8
ԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷ- Է ԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ

էլեկտրական լարում։գաղափար էլշու ի մասին։ վոլտաչափ

Embed Size (px)

Citation preview

Page 1: էլեկտրական լարում։գաղափար էլշու ի մասին։ վոլտաչափ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐՈՒՄ։ԳԱՂԱՓԱՐ ԷԼՇՈՒ-Ի ՄԱՍԻՆ։ ՎՈԼՏԱՉԱՓՊատրաստեց՝ Հրաչ Եղիազարյանը

Page 2: էլեկտրական լարում։գաղափար էլշու ի մասին։ վոլտաչափ

ԻՆՉ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԿՈՂՄՆԱԿԻ ՈՒԺԵՐԸ

Հոսանքի աղբյուրներում կողմնակի ուժերն աշխատանք են կատարում՝ լիցքը բաժանելու և առանձնացված դրական և բացասական լիցքերը աղբյուրի սեղմակներին կուտակելու համար։ Այդ աշխատանքի շնորհիվ տեղի է ունենում այս կամ այն տեսակի էներգիայի փոխակերպում էլեկտրական էներգիայի։ Փակ էլեկտրական շղթայում կատարվում է նաև հակառակ պրոցեսը։

Page 3: էլեկտրական լարում։գաղափար էլշու ի մասին։ վոլտաչափ

ՈՐՔԱ՞Ն ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ Է ՏԱԼԻՍ ՀՈՍԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐԸ ՍՊԱՌԻՉՆԵՐԻՆ, ԵՒ ԻՆՉԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԱՅԴ ԷՆԵՐԳԻԱ

Աղբյուրի սեղմակներին կուտակված լիցքավորված մասնիկները էլեկտրական դաշտ են ստեղծում փակ շղթայի հաղորդիչներում, իսկ այդ դաշտի հաշվին հաղորդիչների ազատ լիցքակիրները ձեռք են բերում ուղղորդված շարմամբ պայմանավորված կինետիկ էներգիա։ Փակ շղթայի յուրաքանչյուր հաղորդչում, նրա մի ծայրից մյուսը լիցք տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտը կատարում է աշխատանք։ Այդ աշխատանքը կոչվում է հոսանքի աշխատանք, այն կախված է տեղափոխված լիցքի քանակից։ Հոսանքի աշխատանքի հարաբերությունը հաղորդիչով տեղափոխված լիցքի քանակին հաստատուն մեծություն է, և կախված չէ լիցքից։

Page 4: էլեկտրական լարում։գաղափար էլշու ի մասին։ վոլտաչափ

ԼԱՐՈՒՄ

Այն հարաբերությունը որն անվանում են լարում, կարող է բնութագրել հաղորդչի ներսում էլեկտրական դաշտը։

U=լարում q=հաղորդչով տեղափոխված լիցքը A=հոսանքի աշխատանքը U=A/q Լարումը ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է փակ

էլեկտրական շղթայի հաղորդչում էլեկտրական դաշտը և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանն այդ հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին։ Լարմամբ կարող ենք ոչ միայն փակ էլեկտրական շղթայի առանձին տարրում, այլև շղթայի կամայական տեղամասում էլեկտրական դաշտը։

Page 5: էլեկտրական լարում։գաղափար էլշու ի մասին։ վոլտաչափ

ՎՈԼՏ

Լարման միավորը վոլտն է (Վ)։ Մեկ վոլտն այն լարումն է որի դեպքում շղթայի տվյալ տեղամասով մեկ կուլոն լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է մեկ ջոուլ աշխատանք։ 1Վ=1Ջ/1Կլ=1Ջ/Կլ

1կՎ=1000Վ 1ՄՎ=1000000Վ 1մՎ=0,001Վ

Page 6: էլեկտրական լարում։գաղափար էլշու ի մասին։ վոլտաչափ

ԿՈՒՏԱԿՎԱԾ ԼԻՑՔԵՐ

Էլեկտրական շղթային չմիացված հոսանքի աղբյուրում կուտակված էլեկտրական էներգիան կախված է լիցքի այն քանակից, որը կուտակված է աղբյուրի յուրաքանչյուր սեղմակում։ Նշված հարաբերությունը կարող է ծառայել որպես հոսանքի աղբյուր։ Այն նշանակվում է տառով, և անվանում են հոսանքի աղբյուրի էլեկտրական ուժ։

Page 7: էլեկտրական լարում։գաղափար էլշու ի մասին։ վոլտաչափ

ՀՈՍԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒԺ

Նշանակելով հոսանքի աղբյուրի էլեկտրական էներգիան W-ով կարող ենք ԷԼՇՈՒ-ն սահմանող բանաձևը մաթեմատիկորեն ներկայացնել հետևյալ կերպ՝

=W/q q-հոսանքի աղբյուրի յուրաքանչյուր սեղմակի լիցքի բացարձակ արժեք =Aկողմ/q Աղբյուրի ԷԼՇՈՒ-ի միավորը նույնպես վոլտն է։ Աղբյուրի ԷԼՇՈՒ-ն հավասար

է 1Վ-ի, եթե յուրաքանչյուր սեղմակին բացարձակ արժեքով 1Կլ լիցք առանձնացնելու համար կողմնակի ուժերը կատարում են 1Ջ աշխատանք։ Օրինակ եթե մարտկոցի ԷԼՇՈՒ-ն 6Վ է ապա այդ նշանակում է, որ աղբյուրի յուրաքանչյուր սեղմակին բացարձակ արժեքով 1Կլ լիցք առանձնացնելու համար կողմնակի ուժերը կատարում են 6Ջ աշխատանք։

Page 8: էլեկտրական լարում։գաղափար էլշու ի մասին։ վոլտաչափ

ՎՈԼՏԱՉԱՓ

Շղթայի որևէ տեղամասի լարումը կամ հոսանքի աղբյուրի ԷԼՇՈՒ-ն չափելու համար օգտագործվում է վոլտաչափը։ Պայմանական նշանը V-է։ Վոլտաչափի «+» սեղմակին միացնում են այն հաղորդիչը, որով անցնում է դրական լարումը, իսկ «-» միացվում է այն հաղորդիչը որով անցնում բացասական լարումը։ Երբ էլեկտրական սարքի սեղմակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի մի ծայրին, իսկ երկրորդը՝ մյուս, ապա այդպիսի միացումն անվանում են զուգահեռ։