիր չկա, ուղղակի բարձրերաժշտություն է»,- ընդգծեց Կարինե Դանիելյանը։ Բարձ աղմուկը, բացի մարդուն սթրեսի

ենթարկելուց, ազդում է նաև լսողության վրա։ Ըստ Կարինե Դանիելյանի՝ պատահական չէ, որքաղաքներում ապրող մարդիկ ծերության տարիներին արդեն շատ վատ են լսում։

Համաշխարհային մակարդակով իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, ործանր ռոք լսելուց հետո երիտասարդներն ագրեսիվ են դառնում, սկսում են իրեր կոտրել, հանցագործությունների են դիմում։ «Օրգանիզմը ելք է փնտրում, էներգիան հավաքվել է»,-

երևույթն այսպես են բացատրում մասնագետները։ Ստեղծված իրավիճակում, ըստբնապահպանների, մայրաքաղաքի բնակչությունն այսօր հանգստի վայր չունի։

Page 3: Axmuk
Page 4: Axmuk

• «Մենք չունենք այն տարածքները, որտեղ կարող ենք նստել, մաքուր օդշնչել և խաղաղության մեջ լինել, անաղմուկ միջավայրում լինել։ Իսկ դաքաղաքների համար շատ կարևոր նախապայման է»,- նշեց ԿարինեԴանիելյանը։ Աղմուկի պատճառով Երևանից հեռացել են երգողթռչունները։ «Այն տարիներին, երբ մենք ունեինք անաղմուկ այգիներ, խաղաղ այգիներ, նաև կային մեծ քանակությամբ երգող թռչուններ։ Մենքկարող էիք նստել և թռչունների գեղեցիկ երգը լսել։ Հիմա մեզ մոտ ի՞նչ ենմնացել՝ սև ագռավներն են մնացել»,- ասաց Դանիելյանը։Բնապահպանը հիշեցնում է ՝ այն, ինչ վնասակար է բույսերի ևկենդանիների համար, վնասակար է նաև մարդու համար։ Եթե երգողթռչունները հեռացել են քաղաքից, դա մարդկանց համար լուրջ ահազանգէ։ Գիտականորեն ապացուցված է նաև, որ բարձր աղմուկը բացասաբար էազդում բույսերի վրա։Թամարա Գալստյանն էլ հիշեցրեց, որ բարձր աղմուկի դեմ պայքարել ենդեռևս հնում։ Հին Հռոմում՝ Հուլիոս Կեսարի ժամանակ, գիշերայինաղմուկի դեմ օրենք էր ընդունվել, ուշ ժամերին արգելվել է փողոցներումսայլերի անցուդարձը, ինչպես նաև ամուսինների վեճը։ Ի դեպ, ըստԹամարա Գալստյանի, այսօր մարդու օրգանիզմի համար սթրեսի աղբյուրէ նաև Երևանի մետրոպոլիտենը, քանի որ գնացքները աղմուկով ենաշխատում։ Այնինչ եվրոպական երկրների մետրոպոլիտեններիգնացքներն արդեն ռետինե անիվներ ունեն

Page 5: Axmuk
Page 6: Axmuk
Page 7: Axmuk
Page 8: Axmuk
Page 9: Axmuk
Page 10: Axmuk
Page 11: Axmuk

ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՄՈՒՍԻՆՅԱՆՆԱՐԵԿԸ, ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՎԱՀԵԵԶԻԿՅԱՆԸ, ԺԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԼԻԼԻԹՍԱՐԳՍՅԱՆԸ, ՂԱՐԻԲՅԱՆՍԻՐԱՆՈՒՇԸ