27

Հայաստանի մեդալները

Embed Size (px)

Citation preview

Page 1: Հայաստանի մեդալները
Page 3: Հայաստանի մեդալները

1. Մարտական խաչ շքանշանն ` 1- ունի երկու աստիճան ին աստիճանի , 2- :Մարտական Խաչ շքանշան րդ աստիճանի Մարտական Խաչ շքանշան 1- :Մարտական խաչ շքանշանի բարձրագույն աստիճանը ին աստիճանն է

2. Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ

, : արիության անձնուրացության և հմտության համար3. 1- `ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են

) ` ա ՀՀ զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և

, ` անձնական արիության համար ինչպես նաև այլ անձինք ,պաշտպանության գործին բերած նշանակալի նպաստի համար

) ` բ ՀՀ զինված ուժերի և այլ զորատեսակների ավագ հրամանատարները մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի

:հաջողությունների համար4. 2- `րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են) ա ՀՀ զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները և ավագ

` հրամանատարները մարտական առաջադրանքների հմուտ կատարման, ` համար ինչպես նաև այլ անձինք դրանց կատարմանը բերած նշանակալի

,նպաստի համար) , , բ ՀՀ ոստիկանության ազգային անվտանգության ծառայության

արտակարգ իրավիճակների վարչության և մաքսային մարմինների, ` աշխատակիցները ինչպես նաև այլ անձինք հասարակական կարգի

:պահպանության գործում ցուցաբերած անձնական արիության համար

Page 4: Հայաստանի մեդալները

5. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով և 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների վարչության, ինչպես նաև մաքսային պետական կոմիտեի կողմից:6. Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Հայրենիքի շքանշանից հետո

Հայրենիքի շքանշանն հանձնվում է միայն« » Հայաստանի ազգային հերոս

բարձրագույն կոչմանն արժանացած: անձանց

Page 5: Հայաստանի մեդալները

Պատվո շքանշանի մասին օրենքը գործում է 2000թ. հուլիսի 27-ից:

1. Պատվո շքանշանը շնորհվում է ՀՀ պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության և ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամության հաստատման ու խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար: 2. Պատվո շքանշանով պարգևատրվում են` 1. Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները,2. Օտարերկրյա պետությունների`- դիվանագիտական ներկայացուցիչները,- տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, բարեգործները,- կրոնական գործիչները,3. Միջազգային կազմակերպությունների` ՀՀ քաղաքացի չհանդիսացող օտարերկրյա ներկայացուցիչները: http://www.youtube.com/watch?v=6KHwJZtR2sE

Page 6: Հայաստանի մեդալները

Տիգրան Մեծ շքանշանի մասին օրենքը գործում է 2002թ. հունիսի 12-ից: http://www.youtube.com/watch?v=PN5bgBMna0M1. «Տիգրան Մեծ» շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:2. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվում են ՀՀ պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները:3. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են ՀՀ կառավարության, պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինները:4. «Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից առաջ:

Page 7: Հայաստանի մեդալները

http://www.youtube.com/watch?v=WToTJtec6To

«Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին օրենքը գործում է 2002թ. հունիսի 12-ից: 1. «Վարդան Մամիկոնյան» շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար: 2. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի բարձրագույն և ավագ սպայական կազմի զինծառայողները: 3. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են ՀՀ կառավարության, պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների պետական լիազորված մարմինները: 4. «Վարդան Մամիկոնյան» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում` «Տիգրան Մեծ» շքանշանից հետո:

Page 8: Հայաստանի մեդալները

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը շնորհվում է ՀՀ տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև երկրների հետ տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

Page 9: Հայաստանի մեդալները

http://www.youtube.com/watch?v=_nruuqPHs3k

Արիության մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

1. Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար: 2. Արիության մեդալով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների վարչության, մաքսային պետական կոմիտեի ծառայողները, ինչպես նաև այլ անձինք: 3. Արիության մեդալով պարգևատրվելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից: 4. Արիության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից հետո:

Page 10: Հայաստանի մեդալները

Մարտական ծառայության մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

1. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանընպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար: 2. Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում են ՀՀ զինծառայողները, ինչպես նաև այլ անձինք: 3. Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվումէ ՀՀ նախարարությունների և պետականվարչությունների կողմից: 4. Մարտական ծառայության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Արիության մեդալից հետո:

Page 11: Հայաստանի մեդալները

Անանիա Շիրակացու մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

Օրենքի մեջ փոփոխություն է կատարվել 2000թ. նոյեմբերի 15-ին:1. Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, գիտության և տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար: 2. Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարապետները, գյուտարարները:http://www.youtube.com/watch?v=cCgDwCftBeY

Page 12: Հայաստանի մեդալները

Մխիթար Հերացու մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է ՀՀ առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար:

http://vimeo.com/62680976

Page 13: Հայաստանի մեդալները

Մխիթար Գոշի մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Page 14: Հայաստանի մեդալները

Մովսես Խորենացու մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Page 15: Հայաստանի մեդալները

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի «ԶԻՆԱՆՇԱՆ» հուշամեդալի մասին օրենքը գործում է 2001թ. հուլիսի 7-ից: (ՀՀ ՊՆ 07.07.2001թ. N 511 հրաման)

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի «Զինանշան» հուշամեդալը տրվում է ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներին, պաշտպանության բանակի և բանակային կորպուսների հրամանատարներին, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչին, արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնատար անձանց և բանակին մեծ նյութական օժանդակություն ցուցաբերած անհատներին:

2. ՀՀ զինված ուժերի «Զինանշան» հուշամեդալը տրվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով

Page 16: Հայաստանի մեդալները

«Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. օգոստոսի 13-ից: (ՀՀ ՊՆ 13.08.2001թ. N 608 հրաման)

«Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. օգոստոսի 13-ից: (ՀՀ ՊՆ 13.08.2001թ. N 608 հրաման) 1. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» մեդալը քառաստիճան է և ըստ I-IV աստիճանակարգի` շնորհվում է ՀՀ զինված ուժերում 5, 10, 15, 20 տարի անբասիր ծառայած սպաներին և ենթասպաներին:

2. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալով պարգևատրման ներկայացնում են. ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները` ՊՆ կադրերի վարչության միջոցով ներկայացումները հասցեագրելով կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

Page 17: Հայաստանի մեդալները

« Մարշալ Բաղրամյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 1997թ. մայիսի 11-ից: 1. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվում են. Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցած անձինք, Աշխատանքի վետերանները, որոնք ակտիվորեն մասնակցում են երիտասարդության ռազմա- հայրենասիրական ոգով դաստիարակությանը,ՀՀ ազգային բանակի գեներալները և սպաները, շարքայինները և սերժանտները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին:

2. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցվում է ՀՀ ՊՆ, պատերազմի և աշխատանքի վետերանների միության խորհրդի և «Մարշալ Բաղրամյան» ֆոնդի նախագահության կողմից:

3. Պարգևատրումը մեդալով կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, ՀՀ Մարտական ծառայության մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով կարող են պարգևատրվել ԱՊՀ և այլ երկրների Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և զինծառայողներ:

Page 18: Հայաստանի մեդալները

Օզանյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից: (ՀՀ ՊՆ 20.07.2001թ. N 547 հրաման)

1. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են.ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

2. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

Page 19: Հայաստանի մեդալները

3. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Մարշալ Բաղրամյան» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

Page 20: Հայաստանի մեդալները

«Դրաստամատ Կանայան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից: (ՀՀ ՊՆ 20.07.2001թ. N 549 հրաման)

1. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ռազմակրթական համակարգի զարգացման և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

Page 21: Հայաստանի մեդալները

2. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրեվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Անդրանիկ Օզանյան» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

Page 22: Հայաստանի մեդալները

«Գարեգին Նժդեհ» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից: (ՀՀ ՊՆ 20.07.2001թ. N 548 հրաման)

1. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնկայացման ելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները: 2. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին: 3. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: 4. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական: 5. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Դրաստամատ Կանայան» մեդալից հետո: 6. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

Page 23: Հայաստանի մեդալները

«Վազգեն Սարգսյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2002թ. սեպտեմբերի 12-ից: (ՀՀ ՊՆ 12.09.2002թ. N 757 հրաման)

1. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվում են. ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

Page 24: Հայաստանի մեդալները

2. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրման ներկայացնում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային զորամիավորումների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՀՀ ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Գարեգին Նժդեհ» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

Page 25: Հայաստանի մեդալները

«Ծովակալ Իսակով» մեդալի Կանոնադրությունը գործում է 2004թ. օգոստոսի 27-ից: (ՀՀ ՊՆ 27.08.2004թ. N 778 հրաման) 1. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զիկորպուսներինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները: 2. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին: 3. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: 4. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական: 5. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Վազգեն Սարգսյան» մեդալից հետո: 6. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

Page 26: Հայաստանի մեդալները

Հիմնադրված է ԼՂՀ Ազգային ժողովի 1996թ. ապրիլի 27-ի թիվ ն-0109-1 որոշմամբ

1. «Ոսկե արծիվ» շքանշանը հանձնվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց: «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար: 2. Շքանշանն իրենից ներկայացնում է արծաթե խաչ: Խաչի երեսին` կենտրոնում, ոսկե զարդ է` արծվի տեսքով: Արծաթե խաչի ձվաձև օղերը ծածկված են մուգ կարմիր գույնի արծնով: Խաչի կենտրոնից դեպի եռանկյան հիմքերը ճառագայթում են արծաթե շերտագծեր: Շքանշանի օղերի ծայրերը եզրապատված են կողերով: 3. Շքանշանի հակառակ կողմին, վերին մասում ստորագրությունն է` ԼՂՀ: Բոլոր տառերը հավասար մեծություն ունեն: Ստորին մասում շքանշանի համարն է: 4. Շքանշանի բոլոր պատկերումները և մակագրությունները կորնթարդ են: Կանթի և օղակի միջոցով շքանշանը միացած է վեցանկյան կաղապարին, որը բաժանված է քառակուսաձև ու սեղանաձև երկու մասի: Կաղապարի քառակուսին պատկերված է մետաքսե-մաուրե կարմիր ժապավենով: Սեղանաձև մասում պատկերված է ԼՂՀ պետական դրոշը: Կաղապարը հակառակ կողմում ունի զոդված ակոսավոր տպատառ` հագուստին ամրացնելու համար:

Page 27: Հայաստանի մեդալները

Հիմնադրված է ԼՂՀ Ազգային ժողովի 1992թ. նոյեմբերի 26-ի թիվ ն-0134 որոշմամբ 1. «Մարտական խաչ» շքանշանը տրվում է հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ արիության համար: 2. «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներն ու սպաները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և արիության համար: 3. «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան` - «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, - «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի: Շքանշանի բարձր աստիճանը համարվում է 1-ին աստիճանը: 4. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են. ա. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկները և սպաները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և արիության համար: բ. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ավագ հրամանատարները` մարտական գործողություններ վարելու ընթացքում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար: 5. «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են. ա. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկները և սպաները` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար:բ. ԼՂՀ ներքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության շարքայինները և կրտսեր սպաները` ներքին կարգուկանոնի պահպանման գործում ցուցաբերած անձնական արիության համար: