3
ԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾ ՊՊՊՊՊՊՊՊՊ ՊՊՊՊ ՊՊՊՊՊՊՊՊՊՊՊ

ծածկույթային հյուսվածք

Embed Size (px)

Citation preview

Page 1: ծածկույթային հյուսվածք

ԾԱԾԿՈՒՅԹԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔՊատրաստեց Հրաչ

Եղիազարյանը

Page 2: ծածկույթային հյուսվածք

Կառուցվածքը Մաշկը, նրա ածանցյալները (մազերն ու եղունգները) և

լորձաթաղանթները կազմում են ծածկույթային համակարգը։ Ծածկույթային համակարգը կատարում է պաշտպանական, ջերմակարգավորման, արտազատման, ջրաաղային փոխանակության և զգայական ֆունկցիաներ։ Մաշկն ամուր, առաձգական թաղանթ է, որը պատում է մարդու մարմնի մակերեսը։ Մաշկը կազմված է երկու շերտերից՝ արտաքին (վերնամաշկ) և ներքին (բուն մաշկ) :Մաշկի տակ գտնվում է ենթամաշկային ճարպային բջջանքի շերտը։ Վերնամաշկում չկան արյունատար անոթներ և նյարդեր, այն կազմված է մի քանի շերտ բջիջներից։ Վերնամաշկի մակերեսային շերտը կազմված է եղջրացած, մեռած բջիջներից, որոնք անընդհատ փոխարինվում են ստորև գտնվող շերտերի բջիջներով։ Բուն մաշկում են գտնվում մազարմատները, ճարպագեղձերը, քրտնագեղձերը, արյունատար անոթները և նյարդերը։

Page 3: ծածկույթային հյուսվածք

Մաշկի պաշտպանողական դերը

 Մաշկը պաշտպանում է իր տակ գտնվող հյուսվածքները վնասվածքներից և վարակի արգելք է հանդիսանում՝ խոչընդոտելով հիվանդության հարուցիչների մուտքը։ Մաշկը կարգավորում է մարմնից ջրի գոլորշիացումը և դրանով մասնակցում ջերմակարգավորմանը։ Մարմնում առաջացած ջերմության մոտ 80%-ը արտազատվում է մաշկի միջոցով։