8
Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր

Embed Size (px)

Citation preview

Page 1: Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր

Page 2: Սեբաստացու օրեր

Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացու իրական անունը եղել էՄանուկ: Նա սովորել է Սբ նշանում, ապա՝Էջմիածնի, Սևանի,Կարինի վանքերում: 1693թ-ինմեկնել է Բերիա, որտեղ ծանոթացլ է կաթոլիկմիսիոներների հետ: 1696թ-ին ձեռնադրվել էկուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ:1701 թ-

ին Կոտանդնուպոլսում հիմնադրել էմիաբանություն: 1705 թ-ին Հռոմիիշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելուհամաձայնությունը, 1706 թ-ին Վենետիկին ենթակաՀունաստանի Մեթոն բերդաքաղաքում սկսել էվանքի կառուցումը: 1712 թ-ին Հռոմի պապըՍեբաստացուն շնորհել է աբբահորկոչում:Խուսափելով թուրքերի հարձակումից՝ 1715 թ-

ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717

թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ

Ղազար կղզին շնորհել է միաբանությանը:

Page 3: Սեբաստացու օրեր

Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի,

բացել դպրոց, պատրաստել է միաբան-

գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է

մատենագիտական աշխատանքով, ղեկավարել

իր սաների բանասիրական հետազոտական

աշխատանքները, կատարել

թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Սեբաստացու մահվանից հետո

միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է

Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան

մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս,

Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:

Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի

քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն

քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-

ի (1727 թ.) հեղինակն է:

Page 4: Սեբաստացու օրեր

Թանկ է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի

հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է

գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը,

սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության

և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է

Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր,

1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի

բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն

ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ.

բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան»

(1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի

մասը, որպես շարական, Սեբաստացու

երաժշտությամբ, երգում են այսօր: Լավագույն

ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է

Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև

«Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):

Սեբաստացու անունով Երևանում կոչվել է

կրթահամալիր, որտեղ մենք սովորում ենք:

Page 5: Սեբաստացու օրեր

Սեբաստացու իմացական կարողություններիմասին

● Մարդիկ միշտ ծածկում են իրենց թերությունները,

բայց Սեբաստացին այնքան համեստ էր, որ ծածկումէր նաև իր առավելությունները և լավ կողմերը:

● Սեբաստացին չէր սիրում գովասանքի խոսքերը և նաասում էր, որ ինչպես կրակը հալեցնում է մոմը,

այդպես էլ գովասանքի խոսքերը ոչնչացնում ենբարի գործը:

● Նա ապշում էր, թե ոնց կարելի հպարտանալ այնբանով, որը քեզ աստված է տվել, ոչ թե դու եսստեղծել:

● Նա շատ ավելի մեծամտանալու իրավունք ուներ,

քան մյուսները և դա նրան կներվեր, բայց նա շատավելի խոնարհ էր քան մյուսները:

● Մխիթարը իր խոնհարության և պարզությանշնորհիվ բոլորի հետ ընկերացել է և չի եղել այնպիսիմի թշնամի, որը հետո չդառնար իր բարեկամը կամավելի մոտ:

Page 6: Սեբաստացու օրեր

● Սեբաստացին իր թշնամու դեմ չէրօգտագործում ուրիշ զենք, բացի լռությունից ևհամբերությունից, նա համարում էր, որլռությունը ավելի ուժեղ է քան անիմաստշատախոս արդարացնող խոսքերը:

● <<Մարդկային գծերի խոհեմությունը միշտեղել է Մխիթարի մոտ>>-ասում էր իրկենսագիր Ստեփանոս Ադոնցը:

● Գործը վերջացնելու համար նա ճարտար էր ևհաջողակ, նրանց ընտրության ,եջ բութ, ոչվախկոտ և դանդաղաշարժ:

● Սեբաստացին անհողորդ և հաստատամիտ էրիր որոշման մեջ, երագ և զգույշ նրանցկատարածների մեջ և այնքան հեռատես, որամենասկզբից էլ գտնում էր գործի լուծումը:

● Նա կգտներ լավագույն լուծումը ամեն ինչիմեջ, վեհանձության հետ՝ խոնարհամիտ էր,

հրամայելու ժամանակ՝համեստ և բարեշնորհ,

խիստ էր՝ բայց քաղցրահամբույր:

Page 7: Սեբաստացու օրեր

● Խորագետ էր՝ այլ ոչ խորամանկ,պարզ ևանկեղծ, ոչ անզգույշ և անգաղտնապահ.

կիրթ և ազնիվ՝բայց ոչ մարդուն հաճելի կամկեղծավոր, բարեսեր և բարեմիտ, այլ որբնավ նվաստախոհ և ծառայամիտ:

● Խոսքի մեջ ճոխ էր և առատ, բայց ոչդատարկախոս. նրա բերանից ոչ ոք երբեքանօգուտ խոսք չեն լսել:

● Համեստության քողի ներքո ծածկած իրմեծամեծ գործերը՝անձնազոհությանստվերից անգամ խուսափելով,

նախանձկոտների սիրտը շահում էր:

● Ինչքան խիստ էր նա իր նկատմամբ, այնքան կարեկցող էր ուրիշներինկատմամբ:

● ժիր և փութաջան է, անգամ մոռանում էր իրանձը, ուրիշներին խնամելու և երջանիկդարձնելու համար:

Page 8: Սեբաստացու օրեր

● Անդուլ և անխոնջ բարի գործերի մեջ, անընկճելի՝ծանր դեպքերի մեջ, արի և հնարագետ՝դժվարության առջև, հաջողության ևձախորդության մեջ՝ միակերպ, աննկուն,

անայլայլ, համբերատար ցավի և տառապանքիմեջ:

● Տրտմական բաների մեջ՝անվրդով,

հակառակության մեջ՝անդրդվելի, կարևոր ևմեծամեծ գործերի ձեռնամուխ, ոչ փառասեր կամշահամոլ, այլ հասարակուցյան օգտի մասինմիայն մտածող: