9
ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄ ԱԱԱԱԱԱԱԱ 8-2 ՄՄՄ.

Ադրբեջան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ադրբեջան

Մարկոսյան Մերի

Ադրբեջան

8-2 դաս.

Page 2: Ադրբեջան

Տեղեկություն

Մայրաքաղաք – Բաքու

Պետական կարգ – Նախագահական հանրապետություն

Մակերես - 75.142կմ² (1,7% ջրային)

Ազգաբնակչություն - 9.552.500 (2014)8.922.447 (2009) (110 (2014)/կմ²)

Page 3: Ադրբեջան
Page 4: Ադրբեջան

Ադրբեջանցի ազգի ձևավորման պատմությունը

Ներկայիս Ադրբեջանի տարածքում շուրջ մեկ հազարամյակ առաջ տեղակայված էր պատմական Աղվանքը, ուր բնակվում էին Կովկասի աղվան քրիստոնյաները: 1918 թվականին որոշվեց երկիրը կոչել <<Արևելյան և Հարավային Անդրկովկասյան Հանրապետություն>>, այնուհետ` Ադրբեջանի Հանրապետություն: տեղացի ժողովուրդը հայտնի էին <<թուրքեր կամ թաթարներ>> անուններով, որոնք 1918 թվականին դարձան ադրբեջանցիներ, իսկ ադրբեջանցի անվանումը սկսել է օգտագործվել 1936 թվականից:

Page 5: Ադրբեջան
Page 6: Ադրբեջան

Նավթի դերը Ադրբեջանի տնտեսության զարգացման մեջ

Նավթային սեկտորի զարգացումը և միջազգային շուկաներում այդ հումքի գնի աննախադեպ աճը Ադրբեջանի տնտեսությանը զարգացման ֆանտաստիկ տեմպ են հաղորդել, ինչն էլ մի շարք միջազգային կառույցների կողմից այդ երևույթի ու նրա հետևանքների ուսումնասիրման պատճառ է դարձել: Այս կառույցների ուսումնասիրություններն էականորեն տարբերվում են այն բարձրագոչ հայտարարություններից, որոնք հնչում են Ադրբեջանի ղեկավարության կողմից երկրի զարգացման ու նրա հզորացման մասին: Այսպես, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է Ադրբեջանում ոչ նավթային սեկտորի վրա նավթային սեկտորի աճի ու տնտեսական բարձր ցուցանիշների ունեցած ազդեցության մասին: Ըստ ՎԶԵԲ-ի՝ նավթային սեկտորի ծավալը Ադրբեջանի Ներքին համախառն արդյունքի (ՀՆԱ) մեջ կազմում է մոտ 54%, իսկ արդյունաբերության արտադրության մեջ՝ 3/4-ը1: Նկատենք, որ դեռ 2006թ. նավթարդյունաբերության չափաբաժինը Ադրբեջանի Համախառն ներքին արդյունքի մեջ կազմում էր 41.3%, իսկ 2005-ին՝ 39.3%2: Այս թվերը պարզորոշ ցույց են տալիս Ադրբեջանի տնտեսության կախվածության մեծացումը նավթային սեկտորից, իսկ դա էլ, իր հերթին, հանգեցնում է ողջ երկրի կախվածությանը միջազգային նավթային սակարաններում գների տատանումներից: Այս պայմաններում, ըստ ՎԶԵԲ-ի մանագետների, խախտվում է երկրի մակրոտնտեսական կայունությունը: 

Page 7: Ադրբեջան
Page 8: Ադրբեջան

Հայ-ադրբեջանական հարաբերությունները

Հայ-ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918-1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսական կայսրության ժառանգորդ Խորհրդային Միության կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921թթ. և 1988-1994թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։

Page 9: Ադրբեջան