9
ՍՍՍՍՍՍՍՍՍՍ

Ստեփանավան

  • Upload
    225193

  • View
    126

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

Մենք ճամփորդեցինք շատ հետաքրքիր տեղեր և հիմա ես

դրանցից մի մասի մասին կպատմեմ։

•Մենք սկզբում կանգառ տվեցինք մի տեղ, որտեղ կային բոլոր հայկական տառերը։ Այնտեղ ԲԳԴ տառերը շարված էին իրար կողք-կողքի։ Ես նկարվեցի այդ տառրի մոտ, քանի որ Դ-ը տառը իմ անվան առաջին տառն էր, իսկ Գ-ն իմ հարազատ եղբոր առաջին տառն է։ Այնտեղ կար շան փոքր ձագեր։

ԴԵՆԴՐՈՊԱՐԿ• Այստեղ տեսանք հրաշք բնություն: Չէի մտածում, որ Դենդրոպարկում կտեսնեմ Սեկվոյա: Սա ծառի տեսակ է, որը կարծեմ Հայաստանում չի աճում: Այդպես էի մտածում մինչև Դենդրոպակ այցելելը: Քայլելիս հանդիպեցի վայրի ելակի: Այն շատ քաղցր էր և զարմանալի համ ուներ: Անցանք փոքրիկ առվակի մոտով, որի վրա կամուրջ էր կառուցված: Աշխատողները ասում էին, որ դա գետ է, բայց երևի չգիտեին, որ այդքան փոքր գետեր չեն լինում:

ՀՆԵՎԱՆՔ• Այս վանքը կարծես փոսի մեջ լիներ, եկեղեցու կեսը քանդված էր, բայց Կուրթան գյուղի պատմության ուսուցիչն ասաց, որ շուտով կվերականգնեն:Մի փոքր դժվար էր իջնել և բարձրանալ այդ խոտածածկ և քարքարոտ ճանապարհը, բայց եկեղեցին տեսնելու համար արժեր այդքան  քայլել: Եկեղեցուն կից կար երկու կիսաքանդ շինություն, ես փորձում էի հասկանալ, թե դրանք ինչ են: Հետո իմ մայրենիի ուսուցչուհին ինձ բացատրեց:

ՍՈՃՈՒՏ•Երկրորդ օրը գնացինք Սոճուտ։ Քայլեցինք, երգեցինք, լուսանկարեցինք: Ես երկու սունկ գտա, բայց , ցավոք, դրանք թունավոր էին: Հիմա կարողանում եմ տարբերել թունավոր և անվնաս սնկերը:

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆ

• Մենք նաև գնացինք գործող եկեղեցի։ Դա «ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ» եկեղեցին է։ Այնտեղի Թեմի առաջնորդը սովորել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Նրա անունը Վռամ էր, մենք նրան կոչում էինք տեր Վռամ։ Նա ցույց տվեց մեզ հետաքրքիր քարեր, և բացատրեց թե այդ քարերը ինչ են նշանակում Այնուհետև մենք միասին երգեցինք Հայր մեր, մոմ վառեցինք և գնացինք նայենք ուրիշ տեսարժան վայրեր։

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

• Գնացինք Ստեփան Շանումյանի տուն-թանգարան։ Այնտեղ կար երկու հարկ։ Առաջին հարկում Ստ․ Շահումյանի տուն էր և հին ժամանակվա գործիքներ։ Երբ բանտարկել էին Ստ․Շահումյանին, նա հացի խմորից կոշիկ էր պատրաստել իր կնոջ ծննդյանը նվեր։ Երկրորդ հարկում կար շատ նկարներ և փոքր արձաններ։

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ• Վերջում մենք գնացինք Սևանա լիճ։ Այնտեղ լողացանք, հանգստացանք և այնուհետև գնացինք Երևան։• Եվ այսպես ավարտվեց մեր ճամփորդությունը։