11
ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ

Դդմային բաղադրատոմսեր

Embed Size (px)

DESCRIPTION

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոց, 4-րդ դասարանցիներ

Citation preview

Page 1: Դդմային բաղադրատոմսեր

Դդմային բաղադրատոմսեր

Page 2: Դդմային բաղադրատոմսեր

Դդմիկով բլիթներ Բաղադրությունը 2 բաժնի համար`

1 հատ դդմիկ (250 գ)մի պճեղ սխտորսամիթ կամ մաղադանոս3 ձու2 ճաշի գդալ ալյուրձեթ` տապակելու համարսև պղպեղաղ, թթվասեր (մատուցման համար):

Պատրաստման եղանակը`

Կանաչին լվանալ ու մանր կտրատել, սխտորը մանրացնել կամ ճզմել: Խորը թասի մեջ ձուն հարել, մի փոքր պղպեղ ավելացնել ու խառնել: Ավելացնել կանաչին ու սխտորը, հարել, ապա դդմիկը լվանալ ու անցկացնել խոշոր քերիչով: Եթե դդմիկը մատղաշ է, ապա կարելի է կեղևով քերել, եթե ոչ` մաքրել: Քերուկը լցնել թասի զանգվածի վրա, խառնել և ավելացնել ալյուր: Ցանկալի է աղն ավելացնել տապակելուց անմիջապես առաջ, որ շատ հեղուկ դուրս չգա:

Page 3: Դդմային բաղադրատոմսեր
Page 4: Դդմային բաղադրատոմսեր
Page 5: Դդմային բաղադրատոմսեր

Դդմով շիլա (արցախյան)

Բաղադրությունը  1-2 դդում, 250 մլ կաթ, 0,5

կգ բրինձ, 0,5լ ջուր, 100 գ շաքարա-վազ, 150 գ կարագ, ընկույզի միջուկ,աղ։

Պատրաստման եղանակը

Դդումները մաքրել, լվանալ, խորանարդաձև կտրատել։ Բրնձի և եռացրած գոլացրած կաթի, գոլ ջրի հետ խառնել, ցածր կրակի վրա եփել։ Փայտյա շերեփով խառնել, ավելացնել շաքարավազ, կարագ, կաթսայի բերանն ամուր փակել, 20-25 րոպե եփել։ Մատուցել կամ տաք կամ սառը, վրան՝ մանրացրած ընկույզ լցնել։

Page 6: Դդմային բաղադրատոմսեր
Page 7: Դդմային բաղադրատոմսեր
Page 8: Դդմային բաղադրատոմսեր

Դդումը բրնձով և չամիչովԲաղադրությունը500 գ դդում, 130 մլ ջուր, 130մլ կաթ, 150 գ շաքարավազ, 230 գբրինձ, 100 գ կարագ, 70 գ չամիչ։

Դդումը կեղևից և սերմերից մաքրել, մանր կտրատել, լցնել կաթսայի մեջ, վրան տաք ջուր ավելացնել, կափարիչով ծածկել և 15 րոպե եփել։ Ավելացնել կաթ, խաշած բրինձ, կարագ, շաքարավազ և գդալով խառնելով, 20 րոպե շոգեխաշել։ Տաքացրած տապականու մեջ յուղի հետ լցնել չամիչը և, երբ այն ուռչի, յուղի հետ միասին լցնել դդմով կաթսայի մեջ, խառնել և 3 րոպեից վերցնել։

Պատրաստման եղանակը

Page 9: Դդմային բաղադրատոմսեր

ԴԴՈՒՄՈՎ ՊԱՍԻ ՋԵՌԵՓՈՒԿ Դդումը մաքրել, խնձորի

կեղևն ու միջուկը հեռացնել, մանրացնել: Եփել փակ կափարիչով մինչև փափկելը: Հետո ավելացնել ձիթայուղը: Հնդկաձավարը եփել: Սալորաչիրն ու չամիչը թրջել, սալորաչիրը մանրացնել: Բոլոր բաղադրիչները խառնել, վրան մեղր կամ շաքար լցնել և դնել ջեռոցի մեջ: 10-15 րոպե անց ջեռեփուկը հանել: Կարելի է մատուցել:

Page 10: Դդմային բաղադրատոմսեր
Page 11: Դդմային բաղադրատոմսեր

Կազմեց՝ Լուսինե ՄայիլյանըՕգնական՝ մայրիկ