12

գարեգին նժդեհ

Embed Size (px)

Citation preview

Page 1: գարեգին նժդեհ
Page 2: գարեգին նժդեհ

• Գարեգին Նժդեհ, իսկական անունը` ԳարեգինԵղիշեի Տեր-Հարությունյան, (հունվար 1, 1886 -դեկտեմբեր 21, 1955)հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ժամանակավորապես դաշնակցական գործիչ:Ծնվել է քահանայիընտանիքում` Նախիջևան գավառիԿզնուտ գյուղում: Եղել է ընտանիքի չորրորդ երեխան:

Page 3: գարեգին նժդեհ

• Սկզբնական կրթությունըստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսականգիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրականշարժմանըֈ Այնուհետև անցել է ՍանկտՊետերբուրգ ևերկու տարի տեղի համալսարանի իրավաբանականբաժնում սովորելով՝ լքում համալսարանը ուամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ցարիզմի ու սուլթանականության դեմ։1906 թվականինանցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնականազատագրական շարժման ղեկավարներիմիջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայականդպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ինվերադառնում է Կովկասֈ

Page 4: գարեգին նժդեհ

• 1907-1908 թթ մտնում է Հայ ՅեղափոխականԴաշնակցության շարքերը և մասնակցությունբերում պարսկական հեղափոխական շարժմանըֈԶենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թ վերադառնում է Կովկաս ևձերբակալվում ցարական իշխանություններիկողմիցֈ Բանտերում մնալով ավելի քան երեքտարի, տեղափոխվում է Բուլղարիա։

Page 5: գարեգին նժդեհ

• Երբ 1912 թ-ին սկսվեց Բալկանյան առաջինպատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելուհամար(հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցինկամավորական վաշտ, որի ղեկավարները եղանՆժդեհն ու Անդրանիկ Օզանյանըֈ

Page 6: գարեգին նժդեհ

• Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարականկառավարության կողմից, Նժդեհըվերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմմղվելիք պատերազմին մասնակցելուպայմանովֈ

Page 7: գարեգին նժդեհ
Page 8: գարեգին նժդեհ

• 1918 թ-ի գարնանը վարումէ Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեցնահանջող հայկական զորամասերին՝անկորուստանցնելուԱլեքսանդրապոլ միաժամանակ, իրմարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառիպեղումների արդյունքը հանդիսացողարժեքավոր հնությունների փոխադրումը Անիիցֈ

Page 9: գարեգին նժդեհ

• Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էրհայոց ճակատագիրըֈ Ալեքսանդրապոլում կռվիբռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իրխմբով նահանջում է Վանաձորֈ Այստեղ էիննահանջել խուճապի մատնված բազմահազարհայ փախստականներ. տեղի ժողովուրդընույնպես տագնապի մեջ էրֈ Սակայն ՆժդեհիգլխավորությամբիրականցվողՎանաձորի եռօրյահերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իրհարատևելու կամքը, և այդ հավաքական կամքիզորացման գործում, անշուշտ, անուրանալի էՆժդեհի դերըֈՎանաձորում վարած կռիվներիհամար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհըարժանացել է ամենաբարձր քաջությանշքանշանիֈ

Page 10: գարեգին նժդեհ

• Նժդեհն իր մասնակցությունն էբերում 1942 թ-իդեկտեմբերին Բեռլինում ստեղծված ումինչև 1943 թ-ի վերջը գործած ՀայԱզգային խորհրդի, որի օրգան ,«ԱզատՀայաստան»-ի փոխխմբագիրն էր։

• 1944 թ-ի սեպտեմբերին խորհրդայինզորքերը մտան Բուլղարիա։

Page 11: գարեգին նժդեհ

• Նժդեհը մեծ փիլիսոփա է , նման ներդաշնակություն`մտքի , աշխարհահայցքի , մարդուանսահման հոգու թռիչքի ...չկա էլ ուրիշի մոտ:Զոհաբերի՛ր ...

Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականութեան լուսափայլ ժպիտը երեսիդ... եւ դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ...Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ...

Մոռացի՛ր քեզ ...Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում ...Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան...Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, քո Աստվածը թշվառիԱստվածը լինի ...Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատխոսքը ...

Եղի՛ր հպարտ...Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիրՍտել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց...

Եղի՛ր ազատ...Գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայնիդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր...

Եղի՛ր բացարձակ ...Եւ ո՛չ մի զիջում: Յանցանք է չիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամօթալիպարտութիւն կրել...Այսպէս է պատգամում իմ մարգարէն իր աստուածաշունչ խօսքը եւ հօգիս` նրա հրեղէնպատգամներին գերի, վեհօրէն իր թեւերն է պարզում

Page 12: գարեգին նժդեհ

• Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպես ժառանգւում էհայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն միսերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւումհայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրանարժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայցեւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան:Կարելի է, վերջապէս, իրաւապես հայրենատէր լինել, իսկհոգեպէս` անհայրենիք:Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւգերագոյն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ