64
Ե ր և ա ն ի մ ա յ ր ա ք ա ղ ա ք ը . շ ա տ մ ո տ ի կ , բ ա յ ց թ աք ն վ ա ծ Կ ո ն դ ը , Կ ո ն դ ի մ զ կ ի թ ն ո ւ կ ո ն դ ե ց ի ն եր ը Ս տ ո ր գ ե տ ն յ ա ա ն ց ո ւ մ , ո ր տ ե ղ կ ա ր ե լ ի է ր գ տ ն ե լ ա ն ի ն չ 6 լ ի ո ն գ ր ք ի ա պ ա ս տ ա ր ա ն ՝ Ա զ գ ա յ ի ն գ ր ա դ ա ր ա ն Ապրիլ #4(15) 2013 Տարածվմ է անվճար

Yerevan City Magazine

  • Upload
    -

  • View
    252

  • Download
    21

Embed Size (px)

DESCRIPTION

"ԵՐԵՎԱՆ" քաղաքի ամսագիր / городской журнал "ЕРЕВАН"

Citation preview

Page 1: Yerevan City Magazine

Երևա

նի մ

այր

աքա

ղաքը

. շատ մոտիկ, բայց թաքնված Կոնդը, Կոնդի մզկիթն ու կոնդեցիները

Ստորգետնյա անցում, որտեղ կարելի էր գտ

նել ամե

ն ինչ

6 միլի

ոն գ

րքի

ապ

աստ

արա

ն՝ Ա

զգա

յին

գրա

դարա

ն

Ապրիլ

#4(15)2013

Տարածվում է անվճար

Page 2: Yerevan City Magazine
Page 3: Yerevan City Magazine

Լ ինում են չէ՞ այնպիսի վայրեր, որոնք թվում է՝ ձեռքի տակ են, ու հենց այդ պատճառով էլ ամեն անգամ հետաձգում ես այնտեղ գնալը, որովհետև միև- նույն է՝ «մոտ է, երբ ուզեմ կգնամ»: Վստահ եմ, երևանցիներից շատ-շատերի համար այդպիսին է Կոնդը՝ մեր հարևանությամբ, մեր քաղաքի սրտում, բայց միաժամանակ՝ ինչ-որ ուրիշ տեղ, ուրիշ, անկրկնելի իրականությունում: Ի

վերջո, կա՞ մեկ այլ թաղ Երևանում, որի մասին գրված լինի մեկ էլ չէ՝ մի քանի գիրք և նկարահանած՝ մեկ շատ հայտնի վավերագրական կինոնկար: Երևի Մարկեսի Մա[կոնդ]ոյի արմատում էլ «Կոնդն» է (ոչ մտածված, իհարկե): Համենայն դեպս, երբ վերջապես հայտնվում ես այս թաղի ծուռմռտիկ փողոցներում, գրեթե ֆիզիկապես զգում ես նույն մոգական իրականությունը, որը կար մեծ կոլումբիացու վեպում: Ու չես հասկանում, թե ինչպես է ստացվել, որ այսքան ժամանակ այստեղ չես եղել ու չես ուսումնասիրել ամեն մի անկյունը, բակն ու հին՝ մեկի տեղ մի քանի կյանք տեսած տներն ու տնակները: Հետո նոր հարցեր են առաջանում: Մասնավորապես, ինչո՞ւ է տպավորություն ստեղծ- վում, որ Կոնդի մասին բոլորը մոռացել են: Ինչո՞ւ արդեն տասնյակ տարիներ շարունակ չի լուծվում դրա վերակառուցման հարցը (վերակառուցում բառի նորմալ իմաստով, իհարկե, այլ ոչ թե, ասենք, Փակ շուկայի օրինակի պես), որ կոնդեցիները կարողանան, վերջապես, ապրել նորմալ պայմաններում: Ինչո՞ւ աչքի լույսի պես չեն պահպանվում թաղի սահմաններում դեռ քիչ թե շատ կենդանի մնացած պարսկական տիրապետու- թյան շրջանի շինությունները… Այս հարցերը ժամանակ առ ժամանակ բարձրացվում են, մեկ ու մեջ բերվում են կցկտուր բացատրություններ, հետո հանձնաժողովներ են ստեղծվում, հետո ամեն ինչ նորից մոռացվում է: Իսկ Կոնդը շարունակում է ապրել իր մոգական կյանքով, կարծես Երևանին զուգահեռ իրականությունում:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Page 4: Yerevan City Magazine

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ այանյանԳլխավոր խմբագիր՝ արտավազդ ԵղիազարյանԱրտ-տնօրեն՝ արսԵն ԿիրաԿոսյանԹողարկող խմբագիր՝ արտաԿ սարգսյան Դիզայներ՝ անի ԿարամանուԿյանԽմբագիր՝ նԵ ԹադԵվոսյանԳրական խմբագիր՝ արքմԵնիԿ նիԿողոսյանՍրբագրիչ՝ գայանԵ անանյանՆկարահանումների գծով տնօրեն՝ մարիաննա իսԿանդարյանՖոտոխմբագիր՝ մարիամ ԼորԵցյանՖոտոմշակում՝ արմԵն ՀայրապԵտյան, արմինԵ գԵսիյանԷջադրում՝ արտաԿ սարգսյան

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Կարինա Ղազարյան, Ինեսա Միրիջանյան, Գոհար Արամյան, Սոնա Խաչատրյան, Րաֆֆի Մովսիսյան, Արեգ Դավթյան, Սաթենիկ Ավագյան, Ռուզաննա Սաֆարյան

Լուսանկարներ՝ Մարիամ Լորեցյան, Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Արթուր Լյումեն Գևորգյան, Թոմաս Լոյդհարդթ, Բիայնա Մահարի, Գոռ Էլչյան, Ռուզաննա Սաֆարյան, Ֆոտոլուր, Երևանի պատմության թանգարանի արխիվ, Հայաստանի Ազգային արխիվ, Արևշատյանների արխիվ, Ա. Աղեկյանի արխիվպատկերազարդումներ՝ Աշոտ Ղազարյան, Locator ՊԲԸ, «ՈւրբանԼաբ»տառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸՀրատարակչության տնօրեն՝ Էդուարդ ԱյանյանԲրենդ մենեջեր՝ Սերգեյ Թումանյան

© 2011-2013 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանա- տվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնու- թյամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 23.03.2013Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀՏպաքանակ՝ 6000 օրինակ

Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1Հեռ.՝ +7 (495) 926 38 66 Էլ. փոստ՝ [email protected] URL̀ www.yerevanmagazine.com

Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89Ֆաքս՝ +374 (10) 20 25 69Էլ. փոստ՝ [email protected]̀ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Շապիկ՝ Վահրամ Մուրադյան

Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում

42 այնտեղՀին ու բարիԻնչպես են պահպանվում պատ- մական բնակելի թաղամասերը աշխարհի այլ քաղաքներում:

ՔԱՂԱՔ

44 նախագիծՄարզվում ենք բոլո՜րսՄարզահամալիր, որն այլևս չի կառուցվի նախատեսված վայրում:

46 միջավայրՍտորգետնյա իրականությունՀիշում ենք «Երիտասարդականի» հարևանությամբ գտնվող գետ- նանցման անցյալը:

48 միջավայրԳրքի տունԻ՞նչ վիճակում է հանրապետության գլխավոր գրադարանն այսօր և ի՞նչ է սպասվում նրան վաղը:

54 ՓողոցՆստացույցՔաղաքի նստարաններն ու դրան- ցից օգտվող քաղաքացիները:

56 ՀայացքՖոտոխցիկ, դեմքեր, կյանքՇվեյցարացի լուսանկարիչ Թոմաս Լոյդհարդտին հետաքրքիր դեմքերի փնտրտուքը բերեց Երևան:

58 ՕրեցօրԱպրիլԿարևոր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Երևանի կյանքում տարբեր տարիների ապրիլ ամիսներին:

60 Կադրերի բաժինԹափաբաշի մզկիթը, 1920-ականներՄի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

14 իմ ԵրևանըՔաղաքային մուտացիաներԵրաժիշտ Վահան Արծրունին վստահ է, որ սեփական քաղաքը հասկանալու ու սիրելու համար անհրաժեշտ է նախ և առաջ իմանալ դրա պատմությունը:

16 մասնագիտությունՆամակ ունեքՆույնիսկ մեր համընդհանուր ինտերնետացման դարում մենք չենք կարող ապրել առանց փոստատարների:

20 սփյուռքՕպերայի շենքից սկսածՖոտոլրագրող Տարոն Թիթիզ յա- նը համոզված է, որ հարկավոր է ճանաչել աշխարհը, բայց ապրել Երևանում:

22 ՀավաքածուԳործիքավորումԹավջութակահար Մանուկ Հարությունյանը հայկական ժողովրդական գործիքների եզա- կի հավաքածու է կուտակում:

ԿՈՆԴ

24 զբոսանքԵրևանի մայրաքաղաքըԿոնդի խիստ ինքնուրույն դիմագիծը գրեթե անփոփոխ է մնացել դեռ միջնադարից:

30 ապագաՀին թաղի նոր սերունդըԵրևանի ամենահին թաղամասի երիտասարդությունը:

32 ՀուշերԹաղի ձայներըԻնչպես էր ստեղծվում Հարություն Խաչատրյանի հանրահայտ վավերագրական ժապավենը:

36 Խոշոր պլանԴուռը բացԿոնդի դռները միշտ չէ, որ բաց են բոլորի առաջ:

38 այլընտրանքԴեպի անհայտ ապագաԿոնդի վերակառուցման առա- ջին տարբերակը ներկայացվել է դեռ 1980-ականներին, վերջերս մշակվել է ևս մեկը:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 իրադարձությունԱպրիլին ԵրևանումԿինո, երաժշտություն և այլն:

05 իրադարձությունՎանա լայքերը«Ռադիո Վանի» երաժշտական մրցանակները:

06 ՀամացանցԵրևանի երեք չափերըՄայրաքաղաքի եռաչափ մոդելը Google Earth ծրագրում:

08 նստավայրՃակատագիրՏիպիկ հնդկական ռեստորան:

10 ՇոփինգՀին օրերի գորգըՄայրաքաղաքում կարելի է գտնել գորգագործության եզակի բազմամյա նմուշներ:

12 զրիցՃռթոյի դուքյանԻնդիգո երեխաների և այլնի մա- սին խոսում են տաքսիստները:

23

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹյՈւՆ

Ապրիլ 2013

Page 5: Yerevan City Magazine
Page 6: Yerevan City Magazine

Ապրիլին Երևանում

Ծանոթանալ այլընտրանքային արվեստին

Կատակերգական օպերա դիտել

Թատրոն գնալ

Իտալական կինո դիտել

Ծանր երաժշտություն լսել

Գնահատել գրաֆիկական հումորը

Համատեղել ռոքն ու փոփը

Տեսնել Յաննիին

Ապրիլի 5-30Նորարար փորձառական արվեստի կենտրոն, Փավստոս Բուզանդի 1/3, հեռ.՝ 56 82 25ՆՓԱԿ-ը 17-րդ անգամ առաջարկում է երևանցի- ներին կտրվել առօրյայից և մոտիկից ծանո- թանալ այլընտրանքային արվեստին: Փառա- տոնն այս անգամ անցնում է «Ազատագրիր ժամանակը» խորագրի ներքո: Ինչպես միշտ, նպատակը նոր անուններ բացահայտելն է և երի- տասարդ ստեղծագործողներին ներկայանալու հնարավորություն ընձեռելը: Ընդ որում, չկան որևէ ժանրային սահմանափակումներ, կարևորը նորարարությունն ու էքսպերիմենտալ տարրն է: Սպասվում են թատերական, գրական, երաժշտա- կան և կինո նախագծեր, ալտերնատիվ ռոք խմբե- րի ելույթներ և այլն:

Ապրիլի 13Հակոբ Պարոնյանի անվան երաժշտա- կան կոմեդիայի պետական թատրոն, Վազգեն Սարգսյան 7, հեռ.՝ 58 01 01XVIII դարի գերմանացի կոմպո- զիտոր Ադոլֆ Հասսեի «Վանեսիոն և Լարինդան» կատակերգական օպերան̀ ընդամենը մեկ ժամ տևողությամբ, Հայաստանում առաջին անգամ կներկայաց- վի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետա- կան թատրոնում: Գլխավոր դերերում են Մուրադ Ամիրխա- նյանը և ֆրանսուհի Ան-Շառլոտ Մոնվիլը, իսկ բեմադրության համար պատասխանատու է Բրունո Ստրեֆը:

Ապրիլի 5, 6Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոն, Ամիրյան 26, հեռ.՝ 53 94 14Սամվել Խալաթյանի պիեսի հիման վրա ստեղծված ներկայացումն այն հանգու- ցյալների մասին է, ովքեր 40 օր հետո պիտի կա՛մ դժոխք, կա՛մ դրախտ գնան: Ռեժիսորը Աշոտ Հակոբյանն է, իսկ գլխավոր վեց հերոս- ներին մարմնավորում են դերասաններ Լևս Դավ- թյանը, Վիգեն Թադևոսյանը, Աղվան Կարապետյանը, Մագդալենա Մնացակա- նյանը, Անի Վարդանյանը, Սամվել Գևորգյանը:

Ապրիլի 2, 9, 16, 23, 30«Ակումբ», Թումանյան 40, հեռ.՝ 53 13 61Իտալական կինոարվեստը գնահատողների համար իսկական նվեր է մատուցում AFG Film Club-ը: Ողջ ամսվա ընթացքում «Ակումբում» Quartetto Italiano ծրագրի շրջա- նակներում ցուցադրելու է իտալա- կան կինոյի չորս ռահվիրաների՝ պրոդյուսեր Կառլո Պոնտիի, դերա- սաններ Սոֆիա Լորենի և Մարչելո Մաստրոյանիի և ռեժիսոր Վիտորիո դե Սիկայի համատեղ երեք ֆիլմ («Երեկ, այսօր և վաղը», «Ամուսնու- թյուն իտալական ձևով», «Արևածա- ղիկ»), ինչպես նաև մեկ վավերաֆիլմ («Վիտորիո Դ.») և մեկ ալմանախ («Բոկաչչո’70»): Ինչպես միշտ, ֆիլմերը ցուցադրվում են օրիգնինալ լեզվով՝ անգլերեն ենթագրերով:

Ապրիլի 13 Music Factory, Բաղրամյան 1/1, հեռ.՝ 53 24 88Music Factory ակումբում շատ աղմկոտ է լինելու՝ շնորհիվ The Algorithm ֆրանսիական էքսպերի- մենտալ էլեկտրոնային մետալ խմբի: Քանի որ տոմսերի քանակը սահմանափակ է (մոտ 100), ապա մետալի սիրահարներին խորհուրդ է տրվում շտապել: Գինը, ի դեպ, 5000 դրամ է:

Ապրիլի 20, 21Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, հեռ.՝ 39 00 01Ազգությամբ հույն երաժիշտն իր հսկայական կոլեկտիվի հետ առաջին անգամ Երևան այցելել էր դեռ երկու տարի առաջ, բայց դա չի նշանակում, որ չի կարելի յաննիին մոտիկից տեսնել ևս մեկ կամ նույնիսկ երկու անգամ: Համալիրում կայանալիք երկու համերգներին կմասնակցի նաև ջութակահար Սամվել Երվինյանը: Համերգների տոմսի արժեքը 5-ից 80 հազար դրամ է:

Ապրիլի 1-7Հայաստանի նկարիչների տուն, Նկարչի տուն, Աբովյան 16, հեռ.՝ 56 47 24Պարզվում է, որ հայոց գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումները դեռ շարունակվում են: Մասնավորապես, այս հոբելյանի շրջանակում կկայանա «Արևա- վիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը: Հաշվի առնելով առիթը, տրամաբանական են թվում գլխավոր թեմաները՝ գիրքն ու գրատպությունը: «Արևավիշապի» կազմակերպիչներն են Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան և Հայաստանի նկարիչների միությունը̀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ապրիլի 6Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, հեռ.՝ 39 00 01Մայիսին Գոռ Սուջյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում, բայց մինչ այդ բնավ չի մոռանալու այլ նախագծերի մասին: Եվ ահա, ապրիլի 6-ին տեղի կունենա այն, ինչն անհավատալի էր թվում՝ ռոքն ու փոփը մեկ բեմի վրա: Ավելի ստույգ՝ Dorians-ն ու Սիրուշոն միասին ելույթ կունենա մի երեկոյի ընթացքում: «Միասին մեկ բեմում» համերգի կազմակերպիչը Deem Communications ընկերությունն է:

1 2 7 17 223 8 234 9 14 19 245 15 20 30276 11 16 21 28 2913 1810 12 25 26

Ապրիլ 201345

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Page 7: Yerevan City Magazine

Փետրվարի 28-ին Երևանի Vivaldi համերգասրահում ռադիո «Վանի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն էր:

Արդեն 3-րդ տարին անցկացվող միջոցառմանն այս տարի սահմանված էր 15 մրցանակ:

Ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանի խոսքով՝ թիվը պայմանավորված է «Վանի» հեռարձակման 15-ամյակով. «Հաջորդ տարի կլինի 16 մրցանակ և այդպես շարունակ»:

Վանա լայքերը

Հ իմնական 12 մրցանակներից բացի սահմանված էին նաև 3 հատուկ մրցանակներ, ընդ որում՝ բոլոր 15-ն էլ ունեին բութ մատը վեր հանած բռունցքի

տեսք՝ խորհրդանշելով հավանություն̀ like, ռադիոլսողների և ժյուրիի կողմից: Վերջինիս կազմում ընդգրկված էին «JAZZLE» ջազ-փոփ խմբի երաժշտական տնօրեն Նաիրա Գյուրջինյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արթուր Գրիգորյանը, պրոդյու- սեր Արտյոմ Այվազյանը, երգահան, բա- նաստեղծուհի Մարինա Ալեսը և երա- ժշտական քննադատ Արմեն Մանուկյանը: յուրաքանչյուր մրցանակ եզակի էր, քա- նի որ ձևավորվել էր տարբեր արվեստա- գետների կամ դիզայներների կողմից:Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան «Միքայել Ոսկանյան և ընկերներ», The Beautified Project, «Ռեինկարնացիա», The Stone of Armenia խմբերը, Սուրեն Առուստամյանը, Նարինե Դովլաթյանը իր «Կակտուս» երգի պրեմիերայով, Նիկ Եգիբյանը, Ռուսլանը, Կարեն Մա- միկոնյանի և նրա ընկերների հետ կա- տարումներով հանդես եկան Շուշան Պետրոսյանը, ինչպես նաև Անուշիկ Ալավերդյանը, կենդանի կատարմամբ հնչեց նաև Շուշան Պետրոսյանի և «Ոստան Հայոց» խմբի «Գորանի» երգը, որը, ի դեպ, միայն ռադիո «Վանի» եթե- րում էր հեռարձակվել:Մրցանակաբաշխության հատուկ մրցա- նակներից մեկը սահմանել ու ձևավորել էր «Երևան» ամսագիրը: Respect Number Van (Ռադիո «Վանի» հարգանք) մրցա- նակը 20 տարի հայաստանյան բեմում ելույթ ունենալու և երաժշտության մեջ ներդրած ավանդի համար հանձնվեց Շուշան Պետրոսյանին: Մյուս հատուկ մրցանակը՝ Legend Number Van-ը (Ռադիո «Վանի» լեգենդ) ստացավ «Ոստան Հայոց» ռոք խումբը, որն անցյալ տարի տոնեց իր ստեղծման 25-ամյակը: Իսկ 3-րդ հատուկ մրցանակը՝ Ambassador Number Van-ը (Ռադիո «Վանի» դեսպան) բաժին հասավ The Beautified Project ռոք խմբին, որը ստեղծագործում ու ելույթ է ունենում ոչ միայն Հայաստանում, այլև Մեծ Բրիտանիայում՝ յուրօրինակ դեսպա- նի դեր կատարելով հայկական ռոքն ամ- բողջ աշխարհում տարածելու գործում:

«Վանի» 2013-ի մրցանակակիրներն են՝1. Blues Number Van (Լավագույն բլյուզ կատարում) — Անուշիկ Ալավերդյան և Կարեն Մամիկոնյան2. Jazz Number Van (Լավագույն ջազ կատարում) — Մարինա Հակոբյան3. Hip-Hop Number Van (Լավագույն հիփ-հոփ կատարում) — «3.33»4. Rock Number Van (Լավագույն ռոք կատարում) — «Dorians»5. Band Number Van (Լավագույն խումբ) — «Միքայել Ոսկանյան և ընկերներ»6. Folk Number Van (Լավագույն ֆոլկ կատարում) — «Ոստան Հայոց» և Շուշան Պետրոսյան7. Pop Number Van (Լավագույն փոփ կատարում) — Benjamin Stretta և Նարինե Դովլաթյան8. Hope Number Van (Ռադիո «Վանի» հույս) — Աիդա Արամի9. Fresh Number Van (Ռադիո «Վանի» նորություն) — Ռուսլան10. Lucky Number Van (Ռադիո «Վանի» հաջողակ) — Նիկ Եգիբյան11. Voice Number Van (Ռադիո «Վանի» ձայն) — Էմմի12. Radio Hit Number Van (Ռադիո «Վանի» հիթ) — Սայաթ-Նովա («Ռեինկարնացիա»)

Անի Սմբատի Մարիամ Լորեցյան

Page 8: Yerevan City Magazine

Google Earth ծրագրում, որտեղ տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների մանրամասն քարտեզները՝ լուսանկարներով, ևս մի ուղղություն է ավելացել:

Յուրաքանչյուր քաղաք կարող է ունենալ իր եռաչափ վիրտուալ կրկնօրինակը: Հայաստանյան Locator ընկերության նախաձեռնությամբ Երևանի մի շարք

շինություններ ևս եռաչափ տեսքով հայտնվել են այնտեղ: Ընկերությունը նախ իր գովազդի համար որոշել է 50-60 շենք պատրաստել, բայց աստիճանաբար դրանց

ցանկը մեծացել է, ու այսօր եռաչափ տեսքով կա մայրաքաղաքի մեծ մասը:

Երևանի երեք չափերը

Չ նայած Հայաստանում քաղաքի կամ երկրի բացահայտման նման մեթոդը դեռ մի քիչ խորթ ու տարօրինակ է, Locator-ի կոմերցիոն բաժնի տնօրեն Վլադիմիր Սոֆյանը կարծում է, որ

ապագայում այն դառնալու է նույնքան սովորա- կան, որքան որևէ քաղաքի նկարները թերթելը մինչ այնտեղ մեկնելը: Ընկերությունում վստա- հեցնում են, որ եռաչափ Երևանի մոդելին ճշգրտու- թյան և մանրուքների նկատմամբ ուշադրության մակարդակով զիջում են Փարիզի ու Լոնդոնի վիրտուալ կրկնօրինակները: Համոզվելու համար բավական է դիտել Օպերայի, Կասկադի, Մարզա- համերգային համալիրի ու էլի մի շարք Երևանյան շենքերի 3D տարբերակները: «Պատկերացրեք̀ աշ- խարհի ուրիշ ծայրից ինչ-որ մեկը գալիս է Հայաս- տան: Նա կարող է ներբեռնել Google Earth-ը, գտնել

67 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ Համացանց

Page 9: Yerevan City Magazine

այստեղ իրեն հետաքրքրող հյուրանոցի 3D պատ- կերը, տեսնել ինչ դիրք ունի շենքը, ինչպիսին է հարող տարածքը և այլն», — ասում է Վլադիմիր Սոֆյանը: Նա ավելացնում է, որ Google Earth-ն ամբողջ աշխարհում ունի շուրջ 300 միլիոն հաճա- խորդ ու եռաչափ Երևանի ներկայությունն այն- տեղ լավ այցեքարտ է թե՛ զբոսաշրջիկների, թե՛ Երևանով հետաքրքրվող գործարարների համար: Ի դեպ, ԱՊՀ տարածքում ամենահարուստ եռաչափ քաղաքը Երևանն է: Այս պահին քաղաքի շուրջ 5000 շենքերից 4000-ն ունեն իրենց 3D տարբերա- կը: Իհարկե, դա էժան հաճույք չէ: յուրաքանչյուր շենքի եռաչափ պատրաստումն արժե 50-300 հա- զար դրամ, բայց Locator-ում վստահ են, որ ծախս- ված միջոցներն իրենց արդարացնելու են: Ամեն կառույց անցնում է երկար ճանապարհ՝ մինչ իր տեղը Google Earth-ում զբաղեցնելը: Նախ՝ այն լու- սանկարում են, հետո լուսանկարները ձևափոխ- վում և մշակվում են համակարգչի միջոցով, ապա ճարտարապետները վերականգնում են դրա գծա- գրային տեսքը: Ճշգրտվում են շենքերի իրական չափսերն, ու մասնագետները սկսում են աշխատել արդեն եռաչափ պատկերի վրա: Վերջում էլ բանակ- ցում են Google-ի հետ այն տեղադրելու համար: «Երևանցիները հաճախ բողոքում են, որ մենք քա- ղաքն ավելի գեղեցիկ ենք պատկերում, քան այն կա, բայց դա այդպես չէ: Այս գործի ընթացքում մի բան եմ հասկացել, որ մեր քաղաքը չափազանց գեղեցիկ ու համաչափ է կառուցված, ու մենք այն ներկայացնում ենք այնպիսին, ինչպիսին կա», — հավատացնում է Վլադիմիր Սոֆյանը: Locator-ն այս պահին ներդրողներ է փնտրում, որպեսզի կարողանա պատրաստել Հայաստանի բոլոր տարածքների եռաչափ պատկերները: Այդպիսի երկրներ, ի դեպ, Google Earth-ում առայժմ չկան, մենք կարող ենք լինել առաջինը: Վիրտուալ տիրույթում Երևանը ներկայացնելու շուրջ Locator-ում նոր գաղափարներ են քննարկ- վում: Մտքեր կան ստեղծել ինտերակտիվ հա- մակարգ, որը Google Earth-ի հետ կապ չի ունենա, սակայն հնարավորություն կտա զբոսնել Երևա- նով, մտնել շինությունների մեջ: Այս պահին պատ- րաստ է նմանատիպ ինտերակտիվ համակարգ Տաթևի վանքի համար: Համակարգն այնպես է ծրագրավորված, որ կարող ես շրջել վանքի ողջ տարածքով, անգամ մոմ վառել՝ ֆիզիկապես այն- տեղ չգտնվելով: Նմանատիպ նախագծերը, իհար- կե, թե՛ ժամանակատար են, թե՛ կապված են մեծ ծախսերի հետ: Տաթևի վանքի համար պատ- րաստված համակարգն արժեցել է մոտ 8000 դոլար: Բայց ժամանակները, երբ կարիք չի լինի երկրից երկիր գնալ՝ այն տեսնելու համար, արդեն սարերի հետևում չեն: Եռաչափ Երևանը՝ վկա:

Երևան քաղաքի եռաչափ մոդելը

Նե Թադևոսյան Locator ՊԲԸ

Page 10: Yerevan City Magazine

Չնայած իր էթնիկ ձևաչափին, «Կարմա» ռեստորանում ամեն ինչ չէ, որ հնդկական է։ Ամեն անկյունում կախված թղթյա լամպերը տնօրինությունը բերել է Նեպալից,

պատերին փակցված հուշանվերները Արաբական Էմիրություններից են, իսկ ռեստորանի մենեջերը Ճապոնիայից է։ Բայց մթնոլորտը միևնույն է՝ տիպիկ հնդկական է։

Ճակատագիր

Հ նդկական ինչ ասես կա այտեղ՝ ջրի մեջ լողա- ցող ծաղիկներ, համեմունքների բույր, բոլի- վուդյան ֆիլմերի սաունդթրեքներ, պարող Շիվա Նատառաջան և, իհարկե, անկրկնելի էթնիկ խոհանոց։ Կարծիք կա, որ հնդկական

ուտեստների մեջ համեմունքներն ավելի շատ են, քան մնացած բոլոր բաղադրիչները միասին վերցրած: Հենց այդ պատճառով էլ այս խոհանոցը փորձում են միայն անվախ մարդիկ։ Բայց նույնիսկ եթե դուք համեղ կերա- կուրի չափազանց պահպանողական սիրահար եք, միևնույն է արժե այցելել «Կարմա»։ Նախ՝ քանի որ հա- մեմունքների քանակը ինքներդ եք որոշում, կարող եք ընդհանրապես առանց դրանց պատվիրել։ Բացի այդ, խոհարարը այստեղ հնդիկ է, այնպես որ բաղադրա- տոմսերի իսկության համար կարող եք չկասկածել։Այս ռեստորանում ուտեստները պետք է ընտրել «սոուս գումարած հիմք» սկզբունքով։ Իդեալական հիմք կարող են լինել բրնձի երկու տեսակները՝ սովորական բասմատի (900 դր.) և բրինձ քիմիոնով (1200 դր.)։ Կա նաև «Բասմատի բանջարեղենով» տարբերակը (1450 դր.), որը կարող է լինել առանձին ճաշատեսակ։ Իսկ այ սոուսներ կարելի է գտնել ցանկացած ճաշակին համապատասխան։

Օրինակ՝ «Չիքեն կալի միրչ»՝ կաթի մեջ եփած հավի միս՝ հնդկական համեմունքներով (2950 դր.) կամ «Գոայի ձկան մասալա»՝ Գոայի ավանդական կոկոսով սոուսի մեջ եփած ձուկ (3200 դր.)։ Սրանք բրնձի հետ համադրե- լիս կստացվի շատ նուրբ ու համեղ ճաշատեսակ։Եթե հատուկ սննդակարգի եք հետևում և չիքեն-միքենները ձեզ խստիվ արգելված են, ապա կարող եք վերցնել ավելի թեթև սոուսներ, օրինակ՝ «Ռաիտա» մա- ծունով ու բանջարեղենով (450 դր.)։ Թեթև ուտեստների մեջ կան նաև ապուրներ, դրանց մեծ մասը հավի մսով է պատրաստվում (900-1200 դր.): Միայն լոլիկով կրեմ-ապուրն է, որ բացառապես բուսական է (900 դր.)։ Աղցաններից հետաքրքիր է «Հավով Կարման» (1900 դր.), որտեղ բացի հավի մսից ավելացնում են բանջարեղեն և անիթվ-անհամար հնդկական համեմունքներ։ Ինչ ուտեստ էլ ընտրեք, հետը անպայման պետք է վերցնել «Գարլիք նան»՝ սխտորով ու կանաչիով հաց։ Խմիչքին հատկացված է առանձին մենյու, որում հնդկա- կանն արդեն այդքան էլ շեշտադրված չէ։ Սուրճի լայնո- րեն հայտնի տեսակներից միայն լուծվող Nescafe կա (400 դր.), որը չգիտես ինչու՝ ճաշացանկում ընդգրկված է «Հնդկական զովացուցիչ ըմպելիքներ» բաժնում։

Մնացածը Special վերնագրի տակ է։ Այստեղ 4 տեսակի «էթնո» սուրճ է ընդգրկված՝ իռլանդական, իտալական, մեքսիկական և ջամայական։ Բոլորն արժեն 1500 դր.։ Չնայած Հնդկաստանը աշխարհի երկրորդ թեյ արտա- դրող երկիրն է, «Կարմայում» այս ըմպելիքից միայն մեկ տեսակ է՝ հնդկական սև թեյ, որը սովորական սև թեյից տարբերվում է իր թնդությամբ։ Այդուհանդերձ, կաթով ստացվում է իսկապես հետաքրքիր և հաճելի բույր ունեցող թեյ (450/500 դր.): Ալկոհոլի տեսականին ստանդարտ է՝ օղի, վիսկի, տեկիլա, գինի և գարեջուր։ Գները միջին են, օրինակ՝ հայկական գարեջուրը արժե 600-ից 750 դր., իսկ արտասահմա- նյանը՝ 1200 դր.:Ի դեպ, ինչպես արդեն նշեցի, մենեջերն այստեղ Ճապո- նիայից է։ Այդ իսկ պարզ պատճառով շուտով «Կար- մայում» կարելի կլինի փորձել ոչ միայն հնդկական, այլև ճապոնական, չինական և թաիլանդական խոհանոց- ներ։ Ինձ չմոռացան նաև հայտնել, որ Երևանում այս խոհանոցները իրականից տարբերվում են՝ հարմարեց- ված են հայ սպառողի քիմքին, իսկ իրենց մոտ այդպես չի լինի։ Ամեն դեպքում «Կարմայում» առայժմ ամեն ինչ միայն հնդկական է՝ իսկական և աներևակայելի համեղ։

Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան

Ապրիլ 201389

ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Page 11: Yerevan City Magazine
Page 12: Yerevan City Magazine

Պատմական Հայաստանի հնագույն բնակավայրերից հայտնաբերված գործվածքի նմուշները վկայում են, որ Հայկական լեռնաշխարհում գորգագործական մշակույթը հայտնի է եղել դեռևս

մ.թ.ա. IV-III հազարամյակներում: Հանգամանքների և պատմական իրադարձությունների բերումով մեր մշակութային ժառանգության զգալի մասը կորսվել է: Բայց արի ու տես, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մի քանի անկյուններում բարձր ճաշակ ու մեծ

հնարավորություններ ունեցողների համար աչքի լույսի պես պահվում են գորգագործության եզակի բազմամյա նմուշներ, որոնցից շատերի տարիքը հատել է մեկ դարի սահմանը:

Հին օրերի գորգը

Փոստոյանների գերդաստանըԱբովյան փողոցով իջնելիս, հավանաբար, շատերն են նկատել Պուշկին չհասած շենքի մուտքը՝ ձևավորված հնաոճ գորգերով և «Antique carpets» գրությամբ: Խա- նութը գտնվում է երկրորդ հարկում, որտեղ հայկական գորգեր ու կարպետներ են վաճառում Վրեժ և Արմեն Փոստոյանները: «Մենք գլխավորապես հայկական գորգեր ենք գնում և վաճառում, ամենաքիչը 40-50 տա- րեկան», — նշում է որդին՝ Արմեն Փոստոյանը: Նրա խոսքով՝ գորգերը Հայաստանի ամենատարբեր վայ- րերից են՝ Տավուշից, Սյունիքից, Արցախից: «Շատերը Արևմտյան Հայաստանից են բերվել. Երևան տեղա- փոխված գաղթականների ունեցվածքն են եղել: Մար- դիկ շատ հաճախ են բերում-վաճառում մեզ իրենց գորգերը, բայց մենք ինքներս էլ ենք շրջում գյուղերով

և լավ աշխատանքներ փնտրում», — ասում է նա: Փոստոյանների գերդաստանը ծնունդով Գեղարքունի- քի մարզի Վարդենիս քաղաքից է. «Գորգերի առևտրով զբաղվել են դեռևս մեր պապերը, այն ժառանգաբար է մեզ փոխանցվել: Երևանում գորգեր ենք վաճառում արդեն 15 տարի, և այս մեկից բացի ունենք ևս 3 խանութ, մեկը՝ մի քիչ ներքև՝ Աբովյան-Արամի խաչմերուկում, մյուսը՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկում ու ևս մեկը̀ Թումանյան փողոցում»:Թումանյան փողոցի խանութում հին գորգերի վա- ճառքով զբաղվում են Սիմոն և Սուրեն Փոստոյաննե- րը: Սիմոնը նշում է, որ այսպես կոչված անտիկ կար- պետներն ու գորգերն առնվազն 90 տարեկան պետք է լինեն: «Այդպիսի գորգերը սովորաբար ունեն նաև

հիշատակարան՝ գրառում, որից իմանում ենք գորգը գործելու տարեթիվը և պատվիրատուի անունը, — ասում է նա: — Ժամանակ առ ժամանակ հյուրընկա- լում ենք արվեստաբանների, գորգագետների, ովքեր մեզնից են խորհուրդ հարցնում կամ մենք ենք իրեն- ցից հարցնում: Հայկական գորգը շատ նուրբ ու բարդ աշխատանք է, իսկ դրա բազմազանությունը չափ ու սահման չունի»: Դրա հետ մեկտեղ փորձառու գորգավաճառ Սիմոն Փոստոյանը փաստում է, որ շատ հաճախ խանութ են մտնում պարզապես հետաքրքրությունից դրդված և բնավ ոչ որևէ բան գնելու նպատակով. «Հենա ̀էսօր մի հատ տուրիստ մտավ, ամբողջը քանդռտեց գնաց: Այդպես էլ է պատահում»:

Ապրիլ 20131011

ՔԱՂԱՔԱՄԵՋ Շոփինգ

Page 13: Yerevan City Magazine

«Աղաքսակ»Աբովյան-Պուշկին խաչմերուկում 1998-ից գործում է «Աղաքսակ» հուշանվերների խանութը: Այնտեղ 2002-ից աշխատող Գևորգը պատմում է, որ սկզբում խանութը շատ փոքր էր, ընդամենը մեկ սրահ ուներ: «Ընթացքում կարողացանք ընդլայնել տարածքը, իսկ դրա հետ մեկ- տեղ՝ վաճառվող իրերի տեսականին, որում գորգերն ու կարպետներն առանձնահատուկ տեղ ունեն», — նշում է Գևորգը: Աբովյան փողոցը մարդաշատ է, և պարբերաբար գալիս են մարդիկ, ովքեր առաջարկում են գնել իրենց գորգը. «Այնպես որ՝ կարիք չի լինում գնալ և փնտրել. շատ են բերում: Ընդ որում, մարդիկ հաճախ գերագնահատում են իրենց գորգի հնությունը: Օրինակ՝ մեկը բերում ասում է. «Էս շատ հին գորգ ա: Տատիիս տատիի տատիի գորգն ա»: Մենք էլ փորձված աչքով նայում, բացատրում ենք, որ ամենաշատը 50-60 տարեկան կլինի: Չի հավատում, գնում շրջում է մյուս խանութներով, հետո նոր համոզվում, որ մենք ճիշտ էինք: Հաճախ էլ այնպես է պատահում, որ իսկապես շատ հին ու արժեքավոր գորգ են բերում, բայց մենք փորձում ենք համոզել, որ չվաճառեն: Չէ՞ որ դա իրենց ընտանիքի գանձն է, որ սերնդեսերունդ պետք է փոխանցել», — ասում է Գևորգը: Հինավուրց գորգերը ոչ միայն կարևոր ընտանեկան ունեց- վածք են, այլև շատ առողջարար են, քանի որ պատրաստ- ված են բնական հումքից և բնական ներկերով գունավոր- ված: «Ավելի լավ է երեխան նման գորգի վրա նստի, չոչ անի, քան սինթետիկ գորգերի», — վստահեցնում է Գևոր- գը ու պատմում, որ ժամանակին հովիվները, երբ սարեր են գնացել հոտն արածացնելու, իրենց հետ տարել են այս- պես կոչված «քեչա»՝ ճնշման տակ դրած ու գունավորած բրդից պատրաստված գորգ: Բուրդը ճնշելու արդյունքում այնքան խիտ է դարձել, որ անգամ ջուր չէր քաշում և սարերում ապրող մարդկանց համար շատ պետքական բան էր, էլ չենք խոսում ցրտից պաշտպանելու մասին: Այս պատմական էքսկուրսի հետ զուգահեռ Գևորգը ցույց է տալիս նաև գորգագործության ու կարպետագործության զանազան տեխնիկաներով պատրաստված խուրջիններ, օժիտի պայուսակներ ու աղաքսակներ:

ՀԱՃԱԽ ԷԼ ԱյՆՊԵՍ Է ՊԱՏԱՀՈւՄ, ՈՐ ԻՍԿԱՊԵՍ ՇԱՏ ՀԻՆ Ու ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՈՐԳ ԵՆ ԲԵՐՈւՄ, ԲԱյՑ ՄԵՆՔ ՓՈՐձՈւՄ ԵՆՔ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՉՎԱ- ՃԱՌԵՆ: ՉԷ՞ ՈՐ ԴԱ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՆձՆ Է

ուշադրություն են գրավում նաև խուրջիններն ու բար- ձերը, իսկ Ահադն ինքը շատ է գնահատում ձիու մեջքին փռելու համար նախատեսված կարպետը. «Այդպիսի կարպետներ ժամանակին շատ են գործել ձիերի համար, որպեսզի կենդանիները չմրսեն ու չհիվանդանան»:

Աբովյանի «Թագը»Աբովյան փողոցում՝ Պուշկինի խաչմերուկից ներքև գտնվող «Թագ» խանութում գորգերը վաճառում են Գեղամ և Ստեփան Վասիլյանները: Հոր՝ Ստեփանի խոսքով՝ խանութը շուրջ 2,5 տարի գործում էր քիչ ներքև՝ «ֆոտոյի դալանի» հարևանությամբ: «Իսկ այստեղ մոտ 6 ամիս առաջ ենք տեղափոխվել: Հիմա, իհարկե, ավելի քիչ տեղ ունենք գորգերի ցուցադրության համար, բայց դրանից հաճախորդները չեն պակասել: Միշտ էլ ունեցել ենք գնորդներ թե' արտասահմանից, թե' այստեղից», — ասում է նա: Ցուցադրված գորգերը մեծ մասամբ հայկական են, բայց կան նաև պարսկական ու թուրքմենական գորգեր: «Ունենք նաև գորգեր, որոնք հայեր են գործել, բայց պարսկական են: Ի դեպ՝ պարսիկներն այստեղից գորգ չեն գնում: Պատահում է, որ նոր գորգ են բերում, փոխարենն ուզում են հավելավճարով հինը տանել, բայց դե հո էդպես չի՞ լինի: Իսկ ահա այս գորգերից, — Ստեփանը մատնացույց է անում իրար վրա դարսած 100 և ավելի տարեկան գորգերը, — տարին մի հատ վաճառենք կամ չէ: Սա պարզապես բիզնես չէ, իսկ գորգերը ոչ թե ապրանք են, այլ կյանքի ընկեր, քրոջ-ախպոր պես պահում եմ»:

Ճնշման տակ դրած բրդից գորգը՝ քեչան

Անդրադառնալով նմուշների գնահատման հարցին՝ նա նշում է, որ երկար ժամանակ համագործակցել է գորգագետ Վահրամ Թաթիկյանի հետ. «Նրանից շատ բան եմ սովորել, հասկացել և մինչ օրս էլ օգտագործում եմ այդ փորձը՝ որոշելու համար գորգի իրական արժեքը՝ կախված գործվածքի որակից, խտությունից, նախշերի հարստությունից, պահպանվածությունից և այլն: Այդ հարցում կարևոր է ամեն մի մանրուք»: Երբ խոսքը գնում է գների մասին, Գևորգը ժպտալով նշում է, թե «էս պահին կարող է ասեմ ամենաէժան ու ամենաթանկ գորգի գները, բայց վաղը ավելի թանկն ունենամ»: Այդուհանդերձ, մոտավոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենաերիտասարդ նմուշները Երևանի գորգերի խանութներում վաճառվում են մոտ 100-150 հազար դրամով, իսկ ամենաթանկերը, որոնց տա- րիքը 100 և ավելի է, մինչև 450-500 հազար դրամ արժեն:

Հայկական գորգեր՝ պարսկական ոգովՊարսկաստանում ծնված և մեծացած Ահադը մանկուց ուսումնասիրել ու հետաքրքրվել է գորգերով և արդեն 11 տարի հայկական գորգեր է վաճառում Երևանի սրտում՝ Թումանյան 38 հասցեում: «Գորգերը բերում ենք տարբեր մարզերից՝ Զանգեզուրից, Լոռիից, Սյունիքից, Ղարաբաղից, շատերն էլ բերում իրենց տան գորգն են վաճառում: Ամենատարբեր նախշերով են լինում՝ բուսածաղկային, աստղազարդ, վիշապագորգեր, արևա- գորգեր և այլն: Իսկ գնորդները հիմնականում արտա- սահմանից են, այստեղ շատ չեն հին գորգ առնողները», — նշում է նա: Բացի հինավուրց գորգերից ու կարպետներից,

Անի Սմբատի Մարիամ Լորեցյան

Page 14: Yerevan City Magazine

Ճռթոյի դուքյանՀաց ուտել չիմացող երևանցիների, քաղաքի փողոցներից անտեղյակ

վարորդների, ինդիգո երեխաների ու հետևի նստարանին համբուրվող զույգերի մասին խոսում են երևանցի տաքսիստները:

Էսօր Երևանում ամենաշատը հաց ուտելու տեղերն են, կլիենտների մեծ մասին կամ ուտելու տեղ եմ տանում կամ տենց տեղից եմ վեկա- լում: Բայց մեկ ա ̀երևանցիք հաց ուտել չգիտեն: Ես որ առաջին անգամ էկա Երևան, էշացել էի՝ հացի վրա դանակ էին քաշում: Հացին որ դանակ կպավ, էլ վերջ՝ էտ հացը ուտելու բանի չի՝ խմոր ա, որովհետև ոչ համա մնում մեջը, ոչ հոտ: Իսկ Գրիգոր պապս մեզ միշտ սովորացնում էր՝ ինչ էլ լինի սեղանին, սեղանի թագավորը հացն ա: Բայց էս Երևանում հացից բան չեն հասկանում: Մտնում ես խանութ էնքան հաց կա, չես կարում ջոգես, որը առնես, որը՝ չէ: Հացը տատուս թխածն էր՝ իսկական թունդիրի մեջ: Իսկ Գրիգոր պապիս պես ոչ մեկ չի ջոկում ուտելիքի համը՝ ինքը մենակ թիքայով էր հացը ուտում:

Ես մանկուց վերին Չարբախ եմ ապում՝ կարմիր բլուր: Մի հատ խա- նութ կա, եզդու առանժվի գույնի, տերն էլ հենց եզդի ա: Ասում են էդտեղ վախտին գերեզմանոց ա եղել: Ես չէի հավատում, բայց մի քանի վախտ առաջ պետք էր ջրի տրուբա քաշել մեր տուն: Էտ առիթով հա փորեցինք-փորեցինք ու ահագին ատամ ու մազ գտանք: Դե ասում

են մարդու ատամներն ու մազերը չեն փտում: Տրուբես դրեցի, նորից հող լցրի էտ գտածներիս վրա: Ինչ գործ ունեի հանեի, հետո մեռելները գային իրանց ատամների հետևից:

Ինստիտուտում մի հատ ֆիզիկայի դասախոս ունեի: Մի օր գնացի պապայիս ընգերոջ տուն, տեսնեմ դասախոսս կաֆել ա խփում: Երկար մտածեցի՝ դասախոս մարդը ինչի՞ ա գործից հետո կաֆել խփում, բայց հենց սկսեցի ես էլ տաքսի քշել, նոր հասկացա: Ճիշտ էր անում, իմաս- տուն մարդ էր, ջոկել էր, որ ֆիզիկայով մի օր կարողա տուն չպահի, լավ ա մի հատ էլ արհեստ իմանա: Էդքանը, որ ես էն ժամանակ հասկանայի, ես էլ կգնայի իրա հետ կսովորեի, ոչ թե հիմա տաքսի կքշեի: Տաքսի քշե- լը էս քաղաքում հավասար ա ավտոյով բոմժ լինելուն:

Ես ռեժիմով պոռնո եմ նայում: Եթե սխալվում եմ մի քիչ էլ ուշ ժամի զույգերի եմ վերցնում, մինչև տեղ ենք հասնում, պետք ա տեսնել ինչ ա կատարվում ճանապարհին: Պաչպշվելը լավ ա, մեկ-մեկ ընդարձակ- վում էլ են: Դե արի էս մարդկանց բացատրի, որ իրանք տաքսի են նստել,

1213 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ զրից

Page 15: Yerevan City Magazine

ոչ մոթել: Մեկ-մեկ ասում եմ՝ լավ բիզնես կլինի, որ երկուսը մեկում բացես՝ մոթել-տաքսի: Անունը հենց տենց էլ կարելի ա դնել: Ասում են Ամերիկայում կինոթատրոններում վերջի շարքում ով ինչ ուզում անում ա, հարմարություններ էլ կան՝ ինչքան լսել եմ: Մեր մոտ էլ հատուկ տենց տաքսի լինի, որ ով ուզում ա օգտվի, իսկ ով էլ չի ուզում՝ նորմալ տաքսիներից օգտվի ու շոֆեռին էլ սեքսի մասնակից չդարձնի:

Ախր եթե տաքսի ես քշում, պիտի ճամփեքը իրանց բոլորի վախտերի անուններով անգիր իմանաս: Հիմա մեր սալոն ում ասես՝ ընդունում են. ասենք շոֆեռ ա, իրանց գյուղի երկու փողոցից էն կողմ քուչա չգի- տի, էտ մարդը ի՞նչ իմանա Հրապարակ ոնց գնա: Տենց մեկին ունեինք, տենց էլ չսովորեց Հանրապետության հրապարակին հրապարակ ասել, ասում էր՝ ժամացույցով կալցավո: Մեկին էլ ունեինք, մի անգամ կլիենտը նստել ա, ասում ա՝ Շահումյան հրապարակ, էս շոֆեռը կապ ա տալիս, թե բա էտ ո՞րտեղ ա: Երկար բարակ բացատրեցինք, մի ձև գնաց տեղը գտավ, մեկ էլ նորից կապ ա տալիս՝ հա՜, էս մարդու տեղը փոխե՞լ են: Իբր Շահումյանին նոր են բերել Շահումյան հրապարակ, դրա համար չգիտեր էլի:

Փողոցների անուններն ու շենքերի համարները էնքան շատ են փոխել, որ լիքը տեղերում ամեն ինչ խառնել են իրար: Օրինակ̀ Նիկոլ Դուման 1 շենքը ո՞րտեղ պիտի լինի: Նիկոլ Դումանի ամենասկզբում, չէ՞: Բայց որ գնում, հասնում ես Նիկոլ Դումանի սկիզբը, մեկ էլ պարզվում ա, որ շենքը քեզ հետևով ա կանգնած, մուտք չկա: Նիկոլ Դուման 1-ի մուտքը Սևաստոպոլյանից ա: Տրամաբանություն կա՞: Կամ էլ Արամի 30-ը, էն որ մի երկու տարի առաջ ուզում էին քանդեին: Դա էլ մեկի տեղ երկու մուտք ունի, բայց երկուսն էլ՝ Աբովյանի կողմից:

Ես ինժեներ եմ, գիտությամբ էլ ահագին զբաղվել եմ, մինչև հիմա էլ ահագին գրականություն եմ կարդում: Էս վերջերս կարդացի, որ 90- ականներին ծնված բոլոր երեխեքը ուրիշ են, մեզանից մի գլուխ ավելի ընդունակ ու խելոք են: Հատուկ բառ կա՝ ինդիգո: Այ իմ թոռանը՝ չորս

տարեկան ա, որ նայում ես, հասկանում ես, լրիվ ինդիոգո ա: Հոր այֆո- նը վերցնում ա, մտնում ա եսիմ ինչ սայթեր՝ կարդում ա, սովորում ա: Ասենք, էն օրը արաբերեն մինչև տասը հաշվեց՝ ինտերնետից գտել սո- վորել էր: Մեկ էլ գնում-գալիս ա, ասում ա՝ պապի, լուսնի վրա կյանք կա՞: Ասում եմ՝ չէ, որովհետև օդ չկա: Ինքն էլ շատ վստահ հայտարա- րում ա՝ օդ չկա, բայց կարա լինի, եթե մեեեծ գմբեթով ծածկենք ու էդ գմբեթի տակ մեր մոլորակի նման պայմաններ ստեղծենք, որ մարդիկ կարողանան ապրեն ու աշխատեն: Մի բան էլ ասում ա, որ ինքն ա էդ ամեն ինչ նախագծելու ու ստեղծելու:

Մաշնան իմ տարերքն ա: Սֆթա «01», հետո «ջորի», հետո էլ «06» էի քշում: Ավելի ուշ «Մասկվիչ» առա՝ 8000 ռուբլի փող տվեցի, իսկ էսօր էդ ավտոն քռչոտ ա համարվում: Բայց մեկ ա՝ ձեռս չի գնում ծախեմ: Էն ժամանակ երազում էինք դրանից ունենայինք: Բայց մեր ժամանակ մաշնեքի թագավորը «Զիմն» էր: Դրանից քաղաքում առաջինը Լոբի Ժոռն էր քշում, իսկ մենք մենակ երազում էինք տենում: Իսկ հիմա էնքան ավտոների ձևեր կան, գնում ես մաշնի բազառ՝ շշկռում ես, թե որը առնես: Ես մտածում եմ, որ էն զռլամա ջպերը պիտի արգելեն Երևանում քշել՝ գոնե կենտրոնում: Դրանք որ Աբովյանով իջնում են ո՛չ կարում ես աբգոն անես, ո՛չ կողքը կայնես՝ մարդիկ մեր թվերին, էտ չափի կվառծիռայում ապրում էին: Էհ, ո՞րն ասեմ, ո՞րը թողեմ ՝ մեր փողոցներում բեսպրիդել ա, դրա համար մարդ չի ուզում ավտո քշի:

Ես աշխատում եմ, կնիկս աշխատում ա, տղես էլ փող առնում ա, բայց որ Ամերիկայից չաշխատող ախպերս փող չուղարկի, հազիվ թե յոլա գնանք: Սովետը շատ լավ էր, էն վախտ չաշխատել չկար: Ցերեկը կինո էիր գնում, գալիս կեսից անջատում էին, սկսում հարց ու փորձ անել, թե ո՞վ ես, ինչի՞ գործի տեղը չես: Հիմայ ա, որ ոչ մեկի վեջը չի՝ կաշխատես, թե՞ սովից կմեռնես: Էն վախտ չէինք գնահատում, կորցրինք, հիմա նոր ենք ջոկում, որ կոմունիզմն ավելի լավ էր: Քաղաքն էլ քաղաքի նման էր, չէ բա, հիմա, ով որտեղ ինչ ուզում սարքում ա՝ ճռթոյի դուքյան են սարքել Երևանը:

Նե Թադևոսյան Գոռ Էլչյան

Page 16: Yerevan City Magazine

1415 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

Page 17: Yerevan City Magazine

Վահան Արծրունին բնազդաբար գտել է երաժշտությունն ու գիտակցաբար փոխել կյանքի ճանապարհը: Նախ հետևելով պապի` բժշկապետ Վահան Արծրունու

օրինակին, բժշկական կրթություն է ստացել, հետո հասկացել, որ երաժշտության առջև ինքն անզոր է: Տարբեր երաժշտական ուղղություններում հաստատված Արծրունին մայրաքաղաքին վերաբերող հարցերում միանշանակ կարծիք ունի`

«Պետք է իմանաս քաղաքիդ պատմությունը, որ հասկանաս ու սիրես»:

Քաղաքային մուտացիաներ

Պլանի գլխի ծննդատանն եմ ծնվել: Այդ օրն աշխատանքային չէր, քանի որ այն ժամանակ դեկտեմբերի 5-ին նշում էին սահմանադրության օրը:

Մեծացել եմ Փարպեցու փողոցի վրա գտնվող շենքում, որը կառուցվել է 1927 թվա- կանին պետական համալսարանի առաջին պրոֆեսորական կազմի համար: Այժմ էլ բնակվում եմ այդ նույն բնակարանում մայրիկիս, կնոջս ու երկու երեխաներիս̀ Անդրեասի ու Անաիսի հետ:

Կնոջս հետ «ԱրտԷքսպո»-ի ընթացքում եմ ծանոթացել, իսկ ամուսնության առաջարկ արել եմ իմ անձնական ձայնագրման ստուդիայում, որն իմ բնակարանում է:

Մեր բակում թթենիներ կային̀ ամբողջ մանկությունս դրանց վրա է անցել: Մեծ տոն էր բակի համար, երբ ծառը թափ էինք տալիս ու թութ ուտում:

6 տարեկանից սպորտով եմ զբաղվել̀ լողով, բասկետբոլով, թենիսով, կարատեով, ձյուդոյով, բայց ֆուտբոլ երբեք չեմ սիրել ու չեմ խաղացել: Ի դեպ, վկայական ունեմ, որ ես պրոֆեսիոնալ լողորդ եմ, մարզիչ ու դատավոր:

Թումանյան փողոցից 7-րդ համարի տրոլեյբուսով ձերժինսկու անվան թիվ 20 դպրոցն էի գնում:

14 տարեկանից կիթառ էի նվագում, իսկ 17 տարեկանից սկսեցի ինքնուրույն ստեղծագործել:

Բժշկական համալսարանում սովորել պարտավորված էի, այլ տարբերակ չկար: Մեր ընտանիքում արմատացած էր այն միտքը, որ ես պետք է շարունակեմ պապիս գործը: Փայլուն կատարեցի բոլոր պարտավորվածություններս:

Երաժշտությանը մարդ բնազդաբար է գնում, բայց կյանքի ճանապարհ փոխելը գիտակցված որոշում էր: Կոմիտասի անվան կոնսերվատորիա ընդունվեցի, երբ բժշկականի օրդինատուրայում էի ու կուրսից կուրս թռնելով՝ ավարտեցի վոկալ բաժինը̀ աշխարհահռչակ Գոհար Գասպարյանի դասարանը:

1984 թվականին Բժշկական համալսարանի 7-րդ լսարանում ներկայացրի ստեղծա- գործություններս՝ մոտ 17 ունկնդիր ունեի: Հենց սա էլ համարում եմ առաջին բեմելս: Պատկերացնո՞ւմ եք, հաջորդ տարի նշելու եմ բեմական գործունեությանս 30-ամյակը:

Արթուր Մեսչյանի հետ հանդիպումն ու ծանոթությունը շատ մեծ դեր խաղացին իմ կյանքում: Ես ու մտերիմ ընկերս՝ Գուրգենը, գնացել էինք Մեսչյանի̀ բանասիրական ֆակուլտետում կայացած համերգին: Խորհրդային արգելքներից հետո առաջին համերգն էր: Վերջում մոտեցա ու ներկայացրի ստեղծագործություններս Արթուրին: Հաջորդեց առաջարկ՝ նվագել իր հետ: Դա երկար համագործակցության սկիզբը դարձավ:

Երբ հետ ես պտտում ժամանակը, հասկանում ես, որ շատ հետաքրքիր տրամաբա- նություն ու զուգահեռներ կան մեր կյանքի ու քաղաքի պատմության մեջ: Պետք է իմանաս քաղաքիդ պատմությունը, որ հասկանաս ու սիրես:

Քաղաքը, որպես մտավորականության կենտրոն, շնչում էր: Լավ թե վատ, հետևո- ղական, թե ոչ, բայց 20-ական թվականներից մինչև ազատ և անկախ Հայաստան մենք քաղաքաշինական և երկրի քաղաքացու ձևավորման առումով որոշակի վեկտորով էինք շարժվում: Բացվում էին նոր պատկերասրահներ, մշակութային

կենտրոններ, համերգասրահներ, գրադարաններ: Այսօր Երևանը գորշագույն է դարձել, հակառակ ուղենշով է զարգանում ̀քանդելով նախկին իրականությունները: Բոլոր գործընթացները միտված են քանդել այն էությունը, որն ի սկզբանե դրվել էր մեր քաղաքը կառուցողի նախագծում:

Իմ Երևանի տիրույթը փոքրացրել եմ ̀այն արդեն հասել է բնակարանիս չափին: Դրա պատճառը քաղաքումս տեղի ունեցող մուտացիոն փոփոխություններն են: Փակել եմ դռները արտաքին աշխարհից ու մտել եմ բնակարանս: Այստեղ ես եմ արժեքներիս տերը: Տանս պատերից դուրս անտրամաբանական ու իրարամերժ փոփոխությունների տիրույթում եմ հայտնվում, որոնք անընդունելի են ինձ համար:

Երևանը կենդանի օրգանիզմ է: Երբ ներքին կամ արտաքին ազդեցությունների ներքո այդ օրգանիզմը սկսում է քայքայվել, միևնույն է, ինքնադրսևորման բջիջները արտահայտվում են: Այդ ինքնադրսևորման արդյունքում մեզ մոտ ձևավորվել է ակումբային մշակույթը, որ երբևէ չենք ունեցել: Դրա շնորհիվ հայտնվել են մշակու- թային կղզյակներ, որտեղ երևանցին կարողանում է մայրաքաղաքի օդը շնչել:

Երևանում համերգային դահլիճի վարձակալությունն անհասանելի է Վահան Արծրու- նու ու նրա հանդիսատեսի համար: Դա անհնար է ֆինանսական և ադմինիստրատիվ առումներով: Շվեյցարիայում համերգային դահլիճ վարձել ու համերգ կազմակերպելն ավելի հեշտ է, քան սեփական երկրում: Մյուս կողմից̀ մեծ բեմից անհնար է ստանալ այն կապը արտիստի ու հանդիսատեսի միջև, որ ստեղծվում է ակումբներում: Այստեղ հատուկ համերգային մթնոլորտ է տիրում: Այսօր այդ իմաստով հատկապես սիրում եմ InRock Club-ը և The Club ակումբները:

Ճարտարապետների միության շենքում պատերազմական ծանր տարիներին Արարատ Բոբիկյանը յուրաքանչյուր ուրբաթ մոմի լույսի տակ համերգներ էր կազմակերպում: Կարելի է ասել̀ սա Երևանի ակումբային կյանքի նախատիպն էր:

Հյուսիսային պողոտայում ամեն ինչ կա, բայց քաղաքի շունչ չկա:

Երևանում որակ ճանաչելու ռեֆլեքսը կորել է: Հոգևոր բարձր իմաստով մոտ 20 քաղաքացի է մնացել: Մնացածը պետք է վերագտնեն քաղաքացու որակը:

Հռոմի բնակիչը կարող է ձեռքով շոշափել իրենց քաղաքի պատմությունը, մենք կորցրինք այդ հնարավորությունը:

Երևանը հետաքրքիր ողնաշար ունի̀ Մաշտոցի պողոտան: Այս պողոտայի ալֆան̀ Մատենադարանն է, օմեգան̀ մզկիթը կամ շուկան: Չեմ կարող հաշտվել այս իրո- ղության հետ: Եթե ինձ հնարավորություն ընձեռվեր̀ մզկիթի ու շուկայի փոխարեն մի հսկայածավալ շինություն կկառուցեի, որը կդառնար Կոմիտասի անունը կրող գիտամշակութային կենտրոն: Քանի որ մեր մշակույթի մեջ այդպես է̀ ալֆան Մաշտոցն է, օմեգան̀ Կոմիտասը:

Դուստրս առավոտյան 6-7-ին էր արթնանում. միասին դուրս էինք գալիս ու զբոսնում մինչև 11-ը: Տանում էի նրան այնտեղ, որտեղ ինքս եմ մեծացել̀ օպերայի պուրակ, կոնսերվատորիայի այգի: Այս հատվածներում քաղաքը դեռ քաղաք է, կարելի է օդ շնչել, որովհետև դեռ կանաչ կա, իսկ ճարտարապետությունը համահունչ է այն մշակութային տեսակին, որ ի սկզբանե դրվել էր Երևանի կառուցման հիմքում: Այս վայրերում եմ հանդիպում ինձ հարազատ Ալեքսանդր Սպենդիարյանին, Հովհաննես Թումանյանին, Կոմիտասին, Մարտիրոս Սարյանին:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան

Page 18: Yerevan City Magazine

Մայրաքաղաքի բնակիչների հետ կապի մեջ ու զբոսաշրջիկի նման միշտ ոտքի վրա փոստատարները աջ ձեռքի հինգ մատի պես գիտեն քաղաքը, իսկ ձախ ձեռքի

հինգ մատի պես`քաղաքի բնակիչներին:

Նամակ ունեք

1617 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ մասնագիտություն

Page 19: Yerevan City Magazine

Մարինա ԲեսկորովայնայաՀամար 6 փոստային բաժանմունք, աշխատանքային փորձը՝ 2 տարի Փոստատարի աշխատանքային օրը սկսվում ա վաղ առավոտից̀ պոչտան գալիս ա, դասավորում ենք, գրանցում ենք, գծում ենք երթուղին ու դուրս ենք գալիս հասցեներով: 30-40 հասցեում լինում եմ օրվա մեջ: Երբ նոր էի աշխատանքի ընդունվել որպես փոստատար, ինձ Միքայել Աղաբալյանն ա սովորացրել աշխատանքը: Ինքը դե արդեն 20 տար- վա փոստատար ա ու բացի դրանից՝ շատ լավ ուսուցիչ: Սկզբում ամենադժվարը հասցեներն ու անունները հիշելն էր: Ընդհանրապես՝ դժվար աշխատանք ա, որովհետև ոտքով շատ ենք քայլում, բարձ- րահարկերի վերելակները երբեմն չեն աշխատում ու ստիպված 7-8 հարկ ոտքով բարձրանում ենք: Նագրուզկան շատ ա: Չնայած վարձատրության առումով շնորհակալ աշխատանք չի, բայց բնակչության կողմից գնահատված, սիրված մարդ ա փոս- տատարը: Մարդ կա ̀դժգոհում ա, ասում ա ̀«Վա՜յ, էլի բերեցիք էս ակտերը»: Բայց դե փոստատարը հո մեղավո՞ր չի, որ բնակչին ակտ ա էկել: Մարդ էլ կա ասում ա ̀«Բերեցի՞ք ակտը, մենք սպասում էինք, շնորհակալություն»: Շատը ճանապարհայինից են ակտեր լինում, դատականից, գազ, լույս, ջուր, թոշակ... Փոստատարին աշխատանքի ընդունելուց հաշվի են առնում էն, թե կարա՞ էդ մարդը փողի հետ աշխատի, որովհետև փոստատարները նաև թոշակ, նպաստ են բաժանում: Իսկ փողի հետ պետք ա ազնիվ աշխատես ու ուշադիր լինես: Թոշակառուները անընդհատ դժգո- հում են, թե էս ի՞նչ թոշակ ա, սրանով ո՞նց ապրենք: Բայց դե մենք հասկանում ենք, որ նրանց դժգոհությունը ոչ թե փոստատարից ա, այլ̀ իշխանությունից: Ուղղակի մարդիկ նեղված են լինում, խոսում են փոստատարի հետ, մենք էլ ըմբռնումով ենք մոտենում: Ի՞նչ անենք, ախր, մեր բնակիչներն են, մեր թոշակառուներն են: Եթե համբերատար լինես, ամեն գործ էլ կարաս անես, այդ թվում նաև̀ փոստատարինը:

Միքայել ԱղաբալյանՀամար 6 փոստային բաժանմունք, աշխատանքային փորձը՝ 19 տարի Մեր բաժանմունքը Շենգավիթի շրջանում է̀ 3-րդ մասում: Երբ 1994-ին Հայաստանի փոստային ծառայությունը վերանվանվեց «Հայփոստ», մեր տնօրենը պարոն Շահբազյանն էր: Ինձ հարցրեց՝ «Երիտասարդ, դու կարո՞ղ ես լայն մասսաների հետ աշխատել»: Ասեցի̀ «Այո»: Ասեց̀ «Դե գնա ու աշխատի»: Մինչև հիմա աշխատում եմ: Փոստատարի աշխատանքի դժվար կողմն էն ա, որ բնակչու- թյան մոտ պիտի վստահություն ու հարգանք ձեռք բերես, որպեսզի քեզ սիրեն ու ընդունեն: Էսօր փոստատարները հիմնականում տարիքով մարդիկ են: Իմ տարածքի բնակիչներն էլ հիմնականում թոշակառուներ ու նպաստառուներ են: Իրենց հետ պետք ա կարո- ղանաս լեզու գտնել, դա էդքան էլ հեշտ չի: Հիմա, որ ինտերնետ կա, բջջային հեռախոս կա, նամակագրական կապը քչացել ա: Հեռագիրն էլ ա համարյա դադարել, որովհետև սկայպ կա: Հիմնականում պաշտոնական, վարչարարական նա- մակներ են գրում, թերթեր ու ամսագրեր ստանալու համար են բա- ժանորդագրվում: Օրական միջինը 40-ից 50 հասցեում եմ լինում: Հայտնի փոստատար Պեչկինի մուլտֆիլմը, իհարկե, տեսել եմ, բա ո՞նց չեմ տեսել: Ինձ հետ էլ բնակիչները երբեմն ըտենց կատակ-մատակ են անում, «պոչտալիոն Պեչկին» են ասում…90-ականներին դժվար էր փոստատարի աշխատանքը, համակար- գը նոր էր կարգավորվում, հասցեները հիմնականում փոխվում էին, օրինակ̀ Կալինինի փողոցը դարձավ Գարեգին Նժդեհի փողոց, Թելմանի փողոցը դարձավ Մանանդյան: Մի կողմից՝ էլ էդ թվերին դժվար էր, որովհետև բանկեր շատ չկային ու թոշակառուները շատ էին: Հիմա թոշակներն ու նպաստները արդեն բանկերից են ստանում: Էդ առումով փոստատարի աշխատանքը հիմա մի քիչ թեթևացել ա, բայց դե հեշտ աշխատանք համարել պետք չի: Դրան էլ գումարած վարձատրությունն ա քիչ:

Page 20: Yerevan City Magazine

Վազգեն ՌեհանյանՀամար 9 փոստային բաժանմունք, աշխատանքային փորձը՝ 32 տարի 32 տարի անընդմեջ աշխատում եմ փոստային համակարգում և միշտ սիրով եմ կատարել իմ աշխատանքը: 32-ից 25 տարին համար 9-ը փոստային բաժանմունքի փոստատարն եմ: 9-րդը Պոնչիկանոցի մոտի պոչտան ա: Փոստատարի աշխատանքը շատ աշխույժ ա, անընդհատ շփման մեջ ես, իսկ դա և՛ հեշտ ա, և՛ դժվար: Բավականին լավ մարդկանց հետ եմ շփվում աշխատանքի ժամանակ, տարբեր տներ եմ մտնում դուրս գալիս, շա՜տ հարգալից ժողովուրդ ունենք: Առաքում ենք նամակ, ծանրոցներ, դրամական փոխանցումներ: Առավոտյան 9-ից սկսում ենք աշխատել, մինչև աշխատանքն ավար- տենք՝ ժամ-պատարագ չկա: Ամբողջ Երևանը 5 մատի պես գիտեմ: Դե, որ 25 տարի ա մենակ Կենտրոնում եմ աշխատում, դրա համար էլ ավելի շատ Երևանի կենտրոնն եմ սիրում: Համ էլ ժողովուրդն ա լավը: Հասցրել եմ հարգանք ու փոխադարձ վստահություն ձեռք բերել բնակիչներից: Էնքան եմ սովորել ոտքով քայլելուն, որ հոգնում եմ չաշխատելուց, ոչ թե աշխատելուց: Փոստատարի աշխատանքի մի բանն ա վատ̀ ցածր աշխատավարձը: Դրամական փոխանցումներն են շատացել, ծանրոց-փաթեթներն են շատացել, մենակ մեր աշխատավարձը չի շատացել: Դրսից հայերին շատ են ծանրոցներ գալիս հա՛մ նվերի, հա՛մ օգնության տեսքով: Բնակիչը կամպյուտրով պատվերներ ա անում, գալիս ա, մենք ենք էդ ամեն ինչը առաքում: Դժվար ա, բա ի՞նչ ա: Հիմա ̀ի տարբերություն սովետի ժամանակների, մուտքերի մոտ չկան նամակի համար նախատեսված մետաղյա արկղերը կամ տան դռների վրա չկա նամակի համար արված անցքը, էն որ փոչտալյոնը նամակը գցում, գնում էր: Հիմա ամեն ինչ̀ 20 կիլոգրամ ծանրոցից մինչև նամակ ու գումար, փոստատարն ա տանում հասցե առ հասցե, որովհետև «պասպորտ» ա պետք, ստորագրություն ա պետք դրա համար, որ տվյալ մարդը ստացավ էդ բանը: Ես եղել եմ Միացյալ Նահանգներում, ընդեղ փոստատարի աշխա- տանքն ավելի հեշտ ա, ավելի շատ ա գնահատվում, աշխատա- վարձն ա բարձր, աշխատաժամերն են քիչ: Իսկ մեր մոտ̀ հակա- ռակն ա: Բայց միևնույն ա, հաճելի ա, որ մարդկանց կողմից շատ սիրված մարդ ա փոստատարը, հատկապես, երբ իրանց գումար կամ ծանրոց ա տանում:

Աղավնի ՄուրադյանԹիվ 10 փոստային բաժանմունք, աշխատանքային փորձը՝ 1 տարի Ռուսաց լեզվի ուսուցչուհի եմ աշխատել դպրոցում 15 տարի, իսկ վերջին մեկ տարին փոստատար եմ: Ուսուցչուհու և փոստատարի աշխատանքի մեջ երեք ընդհանուր բան կա ̀կարգապահություն, պատասխանատվություն և մաքրություն: Փոստատարի աշխատան- քը ինձ մի տեսակ ֆիզկուլտուրայի դաս է հիշեցնում ̀անընդհատ շարժման մեջ ես, ոտքով քայլում ես, բարձրանում-իջնում ես: Առող- ջության համար սա, ինչ խոսք, շատ լավ աշխատանք է: Որպես կանոն՝ նամակները միշտ մի կարևոր կամ գաղտնի ինֆոր- մացիա են պարունակում: Բայց դա ինձ երբևէ չի հետաքրքրել, ինչպես ասում են̀ ուրիշի նամակները կարդալը վատ բան է: Բայց նամականիշները ուսումնասիրել ոչ ոք չի արգելել՝ շատ եմ սիրում, երբ հայտնի մարդկանց, գիտնականների, գրողների, ծաղիկների, եկեղեցիների նկարներ են լինում պատկերված: Մենք շատ խղճով ժողովուրդ ունենք, շատ են սիրում փոստատա- րին: Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, թոշակ բաժանելիս, թոշա- կառուներից մեկին շփոթվել շատ էի վճարել: Երեկոյան զանգեց ինձ ու ասաց, որ ավել գումար եմ տվել՝ գնամ հետ վերցնեմ: Կուզենայի մենակ ուրախ բովանդակությամբ նամակներ բաժանել, բայց դա անհնար է: Մի անգամ թոշակ տարա իմ թոշակառուին ու իմացա, որ ինքն արդեն մահացել է: Շատ վատ եղա, տխրեցի… Մենակ խնդրում եմ բոլորին, նամակներ ուղարկելիս ծրարի վրա հասցեն ուշադիր և ճիշտ գրեն, որովհետև շատ են սխալ գրում ու անկախ փոստատարի կամքից նամակը տեղ չի հասնում:

1819 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ մասնագիտություն

Page 21: Yerevan City Magazine

Սուսաննա ՀովհաննիսյանՀամար 1 փոստային բաժանմունք, աշխատանքային փորձը՝ 5 տարի Ի դեպ, շատ առողջարար աշխատանք է̀ ամբողջ օրը ոտքով քայ- լում ենք: Քայլելը հենց առողջություն է, չէ՞: Մի տեսակ սպորտաձև է էլի մեր գործը: Մարդկանց հետ շփվելն է դժվար: Փոստատարի համար հիմնական ծանրաբեռնվածությունը լինում է եռամսյակի վերջում, բայց դե ես Կենտրոնն եմ սպասարկում, էստեղ տարին 12 ամիս ծանրաբեռնված է: Եթե ոչ անուններով, ապա ̀դեմքերով իմ տարածքի բնակիչների մեծ մասին ճանաչում եմ: Նամակներից բացի ծանրոցներ, փաթեթներ շատ ենք բաժանում, համարյա ամեն օր: Տոն օրերին բացիկներ են շատ լինում, շնորհավորական նամակներ: Այսինքն՝ բացիկների կուլտուրան դեռ մնացել է: Ցավոք, լինում են նաև ցավակցական հեռագրեր: Մենք այդ պահին բնակչի հետ կիսում ենք նրա վիշտը, սփոփանքի խոսքեր ենք ասում: Մարդ են չէ՞, հասկանալ է պետք: Բնակիչները նեղվում են հիմնականում ճանապարհային ոստիկա- նության, վարձավճարների, գույքահարկի վճարման մասին հիշեցնող նամակներից: Շատ են նաև դատական նամակները, երբ ասենք, ամուսինները անհաշտ են ապրում ու բաժանվում են: Ուզենք-չուզենք տեղյակ ենք լինում մեր բնակչի կենցաղի ու կյանքի մասին, որովհետև էդ ամեն ինչը մեր ձեռքով ա տեղ հասնում: Կենտրոնում անընդհատ նոր բազմաբնակարան շենքեր են կառուցվում, իսկ դա նշանակում ա նոր հասցեներ են ավելանում փոստատարի համար: Թոշակ, նպաստ բաժանելուց հատկապես շա՜տ ուշադիր պիտի լինես: Մոտդ ահագին գումար կա, հազար տուն ես մտնում… Անկանխատեսելի դեպքեր հաճախ են լինում: Օրինակ՝ մի անգամ, երբ մի շատ հաճելի տիկնոջ̀ տիկին Ասյային, նամակ էի տանում, դուռը ծեծեցի, ինքն էլ իմացավ դուռը ծեծողը իրա աղջիկն ա ու միանգամից բացեց: Տանը մեծ շուն կար, հարձակվեց իմ վրա, էն էլ լավ պրծանք: Պետք է ասեմ, որ բնակիչն ավելի էր վախեցել, քան ես: Փաթաթվել էր ինձ ու հազար անգամ ներողություն էր խնդրում: Մի անգամ էլ շատ վատառողջ էի, երբ բնակչին նամակ տարա: Երեկոյան այդ նույն բնակիչը զանգեց ինձ ու հարցուփորձ արեց, թե ոնց եմ, խորհուրդ տվեց՝ անպայման գնամ բժշկի: Շատ հաճելի էր: Հենց այդ ժամանակ ես հասկանում, որ մարդիկ քեզ սիրում են, քո արած աշխատանքի կարիքն ունեն ու դրանից շոյվում ես:

Ռուբեն ՎարդանյանԹիվ 10 փոստային բաժանմունք, աշխատանքային փորձը՝ 1 տարի Հասցրել եմ տարածքիս բնակիչների մեծ մասին ճանաչել: Հայտնի մարդկանց հաճախ եմ նամակներ տանում, օրինակ՝ գրող Մերու- ժան Տեր-Գուլանյանին: Կարծում եմ՝ աշխարհի բոլոր փոստատար- ներին միավորողը վերաբերմունքն է̀ ազնիվ ու պատասխանատու վերաբերմունքը աշխատանքին:Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ գնում ա թվայնացման̀ կապը, հեռահաղորդակցությունը: Մտածում եմ, որ հնարավոր ա գա մի օր, որ այլևս փոստատարի կարիք չլինի: Բայց մյուս կողմից էլ ասում եմ ̀հնարավոր չի նման բան, որովհետև նամակ կամ ծանրոց ուղարկողի ու ստացողի կապող օղակը փոս- տատարն ա: Փոստատարից են պահանջում ստացականը կամ ստորագրած կտրոնը: Հայերը հա՛մ շատ ծանրոցներ են ուղարկում դուրս, հա՛մ էլ դրսից են շատ ստանում ̀հարազատներից, ընկեր- ներից: Փոստատարին չի հետաքրքրում, թե ինչ կա ծանրոցի մեջ, փոստատարին հետաքրքրում ա, որ այն անվնաս, փակ վիճակում հասցնի հասցեատիրոջը: Ժողովուրդը սիրում ա փոստատարներին: Մենք էլ ենք մեզ լավ զգում, երբ որ լավ բովանդակությամբ նամակներ ենք բաժանում: Հատկապես տոն օրերին, Նոր տարուն, երբ բոլորի տրամադրու- թյունը տոնական ա լինում, հենց նամակ կամ ծանրոց ես տա- նում, անպայման կոնֆետ, թխվածք են հյուրասիրում, նույնիսկ մի 50 գրամ կոնյակ:

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան

Page 22: Yerevan City Magazine

Օպերայի շենքից սկսածՖոտոլրագրող Տարոն Թիթիզյանը մանկությունն անցկացրել է Տորոնտոյում,

իսկ պատանեկության տարիներին տեղափոխվել է Երևան: Նա հաճախ է համեմատականներ անցկացնում այս երկու`իրարից ծայրահեղ տարբեր

քաղաքների միջև`ամեն անգամ համոզվելով. հարկավոր է ճանապարհորդել, ճանաչել աշխարհը, բայց ապրել պետք է Երևանում:

Ե րբ ընտանիքով տեղափոխվեցինք Երևան, ես ինը տարեկան էի: Բնականաբար, ոչ ոք կարծիքս և ցանկությունս չհարցրեց: Ծնողներս, մեկը ծնվելով Սիրիայում, մյուսը̀ Լիբանանում, այնուհետև ապրե-

լով Կանադայում, միշտ երազում էին տեղափոխվել Հայաստան: Ինը տարեկանում ինձ անհասկանալի էր մեր տունը, քաղաքը, մտերիմներին, ընկերներին թողնելու և հեռանալու նրանց որոշումը: Շատ տխուր էի. հայտնվել էի օտար մի միջավայրում, որտեղ շա- տերը շեղ էին նայում ինձ̀ միայն նրա համար, որ ես սփյուռքահայ էի: Դպրոցում գրեթե ամեն օր հասա- կակից տղաների հետ հարաբերություններ էինք պար- զում. վեճ ու կռիվ էին հրահրում իմ դեմ, որովհետև իրենց պես չէի հագնվում, մտածում, խոսում: Բայց դասարանում լավ ընկերներ ունեի: Սկզբում իրենք էլ, ես էլ շփման եզրեր չէինք գտնում: Դե բնական է̀ ահագին տարբերություններ կային մեր մշակութային դաստիարակության ու աշխարհընկալման միջև: Բայց հոգեբանորեն դասընկերներս ինձ շատ օգնեցին, և կարճ ժամանակ անց լավ ընկերներ դարձանք:

Հարմարավետ քաղաքՇատերը, երբ իմանում են, որ Կանադայից ենք տե- ղափոխվել Հայաստան, անկեղծորեն զարմանում են. նման օրինավոր, զարգացած երկիրը, որտեղ յուրա- քանչյուր քաղաքացի պետության հոգատարությունն ու հովանավորությունն է ստանում, թողել, եկել ենք ապրելու այստեղ: Ես սիրում եմ Կանադան: Ի վերջո, այդ երկիրն է իմ մեջ ձևավորել ազատ մարդուն: Բայց երբ տարիներ անց վերադառնում եմ Տորոնտո, հասկանում եմ, որ չեմ ցանկանում ապրել մեծ քաղա- քում: Երևանը գուցե դեռ ունի անցնելու զարգացման բազմաթիվ ճանապարհներ, ունի չլուծված շատ ու շատ խնդիրներ, բայց ովքեր եղել են կամ ապրել են մեծ քաղաքներում, նույնը կասեն̀ կյանքը Երևանում ավելի հարմարավետ ու ապահով է: Տեսեք, մենք հիմա փողոցում նստած զրուցում ենք, ավարտից հետո ես կքայլեմ ընդամենը մի քանի մետր ու կհասնեմ իմ աշխատավայր կամ ընդմիջման ժամին դուրս կգամ և ուզածիս պես կճաշեմ առանց հեռու գնալու, որովհետև շուրջբոլորը սրճարաններ են, իսկ աշխատանքից հետո Հյուսիսային պողոտայով զբոսնելով կհասնեմ տուն̀ Ազատության պողոտա: Երևանի փոքրությունը հեշտացնում է ապրելը, և ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են պետք մեր փոքր քաղաքին այսքան մեքենաներ, երբ կարելի է քայլելով կամ հեծանվով հասնել քաղաքի ցանկացած կետ: Երևանն ուրիշ առավելություն էլ ունի. այստեղ հիմնականում հայեր են ապրում`նույն մշակույթի կրողներ: Տորոնտոն ազգերի, մշակույթների, ամենատարբեր սոցիալական շերտերի բարդ միջավայր է: Գուցե դա էլ իր հետաքրքիր կողմերն ունի, բայց հաճախ հոգնեցուցիչ է:

Քաղաքի հոգատարությունըԱյստեղ դեռ հանդիպում եմ ուշադիր, սրտացավ մարդկանց: Նրանք գուցե նախկինի համեմատ քիչ են, բայց կան: Երբ նոր էինք եկել Երևան, հիշում եմ ̀մի օր մայրիկիս հետ անցնում էինք Թատերական հրա- պարակով, հանկարծ քիթս արնահոսեց: Մինչ մայրս խուճապից ուշքի կգար, բոլոր կողմերից կանայք մոտե- ցան և ամեն մեկն իր օգնությունն առաջարկեց: Մայրս շատ էր հուզվել նման վերաբերմունքից:Երևանում, ինչպես երևի աշխարհի ոչ մի այլ քաղա- քում, մեծահասակներն ուշադիր ու հոգատար են երեխաների նկատմամբ: Եթե փողոցում որևէ երեխա օգնության կարիք ունենա, որքա՞ն մարդ օգնության կհասնի, տասից հինգը̀ հաստատ:Հիշում եմ, Տորոնտոյում մայրս երբեք ինձ ու քրոջս չէր թողնում դրսում միայնակ խաղալ: Ողջ ընթացքում նա մեզնից հեռու չէր գնում: Իսկ արդեն Երևանում մենք հանգիստ ու ապահով խաղում էինք բակում, ընկերներով թափառում փողոցներում…

Հի՞ն, թե՞ նորԵրևանի ամենասիրելի անկյունն ինձ համար Կասկադն է: Գեղեցիկ է, մաքուր, խնամված, նաև հետաքրքիր արձաններ կան: Լարված աշխատանքային օրվանից հետո ընկերներով հաճախ այնտեղ ենք հանգստանում, զբոսնում ենք, լուսանկարում: Բայց Երևանն ինձ համար, իհարկե, սկսվում է Օպերայի շենքից: Քաղաքում ոչ մի կառույց իր վեհությամբ և գեղեցկությամբ չի կարող մրցել նրա հետ: Այնպես է կանգնած, ասես ինքն էլ գիտի իր հզոր լինելու մասին:Շատ ափսոսում եմ Երևանում օրեցօր պակասող հին շենքերի համար: Քաղաքի պատմության մաս լինե- լուց բացի, դրանք նաև ինքնատիպ են և շատ գեղե- ցիկ: Երբ Էրեբունի-Երևան տոնակատարության օրը քաղաքի մասին փողոցներում հարցումներ էինք անցկացնում, արտասահմանցի հյուրերից մի քանիսը հիասթափված նշեցին, որ այստեղ էին եկել Հռոմի նման հին ճարտարապետություն և պատմություն ունեցող քաղաք տեսնելու նպատակով, բայց չորս կողմը նորակառույցներ են:

Նրանք խելացի են և գեղեցիկԵրևանը սիրում եմ, հատկապես ամռանը, որովհետև ողջ ամառ քաղաքը չի քնում ̀արթուն է և կյանքը եռում է մինչև լուսաբաց: Նաև սփյուռքահայ ընկերներս են արտասահմանից գալիս և հրաշալի ժամանակ ենք անցկացնում այստեղ: Երևանցի ընկերներս հիմնակա- նում աղջիկներ են̀ իմ գործընկերները: Ազատ ժամա- նակ միասին ենք զբոսնում ու որևէ տեղ գնում: Ինչո՞ւ աղջիկներ, որովհետև կարծում եմ մեր քաղաքի աղջիկ- ներն ավելի զարգացած են, պարզ, անմիջական, քան տղաները: Տղաները դեռ կաշկանդված են, վախենում են փոփոխություններից և դանդաղ են զարգանում:

Երևանցի աղջիկները նաև գեղեցիկ են: Նրանց մանկուց եմ տեսնում այստեղ ու հավանաբար այդ պատճառով նախկինում չէի նկատում մեր աղջիկների հմայքը: Վերջերս աչքերս բացեց Տորոնտոյից եկած զարմիկս: Փողոցում ոգևորված բացականչեց. «Տարո՜ն, Երևանի աղջիկները որքան սիրուն են, Կանադայում բոլորը գեր են ու տգեղ»:

Ապագային ընդառաջ Հայրս գյուղատնտեսությամբ է զբաղվում ̀մրգատու ծառեր է մշակում: Եվ կարևորը̀ ոչ թե օտար, այլ հայրենի հողում: Երևանում ապրելու այս տասնմեկ տարիների ընթացքում մեր ընտանիքը, իհարկե, ունեցել է նաև դժվարություններ, հիասթափություն- ներ: Եղել են թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներ: Բայց հայրենիք տեղափոխվելու նույնիսկ թույլ զղջում երբևէ չեմ զգացել ծնողներիս հայացքում կամ բառերի հնչերանգում: Սեպտեմբերին երկու տարով մեկնելու եմ Կանադա` ուսում ստանալու: Գիտեմ ինչն եմ կարոտելու̀ Երևանի ջուրը: Ոչ մի տեղ այսքան համով ու հագեցնող ջուր չկա: Իհարկե, երկու տարի անց վերադառնալու եմ` այլընտրանք չունեմ: Քանի որ անկեղծորեն հավատում եմ այս երկրի ապագային: Լավատեսությունս կապված է նոր սերնդի հետ: Այն ավելի ազատ, համարձակ, միավորված ու պայքարող սերունդ է լինելու:

Սաթենիկ Ավագյան

2021 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ սփյուռք

Page 23: Yerevan City Magazine

Ձեր հայտարարությունները անվճար կտպագրվեն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում:

Էլ. հասցե՝ [email protected]

Հայտարարություններ

Վաճառվում է Washburn WI64 կիթառ՝ soft case-ը, մալուխն ու գոտին կոմլպեկտի մեջ: Գինը՝ $350:Գեղամ, 098 584 914

«Դեպի Հայք» հիմնադրամը «Հյուրընկալ ընտանիք» ծրագրի շրջա- նակներում փնտրում է ընտանիքներ, որոնք ցանկանում են վճարի դիմաց մեկ ամիս կամ ավելի ժամկետով հյուրընկալել սփյուռքահայ երիտասարդների: Ծրագրի նպատակն է՝ զարգացնել և ամրապնդել հայրենիքի ու սփյուռքի երիտասարդների միջև կապերը, վերջիննե- րիս հնարավորություն տալով մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացմանը կամավո- րական աշխատանքի միջոցով, միաժամանակ երկարատև անձնա- կան կապեր ստեղծել հայրենիքում ու բարձրացնել սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը: Հեռ.՝ 54-00-37, [email protected]

Վաճառվում է Stels Navigator 430 մակնիշի հեծանիվ՝ 135սմ-ից բարձր հասակ ունեցող պատանիների համար: Նախատեսված է ինչպես ասֆալտապատ, այնպես էլ դժվարանցանելի տարածքներում: Քիչ է օգտագործվել, լավ վիճակում է: Գինը՝ $270: Գեղամ, 098 584 914

Ամռանը Երևանում պատրաստվում ենք նկարահանել «Լուսինը քաղաքի վրա» վերնագրով կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ առանց բյուջեի, միայն էնտուզիազմով ու մի հավես բան անելու ցանկությամբ զինված: Բայց ֆիլմը չի կայանա, եթե մենք չգտնենք այս քաղաքի ամենալուսնոտ գեղեցկուհուն՝ Լունային (19-25 տարեկան): Լուսանկարները և բոլոր հարցերը ուղարկեք [email protected] էլ. փոստին: Մենք նաև փնտրում ենք boom-օպերատոր, սցենարի սուպերվայզեր և դիմահարդար: Եթե հետաքրքրված եք, գրեք [email protected] հասցեին:

Page 24: Yerevan City Magazine

Թավջութակահար Մանուկ Հարությունյանը 1988-ին ստեղծել է մանջութ զարմանալի գործիքը, որի հնչերանգը միաժամանակ հիշեցնում է մարդկային ձայն, քամանչայի տխուր հառաչանք ու թավջութակի խուլ տենոր: Բացի այդ,

արդեն երկար տարիներ նա հայկական ժողովրդական գործիքների եզակի հավաքածու է կուտակում, որում հազվագյուտ հին նմուշներ կան:

Գործիքավորում

Հավաքածուի ակունքներըԻմ հետաքրքրությունը ժողգործիքների հանդեպ սկսվել է դեռևս 1980- ականներին: Այդ ժամանակ ես «Կռունկ» պարային համույթի կոնցերտ- մեյստերն էի և հաճախ էի հանդիպում լավագույն վարպետների հետ, ովքեր աչքիս առաջ վերականգնում էին զանազան հայկական գործիքներ: Ես սկսեցի աշխատել նրանց հետ. շատ հետաքրքիր էր իմանալ վերականգնման արվեստի բոլոր նրբությունները: Եվ աստիճանաբար սկսեցի ինձ համար բացահայտել մեր ժողովրդական նվագարանների ողջ հարստությունը, ձայնի գեղեցկությունն ու հսկայական բազմազանությունը: Ես շրջել եմ ողջ Հայաստանով, և յուրաքանչյուր ուղևորություն ինձ համար ժողովրդի ինչպես երաժշտության, այնպես էլ հոգեբանության և հոգու նորանոր սահմաններ էր բացահայտում: Չզգալով և չիմանալով այդ ամենը՝ անհնար է ժողովրդական երաժշտություն կատարել: Հենց այդ ժամանակ էլ մտքումս ծագեց հնագույն գործիքների եզակի նմուշները հավաքելու գաղափարը: Շատերը վատ վիճակում էին և վերականգնման կարիք ունեին: Հիմնականում մեզ հասել են VII-XX դարերի հայկական երաժշտական գործիքներ: Մինչդեռ շատ գործիքներ, որոնք ներկայացված են հին հայկական ձեռագրերում կամ մանրանկարներում, անդառնալիորեն կորսված են̀ ֆիզիկապես գոյություն չունեն: Ցավոք, շուտով կարող ենք կորցնել նաև ժողգործիքների այլ տեսակներ, որոնք այսօր կան, բայց շատ

քիչ են կիրառվում: Դրանք այլևս չեն հետաքրքրում ժամանակակից սերնդին, և երաժշտական դպրոցներում չկան այդ գործիքները նվագելու դասըն- թացներ: Մինչդեռ երաժշտությունն ու ժողովրդական նվագարանները մշակույթի հիմքում են ընկած:

ՋութՋութը (տարբեր ժամանակներում այն անվանել են նաև քեմալի, քեմալ- չա) հնագույն հայկական լարային գործիք է, որը թե՛ հայկական լարային գործիքների, թե՛ եվրոպական ջութակի ու թավջութակի նախնին է: Ես իսկական ջութ եմ պատրաստել, որը ճիշտ և ճիշտ կրկնում է հնագույն գործիքի հնչերանգն ու չափսերը: Բայց հետո առաջ եկավ այն մի փոքր փոխելու միտքը: Աչքովս ընկավ չելլո պիկկոլո («փոքրիկ թավջութակ») հնգալար գործիքը, որը պատրաստվել է յոհան Սեբաստիան Բախի պատ- վերով: Այն ինձ հետաքրքիր թվաց, և ես որոշեցի նման մի բան ստեղծել: Նոր գործիքը՝ մանջութը, նույն չափի էր, ինչ չելլո պիկկոլոն, բայց այլ տեսք ուներ: Այն նման է թավջութակի, բայց ավելի փոքր է, իսկ թավջութակին հատուկ սուր անկյունները հարթեցված են: Մանջութն ունի չորս լար: Ես այն ստեղծել եմ իմ լավագույն վարպետներից մեկի՝ Հրանտ Շտիկյանի հետ, որին հաջողվել է անսովոր ու հագեցած հնչողություն ստանալ: Միգուցե դա

2223 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

Page 25: Yerevan City Magazine

Հայկական ժողովրդական գործիքներ

հաջողվել է այն բանի շնորհիվ, որ նա գործիքի կոթում օգտագործել է փայ- տի մի կտոր, որը հեռավոր Արևմտյան Հայաստանից բերել է նրա տատիկը… Իսկ ընդհանրապես մանջութը պատրաստված է զանազան ծառատեսակ- ներից՝ եղևնուց, տանձենուց և ընկուզենուց: 1989 թվականին ես առաջին անգամ ներկայացրեցի մանջութը Կանա- դայում կայացած համերգի ժամանակ: Հիմա միայն դա եմ նվագում, ներ- կայացնում եմ հայկական ժողովրդական ու հոգևոր երաժշտությունը տարբեր երկրներում: Այդ թվում Թուրքիայում՝ Իգդիրում ու Վանում, ինչպես նաև ելույթ եմ ունեցել Աղթամար կղզում՝ Սուրբ Խաչ եկեղեցու խաչի օծման արարողության ժամանակ: Շուտով լույս կտեսնի իմ առա- ջին անհատական ձայնասկավառակը՝ հոգևոր և միջնադարյան երաժշտու- թյան կատարումներով:

ԹավջութՀաջորդ փորձը թավջութն էր, որն արդեն հինգ լար ունի, և ևս մի գործիք: 2012 թվականին Կորեայում ֆոլկլորային երաժշտության միջազգային փառատոնի ժամանակ, որտեղ մենք ներկայացնում էինք Հայաստանի երաժշտությունը, գործիքներն ու պարերը, իմ ելույթը լսեցին Kalan Musik թուրքական երաժշտական ընկերության ներկայացուցիչները: Նրանց շատ դուր եկավ մանջութի հնչերանգը, և ինձ առաջարկեցին այլ երաժիշտ- ների հետ համատեղ ձայնասկավառակ թողարկել: Այն հետաքրքիր է նրանով, որ մենք կարծես թե զուգահեռ ենք անցկացրել Բախի և Իտրիի՝ Բախի ժամանակակից կոմպոզիտորի միջև, որն ապրել է Արևմտյան Հայաստանում: Հետաքրքիր էր կոնտրաստի զգացողությունը և միևնույն ժամանակ երկու այդքան տարբեր կոմպոզիտորների երաժշտության ինչ- որ նմանությունը: Kalan Musik-ի ղեկավարն ինձ ցույց տվեց ջութի հնագույն պատկերը քարի վրա, որը հայտնաբերել են Նոր Ջուղայում: Եվ ես այն ճշգրտությամբ վերստեղծեցի: Ես այն նվիրեցի Kalan musik ընկերությանը՝ որպես հնագույն հայկական երաժշտական գործիքի նմուշ:

ԹանգարանԱյսօր իմ հավաքածուն ավելի քան 200 գործիքներից է բաղկացած: Մի մասը պահվում է տարբեր տեղերում, բայց ոչ մի տեղ չի ցուցադրվում. դրա համար մեծ թանգարան է պետք: Հնագույն ժողնվագարանները, ինչպես և երաժշտությունը, մշակույթի ամենագլխավոր բաղկացուցիչներից են: Կորեայում փառատոնի ժամանակ որոշ մասնակիցներ ու հանդիսատեսներ զարմանում էին՝ տեսնելով մեր ժողովրդական գործիքները, օրինակ՝ թառը: Նրանք համոզված էին, որ դա ադրբեջանական գործիք է: Մի խոսքով՝ որպեսզի աշխարհում իմանան և լավ հասկանան հայկական մշակույթը, արժե այն ներկայացնել ոչ միայն գրականության և խոհանոցի միջոցով: Կուզենայի հնագույն հայկական գործիքների թանգարան ստեղծել, որը կներկայացներ մեր երաժշտությունը, գործիքների պատմությունը և շատ

այլ բաներ՝ այն ամենը, ինչ առայժմ գիտեն միայն մասնագետները: Դա պետք է լինի մի շենք, որտեղ կլինեն ցուցասրահներ հավաքածուի նմուշների (լա- րային, կսմիթային, փողային ու հարվածային) համար, սրահ, որտեղ կարելի է տալ համերգներ և գործնականում ցույց տալ յուրաքանչյուր անսովոր ու հետաքրքիր ցուցանմուշ: Բոլոր այդ սրահները պետք է յուրահատուկ սարքավորումներ ունենան. երաժշտական գործիքները, ինչպես և ցանկա- ցած ցուցանմուշ, պահպանման հատուկ պայմանների կարիք ունեն: Եվ, իհարկե, պետք է լինի արհեստանոց վնասված գործիքների նորոգման կամ վերականգնման համար. չէ՞ որ թանգարանի հավաքածուն կարող է շարու- նակ համալրվել: Նման թանգարանի ստեղծումը, թերևս, իմ կյանքի գլխավոր նպատակն է: Մեծ հույսեր ունեմ, որ մի օր կիրականանա:

փափուկ, կամերային հնչողություն ունի: Քանոնը ծնկի տավիղների խմբին է պատկանում: Այսօր այն համարվում է կլավեսինի և դաշնամուրի նախնին: Հնչյուններն արձակվում են կնտնտոցի միջոցով: Քանոնը ստեղծվել է Արևմտյան Հայաստանում: Փողային նվագարաններից, բացի դուդուկից, առավել հայտնի են զուռնան և շվին: Զուռնան կտրուկ, զրնգուն է հնչում, շատ ավելի էքսպրեսիվ, քան հոբոյը (անգլիական եղջրափողը), որի հետ ընդունված է համեմատել այդ գործիքը: Զուռնան առաջին անգամ հիշատակվում է IX դարում «Սասնա ծռեր» էպոսում: Շվին ամբողջական փայտի կտորից պատրաստված փողային գործիք է, որը պատկանում է սրինգների խմբին: Բնութագրվում է մաքուր, գրեթե թափանցիկ հնչողությամբ:

Հայկական ժողովրդական գործիք- ների նվագախմբում կան գրեթե բոլոր խմբերը՝ լարային, փողային, հարվածային: Ամենահայտնին դուդուկն է, որը հայտնագործվել է դեռևս ուրարտական թագավորու- թյան օրոք: Հարվածայինների խմբի գլխավոր գործիքը դհոլն է: Ամենա- տարածված լարային գործիքներն են սազը, թառը, ուդը, քամանչան և քանոնը: Սազը հնագույն գործիք- ներից մեկն է: Դրա պատկերները հանդիպում են արքաների և ազնվա- կանության գերեզմաններին: Այն ջերմ, ռիթմիկ հնչողություն ունի և թափառական երաժիշտների, աշուղների ավանդական գործիքն է: Թառը վինի տարատեսակ է՝ երկար կոթով և կաշվով պատված առջևի դեկայով: Թառի հայրենիքը Արևելյան Հայաստանն է: Ուդը եվրոպական վինի նախատիպն է,

Ինեսա Միրիջանյան Առնոս Մարտիրոսյան

Ջութ և մանջութ

Page 26: Yerevan City Magazine

2425 Ապրիլ 2013

ԿՈՆԴ զբոսանք

Page 27: Yerevan City Magazine

Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդը, որ բառացի նշանակում է բլուր: Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր

փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներն աչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տնե- րով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվա- գյուտ երևույթ է: Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առա- ջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ: Օրինակ՝ եթե բարձրանում ես Սարյան

Երևանի մայրաքաղաքըԵրևանի գլխավերևում՝ օդից կախված, կիսաքանդ, բայց հնարամիտ ճարտա- րապետական լուծումներով, ծուռումուռ ճանապարհներով ու քաղաքի խտացված պատմությամբ լեցուն մի թաղ կա, որտեղ մարդկանց ապրածն ավելի կենդանի է թվում, քան որևէ այլ տեղ: Դեռ միջնա- դարում պատմիչ Սեբեոսը Կոնդի մասին գրել է. «Բարեշեն՝ մենակերպ կենցաղով, խնձորենիների և ծիրանենիների հրաշա- լի այգիներով, խոխոջուն առվակներով ու սառնորակ խմելու ջրով: Ու թեև երկուաստիճան կազմություն չի ունեցել այն, այլ միահարկ, խուլ պատերով փողոցից մեկուսացված, պատշգամբ ու մառան ունեցող տներ են եղել, սակայն առանձնացել է մյուս թաղամասերից իր ինքնուրույն դիմագծով, կյանքով»: Այգիներն ու առվակներն արդեն այդ- քան էլ արդիական չեն, բայց Կոնդի՝ մինչ օրս պահպանված խիստ ինքնուրույն դիմագիծը գրեթե անփոփոխ է մնացել:

Page 28: Yerevan City Magazine

փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատա- բար թարմ ու նոր Կոնդում: Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքև, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ:

Նրանք ապրում են ԿոնդումՍարյանից դեպի Կոնդ ծուռումուռ աստիճաններից ձախ տիկին Ջու- լիետայի տունն է: Նա ծնվել, մեծացել ու ամուսնացել է Կոնդում: «73 տարի միասին ենք, իմ ու Կոնդի կյանքն արդեն անբաժանելի են», — ասում է նա: Հիշում է իր մանկության առանց ջրի ու կոյուղու Կոնդը: Ջրամատակարարման խնդիրը վերջերս է լուծվել. վերջին խորհրդարանական ընտրություններին թաղով հավաքվել ու թեկնա- ծուներին ասել են՝ ով ասֆալտապատի նեղլիկ փողոցներն ու լուծի ջրամատակարարման հարցը, նրան էլ կընտրեն: Օգնել է: Տիկին Ջուլիետան իր երիտասարդ տարիների կոնդեցիներին համա- խմբված է հիշում. ասես բոլորը միասին էին ապրում: Երբեմն բակի բոլոր հարևաններով էին ճաշին սեղան նստում: Չնայած ելնելով կենցաղային պայմաններից՝ հիմա ամեն ինչ այլ կերպ է, բայց տիկին Ջուլիետան վստահեցնում է, որ անփոփոխ է մնացել կոնդեցիների սերը՝ մասնակցելու թաղի հարսանիքներին ու թաղումներին՝ հրավիր- ված լինել-չլինելու փաստից անկախ: Նեղ ու երկար ճանապարհով ուղեկցում են հարսանեկան ավտոշարասյունը կամ թաղման թափորը: Ի դեպ, առաջին հայացքից թվում է, թե անհնար է մեքենայով Կոնդ մտնել ու ավելի անհնար է այնտեղից դուրս գալը, բայց շրջադարձ անող հմուտ վարորդներն այստեղ, պարզվում է, քիչ չեն: Չնայած հետիոտնե- րը որոշ փողոցներում մեքենային զիջելիս պետք է պինդ կպչեն պատին՝ անիվների տակ չհայտնվելու համար: Կոնդի նեղ փողոցների մասին շատ պատումներ կան: Բնիկ կոնդեցի Գրիգոր Դրոշակակիրյանը պատ- մում է, որ իր պապը սխալ կայանած մեքենայի պատճառով փակվել ու մնացել է զուգարանում, քանի որ զուգարանի դուռը բացվում էր դեպի փողոց, իսկ կայանած մեքենան զբաղեցրել էր դրա ողջ տարածքը...

Տիկին Ջուլիետան և իր թոռնուհին

2627 Ապրիլ 2013

ԿՈՆԴ զբոսանք

Page 29: Yerevan City Magazine

ԿՈՆԴԻ ԱՌԱՋԻՆ Ու ԱՄԵՆԱ- ԴԱԺԱՆ ԹՇՆԱՄԻՆ ԿՐԱԿՆ Է: ՍԵՐՏԱՃԱԾ Ու ՄԻՄյԱՆՑ ՊԻՆԴ ԳՐԿԱԾ ՏՆԵՐԻՑ ՑԱՆԿԱՑԱԾԻ ԲՌՆԿՈւՄԸ ՇԱՏ ԱՐԱԳ ՏԱՐԱԾ- ՎՈւՄ Է ՄյՈւՍՆԵՐԻ ՎՐԱ

Կոնդի բազմաթիվ պատմություններ հյուսվում են տներին հարող քարե կամ բետոնե նստարաններին, որոնց առատությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք մեծ սեր են վայելում կոնդեցիների շրջանում: Պարզվում է՝ ամռան ամիսներին նմանատիպ բոլոր նստարանները զբաղված են. կոնդեցի տղամարդիկ նարդի կամ թուղթ են խաղում դրանց վրա, իսկ կանայք մի բաժակ սուրճի շուրջ քննարկում են թաղի վերջին նորություններն ու իրադարձությունները: Տեղացի կանանց հաճախ կարելի է տեսնել նաև գրեթե ամեն քայլափոխի հանդիպող աղբյուրների մոտ, որոնց թիվն այդպես էլ չհաջողվեց հաշվել: Չնայած գրեթե յուրաքանչյուր տուն արդեն հնարավորություն ունի անհատական ջրամատակարարում ունենալ, բայց այնպիսի տպավորություն է, որ ծորակով աղբյուրների ակտուալությունը դրանից թաղամասում չի նվազել: Եղանակների տաքանալուն պես կանայք այստեղ լվացք են անում կամ ցայում են սուրճի բաժակները: Ամառը տարվա ամենասիրելի եղանակն է, իսկ անձրևների ու ձմռան հետ գլուխ են բարձրացնում թաղամասի, մեղմ ասած՝ վատ պայման- ները՝ կաթում են տանիքները, սառցակալում են դեպի կենտրոնական փողոցներ իջնող աստիճաններն ու արահետները:

Կրակն ընկածԿոնդի առաջին ու ամենադաժան թշնամին կրակն է: Սերտաճած ու միմյանց պինդ գրկած տներից ցանկացածի բռնկումը շատ արագ տարածվում է մյուսների վրա ու արդյունքում կարող է մի քանի տուն

միանգամից այրվել: 2006-ին տիկին Ջուլիետայի տունը ևս 10 տների հետ այրվել է: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել: Հրդե- հից խոսելիս կոնդեցիները սարսափով են հիշում է 1987-ի միջադեպը: Պատմում են, որ մինչ հրշեջների ու շտապ օգնության մեքենաները փորձում էին իրար զիջելով անցնել Կոնդի նեղ փողոցներով՝ կրակը կոնդենցու կյանք խլեց: Այս հրդեհից կադրեր կան նաև ռեժիսոր Հա- րություն Խաչատրյանի՝ նույն թվականին լույս տեսած «Կոնդ» վավե- րագրական ֆիլմում: «Էդ ֆիլմի ու հիմիկվա Կոնդի կյանքում շատ բան չի փոխվել», — ասում է Գարեգին Դրոշակակիրյանը, ով նույն բակում ապրում է 7 տարբեր ընտանիքների հետ: Մեկի տանիքը մյու- սի պատշգամբն է, մյուսի բակը՝ երրորդի անցուղին դեպի իր տուն և այդպես շարունակ: Կոնդի 18 տարվա փոստատար Գուրգեն Հովակիմյանի կարծիքով՝ թաղի մեկ այլ թշնամին աղքատությունն է: Նա անգիր գիտի բոլոր բնակիչներին ու նրանց պատմությունները: «Այստեղ տներն ավելի շուտ բների են նման: Ամեն մեկը մի կամ երկու մահճակալ են դրել ու ապրում են: Մարդիկ աղքատ են: Բոլորը պարտքի տակ են: Բերածս նամակների մեծ մասը դատարանից ա», — ասում է փոստատարը:

Քանդում-քանդում ու չեն քանդումՏարբեր ժամանակահատվածների տնտեսական ու քաղաքական վայրիվերումների արդյունքում հերթը Կոնդի բարեկարգմանն այդ- պես էլ չի հասնում: Կոնդեցիներն էլ ո́չ սպասում են, ո́չ էլ հույս ունեն: Նրանցից ոմանք սուղ միջոցներից, իսկ ոմանք էլ՝ «պլանի տակ է» մի քանի տասնամյակ շրջանառվող հասկացությունից ելնելով, այդպես էլ իրենց տները չեն բարեկարգում: Դեռ ԽՍՀՄ տարիներից պարբերա- բար խոսում էին թաղի վերակառուցման ու բարեկարգման մասին: Մինչդեռ նորանկախ Հայաստանում էլ Կոնդի ճակատագիրը շարու- նակում է անհայտ մնալ: Նախ՝ «վերակառուցման արդյունքում ճար- տարապետական արժեքը կորցրած» հիմնավորումով պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանվեցին Կոնդի պարսկական շրջանի բնակելի տներից 21-ը, գլխավոր փողոցների երեք ամբողջական հատվածներ, բնակելի տների դարպասներ ու երկու մզկիթներ՝ բացառությամբ Թափաբաշի մզկիթի, որը կառուցվել է 1687 թվականին (ներկայումս ցանկում ավելացվել են նաև Սուրբ

Մասիսն ու արքանԿոնդում կա մի վերելք, որ մի ժամանակ Ցարսկի է կոչվել: Պատմում են, որ այդ վերելքի վրա գտնվող տներից մեկում մի քանի օր ապրել է Նիկոլայ թագավորը: Ասում են, որ Նիկոլայը Երևան էր եկել տեսնելու Մասիս սարը: Բայց հենց այդ օրերին Մասի- սը համառորեն թաքնվել է մշուշի հետևում: Ցարը զայրացել է ու հեռացել: Ճանապարհին Մասիսը հայտնվել է, բայց այս անգամ էլ ցարն արդեն չի ցանկացել նրան տեսնել:

Կոնդի անուններըԱրձակագիր Էդուարդ Ավագյանը Կոնդի մասին իր հուշերում անդրադառնում է Կոն- դում տարածված տարօրինակ անուններին: Գրում է իրենց հարևանի մասին, ով որ- դիներին Հայո, Վրո ու Գերման էր կոչում: Իրական անունները աշխարհագրական էին՝ Հայաստան, Վրաստան, Գերմանիա: Մյուս բակի հարևանը, որ ֆիզիկայի ուսուցիչ էր, տղաներին օտար անուններ էր տվել՝ Նյու- տոն, Դեկարտ, Ֆրանկլին: Իսկ կողքի բակի Վորոշիլովը շուտով դարձավ Վրոշ, քանի որ թաղային միլիցիոները մի անգամ անկեղծ բարկացավ, թե ինչպես կարելի է երեխային Վորոշիլով կոչել:

Page 30: Yerevan City Magazine

Կոնդի բազում կատուներից մեկը

Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոցը

Նախկին մզկիթը ծառայում է որպես բնակատեղի

Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ու Կոնդի տակով անցնող Մամռիի ջրանցքը): Ապա Կոնդը ստացավ իրացման գոտու կարգավիճակ՝ կոնդեցիներին նոր բնակարաններ կառուցելու խոստումներ տվեցին: «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն պայմանագրեր ստորագրեց որոշ կոնդեցիների հետ՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքում նրանց բնակարան հատկացնելու մասին, բայց հետո շինարարությունը դադարեցվեց, իսկ կոնդեցիները նամակը ստացան, որ Կոնդն այլևս պետական գերակա շահ չհանդիսացող տարածք է, ու բոլոր բնակիչ- ները պետք է սեփականաշնորհեն այն տունը, որտեղ ապրում են: Ջարդուխուրդ հատակով ու ճաքած պատերով, Կոնդում անբարեկարգ իր կյանքն է ապրում նաև 1935 թվականին կառուցված Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոցը: Դպրոցում եղա այն պահին, երբ տնօրինու- թյունը նամակ էր պատրաստում Երևանի քաղաքապետարան՝ դպրո- ցի վերանորոգման խնդրանքով: Հայրենական պատերազմի տարի- ներին դպրոցի շենքը վերածվել է հոսպիտալի, հետո՝ կրկին դպրոցի: Այսօր այն ունի 65 աշակերտ, ովքեր հիմնականում Կոնդում են ապ- րում: Տնօրինությունը պարծենում է, որ դպրոցի շրջանավարտների ցանկում հաջողակ բիզնեսմեններ էլ են եղել, ովքեր վաղուց հեռացել են թաղից: Ի դեպ այս դպրոցում սովորել է նաև Կարեն Դեմիրճյանը:

Կոնդի հարսներըՏիկին Վեներան դպրոցի պահակն է, բայց դա ի՞նչ պաշտոն է «Կոնդի հարս» լինելու համեմատ: Հարս է եկել Թբիլիսիից ու մինչև այժմ էլ առանձնապես չի շփվում տեղացիների հետ: Փոխարենը դեպի Պռո- շյան փողոց նայող լուսամուտներից ամեն օր հայացքով ուղեկցում է նախագահի կամ կառավարական հյուրերի ավտոշարասյուները: Կոնդում երիտասարդ հարսները համեմատաբար քիչ են: Երիտա- սարդներն ամուսնանալուց հետո այստեղ, սովորաբար, չեն մնում: Նախ՝ տները չափազանց փոքր են ու առանց լավ պայմանների: Արդյունքում Կոնդի հարսների մեծ մասը հարս են ամենաքիչը 30 տարի, բայց միևնույն է՝ իրենց ոչ մի կերպ կոնդեցի չեն համարում: «Կեսուրս ասում էր, որ սև մազերով ա ստեղ հարս եկել, մազերը սպիտակեց՝ էս թաղում բան չփոխվեց: Ասում էր՝ քոնն էլ կսպիտակի, բան չի փոխվի ու ճիշտ էր ասում», — հիշում է տիկին Ալվարդը, ում հայացքից այդպես էլ չես հասկանում ավելի շատ ինչի համար է զղջում՝ ամուսնությունից հետո Կոնդ տեղափոխվելո՞ւ, թե՞ թաղի հետ կապած իր հույսերի: Կոնդի հարսները կոփված են՝ սովոր ջուր կրելուն ու դրսում տարվա բոլոր եղանակներին ափսեներ լվանալուն: Տիկին Կլարային փախցրել են Կոնդ: Արդեն 50 ձմեռ է անցել, ինչ բակում լվանում է ափսեները: Չնայած որոշ առաջարկներ եղել են տեղափոխվելու, բայց ամուսինը չի համաձայնել: Ի դեպ, կոնդեցիներից շատերը նախընտրում են բարե- կարգված տուն հենց Կոնդում, քան նորակառույց բնակարան քաղաքի

2829 Ապրիլ 2013

ԿՈՆԴ զբոսանք

Page 31: Yerevan City Magazine

այլ վայրերում: Թաղամասի ամենամեծ առավելությունը նրանք հա- մարում են դիրքը. Ֆրիկ, Պռոշյան, Սարյան, Պարոնյան, Լեո փողոցների վրա կարելի է հայտնվել 15 րոպեում Կոնդի ցանկացած կետից: Տիկին Կլարան, ի դեպ, այն եզակիներից է, ով իր աչքով տեսել է Թափաբաշի մզկիթի գմբեթի փլուզումը: Չնայած բազմաթիվ աղբյուրներ փաստում են, որ գմբեթը քանդվել է 1988-ի երկրաշարժի արդյունքում, բայց տիկին Կլարան վստահեցնում է, որ երկրաշարժից ահագին անցել էր, երբ գմբեթը քանդվեց: Ավելի վաղ դրանից քարեր էին թափվում ու դրա տակ ապրող բնակիչները ստիպված տեղափոխվել էին կողքի տուն, որի տերերը բնակարան էին ստացել ու գնացել: Իսկ գմբեթի տակի տարածքը հարևաններով խորդանոց էին սարքել: Ֆուտբոլի Եվրոպայի 1988 թվականի առաջնության խաղերն էին, տիկին Կլարայի ամուսինը հեռուստացույցը բակում էր դրել ու հարևաններով խաղն էին դիտում, երբ քանդվեց գմբեթը: «Ոչ մի քար փողոցի կողմը չէր ընկել, գմբեթն ուղղակի նստել էր, քանդվել

ինքն իրա մեջ», — պատմում է տիկին Կլարան: Այսօր կանգուն է մզկի- թի հիմնական հատվածը: Բակն ու մզկիթի ներսը հարմարեցված են բնակվելու համար: 50 տարի առաջ, երբ տիկին Կլարան նոր էր հարս եկել, մզկիթի բակում 16 ընտանիք էր ապրում, այսօր մնացել են 6-ը: Կոնդեցի արձակագիր Էդուարդ Ավագյանը Կոնդին նվիրված իր հու- շերում գրում է, որ պատերազմից հետո տարօրինակ անուններով գող տղաները բույն դրեցին Կոնդի մզկիթի բակում՝ Ուզուն Ախմախ, Ճլե, Ծիտիկ, Կտուց: Տիկին Կլարան այս անունները թվելիս բազմանշանակ ժպտում է ու ասում, որ մզկիթի բակի բոլոր տղամարդիկ ու արու զավակները միշտ տարբերվել են մնացածից իրենց վարքով: Նրա սկեսուրը վստահ էր, որ դա մզկիթի անեծքն է:

Թասիբով կոնդեցիԵրիտասարդ կոնդեցիները թաղում շատ չեն լինում՝ ոմանք սովորում են, մյուսներն աշխատում: Հաճախ համակուրսեցիներին բերում են էքսկուրսիայի: «Իմ ընկերները միշտ բողոքում են, թե ոնց ենք մենք ամեն օր էս քանակությամբ աստիճան բարձրանում իջնում ու բլուր- ներ անցնում մինչև տուն հասնելը, բայց ինձ դուր է գալիս ապրել մի թաղում, որը պատմություն ունի», — ասում է Մերին: Դեռ ոչ վաղ անցյալում կոնդեցի երիտասարդների շուրջ լեգենդներ էին պտտվում, թե նրանք կռվարար են, թասիբով ու Կոնդից աղջիկ տանելը հեշտ բան չէ: Պարզվում է՝ հիմա էլ շատ բան չի փոխվել այդ առումով: Եթե աղջիկներից մեկին անծանոթ տղա տուն է ուղեկցում, թաղի տղաներն անպայման պիտի իմանան, ով էր ու ինչ գործ ուներ կոնդեցի աղջկա հետ: Սա երիտասարդների մեջ պահպանված թերևս կոնդական ամե- նավառ դրսևորումներից է, քանի որ այլ մանրամասներ, Կոնդը բնորոշող պատմություններ նրանցից ոչ ոք չմտաբերեց: «Երիտասարդ կոնդեցի- ների մեծ մասը միտք ունի կամ գնալ այստեղից կամ վերանորոգել իրենց տունը», — վստահեցնում է Ջուլիետան ու ասում, որ իր սերնդա- կիցները երբեմն ամաչում են իրենց ընկերներին տուն հրավիրել, թեկուզ այն պարզ պատճառով, որ առանձին սանհանգույցն ու լոգարանը, որից չեն օգտվում բակի ամենաքիչը 5 հարևան, Կոնդում ճոխություն են: Բայց կյանքը շարունակվում է, իսկ մարդիկ ապրում են՝ հին Կոնդի նոր ճակատագիրը տեսնելու սպասումով:

Կոնդի հարուստներըԿոնդում ապրել են բազմաթիվ նշանավոր ընտանիքներ, որոնցից ամենալավը կոնդեցիները հիշում են Մելիք-Աղամալյաններին: Նրանց տոհմի արմատները եկել են 16-րդ դարից: Այսօր Երևանի պատմության թանգարանում պահվում է այն ոսկե ժամացույցը, որը Նիկոլայ I-ը նվիրել է Մելիք-Աղամալյաններին, ռուս-պարսկական պատերազմում ռուսական բանակին ցուցաբերած աջակցության դիմաց: Ու չնայած Աղամալյանների տոհմի վերջին ներկայացուցչին՝ Սաշա Աղամա- լովին, խորհրդային տարիներին

Կոնդ հարս եկած տիկին Կլարան

վտարել էին Կոնդի շքեղ տնից, ու նա մահացել է նկուղում, բայց թաղի ծերերը դեռ հիշում ու խոսում են նրա մասին: Մելիք-Աղամալյանների անունը կապվում է Սուրբ Հովհան- նես Մկրտիչ եկեղեցու հետ: Եկեղե- ցու շենքը թաղի միջնադարյան կառույցներից է եղել, որը սակայն ավերվել է 1679-ի երկրաշարժից: Իսկ ավելի ուշ՝ 1710-ին, վերակառուցվել է Մելիք-Աղամալյանների աջակցու- թյամբ: Ասում են նաև, որ «Դվին» հյուրանոցը 70-ականներին կառուց- վել է Մելիք-Աղամալյանների շքեղ տներից մեկի տեղում:

ԿՈՆԴՈւՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐՍ- ՆԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՔԻՉ ԵՆ: ԱՄՈւՍՆԱՆԱԼՈւՑ ՀԵՏՈ ԱյՍ- ՏԵՂ, ՍՈՎՈՐԱԲԱՐ, ՉԵՆ ՄՆՈւՄ՝ ՏՆԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՓՈՔՐ ԵՆ Ու ԱՌԱՆՑ ԼԱՎ ՊԱյՄԱՆՆԵՐԻ

Նե Թադևոսյան Սուրեն Մանվելյան

Page 32: Yerevan City Magazine

Հին թաղի նոր սերունդըԼուսանկարիչ Արթուր Լյումեն Գևորգյանը ֆիքսել է Երևանի ամենահին թաղի

երիտասարդության առօրյան ժապավենային ֆոտոխցիկի միջոցով՝ մի կողմ դնելով ժամանակակից տեխնիկան:

3031 Ապրիլ 2013

ԿՈՆԴ ապագա

Page 33: Yerevan City Magazine
Page 34: Yerevan City Magazine

Հարություն Խաչատրյանին Հայաստանում շատերը գիտեն իբրև Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրենի: Այլ է պատկերը Հայաստանի

սահմաններից դուրս, որտեղ նրան ճանաչում են նախ՝ որպես ռեժիսորի և հետո միայն կինոփառատոնի տնօրենի: Ռեժիսորին հաջողության բերած առաջին ֆիլմը 1987-ին

լույս տեսած «Կոնդն» է: Սա հեղափոխական ֆիլմ էր թե՛ կինեմատոգրաֆիական, թե՛ քաղաքական իմաստներով: Այսօր արդեն ռեժիսորն էլ է դժվարանում հաշվել,

թե այն քանի միջազգային փառատոնի է մասնակցել և քանի մրցանակ ունի: Բայց նա չի կարողանում մոռանալ և այն բարդ ու խճճված ճանապարհը, որն անցել է ֆիլմը ստեղծելու, ապա հանրությանը հասցնելու համար: Ի դեպ, Խաչատրյանի

կինոկենսագրությանը ծանոթ ոչ բոլորին է հայտնի, որ «Կոնդից» առաջ, դեռ 1981-ին, նա ևս մի ֆիլմ է նկարել քաղաքի այս հատվածի մասին` «Թաղի ձայները»: Կոնդի

հետ իր հարաբերությունների մասին պատմում է ռեժիսորը:

Թաղի ձայները

3233 Ապրիլ 2013

ԿՈՆԴ Հուշեր

Page 35: Yerevan City Magazine

Բորիկն ու թաղի ձայները«Թաղի ձայները», նախ և առաջ, հայտնի կիթառահար Բորիս Անդրեա- սյանի մասին էր: Նրա հետ ծանոթացել էի Կարեն Գևորգյանի «Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ ես օպերատորի օգնական էի: Բորիսը փոքրիկ տուն ուներ Կոնդում, որը դժվար է տուն անվանել՝ խրճիթ էր: Երբ առաջին անգամ այցելեցի այդ տունը և փաստորեն ծանոթացա Կոնդի հետ, հասկացա, որ այս- տեղ մարդիկ բոլորովին ուրիշ հարաբերությունների մեջ են: Կոնդեցի- ների ապրելու ձևը, մթնոլորտը, վերաբերմունքը նման չէին ինձ ծանոթ Երևանին: Պահպանվել էին այնպիսի մասնագիտություններ և բնա- վորության այնպիսի գծեր, որոնք մեծ Երևանում գոյություն չունեին արդեն: Եվ եթե դու արվեստի, կինոյի մարդ ես, որը, նայելուց բացի, նաև տեսնելու է ընդունակ, ուրեմն անհնար էր չնկատել այդ ամենը: Խոսքը սոցիալական վիճակի̀ հարուստի ու աղքատի մասին չէ: Ծանր պայմաններում ապրողներ մյուս թաղամասերում էլ շատ կային: Կարևորը նրանց կենսաձևի ռիթմն էր, պլաստիկան, շարժումը: Կոնդը լրիվ տարբեր մի աշխարհ էր աշխարհի մեջ: Ես էլ որոշեցի իմ դիպլո- մային աշխատանքը նկարել այդ տարօրինակ թաղամասի մասին, որի միջոցը կլիներ Բորիկը: Թաղամասը յուրահատուկ ձայներ ուներ՝ ժեշտանչիների, երեխաների, լվացք կախող և հավաքող կանանց, նարդի խաղացողների ձայներ, որոնք միշտ՝ Բորիկի ստեղծած երաժշտությանը զուգահեռ, առկա էին ֆիլմում: Գտա մյուս ֆիլմերից մնացած սև-սպիտակ, ժամկետանց ժապավեններ և սկսեցի նկարել «Կոնվաս» կինոխցիկով: Արդյունքում տասը րոպեանոց ֆիլմ ստացվեց, որի համար հինգ ստացա թե՛ ռեժի- սուրայի, և թե՛ օպերատորության համար: Դժբախտաբար, ես այդ ժամանակ ֆիլմը ժապավենին վերատպելու հնարավորություն չունեի: Երկու տարի անց, երբ Ալբերտ յավուրյանը Մանկավարժական ինստի- տուտի օպերատորության բաժնից տեղափոխվեց կինոյի ամբիոն̀ որ- պես ամբիոնի վարիչ, ֆիլմի միակ օրինակն անհետացավ: Ես ինստիտուտը Կարմիր դիպլոմով էի ավարտել, ուստի և պետք է աշխատանքի անցնեի կինոստուդիայում: Այնտեղ պատահական մարդիկ չկային. բոլորն ամուր թիկունք ունեին: Նրանց թվում իմ պես՝ Ախալքալաքից եկած և յոթ տարի հետո միայն ինստիտուտ ընդուն- ված մարդ չկար: Իսկ նրանք, ովքեր, այդուամենայնիվ, ստուդիայում հայտնվելու ճանապարհ էին գտնում, դեբյուտի հնարավորություն ստանում էին քառասուն-հիսուն տարեկանում, երբ արդեն կորցրել էին և՛ տեսնելու, և՛ համի, և՛ հոտի զգացողությունը: Նրանք ողջ կյանքը նվիրում էին անվանի կինոռեժիսորներին ծառայելուն: Կարմիր դիպլոմս շատ թեթև ձեռքով մի կողմ դրվեց, և ես ընդունվեցի իբրև օպերատորի օգնական: Մինչդեռ իմ բնավորությունն օպերա- տորին համապատասխան չէր. կադրից դուրս շատ բան էի տեսնում ու լսում: Ինձ ավելի հետաքրքրում է կադրից այն կողմը: Կադրը օպե- րատորի սրբությունն է, նրա տաբուն, իսկ ես տաբուներ չունեի: Օպե- րատորի հայացքը հավաքական պիտի լինի: Դա էր գլխավոր պատճա- ռը, որ ես հրաժարվեցի օպերատորությունից: Թեև մինչ օրս ասել եմ, թե հրաժարվելուս պատճառը մասնագիտական բարձր հմտություն- ների պակասն էր:

Այստեղից ելք չկաՕպերատորի հաստիքից հրաժարվելուց հետո ես սկսեցի աշխատել մի քանի ֆիլմերում միաժամանակ որպես ռեժիսորի օգնական: Զուգահեռաբար նկարում էի կինոհանդեսներ: Առաջադրանք ստացա նկարահանել Կոնդում ապրող գիտնական, ակադեմիկոս Էդուարդ

Ջրբաշյանին, որը Հայրենական պատերազմում դարձել էր հաշման- դամ: Դե, Կոնդին ես արդեն ծանոթ էի ու կապված: Չուզեցի պարզ սյուժե ունեցող ուղղագիծ կինոհանդեսի սկզբունքով նկարահանել: Գնացի Միքայել Ստամբոլցյանի մոտ, որն ինձ կինոյի պատմություն էր դասավանդել ինստիտուտում, և որի հետ շատ էի զրուցել կինոյի մասին: Միասին գնացինք Կոնդ: Բայց եթե նախորդ ֆիլմի ժամանակ ներքևի հատվածից էի մտել, այս անգամ վերևից̀ «Դվին» հյուրանոցի կողքից: Քայլեցինք փողոցներով, հյուրընկալվեցինք ընտանիքներին, լսեցինք նրանց պատմությունները: Այդ ամենի կողքին «Դվին» հյուրանոցը մի տեսակ ուրիշ հմայք ուներ, իր շուրջն էր հավաքում երիտասարդներին, որոնք գալիս էին տեղի բարերում, ռեստորաններում այլազգի աղջիկնե- րի հետ ծանոթանալու: Կոնդը կախարդական մի աշխարհ էր, որից ելքի ճանապարհ, թվում էր, չկար, ասես մարդիկ այդտեղ ծնվում էին, մեծանում և մեռնում նույն տեղում: Հետաքրքիր էին հին և նոր սերունդների հարաբերությունները, որոնք շփվում էին կարծես իրենց հատուկ ժառանգական ձևաչափերով: Այնքան տարօրինակ էր այդ ամենը, որ ստիպեց ինձ դեմ գնալ նախապես գրված սցենարին:

ԿՈՆԴԸ ԼՐԻՎ ՏԱՐԲԵՐ ՄԻ ԱՇԽԱՐՀ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ՄԵՋ: ԵՍ ԷԼ ՈՐՈՇԵՑԻ ԻՄ ԴԻՊԼՈ- ՄԱյԻՆԸ ՆԿԱՐԵԼ ԱյԴ ՏԱՐ- ՕՐԻՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ

Page 36: Yerevan City Magazine

Թեև մենք նկարեցինք պահանջվածը, այդ թվում՝ նաև Էդուարդ Ջրբա- շյանին, բայց, դժբախտաբար, այդ ամենը չհայտնվեց ֆիլմում: Նախա- պես որոշված էր, որ պիտի նկարենք 15-20 րոպե տևողությամբ կինո- հանդես: Բայց հասկացա, որ ես ավելին եմ ուզում: Սկսեցինք հավաքել մյուս ֆիլմերից մնացած ավելորդ ժապավենները և Կոնդը նկարել հնարավոր տարբեր դիրքերից: Կինոխցիկով հերթապահում էինք̀ շտապ օգնության մեքենայի հետ գնում մտնում էինք տները, հրշեջ մեքենաների հետ հայտնվում այրվող տան մեջ, գիշերը լուռ սպասում էինք ձայների, շարժումների և ֆիքսում այդ ամենը: «Դվին» հյուրանո- ցում մի քանի տարբեր սենյակներ վարձեցինք և սկսեցինք այնտեղից էլ նկարահանել̀ տարբեր դիտանկյուններով: Առաջին անգամ նկա- րահանեցինք այնպիսի օբյեկտիվներով, որոնցով «Հայֆիլմում» երբևէ չէին նկարել: Դրանք հնարավորություն էին տալիս շատ հեռու դիրքից

ԺԱՊԱՎԵՆԸ ՈւՂԱՐԿԵՑԻՆՔ ՓԱ- ՌԱՏՈՆ ԵՎ ԿԻԵՎՈւՄ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՆՔ «ԼԱՎԱԳՈւյՆ ՎԱՎԵՐԱԳՐԱ- ԿԱՆ ՖԻԼՄ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈւՄ

ֆիքսել և նկարել նույնիսկ խոշոր պլաններով: Շատ լավ օպերատոր Արմեն Միրաքյանի հետ էինք աշխատում: Առաջին անգամ ես զգացի, որ կարիք չունեմ կադրին նայել: Խոսում էի, տեսածս նկարագրում, իսկ նա վավերացնում էր ժապավենին: Այդպես նկարեցինք շուրջ երեք ամիս:

Կոնդի հմայքը«Կոնդի» նախնական և, իմ կարծիքով, լավագույն տարբերակը տասը մասից էր բաղկացած ̀մեկ ժամ քառասուն րոպե տևողությամբ: Այնտեղ չկային հարցազրույցներ: Կոնդն իր բնական վիճակում էր և իրեն հատուկ հմայքով: Մի ամբողջ պատմություն նվիրված էր այն բանին, թե ինչպես են տարբեր տեղերից հավաքած գերաններով ու հումքով փոքրիկ տուն կառուցում: Մյուս պատմությունը տատի ու թոռան մասին էր, որոնք առավոտից երեկո միայն իրար հետ էին շփվում: Աղավնիներ պահողի պատմությունն առանձին էր, պատա- նեկության և սեռական հասունացման փուլում գտնվող երկու ընկե- րուհիների, տղաներին նետած հայացքների պատմությունն այլ էր: Այսինքն̀ կային մոտ ութ տարբեր նովելներ: Այստեղից սկսվեց մի մեծ և տգեղ պատերազմ: Արդեն իսկ նկարահանված նյութերի մեջ «պատկան» մարմինների ներկայացուցիչները տեսան, որ սա ուրիշ կինո է̀ իրենց անծանոթ, որը նման չէր հայկական ոչ մի ֆիլմի: Նրանց թվում էին նաև կինոյից շատ լավ հասկացողներ, որոնք ոչինչ չխնայեցին ֆիլմը խեղդելու համար: Մեզ սկսեցին տարբեր ձևերով ճնշել, ընդհուպ մինչև այն, թե ԿԳԲ-ն ձայնագրել է մեզ «Դվին» հյուրա- նոցում, իբր մենք հայհոյել ենք Խորհրդային իշխանությանը, այնպես որ պետք է շտապ փակենք ֆիլմն ու հեռանանք Հայաստանից: Սկսվեց

3435 Ապրիլ 2013

ԿՈՆԴ Հուշեր

Page 37: Yerevan City Magazine

մի բարդ պատմություն գեղարվեստական խորհրդի, վավերագրա- կան կինոյի բաժնի և իմ միջև: Ստիպված եղանք կրճատել ֆիլմը: Ներ- կայացրեցինք մեկ այլ տարբերակ̀ յոթ մասից բաղկացած: Կռիվները չդադարեցին, իսկ ամեն մի կռիվը տևում էր մեկ ամիս: Ամբողջ խնդիրն այն էր, թե պատմություն չկա մեջը: Սկսեցին ֆիլմի թիմը քանդել և հա- մոզել օպերատորին ու հնչյունային ռեժիսորին̀ Անահիտ Կեսայանցին, որ իրենց աշխատանքը հրաշալի է, իսկ ես ֆիլմը չեմ կարողացել ճիշտ մոնտաժել: Ես և Միքայել Ստամբոլցյանը ներքուստ համոզված էինք, որ լավ ֆիլմ է: Այդ գիտակցումն էլ էր խանգարում, որ գնանք զիջում- ների: յոթ մասից ստիպված եղանք կրճատելով հասնել հինգի, ապա երեքի̀ փչացնելով, անդամահատելով ողջ ֆիլմը̀ կենդանի մարդուն: Հետո ֆիլմը հանձնեցին Արթուր Շահբազյանին, որպեսզի նա վերամոն- տաժի: Արթուրը հրաշալի կատարեց իրեն հրամայվածը. տասնհինգ րոպեում ամբողջ ֆիլմը դարձրեց քսան րոպե, որից հետո ես մոտ էի խե- լագարության: Ստիպված եղա աղբամաններից հավաքել կտրատված և թափոն համարվող կադրերն ու նորից կարկատել: Մի կերպ հավաքեցի քառասուն րոպե տևողությամբ ֆիլմ, որ տասը մասանոցին շատ զիջող տարբերակ է: Սարսափելի, խելագար օրեր էին̀ առողջությանս հաշվին:

Կոնդի ՀարութըԱրմեն Միրաքյանից լսեցի, որ դեբյուտների փառատոն է անցկացվում Կիևում: Խնդրեցի, որ նա իմ ֆիլմի օրինակը ինչ-որ ձևով դուրս բերի լաբորատորիայից: Արմենը գողացավ իմ ֆիլմը, որն առանց ենթագրե- րի էր: Ուղարկեցինք փառատոն և Կիևում առաջին մրցանակին արժա- նացանք «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Բայց դրանից հետո «Կոնդը» Հայաստան չուղարկվեց, մասնակցեց տարբեր փառատոների, մի շարք առաջնային մրցանակների արժանացավ, Մոսկվայում մեծ հաղորդում պատրաստեցին և ֆիլմը ցուցադրեցին

Նկարահանող խմբի աշխատանքի ժամանակ Կոնդում տեղի ունեցավ թաղի ամենալուրջ հրդեհներից մեկը

Առաջին հեռուստաալիքով: Իսկ Հայաստանում ինձ գրեթե ազգի դա- վաճան էին ընկալում, թե ես հակահայկական ֆիլմ եմ նկարել, մեր կեղտոտ լվացքն եմ դուրս հանել: Մինչև անգամ Կարեն Դեմիրճյանին էին հաղորդել: յոթ ամիս պահանջվեց, որ ինձ Հայաստանում ընդու- նեն: Իհարկե, արդեն չէին կարող այլ կերպ, որովհետև ֆիլմը, իրոք, գնա- հատվել էր: Հետո Կոնդի թաղամասի խնդիրը Կենտկոմում քննարկե- ցին: Որոշվեց, որ Կոնդում պետք է լուրջ աշխատանքներ կատարվեն, որ պետք է թաղամասը գեղեցիկ ճարտարապետություն ունենա, գեղեցիկ տներ: Եթե չեմ սխալվում, նույնիսկ նախագիծ մշակվեց, որն այդպես էլ իրականություն չդարձավ: Ի դեպ, ինձ էլ փաստաթուղթ տվեցին, թե պիտի բնակարան հատկացնեն: Այդ փաստաթուղթը մինչ օրս էլ պահում եմ: Բայց միայն թղթով չի՝ հաճախ եմ լինում Կոնդում: Ու երկար ժամանակ ինձ Կոնդի Հարութ էին ասում:

Րաֆֆի Մովսիսյան

Page 38: Yerevan City Magazine

Երևանի ամենահին թաղամասերից մեկը ապրում է իր սեփական կյանքով: Կոնդի բնակիչները հյուրընկալ են, նրանց դռները՝ բաց: Իսկ երբ իրենց կյանքում ինչ ասես չտեսած դռներն ու դարպասները փակվում են, ապա կարելի է զմայլվել դրանց պարզ գեղեցկությամբ:

Դուռը բաց

3637 Ապրիլ 2013

ԿՈՆԴ Խոշոր պլան

Page 39: Yerevan City Magazine

Սուրեն Մանվելյան

Page 40: Yerevan City Magazine

Ինչպիսի՞ն կլինի Կոնդը ապագայում: Այս հարցը առաջին տասնամյակը չէ, որ կանգնած է քաղաքային իշխանությունների առջև: Դեռ 1980-ականներին անցկանցվել

էր մրցույթ՝ թաղամասի վերակառուցման լավագույն նախագծի համար: Հաղթող էր ճանաչվել Արշավիր Աղեկյանի տարբերակը: Իսկ արդեն 2011-ից իրենց ծրագիրն են

մշակում Սևադա Պետրոսյանն ու Սարհատ Պետրոսյանը

Դեպի անհայտ ապագա

Արշավիր ԱղեկյանՔաղաքի սկզբնական գլխավոր հատակագծերից սկսած Կոնդի վերակառուցման հարց ընդհանրապես չի դրվել: Երևանի գլխա- վոր հատակագծերում թաղամասի կառուցապատումը կոմպ- լեքսային լուծում չստանալով ̀դարձել է քաղաքի պրոբլեմատիկ հանգույցներից մեկը: 1985 թվականին ես մասնակցեցի Կոնդի վերակառուցման մրցույթին: Իմ նախագիծը հաղթող ճանաչվեց: 1986-87 թվական- ներին կատարվեց թաղամասի վերակառուցման մանրամասն հատակագծման նախագիծը: Ըստ դրա, Սարյան, Լեո, Պարոնյան փողոցների երկայնքով նախատեսվում է բնակելի զոնա: Այն իրենից ներկայացնում է տերասաձև ներքին բակերի համակարգ, որի շուրջ համախմբված են տները̀ օգտագործվող կանաչապատ կտուրներով: Այդ բակ-կտուրներն իրականացված են ազատ հատակագծման սկզբունքով ̀ռելիեֆին ներդաշնակ: Կոնդի բարձունքի միջնամասում ̀մոտ 5 հեկտար տարածքում, նախատեսվում էր հասարակական կենտրոն հիմնել: Մեր նպա- տակն էր Երևանի̀արդեն քանդված ժողովրդական ճարտա- րապետության օրինակներով վերստեղծել հին Երևանի հա- վաքական կերպարը̀ վերակառուցելով գոյություն ունեցող

3839 Ապրիլ 2013

ԿՈՆԴ այլընտրանք

Page 41: Yerevan City Magazine

արժեքավոր տները և լրացնելով փողոցները: Վերակառուցվող բակերի շուրջը համախմբված տները նախատեսվում էր օգտա- գործել որպես արվեստանոցներ, ժողովրդական վարպետների արհեստանոցներ, խեցեգործական, մետաղի դրվագման, փայտամշակման, ոսկյա և արծաթյա իրերի պատրաստման, ցուցադրման և վաճառքի սրահներ: Նախատեսվում էր նաև բիզնես կենտրոնների ստեղծումը̀ սրճարաններ, ռեստորաններ, բարեր և այլն: «Դվին» հյուրանոցի հյուսիսային հատվածի վերակառուցվող տներում տուրիստական կենտրոն էր լինելու̀ բակերի շուրջը համախմբված ծավալներով: Այն զբաղեցնելու էր մոտ 3 հեկտար տարածք:Կարծում եմ, արևելյան շուկա հիշեցնող աշխույժ միջավայրը կդառնար զբոսաշրջիկների ցանկալի վայր, ինչպես Մոն-Մարտրը Փարիզում կամ Բարսելոնի «Մեր Քաղաքը»̀ կառուցված 1929 թվականին՝ ցուցահանդեսի շրջանակներում: Չնայած Բարսելոնի

Պաշտոնական մեկնաբանություն«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿԻ պատասխան Ձեր հարցման̀ Կոնդ թաղա- մասի հետ կապված խնդիրների կապակցու- թյամբ, հայտնում եմ, որ ՀՀ կառավարության 01.03.2007թ. հ. 347-Ն որոշմամբ և հետագայում 19.02.2009թ. հ. 168-Ն որոշման հավելվածի 6-րդ կետով նշված տարածքում առկա գույքային միավորների նկատմամբ ճանաչվել է բացա- ռիկ̀ գերակա հանրային շահ և նշված տա- րածքի ձեռքբերող է ճանաչվել «Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերությունը: ՀՀ կառավարու- թյան վերը նշված որոշմամբ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամ- կետ է սահմանվել 2012 թվականի հունվարի 1-ը:ՀՀ կառավարության 19.02.2009թ. հ. 168-Ն որո- շումը տարածքում գտնվող չօտարված գույ- քերի մասով համարվել է անվավեր Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, քանի որ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը օտարվող գույքի նկատմամբ սեփականության սեփականա- տիրոջը և գույքային իրավունք ունեցողին չի ուղարկվել oտարման պայմանագրի նախագծերը:«Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերությունը օտարման պայմանագրեր է կնքել սկսած 2008թ-ից մինչև 2011թ-ը, կնքվել է շուրջ 200 պայմանագրեր:Հայաստանի Հանրապետության կառավարու- թյան 2012 թվականի սեպտեմբերի 27-ի «Երևան քաղաքի Կոնդ թաղամասում որոշ տարածքնե- րի նկատմամբ բացառիկ̀ գերակա հանրային շահ ճանաչելու իրավական ռեժիմն օրենքի ուժով վերանալուց բխող միջոցառումների մասին» N 1237-Ն որոշմամբ տարածքում ընդգրկված, սակայն չիրացված անշարժ գույքերի նկատմամբ նախկինում բացառիկ̀ գերակա հանրային շահ ճանաչելու հետ կապ- ված սահմանափակումները վերացել են:Ներկայումս տարածքում քաղաքաշինական ծրագիր իրականացվում է «Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերության իրավահաջորդ «Դիվելոփմենթ Սուփորթ» ՓԲ ընկերության կողմից միայն Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող 26.000 քմ մակերեսով հողատարածքում, և ընկերությունը ստանձնել է «Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերության պարտավորու-

թյունները արդեն իսկ իրացված (քանդված) անշարժ գույքերի սեփականատերերի մասով:Ինչ վերաբերում է բարձրացված մյուս հար- ցերին, ապա հայտնում եմ, որ Կոնդ թաղամասի կառուցապատման ծրագիրը նախատեսված է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և Հայաստանի Հանրապետության կառա- վարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Երևանի գլխավոր հատակագծի (2006-2020թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի հաստատման մասին» հ. 1402-Ն որոշմամբ և Երևանի քաղաքապետի 28.11.07թ. հ. 5074-Ա որոշմամբ հաստատված Երևան քա- ղաքի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով, սակայն ներդրող- ների և կառուցապատողների բացակայության պատճառով ծրագիրը իրականացնելու հստակ ժամկետներ հնարավոր չէ հայտնել:

«Երևաննախագիծ» ՓԲԸԵրևանի քաղաքապետարանի կողմից Երե- վանի Կոնդ թաղամասում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ հայտնում ենք, որ համաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված Երևան քաղաքի 2013 թվականի զարգացման ծրագրի և «Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի մասին» որոշման 2013 թվականի ընթացքում նախատեսված է մշակել Կոնդ թաղամասի կառուցապատման էսքիզային նախագիծը: Նախագծի մշակման նպատակն է բացահայտել Երևանի Կոնդ թաղամասի զարգացման ուղղությունները և վերակառուցման քաղաքաշինական հնարա- վորությունները̀ հաշվի առնելով թաղամասի պատմական, մշակութային և գործառնական առանձնահատկությունները: Համապատաս- խան ստորաբաժանման կողմից կազմված է նախագծի տեխնիկական բնութագիրը և քաղաքապետարանի կողմից արդեն հայտա- րարված է նախագծի մշակման բաց ընթացա- կարգով մրցույթ, որի հայտերի բացումը տեղի կունենա ապրիլի 5-ին: Նախագծի ավարտը սահմանված է 2013թ. դեկտեմբերի 20-ին: Նախագծային լուծումները սահմանված կարգով կներկայացվեն հասարակական և մասնագիտական քննարկումների:

ՇԱՏ ԹԵ ՔԻՉ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ ԿՈՆԴՆ Է, ՈՐՆ ԻՐ ՎՐԱ ԿԱՐՈՂ Է ՎԵՐՑՆԵԼ ՊԱՏՄԱՄՇԱ- ԿՈւԹԱյԻՆ ՖՈւՆԿՑԻԱ

պահպանված հարուստ պատմական ժառանգությանը, կա- տալոնացիները ավելորդ չհամարեցին 3 հեկտար տարածքում` բարձունքի վրա հավաքել տարբեր շրջանների կառույցների կրկնօրինակները և վերստեղծել քաղաք, որն արդեն 80 տարի է հիացնում է այցելուներին:Հին թաղամասերի վերակառուցումը ամենուրեք նպատակ է հետապնդում պահպանել և սերունդներին փոխանցել անցյա- լի ոչ միայն եզակի կառույցներն, այլև ժողովրդական ճարտա- րապետության օրինակները̀ բնակելի թաղամասեր և նույնիսկ քաղաքն ամբողջությամբ վերցրած: Այսպիսով ̀Կոնդի վերակա- ռուցումը, կարծում եմ, յուրաքանչյուրիս բարոյական ու քաղա- քացիական պարտավորությունն է:Երևանում շատ թե քիչ պահպանված թաղամասերից Կոնդն է, որն իր վրա կարող է վերցնել պատմամշակութային ֆունկ- ցիա: Մեզ հասած այդ թաղամասն ունի ուշ միջնադարյան կառուցապատման հենք: Հենվելով Կոնդի տարերային կառու- ցապատման, մասշտաբի և տարածության կազմակերպման միջնադարյան ոգու վրա, նախագիծը նպատակ էր հետապնդում ստեղծել ժողովրդական ճարտարապետության հավաքական

Արշավիր Աղեկյանի̀ 1980-ականներին մշակած և հետա- գայում թարմացրած նախագիծը

Աշխատանքային էսքիզներ, Ա. Աղեկյան

Page 42: Yerevan City Magazine

կերպար: Այդպիսով, Կոնդը բերդաքաղաքի կվերածվեր: Պատ- մական հարուստ անցյալ ունեցող, բայց իրական ապացույց- ներից զուրկ քաղաքամայր Երևանում այս խնդիրն առավել հրատապ է: Ժամանակի ընթացքում ոչնչացնելով պատմական-գեղարվեստական արժեքները̀ մենք մեզ զրկում ենք բնակա- նոն զարգացումից:

Սևադա Պետրոսյան2004 թվականին գործընկերոջս̀ Սարհատ Պետրոսյանի հետ սկսեցինք հետաքրքրվել Կոնդով, քանի որ, մեր կարծիքով, այս տարածքը Երևանում պահպանված ինքնաբուխ քաղաքա- շինական միավորի լավագույն օրինակն է: Կոնդի պահպա- նության քաղաքացիական նախաձեռնություն հիմնեցինք, մեր ընկերներն էլ միացան մեզ: Փորձեցինք սևեռել մարդկանց ուշադրությունը ոչ միայն Կոնդի բնակիչների վատ կենցաղային պայմանների, այլ նաև այս տարածքի ճարատարապետական կարևորության վրա:2011 թվականի վերջին, երբ վերակազմավորվեց «ՈւրբանԼաբ Երևանը», մենք կրկին անդրադարձանք Կոնդի խնդրին: Որո- շեցինք հետազոտություն անցկացնել, որովհետև այդ տարածքի վերաբերյալ նյութերը սահմանափակ են: Մեզ միացան կամա- վորներ, տեղում միասին ուսումնասիրություններ կատարեցինք:Մենք Կոնդի վերականգնման նախագիծը երկու փուլով ենք իրականացնում: Առաջինը̀ հետազոտական փուլ, որի ըն- թացքում բացահայտում ենք Կոնդի յուրահատկություններն

Ա. Աղեկյանի նախագծի կտրվածքը

4041 Ապրիլ 2013

ԿՈՆԴ այլընտրանք

Page 43: Yerevan City Magazine

ու արդյունքում պատասխան ենք տալիս հետևյալ հարցին̀ ինչո՞ւ է արժեքավոր և ինչո՞ւ է պետք պահպանել Կոնդը: Նա- խագծի երկրորդ մասը կոչվում է Կոնդի պահպանման և վերա- կենդանացմանն ուղղված առաջարկների փաթեթ: Բնակիչները պետք է անմիջականորեն մասնակցեն այդ գործընթացին, նախ̀ ստանալով թույլտվություն սեփական գույքը տնօրինե- լու և բնակարանները վերանորոգելու վերաբերյալ: Սակայն պարտադիր են ուղղորդիչ սահմանափակումները, որպեսզի չվնասվեն պատմական շերտերը:Ուսումնասիրությունների ընթացքում մոտավոր գնահատել ենք տարածքի վիճակը, օգտագործված շինանյութերը, տեսողական և որակական արժեքները: Սակայն դա բավականին բարդ գործընթաց է, որովհետև տարածքի քաղաքաշինական հյուս- վածքը և շինությունները մաշված են, իսկ բնակիչները, չնայած որ այստեղ ապրող չորրորդ սերնդի ներկայացուցիչներն են, համարյա անտեղյակ են տարածքից: Դժվարություններից մեկն էլ այն է, որ նախագիծը պատվիրված չէ. ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով ուսումնասիրու- թյունների փուլը ժամանակավոր դադարեցվեց:Չենք ուզում պաշտոնապես ներկայացնել ու շատ խոսել մեր նախագծերից, քանի դեռ կոնկրետ որոշումներ չկան: յոթ տասնամյակից ավելի է, ինչ Կոնդի բնակիչները սպասում են, որ իրենց շուտով «կփրկեն»: Ուսումնասիրությունները ավարտե- լուց հետո կներկայացնենք նախագիծը հանրությանը, Կոնդի բնակիչներին, իշխանություններին և շահագրգիռ բիզնես ոլոր- տի ներկայացուցիչներին: Նախևառաջ, մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ պատկերացնեն, թե ինչպես կնայվեին Կոնդի տները, եթե բնակիչները հնարավորություն ունենային խնամել դրանք, եթե թաղամասում սրճարաններ, խանութներ գոյու- թյուն ունենային: Պատրաստել ենք արդեն մի քանի էսքիզային տարբերակներ, ներկայացնելով նաև համեմատական, օրի- նակ̀ Վենետիկի նեղ փողոցներում գտնվող տների հետ: Տար- բերությունը միայն այն է, որ Վենետիկում գտնվող տները խնամված են: Այս ամենը մեծ ներդրումներ չի պահանջում` միայն օրենսդրական թույլտվություններ:

Այսպիսին կարող են լինել Կոնդի փողոցները ըստ «ՈւրբանԼաբի» ծրագրի

Կոնդը 1960-ականներին. այսօր շատ բան չի փոխվել ԿՆԵՐԿԱյԱՑՆԵՆՔ ՆԱԽԱԳԻ-

ԾԸ ՀԱՆՐՈւԹյԱՆԸ, ԿՈՆԴԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ, ԻՇԽԱՆՈւ- ԹյՈւՆՆԵՐԻՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԿԱյԱՑՈւՑԻՉՆԵՐԻՆ

Լենա Գևորգյան, Գոհար Արամյան Ա. Աղեկյանի և «ՈւրբանԼաբի» արխիվներից, ֆոտոլուր

Page 44: Yerevan City Magazine

Պատմական բնակելի թաղամասեր կան աշխարհի մի շարք մեծ ու փոքր քաղաքներում: Բայց մի տեղ դրանք, թեև բնակեցված են, աստիճանաբար

ոչնչանում են (ինչպես օրինակ՝ Երևանում), իսկ մեկ այլ տեղ անգամ պետական վերահսկողության տակ են գտնվում:

Հին ու բարի

ԹբիլիսիՀին Թբիլիսին Վրաստանի մայրաքաղաքի պատմական կենտրոնի մի թաղամասն է: Այն գտնվում է քաղաքի հարավ-արևելյան հատվա- ծում՝ Կուր գետի երկու ափերին, և զբաղեցնում մոտավորապես նույն տարածքը, որը Թիֆլիսը զբաղեցնում էր 12-րդ դարում: Այդ թաղամա- սում փողոցները նեղ են, շենքերը պահպանել են միջնադարյան կառույցներին հատուկ ձևերը: Արդյունքում պահպանվել է պատմական շունչը: Այստեղ կարելի է տեսնել Նարիկալա ցիտա- դելի ավերակները, Անչիսխաթի քարե եկեղե- ցին, Մետեխի եկեղեցին, Սիոնի Մայր տաճարը և Ռոստոմ արքայի բաղնիքները: Թեև «Հին Թբիլիսի» տերմինը վաղուց արդեն կիրառվում է քաղաքի պատմական հատվածը նշելու համար, այդ անունը կրող թաղամասը ձևավորվել է միայն 2007 թվականին: Ընդ որում, այդ տարածքը կազմավորվել է քաղաքի երեք այլ թաղամասերում ընդգրկված փողոցներից ու կառույցներից: Հին Թբիլիսիում մի տեղ են հավաքած ճարտարապետության հուշարձան- ները, անգամ 5-րդ դարի շենքեր կան, բայց գերակայում են 19-րդ դարի շինությունները: Դրանց մի մասն ընդգրկված է Հուշարձաննե- րի պահպանության համաշխարհային հիմնա- դրամի ցուցակում:

ԴուբայԱլ Բաստակիան Դուբայի պատմական թաղամաս է: Ալ Շինդաղայի հետ միասին Ալ Բաստակիան հանդիսանում է Դուբայ քաղաքի ամենահին բնակելի թաղամա- սերից մեկը: Տարածքը ձգվում է Դուբայ առվի երկայնքով և ներառում է նեղ փո- ղոցներ ու քամու աշտարակներ, ինչպես նաև Ալ Ֆահիդի ամրոցը, որը Դուբայում գտնվող ամենահին շինությունն է (1787): Ալ Բաստակիան սկսել է ձևավորվել դեռևս 1890-ականներին: Սկզբնական շրջա- նում այն ընդգրկում էր 60 բնակելի միավոր, որոնք մեծ մասամբ միմյանցից բա- ժանված էին նեղ ու քամոտ փողոցներով: Ալ Բաստակիան եզակի է իր ճարտա- րապետության շնորհիվ: Քամու աշտարակները, որոնք կոչվում են «բարջիլ», գրեթե ամեն տանը կան, դրանց թիվը բնորոշում էր տվյալ ընտանիքի հարստությունը: Այստեղ ավանդաբար բնակված մեծահարուստները նավթահանքերի բացումից հետո քաղաքի այլ հատվածներ տեղափոխվեցին: 1970-ականներին Բաստակիայի մոտ կեսը քանդեցին Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարի նոր գրասենյակային ցանցի զարգացման համար, իսկ մնացած հատվածը հայտնվեց վատթար վիճակում: Բրիտանացի ճարտարապետ Ռեյներ Օտտերը բնակություն հաստատեց այդ թաղամասում և զգալի վերականգնումներ կատարեց: 1989թ. Դուբայի քաղաքապետարանը վճռեց քանդել նաև Բաստակիայի մնացած հատ- վածը: Այդ ժամանակ Ռեյներ Օտտերը թաղամասը պահպանելու քայլեր ձեռնար- կեց և նամակ գրեց Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին, որն այդ տարի պետք է այցելեր Էմիրություններ: Դուբայ ժամանելուց հետո արքայազն Չարլզը, որը հայտնի է ճարտարապետությանն իր հատուկ վերաբերմունքով և պատմական շինությունների հանդեպ սիրով, խնդրեց իրեն ուղեկցել Բաստակիա: Այնտեղ նա հանդիպեց Օտտերի հետ և ուսումնասիրեց ողջ տարածքը: Այստեղից պարզ է դառնում, որ արքայազնը քաղաքի ղեկավարությանը հորդորել է պահպանել Բաստակիան. նրա մեկնումից կարճ ժամանակ անց Բաստակիան քանդելու որո- շումը չեղյալ հայտարարվեց: Թաղամասի հին շինությունների ու փողոցների վերա- կանգնման նախագիծը Դուբայի քաղաքապետարանը նախաձեռնեց 2005-ին:

4243 Ապրիլ 2013

ԿՈՆԴ այնտեղ

Page 45: Yerevan City Magazine

ՊեկինՉինաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրերն անթիվ են, բայց առավել հե- տաքրքրասեր զբոսաշրջիկները պարտադիր այցելում են քաղաքի հնագույն թաղա- մասերը, որտեղ դեռևս պահպանվել է Չինաստանի հնագույն ճարտարապետու- թյունը: Այդ թաղամասերը հաճախ անվանում են հուտոնգ, որն իրականում նեղլիկ փողոցների անվանումն է: Հուտոնգները սկսած 15-րդ դարից նախատեսված են եղել քաղաքի վարչական բաժանման համար, իսկ մեր օրերում դրանք կրում են 20-րդ դարի սկզբի ճարտարապետության հետքը, երբ կառուցում էին ինչից կարող էին, ինչպես կարող էին և որտեղ կարող էին: Հուտոնգները սովորաբար ձևավորվում էին տների եզրագծերի միջև: Տները կոչվում էին «սիհեյուան», որը բառացի նշանակում է «չորս կողմից պարփակված բակ»: 20-րդ դարի կեսերից պեկինյան հուտոնգների թիվը զգալիորեն նվազել է, քանի որ դրանք քանդվում են նոր ճանապարհների ու ժամանակակից շինությունների կա- ռուցման նպատակով: Այդուհանդերձ, վերջերս հուտոնգների մի մասը ձևակերպվել է որպես պետականորեն պահպանվող տարածք՝ որպես չինական մշակութային ժառանգության կարևոր մասնիկ:

ՍտամբուլՀին Ստամբուլ որպես այդպիսին իրականում չկա, բայց այդպես հաճախ կոչում են Ոսկե Եղջյուրի, Բոսֆորի նեղուցի և Մարմարա ծովի միջև ընկած տարածքը՝ հին Կոս- տանդնուպոլսի յոթ բլուրները՝ պարփակված պարսպով: Մինչև 1920-ական թվական- ները «Ստամբուլ» անունը քաղաքի հենց այդ հատվածն է ենթադրել: Այստեղ մինչ օրս պահպանվում են դարասկզբին կառուցված բնակելի շենքերը՝ քարից, փայտից, կավից, իսկ մեր օրերում՝ գունավորված կարմիր, դեղին, կապույտ ու կանաչ: Շենքերը դասավորված են սալապատ նեղլիկ փողոցների երկայնքով և երբեմն երևանյան Կոնդի տեսարաններ են հիշեցնում: Ստամբուլի հին թաղամասերն իրենց ողջ գեղեց- կությամբ ու հնությամբ իր լուսանկարներում արտացոլել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը՝ «Ստամբուլի աչքը»:

Անի Սմբատի

Page 46: Yerevan City Magazine

1999 թվականին Երևանում անցկացվեցին առաջին Համահայկական խաղերը՝ աշխարհի 62 քաղաքներում բնակվող հայ մարզիկների մասնակցությամբ: Սպորտային

այս միջոցառումը յուրահատուկ է նրանով, որ այն ամեն անգամ անցկացվում է Երևանում: Այդ ժամանակահատվածում քաղաքում ազատ հյուրանոցային համար

գտնելն իսկական փորձություն է, քանի որ քաղաքը լիքն է լինում թե՛ զբոսաշրջիկներով, թե՛ խաղերի մասնակիցներով: Այս փաստը 2007-ին՝ Համահայկական 4-րդ խաղերից հետո, ճարտարապետ Աշոտ Ղազարյանին, ով այդ տարիներին ուսանող էր, հուշեց, որ գուցե մայրաքաղաքին հարկավոր է սպորտային համալիր, որտեղ ամեն անգամ

կհանգրվանեն Համահայկական խաղերի մասնակիցները և` ոչ միայն:

Մարզվում ենք բոլո՜րս

Հ ենց այս սպորտային համալիրին էլ Աշոտը նվի- րեց իր դիպլոմային աշխատանքը, որը մինչև այսօր համարում է իր լավագույն աշխատանք- ներից մեկը: «Դիպլոմայինի թեման պետք է սուր լինի, հետաքրքիր լուծումներ առաջար-

կող», — իր դիպլոմայինի ղեկավար պրոֆեսոր Աշոն Կա- նայանի խոսքերը մինչև հիմա շատ լավ հիշում է Աշոտը: Այսօր մեր իրար խառնված քաղաքին նայելիս մի քիչ դժվար է պատկերացնել, բայց ի սկզբանե թամանյա- նական Երևանը բաժանված է եղել ֆունկցիոնալ հատ- վածների: Ելնելով այդ փաստից ու հիմնվելով իր կա- տարած բազմաթիվ ուսումնասիրությունների վրա՝ Աշոտը սպորտային համալիր կառուցելու վայր էր ընտրել ներկայիս «Դալմա Գարդեն մոլ» առևտրային

կենտրոնի տարածքը, համալիրից տեսարան պետք է բացվեր դեպի Բրազիլիայի հրապարակ: «Տարածքի ընտրությունը օդից չէր: Այդ հատվածը ռազմավարա- կան առումով ճիշտ էր, քանի որ կողքին «Հրազդան» մարզադաշտն է, մի քիչ այն կողմ ̀Orange Fitness-ը, թենիսի կորտերը, Սովետից մնացած սպորտային բազան», — բացատրում է Աշոտը: Դիպլոմայինի նախագիծը բաղկացած է երկու մասից՝ ադմինիստրատիվ հյուրանոցային և բնակելի տարածք մարզիկների համար: Առաջինն իր մեջ ներառում է բիզնես կենտրոն, մեծ դահլիճ, ժողովների սրահ, ռես- տորան՝ նախատեսված 1100 մարդու համար և ավտո- կայանատեղի 800 մեքենայի համար: Հյուրանոցային հատվածը բաղկացած է 18 հարկից, որտեղ տեղավորված

4445 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔ նախագիծ

Page 47: Yerevan City Magazine

2008-ին Սամարայում անցկացվող IPOPAE դիպլոմային աշխատանքների միջազգային մրցույթում նախագիծն արժանացել է առաջին մրցանակի: Աշոտը խոստովա- նում է, որ երբ սկսել է աշխատել նախագծի վրա, ան- կեղծորեն հավատում էր՝ մի օր այն իրականություն է դառնալու, ու երբ առաջին անգամ մտել է «Դալմա Գարդեն մոլ», յուրահատուկ զգացողություն է ապրել: «Երևանում առևտրային բում է, ամեն ինչ արվում է փողով ու հանուն փողի: Օրինակ՝ ի՞նչ կապ ունեն «Հրազդան» մարզադաշտն ու դրա կողքի տոնավա- ճառը: Կամ նույն տրամաբանությամբ «Ռոսիա» կինո- թատրոնը, որը շատ հետաքրքիր կառույց է, այսօր կրկին տոնավաճառ է: Ես կարծում եմ, որ «Դալման» կառուցելու համար էլ այդ տեղը հարմար չէր»:

են 322 սենյակներ: Համալիրի բնակելի հատվածում հե- ղինակը գծագրել է 4 հարկանի կառույց՝ 3 մասնաշենքով, նախատեսված մոտ 3000 մարդու համար: Ի տարբերու- թյուն ադմինիստրատիվ հյուրանոցային հատվածի, որը տեսքով հատած գլխարկ է հիշեցնում, բնակելին ավելի դինամիկ ու սպորտային ոճի մեջ է: Իսկ այս երկու հատ- վածներն Աշոտը իրար հետ կապել է կանաչ տարածք- ներով ու մի քանի մարզադաշտերով, որոնց կողքին՝ ըստ նախագծի, կա ամֆիթատրոն: Սպորտային համա- լիրի բոլոր կառույցներում գերակշռում է շրջանը, որը խորհրդանշում է հավերժությունն ու օլիմպիական ոգին:Աշոտն իր նախագիծը բարդ է համարում այնքանով, որ աշխարհում նմանատիպ կառույց չկա: Անգամ հատուկ Օլիմպիական խաղերի համար կառուցվող տներն ու հյուրանոցային համալիրները այնպես են նախատես- ված, որ խաղերի ավարտից հետո դրանք հնարավոր լինի վաճառել սովորական մարդկանց: Աշոտի նախա- գծի պարագայում սպորտային համալիրը նախատես- ված էր մեկ նպատակի համար՝ Համահայկական խա- ղերի ընթացքում ունենալ համապատասխան կենտրոն, որը կհյուրընկալի բոլոր մարզիկներին: «Մյուս կող- մից՝ նախագծի իրագործման դեպքում մենք կարող էինք ունենալ տարածաշրջանում միակ նմանատիպ կոմպլեքսը, որի դահլիճները, օրինակ, հնարավոր կլիներ բացի սպորտային միջոցառումներից այլ առիթներով էլ օգտագործել», — վստահեցնում է ճարտարապետը:

Հեղինակն ընդունում է, որ նախագիծը կատարյալ չէ ու ավելի լավը դառնալու կարիք ունի, բայց եթե հիմա հարմար տարածք տրամադրվեր, նա հաճույքով կզբաղվեր դրա կատարելագործմամբ ու կընդգրկվեր կառուցման աշխատանքներում:Ու չնայած հիմա ոչ թե Երևանն ավելի լավը դարձնելու, այլ հնարավորինս շատ գումար աշխատելու ժամանակ- ներ են, Աշոտի գլխում հերթական նախագիծն է եփվում: Ցանկություն ունի իր ճարտարապետ պապի̀ ժամանա- կին առաջարկած նախագիծը՝ Երևանի ճանապարհային սխեման փոփոխելու վերաբերյալ, զարգացնել: Նախա- գծով ̀Աշոտը պարզապես առաջարկում է բոլոր նեղ փողոցները՝ Պուշկին, Թումանյան, դարձնել միակող- մանի: Բայց դա արդեն այլ պատմություն է...

Նե Թադևոսյան Աշոտ Ղազարյան

Page 48: Yerevan City Magazine

Ստորգետնյա իրականություն Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող

գետնանցումը դատարկվում է` այստեղ այլևս չի գործում գրքի շուկան, հեռացել են նաև առևտրի կենտրոնի վաճառողները: Պատճառը` անցումը

պատրաստում են հիմնովին վերանորոգել: Մինչ պարզվում է այս տարածքի ապագան, մենք որոշեցինք հիշել դրա անցյալը:

Ամեն ինչ մի տեղում1980-ական թվականներին Երևանում մեծ թափով սկսեց զարգանալ քաղաքաշինության կարևոր մի ճյուղ՝ ստորգետնյա ուրբանիզացիան: Առաջին օրինակներից մեկը Բժշկական համալսարանին հարակից գետնան- ցումն էր: Վերջինիս նախագծի հեղինակները ճարտա- րապետներն էին Էդուարդ և Սուլթանիկ Արևշատյան- ները: «Բժշկականի անցումի կառուցումից հետո՝ 1981-ին, «Երևաննախագիծ» ինստիտուտը մեզ պատվիրեց զբաղվել նաև մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարակից գետնանցման նախագծմամբ, — պատմում է տիկին Սուլթանիկը, — Առևտրի կենտրո- նով գետնանցումների այդ համալիրը իրականացվեց Երևան քաղաքի բազմամարդ կենտրոնական հատ- վածում՝ Աբովյան, Իսահակյան, Մոսկովյան փողոց- ների և օղակաձև այգու հատման կետում: Մի քանի գետնանցումների մոտ դասավորությունը մեզ թե- լադրեց միասնական ուրբանիզացված ստորգետնյա միջավայրի ստեղծման գաղափարը՝ դրա տարած- քում տեղակայելով առևտրի, հանրային սննդի, կեն- ցաղամշակութային, համաքաղաքային նշանակու- թյան կետեր»:180 մ երկարությամբ և 30 մ լայնությամբ տարածքի ընդհանուր ծավալը կազմեց 29 625 մ³, օգտակար մակե- րեսը՝ 6660 մ², իսկ առևտրային մակերեսը՝ 3010 մ²: Բա- ցումը տեղի ունեցավ 1985-ի հոկտեմբերին: Այդուհետ գետնանցումով անցնողները, չշեղվելով իրենց երթու- ղուց, կարող էին օգտվել ունիվերմագի, ունիվերսամի, բար-սրճարանի ու ծաղկի խանութի ծառայություն- ներից, ներքաղաքային ու միջքաղաքային հեռախո- սակապի կետից ու «Աերոֆլոտի» դրամարկղից, ինչպես նաև «Սոյուզպեչատի» կրպակից և անգամ հասարակական զուգարանից: «Դա քաղաքի առաջին վճարովի զուգարանն էր, որի բոլոր պարագաները արտասահմանյան էին, ամեն ինչ մաքուր ու կոկիկ էր, ինչը եզակի երևույթ էր այն ժամանակվա Երևա- նում», — նշում է ճարտարապետների որդին՝ արվես- տի և մշակույթի քննադատ Ռուբեն Արևշատյանը: Անդրադառնալով սրճարանին՝ նա շեշտում է, որ դա այն ժամանակների համար բոլորովին նոր տեսակի սրճարան էր՝ ոչ թե չոր ու անհարմար, այլ շատ հար- մարավետ կաշվե նստարաններով և կահույքի այլ պարագաներով, հաճելի ժամանակ անցկացնելուն տրամադրող մթնոլորտով: «Մարդիկ շատ հաճախ գալիս էին այստեղ հենց այն պատճառով, որ այդ տարածքում գտնվելիս իրենց բոլորովին նոր միջա- վայրում էին զգում: Այդ ժամանակ ձևավորվող նոր սոցիալ-քաղաքական և մշակութային կոնտեքստը ազդում էր նաև հասարակության ապրելակերպի վրա, խոսքը հատկապես երիտասարդության մասին է, որը ձգտում էր իրեն ասոցացնել ավելի լիբերալ մշակույթի հետ», — նկատում է մշակութաբանը: Հունգարական որակՍտորգետնյա առևտրի կենտրոնի ընդհանուր ճար- տարապետական լուծումը մտածված էր որպես միասնական, թափանցիկ, անընդհատ տարածու- թյուն: Դրա շնորհիվ առևտրի կենտրոնը, կարծես

ընկղմված լինելով յուրօրինակ ակվարիումի մեջ, շատ լավ դիտվում էր գետնանցումներից օգտվող հետիոտների կողմից: Աբովյան փողոցի թեք դիրքի հաշվին գետնանցումը լուծված է երկու մակարդակ- ներով, ինչն իր հերթին թույլ է տվել ամենաստորին կետում պահեստ տեղակայել, որտեղ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարևանու- թյամբ գտնվող մուտքից թեքահարթակով կարող են մտնել ավտոմեքենաները:Առևտրի կենտրոնի ձևավորման մեջ ինչպես շինա- րարական, այնպես էլ երեսպատման բազմազան նյութեր են կիրառվել, պատերն ու հատակը երես- պատվել են մարմարով, գրանիտով ու տրավերտինով: Գետնանցումի առաստաղն իրենից ներկայացնում էր կեսոնապատ պլաֆոն՝ ծածկված լուսամփոփների ալյումինե թափանցիկ նախշով: Իսկ առևտրի կենտ-

րոնի, սրճարանի բոլոր պարագաները՝ կահույքը, ցու- ցափեղկերը, նստարանները, սեղանները Հունգարիայից էին բերվել: Տիկին Սուլթանիկը նշում է, որ այդ ամենն անհնար կլիներ առանց այդ ժամանակվա Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Մուրադ Մուրադյանի աջակցության. «Չտեսնված մարդ է, որպես քաղաքապետ շատ յուրահատուկ վերաբեր- մունք ուներ ճարտարապետության, քաղաքի հանդեպ: Նա շատ ոգևորված էր «Երիտասարդականի» գետն- անցումի շինարարությամբ: Անձամբ գնում ընտրում էր երեսպատման քարերը, հոգատար և ուշադիր էր ամեն մի մանրուքի հանդեպ»:Անցումը միատեսակ գրավիչ էր տարվա ցանկացած եղանակին հարմարավետ սրճարանի շնորհիվ, որը շատ արագ դարձավ ուսանողների ժամանցի սիրելի վայրերից մեկը, առևտրի կենտրոնի, որտեղ

4647 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔ միջավայր

Page 49: Yerevan City Magazine

ապրանքների ամենալայն տեսականին էր ներ- կայացված՝ ասեղից ու օծանելիքից մինչև տղամարդ- կանց և կանանց վերնահագուստ: Գումարած դրան ունիվերսամի բազմազան սննդամթերքը, ինչպես նաև ճանապարհին թարմ թերթ կամ ավիատոմս գնե- լու հնարավորությունը:Ինչ վերաբերում է գրքավաճառներին, ապա, Ռուբեն Արևշատյանի խոսքով, նրանք աստիճանաբար հայտնվեցին գետնանցումում: «Նրանց տաղավարները հետզհետե գետնանցման անբաժան մասը դարձան, կառույցի բնույթն ինքնին արդեն տրամադրում էր», — նշում է մշակութաբանը:

Այլընտրանք գրախանութներին1975-ից 1985 թվականը Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի պաշտոնը զբաղեցրած Մուրադ Մուրադյանի հետևողական աշխատանքի և ջանքերի շնորհիվ էր, որ գետնանցումն իրականություն դար- ձավ: «Երևանցիները շատ ոգևորված էին, ութ ելքերով գետնանցումը զգալիորեն հեշտացրեց մարդկանց տեղաշարժը այդ բանուկ տարածքում», — հիշում է նա: Անդրադառնալով գրքավաճառներին՝ Մուրադյանը պատմում է, որ սկզբում Երևանում շատ մեծ թվով գրախանութներ կային և այլ վայրերից գիրք գնելու անհրաժեշտություն չէր առաջանում: «Բայց երբ դրանց թիվը սկսեց նվազել, գրքեր սկսեցին վաճառել գետնան- ցումում: Դա, իհարկե, բացասական երևույթ չէր, բայց չենք կարող չփաստել, որ գետնանցման ընդհանուր կառուցվածքը այլևս նախկին տեսքը չուներ», — կար- ծում է Մուրադյանը:

Չկայացած լայնացումԳուրգեն Մուշեղյանը, որը 1982-1990 թվականներին Երևանի գլխավոր ճարտարապետն էր, նշում է, որ «Երիտասարդականի» անցումը մի ամբողջ քաղա- քաշինական ծրագիր էր, ճարտարապետական քաղաքականություն էր՝ ուղղված մարդկանց տե- ղաշարժի, անընդհատ հոսքի հեշտացմանն ու նոր ազատ տարածքների ստեղծմանը: «Բնակելի թա- ղամասերի և մի քանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողքին՝ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի անմիջական հարե- վանությամբ առևտրի կենտրոնի ստեղծումը թույլ տվեց ոչ միայն հարմարավետ հետիոտնային կապ

ստեղծել բնակելի թաղամասերի և տրանսպորտային հանգույցների հետ, այլև հատուցել քաղաքի պլանի կենտրոնական հատվածում առևտրի կետերի և ազատ տարածքների պակասը:Խորհրդային Միությունում նման մասշտաբի և որակի առաջին ստորգետնյա քաղաքաշինության կառույց- ներից մեկը 1986 թվականին ԽՍՀՄ տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ ճանաչվեց, իսկ 1987-ին արժանացավ Սոֆիայի ճարտարապետական միջազգային բիենալեի մրցանակին:Գետնանցումը ստորգետնյա ուրբանիզացիայի լավա- գույն օբյեկտներից մեկն է համարվում Երևանում: Դրա հարմարավետության ավելացմանը պետք է նպաստեր նաև հետագա ընդլայնումը: Ծրագրվում էր այն մի կող- մից կապել Բժշկական համալսարանին կից Աբովյան–Կորյուն խաչմերուկների գետնանցմանը, մյուս կողմից̀ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի, իսկ ներքևում՝ Աբովյան—Սայաթ-Նովա խաչմերուկի հետ, որպեսզի մարդկանց տեղաշարժն ավելի արդյունա- վետ լիներ և ժամանակի առումով ̀ոչ ծախսատար: Բայց վրա հասած «պերեստրոյկան» իր հետ բերեց շատ մեծ ու բարդ խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական, ինչը անհնար դարձրեց նախատեսված ընդլայնումնե- րի իրականացումը: Անհայտ ապագաԱյսօր գետնանցումը ամբողջովին դատարկվել է. այնտեղ բարեկարգում և նորոգում է նախատեսվում: Թե ինչ նորոգման մասին է խոսքը, դեռևս հստակ չէ, քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սեփա- կանաշնորհված է միայն առևտրի կենտրոնը: Բայց տարածքը ազատել են նաև գրքավաճառները: Նրանք, հավանաբար, կտեղափոխվեն նախկին ձկան խանու- թին կից գետնանցումը, որը հայտնի է իր կիսալքված վիճակով և, մեղմ ասած, բուրմունքով: «Ամբողջ խնդիրը նրանում է, որպեսզի գետնանցումը չկորցնի իր առաջնային գործառույթը՝ մարդկանց ազատ տեղաշարժն ու տարածքի ազատությունը», — մտահոգություն է հայտնում նախկին գլխավոր ճար- տարապետ Գուրգեն Մուշեղյանը:

Գրքերը հեռանում են գետնանցումից

Անի Սմբատի Արևշատյանների արխիվից, Բիայնա Մահարի

Page 50: Yerevan City Magazine

Գրքեր, պարբերականներ, քարտեզներ ու էլի բազմաբնույթ գիր-գրականություն, ոչ ավելի, ոչ պակաս՝ վեց միլիոն օրինակ, տարիներ շարունակ

հաշտ ու համերաշխ ապրում են Ազգային գրադարանի բնավ ոչ էլիտար մասնաշենքերում: Ի՞նչ վիճակում է հանրապետության գլխավոր գրադարանն

այսօր և ի՞նչ է սպասվում նրան ապագայում:

Գրքի տուն

4849 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔ միջավայր

Page 51: Yerevan City Magazine

Կանաչ լույսԵրբ փոքր էի, ինձ միշտ թվում էր, որ Ազգային գրադարանը սպիտակ մազերով, ակնոցով ու մի քիչ ջղային պապիկների համար է միայն: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ վերջերս որոշեցի օգտվել արդեն իմ մեծ լինելու փաստից ու գնացի Ազգային գրադարան: Եվ այսպես, մտնում ենք գլխավոր մասնաշենք: Մուտքից աջ թղթե- րով փակված ու այդ պատճառով մի քիչ խորհրդավոր թվացող փոքր պատուհանը թակում ես, եթե պետք է ձեռք բերել կանաչ քարտը՝ գրադարանի տոմսը: Գույնը խորհրդանշական է, քանի որ այն կանաչ լույս է վառում գրադարանի գրեթե բոլոր բնակիչներից օգտվելու համար: Այն տեղում են տալիս, տաք-տաք, լամինացված, առաջին հայացքից անիմաստ թվացող երկար թվերի շարանը վրան՝ ընթերցողի գրադարանական համարն է, առանց որի ան- թիվ գրքերին չես հասնի: Ի դեպ, գրադարանի տոմս ձեռք բերելն անցյալ տարվանից անվճար է, այդ մասին փաստող մեծ գրությունը փակցված է խորհրդավոր լուսամուտի կողքի հայտարարություն- ների տախտակին: Երբ տոմսը պատրաստ է, կարելի է ուղևորվել դեպի ընթերցողա- կան կատալոգ: Պետք է խոստովանեմ՝ առաջին հանդիպումը մի քիչ շփոթեցնող է: Նախ՝ հանդիպում ես հավանաբար երբևէ տեսածդ ամենաերկար դարակներին, որոնցից յուրաքանչյուրում զգաստ, հավասար ու հերթականությամբ շարված թղթերը բանակ են հիշեցնում իրենց կարգապահությամբ: Իսկ տիրող քար լռությունն անընդհատ հիշեցնում է, որ հայտնվել ես թվային, ինտերնետային, համացանցային օրենքներից դուրս մի միջավայրում: Գրադարանի տնօրենը պատմում է, որ երիտասարդ օտարազգի այցելուներից շատերի համար կատալոգը կենդանի պատմություն է, քանի որ նրանցից շատերը այդպիսիք չեն տեսել՝ լսել են միայն մեծերից: Իհարկե, ամեն ինչ ավելի լուսավոր է դառնում, երբ կատալոգի աշ- խատակիցը հասկանում է, որ նորեկ ես ու սկսում է պատմել անթիվ անհամար դարակների, դրանցում պարունակության ու օգտվելու կարգի մասին: Թե որքան դարակ կա քարտարանում, դժվար է հստակ ասել, բայց յուրաքանչյուրի մեջ կա շուրջ 2000 քարտ:

Գրապահոցից՝ ընթերցասրահԱզգային գրադարանում գրքերը հասարակ կյանքով չեն ապրում, նրանց պահում-պահպանում են ու դատարկ առիթով չեն անհանգս- տացնում: Այդ իսկ պարզ պատճառով ընթերցողի ուղին դեպի գիրք անցնում է մի քանի աշխատակիցների հսկողությամբ: Նախ՝

պետք է համապատասխան տառի կամ թեմայի դարակում գտնես փնտրածդ գրքի դեսպանին, այսինքն՝ քարտը, որը պաշտոնապես ներկայացնում է տվյալ գիրքը գրացուցակում, հետո լրացնես գրքի ու հեղինակի անունը, հրատարակման տարեթիվը, էջերի քանակը, դասիչը (թիվ, որը գրապահոցում օգնում է գտնել տվյալ գիրքը) այն թերթիկի մեջ, որը տալիս են գրադարանի աշխատակիցները: Հետո այդ թերթիկը վերադարձնում ես ու քեզ ասում են, որ մոտ մեկ ժամից ընթերցասրահում կարող ես վերցնել պատվիրված գիրքը: Իսկ առաջիկա մեկ ժամվա ընթացքում լրացված թերթիկը կատալոգից գնում է միջանկյալ կետ կամ ինչպես գրադարանի աշխատակիցներն են ասում՝ «տացկակետ», որտեղ դրա նման բազմաթիվ թերթիկներ կան: Գրադարանի մեկ այլ աշխատակից թերթիկները բաշխում է ըստ պահանջվող գրքերի թեմաների, լեզուների: Այնուհետև դրանք գնում են գրապահոցի համապա- տասխան բաժին, որտեղի աշխատակիցն էլ անթիվ-անհամար գրապահարաններից մեկից գտնում է խնդրվող գիրքն, ու այն ժամանակավորապես լքում է իր նստավայրը և մեկնում ընթեր- ցասրահ՝ հանդիպելու համարձակին, ով հանդգնել է խանգարել իր անդորրը: Իր մշտական բնակության վայրը լքած գիրքն ընդ- հանուր ընթերցասրահում մնում է 15, իսկ գիտական ընթերցա- սրահում՝ 30 օր: Որոշ գրքեր՝ հանրագիտարաններ, հատորյակներ, մեծ պահանջարկ ունեցող գրականություն, իրենց ծանր տեղը չեն թեթևացնում և դուրս չեն գալիս գրադարանի սահմաննե- րից: Ընթերցողը դրանցից կարող է օգտվել բացառապես գրադա- րանի ընթերցասրահում: Ի դեպ, Ազգային գրադարանի գրացուցակում՝ նեղ, երկար դարակ- ների արանքներում, երեք համակարգիչ կա: Չնայած իրենց պարու- նակությամբ ու քանակով դրանք դեռ զիջում են դարակներին, բայց, ըստ էության, խորհրդանշում են դարակների մոտալուտ վախճանը: Ի վերջո, յուրաքանչյուր դարակի ապագան նմանատիպ համակարգչում հանգրվան գտնելն է… Առայժմ թվայնացվել է միայն հայալեզու գրականության գրացու- ցակը: Հատուկ ծրագրի միջոցով ընթերցողը կարող է այլևս մատ- ները հմուտ ու արագ չանցկացնել 2000 թղթերի վրայով՝ գտնելու իր ուզածը, փոխարենը գրքի տվյալները ներմուծում է համակարգիչ՝ վերջինս հուշում է, թե տվյալ գիրքը հասանելի՞ է, թե ոչ: Ծրագրին միացած են նաև Մանկավարժական համալսարանի, Գիտություն- ների ազգային ակադեմիայի, Իսահակյանի անվան ու մի շարք այլ

ԳՐԱՑՈւՑԱԿՈւՄ՝ ՆԵՂ, ԵՐԿԱՐ ԴԱՐԱԿՆԵՐԻ ԱՐԱՆՔՆԵՐՈւՄ, ԵՐԵՔ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԿԱ, ՈՐՈՆՔ ՉՆԱյԱԾ ԻՐԵՆՑ ՊԱՐՈւՆԱ- ԿՈւԹյԱՄԲ ԴԵՌ ԶԻՋՈւՄ ԵՆ ԴԱՐԱԿՆԵՐԻՆ, ԲԱյՑ, ԸՍՏ ԷՈւ- ԹյԱՆ, ԽՈՐՀՐԴԱՆՇՈւՄ ԵՆ ԴԱՐԱԿՆԵՐԻ ՄՈՏԱԼՈւՏ ՎԱԽՃԱՆԸ

Page 52: Yerevan City Magazine

գրադարանների կատալոգները: Բացի այդ, Ազգային գրադարանը թվայնացրել է 300 անուն հնատիպ գրքեր: Դրանց թվում կան եզակի օրինակներ, որոնք ցանկալի չէ հաճախ թերթել ու ընթերցողի համար դրանք հասանելի են միայն թվային տարբերակով: Գրադարանում տիրող գրքային մի քիչ խորհրդավոր մթնոլորտը լրացնում է այստեղ պահվող հայերեն առաջին տպագիր գիրքը՝ 500-ամյա «Ուրբաթագիրքը», որը լույս է տեսել 1512 թվականին Վե- նետիկում: Գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն ասում է, որ, իհարկե, ոչ ամեն առիթով, բայց այս նշանավոր գիրքը բաց ու հա- սանելի է ընթերցողի համար: Թվայնացման ու ավելի ժամանակա- կից դառնալու առումով գրադարանի աշխատանքների տեմպը փոխտնօրենի կարծիքով վատ չէ. «Մենք բոլոր ուղղություններով առաջ ենք գնում: Պետք է փորձենք աստիճանաբար թվայնացնել գրականությունը: Հայերեն ֆոնդի գրացուցակը ամբողջությամբ թվայնացվել է: Անգամ ոչ բոլոր մատենագիտական տվյալներին տի- րապետելու պարագայում հնարավոր է գտնել ցանկացած հեղինակ»:

Բնակության պայմաններըՀայաստանի Ազգային գրադարանը հայերեն գրքի ամենախոշոր պահոցն է: Բայց այստեղ պահվում է նաև շուրջ 70 այլ լեզուներով գրականություն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն և այլն: Այս գրքերի երջանիկ ու անվտանգ գոյատևման համար անհրաժեշտ է 18-ից 20 աստիճան ջերմային ռեժիմ: Այս պայ- մանը պահպանվում է որոշ գրքերի համար, օրինակ՝ հնատիպ ու հայե- րեն գրականության հատվածում: Մինչդեռ գրադարանում կան հատ- վածներ, որտեղ ջերմային ռեժիմն առհասարակ չի պահպանվում: Գրքերի այս բավականին մեծ կացարանն ունի 4 մասնաշենք՝ վարչական մասնաշենքը, որն այս պահին ամենաաշխույժն է (այստեղ են գործող ընթերցասրահները, կատալոգը և այլն), թամանյանական մասնաշենքը, որը վերջերս է վերանորոգվել ու շուտով վերսկսելու է աշխատանքը, միջանկյալ և բարձրահարկ

Հայաստանի Ազգային գրադարանՀայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում: Գրադարանի հավա- քածուն 2012 թվականի տվյալով կազմում է ավելի քան 6,8 միլիոն հաշվառային միավոր: Գրադարանում պահպանվում են 1512 թվա- կանին Վենետիկում լույս տեսած հայերեն առաջին տպագիր գիրքը̀ «Ուրբաթագիրքը», 1794 թվականին Մադրասում հրատարակ- ված առաջին պարբերականը̀ «Ազդարարը», 1695-ին Ամստերդամում լույս տեսած առա- ջին տպագիր քարտեզը̀ «Համատարած աշխարհացոյցը»: Ազգային գրադարանի պատմության սկիզբ է համարվում 1832 թվա- կանը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գավառական գիմնազիայի գրադարանը, որի 18 հազար միավոր հավաքածուի հիման վրա էլ կազմավորվել է Հայաստանի Ազգային գրադարանը: 1924 թ. գրադարանին իրա- վունք է տրվել ստանալու Հայաստանում լույս տեսնող բոլոր հրատարակություն- ների ձրի պարտադիր օրինակը: 1925-1990

թվականներին գրադարանը կրել է նշանավոր պետական և հասարակական գործիչ Ալեք- սանդր Մյասնիկյանի անունը, իսկ 1990-ին վերանվանվել է Հայաստանի Ազգային գրա- դարան: Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում: Դրանցից ամենահինը Ալեք- սանդր Թամանյանի նախագծած մասնա- շենքն է (1939 թ.):

UCom-ն ու գրադարաններըՄայրաքաղաքի գրադարաններում անվճար անլար ինտերնետ անցկացնելու գաղափարը UCom-ում ծնվել է դեռ 2009 թվականին, երբ ընկերությունը մի փոքր սենյակ էր զբա- ղեցնում միայն: Այն ժամանակ արդեն որոշ տեղերում հասանելի էր անլար համացանցը, սակայն երբեմն այնքան դանդաղ էր, որ միայն նյարդայնացնում էր: Երբ արդեն կար իրական հնարավորություն այդ գաղափարն ի կատար ածել, որոշվեց սկսել հանրապետության գլխավոր գրադարանից՝

Ազգայինից: Ծրագիրը սկսվեց 2011 թվա- կանին: Նախ ինտերնետաֆիկացվեցին երեք ընթերցասրահները, հետագայում՝ բոլոր այն ընթերցասրահներն ու վայրերը, որտեղ հաճախորդները կարող են օգտվել նոութբուքից, այդ թվում քարտարանում: Համագործակցության շրջանակներում ամբողջությամբ ինտերնետաֆիկացվեց նաև երկար տարիների ընդմիջումից հետո վերաբացված թամանյանական մասնա- շենքը: Հետո հերթը հասավ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանին, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանին, որից հիմնականում օգտվում են ուսանողները, և Խնկո-Ապոր մանկական գրադարանին, ինչպես նաև Երաժշտական գրադարանին: UCom-ը նաև պլանավորում է մոտ ապա- գայում զբաղվել բուհական գրադարաննե- րի ընթերցասրահներում անվճար անլար համացանցի անցկացմամբ:

Ընթերցողական կատալոգ

Գլխավոր գրապահոցի հարկերից մեկում

5051 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔ միջավայր

Page 53: Yerevan City Magazine

Հայաստանի Ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ Փափազյան գրադարանՀայաստանի Ամերիկյան համալսարանի գրադարանը Երևանում գործող երիտասարդ, բայց միևնույն ժամանակ տեխնիկապես ամենից հագեցած գրադարաններից է: Այն ստեղծվել է 1991-ին՝ համալսարանի բացու- մից հետո: Չնայած համեմատաբար փոքր գրապահոցին՝ 45 հազար, բազմաթիվ գրքերը այստեղ սպասարկվում են առցանց: «Քինդլ- ների» ու համակարգիչների միջոցով թե՛ ուսանողները, թե՛ դրսից այցելուները ցանկա- ցած գիրք կարող են գտնել թվային ձևաչափով: Գրադարանն ունի 12 հազար ընթերցող: Այս- տեղ գործում է բաց գրադարակների սկզբուն- քը, և ընթերցողն ինքն է գտնում ցանկացած գիրք: Իհարկե, առանց թույլտվության գիրքը դուրս հանելիս դռների մոտ տեղադրված հատուկ սարքերի ազդանշանն անմիջապես հուշում է այդ մասին: Գրադարանի առանձ- նահատկություններից է, որ այստեղ դռները բաց են մինչև ուշ գիշեր՝ ժամը 2-ը:

ԲաժիններԱզգային գրադարանում ամեն գիրք իր տեղն ունի, իր բաժինը: Նրանց առաջին հանգրվանը համալրման բաժինն է: Այստեղ զբաղվում են գրականության համալրման, նոր գրքերի ձեռք բեր- ման խնդիրներով: Այլ խոսքով՝ հենց այս բաժնի աշխատակիցների թեթև ձեռքով են գրքերը մշտական բնակության գալիս Ազգային գրադարան: Թեպետ ամեն դեպքում գրադարանը պարտադիր ստանում է տվյալ երկրի տպագիր արտադրանքից երկու օրինակ: Մշակման բաժնից հետո գիրքը տեղափոխվում է գրապահոցի համապատասխան բաժին: Իսկ դրանք շատ են: Ամենայուրահա- տուկներից է հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականու- թյան հատվածը: Հնատիպ համարվում են 1512-1800 թվականների հրատարակությունները, թեև այդ շարքին կցվում են նաև մինչև 1850-ը լույս տեսած գրքերը: Իսկ, օրինակ, հավաքածուների ենթա- բաժիններում կարելի է հետաքրքիր գրքեր գտնել տարբեր ժամա- նակների հայտնի գրողների կամ հասարակական գործիչների անձնական գրադարաններից: Այստեղ է պահվում նաև Երևանի գավառական գիմնազիայի ֆոնդը, որի հիման վրա էլ ժամանակին ստեղծվել է Ազգային գրադարանը: Ինձ համար բացահայտում էր

մասնաշենքերը, որոնք հիմնականում օգտագործվում են որպես գրապահոց: Այս չորսից թերևս ամենաանմխիթար վիճակում է բարձրահարկը, որը շահագործման է հանձնվել 90-ականներին: «Պայմաններն այստեղ իրոք սարսափելի են, պարզապես գոմ», — նկարագրում է գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Գրքե- րը մարդու նման դիմացկուն են ու միանգամից չեն հանձնվում, չնայած վատ պայմանների, խոնավության պատճառով նրանք էլ հիվանդանում են սնկային հիվանդություններով՝ բորբոսնում են: Դրանք պատշաճ պահպանելու համար անհրաժեշտ են մեծ գու- մարներ: Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ Ազգային գրադարանի շուրջ՝ պետության տրամադրած 700 միլիոն դրամը յուրացնելու մեղադրանքներ հնչեցին: «Գումարի փոշիացումներ եղել են՝ չեմ հերքի, — ասում է Տիգրան Զարգարյանը, — Թամանյանական մասնաշենքում արվել է անորակ, կիսատ վերանորոգում: Բայց հիմա շտկումներ են արվել, ու շուտով տեղափոխվելու ենք այդ մասնաշենք: Այնտեղ են լինելու ընդհանուր ու մամուլի ընթերցա- սրահները, չի բացառվում, որ քարտարանն էլ տեղափոխվի, իսկ գիտական ընթերցասրահը կմնա վարչական մասնաշենքում: Թա- մանյանականում հնարավոր է միաժամանակ 100 ընթերցող ընդու- նել: Այս պահին այնտեղ թարմ ու հաճելի մթնոլորտ է, կարծում եմ՝ բոլորն էլ ձգտելու են այնտեղ գալ»:

ԳՐՔԵՐԸ ՄԱՐԴՈւ ՆՄԱՆ ԴԻՄԱՑԿՈւՆ ԵՆ Ու ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉԵՆ ՀԱՆձՆՎՈւՄ, ՉՆԱյԱԾ ՎԱՏ ՊԱյՄԱՆՆԵՐԻ, ՈւԺԵՂ ԽՈՆԱՎՈւԹյԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՆՐԱՆՔ ԷԼ ՀԻՎԱՆԴԱՆՈւՄ ԵՆ ՍՆԿԱյԻՆ ՀԻՎԱՆԴՈւԹյՈւՆՆԵՐՈՎ՝ ԲՈՐԲՈՍՆՈւՄ ԵՆ

Ընթերցողական կատալոգ

Page 54: Yerevan City Magazine

«Արմենիկա» կոչվող հավաքածուն, որտեղ պահվում է ռուսալեզու գրականություն բացառապես հայերի մասին: Գրքերի հավանաբար սիրելի վայրերից է վերականգնման բաժինը, որտեղ մասնագետ- ները ծերացած, հալումաշ եղած գրքերին փորձում են մի քանի տարով երիտասարդացնել: Գրադարանում ժամանակին գործում էր նաև հատուկ բաժինը, որը բացվել էր խորհրդային տարիներին: Այստեղ էին հայտնվում «արգելված գրականություն» պիտակավորմամբ գրքերը: Դրանք հիմնականում կոմունիստական գաղափարախոսությանը հա- կադրվող սփյուռքում լույս տեսած հայալեզու գրքերն էին: Դրան- ցից օգտվել կարող էին միայն քննադատական հոդվածների վրա աշխատող, հատուկ թույլտվություն ունեցողները: Որոշ դեպքերում, երբ գիրքն ամբողջությամբ չէր դատապարտվում հատուկ բաժնում բնակվելուն՝ դրանից պարզապես հանվում էին որոշ էջեր, որոնք արդեն անկախացումից հետո վերադարձվել են վերականգնման բաժին: 1989 թվականից սկսած հատուկ բաժինը ձուլվել է ընդ- հանուր ֆոնդին: Ասում են, որ պերեստրոյկայի տարիներին, երբ բացել են հատուկ բաժինը, այնտեղ գտել են «Դաշնակ զարկելու ձեռնարկ» վերնագրով մի տարօրինակ գրքույկ: Գրքերը հանրու- թյան աչքերից հեռու պահող մասնագետներին, հավանաբար, շփոթեցրել է «դաշնակ» բառը, որը արևմտահայերենում ունի «դաշնամուր» իմաստը: Եվ սա ոչ թե դաշնակցական ինչ-որ աշխա- տություն էր, այլ սովորական դաշնամուր նվագելու («զարկելու») ձեռնարկ… Ի դեպ, այսօր գրադարանում արգելված գրականություն չկա ̀ամեն ինչ բաց է ու թափանցիկ:

Մամուլի ընթերցասրահ

Թամանյանական մասնաշենք

ԳՐԱԴԱՐԱՆՈւՄ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԳՈՐԾՈւՄ ԷՐ ՆԱԵՎ ՀԱՏՈւԿ ԲԱԺԻՆԸ, ՈՐԸ ԲԱՑՎԵԼ ԷՐ ԽՈՐՀՐԴԱյԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ: ՏԱՍ- ՆյԱԿ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈւՆԱԿ ԱյՍՏԵՂ ԷԻՆ ՀԱյՏՆՎՈւՄ «ԱՐԳԵԼՎԱԾ ԳՐԱԿԱՆՈւԹյՈւՆ» ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՄԲ ԳՐՔԵՐԸ

5253 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔ միջավայր

Page 55: Yerevan City Magazine

Ազգային գրադարանում գրքերը դասակարգված են գրականության 10 բաժիններում՝ հասարակական-քաղաքական, բնագիտական, լեզ- վաբանական, տնտեսագիտական, արվեստի մասին, գյուղատնտե- սության, կրոնի և այլն: Բոլոր ենթաբաժիններում գտնվող գրքերը պատվիրվելուց հետո ուղևորվում են համապատասխան ընթեր- ցասրահ: Մամուլի ընթերցասրահում ավելի տարեց մարդկանց կարելի է հանդիպել, գիտականն իմ այցի ժամանակ դատարկ էր: Ամենաաշխույժը ուսանողական ընթերցասրահն էր, որտեղ թե՛ համակարգչով, թե՛ հաստափոր գրքերով ուսանողներ էին նստած: Ի դեպ, ի տարբերություն գրադարանի միջանցքների, ընթերցա- սրահների, որոնք, մեղմ ասած, ժամանակակից ու թարմ տեսք չունեն, գրադարանի օդը 21-րդ դարին հարիր է՝ լեցուն անլար ինտերնետով, որն անցյալ տարի ապահովել է Ucom ընկերությունը:

Գրքերի ծովումԱզգային գրադարանը յուրահատուկ է նրանով, որ այստեղ թվայ- նացումն ու համակարգիչների ներկայությունը դիրքերով դեռ զիջում են գրքերի թագավորությանը: «Ծովից ծով Հայաստան» արտահայտությունը պատկերացնում եմ այնքանով, որքանով այն տեսել եմ քարտեզի վրա, իսկ այ ծովից ծով գրքեր արտահայտու- թյունն ինձ համար ավելի քան իրատեսական դարձավ, երբ ներս մտա գրապահոցի բժշկական, կիրառական, տեխնիկական գրա- կանության ենթաբաժին, որտեղ ինձ միաժամանակ դիմավորեց 180 հազար գիրք: Սրահում ցուրտ էր ու մռայլ, իսկ գրքերը մի տեսակ

Թամանյանական մասնաշենքի ընդհա- նուր ընթերցասրահը

Թամանյանական մասնաշենքի դահլիճը

լուրջ էին ու հոնքերը կիտած, հավանաբար՝ կյանքի ոչ այնքան բարեկարգ պայմաններից: Սակայն նրանց բազմությունը յուրա- հատուկ հոտ ու մթնոլորտ էր տարածել օդում, ինչպիսին Երևանում ոչ մի այլ վայրում չեմ հանդիպել: Գրապահոցի այդ հատվածում հիմնականում ռուսալեզու գրականություն է: Միևնույն ժամանակ, ենթաբաժնի աշխատակիցները նկատում են, որ ռուսերեն գրակա- նություն կարդացողներն այսօր անհամեմատ նվազել են: Այստեղ, ի դեպ, ամենամեծ պահանջարկ ունեցող հեղինակներից է Ֆրեյդը:

Խնդիրներն ու ապագան Բացի Ազգային գրադարանում ընդունված կանոններին տիրա- պետելուց, նաև պետք է մտապահել սանհանգույցների դռներին փակցված ջրի ժամային գրաֆիկը՝ անհարմար դրության մեջ հայտնվելուց խուսափելու համար: Անկանոն ջրի գրաֆիկը մեկն է Ազգային գրադարանի բազում խնդիրների շարքից: Պետք է լուծել կենտրոնացված ջեռուցման, օդափոխման, ջերմային ռեժիմի ու էլի մի շարք խնդիրներ: Իսկ բարձրահարկ մասնաշենքը, գրադարանի տնօրենի կարծիքով, լավ է առհասարակ քանդել: Ջեռուցում այնտեղ նախատեսված չէ, անցկացնել էլ չի ստացվում: Պատերն իրարից հեռացել են ու, եթե Աստված մի արասցե, աղետ լինի, այնտեղ պահվող ազգային հարստությունն ամբողջությամբ կկորչի...Տնօրենը գրադարանի հետ կապված իր պատկերացումներն ու երա- զանքներն ունի: Չորս մասնաշենքերի բակում՝ այս պահին լքված ջրավազանի տեղում, նա ցանկանում է նոր մասնաշենք կառուցել: Մի քանի հարկ գետնի տակ, մի քանիսն էլ՝ վերևում. «Ազգային գրադարանին այսօր պետք են 21-րդ դարին համապատասխան ընթերցասրահներ, իրենց գրապահոցներով», — վստահ է Տիգրան Զարգարյանը: Բացի այդ, լավ կլինի, որ ընթերցողն անձամբ շփվի գրքերի ու գրադարակների հետ, իսկ դրա համար պետք է տեղադրել անվտանգության համակարգ, որ գրադարակները չսկսկեն նոսրանալ: Իսկ առայժմ աշխատանքներ են տարվում Թա- մանյանական մասնաշենքը ընթերցանության համար երանելի վայր դաձնելու ուղղությամբ:

***Երբ գրապահոցից դուրս եկա, կրկին հայտնվեցի մեր թվայնացված դարաշրջանում: Տեսնես այդ գրքերը գիտե՞ն այն, ինչ գիտեմ ես նրանց մասին. մի օր՝ վաղ թե ուշ, նրանք էլ հայտնվելու են թվայ- նացման թակարդում ու էլ չի լինելու ո՛չ հոտը, ո՛չ մթնոլորտը, ոչ էլ երկար գրադարակում իր կողքին կանգնած հավատարիմ ընկերը:

Նե Թադևոսյան Մարիամ Լորեցյան

Page 56: Yerevan City Magazine

Երբ Երևանը սկսում է շնչել, օդը թոքերից հոսում, հասնում է քաղաքի բոլոր բջիջներին: Հին ու նոր այգիները սկսում են ապրել սովորական ռիթմով՝ բարև-ցտեսություն ասելով բոլոր հներին ու նորերին: Ու հենց

այդ ժամանակ է, երբ սկսում են պատմել նստարանները…

Նստացույց

Արդեն 2 տարի է՝ տաք- սիստներ Մելիքն ու Նելսոնը պատվեր չունենալու ժամա- նակ զբաղեցնում են նստա- րանն ու տրվում շախմատին: Երկուսն էլ խոստովանում են՝ հնագույն խաղն իրենց տարերքն է. «Ղեկավարու- թյունը բողոքել է մի քանի անգամ, թե շատ ենք խաղում գործ անելու փոխարեն, բայց մենք ախր շատ ենք սիրում, ո՞նց չխաղանք»: Ու այդպես միշտ, նույն տեղում, օրա- կան երկու ժամ, տախտակը մեկինն է, քարերը՝ մյուսինը: Գարնանն ու ամռանը՝ այս նստարանին, ձմռանը՝ մեքե- նայի մեջ:

Վարդան Խաչատրյանը 50 տարի է՝ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս է: Վերջին 20 տարին ամեն օր աշխատան- քից հետո գալիս է այստեղ: Նկատում է բոլոր փոփոխությունները, համե- մատում, հիշում այգու երբեմնի տեսքը: «Աղբանոցից սկսվել այգու է վերած- վել: Էն ժամանակ միայն մի սրճարան կար անկյունում… Հեղափոխությունն էլ «Պապլավոկից» սկսվեց»: Ֆիզիկոսը խոստովանում է՝ սա Երևանի իր ամենասիրելի վայրն է, այս այգում տարիների ընթացքում ում հետ ասես, որ չի ծանոթացել: «Պապլավոկցիներով» միշտ հավաքվում են ու քննարկում քաղաքի վերջին անցուդարձը:

Էվելինան ու Մաքսը 7 տարի առաջ նույն օրն են ծնվել՝ զույգ են: Տատիկի՝ Թամարայի հետ սիրում են զբոսնել Կարապի լճի այգում, հետո նստել ու դիտել անցորդներին: Այստեղ են գրեթե ամեն օր: «Երկուսն էլ շատ լավ են նկարում, էդ պատճա- ռով էլ նկարչական դպրոց տվեցինք, — պատմում է տատիկը, — նկարելուց բացի նաև լավ երգում են»: Մաքսը ժպտալով ավելացնում է՝ «մեկ էլ, շատ լավ խաղում ենք…»:

Էդիտան ու Տաթևիկը միասին են լինում քաղաքի այգիներում: Կոնսերվատորիային հարակից այգին Տաթևի սիրելիներից է: Սովորում է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում ու այստեղ գալիս է ճեպանկարներ անելու՝ սկսնակ նկարչի աչքով ֆիքսում է մարդկանց դիրքերը: Ինչո՞ւ հենց էստեղ՝ հանգիստ է:

5455 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔ Փողոց

Page 57: Yerevan City Magazine

Ամռանն ու գարնանը՝ «Պապլավոկը», աշնանն ու ձմռանը՝ Կասկադը. այս երկու վայրերն են ընտրել մի խումբ վաղեմի ընկերներ վերջին նորությունները քննարկե- լու ու երիտասարդ տարիները հիշելու համար: Գագիկ պապին պատմում է. «Մեր ժամանակ աղջկա հետ ժամադրվելիս այդքան հանգիստ նստել չէինք կարող. ոստի- կանները մոտենում էին նստարանին ու նկատողություն անում: Հիմա ուրիշ է…»: Ըստ նրա՝ «Պապլավոկում» կանաչն է շատ, Կասկադում էլ ՝ զբոսաշրջիկները: «Լավ է էլի, գալիս են, մենք իրենց ենք տեսնում, իրենք՝ մեզ, շփվում ենք, փորձով ենք փոխա-նակվում…», — ասում է նա:

Իրենց սիրելի Մոսկովյան պուրակում ժամանցն անցկացնող Իռենն ու Սեդան դպրոցականներ են, ապագա հոգեբան և նկարչուհի: Այստեղ հաճախ են լինում, երբ գալիս են այգուն մոտ գտնվող ակումբներից մեկը:

Փոքրիկ Արմենը ընդամենը երկու ամսական է, բայց, թվում է, տեղյակ է հայրիկի ողջ մասնագի- տական գրականությունից: Բժշկական համալսա- րանի օրդինատուրայում սովորող Մերիի և Աշոտի ուսանողական ընտանիքը հաճախ է լինում Մաշ- տոցի այգում: «Ես սրտաբան եմ, Աշոտը՝ վնասված- քաբան, իսկ այ Արմենը երևի դեռ չի որոշել…», — կատակում է Մերին: Երեխայի հետ զբոսնելը, պարապելը, միասին ժամանակ անցկացնելը, մի խոսքով՝ հաճելին ու օգտակարը երիտասարդները սովորաբար համատեղում են հենց այստեղ՝ այգում:

Երեք ընկերուհիները Երևանում ամենից շատ Սունդուկյանի այգում են լինում. այստեղի նստարան- ները լուսանկարելու անսպառ թեմա են, իսկ երբ հոգ- նում են, սկսում են լուսանկարել միմյանց:

Փոքրիկ Գեորգին տասը ամսական է: Ամեն շաբաթ գալիս է Սիրահարների այգի ու ուշադիր զննում անցորդներին: Սպասում է, որ մեծանա ու սիրահարվի:

և Ռուզաննա Սաֆարյան

Page 58: Yerevan City Magazine

Շվեյցարացի լուսանկարիչ Թոմաս Լոյդհարդտը ճամփորդում է աշխարհի տարբեր քաղաքներով, բայց ժապավենի վրա անմահացնում է ոչ թե տեսարժան վայրերը, այլ դրանց բնակիչներին: Երկու տարի առաջ նա հյուրընկալվեց Երևանում: Չգիտեր ոչ մի բան, պարզապես հետաքրքիր դեմքեր էր փնտրում: Եվ գտավ: Ճամփորդության մանրամասների մասին պատմում է Թոմասը:

Ֆոտոխցիկ, դեմքեր, կյանք

Հ այաստանի մայրաքաղաք̀ Թոմասը ժամանեց 2011 թվա- կանի օգոստոսին: Նպատակը մեկն էր՝ փողոցային լուսա- նկարչությունը, նախ և առաջ՝ մարդիկ: «Գրեթե չէի պատ- րաստվել, պարզապես ամրագրել էի չվերթն ու հյուրա- նոցը և ստացել մուտքի վիզա, — պատմում է Թոմասը, —

չեմ սիրում ուսումնասիրել նոր քաղաքը, նախապես հիմնվելով ուրիշների տպավորությունների վրա: Ի դեպ, երբ Google-ում փնտրում ես Yerevan, արդյունքում հիմնականում տուրիստական, «բացիկային» կադրեր են: Մենք ուզում էինք ուրիշ, անծանոթ Երևան տեսնել»: Ի դեպ, անծանոթ լինելու մասին. լուսանկարիչը նաև ասում է, որ իր ծանոթները զարմանում էին, երբ լսում, որ նա պատրաստվում է Երևան մեկնել: Ոչ ոք չգիտեր, թե որտեղ է այդ տարօրինակ վայրը և ինչու է նա գնում հենց այնտեղ: Պատասխանը կարճ էր. Թոմասի կարծիքով՝ երբեմն պետք է լքես քո հարմարավետության սահման- ները, որպեսզի նոր բացահայտումներ անես կյանքում: «Եվ իսկա- պես, այնպես ստացվեց, որ այս ճամփորդությունը փոխեց իմ և ըն- կերներիս կյանքը», — հավաստիացնում է նա: Երևան նաև եկավ իր գերմանացի ընկերը, իսկ արդեն այստեղ նրանք համախմբվեցին երկու բեյրութցիների հետ (նրանցից մեկը լիբանանահայ Հուռին էր, որն էլ ապահովում էր խմբի և երևանցիների շփումը):Արդեն ինքնաթիռում Թոմասը բացահայտեց, որ հայոց գրերը բնավ նույնը չեն, ինչ Եվրոպայում օգտագործվող լատինատառը և մնացած այլ ծանոթ գրերը: «Իսկ մենք կարծում էինք, որ գոնե արտաքինով

Դատարկ գնացքում արված միակ կադրը

5657 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔ Հայացք

Page 59: Yerevan City Magazine

ճանաչում ենք աշխարհում բոլոր գրերը, — խոստովանում է նա, — ամոթ մեզ»: Հաջորդ մարտահրավերը օդանավակայանն էր: Ավելի ճիշտ, այնտեղ միայնակ հայտնվելը: Հոսթելի վարորդը չէր եկել, նրան գտնել հնարավոր չէր, իսկ շուրջբոլորը ոչ ոք չէր խոսում անգլերեն: Ճամփորդների ձեռքին չկար նաև հայկական դրամ, իսկ գլխում՝ ոչ մի գաղափար այն մասին, թե ինչպես կարելի է քաղաք հասնել: «Ստիպ- ված տաքսի նստեցինք, — հիշում է Թոմասը, — և միայն հետո իմա- ցանք, որ սովորականից մի քանի անգամ շատ էինք վճարել, երևի ինչպես բոլոր անպատրաստ տուրիստները»: Թոմասի խոսքերով՝ այստեղ մարդիկ գրեթե ուշադրություն չէին դարձնում իր և իր ընկերների ֆոտոխցիկներին. «Բավական անսովոր էր, որ մարդիկ մեզ վրա ուշադրություն չեն դարձնում»: Մյուս կողմից, իր խոսքերով, այնպիսի տպավորություն էր, որ խցիկներով զինված զբոսաշրջիկներին այստեղ այդքան էլ սովոր չեն: Թոմասի համար բոլոր ճամփորդությունների կարևորագույն մասը երկաթուղային կայարան այցելությունն է. «Այնտեղ ես տեսնում եմ քաղաքի բազմազանությունը, — բացատրում է նա, — միայն թե Երևանում կայարանը մեծ չէ, իսկ մարդիկ շատ քիչ են: Փոխարենը, կայարանից ոչ հեռու մենք տեսանք մրգերի ու բանջարեղենի շուկա: Մարդիկ բարեհամբույր էին, ուրախ, մեզ նույնիսկ անվճար մրգեր

էին տալիս փորձելու»: Լուսանկարիչներն այնքան ընկերացան տեղացիների հետ, որ դեռ մի քանի անգամ վերադարձան այդ կայարանամերձ շուկան: Այդուհանդերձ, կայարանային մի լուսանկար Թոմասը ստացավ. «Մի գնացք էր կանգնած, կարծես թե արդեն պետք է շարժվեր: Որոշեցի մտնել, տեսնել՝ ինչ կա ներսում: Վագոնը գրեթե դատարկ էր: Ես արագ մի քանի կադր արեցի ու դուրս եկա՝ գաղափար չունեի, թե ուր է գնում գնացքը, ու Հայաստանում կորչելու ցանկություն չունեի: Իսկ հապճեպ արված կադրը իմ կյանքում արված ամենալավ լուսանկարներից է»: Մի օր ճամփորդները նստեցին տաքսի ու որոշեցին գնալ քաղաքից դուրս՝ տեսնելու բնությունն ու գյուղերը: Որոշ ժամանակ քշեցին, կանգ առան ճանապարհի կեսին ու հանդիպեցին մի գյուղացի կնոջ, որը հրավիրեց լուսանկարիչներին իր տուն «մի կտոր հաց ուտելու». «Մար- դիկ այստեղ այնքան բաց են օտարների նկատմամբ... Արևմուտքում այդպիսի բան հնարավոր չի... — պատմում է Թոմասը: — Բայց ամենա- հիանալի պահը մեր ճաշն էր դաշտում, երբ մեզ միացել էր նաև կնոջ ամուսինը՝ Հայկը, որը տարիներ առաջ Գերմանիայում ծառայության էր եղել խորհրդային բանակի կազմում: Ճաշը բաղկացած էր հացից, պանրից, կանաչիից, մածունից, լոլիկներից, ջրից ու արաղից: Բայց որքան պարզ էր այդ բաղադրությունը, այնքան անմոռանալի ու անգին էր, իսկական էր այդ պահը ու իսկական էին այդ մարդիկ: Ափսոս, որ աշխարհում բոլորը չեն այդպիսին: Բայց ես գոնե փորձում եմ փոխանցել այդ հիանալի, բարի ու ազնիվ մարդկանց»:

Արտասհմանցիներին հյուրընկալած Հայկը

Արեգ Դավթյան Թոմաս Լոյդհարդտ

Page 60: Yerevan City Magazine

Պարսից շահի պաշտոնական այցը, գլխավոր հատակագծի ու զինանշանի հաստատումը, Փակ շուկայի բացումը, ինչպես նաև այլ` տարբեր

կարևորություն ունեցող իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Երևանի կյանքում տարբեր տարիների ապրիլ ամիսներին: Խորագիրը պատրաստվում է Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ:

Պարսից շահ Նասր Էդդինը

Երևանի գլխավոր հատակագիծը

«Հայֆիլմի» առաջին տարբերանշանը

«Գարեգին Նժդեհ» հրապա- րակը՝ նախքան մետրոյի կայարանի կառուցումը

1878թ. ապրիլի 28Երևան ժամանեց պարսից շահ Նասր ԷդդինըԵրբեմնի թշնամի պետության ղեկավարին Երևանում ընդունեցին մեծ շուքով: Քաղաքը տոնական տեսք էր ստացել, բնակիչները դուրս էին եկել փողոցները, երբ շահի կառքը մտավ Երևան և կանգ առավ նահանգապետի տան առաջ: Նրան դիմավորեցին քաղաքագլուխ Հ. Ղորղանյանը, կաթողիկոսի ներկայացուցիչ Պետրոս եպիսկոպոսը և ուրիշներ: Հաջորդ օրը Նասր Էդդինը մեկնեց Էջմիածին, որտեղ վանքի ճեմարանին նվիրաբերեց 700 ռուբլի, իսկ ամսի 30-ին մեկնեց Թիֆլիս:

1924թ., ապրիլի 3Հաստատվեց Երևանի գլխավոր հատակագիծը150 հազար բնակչի համար նախատեսված գլխավոր հատակագիծը Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական առաջին աշխատանքն էր Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց հետո: Այն դարձավ Երևանի հետագա բոլոր գլխավոր հատակագծերի հիմքը: Թամանյանը պարբերաբար անդրադարձել է Երևանի հատա- կագծին, մշակել, կատարելագործել է այն: 1934-ին սկսել է նախագծել «Մեծ Երևանի» (այս անգամ արդեն 500 հազար բնակչի համար) հատակագիծը, որը մնացել է անավարտ: Բացի այդ, 1925-33-ին Թամանյանը նախագծել է նաև Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի (Էջմիածին), Ստե- փանակերտի, Նոր Բայազետի (Կամո), Ախտայի (Հրազդան), Լուկաշինի, Նուբարաշենի (Սովե- տաշեն) և այլ բնակավայրերի հատակագծերը, որոնցից, սակայն, ոչ բոլորն են իրականացվել:

1923թ., ապրիլի 16Հիմնադրվեց «Հայֆիլմ» կինոստուդիանԼուսավորության ժողովրդական կոմիսարիատի նախաձեռնությամբ դեռ 1920-21թթ. հանրապետության շրջաններ էին ուղարկվում մեծ քանակությամբ կինոապարատներ և ժապավեններ, բայց կինոարտադրության ոլորտում իրական տեղաշարժ տեղի ունեցավ 1923 թվականի ապրիլին, երբ Լուսժողկոմի համակարգում պաշտոնապես որոշում կայացվեց «Պետկինոյի» (հետագայում ̀«Հայկինո» և «Հայֆիլմ») ստեղծման մասին: Ընդ որում, ըստ Հայաստանի ֆոտո-կինոյի վարչության պետ, հայրենական կինոյի «կնքահայր» Դանիել Դզնունու̀ հիմնարկի սկզբնական բյուջեն կազմել է ընդամենը վեց չերվոնեց՝ վաթսուն ռուբլի: Մեկ տարի անց լույս տեսավ «Սովետական Հայաստան» վավերագրական ժապավենը, իսկ 1926-ին Թիֆլիսից ժամանած Համո Բեկնազարյանը ներկայացրեց առաջին հայկական խաղարկային կինոնկարը՝ «Նամուսը»:

Ապրիլ

5859 Ապրիլ 2013

ՔԱՂԱՔ Օրեցօր

Page 61: Yerevan City Magazine

«Էրեբունի» օդանավակայանը

Մեծ եղեռնի զոհերի հիշա- տակին նվիրված ցույցը Լենինի հրապարակում

Երևանի զինանշանը

Կենտրոնական ծածկած շուկան

1983թ., ապրիլի 16Շարք մտավ «Էրեբունի» օդանավակայանի նոր շենքըՃարտարապետներ Ռուբեն Հասրաթյանի ու Լևոն Խրիստաֆորյանի նախագծով կառուցված շենքը փոխարինեց 1938 թվականին շահագործման տրված (առաջին չվերթը կայացավ Երևանից Թբի- լիսի) օդանավակայանը՝ առաջինը Հայաստանում: Այսօր, սակայն, «Էրեբունին» ռազմական դեր է կատարում, ծառայելով հայկական և ռուսական ռազմական ուժերին:

1965թ., ապրիլի 24Երևանում առաջին անգամ տեղի ունեցան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ցույցերՄարդիկ հավաքվել էին Լենինի հրապարակում, պանթեոնում, օպերայի շենքի մոտ՝ նշելով Մեծ եղեռնի 50-ամյակը: Համաժողովրդական այս շարժմանը արձագանքեցին նաև իշխանություն- ները: Քայլերից մեկը եղավ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթի հայտարարումը: Երկու տարի անց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը (ճարտարա-պետներ̀ Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդա- կագործ ̀Ֆ. Առաքելյան) արդեն պատրաստ էր:

1995թ., ապրիլի 26Հաստատվեց Երևանի զինանշանըՔաղաքային խորհուրդը հաստատեց Երևան քաղաքի զինանշանը, որի ուղղանկյուն վահանի վրա պատկերված է ոսկեգույն երեք երանգներով Էրեբունու թևավոր առյուծը, գլխին՝ թագի տես- քով կենաց ծառի պատկերը, ձեռքին՝ իշխանու- թյան գավազանը, կրծքին՝ կլոր վահանի մեջ հա- վերժության նշանի վրա Արարատ լեռան պատ- կերը, ներքևում՝ հայերեն մեծատառերով «Երևան» մակագրությունը (հեղինակներ՝ Ա. Սոխիկյան, Ա. Մխիթարյան, Ա. Ղարիբյան):

1952թ., ապրիլի 28Բացվեց կենտրոնական ծածկած շուկան Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախա- գծով կառուցված շուկայի տեղում նախկինում առևտրային հրապարակ է եղել՝ մի քանի տաս- նյակ կրպակներով և սրճարաններով: Հետպա- տերազմյան տարիներին կառուցվելով, նոր շու- կան արագ դարձավ քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկը, ձևավորվեցին նույնիսկ լոկալ ավանդույթներ: Օրինակ՝ շուկայի ներսում փոք- րիկ շատրվանով ջրավազանի մեջ այցելուները մանրադրամ էին գցում: 1968-ին Կենտրոնական ծածկած շուկայի շինությունը ստացել է ճար- տարապետական հուշարձանի կարգավիճակ: Սակայն դա չփրկեց քաղաքի խորհրդանիշերից մեկը ավերումից՝ 2012-ին դրա տանիքը քանդեց սեփականատեր Սամվել Ալեքսանյանը: Թե ինչ- պիսի տեսք կունենա շուկան տարվող աշխա- տանքներից հետո, առայժմ հայտնի չէ:

1959թ., ապրիլի 30 Բացվեց Սուրեն Սպանդարյանի (այժմ ̀Գ. Նժդեհի) անվան հրապարակըՀեղափոխական գործիչ Սպանդարյանի անվան հրապարակը հայտնի է եղել այնտեղ տեղակայ- ված գեղեցիկ շատրվանով, որն ապամոնտաժ- վեց 1980-ականներին, տեղը զիջելով մետրոյի կայարանին: Վերջինս, ինչպես և հրապարակը, հետագայում վերանվանվեցին «Գարեգին Նժդեհ»: Հատկանշական է, սակայն, որ Նժդեհի անունը կրող հրապարակում մինչ օրս կանգնած է Սպանդարյանի բրոնզե արձանը (հեղինակ̀ Թոմ Գևորգյան), որը տեղադրվել էր մեծ ուշացումով 1991 թվականին, երբ արդեն մեծ թափ էր հավա- քել Ղարաբաղյան շարժումը, իսկ հեղափոխա- կաններն այդքան էլ արդիական չէին:

Արեգ Դավթյան Երևանի պատմության թանգարան, Հայաստանի Ազգային արխիվ

Page 62: Yerevan City Magazine

Երևանի պատմության թանգարան

Կոնդի պարսկական շրջանի բնակելի տներից 21 անուն, գլխավոր փողոցների երեք ամբողջական հատվածներ, բնակելի տների դարպասներ ու երկու մզկիթներ մինչ 1999 թվականը ընդգրկված են եղել պետության կողմից պահպան- վող հուշարձանների ցանկում։ Այսօր, սակայն, հիմնավորվե- լով իբրև վերակառուցման ար- դյունքում ճարտարապետական արժեքը կորցրած, այդ հուշար- ձանները, բացառությամբ 1687 թվականին կառուցված Թափաբաշի մզկիթի, հանվեցին ցանկից (ներկայիս ցանկը լրացվել է միայն 1706-1710 թթ.

Թափաբաշի մզկիթը, 1920-ականներ

կառուցված ու հետագայում վերակառուցված Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցով ՝ չհաշված թաղամասի տակով անցնող Մամռիի ջրանցքը): Թափաբաշի (դա Կոնդի այլ̀ պարսկական անվանումն է) մզկիթը Հայաստանի հանրա- պետության տարածքում պահ- պանված մի քանի մզկիթներից հնագույնն է: Շինության գմբե- թը ըստ տարբեր աղբյուրների̀ քանդվել է 1988 թվականի ավե- րիչ երկրաշարժի հետևանքով: Հիմնական ծավալը մինչ օրս կանգուն է, և այժմ դրա ներքին հատվածը հարմարեցված է բնակության համար:

ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

60 Ապրիլ 2013

Page 63: Yerevan City Magazine
Page 64: Yerevan City Magazine