8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.2 (12) Общественные науки (Армянская филология) Social Sciences (Armenian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 90-94.pdf · 2016-09-13 · 92 մտել են մեծ թվով օտար փոխառություններ հունարենից,

  • Upload
    others

  • View
    25

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.2 (12)

Общественные науки (Армянская филология)

Social Sciences (Armenian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.2 (12)

Հասարակական գիտություններ

(Հայ բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ. Ա. Աբաջյան

բ.գ.դ., պրոֆ. Յու. Ավետիսյան

բ.գ.դ., դոց. Ն. Հարությունյան

բ.գ.թ., դոց. Վ. Պետրոսյան

բ.գ.թ., դոց. Ա. Տեր-Մինասյան

բ.գ.թ., դոց. Ն. Պողոսյան

բ.գ.թ., դոց. Ա. Ղազարյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф. А. Абаджян

д.ф.н., проф. Ю. Аветисян

д.ф.н., доц. Н. Арутюнян

к.ф.н., доц. В. Петросян

к.ф.н., доц. А. Тер-Минасян

к.ф.н., доц. Н. Погосян

к.ф.н., доц. А. Казарян

Editorial Board

DSc, Prof. A. Abajyan

DSc, Prof. Y. Avetisyan

DSc, Associate Prof. N. Harutyunyan

PhD, Associate Prof. V. Petrosyan

PhD, Associate Prof. A. Ter-Minasyan

PhD, Associate Prof. N. Poghosyan

PhD, Associate Prof. A. Ghazaryan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+37460) 710194,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

90

Սիլվա Գասոյան ՎՊՀ, Բանասիրական ֆակուլտետ,

բակալավրիատի ուսանող Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ. Լ. Պետրոսյան

Էլ. փոստ՝ [email protected]

ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑՈՒ «ՕԳՈՒՏ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ» ԵՐԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամիրդովլաթ Ամասիացին հայ միջնադարյան բժշկության ականավոր ներկայացուցիչներից է` իր

նախորդների ավանդների նորոգողը, շարունակողն ու հարստացնողը: Հայ միջնադարում (անգամ դրա-նից շատ վաղ ժամանակներում) ունեցել ենք արդեն հարուստ պատմությամբ բժշկություն, իսկ մեր ան-վանի բժիշկները տեղեկացված են եղել ամենատարբեր հիվանդությունների առկայությանն ու տիրա-պետել են դրանց համապատասխան բուժման գաղտնիքներին, ստեղծել են ինքնուրույն բժշկություն` հիմնված ժողովրդական բուժման տեխնոլոգիաների ու հիմունքների վստահելի ավանդների վրա:

Ա. Ամասիացին, ստեղծելով բժշկական մնայուն ժառանգություն, իր բժշկագիտական երկերում կիրառել է բազմաթիվ տերմիններ, որոնց կառուցվածքային և քերականական առանձնահատկություն-ների ուսումնասիրությունն է ներկայացվում սույն հոդվածում:

Բժշկագիտական տերմինների իմաստային-կառուցվածքային ուսումնասիրության իրացումը նպատակ ունի հասկանալու և պատկերացնելու ոչ միայն Ա. Ամասիացու գիտական պատկերավոր լե-զուն, այլ նաև ամբողջ միջնադարյան գիտական լեզվամտածողությունը:

Ա. Ամասիացու գիտական երկերի տերմինաբանությանը հայ նոր լեզվաբանության մեջ անդրա-դարձել է Ս. Վարդանյանը. «Ամիրդովլաթ Ամասիացու բժշկական տերմինաբանության վերլուծությու-նը, որը կազմում է նրա բառապաշարի մասնագիտացված մասը, հնարավորություն է տալիս կարևոր եզրակացությունների հանգել նրա լեզվի մասին»

1:

Ամիրդովլաթ Ամասիացին հեղինակ է մի շարք բժշկական աշխատությունների` «Ախրապատին», «Անգիտաց անպէտ կամ բառարան բժշկական նիւթոց», «Օգուտ բժշկութեան»: Մեր ուսումնասիրու-թյան կենտրոնում են եղել մասնավորապես «Օգուտ բժշկութեան» աշխատությունը

2 և դրանում առկա

բժշկական տերմինների լեզվական առանձնահատկությունների քննությունը: Տերմինների իմաստաբա-նական քննությունը կատարել ենք ըստ Ռուբեն Ղազարյանի և Հենրիկ Ավետիսյանի հեղինակած «Մի-ջին հայերենի բառարանի»

3, ինչպես նաև «Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանների

4:

Ա. Ամասիացու «Օգուտ բժշկութեան» աշխատությունը բաղկացած է երկու բաժիններից, որոնք հետևյալ խորագրերն ունեն` «Ուսումն բժշկութեան» և «Գիրք բժշկութեան տումարի»:

Ուսումնասիրության արդյունքում առանձնացրել ենք վեց հարյուրից ավելի բժշկական տերմին-ներ, որոնցից շատերի բացատրությունը ներկայացրել է Ա. Ամասիացին, ինչը, բնականաբար, խոսում է հեղինակի բանիմացության և բժշկական վարպետության բարձր մակարդակի մասին:

Ա. Ամասիացու «Օգուտ բժշկութեան» աշխատության բժշկական տերմինները դասակարգել ենք ըստ չորս կարգի` 1. կազմախոսական բառեր, 2. հիվանդություններ մատնանշող բառեր, 3. բժշկական և օրգանական գործողություններ նշանակող բառեր ու բառակապակցություններ, 4. բժշկական գոր-ծիքներ ցույց տվող բառեր (ինչպես կարելի է նկատել մեր դասակարգումից, մենք չենք առանձնացնում դեղաբույսերի անունները` դրանք մեր ուսումնասիրության շրջանակից դուրս համարելով):

1) Կազմախոսական բառերը մարմնակազմությանը (անատոմիային) վերաբերող տերմիններ են, օրինակ` աղբուրակ (արտասվալիճ), աղեստան կամ աղէճորտ (աղիք, աղիքներ), ակռայ (ատամ), ակռայտակ կամ ակռատակ (լինդ, լնդերք), աճուկ, ամայի մուստաղիմ (հաստ աղիքի վերջին մասը, նախաղի), անդամ, անքապութի (ցանցենի` ակնագնդի ներքին պատյանը), ավար կամ աւար (կույր աղիք, կուրաղիք), արանք (սեռական օրգաններ` տղամարդու կամ որձ կենդանու), արգանդ, բերան, երակ, երես, երիկամ, զանկիկ (լեզվակ, մակալեզու, սոսորդ), զօդուած (հոդ), ըղեղ, թոք, լեզու, լեղի, լերդ, խելք, խռչակ, ծունկ, կաշի, կզակ, կոպ, կռնակ (թիկունք, լանջք), ճակատ, մատ, միզուկ, միս,

1 Վարդանյան Ս., Ամիրդովլաթ Ամասիացին և միջնադարյան հայ բժշկական տերմինաբանությունը, «Պատմա-բանասիրական

հանդես», № 4, Երևան, 1990, էջ 106: 2 Հասանելի է՝ http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=8&captn=306&wrpg=0&aupg=0:

3 Ղազարյան Ռ., Ավետիսյան Հ., Միջին հայերենի բառարան, Երևան, 2009:

4 Աւետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի, Վենետիկ, 1836-1837:

91

յանապի կամ յանապիա (ծիածանաթաղանթ, աչքի ծիածան), նստոյտեղ կամ նստատեղ, շիրեան կամ շիրիան (զարկերակ), շնչերակ, ողաշար, ոսկոր, պուկ (բուկ, կոկորդ), սերմ, սիրտ, ստամոքս, սրուն, վիզ, ունք, փայծաղ կամ վավար (հանդիպում է նաև փայծեղ տարբերակով), փող, փոր և այլն:

2) Հիվանդություններ մատնանշող բառեր, օրինակ` աքիլայ (փտախտ), եարաղան (դեղնուկ, դեղնախտ), ըռուպու (ասթմա, հեղձանք), խուլուլ կամ իխուլուլ (անորոշ հիվանդություն), խումարութիւն (խելագարություն), կավարս (մաշկի հիվանդություն, կարմիր որքին), հերքուն (մաշկային հիվանդու-թյուն, որքին), հումրայ (մաշկի սուր բորբոքային հիվանդություն), ղապզ (փորկապություն), ճաւարսայ (անորոշ հիվանդություն), նուզճ (թարախակալում, թարախոտում), շակիկայ (գլխի կես մասի խիստ գլխացավ, անգար), պարսամ կամ բրսամ, զաթլճան …(լանջամիզի` թոքամիզի բորբոքում, պլևրիտ), սապաթի սահարի (անքնություն), սիլ (թոքախտ, պալարախտ), սքթայ կամ սաքթայ (ուղեղի կաթված, ուղեղի արյունազեղում), վարամի սուլպ (լորձուռուցք), տաղղայ (աչքի հիվանդություն), տայուլ հայեաց կամ օձացաւ (մաշկի հիվանդություն), ֆալիճ (մարմնի կես մասի պարալիզ)և այլն:

3) Բժշկական և օրգանական գործողություններ նշանակող բառեր ու բառակապակցություններ, օրինակ` գոզել կամ ջրվաթել (միզել), երակ առնել, լեզուն ծանրանալ, կարել, կոտրել, կոտրտիլ կամ կոտրտել (կոտրատվել, կոտրվել. հոդերի մասին), ճղքել (ճեղքել, ճղել, պատռել), միս կապել, մորթ լինել, շանթնալ (կրակվել. աչքերի մասին), շունչն ի վեր քաշել, ոսկոր լինել, ստամոքն կիսայեփ լինել, սուստ-կալ (թուլանալ. սրտի աշխատանքի մասին, նվաղել), վաթել (թափել, դուրս թափել, հոսեցնել), փշանալ (մարմնով դող անցնել, փշաքաղվել), փսխել, փտել կամ փթիլ, փրփուր ունենալ և այլն:

4) Բժշկական գործիքներ ցույց տվող բառեր (այս բառերն ակնհայտորեն սակավաթիվ էին մյուս կետերի բառերի համեմատ), ինչպես, օրինակ` ասեղ, հոկնա (հոգնա), մկրատ, սունարայ (գրչահատ, փոքրիկ դանակ, զմելի) և այլն:

Հաջորդ հարցը, որին անդրադարձել ենք, վերաբերում է Ա. Ամասիացու գործածած բժշկական տերմինների աղբյուրագիտությանը:

Ա. Ամասիացու «Օգուտ բժշկութեան» աշխատության բժշկագիտական տերմիններն ըստ ծագման լինում են.

Ա) արաբերեն փոխառություններ – անքապութի (ankabūti), լակուայ (laqva), կիֆալ (qīfāl), ղուվաթի մուսավիրայ (quvvat mussaver), պայիզէ (bayaz), սայիմ (sayim) և այլն,

Բ) պարսկերեն փոխառություններ – աթաշի պարաս (atāši-bārās), բրսամ (bārsam), ղապզ (ğābz),

սարսամ (sār-sam) և այլն, Գ) թուրքերեն փոխառություններ – հայզ (heyiz), ճիկար (ciger) և այլն, Դ) հունարեն փոխառություններ – զխտի (áski), փլեղմունի (flegmone) և այլն, Ե) լատիներեն փոխառություններ – ելայուս կամ էլայօս (ileus) և այլն: Ս. Վարդանյանը գրում է. «….նա (Ա. Ամասիացին` Ս. Գասոյան), բնիկ հայերեն բառերից բացի, օգ-

տագործել է փոխառյալ տերմիններ մի շարք լեզուներից (հունարենից, լատիներենից, արաբերենից, պարսկերենից, թուրքերենից) …. Սակայն, վերոհիշյալ հինգ լեզուներից բացի, նա հաճախ գործ է ածել փոխառյալ տերմիններ այլ լեզուներից (հնդկերեն լեզուներից, ղփչաղերենից), ինչպես նաև պարսկերե-նի բարբառներից (Շիրազի, Խորասանի, Բալխի, Բուխարայի, Սամարկանդի)»

1: Հեղինակը սա նշել է

«Անգիտաց անպէտ»-ի վերաբերմամբ, որն ամբողջովին տարածելի է նաև «Օգուտ բժշկութեան» աշ-խատության մեջ առկա տերմինաբանության վրա: Հարկ է, սակայն, հավելել, որ հանդիպում ենք նաև այնպիսի տերմին-բառերի, որոնց դեպքում դժվար է լինում կողմնորոշվել` որ լեզվից է բառը փոխառել Ա. Ամասիացին, օրինակ` «նկրիս» բառը, որն ունի «հոդատապ» նշանակությունը, իր համարժեքներն

ունի միաժամանակ երեք լեզուներում` արաբերենում (niqris), պարսկերենում (neğras), թուրքերենում (nιkris): Կամ` «թուխմայ» բառը, որն ունի «ստամոքսի խցանում` կալնում, մարսողության խանգարում, դժվարամարսություն» նշանակությունները, իր համապատասխան համարժեքներն ունի երկու լեզունե-րում` արաբերենում (tuxma) և պարսկերենում (toxme):

Նմանատիպ դեպքերում դժվար է լինում միանշանակ հավաստելը, թե տվյալ բառը կոնկրետ որ լեզվից է փոխառվել, այսինքն` այդ բառի առկայության համար իբրև աղբյուր որ լեզուն է ծառայել:

Նշենք նաև, որ Ամասիացին իր երկում փոխառյալ բառերի հետ զուգահեռ գործածել է նաև դրանց հայերեն համարժեքները, ինչպես նաև` բուն հայկական կամ այնպիսի տերմիններ, որոնց դեպքում գի-տենք կոնկրետ, թե որ լեզվից է փոխառնված, օրինակ` աչ, աչացաւութիւն, ապրիլ (ապրել), արցունք, բերան, լեզու, խէվութիւն, ծաղիկ (հիվանդություն), կարել, կող, կողացաւ, կոտրել, կուրանալ, հիւան-դութիւն, հովութիւն կամ գայլցաւ (գայլուկ, գայլախտ), մարսողութիւն, պատեղւոր կամ պատեղվոր (հղի), ջերմել, սիրտ, տեսողութիւն, փսխել, քուն և այլն:

Ս. Վարդանյանն այս առթիվ իրավամբ նշում է. «Ամասիացու գործերի…. բառապաշարի մասնա-գիտացված մասի` բժշկական տերմինաբանության վերլուծությունը ցույց է տալիս, որ թեպետ նրա մեջ

1 Վարդանյան Ս., էջ 105:

92

մտել են մեծ թվով օտար փոխառություններ հունարենից, լատիներենից, պարսկերենից, արաբերենից և մի շարք այլ լեզուներից, սակայն հեղինակը կիրառել է իր մայրենի լեզվի անսպառ հնարավորու-թյունները բժշկագիտական հասկացություններն արտահայտելու համար: Ամասիացին, իսկ նրանից երեք դար առաջ Մխիթար Հերացին, ընտրեցին հայ բժշկական տերմինաբանության զարգացման մի-ակ և ճիշտ ուղին. չխուսափելով օտար փոխառություններից՝ նրանք միաժամանակ մեծ ուշադրություն էին դարձրել բնիկ հայկական բառերի վրա, ստեղծելով ինքնատիպ տերմիններ, որոնց մի մասը վերց-ված էր բանահյուսությունից»

1:

Հատկանշական է ևս մի հանգամանք. Ա. Ամասիացու աշխատության մեջ նկատում ենք միևնույն երևույթը տարբեր և՛ համարմատ, և՛ տարարմատ տերմիններով բնորոշելու և անվանելու միտում, որը լրացուցիչ գրավչություն է հաղորդում համապատասխան ասելիքին և ևս մեկ անգամ փաստում հե-ղինակի` լայն մտահորիզոն և ոչ սովորական լեզվամտածողություն ունենալը: Բերենք համապատաս-խան օրինակներ.

1. «ընդմիջվող ջերմ» – զատըր ըլ ղիպ, մուտպաղայ, մուտպիղայ, մուտպղայ, շատր ալ ղիպ, շատրալ ըղբ,

2. «չարորակ ուռուցք, քաղցկեղ» – խէչէփար, խէչէփառ, խէչիփար, խուլ, սարատան, սարատայն, սարաթան, վարամ, ուռեց,

3. «քոս, բորոտություն» – բոր, գոդութիւն, ճըտամ, ճուտամ, պարաս, պարաշ, 4. «ընկնավորություն, վերնոտություն» – սարահ, սարայ, սարյայ, ըխտաւորութիւն, պատաֆքան,

ուչուխ, 5. «մկան, մկանունք, մկաններ» – ազալաունք, մկուն, յաջալանի, 6. «թերթերունք, թարթիչ» – արտեւանունք, թարթափ, թարթիչ, 7. «ջրգողություն» – արծուիք, զմաստ, սիսխայ, սսխայ, սսխայիվաւ, 8. «մտագարություն, ցնորվածություն» – աղվաշութիւն, ճունուն, մանիայ, 9. «խոզատանձ խույլ, խոզուկ» – խանազիր, խանազիրայ, խոզք, մուլայեայ,

10. «այտուց» – ըսթսխայ, ըստըսխայ, ուռեցութիւն, ուռեցւորութիւն, 11. «լանջամիզի` թոքամիզի բորբոքում, պլևրիտ» – բրսամ, բրսիմ, զաթլճամ, զաթլճամբ, զաթըլճամպ,

զաթլճան, զաթլճանբ, շավսա, պարսամ, 12. «հարբուխ» – զուգամ, զուքամ, զուքեամ, նուզլայ, 13. «աչքի գարեկ, տիկնակլոնձ» – գարեկ, գարեակ, թահաճուր, շայիրայ, պուրտ:

Ուսումնասիրելով Ամասիացու վերոնշյալ բժշկագիտական երկը և դրանում առկա տերմինները` մենք եկանք այն եզրակացության, որ այդ տերմինները, ըստ կազմության, կարող են լինել.

Ա) պարզ բառեր – աճուկ, ասեղ, արիւն, դեղ, երակ, երես, լեզու, լերդ, ծաղիկ, ծունկ, կիծ (կսկիծ, ծակոց), կող, հազ, հապ (հաբ, դեղահատ), ճակատ, մարդ, մկրատ, նամզ (պուլս, զարկ), շաֆ, շխուս (քնափոխություն), շունչ, սիրտ, տիղ (հալումաշող, հյուծող տենդ, ջերմ), տիպ (բուժում, բժշկություն), փող, փոր, քամի (հոդացավ), ֆաթխ (աղեթափություն, ճողվածք, փոշտանկ) և այլն,

Բ) բաղադրյալ բառեր. 1. համադրական բարդություններ – ակընջթոռ կամ ականջաթոռ (ականջի բլթակ), ակռայտակ

կամ ակռատակ (լինդ, լնդերք), ակռացաւութիւն, աչացաւութիւն, առաջագիտութիւն (նախագիտանք, կանխիմացութիւն), գլխացաւութիւն, գործդեղ, երիկամացաւութիւն, թիկնամէջ, թոքացաւութիւն, կռնա-կացաւ, ճռգլուխ (ճռների` երանքի գլուխը), մազմտուկ կամ մազմզուկ, մաղասկաթիք (լորձ` մաղաս կաթելը, արտահոսելը), յանկարծամահ, նստոյտեղ կամ նստատեղ, ոսկրացաւութիւն, պատեղվոր կամ պատեղւոր, սարսամացաւ, ստամոքախանգար, վատուժութիւն, տեսողութիւն, փայծղանացաւութիւն, փողերակ, օձացաւ և այլն,

2. վերլուծական բարդություններ2 – ամայ այիտի ղաղ (բարակ աղիքի վերջին մասը…), առողջ

լինել, դեղ անել, երակ առնել, զատըր ըլ ղիպ, ըռեշ պալխի (կսկծող ու ցավող խոց), լեզուն ծանրանալ, խելայ պակասութիւն (խենթություն), հարաքաթի ինղիպաղ (օդը թոքերից դուրս մղելը` արտաշնչելը), հարաքաթի ինպիսատ (շնչելով`օդը ներս առնելը, թոքերը տանելը), ձրի խորհիլ, ղիպ լազիմայ (նվազող ջերմ), միայիսնայ շարիայիայ (տասներկումատնյա աղիք), շատրալ ըղբ, շունչն ի վեր քաշել, չարածաղիկ լինալ, սաքի պաթուլ լուապ կամ սաքիպաթ ուլ լուապ (լեզվի վրա` ծայրերը նուրբ անոթների, որոնցով թուք է գալիս բերանը), սուալ քինայ (մաշկի տարածուն ջրգողություն), վարամի սուլպ, տայ ըլ ուլֆիլ կամ տայուլֆիլ (փղախտ, փղագարություն),փրփուր ունենալ և այլն:

Ըստ խոսքիմասային պատկանելության` տերմինները լինում են. 1. գոյականներ – անդամ, արիւն, բժիշկ, բժշկապետ, երակ, խեւութիւն, ծնունդ, կենդանութիւն,

կզակ, կովտայ (իրան, մարմին), հազ, հաքիմ, հիւանդութիւն, ճակատ, մարդակազմութիւն, մարսողու-

1 Վարդանյան Ս., էջ 119:

2 Մենք ներկայացնում ենք բարդությունների հիմնական տեսակները` չմասնավորեցնելով մյուսները` կցական, հարադրավոր,

իսկական և այլն:

93

թիւն, յանկարծամահ կամ մարկ մաֆաճան, նշան, նուտուլ (դեղանյութ), շապաքայ կամ շապակիայ (ցանցենի, ակնագնդի ներքին ներվակազմ պատյանը), շունչ, պալղամ կամ պլղամ (լորձ, մաղձ, խուխ), պայիզէ (լուսն, աչքի հատ, եղջրակի սպիտակ բիծ), պտունի տմաղ (ուղեղաբուն), ջերմ կամ ղիպ, ղըպ, ջիղ կամ փայվանթ, ջիլ, սապաթ կամ սուպաթ (լեթարգիական քուն), սավտայ կամ սաւտայ, սէվտայ կամ սև մաղձ, սիրտ, ստամոքս, տեսողութիւն, ցաւ և այլն,

2. ածականներ – առողջ, էգ, խեւ, խէվ կամ խեվ (խենթ), հալեւմաշ կամ հալէմաշ (ուժասպառիչ, հյուծող, ծյուրող), մահացու, նօսր, որձ, պատեղվոր կամ պատեղւոր (հղի, պատճառավոր, ծոցվոր), ստամոքախանգար (ստամոքսի խանգարում ունեցող) և այլն,

3. բայեր – ապրիլ, առողջ լինել, գոզել կամ ջրվաթել, դեղ անել, երակ առնել, թանծր լինալ, լեզվին համ առնել, լեզուն ծանրանալ, խոցնալ (խոց գոյանալ, առաջանալ,խոց դառնալ, խոցի փոխվել…), կա-րել, կոտրել, կոտրտիլ կամ կոտրտել, կուրանալ, հիւանդանալ, ձրի խորհիլ կամ ձրի զրուցել (զառան-ցել), ճղքել, մարսել, միս կապել (իմա` կազմել), մոռացկոտ լինալ, մորթ լինալ, շանթնալ, շունչն ի վեր քաշել, ողջանալ, ոսկոր լինալ, ործկալ, չարածաղիկ լինալ (չարամահ, հանկարծամահ լինել), ջերմել, ստածիլ (խնամք` հոգ տանել, խնամել, տածել, դարմանել, բուժել), ստամոքն կիսայեփ լինալ, սուստկալ (թուլանալ, նվաղել. սրտի աշխատանքի մասին), վաթել, փշանալ, փսխել, փտել, փրփուր ունենալ և այլն:

Ինչպես կարելի է նկատել, թվային հարաբերակցությամբ գոյականները և բայերը գրեթե հավա-սարակշիռ են, իսկ ածականները սրանց իրենց քանակությամբ ակնհայտորեն զիջում են:

Ա. Ամասիացու երկում առկա բժշկական տերմինները, որոնցից շատերը բազմիմաստ բառեր են կամ համանուններ, ուսումնասիրել ենք և՛ համաժամանակյա (սինխրոնիկ), և՛ տարժամանակյա (դիա-խրոնիկ) հայեցակետերով: Համաժամանակյա (սինխրոնիկ) հայեցակետի շրջանակներում կատարած վերլուծության արդյունքները ներկայացրել ենք վերոբերյալ շարադրանքում:

Ուսումնասիրությունը կատարել ենք նաև տարաժամանակյա (դիախրոնիկ) հայեցակետով, որի քննության արդյունքում պարզեցինք, որ կան մի շարք բժշկական տերմիններ, որոնք ժամանակի ըն-թացքում իմաստային փոփոխությունների են ենթարկվել` իմաստային ընդլայնում կամ նեղացում ապ-րելով (օրինակ` բնութիւն, տիպ, վերաբերութիւն և այլն):

«Բնութիւն» տերմինը գրաբարում բազմիմաստ բառ էր, միջին հայերենում նախկին իմաստները կորցնելով` սկսել է կիրառվել «որովայնի մեջ գտնվող գործարաններ (աղիքներ, ստամոքս)» նշանակու-թյամբ, իսկ ժամանակակից հայերենում` կրկին կորցրել: Այսինքն`այս բառը գրաբարից միջին հայերենի անցման փուլի հետևանքով իմաստային նեղացում է ապրել, իսկ միջին հայերենից ժամանակակից հայերեն անցման փուլի հետևանքով` իմաստային ընդլայնում` նախնական` բժշկական իմաստի կորստով:

«Տիպ» բառը, որը գրաբարում նույնպես բազմիմաստ բառ էր, միջին հայերենում ստացել է հե-տևյալ նշանակությունը` նախկինում ունեցած նշանակությունների կորստով` «բուժում, բժշկություն»: Այս իմաստը ժամանակակից հայերենում չի պահպանվել՝ չնայած ուսումնասիրվող բառի ներկայիս բազմիմաստությանը: Այսինքն՝ «տիպ» բառը, ինչպես և նախորդը, իմաստային նեղացում է ապրել միջին հայերենում, իսկ ժամանակակից հայերենում` իմաստի ընդլայնում, որն ուղեկցվել է «բուժում, բժշկություն» նշանակության կորստով:

«Վերաբերութիւն» բառը, որը գրաբարում և ժամանակակից հայերենում բազմիմաստ բառերի շարքին է դասվում, միջին հայերենում նույնպես, ինչպես և նախորդ բառերը, պահպանել է միայն մեկ նշանակություն, այն է` «փսխում, փսխելը, ործկալը», այն էլ գործածական է միայն միջին հայերենի տերմինաբանական շերտում: Այսինքն՝ այս բառը նույնպես միջին հայերենում իմաստային նեղացում է ապրել տերմինաբանական շերտում՝ ի համեմատ գրաբարի, և իմաստային ընդլայնում` ի համեմատ ժամանակակից հայերենի:

Այսպիսով՝ ուսումնասիրելով Ա. Ամասիացու «Օգուտ բժշկութեան» երկի բժշկական տերմինները` նկատեցինք, որ դրանցից շատերը, այսպես ասած, հորինված էին ըստ համապատասխան հիվանդու-թյան արտաքին նշանների յուրահատկության կամ էլ ըստ որոշ կենդանիների անվանումների, որը պայմանավորված է եղել այդ կենդանիների հետ կապված որոշակի հավատալիքների առկայությամբ:

Ներկայացնենք վերոնշյալ բժշկական տերմիններից բաղկացած մի շարք` աղբուրակ կամ աղբիւր, աղբուր (աչքի արտասվալիճ), աղուեսացաւ կամ աղվիմացաւ (հերաթափություն, մազաթափություն), թութայ (աչքի հիվանդություն, երբ կոպի տակ թթի նման միս է բուսնում), խոզք (խոզատանձ խույլ, խոզուկ), ծաղիկ, շանբար (շան, գայլի ախորժակ, գայլաքաղց, շնաքաղց), սունկ (սնկանման մսոտ ուռուցք, պալար, թութ), օձացաւ, «փղախտ, փղագարություն» նշանակությամբ` տայ ըլ ուլֆիլ տերմինը և այլն:

Հարկ է նշել նաև, որ միջին հայերենի բառարանում առկա այս տերմիններին վերաբերող բառա-հոդվածներում, իբրև համապատասխան բնագրային օրինակներ` հիմնականում բերված են հենց Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկութեան» երկի նախադասությունները, որը լրացուցիչ անգամ

94

գալիս է ապացուցելու հեղինակի` Ա. Ամասիացու՝ այս դաշտում առկա երկի եզակիությունն ու վստա-հելի աղբյուր լինելը:

Մենք, ուսումնասիրելով Ամասիացու երկի բժշկական տերմինների լեզվական առանձնահատկու-թյունները, իրավամբ նաև կարևորեցինք հեղինակի կատարած աշխատանքն ու իսկապես մեծ ներ-դրումը հայ բժշկագիտության պատմության մեջ, որի հիմնաքարերից մեկն էլ, անշուշտ, «Օգուտ բժշկու-թեան» բժշկագիտական լուրջ ուսումնասիրությունն է:

Սիլվա Գասոյան

ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑՈՒ «ՕԳՈՒՏ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ» ԵՐԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բանալի բառեր՝ բժշկական տերմին, փոխառյալ տերմին, տերմինաբանություն, լեզու, լեզվական առանձնահատկություններ, բժշկագիտական երկ, լեզվամտածողություն, կազմախոսական բառեր,

աղբյուրագիտություն, բառապաշար, գրաբար, միջին հայերեն, ժամանակակից հայերեն, համարմատ տերմին, տարարմատ տերմին, բազմիմաստ բառեր, համաժամանակյա (սինխրոնիկ) և տարաժամանակյա (դիախրոնիկ) հայեցակետեր, իմաստային փոփոխություն, իմաստային ընդլայնում, իմաստային նեղացում

Ամիրդովլաթ Ամասիացին մեր միջնադարյան բժշկության ականավոր ներկայացուցիչներից է: Նա, ստեղծե-

լով բժշկական մնայուն ժառանգություն, իր բժշկագիտական երկերում օգտագործել է ուշադրության արժանի տերմիններ, որոնց լեզվական առանձնահատկությունների ուսումնասիրությանն էլ միտված է սույն հոդվածը: Մենք ուսումնասիրել ենք հեղինակի «Օգուտ բժշկութեանե երկում առկա վեց հարյուրից ավելի բժշկական տեր-մինների լեզվական առանձնահատկությունները և փորձել ենք տալ դրանց հիմնական նկարագիրն ու կատարել տարբեր դասակարգումներ` ըստ տարբեր հիմունքների:

Силва Гасоян

ЯЗЫКОВЫЕ ОСОБЕННОСТИ МЕДИЦИНСКИХ ТЕРМИНОВ СОЧИНЕНИЯ «ПОЛЬЗА МЕДИЦИНЫ» АМИРДОВЛАТА АМАСИАЦИ

Ключевые слова: медицинский термин, заимствованный термин, терминология, язык, языковые особенности, медицинское произведение, языковое мышление, анатомические слова,

источниковедение, лексика, древнеармянский язык (грабар), среднеармянский язык, современный армянский язык, однокоренной термин, образованный от разных корней термин, многозначные слова,

синхронные и диахронные аспекты, смысловое изменение, смысловое расширение, смысловое сужение

В статье исследуется языковые особенности медицинских терминов сочинения «Польза медицины» Амирдовлата Амасиаци, знаменитого представителя армянской средневековой медицины, который оставил богатое наследие. В статье проанализировано более шести ста медицинских терминов сочинения «Польза медицины». Мы предприняли попытку описать их и классифицировать по разным критериям.

Silva Gasoyan

LINGUISTIC PECULIARITIES OF THE MEDICAL TERMS IN THE WORK “THE BENEFITS OF MEDICINE” BY AMIRDOVLAT AMASIATSI

Keywords: medical term, borrowings, terminology, language, linguistic features, medical composition, linguistic mentality, formative words, source study, vocabulary, old Armenian, middle Armenian,

modern Armenian, same root term, different root term, meaningful words, synchronous (synchronic) and asynchronous (diachronic) aspects, semantic change, semantic extension, semantic narrowing

Amirdovlat Amasiatsi is one of the outstanding representatives of our medieval medicine. He created a medical

lasting heritage, and he used such terms in his medical works, which deserve attention and this article is aimed at the study of their linguistic features. We have studied more than six hundred linguistic features of medical terms, which are included in the author’s work “The Benefits of Medicine”, and also we have tried to give their general description and have done different classifications according to different principles.