8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.3 (13) Общественные науки (Армянская, романо-германская и русская филология) Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 22-26.pdf · 2 Карасев Л., Сегодня и завтра» // Постмодернизм и культура:

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 22-26.pdf · 2 Карасев Л., Сегодня и завтра» // Постмодернизм и культура:

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.3 (13)

Общественные науки (Армянская, романо-германская и русская филология)

Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 22-26.pdf · 2 Карасев Л., Сегодня и завтра» // Постмодернизм и культура:

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.3 (13)

Հասարակական գիտություններ

(Հայ, ռոմանագերմանական և ռուս բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 22-26.pdf · 2 Карасев Л., Сегодня и завтра» // Постмодернизм и культура:

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ս. Գասպարյան բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյան բ.գ.դ., պրոֆ. Ժ. Քալանթարյան բ.գ.դ., պրոֆ. Ե. Երզնկյան բ.գ.դ., պրոֆ. Շ. Պարոնյան բ.գ.դ., պրոֆ. Յու. Գաբրիելյան բ.գ.դ., պրոֆ. Վ. Հարությունյան բ.գ.դ., դոց. Ա. Առաքելյան բ.գ.թ., դոց. Ռ. Առաքելյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф., член-корр. НАН РА С. Гаспарян д.ф.н., проф. С. Мурадян д.ф.н., проф. Ж. Калантарян д.ф.н., проф. Е. Ерзнкян д.ф.н., проф. Ш. Паронян д.ф.н., проф. Ю. Габриелян д.ф.н., проф. В. Арутюнян д.ф.н., доц. А. Аракелян к.ф.н., доц. Р. Аракелян

Editorial Board

DSc, Prof., Associate member of NAS RA S. Gasparyan DSc, Prof. S. Muradyan DSc, Prof. Zh. Kalantaryan DSc, Prof. Y. Yerznkyan DSc, Prof. Sh. Paronyan DSc, Prof. Y. Gabrielyan DSc, Prof. V. Harutyunyan DSc, Associate Prof. A. Arakelyan PhD, Associate Prof. R. Arakelyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 22-26.pdf · 2 Карасев Л., Сегодня и завтра» // Постмодернизм и культура:

22

Դիանա Մնացականյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ,

Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն, ասպիրանտ

Գիտ. ղեկավար՝ բ.գ.դ., պրոֆ. Ժ. Քալանթարյան Էլ. փոստ՝ [email protected]

ՊՈՍՏՄՈԴԵՌՆԻԶՄԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

20-րդ դարի կեսերից պոստմոդեռնիստական գաղափարները տարածում գտան փիլիսոփայու-թյան, մշակութաբանության, գեղագիտության և գիտության ասպարեզներում: Սակայն ի՞նչ է «պոստ-մոդեռնիզմ» ասվածը, և որո՞նք էին նրա առաջացման նախադրյալները: Այսօր առավել ընդունված է պոստմոդեռնիզմը համարել համաշխարհային-մշակութաբանական հոսանք` չնայած այդ հարցի շուրջ տեսաբանները միակարծիք չեն: Պոստմոդեռնիզմն ունի տարբեր սահմանումներ, այն է` նոր գեղարվես-տական ոճ, գեղարվեստական նոր ուղղություն, մշակութային գիտակցության ձև և այլն: Լայն առումով պոստմոդեռնիզմը 20-րդ դարի երկրորդ կեսի մշակույթի ընդհանուր անվանումն է, որի հիմքում ընկած է աշխարհն իբրև քաոս ընկալելը, ինչպես նաև այն դիտվում է որպես ինքնուրույն ուղղություն, որին բնորոշ է մոդեռնիզմի հետ կապի խզումը: Սակայն պոստմոդեռնիզմ ասելով՝ չի հասկացվում գրակա-նության, ճարտարապետության կամ գիտության որևէ որոշակի ուղղություն, քանի որ այն ներկա դա-րաշրջանի աշխարհաճանաչման ընդհանուր դրսևորումն է: Վսեվոլոդ Եմելինը նշում է. «Ընդունված է տարբերակել պոստմոդեռնիզմի երկու տարատեսակ` այն, ինչ բառացիորեն նշանակում է մոդեռնիզմին հաջորդող ժամանակաշրջան, և պոստմոդեռնիզմ, որը նշանակում է տվյալ շրջանի մշակույթի ինքնա-գիտակցումը»

1:

20-րդ դարասկզբին մոդեռնիստական դարաշրջանի մտածելակերպը փոխարինվում է ոչ դասա-կանով, իսկ դարավերջին արդեն հետդասականով: Նախկինից լիովին տարբերվող այդ ուղղությունն անվանելու համար անհրաժեշտ էր մի նոր եզրույթ: «Պոստմոդեռն» բառն ի հայտ եկավ Ամերիկայում` հասարակագետների և քննադատների գրչի շնորհիվ, որպեսզի մատնանշի 20–րդ դարի երկրորդ կեսի հասարակական և մշակութային կյանքում տեղի ունեցող կառուցվածքագաղափարային փոփոխու-թյունները: Լեոնիդ Կարասյովը նշում է. «Հաջողված է «պոստմոդեռնիզմ» եզրույթը, թե ոչ, այդքան էլ կարևոր չէ, մենք հասկանում ենք՝ ինչի մասին է խոսքը, և դա արդեն քիչ չէ»

2: Եզրույթն առաջին ան-

գամ գործածվեց 1917 թ․ Ռուդոլֆ Պանվիցի «Եվրոպական արվեստի ճգնաժամը» աշխատությունում այն մարդկանց վերաբերյալ, ովքեր կոչված էին հաղթահարելու եվրոպական արվեստի անկումը: Ար-դեն 1934 թ․ «Իսպանական և լատինոամերիկյան պոեզիայի անթոլոգիա» աշխատության մեջ Ֆեդերի-կո Դե Օնիսը կիրառում է պոստմոդեռնը` որպես մոդեռնիզմի գաղափարախոսության ռեակցիա: Հե-տագայում՝ 1947 թ․, Առնոլդ Թոյնբին «Պատմության նվաճումները» գրքում պոստմոդեռնիզմին հաղոր-դում է մշակութային իմաստ, որը խորհրդանշում է արվեստի և կրոնի մեջ արևմտյան գերիշխանության ավարտ: Արսենիհ Գուլիգան նշում է. «Արդեն 50-ական թվականներին ԱՄՆ-ում պոստմոդեռն էին կո-չում ավանգարդիստական գրականության ճգնաժամային վիճակը, իսկ հետագայում նույն այդ հասկա-ցությանն ավելի դրական իմաստ հաղորդելով՝ այն կապում էին նույն այդ ճգնաժամը հաղթահարելու հույսերի հետ»

3: Այնուամենայնիվ, պոստմոդեռնիզմի հռչակագիր է համարվում Լեսլի Ֆիդլերի` 1969 թ․

լույս տեսած հոդվածը «Հատեք սահմանները և ծածկեք փոսերը» վերնագրով, որը ցուցադրաբար տպագրվեց «Պլեյբոյ» ամսագրում: Հետագայում տերմինն ընդլայնվեց և արդեն տարածում գտավ ֆրանսիական փիլիսոփայության մեջ, իսկ ապա նաև արվեստի բոլոր ուղղություններում:

20-րդ դարի երկրորդ կեսին Ֆրանսիայում սկիզբ էր առել մի նոր մտավոր շարժում, որը կոչվեց պոստստրուկտուրալիզմ: Արդեն անվանումից պարզ է, որ այն ստրուկտուրալիզմին առնչվող ուղղու-թյուն է, որը, առաջ բերելով ստրուկտուրալիստական գաղափարներ, նպատակ է դնում հաղթահարելու նրա հիմնական կարգախոսները: Պոստստրուկտուրալիստական գաղափարներն առավել լայն տարա-

1 Емелин В., Лабиринты постмодернизма: идентификация ускользающего смысла» // Научный информационно-аналитический,

культурно-просветительский журнал Государство, религия, церковь в России и за рубежом. Москва, 2010, №3, с. 65. 2 Карасев Л., Сегодня и завтра» // Постмодернизм и культура: материалы«круглого стола», Вопросы философии». Москва,

1993, N 3, с. 12. 3 Гулыга А., «Что такое постсовременность»//Вопросы философии», Москва, 1988, N 12, с. 153.

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 22-26.pdf · 2 Карасев Л., Сегодня и завтра» // Постмодернизм и культура:

23

ծում գտան Ժակ Դերրիդայի գործունեության մեջ: Վերջինս հիմք դրեց ոչ միայն պոստստրուկտուրա-լիզմի, այլև պոստմոդեռնիզմի գաղափարախոսությանը: Նրա տեսության հիմնական էությունը դեկոն-ստրուկցիան է: Գնահատելով իր ժամանակի փիլիսոփայությունը որպես ճգնաժամային` փիլիսոփան ելքը տեսնում է մի նոր մեթոդի` դեկոնստրուկցիայի մեջ, որը պետք է նպաստի փիլիսոփայական մտքի զարգացմանը: Պոստստրուկտուրալիզմից ածանցված և պոստմոդեռնիզմի հիմքը դարձած դեկոն-ստրուկցիան՝ որպես տեսություն, հրաժարվում է գոյի, կեցության հասկացության հիմնախնդիրների ուսումնասիրությունից, անգամ հերքում է «գոյ» հասկացությունը որպես այդպիսին` անդրադառնալով այդ հերքման պարզաբանմանը և տեքստի՝ մեկ այլ տեքստի միջոցով անվերջ մեկնաբանությանը: Ըստ Դերրիդայի` դեկոնստրուկցիայի էությունը տեքստի ցանկացած ընկալման ու մեկնաբանության ապար-դյուն լինելն է, եթե ընթերցողն ակտիվորեն չի մասնակցում վերջնական տեքստի արարմանը: Դերրի-դան առաջարկում է ապամոնտաժել տեքստը, այսինքն` նրանում առկա ներքին-արտաքին, ձև-իմաստ և այլ հակադրությունները փոփոխել և ստեղծել նոր կառուցվածք: Այսպես արարումը տարվում է ըն-թերցող-հետազոտողի և տեքստի միջև սերտ երկխոսության մեջ: Դեկոնստրուկտիվիզմի ազդեցության ներքո պոստմոդեռնիստական գրողներն իրենց հերթին խուսափում են անգամ տեքստի միանշանակ իմաստ ունենալու հնարավորությունն ընդունելուց: Չնայած նրան, որ պոստստրուկտուրալիզմը հաջոր-դում է պոստմոդեռնիզմին մոտ տասը տարով, այնուամենայնիվ այն իր գաղափարներով և մեթոդաբա-նությամբ պոստմոդեռնիզմի նախնական տեսակն է: Պոստմոդեռնիզմը՝ որպես փիլիսոփայական ուղղություն, սկիզբ է առնում պոստստրուկտուրալիզմից, և այդ երկուսն այնքան փոխկապակցված են, որ դժվար է դրանք հստակորեն սահմանազատել, քանի որ պոստստրուկտուրալիստական բոլոր փիլի-սոփայական գաղափարները հետագայում ձևափոխվեցին որպես պոստմոդեռնիստական տեսություն-ներ: Ընդ որում, եթե պոստստրուկտուրալիզմի հիմնական նպատակը մոդեռնիստական գաղափարա-խոսությունը կասկածի տակ առնելն էր, ապա նրա հիման վրա առաջ եկած պոստմոդեռնիստական փիլիսոփայությունն իր առաջ ուներ նաև այլ խնդիր, այն է` ձևավորել նոր աշխարհընկալում: Սակայն պոստմոդեռնիզմն ամբողջական համակարգ չէ, քանի որ միայն փիլիսոփայության մեջ այն ներառում է տարբեր գաղափարախոսություններ: Ընդ որում այդ տեսություններից յուրաքանչյուրը պոստմոդեռ-նիզմի ընդերքում գոյատևում է կողք կողքի, դրանք միմյանց ամենևին չեն ժխտում: Վլադիմիր Նովի-կովը նշում է. «Պոստմոդեռնիստական հասկացություններն այնքան են, որքան համալսարաններ կան աշխարհում կամ գուցե այնքան, որքան այնտեղ աշխատող պրոֆեսորները»

1:

Պոստմոդեռնիստական փիլիսոփայությանն անդրադառնալիս հարկ է խոսել նաև Ժան Ֆրանսուա Լիոտարի գործունեության մասին: 1979 թ․ լույս տեսած իր «Պոստմոդեռնիզմի վիճակը» աշխատու-թյան մեջ Լիոտարը գրում է. «Այս ուսումնասիրության առարկան ժամանակակից առավել զարգացած հասարակություններում գիտելիքն է, որը մենք որոշեցինք կոչել «պոստմոդեռն»: Այդ բառը մատ-նանշում է 19-րդ դարավերջի գիտության, արվեստի և գրականության մեջ փոփոխությունների են-թարկված մշակույթը»

2: Ըստ Լիոտարի` պոստմոդեռնիստական դարաշրջանի տարբերակիչ հատկա-

նիշն առաջխաղացման գաղափարն է, որը գիտելիքին լուսավորչական բնույթ է հաղորդում, և վերջինս պետք է դառնա համընդհանուր երջանկության սկզբնաղբյուր: Լիոտարը պոստմոդեռնիզմի տարա-ծումը կապում է տեղեկատվության ընդհանուր տարածման հետ, որը պատճառ է դառնում, որ փոխվի գիտելիքի էությունը, և սկիզբ առնի աշխարհի նոր, պոստմոդեռնիստական ընկալումը:

Այնուամենայնիվ, պոստմոդեռնի փիլիսոփայությունը չի կարելի դիտել որպես առանձին, ինքնա-տիպ ըմբռնողական համակարգ ունեցող փիլիսոփայական ուղղություն: Դա նախ արևմտյան մտածո-ղության զարգացման այնպիսի վիճակն է, որն աչքի է ընկնում նախևառաջ իր նիհիլիստական քննա-դատական դիրքորոշմամբ: Գլխավոր գաղափարը բանականության և նրա հնարավորությունների քննադատությունն է: Ի տարբերություն մոդեռնիզմի` պոստմոդեռնիզմն առավել մերժողական բնույթ ունի իրականության հանդեպ: Այն նախևառաջ ոչ մի նոր գաղափար չի ստեղծում արդեն ժխտված հների փոխարեն, քանի որ, ըստ պոստմոդեռնիստական փիլիսոփայության, ճշմարտությունն անհնար է, իսկ նրա որոնումները հին փիլիսոփայական պատրանք են, և դրանից ելնելով էլ պետք է ստեղծել նոր կենսաստեղծագործական մշակույթ, որը կհաստատի մարդու լիակատար ազատությունը, անձի և ստեղծագործության ազատություն ամեն ինչում և ամենուրեք: Լայն առումով պոստմոդեռնիզմը քաոսի հաստատումն է, և քաոսը պետք է փոխարինի կարգուկանոնին ոչ միայն լեզվում, այլ նաև մշակույթի և հասարակության այլ ոլորտներում: Այս ամենից ելնելով՝ նշենք, որ պոստմոդեռնիզմի կողմից գործած-վող գլխավոր գաղափարներն են՝ «ազատություն», «անորոշություն», «դեկոնստրուկցիա», «խաղ», «հեգնանք», «պատահականություն» և այլն: Այս գաղափարներն իրենց դրսևորումը գտան նաև 20-րդ դարի արվեստի տարբեր ճյուղերում:

1 Новиков В., В поисках определения // Постмодернизм и культура: материалы «Круглого стола» // Вопросы философии»,

Москва, 1993, N 5, с. 8. 2 Лиотар Ж.Ф., Состояние постмодерна, Москва, 1988, с. 9.

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 22-26.pdf · 2 Карасев Л., Сегодня и завтра» // Постмодернизм и культура:

24

Արվեստի մոդեռնիստական մտածողության ձևն արդեն սպառել էր իրեն և նրան փոխարինելու էր եկել մի ուրիշը: Պոստմոդեռնիզմը բուն պատմական ժամանակաշրջանի իրավիճակն է, որը հաջորդեց մոդեռնիզմին և նպատակ ուներ գերազանցելու վերջինիս: Սակայն պետք չէ կարծել, որ պոստմոդեռ-նիզմը զուտ մոդեռնիզմի ժխտումն է, քանի որ առաջին հերթին դա կնշանակեր, որ պոստմոդեռնիզմն ընդամենը մի քննադատական տեսություն է, որն ուղղված է ոչ այդքան նոր ժամանակների աշխարհա-ճանաչման բացահայտմանը, այլ իրականությունը տեսական կառույցների մեջ ներառող և դրանց միջո-ցով աշխարհը դասակարգել փորձող ամեն տեսակ ընդհանուր գաղափարների և մետաֆիզիկական կառույցների ժխտմանը:

Ուսումնասիրողներն ընդգծում են պոստմոդեռնիստական արվեստի երկակիությունը: Մի կողմից այն կորցնում է կապը մոդեռնիստական սովորույթների հետ, իսկ մյուս կողմից այն սուր հարցեր է առաջադրում և պահանջում է ոչ պակաս սուր պատասխաններ, քանի որ շոշափում է բարոյականու-թյան ամենամութ կողմերը, որը լիովին համընկնում է արվեստի իրական նպատակների հետ: Ուշա-գրավ է նաև այն հանգամանքը, որ պոստմոդեռնիստական արվեստը հրաժարվել է հստակ կանոննե-րով գեղարվեստական համակարգ ձևավորելու գաղափարից: Միակ անփոխարինելի արժեքը համար-վում է ոչնչով չսահմանափակված հեղինակի ազատ ինքնաարտահայտումը, որը հենվում է «ամեն ինչ կարելի է» նշանաբանի վրա: Բոլոր մյուս գեղագիտական արժեքները հարաբերական են, պայմանա-կան և պարտադիր չեն գեղարվեստական ստեղծագործություն կերտելու համար: Այս ամենը հնարավո-րություն է ընձեռում պոստմոդեռնիստին իր ստեղծագործության մեջ ներառել կյանքի բազմակողմա-նիությունը, սակայն միևնույն ժամանակ հանգեցնում է աբսուրդայնության, և արվեստը հարմարեց-վում է հեղինակի ստեղծագործական երևակայությանը` ջնջելով սահմաններն արվեստի և կյանքի այլ ոլորտների միջև: Պոստմոդեռնիզմը հետադարձ հայացք է ուղղում արդեն պատրաստի անցյալին` ձգտելով լրացնել սեփական բովանդակության բացերը: Այսինքն` մեր օրերի հեղինակը ոչ թե ստեղծում է, այլ սեփականացնում է, ձևափոխում և անցյալի նվաճումները տեղափոխում է նոր ոլորտ:

Պոստմոդեռնիստական արվեստին բնորոշ է նաև ոճերի պարադոքսալ խառնուրդը: Այս առումով կարող ենք նշել, որ առկա է սյուրռեալիզմի շունչը, բայց եթե վերջինս մի շարք ոճերի սինթեզում պահ-պանում է դրանց էությունը և բոլոր հատկանիշները, ապա պոստմոդեռնիզմի նորը գործածությունից դուրս եկած հնի նորովի գործածումն է: Նադեժդա Մանկովսկայան նշում է. «Եթե ռեալիզմը ճշմարտու-թյուն է ճշմարտության մասին, սյուրռեալիզմը խաբկանք է ճշմարտության մասին, ապա պոստմոդեռ-նիզմը խաբկանքի մասին ճշմարտությունն է և դրանով իսկ գեղարվեստական պատկերայնության վերջնակետն է»

1: Վերջնակետն է, քանի որ, ըստ պոստմոդեռնիստների, իրականություն այլևս չկա, կա

միայն տեքստ, որը պատկերացում է տալիս այդ իրականության մասին, որի փոփոխմանը զուգընթաց փոփոխվում է նաև իրականության մասին պատկերացումը: Պոստմոդեռնիստները գտնում են, որ հե-ղինակը մեր առջև բացում է ոչ թե աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, այլ նրա մութ և ենթագի-տակցական կողմերը, որոնք ընկած են անհատի հոգու գաղտնարաններում: Այսինքն` նպատակ է դրվում բացահայտելու սուբյեկտի ներքին աշխարհը, ոչ թե նրա գոյության իմաստը: Բուն էությունը դառնում է «ամեն բան կասկածելի է» նշանաբանը: Միևնույն ժամանակ անհնար է հերքել, որ պոստմո-դեռնիզմն ամենևին էլ արվեստի տեսաբանների կամ փիլիսոփաների հնարածը չէ, այլ մեր աշխարհն ու մեր իրականությունը վերածվել են պոստմոդեռնիզմի:

Այնուամենայնիվ, ինչպես վերը նշվեց, պոստմոդեռնիզմի հիմանական թիրախը մոդեռնիստական գաղափարախոսությունն էր, ինչն առավել ցայտուն դրսևորվեց հատկապես գրականության ասպարե-զում: Պոստմոդեռնիստական գրականությունը, որի գոյությունն անգամ մինչ այժմ որոշ գրականագետ-ների կողմից հարցականի տակ է դրված, 1960-1970-ական թվականներից սկսեց իր հաղթարշավը մոդեռն գրականության հիմնական սկզբունքների դեմ կանգնած փիլիսոփաների ու գրողների շնորհիվ` Ժան Ֆրանսուա Լիոտար, Միշել Ֆուկո, Ժակ Դերիդա, Ջոն Բարտ և ուրիշներ: Այդ տարիներին արվես-տում առաջ եկան մի շարք փոփոխություններ, և առավել ցայտուն էր նախկինում առկա ձևերի փոփո-խությունը: 1960–ական թթ. այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Վլադիմիր Նաբոկովը, Ջոն Բարտը, Խուլիո Կորտասարը և այլք, իրենց աշխատություններում ներկայացրեցին լիովին նոր մոտեցում: Նախևառաջ բնորոշ էր տարբեր ժանրերի համադրումը, հստակ կառուցվածքի բացակայությունը, հեգ-նանքը կամ այդպես կոչված պաստիշը, ինչպես նաև ինտերտեքստայնությունը: Այս և նման այլ հատ-կանիշների առկայությունն էլ գրական ստեղծագործության մեջ ընդունված է համարել պոստմոդեռ-նիզմի դրսևորում: Սակայն պետք է նշել, որ գրական պոստմոդեռնիզմը, ինչպես նաև առհասարակ բուն պոստմոդեռնիզմը լիարժեքորեն սահմանված չեն, և հստակ կարծիք չկա նրանց նշանակության և սահմանների մասին: Մեծ տեղ է հատկացվում պատահականության գործոնին և անգամ կասկածի տակ է առնվում հեղինակի իշխանությունը տեքստի հանդեպ: Որպես կանոն՝ պոստմոդեռնիզմը և

1 Маньковская Н., Париж со змеями, Москва, 1995, с 166.

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 22-26.pdf · 2 Карасев Л., Сегодня и завтра» // Постмодернизм и культура:

25

առհասարակ պոստմոդեռնիստական գրականությունը ստեղծում և ընթերցողին են ներկայացնում մասնատված, մոդուլային, կոդավորված և մի քանի մեկնաբանություն ենթադրող իրականություն, իսկ ավելի ճիշտ` իրականության հորինվածք, որում ժամանակի միակ միավորը տվյալ ներկա պահն է: Պոստմոդեռնիստական մշակույթը` մասնավորապես գրականությունը, հենվում է առանցքային, էական նշանակություն ունեցող հետևյալ գործոնների վրա` հեղինակի մահվան գաղափարը, իրոնիա, պարո-դիա, խաղային բնույթ, քաոսայնություն, աշխարհակործանման վախ, իրականի և երևակայականի ան-տարանջատելիություն, աբսուրդայնություն, տարածաժամանակային խեղաթյուրում և այլն: Այս ամենն ընկած է նաև գրական այնպիսի երևույթների հիմքում, ինչպիսիք են աբսուրդի թատրոնը, բիթնիկա-կան ուղղությունը և մոգական ռեալիզմը: Օրինակ` մոգական ռեալիզմում օրգանապես համակցվում են իրականն ու ոչ իրականը, իրականն ու մտացածինը, խորհրդավորը, որը նաև պոստմոդեռնիզմին բնո-րոշ հատկանիշներից է: Այլ օրինակ՝ բիթնիկական գրականությանը բնորոշ է ստեղծագործական մտքի, երևակայության, կառուցվածքային ձևերի և թեմայի ընտրության բացարձակ ազատություն, ինչը ևս իր ուրույն տեղն է գրավում պոստմոդեռնիստական գրականության մեջ: Այս տեսանկյունից պատահա-կան չէ, որ գրական այդ երևույթները հաճախ դասում են պոստմոդեռնիզմին, քանի որ դրանց վառ ներ-կայացուցիչները, այն է` Սեմուել Բեքքեթը, Խորխե Լուիս Բորխեսը, Գաբրիել Գարսիա Մարկեսը, Խու-լիո Կորտասարը և Վիլլիամ Բերրոուզը մեծ ավանդ ունեցան պոստմոդեռնիզմի զարգացման հարցում, օրինակ` Բեքքեթի ստեղծագործությունները համարվում են մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի միջև ան-ցումային: Նա, Ջեյմս Ջոյսի մտերիմը լինելով, շատ մոտ էր կանգնած մոդեռնիզմին, բայց հենց նրա ստեղծագործությունները նպաստեցին մոդեռնիզմից պոստմոդեռնիզմի անցմանը: Հատկապես Բեք-քեթի ուշ շրջանի ստեղծագործություններն աչքի են ընկնում միմյանց չհասկացող և անելանելի վիճակ-ներում մնացած կերպարներով և լավագույնը, որ նրանք կարող են անել, խաղալն է: Այս ամենից ելնե-լով` կարող ենք նշել, որ պոստմոդեռնիզմին բնորոշ հատկանիշներն են.

իրոնիա, պարոդիա, խաղային բնույթ, սև հումոր,

ինտերտեքստայնություն, ցիտատային գրականություն,

հակվածություն միֆերի և հեքիաթների,

ժամանակային աղավաղվածություն,

պաստիշ` ներտեքստային տարրերի, ինչպես նաև ժանրային միահյուսում,

հեղինակի մահվան գաղափարը, ընթերցողը համահավասար է հեղինակին,

իրականության և ֆանտաստիկայի, երևակայականի անտարանջատվածություն, երազի կիրա-ռում:

Այնուամենայնիվ, պոստմոդեռնիզմը գրականության մեջ կազմակերպված շարժում չէ իր առաջ-նորդներով, և այդ պատճառով դժվար է ասել՝ վերջացել է այն կամ առհասարակ կվերջանա, թե ոչ: Հնարավոր է՝ այն արդեն հասավ իր գագաթնակետին 1960-1970-ական թվականներին: Բազմաթիվ տեսաբաններ գտնում են, որ պոստմոդեռնիզմն արդեն սպառել է իրեն, սակայն չնայած նրան, որ պոստմոդեռնիզմի դասական նմուշներն արդեն ստեղծվել են, բուն երևույթը դեռևս շարունակում է գո-յություն ունենալ: Պոստմոդեռնիզմը սահմանել փորձելով` նշենք, որ այն մի յուրօրինակ աշխարհ-ընկալում է, որն առավել լայն տարածում գտավ 20-րդ դարի երկրորդ կեսին, սակայն նրան բնորոշ սկզբունքներ եղել են բոլոր ժամանակներում, և դրանք հիմնականում առաջ են գալիս այն շրջանում, երբ տեղի է ունենում հնից նորի անցում: Լայն առումով պոստմոդեռնիզմը նորը չէ, այլ հնի ավարտն է: Այն չի կարող դիտվել որպես ավարտուն համակարգ, քանի որ միշտ արտահայտում է ներկա ժամանա-կաշրջանի աշխարհընկալումը, և հետևաբար այն պետք չէ կապել որևէ ստույգ ժամանակաշրջանի հետ, պոստմոդեռնիզմին բնորոշ հատկանիշներ կարելի է գտնել դեռևս նրա հաստատումից շատ առաջ: Ումբերտո Էկոն գրում է. «Պոստմոդեռնիզմը հստակորեն սահմանված ժամանակային երևույթ չէ, այլ հոգևոր վիճակ է, և այդ առումով տեղին է ասել, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր սե-փական պոստմոդեռնիզմը»

1:

1 Эко У., Заметки на полях «Имени Розы» // Имя розы», Москва, 1997, с. 635.

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 22-26.pdf · 2 Карасев Л., Сегодня и завтра» // Постмодернизм и культура:

26

Դիանա Մնացականյան

ՊՈՍՏՄՈԴԵՌՆԻԶՄԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Բանալի բառեր՝ պոստստրուկտուրալիզմ, քաոս, դեկոնստրուկցիա, մոդեռնիզմի ժխտում, հեգնանք, խաղ, աբսուրդայնություն, իրականության նոր ընկալում

Սույն հոդվածում դիտարկվում են 20-րդ դարի երկրորդ կեսին տարածում գտած պոստմոդեռնիզմ հասկա-ցության առաջացման և զարգացման նախադրյալները: Պոստմոդեռնիստական փիլիսոփայության, ինչպես նաև արվեստում պոստմոդեռնիզմի դրսևորման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջինս, ժառանգելով պոստ-ստրուկտուրալիզմի փիլիսոփայական գաղափարախոսությունը և նպատակ ունենալով հնի հիման վրա նորը ստեղծելու, այնուամենայնիվ, չի կարող դիտվել որպես ավարտուն համակարգ: Այն կազմակերպված շարժում չէ, այդ պատճառով դժվար է ասել՝ վերջացել է այն կամ առհասարակ կվերջանա, թե ոչ:

Диана Мнацаканян

ФИЛОСОФСКИЕ И ТЕОРЕТИЧЕСКИЕ ОСНОВЫ ПОСТМОДЕРНИЗМА

Ключевые слова: постструктурализм, хаос, деконструкция, отрицание модернизма, ирония, игра, абсурд, новое восприятие реальности

В статье рассматривается возникновение и развитие распространенной во второй половине XX века

концепции постмодернизма. Исследования постмодернистской философии, а также проявлений постмодернизма в искуcстве, показали, что постмодернизм, унаследовавший философскую идеологию постструктурализма, цель которого – создание нового на основе старого, не может рассматриваться как целостная система. Постмодер-низм – это неорганизованное движение, и поэтому трудно определить, закончилось ли оно и закончится ли когда-нибудь.

Diana Mnatsakanyan

PHILOSOPHICAL AND THEORETICAL BASES OF POSTMODERNISM

Keywords: post-structuralism, chaos, deconstruction, denial of modernism, irony, game, absurd, new perception of reality

This article discusses emergence of the concept of postmodernism and conditions for its development in the

second half of the 20th century. The study of philosophy of postmodernism and its manifestation in art shows that postmodernism inherits post-structuralizm’s philosophical ideology with the purpose of creating a new one based on the old one, however it cannot be regarded as a complete system. However it is not an organized movement, and it is hard to tell whether it has been over, and generally whether it will be over or no.