15
ԵԵԵԵԵԵ, 5-Ե ԵԵԵԵԵԵԵԵԵԵ, 2009Ե. ԵԵԵԵԵԵԵԵ` ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԹԹԹԹԹԹԹ ԹԹԹԹԹԹԹ

Թշնամու կերպարը

Embed Size (px)

DESCRIPTION

Թշնամու կերպարը. ԵՐԵՎԱՆ, 5-Ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2009Թ. ԶԵԿՈՒՑՈՂ` ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ. «Պատերազմը սկսվում է գիտակցության մեջ». - PowerPoint PPT Presentation

Citation preview

Page 1: Թշնամու կերպարը

ԵՐԵՎԱՆ, 5-Ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2009Թ.ԶԵԿՈՒՑՈՂ` ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ

Թշնամու կերպարը

Page 2: Թշնամու կերպարը

«Պատերազմը սկսվում է գիտակցության մեջ»

«Պատերազմները սկսվում են մարդկանց գիտակցության մեջ, ահա թե ինչու մենք պետք է խաղաղության ամրապատերը վեր խոյացնենք նախեւառաջ մարդկանց գիտակցության մեջ», - ասված է UNESCO-ի կանոնադրության մեջ:

«Խաղաղությո՞ւն ես ուզում` պատրաստվիր պատերազմի»:

Page 3: Թշնամու կերպարը

Պատերազմի գինը

Հարավային Կովկասում նոր պատերազմի բռնկման հավանականությունը շատ մեծ է: Առկա իրավիճակում, հատկապես Ադրբեջանի պատերազմաշունչ հռետորաբանության ֆոնին խիստ վտանգավոր է մթնոլորտը շիկացնելու, փոխադարձ կասկածանքը խթանելու ցանկացած փորձ:

Այդպիսի վարքագիծը միջազգային հարաբերությունները դարձնում է ավելի անկայուն:

Սենսացիոնիզմը եւ անպտուղ թշնամանքի խրախուսումը անտրամաբանական է եւ հակասում է պատասխանատու վարքագծի մասին պատկերացումներին:

Page 4: Թշնամու կերպարը

Պատերազմի գինը

Այս իրավիճակում գաղափարական եւ հոգեբանական նախապաշարմունքներից եւ ստերեոտիպերից ազատվելը դառնում է կարեւորագույն խնդիր:

Մենք պետք է մեկս մյուսի մասին ավելի իրատեսական պատկերացումներ ձեւավորենք, որպեսզի կարողանանք ճիշտ գնահատել ինչպես ռիսկերը, վտանգները, այնպես էլ հնարավորությունները:

Page 5: Թշնամու կերպարը

Փոփոխությունն ընկալելու բարդությունները

Աշխարհաքաղաքական արմատական Աշխարհաքաղաքական արմատական փոփոխություններն ընդունելը եւ մեր գիտակցությունը փոփոխություններն ընդունելը եւ մեր գիտակցությունը եւ երեւույթների նոր էությունն ընկալելը բարդ եւ եւ երեւույթների նոր էությունն ընկալելը բարդ եւ հաճախ ցավագին գործընթաց է: Այն պահանջում է հաճախ ցավագին գործընթաց է: Այն պահանջում է քաղաքական կամք եւ որոշակի էմոցիոնալ քաղաքական կամք եւ որոշակի էմոցիոնալ պատրաստվածություն:պատրաստվածություն:

Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները հաճախ ընտրողաբար են վերաբերվում հաճախ ընտրողաբար են վերաբերվում տեղեկատվությանը եւ խանգարում են դրա ադեկվատ տեղեկատվությանը եւ խանգարում են դրա ադեկվատ ընկալմանը: ընկալմանը:

Օրինակ` Սառը պատերազմի դարաշրջանում ԽՍՀՄ-ի Օրինակ` Սառը պատերազմի դարաշրջանում ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի քաղաքացիները այդպես երբեք էլ չկարղացան եւ ԱՄՆ-ի քաղաքացիները այդպես երբեք էլ չկարղացան գիտակցել եւ ընկալել ֆիզիկական բնաջնջման այն գիտակցել եւ ընկալել ֆիզիկական բնաջնջման այն իրական վտանգը, որը փոխադարձաբար սպառնում էր իրական վտանգը, որը փոխադարձաբար սպառնում էր երկու կողմերին էլ:երկու կողմերին էլ:

Page 6: Թշնամու կերպարը

Սոցիոտնտեսական պատերազմ, ազդեցության ոլորտների պատերազմ

Ղարաբաղյան հակամարտության առաջին փուլը, որը ավարտվեց հրադադարի ստորագրումով, դա մի ժամանակաշրջան էր, երբ պայքարը գնում էր ֆիզիկական երեւույթների ոլորտում - ռազմական, դիրքային, տարածքային առավելությունների հասնելու համար:

Այսօր, սակայն, հրադադարի ստորագրումից 15 տարի անց, հակամարտությունը տեղափոխվել է մեկ այլ դաշտ. խնդիրը կայանում է նրանում, թե ո՞ւմ սոցիոէկոնոմիկ մոդելն է հաղթանակելու, ո՞ւմ ազդեցության ոլորտներն են ուժեղ, ո՞վ կկարողանա առավելագույնս օգտագործել դիմացինի թույլ կողմերը մեծ խաղացողների դաշտում, որտեղ ե´ւ Ադրբեջանին, ե´ւ Հայաստանին ընդամենը գնդակի դեր է հատկացված:

Այս պարագայում, գաղափարական բախումները (ինքնորոշում vs տարածքային ամբողջականություն), փոխադարձ ընկալումները եւ թյուրընկալումները (գենետիկական անհամատեղելիություն, թուրքը մնում է թուրք, կովկասյան հրեաներ) շատ ավելի մեծ նշանակություն են ստանում, քան կոնկրետ տարածքի, հողի, ֆիզիկական տարածքի արժեքը:

Այսպիսի իրավիճակում է, որ ծագում է այսպես կոչված «թշնամու կերպարի» հասկացությունը:

Page 7: Թշնամու կերպարը

Անվստահություն եւ թշնամանք

Մարդիկ սոցիալական էակներ են: Մարդը իրեն ապահով է զգում միայն որոշակի խմբի կազմում: Խմբի անդամները, ունենալով որոշակի ընդհանրություններ, հեշտությամբ են հասկանում միմյանց եւ իրենց հոգեբանորեն պաշտպանված են զգում:

Շատերի համար բախումը տարբերվող, առավել եւս` թշնամական գաղափարախոսության հետ ավելի մեծ փորձություն է, քան մահվան գաղափարը:

Երբ երկու խմբեր պայքարում են նույն նպատակի համար (տարածքներ, բնական ռեսուրսներ, պատմական արժեքներ), գաղափարական ոլորտի հակասությունը վերաճում է փոխադարձ անվստահության եւ բացահայտ թշնամանքի:

Page 8: Թշնամու կերպարը

Հայելային անդրադարձներ

Թշնամու մասին պատկերացումները հաճախ մեկը մյուսի հայելային անդրադարձն են: Այլ կերպ ասած` ամեն կողմ իրեն է վերագրում նույն արժանիքները, իսկ հակամարտ կողմին` նույն չարիքները:

…«մենք» վստահելի ենք, խաղաղասեր, պատվախնդիր եւ մարդասեր…

. . . «նրանք» նենգ են, ռազմատենչ ու դաժան…

Page 9: Թշնամու կերպարը

Թշնամու կերպարը

Հակամարտ կողմը դառնում է թշնամության մարմնացում` «թշնամի», նրան բնորոշ ամեն ինչ` թշնամական (կրոնը, երաժշտությունը, սնունդը, մշակույթը):

Հակամարտ կողմը բնութագրվում է որպես մեզանից տարբեր, ամեն տեսակ մարդկայնությունից զուրկ «այլ խումբ», «դրսի խումբ», «դավաճաններ»:

Page 10: Թշնամու կերպարը

Մարդազրկում

Մարդազրկումը (dehumanization) հոգեբանական գործընթաց է, որի դեպքում մարդկանց մի խումբը մյուսին վերաբերվում է որպես մարդկային հատկություններից զուրկ եւ, համապատասխանաբար, մարդկային վերաբերմունքի չարժանացվող էակների: Թշնամին մարդ չէ Թշնամին հարգանքի եւ մարդկային վերաբերմունքի

արժանի չէ Հաճախ դառնում է դաժան վերաբերմունքի,

ցեղասպանությունների պատճառ

Page 11: Թշնամու կերպարը

Նոխազացում

Ամեն ինչի մեղավորը «թշնամին է»

Սեփական թերությունները մոռացվում են, «թշնամու» թերությունները ավելի են ընդգծվում

Page 12: Թշնամու կերպարը

Ազդեցությունը մտածելակերպի վրա

Թշնամու կերպարը խանգարում է հակամարտությունների կարգավորմանը մի քանի պատճառներով.1. Փոխադարձ թշնամության ազդեցությամբ երկու կողմերը

ձեռք են բերում հակառակ կողմին վերագրվող բացասական գծերը. յուրաքանչյուրը ձգտում է հակառակորդին գերազանցել դաժանության եւ նենգության մեջ: Այս առանձնահատկությունը պայմանավորված է սոցիալական էվոլյուցիայով, երբ գոյության համար պայքարում հաղթում էր միայն ուժեղը եւ նենգը:

2. Ընդհատվում է հաղորդակցությունը – մարդիկ բնազդորեն խուսափում են իրենց համար տհաճ մարդկանց հետ հանդիպումներից: Հակամարտ կողմերի միջեւ հաղորդակցության խզումը, սակայն, նշանակում է, որ հակամարտությունը քննարկելու եւ կարգավորելու հնարավորությունները պակասում են: Եվ ընդհակառակը` ավելանում է փոխադարձ թյուրըմբռնումների հավանականությունը նույնիսկ այն դեպքւոմ, երբ նպատակ է դրվում դրական ազդակներ հաղորդել հակամարտ կողմին:

Page 13: Թշնամու կերպարը

«Թշնամին»` ռազմականացման պատրվակ

«Թշնամու» հետ միայն պետք է խոսել ուժի լեզվով:Պետության, ժողովրդի ռեսուրսների ուղղումը

առաջին անհրաժեշտության ոլորտներից դեպի ռազմական ոլորտ արդարացվում է «թշնամու» գոյությամբ:

Երբ «թշնամին» հայտարարում է ռազմական ծախքերի ավելացման մասին, հակամարտ կողմը եզրակացնում է` պետք է նույն կերպ վարվել:

Երբ «թշնամին» առաջարկում է բանակցել, եզրակացություն է արվում` ուրեմն թույլ են, վախենում են, պետք է ավելացնել ռազմական ծախսերը:

Page 14: Թշնամու կերպարը

Ազդեցությունը ներքին քաղաքական ոլորտում

Թշնամու կերպարը ոչ միայն վտանգավոր է միաջազգային հարաբերությունների, խաղաղության եւ կայունության տեսակետներից, այլ, հակամարտող երկրների ներքին քաղաքական ոլորտում ունեցած կործանարար ազդեցության առումով:

Սա տեղի է ունենում, որովհետեւ արտաքին վտանգի շուրջ բարձրացվող հիստերիան առավել հաճախ օգտագործվում է որպես արդարացում կառավարության գործունեության ոչ-թափանցիկության, հակաօրինական գործողությունների, «վհուկների որսերի», «մոբիլիզացված» հասարակություն ստեղծելու կոչերի, այլախոհության ճնշման եւ ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակներով:

Յուրաքանչյուր կողմը փորձում է արդարացնել ներքին խնդիրները լուծելու անկարողությունը` վկայակոչելով «թշնամուն», նրա քայլերը:

Page 15: Թշնամու կերպարը

Հղումներ

1. The Image of the Enemy and the Process of Change - Jerome D. Frank, Professor Emeritus of Psychiatry, Johns Hopkins University School of Medicine, Baltimore, Maryland and Andrei Y. Melville, Section Head, Institute of USA and Canada Studies, Academy of Sciences of the USSR.

2. Sam Keen, Faces of the Enemy: Reflections of the Hostile Imagination (San Francisco: Harper and Row, 1986).

3. Herbert C. Kelman, ed., International Behavior. A Socio-psychological Analysis (New York: Holt, Rinehart & Winston, 1965).

4. Muzafer Sherif and Carolyn W. Sherif, In Common Predicament: Social Psychology of Intergroup Conflict and Cooperation (Boston: Houghton Mifflin, 1966).