11
ԲԲԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ Բ ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ

բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում

Embed Size (px)

Citation preview

Բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում

• Բնության պահպանությունը գիտականորեն հիմնավորված միջազդային, պետական և հասարակական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը, վերարտադրմանը, աղտոտումներից և քայքայումից բնական միջավայրի պահպանությանէ ելնելով ներկա և ապագա սերունդների շահերից։

• Այսպիսով, կարևորագույն բնապահպանական սկզբունքը՝ գիտականորեն հիմնավորված էկոլոգիական և տնտեսական հետաքրքրությունների համադրությունն է։ Արդյունավետ բնօգտագործումը պահանջում է էկոլոգիական համակարգերի կենսագործունեության օրինաչափությունների մասին ոչ միայն լայն և խորը գիտելիքներ, այլ նաև հասարակության բարոյական դաստիարարկություն, մարդկանց կողմից իրենց և բնության միասնական գոյության գիտակցում։

Բնության պահպանության միջոցները• Բնապահպանական հարցերի լուծմանն ուղղվված

բազմաթիվ միջոցների շարքում կարևորագույններից մեկն արտադրության տեխնոլոգիաների ստեղծումը և էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրենրի որոնումն ու կիրառումն է։ Շատ կարևոր են նաև հասարակության էկոլոգիական դաստիարակությունը և բնության պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը։

• Կարմիր գիրքը է պարունակում է տեղետկություններ հազվադեպ հանդիպող, անհետացող և վտանգավոր բույսերի և կենդանիների մասին։ Բացի այդ թվում նաև Հայաստանի բույսերի և կենդանիների Կարմիր գրքեր։

• Ներկայում առավել կամ նվազ չափով պահպանության կարիք ունի Հայաստանի ֆլորայի տեսակների համարյա կեսը։ Սակայն Կարմիր գրքում ընդգրկված են միայն 387 տեսակ, որոնց վիճակն առավել տագնապալի է։ Այդ տեսակներից նշենք վայրի ցորենը, ձմերուկը, խուրման, ձնծաղիկը, թրաշուշանը, հիրիկը, վարդակակաչը և այլն։ Սնկերի նույնպես պահպանության կարիք ունեն։ Բացահայտված է անհետացող գլխարկավոր սնկերի շուրջ 15 տեսակ։ Դրանցից են սպիտակ սունկը, կարմիր ճանչասպանը, ոզնասունկ մարջանանմանը, կոնասունկ կոնանմանը, շամպինյոն աղյուսակաձևը, դժգույն գարշասունկը և այլն։

• Հայաստանում հանդիպող 17000 անողնաշար և 536 ողնաշարավոր կենդանիների տեսակներից 99 տեսակ ընդգրկված են Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում, որը լույս է տեսել 1987թվականին։ Դրանցից 6 տեսակ՝ ներառված են նաև Միջազգային Կարմիր գրքում։ Հայաստանում առավել վտանգված են կաթնասունների հետևյալ տեսակները՝ Մեհելի պայտաքիթը, լայնականջ ծալքաշրթունքը, հարավռուսական խայտաքիսը, կովկասյան ջրասամույրը, անդրկոկվասյան գորշ արջը, մանուլը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը և այլ աշխարհի կենդանիները։

Բնության պահպանության Հայաստանում• Հայաստանում բնության պահպանության խնդիրներով զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից։ Խոսրով Բ թագավորի հրամանով ստեղծվել են Տաճար մայրի (Գառնիից մինչև Դվին), Խոսրովակերտ (վերջինիս շարունակությունը դեպի հարավ) անտառները, որոնք բնակեցվել են որսի կենդանիներով ու գազաններով և այդ ժամանակներից դարձել արգելոցներ։ Անհարկի անտառհատումների, պտղատու ծառերի հատումների արգելման վերաբերյալ որոշակի օրենքներ կան Մխիթար Գոշի (12-րդ դար) և Սմբատ Սպարապետի (13-րդ դար) դատաստանագրքերում։ ՀԽՍՀ-ում բնապահպանության առաջին դեկրետները՝ անտառի, հողի, ջրի, ընդերքի պետականացման, վայրի դեղաբույսերի մենաշնորհի, կենդանիների և բույսերի հազվագյուտ բրածո մնացորդների արտահանման արգելման վերաբերյալ, ընդունվել են 1921-1923 թվականներին։ Եղել են առանձին որոշումներ բնության օբյեկտների պահպանության, բնական պաշարների օգտագործման, միջավայրի սանիտարական վիճակի կարգավորման մասին։

• Բնության պահպանությունն իրականացվում է Բնապահպանական օրենսդրության շրջանակներում։ Ջրային պաշարների, մթնոլորտային օդի պահպանության համար խոշոր քաղաքներում ու գետերի վրա կառուցվել են մաքրման կայաններ, վերակառուցվել մի շարք աղտոտող արտադրություններ։ Միջազգային հնչողություն է ստացել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հիմնախնդիրը։ Ստեղծվել են ազգային պարկեր, արգելոցներ, արգելավայրեր։ ՀՀ-ում բնության պահպանության գործընթացն իրականացնում և վերահսկում են ՀՀ բնապահպանության նախարարությունը և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ։

• ՀՀ Աժ-ում գործում է սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով, գյուղատնտեսության նախարարությունում, ՀՀ ԳԱԱ-ում և այլ գիտական հիմնարկներում ստեղծվել են բնապահպանական բաժիններ։ ՀՀ Սահմանադրության (2005) համաձայն՝ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնության ողջամիտ օգտագործումը (հոդված 10)։ Կազմվել են ՀՀ կենդանիների (1987) և բույսերի (1989) Կարմիր գրքերը։ Տարածաշրջանի բնապահպանական և էկոլոգիական կայունությունն ապահովելու համար 1992 թվականից ցայսօր ՀՀ անդամակցում է 13 բնապահպանական միջազգային համաձայնագրերի։

Վերջ