Փաստեր դդմի մասին

Preview:

Citation preview

Փաստեր դդմի մասին(թարգմանություն անգլերենից)

Տարոն Անտոնյան

4-2 դասարան

Հյուսիսային դպրոց«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ի՞նչ չափերի կարող են հասնել դդումները։

Դրանք մի՞րգ են, թե՞ բանջարեղեն։

Ի՞նչ տարբեր եղանակներով կարող ենք դդումն օգտագործել մեր սննդի մեջ։

Սովորաբար դդումները լինում են նարնջագույն, սակայն դրանք երբեմն կարող են լինել դեղին, սպիտակ, կանաչ

կամ կարմիր։

«Դդում»(pumpkin) անվանումն առաջացել է հունարեն «pepōn» բառից, որը նշանակում է «մեծ

սեխ»։

Դդումներն ունեն հաստ կեղև, որի ներսում գտնվում են պտղամիսը և սերմերը։

Գիտականորեն, դդումները համարվում են միրգ (դրանք պարունակում են սերմեր), սակայն երբ խոսքը գնում է

դրանց եփելու մասին, դրանք հաճախ նշվում են որպես բանջարեղեն։

Դդումները սովորաբար գնդի (գնդակի) ձև ունեն։

Դրանց քաշը կարող է տարբեր լինել, սակայն միջին չափի դդումը կարող է կշռել շուրջ 13 ֆունտ

(6 կգ)։

Մրցույթների համար կարող են աճեցվել հսկա դդումներ․ որոշ դդումներ կարող են կշռել 1000 ֆունտից (450 կգ) ավելի։

2010 թվականին աշխարհի ռեկորդ գրանցած դդումը կշռում էր 1810 ֆունտ։ Դա մի ահռելի դդում էր։

Դդմի ծաղիկները լինում են թե՛ արական և թե՛ իգական սեռի և դրանց փոշոտումը (ծաղկափոշու փոխանցումը),

որպես կանոն, կատարվում է մեղուների միջոցով։

Ամեն տարի ԱՄՆ-ում արտադրվում է ավելի, քան 1 մլրդ․ ֆունտ (450 մլն․կգ) դդում։

Սննդի մեջ դդումը կարելի է օգտագործել թխելով, տապակելով, շոգեխաշելով կամ խաշելով։

Շատ հայտնի են դդմապուրը, ինչպես նաև դդմի բովված սերմերը։

Դդումով կարկանդակը քաղցր աղանդեր է, որը սկսել են պատրաստել Հյուսիսային Ամերիկայում

և ավանդաբար համտեսել են բերքահավաքի ժամանակ, ինչպես նաև Գոհաբանության և

Սուրբ Ծննդյան տոներին։

Դդումները լայնորեն օգտագործվում են որպես ձևավորում Հելոունի ժամանակ։

Մոմերով ներսից լուսավորված՝ փորագրված դդումը հայտնի է «դդմից լապտեր» անվանումով։

Ենթադրվում է, որ այդ ավանդույթը սկզբնավորվել է Իռլանդիայում, որտեղ, սովորույթի համաձայն, դեմքեր են փորագրվել շաղգամների, ճակնդեղի և այլ արմատապտուղների վրա՝ որպես Սամհայնի գաելական փառատոնի մի մաս։

100 գ դդումը պարունակում է շուրջ 26 կալորիա էներգիա։

Իսկ սա մենք ենք՝ սեբաստացիներս, մեր դպրոցում անցկացվող ամենամյա

դդմածեսի կամՂափամայի տոնախմբության օրը