8
ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ

Կենդանիների ձայներ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Կենդանիների ձայներ

Կենդանիների ձայները

Page 2: Կենդանիների ձայներ

Ընդհանրապես կենդանական աշխարհում կենդանիների կարգաբանական տեղը որոշելու և ճշտելու համար օգտագործում են նաև ձայնագրման մեթոդը: Այսինքն` դաշտային պայմաններում ձայնագրում են կենդանուն, իսկ հետո այդ ձայնագրությունը բերվում է լաբորատորիա, հատուկ սարքերի միջոցով ձայնի վերարտադրություն է տեղի ունենում և որոշվում է, թե տվյալ կենդանու արտաբերած ձայնն ի՞նչ է նշանակում: Իրականում կենդանու ամեն մի ձայնը շատ կարևոր նշանակություն ունի: Այն կարող է շատ տարբեր նշանակություններ ունենալ:

Page 3: Կենդանիների ձայներ

Օրինակ, երկկենցաղների մոտ կա 5 տեսակի ձայն, կա ամուսնական ձայն, այսինքն` սիրային խաղերի ձայն, անձրևի ձայն, երբ պետք է անձրև գա, վախի ձայն, տարածքի ձայն՝ որ տվյալ տարածքն իրենն է, և ուրիշ կենդանի չպետք է գա այդտեղ, և այլն: Այսինքն` կենդանու արձակած ամեն մի ձայն պատահական չէ և անտեղի չէ: Օրինակ, թռչունները բազմազան ձայներ են արձակում, իսկ մարդիկ երբեմն հիանում են այդ ձայներով, սակայն թռչունների ձայները, էսթետիկական հաճույք պարգևելուց բացի, ունեն նաև կենսաբանական մեծ նշանակություն, որը գիտության մեջ նոր զարգացող ուղղություն է:

Page 4: Կենդանիների ձայներ

Ձկները շատ հետաքրքիր ձայն են արձակում, և այդ ձայնի արձակմանն օժանդակում է նրանց լողափամփուշտը, ինչն իրականում մի քանի ֆունկցիա է կատարում. այն և՛ ձայն հանելու համար է, և՛ շնչառության համար` հավելյալ թթվածին է մատակարարում և համարվելով` որպես հիդրոստատիկ (հավասարակշռության) օրգան, օգնում է, որպեսզի ձուկը կարողանա կարգավորել իր վեր բարձրանալը, իջնելը և այլն: Այսինքն` ձկները նույնպես ձայն են հանում, որոնք կարող են շատ տարբեր նշանակություններ ունենալ` բազմացման նշանակությունից` մինչև սերնդին պաշտպանելու նշանակություն, և այլն: 

Ընդհանրապես աշխարհում կան ձայնադարաններ, ամենամեծ ձայնադարանը գտնվում է Կոռնելիի անվան համալսարանում (ԱՄՆ), որտեղ պահվում են ամբողջ ծովային և ցամաքային կենդանիների ձայները: Օրինակ, ընդունված է ասել, որ բնության մեջ ձկները համր են, բայց դա այդպես չէ:

Page 5: Կենդանիների ձայներ

Չղջիկներ

Օրինակ, թռչունների ձայներն օգտագործվում են բժշկության մեջ` հատկապես հոգեկան ծանր վիճակով մարդկանց այդ վիճակից դուրս բերելու համար: Դրա համար հատուկ սենյակներ կան, որտեղ մտնում եք, ու այնպիսի ձայներով եք շրջապատված լինում, կարծես անտառում եք, շուրջը թռչուններ են, մի խոսքով` դուք ասես դրախտային միջավայրում եք: 

Չղջիկի առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար։ Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։ Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերինեկտարով ու պտուղներով։

Page 6: Կենդանիների ձայներ

Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին։Ժամանակակից նավերում կա մի տեղորոշիչ սարք (ռադար), որը նույնպես գործում է անդրաձայնի սկզբունքով և թանձր մառախուղի ժամանակ անգամ օգնում է հայտնաբերելու ժայռը, այսբերգը (սառցալեռը) կամ այլ կարգի վտանգներ։ Չղջիկները բնակվում են փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում՝ մինչև մի քանի միլիոնի հասնող գաղութներով։ Տարածված են չափավոր կլիմայով վայրերում։

Page 7: Կենդանիների ձայներ

Ցուրտ եղանակին նրանք ձմեռային քուն են մտնում։ Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1–2 ձագ։ Երկարակյաց են. ապրում են մինչև 20 տարի։ Չղջիկների առանձին տեսակներ վարակիչ հիվանդություններ տարածողներ են։ Շատ տեսակներ անհետացման եզրին են՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և նրանց սովորական ապրելավայրերի ավերման պատճառով։

Հարավային Ամերիկայում բնակվում է չղջիկների 4 տեսակ, որոնց անվանում են վամպիրներ։ Նրանք սնվում են միայն կաթնասունների ու թռչունների թարմ արյունով։ Վամպիրներն արյունը ոչ թե արտածծում են, այլ լիզում են վերքի վրայից։ Զոհի համար վտանգավոր է ոչ այնքան արյան կորուստը, որքան վամպիրից վարակիչ հիվանդություններով վարակվելու վտանգը։

Page 8: Կենդանիների ձայներ

Վերջ...

Նյութը պատրաստեց Նարեկ ԻսախանյանըԱղբյուրը` 168hours.am