7
ԹԹԹԹԹԹԹ ԹԹԹԹԹԹԹԹ ԹԹԹԹԹԹԹԹԹԹ ԹԹԹԹ ԹԹԹԹԹԹԹԹԹԹԹ

Թթվային անձրևներ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Թթվային անձրևներ

Թթվային անձրևներՊատրաստեց՝ Հրաչ Եղիազարյանը

Page 2: Թթվային անձրևներ

Թթվային Անձրևներ

• Թթվային անձրևները մթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին (HCl), ծծմբի (ՏO2) ու ազոտի երկօքսիդների) և խոնավության փոխազդեցության հետևանքով առաջացած թթվային (թթու պարունակող) տեղումներն են (անձրև, ձյուն)։• Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները, հողերը՝

հանգեցնելով ձկների և մյուս ջրային օրգանիզմների ոչնչացման, անտառների և մշակաբույսերի աճման կտրուկ նվազման և չորացման։

Page 3: Թթվային անձրևներ

Տերմինի պատմություն• Առաջին անգամ թթվային անձրև տերմինը օգտագործել է անգլիացի գիտնական

Ռոբերտ Սմիթը 1872 թվականին իր «Օդ և անձրև. քիմիական կլիմայագիտության սկիզբը» գրքում։Նրա ուշադրությունը գրավեց մի սմոգ Մանչեսթերում։ Թեև այդ ժամանակվա գիտնականները մերժել են թթվային անձրևների գոյության տեսությունը, այսօր ոչ ոք չի կասկածում, որ թթու անձրևները անտառների, մշակաբույսերի և բուսականության ոչնչացման պատճառներից մեկն են։ Բացի այդ թթվային անձրևները ոչնչացնում են շենքեր և հուշարձաններ, իջեցնում են հողի բերրիությունը և կարող են հողի շերտերում հանգեցնել թունավոր մետաղների արտահոսքի։• 1883 թվականին շվեդ գիտնական Սվանտե Ավգուստ Արենիուսը գործածության մեջ

դրեց երկու տերմիններ՝ թթուներ և հիմքեր։ Նա թթու կոչեց այն նյութը, որը լուծվում է ջրում, ցուցաբերում է ազատ ձևով դրական լիցքավորված ջրածնի իոններ։ Հիմք կոչեց այն նյութը, որը լուծվում է ջրում և ձևավորում է ազատ բացասական լիցքավորված հիդրօքսիդ իոններ։

Page 4: Թթվային անձրևներ

H2O + SO2 H2SO3  H2SO3 + O3 (օզոն,որը առաջանում է ամպրոպի ժամանակ) H2SO4 (ծծմբականթթու)+O2                                                                                        2NО2 + Н2О НNО3 (ազոտական թթու) + НNО2 (ազոտային թթու)

Page 5: Թթվային անձրևներ
Page 6: Թթվային անձրևներ

Էկոլոգիական և տնտեսական ազդեցություններ

• Թթվային անձրևների ազդեցությունները նկատվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Չեխիայում, Սլովակիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի Դաշնությունում և շատ այլ երկրներում։ Թթվային անձրևները բացասական ազդեցություն ունեն լճերի, գետերի, ճահիճների վրա՝ դրանց թթվայնությունը հասցնելով այնպիսի մակարդակի, որ ոչնչացնում է ֆլորան և ֆաունան։

Page 7: Թթվային անձրևներ

Հետևանքներ• Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի

հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները։ Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում մեծանում է մետաղների, օրինակ՝ կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի, ալյումինի պարունակությունը, որոնք արմատների միջոցով ներծծվում ու վնասում են բույսերը։• Թթվային անձրևներից խուսափելու ամենահուսալի միջոցը մթնոլորտը

չաղտոտելն է, քանի որ մթնոլորտ արտանետված նյութը նորից որսալ անհնար է։ Դրա համար պետք է արտանետվող գազերն առավելագույնս զտվեն, ավտոմեքենաների համար ստեղծվեն վառելիքի այնպիսի տեսակներ, որոնք վնասակար նյութեր չեն պարունակում։