8
Փափկամարմիններ

Փափկամարմիններ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Փափկամարմիններ

Փափկամարմիններ

Page 2: Փափկամարմիններ

O Փափկամարմինները կազմում ենանողնաշարավորների առանձին տիպ: Թվաքանակով երկրորդն ենհոդվածոտանիներից հետո: Հայտնի ենքեմբրի ժամանակաշրջանից: Գոյությունունեն մոտ 130 հզ. ժամանակակիցտեսակներ, ՀՀ-ում ամենուրեք տարածված է155 տեսակ: Փափկամարմիններըբաժանվում են 7 դասի՝ զրահավորներ կամխիտոններ, ակոսափորայիններ, մոնոպլակոֆորներ, թիոտանիներ, երկփեղկանիներ, փորոտանիներ, գլխոտանիներ:

Page 3: Փափկամարմիններ

O Զրահավորներն ունեն իրար վրադարսված 8 թիթեղից բաղկացած խեցի,

իսկ գլուխն առանց շոշափուկների է ևծածկված է առջևի թիթեղով: Շատսակավաշարժ և ծույլ էակներ են,

ոտքերով կառչում են քարերին և սնվումուտելի բուսածածկով:

Page 4: Փափկամարմիններ

O Ակոսափորայինների դասիներկայացուցիչներն ունեն որդանմանմարմին: Նրանք կորցրել են խեցին, բայցմարմինը ծածկված է կրային խիտասեղներով: Ապրում են փափուկբուստերի (կորալներ) վրա կամ տիղմիմեջ: Առավել կազմակերպված խեցիավորփափկամարմիններն ունեն ամբողջականկամ երկփեղկ խեցի: Դրանցիցենմոնոպլակոֆորները, որոնց խեցինթասականման է, և թիոտանիները, որոնքունեն շատ շոշափուկներ ու երկար, խողովակաձև, գլխի ծայրում լայնացածխեցի: Սրանք ապրում են ծովի հատակին, թաղվում բնահողի մեջ:

Page 5: Փափկամարմիններ

O Փորոտանիների կամ խխունջների դասըխեցիավոր փափկամարմիններիցթվաքանակով ամենահարուստն է: Հայտնիեն պալեոզոյան ժամանակաշրջանից: Փորոտանիների մարմինը կազմված է գլխից, իրանից և մկանուտ մեծ ոտքից, որիկծկումների շնորհիվ կենդանին կարող էլողալ և սողալ: Իրանը (թիկնոցային պարկ) ծածկված է մաշկածալքով՝ թիկնոցով (որոշտեսակներ չունեն), որի արտաքին մասնարտադրում է կրային խեցի:

Page 6: Փափկամարմիններ

O Իրանի և թիկնոցի միջև գոյանում է խոռոչ, որտեղտեղավորված են թիկնոցային օրգանները (շնչառական, զգացողության) և մարսողական, սեռական ուարտաթորության համակարգերի բացվածքները: Թիկնոցային մասը ծածկված է մարմինը վնասվածքներիցև չորացումից պաշտպանող խեցիով: Փորոտանիներիբերանը գտնվում է գլխի ստորին մասում: Բերանում կանբազմաթիվ ստորին ատամիկներ, որոնք առաջացնում ենայսպես կոչված քերիչ: Ցամաքային ձևերը(լորձնամոլյուսկներ) կոշտ մակերևույթով շարժվելիսառատ լորձ են արտադրում, որը սողացող կենդանուհետևից թողնում է նկատելի հետք: Ունեն պարզ աչքեր, որոնք երբեմն տեղադրված են լինում անտենաների վրա: Փորոտանիները շնչում են խռիկներով, ցամաքայինձևերը՝ թիկնոցային խոռոչի հաշվին գոյացած թոքերով:

Page 7: Փափկամարմիններ

O Գլխոտանիները (օրինակ՝ ութոտնուկըև կաղամարը) խեցիներ չունեն, բայցունեն ոտքերին փոխարինողշոշափուկներ, որոնք տեղադրված ենգլխին: Երբ ութոտնուկը քնած է, նրա 6 շոշափուկներն անշարժ են, իսկ 2-ը, շարունակ շրջանակներ գծելով, պահպանում են նրան: Խոշորութոտնուկի յուրաքանչյուր շոշափուկիվրա կա 300 ծծիչ, որոնցիցյուրաքանչյուրը կարող է բռնած պահելմի քանի կիլոգրամ ծանրության բեռ:

Page 8: Փափկամարմիններ

O Նյութը պատրաստեցին ԳրիգորՄելքոնյանը և Նորայր Գալիկյանը: