10
ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ 7-2 ՀՀՀՀՀՀՀ

համաստեղություններ

Embed Size (px)

Citation preview

Page 1: համաստեղություններ

Համաստեղություններ

Պողոսյան Սմբատ Միջին դպրոց

7-2 դասարան

Page 2: համաստեղություններ

ՀամաստեղություններՀայկական լեռնաշխարհի բնակիչների՝ աստղային երկնքի նկատմամբ հետաքրքրության մասին են վկայում ավելի քան 3 հազարամյակի վաղեմության՝ համաստեղություններ պատկերող բազմաթիվ ժայռապատկերներ։Աստղագոտին, որով անցնում է Արեգակի տարեկան ուղին խավարածիրը, հին ժողովուրդները բաժանել են 12 համաստեղությունների:

Page 3: համաստեղություններ

 Հայերն աստղագոտին անվանել են Կենդանաշրջան, իսկ դրա համաստեղությունները՝ կենդանակերպ։ Անանիա Շիրակացու աշխատություններում բերված է յուրաքանչյուր կենդանակերպում երևացող աստղերի քանակը։

Page 4: համաստեղություններ

Միջնադարյան մի շարք թարգմանական և հայկական բնագրային աշխատություններում հեղինակները, հետևելով Պլատոնին, տվել են կենդանակերպի ու մարդու մարմնի մասերի «համապատասխանության» նկարներ և դրանց բացատրությունները։ Հայտնի է, որ միջնադարում բախտագուշակները պետությունների և մարդկանց ճակատագրերը, պատերազմների վախճանը և երկրային այլ երևույթներ կապել են համաստեղությունների և լուսատուների հետ։ 

Page 5: համաստեղություններ

Սակայն հայ տոմարագետ-աստղագետները սկսած Անանիա Շիրակացուց, որն այդ բոլորը համարել է բարբաջանք հանդես են եկել աստղագուշակության դեմ։ Նրանք բացատրել են կենդանակերպի անունները՝ նկատի ունենալով, թե դրանցից յուրաքանչյուրում Արեգակի գտնվելը ինչ ազդեցություն է գործում Երկրի վրա։ 

Page 6: համաստեղություններ

Այսպես, ըստ Հակոբ Ղրիմեցու, Խոյ է կոչվում գարնան առաջին կենդանակերպը, քանի որ խոյը ծննդական է, և Արեգակը, այդ կենդանակերպում գտնվելիս, Երկիրը շարժում է ծննդականության։ Առյուծ կենդանակերպում գտնվելիս Արեգակն այնպես է հզորանում, որ կարող է նույնիսկ վնաս պատճառել մարդկանց։

Page 7: համաստեղություններ

Արեգակի՝ Ձկներ կենդանակերպում գտնվելու ժամանակ, առատ ձնհալի հետևանքով Երկիրը ձկան նման լողում է ջրի մեջ ևն։ Երևանի Մատենադարանի ձեռագրերում պահպանվել են կենդանակերպերի նկարներ և այլ համաստեղությունների վերաբերյալ տեղեկություններ։

Page 8: համաստեղություններ

Համաստեղությունների դիցաբանական անուններն ունեն իրենց հայկական համարժեքները Օրիոն՝ Հայկ, Հերկուլես՝ Վահագն ևն)։ Համաստեղությունների փոխդասավորության, անվանումների և աստղերի աստղային մեծությունների մասին տեղեկություններ կան Համատարած աշխարհացոյ և Աստղալից երկինք» քարտեզներում։

Page 9: համաստեղություններ
Page 10: համաստեղություններ