25
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

դիպլոմային աշխատանք բակ պարտեզը %2cորպես ուսումնական միջավայր

  • Upload
    -

  • View
    565

  • Download
    10

Embed Size (px)

Citation preview

Երևանի «Մխիթար Սեբաստացի»

կրթահամալիրի քոլեջ

ՂԵԿԱՎԱՐ`ՀՌԻՓՍԻՄԵԱՌԱՔԵԼՅԱՆ դասվար

Բակ-պարտեզում անհրաժեշտ է ստեղծելայնպիսի միջավայր, որ կնպաստի՝Երեխաների ճանաչողական ունակություններիզարգացմանը /պայմաններ նոր ճանաչողությանգործունեության, փորձարկումների, բնականնյութերով կենդանի և անկենդան բնության մեջանընդմեջ դիտումների, հետաքրքրող հարցերիպատասխանների որոնման և նորհարցադրումների կառուցման համար/:

Երեխաների գեղագիտական ունակություններիզարգացմանը /ուշադրությունը բևեռելշրջապատող բնության օբյեկտների,

արհեստականի փոխարեն դրանցառաջնայնության/:

Բնության գեղեցկությունը, բազմատեսակգույներն ու ձևերը տեսնելու կարողությանզարգացումանը:

Երեխաների բարոյական որակներիձևավորմանը: Կենդանի օբյեկտների խնամքի ևամենօրյա շփման պայմանների ստեղծում,

շրջապատող բնության օբյեկտների նկատմամբհուզական վերաբերմունքի,պահպանելցանկանալու, կարողությունների ձևավորում,

շրջակա միջավայրի պահպանության,

պատասխանատվության դաստիրակմանը:

ՄիջավայրըԿանաչապատ, անվտանգ, խնամված բակ-պարտեզ` տաղավարներ,

լողավազան, ճոճանակներ, հեծանիվներ, ինքնաշեն խաղալիքներ, ցեխով,

կավով խաղալու, ծեփլու տարածք, մանր ավազով լցված ավազան,

նստարաններ: Երեխայի առօրիայի մեծ մասն անցնում է բակում:

Երեխաները սահում են սահարաների վրա, ճոճվում են ճոճանակներով,

թռչում, մագլցում, բարձրանում, տարբեր բակային խաղեր են խաղում,

մրցում են, ով է բարձր թռչում, արագ վազում և այլն: Այս ամենը ոչ միայննպաստում է երեխայի ֆիզիկական զարգացմանը, այլ մեծացնում է նրաֆիզիկական ակտիվությունը, նպաստում օրգանիզմի կոփմանը,

շարժողական ապարատի զարգացմանը:

Ամռան ամիսներին առանց մանկական լողավազանի չի կարող բակըլիարժեք զարգացնող միջավայր համարվել: Հայաստանի շոգ ու տոթպայմաններում առանց լողավազանի անհնար է երեխայի առողջությանպահպանման մարմնի կոփելու, ֆիզիկական բնականոն զարգացման մասինխոսելը: Լողալ սովորելով նա ազատվում է մի շարք վախերից , ավելի ազատու ինքնավստահ է դառնում, ավելի ճկուն մտքով ու մարմնով զարգանում էշարժումների կորդինացիան

Պարտեզի խնամքըԵրեխայի ընտելացման շրջանը շարունակվում է մինչև 4

տարեկանը: Հետո սկսվում էերրորդ փուլը` աշխատանքի շրջանը: 4-5 տարեկանումերեխան արդեն շրջապատողմիջավայրը բավականաչափ ուսումնասիրել է, այդմիջավայրին հարմարվել, շատ թեքիչ յուրացրել է և իր առաջին կենսափորձը կարգավորել: Այժմնա շրջապատողաշխարհը նվաճելուն ձեռնամուխ լինելու ժամանակ ևհնարավորություն ունի: Դաաշխատանքի ընթացքում է իրականացվում: Մարդուն իրֆիզիկական և հոգևորպահանջմունքները բավարարելու հնարավորություն տվողհիմնականգործունեությունը հենց աշխատանքն է, կյանքում իր կոչումնիրականացնելուանհրաժեշտ ուժը աշխատանքն է տալիս:

Աշխատանքային դաստիարակության կարևորության մասին գրել եննաև հայտնի մանկավարժներ Ուշինսկին, Ղազարոս Աղայանը,

Խաչատուր Աբովյանը և շատ ուրիշներ: Մեր օրերում հատկապեսքաղաքում ապրող երեխաների համար շատ կարևոր է աշխատանքայինդաստիարակությունը, հատկապես շրջակա միջավայրի բարելավման,

ծառ ու ծաղկի խնամքին ուղղված աշխատանքները:

Երեխան պետք է իր ձեռքերով բարեկարգի իր շրջապատը, ծառեր ուծաղիկներ տնկի, խնամի, ջրի: Մաքրի բակն ու շրջակա տարածքը:

Գարունը պարտեզային աշխատանքներն սկսելու իսկական ժամանակնէ: Մեր պարտեզում գարնանային աշխատանքները սկսում ենքսածիլների սերմերը ցանելով: Նախօրոք նախապատրաստել էինք հողովլցված տարրաներ, որպեսզի ստեղծեինք ջերմոցային պայմաններ,

սերմերը ծլեցնելու համար: Երեխաներն արդեն տեղյակ էին, որսենյակային պայմաններում բույսերը լավ կաճեն, եթե պատրաստենհողի հատուկ խարնուրդ, որը հարուստ է սննդարար նյութերով: Մենքընտրել էինք տարբեր ծաղիկների սերմեր, որ երեխաները հասկանան,

թե որքան բազմազան են դրանք և’ ձևով, և’ մեծությամբ: Սերմերըխառնել էինք իրար: Սկզբում դրանք տեսակավորեցինք, խմբավորեցինքըստ տեսակի, հետո տեղավորեցինք փոքրիկ տուփերի մեջ:

ԱՐՄԱՆԸ Լյուսին ու մայրիկը

Բակային խաղեր և շարժախաղերՄանկապարտեզի գործունեության կարևորագույն բաժիններից է նաևխաղը, հատկապես բակային խաղերը որոնք զարգացնում եներեխաների արագաշարժությունը, ճարպկությունը, արագկողմնորոշվելու կարողությունը և նպաստում նրանց ֆիզիկականզարգացմանը:

Շարժախաղերը և բակային խաղերը խաղային գործունեությանայնպիսի ձև են, որտեղ շատ կարևոր է շարժման դերը. Նրանքկազմված են տարբեր բնույթի շարժումներից (քայլք, վազք, ցատք,

մագլցում ևայլն): Շարժախաղերն ու բակային խաղերը ազդումեն երեխայի բնավորության դրական գծերի, բարոյական որակների,

գեղագիտական զգացումների ձևավորման վրա (ընկերասիրություն,

համաձայնություն, վճռականություն, ինքնավստահություն, խմովաշխատելու կարողություն): Հնարավոր չէ երեխաներինպատկերացնել առանց խաղի, որովհետև խաղը երեխաների բնականուղեկիցն է: Խաղում ակտիվ, շարժուն գործունեությունը մարզումէ երեխայի ոչ միայն ֆիզիկական մարմինը այլ նաև նյարդայինհամակարգը:

ՆԱՐԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՆԱՐԵ

ԱվազաթերապիաԽաղը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման հիմնականմիջոցն է, որն օգնում է ստեղծագործել, ազատվել ներքինզգացմունքներից, դրանք արտաքին աշխարհտեղափոխել:Ավազի հետ խաղը, որը հոգեբանները որպեսթերապիա են օգտագործում, թույլ է տալիս ակտիվացնելերևակայությունը և կառուցել առաջացած պատկերները: Թվում է, թեավազն այնքան պարզ ու հասկանալի է, սակայն, իրականում, այնշատ զարմանալի և խորհրդավոր նյութ է: Այն այնքան տարբերկարող է լինել. չոր ու փափուկ կամ ծանր ու հարթ, և հեշտությամբկարղ է ստանալ տարբեր ձևեր: Ավազը, ջուրը և ևս մի քանի կերպար(մարդկային կամ կենդանական) կարող են օգնել բացահայտվել, արտահայտել զգացմունքներն ու հույզերը, որոնք շատ հաճախդժվար է արտահայտել բառերով:

նպաստում է անհատականացման գործընթացին,

երեխաների համար ինքնարտահայտման միջոց է, ազատում է ներքին զգացմունքները և ակտիվացնումէ հիշողությունը,

կապ է ստեղծում անգիտակցականի ևգիտակցականի, ներքինի և արտաքիինի, հոգևորի ևֆիզիկականի միջև,

երեխային ստեղծագործ է դարձնում,

նպաստում է մի շարք հիվանդություններիբուժմանը,

զարգացնում է երեխայի տարածական, մաթեմատիկական մտածողությունը,զարգացնում էմանր մոտորիկան::

Մանկապարտեզում մեծ տեղ է տրվում երեխայիֆիզիկական զարգացման,օրգանիզմիկոփման,դիմադրողականությանբարձրացման,ազատ,անկաշկանդ շարժմանունակությունների ձևավորմանը:

Երեխայի մոտ մարմնակրթական կուլտուրա ձևավորելուհամար ամենից առաջ անհրաժեստ է համապատասխանմիջավայր ապահովել:Ամեն առավոտ երեխան կոփում էիր մարմինը ֆիզիկական վարժանքով:

Այդ վարժությունները արթնացնում են,թարմացնում եներեխայի մարմինն ու միտքը,բարձրացնում են նրատրամադրությունը:Առավոտյան նախավարժանքները{չոր} վարժություններ չեն:Ամեն անգամդաստիարակներն ու երեխաները նոր ձևեր են մտածումայդ վարժությունները խաղային հետաքրքիր,մարմնիհամար ավելի օգտակար դարձնելու համար:

Ամեն առավոտ մեր օրը սկսում ենք «Ուրախմարմնամարզությամբ»: Ամբողջ մանկապարտեզովհավաքվում ենք բակում և սկսումմարմնամարզությունը: մաքուր օդում լավմարզվելուց հետո սկսում ենք մաքրել մեր բակը, խնամել ծաղիկներն ու բույսերը: Աշխատանքնավարտելուց հետո գնում ենք խմբասենյակ: Մտավխմբասենյակ նշում է իր ներկայությունը ներկաբացակայի թերթին` ինչ որ բան է նկարում կամներկում վանդակը: Դրանից հետո փոխում էհագուստը, կոշիկները, դրանք դնում իրենցտեղերը: Երեխան օգնում է նաև դաստիարակիօգնականին, սեղան է գցում, ուտելուց հետո իրօգտագործած ամաններն է հավաքում, կարգ ուկանոնի է բերում խմբասենյակը: Երեխան պիտիմասնակցի իր առօրիայի կազմակերպմանը, սպասարկի ինքն իրեն և ընկերներին:

Մանկապարտեզում մեծ տեղ է հատկացվումաշխատանքային դաստիարակությանը,որընպաստում է շարժումներիզարգացմանը,բնությունըճանաչելու,խնամելու,այն զգալուկարողությանը:

Մանկապարտեզում այդ աշխատանքներըշարունակական են:Երեխան վաղ գարնանիցսկսում է մասնակցել բակ-պարտեզիբարեկարգման աշխատանքներին,որիարդյունքում կարողանում է հասկանալ ևգնահատել բնությունը իր գեղեցկությամբ ևտված բերք ու բարիքով:

Մեր մնանկապարտեզում մեծ տեղ է տրվում նաևբոլոր տեսակի տոնակատարությաններին ևծիսակատարություններին:

Մեր մանկապարտեզի բակում մեծ շուքով տոնեցինքհունիսի մեկը “երեխաների պաշտպանության օրը”:

Երեխաները շատ մեծ ոգևորությամբ մտնում էինպարտեզ փուչիկներով,դրոշակներով: Իրենց իսկբերած փուչիկներով և դրոշակներով զարդարեցինքբակը,տաղավարները և պատշգամբները:

Բոլոր խմբերին նախաճաշից հետո բակհրավիրեցինք և յուրաքանչյուր երեխա գունավորկավիճներով սկսեց նկարել իրեն տրվածհատվածում:Երգեցին,պարեցին և ուրախացան:Այդօրը երեխաները մեծ հաճույքով և բավականությամբտուն վերադարձան:

Ուրախ մանկական ճչոցներով, մանկականհրճվանքով ու հաճույքով լցված հիգիենիկմիջավայր, որտեղ երեխաներըպատսպարվում են ամռան տապից, լողումեն, խաղում, նկարում, ծեփում,

պատրաստում. Իրական զարգացնողուսումնական միջավայր …Նույնիսկպարտեզում կազմակերպում ենք ամառային–ջրային մրցաշարեր: